Hasmik

  • View
    367

  • Download
    0

  • Category

    Design

Preview:

Citation preview

Հասմիկ ՄելիքյանԲատիկա

Կարի արտադրություն և մոդելավորում

Բատիկը կտորի վրա հատուկ ներկերով նկարված պատկերն է: Batik բառն առաջացել է ինդոնեզերեն բառից, Ba-ն թարգմանաբար նշանակում է բամբակյա գործվածք, tik-նշանակում է կետ, իսկ ambatik`նկարել, կաթիլներով պատել: Բատիկի օգնությամբ հնարավոր է հագուստին, շարֆին, պայուսակին, կաշվից և կտորից պատրաստված զանազան աքսեսուարների նոր գույն և նորաձւ տեսք հաղորդել: Արվեստի այս ճյուղի հայրենիքը Ինդոնեզիան է համարվում :Չնայած որ այսօր համաշխարհային շուկայում գերիշխող է մեքենայական արտադրության բատիկը, այնուհանդերձ, ձեռքով արված բատիկը դեռ կենդանի է: Ավելին, նրանք, ովքեր սիրում են տարբերվել շրջապատից իրենց ինքնատիպ ոճով՝ հատուկ զարդանախշերով ընտրված շարֆով, կիսաշրջազգեստով,պայուսակով, գլխարկով, կրում են ձեռքով պատրաստված արտադրանքներ: Ներկայացնեմ մի քանիսը.

Նկարում շիֆոնե շարֆ է հայկական նռնենու ծառի պատկերով:Չափսերը՝ 70/150սմ:ՀՆուց ի վեր նուռը համարվել է առատություն և պտղաբերության խորհրդանիշ:Հայկական ճարտարապետական հուշարձանների պատերին, խաչքարերի վրա հաճախ կարելի է հանդիպել նռնենիների զարդաքանդակների: Եթե անցյալում միայն վերնախավի հատընտիր մարդիկ էին կրում իրենց տոհմի, առաջնորդի խորհրդանիշով պատկերված աքսեսուարներ, ապա այսօր արդեն արդի տեխնոլոգիաների, հատուկ ներկերի շնորհիվ հնարավոր է ցանկացած զարդանախշ պատկերել ցանկացած մակերևույթի վրա:

Նկարում՝ հայկական կակաչ(Papaver Armeniacum):

Երևակայություն, երազկոտություն, երիտասարդություն, մարդամոտություն խորհրդանշող այս ծաղիկը հայկական լեռնաշխարհի ծաղկաբույսերից է: Կարմիր կակաչը խորհրդանշում է հաճույք, բավականություն,դեղինը՝հարստություն և հաջողություն:

Շիֆոնե շարֆ <<Մենք ենք մեր լեռները>>

Ատլասից, շիֆոնից պատրաստած բարձեր: Սկզբում ընտրել եմ կտորը, ձևել, որոշել, թե բատիկի որ տեխնիկայով եմ աշխատելու(սառը, տաք, հանգույցի տեխնիկա): Տվյալ կտորի վրա աշխատել եմ սառը տեխնիկայով՝ շիֆոնի վրա ռեզերվի օգնությամբ անցկացրել եմ էսքիզը, հետո բատիկի ներկերով գունավորել:

Վերնաշապիկ՝ ներկված հանգույցի տեխնիկայով

Մանկական ջինսե կիսաշրջազգեստ և ժիլետ: Կտորը որոշված չափերով ձևելուց հետո, նկարել եմ՝ կիրառելով բատիկի <<սառը>> տեխնիկան: Այնուհետև մեծ սիրով և ոգևորությամբ կարել:

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի լոգոտիպով շարֆ-թաշկինակ-վզկապ:

Շիֆոնե շարֆ նռնենիներով: Այս շարֆի ներկման ժամանակ օգտագործվել է ծովի աղ:

Շարֆ՝ նռնենիներով և խաղողներով

Շարֆերը ներկված են տեղ-տեղ փոքր հանգույցներ անելու մեթոդով

Շարֆերը ներկված են <<ժգուտի >>մեթոդով

ՈՒղղանկյուն, եռանկյուն շարֆեր

Մանկական եզրակներободок և թևնոցներ:Դրանք պատրատվել են նախապես բատիկի ներկերով ներկված շարֆերից: Հնարավոր է պատրաստել ցանկացած գույնի և ձևի:

Հայկական տարազից պատրաստված գինու, կոնյակի, օղու պատյաններ:Սա հարմար է կիրառել հատկապես այն դեպքերում, երբ, օրինակ, շիշը օբյեկտիվ պատճառներով լցված է հայկական տնական ծիրանի, խաղողի, խնձորի օղիով, բայց շշի վրա փակցված են արտասահմանյան արտադրության պիտակներ: Քաղցրավենիքի, հացի, անուշեղենի համար նախատեսված տակդիրներ: Տոնական գուլպաներ՝ նվերների, զարդարանքի համար նախատեսված:

Տարբեր նշանակության տարազե արտադրաքներ

Տարազից պատրաստված պատյան, որը կարող է կիրավել թե՛ որպես գինու պատյան, թե որպես քաղցրավենիքի տակդիր

Տարազից պատրաստված թևնոցներ

Տոնական աքսեսուարներ

Բրելոկներ՝ կախազարդեր, Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի լոգոտիպով: Նյութեր՝ օրգանական ապակի(ակրիլ), փայտ:

Պատրաստեց՝ Հասմիկ ՄելիքյանԽորհրդատու՝ Մերի Խանջյան