Տիգրան Օգանեզով Փ որձագետ 12 դեկտեմբերի, 2013 Երևան

Preview:

DESCRIPTION

« Ջուր և առողջություն » Արձանագրության շրջանակում ազգային թիրախների սահմանման բազային վերլուծության նախնական արդյունքները ( մաս 2 ). Տիգրան Օգանեզով Փ որձագետ 12 դեկտեմբերի, 2013 Երևան. Ելակետային իրավիճակի վերլուծություն.  Նախնական վերլուծությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը. - PowerPoint PPT Presentation

Citation preview

« Ջուր և առողջություն » Արձանագրության շրջանակում

ազգային թիրախների սահմանման բազային

վերլուծության նախնական արդյունքները (մաս 2)

Տիգրան ՕգանեզովՓորձագետ

12 դեկտեմբերի, 2013Երևան

 Նախնական վերլուծությունը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

Ռազմավարություններ, իրավական / կարգավորիչ դաշտ և միջազգային պարտավորություններ

 Ինստիտուցիոնալ շրջանակները  Ֆինանսական շրջանակները Ոլորտին վերաբերող հիմնական

խնդիրները

Ելակետային իրավիճակի վերլուծություն

ՀՀ Սահմանադրություն (հոդված 33 կետ 2)

Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգիրքը (ընդունված է 2002թ.)

«Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքը (ընդունված է 2003թ.)

Ռազմավարություններ, իրավական / կարգավորիչ դաշտ և միջազգային

պարտավորություններ

ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները սահմանելու մասին» N 1228-Ն որոշում:

ՀՀ կառավարության 2011թ. հունվարի 27-ի թիվ 75-Ն “Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին”

“Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը,  ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու մասին” ՀՀ կառավարության 22.01.2004թ. N130-Ն

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք ընդունվել է 2003թ.-ի սեպտեմբերի 23-ին:

Ռազմավարություններ, իրավական / կարգավորիչ դաշտ և միջազգային պարտավորություններ

“Շրջակա միջավայրի հարցերի առընչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին” 1998թ.-ի Օրհուսի կոնվենցիան, որն վավերացվել է 2001թ.

“Ջուր և առողջություն” Արձանագրությունը, ստորագրված 1999թ. Լոնդոնում, բայց դեռևս չվավերացված:

“Կայուն օրգանական աղտոտիչների մասին" 2001թ. Ստոկհոլմի կոնվենցիան, որն վավերացվել է 2003թ.

Ռազմավարություններ, իրավական / կարգավորիչ դաշտ և միջազգային պարտավորություններ

ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման

նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն

ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն Հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողով ՀՀ Արտակարգ իրավիճակների

նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

Ինստիտուցիոնալ շրջանակներ

ՀՀ գործող 5 ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող մասնագիտացված ընկերություններ.

«Երևան Ջուր» ՓԲԸ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոր Ակունք» ՓԲԸ

որոնք սպասարկում են 2433080 բնակչի հանրապետության

44 քաղաքներում և 359 գյուղական համայնքում

Ինստիտուցիոնալ շրջանակներ

Հայաստանում ուսումնասիրված թիրախային ոլորտներում իրականացվող և նախատեսվող միջողառումների մեծ մասը իրականացվում են պետ.բյուջեի հաշվին,

միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ,

գրանտային և վարկային միջոցներով :

Ֆինանսական շրջանակներ

Բոլոր քաղաքային համայնքները և որոշ խոշոր գյուղական համայնքներ

ունեն ջրահեռացման կենտրոնական համակարգեր:

Ազգաբնակչության 65-70% օգտվում է ջրահեռացման կենտրոնական

համակարգերից:

Հանրապետությունում առկա է շուրջ 620կմ երկարությամբ գլխավոր

կոլեկտորներ և 3200կմ ջրահեռացման ցանցեր:

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ

մատուցող ընկերությունների կողմից սպառողներին ծառայությունների

մատուցման սակագների ընդհանուր գումարի 7-19% գանձվում է

ջրահեռացման ծառայությունների դիմած , ընդ որում “Երևան Ջուր”

ՓԲԸ-ի կողմից սահմանված սակագնի մեջ 8% նախատեսված է

կեղտաջրերի մաքրման համար

IV-Ջրահեռացման մատչելիություն

Շուրջ 560 գյուղական համայնք չեն սպասարկվում

մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

Գյուղական համայնքների տնային տնտեսությունների 75%-ը չունի

ջրահեռացման կենտրոնական համակարգ:

20 տարուց ավել ջրահեռացման համակագրում բավարար

շահագործման ու պահպանության ծախսեր չեն իրականացվել

(բացսառությամբ քաղաքներում վթարների վերացման

աշխատանքների)

Նախկինում գործող մաքրման 22 կայաններից այսօր աշխատում

է միայն Երևանի “Աէրացիայի” կայանը և նոր կառուցված 3

կայանները, որոնք իրականացնում են միայն մեխանիական

մաքրում

IV-Ջրահեռացման մատչելիություն

Ոլորտի խնդիրների առաջնայինության որոշում: Ռեսուրսների ներգրավում և ռացիոնալ օգտագործում: Կենտրոնացված կամ լոկալ ջրահեռացման

համակարգերի մոդելների ընտրություն, կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերի մշակում իրարից ոչ հեռու քաղաքային և գյուղական համայնքների համար:

Սակագնային քաղաքականության մշակում, որը կապահովի ջրահեռացման մատչելիությունը, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի և կեղտաջրերի մաքրման կայանների արդյունավետ կառավարումն ու զարգացումը:

560 գյուղական համայնքներում ջրահեռացման հետ կապված իրավիճակի գնահատում:

Հարնակրթական կառույցներում, ներառյալ` դպրոցներում ջրահեռացման հետ կապված իրավիճակի գնահատում:

IV-Ջրահեռացման մատչելիությունՓորձագիտական գնահատում

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից ջրահեռացման համակարգերով 2012թ. հեռացվել է 89.05 մլն. մ 3 կեղտաջուր

Առկա է շուրջ 620 կմ երկարությամբ գլխավոր կոլեկտորներ և 3200 կմ ջրահեռացման ցանցեր:

Երևանում գործում է “Աէրացիա” կեղտաջրերի մաքրման կայանը, որի նախագծային հզորությունը կազմում է 600 000 մ 3 /օր (իրականացվում է մեխանիկական մաքրում):

2013թ. ապրիլից գործում են կեղտաջրերի մաքրման կայաններ՝ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում (իրականացվում է մեխանիկական մաքրում):

Կեղտաջրերի մաքրման կայաններ նախատեսվում է կառուցել նաև Դիլիջանում և Ջերմուկում :

VI- Ջրահեռացման կոլեկտիվ և այլ նմանօրինակ համակարգերի

արտադրողականության մակարդակը

Մշակել և կառուցել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայաններ:

Ներգրավել համապատասխան ֆինանսական միջոցներ (պետական, դոնոր կազմակերպություններ, ներդրումային ծրագրեր ):

Խնդրի առնչությամբ գրավել ինչպես հանրապետական, այնպես էլ տարածաշրջանի մասնակիցների, միջազգային բնապահպանական, ֆինանսական և այլ հետաքրքրված կազմակերպությունների ուշադրությունը:

VI- Ջրահեռացման կոլեկտիվ և այլ նմանօրինակ համակարգերի արտադրողականության մակարդակը

Փորձագիտական գնահատում

Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում կառուցվել է կեղտաջրերի մաքրման կայաններ Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում:

Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներում կառուցվել և վերանորոգվել են 52 կմ երկարությամբ կոյուղագծեր, իսկ ջրահեռացման ցանցերի վրա կառուցվել և վերանորոգվել է 794 դիտահոր:

VIII- Ջրահեռացման կառավարման ոլորտում ճանաչված լավագույն փորձի կիրառում

Բարելավել և խորացնել մասնագետների պատրաստման գործող վերապատրաստման ծրագրերը:

VIII- Ջրահեռացման կառավարման ոլորտում ճանաչված լավագույն փորձի կիրառում

Փորձագիտական գնահատում

Քաղաքային և արտադրական կեղտաջրերի գրեթե բոլոր արտանետումները իրականացվում են մաքրման կոլեկտիվ կայաններից:

Գյուղական համայնքները մեծ մասամբ միացված չեն մաքրման համակարգերին և չունեն կոյուղու ցանց:

Վթարային վիճակում են գտնվում շուրջ 40 տարի առաջ կառուցված ցանցերի և կոլեկտորների ավելի քան 60%: Ցանցի մեկ կիլոմետր երկարության վրա տարեկան բաժին է ընկնում 2.5 վթար:

Առաջացած հոսքաջրերի ընդհանուր ծավալի միայն 45-50%-ն է ենթարկվում մասնակի մեխանիկական մաքրման:

IX-Չմաքրված կեղտաջրերի արտահոսքի դեպքեր

Հայթհայթել համապատասխան ֆինանսական միջոցներ` դոնոր կազմակերպությունների օգնություններ, ներդրումային ծրագրեր, վարկային միջոցներ:

Ներգրավել այս ոլորտում փորձ ունեցող միջազգային համապատասխան կազմակերպություններ, որոնք պատրաստ կլինեն վերականգնել առկա կայանները, կառուցել նոր մաքրման կայաններ և շահագործել դրանք:

Ավարտին հասցնել նախատեսվող և կառուցվող կեղտաջրերի մաքրման կայանները:

Հանրապետության խոշոր քաղաքների մաքրման կայանների վերականգնման կամ նորերի կառուցման համար մշակել համապատասխան նախագծեր:

IX-Չմաքրված կեղտաջրերի արտահոսքի դեպքեր Փորձագիտական գնահատում

Կյանքի կոչել համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Կատարել կապիտալ վերանորոգում առավել մաշված հատվածներում (մեկ կիլոմետրին 3-ից ավելի վթար ունեցող հատվածներ):

Իրականացնել նոր կոլեկտորների և կոյուղացանցերի փուլային կառուցում և հների վերակառուցում:

Ձեռք բերել նոր սարքավորումներ և մեքենաներ կոյուղացանցերի և կոլեկտորների պատշաճ շահագործման համար:

IX-Չմաքրված կեղտաջրերի արտահոսքի դեպքեր Փորձագիտական գնահատում

Հեղեղատարերի հեռացման համակարգեր առկա են բոլոր քաղաքներում և գրեթե բացակայում են գյուղական համայնքներում :

Հեղեղների հոսքաջրերը առանց մաքրման թափվում են բաց ջրավազան:

Երբեմն դրանցում աղտոտման մակարդակը մի քանի անգամ գերազանցում է հոսքաջրերի արտահոսքի ԹՍԱ:

Հեղեղատար կոլեկտորների և ենթակառուցվածքների վիճակի և կոմունալ-կենցաղային համակարգեր թափանցող հեղեղային հոսքերի մոտավոր ծավալների մասին տեղեկատվությունը բացակայում է:

Չի իրականացվում հեղեղատար համակարգերի և հեղեղայի հոսքերի մոնիտորինգ և հսկողություն:

X - Կեղտաջրերի կոլեկտիվ կայաններից առանց մաքրման հեղեղաջրերի արտահոսքի դեպքեր

Ուսումնասիրել և գույքագրել առկա հեղեղատար համակարգերի վիճակը, բացահայտել հիմնական թերությունները:

Ուսումնասիրել հեղեղատար համակարգերից բաց ջրավազաններ առանց մաքրման հեռացվող հեղեղաջրերի որակը:

Ուսումնասիրել առանց մաքրման հեռացվող հեղեղաջրերի ազդեցությունը Արձանագրության իրավասության սահմաններում գտնվող ջրերի վրա:

Իրականացնել համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ չմաքրված հեղեղաջրերի բաց ջրավազաններ արտահոսքի դեպքերը կանխարգելելու նպատակով:

Ներգրավել համապատասխան ներդրումներ Երևանում և առնվազն ևս մի քանի քաղաքներում հեղեղատար համակարգերի վերականգնման և արդիականացման նպատակով:

Մշակել հեղեղաջրերի հոսքերի կառավարման ռազմավարություն և քաղաքականություն:

X - Կեղտաջրերի կոլեկտիվ կայաններից առանց մաքրման հեղեղաջրերի արտահոսքի դեպքեր

Փորձագիտական գնահատում

Ներկայումս գործող մաքրման կայանները (Աէրացիա ՄԿ) մաքրումն իրականացնում են հնացած տեխնոլոգիաներով, կայանները չեն համապատասխանում առկա աղտոտիչների կոնցենտրացիաներին և բաղադրությանը, հոսքերի ծավալներին, ընդունվող հոսքերի հիդրավլիկ բեռին:

Հեռացվող կեղտաջրերի որակի մասին առկա տեղեկատվությունը լիարժեք չէ:

Ստանդարտներին համապատասխան կեղտաջրերի մաքրում չի իրականացվել:

XI - Կեղտաջրերի մաքրման կայաններից արտահոսած կեղտաջրերի որակը

Ուսումնասիրել և բարելավել կեղտաջրերի մաքրման կայաններից Արձանագրության իրավասության սահմաններում գտնվող ջրերի մեջ արտահոսած կեղտաջրերի որակին առնչվող օրենսդրական դաշտը:

Կյանքի կոչելով համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները` պարտադրել խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին բարեխղճորեն իրականացնել արտահոսող կեղտաջրերի պատշաճ մաքրում կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների միջոցով:

Բարեկարգել հանրապետությունում առկա որակական մոնիտորինգի համակարգը, մաքրման կայաններից արտահոսող ջրերի որակական մոնիտորինգի պատշաճ իրականացման նպատակով:

Սահմանել պատշաճ վերահսկողություն բաց ջրավազաններ հեռացվող կեղտաջրերի որակական ցուցանիշների նկատմամբ:

XI - Կեղտաջրերի մաքրման կայաններից արտահոսած կեղտաջրերի որակը Փորձագիտական գնահատում

Առկա մեթանտենկերը, նստվածքների մեխանիկական ջրազրկման արտադրամասերը, տիղմի հրապարակները ներկայումս չեն գործում:

Երևանի Աէրացիայի մաքրման կայանի նստվածքները վերջին 20 տարվա ընթացքում չեն հեռացվել և կուտակվել են կայանում:

XII - Ջրահեռացման կոլեկտիվ համակարգերից կեղտաջրերի նստվածքի հեռացում կամ կրկնակի օգտագործումը

Մշակել ոլորտը կանոնակարգող օրենսդրական հենքերը

Ուսումնասիրել ջրահեռացման շինությունների կոլեկտիվ համակարգերի, դրենաժների և մաքրման կայանների կեղտաջրերի նստվածքի որակը

Սահմանել կեղտաջրերի նստվածքների կրկնակի օգտագործման կանոնակարգեր

Սահմանել մաքրման կայանների կեղտաջրերի նստվածքների հեռացման, տեղափախման և կուտակման կանոնակարգեր

Ներգրավել համապատասխան ներդրումներ հանրապետության մայրաքաղաքում և առնվազն ևս մի քանի քաղաքներում նստվածքների համալիր մշակման կառույցների վերականգնման և արդիականացման նպատակով

XII - Ջրահեռացման կոլեկտիվ համակարգերից կեղտաջրերի նստվածքի հեռացում կամ կրկնակի օգտագործումը

Փորձագիտական գնահատում

Հայաստանի տարածքում չմաքրված կեղտաջրերը ոռոգման նպատակով հիմնականում չեն օգտագործվում:

Սակայն շատ հաճախ ոռոգման նպատակով ջրառը իրականացվում է այնպիսի ջրային ռեսուրսներից, որտեղ ջրառի կետից հոսանքն ի վեր թափվում են մաքրման կայաններից հեռացված կեղտաջրեր:

Ոռոգման նպատակով օգտագործվող կեղտաջրերը պետք է համապատասխանեն ագրոմելիորատիվ այն պահանջներին, որոնք ներկայացվում են ոռոգման ջրերին

XIII - Ոռոգման նպատակով օգտագործվող կեղտաջրերի որակ

Ոռոգման նպատակով մաքրման կայանների հոսքաջրերի հնարավոր օգտագործման ուսումնասիրություն:

Ոռոգման նպատակով կեղտաջրերի երկրորդային օգտագործման հնարավորությունների ուսումնասիրություն:

Ոռոգման նպատակով կեղտաջրերի օգտագործման նորմերի և կարգի մշակում:

XIII - Ոռոգման նպատակով օգտագործվող կեղտաջրերի որակ

Փորձագիտական գնահատում

ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի 34 ցեղի 39 տեսակ

Ներկայումս գոյություն ունեն շուրջ 250 ձկնաբուծական տնտեսություններ:

Աճեցվում են հիմնականում ծիածանափայլ և ոսկեգույն իշխան, գեղարքունի կամ Սևանի իշխան, կարմրախայտ, սիբիրյանթառափ (Լենայի պոպուլյացիա), Ճապոնական կարպ-կոյ, լոքո, ծածան, սպիտակ և սև ամուր, հաստաճակատ և այլն

Վերջին տարիներին ձկների արտադրության ծավալներն ավելացել են շուրջ 40% և 2012թ հասել են 8850 տոննայի:

Ձկնաբուծության և խեցգետնակերպերի բուծման համար օգտագործվող ջրի որակի մոնիտորինգ իրականացվում է միայն Սևանա լճի ավազանում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից:

XVI Ձկնաբուծության և խեցգետնաբուծության համար օգտագործվող ջրի որակ

Հայաստանում իրականացվում է միայն խեցգետնակերպերի աճեցում: Խեցգետնակերպերի բուծում ձվերից չի իրականացվում` տնտեսապես ոչ նպատակահարմարության պատճառով:

Խեցգետնի բուծումը, աճեցումը լայն տարածում է ստացել Սևանա լճի ավազանում և Արարատյան դաշտավայրում:

Բուծվող միակ տեսակն է Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactylus Eschscholtz):

Արդյունագործական թույլատրված որսի չափերը չեն գերազանցում 500 տոննա/տարի:

XVI Ձկնաբուծության և խեցգետնաբուծության համար օգտագործվող ջրի որակ

Մշակել ոլորտը կանոնակարգող օրենսդրական հենքերը

Հատուկ ուշադրություն դարձնել Արարատյան դաշտավայրի ջրային էկոհամակարգերում ձկնատեսակների և խեցգետնակերպերի պաշարների գնահատմանը և դրանց բուծմանն ու աճեցման համար օգտագործվող ջրի որակի ցուցանիշներին և մոնիտորինգին:

XVI Ձկնաբուծության համար օգտագործվող ջրի որակ

Փորձագիտական գնահատում

Լեռնահանքարդյունաբերության գործունեության հետևանքով մակերևութային ջրերը աղտոտվում են:

Սևանա լիճ թափվող գետերում առկա են ծանր մետաղների և աղտոտող նյութերի մեծ խտություններ:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է սողանքային տարածքում:

Գետային նստվածքներում ծանր մետաղների վերաբերյալ հետազոտությունները բացակայում են:

XVIII - Հատկապես աղտոտված տարածքների հայտնաբերում և դրության

շտկում/մաքրում

XVIII - Հատկապես աղտոտված տարածքների հայտնաբերում և դրության շտկում/մաքրում

Փորձագիտական գնահատում

2002թ-ից ի վեր իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ (Ջրային օրենսգիրք, 2002թ.;

«Ջրի ազգային քաղաքականության մասին» ՀՀ օրենք,2005թ.; ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» 2006թ. և այլն)

Ինստիտուցիոնալ բարեփոխումներ (Ջրի Ազգային խորհուրդ, Վեճերը լուծող հանձնաժողով , ՋՌԿԳ իր 6 ջրավազանային տարածքային կառավարման բաժիններով և այլ)

Ներդրվել է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և ջրօգտագործման իրավահարաբերությունների նոր համակարգ

Ներդրվել է Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգը

Մարմարիկի, Մեղրիգետի, Դեբեդի, Աղստևի գետավազանների համար մշակվել են գետավազանային կառավարման պլաններ:

Արփա Որոտան, Ախուրյան և Մեծամոր գետավազանների կառավարման պլանների մշակումը կավարտվի 2013-2015թթ.:

XIX - Ջրային ռեսուրսների կառավարման, զարգացման, պահպանման և օգտագործման

համակարգերի արդյունավետությունը

Գետավազանային կառավարման նոր պլանների մշակման, հների լրամշակման և դրանց իրականացման համար Ջրավազանային կառավարման մարմինների ունակությունների հմտությունների, ինչպես նաև մարդկային տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների բացակայություն:

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համապարփակ որոշումներ կայացնելու համար ջրի որակի գնահատման համակարգի անկատարություն:

Առկա է տվյալների և տեղեկատվության բացեր:

XIX - Ջրային ռեսուրսների կառավարման, զարգացման, պահպանման և օգտագործման

համակարգերի արդյունավետությունը

Ընդունել և ՋՊԿ շահագրգիռ հաստատությունների միջև իրականացնել տվյալների հոսքի և տեղեկատվության փոխանակման նոր ընթացակարգեր:

Ավելացնել ՋՏԿԲ-ների հզորությունները, դերերը, իրավասությունները և պարտականությունները:

Մշակել հանրապետության բոլոր հիմնական գետերի ավազանային կառավարման պլաները:

Մշակել հիմնական գետերի նվազագույն էկոլոգիական թողքի որոշման մեթոդները և իրականացնել հաշվարկները

Գնահատել մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարները Մշակել և ներդնել ջրի որակի գնահատման, մոնիտորինգի և

վերահսկման նոր համակարգ Բարելավել ջրային ոլորտի կառավարման գործընթացում

հասարակության իրազեկումը և ավելացնել մասնակցություն:

XIX - Ջրային ռեսուրսների կառավարման, զարգացման, պահպանման և օգտագործման

համակարգերի արդյունավետությունը Փորձագիտական գնահատում

Մատակարարվող խմելու ջրի և այլ ջրերի որակի վերաբերյալ տեղեկատվությունը քիչ հասանելի է կամ բացակայում է:

Հրապարակվում են հիմնականում տարեկան, և/կամ եռամսյակային և/կամ ամսեկան հաշվետվություններ

560 համայնքների խմելու ջրի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ:

Մանկական հիմնարկներում խմելու ջրի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է:

Ջրահեռացման և կեղտաջրերի մշակման տեղեկատվությունը հասանելի չէ

XX- Մատակարարվող խմելու ջրի և այլ ջրերի որակի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման հաճախականությունը

Բարելավել տեղեկատվության մատչելիությունը մարդու առողջության վերաբերյալ կապված աղտոտված խմելու կամ լողալու ջրերի և/կամ կեղտաջրերի հետ: 

Բարելավել տեղեկատվության մատչելիությունը խմելու ջրի որակի վերաբերյալ: 

Բարելավել տեղեկատվության մատչելիությունը ջրահեռացման և կեղտաջրերի մշակման վերաբերյալ: 

Ստեղծել տեղեկատվական կենտրոն “Clearing House” , որտեղ կկենտրոնանան ստորերկրյա և մակերևույթային ջրերի, խմելու ջրի և ջրահեռացման, ջրի հետ կապված հիվանդությունների վեաբերյալ տվյալները:

XX- Մատակարարվող խմելու ջրի և այլ ջրերի որակի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման հաճախականությունը

Փորձագիտական գնահատում

Շնորհակալություն

Recommended