View
96
Download
1
Category
Preview:
Citation preview
Երեխաների երազած մոլորակները
Գեղարվեստի կրտսեր դպրոց2- րդ դասարան
` Դասվար Անուշ Աթայան
Կանաչ Մոլորակ
: : Ես Արեն Մինասյանն եմ Իմ մոլորակը Կանաչ մոլորակն է Այնտեղ , : շատ անտառներ կան շատ կենդանիներ ու բույսեր Նրանք բոլորը , , շատ ուրախ են որովհետեւ իմ մոլորակում որսորդներ չկան ու ոչ
: մեկը չի վնասում բույսերին
Արեն
Ծաղիկների մոլորակ Մի օր տիեզերքում պայթյուն է տեղի ունենում: Այդպես իմ լոլորակն է ծնվում: Նա շատ գունազարդ և վառվռուն է ստացվում, քանի որ ամբողջը ծաղիկներից է: Պակերացնում եք, նա որքան անուշաբույր է
զանազան ծաղիկների պատճառով: նա նաև շատ ուրախ և ժպտերես մոլորակ է իր բնակիչների շնորհիվ: Գիտեք, թե ովքեր են, իմ նորածին մոլորակի բնակիչները: Դրանք իմ սիրելի թիթեռներն են, մորեխները,
բզեզները, զատիկները և, իհարկե, ես: Համեցեք ծաղիկների մոլորակ շուրջպար պարելու:
Ագապե
Տիեզերանավ մոլորակը
Իմ մոլորակը նման է տիեզերանավի: Այն նման է կոնի: Մոլորակի վրա հարթ է ու ոչինչ չկա: Մարդիկ ապրում են մոլորակի մեջ : Այնտեղ կա արև, որը պատրաստել են մարդիկ: Մարդիկ շատ խելացի են, զարգացած է տեխնոլոգիան: Մրգերն ու բանջարեղենները լրիվ ուրիշ են ու համեղ
են: Ես ուզում եմ ,որ այդ մոլորակը անպայման լինի, որ ես իմ ընկերներին տանեմ այնտեղ:
Ասատրյան վարդան
Զաղինյան ՄիլենաԻմ մոլորակը
Իմ մոլորակի անունը գունավոր ժպիտ է: Իմ մոլորակը շատ գունավոր է: Իմ մոլորակը իր գույները բաժանում է երեխաներին, որ նրանք կարողանան գեղեցիկ նկարել: Իմ մոլորակում բոլոր մարդիկ շատ ուրախ են: Բոլոր
փողոցները և կենդանիները նույնպես գունավոր են և ժպիտով:Այստեղ երջանկություն է տիրում:
Համեցեք իմ մոլորակ:
Դավիթ Մարտիրոսյան
Իմ մոլորակը ես պատկերացնում եմ Փարիզի Եֆելյան աշտարակի և Տաուվերի կամուրջի նման, որտեղ կան աշխարհի 7 հրաշալիքները:
Ծաղիկների մոլորակը
Մի օր անձրև եկավ և թացացրեց երկիր մոլորակը։ Երբ մոլորակը թացացավ, սկսեցին նրա վրա ծաղիկներ աճել և, դրանից հետո
երկիր մոլորակին անվանեցին ծաղիկների մոլորակ։
Հովհանյան Գրետա
Recommended