ՀՊՄՀ մշակութաբաններ, փորձառություն 2, հաշվետվություն

Preview:

DESCRIPTION

 

Citation preview

Երաժշտություն

միջին և ավագ դպրոց

Փորձաշրջան Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Ամիրյան Սյուզաննա Անդրեասյան

Արփինե Դավիթավյան Ստելլ

ա Ժամհարյան Մարինե Խաչատրյան

Փառանձեմ Խաչատրյան Տաթև Գրիգորյան Աննա

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության

ֆակուլտետի մշակութաբանություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ`

Մասնակցել ենք. Առավոտյան ընդհանուր

պարապունքներին Մեդիաուրբաթներին Գրականության և

երաժշտության համատեղ բաց դասին

Մասնակցություն «Սեբաստացիներ» երգչախմբի պարապունքներին

Աշնանային բաց հավաքին Միջին դպրոցի ակումբի

բացմանը Կոմիտասյան օրերին Գաֆէսճեան արվեստի

կենտրոնում արվեստի դասին

Երկրորդ անգամ գալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և անցնելով մանկավարժական փորձառություն՝ այս անգամ

մասնակցել ենք ուսումնական նախագծերի իրականացմանը

Մասնակցեցինք նաև առավոտյան ընդհանուր պարապունքներին: Սովորողները հավաքվում են մարմարյա սրահում, կատարում կրթահամալիրի օրհներգը, աղոթում, ներկայացնում օրվա կարևոր մշակութային նորությունները, շնորհավորում օրվա հոբելյարներին, իսկ պարապմոնքը ավարտում են միասնական շուրջպարով :

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Առավոտյան ընդհանուր պարապունք

Մեդիաուրբաթների ժամանակ յուրաքանչյուր դպրոց ամփոփում է շաբաթը, որը ուղեկցվում է երգով,պարով և ուրախ տրամադրությամբ:

Մեդիաուրբաթ

Մեդիաուրբաթ

Կրթահամալիրում հաճախակի են տեղի ունենում բաց դասեր: Մենք մասնակցեցինք գրականության և երաժշտության համատեղ դասին: Ներկայացվում էր Դ. Դեմիրճյանի «Ջութակ և սրինգ» ստեղծագործությունը:

Մասնակցություն բաց դասին

Մասնակցություն «Սեբաստացիներ» երգչախմբի պարապունքներին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երեքշաբթի և հինգշաբթի օրերին տեղի են ունենում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձերը: Երեքշաբթի մենք՝ ՀՊՄՀ մշակութաբաններս ևս ներկա գտնվեցինք հերթական փորձին:  քառաձայն է , ղեկավարում է Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանը: Հիմնական անդամները դպրոցի ուսուցիչներն են , բայց կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները: Փորձի ընթացքում մեզ հատկապես դուր եկավ անդամների և խմբավարի ոգևորությունը, որը փոխանցվեց մեզ: Երգչախումբը հաճախ է համերգներով հանդես գալիս Հայաստանի տարբեր շրջաններում՝՝տարածելով հայ երգը: Հավատում ենք, որ երգչախումբը կշարունակի իր ազգանվեր գործը և կընդլայնի իր գործունեության սահմանները:

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ միջին դպրոցի ակումբի բացումը:

Միջին դպրոցի ակումբի բացում

1Կոմիտաս-մեներգեր

2Կոմիտասի անվան լարային քառյակ

3Մեծերը մեծերի մասին

4Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները

5Կոմիտաս,խմբերգեր

Քանի որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կրթահամալիրում կոմիտասյան օրեր էին հայտարարված, մենք էլ միացանք սովորողներին, սկսեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել վարդապետի կյանքը, ունկնդրել նրա ստեղծագործությունները և մեր կողմից կատարված մշակումները ներկայացնել նրանց:

Կոմիտասյան օրեր

Սեպտեմբերի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի 8-րդ դասարանցիներն ուղևորվեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Նրանց միացանք նաև մենք՝մշակութաբաններս: 

Այս մեթոդը սովորողներին հնարավորություն է տալիս այցելել թանգարաննր, գործնականում տեսնել և ընկալել արվեստի գործերը՝ հաճելին համատեղելով օգտակարի հետ:

Երբ համատեղվում են հաճելին և օգտակարը

Recommended