Ա տառի պատմությունը

Preview:

DESCRIPTION

Ա տառի պատմությունը..

Citation preview

ՏԱՌԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դասվար՝ Հռիփսիմե Գրիգորյան2014-2015 ուստարի

Մի անգամ, երբ ես տեսա,

թե ինչպես են տառերը

վիճում առաջին տեղում

կանգնելու համար,

որոշեցի ժողով հրավիրել,

որպեսզի միասին լուծենք

այդ հարցը:

Եկավ ժողովի օրը,

բայց արի ու տես,

թե ինչ պատահեց.

Չ-ն չաչանակեց ու չեկավ,

Ք-տառը քնկոտ մնաց, ուշացավ,

Ն-ն նախաճաշել ցանկացավ,

Մ-ն նույնիսկ մոռացավ,

Գ-ն գանգատվեց,

Դ-ն դանդաղեց,

Թ-ն թափառեց,

Խ-ն խաղաց,

Զ-ին գիտե՞ք ինչ եղավ՝

Զարթուցիչը փչացավ…

Ճ-ն ճեմելով մինչ եկավ,

Նույնիսկ ժողովը վերջացավ:

Ֆ-ն ֆուտբոլի էր գնացել,

Ժ-ն էլ, թե՝ ժամացույցս էր փչացել…

Ու գրեթե բոլորը Շատ ուշացան այդ օրը..

Առավոտը երբ բացվեց,

Աքաղաղը զիլ կանչեց..

Ա տառը շուտ արթնացավ,

Հագնվեց, հարդարվեց ու

ժողովի նա շտապեց..

Ու այսպես Ա տառը միայն

ժամանեց:

Այս ամենը տեսնելով՝ ես այսպես

վճռեցի՝

Ա տառին առաջատար կարգեցի…

Ա

Այս ամենի վկան էր արևը,Նա լայն ժպտաց, բացեց բերանը,Փոքրիկ լեզուն երկարեց,Ա տառին նմանվեց…

Ա

Recommended