Իմ ամանորյա հեքիաթը

Preview:

Citation preview

Իմ ամանորյա հեքիաթը

Էվա Զիլֆիմյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Հյուսիսային դպրոց 4-1 դասարան

Ամանորը մենք նշում ենք տանը, մեր ընտանիքով: Մինչև կեսգիշեր մենք պատրաստում ենք մեր սիրած համեղ ուտելիքները, իսկ տոնածառը զարդարում ենք դեկտեմբերի 20-ից հետո:

Ես մայրիկիս օգնեցի աղցան պատրաստելիս, կտրտեցի հավի միսը, հետո խառնեցինք եգիպտացորենն ու կտրտած սունկը: Մայրիկս ասաց, որ իմ պատրաստած աղցանը շատ համեղ է ստացվել:

Քույրիկս իրենց ,,Տիեզերք,, խմբով համերգ ուներ, երբ տուն եկավ, մենք նայեցինք ամանորյա հաղորդումներ և գեղեցիկ սեղան պատրաստեցինք՝ կարմիր սփռոցով, դեղին անձեոցիկներով:

Եղբայրս չնայած փոքրիկ է, բայց չքնեց և մեզ հետ դիմավորեց Ամանորը:Երբ ժամը 12-ը եղավ, դրսում շատ գեղեցիկ հրավառություն սկսվեց: Մենք դուրս եկանք բացօթյա պատշգամբ և դիտեցինք գեղեցիկ հրավառությունը:

Ես զանգեցի տատիկիս, կատակ արեցի՝ իբր Ձմեռ պապին եմ,ու շնորհավորեցի նրան:

Իմ ամանորյա նվերը գեղեցիկ, կենդանի ու շատ մեծ գիրք էր՝ «Փոքրիկ Իշխանը»:

Իմ անմոռանալի ելույթը

Մենք մեր պարի խմբով Օպերայի և բալետի թատրոնի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում հունվարի 7-ին ելույթ ունեցանք՝ ամանորյա բեմադրության վերջում մենք իբրև Ձմեռ պապիի բերած նվերներն էինք, նա մեզ հրավիրեց բեմ ու մենք մի ուրախ պար պարեցինք: Սա իմ առաջին ելույթն էր մեծ բեմից: Շատ տպավորիչ էր գեղեցիկ լույսերի տակ ու հանդիսատեսի ծափահարությունները լսելով ելույթ ունենալը:

Իմ նկարը՝ ամանորյա տպավորությունները