տուրիզմ արաքս հովհաննիսյան

Preview:

Citation preview

ՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տուրիզմը տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, ցավոք այն այդքան էլ զարգացած չէ Հայաստանում: Շատ պատճառներ կան, նաև կան պատճառներ, որոնք երկրի կառավարությունից կախված չեն: Օրինակ՝ երկրի աշխարհագրական դիրքը: Հայաստանը շրջապատված է երկրներով, որոնց հետ լավ հարաբերությունների մեջ չէ: Չնայած կան Վրաստանը և Իրանը, բայց միևնույն է:

Ովքեր են գալիս Հայաստան Համաձայն

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների 62,2%-ը մեր հայրենակիցներն են: Հարազատներին և ընկերներին այցելած զբոսաշրջիկները կազմում են Հայաստան այցելող զբոսաշրջիկների 44,8%-ը: Զբոսաշրջիկների 2,4%-ը Հայաստան է այցելում համաժողովներին մասնակցելու և գործնական այլ նպատակներով: 13,1%-ը մեր երկիրը դիտարկում է որպես հանգստի և ժամանցի վայր, իսկ 5,4%-ը Հայաստան է այցելում կրթություն ստանալու և բուժվելու համար:

Հայաստան որպես հանգստի վայր սովորաբար գալիս են երկրից գնացած հայերը, շատ են նաև իրանցի զբոսաշրջիկները: Իրանից հաճախ են գալիս Հայաստան, որովհետև ոչ միայն Հայաստանը գեղեցիկ, այլ նաև ազատ երկիր է: 2015թ-ին Հայաստանի տուրիզմի թիվը կազմել է՝1192000, իսկ 2014-ին 1%-ով ավել:

ղ

Տաթևի Վանք

Սևան

Գառնի,Գեղարդ

Հայաստանում կա Ջերմուկը, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ և բուժվել: Ջերմուկում կան առողջարաններ, և ամենակարևորը՝ կա մաքուր հանքային ջուրը:

Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, զբոսաշրջիկները գալիս են՝ սար բարձրանալու համար:

Ձմռանը հաճախ այցելում են Ծաղկաձոր՝ձմեռային սպորտաձևերի համար:

Գնային առումով Հայաստանը մատչելի է, օրինակ տրանսպորտը, համեմատած այլ երկրների հետ, ավելի էժան է, չնայած ոչ այդքան հարմարավետ: Հյուրանոցները և ռեստորանները նույնպես համեմատաբար ավելի մատչելի են:

Ո՞րն է ավելի մատչելի․ Հայաստա՞ն, թե՞ Վրաստան

Տուրիզմի ամենակարևոր կետը ուղևորափոխադրում է: Վրաստան տանող ճանապարհներն ավելի աշխույժ են, քանի որ Վրաստանն, ի տարբերություն Հայաստանի, ունի ծով և լավ հարաբերություններ հարևան երկրների հետ: Ինչ վերաբերում է օդային տրանսպորտին, Հայաստանն ուղիղ չվերթներ ունի ընդամենը մի քանի երկրի հետ, այն էլ՝ ոչ մատչելի գներով, իսկ Վրաստան եկող չվերթները շատ են: Նրանք ունեն «low cost» կոչված չվերթները, որոնք ընդամենը միքանի տասնյակ եվրոյով հասցնում են Եվրոպա:

Վրաստանի հյուրանոցային գներն ավելի մատչելի են, քան Հայաստանինը: Վրաստանն ունի երկաթուղային փոխադրումներ և ավելի հարմար ավտոճանապարհներ:

Recommended