3
ԵԵԵԵԵԵ

Երիկամի մասին

Embed Size (px)

Citation preview

Երիկամ

Երիկամները մարդու և ողնաշարավոր կենդանիների արտաթորության զույգ օրգաններ են: Լոբաձև են, հարթ` վառ դարչնագույն մակերեսով: Հասուն մարդու յուրաքանչյուր երիկամը կշռում է 120–200 գ, երկարությունը 10–12 սմ է, լայնությունը՝ 5–6 սմ, հաստությունը՝ 3–4 սմ: Երիկամային մարմնիկներն իրենց հերթին կազմված են մազանոթային կծիկից և այն շրջապատող երկշերտ պատյանից: Մազանոթային կծիկում արյան մեջ կուտակված վնասակար նյութերը զտվում են արտահանող զիգզագաձև խողովակներով:Երիկամները կազմված են բուն հյուսվածքից պարենքիմ և 3-ական պատյանից. ներքին՝ շարակցական, միջին՝ ճարպային, և արտաքին՝ երիկամի փակեղ: Երիկամի բուն հյուսվածքը բաղկացած է կեղևային ու միջուկային շերտերից:

Օրգանիզմի ամբողջ արյունը 1 օրվա ընթացքում 360 անգամ անցնում է երիկամների միջով և զտվում, ազատվում է արյան մեջ կուտակված թունավոր արգասիքներից միզաթթու, միզանյութ, կրեատին, կրեատինին, աղերի ու ջրի ավելցուկներից: Մեզի զտումը կատարվում է երիկամի կեղևային շերտում գտնվող նեֆրոններ կոչված գոյացություններում: Երիկամների ներզատիչ գործունեությունը պայմանավորված է նրա արտադրած ռենին հորմոնով, որն ունի անոթասեղմիչ հատկություն և մասնակցում է երիկամային ու արտաերիկամային արյան շրջանառության ֆիզիոլոգիական կարգավորմանը:Վերջիններիս գագաթները նման են պտկիկների, որոնց վրա կան միզաբեր խողովակների բազմաթիվ անցքեր, որտեղից մեզի կաթիլները նախ լցվում են փոքր ու մեծ սկահակների, ապա՝ երիկամի ավազանի մեջ, այնուհետև միզածորաններով անցնում միզապարկ և միզուկով հեռանում օրգնիզմից: