9
ՌՌՌՌՌՌՌ ՌՌՌՌՌՌՌՌ «ՌՌ ՌՌՌՌՌՌՌՌՌ ՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌ ՌՌՌՌ ՌՌՌՌՌՌՌ Ռ ՌՌՌՌՌՌՌՌՌՌՌՌ, ՌՌ ՌՌ ՌՌՌՌՌՌՌ ՌՌ ՌՌՌՌՌՌՌՌՌՌ ՌՌՌ ՌՌՌՌՌ, ՌՌ ՌՌՌՌՌ ՌՌՌՌ ՌՌ, Ռ ՌՌՌ ՌՌՌՌՌՌՌ ՌՌՌ ՌՌՌՌՌՌ ՌՌՌՌՌՌ ՌՌՌՌՌ, ՌՌ ՌՌՌՌՌՌՌՌՌ ՌՌ, ՌՌՌ ՌՌՌ ՌՌՌՌՌՌՌ ՌՌ, ՌՌՌ ՌՌՌՌՌ ՌՌՌՌՌՌ ՌՌՌՌՌՌՌՌ Ռ ՌՌՌՌՌՌ»:

Ռոմանոս Մելիքյանի մասին

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ռոմանոս Մելիքյանի մասին

Ռոմանոս Մելիքյան «Իմ անհանգիստ բնավորությունը հենց սրանում է արտահայտվում, որ ես անկարող եմ բավարարվել այն բանով, որ արդեն արել եմ, և եթե սպառված չեմ ավելին անելու համար, ես անհանգիստ եմ, իսկ եթե սպառված եմ, ինձ համար կյանքը կորցնում է արժեքը»:

Page 2: Ռոմանոս Մելիքյանի մասին

Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի հետ

Page 3: Ռոմանոս Մելիքյանի մասին

Հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Ռոմանոս Մելիքյանը իր ուրույն ներդրումն է ունեցել հայ երաժշտության մեջ ռոմանսի ժանրի ստեղծման և զարգացման գործում: Ծնվել է 1883 թ. սեպտեմբերի 19-ին /որոշ աղբյուրներում նշվում է հոկտեմբերի 1-ին/ Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում, այգեգործի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Ղզլարի ծխական դպրոցում, իսկ միջնակարգը՝ ՆորՆախիջևանում, ուր և սկսվում են նրա երաժշտական պարապմունքները դպրոցի երգչախմբում: 1900 թվականին, տակավին աշակերտ, Մելիքյանը ստանձնում է Նոր Նախիջևանի ս.Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Դպրոցն ավարտելուց հետո (1902), Ռոմանոսն ընդունվում է Ռոստովի երաժշտական ուսումնարան: 1905 թվականին Մելիքյանը մեկնում է Մոսկվա և, մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո, ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա:

Page 4: Ռոմանոս Մելիքյանի մասին

Մոսկվայում շարունակվում է

Մելիքյանի խմբավարական գործունեությունը՝ ղեկավարում է Lազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակում է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն: Նա ստիպված է լինում անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա` Թիֆլիս: Նույն թվին նրա աջակցությամբ Ազատ Մանուկյանը հրատարակում է «Փնջիկ» մանկական երգերի ժողովածուն:

Որոշ ժամանակ անց Մելիքյանը Մանուկյանի հետ կազմում և հրատարակում է «Երաժշտական այբբենարանի» աոաջին մասը (1912), իսկ ուսանողության համար գրում «Աշուն» և «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը և այլն: 1910-1914 թվականներին Մելիքյանը սովորում է Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ կատարելագործվելու ձգտումով: Ուսումնական բազմաթիվ առաջադրանքների հետ միասին, նա գրում է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակում է վեց հայկական ժողովրդական երգեր (ամփոփված են «Էսքիզներ» ժողովածուում):

Page 5: Ռոմանոս Մելիքյանի մասին

Փանոս Թերլեմեզյանի հետ

Page 6: Ռոմանոս Մելիքյանի մասին

1916 թվականին, ցեղասպանությունից տուժած հայերին օգնելու համար, Թիֆլիսից հայ մտավորականության մի պատվիրակություն է մեկնում Վան: Պատվիրակության մեջ էր նաև Ռ. Մելիքյանը: Վանում նա ականատես եղավ հայերի գլխով անցած արհավիրքներին, բայց և ունկնդրեց ու ձայնագրեց ժողովրդական երգերի հիանալի նմուշներ՝ կորստից փրկելու համար: 1921-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու, որն էլ հետագայում` 1923թ. դառնում է կոնսերվատորիա:

Page 7: Ռոմանոս Մելիքյանի մասին

Նա եռանդուն մասնակցեց Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին (Օդեսայում, Թիֆլիսում, Երևանում) և Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը: Նա առաջ քաշեց Կոմիտասի երաժշտական ժառանգությունը Հայաստանում կենտրոնացնելու գաղափարը:Երաժշտական-հասարակական գործունեության այս բուռն տարիներին Մելիքյանը շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը: Վերջնականապես հղկում ու հրատարակության է հանձնում «Զմրուխտի» երգաշարը (1928), ավարտում է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակում երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը»՝ առաջին փորձերից մեկն այդ բնագավառում և այլն:

Page 8: Ռոմանոս Մելիքյանի մասին

Ս. Զորյանը՝ Ռ.Մելիքյանի մասին.

«Նրա քայլվածքը առանձնահատուկ էր՝ թափով, շտապ: Թվում էր` գնում է մեկին օգնելու, մի կարևոր գործի հասնելու և միշտ՝ լայն շարժումներով, առյուծի բաշը թափ տալով: Բայց և այնպես առաջին տպավորությունը, որ ստանում էին Ռոմանոսից, այն էր, որ այդ մարդն արտիստ է, բառի ամենալավ և ամենալայն մտքով»:

Page 9: Ռոմանոս Մելիքյանի մասին

Նյութը պատրաստեց՝ Նարեկ ԻսախանյանըԵվ առաջարկում եմ լսել այս հիանալի երգը:

Կոմպոզիտորը մահացել է 1935 թվականի մարտի 30-ին Թիֆլիսում: