9
ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ

ամերիկա միացյալ նահանգներ

Embed Size (px)

Citation preview

Page 1: ամերիկա միացյալ նահանգներ

ԱՄԵՐԻԿԱ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Page 2: ամերիկա միացյալ նահանգներ

Պատմություն Մինչև եվրոպացիների կողմից

գաղութացվելը ԱՄՆ-ի ներկա տարածքի հիմնական բնակչությունը հնդկացիներն ու էսկիմոսներն էին, որոնք ապրում էին նախնադարյան համայնական կարգերով։ Այդ ժողովուրդների պատմությունը մինչև եվրոպացիների հետ նրանց հանդիպելը 16-րդ դար զարգացել է ինքնուրույն, մյուս մայրցամաքների ժողովուրդներից գրեթե անկախ։ 16-րդ դարին ԱՄՆ-ի տարածքում բնակվում էր մոտ 1 միլիոն հնդկացի։ Գաղութացման ընթացքում հնդկացիները մասամբ ոչնչացվում էին, մասամբ էլ քշվում դեպի Արևմուտք: 

Page 3: ամերիկա միացյալ նահանգներ

Մինչև 18-րդ դարի 60-ական թվականները Անգլիան զավթեց գրեթե ամբողջ Հյուսիսային Ամերիկան։ 17-րդ դարի սկզբին հիմնվեցին առաջին անգլիական գաղութները։ Դրանք հյուսիսից սահմանակից էին Ֆրանսիական, Կանադա տիրույթին, որը 18-րդ դարի 60-ական թվականներն անցավ Անգլիային, իսկ հարավից՝ Իսպանական Ֆլորիդային։ Ներկայիս ԱՄՆ-ի տարածքում անգլիացիներն առաջին բնակատեղին Վիրջինիայում հիմնել են 1607-ին։ Հետագայում հիմնվել են Մերի Լենդը, Հյուսիսային և Հարավային Կարոլինաները, Զորջիան։ Այստեղ առաջ եկավ խոշոր պլանտացիոն տնտեսություն՝ ծխախոտի, բրնձի և ինդիգոյի մշակությամբ։

Page 4: ամերիկա միացյալ նահանգներ

 1619-ին Աֆրիկայից Վիրջինիա բերվեց նեգր ստրուկների առաջին խումբը։ Նեգրերի ստրկությունը առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց 1656-ին, իսկ Անգլիայում 1661-ին ընդունված օրենքը նախատեսում էր ստրուկների կանոնավոր մատակարարում հյուսիսամերիկյան գաղութներին։ 17-րդ դարի երկրորդ կեսից հարավային գաղութների պլանտատորները սկսեցին լայնորեն կիրառել նեգր ստրուկների աշխատանքը։

Page 5: ամերիկա միացյալ նահանգներ

Անգլիայի Գաղութ 1620-ին հիմք դրվեց Նոր Անգլիայի գաղութներին։

Անկախության պատերազմի նախօրյակին այստեղ արդեն կար 4 գաղութ՝ Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Նյու Հեմփշիր և Քոնեքթիքութ: Հյուսիսում գերակշռում էին միջին ե մանր ֆերմերական տնտեսությունները։ Այստեղ ավելի արագ, քան մյուս գաղութներում, զարգացան արհեստներն ու արդյունաբերությունը։ Չորս այլ գաղութներ՝ Ջենսիլվանիա, Նյու Յորք, Նյու Ջերսի և Դելավեր, հիմնվեցին Մերձատլանտյան շրջանների կենտրոնական մասում։ Անգլիական գաղութները զգալի հաջողության հասան տնտեսական առաջնթացի ասպարեզում։ Սկսեց ձևավորվել ամերիկյան ազգային շուկան։ Միաժամանակ ստեղծվում էր նոր մշակույթ և գաղափարախոսություն, տեղի էր ունենում ազգային ինքնագիտակցության վերելք։ Դա նոր, հյուսիսամերիկյան բուրժուական ազգի ձևավորման պրոցեսն էր։

Page 6: ամերիկա միացյալ նահանգներ

Շատ շուտով ամերիկյան բուրժուազիան դարձավ անգլիական բուրժուազիայի մրցակիցը՝ նավաշինության, առևտրի, իսկ ապա նաև մանուֆակտուրայի բնագավառում։ Այդ պատճառով Անգլիան ամեն կերպ արգևակում էր գաղութների տնտեսական զարգացումը։ Անգլիայի այդ քաղաքականությունը շոշափում էր գաղութների բոլոր դասակարգերի շահերը և նրանց մոտ առաջ բերեց մետրոպոլիայից անջատվելու ձգտում, որը 18-րդ դարի 60-ական թվականներին վերաճեց զինված պայքարի՝ անկախության համար։ Վ. Ի. Լենինի բնորոշմամբ դա հեղափոխական ազատագրական պատերազմ էր անգլիացիների դեմ։

Page 7: ամերիկա միացյալ նահանգներ

Ամերիկա Միացյալ Նահանգներ 1776-ի հուլիսի 4-ին ընդունված Անկախության դեկլարացիան

հռչակում էր ԱՄՆ-ի ստեղծումը։ 1783-ի Վերսալյան հաշտության պայմանագրով Անգլիան ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։ Հաղթանակը ձեռք բերվեց ժողովրդի եռանդուն ջանքերով, սակայն իշխանության գլուխ անցան բուրժուազիան և պլանտատորները։ Հարավում պահպանվեց ստրկատիրությունը։ 1787-ին ընդունվեց ԱՄՆ-ի ասհմանադրությունը գործողության մեջ գրվեց 1789-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը։ 19-րդ դարի սկզբներից ԱՄՆ սկսեց ընդարձակել իր տարածքը։ 1803-ին Ջեֆերսոնի կառավարությունը Ֆրանսիայից գնեց Լուիզիանան, իսկ 1819-ին ԱՄՆ Իսպանիային ստիպեց զիջել Ֆլորիդան։ 1823-ին հռչակվեց «Մոնրոյի դոկտրինան»: Մեքսիկայի դեմ 1846–1848-ին մղած զավթողական պատերազմի հետևանքով ԱՄՆ նվաճեց Մեքսիկայի տարածքի գրեթե կեսը։ 1867-ին ԱՄՆ Ռուսաստանից գնեց Ալյասկան (7,2 միլիոն դոլարով)։ 

Page 8: ամերիկա միացյալ նահանգներ

19-րդ դարի առաջին կեսին ԱՄՆ-ում մեծ թափ ստացավ նեգրերի ազատագրության համար շարժումը։ Տեղի ունեցան նեգր ստրուկների ապստամբություններ՝ 1800-ին Գաբրիելի, 1831-ին՝ Ն. Թյոոների և 1855-1859-ին՝ Ջ. Բրաունի ղեկավարությամբ։ Կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև սրված հակասությունները հանգեցրին քաղաքացիական պատերազմի, որի համար առիթ ծառայեց ստրկության հակառակորդ Ա. Լինկոլնի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը։ Քաղաքացիական պատերազմը, հատկապես երկրորդ փուլում, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բնույթ ուներ։ Հյուսիսի հաղթանակով վերացվեց ստրկատիրությունը, հեռանկարներ բացվեցին կապիտալիզմի անարգել զարգացման համար։

Page 9: ամերիկա միացյալ նահանգներ

Չնայած դրան, նեգրերի ազատագրման գործը մինչև վերջ չհասցվեց։ Ստրկության վերացումը բարենպաստ պայմաններ ստեղծեց բանվորական շարժման զարգացման համար։ 1867-ին ԱՄՆ-ում ծագեցին 1 Ինտերնացիոնալի բաժանմունքներ, 1869-ին ստեղծվեց Աշխատանքի ասպետների միաբանությունը, 1881-ին՝ Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիան։ 1900-1901-ին կազմավորվեց ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը։ Սակայն այդ կազմակերպություններում գերակշռող ազդեցություն ունեին օպորտունիստական տարրերը։

Ամերիկա Միացյալ Նահագները տարածքային աճը