34
«Պ ԵՎ Օ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը ՊՌՈՇՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ Կատարող՝ «Քոնսեկոարդ» ՍՊԸ Տնօրեն՝ Վ.Թևոսյան Երևան - 2018 1

Պ ԵՎ Օ - mnp 13.11.18.pdf · 2. մակերես։ Երկու մասնաշենքերի միջև տեղադրվում է պահեստային մասնաշենքը, որն ունի

  • Upload
    others

  • View
    34

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

«Պ ԵՎ Օ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը

ՊՌՈՇՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ

Կատարող՝ «Քոնսեկոարդ» ՍՊԸ Տնօրեն՝ Վ.Թևոսյան

Երևան - 2018

1

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ....................................................................................... 4

1.1. Ձեռնարկողի վերաբերյալ տեղեկություններ .................................................................... 4

1.2. Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը ........................................... 4

1.3. Նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորություններ, օգտագործվող բնառեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ) ..................................................................................................................................... 4

1.3.1. Գոյություն ունեցող իրավիճակը .................................................................................. 4

1.3.2. Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ .......................................................... 5

13.3. Հողային աշխատանքներ ................................................................................................ 6

1.3.4. Նյութերի և բնառեսուրսների օգտագործում .............................................................. 7

2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱՆ ........................... 8

2.1. Տեղադիքրքը և երկրաբանական պայմանները ................................................................ 8

2.2. Կլիմայական պայմանները ................................................................................................ 10

2.3. Ջրային ռեսուրսներ ............................................................................................................. 15

2.4. Հողերը .................................................................................................................................... 15

2.5. Մթնոլորտային օդ ................................................................................................................ 17

2.6. Կենսաբազմազանություն ................................................................................................... 18

2.6.1. Բուսական աշխարհը ................................................................................................... 18

2.6.2. Կենդանական աշխարհը ............................................................................................. 18

2.6. Սոցիալ-տնտեսական պայմանները ................................................................................ 19

2.6.1. Կոտայքի մարզ .............................................................................................................. 19

2.6.2. Ազդակիր համայնք ....................................................................................................... 20

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆԸ, ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ........................................................... 20

3.1. Ռիսկերի գնահատում ..................................................................................................... 20

3.2. Արտանետումների աղբյուրները ................................................................................... 21

3.3. Հողածածկ .......................................................................................................................... 21

3.4. Սոցիալական ռիսկերը .................................................................................................... 22

3.5. Բնապահպանական միջոցառումների ընդհանուր նկարագրություն ................... 22

2

3.5.1. Մթնոլորտային օդ ..................................................................................................... 22

3.5.2. Ջրային ռեսուրսներ .................................................................................................. 22

3.5.3. Հողային ռեսուրսներ ................................................................................................ 22

3.5.4. Աղմուկ ........................................................................................................................ 23

3.5.5. Կենսաբազմազանություն ........................................................................................ 23

3.5.6. Սոցիալական խնդիրներ ......................................................................................... 23

3.5.7. Փոխհատուցում ......................................................................................................... 24

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ........... 25

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ /ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆՐԻ/ ՊԼԱՆ................................................................. 28

ՀԱՎԵԼՎԱԾ 1. ԻՐԱԴՐԱՅԻՆ ՍԽԵՄԱ ................................................................................... 30

ՀԱՎԵԼՎԱԾ 2. Արտանետումների և ջրօգտագործման հաշվարկներ .............................. 31

ՀԱՎԵԼՎԱԾ 3. Տարածքի վկայականներ /2 հատ/ ................................................................. 34

ՀԱՎԵԼՎԱԾ 4. Շինությունների հատակագծերը և գծագրերը ........................................... 34

3

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.1. Ձեռնարկողի վերաբերյալ տեղեկություններ

Սույն նախնական գնահատման հայտում ներկայացված նախատեսվող գործունեության ձեռնարկող է հանդիսանում «Պ ԵՎ Օ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ընկերության գրասենյակի հասցեն` ք. Երևան, Զավարյան13/1:

Ընկերության գործունեության հասցեն՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Պռոշյան համայնքի վարչական տարածք, Գ.Չաուշի խճուղի, թիվ 90 հողամաս:

1.2. Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը

Նախատեսվող գործունեության անվանումն է. ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական տարածքում արտադրական

շինությունների կառուցում:

Գործունեության նպատակն է կառուցել արտադրական շինություններ և ենթակառուցվածքներ, ներդրումային ծրագրերի շրջանակներում արտադրական գործունեություն կազմակերպելու համար:

1.3. Նախատեսվող գործունեության բնութագիրը (արտադրական հզորություններ, օգտագործվող բնառեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ)

1.3.1. Գոյություն ունեցող իրավիճակը

Շինարարությունը նախատեսվում իրականացնել ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական տարածքի Վանահովիտ թաղամասին մերձակա տարածքում, որը հանդիսանում է պատվիրատու «Պ ԵՎ Օ» ՓԲԸ սեփականությունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 01022018-07-0066 վկայական (կցվում է հավելվածների մասում):

Տարածքի մի կողմով անցնում է Երևան-Աշտարակ մայրուղին: Դեպի Պռոշյան բնակավայր ուղղությամբ գտնվում է ցանկապատված արտադրական տարածք, որտեղ զբաղվում են ագրոարտադրությամբ: Դեպի Երևան ուղղությամբ՝ Վանահովիտ բնակելի թաղամասն է: Դեպի հարավ-արևմուտք ամայի չօգտագործվող տարածք է:

Երևան-Աշտարակ մայրուղու հակառակ կաղմում գտնվում է ավտովերանորոգման կայան և այլ սպասարկման շինություններ:

4

Ներկայացվող տարածքի ամայի է, այստեղ չկա որևէ շինություն: Այն գործնականում զուրկ է բուսածածկից:

1.3.2. Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ

Նախատեսվում է կառուցել երկու հիմնական արտադրական մասնաշենք, որոնցից յուրաքանչյուրը ունի 1000մ2 մակերես։ Երկու մասնաշենքերի միջև տեղադրվում է պահեստային մասնաշենքը, որն ունի 432,0 մ2 մակերես։ Օժանդակ կառույցներն են. էլ. ենթակայան, կաթսայատուն, ԳԿԿ, ջրի կարգավորման կետ, ծածկած ավտոտնտեսություն եվ այլն: Նախատեսվում է կառուցել քարե ցանկապատ։

Համալիրի ադմինիստրատիվ մասնաշենքը նախատեսվում է կառուցել արտադրական մասնաշենքերի առաջնամասում։ Այն երկհարկանի է և ունի 1000մ2 մակերես; նկուղային հարկը տրամադրվում է մեքենաների կայանման համար։

Արտադրական մասնաշենքերը իրենցից ներկայացնում են միահարկ, H=5,7մ՝ մինչև կամրջաձև ամբարձիչի տակ, հատակագծում ուղղանկյունաձև՝ 18.0x60.0մ առանցքային չափերով, երկայնական ուղղությամբ բազմաթռիչք՝ սյուների 6.00մ քայլով, լայնական ուղղությամբ միաթռիչք՝ 18.0մ թռիչքով,տանիքի փոքր թեքությամբ լանջերով շինություններ։

Նախագծվող արտադրական շինությունների հիմնական կրող տարրերը նախատեսվում են կառուցել հետևյալ կոնստրուկտիվ բնութագրումներով.

- Հիմքերը նախատեսվում են իրականացնել միաձույլ ե/բետոնից, կետային՝ սյունակալների տեսքով (башмак), որոնք հիմնականում տեղադրվում են պողպատե սյուների տակ և իրար հետ կապվում են միաձույլ ե/բետոնյա որմնահեծաններով։ Որմնահեծանները տեղադրվում են հիմնային կարկասի արտաքին կողմից, որի վրա տեղադրվում են շենքի պատերը:Առաջին փուլի աշխատանքային նախագծով ե/բետոնյա հիմքերի տակ նախատեսվում են բետոնե կամ խամքարբետոնե նախաշերտ՝ կախված կրող գրունտների խորությունից: Նախապատրաստական շերտի բետոնը ընդունված է B7,5 դասի՝ ծանր լցանյութերով: Միաձույլ ե/բետոնյա հիմքերի բետոնը նախատեսվում է B20 դասի, ծանր լցանյութերով, տեղադրումը պարտադիր խտացումով;

Հիմքերի համար որպես հիմնատակի գրունտներ՝ ըստ ինժեներաերկրաբանական տվյալների ընդունված են բազալտներ, կամ խիճ, մանրախիճ ավազակավային լցանյութով 10-15% (հողմահարված կեղև) գրունտները, որոնց ժամանակավոր դիմադրության սահմանը. R0 = 4.8կգուժ/սմ2:

Օբյեկտի հողային աշխատանքներից հետո շին.հրապարակ հրավիրել ինժեներ-երկրաբանի, տեղում կազմել գրունտների վերաբերյալ ակտ-արձանագրություն, որից հետո իրականացնել հիմնային աշխատանքներ;

Ելնելով տեղանքի ռելիեֆից առաջին փուլի սույն մասում նախատեսվում են նաև բետոնե իրանով հենապատեր, որոնց բարձրությունը տատանվում է 0,60+3,00 մ

5

սահմաններում։ Հենապատերի համար օգտագործվում է բետոն B15 դասի ծանր լցանյութերով;

Նախագծվող գլխավոր մասնաշենքի հատակներում հետլիցքը կատարել տեղական գրունտով, բացառելով շին.աղբի, փայտանյութի, կոճղերի առկայությունը, որի համար խորությունն ընդունել՝ T = 1700-1800 կգ/մ3:

Հետլիցքը կատարել շերտերով, առավելագույնը 30 սմ հաստությամբ: Ցանկալի է ջրի շիթով:

Հետլիցքի վերևի մասում տեղադրել 15 սմ հաստությամբ բազալտե խճի շերտ՝ պարտադիր տոփանումով: Բազալտե խճի վրա իրականացնել ցանց բետոնյա շերտ՝ 10 սմ հաստությամբ; Բետոնի դասը ՝ B12,5, ամրանային ցանցը Ø8A500-c դասի 100x100 բջիջներով:

Ցանց բետոնի շերտում նախատեսել դեֆորմացիոն նստվածքային կարաններ, որոնք տարանջատվում են փայտյա չորսուներով՝ ներծծված տաք բիտումի մածուծանի շերտով և էլաստիկ նյութերով:

• Պատերը - Ըստ բարձրության՝ -0,150 նիշից մինչև +0,900 նիշը, նախատեսվում են իրականացնել b = 30 սմ հաստությամբ ուղղանկյուն հատվածքի քարաշարվածքով, որի երեսշարը սրբատաշ բազալտից է: Պատերը հենվում են միաձույլ ե/բետոնյա որմնահեծանների վրա և b = 6,0 մ քայլով ճկուն կապերով ամրակապվում են հիմնակմախքին : Պատերը +0,900 նիշից վերև նախատեսվում են կառուցել «Սենդվիչ» տիպի պանելներով, սակայն ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ աշխատանքներում չեն նախատեսված;

• Հիմնակմախքը - Բաղկացած է պողպատե սյուներից և երկթեք հեծաններից, որոնք ունեն սնամեջ ուղղանկյան ձև՝ և 24x75 սմ հատվածքի չափեր: Հիմնակմախքի սյուները ներքևի մասում ունեն պողպատե թերթերից կազմված բազա, որոնք հենվում են հիմքերի սյունակալներին, իսկ միացումները իրականացվում են խարսխային՝ d = 36 մմ-անոց հեղյուսներով:

Ներկա դրությամբ նախատեսվում է կառուցել տարածքի ցանկապատը երեք կողմից, դարպասներով եվ դռնակներով:

13.3. Հողային աշխատանքներ

Հողային աշխատանքները իրականացվում են շինարարության նախապատրաստման և հիմքերի կառուցման ժամանակ:

6

Աղյուսակ 1.1. Հողային աշխատանքների ծավալները NN

Աշխատանքների անվանումը

Չափ. միավ.

Քանակը

1

Տարածքի ընդհանուր հարթեցում բուլդուզերով և տեղափոխում մինչև 100մ դեպի լիցք Մանր լիցքերով Փխրեցնող մեղանիզմով

մ3

մ3

3100 2200

2

Նույնը բարձելով էքսկավատորով ավտոինքնաթափերի վրա, տեղափոխում և խտացում, հարթեցում տեղում IV կարգ V կարգ

մ3

մ3

2600 840

3 Ընդհանուր հարթեցում հետևի տարածքում մ2 820

4 Լիցքի շեպերի հարթեցում հետևի տարածքում մ2 140

5 Լիարժեք հարթեցում երթևեկելի մասի հարթակներում

մ2 6800

6 Նույնը մայթերի տակ մ2 765

Ընդամենը հողային զանգված՝ 17265 մ3, որը ամբողջությամբ կօգտագործվի որպես

ետլիցք և տարածքի հարթեցման ու ճանապարհների ներքին շերտի համար:

1.3.4. Նյութերի և բնառեսուրսների օգտագործում

Շինարարության ժամանակ օգտագործվելու են շինանյութեր, որոնց ցանկը և քանակները ներկայացված են աշխատանքային նախագծի համապատասխան բաժնում: Բնառեսուրսներից օգտագործվելու է ջուր: Ջրօգտագործման և ջրահեռացման հաշվարկները կցված են հավելվածների մասում: Ըստ այդ հաշվարկների կօգտագործվի՝ տարածքների ջրցանի՝ 288 մ3 և շինանձնակազմի խմելու կենցաղային նպատակների համար՝ 249.6 մ3, ընդամենը 537.6 մ3:

Ջրամատակարարումը կատարվելու է տարածքի մոտով անցնող խմելու ջրի ջրատարից:

Կոյուղին նախատեսվում է միացնել հարևանությամբ անցնող քաղաքային կոյուղատարին:

Ջրառ իրականացնելուց առաջ Վեոլիա ընկերության հետ կնքվելու է ջրամատակարարմնա պայմանագիր:

7

Բնական գազի մատակարարումը նախատեսվում է իրականացնել ավտոմայրուղու մոտով անցնող գազատարից, կնքելով համապատասպան օայմանագիր “Գազպրոմ Արմենիա” ընկերության հետ:

Բոլոր նշված ենթակառուցվածքները ներկայացված են համապատասխան հատակագծերում հավելվածների մասում:

2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱՆ

2.1. Տեղադիքրքը և երկրաբանական պայմանները

Պռոշյան բնակավայրը գտնվում է Կոտայքի մարզի հարավ - արևմտյան եզրամասում` Երևան-Աշտարակ մայրուղու ձախակողմյան սարահարթի վրա, դեպի մայրուղի ընկած տարածքներում զառիթափ է, կտրտված լանդշաֆտով:

Շինարարության համար նախատեսված տարածքը բաղկացած է երկու հատվածից, որոնք անջատվում են ներքին ճանապարհով։

Առաջին հատվածի մակերեսը 1,08 հա է եվ ձգված է հյուսիս - արեվելքից հարավ - արեվմուտք, նիշերի տարբերությունը 6,0մ է։ Առաջին հատվածում առայժմ նախատեսվում է կառուցել ցանկապատ եվ տեղադրել դարպասներ։ Այն օգտագործվելու է գյուղատնտեսական նպատակներով։

Երկրորդ հատվածը գտնվում է կառուցապատումների տարածքում եվ ունի 1,52 հա մակերես։ Այն նույնպես ձգված է հյուսիս - արեվելքից հարավ - արեվմուտք եվ լայնությունը մայրուղու մոտ կազմում է 81,3 մ, իսկ միջնամասում կազմում է 71.2 մ։ Երկրորդ հատվածի նիշերի տարբերությունը 8.0 մ է։ Երկրորդ հատվածի երկայնական կողմերում կառուցված են ցանկապատներ։ Աջ կողմի ցանկապատը ձգվում է ամբողջ երկարությամբ եվ ունի 3-5 մ բարձրություն։ Այն ուղիղ շարվածքի տուֆ քարից է՝ ներքեվի հատվածում ե/բ կոնտրֆորսներով։ Ձախ կողմի ցանկապատը ներքևի հատվածում քարից է, մոտ 8,0 մ, իսկ մնացածը մետաղական ցանկապատ է 2.0 մ բարձրությամբ։ Տարածքի սկզբնամասը եվ վերջնամասը ունեն 12% - 15% թեքություն, իսկ մնացած հտվածները՝ 6%-8% թեքություն։ Տարածքում առկա են բազալտի քարացրոններ։ Քանի որ արտադրական համալիրը նախատեսված է կառուցել այս տարածքում, կատարվել է տեղանքի երկրաբանական ուսումնասիրություն, հորատվել են 7 հորատանցքեր։

8

Գեոմորֆոլոգիական բնութագիրը

Տարածքի գեոմորֆոլոգիական պայմանները բարդ են, ինչը պայմանավորված է երկրաբանական կառուցվածքով, կուտակումային, էրոզիոն և դենուդացիոն երևույթներով, տարաժամանակ հրաբխային գործունեության ի հայտ գալով և նեոտեկտոնական պրոցեսներով: Ժամանակակից ռելիեֆի ձևավորման պատմությունը սկսվում է հիմնականում վերին պլիոցենի ժամանակներից, երբ սկսվել են հերթականությամբ տեղադրվել վերին պլիոցենի հասակի հրաբխային ապարներ, ինչպես նաև չորրորդական հասակի տարբեր նստվածքային և հրաբխային առաջացումներ:

Գեոմորֆոլոգիական տեսակետից շրջանը բնութագրվում է ծագումնային տեսակների և ռելիեֆի տարբեր ձևերով: Կարելի է առանձնացնել ռելիեֆի մորֆոծագումնային հետևյալ ձևերը.

1. Հրաբխային (վերին պլիոցենի հասակի լավային ծածկոցներ, միջին և վերին չորրորդականի լավային հոսքեր):

2. Կուտակումային (ալյուվիալ, ալյուվիալ-պրոլյուվիալ): Հրաբխային ռելիեֆը ներկայացված է Եղվարդի, սարավանդների լանջերով և

Հրազդան գետի հովտի եզրամասով երկայնակի ձգվող չորրորդականի լավաների նեղ դարավանդային հոսքերով:

Կուտակումային ռելիեֆի ձևը ծագումնային տեսակետից ներկայացված է լճային, ալյուվիալ, ալյուվիալ-պրոլյուվիալ, մասամբ դելյուվիալ և էոլային տե-սակներով: Ալյուվիալ ձևերը կապված են Հրազդան գետի “աշխատանքի” հետ: Հրազդան գետի էրոզիոն գործունեության փոփոխման արդյունքում առաջացել են տարբեր դարավանդային մակարդակներ:

Ռելիեֆի ձևերից տարածքում առկա են տափարակները, սարահարթերի լանջերը և դարավանդները, էրոզիոն-հողմնահարման լանջերը:

Սեյսմիկ պայմանները

Համաձայն ՀՀ սեյսմիկ գոտիավորման սխեմատիկ քարտեզի, որով երկրի տարածքը ստորաբաժանված է գոտիների, արտադրական համալիրի շինարարության համար հայցվող տարածքին վերագրվում է գրունտի հորիզոնական արագացում v= 30 սմ/սմ2 a= 0.3g -0.4g սահմանագծում /գրունտային ստվարաշերտի վերին մակերևույթի վրա երկրաշարժի ժամանակ առաջացած արագացման մեծությունը հորիզոնական ուղղությամբ/, որը համարժեք է 8-9 բալ երկրաշարժի ուժգնության:

9

2.2. Կլիմայական պայմանները

Տարածքին բնորոշ է խիստ ցամաքային, չոր, շոգ ամառով, ձյունառատ, սակայն երկար աշնանային օրերով օժտված կլիման:

Կլիմայական պայմանները բերված են ըստ մոտակա՝ Աշտարակի կայանի տվյալների:

Ըստ այդ օդերևութաբանական կայանի տվյալների.

- օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը – 34 0C, իսկ առավելագույնը` +38 0C, օդի միջին տարեկան ջերմաստիճանը` +15 0C, տարվա ամենացուրտ ամսվա` հունվարի միջին ջերմաստիճանը`180C, տարվա ամենատաք ամսվա` օգոստոսի միջին ջերմաստիճանը` + 30 0C:

Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմում է 466 մմ: Ձյան ծածկույթի միջին հաստությունը հասնում է 15 սմ: Հողի սառցակալման առավելագույն խորությունը հասնում է 61 սմ: Քամիները հիմնականում հյուսիս - արևելյան են` 2.3 մ / վրկ արագությամբ:

Ստորև աղյուսակների ձևով ներկայավաց տեղանքի բնակլիմայական ցուցանիշները ըստ Աշտարակի կայանի տվյալների:

10

Աղյուսակ 2.1 Օդի ջերմաստիճան (0C)

Բնութագրեր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի

միջին ամսական

-4.2 -1.3 4.4 11.3 16.2 20.8 24.7 25.0 20.2 13.6 6.6 -0.5 11.4

միջին առավելագույն 0.9 3.6 9.9 17.2 22.4 27.5 31.7 32.0 27.1 19.9 11.6 3.9 17.3

միջին նվազագույն -7.2 -5.0 0.3 6.5 10.7 14.7 18.7 18.7 14.2 8.6 2.8 -3.4 6.7

բացարձակ առավելագույն

13 17 24 33 32 38 40 41 37 30 24 20 41

բացարձակ նվազագույն -25 -22 -15 -9 1 5 7 10 3 -4 -12 -21 -25

2.2. Օդի միջին ամսական և տարեկան հարաբերական խոնավությունը (%)

I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի

76 68 61 60 59 53 51 49 53 61 70 77 62

11

2.3 Հողի մակերևույթի ջերմաստիճանը (0C)

2.4. Մթնոլորտային տեղումներ

Տեղումների

տեսակը I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի

հ 1 4 19 42 56 35 21 12 16 31 20 6 263

պ 24 22 12 2 6 21 87

խ 3 4 6 7 1 1 6 4 32

Բնութագիր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի

միջին -3 -0 7 15 22 28 33 32 25 15 7 -1 15

միջ. առավելագույն 5 11 24 35 44 54 60 60 50 34 20 8 34

միջ. նվազագույն -9 -7 -2 4 8 12 17 16 11 5 -1 -6 4

բաց. առավելագույն 24 39 46 58 63 68 70 71 65 54 37 23 71

բաց. նվազագույն -29 -23 -18 -12 -4 1 3 6 1 -8 -19 -26 -29

12

2.5. Քամու ուղղության և անդորրի կրկնելիությունը (%)

Ամիս Հս Հս Արլ Արլ Հվ Արլ Հվ Հվ Արմ Արմ Հս Արմ

I 4 21 22 11 16 12 10 4

II 4 20 22 12 15 12 11 4

III 3 19 25 12 13 11 11 6

IV 4 18 23 12 15 13 11 4

V 4 21 22 12 15 12 10 4

VI 5 22 22 13 14 12 8 4

VII 4 26 23 11 12 11 9 4

VIII 4 27 20 11 13 12 10 3

IX 3 23 24 12 14 13 8 3

X 4 24 26 12 13 10 9 2

XI 4 25 24 11 13 12 8 3

XII 4 25 22 9 15 12 10 3

Տարի 4 22 23 11 14 12 10 4

13

2.6. Քամու արագությունը (մ/վ)

Բնութագրեր I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի

միջին ամսական 2.0 2.2 2.8 2.7 2.5 2.8 3.2 3.0 2.5 2.2 2.1 1.9 2.5

առավելագույն 17 22 25 20 20 18 30 21 20 17 20 24 30

պոռթկումը 20 25 30 28 32 40 40 28 23 25 25 34 40

Նկար 1. Քամու վարդը

14

2.3. Ջրային ռեսուրսներ

Պռոշյան համայնքի տարածաշրջանում հիմնական ջրային ռեսուրսն է Հրազդան գետը: Համայնքի մերձակայքում կա նաև ոռոգման ջրանցք:

ՀՀ կառավարության կողմից “Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին” որոշմամբ (ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75 Ն որոշում) ՀՀ-ում մակերևութային ջրերի որակի գնահատման համակարգը ջրի քիմիական որակի յուրաքանչյուր ցուցանիշի համար տարբերակում է կարգավիճակի հինգ դաս` “գերազանց” (1-ին դաս), “լավ” (2-րդ դաս), “միջակ” (3-րդ դաս), “անբավարար” (4-րդ դաս) և “վատ” (5-րդ դաս): Ջրի քիմիական որակի ընդհանրական գնահատականը ձևավորվում է վատագույն որակ ցուցաբերող ցուցանիշի դասով:

ՀՀ տարածքում ջրերի կառավարումը կատարվում է 14 գետավազանային կառավարման տարածքների միջոցով:

ՀՀ տարածքում ջրային ռեսուրսների ֆոնային աղտոտվածությունը վերահսկվում է ՀՀ բնապահպանության նախարարության “Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն” (Էկոմոնիթորինգ) ՊՈԱԿ կողմից, որի տվյալները 2017 թվականի ամփոփ տեղեկանքից բերված են ստորև:

Հրազդանի ջրավազանային կառավարման տարածք

Քասախ գետի Ապարան քաղաքից վերև հատվածում ջուրը «լավ» որակի է (2-րդ դաս), Ապարան քաղաքից ներքև՝ «վատ» որակի է (5-րդ դաս): Աշտարակից վերև և ներքև հատվածներում ջուրը «միջակ» որակի է (3-րդ դաս), գետաբերանի հատվածում՝ «անբավարար» որակի (4-րդ դաս):

Հրազդան գետի Արզնի ՀԷԿ-ից ներքև, Դարբնիկ գյուղի մոտ և գետաբերանի հատվածներում ջուրը «վատ» որակի է (5-րդ դաս):

2.4. Հողերը

Ներկայացվող տարածքում հիմնականում ձևավորվել են հողագրունտի 3 խմբեր, որոնք ունեն հողագոյացման տարբեր ուղղություններ՝ խոնավ մարգագետնային ավազային, թերի զարգացած ավազակոպճային և սապրորելիտային տափաստանացված:

15

Տարածքի երկրաբանա-լիթոլոգիական կտրվածքին մասնակցում են գրունտների հետևյալ տարատեսակները.

Կավային գրունտները (ավազակավ, կավ, կավավազ) ունեն լայն տարածում, առանձնապես տարածքի հարավ-արևելյան մասերում, այս գրունտներով ծածկված են բազալտային և տուֆային հոսքերը, ծածկոցները, հրաբխային սարավանդների սահմաններում, Հրազդան գետի ձորի լանջերի “հիմքային” մասերը: Այս գրունտների հզորությունը կախված է բազմաթիվ գործոններից և տատանվում է միավորից մինչև 10մ և ավելի: Ընդհանուր առմամբ այս գրունտները ոչ կայուն են: Այս գրունտներում առկա է կարբոնատային կեղևի շերտեր 0.5-ից մինչև 2.5 մետր, երբեմն ավելի հզորությամբ: Այս գրունտները աղայնացած են, դյուրահալ աղերի պարունակությունը կազմում է 0.1% մինչև 10%, միջին լուծելիության աղերի քանակը` 1.0-15%, դժվար լուծվող աղերի քանակը` 5-40%, ծակոտկենության գործակիցը կազմում է 0.4-1.12, ծավալային կշիռը 1.47-1.93 գ/սմ3, դրանք պլաստիկ թանձրության են, պլաստիկության թիվը հասնում է մինչև 10-ի: Հարաբերական “նստումը” տատանվում է 0.01-0.13սմ սահմաններում:

Մեծաբեկորային գրունտները ներկայացված են խճա-մանրախճային, մեծաբեկո-րա-խճային, ճալաքարա-կոպճային և գլաքարա-կոպճային տարատեսակներով: Քարակտորները ներկայացված են հրաբխային, հրաբխա-նստվածքային, նստվածքային ապարներով, հատիկաչափական տեսակետից դրանք շատ բազմազան են ու բազմապիսի, ավազային և կավային գրունտների ենթաշերտերով, ոսպնյակներով:

Խոշորաբեկորային նստվածքները` խճա-մանրախճային և ճալաքարա-կոպճային, բնութագրվում են հետևյալ ֆիզիկա-մեխանիկական հատկանիշներով. խտությունը` 1.55-1.72գ/սմ3, ծակոտկենությունը` 43-45.4%, ծակոտկենության գործակիցը` 0.75-0.83, ներքին շփման անկյունը` 24-26օ, շաղկապվածությունը` 1-2 ԿՊա, ձևախախտման մոդուլը տատանվում է 32-40ՄՊա սահմաններում, կավային լցանյութի դեպքում: Մեծաբեկորա-խճային և գլաքարա-ճալաքարային գրունտների համար խտությունը կազմում է 1.9-2.0 գ/սմ3, լցանյութի համար ներքին շփման անկյունը կազմում է 25-27օ, շաղկապվածությունը` 0.30ԿՊա:

Բազալտներ, անդեզիտա-բազալտներ` մուգ մոխրագույն, տեղ-տեղ վարդա- մոխրագույն գրունտներ, խարամացած, անհավասարաչափ, ծակոտկեն, տարբեր ամրության և ճեղքավորված, սյունաձև, սալիկային, մեծաբեկորային, գնդաձև և բրեկչիանման, մակերեսից (մինչև 3-5մ խորության) տարբեր աստիճանի հողմնահարված, հրաբխային խարամի և ավազի ենթաշերտերով: Դրանք մասնակցում են Եղվարդի հրաբխային սարավանդի, Հրազդանի հովտում, շատ տեղամասերում ծածկված են դելյուվիալ, էլյուվիալ և դելյուվիալ-էլյուվիալ առաջացումներով, 5.0-10.0մ հզորությամբ: Բազալտները, անդեզիտա-բազալտները ներկայացված են խիտ,

16

մանրածակոտկեն և խոշորածակոտկեն տարատեսակներով, որոնք համապատաս-խանաբար բնութագրվում են հետևյալ ֆիզիկա-մեխանիկական հատկանիշներով (միջինացված). ծակոտկենությունը (%)` 8, 16.1, 19.7, տեսակարար կշիռը (գ/սմ3)` 2.91, 2.88, 2.86, խտությունը (գ/սմ3)` 2.66, 2.42, 2.31, ջրակլանումը (%)` 1.24, 2.49, 2.85, միա-առանցք սեղմման դիմադրությունը (կգ/սմ2) չոր վիճակում` 1830, 1120, 601, ջրհագեցած վիճակում` 1320, 840, 482: Հրաբխային խարամներով զբաղեցրած տարածքը կազմում է մոտ 5-6 կմ2, դրանք բեկորային են “փքված”, խայտաբղետ են` կարմրից մինչև սև, մոխրագույն և այլն: Դրանց խտությունը տատանվում է լայն սահմաններում` 0.9-1.7գ/սմ3, ծակոտկենությունը` միջինը 58%:

2.5. Մթնոլորտային օդ

Պռոշյան համայնքի տեղանքի օդային ավազանի աղտոտվածությունը կարող է պայմանավորված լինել ինտենսիվ տրանսպորտային երթևեկությամբ Երևան – Աշտարակ մայրուղով:

Ձմեռային շրջանում որոշակի ազդեցություն կաևող են ունենալ ջեռուցման սարքերի արտանետումները:

Օդի գոյություն ունեցող աղտոտվածությունը որոշվում է ըստ տարբեր աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաների մակարդակի: ՀՀ տարածքում բնակավայրերի օդի աղտոտվածության վերահսկողությունը իրականացվում է “Էկոմոնիթորինգի” կողմից բնակավայրերում տեղադրված դիտակայանների միջոցով: Սակայն մշտական դիտակայաններ տեղադրված են միայն Երևան, Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքներում, մյուս բնակավայրերի մթնոլորտային օդն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաները որոշվում են ըստ “Էկոմոնիթորինգի” կողմից մշակված աղյուսակի` ելնելով տվյալ բնակավայրի ազգաբնակչության քանակից:

Աղյուսակ 2.7.

Բնակչության քանակը

(հազ.)

Որոշված նյութերի ֆոնային կոնցենտրացիաները (մգ/մ3)

Փոշի Ծծմբի

երկօքսիդ Ազոտի

երկօքսիդ Ածխածնի

օքսիդ

50 -125 0,4 0,05 0,03 1,5

10 - 50 0,3 0,05 0,015 0,8

< 10 0,2 0,02 0,008 0,4

Ստորև բերված են Պռոշյան համայնքի օդային ավազանի ֆոնային աղտոտվածության հաշվարկային ցուցանիշները և դրանց հեմամատությունը բնակավայրերի համար սահմանված

17

միջին օրեկան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) հետ: Հաշվի առնելով, որ համայնքում բնակչության թիվը չի գերազանցում 10 հազ., ցուցանիշները կլինեն.

Աղյուսակ 2.8.

N Վնասակար նյութի անվանումը

Միջին օրեկան ՍԹԿ, մգ/մ3

Ֆոնային աղտոտվա-ծությունը, մգ/մ3

Աղտոտվա-ծությունը ՍԹԿ մասերով, %

1 Փոշի 0.3 0.2 66.7

2 Ծծմբի երկօքսիդ` 0.05 0.02 40.0

3 Ազոտի երկօքսիդ 0.04 0.008 20.0

4 Ածխածնի օքսիդ 3.0 0.4 13.3

2.6. Կենսաբազմազանություն

2.6.1. Բուսական աշխարհը

Պռոշյան համայնքի տարածքը գտնվում Երևանի ֆլորիստիկ շրջանում: Այստեղ հիմնականում ներկայացված է կիսանապատային բուսականությունը: Դրանց թվում՝

Օշինդրա-էֆեմերային, մասնակցությամբ` Artemisa fragrans Willd., Kochia prostrate (L.) Schrad., Capparis spinosa Willd., Ceratoides papposa Botsch.et Ikonn., Atraphaxis spinosa L., Rhamnus pallasii Fisch. et Mey., Tanacetum argyrophyllum (C. Koch) Tzvel., Poa bulbosa L. Bromus, Aegilops, Eremopyrum, Alyssum, Aeluropus littorails (Gouan) parl:

Վայրի օգտակար բուսատեսակներից հանդիպում են Տուղտ դեղատու Տուղտ հայկական (Athaea officinalis, A.armeniaca) և Եզնարգել դաշտային (Ononis arvensis):

Համայնքի տարածքում կան բազմաթիվ կանաչ տարածքներ, այգիներ, տնամերձ հողամասեր:

Սակայն ներկայացվող տարածքը գտնվում է յուրացված մասում և գործնականում զուրկ է բուսածածկից:

2.6.2. Կենդանական աշխարհը

Տարածաշրջանում անդիպում են՝

18

Ողնաշարավորներից` լճագորտ, ժայռային մողես, սովորական լորտու, տնային ճնճղուկ, մոխրագույն ագռավ, կաչաղակ, սովորական և հասարակական դաշտամուկ, մոխրագույն առնետ, գայլ, աղվես, քարակզաքիս, աքիս:

Անողնաշարավորներից` անձրևաորդ, ծովախեցգետին, մրջյուն, մեղու, ծղրիդ, ճռիկ, մորեխ, փայտոջիլ, կապտաթիթեռ, կաղամբաթիթեռ, մոծակ, սենյակային և դաշտային ճանճեր:

Ներկայացվող տարածքում նշվածից կարող են հանդիպել միայն որոշ անողնաշաևավորներ:

2.6. Սոցիալ-տնտեսական պայմանները

2.6.1. Կոտայքի մարզ

ՀՀ Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից`ՀՀ Արագածոտնի, հյուսիսից` Լոռու, հյուսիս-արևելքից` Տավուշի, արևելքից` Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին: ՀՀ Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետը (նախկին անվանումը` Զանգու) Արաքս գետի ձախ վտակներից է (երկարությունը` 141 կմ):

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են «Բջնի» և «Արզնի» հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ: Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա): Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և ԵրևանՀրազդան-Իջևան երկաթգիծը: 2016թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

¬ արդյունաբերություն` 9.5 %

¬ գյուղատնտեսություն ` 6.9 %

¬ շինարարություն` 3.7 %

¬ մանրածախ առևտուր` 5.2 % ¬ ծառայություններ` 8.0 %

19

ՀՀ Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է: Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը բացառիկ դեր ունի հատկապես էներգետիկայի բնագավառում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն:

2.6.2. Ազդակիր համայնք

Պռոշյան համայնքը մտնում է Կոտայքի մարզի մեջ: Համայնքի վարչական

սահմանները ներառնում են 11.88կմ2 մակերես: Բնակչությունը` 5638 Համայնքում գործում են` 1 դպրոց, 1 մանկապարտեզ, 1 արվեստի դպրոց, 1

գրադարան: Բարձրությունը ծովի մակերևույթից` 1250 մ, հեռավորությունը Երևանից` 6 կմ:

Հիմնադրվել է 1960թ., Երեւան-Աշտարակ ավտոմայրուղու ձախ մասում, խամ ու խոպան հողերի վրա: Հյուսիսային կողմից գոտիավորվում է <<Արզնի-Շամիրամ>> ջրանցքի 2-րդ հերթով, արևելյան կողմից սահմանակից է Քասախ գյուղին, հարավից սահմանակից է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղին, իսկ արևմուտքից` Արայի համայնքին: Գյուղում գործում է կոնյակի գործարան: Բնակչությունն զբաղվում է խաղողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղմթերքներից իրենց որակով ճանաչում ունեն Պռոշյանի խաղողն ու ծիրանը: Գյուղի բնակարանային ֆոնդը բաղկացած է 11 եռահարկ, 3 հնգահարկ բազմաբնակարան շենքերից, մնացածը հիմնականում երկհարկանի բնակելի տներ են:

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆԸ, ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

3.1. Ռիսկերի գնահատում

Ներկայացվող գործունեության իրականացման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները հիմնականում կապված են՝

- փորման բեռնման աշխատանքների,

- հողային զանգվածների և շինաղբի տեղափոխման,

- շինարարական տեխնիակայի շահագործման, 20

- բետոնային աշխատանքների հետ:

Շինարարական տեխնիկայի շահագործման ընթացքում կավելանա աղմուկի մակարդակը:

Թվարկված աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու և փոխհատուցելու նպատակով նախատեսված են բնապահպանական միջոցառումներ, որոնք ներառված են բնապահպանական կառավարման պլանում:

3.2. Արտանետումների աղբյուրները

Ներկայացվող աշխատանքների կատարման ընթացքում հիմնական ռիսկերը կապված են արտանետումների հետ, որոնց ցանկը բերված է ստորև՝

- փոշու արտանետումներ հիմքերի փորման ընթացքում

- դիզելային վառելիքի արտանետումներ շինարարական տեխնիկայի շահագործման ժամանակ:

Սույն հաշվետվության հավելվածների մասում ներկայացված են արտանետումների հաշվարկները, ըստ որոնց արտանետումների քանակները հետևյալն են.

- չդիֆերենցված մասնիկներ /փոշի/ - 3.3 տ,

- ածխածնի մոնօքսիդ – 0.67 տ,

- ազոտի երկօքսիդ – 0.78 տ,

- պինդ մասնիկներ /մոխիր/ - 0.08 տ,

- ծծմբի երկօքսիդ – 0.074 տ:

Ինչպես երևում է վերը բերված թվերից, շինարարական աշխատանքների արդյունքում առաջացող արտանետումները շրջակա միջավայրի վրա էական ազդեցություն չեն ունենա:

3.3. Հողածածկ

Աշխատանքների ընթացքում ընդհանուր առմամբ փորվելու հանվելու է 17625 մ3 հող և գրունտ, այդ թվում նաև հողաբուսաշերտ (բերրի հող)՝ 934 մ3:

21

3.4. Սոցիալական ռիսկերը

Շինարարական աշխատանքների ընթացքում կբարձրանա աղմուկի մակարդակը, կառաջանան փոշու և դիզելային վառելիքի այրման արտանետումներ, կինտենսիվանա երթևեկությունը: Շինարարության ժամանակ կխաթարվի տեղանքի պատկերը:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այդ ազդեցությունը տիպային է բոլոր շինարարական աշխատանքների համար, կարճաժամկետ և նվազ ծավալների:

3.5. Բնապահպանական միջոցառումների ընդհանուր նկարագրություն

Սույն ենթաբաժնում բերված են հիմնական բնապահպանական միջոցառումները ըստ ազդեցության ուղղությունների:

3.5.1. Մթնոլորտային օդ

Օդային ավազանը աղտոտումից պահպանելու համար նախատեսված են՝

- շինարարական աշխատանքների /փոշի առաջացման աշխատանքներ/ ընթացքում անհրաժեշտ է իրականացնել ջրցան,

- սորուն նյութերի պահեստները ծածկել համապատասխան բարձրությամբ թաղանթով, ինչը կանխարգելումվ է փոշու տարածումը,

- պարբերաբար ստուգել շինարարական տեխնիկայի և փոխադրամիջոցների տեխնիկական վիճակը և իրականացնել կարգաբերում։

3.5.2. Ջրային ռեսուրսներ

Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով նախատեսվել են հետևյալ միջոցառումները.

• Բետոնի խառնուրդը կբերվի պատրաստ վիճակում և ջուր չի օգտագործվի, • ջրցանի ծավալները հաշվարկվում են այնպես, որ չառաջանան մակերևութային

հոսքեր և ջուրը բավականացնի միայն փոշենստեցման համար, • տարածքի հոսքերը կմիավորվեն մեկ բակային ցանցում և կմիացվեն սելավային

ջրացանցին:

3.5.3. Հողային ռեսուրսներ

Հողային ռեսուրսների պահպանության համար նախատեսվում են. - Բերրի հողի կտրումը, հանումը, պահեստավորումը և հետագա օգտագործումը պետք է իրականացվի հանաձայն ՀՀ կառավարության 2 նոյեմբերի 2017 թվականի N “ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

22

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1026-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ”թիվ 1404-Ն որոշման պահանջների, - Բերրի հողի համար, որի հաշվարկային ծավալը կկազմի՝ 934 մ3, տարածքի

ետնամասում կհատկացվի պահեստ՝ 280 մ2 մակերեսով: Պահեստը կլինի ծածկի տակ, պահեստի եզրերի մոտ կտեղադրվեն հողային թմբեր: Բուսահողի ամբողջ ծավալը շինարարական աշխատանքների ավարտից հետո կօգտագործվի կանաչ գոտիների տարածքի հողածածկի համար:

- Շինարարական նյութերի և քսայուղերի պահեստները կտեղադրվեն բետոնապատ մակերեսի վրա,

- աշխատանքների ավարտից հետո կմաքրվեն բոլոր տարածքները և առաջացած թափոնները կտեղափոխվեն Պռոշյանի համայնքապետարանի կողմից հատկացված աղբավայր,

- տարածքը կբարեկարգվի:

3.5.4. Աղմուկ

Աղմուկի մակարդակը նվազեցնելու համար նախատեսվում է՝

- շինարարական աշխատանքները և տրանսպորտի տեղաշարժը կազմակերպել ցերեկային ժամերին,

- պարբերաբար ստուգել և կարգաբերել տեխնիկական միջոցների և ավտոտրանսպորտի շարժիչները,

- շինարարական տեխնիկական միջոցների ընտրության ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել դրանց աղմուկի մակարդակին,

- բացառել միաժամանակ մի քանի տեխնիկական և տրանսպորտային միջոցների միաժամանակ շահագործումը:

3.5.5. Կենսաբազմազանություն

Հաշվի առնելով, որ նախատեսվող գործունեությունը իրականացվելու է բնակավայրի տարածքում՝ յուրացված տեղանքում, կենսաբազմազանությանը վտանգ չի սպառնում և բնապահպանական միջոցառումներ չեն նախատեսվում:

3.5.6. Սոցիալական խնդիրներ

Կատարված հաշվարկներով և հիմնավորումներով ցույց է տրվել, որ նախատեսվող ազդեցությունը կլինի կարճաժամկետ և ոչ բարձր: Բացի այդ, բոլոր վերը թվարկված բնապահպանական միջոցառումները ուղղված են առաջին հերթին մերձակա բնակչության առողջությանը և կենսակերպին չվնասելու:

23

Պետք հաշվի առնել, որ շինարարության ժամանակ կպահանջվի աշխատուժ և աշխատատեղերի առնվազն կեսը կհամալրվի տեղի բնակչության ներկայացուցիչներով, ինչը թույլ կտա մեկ տարով ապահովել նրանց ընտանիքների համեմատաբար կայուն կենսամակարդակ:

3.5.7. Փոխհատուցում

Ինչպես նախորդ ենթակետերում նշվել է, բնապահպանական միջոցառումների նպատակն է նվազեցնել գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և վերականգնել բոլոր այն տեղամասերի նախնական վիճակը, որոնք կենթարկվեն գործունեության ազդեցության:

Ստորև բերված է բնապահպանական ռիսկերը մեղմացնող միջոցառումների ցանկը և մոնիթորինգի պլանը:

24

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊԱՐԱՄԵՏՐԵՐ ՄԵՂՄԱՑՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ, հազ.դրամ

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Ընդհանուր դրույթներ

Նախազգուշացումներ և աշխատողների անվտանգություն

(a) Շինարարության և շրջակա միջավայրի անվտանգությունը վերահսկող մարմինները և համայնքը պետք է նախազգուշացված լինեն սպասվող գործընթացների վերաբերյալ

(b) Շինարարության համար անհրաժեշտ բոլոր պահանջվող թույլտվությունները ձեռք են բերվել

(c) Աշխատողների անհատական պաշտպանության միջոցները պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին (մշտապես սաղավարտների կիրառում, անհրաժեշտության դեպքում դիմակներ և պաշտպանիչ ակնոցներ, պաշտպանիչ հագուստ և կոշիկներ)

(d) Շինհրապարակում տեղադրվող համապատասխան տեղեկատվական վահանակները աշխատողներին կիրազեկեն հիմնական կանոնների և նորմերի վերաբերյալ:

-

-

Շինարարական ծախսեր

80.0

Մինչև աշխատանքների

սկիզբը

- “ –

Շին.աշխատանքների ընթացքում

Շին.աշխատանքների ընթացքում

Շինարարական աշխատանքներ

Օդի որակ (a) Շինհրապարակները պետք է օրական երկու անգամ ջրցանվեն

(b) Շինաղբի ժամանակավոր կուտակումները պետք է անընդհատ ցողվեն ջրով` թափոններից գոյացած փոշու քանակը նվազեցնելու նպատակով

(c) Շրջակա տարածքները (մայթերը, ճանապարհները) պետք է զերծ պահվեն շինարարական աղբից` փոշին նվազագույնի հասցնելու նպատակով

(d) Շինարարական տրանսպորտային միջոցների

Շինարարական ծախսեր

-

-

-

Շին.աշխատանքների ընթացքում

Շին.աշխատանքների ընթացքում

Շին.աշխատանքների ընթացքում

Շին.աշխատանքների

25

պարապուրդ շինհրապարակում չի թույլատրվի: ընթացքում

Աղմուկ (a) Շինարարական աշխատանքներից գոյացած աղմուկը կսամանափակվի թույլատրված ժամերի միջակայքում

(b) Շինարարական աշխատանքների ընթացքում շարժիչները պարբերաբար կստուգվեն և կարգաբերվեն

-

Շինարարական ծախսեր

Շին.աշխատանքների ընթացքում

Թափոնների կառավարում

(a) Թափոնների հավաքման վայրերը և հեռացման ուղիները պետք է նախապես որոշված լինեն շինարարության արդյունքում գոյացող թափոնների բոլոր հիմնական տեսակների համար:

(b) Շինարարության արդյունքում գոյացող թափոնները պետք տարանջատվեն ընդհանուր աղբից և կենցաղային թափոններից դեռ շինհրապարակում և ըստ առաջացման տեղափոխվեն հատուկ հատկացված աղբավայր:

(c) Շինարարական աղբը պետք է պատշաճ կերպով հավաքվի և հեռացվի արտոնագիր ունեցող աղբահավաքների կողմից

(d) Թափոնների հեռացման վերաբերյալ գրառումներ պետք է կատարվեն որպես ապացույց, որ թափոնների կառավարումը կատարվում է պատշաճ կերպով, նախատեսվածին համաձայն

(e) Հնարավորության դեպքում կապալառուն կարող է պիտանի թափոնները բազմանվագ օգտագործել

-

Շինարարական ծախսեր

Շինարարական ծախսեր - -

Շին.աշխատանքների ընթացքում

Կեղտաջրերի հեռացում

Ջրի որակ (a) Շինարարական անձնակազմը կօգտվի գոյություն ունեցող կենցաղային միջոցներից, կոյուղաջրերի հեռացումը շինհրապարակից պետք է իրականացվի ընդհանուր կոյուղու համակարգի միջոցով,

(b) Շինարարական տրանսպորտային միջոցները և սարքավորումները պետք է լվացվեն նախատեսված տարածքներում, որտեղից ջրի արտահոսք չի լինի:

Շինարարական ծախսեր -

Շին.աշխատանքների ընթացքում

26

Հողային ռեսուրսների պահպանություն

Հողածածկ Բերրի հողաշերտի կտրում և պահեստավորում հատուկ հատկացված վայրում

Պահեստավորված բուսահողի օգտագործում տեղանքի բարեկարգման և կանաչապատման նպատակով

180.0

180.0

Մինչ աշխատանք-ների սկիզբը

Աշխատանքների ավարտից հետո

Հետիոտների և երթևեկության ապահովություն

Շինարարական աշխատանքների

հետևանքով հետիոտներին կամ

հանրային տրանսպորտին

սպառնացող ուղղակի կամ անուղղակի

վտանգներ

(a) Շինարարության ազգային նորմերի համաձայն կապալառուն պետք է ապահովի պատշաճ անվտանգություն և շինարարությանն առնչվող երթևեկության կարգավորում, ինչը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով. պարզ տեսանելի ցուցանակներ, զգուշացնող

նշաններ շինհրապարակում հանրությանը պոտենցյալ վտանգների մասին նախազգուշացնելու համար, պետք է առկա լինեն պատնեշներ և շրջանցող ուղիներ

Անձնակազմի կրթման համակարգ և երթևեկության կառավարման համակարգ, հատկապես` շինհրապարակ մուտք գործելու և հարակից տարածքում ծանր տրանսպորտի համար: Հետիոտների համար անվտանգ անցումներ երթևեկության զոնայում:

Համապատասխանեցնել աշխատանքային ժամերը երթևեկության ակտիվության հետ, խուսափել ակտիվ երթևեկությունից` մարդկանց ակտիվ տեղաշարժի ժամերին:

Երթևեկության ակտիվ կառավարում շինհրապարակում փորձված և հատուկ հանդերձավորված անձնակազմի կողմից, եթե վերջինս անհրաժեշտ է մարդկանց ապահով և հարմար անցուդարձի համար.

120.0

-

-

-

Շին.աշխատանքների ընթացքում

Ընդամենը բնապահպանական միջոցառումների համար նախատեսվում է՝ 530.0 հազ.դրամ

27

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ /ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆՐԻ/ ՊԼԱՆ Գործողություն Նվազեցնող միջոցառումներ

Որտեղ իրականացնել

Ինչպես իրականացնել

Ժամանակամիջոց

Կատարող

Շինանյութերի մատակարարում

Շինանյութերի գնում արտոնագրված մատակարարներից

Մատակակարի հիմնարկում կամ պահեստում

Փաստաթղթերի ստուգում

Մատակարարման պայմանագրերը կնքելու ընթացքում

Կապալառու

Շինանյութերի և թափոնների տեղափոխում Շինարարական տեխնիկայի տեղաշարժ

- Մեքենաների և տեխնիկայի համապատասխան տեխնիկական վիճակի ապահովում

- Բեռնատարերի բեռնվածության սահմանափակում հերթականության ապահովմամբ

- Տեղափոխումների ժամանակացույցի և երթուղիների պահպանում

- Շինհրապարակ - Շինանյութերի և աղբի տեղափոխման երթուղիներ

Շինհրապարակ տանող ճանապարհների ստուգում

Աշխատանքային ժամերին և դրանցից դուրս անսպասելի ստուգումների իրականացում

Կապալառու

Շինարարական տեխնիկայի շահագործում տեղամասում

- Մեքենաների և տեխնիկայի լվացումը պետք է կատարվի շինհրապարակից դուրս Երևան կամ Աշտարակ քաղաքներում գործող մասնագիտացված կետերում

- Տեխնիկական միջոցների վառելիքի լիցքավորումը և յուղումը պետք է իրականացվի շինհրապարակից դուրս լցակայաններում կամ սպասարկման կետերում

Շինհրապարակ Գործընթացների գործունեության ստուգում

Մեխանիզմների շահագործման ընթացքում

Կապալառու

Հողային աշխատանքներ

- Հանված հողերը պահեստավորում են թույլատրված վայրում

- Ետլիցք, ավելցուկի օգտագործում տարածքի բարեկարգման նպատակով

Շինհրապարակ Գործընթացների ստուգում

Հողային աշխատանքների ընթացքում

Կապալառու

28

Բուսահողի օգտագործում տարածքի կանաչապման համար

Իներտ շինանյութերի գնում

- Շինանյութերի գնում վստահելի մատակարարներից

Իներտ նյութերի պահեստ

Փաստաթղթերի ստուգում

Գործընթացների ստուգում

Մատակարարման ընթացքում

Կապալառու, մատակարար

Կենցաղային աղբի առաջացում

- Աղբամանների տեղադրում շինարարական հրապարակում

- Պռոշյանի համայնքապետարանի թույլտվություն աղբի մշտական տեղակայման վերաբերյալ

Շինհրապարակ Արտաքին զննում Շինարարության ողջ ընթացքում

Կապալառու,

Պռոշյանի համայնքապե-տարանի վերահսկողու-թյուն

Շինարարական հրապարակի բարեկարգում

Շինարարական հրապարակի ժամանակավոր պահեստի /բետոնախառնիչի/ ապամոնտաժում, և տեղանքի բարեկարգում

- Շինհրապարակի վերջնական մաքրում, տարածքի բարեկարգում ու կանաչապատում

Շինարարական հրապարակ, ժամանակավոր պահեստներ

Ստուգման գործընթացներ

Շինարարության ավարտական փուլ

Կապալառու

Աշխատանքի անվտան-գություն

- Անձնակազմի ապահովում արտահագուստով և անձնական պաշտպանիչ միջոցներով

- Շինարարության կանոնների և անձնական պաշտպանության նորմերի խստիվ պահպանություն

Շինհրապարակ Ստուգման գործընթացներ

Աշխատանքների ողջ ընթացքում

Կապալառու, պատվիրատու

29

ՀԱՎԵԼՎԱԾ 1. ԻՐԱԴՐԱՅԻՆ ՍԽԵՄԱ

30

ՀԱՎԵԼՎԱԾ 2. Արտանետումների և ջրօգտագործման հաշվարկներ

1. Փորման-բեռնման ժամանակ առաջացող փոշու արտանետումների հաշվարկ

Հաշվարկները կատարված են համաձայն “ВРЕМЕННОЕ МЕТОДИЧЕСКОЕ ПОСОБИЕ ПО РАСЧЕТУ ВЫБРОСОВ ОТ НЕОРГАНИЗОВАННЫХ ИСТОЧНИКОВ В ПРОМЫШЛЕННОСТИ СТРОИТЕЛЬНЫХ МАТЕРИАЛОВ”, Минпромстрой СССР, 1987:

Q1 = (P1 x P2 x P3 x P4 x P5 x G x 106 x B x P6)/3600 տ/ժամ (բանաձև 1), որտեղ

P1 - փոշու ֆրակցիայի բաժնեմասն է գրունտերում, 0.05

P2 – 0-50 մկմ չափերով մասնիկների բաժնեմասն է տարածվող փոշու աերոզոլում, 0.02

P3 - գործակից, որը հաշվի է առնում շինարարական տեխնիկայի աշխատանքի գոտում քամու միջին արագությունը, 1.0

P4 - գործակից, որը հաշվի է առնում նյութի խոնավությունը, 0.4 (հաշվի առնելով բնական խոնավությունը և ջրցանի հանգամանքը)

P5 - գործակից, որը հաշվի է առնում նյութի խոշորությունը, 0.6

P6 - գործակից, որը հաշվի է առնում տեղանքի պայմանները, 0.5

B - գործակից, որը հաշվի է առնում նյութի բեռնաթափման բարձրությունը, 0.6

G – հանվող հողի/գրունտի քանակը` 17265 մ3, կամ հաշվի առնելով տեսակարար զանգվածը՝ 27624 տ:

Հողային աշխատանքները կտևեն 6 ամիս՝ 180 օր, այստեղից ժամային քանակը կկազմի՝ 27624 տ : 180 օր : 8 ժամ/օր = 19.2 տ/ժամ:

Q1 = (0.05 x 0.02 x 1.0 x 0.4 x 0.5 x 19.2 x 106 x 0.6 x 1.0)/3600= 0.64 գ/վրկ:

Արտանետումների ընդհանուր քանակը կկազմի`

0.64 գ/վրկ x 180 օր x 8 ժամ/օր x 3600 վրկ/ժամ : 106 գ/տ= 3.3 տ:

2. Դիզելային վառելիք այրման արգասիքները

Դիզ.վառելիքի հետ կապված արտանետումները հաշվարկվում են “Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակների որոշման” մեթոդական հրահանգի1 հիման վրա:

1 Մեթոդիկայում ընդունված է տրանսպորտային միջոցների դասակարգումը “Քոռ ինվեստորի օֆ եմմիշոնս ին Երոփ” (այսուհետ` CORINAIR)` “Եվրոպայում մթնոլորտային արտանետումների բազային գույքագրում” մեթոդոլոգիային համապատասխան

31

Ըստ նշված մեթոդակարգի ծանր ավտոտրանսպորտի և տեխնիկայի տեսակարար արտանետումները բերված են ստորև աղյուսակ 1-ում:

Տեսակարար արտանետումներ (գ/կգ վառելիք) Աղյուսակ 1. Տեսակարար արտանետումներ

Վառելիքի տեսակը Նյութի անվանումը

NOx CH ՑՕՄ CO N2O CO2 ՊՄ

Դիզելային վառելիք 42.3 0.243 8.16 36.4 0.122 3138 4.3

Հաշվի առնելով, որ շինարարության ընթացքում օգտագործվելու են նոր գնված տեխնիկական միջոցներ, պարկի տարիքի հետ կապված գործակիցները չեն կիրառվում:

Համաձայն հաշվարկային տվյալների շինարարական և ավտոտրանսպորտային միջոցների ակտիվ շահագործումը կտևի 12 ամիս, դիզվառելիքի ծախսը կկազմի` 18.5 տ:

Վառելիքի այրման ընթացքում առաջացող վնասակար նյութերի արտանետումները բերված են աղյուսակ 2-ում: Աղյուսակում միավորվել են ազոտի օքսիդները, ինչպես նաև օրգանական միացությունները:

Աղյուսակ 4.3. Ավտոմեքենայի կատեգորիան

Վնասակար նյութը

Տեսակարար արտանետումները, գ/կգ

Արտանետումները, տ/տարի

Մեծ բեռնունակության ավտոտրանսպորտ

CO 36.4 0.67

NOx 42.42 0.78 ՑՕՄ 8.4 0.155 ՊՄ 4.3 0.08

Ծծմբային անհիդրիդ Ծծմբային անհիդրիդի (SO2) արտանետումները հաշվարկվում են ելնելով այն

մոտեցումից, որ վառելիքում պարունակվող ամբողջ ծծումբը լիովին վերածվում է SO2-ի: Այդ դեպքում կիրառվում է CORINAIR գույքագրման համակարգի բանաձևը.

ESO2 = 2Σksb, որտեղ` ks-ը վառելիքում ծծմբի միջին պարունակությունն է` 0.002 տ/տ ESO2 = 2 x 18.5 տ x 0.002 տ/տ = 0.074 տ

3. Ջրօգտագործման և ջրահեռացման հաշվարկներ

Բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարության ընթացքում ջուրը կօգտագործվի քանդման և հողային աշխատանքների ընթացքում տարածքի ջրցանի, քանդված շինանյութերի ու գրունտերի խոնավացման նպատակով, ինչպես նաև անձնակազմի խմելու կենցաղային կարիքների համար:

32

Ջրօգտագործում

ա) Հարթակների ջրցան

Աշխատանքային հրապարակների ընդհանուր մակերեսը կազմում է 400 մ2:

Ջրցանի չափաքանակը կազմում է 1.5լ/մ2:

Տաք եղանակի պայմաններում օրական երկու անգամ է իրականացվում ջրցան:

Հողային աշխատանքների օրերի քանակը՝ 240 օր:

Ջրցանի ջրապահանջը կկազմի` 400 մ2 x 2 x 0.0015 մ3/մ2 x 240 oր = 288 մ3:

բ) Խմելու տնտեսական կարիքների ջրապահանջ

Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ.

Wխ.տ. = (n x N + n1 x N1) x T1, որտեղ

n – ԻՏ աշխատողների թվաքանակն է` 5 մարդ

N– ԻՏԱ ջրածախսի նորմատիվն է` 0.016 մ3օր/մարդ

n1– բանվորների թվաքանակն է` 16 մարդ,

N1 - բանվորների ջրածախսի նորմատիվն է` 0.025 մ3օր/մարդ

T1 – շինարարության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի թիվն է` 520 օր

Wխ.տ. = (5 x 0.016 + 16 x 0.025) x 520 = 249.6 մ3:

ԸՆդամենը ջրապանահջ՝ 288 + 249.6 = 537.6 մ3:

Ջրահեռացում

Տեխնիկական ջրի օգտագործումը ամբողջությամբ հանդիսանում է անվերադարձ ջրօգտագործում: Ջրցանը հաշվարկված է այնպես, որ նստեցվի փոշին և չառաջանա արտահոսք:

Կենցաղային կեղտաջրեր

Խմելու կենցաղային ջրօգտագործման արդյունքում առաջանում են կեղտաջրեր, որոնց քանակը կկազմի`WՋ.Հ. = Wխ.տ. – ԿՏ, որտեղ`

ԿՏխմելու - ն ջրօգտագործման կորուստն է տոկոսներով`5 %: Wխ.տ. – խմելու կենցաղային ջրածախսը, մ3

ԿՏխմելու = 288 x (1 - 0.05) = 285.0 մ3/տարի, միջին օրական` 0.48 մ3

33

ՀԱՎԵԼՎԱԾ 3. Տարածքի վկայականներ /2 հատ/

ՀԱՎԵԼՎԱԾ 4. Շինությունների հատակագծերը և գծագրերը

34