9
* ԲԲԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲ

Լյուդվիգ վան Բեթհովեն

Embed Size (px)

DESCRIPTION

Անի Գևորգյան 5-1 դասարան

Citation preview

Page 1: Լյուդվիգ վան Բեթհովեն

*Բեթհովենի մասին

Page 2: Լյուդվիգ վան Բեթհովեն

*Բեթհովենի Կյանքը*Լյուդվիգ վան Բեթհովենը ծնվել է 1770թ.-ին դեկտեմբեր 17-ին Բոննում, մահացել է 1827թ.-ին մարտի 26-ին, Վիեննա, գերմանացի մեծ կոմպոզիտոր դաշնակահար:

Page 3: Լյուդվիգ վան Բեթհովեն

*Մանկությունը*Բեթհովենը երաժշտական սկզբնական կրթությունը ստացել է հորից։ Հայրը, տեսնելով որդու երաժշտական ունակությունները, երազում էր, որ որդին մանուկ հասակում ճանաչվի ամբողջ աշխարհում՝ կրկնելով Մոցարտի օրինակը։ Դրանից դրդված՝ նա հաճախ որդուն ստիպում էր պարապել առանց դադարի։ Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից:

Page 4: Լյուդվիգ վան Բեթհովեն

*Կոմպոզիտորը աստիճանաբար սկսեց կորցնել լսողությունը, և ամբողջովին խլացավ։ Այս փաստը նրան դրդեց անգամ ինքնասպանության, որը բարեբախտաբար տեղի չունեցավ։ Նա շարունակեց ապրել և ստեղծագործել։

*Բեթհովենը խուլ վիճակում արարում է երաժշտական արվեստի իր գլուխգործոցները՝ սիմֆոնիաները, «Ապասիոնատը», «Ֆիդելիո» օպերան, «Էգմոնտը», «Կորիոլան» և այլն։

*Կոմպոզիտորի կյանքի վերջին շրջանին են պատկանում «Հանդիսավոր Մեսսան» և աշխարհահռչակ 9-րդ սիմֆոնիան

Page 5: Լյուդվիգ վան Բեթհովեն

*Պատանի Բեթհովենը երաժշտական կրթությունը շարունակում է ժամանակի ճանաչված երաժիշտ-մանկավարժ Քրիստիան Նեֆեի մոտ։ Բեթհովենը սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1787-ին մեկնում է Վիեննա, որպեսզի Մոցարտին ներկայացնի իր գործերը։ Վերջինս, լսելով Բեթհովենի երաժշտությունը, ասում է.

*«Ուշադրություն դարձրեք այս երիտասարդին, կգա ժամանակ, որ նրա մասին ամբողջ աշխարհը կխոսի»1792-ից երիտասարդ կոմպոզիտոր վերջնականապես հաստատվում է Վիեննայում, ուր ապրում է մինչև կյանքի վերջ:

*Բեթհովենը մահացել է Վիեննայում, լյարդի հիվանդությունից։ Նրա շիրիմը գտնվում է հենց այդտեղ, իսկ տուն-թանգարանը՝ Բոննում:

Page 6: Լյուդվիգ վան Բեթհովեն

* Ստեղծագործությունները

*Բեթհովենը 18-րդ դարի սոնատասիմֆոնիկ ժանրի երաժշտությունը հասցրեց իր գագաթնակետին։ Կոմպիզիտորի մի շարք ստեղծագործություններում արտահայտվեցին այդ ժամանակ տեղի ունեցող ֆրանսիական բուրժուական հեղափողության գաղափարները՝ մարդկության պայքարը հանուն ազատության, պայքարը մենիշխանության և բռնակալության դեմ։ Բացի դրանից նրա ստեղծագործությունները արտահայտում են անձնական ներաշխարհի քնարական-դրամատիկական զգացմունքներ, բնության և շրջապատող աշխարհի նկատմամբ ունեցած ապրումներ ու խոհեր։ Ուստի նրա երաժշտությունը բազմաբնույթ է:

Page 7: Լյուդվիգ վան Բեթհովեն

ՍԻՄՖՈՆԻԱՆՆԵՐԸ

Գրել է տարբեր ժանրերում, ունի 9 սիմֆոնիա, 11 ուվերտյուրա, 5 դաշնամուրային և 1 ջութակի կոնցերտներ, 32 դաշնամուրային սոնատներ, գործիքային անսամբլներ (կվարտետնետ և տրիոներ), մանրանվագային պիեսներ, երգեր, «Հանդիսավոր Մեսսան» և 1 օպերա ՝ «Ֆիդելիոն» Իր հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան» ցանկանում էր նվիրել Նապոլեոնին Բայց իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, ցասումով է լցվում։ Բեթհովենը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»:Կոմպոզիտորի կյանքի վերջին շրջանին են պատկանում «Հանդիսավոր Մեսսան» և աշխարհահռչակ 9-րդ սիմֆոնիան:

Page 8: Լյուդվիգ վան Բեթհովեն

*Բեթհովեն

*Փոքր ժամանակ-(Նկ.1)

*Միջին տարիքում-(Նկ.2)

*Ստեղծագործելուց-(Նկ.3)

* (1) (2) (3)

Page 9: Լյուդվիգ վան Բեթհովեն

ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ Բ-4 ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶԻ

5-1ԴԱՍԱՐԱՆԻ ԱՆԻ ԳևՈՐԳՅԱՆԸ