Upload
armine-p87
View
223
Download
4
Embed Size (px)
DESCRIPTION
Citation preview
«Այբ» տարրական դպրոց2բ դասարանի աշակերտ
Արսեն Միքայելյան
Զգայարաններ: Աչքեր : Տեաողություն:
Զգայարաննարի օգնությամբ մարդը ստանում է տարբեր տեղեկություններ շրջակա միջավայրի մասին:
Մարդու հիմնական զգայարանները 5-ն են` տեսողությանլսողությանհոտառությանհամիշոշափելիքի
Տեսողության զգայարանը աչքն է, լսողությանը` ականջը, հոտառությանը`քիթը, համինը` լեզուն, շոշափմանը` մաշկը:
ԱՉՔԵՐ
Մարդու կյանքի ամենակարևոր օրգանը
դա աչքն է: Նրանց շնորհիվ մարդիկ
տեսնում են ամեն ինչ: Աչքը նման է
խնձորի,
որի կենտրոնում կա անցք , նա կարծես
սև է, դա բիբն է:
Աչքերի հարմարանքներն են կոպերը,
հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը
և
ակնամկանները:Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշպանողական
ֆունկցիա:
Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավեցնում է աչքը և
հեռացնում
օտար մասնիկները: Իսկ ակնամկաններն ապահովում են աչքերի
շարժումները:
Մարդու աչքն աշխատում է լուսանկարչական խցիկի նման:
Լույսի ճառագայթներն աչքի մեջ թափանցում են եղջերաթաղանթի միջով,
այնուհետև անցնում է ոսպնյակի միջով:
Իսկ քանի, որ աչքի մեջ կան մոտավոր 130 մլն.թեթև զգայուն
բջիջներ, երբ լույսն ընկնում է նրանց վրա տեղի է ունենում քիմիական
փոփոխություններ: Եվ ստացված պատկերը տեսողական նյարդով
ազդակներ է ուղարկում գլխուղեղ: Այդ ժամանակ մենք տեսնում ենք
տվյալ առարկան:
Երբ աչքերը լարված են ծիածանաթաղանթի մկանները կծկվում են և
բիբը նեղանում է և դառնում փոքր կետ, իսկ պայծառ լույսի դեպքում
ընդլայնանում:
ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆՏեսողության խանգարման հան-
դիպող տեսակներն են
կարճատեսությունը և
հեռատեսությունը:
Կարճատեսության դեպքում
մարդը տեսնում է միայն մոտիկ
գտնվող առարկաները, քանի որ
ճառագայթների հատման կետը
ընկնում է ցանցաթաղանթից
առաջ:
Հեռատեսության դեպքում լույսի
ճառագայթների հատման կետը
ընկնում
Է ցանցաթաղանթի հետևում:
ԱՉՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Եղջերաթաղանթ
2. Առջևի խցիկ
3. Ծիածանաթաղանթ
4. Բիբ
5. Ոսպնյակ
6. Թարթիչային գոտի
7. Հետին խցիկ
8. Ցանցաթաղանթ
9. Սկլերա
10.Անոթաթաղանթ
11.Տեսոզական նյարդ
ՀԻԳԻԵՆԱՆ
Լույսը պետք է ընկնի ձախ կողմից:
Սենյակը պիտի լինի լուսավոր:
Չի կարելի կարդալ պառկած:
Չի կարելի աչքը տրորել կեղտոտ ձեռքերով, սրբիչով և
թաշկինակով:
Վնասակար է ազդում ծխելը:
Պետք չէ երկար նստել հեռուստացույցի կամ
համակարգչի առաջ:
Օրվա ընթացքում թույլատրելի տևողությունը 1,5-2 ժամ
է:
Գլուխը ուղիղ պահած, աչքերը պտտացնել վերև-
ներքև, աջ-ձախ, 10-15 անգամ:
Աչքերը ուժեղ սեղմել,ապա լայն բացել, կարծես
ինչ-որ բանի վրա շատզարմացած եք: Կրկնել մի
քանի անգամ:
Իսկ հիմա փակեք աչքերը և հանգստացեք, կարծես թե
ցանկանում եք քնել:Մտածեք ինչ-որ հաճելի
բանի մասին:
Եթե ես չլինեի, ոչ ոք չեր իմանա, թե ինչքան գունագեղ է մեր
զարմանահրաշ աշխարհը: