20
Պոչատ Աղվեսը Լինում է, չի լինում՝ մի պառավ։

պոչատ աղվեսը

Embed Size (px)

Citation preview

Page 1: պոչատ  աղվեսը

Պոչատ Աղվեսը

Լինում է, չի լինում՝մի պառավ։

Page 2: պոչատ  աղվեսը

Էս պառավն իր էծը կթում է, կաթը վերէ դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ

կրակ անի, կաթն եփի

Page 3: պոչատ  աղվեսը

Մի աղվես գալիսէ, գլուխը կոխում կաթնիամանը, կաթն ուտում.

Page 4: պոչատ  աղվեսը

Պառավը վրա էհասնում, ցաքատով

տալիս է, աղվեսի պոչըկտրում։

Page 5: պոչատ  աղվեսը

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

Page 6: պոչատ  աղվեսը

Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։Պառավն ասում է.— Դե գնա իմ կաթը բեր։

Page 7: պոչատ  աղվեսը

• Աղվեսը գնում է կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմպառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

• Կովն ասում է.

— Դե գնա ինձ համար

խոտ բեր։

Page 8: պոչատ  աղվեսը

• Աղվեսը գնում է արտի մոտ։

• — Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմկովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմպառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.

• — Դե գնա ինձ համար ջուր բեր։

Page 9: պոչատ  աղվեսը

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։Աղբյուրն ասում է.— Դե գնա կուժ բեր։

Page 10: պոչատ  աղվեսը

— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։Աղջիկն ասում է.— Դե գնա ուլունք բեր ինձ համար։

Page 11: պոչատ  աղվեսը

Աղվեսը գնում է չարչու մոտ։— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։Չարչին ասում է.— Դե գնա ինձ համար ձու բեր։

Page 12: պոչատ  աղվեսը

Աղվեսը գնում է հավի մոտ։— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա.կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա.խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։Հավն ասում է.— Դե գնա ինձ համար կուտ բեր։

Page 13: պոչատ  աղվեսը

Աղվեսը գնում է կալվորի մոտ։— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։

Page 14: պոչատ  աղվեսը

Աղվեսը կուտը տանում էհավին, հավը ձու է տալի,

Page 15: պոչատ  աղվեսը

ձուն տանում է չարչուն, չարչինուլունք է տալի,

Page 16: պոչատ  աղվեսը

ուլունքը տանում էաղջկան, աղջիկը կուժ է

տալի,

Page 17: պոչատ  աղվեսը

կուժը տանում էաղբյուրին, աղբյուր

ը ջուր է տալի,

Page 18: պոչատ  աղվեսը

ջուրը տանում էարտին, արտը խոտ է

տալի,

Page 19: պոչատ  աղվեսը

խոտը տանում էկովին, կովը կաթ է

տալի,

Page 20: պոչատ  աղվեսը

կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։