7
Երեխաների երազած մոլորակները Գեղարվեստի կրտսեր դպրոց 2-րդ դասարան ` Դասվար Անուշ Աթայան

երեխաների մոլորակները

Embed Size (px)

Citation preview

Page 1: երեխաների մոլորակները

Երեխաների երազած մոլորակները

Գեղարվեստի կրտսեր դպրոց2- րդ դասարան

` Դասվար Անուշ Աթայան

Page 2: երեխաների մոլորակները

Կանաչ Մոլորակ

: : Ես Արեն Մինասյանն եմ Իմ մոլորակը Կանաչ մոլորակն է Այնտեղ , : շատ անտառներ կան շատ կենդանիներ ու բույսեր Նրանք բոլորը , , շատ ուրախ են որովհետեւ իմ մոլորակում որսորդներ չկան ու ոչ

: մեկը չի վնասում բույսերին

Արեն

Page 3: երեխաների մոլորակները

Ծաղիկների մոլորակ Մի օր տիեզերքում պայթյուն է տեղի ունենում: Այդպես իմ մոլորակն է ծնվում: Նա շատ գունազարդ և վառվռուն է ստացվում, քանի որ ամբողջը ծաղիկներից է: Պակերացնում եք, նա որքան անուշաբույր է

զանազան ծաղիկների պատճառով: նա նաև շատ ուրախ և ժպտերես մոլորակ է իր բնակիչների շնորհիվ: Գիտեք, թե ովքեր են, իմ նորածին մոլորակի բնակիչները: Դրանք իմ սիրելի թիթեռներն են, մորեխները,

բզեզները, զատիկները և, իհարկե, ես: Համեցեք ծաղիկների մոլորակ շուրջպար պարելու:

Ագապե

Page 4: երեխաների մոլորակները

Տիեզերանավ մոլորակը

Իմ մոլորակը նման է տիեզերանավի: Այն նման է կոնի: Մոլորակի վրա հարթ է ու ոչինչ չկա: Մարդիկ ապրում են մոլորակի մեջ : Այնտեղ կա արև, որը պատրաստել են մարդիկ: Մարդիկ շատ խելացի են, զարգացած է տեխնոլոգիան: Մրգերն ու բանջարեղենները լրիվ ուրիշ են ու համեղ

են: Ես ուզում եմ ,որ այդ մոլորակը անպայման լինի, որ ես իմ ընկերներին տանեմ այնտեղ:

Ասատրյան վարդան

Page 5: երեխաների մոլորակները

Զաղինյան ՄիլենաԻմ մոլորակը

Իմ մոլորակի անունը գունավոր ժպիտ է: Իմ մոլորակը շատ գունավոր է: Իմ մոլորակը իր գույները բաժանում է երեխաներին, որ նրանք կարողանան գեղեցիկ նկարել: Իմ մոլորակում բոլոր մարդիկ շատ ուրախ են: Բոլոր

փողոցները և կենդանիները նույնպես գունավոր են և ժպիտով:Այստեղ երջանկություն է տիրում:

Համեցեք իմ մոլորակ:

Page 6: երեխաների մոլորակները

Դավիթ Մարտիրոսյան

Իմ մոլորակը ես պատկերացնում եմ Փարիզի Եֆելյան աշտարակի և Տաուվերի կամուրջի նման, որտեղ կան աշխարհի 7 հրաշալիքները:

Page 7: երեխաների մոլորակները

Ծաղիկների մոլորակը

Մի օր անձրև եկավ և թացացրեց երկիր մոլորակը։ Երբ մոլորակը թացացավ, սկսեցին նրա վրա ծաղիկներ աճել և, դրանից հետո

երկիր մոլորակին անվանեցին ծաղիկների մոլորակ։

Հովհանյան Գրետա