15
*

Ամանորյա սովորությունները

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ամանորյա սովորությունները

*

Page 2: Ամանորյա սովորությունները

*

*Ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-

ից, Պետրոս Մեծի հրամանով: Երբ 1918 թ. ԽորհրդայինՌուսաստանի Ժողկոմխորհի որոշմամբ օրացուցայինբարեփոխում կատարվեց, և չեղյալ հայտարարվեցինփետրվարի 1-13-ն ընկած օրերը, Ռուս ուղղափառ եկեղեցինչընդունեց այդ բարեփոխումը, որից էլ` նախկին խորհրդայինժողովուրդների մեջ նաև «Հին նոր տարին» նշելուսովորությունը:

Page 3: Ամանորյա սովորությունները

*

*Շատերկրներում, բացի տոնածառից, բնակարանըզարդարվում է օմելայի փնջերով: Այսսովորությունը գալիս է Անգլիայից: Տոնական օրը անգլիացիների տունըզարդարվում է այդ բույսով: Օմելայի փնջերկան անգամ լամպերի ու ջահերի վրա, և ըստսովորույթի` կարող ես համբուրել այնմարդուն, ով կանգնած է սենյակի մեջտեղում`

օմելայի փնջի տակ:

Page 4: Ամանորյա սովորությունները

*Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Ըստհավատալիքների` այդ գիշերը կախարդական ցախավելի վրասավառնելով` գալիս է բարի փերի Բեֆանան, փոքրիկ ոսկե բանալիովբացում է դռները և մտնելով երեխաների սենյակները` նվերներ է լցնումհատուկ կախված գուլպաների մեջ: Եթե տվյալ երեխաները վատ ենսովորել կամ չարություն են արել, Բեֆանան նրանց գուլպաները լցնում էածուխով: Իտալացիների Ձմեռ պապը Բաբո Նատալեն է: Իտալիայումհամարում են, որ նոր տարին պետք է սկսել հին բաներից ազատվելով:

Ուստի նոր տարվա գիշերն ընդունված է պատուհաններից դուրս շպրտելհին իրերը: Նրանք դա անում են միայն իրենց հատուկ կրքոտությամբ. պատուհաններից դուրս են թռչում հին արդուկներ, աթոռներ և այլհնոտիք: Ըստ նախապաշարմունքի, այդ իրերի տեղն անպայմանկզբաղեցնեն նորերը: Իտալացիների նոր տարվա սեղանին անպայմանպետք է լինի ընկուզեղեն, ոսպ և խաղող`

երկարակեցության, առողջության և բարեկեցության խորհրդանիշներ:

Իտալիայի գավառներում սովորույթ կա հունվարի 1-ին առավոտ կանուխաղբյուրից ջուր բերել: «Եթե ոչինչ չունես նվիրելու,- ասում են նրանք,-

ջուր և ձիթենու ճյուղ նվիրիր»: Համարվում է, որ ջուրը երջանկություն էբերում: Իտալացիների համար շատ կարևոր է նաև, թե ում առաջինըկհանդիպեն նոր տարում: Եթե հոգևորական լինի, վատ է, ցանկալի չէնաև փոքր երեխան, իսկ ահա կուզիկ պապիկը շատ լավ նշան է:

Page 5: Ամանորյա սովորությունները
Page 6: Ամանորյա սովորությունները

*

*Չեխիայում և Սլովակիայում մեծանհամբերությամբ են այդ տոնին սպասումերիտասարդ աղջիկները, չէ՞ որ հենց Ծննդյանօրվա գիշերն ենիմանում` կամուսնանա՞ն, թե՞ ոչ: Ապացույցը տնային հողաթափն է, որը նրանքգլխի վրայով պետք է նետեն դեպի դուռը: Եթեհողաթափն ընկնի քիթը դեպի դուռը, ապաշուտով փեսացու կհայտնվի, իսկ եթե դեպիսենյակը, ապա աղջիկը ստիպված է սպասելևս մեկ տարի:

Page 7: Ամանորյա սովորությունները

*

*Իռլանդիայում Նոր տարվա նախօրեին` երեկոյան, բոլորը բացում են իրենց տան դռները: Յուրաքանչյուր ոք կարող է մտնել ուզած տունն ուցանկալի հյուր կհամարվի այնտեղ. նրանկընդունեն մեծ ուրախությամբ, կնստեցնենպատվավոր տեղում, կհյուրասիրեն մի բաժակընտիր գինի` չմոռանալով ասել. «Թողխաղաղություն լինի այս տանը և ամբողջաշխարհում»: Հաջորդ օրը յուրաքանչյուր ոք տոնըդիմավորում է իր տանը: 12-ն անց կեսինիռլանդացիները դուրս են գալիս քաղաքիկենտրոնական լուսավորված ու տոնականզարդարված հրապարակը:

Page 8: Ամանորյա սովորությունները

*

*Նոր տարին ուրախ ենդիմավորում Բուլղարիայում: Երբ մարդիկհավաքվում են տոնական սեղանիշուրջը, բոլոր տներում երեք րոպեով լույսերըհանգչում են: Այդ րոպեներն անվանում են«ամանորյա համբույրների րոպեներ», որոնցգաղտնիքը պահպանում է մթությունը:

Page 9: Ամանորյա սովորությունները

*

*Նոր տարին դիմավորելու շատ գեղեցիկ ծեսերկան Հնդկաստանում: Այնտեղ մարդիկզարդարում են իրենցվարդագույն, կարմիր, սպիտակ ծաղիկներով:

Հնդիկները նվերներ ընծայելու իրենցկանոններն ունեն: Օրինակ` երեխաներիհամար նվերները դրվում են հատուկսկուտեղի վրա: Առավոտյան փակում եներեխայի աչքերը և մոտեցնում նրան այդսկուտեղին:

Page 10: Ամանորյա սովորությունները

*

*Իսկ Իրանում նոր տարին դիմավորում ենմարտի 21-ին: Այնտեղ մարդիկ նոր տարուցմի քանի շաբաթ առաջ փոքրիկծաղկամաններում ցորեն են ցանում: Նորտարվա ժամանակ արդեն սերմերը ծլած ենլինում, ինչը խորհրդանշում է գարնան և նորտարվա գալուստը:

Page 11: Ամանորյա սովորությունները

*

*Շվեդիա . Նոր տարուց առաջ երեխաներըընտրում են Երկրագնդի թագուհի Լյուչիային:

Նրան հագցնում են սպիտակ հագուստ, գլխինվառված լույսերով թագ դնումֈ Լյուչիաննվերներ է բաժանում երեխաներին ևկենդանիներին: Տոնական օրերին տանլույսերը չեն մարում, փողոցները նույնպեսվառ լուսավորվում են:

Page 12: Ամանորյա սովորությունները

*

*Շոտլանդիա . Նոր տարին այստեղ անվանում են«Հոգմանի»: Փողոցներում տոնը դիմավորում ենշոտլանդական երգերով: Ավանդույթի համաձայն՝ այդօրը տակառներ են վառում և դրանք գլորումփողոցներով՝ այդպիսով այրելով Հին տարին ևհրավիրելով Նոր տարուն:

*Շոտլանդացիները կարծում են, որ ընտանիքիհաջողությունը կախված է այն բանից, թե ովառաջինն իրենց տուն կմտնի Նոր տարում: Նրանցկարծիքով՝ մեծ հաջողություն է բերում սևահերտղամարդը, որը նվերներ է բերում իրենց տուն: Այդավանդույթը կոչվում է «ֆերստ ֆութինգ»:Հյուրերը չպետք է իրենց հետ բերեն ածխիկտոր, որպեսզի գցեն ամանորյա բուխարու մեջ:

Page 13: Ամանորյա սովորությունները

*

*Չինաստանում պահպանվել է Բուդդայինլողացնելու ամանորա ավանդույթը: Այդ օրըԲուդդայի բոլոր արձանները լվանում ենմաքուր ջրով, իսկ մարդիկ իրենց վրա ջուր ենլցնում այն պահին, երբ ամանորյամաղթանքներ են ասում:

Page 14: Ամանորյա սովորությունները

*

* Էկվադոր . Այստեղ ուղիղ կեսգիշերին տիկնիկները սկսում են«այրիների ողբը», որոնք ողբում են իրենց «վատ ամուսիններին»: Որպես կանոն՝ «այրիներին» մարմնավորում են կանացի հագուստհագած, կեղծամներով և դիմահարդարումով տղամարդիկ:

* Նրանք, ովքեր ցանկանում են ամբողջ տարիճանապարհորդել, ավանդույթը խորհուրդ է տալիս. քանի դեռժամացույցի զարկերը հարվածում են 12 անգամ, ճամպրուկով և մեծպայուսակով վազել տան շուրջը:

Եթե ցանկանում եք հարստանալ գալիք տարում, անհրաժեշտ էկրել դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե անձնականկյանքում երջանկություն եք փնտրում, ապա ներքնազգեստը պետքէ կարմիր լինի:

Նախորդ տարվա տխուր պահերից ազատվելու համարէկվադորցիները խորհուրդ են տալիս փողոց նետել մեկ բաժակջուր, որի հետ կկորսվի ամբողջ վատը:

Page 15: Ամանորյա սովորությունները