1

Click here to load reader

Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց

Embed Size (px)

Citation preview

Page 1: Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց

ՀՈԳԵԲԱՆՈՒ

06.04.2012

Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց

Այն, որ սիրո աչքերը կույր են, ու որ ուժեղ սեռն օգտվում է դրանից, մենք վա-ղուց գիտեինք: Սակայն կանանց համբերությունը չարաշահելու իրական մաս-շտաբները պարզ դարձան, երբ LADYNEWS.am-ը ֆեյսբուքյան իր ընթերցողու-հիներին հարցրեց. «Տղամարդկանց բնավորության ո՞ր գծերն են նյարդայնաց-նում ձեզ ամենից շատ»:

Հարցման ընթացքում մասնակիցների ակտիվությունն իսկ ցույց տվեց, որ ան-գամ ամենասիրելի տղամարդիկ հաճախ լցնում են իրենց կանանց համբերու-թյան բաժակը: Հարցմանը մասնակցածների բացարձակ մեծամասնությունը կարծիք հայտնեց, որ հակառակ սեռի բնավորության առավել անտանելի գիծն է չափից շատ ինքնավստահությունը (40 %), ձայների 25 %-ը հավաքեց չհիմ-

նավորված խանդոտությունը, 20 %-ը ' անպատասխանատվությունն ու վախկոտությունը, և վերջին` 5-րդ տեղում հայտնվեց տղամարդկանց կողմից կնոջ անտեսումն ու վիրտուալ իրականությամբ ապրելը' 15% ձայներով:

LN-ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը (www.psyhelp.am) շարունակեց այս շարքը' իբրև բնավորության անտանե-լի գիծ նշելով նաեւ ծուլությունը, պասիվությունը, բռնություն կիրառելը:

Չնայած ստացված պատկերին, ըստ հոգեբանի, անգամ ծայրահեղ նյարդայնացնող բնավորության գիծը տեսականորեն չի կարող զույգի բաժանման պատճառ դառնալ. «Երբ մարդիկ ամուսնանում են, սովորաբար արդեն ծանոթ են լինում միմյանց բնավորություններին: Ելնելով սրանից՝ նրանցից որևէ մեկի բնավորության գիծը համարել բաժանության պատճառ սխալ կլինի»: Սակայն հենց այստեղ է, որ ողջ բեռն ընկնում է կնոջ ուսերին՝ նա պետք է փրկի ընտանիքը. «Բաժանության պատճառները պետք է փնտրել կնոջ մեջ' հաշվի առնելով, որ ընտանիքի կառուցման դժվար գործընթացի հիմնական բեռը ընկած է նրա ուսերին»,- կարծում է Միհրդատ Մադաթյանը:

Աչք փակել շատ և շատ երևույթների վրա. սա, ասես, դառնում է կնոջ հիմնական և որոշիչ ֆունկցիան ընտանիքում: Թեպետ դա այնքան էլ վատ չէ, չէ՞ որ, այսպես թե այնպես, սիրող կինը պատրաստակամ է շատ բան ներել, սակայն կա մեկ «բայց». երբեմն սերը հեռանում է, համբերությունը' վերջանում:

Ի՞նչ անել այս պարագայում: Ըստ Միհրդատ Մադաթյանի' սկանդալներ սարքելն ու վիճելը ընտանիքում հարցերի լուծման ամե-նից անօգտավետ ձևերն են. «Կամայական վեճն ընտանիքում անշնորհակալ և անարդյունավետ բան է, անկախ նրանից,թե ինչ առիթով և ում կողմից է այն առաջացել:

Կոնֆլիկտային իրավիճակները հնարավոր է լուծել փոխհասկացման, փոխադարձ հարգանքի, իրար լսելու, մի պահ դիմացինի արտահայտած «ճշմարտությունն» ընդունելու և տեսակետը հարգելու պայմաններում: Համարյա թե երբեք վարքագծի որևէ դրսևորում չի արվում հատուկ ընտանիքը քայքայելու նպատակով: Տվյալ վարքը ցույց տվողին թվում է, որ դա միակ տարբերակն է ինչ-որ խնդիր լուծելու համար»:

Մի փոքր մեղմելու համար կանանց «զայրույթն» ու անհանդուրժողականությունը առաջարկում ենք մտածել' արդյոք մեր բնավո-րության շատ գծեր էլ չեն կարող նույնքան անտանելի լինել ուժեղ սեռի համար: Եթե դուք անհույս ինքնասիրահարված չեք, ով կարծում է, թե չի կարող իրեն լավագույն կողմից ներկայացնել, «քանի որ իր բոլոր կողմերը մեկը մյուսից լավն են» :), ապա այս հարցի պատասխանը մոտավորապես այսպիսին կլինի' իհարկե, կարող են:

Այժմ փորձենք միասին հասկանալ կանանց մեծամասնությանը բնորոշ արարքների բացասական կողմերը: Ախր մենք հաճախ ինքներս էլ չգիտենք, թե ինչ ենք պահանջում տղամարդուց, բայց չենք հանգստանում, քանի դեռ չենք ստացել: Ավելի վատը չեն հանցագործները, ովքեր պահանջում են դրամապանակը կամ կյանքը. մենք պահանջում ենք և' մեկը, և' մյուսը: Ինքներս էլ պակաս խանդոտ չենք. կան տղամարդիկ ովքեր առաջնորդվում են «Եթե իմանամ, կսպանեմ» սկզբունքով, իսկ մենք գրեթե միշտ առավել համառ ենք' «Թեկուզ սպանիր, կիմանամ»: Էլ չենք խոսում ընկերուհիների հետ հեռախոսով խոսելիս ժամանակի զգացողության կորստի, անվերջ գնումների և այլնի մասին:

Մի խոսքով' սիրելի կանայք, մի դարձեք հակառակ սեռի խաղալիքը, բայց նաև, անհրաժեշտության դեպքում, փորձեք հասկանալ նրանց ու սովորեք ավելի շատ ներել:

Լարա Առաքելյան