19
Սարդարապատի ճակատամարտը Բաշ Ապարանի ճակատամարտը Ղարաքիլիսայի ճակատամարտը

մայիսյան հերոսամարտեր

Embed Size (px)

Citation preview

Page 1: մայիսյան հերոսամարտեր

Սարդարապատի ճակատամարտը

Բաշ Ապարանի ճակատամարտը

Ղարաքիլիսայի ճակատամարտը

Page 2: մայիսյան հերոսամարտեր

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–

29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերինվերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդհաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասումվերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-իմայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջինհանրապետությունը:

Page 3: մայիսյան հերոսամարտեր

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերինդիմակայում էին գերազանցապես հայկական խմբեր և նորկազմավորվող զորամասեր:

Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատիհետ 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ. փետրվարի 10-ին անցնում են հարձակման և նվաճում Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձինբանակային կորպուսը` գեներալ Թովմաս Նազարբեկյանիհրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակնահանջում է. նրա հետ արտագաղթում են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգություննապահովում էր Անդրանիկի ջոկատը:

Մայիսի 15-ին` Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուցհետո, թուրքական մի զորամաս արշավում է Ղարաքիլիսա (այժմ՝Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայիգլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավում էՍարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:

Page 4: մայիսյան հերոսամարտեր
Page 5: մայիսյան հերոսամարտեր

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատիցմինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջում էին բոլոր եկեղեցիներիզանգերը: Ժողովուրդը զինվում և օգնության է հասնում զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանըհանձնարարեց Երևանի զորախմբի հրամանատար, գեներալ Մովսես

Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում նաև Կողբի ևԻգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվում է Նախիջևան–Շարուր ուղղությամբ:

Սարդարապատի զորախումբը` գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանիհրամանատարությամբ, դիրքեր է գրավում Սարդարապատի ուղղությամբհարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդհեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվում էսահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ-ԱպարանիցԵրևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի ևԵրևանի պաշտպանությունը ղեկավարում էր Արամ Մանուկյանը:

Page 6: մայիսյան հերոսամարտեր

Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավում են

Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) ևԳեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային(հրամանատար՝ գնդապետ Պողոս Բեկ -Փիրումյան), պարտիզանականհետևակային , Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերըՔյորփալուից և Ղուրդուղլուից անցնում են հարձակման, Ղամշլու գյուղիմոտ կոտրում թուրքերի դիմադրությունը, վերագրավումՍարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրում թշնամուննահանջել շուրջ 15–20 կմ:

Սակայն, երբ հայկական ուժերը դադարեցնում են հետապնդումը, թուրքերը վերադասավորում են ուժերը և ամրանում Արաքս կայարանիհյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-իմարտերի ընթացքում 3500 թուրք է զոհվում: Հակառակորդը որոշում էհամալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղումնաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:

Page 7: մայիսյան հերոսամարտեր

Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետոստեղծում է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ ԿարապետՀասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, ևթուրքերի շրջապատման պլան մշակում.խմբի կազմում էին Երզնկայիհետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը,

Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնքՊանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետշրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակհայկական հիմնական ուժերը գրոհում են ճակատից:Թուրքականբանակի մնացորդները խուճապահար փախչում են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվում է թուրքական գերակշիռ ուժերի դեմլիակատար հաղթանակով:

Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքիելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։

Page 8: մայիսյան հերոսամարտեր

Գյուղացիները տրամադրում էինփոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորումխրամատներ։ Հերոսամարտը համաժողովրդականբնույթ ստացավ, հայ ժողովուրդը համախմբվել, միբռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայգիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանունհայրենիքի, հանուն կյանքի ու ազգայինարժանապատվության:

Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ. կառուցվել է հերոսամարտին նվիրվածհուշահամալիրը:

Հարյուրավոր մարդիկ, անկախկուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքականհամոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավորմեկնում ճակատ։

Page 9: մայիսյան հերոսամարտեր
Page 10: մայիսյան հերոսամարտեր
Page 11: մայիսյան հերոսամարտեր

Թուրքական հրամանատարությունը Բաշ-Ապարան (այժմ՝ ք.

Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձում է հյուսիսիցարշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանումհակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքըև նրան կտրել Երևանից:

Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկականհրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտիցԴրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ -Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝դեպի Բաշ- Ապարան արշավող թուրքերին դիմակայելուհամար:

Page 12: մայիսյան հերոսամարտեր

Մայիսի 29-ին Բաշ-Ապարանում ջախջախվել է

հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանվածզինվորներ և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվում Բաշ-Ապարանից արևմուտք:

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծաջակցություն են ցույց տալիս նաև եզդիաշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայիգլխավորությամբ: Բաշ- -Ապարանի ճակատամարտովկասեցվեց թուրքական զորքերի արշավանքը Երևան ևԱրարատյան դաշտ:

Բաշ- Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի(1979 թ.) մոտ 2000 թ. մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյիաճյունը:

Page 13: մայիսյան հերոսամարտեր
Page 14: մայիսյան հերոսամարտեր

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբշարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավում է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկիջոկատը կենտրոնանում է Դսեղ գյուղում, ապա շարժվում դեպիԴիլիջան:

Page 15: մայիսյան հերոսամարտեր

Հայկական զորքը 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր

է ունեցել, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր:Հայկական զորքինօգնության են հասնում նաև Ղարաքիլիսայի շրջակա գյուղերիբնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածներըթուրքերի գերակշիռ ուժերին հասցնում են Ղշլաղ (այժմ՝Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամունհարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ):

Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվում են Շահալի , մնացածներըկենտրոնանում են Դիլիջանի մոտ:

Page 16: մայիսյան հերոսամարտեր

Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարներըկոտորում են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերումբնակավայրերն ու անցնում Ղազախ:

Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչներըհրաժարվում են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողանումմտնել Սևանի ավազան:

Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայիհերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանիհակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ուտեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։

Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգականև հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմությանշրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականություններիպատմության ժամանակաշրջանը։

Հայերը զգալի կորուստներ են կրում(սպանված, վիրավոր և գերի): Մեծէին նաև թուրքերի կորուստները, սակայն, համալրում ստանալով, նրանքանցնում են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրվածնահանջում են Դիլիջան:

Page 17: մայիսյան հերոսամարտեր

Բաթումիպայմանագիր

Ամենայն Հայոց ԿաթողիկոսԳևորգ Ե Սուրենյանց

Page 18: մայիսյան հերոսամարտեր

«1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովըրդի լինել-

չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ ԱրևելյանՀայաստանում, ապրելու, գոյատևելու խընդիրը: Հայ ժողովուրդըհերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփականՀայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»:

Լենդրուշ Խուրշուդյան,

Պատմաբան

«Ղարաքիլիսայի ճակատամարտը «....բացառիկ ճակատամարտ էրայս պատերազմի պատմության մեջ:

....Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող ենաշխարհի լավագույն զինվորները լինել»:

Վեհիբ փաշա,

Կովկասում թուրքական բանակի հրամանատար

Page 19: մայիսյան հերոսամարտեր