20
ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ 6-1 ՀՀՀՀՀՀՀ

ՀՀ բնապահպանության արդի խնդիրները. ուսումնական նախագիծ

Embed Size (px)

DESCRIPTION

Նարեկ Սարգսյան 6-1 դասարան. ՀՀ բնապահպանության արդի խնդիրները. ուսումնական նախագիծ. ՀՀ բնապահպանության արդի խնդիրները. ՀՀ բնապահպանության արդի խնդիրներ ն են Թեղուտ ը , Քաջարան ը , Ջերմուկի հանքերի շահագործում ը , անտառների ոչնչացում ը , Երևանի անապատացում ը:. Թեղուտ. - PowerPoint PPT Presentation

Citation preview

ՀՀ բնապահպանության արդի խնդիրները. ուսումնական նախագիծ

Նարեկ Սարգսյան 6-1 դասարան

ՀՀ բնապահպանության արդի խնդիրները

ՀՀ բնապահպանության արդի խնդիրներն են Թեղուտը, Քաջարանը, Ջերմուկի հանքերի շահագործումը, անտառների ոչնչացումը, Երևանի անապատացումը:

Թեղուտ

Թեղուտի անտառ, գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում, Գուգարաց լեռների հյուսիսահայաց լանջերի 700-2200 մ բարձրությունների վրա։ Տեղանքը մասնատված է բազմաթիվ ձորերով և ձորակներով։Ռելիեֆի մասնատվածությամբ պայմանավորված կարճ հեռավորությունների վրա առկա են միկրոկլիմայական, հողային, անտառային խիստ բազմազան պայմաններ։ Տարածքի կլիման բարխառն է և կլոր տարին համեմատաբար խոնավ։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 640 մմ է։ Ձմեռը բավականին ցուրտ է, գարունը՝ բարեխառն-ցուրտ, ամառը՝ բարխառն շոգ և երկարատև, աշունը՝ տաք և երկարատև։

Թեղուտ

Հողերը տիպիկ անտառային են՝ գորշ, դարչնագույն-գորշ և գորշավուն։ Գերակշռում են մեծ հզորության ծանր հողերը, հարուստ են հումուսով և թույլ ջրաթափանց են։ Հողի մակերևույթը ծածկված է փուրխր անտառային թաղիքով։

Թեղուտ

Տարածքի գերակշռող բուսականությունը հաճարենու անտառներն են և նրա մնացորդները, որոնք սովորաբար զբաղեցնում են հյուսիսային, հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան կողմանդրության լանջերը։

Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է` հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում` շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով։

Թեղուտ

Տարածքի կլիման բարխառն է և կլոր տարին համեմատաբար խոնավ։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 640 մմ է։ Ձմեռը բավականին ցուրտ է, գարունը՝ բարեխառն-ցուրտ, ամառը՝ բարխառն շոգ և երկարատև, աշունը՝ տաք և երկարատև։ Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

Սևան

Սեւանը բացառիկ նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար: 1933թ.-ից սկսած Անդրկովկասի ամենամեծ լիճը օգտագործվել էր անխնա եւ առանց վերականգնման միջոցառումների անցկացման: 58 խորանարդ կիլոմետր նախնական ծավալ ունեցող լճից էներգետիկ եւ ոռոգման նպատակներով բաց էր թողնվել մոտավորապես 26 խկմ` այդպիսով լճի մակարդակն իջեցնելով 19 մետրով: Բնականաբար փոխվել էին բազմաթիվ պարամետրեր` ջրի ջերմային եւ թթվածնային ռեժիմները, ջրի կազմում ավելացել էր ազոտը, պակասել ֆոսֆորը:

Սևան

Հենց սրանով պայմանավորված` Սեւանը սկսել էր ծաղկել: «Ծաղկել» լճի համար նշանակում է ճահճացում: Մասնագետներն ավելի դաժան ձեւակերպում են դրան տալիս. «Լիճը զարգացողից դարձել էր մեռնող»: Պետությունն անցկացրեց մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ոչ միայն լճից ջրի բաց թողնման նվազեցմանը, այլև հակառակը` դեպի Սեւան ջրի հոսք ուղղելուն: Այդ նպատակով կառուցվեցին Արփա-Սեւան—Որոտան թունելները, Ապարանի, Ազատի, Հեր-հերի ջրամբարները, Ռանչպարի—Մխչյանի պոմպակայանները, ոռոգման համակարգեր:

Սևան

Այսօրվա դրությամբ, երբ արդեն ջրասույզ է եղել 410 հա տարածք, դրանից մոտավորապես 100 հա-ն` արհեստական անտառներ, մասնագետները լճի աղտոտման մեծ վտանգ չեն տեսնում: Սակայն, եթե Սեւանը 6,5 մետրով բարձրացնելու ծրագիրն ամբողջությամբ իրագործվի, լճի մեջ կհայտնվի այսօրվա ցամաքի 4427 հա-ն, որից 3130հա-ն` անտառածածկ:

Երևանի անապատացում

Երևանի օրինակով կարելի է սովորել, թե ինչպես չպետք է քաղաքաշինություն իրականացնել: Հայ օլիգարխները կառուցում են որտեղ ուզում են` առանց հաշվի առնելու որևէ էկոլոգիական նորմ: «Երևանը այնպիսի կանաչ ցանց ուներ, որ կարելի էր միայն կանաչ տարածքներով մի վայրից մյուսը գնալ»:

Երևանի անապատացում

Վերջին տարիներին հայ բնապահպաններն անընդհատ զգուշացնում են պատկան մարմիններին Երևանի վերահաս անապատացման մասին, քանի որ քաղաքում իրականացվում է հախուռն շինարարություն, որի պատճառով անխնա ոչնչացվում են կանաչ գոտիները: (Ըստ բնապահպանների`անապատացումը սպառնում է Հայաստանի տարածքի 80 տոկոսին, անտառները կազմում են տարածքի 8 տոկոսը: Եվս 20 տարի անապատացման շարունակման դեպքում` Հայաստանում անտառները գրեթե կվերանան):

Երևանի անապատացումը

Հայաստանի բնակչությունը կարիք չուներ նման հախուռն շինարարության, քանի որ կառուցված բոլոր էլիտար շենքերը մնում են չբնակեցված:«Եթե նույնիսկ դրա կարիքը կար, կարելի էր Երևանի հարակից տարածքներում իրականացնել շինարարությունը»: 

Երևանի անապատացումը

Վերջին տարիներին Երևանի միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,7 աստիճանով: Դանիելյանը դա կապում է Երևանը գոտևորող լանջերի ծառահատման հետ, որոնց զովն էր գալիս Երևան: 

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վնաս կհասցնի տարածքի կենսաբազմազանությանը։ 

Երևանի անապատացում

«Այնտեղ բնակվում է տափաստանային բազեն, որը միջազգային Կարմիր գրքում է գրանցված: Աճում է 38 տեսակի բույս, որոնցից 26-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, 5 անողնաշար եւ 34 ողնաշարավոր կենդանիների տեսակներ են հայտնաբերված, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում»

 

Երևանի անապատացում

Տարածքում աճում են նաեւ Հայաստանի էնդեմիկ 14 բուսատեսակ:

Ըստ մասնագետների հանքի շահագործումը կվնասի նաեւ մոտակա բնակավայրերին` Սարավան գյուղին եւ Ջերմուկ քաղաքին, որը ուղիղ շառավղով 12 կմ հեռավորության վրա է գտնվում:

Անտառների ոչնչացում

Բոլորս էլ գիտենք անտառների կարևուրության մասին. դրանց շնորհիվ մենք ստանում ենք թթվածին, սակայն դա միակ գործառույթը չէ: Անտառներն ունեն սանիտարահիգիենիկ նշանակություն. վերացնում են մթնոլորտի աղտոտվածությունը (հատկապես գազերը):

Անտառների ոչնչացում

Ծառերը կլանում են արտադրողական փոշին ու արտադրում մանրէասպան նյութեր՝ ֆիտոցիդներ: Անտառը սննդի աղբյուր է բույսերի ու կենդանիների համար, էներգիայի աղբյուր ու արտադրողական հումք՝ մարդու համար: Ծառերը կլանում են ածխաթթու գազը:

Անտառների ոչնչացում

Կենսական այդչափ մեծ նշանակություն ունեցող անտառները հիմա կանգնած են լուրջ խնդրի դիմաց: Ցավոք սրտի, մինչեւ 2011 թվականը անտառների (բնական անտառների) մոտ կեսը ոչնացվել է, որի մեծ մասը՝ վերջին 50 տարվա ընթացքում: Անտառազրկումը մեր օրերի լուրջ հիմնախնդիր է: Անտառների անհետացումն ունի տարբեր պատճառներ:

Անտառների ոչնչացում

Անտառների անհետացման մեկ այլ պատճառ է դրանց քայքայումը՝ հրդեհները, անօրինական բնակեցումները, կլիմայական փոփոխությունները:

Անտառների ոչնչացում

Անտառների անհետացման 14%-ը բաժին է ընկնում կացարան ձեռք բերելու նպատակով ծառերի հատմանը: Փաստորեն՝ անտառները ոչնչանում են, որպեսզի մարդիկ ապրելու վայր ունենան: Այսինքն՝ ծնելիության բարձր մակարդակը կամ գերծնելիությունը նույնպես անտառների անհետացման պատճառներից են: