52
Էթփձջւևրչճքոեռտըուիօպխծասդֆ գհյկլզղցվբնմէթփձջւևրչճքոեռտըԷթ փձջւևրչճքոեռտըուիօպխծասդֆգհյ կլզղցվբնմէթփձջւևրչճքոեռտըուիօ պԷթփձջւևրչճքոեռտըուիօպխծասդ ֆգհյկլզղցվբնմէթփձջւևրչճքոեռտըո ւիօպԷթփձջւևրչճքոեռտըուիօպխծ ասդֆգհյկլզղցվբնմէթփձջւևրչճքոեռ տըուիօպԷթփձջւևրչճքոեռտըուիօպ խծասդֆգհյկլզղցվբնմէթփjffևրչճքո եռտըJFFօպԷթփձջւևրչճքոեռտըուի օպխծասդֆգհյկլզղցվբնմէթփձջւևրչ ճքոեռտըուիօպԷթփձջւևjffքոեռտըո ւjffխծասդֆգհյկլզղցվբնմէթփձջւևրչ ճքոաոեեռտըուիօպուիօպխծJFFսդգ ֆգհյկլզղցվբնմԷJFFփձջւևրչճքոեռտ ըուիօպխծասդֆգհյկլզղցվբնմէթփձ ջւևրչճքոեռտըուիօպԷթփձջւևրչճքո ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ «ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ Երևան, 2012

«Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Էթփձջւևրչճքոեռտըուիօպխծասդֆ

գհյկլզղցվբնմէթփձջւևրչճքոեռտըԷթ

փձջւևրչճքոեռտըուիօպխծասդֆգհյ

կլզղցվբնմէթփձջւևրչճքոեռտըուիօ

պԷթփձջւևրչճքոեռտըուիօպխծասդ

ֆգհյկլզղցվբնմէթփձջւևրչճքոեռտըո

ւիօպԷթփձջւևրչճքոեռտըուիօպխծ

ասդֆգհյկլզղցվբնմէթփձջւևրչճքոեռ

տըուիօպԷթփձջւևրչճքոեռտըուիօպ

խծասդֆգհյկլզղցվբնմէթփjffևրչճքո

եռտըJFFօպԷթփձջւևրչճքոեռտըուի

օպխծասդֆգհյկլզղցվբնմէթփձջւևրչ

ճքոեռտըուիօպԷթփձջւևjffքոեռտըո

ւjffխծասդֆգհյկլզղցվբնմէթփձջւևրչ

ճքոաոեեռտըուիօպուիօպխծJFFսդգ

ֆգհյկլզղցվբնմԷJFFփձջւևրչճքոեռտ

ըուիօպխծասդֆգհյկլզղցվբնմէթփձ

ջւևրչճքոեռտըուիօպԷթփձջւևրչճքո

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

«ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՄԱՍԻՆ»

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

Երևան, 2012

Page 2: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

«Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին»

ուսումնասիրությունն իրականացրել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

աշխատանքային խումբը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»

կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Գրքում արտահայտված

տեսակետները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն «Բաց

հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության տեսակետները:

Նախագծի տնօրեն` Սուրեն Դեհերյան

Ծրագրի համակարգող և մեդիա փորձագետ` Գայանե Միրզոյան

Հրավիրված փորձագետներ`

Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության մասնագետ)

Հայկ Ասրիյանց (հեռահաղորդակցության ոլորտի մարքեթինգի մասնագետ)

Արևիկ Մարտիրոսյան (սիցիոլոգ)

© «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, 2012

Բաց հասարակության

հիմնադրամներ- Հայաստան «Լրագրողներ հանուն

ապագայի» ՀԿ

Page 3: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ…………………….….…….….……………………………………………………5

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ……………………………........7

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ…………………………………………………10

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ..….…………………………………………………………..….14

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ……………………………….. .16

ԳԼՈՒԽ I. ԻՆՏԵՐՆԵՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

1.1 Հայաստանում ինտերնետ օգտագործողների աճի դինամիկայի

վերլուծություն

1.2 Ինտերնետ կապի որակը և արագությունը Հայաստանում

ԳԼՈՒԽ II. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ARMNET-ՈՒՄ……………………22

2.1 Կայքերի և դրանց այցելությունների` ArmNet-ի լսարանի քանակի աճի

վերլուծություն

2.2 էստոնիայի և Ղազախստանի օրինակով էլեկտրոնային հասարակության

ձևավորման միջազգային փորձը

2.3 Էլեկտրոնային հասարակության ձևավորումը Հայաստանում

2.4 Տվյալներ բնակչության տեխնիկական ապահովվածության և

համակարգչային գրագիտության մասին

2.5 Ինտերնետում բովանդակության շահութաբերությունը

2.6 Բովանդակության թվայնացում

2.7 Ինտերնետ ոլորտում հեղինակային իրավունքների կարգավորումը

ԳԼՈՒԽ III. ԻՆՏԵՐՆԵՏ ԹՐԱՖԻԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ…………….34

3.1 Ինտերնետ թրաֆիկի կիրառումը Հայաստանում

3.2 Լայնաշերտ ինտերնետ կապի ոլորտում սակագնային

քաղաքականությունը

3.3 Բջջային ինտերնետի ոլորտում սակագնային քաղաքականությունը

ԳԼՈՒԽ VI. ՀՈՍԹԻՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ………………………………………………...41

4.1 Հոսթինգի ոչ մրցակցային գնի պատճառները Հայաստանում

4.2 Հայկական .am դոմեն տիրույթի զարգացումը

4.3 Տեղեկատվական անվտանգությունն ու գրաքննությունը: Ինտերնետային

ֆիլտրում - Հայաստանի փորձը

4.4 Գրոհներ ինտերնետի հայկական տիրույթի վրա

Page 4: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն
Page 5: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

ՆԱԽԱԲԱՆ

«Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին»

ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

աշխատանքային խմբի կողմից մեկ տարվա ընթացքում` 2011 թ. հոկտեմբերից մինչև

2012 թ. հոկտեմբեր: Ուսումնասիրության ընթացքում քննարկվել են ինտերնետի

հայկական տիրույթում էլեկտրոնային բովանդակության զարգացման վրա

անմիջական ազդեցություն ունեցող ոլորտները և դրա հետագա ազդեցությունը

ներքին թրաֆիկի մասնաբաժնի ավելացման վրա: Ուսումնասիրության ողջ

ընթացքում զեկույցում օգտագործվող տվյալները նորացվել են, իսկ

բովանդակությունը խմբագրվել ըստ զարգացումների:

Տեղեկատվության այլընտրանքային աղբյուրից էլեկտրոնային բովանդակության

զարգացման խնդիրը տարեցտարի դառնում է կարևորագույն հարցերից մեկը

ցանկացած երկրի համար: Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին արդեն

օգտվում է համացանցից, իսկ դա կնշանակի`համացանցում առկա հայերեն

բովանդակությունը, որն իր ազդեցությունն է ունենալու երկրի քաղաքացու կարծիքի

և դիրքորոշման ձևավորման վրա, ժամանակի ընթացքում միայն առավել մեծ

նշանակություն կունենա: Տեղական քոնթենթ (կամ բովանդակություն) եզրի տակ

մենք հասկանում ենք մայրենի կամ օտար լեզուներով ինտերնետում հասանելի

տեղեկատվություն, որն անմիջական առնչություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի

հետ:

Ոլորտի զարգացման հանգուցային հիմնախնդիրներից են համարվում երկու պարզ և

փոխադարձաբար կապված բաղադրիչների` պահանջարկի և, ի հետևանս,

առաջարկի բացակայությունը: Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն,

որոնք հետագայում կներկայացվեն զեկույցում, Հայաստանում ինտերնետ

օգտագործողների զգալի թիվը դեռևս ինտերնետն ընկալում է ավելի շուտ

զվարճանքի, հաղորդակցման և շփման, քան գիտելիքներ ստանալու աղբյուր:

Այս հիմնախնդիրն անմիջական կապ ունի բնակչության տեխնիկական

ապահովվածության, ինչպես նաև ընդհանրապես համընդհանուր գրագիտության և,

մասնավորապես, համակարգչային գրագիտության հետ: Գրքերի և պարբերական

մամուլի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը իր հերթին անխուսափելիորեն

ընթերցողներ կբերի ինտերնետ, որից հետո տեղեկատվության պահանջարկ

կառաջանա: Այսօր առաջարկը հիմնականում բխում է էնտուզիաստներից, որոշ փոքր

նախագծեր էլ իրականացվում են դոնոր կազմակերպությունների միջոցներով,

սակայն էլեկտրոնային քոնթենթը հնարավոր է լուրջ մակարդակի բարձրացնել միայն

պետական ծանրակշիռ աջակցության պարագայում, կամ ներդրողների համար այս

ոլորտը գրավիչ դարձնելով: Այստեղ տեղին է հիշել Ֆրանսիայի կառավարության

օրինակը, որը գիտակցելով ազգային մշակույթի պահպանության և տարածման ողջ

կարևորությունը, որոշում ընդունեց 30 մլն եվրո ներդնել ֆրանսիացի գրողների

հարյուր հազարավոր գրքերի թվայնացման համար1:

1 Частный корреспондент. «Քոփիռայթի բարեփոխումը. Ինչպե՞ս է դա արվում Ֆրանսիայում» (ռուս.); տե´ս http://www.chaskor.ru/article/reforma_kopirajta_kak_eto_delaetsya_vo_frantsii_27674

Page 6: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Այսօր Հայաստանում աշխատանքներ են կատարվում Մատենադարանում առկա

ձեռագրերի, Ազգային արխիվի փաստաթղթերի (այդ թվում նաև` ֆոտո- և տեսա-)

թվայնացման ուղղությամբ: Սակայն էլեկտրոնային գրադարաններում և առցանց

վաճառքում դեռևս անբավարար թվով գրքեր են հասանելի:

Էլեկտրոնային բովանդակության զարգացման մեջ կարևոր նշանակություն ունի նաև

ենթակառուցվածքների զարգացումը` Հայաստանում ինտերնետ կապի մուտքի

աշխարհագրության ընդլայնումը, հոսթինգ ծառայությունների որակի լավացումը,

տեղեկատվական անվտանգության ապահովումը և այլն: Այս հարցերի մի մասը

օրգանապես աստիճանաբար լուծվում է շուկայի օրենքների համաձայն` տեղի է

ունենում շուկայի խոշորացում, առաջարկվում են նորանոր շահավետ

ծառայություններ: Հարցերի մյուս մասը պահանջում է կառավարության և

հասարակության ուշադրությունը:

Սույն զեկույցում ԼՀԱ-ի աշխատանքային խումբը փորձել է ներկայացնել

Հայաստանում էլեկտրոնային բովանդակության զարգացմանը վերաբերող ներկա

իրավիճակը, վեր հանել առավել հրատապ խնդիրները և դրանց հաղթահարման

ուղիները:

Page 7: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրության մեթոդաբանությունը հիմնված է ենթակառուցվածքի

ուսումնասիրության, համակարգչային տեխնիկայի մատչելիության աստիճանի,

տեղական հոսթինգի տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ինտերնետ

կապի և հոսթինգի սակագների ուսումնասիրության վրա: Քննարկվել են նաև

բովանդակության թվայնացման, ինտերնետ լսարանի և ինտերնետի հայկական

տիրույթի աճի հետ կապված գործընթացներ:

Տեղեկատվությունը հավաքվել է 2011 թ. սեպտեմբերից 2012-ի հուլիսը ներառյալ:

Որոշ դեպքերում միտումների հետազոտման համար օգտագործվել են նաև ավելի

վաղ շրջանի տվյալներ: Տվյալները նորացվել են յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Հետազոտության ընթացքում զեկույցի հեղինակները`զանգվածային լրատվության,

տեղեկատվական անվտանգության, հեռահաղորդակցության ոլորտի մարքեթինգի և

սոցիոլոգիայի ոլորտների մասնագետներ, օգտվել են մի քանի տեսակի

տեղեկատվությունից, ինչպիսին են.

1. պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների

զեկույցները,

2. վերլուծական կենտրոնների վարկանիշային և վիճակագրական տվյալները,

3. սոցիոլոգիական խորին հարցազրույցները,

4. ՏՏ, ԶԼՄ, հեռահաղորդակցության ոլորտների փորձագետների

հարցազրույցները,

5. ԶԼՄ-ների տեղեկատվությունը,

6. պետական կառույցներին և մասնավոր ընկերություններին պաշտոնական

հարցումները,

7. միջազգային փորձագետների հետ խորհրդատվությունները,

8. կազմակերպությունների և ընկերությունների կայքերում բաց տվյալները:

Բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր էր, փորձագիտական խումբը համադրել է

տարբեր աղբյուրների տվյալները` առավել անաչառ պատկեր ստանալու համար:

1. Զեկույցներ: Վերլուծության համար օգտագործվել են այնպիսի հեղինակավոր

ուսումնասիրությունների տվյալներ, ինչպիսին են Էլեկտրակապի միջազգային

միության « Տեղեկատվական հասարակության չափումը» (Measuring the Information

Society), Համաշխարհային տնտեսական ֆորումի «Ցանցային պատրաստվածության

համաթիվը» (The Global Information Technology Report ), Համաշխարհային բանկի

տվյալները և այլն: Դրա հետ մեկտեղ, ուսումնասիրության հեղինակներն օգտագործել

են նաև այնպիսի աղբյուրներ, որոնք կարելի է դասել Web 2.0 կարգի` բլոգներ,

Վիքիպեդիա էլեկտրոնային հանրագիտարանը, Google մշակողների պաշտոնական

ֆորումը, հենց հաքերների կազմած կոտրված կայքերի արխիվը և այլն:

Տեղեկատվության այդ աղբյուրներն օգտագործվել են հիմնականում տեղեկատվական

անվտանգության վերաբերյալ գլխում` միայն առավել հեղինակավոր աղբյուրներից

այլընտրանքային տեղեկատվության բացակայության դեպքում, որոնք թեմայի

առանձնահատկությամբ պայմանավորված այնքան էլ շատ չեն:

Page 8: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Բացի այդ, զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են նաև էլեկտրոնային

բովանդակության զարգացմանն առնչվող կառավարության փաստաթղթեր,

ինչպիսին են «Հայեցակարգ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային

հասարակության ձևավորման (2010-2012 թվականներ)», «Կրթական

տեխնոլոգիաների ազգային կենտրոնի 2010-2011 թվականների հաշվետվությունը» և

այլն:

2. Վարկանիշներ: Ինտերնետի հայկական տիրույթի աճի չափման համար

օգտագործվել են հայկական Circle.am վարկանիշային կայքի, ինչպես նաև Alexa.com

միջազգային վարկանիշային համակարգի տվյալներ: Ցավոք, երկու համակարգերն էլ

չեն կարող պատկերը լիարժեք ներկայացնել, քանի որ Circle.am-ը վերլուծում է միայն

համակարգում գրանցված կայքերը (ինչպես պնդում են Circle.am-ի

ներկայացուցիչները, կայքն ընդգրկում է հայկական էլեկտրոնային բովանդակության

մինչև 80-90%-ը): Ինչ վերաբերում է Alexa.com-ին, ապա այս գործիքը հաշվում է միայն

այն օգտագործողների կայքերի հանրահայտությունը ըստ այցելությունների, որոնց

մոտ զետեղված է հատուկ ծրագիր (Alexa Toolbar), սակայն համակարգը չի

հրապարակում նման օգտատերերի թիվը ըստ երկրների: Այսպիսով, անհասկանալի

է մնում, թե Alexa Toolbar-ի հայաստանյան օգտատերերի ի´նչ թվի հիման վրա է

կազմվել երկրում առավել հայտնի կայքերի վարկանիշը: Իսկ ինտերնետ կապի

բեռնման արագության չափման համար օգտագործվել է NetIndex գործիքը: Ինչպես

նշված է NetIndex կայքում, տվյալները կազմվում են 265.120 բացառիկ IP հասցեների

արագության չափման հիման վրա (շուրջ 1,5 մլն թեստ):

3. Խորին հարցազրույցներ: Ուսումնասիրության թեմային առնչվող

տեղեկատվություն հավաքելու համար կազմակերպության սոցիոլոգն օգտագործել է

նաև խորին հարցազրույցի մեթոդը: Դա հնարավորություն տվեց բացահայտելու ՏՏ

հասարակության վերաբերմունքն այս ոլորտի խնդիրների նկատմամբ, հասկանալու

որոշ խնդիրների խորքային պատճառները: ՏՏ ոլորտի փորձագետներից, հոսթինգի և

վեբ-դիզայնի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներից,

ինչպես նաև առցանց ԶԼՄ-ների և հայկական սոցցանցի ղեկավարներից 13

հարցվածների ընտրությունը որոշեց փորձագետների հայտնիությունը, որոնք

հաճախ են արտահայտել իրենց կարծիքը ԶԼՄ-ներում: Բացի այդ, տեղեկատվության

աղբյուրներն ընտրվել են «ձյունահոսքի» մեթոդով` ըստ առանցքային հարցվածների`

առավել հաճախ հիշատակվող մասնագետները:

4. Հարցազրույց: Բացի խորին հարցազրույցներից, տեղեկատվություն ստանալու

համար հարցումներ են անցկացվել տեխնոլոգիաների ոլորտում առաջատար

տեղական փորձագետների շրջանում, այդ թվում նաև խորհրդատվություններ են

անցկացվել օտարերկրացի փորձագետների հետ: Նման հանդիպումներն

անցկացվում էին այն դեպքում, երբ անհրաժեշտ էր պարզաբանել ԶԼՄ-ներում և

պաշտոնական զեկույցներում ոչ բավարար խորությամբ լուսաբանված

մանրամասներ:

5. Տեղեկատվություն ԶԼՄ-ներում: Զեկույցի հեղինակները լայնորեն օգտագործել են

նորությունների հրապարակումները` առկա իրավիճակի վերլուծության նպատակով:

Զեկույցի հեղինակներն օգտվել են միայն լրատվական հայտնի աղբյուրների

տեղեկատվությունից: Բացի այդ, նույն իրադարձության/մամուլի ասուլիսի

Page 9: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

ընթացքում հնչած տեղեկատվությունը համադրվել է լրատվական տարբեր

աղբյուրների հետ` առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար: Դրա հետ մեկտեղ,

հաճախ զեկույցի հեղինակներն իրենք են այցելել մամուլի համար տրվող

միջոցառումներին` «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու համար:

6. Պաշտոնական հարցումներ: Սկզբնաղբյուրից պաշտոնական տեղեկատվություն

ստանալու համար հարցումներ են ուղարկվել որոշ պետական կառույցներ, ինչպես

նաև առևտրային կազմակերպություններ (էկոնոմիկայի նախարարություն, Հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողով, հեռահաղորդակցության

օպերատորներ): Պետական կառույցներին ուղղված հարցումների պատասխանները

ստացվել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված

ժամկետում: Մինչդեռ առևտրային կազմակերպությունները ոչ միշտ էին

պատրաստակամ տեղեկատվություն տրամադրելու:

Page 10: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

Հետազոտության մեկնարկից ի վեր մեկ տարվա ընթացքում քննարկվել են

համացանցի հայկական տիրույթում էլեկտրոնային բովանդակության զարգացման

վրա անմիջական ազդեցություն ունեցող ոլորտները և նրա հետագա ազդեցությունը

ներքին թրաֆիկի մասնաբաժնի ավելացման վրա:

Ինտերնետում բովանդակության զարգացման համար հիմնական խնդիրը ինտերնետ

կապի հասանելիությունն է և կապի արագության մակարդակը: Երկու դեպքում էլ

ցուցանիշներն անբավարար մակարդակի վրա են: Հայկական կայքերում բեռնման

միջին արագությունը նշվում է որպես ցածր: Ինտերնետ կապի անբավարար

կայունության պատճառը օպերատորների կապուղիների տարբեր թողունակությունն

է: Հայաստանում արդեն ստեղծվել է ինտերնետ թրաֆիկի փոխանակման

միասնական համակարգ, սակայն խոչընդոտներից մեկն այսօր այն է, որ կապի ոչ

բոլոր օպերատորներն են (հատկապես խոշորները) շահագրգված տվյալ

համակարգին միացմամբ, ինչը նույնպես կարող էր ազդել մարզերում կապի

արագության բարելավման վրա:

Հայաստանում ինտերնետ կապի սակագները վերջին երեք տարիների ընթացքում

դինամիկ նվազում են, սակայն տեղեկատվական-հեռահաղորդակցման

տեխնոլոգիաների ծառայությունների մատչելիության գծով Հայաստանը զբաղեցնում

է ոչ առաջին տեղերը (102-րդ տեղը): Բացակայում են ներքին թրաֆիկի կիրառումը

խրախուսող սակագներ: Օպերատորները գնային քաղաքականությունից ավելի

նախընտրում են մրցակցությունը մյուս ուղղություններում` նոր տեխնոլոգիաներ (3G,

4G), լրացուցիչ ծառայություններ (բջջային IP հեռուստատեսություն),

սարքավորումներ (USB-մոդեմներ, 3G-WiFi-երթուղիչներ, սմարթֆոններ), տեղական

բովանդակության զարգացում (մասնավորապես, բլոգահարթակի ստեղծում, անվճար

հոսթինգի տրամադրում և այլն):

Իրավիճակը կարող է կտրուկ փոխել նաև համահանրապետական նշանակության

լայնաշերտ ցանցի ստեղծումը: Նման նախագիծ գոյություն ունի երկրում և պետք է

իրականացվի «Էլեկտրոնային հանրության ինովացիոն ծրագրերը և մրցակցությունը»

նախագծի շրջանակներում: Նշենք, որ վարկային ծրագրի իրականացման մասին

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջև համաձայնագիրը ստորագրվեց

2011 թ. հունվարին (ուժի մեջ է մտել 2011 թ. մայիսից): Ծրագիրը կազմված է երեք

հիմնական բաղադրիչներից.

1. ենթակառուցվածքների զարգացում – էլեկտրոնային հասարակության

զարգացման համար,

2. աջակցության տրամադրում ինովացիոն ձեռնարկություններին,

3. ծրագրի կառավարում:

Այժմ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, ծրագիրը մինչ օրս գտնվում է

ցանցի կառուցման համար տենդերի անցկացման փուլում: Ու թեև ցանցի կառուցման

մրցույթի հիմնական մասնակիցները (Ericson, Cisco Systems, Armenian Datacom

Company) որոշվել էին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դեռևս 2010 թ.

նոյեմբերին, նշված ընկերությունների հետ բանակցությունները, ըստ էկոնոմիկայի

Page 11: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

նախարարության տվյալների, շարունակվում են մինչ օրս: Ավելի վաղ «Լրագրողներ

հանուն ապագայի» ՀԿ հարցմանն ի պատասխան էկոնոմիկայի նախարարությունից

հայտնել էին, որ նախ բանակցություններ էին ընթանում Ericson-ի, իսկ ապա` Cisco

Systems-ի հետ:

Հայաստանում լայնաշերտ ինտերնետի սակագներն այլ երկրների հետ համեմատելու

համար կարելի է օգտվել Էլեկտրակապի միջազգային միության մշակած

մեթոդաբանությունից: Գները չափելու գործիքներից մեկը տեղեկատվական և

հաղորդակցության տեխնոլոգիաների գնային զամբյուղն է կամ The ICT Price Basket

(IPB): Այս համաթիվը կազմված է երեք ենթահամաթվերից` ֆիքսված

հեռախոսակապ, բջջային հեռախոսակապ և լայնաշերտ ինտերնետ` համեմատած

համախառն ներքին արդյունքի հետ: Այսպիսով, 2010 թ. տվյալներով` 165 երկրների

շարքում Հայաստանը զբաղեցնում է ընդամենը 102-րդ հորիզոնականը2:

2010 թվականից ՀՀ կառավարության հաստատած «Հայեցակարգ Հայաստանի

Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման (2010-2012

թվականներ)» հիման վրա անցկացվում է դպրոցների համընդհանուր

համակարգչայնացման ծրագիր: Այս ծրագրի համաձայն` մինչև 2012 թ. վերջը երկրի

բոլոր 1400 դպրոցներում պետք է տեղադրվեին համակարգչային գրագիտության

ինքնակրթության համակարգեր: Սակայն փորձագետների

գնահատականներով`համակարգն անլիարժեք կլինի դասարաններում

համակարգիչների պակասի պատճառով: 2011 թ. տվյալներով` Հայաստանում 26

աշակերտին ընկնում է մեկ համակարգիչ և երկրի ոչ բոլոր դպրոցներն առայժմ ունեն

ինտերնետ հասանելիություն:

Գյուղական համայնքներում նմանատիպ համակարգչային դասարանները ավելի մեծ

արդյունք կապահովեն, եթե դրանք օգտագործվեն նաև որպես բնակչության համար

կրթական-տեղեկատվական կենտրոններ: Այդ թվում նաև` էլեկտրոնային

կառավարման համակարգից օգտվելու համար: Դրա համար անհրաժեշտ է

կառավարության համապատասխան որոշումը:

Գյուղական բնակչության համար անհատական համակարգիչներ ձեռք բերելը թանկ

հաճույք է, բացի այդ, Հայաստանում բավական բարձր են գները համակարգչային

տեխնիկայի, ինչպես նաև բջջային սարքերի (սմարթֆոններ, պլանշետային

համակարգիչներ, էլեկտրոնային ռիդերներ և այլն), որոնք այսօր հարկ է դիտարկել

որպես ժամանակակից աշխարհում էլեկտրոնային բովանդակության կիրառման

անհրաժեշտ բաղադրիչ:

Այս խնդիրը Հայաստանի կառավարությունը մտադիր էր լուծել «Համակարգիչ բոլորի

համար» ծրագրով, ինչի համար 2011 թ. Կայունացման հիմնադրամից նախատեսվում

էր հատկացնել 1 մլրդ դրամ: Նախագծի շրջանակներում սպառողներին

առաջարկվում էր ձեռք բերել համակարգիչ արտոնյալ գնով` մաս-մաս վճարելով:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի փորձնական մասն ազդեց երկրում

համակարգիչների աճի վրա (Հայաստանի բնակչության 27%-ը համակարգչի մուտք

ունի): Ու թեև ծրագրի լայնածավալ իրացումը մեկնարկել էր 2010-ի դեկտեմբերին,

2 ITU.Measuring the information society 2011. տե´ս http://www.itu.int/net/pressoffice/backgrounders/general/pdf/5.pdf

(անգլերեն)

Page 12: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

այսօր այն կասեցված է: Սակայն Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը

նախատեսում է ծրագրի մեկնարկը 2012 թ. սեպտեմբերին: Արտոնյալ գներով

համակարգիչների իրացման մրցույթում հաղթող են ճանաչվել «Յունիքոմփ» (HP),

«Վալեքս ԱյԹի» (DELL) և ASUS Technology PTE Ltd ընկերությունները:

Առավել խոցելի ոլորտ է շարունակում մնալ հոսթինգ ծառայությունների շուկան: Եթե

հոսթինգ ծառայությունների արժեքը մոտեցել է համաշխարհային միջին

վիճակագրական ցուցանիշներին, ապա որակը, այդ թվում նաև` կայքերի

տեղեկատվական անվտանգության ապահովումը, Հայաստանում շարունակում է

ցածր մակարդակի վրա մնալ:

Ոչ մրցակցային գնի հիմնական խնդիրները, հենց շուկայի մասնակիցների կարծիքով,

սարքավորումների բարձր արժեքն է, ինչն իր հերթին պայմանավորված է

ներմուծման բարձր հարկերով, ինչպես նաև բաժանորդների փոքր թվով:

Այսօր տեղեկատվության պահպանման որակի ապահովման համար, հաշվի առնելով

թե´ ինտերնետի արտաքին կապուղիների և թե´ ներքին կապուղիների

ճարտարապետության խոցելիությունը, հաճախորդները մեծ մասամբ նախընտրում

են տեղակայել միանգամից երկու (և ավելի) հոսթինգ հարթակներում.

մեկը`տեղական հոսթինգ պրովայդերի մոտ (տեղի լսարանի համար), իսկ երկրորդը`

արտասահմանյան (օտարերկրացի այցելուների համար): Բնականաբար, այս

լուծումը լրացուցիչ ծախսեր է պահանջում, սակայն առանց հայելային սերվերների

տեխնոլոգիայի օգտագործման շատ բարդ է հասնել քոնթենթի մուտքի

անխափանության և բարձր արագության:

Հայաստանի ինտերնետային ծառայությունների շուկայում տեղի ունեցած

փոփոխությունները և լուրջ ներդրումներ կատարելու որոշ խոշոր պրովայդերների

պատրաստակամությունը կարող են շարունակել պրովայդերների շրջանում

միավորման և միաձուլման միտումը, ինչը կհանգեցնի հոսթինգ ծառայությունների

շուկայի հետագա մենաշնորհացմանը: Առաջին հայացքից նման մենաշնորհը կարող

է բացասական լինել ողջ շուկայի համար, սակայն հաշվի առնելով

աշխարհագրության, ենթակառուցվածքների և այլ գործոնների

առանձնահատկությունը, միավորումը, թերևս, միակ իրատեսական սցենարն է

որակյալ, հուսալի և առավել մատչելի հոսթինգ ծառայությունների մատուցման

ճանապարհին: Գների մենաշնորհային բարձրացման հավանականությունը

համենայն դեպս փոքր է, քանի որ բուն հոսթինգ ծառայությունների

առանձնահատկության և օտարերկրյա հոսթինգ պրովայդերների հասանելիության

շնորհիվ տեղական բաժանորդները կարող են դյուրությամբ անցնել այնպիսի

հսկաների, ինչպիսին GoDaddy-ն և HostGator-ն է:

Հեռահաղորդակցության խոշոր օպերատորների ներգրավումը շուկայում, որը

նկատվում է վերջին շրջանում, մի կողմից` կարող է ծառայությունների որակը ավելի

բարձր մակարդակի հասցնել, մյուս կողմից` այն պարունակում է շուկայի

մենաշնորհացման վտանգներ: Այդուհանդերձ, այսօր տեղական հոսթինգ

ընկերությունները ըստ էության մրցակցում են ոչ այնքան իրար, որքան օտարերկրյա

հոսթինգ ընկերությունների հետ` հաշվի առնելով, որ հայերեն բովանդակությամբ

կայքերի 70%-ը հոսթինգ ունի արտասահմանում: Այսպիսով, նույնիսկ այսօր

Page 13: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Հայաստանում ստեղծվող բովանդակությունը չի ազդում թրաֆիկի արտաքին

մասնաբաժնի ավելացման վրա:

Տեղեկատվական անվտանգության տեսանկյունից հայկական հոսթինգների համար

ամենավտանգավոր գործոնը ցանցի հայկական տիրույթի վրա ադրբեջանցի և թուրք

հաքերների չդադարող գրոհներն են: Ընդ որում, հաքերների համար ամենահարմար

թիրախը հենց հայկական սերվերներն են, որոնց վրա տեղակայված են միանգամից

մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հայկական կայքեր: Համապատասխանաբար,

հենց հայկական սերվերներում են կայքերը ենթակա ավելի լուրջ գրոհների, քան

արտասահմանյան հոսթինգներում:

Ըստ հայաստանյան հոսթինգ ընկերությունների տվյալների` իրենց սերվերների վրա

հաքերական գրոհներն առավել հաճախ լինում են ադրբեջանական IP հասցեներից:

Ու թեև մի շարք հոսթինգային ընկերություններ առաջարկում են շուրջօրյա

տեխնիկական սպասարկում 24/7 ռեժիմով, որոշ ընկերությունների

տեխսպասարկումը գործում է միայն աշխատանքային օրերին` ժամը 10.00-18.00-ը,

ինչի պատճառով լրջորեն աճում է ոչ աշխատանքային ժամերին հարձակումների

վտանգը: Ըստ ադրբեջանական և թուրքական հաքերների կողմից կոտրված կայքերի

վիճակագրության` կայքերի մեծ մասը կոտրում են ոչ աշխատանքային ժամերին

(երեկոյան) կամ տոնական օրերին: Ընդսմին, արժի նշել, որ հայաստանյան հոսթինգ

ընկերությունների տվյալներով` նրանց հաճախորդների թիվը, միևնույն է,

շարունակում է աճել` հայկական հոսթինգում կայքերի թիվը տարեկան ավելանում է

մոտավորապես 2-3 անգամ:

Ինչ վերաբերում է պետական կառույցների հնարավոր ուղղակի ազդեցությանը

ցանցի հայկական տիրույթի վրա, ապա չնայած 2008-ի մարտի բացասական փորձին,

2013 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին, նշաններ, որ

իշխանությունները կգնան իրավիճակի կրկնության, առայժմ չկան:

Ինտերնետում բովանդակության զարգացումը անշուշտ խիստ կարևոր է

տեղեկատվության ազատության և նրա բազմազանության տեսանկյունից: Սակայն

բովանդակության զարգացումը միայն հասարակական հիմունքներով և պետական

ծրագրերի հենքի վրա բավարար չէ: Անհրաժեշտ է հետաքրքրություն առևտրային

կազմակերպությունների կողմից, որոնք կցանկանան ներդրումներ կատարել այս

ոլորտում:

Հայաստանում բովանդակության շահութաբերության հարցը ներկայացնում է փակ

շրջան. մի կողմից` խիստ սակավաթիվ գովազդատուներ են այսօր պատրաստ իրենց

արտադրանքը առաջ մղելու ինտերնետում: Մյուս կողմից` չկա ընկերությունների

համար բավական հետաքրքիր, նեղ մասնագիտացված տեղական քոնթենթ: Բլոգինգն

այսօր Հայաստանում կատարում է «ինկուբատորի» դեր բովանդակության ապագա

ստեղծողների համար: Սակայն եթե արտասահմանում բլոգինգն ինքնին համարվում

է եկամտի աղբյուր, ապա Հայաստանում միայն եզակի կայքեր են

ինքնածախսածածկվող:

Հայաստանում ստեղծվել են ինտերնետ գովազդի այնպիսի գործիքներ, ինչպիսին են

AdBook-ը, Adverox-ը, սակայն դրանք նույնպես չեն առաջարկում կոնտեքստային

գովազդի ծառայություններ և ունեն շատ փոքր ծավալներ: Մասնագետների

Page 14: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

կանխատեսումներով` կոնտեքստային գովազդի, այցեվճարների (pay for click),

ինչպես նաև սոցցանցերի ներուժի օգտագործման դեպքում այս շրջանառությունը

կարող էր տասնապատիկ ավելի լինել:

Մեդիագրագիտության ցածր մակարդակը համացանցում ուղղակիորեն առնչվում է

բովանդակության զարգացման հետ: Թեև համակարգչով և ինտերնետ կապի մուտքով

ապահովված է Հայաստանի բնակչության 30%-ից ավելին, նրանց մեծ մասն

ինտերնետն օգտագործում է որպես շփման գործիք (սոցցանցեր, սքայպ, էլ. հասցե և

այլն):

Բացի այդ, Հայաստանի մարզերը շատ քիչ են ներկայացված ինտերնետի հայկական

տիրույթի տեղեկատվական դաշտում` կայքի ստեղծման կամ նորացման համար

միջոցների պակասի պատճառով, ինչպես նաև համացանցի արդյունավետ

կիրառության վերաբերյալ անհրաժեշտ կրթություն ստանալու բացակայությամբ:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստորև ԼՀԱ աշխատանքային խումբը ներկայացնում է մի շարք առաջարկներ, որոնք

կարող են նպաստել ոլորտում առկա մասնավոր և համակարգային խնդիրների

լուծմանը:

1. Հայաստանի կառավարությունը կարող է միջնորդ հանդիսանալ առևտրային

սուբյեկտների միջև Հայաստանում արդեն ստեղծված ինտերնետ թրաֆիկի

փոխանակման միասնական համակարգի վերջնական կայացման ու

գործածման գործում` այս համակարգ ներգրավելով խոշոր օպերատորներին:

Համակարգի աշխատանքը կարող է նպաստել մարզերում համացանցի կապի

արագության բարելավմանը:

2. Ներքին թրաֆիկի կիրառումը խթանելու համար համապատասխան որոշում

կարող է ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)` հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների ուշադրությունը

գրավելով դեպի այդ խնդիրը: Քանի որ լայնաշերտ ինտերնետ

օգտագործողների համար սակագնային փաթեթները, որպես կանոն,

անսահմանափակ են, ապա առաջարկում ենք ստեղծել հատուկ սակագնային

փաթեթներ, որոնք կնպաստեն տեղական քոնթենթի առաջմղման

աջակցությանը: Ներքին թրաֆիկի համար առավել մրցակցային գների

առաջարկը կարող է արդիական լինել բջջային սարքերի միջոցով համացանցի

օգտատերերի համար, որոնք վճարում են ըստ թրաֆիկի:

3. Կապի հասանելիության և արագության մակարդակը բարձրացնելու

նպատակով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կարող է համապատասխան հայեցակարգի միջոցով նպաստել

ինտերնետի բովանդակության զարգացմանն ուղղված նախագծերին:

Page 15: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

4. Անհրաժեշտություն կա կազմակերպել հանրային քննարկում բոլոր

շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ` ներկայացնելու և քննարկելու

համահանրապետական նշանակության լայնաշերտ ցանցի ստեղծման

վերաբերյալ ընթացիկ աշխատանքները: Ներկայիս աղոտ տեղեկատվությունը

ցանցի մասին վստահություն չի ներշնչում տվյալ ծրագրի հաջող ընթացքի և

ավարտի վերաբերյալ:

5. «Հայեցակարգ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային

հասարակության ձևավորման» նախագծով համայնքների դպրոցների

համակարգչայնացման ծրագիրն անհրաժեշտ է շարունակել` ավելացնելով

համայնքների դպրոցների համակարգչային բազան և մասնագետների

քանակը:

6. Անհրաժեշտություն կա համայնքի բնակչության համակարգչային

գրագիտության մակարդակը բարձրացնելու համար, որն իրականացնելու

համար հնարավոր է օգտագործել համայնքային դպրոցներում առկա

համակարգչային դասասենյակները:

Page 16: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ I. Ինտերնետի զարգացումը

Տեղական քոնթենթի զարգացումը անմիջական կապ ունի հեռահաղորդակցության

ենթակառուցվածքների զարգացման հետ: Համացանցում հայկական/տեղական

բովանդակության զարգացման մակարդակը որոշվում է հետևյալ պարամետրերով`

ազգային դոմենի տիրույթում բնակչության մեկ շնչին ընկնող վերին մակարդակի

դոմենների քանակը, Վիկիպեդիայում բնակչության մեկ շնչին ընկնող մայրենի

լեզվով հոդվածների քանակը, ինչպես նաև ինտերնետի զարգացման հաշվարկի որոշ

միջոցներ` լայնաշերտ մուտքի ներթափանցման մակարդակը, բնակչության մեկ

շնչին ընկնող ինքնավար համակարգերի թիվը3, արտաքին կապուղիների

թողունակությունը, ինչպես նաև բնակչության մեկ շնչին ընկնող IPv4/IPv6

հասցեների երթուղիչային (մարշրուտիզատոր) արձանագրությունների թիվը4:

Ազգային բովանդակության զարգացման վրա նաև լուրջ ազդեցություն է ունենում

ինտերնետ կապի մուտքի գինը: Տնտեսական համագործակցության և զարգացման

կազմակերպության (Organization for Economic Co-operation and Development, OECD)

վերլուծաբանների կարծիքով` որքան զարգացած է ազգային բովանդակությունը,

այնքան ցածր է արտաքին թրաֆիկի գինը, և ընդհակառակը` արտաքին թրաֆիկի

բարձր կիրառմամբ շուկաները ներքին թրաֆիկի ցածր սակագներ ունեն:

Թեև ինտերնետ կապը Հայաստանում հայտնվել է դեռևս 90-ականների սկզբին երկրի

գիտական հաստատություններում, բնակչության լայն շերտերի համար

համաշխարհային սարդոստայնը հասանելի դարձավ միայն վերջին տարիներին:

Ինտերնետի բարձր գինը պահպանվեց ընդհուպ 2009 թվականը:

Մինչև 2007 թ. նոյեմբերի 1-ը կապի ծառայության, ինչպես նաև ինտերնետ

ծառայության հայաստանյան շուկայում մենաշնորհը պատկանում էր

«Վիմպելկոմին»` «Արմենտել» օպերատորին: 2006 թ. նոյեմբերին «Վիմպելկոմը»

հունական ОТЕ ընկերությունից գնեց «Արմենտելի» բաժնետոմսերի 90%-ը, իսկ

Հայաստանի կառավարությանը պատկանող մնացած 10%-ը ռուսաստանյան

ընկերությունը կարող էր ձեռք բերել միայն գերիշխող դիրքից հրաժարվելու

պարագայում: 2007-ի մարտին «Վիմպելկոմն» «Արմենտելում» իր մասնաբաժինը

հասցրեց մինչև 100%-ի, իսկ Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրում

կապի շուկայի մենաշնորհի վերացում5:

Ոլորտի ազատականացման հետ մեծածախ ինտերնետի շուկա մտան նաև երկու

ընկերություններ (FiberNet и GNC-Alfa), և այդուհանդերձ ինտերնետի գները

բնակչության լայն խավերի համար դեռևս շարունակում էին անհասանելի մնալ: 2009

թ. նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)

որոշում ընդունեց մեծածախ ինտերնետի համար սահմանել առավելագույն

3 Վարչական մեկ մարզի երթուղիչների (շլյուզ/անցախուցերի) խումբ` ընդհանուր արձանագրության

Interior Gateway Protocol (IGP) փոխգործակցությամբ: Группа маршрутизаторов (шлюзов) из одной

административной области, взаимодействующих с использованием общего протокола Interior Gateway

Protocol (IGP) 4 Organisation for Economic Co-operation and Development (OECD). “The Relationship between Local Content,

Internet Development and Access Prices”; տե´ս http://www.oecd.org/dataoecd/4/41/48761013.pdf 5 http://www.ccch.ru/innovation-2799.htm կայքում:

Page 17: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

սակագին` ամսական 174 հազար դրամ`1 մբ/վ արագության դեպքում, ինչը գրեթե

երկու անգամ ցածր էր նախկին սակագներից: Այս որոշումը Հայաստան ինտերնետի

ներթափանցման հզոր ազդակ դարձավ:

Նկար 1. Հայաստանում և աշխարհում համացանցից օգտվողների թիվը (100

մարդուն)` ըստ Համաշխարհային բանկի տվյալների6

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

տվյալնելով` 5 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետի մեծածախ գինը

նվազել է 150 անգամ և շարունակում է նվազել: 2006 թ. այն կազմում էր 5,4 մլն դրամ 1

մբ/վ համար (14.400 դոլար), իսկ 2011 թ. վերջին հանձնաժողովը «Արմենտել»

ընկերության կողմից իրացվող ինտերնետի համար (որը գերիշխող է ճանաչվել

մեծածախ ինտերնետի շուկայում) սահմանեց նոր մեծածախ գին` 35,6 հազ. դրամ (95

դոլար) 1 մբ/վ-ի համար7:

Մեծածախ ինտերնետի գների նվազումը, ՀԾԿՀ-ի կարծիքով, պայմանավորված է

երկրում ինտերնետ օգտագործողների թվաքանակի աճով և միջազգային IP թրաֆիկի

ծավալի կտրուկ աճով: Այսպես, եթե 2011 թ. հունվարին Հայաստանում այն կազմում

էր 10 գբ/վ, ապա կիսամյակային տվյալներով այս ցուցանիշը կազմում է 17 գբ/վ: ՀԾԿՀ

կանխատեսումներով` նման դինամիկայի պահպանման դեպքում 2011 թ. վերջին այս

ցուցանիշը պետք է հասնի 22 գբ/վ-ի8:

6 Համաշխարհային բանկի պաշտոնական կայքէջ: http://data.worldbank.org/indicator/IT.NET.USER.P2 7 News.am, «Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն նվազեցրել է

ինտերնետի մեծածախ գինը»: Հասանելի է http://news.am/rus/news/77672.html կայքում 8 Арка Телеком, «Հայաստանի կարգավորիչն իջեցրեց «Արմենտել» ընկերության մեծածախ ինտերնետի

սակագինը»: Հասանելի է` http://telecom.arka.am/ru/news/internet/8824/?sphrase_id=141867

Page 18: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

1.1 ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԱՃԻ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհի վերացման շնորհիվ`

Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում սկսվել է ինտերնետ շուկայի

բուռն զարգացում: էլեկտրակապի միջազգային միության (International

Telecommunication Union, ITU) զեկույցում 2011 թ. ընթացքում Հայաստանը համարվել

է հեռահաղորդակցության ոլորտում ամենադինամիկ զարգացող երկիրը: 2008-2010

թթ. ընթացքում հաջողվել է երկրում 31%-ով լավացնել տեղեկատվական-

հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման համաթիվը - ICT

development Index (IDI) և վարկանիշում բարձրանալ 86-րդ հորիզոնականից 72-րդ

հորիզոնական9:

Հայաստանը համաշխարհային սարդոստայն մուտք ունի ինտերնետ կապի երեք

մեծածախ օպերատորների` «Արմենտելի», GNC-Alfa-ի и Fibernet Communications-ի`

Վրաստանով և Իրանով անցնող մի քանի կապուղիների միջոցով, ինչը

հնարավորություն է տալիս կապուղիները բազմազանացնելու:

Կապի ենթակառուցվածքի զարգացման արդյունքում սկսեց զարգանալ նաև բջջային

և ինտերնետային ծառայությունների ոլորտը: Այս ժամանակահատվածում

ինտերնետի օգտագործվող թրաֆիկի ծավալներն ավելացել են 10 անգամ` 1038 մբ/վ-

ից մինչև 10.547 մբ/վ, իսկ բնակչության շրջանում ինտերնետ կապի ներթափանցումը

կազմել է 37%, ինչը բարձր է տարածաշրջանի մյուս երկրների ցուցանիշներից

(Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի համեմատությամբ) և մոտենում է Թուրքիայի

առաջատար ցուցանիշներին, որտեղ ինտերնետի մուտքով ապահովված է

բնակչության 40%-ը10:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին տվյալներով`

2010 թ. վերջին լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը, այդ թվում նաև`3G

տեխնոլոգիայով, կազմում է շուրջ 445 հազ. մարդ, ընդ որում` Հայաստանում ավելի

քան մեկուկես մլն մարդ ինտերնետի մուտք ունի բջջային հեռախոսների միջոցով

(GPRS)11:

Ինտերնետի ներթափանցման չափման մյուս եղանակը կարող է լինել բնակչության

մեկ շնչին ընկնող IP հասցեների թվի ցուցանիշը: Այս վիճակագրությունն

օգտագործելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ որոշ դեպքերում մի քանի օգտատեր

կարող են ներկայացված լինել մեկ IP-ի տակ (կամ IP հասցեների նվազագույն

քանակով) այն բանի համար, որ նրանք ինտերնետ են մտնում ֆայերվոլների կամ

պրոքսի-սերվերների միջոցով: Եվ հակառակը` մեկ օգտատեր կարող է ունենալ մի

քանի IP հասցե` մի քանի փոխկապակցված սարքերի օգտագործման պատճառով:

9 ITU. Measuring the Information Society 2011, p.11.; Հասանելի է http://www.itu.int/ITU-

D/ict/publications/idi/2011/Material/MIS_2011_without_annex_5.pdf կայքում: 10 ITU. Measuring the Information Society 2011, p.16. Հասանելի է http://www.itu.int/ITU-

D/ict/publications/idi/2011/Material/MIS_2011_without_annex_5.pdf կայքում: 11 ՀԾԿՀ-ին ուղղված ԼՀԱ հարցման 2011 թ. հուլիսի 21-ի պաշտոնական պատասխանը:

Page 19: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

2012 թ. մայիսի վերջի տվյալներով` Հայաստանում բնակչության մեկ շնչին ընկնող

IPv4 թվի ցուցանիշի (IP հասցեների 4 տարբերակներ) մասնաբաժինը կազմում է 0.05:

Հարևան երկրների համեմատությամբ`Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են

մոտավորապես նույն մակարդակի վրա, այն դեպքում, երբ Վրաստանը և

մերձբալթյան հանրապետությունները զգալիորեն առաջ են անցել12:

Աղյուսակ 1. Բնակչության մեկ շնչին ընկնող IPv4 հասցեների թիվը

BGP Expert-ի տվյալների հիման վրա13

Երկիրը Երկրի

ծածկագիրը

IPv4 հասցեների

քանակը

Բնակչության

մեկ շնչին

ընկնող

Էստոնիա EE 1.23 մլն 0.85

Լատվիա LV 1.64 մլն 0.68

Լիտվա LT 2.30 մլն 0.62

Վրաստան GE 1.09 մլն 0.22

Հայաստան AM 0.53 մլն 0.05

Ադրբեջան AZ 0.52 մլն 0.07

Ըստ մեկ այլ վիճակագրության (տե´ս աղյուսակ 3)` 2012 թ. հուլիսի 6-ին

Հայաստանում IPv4 թիվը կազմում էր ավելի քան կես միլիոն` 544.768 հասցե: Ընդ

որում, IPv4-հասցեների ծավալով առավել խոշոր են համարվում

հեռահաղորդակցության «Արմենտել» (34,5 %), «Օրանժ Արմենիա» (18 %) «Ղ-տելեկոմ»

(15,7 %) ընկերությունները: Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է ակտիվ

զարգացող Ucom ընկերությունը (8,6%), որը 2010 թ ձեռք բերեց iCon Communications

ընկերությունը, որն IP հասցեների ընդհանուր մասնաբաժնում ունի 1,5%:

Նկար 2. IPv4 հասցեների վիճակագրությունը:

Աղբյուր` Regional Internet Registries Statistics

12 BGP Expert http://www.bgpexpert.com/addressespercountry.php 13 Նույն տեղում

Page 20: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Հայաստանում պրովայդերները նաև ձեռնամուխ են եղել վեցերորդ տարբերակի IP

հասցեների բաշխմանը14: 2012 թ. հուլիսի սկզբի տվյալներով` նրանց թիվը կազմում է

39.062 հասցե15: IPv6-ի զարգացման մակարդակով Հայաստանը բարձր

գնահատականի արժանացավ RIPE Network Coordination Centre` հինգ

տարածաշրջանային ինտերնետ-ռեգիստրատորների փորձագետների կողմից: 2011 թ.

հոկտեմբերի տվյալներով` Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը

տարածաշրջանում, որը սպասարկում է RIPE NCC-ը16: «Այն բանից հետո, երբ 2011 թ.

մարտին RIPE NCC ընկերությունը Հայաստանում կազմակերպեց IPv6 դասընթացներ,

երեք շաբաթվա ընթացքում IPv6 հասցեների թիվն ավելացավ 20%-ով»,- նշվում է

հաշվետվության մեջ:

1.2. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

NetIndex վարկանիշային համակարգի տվյալներով` 2011 թ. վերջին Հայաստանը

զբաղեցնում էր 96-րդ հորիզոնականը ինտերնետ կապի արագության վարկանիշային

աղյուսակում: Կապի արագությունը որոշվել էր շուրջ 219 հազար բացառիկ IP

հասցեների թեստավորման հիման վրա, իսկ վարկանիշը կազմվել է 104 հազարից

ավելի թեստերի հիման վրա17:

NetIndex-ի հաշվետվության համաձայն` Երևանում բեռնման միջին արագությունը

3.38 մբ/վ է, այն դեպքում, երբ Հայաստանի մարզերում գրեթե կրկնակի ցածր է.

Աբովյանում` 1.78 մբ/վ և Վանաձորում1042 մբ/վ: Ամենաբարձր արագությունը WEB

(6.92 մբ/վ) և UCom LLC (6.34 մբ/վ) պրովայդերներինն է, այն դեպքում, երբ ավելի

խոշոր բաժանորդային բազայով ընկերությունները գտնվում են վարկանիշային

աղյուսակի ստորին հորիզոնականներում`«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ` 1.89 մբ/վ, «Օրանժ

Արմենիա»`1.84 մբ/վ, «Արմենտել»` 1.77 մբ/վ:

Արդեն 2012 թ. սկզբին NetIndex-ի վարկանիշում Հայաստանի ցուցանիշները կտրուկ

լավացան` հասնելով 4.23 Մբ/վ-ի. Հայաստանը ներբեռնման արագության գծով

բարձրացավ 80-րդ հորիզոնական (44-րդը վերբեռնման արագության գծով` 2.51

Մբ/վ), իսկ հուլիսի սկզբին լավացրեց իր դիրքը էլի 6 կետով` բարձրանալով 73-րդ

հորիզոնական (5.91մբ/վ – download speed):

Մինչդեռ մարզերում կապի արագությունը մնացել է նույնը: Օպերատորների

շրջանում կապի արագության գծով 2012 թ. սկզբին առաջին տեղը մեծ

տարբերությամբ զբաղեցրեց UCom ընկերությունը (9-10 մբ/վ), այն դեպքում, երբ մյուս

օպերատորների մոտ արագությունն ըստ էության չէր փոխվել: Հաշվի առնելով, որ

14 IPv6 –IP արձանագրության նոր տարբերակ, որն ստեղծվեց, քանի որ սպառվում էր IPv4 հասցեական

տիրույթը: Նոր տարբերակում այն խնդիրները, որոնց բախվել էր նախկին տարբերակը (IPv4), լուծվում

են հասցեի երկարության հաշվին` 128 բիթ 32 բիթի փոխարեն: 15 Regional Internet Registries Statistics. Հասանելի է այստեղ` http://www-public.it-

sudparis.eu/~maigron/RIR_Stats/RIPE_Allocations/IPv6/Alpha/AM.html 16 IPv6 RIPEness: Production & Updates. https://labs.ripe.net/Members/becha/ipv6-ripeness-production-updates 17 Net Index-ի տվյալներն այստեղ` http://www.netindex.com/download/2,105/Armenia/

Page 21: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Ucom-ն ինտերնետ ծառայություններ է մատուցում առայժմ միայն մայրաքաղաքում,

կարելի է եզրակացնել, որ NetIndex վարկանիշում կապի արագության ցուցանիշների

լավացման վրա ազդել է այս ընկերության բաժանորդների մոտ արագության

չափումը:

YouTube խոշոր վիդեոհոսթինգի ցուցանիշների համաձայն` 2011 թ. վերջին-2012 թ.

սկզբին Հայաստանում կապի միջին արագությունը կազմում է 4040 մբ/վ, ինչը 2

կետով ցածր է համաշխարհային ցուցանիշներից:

Նկար 3. YouTube.com-ում վիդեոյի փոխանցման արագության համեմատությունը 12

դեկտեմբեր 2011-ից մինչև 08 հունվար 2012թ.

Չնայած Հայաստանում ինտերնետ կապի թափանցման ոլորտում ակնհայտ

առաջընթացին և դրական դինամիկային` ինտերնետ կապի հասանելիությունը

դեռևս բավարար չէ` ինտերնետում բովանդակության զարգացման վրա լրջորեն

ազդելու համար: Այս մասին են վկայում նաև բնակչության մեկ շնչին ընկնող IP

հասցեների քանակի ցուցանիշները: Դրա հետ մեկտեղ, ինտերնետային

ծառայությունների զարգացման խոշոր խոչընդոտ է նաև ինտերնետ կապի որակը,

որը դեռ շարունակում է զիջել համաշխարհային ցուցանիշներին, իսկ մարզերում

տվյալների փոխանցման արագությունը դեռ կրկնակի զիջում է մայրաքաղաքին:

Page 22: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

ԳԼՈՒԽ II. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅՆԵՏՈՒՄ

2.1 Կայքերի և դրանց այցերի` ArmNet-ի լսարանի քանակի աճի վերլուծություն

Հայաստանում ինտերնետի ներթափանցումը անմիջական ազդեցություն ունեցավ

նաև ինտերնետի հայկական տիրույթում կայքերի քանակի ավելացման վրա: Հարկ է

նշել, որ Հայաստանում առցանց մամուլի բուռն զարգացումը սկսվեց հենց

հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհի վերացման շրջանում: Այսօր

այցելությունների վարկանիշների վերին հորիզոնականները զբաղեցնող կայքերը`

News.am-ը, Tert.am-ը, 1in.am-ը, Lragir.am-ը, Armsport.am-ը, ստեղծվել են 2008-2011 թթ.

ընթացքում:

Ինչպես ցույց է տալիս Circle.am վարկանիշային համակարգի վիճակագրությունը,

վերջին 6 տարիների ընթացքում` 2005 թ. հունիսից մինչև 2012 թ. հունիս, Circle.am

համակարգում գրանցված ArmNet-ի կայքերի բազան ավելացել է գրեթե 8 անգամ: Ընդ

որում, 2009 թվականից աճի տեմպերը զգալիորեն բարձրացել են:

Նկար 4.Circle.am վարկանիշային կայքում գրանցված կայքերի քանակի աճը

Միևնույն ժամանակ ՀայՆետի (Հայաստանին վերաբերող բովանդակությամբ)

կայքերի այցելությունները, Circle.am-ի տվյալներով, երկու տարվա ընթացքում` 2009

թ. սեպտեմբերից 2011 թ. սեպտեմբեր, աճել են 4,3 անգամ:

Page 23: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Նկար 5. Ինտերնետի հայկական տիրույթի այցելությունների աճի միտումը` ըստ

Circle.am-ի տվյալների

Ինչպես նաև, ըստ Circle.am-ի տվյալների, 2011 թ. սեպտեմբերին Հայաստանից

այցելությունները գրեթե եռակի ավելացել են: Եթե 2010 թ. սեպտեմբերին

Հայաստանից այցելությունների ծավալը կազմել է ընդհանուր թվի 45,8 %-ը, ապա այս

տարի արձանագրված սեպտեմբերի ցուցանիշը 57,51% է: 2011 թ. մայիսին այս

ցուցանիշը 50,97 % մակարդակի վրա էր18:

Մինչդեռ ներքին թրաֆիկի աճը մինչ այսօր էապես հետ է մնում արտաքինի աճից:

Circle.am վարկանիշային ընկերության հետազոտության համաձայն` հայկական

կայքերի միայն 19%-ն է օգտվում Հայաստանում հոսթինգից: Իսկ «Ինտերնետ

հանրություն» ՀԿ ոչ պաշտոնական տվյալներով` հայկական ուղղվածություն ունեցող

կայքերի շուրջ 70%-ը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս: (Նման տվյալներ

են տրամադրում վեբ-դիզայնով զբաղվող ընկերությունները):

Alexa.com -ի վարկանիշի համաձայն` տեղական (հայկական) բովանդակությամբ

կայքերը կազմում են հայտնի կայքերի 20-յակի միայն մեկ քառորդը: Ընդ որում,

զբաղեցնում են ամենևին էլ ոչ առաջին տեղերը. 9-րդ (news.am), 12-րդ (1in.am), 14-րդ

(tert.am) և այլն: Ինչ վերաբերում է լրատվական կայքերի թրաֆիկի աղբյուրներին,

ապա, ըստ Alexa-ի տվյալների, 20-25%-ն ընկնում է սոցիալական ցանցերին

(Facebook, Odnoklassniki), Google-ի մասնաբաժինը 10-12% է19:

18 Ինտերնետը Հայաստանում. 2011-ի հունիս-սեպտեմբեր:

http://www.b24.am/ru/report/internet_in_armenia_june-september_2011.html 19 Հայաստանի առավել շատ այցեր ունեցող կայքերի վարկանիշը ըստ Alexa-ի վարկածի`

http://www.alexa.com/topsites/countries/AM.

Page 24: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

2.2 Էլեկտրոնային հասարակության ձևավորման միջազգային փորձը Էստոնիայի և

Ղազախստանի օրինակով

Եթե քննարկելու լինենք հաջողված միջազգային փորձը, թեկուզ հետխորհրդային

տարածքի երկրների օրինակով, ապա կարելի է ասել, որ էլեկտրոնային

հասարակության զարգացման երկու ուղի կա` աստիճանական զարգացման ուղի,

երբ երկար տարիներ մեկական աղյուսիկով դրվում են հետագա զարգացման

հիմքերը, և թռիչքաձև զարգացում, որի համար մեծ ծախսեր են պահանջվում:

Էստոնիան նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ավելի շուտ սկսեց

էլեկտրոնային կառավարման համակարգ կառուցել: Էստոնիայի հաջողության

գրավականն այն նախապատրաստական աշխատանքն էր, որն անցկացվում էր

Էստոնիայի հետ 1997 թվականից: Նախևառաջ համակարգիչներով և ինտերնետ

կապով ապահովվեցին երկրի դպրոցները Tiger Leap («Վագրի թռիչք») ծրագրի

շրջանակներում20: Այսպես սկսվեց բնակչության համակարգչայնացումը, ինչպես նաև

լուծվեց կադրերի նախապատրաստման խնդիրը: Այս ամենը, իր հերթին, պետք է

ձևավորեր նաև էլեկտրոնային ծառայությունների պահանջարկը: Այսօր Էստոնիայում

ինտերնետ օգտագործող են տնային տնտեսությունների 67,8%-ը21: Ցանցի մուտք կա

բազմաթիվ հանրային վայրերում` գրադարաններում, դպրոցներում, անլար

ինտերնետի մուտքի կետեր տեղաբաշխված են ողջ երկրում, որոնց մեծ մասը`

անվճար:

Ղազախստանում էլեկտրոնային կառավարության ձևավորումը, Էստոնիայի

համեմատությամբ, սկսվեց 2005 թվականից, և, ղազախստանցի փորձագետների

գնահատականներով` հանրապետությունը մեծ ցատկ կատարեց` կարողանալով 5

տարվա ընթացքում այնքան գործ կատարել, որի համար այլ երկրներում եռակի շատ

ժամանակ է հատկացվում: Տպավորիչ են նաև այս ոլորտում Ղազախստանի

ներդրումները` ավելի քան 300 մլն դոլար22: ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության

համաշխարհային պատրաստվածության վարկանիշում Ղազախստանը 2008 թ.

համեմատությամբ թռիչք գործեց 43 տեղով` համաշխարհային ցուցակում

զբաղեցնելով 38-րդ հորիզոնականը, իսկ քաղաքացիների «էլեկտրոնային

մասնակցությունը» (e-participation) էլեկտրոնային պետական ծրագրերին ցուցանիշով

հանրապետությունը զբաղեցրեց աշխարհում 3-րդ տեղը, այն դեպքում, երբ դեռ երկու

տարի առաջ Ղազախստանի ցուցանիշն այս վարկանիշում 106-րդն էր23:

2.3 Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորումը

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի պատրաստած «Տեղեկատվական

տեխնոլոգիաների զարգացման մասին գլոբալ հաշվետվության» (The Global

20 Tiger Leap Foundation-ի կայքը` http://www.tiigrihype.ee 21 ITU. Measuring the Information Society 2011

22 Nur.kz. Электронное правительство обошлось Казахстану в 44 млрд тенге http://news.nur.kz/163317.html 23 United Nations E-Government Survey 2012.

http://unpan1.un.org/intradoc/groups/public/documents/un/unpan048065.pdf

Page 25: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Information Technology Report) տվյալների` 2012-ի ընթացքում24 էլեկտրոնային

բովանդակության մատչելիությամբ Հայաստանը աշխարհի 142 երկրների շարքում

զբաղեցնում է միայն 101-րդ տեղը25:

Ընդ որում, նախորդ զեկույցի տվյալների համեմատությամբ 2010-2011 թթ.

ընթացքում26 Հայաստանը բարելավել է իր դիրքն ընդամենը 3 կետով27:

Հայաստանում հետազոտության հարցվածները բովանդակության (տեքստի,

տեսալսողական տեղեկատվության, ծրագրային ապահովման) հասանելիությունը

ինտերնետի մուտքի տարբեր տեսակների միջոցով (ֆիքսված գիծ, անլար ինտերնետ,

բջջային ցանց, արբանյակային կապ և այլն) գնահատել են 4.4 միավոր` 7

հնարավորից28:

Հայաստանը բավական ուշ ձեռնամուխ եղավ էլեկտրոնային հասարակության

ստեղծմանը: Ինտերնետի մուտքի ծրագրեր ունեին առանձին կազմակերպություններ,

այնպիսիք, ինչպիսիք են, օրինակ, IATP (The Internet Access and Training Program)`

ինտերնետի մուտքի ընդլայնման ԱՄՆ կառավարության ծրագիրը, որի շնորհիվ 1997

թվականից ողջ Հայաստանով ստեղծվեցին ինտերնետի անվճար մուտքի կետեր,

անցկացվում էին համակարգչային հմտությունների ուսուցումներ29:

2010 թ. փետրվարին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայեցակարգ Հայաստանի

Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման (2010-2012

թվականներ)»30, որը կոչված էր էլեկտրոնային ծառայությունների զարգացման

համար ենթակառուցվածքներ և բարենպաստ պայմաններ ստեղծել: 2010 թ. մարտին

պաշտոնապես գործարկվեց էլեկտրոնային կառավարության կայքը` e-gov.am-ը, որի

օգնությամբ հնարավոր է ծանոթանալ ՀՀ կառավարության և վարչապետի

որոշումներին, նիստի օրվա օրակարգին, պետական գնումներին և այլն:

Էլեկտրոնային կառավարման գործիքներն ու տվյալների հիմնապաշարները

կենտրոնացված են E-gov.am կայքում: Պետական կայքերի տեխնիկական

սպասարկումն ապահովող «Հելիքս քոնսալթինգ» ընկերության ղեկավար Արամ

Մխիթարյանն ասում է, որ պետական կայքերի մատուցած ծառայություններն

առաջիկա երկու տարիների ընթացքում կհամալրվեն, իսկ մոտ երեք-չորս տարի

հետո կտրամադրվեն այն բոլոր էլեկտրոնային ծառայությունները, որոնք հնարավոր

է տրամադրել պետության կողմից: E-gov.am համակարգի լիարժեք իրականացումը

24 The Global Information Technology Report 2012

http://www3.weforum.org/docs/Global_IT_Report_2012.pdf 25 Ինչպես նշվում է The Global Information Technology Report 2012 զեկույցում, թվային բովանդակության

հասանելիության վարկանիշը հիմնված է 2010-2011 թթ. ընթացքում ՀՏՖ տվյալների վրա: 26 The Global Information Technology Report 2010-2011

http://www3.weforum.org/docs/WEF_GITR_Report_2011.pdf 27 Ինչպես նշվում է The Global Information Technology Report 2010-201 զեկույցում, թվային

բովանդակության հասանելիության վարկանիշը հիմնված է 2009-2010 թթ. ընթացքում ՀՏՖ տվյալների

վրա: 28 Ինչպես նշվում է The Global Information Technology Report 2012 զեկույցում, թվային բովանդակության

հասանելիության վարկանիշը հիմնված է 2010-2011 թթ. ընթացքում ՀՏՖ տվյալների վրա: 29 Деловой Экспресс. Пять лет программы IATP ARMENIA http://www.iatp.am/iatp/index-r.htm 30 «Հայեցակարգ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման

(2010-2012 թթ.)» (հայ.): http://www.dpf.am/uploads/C_E-Society%20Development.pdf

Page 26: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

կարող է նպաստել պաշտոնական մարմինների գործունեության թափանցիկության

ապահովմանը: Համակարգը պետք է հնարավորություն տա յուրաքանչյուր այցելուի

առավելագույն տեղեկություն ստանալու տվյալ պետական մարմնի գործունեության

վերաբերյալ:

2010 թվականից Հայաստանում անցկացվում է դպրոցների համընդհանուր

համակարգչայնացման ծրագիր` «Վագրի ցատկ» էստոնական ծրագրի փորձի հիման

վրա: 800 դպրոցներում տեղադրվել են համակարգչային գրագիտության

ինքնակրթության համակարգեր, իսկ 2012 թ. ընթացքում նման համակարգեր

կտեղադրվեն ևս 600 դպրոցներում, այսպիսով, ծրագրում կընդգրկվեն Հայաստանի

բոլոր 1400 դպրոցները31:

Այդուհանդերձ, Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի գլխավոր ինժեներ, ՀՀ

ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանի գնահատականով, դպրոցներում

համակարգիչները լիարժեք չեն օգտագործվում, քանի որ գյուղական համայնքներում

համակարգչային տեխնիկայով հագեցած դպրոցները, բացի դպրոցականների համար

ուսումնական ծրագրից, կարող են ծառայել նաև բնակչության համար կրթական-

տեղեկատվական կենտրոններ: Այդ թվում նաև` էլեկտրոնային կառավարության

համակարգ մուտքի համար: Դրա համար անհրաժեշտ է միայն կառավարության

համապատասխան որոշումը32:

ՀՀ կրթության և գիտության նախարարության 2011 թ տվյալներով` Հայաստանի

դպրոցների 81,4%-ը մուտք ունի ինտերնետ, սակայն 26 աշակերտին ընկնում է մեկ

համակարգիչ33:

2.4 Բնակչության տեխնիկական ապահովվածության և համակարգչային

գրագիտության մասին

2009 թ. Հայաստանում մեկնարկեց «Համակարգիչ բոլորի համար» փորձնական

ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում սպառողներին էր առաջարկվում

արտոնյալ գնով համակարգիչ ձեռք բերել` վճարելով մաս-մաս: Ծրագրի լայնածավալ

իրացումը մեկնարկեց 2010 թ. դեկտեմբերի 8-ին, դրա իրացման համար 2011 թ.

Կայունացման հիմնադրամից նախատեսվում էր հատկացնել 1 մլրդ դրամ: Սակայն

այսօր ծրագիրը կասեցված է: 2011 թ. դեկտեմբերից հայտարարվել է ծրագրի

իրականացման ընկերությունների մրցույթ, որոնց ընտրությունից հետո կմեկնարկի

ծրագրի հիմնական փուլը34:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետազոտության տվյալների

համաձայն` 2011 թ. ընթացքում արտոնյալ գնով համակարգիչների վաճառքի շնորհիվ 31 Հարցազրույց Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի գլխավոր ինժեներ, ՀՀ ԳԱԱ

ակադեմիկոս Արման Քուչուկյանի հետ: 32 Հարցազրույց Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի գլխավոր ինժեներ, ՀՀ ԳԱԱ

ակադեմիկոս Արման Քուչուկյանի հետ: 33 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի 2010-2011 թթ. հաշվետվությունը

http://edu.am/DownloadFile/4311arm-2010-2011_hanrakrtutiun.zip 34 «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ 21.03.2012 հարցմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության

պաշտոնական պատասխանը:

Page 27: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

հաջողվել է համակարգիչների ներթափանցումը բարձրացնել 10%-ով. արդյունքում`

բնակչության առնվազն մեկ քառորդն ապահովված է համակարգչային

տեխնիկայով35: Համաձայն Էլեկտրակապի միջազգային միության 2010 թ. տվյալների`

Հայաստանի տնային տնտեսությունների 17,8%-ը ապահովված է

համակարգիչներով36:

Հայաստանում օգտագործողների 65%-ը ինտերնետ մուտք ունի տանը անհատական

համակարգիչների միջոցով, 14%-ն օգտվում է ինտերնետից աշխատանքի վայրում, և

13%-ն էլ ինտերնետին է միանում բջջային սարքերի միջոցով37:

Նկար 6. Հայաստանում համակարգչային տեխնիկայի ներթափանցման աճի

դինամիկան ըստ Էլեկտրակապի միջազգային միության տվյալների38

0

2

4

6

8

10

12

14

16

18

процент

домохозяйств

2005 2006 2007 2008 2009 2010

Проникновение компьютерной техники в Армении

Բջջային հեռախոսը Հայաստանում ինտերնետ օգտագործողների 17%-ի համար

ծառայում է համացանցից օգտվելու հիմնական սարք, իսկ 32%-ը համացանցին

միանալու համար օգտվում է բջջային 3G-մոդեմներից39: Հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի տվյալներով` Հայաստանում բջջային կապի ակտիվ

բաժանորդների թիվը մոտավորապես 3,5 մլն է40:

Նկար 7. Հայաստանում բջջայինով համացանցն օգտագործողների թիվը (100

մարդուն)` ըստ Համաշխարհային բանկի տվյալների41

35 Panarmenian.net, «Համակարգչային տեխնիկայի ներթափանցումը Հայաստանում կազմում է 25%»:

http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/60664/ 36 ITU. Measuring the Information Society 2011. 37 CRRC, Internews, YPC, EPF. Armenian Media Landscape. October 2011

http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia%20Survey%20Report_FINAL%20KP_edited.pdf 38 ITU. Measuring the Information Society . 39 CRRC, Internews, YPC, EPF. Armenian Media Landscape. October 2011

http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia%20Survey%20Report_FINAL%20KP_edited.pdf 40 «Арка Телеком», «Հայաստանի բջջային կապի բաժանորդների թիվը կրճատվել է 680 հազարով`

հաշվառման նոր համակարգի անցնելու կապակցությամբ»:

http://telecom.arka.am/ru/news/telecom/8829/?sphrase_id=141867 41 ՀԲ-ի պաշտոնական էջը: http://data.worldbank.org/indicator/IT.CEL.SETS.P2

Page 28: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

2.5 Բովանդակության շահութաբերությունը ինտերնետում

Հայերեն բովանդակությամբ կայքերի աճին կարող է նաև նպաստել Հայաստանում

ինտերնետ գովազդի զարգացումը: Սակայն այսօր Հայաստանում ինտերնետ

գովազդը գտնվում է սաղմնային վիճակում: Հայաստանում դեռևս ամենատարածված

ինտերնետ գովազդը մնում է բաներայինը, ինչպես նաև տեքստայինը` «Ֆեյսբուք»

ցանցում: Հաճախ վճարումը կատարվում է սովորական բարտերով, մեծ

նշանակություն ունեն ընկերական/բարեկամական կապերը42:

SPMS գովազդային գործակալության էլեկտրոնային մարքեթինգի բաժնի ղեկավար

Ժիրայր Թերզյանի խոսքով` գովազդատուների վստահության մակարդակը դեռևս

ցածր է, ինչպես նաև արտահայտվում է տեղական կամ նեղ մասնագիտացված

բովանդակությամբ առաջատար կայքերի պակասը43: Փորձագետի կարծիքով`

Հայաստանում միայն եզակի կայքեր են ֆինանսական առումով

ինքնածախսածածկվող: Գործակալության տվյալներով` գովազդատուները միջինը

ամսական ծախսում են 30.000-50.000 դրամ «Ֆեյսբուք» ցանցում գովազդի

տեղադրման համար:

Ժիրայր Թերզյանի կարծիքով` ինտերնետ գովազդի զարգացման համար պետք է

փոխել գովազդի համար վճարման կարգը` որպես հաշվարկի համակարգ

օգտագործել ոչ թե նրա տեղադրման ժամանակը, այլ դիտումները, ինչպես նաև

թիրախավորել ցուցադրումը ըստ մարզերի, ինչից խուսափում են կայքերի

սեփականատերերը, քանի որ այսպես նվազում է այցելությունների ցուցանիշը: Ինչ

վերաբերում է կոնտեքստային գովազդին, ապա, Թերզյանի խոսքով, դրա

պահանջարկը չկա, ինչպես նաև դրա համար պահանջվում են որոշակի

տեխնիկական լուծումներ: Ասենք, կոնտեքստային գովազդի սեփական

սերվիսի/ծառայության ստեղծումը Yandex-direct-ի, Google Ads-ի նման:

Հայաստանում ստեղծվել են ինտերնետ գովազդի այնպիսի գործիքներ, ինչպես

AdBook-ը, Adverox-ը, սակայն դրանք նույնպես չեն տրամադրում կոնտեքստային 42 Հարցազրույց Վարդան Պապիկյանի հետ: Երևան, 20 հոկտեմբեր, 2012 43 Հարցազրույց Ժիրայր Թերզյանի հետ, Երևան, 10 հոկտեմբեր, 2011

Page 29: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

գովազդի ծառայություններ և ունեն շատ փոքր ծավալներ: Ոլորտի գիտակների

հաշվարկներով` Հայաստանում 300 հազար ակտիվ օգտատերեր կան, ինչը երկրի

բնակչության 10%-ն է, իսկ Հայաստանի նման փոքր երկրի համար սա վատ ցուցանիշ

չէ44:

Ինտերնետի հայկական տիրույթում գովազդից ստացված շահութաբերության մասին

որևէ հետազոտություն չկա: Խիստ մոտավոր հաշվարկներով, ելնելով առավել

հայտնի լրատվական կայքերում գովազդի քանակի հաշվարկից, պաշտոնական

գներով` Հայաստանում ինտերնետ գովազդի ոլորտի շրջանառությունը կազմում է

տարեկան մինչև 2 մլրդ դրամ: Մասնագետների կանխատեսումներով` բաններների

քլիկների (pay for click), կոնտեքստային գովազդի, ինչպես նաև սոցցանցերի ներուժի

օգտագործման դեպքում, այս շրջանառությունը կարող էր 10 անգամ ավելի լինել45:

2.6 Տառատեսակների խնդիրը

Հաշվի առնելով բջջային սարքերի միջոցով ինտերնետ օգտագործողների աճի

համաշխարհային միտումը` հայկական տառատեսակների ճանաչումը առավել

հրատապ է դառնում էլեկտրոնային բովանդակության կիրառման տեսանկյունից:

Այսօր, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով`

հայաստանյան շուկայում բջջային հեռախոսների միայն 1-2%-ն (հիմնականում Nokia

ընկերության արտադրության) է ճանաչում հայկական տառատեսակները46:

Խնդիրը հիմնականում կապված է նրա հետ, որ Հայաստանն ուշացումով ներդրեց

Unicode կոդավորմամբ տառատեսակները, դրա պատճառով էլ հայկական

տառատեսակները ժամանակին չեն ներառվել հեռախոսներ արտադրողների

բազայում:

2011 թ. «Հայոց լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» նախագծի

շրջանակներում , որն իրականացվեց «Բաց հասարակության հիմնադրամներ-

Հայաստան» աջակցությամբ, մշակվեցին հայկական տառատեսակներ այնպիսի

տարածված բջջային օպերացիոն համակարգերի համար, ինչպիսիք են Android-ը,

Symbian-ը, Maemo-ն, MeeGo-ն և Windows Mobile-ը47. Տառատեսակները զետեղված են

ազատ մուտքում` http://b.hy-am.org կայքում: Սակայն անհնար է հայերեն տեքստ

մուտքագրել Symbian համակարգում48, իսկ, Android համակարգում տառատեսակներ

տեղադրելու համար հարկ կլիներ անցկացնել բավական բարդ սարքաբերում

(routing), որից կարող է զրկել սարքի տիրոջը բջջային սարքն արտադրողի

44 Հարցազրույց Adverox գովազդային ցանցի հիմնադիր Վարդան Պապիկյանի հետ: 45 Հարցազրույց Adverox գովազդային ցանցի հիմնադիր Վարդան Պապիկյանի հետ: 46 «VivaCell-MTS-ը պարտավորվում է գործարկել հայերենով SMS-հաղորդագրություններ ուղարկելու

ծառայություն»:

http://telecom.arka.am/ru/news/telecom/vivacell_mts_obyazuetsya_vnedrit_uslugu_po_peredache_sms_soobsh

cheniy_i_na_armyanskom_yazyke/ 47 Panarmenian.net, « Այսուհետ հայերեն տառատեսակներ կարելի է կարդալ Android, Symbian, Maemo,

MeeGo և Windows Mobile օպերացիոն համակարգերում»:

http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/69083/ 48 News.am, «Բջջային հեռախոսներն արդեն «հասկանում» են հայերեն»:

http://news.am/rus/news/58095.html

Page 30: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

երաշխիքից և ծրագրային ապահովման պաշտոնական նորացման

հնարավորությունից49:

Microsoft-ի ներկայացուցչությունը Windows Mobile օգտագործողներին տրամադրել է

անվճար ծրագրեր` Armenian browser ծրագիր` նախատեսված հայալեզու կայքերի

դիտումների համար, ինչպես նաև` Armenian keyboard` հայերեն տեքստի (ինչպես

նաև` SMS) մուտքագրման համար50:

Միայն 2012 թ. սկզբին կառավարությունը պաշտոնապես ձեռնամուխ եղավ բջջային

սարքերում հայկական տառատեսակների խնդրին: Այսպես, ՀԾԿՀ-ում քննարկումներ

անցկացվեցին Հայաստանի երեք բջջային օպերատորների հետ («Արմենտել», «Օրանժ

Արմենիա» և «ՎիվաՍել-ՄՏՍ»), որից հետո հանձնաժողովը պետք է

կառավարությանը ներկայացնի հայկական տառատեսակների տեղադրման և

ճանաչման առաջարկություններ: Հայերեն լեզվով SMS ուղարկելու և ստանալու

հնարավորություն արդեն գործում է «Օրանժ Արմենիա» ցանցում51: «ՎիվաՍել-ՄՏՍ»

օպերատորն իր հերթին հայտարարել է սեղմ ժամկետում ծառայության ներդրման

պատրաստակամության մասին52:

Հայաստանը բջջային սարքերի ծրագրային ապահովման մեջ հայկական

տառատեսակների ներդրման նպատակով պետք է համապատասխան դիմում

ուղարկի GSM ասոցիացիային (GSMA), որն արտադրող ընկերությունների հետ

անմիջականորեն կզբաղվի այս հարցերի լուծմամբ: Արդյունքում` Հայաստան

ներմուծվող բջջային հեռախոսները հայերեն լեզվով SMS ուղարկելու

հնարավորություն կունենան:

2.7 Հայաստանում բովանդակության թվայնացումը

Այսօր գրադարանների և արխիվների տեղեկատվության աննշան տոկոսն է

էլեկտրոնային տարբերակով հասանելի: Դրա հետ մեկտեղ, ավելի քան 10 տարի

Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը (ELCA), որի ցանցն

ընդգրկում է երկրի ողջ տարածքով 61 գրադարան, համագործակցում է EIFL

(Electronic Information for Libraries) միջազգային ոչ առևտրային կազմակերպության

հետ53, որի շրջանակներում կազմակերպվում են ուսուցումներ, ընձեռվում է

49 News.am, «Հայերը դիմել են Google-ին` Android համակարգում հայերենը ներառելու համար»:

http://news.am/rus/news/44863.html 50Arka Telecom, «Microsoft-ը կտրամադրի երկու հայալեզու ծրագրեր սմարթֆոնների համար»:

http://telecom.arka.am/ru/news/technique/microsoft_predstavit_dve_armyanoyazychnye_programmy_dlya_sm

artfonov_v_internet_magazine_windows_phon/ 51Arka Telekom, «Orange ցանցն ապահովում է SMS-հաղորդագրությունների ուղարկումը հայերենով»:

http://telecom.arka.am/ru/news/development/set_orange_obespechivaet_otpravku_sms_soobshcheniy_na_army

anskom_yazyke/ 52 Arka Telecom, «VivaCell-MTS-ը պարտավորվում է գործարկել հայերենով SMS-հաղորդագրություններ

ուղարկելու ծառայություն»:

http://telecom.arka.am/ru/news/telecom/vivacell_mts_obyazuetsya_vnedrit_uslugu_po_peredache_sms_soobsh

cheniy_i_na_armyanskom_yazyke/ 53Հայաստանի մասին տեղեկատվությունը EIFL պաշտոնական կայքում:

http://www.eifl.net/country/armenia

Page 31: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

տեղեկատվության մուտք, իրականացվում են նախագծեր Հայաստանի մարզային

գրադարանների համար:

Մոտ 6 տարի առաջ սկսված թվայնացման գործընթացը խիստ դանդաղ է առաջ գնում:

Դրա օբյեկտիվ պատճառներն են` համապատասխան սարքավորումների,

պատրաստված կադրերի, լրացուցիչ ֆինանսավորման պակասը:

Ազգային գրադարանը, որը գրքերի թվայնացման գործընթացն սկսել է 2006 թ., մինչ

այսօր թվայնացրել է 7 մլն պահպանվող գրքերի 2%-ից ոչ ավելին: Գրադարանի

ղեկավարության կարծիքով` էլեկտրոնային ձևաչափ ողջ գրքային ֆոնդի

փոխադրման համար կպահանջվի դեռևս 10-15 տարի54: Գրադարանի կայքում PDF

ձևաչափով հասանելի է ընդամենը 50 գիրք55:

Դրա հետ մեկտեղ ստեղծվել է Հայաստանի 5 առաջատար գրադարանների` ազգային

գրադարանի, ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գիտական գրադարանի, Երևանի պետական

համալսարանի գրադարանի, հանրապետական գիտաբժշկական գրադարանի,

ինչպես նաև ազգային գրապալատի միասնական էլեկտրոնային քարտադարան56: Այս

գործընթացը մեկնարկել է 2001-ին` Հայաստանի Բաց հասարակության ինստիտուտի

աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի թվայնացման աշխատանքը սկսվել է 2006

թվականից: Մինչ այսօր թվայնացվել է 1199 անուն գիրք (1308 հատոր, 418.209 էջ)57:

ՀՀ ԳԱԱ էլեկտրոնային տարբերակում թողարկվում են մաթեմատիկային, ֆիզիկային

և մեխանիկային նվիրված գիտական պարբերականներ:

The SCImago Journal & Country Rank-ի տվյալներով, հիմնված խոշոր Scopus

էլեկտրոնային գիտական տվյալների բազայի վրա, Հայաստանը աշխարհի 235

երկրների շարքում զբաղեցնում է 74-րդ տեղը հրապարակված գիտական

հոդվածների (7067), հղումների թվով և այլ պարամետրերով58:

Փաստաթղթերի թվայնացմամբ համեմատաբար ակտիվ զբաղված են նաև Հին

ձեռագրերի ինստիտուտում և ՀՀ ազգային արխիվում: Այսպես, 2011 թ. ընթացքում

Ազգային արխիվում թվայնացվել են 1220 միավոր կինո-ֆոտոփաստաթղթեր, այս

աշխատանքը նախատեսվում է ավարտել 2013 թվականին: 2011 թվականին ձեռք

բերված սքաներները արագացրել են թվայնացման գործընթացը. եթե 2003 թվականից

մինչև 2010 թվականը թվայնացվել է 10.000 էջ փաստաթուղթ, ապա 2011 թ. այս թիվն

ավելացել է ավելի քան 5 անգամ (50.370 էջ)59:

54 Новости Армения, «Հայաստանի ազգային գրադարանի գրքերի թվայնացումը կարող է 10-15 տարի

տևել»: http://newsarmenia.ru/society/20120228/42619852.html 55 Հայաստանի ազգային գրադարանի կայքում թվայնացված գրքերի ցուցակը:

http://nla.am/arm/?q=node/56 56Հայաստանի գրադարանային կոնսորցիումի միասնական էլեկտրոնային կատալոգ:

http://www.armunicat.am:8991/ALEPH 57 Հայաստանի վիրտուալ գիտական գրադարան: http://www.flib.sci.am/arm/index.php (Հոկտեմբեր 31,

2012թ. տվյալներով) 58 The SCImago Journal & Country Rank վարկանիշը: http://www.scimagojr.com/countryrank.php 59А1+,«Արխիվի թվայնացումը կավարտվի 2013 թվականին»:

http://www.a1plus.am/ru/social/2012/01/11/archive

Page 32: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Էլեկտրոնային բովանդակության թվայնացման և զարգացման աշխատանքներ

կատարվում են նաև հասարակական ջանքերով: Այսպես, 2003 թ. հիմնվեց Հայկական

Վիքիպեդիան60, սակայն նյութերի վրա աշխատանքը սկսվեց միայն 2005 թվականից:

2012թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ դրանում հաշվվում է 30.854 հոդված (78.581 էջ):

Հայկական Վիքիպեդիան գտնվում է 75-րդ տեղում61, հոդվածների թվով զգալիորեն

զիջելով հանրագիտարանի վրացալեզու (54-րդ տեղ) և ադրբեջանալեզու (43-րդ տեղ)

տարբերակներին: Այդուհանդերձ, եթե գնահատելու լինենք հանրագիտարանի

հայալեզու տիրույթի զարգացման առաջընթացը, ապա կարելի է նշել հարևան

երկրների համեմատությամբ դրական դինամիկան (տե´ս աղյուսակ 9):

Այսպես, 2011 թ. փետրվարին հայկական Վիքիպեդիան այդ վարկանիշում

զբաղեցնում էր 90-րդ հորիզոնականը , այն դեպքում, երբ վրացալեզու և

ադրբեջանալեզու Վիքիպեդիաներում լուրջ առաջընթաց չի դիտվում.

հանրագիտարանի ադրբեջանական տիրույթը նույն ժամանակահատվածում

զբաղեցրել է 48-րդ, իսկ վրացականը` 53-րդ հորիզոնականը62:

Աղյուսակ 8. Վիքիպեդիա էլեկտրոնային հանրագիտարանի հայալեզու տիրույթի

դինամիկան (հոդվածների թիվը63)

200

4000

10000

30854

0

5000

10000

15000

20000

25000

30000

35000

2005 2008 2010 2012

2011 թ. նոյեմբերից սկսվել է Վիքիպեդիայի լրացման աշխատանքը Հայկական

սովետական հանրագիտարանից թվայնացված նյութերով:

«Հայաստանի հանրագիտարանի հրատարակչություն» ոչ առևտրային

կազմակերպության և «ՏՏ դպրոց» հիմնադրամի միջև ստորագրված պայմանագրի

համաձայն` հրատարակչությունը թույլատրել է իր հրատարակած նյութերի

օգտագործումը, ներառյալ լուսանկարները: Սա նշանակում է, որ տվյալ նյութերը,

Creative Commons BY-SA 3.0 ազատ արտոնագրի համաձայն, կարող է օգտագործել

60 Հայկական Վիքիպեդիա: http://hy.wikipedia.org 61 Վիքիպեդիայի վիճակագրություն: http://s23.org/wikistats/wikipedias_html.php?sort=good_desc 62 Panarmenian.net: «Հայկական Wikipedia-ն հոդվածների քանակով գտնվում է 90-րդ տեղում»

http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/62440/ 63 Հոդված հայկական Վիքիպեդիայի մասին (հայերեն)

http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6_%D5%8E%D

5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1

Page 33: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

յուրաքանչյուր ցանկացող` պայմանով, որ հղում կատարի հեղինակներին: Իսկ

հետագա փոփոխություններն ու տարբերակները նույնպես կտարածվեն ազատ

սկզբունքով:

Ներկայումս արդեն սքանավորվել են Հայկական սովետական հանրագիտարանի

բոլոր 12 հատորները, որոնք կզետեղվեն Wikidaran ռեսուրսում: Դրա հետ մեկտեղ,

2012 թ. աշնանից ՀՍՀ-ի տեղեկատվության բազայի վրա կհամալրվի նաև Հայկական

Վիքիպեդիան64: Կթվայնացվեն հետևյալ հրատարակությունները` «Հայկական

սովետական հանրագիտարանը», «Հայկական համառոտ հանրագիտարանը»,

«Հայկական հարցը»: Իսկ ավելի ուշ հրատարակությունները, որոնք արդեն ունեն

թվային տարբերակներ, կզետեղվեն «Հայկական հանրագիտարան»

հրատարակչության encyclopedia.am կայքում65:

Հայտնի ռեսուրսներից մյուսը ArmenianHouse.org գրադարանն է, որը գործում է 2001

թվականից: Այս գրադարանը տասնյակ կամավորների ջանքերի պտուղն է, որոնք

սքանավորել և ճանաչել են (և դրանով իսկ շրջանառության մեջ են դրել, այդ թվում

նաև` գիտական շրջանառության) հարյուրավոր հազվագյուտ գրքեր: Այդուհանդերձ,

կայքի բովանդակության և զարգացման բոլոր ծախսերը հոգում են գրադարանի

հիմնադիրԿարեն Վրթանեսյանը և նրա ընկերները:

Այսօր գրադարանում հաշվվում է ավելի քան 100 հեղինակ: Գրադարանը թեմատիկ

է` հայագիտություն, պատմություն, այդ թվում նաև` Հայոց ցեղասպանության և

ղարաբաղյան հակամարտության պատմություն:

Կարեն Վրթանեսյանի կարծիքով` ինտերնետի հայկական տիրույթում

էնտուզիաստների ջանքերը հաճախ ավելի արդյունավետ են, քան ֆինանսավորված

ծրագրերը: Այնուամենայնիվ, նման նախաձեռնությունների ֆինանսավորումը

նախագիծը լիարժեք զարգացնելու հնարավորություն կտար66:

Հասարակական հիմունքներով ստեղծված մյուս ռեսուրսը PanArmenian E-library-ն է`

http://freebooks.do.am. հասցեով: Ուսանողների ստեղծած տվյալ ռեսուրսը տնօրինում

է բազմազան թեմատիկայի գրքեր` իրավագիտություն, լրագրություն, տնտեսություն,

քաղաքագիտություն, պատմություն, գրականություն և այլն: Ինչպես նաև

հնարավորություն է ընձեռում PDF ձևաչափով նյութեր ներբեռնել:

64 Հարցազրույց Հայկական Վիքիպեդիայի խմբագիր Ալեքսեյ Չալաբյանի հետ: 65 Panarmenian.net, «Վիքիպեդիան կհամալրվի Հայկական սովետական հանրագիտարանի

թվայնացված նյութերով»: http://www.panarmenian.net/rus/news/82701/ 66Հարցազրույց ArmenianHouse.org հիմնադիր Կարեն Վրթանեսյանի հետ:

Page 34: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

ԳԼՈՒԽ III. ԻՆՏԵՐՆԵՏ ԹՐԱՖԻԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

3.1 Ինտերնետ թրաֆիկի կիրառումը Հայաստանում

ինտերնետ թրաֆիկի ակտիվ կիրառման տպավորիչ աճը ունի համաշխարհային

միտում: Սակայն հեռահաղորդակցության օպերատորների տվյալներով`

Հայաստանում ինտերնետ թրաֆիկի կիրառումը մի քանի անգամ գերազանցում է

համաշխարհային ցուցանիշները:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` «ԱրմենՏել»

ընկերությունը, 2011 թ. սեպտեմբերին գրանցեց թրաֆիկի ռեկորդային ծավալ`

հաղորդված ընկերության ցանցեր: Այդ ամսվա ընթացքում ընկերության

ինտերնետային ծառայությունների բաժանորդները օգտագործել են 2,5 պետաբայթ

ինտերնետ թրաֆիկ:

2010 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` թրաֆիկի օգտագործումն աճել է

ավելի քան 2,5 անգամ Hi-Line լայնաշերտ ինտերնետ ծառայության բաժանորդների

մոտ, իսկ բջջային ինտերնետ թրաֆիկի ծավալը մեկ տարվա ընթացքում ավելացել է

4,5 անգամ: Ինչպես հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը, գումարային

ինտերնետը` Beeline-ի բջջային և ֆիքսված ցանցերում թրաֆիկը 2010 թ. սեպտեմբերի

համեմատությամբ աճել է փաստորեն 3 անգամ:

Orange Armenia-ի (France Telecom ընկերության խումբ) ինտերնետի 67 հազար

բաժանորդներից յուրաքանչյուրը 3G տեխնոլոգիայով ամեն ամիս օգտագործում է 7-8

Գբ67: VivaCell-MTS օպերատորի («ՄՏՍ» դուստր ձեռնարկության) 3G ցանցի ներսում

թրաֆիկի օգտագործումը 2009 թվականից մինչև 2010 թ. աճել է 23,8 անգամ68:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում օգտագործվող թրաֆիկի ծավալը ամեն տարի

միջինը կրկնակի ավելանում է:

Որոշ օպերատորներ լուրջ քայլեր են կատարում Հայաստանում ինտերնետ թրաֆիկի

պահպանման ուղղությամբ: Արժի նշել Beeline օպերատորի կողմից Google-ի

սերվերների (մասնավորապես, YouTube-ի վիդեոսերվերների, Google+ սոցիալական

ցանցի բովանդակությունը, Google Maps և Google Earth քարտեզները69) քեշավորումը:

Beeline-ը նաև գործարկել է Beeline Café սոցիալական ցանցը70, որը նախատեսված է

շփման, ծանոթությունների, բլոգներ վարելու համար և այլն: Նման հարթակ է

գործարկել նաև Orange-ը, սակայն այստեղ շեշտադրումն արվել է բլոգներին71:

Orange-ը դարձել է նաև ArmNet Awards կայքերի մրցույթի համահիմնադիրը72:

67 Panorama.am, «Orange Armenia-ում քննարկում են միջազգային կապուղու ձեռքբերման հարցը», 12.10.2011:

http://www.panorama.am/ru/IT/2011/10/12/orange / 68 Մամուլի հաղորդագրություն. «ՄՏՍ-ի 3G ցանցերը գործում ենՌուսաստանի ավելի քան 900 բնակավայրերում», 02. 2011: http://www.company.mts.ru/press-centre/press_release/2011-02-21-1071564 69 iTel.am, «Արմենտելն ստացել է Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ»: http://www.itel.am/ru/news/4234/ 70 Beeline Café. http://cafe.beeline.am/default.aspx?slang=ru-RU 71 Orange-ի բլոգ հարթակ: http://orangearmenia.am/en/orange-blog/index.php 72 Panarmenian.net, «Երևանում ArmNet Awards վեբ-մրցույթի շրջանակներում ընթանում է «Աութսորսինգից դեպի

նորարարություն» կոնֆերանսը»: http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/57907

Page 35: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

3.2 Լայնաշերտ ինտերնետ կապի ոլորտում սակագնային քաղաքականությունը

Շուկայի ազատականումը և «ԱրմենՏելի» գերիշխող դիրքի փոփոխությունը

հանգեցրին ինտերնետի նոր մատակարարների հայտնվելուն, և մրցակցային

պայքարը նպաստեց ինտերնետ պրովայդերների համար մեծածախ գների նվազմանը:

Իր հերթին` նրանք նույնպես նվազեցրին իրենց գները, ինչ հանգեցրեց ինտերնետի

վերջնական օգտագործողների թվի և թրաֆիկի կիրառման ավելացմանը:

Ինտերնետային ծառայությունների տրամադրման շուկայում դաժան մրցակցության

արդյունքում լուրջ փոփոխություններ կատարվեցին: Շուկայի հին մասնակիցները

չդիմացան նոր, խոշոր խաղացողներին (այդ թվում նաև` բջջային օպերատորների).

ոմանք դարձան կլանումների զոհ (Shirak Technologies73, Netsys74, iCON75), ոմանք

փոխեցին գործունեության տեսակը (Dolphin76), մյուսներն էլ ընդհանրապես

դադարեցին գործելուց (Xternet77):

Ներկայիս իրավիճակի ձևավորման վրա ազդեց նաև WiMAX արտոնագրերի

քանակը, որոնք օպերատորներին տրամադրվեցին ռեկորդային ժամկետներում`

2008-2009 թթ. ժամանակահատվածում` տեխնոլոգիայի հանրահայտության պիկին:

WiMAX տեխնոլոգիայի հիման վրա կապի տրամադրման արտոնագրեր ստացան

հինգ օպերատորներ` Comstar-ը, Netsys-ը, iCON-ը, iMAX-ը և Clearstream-ը: Comstar

ցանցի գործարկմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները78,

ինչը, անշուշտ, նպաստեց Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը

ոչ միայն որպես առևտրային շուկայի, այլև որպես փորձնական գոտու79: Երեք տարի

անց Comstar-ը հայտարարեց WiMAX կապի ծառայության տրամադրման

դադարեցման մասին80, Netsys-ը и iCON-ը կլանվեցին նոր խաղացողի` Ucom-ի

կողմից, իսկ iMAX-ը և Clearstreamը ընդհանրապես դադարեցրին գործունեությունը:

Հայաստանի լայնաշերտ ինտերնետի սակագները մյուս երկրների հետ համեմատելու

համար կարելի է օգտվել Էլեկտրակապի միջազգային միության մշակած

մեթոդաբանությունից: Գների չափման գործիքներից մեկը տեղեկատվական և

հաղորդակցական տեխնոլոգիաների գնային զամբյուղն է կամ The ICT Price Basket-ը

(IPB): Այս համաթիվը բաղկացած է երեք ենթահամաթվերից` ֆիքսված

հեռախոսակապ, բջջային հեռախոսակապ և լայնաշերտ ինտերնետ, որոնք

համեմատվում են համախառն ազգային արդյունքի հետ: Այսպիսով, 2010 թ.

73 iTel.am, «Գյումրիում ստեղծվել է նոր խոշոր ինտերնետ պրովայդեր»: http://www.itel.am/ru/news/3032 74 News.am, «Յուքոմ» և «Նեթսիս» ընկերությունները միավորվում են. արդյունքում ինտերնետը

կարագանա 1,5-2 անգամ»: http://news.am/rus/news/73192.html 75 News.am, «UCOM и Icon Communications ընկերությունների միավորման հետևանքով գների

փոփոխություն տեղի չի ունենա»: http://news.am/rus/news/76559.html 76 Dolphin ընկերության պաշտոնական կայք` http://dolphin.am/ 77 News.am, «Xter.Net-ը «թռել» է»: http://news.am/rus/news/22327.html 78 ComNews, «Նախագահները գործարկել են WiMAX-ը Հայաստանում»:

http://www.comnews.ru/node/18642 79 CNews «Քոմսթարը» Հայաստանում կազմակերպել է բջջային WiMAX-ի փորձնական տիրույթ

«Սինտրոնիքիսի» սարքավորումներով»: http://www.cnews.ru/news/line/index.shtml?2010/10/26/413680 80 CNews «МТС свернул WiMAX-сеть, открытую Медведевым»;

http://www.cnews.ru/news/top/index.shtml?2011/10/25/461708

Page 36: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

տվյալներով` 165 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է միայն 102-րդ

հորիզոնականը81:

Կարելի է երկար վիճել տվյալ մեթոդաբանության ճիշտ լինելու, ազգային արժույթի

փոխարժեքի տատանումներով կամ հնացած տվյալներով պայմանավորված

հնարավոր սխալների մասին, սակայն կան պարամետրեր, որոնք տեսանելի են

նույնիսկ անզեն աչքով: Լայնաշերտ ինտերնետի սակագների համեմատության

համատեքստում կարելի է հիշել միայն երկուսի մասին. աշխատավարձի

մակարդակի և ինտերնետի համանման արագությունների համար սակագների

մասին: Ֆրանսիայում, օրինակ` ամսական ինտերնետի 100 մբ/վ ծառայություններ,

150 արբանյակային հեռուստաալիքներ և որոշակի ուղղություններով

անսահմանափակ զանգեր ներառող փաթեթը արժի մոտավորապես 24 եվրո (շուրջ

13.000 դրամ)82: Ներկայիս նվազագույն (32.500 դրամ) և միջին (115.265 դրամ)

ամսական աշխատավարձի մակարդակի պայմաններում83 Հայաստանում մեծածախ

ինտերնետի սակագները համեմատաբար բարձր են:

Այսօր Beeline-ը («ԱրմենՏել» ՓԲԸ) հանդիսանում է ոչ միայն ֆիքսված և բջջային

ցանցերի օպերատոր, այլև ADSL տեխնոլոգիաների և օպտիկամանրաթելային

մալուխի միջոցով լայնաշերտ ինտերնետի պրովայդեր: Օպերատորի

առավելություններից մեկը մարզերի քաղաքների և գյուղերի` ծառայությանը

միանալու հնարավորությունն է84: Մինչ այդ, օպտիկական ինտերնետը հասանելի է

առայժմ միայն Երևանում և Գյումրիում85:

Beeline-ն առաջարկում է ADSL տեխնոլոգիայով ինտերնետ «Մեգա»

անսահմանափակ սակագնային փաթեթով86 512/256 կբ/վ թողունակությամբ

ամսական 4500 դրամով, 1024/512 կբ/վ թողունակությամբ` ամսական 6000 դրամով,

2048/1024 կբ/վ-ն` ամսական 8000 դրամով և 3072/896 կբ/վ-ն`12.000 դրամով:

«Լայք» անսահմանափակ սակագնային փաթեթում87 1024/512 թողունակությամբ տան

ինտերնետն արժի ամսական 4500 դրամ, 2048/1024 կբ/վ-ն` ամսական 6000 դրամ և

3072/896 կբ/վ-ն`8000 դրամ:

Օպտիկական ինտերնետն88 առաջարկվում է հետևյալ սխեմայով. 2,5 մբ/վ` ամսական

6000 դրամ, 3,5 մբ/վ` ամսական 8000 դրամ, 5 մբ/վ` ամսական 12.000 դրամ, 6 մբ/վ`

ամսական 15.000 դրամ և 12 մբ/վ` ամսական 20.000 դրամ:

81 ITU.Measuring the information society 2011.

http://www.itu.int/net/pressoffice/backgrounders/general/pdf/5.pdf (անգլ.) 82 Orange-ի պաշտոնական կայքը: http://abonnez-vous.orange.fr/residentiel/forfaits/livebox-zen-fibre.aspx (ֆրանսերեն) 83 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում Հայաստանում միջին

ամսական աշխատավարձի մասին տվյալներ: http://www.mss.am/home/index.php?menu_id=110&child_id=428&code_id=437 84 Beeline-ի պաշտոնական կայքը, Հայաստանի մարզերի ցուցակը, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը

(ADSL տեխնոլոգիայով ինտերնետ ) http://hiline.beeline.am/ru/adsl/zone.wbp?part=4 85 Beeline-ի պաշտոնական կայքը, Հայաստանի մարզերի ցուցակը, որտեղ հասանելի Hi-Line-Optic ծառայությունը

http://hiline.beeline.am/ru/optic/zone.wbp?part=4 86 Beeline-ի պաշտոնական կայքը, «Մեգա» սակագնային պլան»: http://hiline.beeline.am/ru/adsl/tarifs/unlimited/mega.wbp 87 Beeline-ի պաշտոնական կայքը, «Like» անսահմանափակ սակագնային պլան»: http://hiline.beeline.am/ru/adsl/tarifs/unlimited/like.wbp 88 Beelineի պաշտոնական կայք, «Ուլտրա» հետվճարային սակագնային պլան: http://hiline.beeline.am/ru/optic/tarifs/ultra.wbp

Page 37: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

UCom ինտերնետ պրովայդերն այսօր առաջարկում է տան ինտերնետ հետևյալ

գներով89. 8 մբ/վ` ամսական 8000 դրամ, 12 մբ/վ` ամսական 12.000 դրամ, 15 մբ/վ`

ամսական 15.000 դրամ: Ընկերությունն առաջարկում է նաև Triple Play ծառայություն

(ինտերնետ + հեռուստատեսություն + հեռախոսակապ)90: Լուրջ արդյունքների

հասնելով Երևանում` ընկերությունը հայտարարել է մարզային շուկա դուրս գալու իր

մտադրության մասին91:

ADC-ն առաջարկում է երաշխավորված սիմետրիկ արագություն. 256 կբ/վ` ամսական

66.000 դրամ և, համապատասխանաբար, 512 կբ/վ` ամսական 109.000 դրամ, 1024

կբ/վ` ամսական 185.000 դրամ, 2048 կբ/վ` ամսական 323.000 դրամ, 3072 կբ/վ`

ամսական 453.000 դրամ և 4096 կբ/վ` ամսական 578.900 դրամ92:

Interactive-ը, որն ի սկզբանե մասնագիտացած էր մալուխային հեռուստատեսության

գծով, հասցրել է համալրել պրոֆիլը և այսօր տրամադրում է ծառայություն

ինտերնետի հետ մեկտեղ93: Ընկերությունն ընտրել է միջին գնային խորշ, և 2048 կբ/վ

թողունակությամբ ինտերնետ + 74 ТВ հեռուստաալիքն առաջարկում է ընդամենը

ամսական 9000 դրամով:

Համեմատելով ինտերնետային ծառայությունների շուկայում հիմնական

ընկերությունների գնային քաղաքականությունը` կարելի է երկու կարևոր

եզրակացություն կատարել.

1. Պրովայդերները փորձում են մրցակցել` փաթեթում լրացուցիչ ծառայություններ

տրամադրելով (հեռուստատեսություն, հեռախոսակապ), թեև այդ ամենը տեղի է

ունենում ակնհայտ գնային պատերազմի ֆոնին: Ucom-ը и Beeline-ը կանոնավոր

նվազեցնում են գները կամ ավելացնում են իրենց բաժանորդների համար

ինտերնետի արագությունը (լոյալության ամրապնդմանն ու օգտատերերի

արտահոսքի կանխմանն ուղղված քայլեր), իսկ նորերին առաջարկվում են արտոնյալ

պայմաններ (անվճար միացում, մեկ ամիս անվճար օգտագործում և այլն):

2. Խաղացողները փորձում են գտնել իրենց որմնախորշը (գնային, աշխարհագրական

և այլն): Օրինակ` Ucom-ն ակտիվորեն զարգացրել է ենթակառուցվածքը Երևանում և

միայն վերջերս է հայտարարել մարզային շուկա դուրս գալու մտադրության մասին,

այն դեպքում, երբ «Բիլայնը» վաղուց արդեն ընդլայնվում է մարզերում:

3.3 Բջջային ինտերնետի ոլորտում սակագնային քաղաքականությունը

Այսօր Հայաստանի բջջային կապի ոլորտում գործում են երեք օպերատոր` Beeline

(«Արմենտել» ՓԲԸ-ն իր Բիլայն ապրանքանիշով` «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր

ձեռնարկությունը), «ՎիվաՍել-ՄՏՍ» («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր

ձեռնարկությունը) և «Օրանժ Արմենիա» («Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն` France Telecom

89 Ucom-ի պաշտոնական կայքը, http://ucom.am/ru/uNetHome.html 90 Ucom-ի պաշտոնական կայքը, http://ucom.am/ru/triple.html 91 Ucom-ի պաշտոնական կայքը, «Շուտով Ucom-ի ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի մարզերում»: http://new.ucom.am/ru/news.html?selectedNewsId=72 92 ADC-ի պաշտոնական կայքը: http://www.adc.am/dyn/services/price_list/price_list_business_internet 93 Interactive-ի պաշտոնական կայքը: http://www.interactive.am/

Page 38: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

S.A. դուստր ձեռնարկություն): Բոլոր երեք ընկերությունները տրամադրում են

բջջային ինտերնետային ծառայություն:

Աղյուսակ 2 Հեռահաղորդակցության ոլորտում գործող երեք օպերատորների

տրամադրվող ինտերնետի կանխավճարային սակագները

Անվանումը Կանխավճարային

Ինտերնետ-

թրաֆիկի

ծավալը

20/25* մբ 50 մբ 100 մբ 200 մբ 1000 մբ

Բիլայն 600 AMD* 1000AMD

1800 AMD 3000 AMD

ՎիվաՍել-ՄՏՍ 400 AMD 1500 AMD 2500 AMD

6000 AMD

Օրանժ

Արմենիա

400 AMD 800 AMD 1000 AMD

«Բիլայնը» տրամադրում է նաև ֆիքսված հեռախոսակապի, իրավաբանական

անձանց համար միջազգային TCP/IP թրաֆիկի տարանցման, ինչպես նաև տան և

կորպորատիվ ինտերնետի ծառայություններ` Dial-up, ADSL, CDMA, CDN և MPLS

տեխնոլոգիաներով:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այս պահին գտնվում է միաձուլման գործընթացում «ՄՏՍ» ՓԲԸ

մեկ այլ դուստր ձեռնարկության` «Կոռնետ-АМ»-ի` Հայաստանի առաջատար

ինտերնետ պրովայդերներից մեկի հետ, որը տրամադրում է ծառայություններ Dial-

up, ISDN, DSL, WiMAX տեխնոլոգիաներով: «Կոռնետ-АМ»-ը նաև ունի ֆիքսված

ցանցի համարային ծավալ:

France Telecom խմբի մեջ մտնող «Օրանժ Արմենիա»-ն հայկական շուկայում

սահմանափակվում է միայն բջջային ինտերնետով, մինչդեռ բազմաթիվ այլ

երկրներում հանդիսանում է նաև ֆիքսված հեռախոսակապի օպերատոր և

ինտերնետ պրովայդեր:

«ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ) բջջային հեռախոսներ և

սմարթֆոններ օգտագործողներին ինտերնետային ծառայություններ է տրամադրում

կանխավճարային և հետվճարային սակագնային փաթեթների օգնությամբ: Ընդ որում,

բազմաթիվ կանխավճարային սակագնային փաթեթներում մի քամի տարի անընդմեջ

անփոփոխ պահպանվում են ինտերնետի բավական բարձր գները: Այսպես, «Թիվ 5»

սակագնային փաթեթի բաժանորդները 1 Մբ ինտերնետի համար շարունակում են

վճարել 55 դրամ, «Բարբառ», «Ալո մենք», «Մագնիս» սակագնային փաթեթներում 1 մբ

ինտերնետն արժի 65 դրամ, «Էքստրա» սակագնային փաթեթով`75, իսկ «Միասին»

(գիշերային) փաթեթի բաժանորդների համար 1 Մբ թրաֆիկն արժի 130 դրամ:

«Խոսում է քաղաքը», «Անձնական» հետվճարային սակագնային փաթեթներում 1 Մբ

թրաֆիկն արժի 30 դրամ, իսկ «Կլասիկ ֆլեքսիով»` 40 դրամ94: Նման իրավիճակ է նաև

94 VivaCell-MTS օպերատորի պաշտոնական կայքը, http://www.mts.am/index.php?menu=995&lng=3

Page 39: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

արխիվային սակագնային փաթեթների պարագայում: Եթե սակագների մեծ մասում

պահպանվել է 1 Մբ ինտերնետի համար 40 դրամ սակագինը, ապա «Ալո (6000)»,

«Սիրո բանաձև», «Հիմնական», «Հիմնական (գիշերային)» և «Մենք»-ի բաժանորդները

մինչ այժմ 1 Մբ-ի համար վճարում են 130 դրամ:

Ինտերնետ փաթեթներից բացի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նաև առաջարկում է հատուկ

ինտերնետ օգտագործողների համար մշակված սակագնային փաթեթներ: Դեռ 2008 թ.

սեպտեմբերին Հայաստանում «Одноклассники» սոցիալական ցանցի տարածման

ալիքի վրա, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մշակեց «18+» սակագնային փաթեթը, որում

wap.odnoklassniki.ru կայքում 1 Մբ թրաֆիկն արժեր ընդամենը 1 դրամ95: 2009 թ.

փետրվարին96, իսկ ապա նաև հուլիսին97 սակագինը վերանայվեց, և «Одноклассники»

ցանցի կայքի բջջային տարբերակում 1 Մբ թրաֆիկի արժեքը բարձրացվեց նախ մինչև

10, իսկ հետո նաև` մինչև 18 դրամ: Դեկտեմբերին սակագնային պլանը նորից

վերանայվեց. 1 Մբ թրաֆիկի արժեքը բոլոր կայքերում կազմեց 18 դրամ (նախկին 77-ի

փոխարեն), նաև հնարավորություն առաջացավ «Одноклассники»-ի բջջային

տարբերակ անսահմանափակ այցելել օրական ընդամենը 18 դրամով98: 2010-ի

մայիսին99 ծառայությունը ներառում էր նաև Facebook սոցիալական ցանցի բջջային

կայքերի այցելություն և միաժամանակ թանկացավ մինչև 28 դրամ:

Ավելի ուշ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկեց շուկայում «Ես» կանխավճարային

սակագնային պլանը` նախատեսված սկզբում միայն ուսանողների համար100, իսկ

հետո` մինչև 23 տարեկան բոլոր երիտասարդների համար101, ապա նաև` առանց

տարիքային սահմանափակումների102: «Ես» սակագնային պլանի օգտագործողների

համար 1 Մբ-ն արժի ընդամենը 5 դրամ:

«Բիլայնը» նույնպես ունի թե´ հին և թե´ արխիվացված սակագնային փաթեթներ,

որոնց բաժանորդները շարունակում են բջջային ինտերնետի համար համեմատաբար

բարձր գին վճարել: Այսպես, Easy, Go, «Խոսիր», «Միասին», «Ամառային գիշերներ»,

«Հանրապետություն», «ԱՊՀ», «Հարմար», և «Մանկական» կանխավճարային

սակագնային փաթեթներ օգտագործողների համար 1 Մբ ինտերնետն արժի 90 դրամ,

«Մեծ ցանց» համապարփակ սակագնային և հետվճարային «Բազիսային»

փաթեթների բաժանորդները` 50 դրամ: Արխիվային սակագնային փաթեթների մեջ

95 VivaCell-MTS օպերատորի պաշտոնական կայքը, «18+» սակագնային փաթեթ»:

http://mts.am/index.php?page=news&newsID=7865&lng=3 96 VivaCell-MTS օպերատորի պաշտոնական կայքը, «18+» սակագնային փաթեթում GPRS սակագնի

փոփոխությունը»: http://mts.am/index.php?page=news&newsID=9605&lng=3 97 VivaCell-MTS օպերատորի պաշտոնական կայքը, «18+» սակագնային փաթեթում ինտերնետի

սակագնի փոփոխությունը»:

http://mts.am/index.php?page=news&newsID=11705&lng=3 98 VivaCell-MTS օպերատորի պաշտոնական կայքը, «18+» - շփում մտերիմների հետ առանց

սահմանափակման»: http://www.mts.am/index.php?page=news&newsID=15395&lng=3 99 VivaCell-MTS օպերատորի պաշտոնական կայքը, Փոփոխություններ MegaWAP ծառայության

տրամադրման պայմաններում http://mts.am/index.php?page=news&newsID=16985&lng=3 100 VivaCell-MTS օպերատորի պաշտոնական կայքը, «Ես» ուսանողական սակագնային պլանը:

http://mts.am/index.php?page=news&newsID=18419&lng=3 101 VivaCell-MTS օպերատորի պաշտոնական կայքը, «Ես» սակագնային պլանը նոր պայմաններով:

http://mts.am/index.php?menu=4339&lng=3 102 VivaCell-MTS օպերատորի պաշտոնական կայքը, «Ես» սակագնային պլանը:

http://mts.am/index.php?menu=4339&lng=3

Page 40: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

կա նաև կանխավճարային «Ընկերներ» փաթեթը, որտեղ 1 Մբ ինտերնետն արժի 25

դրամ, և կանխավճարային «Ուլտրան», որը 1 Մբ-ի համար առաջարկում է 62 դրամ:

«Բիլայնն» իր հերթին առաջարկում է ինտերնետի ակտիվ օգտագործողներին

«Բջջային ինտերնետ» սակագնային փաթեթները: Այսպես, «Բազային» սակագնում 1

Մբ-ի արժեքը կազմում է 15 դրամ: «Գիշերայինում» գործում է 2500 դրամ ամսական

բաժանորդավճար, գիշերային ժամերին (24:00-08:00) ինտերնետի մուտքը

սահմանափակված չէ, իսկ ցերեկային ժամերին (08:00-24:00) արժի 30 դրամ:

«Անսահմանափակ» սակագինն առաջարկում է 12.500 դրամ ամսական

բաժանորդավճարով ինտերնետի անսահմանափակ մուտք, սակայն սակագնային

փաթեթի «անսահմանափակությունը» պայմանական է. օրացուցային ամսվա

ընթացքում 15 Գբ հասնելու դեպքում գործում է մուտքի թողունակության

սահմանափակում մինչև 128 կբ/վ: Ընտանիքի մեկ այլ «անսահմանափակ» փաթեթ է

«Դրայվը»: Ամսվա ընթացքում 5 Գբ-ի հասնելու դեպքում մուտքի թողունակությունը

սահմանափակվում է մինչև 256 Կբ/վ: Վերոհիշյալներից բացի, «Բիլայնն»

առաջարկում է նաև Mix սակագնային փաթեթ (թե´ կանխավճարային և թե´

հետվճարային կոնֆիգուրացիայով), որտեղ 1 Մբ թրաֆիկն արժի ընդամենը 4,99

դրամ, իսկ հետվճարային ամսական բաժանորդավճարը կազմում է 500 դրամ:

2012 թ. ապրիլին «Արմենտելն» իր կանխավճարային բաժանորդներին առաջարկեց

«0.facebook.com» ծառայությունը, որի միջոցով ինտերնետի համար վարձ չի գանձվում

Facebook-ի բջջային տարբերակ օգտագործելիս103:

«Օրանժ» բջջային օպերատորը, որը 2009-ին ստացել էր հեռահաղորդակցական

ծառայություններ տրամադրելու արտոնագիր, հասցրել է արխիվացնել «Ամեն ամիս»

սակագների միայն մեկ գիծ, որում 1 Մբ թրաֆիկն արժի 40 դրամ:

«Դելֆին», «Թիթեռ» և «Պանտերա» փաթեթներում 1 Մբ ինտերնետն արժի 35 դրամ,

սակայն «Պանտերա» ընտանիքը, հատուկ նախատեսված բջջային ինտերնետի և

սոցիալական ցանցերի սիրահարների համար, նաև ներառում է 200, 500, 1000 և 5000

Մբ համապատասխանաբար 4000, 6000, 10.000 և 20.000 դրամ ամենամսյա վարձ և

տրամադրում է անսահմանափակ մուտք Facebook, «Одноклассники», «Вконтакте»,

LinkedIn, Hayland և Twitter կայքեր:

«Օրանժը» նաև տրամադրում է անսահմանափակ շփում «Իմ ընկերներ», «Իմ

ժամանակ», «Իմ երկիր» և «Իմ համարներ» փաթեթների կանխավճարային

բաժանորդներին` Facebook, «Одноклассники», «Вконтакте», LinkedIn, Hayland և

Twitter կայքերում` օրական 100 դրամ կամ շաբաթական 500 դրամ վճարման դիմաց:

Ի տարբերություն մրցակիցների` «Օրանժը» մշակել է «Իմ ժամանակը» սակագնային

փաթեթը, որը հետաքրքիր է լոկալ լրատվական պորտալների հաճախակի

այցելուների համար: Այսպես, 1 Մբ թրաֆիկը arka.am, aravot.am, a1plus.am, aysor.am,

news.am, panorama.am, tert.am և 7or.am կայքերում արժի ընդամենը 5 դրամ, իսկ մյուս

ռեսուրսներից թրաֆիկը` 20 դրամ: Եվ սա, թերևս, լոկալ բովանդակության

աջակցության և զարգացման ուղղությամբ կարևոր և հազվադեպ քայլերից է:

103 Beeline-ի պաշտոնական կայքը, «0.facebook.com. ծառայությունը»: http://mobile.beeline.am/ru/main/news/news.wbp?id=d3a81805-7f14-4901-8651-f6e449d75119

Page 41: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

ԳԼՈՒԽ VI. ՀՈՍԹԻՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

90-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին Հայաստանում

հեռահաղորդակցության ոլորտում ձևավորված իրավիճակը չէր կարող

չանդրադառնալ նաև հոսթինգ ծառայությունների շուկայի վրա: Մի կողմից`

«Արմենտել» ընկերությունը գերիշխող դիրք ուներ ինտերնետ թրաֆիկի «ներմուծման»

և «արտահանման» վրա, ինչը նրան հնարավորություն էր տալիս տեղական

ինտերնետ պրովայդերների համար ոչ մրցակցային գներ սահմանել: Մյուս կողմից`

հայաստանյան պրովայդերները հնարավորություն չունեին հասնելու մասշտաբի

էֆեկտի` վերջնական սպառողի համար գինն իջեցնելու համար: Իսկ դրա վրա շատ

բան էր ազդում` չզարգացած ենթակառուցվածք, անալոգային հեռախոսակայաններ,

համակարգիչների ներթափանցման ցածր մակարդակ, համակարգչային

գրագիտության ցածր մակարդակ: Բացի այդ, ցածր թողունակությամբ կապուղիները

կայքերի սեփականատերերին այլ ելք չէին թողնում, քան բովանդակությունը

տեղակայելու տեղական պրովայդերների հոսթինգ հարթակներում կամ սեփական

սերվերներ ձեռք բերել: Իսկ նրանք, ովքեր օգտվում են արտասահմանյան հոսթինգից,

սովորաբար բախվում են այն խնդրին, որ արտասահմանյան սերվերներում

տեղակայված կայքերն ավելի երկար էին բեռնվում: Մյուս կողմից` արտասահմանի

օգտատերերը նույնպես դժվարություններ էին ունենում Հայաստանում տեղակայված

կայքեր մուտք գործելու առումով:

Աստիճանաբար շուկան զարգանում էր. հանրության և պետության ճնշման ներքո

«Արմենտելը» ներդրումներ էր կատարում ենթակառուցվածքների մեջ, թվայնացնում

էր հեռախոսակայանները. նոր տեխնոլոգիաների և նոր խաղացողների երևան

գալով` համակարգիչներն էժանանում էին, տնտեսության աճի հետ մեկտեղ աճում էր

նաև համակարգիչների ներթափանցման մակարդակը, համաչափ բարձրանում էր

համակարգչային գրագիտության մակարդակը, հայտնվեցին նոր ինտերնետ

պրովայդերներ: Այսպես, որոշ տեղական պրովայդերներ կարողացան ընդլայնել

տեղական հոսթինգի ծառայությունները: Պայմանավորվածություն ձեռք բերելով

օտարերկրյա հոսթինգ ընկերությունների հետ` հայ պրովայդերները սերվերներ էին

վարձակալում արտասահմանում, որոնց վրա օրվա ընթացքում մեկ կամ երկու

անգամ ավտոմատ պատճենվում էր տեղական սերվերների բովանդակությունը

(այսպես կոչված ռեպլիկացիա): Ինչպես նաև գրանցվում էին օգտատիրոջ

աշխարհագրության նշաններով կանոնները: Այսպիսով, Հայաստանից նման

բովանդակության օգտատիրոջ դիմումները երթուղիչավորվում էր հայկական

սերվերի վրա, իսկ օտարերկրացի օգտատերերին բացվում էր Հայաստանից դուրս

գտնվող սերվերի համանման բովանդակությունը: Արժի նաև նշել, որ սա

հնարավորություն տվեց պրովայդերներին տրամադրել ոչ միայն առավել որակյալ

հոսթինգ ծառայություններ, այլև կրճատել եկամուտները. անհամեմատ էժան էր

արտասահմանում սերվեր վարձել և ռեպլիկացիա անել, քան թրաֆիկի համար

վճարել Հայաստանում մոնոպոլիստին:

Տեղական բովանդակությամբ շուկայի ձևավորման մյուս ուղենիշը Freenet նախագիծն

էր, որն անվճար տրամադրում է էլեկտրոնային փոստի, հոսթինգի և հայկական

սերվերներին ինտերնետ մուտքի ծառայություններ: Նախագիծը գործարկվեց 1997 թ.`

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ (ՄԱԶԾ/UNDP): 2000 թ.

համակարգում գրանցված էր ավելի քան 6000 բաժանորդ, և ստեղծված ավելի քան

Page 42: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

1000 կայք: 2003 թ. օգտատերերի թիվն արդեն ավելի քան 21.000 էր, իսկ կայքերի թիվն

անցնում էր 3000-ից: Պետք է նշել, ՄԱԶԾ-ը, Freenet նախագծի շրջանակներում,

ֆինանսավորել է նաև Forum.am ֆորումների հարթակի, Bnagir.am գրական պորտալի

ստեղծումը, ազգային լեզվի աջակցության ծրագրային ապահովումը (National

Language Support), Հայաստան այցելող օտարերկրացիների համար էլեկտրոնային

վիզաների ստացման համակարգը, էլեկտրոնային կառավարման պորտալը և այլն:

4.1 Հայաստանում հոսթինգի անմրցակից գնի պատճառները

Հայաստանում առաջինը հոսթինգի ծառայություններ սկսեցին տրամադրել

ինտերնետ պրովայդերները, որոնք 90-ականների կեսի համար արդեն ունեին

ինտերնետ և էլեկտրոնային փոստ օգտագործողների համեմատաբար մեծ

բաժանորդային բազա: Սակայն հոսթինգի գները բավական բարձր էին, իսկ որակը`

ոչ այնքան լավ, որի պատճառը պրովայդերների և բաժանորդների սահմանափակ

թիվն էր: Հայաստանի հոսթինգ ծառայությունների շուկայի ձևավորման վրա ազդող

գործոնների շարքում նաև հարկ է նշել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիբեռ

գրոհների ինտենսիվությունը, ինչպես նաև տեղական հաքերների ակտիվությունը:

Որոշ կայքեր (օրինակ` ԶԼՄ-ներ) նախապատվությունը տվել են հենց

հյուսիսամերիկյան և եվրոպական հոսթինգ հարթակներին` հայրենիքում

հարաբերական կայունության երաշխիքների բացակայության պատճառով: Նվազ

կարևոր գործոն է նաև լեզվական խոչընդոտը. որոշ հաճախորդներ

նախապատվությունը տալիս էին լոկալ հոսթինգ պրովայդերներին, քանի որ չէին

տիրապետում անգլերենին կամ մեկ այլ օտար լեզվի այն չափով, որ պրովայդերի հետ

հեռախոսով և էլեկտրոնային փոստի միջոցով բացատրվեն: Բազմաթիվ

ընկերություններ հոսթինգ հարթակի ընտրությունը վստահում էին իրենց կայքը

մշակողներին, որոնք, ըստ էության, հանդիսանում էին տեղական կամ

արտասահմանյան հոսթինգի ռեսելլեր` դրանով իսկ սառեցնելով կայքի

սեփականատերերի և հոսթինգ պրովայդերի միջև շփումը: Մշակողների մի մասն էլ,

ընդհակառակը, վերաորակավորվեց հոսթինգ պրովայդերի` պատվիրատուներին

վաճառելով լրացուցիչ ծառայություններ: Սակայն պրակտիկայում այս

պրովայդերներն անպատրաստ գտնվեցին թե´ տեխնիկական խափանումների և թե´

կիբեռ գրոհների առաջ:

Հոսթինգ ծառայությունների շուկայի կարևոր բնորոշ գիծը դարձավ «անվճար ներքին

թրաֆիկի» հայեցակարգը: Լոկալ պրովայդերների մեծ մասը, միաժամանակ

տրամադրելով ինտերնետ մուտքի և հոսթինգի ծառայություններ, իրար մեջ

անվտանգ պիրինգի (ցանցերի P2P միացման) պայմանավորվածություն են ձեռք

բերել, ինչը, անկասկած, շահավետ էր բոլոր կողմերի համար: Այդուհանդերձ, եթե

պրովայդերներին չէր հաջողվում ցանցերի միացման պայմանավորվածություն ձեռք

բերել, ապա մեկ այլ պրովայդերի հոսթինգում տեղակայված բովանդակությունը շատ

դանդաղ էր բեռնվում, քանի որ սերվերին դիմելու մասին ազդանշանի ընդունումը,

կախված ցանցի ճարտարապետությունից, տեղի էր ունենում Վրաստանում,

Ռուսաստանում, Ուկրաինայում և այլն:

Հայաստանում հոսթինգ ոլորտի խոշոր ընկերություններից մեկի` ABC Domain-ի

տվյալներով` սերվերների մեծ մասը գտնվում է Երևանում, հավասար չափով

Գյումրիում և Վանաձորում, ինչպես նաև ընկերություններից մեկը Սևան, Գավառ և

Page 43: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Մարտունի քաղաքներում հոսթինգ ծառայություններ տրամադրելու հայտ է

ներկայացրել:

Օպերատորների միջև առաջացող որոշ վեճեր ստանում են հասարակական

քննարկման թեմա: Օրինակ` «Արմինկոն»` Հայաստանի առաջին ինտերնետ

պրովայդերներից մեկը, մի քանի տարի չէր կարողանում «ԱրմենՏել» ազգային

օպերատորի ցանցի հետ իր ցանցի միացման պայմանավորվածություն ձեռք բերել104:

Կար մեկ այլ վեճ` «ԱրմենՏել» ընկերության և «ԷյԴիՍի» պրովայդերի միջև105:

Ստեղծված իրավիճակը հիմք տվեց այս գործընթացների կարգավորմանը պետության

միջամտության անհրաժեշտության քննարկումներ սկսել: Արդյունքում` 2010 թ.

ապրիլի 14-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովը ընդունեց որոշում106, որը պարտադրում էր ինտերնետ

պրովայդերներին պարտադիր պիրինգի (ցանցերի P2P միացման): Ընդ որում,

սահմանվեց նվազագույն միացման բավական բարձր թողունակություն` 10 մբ/վ:

Ինչպես նաև որոշումը կանոնակարգում է միացման կարգը, ժամկետները և այլն:

Ցանցերի միացման այլընտրանքային նախագիծ դարձավ հայկական ինտերնետ

թրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամը: ՀԾԿՀ որոշման համաձայն`

պրովայդերներից յուրաքանչյուրն իրավունք ունի մյուսից միացում պահանջելու,

սակայն մինչև պիրինգի կետ ենթակառուցվածքի ծախսերը պետք է ստանձնի հենց

դիմող օպերատորը: Այսպիսով, խոցելի վիճակում հայտնվեցին փոքր և մարզային

պրովայդերները: Ստեղծելով սեփական տվյալների կենտրոնը, «Արմիքսը»

փաստորեն ստանձնեց օպերատորների միջև միջնորդի պարտականությունները`

դրանով վերացնելով դժվարությունները, որոնց կարող էին բախվել որոշ ինտերնետ-

պրովայդերներ. այժմ նրանց մնում է միայն միանալ «Արմիքս» ենթակառուցվածքին,

որը, իր հերթին, կապահովի դատա-կենտրոնին միացած մյուս պրովայդերների

ցանցերի հետ միացումը:

Ինտերնետ պրովայդերների շուկայում լուրջ փոփոխությունները (միաձուլում,

կլանում, ծառայությունների տրամադրման դադարեցում) չէին կարող

չանդրադառնալ նաև հոսթինգ շուկայի վրա: Այսօր տեղական շուկայում հիմնական

խաղացողներն են «ԷյԲիՍիԴոմեն», «Բիլայն», «Յուքոմ», «Վեբ» և «Կոռնետ»

ընկերությունները, իսկ արտասահմանյաններից ավելի ճանաչված են աշխարհի

խոշոր հոսթինգ հարթակներից GoDaddy-ը և HostGator-ը:

«ԷյԲիՍիԴոմեն»107 - Լինուկս հարթակում հոսթինգի ամսական վարձավճարը

կազմում է 700-14.000 դրամ, իսկ Windows հարթակում` 2500-4000: Առանձնացված

սերվերի ծառայության արժեքը ամսական 25.000-ից է, իսկ վիրտուալ առանձնացած

սերվերինը` 7000-22.000:

104

Itel.am, «Արմինկոն» «Արմենտելին» առաջարկում է պիրինգի մասին պայմանագիր ստորագրել»: http://www.itel.am/ru/news/2813/ 105 News.am, «ADC-ը հերքում է «Արմենտելի» մեղադրանքները»: http://news.am/rus/news/11339.html 106 ՀԾԿՀ-ի որոշումը օպերատորների միջև թրաֆիկի փոխանակումը կանոնակարգելու մասին (հայ.) http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=58359 (арм.) 107 ABC Domain-ի պաշտոնական կայքը: http://www.abcdomain.am/ru/Services/

Page 44: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

«Բիլայն»108 - Ստանդարտ փաթեթներն արժեն ամսական 700-3500, իսկ վիրտուալ

առանձնացված սերվերինը` սկսած 10.000 դրամից:

«Յուքոմ» ընկերությունը109, թերևս, Հայաստանի ինտերնետային ծառայությունների

շուկայում ամենաերիտասարդ և ամենադինամիկ զարգացող խաղացողն է: 2010 թ.

մայիսին «Էքստերնետ» օպերատորի գործունեության ավարտից հետո բազմաթիվ

նախկին բաժանորդներ անցան «Յուքոմ» ընկերության տրամադրած հոսթինգին: 2011

թ. սեպտեմբերին «Յուքոմ» ընկերությունը հայտարարեց մրցակցող պրովայդերի`

«Նետսիսի» կլանման մասին, որը հանդիսանում է թե´ ինտերնետի մուտքի և թե´

հոսթինգի ծառայություններ տրամադրող խոշոր խաղացողներից : Ուշագրավ է, որ

«Յուքոմ» ընկերության ղեկավարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում

նշված էր, որ կլանման հիմնական նպատակը հենց հոսթինգ ծառայությունների

առաջմղումն է: Առաջարկվող փաթեթները արժեն ամսական 900-7200 դրամ:

«Վեբ»110 ինտերնետ պրովայդերը շուկայի ամենահին մասնակիցներից է, որ մինչ

այսօր տրամադրում է ինտերնետ հոսթինգի ծառայություններ: Ընտրության համար

առաջարկվում են ստանդարտ փաթեթներ` ամսական 1800-4500 դրամ:

«Կոռնետ»111

«ՄՏՍ» ռուսաստանյան կորպորոցիայի հետ ինտեգրման գործընթացում գտնվող

ընկերությունը շարունակում է տրամադրել ինտերնետ հոսթինգի ծառայություններ:

Ստանդարտ փաթեթների ամսական արժեքն է 2000-5000 դրամ:

GoDaddy

GoDaddy-ը ողջ աշխարհում առաջատար հոսթինգ հարթակներից մեկն է: Այսօր

ընկերությունն առաջարկում է այսպես կոչված «չորրորդ սերնդի» հոսթինգի

ծառայություններ, որոնք ներառում են անվտանգության, կայունության և թրաֆիկի

դինամիկ կառավարման (Dynamic Traffic Management) լրացուցիչ գործառույթներ:

GoDaddy-ի սերվերներում ստանդարտ վեբ հոսթինգի արժեքը112 ամսական

մոտավորապես կազմում է 6-10 դոլար (2340- 3900 դրամ), այն դեպքում, երբ վիրտուալ

առանձնացված սերվերում113 հոսթինգի ամսական վարձը մոտավորապես կարժենա

30-150 դոլար (11.700-58.500 դրամ):

HostGator

HostGator հոսթինգ պրովայդերը համաշխարհային շուկայի խոշոր խաղացողներից

մեկն է: Մասնագիտանում է հենց վեբ-հոսթինգում, ընկերությունն առաջարկում է

ծառայությունների բազմաթիվ փաթեթներ: Ստանդարտ հոսթինգի ամսական

արժեքը114 մոտավորապես կազմում է 4-10 դոլար (1560-3900 դրամ), իսկ վիրտուալ

108 Beeline Business-ի պաշտոնական կայքը: http://b2b.beeline.am/rus/office/hosting/tariffs.wbp?id=f93c31fe-0536-4b63-

8bee-86dfbf051bc5 109 Ucom-ի պաշտոնական կայքը: http://ucom.am/ru/uNetHosting.html 110 Web-ի պաշտոնական կայքը: http://web.am/ru/prices/?p=hosting 111 Cornet-ի պաշտոնական կայքը: http://cornet.am/ru/tarifs/hostingandcolocationtariffs.htm 112 Go Daddy-ի պաշտոնական կայքը: http://www.godaddy.com/hosting/web-hosting.aspx?ci=9009 113 GoDaddy-ի պաշտոնական կայքը: http://www.godaddy.com/hosting/virtual-dedicated-servers.aspx?ci=9013 114 HostGator-ի պաշտոնական կայքը: http://www.hostgator.com/shared.shtml

Page 45: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

առանձնացված սերվերում115 հոսթինգն արժի մոտավորապես 20-210 (7800-81.900

դրամ):

Վերլուծելով լոկալ հոսթինգ պրովայդերների ծառայությունները` դժվար չէ նկատել,

որ գնի և որակի հարաբերակցությունն ըստ էության մրցունակ է: Եվ որոշ դեպքերում

(օրինակ` սովորական կայք-այցեքարտի տեղադրման անհրաժեշտության դեպքում)

տեղական պրովայդերների առաջարկությունները շահեկան են լինում: Կախված

բովանդակության լսարանի աշխարհագրությունից, նրա տեսակից, տեխնիկական

աջակցման անվտանգությանը և օպերատիվությանը ներկայացվող պահանջներից,

այցելությունների քանակական ցուցանիշներից (դիտումների և այցելուների թիվը,

դիտման խորությունը, կայքում գտնվելու միջին ժամանակը և այլն) և բազմաթիվ այլ

գործոններից` հոսթինգ ծառայության բաժանորդները կարող են ընտրություն

կատարել հօգուտ կա´մ տեղական, կա´մ արտասահմանյան պրովայդերի:

Եվ եթե առաջին հայացքից տեղական պրովայդերների գները մրցունակ են թվում,

ապա որակի պարամետրերը (թրաֆիկ, սերվերների սկավառակային/дисковое

տարածք, հզորություն, սպասարկում) կարող են ավելի լավը լինել: Հաշվի առնելով

ինտերնետի թե´ արտաքին կապուղիների և թե´ կապուղիների ներքին

ճարտարապետության խոցելիությունը` շատ դեպքերում իդեալական լուծումը

միանգամից երկու (և ավելի) հոսթինգ հարթակներում տեղակայելն է . մեկը` լոկալ

հոսթինգ պրովայդերի մոտ (տեղական լսարանի համար), իսկ երկրորդը`

արտասահմանյանի մոտ (օտարերկրացի այցելուների համար): Բնականաբար, այս

լուծումը լրացուցիչ ծախսեր է պահանջում, սակայն այսօր առանց հայելային

սերվերների տեխնոլոգիայի օգտագործման կամ սինքրոնացման (որն այլ կերպ

կոչվում է «ռեպլիկացիա») շատ դժվար է հասնել բովանդակության մուտքի

անխափանության և բարձր արագության:

Հայաստանի ինտերնետային ծառայությունների շուկայում տեղի ունեցած

փոփոխությունները և որոշ խոշոր պրովայդերների լուրջ ներդրումների

պատրաստակամությունը կարող են շարունակել պրովայդերների շրջանում

միավորման և միաձուլման միտումը, ինչը կհանգեցնի հոսթինգ ծառայությունների

շուկայի հետագա մոնոպոլացման: Առաջին հայացքից նման մոնոպոլացումը կարող է

բացասական լինել ողջ շուկայի համար, սակայն հաշվի առնելով աշխարհագրության,

ենթակառուցվածքների և այլ գործոնների առանձնահատկությունը, միավորումը,

թերևս, որակյալ, հուսալի և առավել հասանելի հոսթինգ ծառայություններ

տրամադրելու ճանապարհին միակ իրատեսական սցենարն է: Գների մոնոպոլ

բարձրացման հավանականությունը բավական փոքր է, քանի որ հոսթինգ

ծառայությունների բուն առանձնահատկության և արտասահմանյան հոսթինգ

պրովայդերների հասանելիության հետևանքով տեղական բաժանորդները կարող են

հեշտորեն անցնել այնպիսի հսկաների, ինչպիսին են GoDaddy-ն և HostGator-ը:

Բնականաբար, դա կհակասի մոնոպոլիստի շահերին, քանի որ ենթակառուցվածքում

ներդրումները կարող են արդարացվել միայն բաժանորդների մեծ թվի օգնությամբ:

Հոսթինգ ծառայությունների լոկալ շուկայի աջակցության ուղղությամբ լրացուցիչ

քայլ կարող է լինել պետական մարմինների պաշտոնական կայքերի նկատմամբ

115 HostGator-ի պաշտոնական կայքը: http://www.hostgator.com/vps-hosting/

Page 46: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

պահանջների հաստատման մասին կառավարության որոշումը: Բացի տեխնիկական,

տեխնոլոգիական և նույնիսկ ոճական պահանջներ ներկայացնելուց, այսօր

շրջանառվող որոշման նախագիծը116 պարտավորեցնում է պետական մարմիններին

իրենց պաշտոնական էջերը տեղակայել լոկալ հոսթինգ պրովայդերների

սերվերներում (ընդսմին չարգելելով հայելային սերվերների տեխնոլոգիայի կամ

արտասահմանում սինքրոնացման լրացուցիչ օգտագործումը):

4.2 Հայկական դոմենային .am տիրույթի զարգացումը

Այսօր հայկական .am տիրույթում դոմենների քանակը հաշվվում է 20.000-ից քիչ

ավելի117: Եվ դրա պատճառը ոչ միայն անհամարժեք առաջխաղացումն է, այլև ոչ

ճիշտ գնային քաղաքականությունը: Հայկական դոմենները ի սկզբանե ունեին ոչ

մրցակցային գին այնպիսի դոմենային տիրույթների համեմատությամբ, ինչպիսիք են

.com-ը, .org-ը, .net-ը, .ru-ն:

Դոմենային տիրույթում կայքերի ավելացման հետ զուգահեռ նվազում է նաև գինը:

Այսպես, 2010 թ. ընթացքում սպասարկման գինը 16.300 դրամից (40 ԱՄՆ դոլար)

նվազել է մինչև 12.000 դրամ (30 ԱՄՆ դոլար): Այնուամենայնիվ, այն աննշան էր, իսկ

ոչ ռեզիդենտների համար գինը շարունակում է ահավոր բարձր մնալ` տարեկան 50

դոլար: Համեմատության կարգով` .com տիրույթում դոմենն արժի ընդամենը

տարեկան 10 դոլարի կարգի: Հայկական .am տիրույթի զարգացման և առաջընթացի

համար պատասխանատուները դոմենների համար ակնհայտ բարձրացված գինը

բացատրում են դրսից ֆինանսավորման բացակայությամբ: Փաստորեն,

կազմակերպությունը ֆինանսավորում է իրեն դոմենների վաճառքի հաշվին: Սակայն

տարրական տնտեսագիտական հասկացությունները և միջազգային փորձը վաղուց

արդեն ցույց են տվել, որ հայկական դոմենների վաճառքի գնի էական նվազման

դեպքում մի քանի անգամ կաճեին:

Թերևս .am դոմենների բարձր գնի միակ դրական հետևանքը որոնողականների

շրջանում բարձր վստահելիությունն է, ինչը հնարավորություն է տալիս լավ

ինդեքսավորել կայքերը .am տիրույթում և ցույց տալ դրանք թոփային

արդյունքներում: Հայկական .am դոմենային տիրույթում գրանցված կայքերի շուրջ

50%-ը Հայաստանի ռեզիդենտ չեն: Կայքերի սեփականատերերի մի մասը

հանդիսանում է հայկական սփյուռքի ներկայացուցիչ118:

AMNIC-ը` .am դոմենի ազգային ռեգիստրատորը, արևմտյան կիսագնդի բոլոր

երկրներին ու տարածաշրջաններին և, մասնավորապես, ԱՄՆ-ին կարող էր այն

առաջարկեր, որպես այլընտրանք դոմեն: Դոմենի լեզվաբանական

առանձնահատկությունը ուղղակի զուգորդություն է ստեղծում թե´ ամերիկյան

մայրցամաքի և թե´ ԱՄՆ-ի հետ: Օրինակ` հնարավոր էր ստեղծել երկրորդ

մակարդակի այնպիսի դոմենային անուններ, ինչպես north.am, south.am, central.am,

latin.am, և առաջարկել դրանք համապատասխան տարածաշրջաններում:

116 ՀՀ կառավարության որոշման նախագիծ` պետական կառույցների պաշտոնական կայքերին

ներկայացվող պահանջների մասին http://mtc.am/DownloadFile/5798arm-KARG_.doc (հայ.): 117 AMNIC-ի` .am դոմենի ազգային ռեգիստրատորի պաշտոնական կայք https://www.amnic.net/ 118 Հարցազրույց «Ինտերնետ-հանրություն» կազմակերպության նախագահի տեղակալ Գրիգոր

Սաղիյանի հետ:

Page 47: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Մեկ այլ տարերային, այլ ոչ թե ծրագրված քաղաքականության արդյունքում

զարգացող ուղղություն են AM (ամպլիտուդային մոդուլյացիա) դիապազոնում

սփռվող ռադիոկայանները: Բազմաթիվ ռադիոհաղորդողներ, դոմենները գրանցել են

հայկական .am տիրույթում:

4.3 Տեղեկատվական անվտանգությունը և գրաքննությունը:

Ինտերնետային ֆիլտրում

Հայաստանում ինտերնետային ֆիլտրում, առանձին կայքերի կամ ցանցի հատվածի

շրջափակում այսօր չի իրականացվում: Համենայն դեպս, նման տվյալներ չկան:

Մինչդեռ 2008 թ. նման միջոցառումներ անցկացվել են: 2008 թ. մարտի 1-ին ուժային

կառույցների և ընդդիմության միջև բախումներից հետո, որոնք հաջորդեցին

նախագահական ընտրություններին, Հայաստանում արտակարգ դրություն

հայտարարվեց: Արտակարգ դրության ռեժիմին հաջորդեցին խոսքի ազատության

սահմանափակումները: Տարածվող տեղեկատվության սահմանափակումներ

մտցվեցին ԶԼՄ-ների բոլոր տեսակների համար. խմբագրությունները պարտավոր

էին տարածել միայն պաշտոնական տեղեկատվությունը:

Քանի որ ցանցային ԶԼՄ-ները, տվյալ պահին լույս տեսնող տեղեկատվության

վերահսկողությունից բացի ունեին նաև հանրամատչելի արխիվներ, մի շարք

հրատարակությունների կայքեր հայ պրովայդերների կողմից արգելափակվեցին:

Մասնավորապես, մարտի 3-8-ը և մինչև մարտի 20-ը արգելափակվեցին հետևյալ

կայքերը119.

A1plus.am լրատվական կայքը Aravot.am «Առավոտ» օրաթերթի կայքը Hzh.am («Հայկական ժամանակ» օրաթերթի կայքի նախկին դոմենային

անվանումը ), Azatutyun.am «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի երևանյան

բյուրոյի լրատվական կայք, Armenialiberty.org «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրատվական

կայք Echannel.am ընտրությունների ընթացքում «Ինտերնյուս» կազմակերպության

տեղեկատվական նախագիծ Zhamanak.com «Ժամանակ» օրաթերթի կայք, Payqar.net նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների

տեղեկատվական կայք, Levonforpresident.com նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի

կողմնակիցների տեղեկատվական կայք , Lragir.am լրատվական կայք Armtoday.info լրատվական կայք

119 OpenNet Initiative. Armenia imposes Internet censorship as unrest breaks out following disputed Presidential

elections. http://opennet.net/blog/2008/03/armenia-imposes-internet-censorship-unrest-breaks-out-following-

disputed-presidential-e

Page 48: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Միաժամանակ մարտի 3-ին «Հայաստանի ինտերնետ հանրությունը» .am տիրույթում

չորս դոմենային անունների` A1plus.am-ին, Azatutyun.am-ին, Hzh.am-ին, զրկեց

սպասարկումից. դոմենները գտնվում էին կախված վիճակում (on hold) և

անհասանելի էին:

Այս առնչությամբ 2008 թ. մարտի 6-ին Հայաստանի «Ինտերնետ հանրությունը»

հանդես եկավ հայտարարությամբ, որ երկրում հայտարարված արտակարգ դրության

առնչությամբ Ազգային անվտանգության ծառայության պահանջով սառեցրել է մի

շարք դոմենային անուններ120:

Ինչպես նաև մի քանի օր Հայաստանում արգելափակվեց Youtube.com կայքը: Այս

փաստը հայ բլոգերները հայտնաբերեցին մարտի 10-ին, սակայն արդեն մարտի 14-ին

կայքը ապաշրջափակվեց121:

Open Net Initiative հեղինակավոր կազմակերպությունը, որը հետևում է ինտերնետում

գրաքննության արտահայտություններին, 2010 թ. հուլիսին Հայաստանը ներառեց

ինտերնետի մասնակի շրջափակում իրականացնող երկրների ցուցակում: Խոսքը

մասնավորապես այն մասին էր, որ Հայաստանում պրովայդերները շրջափակում են

Հայաստանում քիչ հայտնի Orkut ցանցը: Սա նշվել է նաև “Google vs. World: 79 Places

Google is Being Sued or Blocke” հոդվածում (Orkut-ը Google-ի դուստր նախագիծն է)122:

Բլոգերների միջամտությունն օգնեց այդ ցուցակից Հայաստանին հանելուն, քանի որ

այդ կայքի ոչ մի շրջափակում չէր դիտվել123:

Ինչպես նաև, Google ընկերությունը աշխարհի տարբեր երկրների պետական

մարմինների` ընկերությանն ուղղված դիմումների մասին հաշվետվության մեջ`

անձնական տվյալներ ստանալու կամ Google-ի սերվիսների բովանդակությունը

հեռացնելու առնչությամբ, ներկայացրել է նաև Հայաստանի իրավիճակը:

Հաշվետվության համաձայն` 2009 թ. հուլիսից դեկտեմբեր Հայաստանի պետական

ծառայությունները նման պահանջներով դիմել են Google ընկերությանը: Սակայն

քանի որ հարցումները 10-ից քիչ են եղել, ընկերությունը չի բացահայտել

հարցումների թիվն ու էությունը: Հետագայում Հայաստանը հաշվետվությունում չի

հիշատակվել124:

4.4 Գրոհներ ինտերնետի հայկական տիրույթի վրա

Ցանցի հայկական տիրույթի վրա առաջին խոշորածավալ գրոհը ադրբեջանական

կողմը ձեռնարկեց 2000 թ. հունվարի վերջին The Green Revenge և Hijack Team 187

ադրբեջանական հաքերների խմբերը սկսեցին շարքից դուրս բերել հայկական

կայքերը: Հաքերներին հաջողվեց վերահսկողության տակ պահել մոտավորապես 25

խոշոր հայկական պորտալներ: Ի պատասխան` հայ հաքերները, միավորվելով

120 «Ինտերնետ-հանրություն» կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանի հաղորդումը

https://elists.isoc.org/pipermail/chapter-delegates/2008-March/003563.html 121 Սիմոն Մաղաքյանի բլոգ http://blogian.hayastan.com/2008/03/10/armenia-youtubecom-blocked/ 122 ReadWriteWeb technology blogs http://www.readwriteweb.com/archives/79_places_google_is_being_sued_map.php#comment-225068 123 Սամվել Մարտիրոսյանի բլոգը: http://kornelij.livejournal.com/907411.html 124 Google transparency Report http://www.google.com/transparencyreport/governmentrequests/AM/

Page 49: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

այսպես կոչված The Liazor group-ում, փետրվարի 11-13-ը «հատուցման ակցիա»

անցկացրին` հսկողության տակ առնելով ավելի քան 20 ադրբեջանական կայքեր, այդ

թվում նաև` Зеркало թերթի էլեկտրոնային տարբերակը125:

Այս խոշոր միջադեպից հետո երկար ժամանակ կոտրված կայքերի վիճակագրություն

չէր վարվում և երկու կողմերից ակտիվություն չէր նկատվում: Ինտերնետի հայկական

տիրույթի վրա հաջորդ խոշոր գրոհը գրանցվեց 2005 թ. հունիս-հուլիսին: Գրեթե բոլոր

հայկական հանրային հարթակները, ինտերնետ ֆորումները վեց շաբաթ մշտապես

գտնվում էին DDoS-գրոհի տակ և անհասանելի էին օգտատերերին126: Գրոհի

հեղինակն անհայտ մնաց: Չնայած այս միջադեպին ադրբեջանական կամ թուրքական

հաքերների մասնակցության մասին կասկածներին`նրանց կողմից ոչ մի հաղորդում

չեղավ:

Հետագայում հայկական կայքերի և հայկական հոսթինգների վրա գրոհների թիվը

սկսեց տարեցտարի ուժեղանալ: Կոտրում էին ոչ միայն անհատական կայքերն ու

խոշոր պորտալները, այլ նաև լայնածավալ գրոհներ էին լինում պետական կայքերի և

խոշոր սերվերների վրա:

Հայկական ցանցի պետական հատվածի վրա գրոհներ զանգվածայնորեն տեղի

ունեցան 2006-2009 թթ. ժամանակահատվածում: Ամեն տարի մի քանի անգամ

կոտրում էին պետական կայքերը: Առավել էական էր 2009 թ. հուլիսին Հայաստանի

կառավարության Gov.am կայքի վրա գրոհը: Այդ ժամանակ հաքերները ստույգ

չճշտվեցին և, ամենայն հավանականությամբ, չէին ներկայացնում ադրբեջանական

կամ թուրքական կողմը: Ընդ որում, հաքերներին կարծես հաջողվել էր կոտրել ոչ թե

հոսթինգը, այլ հենց կայքը127:

2008-2009 թթ. ընթացքում Հայաստանում մշակվեց «Հայեցակարգ տեղեկատվական

անվտանգության մասին», որն ուժի մեջ մտավ 2009 թ. հուլիսի 25-ին128: Հայեցակարգի

իրականացման արդյունքում` Ազգային անվտանգության ծառայությունը

հսկողության տակ վերցրեց հայկական ցանցի պետական հատվածը` պետական

կառույցների կայքերն ու ներքին ցանցերը: Արդեն 2009 թ. աշնանից ձեռնարկված

գործողությունների արդյունքում դադարեցին գրանցվել հաջողված հաքերական

գրոհներ ցանցի հայկական հատվածի վրա:

Չնայած ԱԱԾ-ի կողմից պետական սերվերների պաշտպանությանը` մասնավոր

հատվածում իրավիճակը շարունակում է լուրջ մնալ: Այսպես, Հայաստանի

անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի տվյալներով` 2010

թ. իրականացվել է ավելի քան 1000 հաքերական գրոհ հայկական տեղեկատվական

կայքերի վրա129:

125 Огонек. “Новый век начинается с первой в мире виртуальной войны между суверенными государствами”

http://www.ogoniok.com/archive/2000/4641/14-26-27/ 126 Росбалт, «Կիբեռ պատերազմ Ղարաբաղի համար»: http://www.rosbalt.ru/main/2006/05/19/253927.html 127 Regnum, «Կոտրել են Հայաստանի կառավարության պաշտոնական կայքը»: http://www.regnum.ru/news/1187714.html 128 «Հայեցակարգ տեղեկատվական անվտանգության» (հայ.) http://www.dpf.am/uploads/C_Information%20Safety.pdf 129 News.am, «Մեկ տարում իրականացվել է ավելի քան 1000 հաքերական հարձակում հայկական

տեղեկատվական կայքերի վրա»: http://news.am/rus/print/40954.html

Page 50: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Հիմնական գրոհները հայկական կայքերի և հոսթինգ սերվերների վրա

իրականացվում են ադրբեջանական կամ թուրքական հաքերական խմբերի կողմից:

Մի շարք գրոհներ իրականացվում են ադրբեջանական և թուրքական հաքերական

միավորումներ ներկայացնող մի քանի խմբավորումների հետ համատեղ: Առավել

ակտիվ հաքերական խմբերի շարքում կարելի է նշել ադրբեջանական Azerbaijan

Defacers Group-ը և թուրքական 1023Turk-ը: Միևնույն ժամանակ 2011 թ. հայկական

կայքերը զանգվածաբար կոտրել են ալժիրական, ալբանական և այլ հաքերներ130:

Նկար 9. Ինտերնետի հայկական տիրույթի կոտրված կայքերի վիճակագրությունը

2011 թ.: Cybergates-ի տվյալներ

Առավել խոշոր գրոհներ են իրականացվում հիմնականում երկու դեպքերում .

1. այն դեպքում, երբ հաքերներին հաջողվում է գտնել այն սերվերի խոցելիությունը,

որտեղ տեղակայված են մեծ քանակությամբ հայկական կայքեր: Սովորաբար մեծ

քանակությամբ հայկական կայքեր տեղակայված են հենց հոսթինգ ծառայություններ

մատուցող հայկական ընկերությունների սերվերներում,

2. այն դեպքում, երբ կայքերի նույն արտադրողի մոտ հայտնաբերվում է ընդհանուր

խոցելիություն, ինչի հետևանքով չարագործները հնարավորություն են ստանում

գրոհել միանգամից բազմաթիվ կայքերի վրա` անկախ հոսթինգից:

Կոնկրետ կայքեր արտադրողի կայքերի վրա գրոհների դեպքեր միշտ են գրանցվում:

Այսպես, միայն 2011 թ. սկզբին ադրբեջանական հաքերները կոտրել էին կոնկրետ մեկ

հայկական ընկերության պատրաստած ավելի քան 20 կայք131:

130 Կոտրված կայքերի արխիվ (dafaced) http://zone-h.org/ 131 Կոտրված կայքերի արխիվ (dafaced) http://zone-h.org

Page 51: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

Հայկական սերվերների վրա գրոհները թեև այնքան էլ հաճախադեպ չեն, սակայն

առավել ծավալուն են: 2011 թվականն այս իմաստով առավել հատկանշական էր:

Տարեսկզբին, թուրք հաքերները կոտրեցին Smart Systems132 ընկերության հոսթինգում

տեղակայված 295 հայկական կայքեր:

Միևնույն ժամանակ Smart Systems ընկերությունն էլ հայտարարեց այն մասին, որ

ընկերությունների թիվն ուռճացված է. «Խոսքը ոչ թե կայքերի, այլ դոմենների մասին

է` ընդգծելով, որ կայքերի իրական թիվը 190 է»133: Նաև հայտնի դարձավ, որ

ընկերությունը պատշաճ ձևով չի պահպանել հաճախորդների տեղեկատվությունը, և

կոտրելիս տեղեկատվության մի մասը կորել է. «Կոտրելու հետևանքով ռեսուրսներից

կորել է սերվերում տեղակայված մեծ տեղեկատվություն, և ընկերությունը չի կարող

ամբողջությամբ վերացնել պատճառված վնասի հետևանքները` նշելով, որ,

այնուամենայնիվ, տվյալների հիմնական մասը, այդ թվում նաև` արխիվային,

կվերականգնվեն»134:

2011 թ. նոյեմբերի վերջին կոտրեցին Host.am ընկերության սերվերներում

տեղակայված շուրջ 100 հայկական կայքեր: Պատասխանատվությունը ստանձնեց

մինչ այդ անհայտ ադրբեջանական Black Hats խմբավորումը135:

Հայկական սերվերների վրա հաքերային հարձակումները ուժեղ հոգեբանական

ազդեցություն է ունենում կայքերի սեփականատերերի վրա և ստիպում նրանց

տեղափոխվել արտաքին սերվերներ` հայաստանյան հոսթինգ ընկերությունները

համարելով ոչ պրոֆեսիոնալ և հաքերների մարտահրավերներին դիմակայելու

համար անկարող:

Այսօր հայկական հոսթինգների համար առավել վտանգավոր գործոն է ցանցի

հայկական տիրույթի վրա ադրբեջանական և թուրքական հաքերների չդադարող

գրոհները: Ընդ որում, հաքերների համար առավել հարմար թիրախ են հենց

հայկական սերվերները, որոնց վրա տեղակայված են միանգամից մի քանի տասնակ

կամ հարյուրավոր հայկական կայքեր: Համապատասխանաբար, հենց հայկական

սերվերների վրա եղած կայքերն են առավել լուրջ գրոհների ենթարկվում, քան

արտասահմանյան հոսթինգներում գտնվողները:

Հայաստանյան հոսթինգ ընկերությունների տվյալների համաձայն` առավել

հաճախադեպ են իրենց սերվերների վրա ադրբեջանական IP հասցեներից գրոհները:

Միևնույն ժամանակ, թեև մի շարք հոսթինգային ընկերություններ առաջարկում են

շուրջօրյա տեխնիկական սպասարկում 24/7 ռեժիմում, սակայն մի շարք

ընկերությունների տեխսպասարկումն աշխատում է միայն աշխատանքային օրերին

10.00-18.00-ը, ինչը լրջորեն ավելացնում է հանգստյան օրերին գրոհների վտանգը: Այս

132 Times.am, «Թուրքական հաքերները նորից գրոհել են հայկական կայքերի վրա»:

http://times.am/ru/?p=3504 133 Arka Telecom, «Smart Systems-ը վերականգնել է հաքերական գրոհի հետևանքով վնասված բոլոր

հայկական կայքերը»: http://telecom.arka.am/ru/news/internet/6221/ 134 Arka Telecom, «Smart Systems-ը վերականգնել է հաքերական գրոհի հետևանքով վնասված բոլոր

հայկական կայքերը»: http://telecom.arka.am/ru/news/internet/6221/ 135 Голос Армении, “Black Hats смогла взломать более ста армянских сайтов под домейнами .аm”.

http://www.golosarmenii.am/ru/20201/headlines/15184/

Page 52: «Համացանցի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

մասին է վկայում նաև ադրբեջանական և թուրքական հաքերների կողմից

կատարված կոտրված կայքերի վիճակագրությունը. մեծ մասը կոտրում են

հանգստյան կամ տոն օրերին երեկոյան ժամերին: Ընդ որում, հարկ է նկատել, որ

հայկական հոսթինգ ընկերությունների տվյալներով` իրենց հաճախորդների թիվը,

միևնույն է, շարունակում է աճել. տարեկան մոտավորապես 2-3 անգամ հայկական

հոսթինգում ավելանում է կայքերի թիվը:

Ինչ վերաբերում է ցանցի հայկական տիրույթի վրա պետական կառույցների

հնարավոր ուղղակի ներգործությանը, ապա չնայած 2008 թ. մարտի բացասական

փորձին, նշաններ, որ իշխանությունները կգնան իրավիճակի կրկնության, առայժմ

չկան: