15
ԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ, ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀ փփփփփփփփփփ, ՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀ Հ, ՀՀՀ փփփփփփփփ փփփփփփփփփփփփփ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ` ՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ (ՀՀՀՀՀՀՀ): ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀ ՀՀ փփփփ փփփփփփփփփփփփփփփփփ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀ, ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀ փփփփփփփփփփփփ (instructions), ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ, ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ Հ փփփփփփ: ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ փփփփփփփփփփփփփփփ, ՀՀՀ փփփփփփփփփփփփփփ, ՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ, Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ փփփփփփփփփ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀ Հ, փփփփփփփփփփփփփփփ ՀՀՀՀՀ ՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ, ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ:

ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Ներածական ակնարկՀաճախ համակարգիչը բնորոշվում է որպես այնպիսի սարք, որը նպատակաուղղված է տվյալների ներանցմանը, պահպանմանը, մշակմանը, արտանցմանը: Համակարգչի օգնությամբ լուծվում են խնդիրներ և պատրաստվում են փաստաթղթեր: Համակարգչում տվյալները կարող են մշակվել և ձևավորել փաստաթղթեր, ինչպես այս դասագիրքը: Համակարգիչը բարդ սարք է, որի հիմնական բաղադրամասերն են տվյալների ներանցման, արտանցման սարքերը` ստեղնաշարը, մկնիկը, մոնիտորը, տպիչը, հիշողության սարքերը և պրոցեսորային բլոկը (մշակիչը): Համակարգչի օգնությամբ կատարված աշխատանքները և լուծվող խնդիրները, որքան էլ բարդ լինեն, հիմնված են պարզ գործողությունների հաջորդական կատարման վրա, որոնցից են նիշի ներանցումը ստեղնաշարից, կետի արտապատկերումը էկրանի վրա, երկու թվերի գումարումը: Այդ գործողությունները և դրանց կատարման հաջորդականությունները նկարագրվում են հատուկ հրահանգներով (instructions), որոնցից ձևավորվում է աշխատանքների կատարման նկարագիր պարունակող հատուկ գրվածք, որը կոչվում է ծրագիր: Ծրագրերը պատրաստում են ծրագրավորողները, իսկ օգտագործողները, այդ թվում տվյալ դասագիրքն ուսումնասիրողները, օգտագործում են ծրագրերը սեփական խնդիրները լուծելու և փաստաթղթեր պատրաստելու նպատակով: Ծրագրերը գրանցվում են համակարգչի մեջ, և օգտագործողները մնիկի, ստեղնաշարի օգնությամբ թողարկում, աշխատացնում են դրանք և, համագործակցելով դրանց հետ, լուծում են խնդիրներ և պատրաստում փաստաթղթեր: Նկարագրվածը լուսաբանվում է ստորև բերված նկարով, ուր պատկերված են համակարգիչը, դրա ծրագրի հետ համագործակցող օգտագործողը, տպիչը և պատրաստված փաստաթուղթը:

Ծրագիրը թողարկելուց հետո օգտագործողն անցնում է փաստաթղթի պատրաստմանը և, օգտագործելով մկնիկը, ստեղնաշարը և էկրանը, ներմուծում է տվյալներ և դիտում փաստաթուղթը: Պատրաստման ընթացքում նա կարող է ընդմիջարկել փաստաթղթի պատրաստմանն առնչվող այլ աշխատանքներով` հրամաններով (commands): Օրինակ, տպել փաստաթուղթը, տեղադրել ներմուծվող նիշերի տարատեսակները: Հրամանների կատարման ընթացքը կարող է համագործակցային բնույթ կրել` օգտագործողը կարող է ստանալ դրանց հաղորդումները, ընթացքին վերաբերող հարցումները և ներմուծել պատասխանները` օրինակ տեղադրվող տառատեսակի անվանումը:

Page 2: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Որևէ ծրագրի փաստաթղթերը դիտելու, տվյալները ներմուծելու գործիքամիջոցները, հրամանների թողարկման և համակործակցության կազմակերպումը, ինչպես նաև ծրագրի կողմից ձևավորվող հաղորդումները կազմում են տվյալ ծրագրի օգտագործողի ինտերֆեյսը:Օրինակ, WordPad ծրագրի ինտերֆեյսը ծրագրի պատուհանն է` իր գլխավոր ցանկի գոտիով և աշխատանքային տարածքով, ուր արտապատկերվում է փաստաթուղթը և ներմուծվում են տվյալները: Ինտերֆեյսին են վերաբերում նաև հրամանների գործունակման ձևը և կատարման ընթացքում ձևավավորվող հաղորդումները:

<<

Կիրառումներ և ծառայողական ծրագրերՀամակարգչի օգնությամբ լուծվող խնդիրների մեջ մեծ տեղ են զբաղեցնում օգտագործողի մասնագիտական գործունեության, հանգստի և ժամանցի կազմակերպման համար օգտագործվողները: Այդ թվին են պատկանում գրվածքների պատրաստման, նկարների ձևավորման, հաշվարկումների կատարման խնդիրները: Նման խնդիրների լուծումը իրականացվում է հատուկ ծրագրեր-կիրառումների (կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների թվին դասվում են գրվածքների և նկարների պատրաստման համար օգտագործվող WordPad և Paint, ինչպես նաև հետագա շարադրանքում դիտարկվող Word և Excel ծրագրերը, որոնք համապատասխանաբար օգտագործվում են բարդ գրվածքային` նկարներ, գրվածքային կառուցվածքներ (մասեր, գլուխներ, էջեր) և հաշվարկներ պարունակող փաստաթղթերի պատրաստման համար: Կիրառումների հետ մեկտեղ կան ծառայողական հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ տեղադրվում, չափվում են համակարգչի աշխատակարգերը, տեխնիկական պարամետրերը, կազամկերպվում է օգտագործողի աշխատանքային միջավայրը: Օրինակ, ծառայողական ծրագրերի օգնությամբ կարելի է տեղադրել մոնիտորի էկրանի պայծառությունը և տառլուծումը (brightness, resolution), համակարգիչը նախապատրաստել հայկական և կիրիլիական այբուբենների հետ աշխատելուն և կատարել շատ այլ բաներ, որոնք ապահովում են համակարգչի արդյունավետ օգտագործումը, իսկ աշխատանքը դրա հետ դարձնում հարմարավետ: <<

Page 3: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Արտաքին և ներքին հիշողություններՀամակարգչում տարբերակում են արտաքին և ներքին հիշողություններ (external storage, storage և internal storage, memory), ուր համապատասխանաբար պահվում և պահպանվում են տվյալներ` այդ թվում ծրագրեր և փաստաթղթեր: Արտաքին հիշողությունը իրագործվում է սկավառակներով և տվյալների տևական պահպանման այլ սարքերով: Այդ հիշողության մեջ գրանցվում և պահպանվում են ծրագրեր և փաստաթղթեր, որոնք կազմակերպված են ֆայլեր (file) կոչվող հատուկ կառուցվածքներով: Օրինակ, մագնիսական սկավառակի առանձին ֆայլերում կարող են պահպանվել WordPad և Paint ծրագրերը և դրանց միջոցով պատրաստված գրվածքային և գրաֆիկական փաստաթղթերը:Ներքին հիշողությունը տվյալների ժամանակավոր պահելու (ոչ թե պահպանելու) համար է, այն իրագործված է համակարգչի մեջ տեղադրվող հատուկ տպասալերով (circuit board): Ներքին հիշողության մեջ գրանցվում են աշխատացվող ծրագրերը և մշակվող փաստաթղթերը: <<

Աշխատանքների կազմակերպումՀամակարգչում ինչ-որ պահի կարող է կատարվել ծրագիր, որի միջոցով կարող է մշակվել ինչ-որ փաստաթուղթ: Համակարգչի աշխատանքները կազմակերպված են այնպես, որ կատարվող ծրագիրը և պատրաստվող փաստաթուղթը պետք է գրանցված լինեն ներքին հիշողության մեջ: Դրա համար որևէ ծրագրի կատարումից և որևէ փաստաթղթի մշակումից առաջ, դրանց պատճենները արտաքին հիշողությունից բեռնվում են (load) ներքին հիշողության մեջ, ուր ծրագիրը թողարկվում է և օգտագործվում փաստաթղթի պատրաստման նպատակով: Ծրագրի կատարման վերջում պատրաստված (մշակված) փաստաթուղթը կարող է պահպանվել արտաքին հիշողության մեջ` հետագա օգտագործման նպատակով: Ծրագրի աշխատանքն ավարտելուց հետո տվյալ ծրագիրը և պատրաստված փաստաթուղթը կարող են հեռացվել ներքին հիշողությունից` փակվել (close) և տեղ ազատել այլ ծրագրերի և փաստաթղթերի համար: Նկարագրվածը լուսաբանվում է ստորև բերված նկարներով, ուր ներկայացված են օգտագործողը, համակարգիչը, դրա ներքին և արտաքին հիշողությունները` ուղղանկյուն տարածքի և սկավառակի պատկերներով, ինչպես նաև ծրագրերը և փաստաթղթերը` եռանկյան և ուղղանկյան պատկերներով: Նկարներում ձախից աջ պատկերված են ծրագրի բեռնումը արտաքին հիշողության մեջ (1), ծրագրի օգնությամբ նոր փաստաթղթի պատրաստումը հիմնական հիշողության մեջ(2) և փաստաթղթի գրանցումը արտաքին հիշողության մեջ և ներքին հիշողության մաքրումը (3):

Page 4: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Սովորաբար, ներքին հիշողության մեջ կարող են գրանցված լինել մի քանի ծրագրեր և փաստաթղթեր, սակայն ժամանակի որևէ պահի ծրագրերից միայն մեկը կարող է համագործակցել օգտագործողի հետ:<<

Ֆայլային կառուցվածքՀամակարգիչը կարող է աշխատել արտաքին հիշողության մի քանի սարքերի հետ և դրանց հիշողությունների մեջ ֆայլեր պահպանել: Արտաքին հիշողության ֆայլերը կազմակերպված են ֆայլային հատուկ կառուցվածքով: Ֆայլային կառուցվածքում ֆայլերը խմբավորվում են կառուցվածքային հատուկ օբյեկտներով` պանակներ (folder): Պանակները և այլ ֆայլերն իրենց հերթին կարող են խմբավորվել նոր պանակներով` ձևավորելով ստորև բերվածին նմանվող ստորակարգային կառուցվածք, ուր պանակը կարող է պարունակել ֆայլեր և այլ պանակներ: Ֆայլերի ստորակարգային կառուցվածքի կազմակերպումը հնարավորություն է տալիս խմբավորել օբյեկտներն ըստ նշանակության, պատկանելության, բովանդակության.., ինչպես նաև ապահովել ֆայլերի որոնման և մատչման հնարավորությունը: Ֆայլային կառուցվածքներին համադրվում են դիտելու և կառավարելու հատուկ գործիքամիջոցներ (հրամաններ), որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալ կառուցվածքի բաղադրամասերի, դրանց հարաբերությունների մասին, ինչպես նաև ավելացնել, հեռացնել, տեղափոխել, անվանել, վերանվանել օբյեկտները: Օրինակ, պատկերված կառուցվածքի պանակներից մեկում կարելի է ստեղծել նորը:

<<

Պանակների և փաստաթղթերի անուններըՊանակները և ֆայլերն ունենում են անուններ, որոնք օբյեկտների բնորոշման և հիշելու համար են: Պանակների և Ֆայլերի անունները ձևավորվում են տառերի, թվանշանների օգտագործմամբ, կարող են նաև օգտագործվել գծիկների և ընդգծման նշաններ` մի քանի բառից կազմված անուններ ձևավորելու համար` Moscow_Armen, Paris_Vardan:Փաստաթղթերին համադրվում են հատուկ գրվածքներ` ընդլայնումներ (extension), որոնք բնորոշում են դրանց պատրաստման համար օգտագործված ծրագրերը` rtf, bmp, doc, xls ընդլայնումներ WordPad, Paint, Word, Excel ծրագրերի համար:

Page 5: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Ֆայլերի անունները բաղկացած են կետով տարանջատված երկու մասերից` հիմնականից և ընդլայնումից` Moscow, Armen և rtf, bmp: Օրինակ, ֆայլերի լրիվ անունները կարող են ունենալ հետևյալ տեսքը` Moscow.doc, Paris.xls: Նշենք, որ համակարգիչները հաճախ կարգավորվում են այնպես, որ չարտապատկերեն ընդլայնումները, և օգտագործողը հիմնական անունները` Moscow, Paris, դիտում է առանց ընդլայնումների:

<<

Գործավար համակարգՀամակարգչի օգնությամբ խնդիրներ լուծելու համար օգտագործողը պետք է արտաքին հիշողության մեջ համապատասխան ծրագիրը (WordPad, Word…) բեռնի և թողարկի, իսկ ծրագրի միջոցով ստեղծված փաստաթուղթը` պահպանի հիշողության մեջ և տպի: Այդպիսի աշխատանքները կատարվում են հատուկ գործավար համակարգեր (operation system) կոչվող ծրագրերի օգնությամբ:Գործավար ծրագրերի գործիքամիջոցները բաժանվում են ծրագրերի և ֆայլային կառուցվածքների կառավարման միջոցների: Ծրագրերի կառավարման միջոցները հնարավորություն են տալիս գտնել, թողարկել և փակել ծրագրեր, իսկ ֆայլային կառուցվածքների կառավարման միջոցների օգնությամբ օգտագործողը արտաքին հիշողության մեջ կարող է ստեղծել, հեռացնել պանակներ և ֆայլեր, ինչպես նաև ֆայլերի մեջ պահպանել փաստաթղթեր և ֆայլերից դրանք բեռնել հիմնական հիշողություն: Համակարգչի հետ աշխատելիս օգտագործողը համագործակցում է կիրառական (և ծառայողական) ծրագրի և գործավար համակարգի հետ` մեկից մյուսին անցնելով, ինչպես պատկերված է ստորև բերված նկարներում, ուր գարծավար համակարգը ստվերագծված է:

Գործավար համակարգը պահպանվում է արտաքին հիշողության մեջ, իսկ համակարգիչը միացնելուց անմիջապես հետո ինքնավար (automatic) կերպով բեռնվում է ներքին հիշողության մեջ, ուր մնում է համակարգչի աշխատանքի ողջ ընթացքում` ապահովելով օգտագործողի ծրագրերի և ֆայլերի կառավարման գործառույթները: Օգտագործողի աշխատանքը` ուղղված որևէ խնդրի լուծմանը, սկսվում է գործավար համակարգի հետ համագործակցելուց (1): Համակարգի օգնությամբ նա գտնում և թողարկում է կիրառական ծրագիրը: Այնուհետև համագործակցում է բեռնված ծրագրի հետ (2), լուծում է խնդիրը, որից հետո կարող է փակել կիրառական ծրագիրը և ամեն ինչ բերել սկզբնական վիճակի:

<<

Page 6: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Windows. Ընդհանուր բնութագիրըWindows-ը (Microsoft Windows, ուր Microsoft-ը ընկերության անունն է) գործավար համակարգերից ամենատարածվածներից է: Համակարգը զարգանում է, մշակվում են դրա նոր տարբերակներ, սակայն դրան զուգընթաց պահպանվում են համակարգի կազմակերպական, կառուցվածքային և ինտերֆեյսային առանձնահատկությունները: Windows-ը բնորոշում են որպես գրաֆիկական, բարեկամական, փաստաթղթաուղղված և օբյեկտային համակարգ, ինչը պայմանավորված է ստորև բեված նկատառումներով: Windows-ը որպես գրաֆիկական համակարգ: Windows-ի միջավայրում ծրագրերի, փաստաթղթերի, գործիքամիջոցների ներկայացման և գործածման համար օգտագործվում են գրաֆիկական պատկեր ունեցող ստորև բերվածներին նմանվող տարրեր` կոճակներ, ցուցակներ, գրվածքային դաշտեր և պատկերակներ (icon):

Սովորաբար գրաֆիկական ինտերֆեյսի այլընտրանքը գրվածքայինն է, որն իրականացվում է գրվածքային հաղորդումների փոխանակմամբ: Գրաֆիկական պատկերներն առավել հեշտ է հիշել, ճանաչել, մեկնաբանել, ուստի և գրաֆիկական ինտերֆեյսը նախընտրելի է: Windows-ը որպես բարեկամական համակարգ: Գործավար համակարգի հետ աշխատելիս օգտագործողը պետք է կայացնի բազմաթիվ որոշումներ: Windows-ը բարեկամաբար է տրամադրված օգտագործողի նկատմամբ, այն առաջարկում է վերապահված լուծումներ, որոնք օգտագործողը կարող է ընդունել կամ ոչ: Այսպես, Windows-ը նորաստեղծ ֆայլերի համար առաջարկում է Doc1, Doc2... (document - փաստաթուղթ) անունները:Windows-ը որպես փաստաթղթաուղղված համակարգ: Windows-ի փաստաթղթային ուղղվածությունը երկակի է դրսևորվում: Առաջինը` կիրառումների մեջ օգտագործվում են փասթաթղթերի կառավարման հատուկ հրամանները, որոնք կատարման ժամանակ դիմում են գործավար համակարգին և օգտագործում դրա միջոցները` փաստաթղթերի բեռնման ու պահպանման համար: Դրանք են, օրինակ, WordPad ծրագրի Open, Save (բեռնել, պահպանել) հրամանները:

Page 7: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Երկրորդ դրսևորումը կապված է փաստաթղթերի միջոցով կիրառումների բեռնման և թողարկման հնարավորության հետ: Փաստաթղթերը պատրաստում են կիրառումների օգնությամբ, և յուրաքանչյուր փաստաթղթին համապատասխանում է իր պատրաստման համար օգտագործված ծրագիրը: Փաստաթղթերը պահպանվում են արտաքին հիշողության մեջ: Windows-ը հնարավորություն է տալիս արտաքին հիշողության փաստաթղթերի մատչման (դիմելու) և դրանց համապատասխանող ծրագրի թողարկման հնարավորություն: Օրինակ, օգտագործողը կարող է ստանալ արտաքին հիշողության ֆայլային կառուցվածքի WordPad ծրագրով պատրաստված փաստաթղթի մատչման հնարավորություն և ազդել դրա վրա: Windows-ը թողարկում է WordPad ծրագիրը, ծրագրին համադրում է սկզբնական փաստաթութը, և օգտագործողը կարող է մշակել այն:

Windows-ը, որպես օբյեկտային համակարգ: Windows-ը օբյեկտային համակարգ է, որի տրամաբանական (օգտագործողի կողմից որպես ամբողջականություններ ընկալվող) տարրերը օբյեկտներ են իրենց բնորոշ անուններով, հատկություններով և գործողությունն իրականացնելու կամ գործողությունների առարկա դառնալու հատկանիշներով: Ֆայլերն ունենում են անուններ և հատկություններ, որոնցից են դրանց ծավալները և ստեղծման ժամանակը: Windows-ի օբյեկտները կազմակերպված են ստորակարգային համակարգով, ուր բոլոր օբյետները, ամենավերևիններից բացի, ունեն մեկական վերևի օբյեկտ, իսկ վերևինները կարող են ունենալ ներքևի օբյեկտներ: Այսպես, Windows-ը ունի Word, Excel, WordPad և Paint հատուկ ցուցիչ-օբյեկտներ, որոնց վրա հատուկ ազդեցության դեպքում թողարկում են համանուն կիրառական ծրագրերը: Այնուհետև այդ և մի շարք այլ ծրագրային ցուցիչներ` ըստ նշանակության խմբավորվում են ավելի բարձր մակարդակի օբյկետներով: Word-ը և Excel-ը խմբավորվում են Microsoft Office հատուկ օբյեկտով, WordPad-ը և Paint-ը Accessories-ով (պիտույքներ), իսկ Microsoft Office-ը և Accessories-ը` Programms-ով (ծրագրեր):

<<

Page 8: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄWindows-ը օբյեկտային ստորակարգային համակարգ է, որի օբյեկտներից յուրաքանչյուրը կարող է ունենալ մի քանի ներքևի և մեկ հատ վերևի օյեկտներ: Համակարգի հետ աշխատելու յուրաքանչյուր պահի համակարգի օբյեկտներից մեկը հատուկ ձևվով է նշված, ընթացիկ է: Օգտագործողը կարող է համագործակցել դրա հետ, կատարել անցումներ վերևի կամ ներքևի օբյեկտներից որևէ մեկին և այն դարձնել ընթացիկ: Ստորև բերված է Windows համարոտ ուրվագիրը` իր հիմնական օբյեկտներով, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ համակարգի հիմնական գործառույթներին: Նկարագրենք այն: Աշխատանքների սկզբում օգտագործողը կարող է համագործակցել համակարգի վերևի Start, Desktop և My Computer (մեկնարկ, գրասեղան, իմ համակարգիչը) օբյեկտների հետ: Start օբյեկտից նա կարող է անցնել Programs և Documents (ծրագրեր, փաստաթղթեր) հատուկ օբյեկտներին, իսկ վերջիններից` անցնել Microsoft Office և Word, Excel, Accessories և WordPad, Paint օբյկետներին, ինչպես նաև My Documents օբյեկտին: Word, Excel, WordPad և Paint օբյեկտները նշում են համանուն ծրագրեր և այդ օբյեկտների վրա հատուկ ազդեցությամբ կարելի է թողարկել համապատասխան ծրագրեր: My Computer օբյեկտից կարելի է անցնել C:, A: արտաքին հիշողություններին և դրանց ֆայլային կառուցվածքներին, որոնց տարածքում կարելի է տեղափոխվել պանակից պանակ, մատչել ֆայլերին և բեռնավորել դրանք: My Documents և Desktop (իմ փաստաթուղթ, սեղան) օբյեկտներին համապատասխանում է C: արտաքին հիշողության ֆայլային կառուցվածքի առանձնացված հատվածներ, որոնց ֆայլերի մեջ կարող են պահպանվել փաստաթղթեր: Այդ հատվածների ֆայլերը հեշտ մատչվող են (չկա My Computer-ին բնորոշ տեվական տեղափոխումների անհրաժեշտություն) և հաճախ են օգտագործվում ուսումնական նպատակներով և ֆայլերի ժամանակավոր պահպանման համար:

A:

Desktop My Computer

AccessoriesMicrosoft Office

Word Excel WordPad Paint

My Documents

...Programs

Start

Documents ...

... ...

...C:

<<

Windows-ի ԻՆՏԵՐՖԵՅՍԸWindows-ի համակարգի ինտերֆեյսում օգտագործվում են օբյեկտների գրաֆիկական փոխաբերությունները` Start-ի դեպքում դա կոճակ է, Desktop-ի դեպքում` էկրանի վրա արտապատկերվող ամբողջ տարածք, My Computer-ի և արտաքին հիշողությունների դեպքերում`պատկերակներ համակարգչի և սարքերի պատկերներով:

Page 9: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Windows-ի ինտերֆեյսն իրականացվում է ստորև բերված պատուհանով` Desktop օբյեկտի տարածքով և Taskbar (խնդրագոտի) գոտիով: Desktop-ի տարածքում արտապատկերվում են այդ օբյեկտի բաղկացուցից պանակները և ֆայլերը (P1, P2… և F1, F2... նշանակումներով) և My Computer օբյեկտի պատկերակները: Իսկ Taskbar գոտու աջ հատվածում արտապակերվում է Start օբյեկտի կոճակը: Taskbar գոտու տարածքում արտապատկերվում են հիմնական հիշողության մեջ բեռնված ծրագրերի և փաստաթղթերի պատկերակները և դրանց վրա ազդելով օգտագործողը կարող է անցնել այս կամ այն ծրագրի և փստաթղթի հետ աշխատելուն: Մկնիկի կտտոցներով օգտագործողը կարող է ներազդել արտապակերված օբյեկտների վրա և անցնել դրանց բաղկացուցիչ օբյեկտների հետ համագործակցելու: My Computer-ի դեպքում` անցնել արտաքին հիշողությունների C:, A:... համգործակցելուն, Start-ի դեպքում` Programs և Documents օբյեկտներին, Desktop-ի պանակների և ֆայլերի դեպքում` համապատասխան պանակի բաղկացուցիչներին կամ ֆայլում ներկայացված ծրագրի մշակմանը: Դիտարկենք այս դեպքերը առավել մանրամասն:

Start օբյկետըԱզդելով Start օբյեկտի վրա արտապատկերվում է իջնող ցանկերի ստորակարգային համակարգ, ուր օգտագործողը մկնիկի կտտոցով կարող է ընտրել ընթացիկ ցանկի կետը և անցնել ներքևի ցանկին: Այսպես, Start-ը թողարկելուց հետո արտապատկերվում է ցանկ, որը պարունակում է Programs, Documents կետերը: Programs-ի ընտրության դեպքում արտապատկերվում է նոր ցանկ, որը պարունակում է Microsoft Office, Accesories կետերը: Microsoft Office-ի ընտրության դեպքում արտապակերվում է նոր ցանկ, որը պարունակում է Word, Excel կետերը: Վերջիններիս որևէ մեկի ընտրությամբ թողարկվում է համանուն ծրագիրը:

Հասկանալի է, որ WordPad, Paint ծրագրերի թողարկման համար պետք է հաջորդաբար ընտրել իջնող ցանկերի Programs Accessories և WordPad, Paint կետերը:

Page 10: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Նույն եղանակով, My Documents օբյեկտին մատչումը կազմակերպվում է Start ցանկի Documents կետի ընտրությամբ: My Documents օբյեկտը արտապատկերում է արտաքին հիշողության համապատասխան տարածքում գտնվող ֆայլերը, որոնցից մեկի հետագա ընտրությամբ կարելի է անցնել պահպանվող փաստաթղթի մշակմանը:

<<

My Computer օբյեկտըMy Computer օբյեկտի կտտոցով արտապատկերվում են արտաքին սարքերի պատկերակները, որոնցից մեկի հետագա կտտոցով արտապատկերվում է համապատասխան արտաքին սարքի ֆայլային կառուցվածքը` իր պանակներով և ֆայլերով:

<<

Համագործակցություն պանակների հետԱրտաքին հիշողության սարքերի Ֆայլային կառուցվածքները Windows-ի օբյեկտային կառուցվածքի մասեր են կազմում: Ինչպես և ամբողջ օբյեկտային համակարգը, դրանց կառուցվածքը ստորկարգային է, և դրանցից որևէ մեկի հետ աշխատելու ժամանակ կառուցվածքի պանակներից մեկն ընթացիկ է: Ընթացիկ պանակը և իր բացկացուցիչները կազմակերպված են հատուկ պատուհանով: Օրինակ, եթե ֆայլային կառուցվածքի հատվածն ունի ստորև բերված տեսքը (ուր P1, P2... F1. F2 նշանակումները պայմանակեն են) և P1-ը ընթացիկ է, ապա պատուհանը կունենա ստորև բերված տեսք:

Page 11: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Պատուհանն ունի հատուկ գործիքամիջոցներ, որոնց օգնությամբ կարելի է անցնել վերևի կամ ներքևի օբյեկտներից որևէ մեկին և դարձնել այն ընթացիկ, ինչպես նաև կառավարել պանակը` հեռացնելով, վերանվանելով բաղկացուցիչները, ինչպես նաև ստեղծելով նորերը: Դիցուք P1-ն է ընթացիկ: Այդ դեպքում կարտապատկերվի ստորև բերվածին նմանվող պատուհան, ուր բերված են ընթքացիկ ի բաղկացուցիչ` P2,P3 և F1 օբյեկտներ: Պանակների պատկերակների կտտոցներով կատարվում են անցումներ ներքևի օբյեկտներից որևէ մեկին: Օրինակ, P2 կտտոցով պանակը դառնում է ընթացիկ, և արտապատկերվում են դրա բաղկացուցիչները`F2-ը, F3-ը:

ֆայլերի պատկերակների կտտոցով թողարկվում են ֆայլերի պատրաստման համար օգտագործված ծրագրերը, և օգտագործողը կարող անցնել համապատասխան փաստաթղթի մշակմանը: Պանակների պատուհաններն ունեն նաև վերևի օբյեկտին անցնելու հնարավորություն, այդ հրամանը թողարկվում է ստանդարտ գոտու վերև ուղղված սլաք ունեցող կոճակի կտտոցով: Պանակների պատուհանները հնարավորություն են տալիս կառավարել պանակի օբյեկտները` ստեղծելով, հեռացնելով, վերանվանելով դրանք. Դիտարկենք միայն նոր պանակ ստեղծելու հրամանը, որն օգտագործվում է նոր ուսումնական նպատակներով ստեղծված փաստաթղթերի պահպանման համար: Դա պատուհանի գլխավոր ցանկի File ցանկի New (նոր) հրամանն է: Հրամանի թողարկմամբ (File New կետերի կտտոցներով իրականացվող) ընթացիկ պանակում ձևավորվում է նոր ֆայլ` New File պայմանական անունով: Տվյալ ֆայլի կտտոցով և հետագա F2 ստեղնի սեղմումով տրվում է անունը խմբագրելու հնարավորություն. ստեղնաշարից հավաքվում է նոր անուն` տվյալ դեպքում P4:

<<

ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐ ՄԻՋՈՑՆԵՐԸԿիրառական ծրագրերի օգնությամբ կարելի է պատրաստել փաստաթղթեր, տպել դրանք, պահպանել արտաքին հիշողության մեջ, այնուհետև նորից օգտագործել` փոփոխություններ կատարելու նպատակով:

Page 12: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Փաստաթղթերի կառավարման նման աշխատանքներն իրականացնելու համար Word, Excel, WordPad, Paint… կիրառական ծրագրերն ունեն հատուկ հրամաններ, որոնք կատարման ժամանակ դիմում են Windows համակարգի ֆայլերի կառավարման միջոցներին և օգտագործում դրանք` փաստաթղթերի բեռնման, պահպանման, տպման, ինչպես նաև ծրագրերի փակման և հիմնական հիշողության մաքրման նպատակով: Նշված հրամանները կիրառական ծրագրերի Open, Save, Save as, Print և Close (բացել, պահպանել, պահպանել որպես..., տպել, փակել) հրամանները, որոնք կազմակերպված են ծրագրերի File իջնող ցանկերով:

Փաստաթղթերի բեռնման և պահպանման համար հարկավոր է նշել համապատասխան ֆայլերը: Այդ նշումը կատարվում է ֆայլային կառուցվածքի կառավարման հրամանների հատուկ միջոցների օգնությամբ, որոնց աշխատանքները կազմակերպված են հետևյալ կերպ: Օգտագործողի աշխատանքի յուրաքանչյուր պահի նշված է պանակներից մեկը և դրա ֆայլերից մեկը` ընթացիկ պանակը և ընթացիկ ֆայլը, օգտագործողին հնարավորություն է տրվում օգտագործել ընթացիկ նշանակումները կամ փոփոխել դրանք և տեղադրել պահանջվողները: Նկարագրենք ընթացիկ արժեքների նշանակման գործողություններ: Երբ օգտագործողը փաստաթուղթ մշակելիս որոշում է կատարել փաստաթղթի կառավարման որևէ աշխատանք, նա գլխավոր ցանկի File և համապատասխան հրամանի կետերի հաջորդական կտտոցներով թողարկում է հրամանը և անցնում դրա հետ համագործակցությանը: Հրամանի թողարկումը ծրագրի պատուհանի տարածքում արտապատկերում է նոր պատուհան, որի վերևի Save in (Look in) դաշտում բերված է ընթացիկ պանակի անունը` P1 բերված դեպքում, պատուհանի տարածքում բաղկացուցիչների պատկերակները` P2, P3, F1 բերված դեպքում, իսկ ներքևի File name (ֆայլի անում) դաշտում` ֆայլի անունը`F1:

Օգտագործողը պատուհանի OK կոճակի կտտոցով կարող է ընդունել առաջարկված նշանակումները կամ փոխել դրանք: Փոխելու համար հարկավոր է կտտացնել վերևի Save in (Look in) դաշտի կոճակը, ինչը փռում է Windows օբյեկտային համակարգի վերևի Desktop, My Computer... օբյեկտների ցուցակը: Օգտագործողը ցուցակի կետերի հաջորդական ընտրությամբ կարող է անցնել մեկ օբյեկտից ներքևինին` հասնելով պահանջվաղ օբյեկտին (ընտրված է P4 պանակը):

Page 13: ԳՈՐԾԱՎԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐeiu.am/files/773_gorcavar-hamakarger.doc  · Web view(կամ կիրառումների - application) օգնությամբ: Կիրառումների

Ընթացքում հրարավոր են նաև անցումներ վերևի օբյեկտներին, որոնք իրականացվում են պատուհանի ցանկի վերև ուղղված սլաքով` կոճակի օգնությամբ: Պատուհանների ներքևի մասում արտապակերվող File name դաշտում օգտագործողը կարող է հավաքել ֆայլի անունը և OK կոճակի օգնությամբ ավարտել հրամանը: <<

Պիտանի նկատառումներՓաստաթղթերի պահմանման և նոր Ֆայլերի ստեղծման ժամանակ գործում է Windows-ի վերապահված արժեքների սկզբունքը: Նոր փաստաթղթերի պահպանման համար Windows-ի կողմից առաջարկվում է My Document օբյեկտի ֆայլային կառուցվածքի տարածքը: Եթե օգտագործողը մշակում է նախկինում ստեղծված և արտաքին հիշողությունից բեռնված փաստաթուղթը, ապա համակարգն առաջարկում է փաստաթուղթը գրանցել նույն ֆայլի մեջ: Եթե օգտագործողը ստեղծված փաստաթուղթն ուզում է գրանցել այդ նպատակների համար ստեղծված հատուկ պանակի մեջ, ապա նախապես պետք է ֆայլային կառուցվածքում ստեղծել այդ պանակը: ֆայլային կառուցվածքում նոր պանակի ստեղծման համար կարելի է օգտագործել մինչ այդ նկարագրված եղանակը` My Computer օբյեկտից անցնել որևէ արտաքին հիշողությանը` C:-ին D:-ին..., այնուհետև` հիշողության որևէ պանակի և New հրամանի օգնությամբ ստեղծել նոր պանակ: <<