2
Մեր Համալսարանը հնի և նորի համալիր գաղափարակիրն է ºð N2, 2018 1 2 3 4 5 6 7 кðÂ²Î²Ü ä²ð´ºð²Î²Ü Մ արտի 15-ին, ՀՀ Ճարտարապետների միությունում տեղի ունեցավ միության 19-րդ համագումարը: Համագումարին ներկա էին միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանի Շինարարների միության նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Հայաստանի Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, միության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Միության 244 անդամներից համագումարին ներկա էին 196-ը։ Ողջունելով ներկաներին՝ պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը միության 19-րդ համագումարը պատմական որակեց այն առումով, որ միությունը վերակազմավորվում է՝ որպես ՙՃարտարապետների պալատ»: Համագումարի օրակարգում Հայաստանի ճարտարապետների օրենսդրական կարգավիճակի հարցերն էին «Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության անհրաժեշտ կանոնադրության և վերակազմավորման համար փաստաթղթերի հաստատումն ու Ճարտարապետների պալատի նախագահի ընտրությունը: Նա նշեց, որ գրեթե բոլոր երկրներում պետության կողմից սահմանված ճարտարապետների կարգավիճակը շատ հստակ է և ուժեղ՝ հավելելով, որ դեռևս 1992թ-ին էր դրվել այն հարցը, որ ճարտարապետներին միավորող կառույցը չի կարող լինել զուտ հասարակական միավորում. ՙԱյսօր, բարեբախտաբար, կարողացանք հասնել նրան, որ ընդունվեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը: Եվ հետխորհրդային երկրներում ճարտարապետներին ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԵՑ՝ ՈՐՊԵՍ ‘‘ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏ’՚ միավորող կառույցին տրված այս կարգավիճակով Հայաստանն առաջինն է՚: Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ ըստ ՀՀ Ազգային ժողովի՝ 2017թ- ի դեկտեմբերի 6-ին՝ 92 կողմ ձայնով միաձայն ընդունված՝ «Ճարտարա- պետական գործունեության մասին» ՀՀ օրենքի, Հայաստանում ճարտարա- պետների միության բազայի հիման վրա պիտի ձևավորվեր ոլորտի գործունեությունը կարգավորող նոր մարմին` Ճարտարապետների պալատը: Այսօր՝ միության19րդ համագումարում Ճարտարապետների պալատի վերա- կազմավորումը հաստատվեց. ՙՊալատի կարգավիճակը պետության կողմից հաստատված է: Այն լուրջ բազա է, որ ճարտարապետների ապագա սերունդն այլ պայմաններում աշխատի»,- հավելեց Նարեկ Սարգսյանը: Համագումարին ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանը կշարունակի իր համագործակցությունը ապագա ճարտարապետների պալատի հետ. ՙՄենք պետք է ողջամտորեն ընդունենք նոր կյանքի մարտահրավերները, և միասնաբար ամուր պահենք մեր ունեցած դասական ճարտարապետությունը»։ Համագումարի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը: Շնորհավորելով ճարտարապետական գործունեության օրենքի ընդունման կապակցությամբ՝ ռեկտոր Գալստյանը հույս հայտնեց, որ նորակազմ Ճարտարապետների պալատն իր գործունեությամբ էլ ավելի կնպաստի հայկական ճարտարապետության զարգացմանը և դիմագծի պահպանմանը: ՙԱռանձնակի նշելով ճարտարապետների միության և մեր բարեկամական ու գործնական հարաբերությունները՝ մասնագիտական կադրերի պատրաստման, քաղաքաշինական խնդիրների լուծման գործերում, հավաստիացանում եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ կլինի ավելի սերտ և արդյունավետ՚,- հավելեց Գ. Գալստյանը: Նշենք, որ այսօր հրավիրված համագումարի ընթացքում նախատեսված է ընտրել նախկին Ճարտարապետների միության փոխարեն նոր կազմավորված ՙՃարտարապետների պալատ՚ ինքնակառավարվող միավորման նոր նախագահին, որն էլ միաձայն ընտրվեց՝ ճարտարապետների միության նախագահ՝ Մկրտիչ Մինասյանը: Մ եր համալսարանի պատվիրակության հերթական գործուղման վայրը Նորվեգիան էր: Մարտի 11-18-ը Նորվեգիայի Արկտիկական համալսարանում էին գտնվում ԻՀՏԿՀ ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը, Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, Շինարարական նյութերի, պատրաստվածքների եվ կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արտավազդ Արզումանյանը, Ջերմագազամատակարման և օդափոխության ամբիոնի վարիչի տեղակալ Սիրանուշ Էգնատոսյանը և ԻՀՏԿՀ ամբիոնի ասիստենտներ Գոհար Ավետիսյանն ու Անդրանիկ Ակարմազյանը: Աշխատանքային այցի ընթացքում մեր համալսարանի ներկայացուցիչները ծանոթացան Նորվեգիայի Արկտիկական համալսարանի ներուժին, ներկայացրեցին ՃՇՀԱՀ-ում շահեկիր ֆակուլտետների ու ամբիոնների և երկամյա ծրագրի շրջանակում ներդրվելիք մասնագիտացման գործընթացը և քննարկեցին մեր ու Նորվեգիայի Արկտիկական համալսարաննե րի միջև սերտ համագործակցություն հաստատելու նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցեր: Կրթության ոլորտում միջազգային համագործակցությանը միտված նորվեգական կենտրոնի (SIU) ՙՆորվեգիայի Արկտիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ակադեմիական համագործակցություն՚ երկամյա ծրագրի շրջանակում, մեկնարկային հանդիպման ժամանակ, մեր համալսարանի պատվիրակները ներկայացրեցին ՃՇՀԱՀ շահեկիր ֆակուլտետների և ամբիոնների մասին, ինչպես նաև երկամյա ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ում իրականացվելիք աշխատանքների մասին: Իր հերթին՝ Նորվեգիայի Արկտիկական համալսարանի ներկայացուցիչ և երկամյա ծրագրի համակարգող Յիժոնգ Քսուն էլ ներկայացրեց նույն ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքների մասին: Գործուղման ընթացքում ճանաչողական այց կատարվեց Նորվեգիայի Արկտիկական համալսարանի էներգախնայող և կայուն շինարարությանն առնչվող սարքավորումներով զինված լաբորատորիաներ: ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՆ՝ ՄԵՐ ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ Մարտի 29-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի պատվիրակության այցը: Արդեն ավանդաբար՝ դասախոսներ Րաֆֆի Բեդրոսյանի և Անդրե Սոլնեի ղեկավարությամբ մեր համալսարան ժամանած տարբեր ազգության 8 ուսանողների այցի նպատակը նույնն էր՝ 13 հայ ուսանողների հետ անցկացնել աշխատանքային համատեղ օրեր, ուսումնասիրել հայկական ճարտարապետության նմուշները: Այս անգամ օտարազգի ուսանողներին Հայաստան էր ուղղորդել Ծաղկաձորի Օրբելյան եղբայրների թանգարանի հարակից տարածքի թաղամասը: Խմբերի բաժանված՝ մեր համալսարանի և Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի ուսանողներն ուսումնասիրեցին տարածքը, այն վերակառուցելու և նոր շունչ հաղորդելու նախագծեր մշակեցին: Արդեն այսօր, նրանք, ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի, ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանին,քաղաքաշինության ամբիոն վարիչ Զառա Մամյանին, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանին, ասպրանտ Լարիսա Խալաթյանին, ներկայացրեցին իրենց նախագծերն ու պատկերացումները Ծաղկաձորյան շքեղ բնության գրկում նոր թաղամասի քաղաքաշինական վերակառուցման շուրջ: Համատեղ աշխատանքային օրերին մասնակցած ուսանողները ստացան հավաստագրեր՝ վաղը Հայաստանից մեկնելու, բայց սիրով կրկին վերադառնալու հույսով: ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՍԵՆՏ ԷՏԻԵՆԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ Ճ արտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հյուրն էր ԱՄՆ կրթաթոշակային ծրագրերի շրջանավարտ Արսեն Կարապետյանը: ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Education USA հայաստանյան գրասենյակը, որը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող Education USA հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Ամերիկյան խորհուրդների հետ համատեղ նախաձեռնել է ՙWe Share՚ հանդիպումների շարք, որի շրջանակներում ամերիկյան ծրագրերի շրջանավարտներն իրենց գիտելիքներն են կիսում թեմայով հետաքրքրված անձանց հետ: ՙWe share՚ ծրագրի հերթական կանգառը մեր համալսարանում էր: Արսեն Կարապետյանը մեր համալսարանում էր՝ պատմելու ամերիկյան քաղաքաշինության, ընդունված նորմերի և ոլորտը կարգավորող մեխանիզմների մասին: ՙՔաղաքաշինական կարգավորումները Չիկագոյի օրինակով՚ թեմայով դասախոսությանը ներկա էին Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը և մի խումբ ուսանողներ: Չիկագոյի օրինակով ներկայացնելով ամերիկյան քաղաքաշինության ոլորտը՝ Արսեն Կարապետյանը շեշտադրեց, հատկապես, այդ հարցում պետության ակտիվ դերակատարումը: Նա պատմեց բազմաթիվ համալսարաններին կից գործող նախագծային ինստիտուտների և Չիկագոյի քաղաքային խորհրդի գործունեության մասին: Նրա խոսքով՝ հենց վերջինն էլ սահմանում է քաղաքաշինական բոլոր այն թույլատրելի նորմերը, որոնք պարտադիր են ցանկացած շինության կառուցապատման գործում: Թեման հետաքրքիր էր, դասախոսությունը՝ կայացած: Սա փաստեցին ուսանողների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերը, բանախոսի հանգամանալից պատասխաններն ու մեր և Չիկագոյի քաղաքաշինության միջև եղած տարբերությունների մասին ծավալված ակտիվ քննարկումը: ՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ Ա ռաջին կուրսեցիների առաջին ծանոթությունը գույնի և գույների համադրության հետ: Նրանցից ով ինչպես է ընկալում գույնը, որքան է յուրացրել Գունատեսություն առարկայի առաջնային գիտելիքները, տեսանելի դարձավ այսօր: Մարտի 30-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ցուցասրահում բացվեց «Գույն» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համար Գունատեսություն առարկայի գործնական ամփոփիչ աշխատանքներն էին ներկայացրել բոլոր առաջին կուրսեցիները։ Դրանցից, սակայն, ընտրվեցին լավագույնները և, արդեն այսօր, 60-ից ավելի աշխատանք հանձվեց համալսարանի դասախոսների և ուսանողների դատին: Գույներ, ձևեր, վառ մթնոլորտ, տպավորված դեմքեր: Դիզայնի ֆակուլտետի ցուցասրահը մարդաշատ էր, և, վստահաբար, այդպիսի կլինի ևս մի քանի ամիս. գույները տարածվում են ու կանչում: ‘‘ԳՅՆԸ’’ ՀԱՄԱԽՄԲԵՑ 2 տարի առաջ էր, երբ Ապրիլյան քառօրյա պատերազմը հանգցրեց տասնյակ ընտանիքների ճրագը և խլեց շատ երիտասարդների կյանքեր: Այսօր, մեր խաղաղ ու անվտանգ գոյությունը հենց շնորհիվ է, նրանց քաջության ու հայրենասիրության: Այս օրերին ողջ հայությունն է գլուխ և ծաղիկներ խոնարհում նրանց անմար հիշատակի առջև: Մեր համալսարանի Ուսանողական խորհուրդն այս տարի նույնպես կազմակերպել էր մոմավառությամբ քայլերթ դեպի Եռաբլուր։ Երթը գլխավորում էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, բուհերի և երիտասարդության հոգևոր առաջնորդ Գեղամ սարկավագ Ավետիսյանը և Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբայր Մուշեղ Սահակյանը։ Գեղամ սարկավագի գլխավորությամբ՝ «Եռաբլուր» պանթեոնում ուսանողներն աղոթք հղեցին առ Աստված. «Ես վստահ եմ, որ այս նախաձեռնությունը բոլորիդ սրտից բխած ուխտագնացության նման մի ճանապարհ է։ Այստեղ ենք՝ մեր հոգին ու սիրտը խոնարհեցնելու մեր նահատակ եղբայրների առաջ»,- նշեց սարկավագը։ Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոսների շիրիմները, խոնարհեցին ծաղիկներ։ Հավերժ փա՛ռք մեր հերոսներին... ԽՈՆԱՐՀՄ ԵՎ ԱՂՈԹՔ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ Մարտի 27-ին Երևանի Երիտասարդական հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի կողմից կազմակերպված միջհամալսարանական երկրորդ մրցույթը: Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ համալսարաններից (Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան) մասնակցեցինչորսական ուսանող, ովքեր մրցեցին՝ հիմնվելով Ֆրանկոֆոնիայի և ֆրանկոֆոն մշակույթների վերաբերյալ իրենց ունեցած ընդհանուր գիտելիքների վրա: Լավագույն թիմերին առանձնացնելը դժվար էր, քանի որ բոլորը շատ լավ էին ներկայանում տարբեր փուլերում և հաղթանակը երբեմն կախված էր լինում ընդամենը մեկ միավորի տարբերությունից: Մրցույթի առաջնային նպատակը հայ ֆրանկոֆոն ուսանողներին միավորելն էր՝ Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Գավաթը մեկ տարի կանցկացվի Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, իսկ հաջորդ տարի կփոխանցվի երրորդ մրցույթի արդյունքում հաղթող համալսարանին: Շնորհակալություն ենք հայտնում ՃՇՀԱՀ-ն ներկայացնողֆրանկոֆոն 4 ուսանողներին (Հայկ Հակոբյան, Աստղիկ Մաշինյան, Րաֆֆի Վիրիկյան և Վերոնիկա Մելիք-Մուրադյան), ովքեր պատվով ներկայացան մրցույթին և Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի կողմից ստացան Նոյան-Տապան գրախանութի նվեր-քարտեր: ՖՐԱՆԿՈՖՈՆ ՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎԵՑ 2-ՐԴ ՄՐՑՅԹԸ

1 ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԵՑ՝ ՈՐՊԵՍ ‘‘ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ … · շախմատ մարզաձևում ունեցանք մի քանի հաղթանակներ: Մեր

  • Upload
    others

  • View
    27

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Մե

ր Հ

ամ

ալս

ար

ան

ը հ

նի

և ն

որ

ի հ

ամ

ալի

ր գ

աղ

ափ

ար

ակ

իր

ն է

ºð N2, 2018 1

2 3 4

5 6 7

кðÂ²Î²Ü ä²ð´ºð²Î²Ü

Մարտի 15-ին, ՀՀ Ճարտարապետների միությունում տեղի ունեցավ միության 19-րդ համագումարը: Համագումարին ներկա էին միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը, Քաղաքաշինության

պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանի Շինարարների միության նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Հայաստանի Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, միության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Միության 244 անդամներից համագումարին ներկա էին 196-ը։

Ողջունելով ներկաներին՝ պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը միության 19-րդ համագումարը պատմական որակեց այն առումով, որ միությունը վերակազմավորվում է՝ որպես ՙՃարտարապետների պալատ»:

Համագումարի օրակարգում Հայաստանի ճարտարապետների օրենսդրական կարգավիճակի հարցերն էին «Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության անհրաժեշտ կանոնադրության և վերակազմավորման համար փաստաթղթերի հաստատումն ու Ճարտարապետների պալատի նախագահի ընտրությունը:

Նա նշեց, որ գրեթե բոլոր երկրներում պետության կողմից սահմանված ճարտարապետների կարգավիճակը շատ հստակ է և ուժեղ՝ հավելելով, որ դեռևս 1992թ-ին էր դրվել այն հարցը, որ ճարտարապետներին միավորող կառույցը չի կարող լինել զուտ հասարակական միավորում. ̔ Այսօր, բարեբախտաբար, կարողացանք հասնել նրան, որ ընդունվեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը: Եվ հետխորհրդային երկրներում ճարտարապետներին

ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԵՑ՝ ՈՐՊԵՍ ‘‘ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏ’՚

միավորող կառույցին տրված այս կարգավիճակով Հայաստանն առաջինն է՚: Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ ըստ ՀՀ Ազգային ժողովի՝ 2017թ-

ի դեկտեմբերի 6-ին՝ 92 կողմ ձայնով միաձայն ընդունված՝ «Ճարտարա-պետական գործունեության մասին» ՀՀ օրենքի, Հայաստանում ճարտարա-պետների միության բազայի հիման վրա պիտի ձևավորվեր ոլորտի գործունեությունը կարգավորող նոր մարմին` Ճարտարապետների պալատը: Այսօր՝ միության19րդ համագումարում Ճարտարապետների պալատի վերա-կազմավորումը հաստատվեց. ՙՊալատի կարգավիճակը պետության կողմից հաստատված է: Այն լուրջ բազա է, որ ճարտարապետների ապագա սերունդն այլ պայմաններում աշխատի»,- հավելեց Նարեկ Սարգսյանը:

Համագումարին ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանը կշարունակի իր համագործակցությունը ապագա ճարտարապետների պալատի հետ. ՙՄենք պետք է ողջամտորեն ընդունենք նոր կյանքի մարտահրավերները, և միասնաբար ամուր պահենք մեր ունեցած դասական ճարտարապետությունը»։

Համագումարի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը: Շնորհավորելով ճարտարապետական գործունեության օրենքի ընդունման կապակցությամբ՝ ռեկտոր Գալստյանը հույս հայտնեց, որ նորակազմ

Ճարտարապետների պալատն իր գործունեությամբ էլ ավելի կնպաստի հայկական ճարտարապետության զարգացմանը և դիմագծի պահպանմանը: ̔ Առանձնակի նշելով ճարտարապետների միության և մեր բարեկամական ու գործնական հարաբերությունները՝ մասնագիտական կադրերի պատրաստման, քաղաքաշինական խնդիրների լուծման գործերում, հավաստիացանում եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ կլինի ավելի սերտ և արդյունավետ՚,- հավելեց Գ. Գալստյանը:

Նշենք, որ այսօր հրավիրված համագումարի ընթացքում նախատեսված է ընտրել նախկին Ճարտարապետների միության փոխարեն նոր կազմավորված ՙՃարտարապետների պալատ՚ ինքնակառավարվող միավորման նոր նախագահին, որն էլ միաձայն ընտրվեց՝ ճարտարապետների միության նախագահ՝ Մկրտիչ Մինասյանը:

Մեր համալսարանի պատվիրակության հերթական գործուղման վայրը Նորվեգիան էր: Մարտի 11-18-ը Նորվեգիայի Արկտիկական համալսարանում էին գտնվում ԻՀՏԿՀ ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը,

Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, Շինարարական նյութերի, պատրաստվածքների եվ կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արտավազդ Արզումանյանը, Ջերմագազամատակարման և օդափոխության ամբիոնի վարիչի տեղակալ Սիրանուշ Էգնատոսյանը և ԻՀՏԿՀ ամբիոնի ասիստենտներ Գոհար Ավետիսյանն ու Անդրանիկ Ակարմազյանը:

Աշխատանքային այցի ընթացքում մեր համալսարանի ներկայացուցիչները ծանոթացան Նորվեգիայի Արկտիկական համալսարանի ներուժին, ներկայացրեցին ՃՇՀԱՀ-ում շահեկիր ֆակուլտետների ու ամբիոնների և երկամյա ծրագրի շրջանակում ներդրվելիք մասնագիտացման գործընթացը և քննարկեցին մեր ու Նորվեգիայի Արկտիկական համալսարաննե րի միջև սերտ համագործակցություն հաստատելու նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ հարցեր:

Կրթության ոլորտում միջազգային համագործակցությանը միտված նորվեգական կենտրոնի (SIU) ՙՆորվեգիայի Արկտիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ակադեմիական համագործակցություն՚ երկամյա ծրագրի շրջանակում, մեկնարկային հանդիպման ժամանակ, մեր համալսարանի պատվիրակները ներկայացրեցին ՃՇՀԱՀ շահեկիր ֆակուլտետների և ամբիոնների մասին, ինչպես նաև երկամյա ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ում իրականացվելիք աշխատանքների մասին:

Իր հերթին՝ Նորվեգիայի Արկտիկական համալսարանի ներկայացուցիչ և երկամյա ծրագրի համակարգող Յիժոնգ Քսուն էլ ներկայացրեց նույն ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքների մասին:

Գործուղման ընթացքում ճանաչողական այց կատարվեց Նորվեգիայի Արկտիկական համալսարանի էներգախնայող և կայուն շինարարությանն առնչվող սարքավորումներով զինված լաբորատորիաներ:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵՐ ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Մարտի 29-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեց Ֆրանսիայի Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի պատվիրակության այցը:

Արդեն ավանդաբար՝ դասախոսներ Րաֆֆի Բեդրոսյանի և Անդրե Սոլնեի ղեկավարությամբ մեր համալսարան ժամանած տարբեր ազգության 8 ուսանողների այցի նպատակը նույնն էր՝ 13 հայ ուսանողների հետ անցկացնել աշխատանքային համատեղ օրեր, ուսումնասիրել հայկական ճարտարապետության նմուշները:

Այս անգամ օտարազգի ուսանողներին Հայաստան էր ուղղորդել Ծաղկաձորի Օրբելյան եղբայրների թանգարանի հարակից տարածքի թաղամասը: Խմբերի բաժանված՝ մեր համալսարանի և Սենտ Էտիենի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի ուսանողներն ուսումնասիրեցին տարածքը, այն վերակառուցելու և նոր շունչ հաղորդելու նախագծեր մշակեցին:

Արդեն այսօր, նրանք, ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի, ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանին,քաղաքաշինության ամբիոն վարիչ Զառա Մամյանին, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանին, ասպրանտ Լարիսա Խալաթյանին, ներկայացրեցին իրենց նախագծերն ու պատկերացումները Ծաղկաձորյան շքեղ բնության գրկում նոր թաղամասի քաղաքաշինական վերակառուցման շուրջ:

Համատեղ աշխատանքային օրերին մասնակցած ուսանողները ստացան հավաստագրեր՝ վաղը Հայաստանից մեկնելու, բայց սիրով կրկին վերադառնալու հույսով:

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՍԵՆՏ ԷՏԻԵՆԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հյուրն էր ԱՄՆ կրթաթոշակային ծրագրերի շրջանավարտ Արսեն Կարապետյանը: ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող

Education USA հայաստանյան գրասենյակը, որը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող Education USA հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Ամերիկյան խորհուրդների հետ համատեղ նախաձեռնել է ՙWe Share՚ հանդիպումների շարք, որի շրջանակներում ամերիկյան ծրագրերի շրջանավարտներն իրենց գիտելիքներն են կիսում թեմայով հետաքրքրված անձանց հետ:

ՙWe share՚ ծրագրի հերթական կանգառը մեր համալսարանում էր: Արսեն Կարապետյանը մեր համալսարանում էր՝ պատմելու ամերիկյան քաղաքաշինության, ընդունված նորմերի և ոլորտը կարգավորող մեխանիզմների մասին: ՙՔաղաքաշինական կարգավորումները Չիկագոյի օրինակով՚ թեմայով դասախոսությանը ներկա էին Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը և մի խումբ ուսանողներ:

Չիկագոյի օրինակով ներկայացնելով ամերիկյան քաղաքաշինության ոլորտը՝ Արսեն Կարապետյանը շեշտադրեց, հատկապես, այդ հարցում պետության ակտիվ դերակատարումը: Նա պատմեց բազմաթիվ համալսարաններին կից գործող նախագծային ինստիտուտների և Չիկագոյի քաղաքային խորհրդի գործունեության մասին: Նրա խոսքով՝ հենց վերջինն էլ սահմանում է քաղաքաշինական բոլոր այն թույլատրելի նորմերը, որոնք պարտադիր են ցանկացած շինության կառուցապատման գործում:

Թեման հետաքրքիր էր, դասախոսությունը՝ կայացած: Սա փաստեցին ուսանողների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերը, բանախոսի հանգամանալից պատասխաններն ու մեր և Չիկագոյի քաղաքաշինության միջև եղած տարբերությունների մասին ծավալված ակտիվ քննարկումը:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ

Առաջին կուրսեցիների առաջին ծանոթությունը գույնի և գույների համադրության հետ:

Նրանցից ով ինչպես է ընկալում գույնը, որքան է յուրացրել Գունատեսություն առարկայի առաջնային գիտելիքները, տեսանելի դարձավ այսօր:

Մարտի 30-ին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ցուցասրահում բացվեց «Գույն» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի համար Գունատեսություն առարկայի գործնական ամփոփիչ աշխատանքներն էին ներկայացրել բոլոր առաջին կուրսեցիները։ Դրանցից, սակայն, ընտրվեցին լավագույնները և, արդեն այսօր, 60-ից ավելի աշխատանք հանձվեց համալսարանի դասախոսների և ուսանողների դատին:

Գույներ, ձևեր, վառ մթնոլորտ, տպավորված դեմքեր: Դիզայնի ֆակուլտետի ցուցասրահը մարդաշատ էր, և, վստահաբար, այդպիսի կլինի ևս մի քանի ամիս. գույները տարածվում են ու կանչում:

‘‘ԳՈՒՅՆԸ’’ ՀԱՄԱԽՄԲԵՑ

2 տարի առաջ էր, երբ Ապրիլյան քառօրյա պատերազմը հանգցրեց տասնյակ ընտանիքների ճրագը և խլեց շատ երիտասարդների կյանքեր: Այսօր, մեր խաղաղ ու անվտանգ գոյությունը հենց շնորհիվ է, նրանց քաջության ու հայրենասիրության:

Այս օրերին ողջ հայությունն է գլուխ և ծաղիկներ խոնարհում նրանց անմար հիշատակի առջև: Մեր համալսարանի Ուսանողական խորհուրդն այս տարի նույնպես կազմակերպել էր մոմավառությամբ քայլերթ դեպի Եռաբլուր։ Երթը գլխավորում էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, բուհերի և երիտասարդության հոգևոր առաջնորդ Գեղամ սարկավագ Ավետիսյանը և Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբայր Մուշեղ Սահակյանը։

Գեղամ սարկավագի գլխավորությամբ՝ «Եռաբլուր» պանթեոնում ուսանողներն աղոթք հղեցին առ Աստված. «Ես վստահ եմ, որ այս նախաձեռնությունը բոլորիդ սրտից բխած ուխտագնացության նման մի ճանապարհ է։ Այստեղ ենք՝ մեր հոգին ու սիրտը խոնարհեցնելու մեր նահատակ եղբայրների առաջ»,- նշեց սարկավագը։

Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոսների շիրիմները, խոնարհեցին ծաղիկներ։

Հավերժ փա՛ռք մեր հերոսներին...

ԽՈՆԱՐՀՈՒՄ ԵՎ ԱՂՈԹՔ՝ ԱՊՐԻԼՅԱՆ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մարտի 27-ին Երևանի Երիտասարդական հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի կողմից կազմակերպված միջհամալսարանական երկրորդ մրցույթը: Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ համալսարաններից (Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան) մասնակցեցինչորսական ուսանող, ովքեր մրցեցին՝ հիմնվելով Ֆրանկոֆոնիայի և ֆրանկոֆոն մշակույթների վերաբերյալ իրենց ունեցած ընդհանուր գիտելիքների վրա:

Լավագույն թիմերին առանձնացնելը դժվար էր, քանի որ բոլորը շատ լավ էին ներկայանում տարբեր փուլերում և հաղթանակը երբեմն կախված էր լինում ընդամենը մեկ միավորի տարբերությունից:

Մրցույթի առաջնային նպատակը հայ ֆրանկոֆոն ուսանողներին միավորելն էր՝ Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում:

Գավաթը մեկ տարի կանցկացվի Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, իսկ հաջորդ տարի կփոխանցվի երրորդ մրցույթի արդյունքում հաղթող համալսարանին:

Շնորհակալություն ենք հայտնում ՃՇՀԱՀ-ն ներկայացնողֆրանկոֆոն 4 ուսանողներին (Հայկ Հակոբյան, Աստղիկ Մաշինյան, Րաֆֆի Վիրիկյան և Վերոնիկա Մելիք-Մուրադյան), ովքեր պատվով ներկայացան մրցույթին և Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի կողմից ստացան Նոյան-Տապան գրախանութի նվեր-քարտեր:

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎԵՑ 2-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ

ՀՀ, ք. Երևան, Տերյան փ. 105Հեռ.՝ + 374 10 580156 + 374 10 547425

8 9 10

11 12 13

15

Նյութերի հեղինակ՝ Դիանա ՊողոսյանԹողարկման պատասխանատու՝ Արմենուհի Ալեքսանյան

Համալսարանների գիտահետազոտական մակարդակը համաշ-խարհային հարթակում բարձրացնելու նպատակով` կարևորվում է միջազգային հեղինակություն ունեցող պարբերականներում գիտական հոդվածների տպագրությունը։ SCOPUS և Web Of Sci-ence համակարգերում ընդգրկված գիտական հրապարակումները կարևորվում են ասպիրանտների, գիտաշխատողների համար, որոնք նրանց հնարավորություն են ընձեռում բարձրանալու համաշխարհային գիտական հարթակ:

Scopus-ը (http://www.scopus.com/) աշխարհի ամենախոշոր միասնական տեղեկատու բազաներից մեկն է, որում ներառված են ավելի քան 21000 գիտության, տարբեր ոլորտների պարբերականներ շուրջ 4000 միջազգային հրատարակիչների կողմից: Պարբերաբար թարմացվող Scopus-ի տվյալների բազան ներառում է առաջատար գիտական հրատարակիչների պարբերականները: Հայտնի է, որ պարբերականները դասակարգվում են ըստ իրենց ազդեցության գործակցի (Impact factor): Պարբերականի ազդեցության գործակիցը քանակական ցուցանիշ է, որը որոշվում է տվյալ տարբերականում հրատարակված հոդվածների քանակի և յուրաքանչյուր հոդվածի հղումների քանակի հարաբերակցությամբ:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի երիտասարդ մասնագետների գիտական աշխատանքների համակարգող Մանուկ Բարսեղյանի նախաձեռնությամբ կազմվեց երիտասարդ կամավորների խումբ։ Խմբի անդամներն իրենց առջև նպատակ դրեցին գտնելու պարբերականներ, որոնք ներկայումս ընդգրկված են SCOPUS համակարգում և անվճար են գիտական հոդվածների տպագրության համար։ Վերջին երեք ամիսների բուռն աշխատանքի արդյունք հանդիսացավ ՃՇՀԱՀ ֆակուլտետների յոթ նեղ մասնագիտություններով տասական միջազգային պարբերականների ցուցակագրումը։ Ինչպես արդեն նշվեց, պարբերականներում հոդվածները տպագրվում են անվճար և հիմնականում անգլերեն լեզվով։

Համալսարանի տարբեր ամբիոններում գրքույկի տեսքով ներկայացվել է յոթ նեղ մասնագիտական ուղղվածությամբ (ճարտարապետություն, դիզայն, շինարարական նյութեր, գեոդեզիա, գեոտեխնիկա, ջրային համակարգեր, տուրիզմ) հավաքագրված պարբերականների ցուցակ: Մասնագիտական ամբիոններում կազմակերպված հանդիպումների ընթացքում պարզաբանվել են ներկաներին հուզող բազմաթիվ հարցեր և խնդիրներ:

Խմբի անդամները պատրաստակամորեն համագործակցում են համալսարանի բոլոր այն ասպիրանտների, երիտասարդ և ավագ գիտաշխատողների, ինչպես նաև դասախոսների հետ, ովքեր հետաքրքրված են միջազգային հարթակներում ընդգրկված անվճար պարբերականներում գիտական հոդվածներ տպագրելու գործով:

«ՃՇՀԱՀ երիտասարդ մասնագետների միավորում» խմբի անդամներն են՝ Մանուկ Բարսեղյան ֆ.մ.գ.թ. ([email protected]), Սեդա Կոստանյան ([email protected]), Էվլին Օրդուխանյան ([email protected]), Նամատ Նամաթյան ([email protected]), Անի Արտեմյան ([email protected]), Անի Աճառյան ([email protected]) արվ.թեկ., Տաթևիկ Փայտյան ([email protected]) և Շահեն Շահինյան տգթ.([email protected]

Սույն թվականի ապրիլի 3-6-ը անցկացվող ՀՀ բուհերի 19-րդ մարզական խաղերի արագ

շախմատ մարզաձևում ունեցանք մի քանի հաղթանակներ: Մեր համալսարանի աղջիկների շախմատի հավաքական թիմը գրավեց պատվավոր 2-րդ հորիզոնականը, իսկ անհատական պայքարում 1-ին և 2-րդ տեղերը գրավեցին մեր ուսանողուհիները, հաղթող ճանաչվեց դիզայն ֆակուլտետի ուսանողուհի Սիրանուշ Ղուկասյանը, իսկ 2-րդ հորիզոնականը գրավեց կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Նարե Առաքելյանը:

Շնորհավորում ենք մեր շախմատի թիմին և մեր բուհին այս հաղթանակների կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաջողություններ:

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱԽՄԱՏՈՒՄ

ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԻՇԵՑԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ

ՀԵՐՈՍՆԵՐԻՆՃարտարապետության և շինարարության Հայաստանի

ազգային համալսարանի Ուսանողական խորհրդը, Հրազդանի քաղաքապետարանի հրավերով, Հրազդանի Դրամատիկական թատրոնում անցկացրեց «Արցախյան հերոսներից՝ մերօրյա հերոսներ» խորագրով մեծարման երեկո՝ ի հիշատակ Արցախյան Քառօրյա պատերազմում զոհված հերոսների:

Միջոցառմանը ներկա էին զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, քաղաքապետարանի աշխատակազմը՝ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Միջոցառումն ընդունվեց մեծ ոգևորությամբ և հոտնկայս ծափահարություններով։Նմանատիպ միջոցառումները մեր ուսանողական խորհրդի կողմից կլինեն շարունակական։

Ապրիլի 11-ին, Մերգելյան ինստիտուտի տարածքում բաց-վեց ՙԿրթություն և Կարիերա EXPO 2018՚ միջազգային 18-րդ մասնագիտացված ցուցահանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: Արդեն ավանդաբար՝ ցուցա-հանդեսը կազմակերպում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Logos Expo Center ցուցահանդեսային ընկերությունը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Ցուցահանդեսը, ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտ-ների գործունեությունը, ապրիլի 11-13-ը բոլոր դիմորդներին կտրամադրի հայաստանյան և արտասահմանյան ուսումնական հաստատությունների մասին լայնածավալ ու մանրամասն տեղեկա-տվություն, կկազմակերպի հանդիպումներ գործատուների և աշխատանք փնտրողների միջև:

ՙԿրթություն և Կարիերա EXPO 2018՚ ցուցահանդեսին մասնակից էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Մեր տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ մեր համալսարանի գործունեությանը, կրթական դաշտում ունեցած առավելությունների, միջազգային կապերի ու ձեռքբերումների մասին:

ԲԱՑՎԵՑ ‘‘ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2018’’ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Արդեն 15 տարի է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Կլերմոն Ֆերրանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի միջև սերտ համագործակցության և բարեկամական կապեր են հաստատված: Այս տարիների ընթացքում իրականացվել են անհաշվելի համատեղ նախագծեր, փոխադարձ այցեր և աշխատանքային օրեր:

Ապրիլի 27-ին ամփոփվեց 25-րդ՝ հոբելյանական համատեղ աշխատանքային շաբաթը: Այս անգամ Կլերմոն ֆերրանից և Իսպանիայի Կորունիայի համալսարանից ժամանած տարբեր ազգությունների ուսանողները՝ մեր համալսարանի ուսանողների հետ, 4 խումբ կազմած, ուսումնասիրեցին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող նախկին տեքստիլ ֆաբրիկայի շենքի և վերակառուցման նախագծեր առաջարկեցին:

Նախագծերի ցուցադրման և մասնակցության վկայականների հանձնման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի և Կլերմոն Ֆերրանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի ռեկտորներ Գագիկ Գալստյանն ու Անիես Բարբիեն, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանը, դասախոսներ և ուսանողներ:

Մեր և Կլերմոն Ֆերրանի համալսարանների միջև համագործակցությունը, սակայն, այսքանով չեզրափակվեց: Երկու համալսարանների ռեկտորներ Գագիկ Գալստյանն ու Անիես Բարբիեն ստորագրեցին համաձայնագիր՝ ճարտարապետության բնագավառում գիտական և մանկավարժական համագործակցություն հաստատելու համար: Համաձայնագիրը նախատեսված է 5 ուսումնական տարվա համար:

ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՄԵՐ ԵՎ ԿԼԵՐՄՈՆ ՖԵՐՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Սույն թվականի ապրիլի 16-22-ը ՀՀ բուհերի 19-րդ մարզական խաղերի շրջանակներում անցկացվեց վոլեյբոլի տղաների առաջնությունը: Մեր համալսարանի վոլեյբոլի տղաների թիմը հաղթելով ՀԱԱՀ-ի թիմին՝ դարձավ 3-րդ մրցանակակիր: Մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։ Նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից «Լավագույն խաղացող» մրցանակի արժանացավ մեր համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող, ՀՀ վոլեյբոլի հավաքականի անդամ և մեր թիմի առաջատար Անդրէ Սիմոնին:

Շնորհավորում ենք մեր վոլեյբոլի թիմին և մեր բուհին այս հաջողության կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր բարձունքներ:

ՃՇՀԱՀ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՀ ԲՈՒՀԵՐԻ 19-ՐԴ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ 3-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, համագործակցելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի հետ, հայտարարել էր դիզայներական մրցույթ:

Մայիսի 15-ին՝ ժյուրիի քվեարկությամբ մրցույթին մասնակցած ուսանողական աշխատանքներից ընտրված լավագույն երեքը արժանացան դրամական պարգևների: 1-ին տեղ՝ 2000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 1000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 500 դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցած և առաջին փուլը հաղթահարած ու ամբողջական նախագիծ ներկայացրած Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների երեք լավագույնները ճանաչվեցին հաղթողներ՝

I տեղ` Մարիետա Գևորգյան (ամբողջական նախագիծ՝ գրասենյակային տարածք, խոհանոց, բազմաֆունկցիոնալ սենյակ)

II տեղ` Վլադիմիր Սահակյան (ամբողջական նախագիծ՝ գրասենյակային տարածք, խոհանոց, բազմաֆունկցիոնալ սենյակ)

III տեղ` Սերգեյ Սարգսյան (բազմաֆունկցիոնալ սենյակ)Աշխատանքները ժյուրիի կողմից գնահատվել էին՝ ըստ ստեղծագործական մոտեցման, հանձնած նյութերի որակի

և ճշգրտության: Մրցանակները հանձնեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա Ընկերության» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը։ Ներկա էին նաև մեր համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա Ընկերության» ժյուրիի կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներն ու ղեկավարները։ Նվերներ ստացան նաև մյուս մասնակիցները, ում նախագծերը չէին հավաքել բավարար միավորներ հաղթող հորիզոնականներում հայտնվելու համար։

Կարիերայի կենտրոնի և ընկերության համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

14ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ

ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 11-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Եվրոպական Միության Erasmus+ ծրագրի ֆինանսավորմամբ «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովա-ցիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի շրջանակներում, հանդիսավոր կերպով բացվեց Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը:

Կենտրոնի բացմանը ներկա էին ռեկտոր Գագիկ Գալստյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ Շվեդիայի Թագավորական ինստիտուտից, Վալեն-սիայի պոլիտեխնիկ համալսարանից, Բոլոնիայի համալսարանից:

Նշենք, որ Կենտրոնը նորարարական գաղափարների ստեղծմանն ու զարգացմանը խթանող բաց հարթակ է բոլոր երիտասարդների, ուսանողների և դասախոսների համար։ Այն ուղղված է կատարելագործելու և համակարգելու կրթություն- գիտություն-բիզնես փոխկապակցվածությունը։ Կենտրոնը հարմարավետ միջավայր է տրամադրում ստարտափերին և նորարար խմբերին՝ գաղափարների զարգացման և իրագործման համար։

Կենտրոնի աշխատանքն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղությունները՝ կրթություն, խորհրդատվություն, տարածք, փորձի փոխանակում, մրցույթներ:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մայիսի 25-ին հարյուրավոր 12-րդ դասարանցիներ հրաժեշտ տվեցին իրենց դպրոցներին՝ հասուն մտքով և գիտակցությամբ, որ առջևում մեծ կյանքն է՝ նոր հետաքրքրություններով, խոչընդոտներով ու պատասխանատվությամբ:

Վերջինզանգյան եռուզեռ էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում: Շրջանավարտներին շնորհավորելու և իրենց բարեմաղթանքները հղելու էին եկել ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանը, հյուրեր ու ծնողներ:

Ավարտականների զգացումները, ոգևորությունն ու հուզմունքը նույնն էր՝ հպարտ էին, որ հենց իրենց դպրոցի շրջանավարտներն են, հպարտ էին, որ ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացիներ են և լիահույս, որ այսուհետև իրենց կրթությամբ և ընտրած մասնագիտությամբ իրենց ներդրումը նույնպես ունենալու են հպարտ երկրի շենացման, հզորացման գործում:

Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտները, ինչպես յուրաքանչյուր միջոցառմանը, այնպես էլ Վերջին զանգին, չէին շրջանցել մեր երկրի սահմանները պահող ու Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին: Հիշեցին, խոնարհվեցին, երախտիքի ու հպարտության խոսքեր հնչեցրին: Այնուհետև, երգ ու պար, թատերականացված ներկայացում, դպրոցական օրերի հուշեր և շնորհակալություն ուսուցիչներին:

Այսպիսին էր ավարտական ցերեկույթի խճանկարը, որում յուրաքանչյուր աշակերտի դեմքին դրոշմված էր իր վստահ քայլն արած Նոր Հայաստանի հպարտ քաղաքացու կնիքը:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՊԱՐՏ ՍԵՐՈՒՆԴԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԴՊՐՈՑԻՆ