18
 0-ից մինչև բլոգեր Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ  ՈՒՂԵՑՈՒՅՑ Հեղինակ՝ Արթուր Պոտոսյան facebook.com/earmenians twitter.com/earmenians 2011 @ www.e-armenians.com

Bloggers Startup Guide

Embed Size (px)

Citation preview

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 1/17

 

0-ից մինչև բլոգեր 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ՈՒՂԵՑՈՒՅՑ 

Հեղինակ՝ Արթուր Պոտոսյան 

facebook.com/earmenianstwitter.com/earmenians

2011 @ www.e-armenians.com

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 2/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

1

2011@ e.armenians.com

 Ներածություն 

Եթե ինձ հարցնեք, թե որոնք են բլոգինգի ամենացայտուն դրական ևբացասական կողմերը, ապա երկու դեպքում էլ կլսեք նույն պատասխանս:

Բլոգինգի մեծ առավելությունն այն է, որ բլոգ կարող է բացել յուրաքանչյուր անձ :

Միևնույն ժամանակ, նույն բլոգինգի ամենամեծ թերությունն այն է, որ, դարձյալ,

բլոգ կարող են բացել բոլորը :

Ահա այսպես, բազմաթիվ մարդիկ բացում են իրենց անձնական բլոգ-կայքերը՝

 չիմանալով, թե ի՞նչ է բլոգը: Մարդիկ սկսում են բլոգ պահել՝ չհասկանալով, թե ի՞նչ

է բլոգինգը: Ավելին, նրանց մի մասն օրեր, շաբաթներ կամ անգամ ամիսներ

 շարունակ խնամքով պահում է իր բլոգը՝ իրեն հարց չտալով, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է իր առանց այդ էլ սուղ ժամանակը հատկացնում բլոգինգին: 

Պարզապես բացել է: Պարզապես գրում է: Կամ էլ՝ չի ցանկանում մյուսներից ետ

մնալ:  

Ավելի «պայծառատեսները» բլոգ են բացում, որպեսզի փող աշխատեն  (եթե ոչ

այսօր, ապա «ինչ-որ մի օր»): Շատերն իրենց հույսը դնում են ոչ թե 

աշխատասիրության և մտքի թռիչքի, այլ՝ վճարովի հղումների և նմանատիպ այլ

հեքիաթների վրա: Եվ գալիս է մի պահ, երբ  նրանք հասկանում  են, որ

ինտերնետում գումար աշխատելը հեշտ գործ չէ, և իզուր ժամանակ են վատնել: 

Այս ամենին հաջորդում է խորը հիասթափությունը  բլոգինգից, և որ

ամենաահավորն է՝ իրենց բռնած գործից և հենց իրենցից՝ որպես անհաջող

«ինտերնետային բիզնեսմեններ»: 

Ի ուրախություն բոլորիս, կան նաև այլնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են բլոգ

ունենալ, որպեսզի ինտերնետային հանրությանը հանձնեն իրենց սեփական

մտքերը, դիտարկումները կամ էլ պարզապես՝ իրենց խոսքը: Ովքեր պարզապես

փորձում են իրենց ուժերը: Ովքեր ցանկանում են հարցեր բարձրացնել և

 ներկայանալ աշխարհին իրենց ստեղծագործություններով: Ովքեր ուրույն ասելիք

ունեն:

Այս մարդկանց մի մասն իր բլոգը բացում է ինքնուրույն, մյուսները՝ հարցուփորձով

կամ այլոց օգնությամբ (ընկերոջ խորհուրդ, ֆորումներ, www.e-armenians.com և

այլն): Գրեթե միշտ, բլոգինգի առաջին քայլերն անելիս նրանք «դեմ են առնում» 

տարբեր խոչընդոտների և դժվարությունների , շատ անգամ՝ իրենց համար

անհասկանալի իրավիճակների և տերմինաբանության:

Ցավոք, այս մարդկանց մի մասն այդպես էլ չի մտնում բլոգոսֆերա, քանի որ

 չգիտի, թե ինչպե՞ս դա անի (թեև նրանցից ոմանք կարող էին դառնալ հաջողակ

բլոգերներ): Հենց այս խմբի համար էլ նախատեսված է իմ այս օնլայն գիրքը: 

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 3/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

2

2011@ e.armenians.com

Համոզված եմ, որ ներկայացվող քայլ-առ-քայլ ուղեցույցն օգտակար կլինի ոչ

միայն սկսնակ, այլ՝ բոլոր բլոգերներին:

Շարունակեք ընթերցել և կիսվել ինձ հետ Ձեր կարծիքներով և գնահատականներով: 

ԵԿԵՔ ՆԱԽ ՃՇՏԵՆՔ 2 ԿԱՐԵՎՈՐՀԱՐՑ 

Դրանք են՝ 

1.  ինչո՞ւ եք ցանկանում բլոգ բացել 

(նպատակ), և 

2.  ի՞նչ տեսակի բլոգ եք ցանկանում բացել 

(սեփական կամ անվճար):

«Ինչո՞ւ»  հարցը կանխորոշում է Ձեր ապագա

բլոգի նպատակը և թեմատիկ ուղղվածությունը,որից կբխի, թե «ինչպիսի՞ բլոգ»  է պետք բացել՝

սեփական դոմենո՞վ, թե՞ անվճար բլոգ-

ծառայություններում :

Միայն այս երկու հարցերին պատասխանելուց

հետո հնարավոր կլինի ստանալ «ինչպե՞ս»  հարցի ամենաճիշտ պատասխանը: Այս

գիրքը նվիրված է «ինչպե՞ս բացել բլոգ» հարցին, սակայն այն թերի կլինի, եթե

 չգտնենք «ինչո՞ւ բացել բլոգ» և «ինչպիսի՞ բլոգ բացել» հարցերի պատասխանը: 

Հարց 1. Ինչո՞ւ բացել բլոգ 

Այս հարցն ունի մոգական նշանակություն (ինքս առանձին հոդվածովանդրադարձել եմ  «ինչո՞ւ» հարցին իմ բլոգի հոդվածներից մեկում ):

Ցավով պետք է նշեմ, որ, ոչ հազվադեպ, մենք գիտենք, թե ի՞նչ ենք անում ևինչպե՞ս  ենք անում, բայց մոռանում ենք ամենակարևորի մասին՝ ինչո՞ւ անել: Սավերաբերվում է նաև բլոգոսֆերային: 

Դուք ցանկանում եք բլոգ բացել, դուք նաև գիտեք, թե ինչպես անել (օրինակ՝

գրանցվել blogger.com-ում, մուտք գործել կառավարման վահանակ և ստեղծել

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 4/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

3

2011@ e.armenians.com

առաջին գրառումը): Բայց, արդյոք դուք Ձեզ հարց տվե՞լ եք, թե՝ ինչո՞ւ: Ինչո՞ւառանց այդ էլ մեր կարճ կյանքի մի մասը հատկացնել բլոգինգին:

Սա ինքնանպատակ հարցադրում չէ. եթե կուզեք, սա Ձեր և Ձեր բլոգի շարժիչուժն է, Ձեր առցանց բլոգինգ-գործունեության հաջողության թիվ մեկ երաշխիքը:

Ամեն գործ պետք է ունենա իր նպատակը և ակնկալվող արդյունքները :Աննպատակ բլոգը չի կարող երկար կյանք ունենալ, քանի դեռ  չի ուրվագծվել դրատեսլականը և ապագան: 

Սկսե՛ք «ինչո՞ւ» հարցից: Սա այն հարցն է, որ Ձեզ կուղղորդի, կմոտիվացնի ևկպարգևի լրացուցիչ աշխատասիրություն և էներգիա:

Իմ օրինակում, իմ բլոգի մասին պատմող էջում  ես ներկայացրել եմ, թե ինչու եմ բացել www.e-armenians.com բլոգը, ի՞նչ խնդիրներ եմ իմ առջև դրել և ինչի՞ն եմ ձգտում: Նույն կերպ, դուք ևս լավ ծանր ու թեթև արեք և  նոր շարժվեք առաջ,քանի որ, մինչև «տեղից պոկվելը», նախ պետք է պարզել, թե ի՞նչ ուղղությամբ եսառաջ շարժվելու և դեպի ո՞ւր ես գնալու: 

«Ինչո՞ւ»- ն նաև այն հարցն է, որը կանխորոշում է երկրորդ հարցի պատասխանը:

Հարց 2. Ինչպիսի՞ բլոգ բացել՝ անվճա՞ր, թե՞ սեփական (stand-alone)

Բլոգինգի ոլորտ մուտք գործած յուրաքանչյուր անձ ունի երկու տարբերակ՝ 

1.  նա կարող է գրանցվել որևէ անվճար բլոգ-հարթակում և բացել իր բլոգ-ենթադոմենը, կամ  էլ 

2.  նա կարող է գրանցել որևէ ազատ դոմեն ցանկացած դոմեն տիրույթում (.am, .com և այլն), պատվիրել հոսթինգ, ներբեռնել, տեղադրել ևակտիվացնել իր սեփական բլոգը։ 

Բազմաթիվ (եթե ոչ բոլոր) բլոգերներ սկսում  են առաջին տարբերակից:

Համացանցում դուք կարող եք գտնել բազմաթիվ անվճար բլոգ-հարթակներ,

որոնցից առավել հայտնիներն են՝ WordPress.com, LiveJournal.com, Blogger.com,

Tumblr.com :

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց, որևէ անվճար բլոգ-հոսթինգից օգտվող

անձանց մի մասը, չբավարարվելով դրանց սահմանափակ

հնարավորություններով, «անկախանում» և տեղափոխվում է դեպի իր սեփական

բլոգ-կայք՝ իր իսկ ընտրած դոմեն անվանումով, սեփական հոսթինգով և կայքի

ֆայլերն ու տվյալների բազաները կառավարելու լիակատար ազատությամբ։ 

Ես չեմ պատրաստվում գովերգել այս երկու տարբերակներից մեկնումեկը, քանի

որ, ամեն ինչ կախված է առաջին հարցից՝ «ինչո՞ւ բացել բլոգ»: Մի դեպքում 

գուցե անվճար բլոգ-հոսթինգը լինի լավագույն տարբերակը, իսկ մեկ այլ դեպքում անհրաժեշտ լինի բացել սեփական բլոգ: 

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 5/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

4

2011@ e.armenians.com

Սակայն, կարծում եմ, որ արժի մեկ անգամ էլ վերհիշել բլոգինգի այս երկու 

տարբերակներից յուրաքանչյուրի դրական ու բացասական կողմերը:

Սկսենք անվճար բլոգ-հոսթինգից, որպես օրինակ դիտարկելով wordpress.com-ը (մյուս հարթակները սկզբունքորեն գրեթե չեն տարբերվում վորդպրեսից):

 Նախ, եկեք դիտարկենք անվճար բլոգ-հոսթինգի առավելությունները:

Wordpress.com-ում դուք Ձեր բլոգը գրանցում  եք անվճար , իսկ սա արդեն մեծ

առավելություն է: Դուք բացում եք Ձեր բլոգն՝ առանց դոմեն գրանցելու,

սերվեր/հոսթինգ վարձելու և այդ մասին հոգ տանելու:

Խոսքը միայն բլոգինգի հետ կապված ծախսերի մասին չէ, այլ նաև՝

համապատասխան վեբ գիտելիքների իմացության, վեբ դիզայներական և HTML 

ծրագրավորման հմտությունների : Սեփական բլոգը բացելիս գուցե ոչ շատ խորը,սակայն որոշակի գիտելիքներ և հմտություններ, այնուամենայնիվ, պետք են:

Միևնույն ժամանակ, այսօրվա անվճար բլոգ-համակարգերն աչքի են ընկնում 

օգտագործման հեշտությամբ . Կառավարման (ադմին) էջը գերպարզեցված է՝ նոր

գրառումներ կատարելու, գրառումները և մեկնաբանությունները հսկելու ու

կարգավորելու, հետադարձ կապի ծառայությունից օգտվելու և այլ առումներով։ 

Դուք կարող վայրկյանների ընթացքում ընտրել և ցանկացած պահին «թեթև» 

ձևափոխել Ձեր էջի դիզայնը (theme) , լոգոն, գունային երանգները, մենյուն,

վիջեթները և կատարել այլ «կոսմետիկ» ձևափոխություններ։ Ավելին, մի քանիվայրկյանի ընթացքում դուք կարող եք Ձեր բլոգի նախկին դիզայնը փոխարինել

մեկ այլով: Կարող եք նաև գնել և բլոգին տալ premium-տեսք:

Ահա այս և մյուս առավելություններն են, որոնց շնորհիվ wordpress.com-ը,

livejournal.com-ը, blogger.com-ը (այժմ՝ նաև tumblr.com-ը) մնում են խիստ

հանրաճանաչ: Օրինակ, 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ wordpress.com-

ում գրանցվել են 396,236 բլոգերներ: Նույն օրն այս բլոգ-համակարգում 

հրապարակվել է 428,534 նոր գրառում և 468,799 մեկնաբանություն: 

Անցնենք անվճար բլոգի թերություններին:Առաջինը, թերևս, այն է, որ նման բլոգի URL հասցեն դառնում է հիմնական կայքի 

ենթադոմեն : Երբ դուք WordPress.com-ում ստեղծում  եք «blogname» անվանումով

Ձեր բլոգը, վերջինս ստանում է blogname.wordpress.com հասցեն: Գուգլը նման

բլոգ-էջը դիտում որպես հիմնական բլոգ-համակարգի տասնյակ և հարյուր

հազարավոր սուբդոմեններից մեկը, այլ ոչ թե առանձին կայք: 

Երկրորդ թերությունը բլոգի առանձին էջերի URL - հղումների ոչ օպտիմալացված 

կառուցվածքն է : Որպես կանոն, նման բլոգի առանձին URL- ների մեջ

 ներկայացված են նաև հրապարակման ամսաթիվը, որն ավելորդ երկարացնում է

հղումը, իսկ դու չես կարողանում կրճատել նման ավելորդ հատվածները:

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 6/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

5

2011@ e.armenians.com

Երրորդ թերությունը Ձեր իսկ բլոգը կառավարելու սահմանափակումներն են : Սա

որոշ բլոգերների կողմից կարող է դիտվել որպես անընդունելի իրավիճակ (բլոգը

քոնն է, բայց լիարժեք ղեկը քո ձեռքում չէ): Ինչպես վերևում նշեցի, կարելի է

կատարել էջի ընդհանուր ոճի, վերնագրի, էջի երանգների որոշակի, բայց՝ ոչ

ամբողջական փոփոխություններ։ Անվճար բլոգ-էջում գրեթե անհնար է ներդնել

Ձեր սեփական թեման կամ ազատվել ոչ Ձեր գովազդներից։ Նույն կերպ, դուք

պետք է բավարարվեք այն պլագիններով ու հարակից ծառայություններով, որոնք

առաջարկում է տվյալ հանգույցը: Իսկ լրացուցիչ ծառայություններ (այդ թվում՝

որոշ պլագիններ) ավելացնելու համար ստիպված եք վճարել:  Նույնը վերաբերվում 

է բլոգի տվյալների բազային, որին Ձեր ձեռքը չի հասնում :

Ահա այս թերությունների պատճառով է, որ որոշ բլոգերներ չեն բավարարվում 

անվճար հոսթինգով և ստեղծում են իրենց սեփական բլոգը:

Եկեք վերհիշենք սեփական (stand-alone) բլոգի կարևոր առավելությունները:

 Նախ, ունենալ սեփական բլոգ, նշանակում է՝ լինել անկախ , երբ դուք լրիվ ազատ

եք ընտրելու Ձեր բլոգ-կայքի դոմեն անվանումը, բլոգային վեբ-ծրագիրը (սկրիպտ),

դո՛ւք եք ընտրում Ձեր հոսթեր-կազմակերպությանը և ծայրից-ծայր դո՛ւք եք

կարգավորում  Ձեր կայքի կառուցվածքը։

Առանձին բլոգ-կայքի մյուս առավելություններն ածանցվում են հենց այս կետից,

որոնք բրենդավորման և առաջխաղացման հարցում ունեն հսկայական

 նշանակություն։ Իմ  բլոգի համար ե՛ս եմ .com տիրույթում ընտրել «e-armenians» 

անվանումը, ես ընտրել եմ վորդպրես ծրագիրը, ես ընտրել եմ ներքին հղումների

(permalinks) ներկայացման տարբերակը և ես, ինչպես ցանկանամ, այնպես էլ

կձևափոխեմ իմ կայքը՝ սկսած դիզայնից և վերջացրած ամեն-ամեն ինչով: 

Առավելությունը՝ առավելություն, սակայն անկախ բլոգ ստեղծելը և պահելը

զերծ չէ թերություններից:

Ոչ բոլորն են բացում իրենց սեփական բլոգը, քանի որ այն պահանջում է ներդրում  

(գումար և ժամանակ), ինչպես նաև լրացուցիչ վեբ - գիտելիքներ և հմտություններ։  

Օրինակ, .am տիրույթում 1 դոմեն-անվանում պատվիրելն արժե տարեկան13

հազար դրամից քիչ ավելի, .com, .org և մյուս տիրույթներում՝ մինչև 10 ԱՄՆ

դոլար։ 

Հոսթինգի գները տատանվում են և, կախված տրամադրվող ծառայություններից

ու հնարավորություններից, կարող են կազմել տարեկան 100-200 ԱՄՆ դոլար և 

ավելի։ Իհարկե, սրանք մեծ թվեր չեն, սակայն, այնուամենայնիվ, ծախսեր են։ Մի

մոռացեք, որ, եթե հաջողվեց ունենալ օրական հազարավոր այցելուներ, ապա

կծագի ավելի թանկարժեք հոսթինգ ունենալու անհրաժեշտությունը, որի

կառավարումը էլ ավելի կբարդանա:

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 7/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

6

2011@ e.armenians.com

Ըստ իս, սեփական բլոգը պահելու ամենամեծ խոչընդոտը ոչ թե գումարն է, այլ՝

ժամանակի սղությունը  և վեբ - գիտելիքների  անհրաժեշտությունը : Անկախ

 նախընտրելի սկրիպտից (վորդպրես, ջումլա և այլն), դուք պետք է կարողանաք

տիրապետել, կառավարել և, ըստ անհրաժեշտության, ձևափոխել այդ սկրիպտը: 

Ոչ պակաս կարևոր մի հանգամանք էլ այն է, որ դուք պետք է պատրաստ լինեք

արագորեն հարթելու ժամանակի ընթացքում ծագած տարատեսակ խնդիրներն ու

անհարթությունները : Հակառակ դեպքում դժվար կլինի ապահովել կայքի կայուն

և անխափան աշխատանքը։ 

Բլոգինգի այս երկու տարբերակների պլյուսները և մինուսները  ներկայացնելուց

հետո, իմ խորհուրդը հետևյալն է: 

Եթե Ձեր ապագա բլոգի հետ կապված լուրջ մտադրություններ  ունեք, ապա ճիշտկլինի սկսել Ձեր առանձին բլոգ-կայքից: Հակառակ դեպքում, եթե բլոգինգը Ձեր

հերթական հոբբին է , ապա կարելի է բավարարվել նաև wordpress.com-ում կամ 

մեկ այլ բլոգ-ծառայությունում Ձեր էջը բացելով: 

Ես բնավ ցանկություն չունեմ բացել «լուրջ մտադրություն» արտահայտության

իմաստը, առավել ևս, որ տարբեր մարդիկ «լրջության» վերաբերյալ տարբեր

պատկերացումներ և մոտեցումներ ունեն: Պարզապես նշեմ մի քանի չափանիշներ,

որոնք կօգնեն Ձեզ, որպեսզի ճիշտ «կշռեք» ապագա բլոգի լրջության աստիճանը՝ 

  մոտակա և հեռակա նպատակներ («ինչո՞ւ»).  վեբ գիտելիքներ և հմտություններ (HTML, դիզայն), նաև՝ սերվերի որոշ

ֆունկցիաների կառավարում .

   ներդրվող ժամանակ (ոչ միայն բլոգինգի, այլև՝  նոր գիտելիքներ ու

հմտություններ սովորելու, կայքի առաջխաղացմանն ուղղված

գործընկերություն և այլ գործեր մեկնարկելու).

   ներդրվող գումարային միջոցներ (յուրահատուկ դիզայնի պատվիրում,

պրեմիում -թեմաների ու պլագինների գնում և այլն):

Մեկ անգամ ևս անցեք այս կետերով՝ մինչև բլոգի տեսակն ընտրելը: 

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 8/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

7

2011@ e.armenians.com

Ինչպե՞ս բացել Ձեր բլոգն անվճար 

հոսթինգներում  Կախված Ձեր ընտրությունից, դուք պետք է այցելեք բլոգ-հոսթինգային

հանգույցներից մեկնումեկը, գրանցվեք, ստեղծեք Ձեր բլոգ-կայքը և սկսեք

ավելացնել նոր էջեր ու գրառումներ:

Ես կներկայացնեմ wordpress.com-ում բլոգ բացելու սկզբնական քայլերը:

Կարևորը սկզբունքը հասկանալն է, որից հետո նույն քայլերը (քիչ

տարբերություններով) կկարողանաք կիրառել նաև այլ բլոգ-հարթակներում: 

WordPress.com

Վորդպրեսում Ձեր բլոգը գրանցելու համար պարզապես այցելեք

https://en.wordpress.com/signup/  էջը և լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը:

  Blog Address. Սա Ձեր ապագա բլոգի

հղումն է կամ համացանցում Ձեր բլոգ-

կայքի URL հասցեն, որն անպայմանորեն իր կազմության մեջ պարունակելու է 

wordpress.com դոմենը : Եթե ընտրել եք

myblog անունը, ապա Ձեր բլոգի հասցեն

կդառնա http:// myblog.wordpress.com: 

Բոլոր դեպքերում, խորհուրդս այն է, որ

ընտրեք Ձեր բլոգի հետ կապ ունեցող,

կարճ ու հիշվող անուն :

  Username. Սա Ձեր բլոգի կառավարման(ադմին) էջը մուտք գործելու

ծածկանունն է:

  Password. Սա նույն ադմին-էջը մուտք

գործելու գաղտնաբառն է: Դուք այն նշելու եք երկու անգամ (Password և

Confirm դաշտերում, վերջինս Ձեր ընտրած գաղտնաբառը հաստատելու համար

է):

Աշխատեք ընտրել Ձեր բլոգի և Ձեր անձի հետ որևէ կապ չունեցող 

«բովանդակությամբ» մեծատառերի, փոքրատառերի, սիմվոլների ու թվերի բավարար երկար շարան :

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 9/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

8

2011@ e.armenians.com

  Email Address. Այս դաշտում նշեք Ձեր գործող  էլեկտրոնային փոստի հասցեն:

Գործողը  հատուկ եմ շեղատառով ընդգծել: Սա պետք է լինի Ձեր առօրյա

գործածման հասցեն, որով դուք Ձեր բլոգի մասին կստանաք ամենատարբեր

օգտակար հաղորդագրություններ: 

Հայալեզու բլոգ ստեղծելու համար, որպես բլոգի լեզու, ընտրեք hy-Armenian: 

Գրանցվելուց հետո մուտք գործեք Ձեր բլոգի ադմին-էջ, լավ «տնտղեք» բոլոր

հղումները և դրույթները, հասկացեք ծրագրային դրույթները և աշխատանքի

էությունը, որից հետո նոր միայն անցեք բուն բլոգինգին:

Վորդպրեսում Ձեր ադմին-էջը մուտք գործեք http://myfirstblog.wordpress.com/ wp-

admin/ հասցեով (այսինքն՝ Ձեր բլոգի URL-ին ավելացնում եք /wp-admin/ 

հատվածը): Վորդպրեսի ադմին-էջի մենյուն ներկյացվում է էջի ձախ կողմում: 

Քայլ 1. Կարգավորումներ 

Ամեն ինչ սկսվում է բլոգի ընդհանուր դրույթները սահմանելուց: Ձեր ադմին

վահանակի ձախ մենյուի մեջ գտեք «Կարգավորումները»  և հետազոտեք բոլոր

ենթակետերը:

Օրինակ, General Settings -ում դուք կարող եք սահմանել Ձեր

կայքի անվանումը (Site Title) և կարգախոսը (Tagline), որոնք

սովորաբար հատուկ ընդգծված տեսքով հայտնվում են կայքէջի

վերին մասում՝ գլխադիրում (heading): Ընդհանուր դրութներում  

դուք կարող եք սահմանել նաև Ձեր կայքի ժամային գոտին

(Timezone), ամսաթվերի (Date Format) և ժամերի (Time Format)

 ներկայացման տարբերակները: 

Կամ, Reading Settings -ում կարող եք ընտրել Ձեր բլոգ գլխավոր

էջի բովանդակության (թվարկվող հոդվածներ կամ  մեդիա- նյութեր)  ներկայացման տարբերակը (օրինակ, ցուցադրել վերջին

10 գրառումների առաջնորդող տեքստերը՝ «Front page displays»-

ի համար ընտրելով «Your latest posts» տարբերակը, «Blog pages

show at most»-ի համար՝ 10 թիվը): 

Discussion Settings -ում անհրաժեշտ կլինի սահմանել մեկնաբանությունների

դրույթները (դրանք բավականին շատ են ), իսկ Sharing Settings -ում ̀ ավելացնել

ֆեյսբուքում, թվիտերում և այլ ցանցերում Ձեր գրառումների տարածման

կոճակները, որոնք կհայտնվեն առանձին գրառումների էջերում: 

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 10/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

9

2011@ e.armenians.com

Կարծում եմ, որ կարիք չկա  կետ առ կետ ներկայացնել բոլոր դրույթները,

առավել ևս, որ դրանք շատ հասկանալի  են: 

Քայլ 2. Ընտրում ենք էջի արտաքին տեսքը (appearance)

Հաջորդ քայլը կայքին արտաքին տեսք տալն է: Խոսքը կայքէջի թեմայի (Themes),

վիջեթների (Widgets), նավարկման մենյուի (Menues), էջի գլխադիր շրջանի 

(Header), ֆոնային միջավայրի (Background) և մյուս դրույթների մասին է: 

Օրինակ, եթե բացեք Manage Themes -ը, ապա կտեսնեք, որ առկա

են կայքէջի անվճար և վճարովի (premium) թեմաներ: Դուք կարող

եք նախ դիտել և հասկանալ, թե ինչպիսի արտաքին տեսք կստանա Ձեր բլոգէջն այս կամ այն թեման ընտրելիս (Preview),

որից հետո նոր միայն ակտիվացնեք Ձեր նախընտրած թեման

(Activate):

 Նույն կերպ, դուք կարող եք մտնել Widgets  էջը, առկա վիջեթներից

(Available Widgets) ընտրել դրանցից մեկնումեկը կամ մի քանիսը և առանձին-

առանձին «բռնել-քաշել-ու-բաց թողնել» (drag-and-drop) Ձեր կայքէջի կողմնային

սյունակում  (Sidebar): Կամ էլ, հակառակ ուղղությամբ Ձեր կայքէջի Sidebar-ից

հեռացնել նախկինում տեղադրած վիջեթները: 

 Նույն տրամաբանությամբ էլ կարող եք կառուցել Ձեր կայքի նավիգացիոն մենյուն

(Menus )` վերջինիս մեջ ներառելով Ձեր բլոգի բաժինների, առանձին էջերի կամ այլ

հղումներ: 

Պրպտեք և գտնեք Ձեր բլոգի  բովադնակությանն առավելագույնս  

համապատասխանող  արտաքին տեսքը:  

Քայլ 3. Ստեղծում ենք առանձին էջեր (pages) 

Ցանկացած բլոգ կազմված է ժամանակագրական հերթականությամբ

դասավորված և ըստ բաժինների խմբավորված գրառումներից և առանձին 

էջերից :

Էջերն ունեն օժանդակող նշանակություն: Դրանց միջոցով դուք

կարող եք ստեղծել Ձեր բլոգի մասին պատմող «About» էջը,

կայքից օգտվելու պայմանները, կանոնները ներկայացնող էջեր,

հավելյալ և առանձնահատուկ նշանակություն ունեցող այլ էջեր:

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 11/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

10

2011@ e.armenians.com

Քայլ 4. Ստեղծում ենք բլոգի հիմնական բաժինները

(categories)

Բաժինները գրառումների թեմատիկ խմբերն են, որոնք թույլ են տալիս բլոգն

այցելուների համար դարձնել ավելի կազմակերպված: Եթե Ձեզնից մեկնումեկն

ավելի հետաքրքրված է իմ բլոգում ֆեյսբուքի, թվիտերի և, ընդհանուր առմամբ,

սոցիալական մեդիայի վերաբերյալ գրառումներով, ապա նա կարող է բացել

Սոցիալական մեդիա էջը, որտեղ կներկայացվեն այդ թեմային վերաբերող բոլոր

 նյութերը: Իրականում, իմ նշած էջը պարզապես թվարկում է բլոգի «Սոցիալական

մեդիա» բաժնում հրապարակված բոլոր

գրառումները: 

Ավելացնեմ նաև, որ վորդպրեսում դուք կարող եք նույն մեկ գրառումը հրապարակել մեկից ավելի

բաժիններում: Օրինակ, իմ բլոգի «Ո՞ր բանալի

բառերն են Ձեր կայքին տրաֆիկ բերում» գրառումը

պատկանում է երկու բաժինների՝ Բլոգինգ

հմտություններ և Որոնողական օպտիմալացում : 

Վորդպրեսը թույլ է տալիս ստեղծել անսահման 

քանակությամբ բաժիններ և ենթաբաժիններ, սակայն 

ինքս խորհուրդ կտայի չհրապուրվել և բավարարվելմիայն քիչ թվով բաժիններով :

 Նոր բաժին ստեղծելիս ընտրեք այդ բաժնի անվանումը (Name, կարելի է նաև՝

հայերեն լեզվով), «ծնող» բաժինը (Parent, եթե ավելացնում եք ենթաբաժին) և

տվյալ բաժնի նկարագրությունը (Description): 

Քայլ 5. Ավելացնում  ենք նոր գրառումներ (new post) 

Վերջապես, հաջորդ քայլը բլոգում նոր գրառում ավելացնելն է,

որի համար ձախ մենյուի «Գրառումներ»-ի ներքո սեղմում եք

«Add new» հղումը:

Վորդպրեսի խմբագրիչը խիստ ինտերակտիվ և հեշտ ընկալելի է,

այնպես որ, ես կնշեմ միայն չորս կարևոր դրույթներ (դրանք

վերաբերվում են նաև սեփական բլոգին):

1.  Նոր գրառում կատարելիս դուք կարող եք պահպանել Ձեր անավարտ

գրառումը որպես սևագիր (Draft) և հրապարակել ավելի ուշ:

2.  Դուք կարող եք նոր գրառումներ նախատեսել ապագա օրերի համար՝ ըստՁեր սահմանած հրապարակման ամսաթվի:

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 12/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

11

2011@ e.armenians.com

3.  Ցանկալի է, որ գրառումը պատկանի բաժիններից մեկնումեկին (Categories): 

4.  Ըստ ցանկության, դուք կարող եք հերթական գրառման համար ավելացնել

կամ ընտրել առկա պիտակներից մեկնումեկը կամ մի շարք պիտակներ (Tags):

Հիշենք, որ բաժինները և պիտակները կարող են ներկայացվել ինչպես բոլոր

էջերում (մենյու, պիտակների ամպ), այնպես էլ առանձին գրառումների էջերում :

Ձեր իսկ ստեղծած բաժինները և պիտակները կարող եք խմբագրել և փոփոխել

ցանկացած ժամանակ: 

Այլ բլոգ-հոսթինգներ 

Այլ բլոգ-հոսթինգներից օգտվելու սկզբունքները գրեթե նույնն են: 

  LiveJournal.com – «կենդանի մատյանում» (Живой  Журнак) կարելի է գրանցվել՝

այցելելով այս էջը: Սակայն, դուք կարող եք նաև մուտք գործել կառավարման

համակարգ և ստեղծել Ձեր բլոգը՝ օգտվելով Ձեր ֆեյսբուք, թվիտեր, գուգլ,

մեյլռու, վկոնտակտե և OpenID հաշիվներից:

  Blogger.com –  նախ, գուգլում (կամ գուգլի որևէ ծառայություններից

մեկնումեկում, օրինակ՝ Gmail-ում) պետք է բացել Ձեր հաշիվը, ստեղծել Ձերայցեքարտը (profile), որից հետո այցելել http://www.blogger.com/  և բացել Ձեր

blogger-բլոգը:

  Tumblr.com – գրանցումը մի քանի վայրկյանի գործ է. Պարզապես բացեք այս

էջը, լրացրեք երեք դաշտերը (էլ. փոստի հասցե, գաղտնաբառ, ապագա բլոգի

URL հասցե) և սկսեք գրառումներ կատարելը: Թամբլրը խիստ ճկուն և օրեցօր

էլ ավելի հրապուրիչ հնարավորություններով հարստացող բլոգ-ցանց է: 

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 13/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

12

2011@ e.armenians.com

Ձեր սեփական (stand-alone) բլոգը

բացելու 5 քայլերը 

Եթե անկեղծ, ապա մի քանի տարի առաջ իմ բլոգը բացելիս ինքս այս քայլերը չեմ 

անցել այն հաջորդականությամբ, որով ցանկանում եմ ներկայացնել Ձեզ: Սա իմ 

խելոքության նշանը չէ բնավ: Ես սխալվել եմ և չէի ցանկանա, որպեսզի Ձեզանից

մեկնումեկը կրկնի իմ իսկ թերացումները: 

Ձեր սեփական բլոգը բացելիս անպայման հետևեք քայլերի նշված

հերթականությանը ՝ 1.  ընտրեք վեբ հոսթինգ. 

2.  գրանցեք Ձեր դոմենը և «կապեք» այն Ձեր սերվերին.

3.  ներբեռնեք վորդպրես ԱՆՎՃԱՐ բլոգ-ծրագիրը և տեղափոխեք այն Ձեր

սերվեր. 

4.  գործարկեք վորդպրեսը (ինստալյացիա). 

5.  կարգավորեք Ձեր բլոգի դրույթները և սկսեք բլոգրառումը:

Քայլ 1. Վեբ հոսթինգ 

Վեբ հոսթինգ ծառայությունը  ինտերնետային հոսթինգ ծառայության մի տեսակ է,

որն անձանց և կազմակերպություններին թույլ է տալիս ստեղծել և

համաշխարհային ոստայնում (WWW) ունենալ իրենց առցանց վեբ կայքերը: Վեբ 

հոսթերները  կազմակերպություններ են, որոնք իրենց սերվերներում տրամադրում 

են տարածքներ, որտեղ էլ հանգրվանում են հաճախորդների կայքերն իր ֆայլերով

և տվյալների բազաներով:

Եթե ցանկանում ենք ունենալ մեր սեփական բլոգը, ուրեմն մենք ստիպված ենք

մեր ընտրած վեբ հոսթերի սերվերում վարձել տարածք, որտեղ էլ պետք է

վերբեռնենք (upload) մեր վորդպրեսի ծրագրային ֆայլերը: 

Վեբ հոսթեր ընտրելիս անպայման հաշվի առեք, որ վորդպրեսի 3.2 տարբերակը

պահանջոuմ է հետևյալ նվազագույն պահանջները բավարարող 

Apache կամ  Nginx սերվերներ ՝ 

  PHP 5.2.4 կամ ավելի բարձր. 

  MySQL 5.0 կամ ավելի բարձր: 

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 14/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

13

2011@ e.armenians.com

Այսօր գործում են վեբ հոսթինգ տրամադրող բազմաթիվ արտասահմանյան և

տեղային հոսթերներ, և, կարծես թե վեբ հոսթեր ընտրելն այնքան էլ դժվար գործ

 չէ: Այնուամենայնիվ, շատերի համար բավականին դժվար է կողմնորոշվելը, թե ո՞ր 

հոսթերին դիմել, առավել ևս, որ ինտերնետը հեղեղված է հրապուրիչ

գովազդներով: Բոլորն  հոսթերներն  էլ խոստանում են որակյալ հոսթինգ, բայց ոչ 

միշտ են նրանց խոստումները համապատասխանում իրականությանը:  

Ինքս օգտվում եմ  HostGator-ից և ընտրել եմ Baby Plan-ը (ամսեկան՝ 6.36 ԱՄՆ

դոլար, անսահմանափակ թվով դոմեններ, սերվերում անսահմանափակ տարածք 

(??) և անսահմանափակ Bandwidth (???)):

Հոսթգեյթրի որակը գուցե գերազանց չէ (տարեկան գոնե 1 անգամ լինում են մի

քանի ժամյա խափանումներ), սակայն ապշեցուցիչ է այդ կազմակերպության 

տեխնիկական օժանդակության ԱՆՎՃԱՐ ծառայությունը : Սա կարևոր

հանգամանք է հատկապես սկսնակ բլոգերների համար:

Քայլ 2. Դոմեն 

Դոմեն գրանցող կազմակերպությունները կամ ռեգիստրարները  նույնպես

բազմաթիվ են: Ինքս e-armenians.com բլոգը գրանցել եմ  Namecheap-ում: 

Սակայն, տեխնիկական այս պահը մի կողմ թողնելով, ցանկանում եմ 

անդրադառնալ այն հարցին, թե ինչպիսի՞ դոմեն-անվանում ընտրել և ո՞րտիրույթում :

Մեր բլոգերներից Սամվելն ունի դոմեն անվանում ընտրելու վերաբերյալ շատ

օգտակար մի հոդված, անպայման ընթերցեք այն:

Եթե մի նախադասությամբ ասեմ, ապա խիստ կարևոր է, որպեսզի դուք ընտրեք

կարճ և խելամիտ դոմեն անվանում :

Կարճ անունը՝ 

  հեշտ է ճանաչվում. 

  հեշտ է մտապահվում. 

  հեշտությամբ է ներդրվում լոգոտիպերում. 

  հեշտ է բրենդավորվում: 

Խելամիտ դոմեն անունը պետք է՝ 

  ականջին հաճելի լինի. 

  լինի «հուշող» և հնարավորինս արտացոլի բլոգի թեմատիկ

ուղղվածությունը. 

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 15/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

14

2011@ e.armenians.com

   չկրկնօրինակի այլ դոմենային տիրույթում մեկ ուրիշ (հատկապես՝ արդեն

իսկ հանրահայտ) կայքի դոմեն անունը: 

Ինչ վերաբերում է դոմենային տիրույթին, ապա խորհուրդ կտամ Ձեր դոմեննընտրել .am, .com կամ մեկ այլ վստահելի  տիրույթում: 

Սա կարևոր է այնքանով, որ կասկածելի կայքերով լի այլ տիրույթներում (օրինակ՝

հնդկական .in-ում) Ձեր կայքն ի սկզբանե մարդկանց ու գուգլի համար դառնում է

քիչ վստահելի: 

Դոմենը գրանցելուց հետո անհրաժեշտ է Ձեր դոմենի և սերվերի միջև կապ 

ստեղծել, որպեսզի իրենց վեբ բրաուզերներում Ձեր դոմենը մուտքագրելիս

մարդիկ ուղղորդվեն դեպի Ձեր սերվեր, որտեղ ներբեռնել եք Ձեր կայքը: Այս

մասին իմ բլոգում ունեմ  առանձին հոդված, որն էլ կառաջարկեմ մեկ անգամ ընթերցել:

Ուղղակի հիշեցնեմ, որ դոմենը գրանցելիս, երբ բացում եք Ձեր հաշիվը, ապա

ուշադրություն դարձրեք այս դաշտին՝ Domain Name Server Information և

անպայման մուտքագրեք առնվազն Ձեր հոսթերի երկու DNS սերվերները: 

Սովորաբար, DNS սերվերները մուտքագրելուց և փոփոխությունները

պահպանելուց հետո դոմեն-սերվեր կապը հաստատվում է մինչև 24 ժամվա 

ընթացքում :

Քայլ 3. Ներբեռնեք վորդպրես 

Ինչպես նկատեցիք, ես նշել եմ «ներբեռնեք վորդպրես», և ոչ թե «ներբեռնեք որևէ

բլոգ-հարթակ»:

Իմ խորին համոզմամբ, եթե դուք բացում եք բլոգ, ուրեմն պետք է օգտվեք միայն

վորդպրեսից, քանի որ՝ 

  վորդպրեսն անվճար է. 

  վորդպրեսի տեղադրումը գերպարզ է (տևում է ամենաշատը 5 րոպե).

  վորդպրեսը թեթև ու ճկուն է. 

  վորդպրեսը հզոր է. 

  վորդպրեսը գուգլ-օպտիմալացված է. 

  վորդպրեսն անընդհատ կատարելագործվում  է: 

Վորդպրես ծրագիրը (այս պահի դրությամբ՝ Wordpress 3.2.1) մատչելի է այս էջում : 

Այն անվճար է: Ներբեռնեք 2.7 մԲ-ոց .tag.gz արխիվը, վերբեռնեք այն դեպի Ձեր

վարձած սերվեր, «բացեք» արխիվը (decompress, extract) և սկսեք Ձեր բլոգի գործարկումը (տե՛ս հաջորդ քայլը):

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 16/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

15

2011@ e.armenians.com

Ընդհանուր առմամբ, ֆայլերը Ձեր համակարգչից դեպի սերվեր (և հակառակ

ուղղությամբ) տեղափոխելու և կառավարելու համար կան մի շարք անվճար

համակարգչային ծրագրեր, որոնցից ամենահայտնիներն են՝ 

  Total Commander. 

  FileZilla FTP client: 

Այս փուլից հետո, Ձեր սերվերում դուք կունենաք վորդպրես ծրագիրը (ֆայլեր) և

կունենաք նաև այդ սերվերի հետ կապված դոմեն: Ձեզ կմնա միայն «պտտել

բանալին» և գործարկել Ձեր բլոգը: 

Քայլ 4. Վորդպրեսի ինստալյացիա 

Եթե վերոնշյալ բոլոր կետերը ճիշտ են կատարված, ապա բրաուզերում հավաքեք

Ձեր դոմենը (նոր բլոգի URL հասցեն) և վորդպրեսի ինստալյացիան ավտոմատ

կերպով կսկսվի (սկզբում ստեղծվում է wp-config.php ֆայլը, որից հետո՝

վորդպրեսի տեղադրման փուլերը):

Ես կանգ կառնեմ միայն մի քանի կարևոր կետի վրա, քանի որ գործնականում 

վորդպրեսի 5-րոպեանոց հանրահայտ տեղադրումը որևէ դժվարություն չի

 ներկայացնում: 

  Եթե ինչ-ինչ պատճառներով վորդպրեսի ինստալյացիան չի հաջողվում 

մեկնարկել (օրինակ՝ բացում է 404 էջ), ապա փորձեք բրաուզերում հավաքել 

wp-admin/install.php 

  Եթե wp-admin/install.php-ով էլ ինստալյացիան չի սկսվում (օրինակ՝ բացում է

Cannot Connect to Database), ապա պետք է՝ 

o  Ձեր սերվերի ադմին-էջից (Cpanel, Direct Admin) ստեղծել նոր տվյալների

բազա (database) 

o  բացել wp-config-sample.php ֆայլն ու տեքստային խմբագրիչով լրացնել

օգտատերի անունը, տվյալների բազայի անունը և այդ բազայիգաղտնաբառը:

o  վերջում փոփոխել նաև այդ ֆայլի անունը՝ դարձնելով wp-config.php

o  բրաուզերում հավաքել wp-admin/install.php: 

  Փոփոխեք ադմին էջի լռելյայն կարգով տրված admin ծածկանունը ընտրեք Ձեր

անձի և բլոգի հետ կապ չունեցող որևէ դժվար ծածկանուն, որը կպարունակի

մեծատառ, փոքրատառ և թվերի անտրամաբանական շարք: Նույնը

վերաբերվում է գաղտնաբառին: 

8/3/2019 Bloggers Startup Guide

http://slidepdf.com/reader/full/bloggers-startup-guide 17/17

 

Ձեր առաջին բլոգը ստեղծելու քայլ առ քայլ ուղեցույց 

16

Թերևս, արժի նշել նաև այն, որ վորդպրեսի կամ դրա թեմաների ու պլագինների

յուրաքանչյուր թարմացումից լավ կլինի Ձեր համակարգչում պահպանել

տվյալների բազայի backup տարբերակը: 

Քայլ 5. Բլոգի դրույթների կարգավորում  

Վերջին քայլով Ձեզ կմնա կարգավորել Ձեր բլոգի հիմնական և լրացուցիչ

դրույթները՝ բլոգի անվանում, կարգախոս, ներքին հղումներ, թեմա, պլագիններ,

վիջեթներ, բաժիններ, պիտակներ և այլն: Դրանց մեծ մասն արդեն ներկայացրել

եմ նախորդ վերնագրի ներքո: 

Բնական է, որ ժամակ առ ժամանակ դուք դրանք փոփոխելու և թարմացնելու

կարիք կունենաք, սակայն սկսեք կարգավորումներից ու նոր միայն անցեք բուն 

բլոգրառմանը:  

ԱՄՓՈՓՈՒՄ 

  Ամենասկզբում պատասխանեք «ինչո՞ւ» հարցին և սահմանեք Ձեր բլոգի

 նպատակն ու թեմատիկ ուղղվածությունը:

  Որոշեք Ձեր՝ որպես բլոգեր հանդես գալու լրջության աստիճանը: 

  Որոշեք Ձեր բլոգի տեսակը՝ բլոգ-հոսթինգ կամ սեփական բլոգ:

  Քայլ առ քայլ գործարկեք Ձեր բլոգը: 

  Մինչև նոր գրառումներ ավելացնելը, կարգավորեք Ձեր բլոգի դրույթները:

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ 

Վորդպրեսի օպտիմալացման ուղեցույց - http://www.e-armenians.com/featured/wp-optimization-guide/  

Ինչո՞վ է բլոգը տարբերվում այլ կայքերից - http://www.e-armenians.com/misc/blog-vs-websites/  

WordPress. հղումների օպտիմալացում (վիդեոդաս) - http://www.e-armenians.com/videotips/wp-url-optimization/ 

Սովորեք իմ սեփական սխալներից - http://www.e-armenians.com/reviews/learn-from-my-mistakes/  

Հայերեն լեզվով Վորդպրես - http://www.e-armenians.com/news/armenian-wordpress/  

Անվճար բլոգը vs. սեփական բլոգի - http://www.e-armenians.com/misc/free-vs-your-own-blog/