8
TK & Partners Սեպտեմբեր 24, 2019 TK & Partners – Իրավաբանական ակնարկ 1 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԳՈՒՅՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ ԹԵ՞ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄ. ԵՐԲ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՅԼԵՎՍ ԱՆՁԻՆԸ ՉԼԻՆԵԼ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր: Նպատակը միգուցե ալտրուիստական է հնչում, սակայն նախագծում տեղ գտած մեխանիզմները` ոչ այնքան: Կարևոր է հասկանալ թե նախագիծը ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել ընդունվելու պարագայում: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի 5-րդ գլուխը վերաբերում է գույքի վերականգնմանը: Կոնվենցիայի թե՛ նախաբանից, թե՛ հիմնական տեքստից բխում է, որ թեև այն ուղղված է հիմնականում կոռուպցիոն գործարքներով ձեռքբերված ապօրինի գույքի վերադարձին, սակայն պետություններին հորդորում է միջոցներ ձեռնարկել և մեխանիզմներ ստեղծել ապօրինի ծագում ունեցող ցանկացած տիպի գույքի վերադարձի Շրջանառության մեջ է գտնվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագաձնման մասին» օրենքի նախագիծը: Այս խմագրությամբ ընդունվելու պարագայում այն մարդու իրավունքների պաշտպանութան առումով խնդիրներ կարող է առաջացնել: Նախագծի կարգավորումների թերություններին ու ռիսկերին է անդրադառնում սույն ակնարկը:

Civil Asset Forfeiture - tk.partners · մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Civil Asset Forfeiture - tk.partners · մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ

TK & Partners Սեպտեմբեր 24, 2019

TK & Partners – Իրավաբանական ակնարկ 1

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԳՈՒՅՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ ԹԵ՞ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄ. ԵՐԲ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՅԼԵՎՍ ԱՆՁԻՆԸ ՉԼԻՆԵԼ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր: Նպատակը միգուցե ալտրուիստական է հնչում, սակայն նախագծում տեղ գտած մեխանիզմները` ոչ այնքան: Կարևոր է հասկանալ թե նախագիծը ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել ընդունվելու պարագայում:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի 5-րդ գլուխը վերաբերում է գույքի վերականգնմանը: Կոնվենցիայի թե՛ նախաբանից, թե՛ հիմնական տեքստից բխում է, որ թեև այն ուղղված է հիմնականում կոռուպցիոն գործարքներով ձեռքբերված ապօրինի գույքի վերադարձին, սակայն պետություններին հորդորում է միջոցներ ձեռնարկել և մեխանիզմներ ստեղծել ապօրինի ծագում ունեցող ցանկացած տիպի գույքի վերադարձի

Շրջանառության մեջ է գտնվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագաձնման մասին» օրենքի նախագիծը: Այս խմագրությամբ ընդունվելու պարագայում այն մարդու իրավունքների պաշտպանութան առումով խնդիրներ կարող է առաջացնել: Նախագծի կարգավորումների թերություններին ու ռիսկերին է անդրադառնում սույն ակնարկը:

Page 2: Civil Asset Forfeiture - tk.partners · մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ

TK & Partners Սեպտեմբեր 24, 2019

TK & Partners – Իրավաբանական ակնարկ 2

համար: Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները նշել են, որ կոնվենցիայի շրջանակներում չհիմնավորված ունեցվածքի և ապօրինի հարստացման խնդիրներին քրեական արդարադատության համակարգից դուրս գտնվող այս մոտեցումը միջազգային հանրության կողմից լավ արձագանքի է արժանացել հատկապես այն դեպքում, երբ

ներդրված են եղել նաև պատասխանողի իրավունքների պաշտպանության ծանրակշիռ մեխանիզմներ: Սակայն անգամ այս պարագայում օրենքն անձի համար չի նախատեսում պաշտպանության մեխանիզմներ ու կարծում ենք կարիք չկա խոսելու «ծանրակշիռ» մեխանիզմներից: Կարևոր է սակայն հասկանալ միջազգային փորձը: ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Քաղաքացիական դատավարության շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրության մշակումը մի շարք երկրներում հիմնականում պայմանավորված է տվյալ պետությունների՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի անդամ լինելով 1 ։ Սակայն, քաղաքացիական կարգով գույքի բռնագրավման նման ընթացակարգի ներմուծման հարցում պակաս կարևոր չէ յուրաքանչյուր երկրի ունեցած փորձը տվյալ ոլորտում։ Մասնավորապես, հետաքրքրական են Կոլումբիայի և Իտալիայի՝ այս կարգավորումների նախապատմությունն ու անցած ճանապարհը։ Կոլումբիայում առաջին անգամ նման օրենք ընդունվեց 1996 թվականին՝ Պաբլո Էսկոբարի մահից հետո, և նպատակաուղղված էր հենց թմրադիլլերների կուտակած կարողությունը բռնագանձելուն։ Իտալիայում իրավիճակը շատ չէր տարբերվում․ առաջին անտի-մաֆիա օրենքն (“Rognoni-Latorre law”) ընդունվել է 1982 թվականին, սակայն մինչև 1992 թվականը Իտալիայում, ինչպես և Կոլումբիայում, թույլատրելի էր միայն այն գույքի բռնագրավումը, որն ուղղակիորեն կապված էր հանցանքի հետ, իսկ 1992 թվականից հետո թույլատրվեց նաև ընդլայնված, այսինքն հանցավոր կազմակերպված խմբի հետ փոխկապակցված անձանց գույքի վրա բռնագրավումը։ 1970-ականներին

1 https://rm.coe.int/impact-study-on-civil-forfeiture-en/1680782955, էջ 19-27

Թեև նախագծի հեղինակներն օգտագործել են «բռնագանձում» տերմինը, որը կիրառվում է քաղաքացիական վարույթում, իրականում սակայն սա բռնագրավում է (կիրառվող քրեական վարույթում) ու այս ակնարկում օգտագործվելու է հենց այդ տերմինը:

Page 3: Civil Asset Forfeiture - tk.partners · մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ

TK & Partners Սեպտեմբեր 24, 2019

TK & Partners – Իրավաբանական ակնարկ 3

ԱՄՆ-ում ընդունվեց իտալական “Rognoni-Latorre law”-ի համարժեք օրենքը՝ Racketeer Influenced and Corrupt Organisations Act (RICO) the “war on drugs” քաղաքականությունն իրագործելու նպատակով, որում հետագայում՝ 1984 թվականին փոփոխություն կատարվեց և ներմուծվեց «քաղաքացիական բռնագրավումը» (confiscation in rem (against the thing)) դրույթը։ Պետք է նշել, որ պրակտիկայում ապօրինի գույքի քաղաքացիական բռնագրավումը իրականացվում է օտարերկրացի մաքսանենգների, ինչպես նաև օտարերկրյա կոռուպցիոն եկամուտների դեմ։ Դրա մասին է վկայում նաև Միացյալ Թագավորությունում մեծ աղմուկ բարձրացրած դեպքը։ ՄԵծ Բրիտանիայում ընդունված հակակոռուպցիոն օրենքի համաձայն կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահի կինը՝ Զամիրա Հաջիյեվան, մեկ օրում 16 մլն ֆունտ ստերլինգ է ծախսել, ընդ որում, բացակայում է այդքան մեծ գումարի և զույգի ունեցած եկամուտների միջև օրինական կապը։ Նշենք նաև, որ Զամիրա Հաջիյեվայի ամուսինը Ադրբեջանում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խարդախության, յուրացման, և մի շարք այլ հանցանքների համար։ Հատկանշանակ է, Եվրոպական խորհրդի և Եվրոպական խորհրդարանի նոր դիրեկտիվը հաստատում է քաղաքացիական բռնագանձումը միայն այն դեպքում, երբ քրեական վարույթ իրականացնելն անհնար է և եթե անձի իրավունքների պաշտպանության բոլոր երաշխիքներն ապահոված են։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ի դիրքորոշման համաձայն՝ գույքի քաղաքացիական բռնագանձման նկատմամբ չեն տարածվում քրեական վարույթում գործող սկզբունքներն ու երաշխիքները (օրինակ՝ անմեղության կանխավարկածը, անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքը, և այլն) միայն այն դեպքում, երբ գույքի բռնագանձման վարույթն առանձնացված է քրեական վարույթից, և իր էությամբ չունի պատժիչ դեր:

Հատկանշական է նաև այս ոլորտում իրավասու մարմնի ընտրությունը: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում իրավասու մարմինը Ակտիվների վերադարձման գործակալությունն է (Assets Recovery Agency), որի ղեկավարը հաշվետու է Ներքին գործերի նախարարին (Home Secretary), սակայն գործում է անկախ: Մինչդեռ օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ-ում քաղաքացիական բռնագանձման վարույթի իրավասու մարմինը լինելու է Դատախազությունը: Դատախազի

ներգրավվածությունը որևէ գործընթացում անձի մոտ ողջամտորեն առաջացնում է

Page 4: Civil Asset Forfeiture - tk.partners · մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ

TK & Partners Սեպտեմբեր 24, 2019

TK & Partners – Իրավաբանական ակնարկ 4

այնպիսի տպավորություն, որ առկա է քրեական վարույթ, քրեական հետապնդում, և իրեն քրեական պատիժ է սպառնում:

ԱՆՁԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՐԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր առմամբ, գույքի բռնագանձման՝ քրեական և քաղաքացիական վարույթների տարանջատման գաղափարը, ինչպես տեսանք նորություն չէ միջազգային պրակտիկայում։ Սակայն, անգամ քաղաքացիական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է անձին տրամադրել բավարար երաշխիքներ, որպեսզի չստացվի, թե պետությունը տարանջատումն արել է ի վնաս անձի, որպեսզի վերջինիս զրկի պաշտպանության մի շարք միջոցներից, որոնք առկա են քրեական վարույթի շրջանակներում:

ԿՈՂՄԵՐԻ (ԱՆ)ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մասնավորապես, նախագծի տրամաբանությունից փաստացի ստացվում է, որ քաղաքացիական դատավարության շրջանակներում նախքան դատաքննությունը կա նախնական փուլ՝ ուսումնասիրություն, որն իրենից ենթադրում է ֆինանսական հետաքննություն: Ի տարբերություն քրեական դատավարության, որտեղ

նախաքննության ընթացքում կասկածյալը կամ մեղադրյալն ունեն մեղադրանքից պաշտպանվելու օրենքով սահմանված կառուցակարգեր, այս դեպքում անձը, որի գույքի առնչությամբ իրականացվում է ոսումնասիրությունը, տեղյակ չի լինում քննությունից և որևէ պաշտպանական գործիքով օժտված չէ: Ավելին, քաղաքացիաիրավական հարաբերությունների երկու կարևոր սկզբունքներ՝ կողմերի հավասարությունը և մրցակցությունը, այս օրենքի շրջանակներում նախատեսված ընթացակարգերով անհնար է լինում ապահովել: Այլ կերպ՝ Oրենքը, դատախազությանը օժտելով իշխանական լիազորություններով (Օրենքի 12-րդ հոդվածը դատախազին լիազորում է տեղեկություններ ստանալու համար դիմել պետական մարմիններին, ինչպես նաև մասնավոր անձանց, իսկ վերջիններս էլ պարտավոր են տրամադրել հայցվող տեղեկությունը), ի չիք է դարձնում մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքները: ԱՆՁ ԹԵ՞ ԳՈՒՅՔ. ԿԱՄ ԷԼ ՀԱԿԱՌԱԿԸ Բացի այդ, թեև Օրենքից բխում է, որ այս գործընթացն ուղղված չէ անձի դեմ, սակայն հարկ է նշել, որ այն ուղղված է անձի սահմանադրական մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի դեմ (սեփականության գաղափարի կարևորությունը

Page 5: Civil Asset Forfeiture - tk.partners · մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ

TK & Partners Սեպտեմբեր 24, 2019

TK & Partners – Իրավաբանական ակնարկ 5

հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ այն նախ և առաջ իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածով ՝ որպես սահմանադրական կարգի հիմունք): Ուստի ակնհայտ է, որ տարանջատումը, թե գործընթացն ուղղված է ոչ թե անձի այլ գույքի դեմ առնվազն անհիմն է: Այն, փաստացի, ուղղված է նաև անձի դեմ, քանի որ էականորեն շոշափվում են նրա սահմանադրական իրավունքները: Սուբյեկտների կազմը ևս անորոշ է. պարզ չէ՝ այն վերաբերում է միայն պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց, թե՝ ցանկացած այլ անձի: Պարզ չեն, թե օրենքը ինչ մեխանիզմներով է զսպելու իրավասու մարմնի հնարավոր կամայականությունները։

50,000,000 - ¥ Բացի այդ, պետք է հիմնավոր լինի գույքի նվազագույն չափի ընտրությունը՝ ինչու՞ 50 միլիոն, և ոչ թե 10 կամ 100 միլիոն դրամ: Առհասարակ յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնության դեպքում նախագծի հեղինակները պետք է հստակ նշեն թե կոնկրետ ի՞նչ խնդրի լուծման կամ ի՞նչ նպատակի իրագործմանն է ուղղված լինելու օրենքը։ Մասնավորապես, որպես գույքի շուկայական արժեք սահմանելով 50 մլն ՀՀ դրամը, դժվար է եզրակացնել, որ օրենքն ուղղված է լինելու խոշոր կոռուպիոներների դեմ («Մեծ ձկների» տեսությունը), քանի որ նման պարագայում գումարի չափը անհամեմատ ավելի բարձր պետք է լիներ (օրինակ՝ միգուցե 500մլն ՀՀ դրամ և ավելի): Այս ամենը պետք է քննարկել նաև այլ համատեքստում. մասնավորապես գործող կարգավորումների պարագայում անձանց շրջանակը ում նկատմամբ կարող է նման վարույթ իրականացվել բավականին մեծ է, իսկ յուրաքանչյուր ուսումնասիրություն, որը դատախազը պետք է իրականացնի, մեծ ռեսուրսների օգտագործման հետ է կապված, այն դեպքում, որ որպես նախագծի հիմնավորում շեշտվում է այն փաստը, որ այս օրենքն ուղղված է բացառապես գույքի դեմ և նպատակ ունի վերականգնելու պետությանը, ինչպես նաև մասնավոր անձանց պատճառված վնասները։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ կա հավանականություն, որ Օրենքը հակառակ էֆեկտ ունենա հանգեցնել պետական ռեսուրսների ծախսման առանց շոշափելի արդյունքի։ Այսպիսով, գոնե նախագծի հիմնավորումերի մեջ cost-benefit վերլուծություն չենք տեսնում:

Page 6: Civil Asset Forfeiture - tk.partners · մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ

TK & Partners Սեպտեմբեր 24, 2019

TK & Partners – Իրավաբանական ակնարկ 6

Ըստ Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը։ Այսինքն՝ ըստ Օրենքի տրամաբանության՝ գույքի շուկայական արժեքը պետք է որոշվի հայցը ներկայացնելու պահի դրությամբ։ Գույքի շուկայական արժեքի հաշվարկման հիմք ընդունելով հայցի ներկայացման պահը՝ հաշվի չի առնվել այն, որ անձը գույքը ձեռքբերելուց հետո հնարավոր է իր սեփական և օրինական եկամուտների հաշվին տարիների ընթացքում կատարած լինի բարելավումներ։ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՈՒՆ ԹԵ՞ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ Ուսումնասիրություն սկսելու հիմքերը ևս վերանայման կարիք ունեն։ Մասնավորապես,

Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է ուսումնասիրություն սկսելու հիմքերը․ 5-րդ մասով սահմանում է (…) 5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձի կողմից ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույք։ Նորմի ձևակերպումից հստակ չէ, թե օպերատիվ

հետախուզական միջոցառումն ինչ հիմքով է իրականացվելու, արդյոք այն իրականացվելու է հարուցվա՞ծ քրեական գործի շրջանակներում, թե՞՝ դրանից անկախ: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ օպերատիվ հետախուզական միջոցառումները, լինելով գաղտնի գործողություններ, շահագրգիռ անձին զրկում են համարժեք պաշտպանության հնարավորությունից։ Ինչպես արդեն նշվեց վերևում, ուսումնասիրության ամբողջ ընթացքը գաղտնի է, և շահագրգիռ անձը ծանուցվում է և հնարավորություն է ստանում ծանոթանալու ուսումնասիրության ընթացքում ստացված նյութերին միայն ուսումնասիրության նախնական ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում (հոդված 16): Որպես անձի իրավունքների պաշտպանության «երաշխիք» նույն հոդվածով շահագրգիռ անձը հնարավորություն է ստանում նյութերի վերաբերյալ ներկայացնելու իր դիրքորոշումը, սակայն այդպիսի դիրքորոշում ներկայացնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում: Այլ խոսքով՝ անձը փաստացի միայն դատաքննության փուլում է ստանում հնարավորություն պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, սակայն այդպիսի պաշտպանությունը կարող է լինել «ուշացած» և ոչ համարժեք՝ հաշվի առնելով

Page 7: Civil Asset Forfeiture - tk.partners · մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ

TK & Partners Սեպտեմբեր 24, 2019

TK & Partners – Իրավաբանական ակնարկ 7

ուսումնասիրություն իրականացնելիս դատախազի լիազորությունների ծավալը և անձին այդ ուսումնասիրություններում չներգրավելու հանգամանքը: Պետք է հաշվի առնել, որ դատախազը ուսումնասիրության ընթացքում իրավասու է միջնորդել դատարան բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով, ինչը նույնպես անձի համար բացասական հետևանքներ կարող է ունենալ։ ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ Օրենքի 14-րդ հոդվածով սահմանվում է իրավասու անձի՝ դատախազի կողմից, հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու հնարավորություն: Սակայն Օրենքն այս հարցում նույնպես արդարացի հավասարակշռություն չի ապահովում, քանի որ շահագրգիռ անձին հնարավորություն է տրվում դիմելու դատարան կիրառված հայցի ապահովման միջոցը մասնակիորեն վերացնելու խնդրով միայն այն դեպքում, եթե վերջինս հիմնավորում է, որ գույքի մի մասը արգելանքից ազատելն անհրաժեշտ է իր փաստաբանի ծախսերը, իր կամ իր խնամքի տակ գտնվող անձանց ապրուստի ողջամիտ ծախսերը հոգալու կամ մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, որի հետ կապված է արգելադրված գույքը (հոդված 14, 14-րդ մաս): Այսինքն՝ անձը հնարավորություն չունի վիճարկելու հայցի ապահովման միջոց կիրառելու հիմնավորվածությունը, այսպիսի հնարավորության նախատեսված չլինելու հանգամանքը որևէ ողջամիտ բացատրություն չունի և խախտում է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները: ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ Ինչպես հետևում է 25-րդ հոդվածի 1-ին մասից, այս վարույթի շրջանակներում գործելու է գույքի ապօրինի ձեռքբերված լինելու կանխավարկածը, այսինքն՝ գույքի սեփականատերն է կրում գույքը օրինական եկամուտներով ձեռքբերման փաստի ապացուցման պարտականությունը։ Եթե այս դեպքում ողջամտորեն կարելի է կարծել, որ անձը հնարավորություն կունենա ապացուցելու իր կողմից ձեռքբերված գույքի օրինական ծագումը, ապա նույնը դժվար է ասել երրորդ անձի եկամուտների օրինականության ապացուցման մասին, մասնավորապես նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է հետևյալը՝ «Երրորդ անձանց կողմից անհատույց տրամադրված գույքը որպես օրինական եկամուտ վկայակոչելու դեպքում անձը կրում է գույքը տրամադրած անձի կողմից դրա ձեռքբերման օրինականությունը ապացուցելու պարտականություն»։

Page 8: Civil Asset Forfeiture - tk.partners · մասին» օրենքի (այսուհետ՝ նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ

TK & Partners Սեպտեմբեր 24, 2019

TK & Partners – Իրավաբանական ակնարկ 8

Այսպիսով, անձի վրա դրվում է պարտականություն, այն է՝ ապացուցելու երրորդ անձանց եկամուտների օրինականությունը, որի իրականացումը գործնականում գրեթե անհնարին է, քանի որ մասնավոր անձը՝ ի տարբերություն դատախազության, չունի բավարար հնարավորություններ պարզելու այլ անձանց եկամուտների ծագման աղբյուրները։ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Գալով վնասների հատուցման կառուցակարգերին այն դեպքերում, երբ դատարանը չի բավարարում հայցվորի ներկայացրած պահանջները և հաստատում է գույքի օրինական եկամուտներից ստացված միջոցներով ձեռքբերված լինելու հանգամանքը, ապա պետք է նշել, որ Օրենքն ընդհանրապես չի կարգավորում այդ հարաբերությունները։ Մասնավորապես, դատախազության կողմից նման հայց ներկայացվելու դեպքում (հատկապես ոչ հիմնավորված) անձի պարտատերերը կարող են (ու հավանաբար կանեն) անձից պահանջել վաղաժամկետ կատարել իրենց հանդեպ ստանձնած

պարտավորությունները, ինչը հավանաբար կհանգեցնի անձի սնանկությանը: Այսպիսով պետական մարմնին հնարավորություն է տրվում սնանկացնել «անցանկալի» անձանց` անհիմն հայցեր ներկայացնելով: Օրենքի 36-րդ հոդվածով միայն նախատեսված է գործին մասնակցող անձի կամ այլ անձի, որի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունքը՝ հայցադիմում ներկայացնելու նույն դատարան հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով։ Այն պարագայում, երբ անձը ուսումնասիրության ամբողջ ընթացքում կարող է կրել նյութական և ոչ նյութական վնասներ, քանի որ ուսումնասիրությունը ինչպես արդեն նշվել է, իրենից ենթադրում է ֆինանսական հետաքննություն, իսկ յուրաքանչյուր հետաքննություն անձի համար կարող է ունենալ բացասական հետևանքներ։ Դատական ներկա միջավայրում դժվար է պատկերացնել մասնավոր անձի կողմից նման գործերի շրջանակում պետությունից վնասներ պահանջելու ու ստանալու խելամիտ հնարավորությունը: ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Բռնագանձված գույքի հետագա ճակատագրի հարցը նույնպես Օրենքով հստակ կարգավորված չէ։ Օրենքի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ՝ «Բռնագանձված գույքը ուղղվում է պետական բյուջե, իսկ եթե առկա են անձինք, ում իրավունքները խախտվել են ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերմամբ, և ովքեր ունեն իրավունքներ համապատասխան գույքի նկատմամբ, բռնագանձված գույքը վերադարձվում է նրանց»։ Փաստորեն գույքը պետական բյուջե ուղղվելուց հետո հասկանալի չէ, թե ինչպես և ում կողմից այն պետք է կառավարվի։ Նման կարգավորման բացակայությունը կարող է ազդել քաղաքացիաիրավական հարաբերությունների որոշակիության վրա։