6
Էդուարդ Հարենց Լեթարգիական արթնություն Ես սիրում եմ քեզ, հայրիկ, որովհետև վարդերը բախտիդ մարգագետնի` ծակծկում են ոտքերս: Տողերս փշերն ի վար կարմիր գետեր են, որոնք ոռոգում են արմատները սիրուսՈԴԻՍԱԿԱՆ Բանաստեղծությունը կերանք, մի գավաթ սուրճի հետ ծխեցինք լռությունը, Մահից հեռացանք` գույները ծամելով, բայց էլի բառին ենք նայումԱՆՍՊԱՌԵԼԻ ՈՐԲԵՐ Ծույլ հրեշտակի չիրականացած երազներն իրար զիգզագող անտես ներվաթելի պես` արվարձանային աչքեր են բառերս` Աստվածային հիվանդությամբ ախտահարված

Eduard Harenc

Embed Size (px)

DESCRIPTION

Letargiakan artnutyun

Citation preview

Page 1: Eduard Harenc

Էդուարդ Հարենց Լեթարգիական արթնություն

Ես սիրում եմ քեզ, հայրիկ, որովհետև վարդերը բախտիդ մարգագետնի` ծակծկում են ոտքերս: Տողերս փշերն ի վար կարմիր գետեր են, որոնք ոռոգում են արմատները սիրուս… ՈԴԻՍԱԿԱՆ Բանաստեղծությունը կերանք, մի գավաթ սուրճի հետ ծխեցինք լռությունը, Մահից հեռացանք` գույները ծամելով, բայց էլի բառին ենք նայում… ԱՆՍՊԱՌԵԼԻ ՈՐԲԵՐ Ծույլ հրեշտակի չիրականացած երազներն իրար զիգզագող անտես ներվաթելի պես` արվարձանային աչքեր են բառերս` Աստվածային հիվանդությամբ ախտահարված…

Page 2: Eduard Harenc

Իմ անունը մի քար է Աստծո երազի մեջ` ծուռ հայելիների զարդաքանդակներով: Լույսի կողոսկրերի միջով զրնգում է Հորս կատարակտը լեզվիս վրա:

Գիտեմ, կարթնանամ մի օր խորհրդավոր ընթրիքից, կհագնեմ հորս ոտնահետքերը` ճաքճքոտած որպես փոքր գրպանիկներ` լցված անչափելի սիրով… Կկարողանա՞ն, արդյոք, օրերս կշռել այնքա՜ն անտանելի թեթևությունը… ՆԱՐՑԻՍԻ ՖՈՏՈՍԻՆԹԵԶԸ` ԼԱԿՄՈՒՍԻ ՖՈՆԻՆ Քնելուց առաջ հրեշտակները Նարեկացի են կարդում Աստծո համար: Լեթարգիական արթնություն… ԴԵՊԻ ՎԵՐ Ինձանից առաջ երազներիդ սպիտակ լեյկոցիտներից զմռսիր մենությանս կարմիր աղմուկը: Բարձր ճնշումից լղոզվում են ճակատագրերդ`

Page 3: Eduard Harenc

աչքերիս մեջ… ՀՈԳՈՒ ՍՏՈՐՈԳԵԼԻ Ու կեսօրդ` սեփական շնչիդ գոլորշու մեջ քեզնից քեզ տրոհող,- ճաքերիցդ կախված դերբայական կապո՜ւյտ դարձված, ուր երկու կողմից ստորակետեր են Ցավը ու Ծաղիկը… ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀՐԵՇՏԱԿ Տարիներ առաջ նույն մոր պտուղը ո՛չ կքնի, ո՛չ էլ կարթնանա հեռավոր Օդեսայի մայրուղիներին` Աստծուց թաքուն երազելով ավտովթարների մասին. եղբոր կուրությունից բիբ էր պակաս: Տարիներ հետո հայրը Աստծուց թաքուն կջարդի սեփական ակնոցները` հնավաճառից թուղթ խնդրելով որդու մի հատիկ բանաստեղծության համար… ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԱՆՈԹՆԵՐ Ավազներից կհոտոտեն վիհն իրենց իսկ ազատության և դուդուկը սքեմի մեջ փաթաթած` կթաղեն անապատում: Տիեզերական

Page 4: Eduard Harenc

հոգեբուժարանի լաբորատորիայում ծիրանի կորիզը կճառագի` որպես ժառանգական ուղեղ… ՄՈՒԹՈՒԼՈՒՅՍ ՏԱՐԻՆԵՐ Գիշերները հայրս կաթիլ-կաթիլ ծեծում էր մորս` հավաքելով նրա արցունքները, որպեսզի ես առավոտյան կարողանամ լվացվել դպրոց գնալուց առաջ… ………........................ Հիմա մայրս չի ծեծում, բայց ինչ-որ մեկն ամեն գիշեր կաթիլ առ կաթիլ հավաքում է հորս աչքերի լույսը, որպեսզի… Առավոտն ի՞նչ է: Չլինի՞ հանկարծ դասից ուշանամ…

Ես հիմա հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները ու կարկատում աղոթքս, որ պատռվել է երանգներից բառի... Հիմա երանգն ավելին է, քան ձայնը... Ու ես արդեն ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին, որ քայլերս բախտիս ձայներ չնկարեն: Շշուկներից քանի՜ ոտնահետք է ճաքել...

Page 5: Eduard Harenc

Իսկ իմ ոտնահետքը իմ աղոթքն է սիրուս, որ երբեք չի՛ ավարտվում, որովհետև չի՛ գունավորվում բառով... Իսկ հիմա գլխավոր գույնը այն է, որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է... Որ մուսաները կին չե՛ն դառնում...

Կյանքն ապրում է ինձ իմ բոլոր մանրամասներով, իսկ ես պտտվում եմ նրա շուրջը, ինչպես գույնը` օտար վրձնի: Կտավներս ծակ են ինչպես ճապոնական մետաղադրամ, որի միջով միշտ դեպի դուրս` հերթով ինձնից փրկվում են բոլոր սերերս` հեռացող զրնգոցներով իմ հրաշալիորեն կորստյան մասին… Ու ծափահարություններս ավելի ծանր են կշռում ինձնից: Ուստի ես հավաքել եմ դրանք ափիս մեջ` որպես ճմրթված թղթադրամներ, և պահում եմ վերջին` մահվան համար` կարկատելու նրա դիմակները, որոնք կծակվեն մի օր, ինչպես կտավներն իմ, ու ես դուրս կզրնգամ հավետ, ու կյանքը կշարունակի ապրել ինձ` իմ բոլոր մանրամասներով… ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ Մահվան հեռավոր արվարձաններում ետընտրական անդորրի բարձերը միշտ կարմիր են,

Page 6: Eduard Harenc

ինչից հրեշտակների քունը տանում է: Իսկ նրանց նորածին երազների աղմուկից գրգռվում են օզոնի վերին ենթամաշկերը: Փրփրադեզ ճերմակը լցվում է տիեզերքի շնչափողը, և Աստված մոռանում է հանկարծ իր աղոթքի 27-րդ հիերոգլիֆը, որն ընկնում ու գալարվում է Հավերժության պորտին` իբրև ականջօղ…