27
ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ

Haykakan gaxtojaxner

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Haykakan gaxtojaxner

ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ

ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՌՈՏՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԻ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

Page 2: Haykakan gaxtojaxner

Աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայկական համայնքներում՝ Հայկական Սփյուռքում, ներառյալ Հայաստանում և Արցախում, ապրում են ավելի քան տասը միլիոն հայեր: Հայկական Սփյուռքը ձևավորվել է դարերի ընթացքում` հայոց անկախ պետականության կորստի և օտար տիրապետությունների հաստատման, հայության կոտորածների և 1915թ. Մեծ եղեռնի հետևանքով: Այսօր հայկական գաղթօջախներ կան ավելի քան 100 երկրում, որոնցից առավել մեծաթիվն են Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայի, Վրաստանի,Սիրիայի, Լիբանանաի, Արգենտինայի, Կանադայի, Իրանի իսլամական հանրապետություններում և այլն: 

Page 3: Haykakan gaxtojaxner

Հայաստանը եւ Սփյուռքը սնվում են ընդհանուր պատմամշակութային արմատներից եւ հզոր են մեկը միյուսով: Հայաստան-Սփյուռք գործակցության նպատակը պատմական հայրենիքում հաստատված կամ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, արցախցու կամ սփյուռքահայի, հիմնարար իրավունքների և ազատությունների, նրա օրինական շահերի, պաշտպանությունն է՝ միջազգային իրավունքի շրջանակներում, հայ ազգային ինքնության որակների պահպանությունը՝ հայապահպանությունը: Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի ներածին չափով աջակցելու է այլ երկրներում բնակվող իր քաղաքացուն և ազգակցին միշտ և ամենուրեք:

Page 4: Haykakan gaxtojaxner

Սփյուռքում հայապահպանության, հայ ինքնության պահպանման գործում, Հայաստանի Հանրապետությանը տարբեր ժամանակներում եւ տարբեր ծրագրերով մատուցած նշանակալի ծառայություններ եւ մեծ ավանդ են ունեցել համահայկական կառույցներն ու հարյուրամյա կազմակերպությունները, ՀԲԸՄ, Գալուստ  Կիվլպենկյան հիմնարկությունը, Համազգային հայ կրթական  եւ մշակութային միությունը, Հայ օգնության միությունը, Հայկական միացյալ հիմնադրամը, Լինսի  հիմնադրամը, հայրենակցական միությունները, ինչպես նաև հայ մեծանուն անհատներ եւ երախտավորներ:

Page 5: Haykakan gaxtojaxner

Ռուսաստանում հայկական սփյուռքի ձևավորման առավել ակտիվ շրջանը կապված է խորհրդային տարիների հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում և Արցախում հայ ազգային զարթոնքին զուգահեռ հայկական հասարակական, ազգային-մշակութային, բարեգործական, երիտասարդական կազմակերպություններ են հիմնադրվել ՌԴ հայաշատ երկրամասերում, մարզերում և քաղաքներում: Միաժամանակ ընթացել են անքակտելի երկու գործընթացներ` հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ ձևավորում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր իրավունքների վերականգնում ու հոգևոր կյանքի աշխուժացում:

Ռուսաստանի Դաշնություն

Page 6: Haykakan gaxtojaxner

Այսօր իրենց կազմակերպվածությամբ, ակտիվությամբ, հայապահպանության և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ նշանակալի դերակատարությամբ աչքի են ընկնում Կրասնոդարի, Ստավրոպոլի, Ալթայի, Կրասնոյարսկի, Պրիմորիեի երկրամասերի, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Օրենբուրգի, Օմսկի, Չելյաբինսիկի, Տյումենի, Պերմի, Կալուգայի, Տվերի, Նովգորոդի, Սարատովի, Սամարայի, Յարոսլավլի, Ուլյանովսկի, Ռյազանի մարզերի, Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ քաղաքների, Հյուսիսային Օսեթիա-Ալանիա, Բաշկորտոստանի, Ադըղեայի, Թաթարստանի հանրապետությունների հայկական հասարարական կազմակերպություններն ու ազգային-մշակութային ինքնավարությունները: 2005 թվականի պաշտոնական տվյալներով ՌԴ-ում բնակվում է շուրջ 1.1 միլիոն հայ, համաձայն այլ աղբյուրների` 2-2.5 միլիոն:

Page 7: Haykakan gaxtojaxner

Տպագրվում են թերթեր, համայնքների մեծ մասն ունի էլեկտրոնային կայքէջեր և թերթեր: Հայ ազգային ու Հայաստանի Հանրապետության պետական տոների, պատմամշակութային նշանակալից տարեթվերի առթիվ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, իրականացվում են տարբեր ծրագրեր։ Ռուսաստանի հայ համայնքը մեծ ակտիվություն է ցուցաբերում հայկական եկեղեցաշինության, կիրակնօրյա դպրոցների բացման, մարզական համահայկական խաղերի մասնակցության, ռուսական կենտրոնական և տարածաշրջանային հեռուստաալիքներով հայկական հաղորդումների հեռարձակման գործում:

Ռուսաստանի մի շարք շրջաններում`Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի մարզ, հայերն իրենց թվով երկրորդ տեղն են զբաղեցնում ռուսներից հետո և, ի տարբերություն շատ այլ ազգերի, համահավաք բնակվում են առանձին բնակավայրերում: Ռուսաստանի դաշնային վարչական տարածքների մեծ մասում գործում են հայկական ազգային-մշակութային ինքնավարություններ, համայնքային հասարարական, գործարարների, երիտասարդական, կանանց, ուսանողական կազմակերպություններ և միություններ: Գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ:

Page 8: Haykakan gaxtojaxner

Ռուսաստանի Դաշնության տարածքում գործում է շուրջ 40 հայկական եկեղեցի: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ՌԴ-ում ունի երկու թեմ` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի (թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյան), Հարավային Ռուսաստանի (թեմի առաջնորդ Եզնիկ եպիսկոպոս Մովսիսյան): Ռուսաստանի հայ համայնքը հիմնականում համախմբված է «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության շուրջ: Չնայած այդ ամենին՝ համայնքների շուրջ համախմբվում է հայության փոքր մասը, իսկ ճնշող մեծամասնությունը, զբաղված լինելով ընտանիքի գոյության համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելով, բավարարվում է տոների առիթով եկեղեցի այցելելով՝ այսպիսովկամաց-կամաց նահանջելով ազգային արմատներից:

Page 9: Haykakan gaxtojaxner

Համաձայն պատմագիտական տվյալների` Ուկրաինայում hայերի ներկայությունն արձանագրվել է դեռևս 2200 տարի առաջ: Պատմականորեն հայերն ապրել են Ղրիմում, Ուկրաինայի արևմտյան և հարավային հատվածներում և առանձնահատուկ դերակատարություն ու նշանակալի ներդրում են ունեցել Ուկրաինայի արդի իրականության մեջ։ Այդ մասին է վկայում հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը, որի անքակտելի մասն են կազմում բազմաթիվ հայկական եկեղեցիներն ու հուշարձանները: Այսօր Ուկրաինայում ապրում է ավելի քան 400 000 հայ, որը կազմում է երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը: Միայն Կիևում բնակվում է շուրջ 40 000 հայ: Հայ համայնքի յոթանասուն տոկոսն այժմ կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայից և այլ երկրներից Ուկրաինա գաղթած մեր հայրենակիցները: Սկսած 1988 թվականից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ուկրաինական գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում հիմնվել են հայկական հասարակական կազմակերպություններ: Ուկրաինայում գործում է հայ համայնքին վերադարձված, վերանորոգված և նոր կառուցված ավելի քան քսան հայկական եկեղեցի:

Ուկրաինայի հայ համայնքները

Page 10: Haykakan gaxtojaxner

2001 թվականին Ուկրաինայում հիմնադրվել է համաուկրաինական կառույց` «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը, որն իր բնույթով առավելապես համայնքային հասարակական կազմակերպությունների գործունեությունը համակարգող մարմին է: Ուկրաինայում գործում է 24 կազմակերպված տարածաշրջանային համայնք և ՈւՀՄ-ի 3 ներկայացուցչություն: ՈւՀՄ-ն միավորում է համայնքները` համախմբելով նրանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Միությունը համագործակցում է Ուկրաինայի բոլոր պետական մարմինների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, այլ ազդեցիկ ուժերի հետ: Իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Ղրիմի, Խարկովի, Օդեսայի, Ժիտոմիրի, Լվովի, Կիևի հայ համայնքները։ Ակտիվ գործունեություն է ծավալում ՈՒՀՄ-ին կից գործող ՈՒկրաինայի հայ երիտասարդների միությունը: ՈւՀՄ-ի հովանավորությամբ գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ, տպագրվում են թերթեր: 10-հազար տպաքանակով հրատարակվում է միության ռուսալեզու «Արմյանսկի վեստնիկ» թերթը, որտեղ զետեղվում են նաև ուկրաիներեն ու հայերեն հոդվածներ: ՈւՀՄ-ին կից ստեղծվել է Հայագիտության կենտրոն, հիմնադրվել «Հայագիտական հետազոտությունները Ուկրաինայում» գիտական պարբերական: Ղրիմում Վերածնության միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է նախագիծ, որի շնորհիվ հայկական բոլոր ճարտարապետական հուշարձանները գրանցվել են, իրականացվել է դրանց մանրամասն նկարագրական և լուսանկարչական փաստագրում:

Page 11: Haykakan gaxtojaxner

Բելառուսի հայ համայնքները

Բելառուսի Հայ համայնքը հիմնվել է 1990թ` հայ մտավորականների և խոշոր գործարարների նախաձեռնությամբ: 2003 թվականի ոչ պաշտոնական տվյալներով բնակչության թիվը հասնում է շուրջ 30 000ի: Հայերն իրենց թվով զբաղեցնում են 6-րդ տեղը`բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո: Բելառուսի Հայ համայնքը ներկայացնում է «Հայաստան» կրթական-մշակութային ընկերությունը, որն ունի ավելի քան 300 անդամ: Համայնքի նախագահն է Գևորգ Եղիազարյանը, ով միաժամանակ Բելառուսի ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգությունների խորհրդի նախագահն է: Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում:

Page 12: Haykakan gaxtojaxner

2002 թվականին Մինսկում լույս տեսած «Բելառուսի 100 անվանի գործիչներ» տեղեկատուի էջերում հիշատակվում է տասը հայի անուն: Մինսկի հինգ փողոց կրում է հայորդիներ Մյասնիկյանի, Գայի, Ալեբեգովի, Ավագյանի, Այվազովսկու անունները։1991 թվականին հայ համայնքի ջանքերով Մինսկի Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որն այժմ հայերի հիմնական հավաքատեղին է։ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված Խաչքարը պատրաստվել է Հայաստանում, օծվել՝ Էջմիածնում:

Page 13: Haykakan gaxtojaxner

Բելառուսում գործում են «Էրեբունի» երգի-պարի ազգագրական, «Անի» ժողովրդական երգի-պարի համույթները, “Մորֆե Աքուսթիք Բանդ” (“Morfe Acoustic Band”) ջազային խումբը: 1991 թվականից Մինսկում գործում է կիրակնօրյա դպրոց, որի աշակերտների թիվը վերջին 2 տարում հասել է 150-ի: Բելառուսում հրատարակվում են հայկական «Միասին» թերթը և «Անիվ» ամսագիրը։ Հայ համայնքի կյանքը լուսաբանում է նաև «Նոյան տապան»-ը, որը թեև լույս է տեսնում Ռուսաստանում, սակայն Մինսկում ունի հատուկ թղթակից:

Մինսկի Հայաստան կրթամշակութային ընկերությունից բացի՝ Բելառուսում գործում է հայկական ևս չորս հասարակական կազմակերպություն` Մոգիլյովի «Մասիս» մարզային բարեգործական հայկական հասարակական միավորում (ունի բաժանմունք նաև Բոբրույսկքաղաքում), Գրոդնոյի հայերի «Մուսալեռ» տարածաշրջանային հասարակական միավորում, Բոբրույսկ քաղաքի «Ուրարտու» հասարակական կազմակերպություն և մեկ` «Հայ Առաքելական կրոնական համայնք»՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիով։ Հայկական հասարակական կազմակերպություններ կան նաև Բրեստում, Վիտեբսկում և Գոմելում։

Page 14: Haykakan gaxtojaxner

Ներկայումս Մոլդովայի տարածքում բնակվում է շուրջ 12 000 հայ՝ հիմնականում Քիշնև, Բելց, Խնչեշտ, Նոր Անենի, Կամրատ, Ունգենի և Բենդեր ու Գրիգորիուպոլ (վերջին երկուսը չճանաչված Մերձդնեստրովյան Հանրապետությունում) քաղաքներում: Մոլդովայի հայ համայնքում գործում է չորս հայկական հասարակական կազմակերպություն՝ «Մոլդովայի հայ համայնք» (1992թ.), «Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» (2000թ.) և Մոլդովայի հայ կանանց «Տաթևիկ» կազմակերպություն (1998թ.), որոնք միավորվել են «Մոլդովայի Հանրապետության` Հայկական կազմակերպությունների միության» մեջ: «Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» կազմակերպությունը առանձնանում է իր մշակութային և հասարակական ակտիվ գործունեությամբ, լայն ճանաչում ունի Քիշնևում և Մոլդովայի հարակից շրջաններում, արժանացել է բազմաթիվ դիպլոմների ու պատվոգրերի, Մոլդովայի Հանրապետության Նախագահի, Խորհրդարանի փոխխոսնակի, Քիշնևի քաղաքապետի շնորհակալագրերի:

Մոլդովայի հայ համայնք

Page 15: Haykakan gaxtojaxner

Կազմակերպության ղեկավարի ջանքերով ամեն տարի մեծ շուքով նշվում են Հայաստանի Հանրապետության պետական տոները: Համայնքին կից գործում է կիրակնօրյա դպրոց և «Արմենիա» հայկական մշակութային կենտրոնը: Կիրակնօրյա մի դպրոց էլ գործում է «Մոլդովայի Հանրապետության հայկական սփյուռք» համայնքին կից։ Քիշնևում գործում է հայկական երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին (կառուցված1804թ.) և Սուրբ Հարություն (կառուցված 1904թ.)։ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ շուրջ 60 տարի գտնվել է լեհական կաթոլիկ եկեղեցու տրամադրության տակ և չի ծառայել հայությանը, 1992 թվականին իր հարակից տարածքով և շինություններով 25 տարվա անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Մոլդովայի հայ համայնք» կազմակերպությանը: «Մոլդովայի Հանրապետության հայկական սփյուռք» կազմակերպության ջանքերով այժմ եկեղեցին վերանորոգվել է, նրա հարակից տարածքում բացվել է կիրակնօրյա դպրոց և մշակույթի կենտրոն։ Մոլդովայի Բելց քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։

Page 16: Haykakan gaxtojaxner

Թուրքմենստանի հայ համայնք

Թուրքմենստանում հայկական գաղթավայրերի պատմությունը բաժանվում է չորս փուլի` 1881-1917թթ.- հայկական գաղթավայրերի կազմավորում և արագ զարգացում, 1917-39 թթ. հայ համայնքների իրավական և ազգային-մշակութային ինքնավարության բռնի վերացում, 1939-91 թթ.՝ հայերի ուծացման քաղաքականության իրականացում, 1991-ից մեր օրերը` ազգային կյանքի վերականգնում: Ըստ 1995 թ. մարդահամարի տվյալների՝ Թուրքմենստանում հայերի թիվը կազմում է մոտ 35 հազար: Դրանց միայն 40% է իր մայրենի լեզուն համարում հայերենը: Թուրքմենստանում բնակվող հայերի մեծամասնությունը խոսում է հայերեն արցախյան կամ սյունյաց բարբառներով, իսկ գրական հայերենին տիրապետում է ընդամենը 670 մարդ: Հայերի մեծ մասը տիրապետում է նաև թուրքմեներեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուների: Հայերը հիմնականում բնակվում են մայրաքաղաք Աշգաբադում նաև Մառիում, Թուրքմենբաշիում, Էլոտանում, Թուրքմենաբադում: Թուրքմենստանում հայկական համայնքային կազմակերպություններ չկան: Հայ ակտիվիստների ջանքերով, սկսած 2009թ.-ից, երկրի տարբեր քաղաքներում հիմնադրվել են 4 մեկօրյա դպրոցներ, որոնք ունեն որակյալ կադրերի կարիք:

Page 17: Haykakan gaxtojaxner

2009թ. տվյալներով Ղազախստանում բնակվում է շուրջ 25.000 հայ: Նրանց զգալի մասն ապրում է Ալմաթիում, մյուսները կենտրոնացած են հիմնականում Կուստանայում, Ակտյուբինսկում, Կարագանդայում:2004թ. հոկտեմբերին Ալմաթիում ստեղծվել է Ղազախստանի Հանրապետության «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների միությունը, որը միավորում է Ղազախստանի տարածաշրջանների հայկական ազգային կազմակերպությունները: Ղազախստանի քաղաքներում գործում են մի շարք հայկական համայնքային կազմակերպություններ, որոնց թվում են «Վան» ազգային-մշակութային հայկական կենտրոնը (Աստանա), «Էրեբունի» հայկական համայնքը (Կոստանայ), «Ուրարտու» հայկական համայնքը (Ակտոբե), Արևելյան Ղազախստանի «Արարատ» հայկական մշակութային կենտրոնը (Ուստ Կամենոգորսկ), Արևմտյան Ղազախստանի «Նոյան Տապան» հայկական-լուսավորչական միությունը (Ուրալսկ), Հարավ-Ղազխստանյան շրջանի հայկական մշակութային կենտրոնը (Կոկչետավ), «Էրեբունի» հայկական մշակութային կենտրոնը (Կարագանդա), Մագիստաուսկայա մարզի հայկական ազգային մշակութային կենտրոնը (Ակտաու), «Կենտրոն» հայկական մշակույթի կենտրոնը (Պետրոպավլովսկ), «Հայրենիք» հայկական համայնքը (Պավլոդար), Հայկական մշակութային կենտրոնը (Տալդի-Կուրգան): Համայնքային կազմակերպություններին կից գործում են կիրակնօրյա դպրոցներ, որտեղ դասավանդվում են հայոց լեզու, հայկական մշակույթ, հայոց պատմություն:

Ղազախստանի հայ համայնքը

Page 18: Haykakan gaxtojaxner

1990-ական թթ.՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, երկրում ստեղծված անկայուն քաղաքական վիճակի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթը Տաջիկստանից: 1994 թ. Տաջիկստանում բնակվում էր 6 հազար հայ, որոնց մեծ մասը կենտրոնացած էր Դուշանբեում: 2003թ. տվյալներով հայերի թիվը երկրում կազմում էր շուրջ 3 հազար: Դուշանբեում գործում է «Մեսրոպ Մաշտոց» հայկական մշակութային ընկերությունը, որը հիմնվել է 1989 թ. դեկտեմբերի 9-ին: Համայնքում կարևորվում է Տաջիկստանի հայերի զբաղվածության խնդիրը, հայերենի և հայոց պատմության ուսուցման կազմակերպումը, բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ հայերեն պետք է սովորեն նաև երեխաների ծնողները:

Տաջիկստանի հայ համայնք

Page 19: Haykakan gaxtojaxner

Ուզբեկստանի հայ համայնք

1920-30-ական թթ. խորհրդային իշխանության տարիներին, Ուզբեկստանում հայերի թիվը շարունակել է ստվարանալ՝ ի հաշիվ Անդրկովկասից և Ռուսաստանից ներգաղթող հայերի: Ըստ 1970, 1979, 1989 թվականների համամիութենական մարդահամարների տվյալների` հայերի թիվն Ուզբեկստանում կազմել է համապատասխանաբար` 34,2 հազար, 42,4 հազար և 50,5 հազար: 2005 թ.տվյալներով Ուզբեկստանում բնակվում էր շուրջ 80 հազար հայ, որից 50 հազար ունի Ուզբեկստանի քաղաքացիություն: Հայերը հիմնականում կենտրոնացած էին Տաշքենդ (30 հազար) և Սամարղանդ (32 հազար) քաղաքներում: Հայկական համայնք կա նաև Անդիժանում ԽՍՀՄ փլուզումից (1991) հետո Ուզբեկստանի հայերը հնարավորություն են ստացել դրսևորելու իրենց ավանդական ձեռներեցությունը և նախաձեռնությունը:

Page 20: Haykakan gaxtojaxner

Տաշքենդում, Սամարղանդում, Անդիժանում, Ֆերգանայում և այլ քաղաքներում նրանք հիմնել են առևտրական տարբեր ձեռնարկություններ, բացել սրճարաններ, պանդոկներ, դարձել սեփականաշնորհված գործարանների և ֆաբրիկաների տերեր: Դրա հետ մեկտեղ համայնքում սկսվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքը: Ուզբեկստանի անկախության հռչակումից հետո (1991) հիմնվել են Տաշքենդի Հայ մշակույթի կենտրոնը և Սամարղանդի «Լույս» մշակութային կենտրոնը, որոնք միավորված են Ուզբեկստանի հայ ազգամշակութային կենտրոնի ներքո: Տաշքենդում և Սամարղանդում գործում են հայկական եկեղեցիներ:

Page 21: Haykakan gaxtojaxner

Ղրղզստանի հայ համայնք

2003թ. պաշտոնական տվյալներով Ղրղզստանում բնակվում է 1364, ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 3 հազար հայ, որոնք կենտրոնացած են գլխավորապես մայրաքաղաք Բիշկեքում: Հայերը բնակվում են նաև Չույսկի, Օշսկի և Ջալալ Աբադսկի մարզերում: 2004թ. Ղրղզստանի հայ համայնքը համալրվել է Թուրքմենստանից գաղթած հայերի հաշվին: Հայերի թվում շատ են միջին և մանր ձեռներեցները, արհեսատվորները, բյուջետային համակարգի աշխատակիցները (բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ): Նրանց 50% տիրապետում է մայրենի լեզվին, պարբերաբար այցելում է Հայաստան և մշտական կապ պահպանում Հայաստանում բնակվող իրենց բարեկամների հետ:

Page 22: Haykakan gaxtojaxner

1996թ. Ղրղզստանում ստեղծվել է «Ղրղզստանում հայերի «Քարավան» հասարակական միավորումը», որը 2009թվականի հոկտեմբերին վերանվանվել է «Նաիրի»: Համայնքին կից գործում է կիրակնօրյա դպրոց, որն ունի որակյալ կադրերի կարիք, և պարային համույթ: Հայերը մասնակցում են Ղրղզստանում կազմակերպված համերգներին և մշակութային միջոցառումներին: Համայնքը Ղրղզստանի ազգերի վեհաժողովի հովանու ներքո մասնակցել է համահանրապետական մշակութային միջոցառումներին և մրցույթներին: Միավորումն իրականացնում է հայապահպան գործունեություն` ուղղված երիտասարդ սերնդի դաստիարակությանը և հայ մշակույթի ու կրթության հանրամատչելիացմանը:

Page 23: Haykakan gaxtojaxner

ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2. Տարածաշրջանում տարբեր գնահատականներով բնակվում է շուրջ 3120000 հայ, որից Ռուսաստանում` 2.5 միլիոն, Ուկրաինայում` 400000,Բելառուսում` 30000,Մոլդովայում`1200, Թուրքմենստանում՝ 35000, Ղազախստանում՝ 60000, Տաջիկստանում՝ 3000, Ուզբեկստանում՝ 80000:

1. Գաղթօջախների աշխարհագրական

դիրքը (ռուսաց լեզվի ազդեցության ոլորտի

առկայությունը) և մեծ հեռավորությունը

հայաշատ, կայուն գաղթօջախներից հանգեցնում են

հայկական սփյուռքի ազգային դիմագծի աղավաղումների ու

կորստի:

5. Երիտասարդ սերունդը հիմնականում չի տիրապետում մայրենի լեզվին կամ տի-րապետում է միայն խոսակցական լեզվին, որն էլ, գործածության ոլորտ չունենալով, աստիճանաբար մոռացվում է.

3. Մեծ թիվ են կազմում

խառնամուսնությունները

(մոտավորապես 60 տոկոս):

4. Առանձին երկրներում (Մոլդովա, Տաջիկստան, Ղրղզստան, ՌԴ հեռավոր դաշնային օկրուգներ և այլն) թույլ է համայնքի կապը Հայաստանի Հանրապետության և այլ հայաշատ գաղութների հետ:

Page 24: Haykakan gaxtojaxner

9. Հայ ընտանիքներո

ւմ ցածր է ծնելիության մակարդակը:

8. ՀՀ-ի և հայության մասին հայերեն տեղեկատվությանդժվար հասանելիությունը:

6. Զգացվում է մշակութային լուրջ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կադրերի պակաս:

7. Հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունն օրավուր նվազում է, և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները (հայերեն սովորում են նրանք, ովքեր մտադիր են վերադառնալ Հայաստան, մյուսներին մայրենի լեզուն սովորելն անհեռանկարային է թվում), գաղթօջախներում մեծ է ռուսական կրթություն ունեցող հայերի տեսակարար կշիռը, հայկական կրթօջախները փոքրաթիվ են, դրանցում կա փորձառու ուսուցիչների մեծ պակաս, դպրոցների հեռու լինելու պատճառով շատ ծնողներ հրաժարվում են իրենց երեխաներին հայկական դպրոց ուղարկելուց, երեխաներն ու երիտասարդները խուսափում են հայկական կիրակնօրյա դպրոցներից, որովհետև դրանք դիտում են՝ որպես իրենց միակ հանգստի օրվա կորուստ կամ ավելորդ զբաղվածություն, Միջինասիական տարածաշրջանի երկրներում բնակվող հայերի համար հայերենը դառնում է երրորդ լեզու, որովհետև նրանք պարտադրված են սովորել իրենց բնակության երկրի լեզուն և ռուսերենը։

Page 25: Haykakan gaxtojaxner

13. Դպրոցական գրադարաններում, գրախանութներում

և մշակութային կենտրոններում չկան հայատառ

գրքեր, ինչը բարդացնում է

լեզվի ուսուցումը:

14. Բացակայում են հայոց լեզվի, հայ

ժողովրդի պատմության առարկաների ուսումնական միասնական

ծրագրերը, հարցի նկատմամբ

ուսուցիչները հաճախ դրսևորում են կամայական (ոչ

արհեստավարժ) մոտեցում:

10. Սակավադեպ են տարածաշրջանի երկրների երիտասարդների, պատանիների ու աղջիկների այցելությունները մայր հայրենիք (այս առումով վիճակը, թերևս, բարվոք է միայն ՌԴ առանձին շրջաններում):

11. Համայնքների անդամների գերակշիռ մասը ընդգրկված չէ բարեսիրական, մշակութային, կրթական, կանանց միություններում:

12. Ներկայում հայկական համայնքներում հայապահպանությունը դարձել է տեղի բոլոր հայկական կառույցների, այդ թվում` եկեղեցիների, մշակութային կենտրոնների, բարեգործական, հայրենակցական և այլ հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների գերխնդիրը:

Page 26: Haykakan gaxtojaxner

Համայնքների առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները

1. ԱՊՀ հայ համայնքներում ազգային ինքնության

ամրապնդում և

պահպանում:

7. Հայեցի կրթության համակարգի ընդլայնում:

2. Աջակցություն ԱՊՀ երկրների քաղաքական, հասարակական ու մշակութայինկյանքին հայ մարդու լիարժեք ինտեգրմանը:

6. ԱՊՀ երկրներում հայկական ներուժի հայտնաբերում, համակարգողմարմինների ստեղծում:

3. Աջակցություն համահայկական տեղեկատվական բազայի ձևավորմանն:

4. Նպաստել հանրային հեռուստատեսության

ը

5. Հայաստանի մտավորականներ

ի մասնակցության ապահովում ԱՊՀ

երկրներումկազմակերպվող համահամայնքայ

ին միջոցառումներին

, գիտաժողովներին

և այլն:

Page 27: Haykakan gaxtojaxner

Նյութը պատրաստեց Մարտիրոսյան Լիանան 11-3 դաս.

Հղումներ

• http://www.president.am/library/armenia/arm/?armenia=5&pn=0

• https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/09/qax37-15_1%5B1%5D.pdf• http://www.mindiaspora.am/arm_cl/Activities_2009