9
ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ

Komitas

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Komitas

Սողոմոն Սողոմոնյան

Կոմիտաս

Page 2: Komitas

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։

Կենսագրություն

Page 3: Komitas

Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար։ Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել։ 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար։ 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա՝ VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետ։

Page 4: Komitas

Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։

Page 5: Komitas

Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ձեռքի տակ 1896–99 թթ-ին. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել։ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։ 1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը, փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։

Page 6: Komitas

Այսպիսով նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, նրանցից մեծ մասը հարմարեցրած էր երգչախմբով երգելու համար։ 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում։ Կոմիտասը առաջին ոչ-եւրոպացին էր որն ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը, 300 անդամներով, և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ է ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։

Page 7: Komitas

Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»։ 1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը (նա աքսորվել է Չանղր, որտեղից հաջողվել է վերադառնալ Պոլիս մի քանի ամիս հետո)՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը։ 1919 թ. փոխադրվել է Փարիզ, և մինչև կյանքի վերջը (Հոկտեմբեր 22,1935) մնացել է հոգեբուժարաններում։ Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը։ 1936 թ. նրա աճյունը փոխադրվեց Երևան, որտեղ թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։

Page 8: Komitas

Ես կարծում եմ, որ Կոմիտասը շատ լուրջ հետք թողեց հայ մշակույթի և նրա հետագա զարգացման վրա: Նրա աշխատանքը մնայուն է և շատ մեծ դեր է կատարում մեր ներկայիս մշակույթի վրա: Նա իսկական մեծություն է, ում մասին խոսելիս մեծ ոգևորություն ես ապրում : Իզուր չեն, հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի հարգալից այս խոսքերը ուղղված Կոմիտասին: <<Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր.տարիներով ապրել ենք  Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել,կատակել,ճամփորդել ենք միասին.եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում միասին: Բայց թվում է ինձ ոչ իրական. իսկական Կոմիտասը ինձ համար լեգենդ է, հեռավոր առասպել,և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում>>: Ես հպարտ եմ, որ ունեմ Կոմիտասի պես մեծանուն հայրենակից:

Page 9: Komitas

Պատրաստեց՝ Հովհաննես Ալեքյանը