13
ԾԾԾԾԾԾ

New презентация microsoft power point

Embed Size (px)

Citation preview

ԾԾՈՒՄԲ

                        Z=16      S    Ar=32 Բնական իզոտոպները՝           (95,08%),            (0,74%),         (4,16%),             (0,02%) : Արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնային կառուցվածքն ատոմի հիմնական վիճակում՝ 3s23p4

Հարաբերական ատոմային զանգվաղը Ar (S)=32: Մոլային զանգվածը՝  M(S)=32 գ/մոլ: վալենտականությունը՝  2,4,6: Միացություններում  օքսիդացման աստիճանները

փոփոխվում են -2-ից մինչև +6: , երկաթարջասպը՝ FeSO4  . 7H2O:

Բնության մեջ ծծումբը հանդիպում է երեք ձևով՝ բնածին, սուլֆիդային և սուլֆատային:

Բնածին ծծումբը շեղանկյուն տարաձևությունն է (S8):

Սուլֆիդային ծծումբը ներառնում է ծծմբաջրածինը՝ H2S, ցինկի խաբուսակը՝ ZnS, զինջարակը (կինովար)՝  HgS, կապարափայլը՝  PbS, պիրիտը (ծծմբաքար)՝FeS2  և այլն:   

Սուլֆատային ծծումբը ներառում է գլաուբերյան աղը՝ Na2SO4 . 10H2O, գիպսը՝ CaSO4 . 2H2O, պղնձարջասպը՝ CuSO4

 . 5H2O, երկաթարջասպը՝ FeSO4  . 7H2O:

ԾԾՈՒՄԲԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Բնության մեջ տարածվածությամբ ծծումբը քիմիական

տարրերի շարքումբ զբաղեցնում է 15-րդ տեղը: Երկրակեղևում նրա պարունակությունը 0,05% է (ըստ զանգվածի):

Բնության մեջ ծծումբը հանդիպում է ինչպես ազատ (բնածին ծծումբ), այնպես էլ միացությունների (սուլֆիդներ, սուլֆատներ) ձևով: Սուլֆիդային ծծումբը ներառում է ծծմբաջրածինը՝ H2S, ցինկի խաբուսիկը՝ ZnS, զինջարակը (կինովար)՝ HgS, կապարափայլը՝ PbS, պղնձափայլը՝ Cu2S, պիրիտը (ծծմբահրաքար)՝ FeS2և այլն: Սուլֆատային ծծումբը ներառում է գլաուբերյան աղը՝ Na2SO4.10H2O, գիպսը՝ CaSO4.2H2O, պղնձարջասպը՝ CuSO4.3H2O, երկաթարջասպը՝ FeSO4.7H2O, դառը աղը՝ MgSO4.7H2O: Կենսոլորտի բազմաթիվ շարժընթացների հետևանքով ծծումբը կուտակվում է հողի հումուսում, քարածխում, նավթում, ծովերում, օվկիանոսներում, ընդերքի ջրերում, լճերում:

Ծծումբը կյանքի համար կարևոր քիմիական տարր է: Այն պարունակվում է սպիտակուցներում (հատկապես՝ ձվի, մազի, եղունգի, փետուրի և այլն), որոշ վիտամիններում և հորմոններում (օրինակ` ինսուլինում):

Ծծումբը դեղին գույնի բյուրեղային նյութ է: Այն վատ է հաղորդում էլեկտրական հոսանքը և ջերմությունը:

Ծծումբն ունի մի քանի տարաձևություններ՝ շեղանկյուն, ասեղնաձև կամ մոնոկլինային և առաձգական, որոնք իրարից տարբերվում են բյուրեղական ցանցի կառուցվածքով ու մոլեկուլի կազմությամբ: Բնածին ծծումբը նրա շեղանկյուն տարաձևությունն է` կազմված 8 ատոմից (S8):

Ծծումբը ռեակցիայի մեջ է մտնում քիմիական տարրերի մեծ մասի հետ: 

Ծծմբի փոխազդեցությունը մետաղների հետ ուղեկցվում է ջերմության մեծ քանակների անջատմամբ: Թթվածնի հետ ծծումբն առաջացնում է օքսիդներ՝ ծծմբաթթվային (SO2) և ծծմբաթթվական (SO3) անհիդրիդներ: Ծծմբի միացությունը ջրածնի հետ` ծծմբաջրածինը (H2S), չափազանց թունավոր և նեխած ձվի հոտ ունեցող գազ է, որը միշտ առկա է նեխող օրգանական մնացորդներում

հանքավայրերը հաճախ պարունակում են ծծմբաջրածնի զգալի քանակներ: Այն լավ վերականգնիչ է, որի շնորհիվ օգտագործվում է բազմազան քիմիական արտադրություններում:

Ծծումբը և նրա միացությունները կիրառվում են թուղթ, ռետին, էբոնիտ, լուցկի, սև վառոդ, գործվածքեղեն, դեղամիջոցներ, կոսմետիկական միջոցներ, պլաստմասսաներ, ներկանյութ, պարարտանյութ, թունաքիմիկատներ պատրաստելու համար: 

Աշխարհում ծծմբի խոշորագույն մատակարարներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեքսիկան և Իտալիան: Ծծումբ պարունակող հանքաքարեր կան նաև Հայաստանի որոշ (օրինակ` Ալավերդու և Կապանի) պղնձի հանքավայրերում: Ծծմբի արդյունահանման և արդյունաբերական ստացման ծավալները տարեցտարի աճում են ամբողջ աշխարհում:

Երբ որոշ երկրներում ծծմբի պաշարների կուտակումը գերազանցեց դրանց սպառումը, գիտնականները մշակեցին շինարարությունում լայնորեն կիրառվող նոր նյութեր՝ ջերմամեկուսիչ ծծմբական փրփրապլաստ, հատուկ բետոնե խառնուրդներ, ինչպես նաև ավտոմայրուղիների պատվածքներ, որոնցում ծծումբը մասամբ կամ լրիվ փոխարինում է պորտլանդ ցեմենտին:

ՍՏԱՑՈՒՄԸ ԼԱԲԱՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ ԵՒ ԱՐԴՅԵՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵ Ծծմբի (IV) օքսիդն ստացվում է

ծծումբը,ծծմբա ջրածինը ու սուլֆատներն այրելիս: Լաբարատորիայում ծծմբի (IV)օքսիդն ստանում են չոր սուլֆիտների հետ ծծմբական թթվի խառնուրդի տաքացումից Na2 SO4 = Na2SO4 + H2 O + SO2

Արդյունաբերության մեջ ծծմբի (IV) օքսիդն նտանու են ՝ ծծումբը, ծծմբաջրածինն ու մի շատք բնական սուլֆիդներն այրելով.

S+O2 = SO2 2H2 S + 3O2 = 2H2 O + 2H2 O 4FeS2 + 11O 2 = 8SO2 + 2Fe2 O3

2ZnS + 3O2 = 2SO2 + 2ZnO

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ծծումբը դեղին գույնի բյուրեղային նյութ է։ Այն հեշտությամբ հալվում է 100 ցելսիուսից փոքր-ինչ բարձր ջերմաստիճաններում։ Ծծումբի ուժեղ տաքացման ժամանակ առաջանում են մուգ-շագանակագույն գոլորշիներ։ Արագ սառեցնելիս ծծումբի գոլորշիներն անմիջապես, առանց հեղուկանալու փոխարկվում են նրբագույն փխրուն փոշու, որը կոչվում է ծծմբածաղիկ։ Ծծումբը ջրում չի լուծվում, բայց այն լուծվում է մի քանի ուրիշ հեղուկներում, օրինակ, ծծմբածխածնում։ Քիմիական հատկությունները

ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ծծումբը մանր փոշու՝

ծծմբածաղկի ձևով օգտագործվում է խաղողի թփի հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Մեծ քանակով ծծումբ է ծախսվում կաուչուկի վուլկանացման― կաուչուկը ռետինի փոխարկելու համար։ Դրա համար էլ առանց ծծումբի անհնար է արտադրել այնպիսի ռետինե իրեր, ինչպիսիք են անվադողերը, կրկնակոշիկները, շլանգները և այլ իրեր։ Ծծումբը մտնում է որսորդական վառոդի կազմի մեջ, կիրառվում է լուցկու արտադրության ժամանակ։ Ծծումբի զգալի քանակություն օգտագործվում է ծծմբական թթվի արտադրման ժամանակ։ Ծծումբը առաջացնում է երեք տարաձևություն, որոնցից ամենակայունը շեղանկյուն կամ ալֆա ծծումբն է, որը սովորաբար ստանում են դեղին փոշու տեսքով:

 

Նյութը պատրաստեց 9-1 դասարանի սովորող Իվանյան Հարությունը