Upload
annavladimirohanyan
View
486
Download
1
Embed Size (px)
Citation preview
Աշխատում ենք
Ջանի Ռոդարիի
«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
գրքում նկարագրված մեթոդով
Բառային ամուսնություն
Վերցնում ենք առաջարկված ԺՊԻՏ բառը:
Բառը կազմող բոլոր տառերը իրար տակ ենք դասավորում:
ա) Յուրաքանչյուր տառի դիմաց տվյալ տառով առաջին պատահած բառն ենք գրում:
բ) Կամ տառերի դիմաց ավարտուն նախադասություն կազմող բառեր ենք գրում:
1. «Լճակի մեջ նետված քարը»
Ժ – ժամացույցՊ – պաղպաղակ
Ի – ինքնաթիռՏ – տոնածառ
Ժ – ժպտերես ԺիրայրըՊ – պանիր էր ուտում Ի – իմաստուն պապիկըՏ – տոնածառ էր զարդարում
էԴՎԱՐԴ
ժպտերես Ժիրայրը պանիր էր ուտում, իմաստուն պապիկը տոնածառ էր զարդարում:
Ժ – ժամանակՊ – պատ
Ի – ինըՏ – տառ
(մայրիկի օգնությամբ)
Ժ – ժլատՊ – պայուսակը Ի – բոլոր իրերը Տ – տարավ
էՄԻՆ
Ժլատ պայուսակը բոլոր իրերը տարավ:
(Հետաքրքիր նախադասություն ստացվեց : Փորձեցինք մի պատմություն հորինել պայուսակի մասին:)
Կախարդված պայուսակը
Լինում է չի լինում՝ մի աղջիկ: Մի օր այդ աղջկա ծնողները նրան նորգեղեցիկ դպրոցական պայուսակ են նվիրում: Աղջիկը շատ է ուրախանում ևորոշում է իսկույն հավաքել իրերը՝ հաջորդ օրը դպրոց գնալու համար:Աղջիկը սկսում է արագ-արագ պայուսակի մեջ լցնել իր սիրած մատիտները,գրչատուփը, տետրակները և գրքերը: Հանկարծ նա նկատում է, որ ինչ դնումէ պայուսակի մեջ իսկույն անհայտանում է. կարծես պայուսակը կուլ էտալիս բոլոր իրերը: Աղջիկը սկսում է թափ տալ պայուսակը՝ մտածելով, որմի գուցե իրերը ետ կթափվեն, բայց իզուր՝ ժլատ պայուսակը ոչինչ չէրուզում վերադարձնել: Աղջիկը նստում է հատակին և սկսում լացել:Հանկարծ սենյակի անկյունից մի ձայն է լսվում.
- Այդ ինչո՞ւ ես լացում, սիրուն աղջիկ:
Աղջիկը զարմացած բարձրացնում է գլուխը: Դա խոսում էր պատին
կախված օրացույցի վրա նկարված կատուն: Կատուն ցած է թռնում նկարից
և մոտենում աղջկան: Աղջիկը շփոթված նայում է կատվին: Անչափ
զարմացած և շփոթված, աղջիկը պատմում է կատվին տարօրինակ
պայուսակի մասին:
Կատուն թափ է տալիս գլուխը և ասում.
- Քո իրերը ոչ թե անհայտացել են, այլ անտեսանելի են դարձել: Այդ
պայուսակները կարում են անտառում ապրող երկու կախարդ քույրեր:
Նրանք հատուկ են կարում այդպիսի պայուսակներ, որպեսզի երեխաները
կորցնեն իրենց դպրոցական իրերը, դպրոց չգնան, խելացի ու խելոք
երեխաներ չդառնան, այլ լինեն ծույլ, չար ու անկարգ:
Կատուն գրպանից մի ակնոց է հանում և տալիս աղջկան.
- Ահա, վերցրո՛ւ այս ակնոցը: Այս ակնոցը կախարդական է: Այս
ակնոցով նայելիս դու կտեսնես պայուսակի մեջ դրված բոլոր իրերը:
Ակնոցը տալով աղջկան, կատուն իսկույն վերադառնում է օրացույցի
վրա: Շփոթված աղջիկը նույնիսկ չի հասցնում շնորհակալություն հայտնել
նրան: Աղջիկը արագ հագնում է ակնոցը և վազում պայուսակի մոտ:
Անչափ զարմացած նա տեսնում է պայուսակի մեջ դրված իր իրերը և
ուրախությամբ սկսում է արագ-արագ հանել դրանք: Երբ վերջացնում է,
վերցնում է մի մեծ մկրատ և պայուսակը կտրատում մանր կտորների:
Հետո ապահով տեղում պահում է կախարդական ակնոցը, որպեսզի
կարողանա օգնել իր ընկերներին, եթե նրանց հետ էլ հանկարծ նման բան
պատահի: Իսկ քնելուց առաջ աղջիկը որոշում է հաջորդ օրը դպրոցում իր
ընկերներին պատմել կախարդված պայուսակի մասին և նրանց հետ
միասին մտածել, թե ինչպես կարելի է գտնել և պատժել չար
կախարդներին:
2. Ի՞նչ է ստացվում, երբ բառերը «պատահաբար» հանդիպում են:
Ա. Էդվարդի բառերը
1. Ասեղ2. Սար3. Տուն4. Ծաղիկ5. Պահարան6. Կրիա7. Համակարգիչ8. Կատու
Բ. Էմինի բառերը
1. Պուպուշ2. Սար3. Ապակի4. Կապույտ5. Բալ6. Թուղթ7. Կանաչ8. Անջատված
1. ասեղ + պուպուշ = պուպուշաասեղ՝ ասեղ, որը երբեք ոչմեկին չի ծակում
2. սար + սար = սարասար՝ շատ, շատ մեծ սար
3. տուն + ապակի = ապակտուն՝ տուն, որի
պատերը, առաստաղը, հատակը, դռները, կահույքը
(սեղանները, աթոռները, մահճակալները, բազկաթոռները, պահարանները
…) ապակուց են
4. ծաղիկ + կապույտ = կապտածաղիկ՝ ծաղիկ, որը հնարավոր է հավաքել
միայն կապույտ ձեռնոցներ հագած
5. պահարան + բալ = պահարանաբալ՝ բալ, որը կարելի է ուտել միայն
պահարանի մեջ նստած
6. կրիա + թուղթ = կրիաթուղթ՝ թուղթ, որի վրա գրիչը շատ դանդաղ է գրում
7. համակարգիչ + կանաչ = կանաչահամակարգիչ՝ համակարգիչ, որի վրա
հնարավոր է աշխատել միայն կանաչ գլխարկ հագած
8. կատու + անջատված = անջատված կատու՝ կատու, որը ամեն ինչ թարս է
անում (Այս բառակապակցությունը մեզ շատ դուր եկավ: Փորձեցինք մի
պատմություն հորինել անջատված կատվի մասին:)
Անջատված կատու
Լինում է չի լինում՝ մի կատու: Մի օր այս կատուն հյուր է գնում իր
ընկերների մոտ: Այնտեղ նրանք ընկերներով որոշում են մկների հետ «գետնից
բարձր» խաղալ և այնքան են տարվում խաղով, որ չեն նկատում ինչպես է
անցնում ժամանակը՝ ամբողջ գիշեր չեն քնում այդ խաղի պատճառով: Խաղը
ավարտելուց հետո կատուն ուրախ-ուրախ տուն է վերադառնում, բայց
անքնությունից և հոգնածությունից դառնում է անջատված կատու: Ուզում է
լվացվել՝ լվացվում է կաթիկով, որը պետք է ուտեր: Երբ որոշում է հաց ուտել՝
ուտում է գլխարկը, որով պետք է զբոսանքի գնար: Երբ որոշում է զբոսանքի գնալ՝
բակ իջնելու փոխարեն բարձրանում է մահճակալի վրա: Իսկ երբ գալիս է քնելու
ժամը՝ մահճակալից իջնում և գնում է բակ, պառկում ծառի տակ ու քնում: Երբ
հաջորդ առավոտյան կատուն արթնանում է, նա արդեն նորից նորմալ կատու է
դարձած լինում և զարմանքով նայում է շուրջը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է
հայտնվել բակում:
3. Փորձենք Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթըայլ կերպ ավարտել:
Ծիտը սազն առնում է, թռչում մի տեղ նստում ու երգում՝
- Ծընգլը, մընգլը, Փուշիկ տվի, լոշիկ առա, Լոշիկ տվի, գառնուկ
առա, Գառնուկ տվի, հարսիկ առա, Հարսիկ տվի, սազիկ առա, Սազիկ
առա, աշուղ դառա, Ծընգլը, մընգլը, Ծի῀վ – ծի῀վ:
Հանկարծ ծառի հետևից մի թզուկ է դուրս գալիս: Ծիտը իսկույն
ճանաչում է նրան՝ դա անկարգներին պատժող կախարդ թզուկն էր:
Թզուկն ասում է.
- Ես ամբողջ ճանապարհ հետևել եմ քեզ և տեսել եմ քո արած բոլոր
չարությունները: Եթե դու այսօր մինչև երեկո չգնաս և ամեն ինչ չուղղես ու
ներողություն չխնդրես բոլորից, քո թևիկները կչորանան ու կպոկվեն և դու
երբեք էլ թռչել չես կարողանա:
Թզուկը անհայտանում է:
Ծիտը խառնված նստում է քարին ու մտածում՝ ներողություն խնդրել
իհարկե կարելի է, բայց որտեղի՞ց լոշիկ վերցնել, որտեղի՞ց գառնուկ
վերցնել:
Հանկարծ քարի տակից մի գորտ է դուրս գալիս և ասում է.
- Մի տխրի Ծիտիկ, ես կօգնեմ քեզ: Դու սազիկ ունես, ես էլ մի կիթառ
ունեմ, արի՛ համերգ կազմակերպենք:
Ծիտը ուրախացած վեր է թռնում: Գորտն ու Ծիտը գնում են
քաղաք, մի գեղեցիկ հրապարակ են գտնում և սկսում նվագել:
Անցորդները նրանց փող են տալիս:
Համերգից հետո նրանք շուկա են գնում և մի գառնուկ ու մի լոշիկ են
գնում: Ծիտը լոշիկը տանում է տատիկին տալիս, իսկ գառնուկը՝
հովիվին: Սազիկն էլ վերադարձնում է աշուղին: Բոլորից ներողություն է
խնդրում: Իսկ գորտիկին մի գեղեցիկ գլխարկ է նվիրում և ուրախ թռչում
գնում է տուն:
Նա որոշում է էլ չարաճճիություններ չանել՝ երբեք չգիտես, թե երբ
կհայտնվի խիստ թզուկը…
Վերցրեցինք ՊԱՅՈՒՍԱԿ բառը: Գրեցինք.
«պ» - ով սկսվող բառեր «պա» - ով սկսվող բառեր «ակ» - ով վերջացող բառեր ՊԱՅՈՒՍԱԿ բառին իմաստով մոտիկ բառեր
Եվ վերջում փորձեցինք այդ բոլոր բառերից մի հետաքրքիր բան ստանալ:
Էդվարդի մոտ ստացվեց`
Պետրոսը պատժգամբում կերավ պանիր ու պաղպաղակ, Պատշգամբից դուրս եկավ ու բարձրացավ երկրորդ հարկ:
Հետաքրքիր նախադասություն ստացվեց Էդվարդի մոտ ՓՈՒՉԻԿ բառից:
Փ – ՓերինՈՒ – ուներՉ – չմուշկներԻ – իսկԿ – կատուն ոչինչ չուներ
Փերին ուներ չմուշկներ, իսկ կատուն ոչինչ չուներ:
Խաղացինք նաև մի քանի ուրիշ բառերով:
Անուն, ազգանուն՝ Աննա Օհանյան
Մասնագիտություն՝ ֆինանսիստ
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մայիսի 9 փ., շ. 51, բն. 102
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռախոսի համար՝ (077) 03 28 28, 44 11 34
Երեխայի անուն ազգանունը՝ Էդվարդ Օհանյան, Էմին Օհանյան
Դպրոցը, դասարանը՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր,
Հիմնական դպրոց, I դասարան
Դասվար` Սեդա Խաչատրյան
Աշխատում էինք
Ջանի Ռոդարիի
«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ
ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ
ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Գրքում նկարագրված մեթոդով