197
3 ԿԱՐԵՆ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ Ս Ե Լ Ջ Ո Ւ Կ Ը ՎԵՊ Շարվածքը, էջադրումը և ձևավորումը՝ հեղինակի SELJUK Novel ՏՊԱՐԱՆ LITHO BOOKS, INC. ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ - 2017

SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

3

ԿԱՐԵՆ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Ս Ե Լ Ջ Ո Ւ Կ Ը

ՎԵՊ

Շարվածքը, էջադրումը և ձևավորումը՝ հեղինակի

SELJUK Novel

ՏՊԱՐԱՆ

LITHO BOOKS, INC.

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ - 2017

Page 2: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

4

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԵԼՋՈՒԿԸ ԴԱՐՁԱՎ ՍԵԼՋՈ

1949 թվին Արցախի խուլ ու մոռացված գյուղերից մեկում կուլա-

կաթափ արված մի չքավոր ընտանիքի հարս, Նախշուն անունով,

շատ տխրեց, երբ իմացավ, որ երեխով է մնացել: Պատճառն այն չէր,

որ նա երեք զավակ ուներ, և որոնց պահելը ամուսնու ուժերից վեր էր:

Պատճառն ուրիշ էր: Չէր ուզում ասել, որ հղի է, այնքան ժամանակ,

մինչև որ առջևի փեշը վեր բարձրացավ ու տնեցիները գլխի ընկան, և

հարսն էլ ազատ շուչ քաշեց, որ ազատվեց մի մեծ հոգսից: Նախշունի հարս գալուց մի քսան տարի առաջ այդ ընտանիքը ապ-

րում էր երկու հարկանի քարաշեն տան մեջ: Տանը կից անասնագոմն

էր, որտեղից առավոտյան դուրս էին գալիս երկու կով և վեց ոչխար:

Տան շուրջը տարածվում էր տնամերձ հողամասը՝ փոքր բանջա-

րանոցով, երկու թթենիներով ու տարբեր մրգատու ծառերով: Դա այն

տարիներին էր, երբ խորհրդային հասարակությունը անսահման

եռանդով լծվել էր կոմունիզմի կառուցման գործին: Բայց ինչպես բո-

լոր, այնպես էլ հայ ժողովրդի մեջ, կային ընտանիքներ, որոնք իրենց

շռայլ ապրելակերպով անհամատեղելի էին կոմունիզմ կառուցող

հասարակությանը, և դրանց, որպես անհուսալի ու շրջապատի հա-

մար վտանգվոր տարրերի, կուլակաթափ էին անում: Կոմունիզմի

ճանապարհին կանգնած խոչընդոտներից մեկն էլ Նախշունի սկես-

րայրի ընտանիքն էր, որի սահմանված չափից շատ ունեցվածքն ու

շռայլ ապրելակերպը աննկատ չմնաց խորհրդային արդարադատութ-

յան աչքից, նրանց ստիպեցին կուլակաթափ լինել և ունեցվածքի մեծ

մասը հանձնել ժողովրդի իշխանությունը: Ընտանիքի ավագ Հազարբեգին, որ սազ էր նվագում և երգեր հո-

րինում, գնդակահարության դատապարտեցին այն պատճառով, որ

ժողովուրդների հայր Ստալինի արձանի ձեռքին մի կողով էին գտել՝

մեջը երկու հոտած հավկիթ և մի երկտող, որի հեղինակը բողոքում էր

Առաջնորդից՝ այսպես գրելով. «Ստալի՛ն, համ հիմա ես ուզում, համ կալին, Բա ես ո՞նց պահեմ իմ տասը բալին...»: Գյուղում մտքի այդպիսի սլացք ունեցող ուրիշ բանաստեղծ չկար,

բացի սազանդար Հազարբեգից, և ոչ ոք չէր կասկածում, որ նա է այդ

տողերի հեղինակը: Սակայն ծերունին այդ երկտողը համարեց թույլ

մտքի արգասիք, իր տաղանդին ոչ սազական, և վիրավորված արժա-

նապատվությամբ հրաժարվում էր այդ թույլ ու անորակ տողերը իրեն

վերագրելուց, խնդրում էր ոճաբան հրավիրել, քննել, համեմատել և հաշվի առնել, որ իր գրվածքներն իրենց ոճով խիստ տարբեր են այդ

չարաբաստիկ երկտողից, ուրիշ են նաև ձեռագրերն ու թանաքը,

որոնցով գրված են դրանք: Դատարանը չլսեց Հազարբեգին, ո՛չ ոճա-

Page 3: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

5

բան հրավիրեց, ո՛չ էլ ձեռագրագետ: Դատ արեցին և որոշեցին, որ

քաղաքացին երկու հանցանք է գործել. առաջինը, որ վարկաբեկել է

խորհրդային ժողովուրդների հորը և երկրորդ, որ դժգոհել է խոր-

հըրդային կարգերից: Ծեր սազանդարը երդվում էր, որ ինքը չի գրել

այդ ոտանավորը, որ ինքը ընդամենը հինգ որդի ունի, իսկ այդ

ոտանավորի հեղինակը պարզ ասում է, որ տասը զավակի հայր է: Դա

էլ չօգնեց: Չօգնեց նաև Առաջնորդին նվիրված ներբողը, որը Հազար-

բեգը հորինեց բանտախցում և, առանց սազի նվագակցության, եր-

գեց դատարանի առաջ՝ վեր հանելով Առաջնորդի կորովը, վեհան-

ձնությունն ու բարձր արժանիքները: Դատապարտյալն ի՞նչ իմանար,

որ զուր է այդքան ամպագոռգոռ ու վիճելի մտքեր արտահայտում և

ավելորդ գովեստներ շռայլում ժողովուրդների հոր հասցեին, Առաջ-

նորդի փառքը երկինք հասնելով՝ հայտարարում, որ նա աշխարհի

բոլոր ղեկավարների մեջ ամենաարժանավորն է ու առաջինը, քանի

որ նստած է Մոսկվայում:

Ծեր սազանդարին դատարանից հանեցին, տարան պահեստի

վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը

կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են հրացանի փողը ուղղում իր վրա:

Երեք փամփուշտ արձակեցին, մեկը կպավ եկեղեցու գրանիտով

շարված պատին, ուժը թուլացած հետ եկավ ու դիպչելով կրակելու

հրաման արձակած կարմիր կոմիսարի քունքին՝ նրան զրկեց երկու

աչքով աշխարհը տեսնելու և վայելելու հնարավորությունից: Բայց

նրան վիճակված չէր աշխարհը թեկուզ մեկ աչքով երկար ժամանա-

կով տեսնելու և վայելելու երջանկությունը: Նոր էր բոլորել Հազարբե-

գի գնդակահարության տարին, կոմիսարը սեփական այգում ար-

տաքնոցի փոս էր փորում, երբ անտառից գյուղ իջած արջը մտավ նրա

այգին, թաթով պոկեց գլխի մաշկը, կույր աչքի հետ առողջ աչքն էլ

հանեց, հետո արջավարի հոշոտեց և հում-հում կերավ նրան: Ծե-

րունու վրեժը արջն իր ձեռքով լուծելով՝ վերջ դրեց այդ գլխակերի

անփառունակ կյանքին: Պապի հարցերը այդ ձևով լուծեցին, իսկ ընտանիքին լցրին բեռ-

նատար գնացքն ու բախտակից հայերի հետ քշեցին Սիբիր՝ Բաշ-

կիրիա և ստիպեցին նրանց համակերպվել այն մտքի հետ, որ դա է

իրենց նոր հայրենիքը: Նրանք տաժանակիր, բայց հայրենանվեր

աշխատանքով նախ նոր հայրենիքը պիտի շենացնեին և այնպես

պիտի դաստիարակվեին նոր հասարակարգ կառուցելու ուսմունքով,

որ կարողանային քավել ո՛չ միայն սազանդար պապի ու իրենց մեղ-

քերը, այլև իրենցից հետո եկող սերնդին հեռու պահեին հակա-

խորհրդային վտանգավոր գաղափարներից, որպեսզի նույն սխալը

նրանք չգործեին և չտարվեին արտասահմանյան սնանկ գաղափար- ներով:

Page 4: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

6

Հազարբեգի թոռը՝ Աղանը, հարևան գյուղում էր, մորաքրոջ տանը,

երբ ընտանիքին գնացք նստացրին ու աքսոր ուղարկեցին: Ամեն ինչ

այնքան արագ կատարվեց, որ երբ մորաքույրը նրան հետ տարավ

քրոջ տուն՝ այն դատարկ տեսավ: Հարևաններին հարցրեց, թե ուր

կարող է լինել քրոջ ընտանիքը, բայց նրանք վախից դռները փակեցին

ու տնից դուրս չեկան: Մորաքույրը խելքը գլխին կին էր, շատ էր տեսել այդպիսի փակ

դռներ և կռահեց, թե ինչ կարող է պատահած լինել... Շրջկենտրոնի համապատասխան ծառայությունները մեծահոգա-

բար ներեցին Աղանին և թույլ տվեցին, որ նա մնա մորաքրոջ տանը

մի պայմանով, որ ծնողների սխալները չկրկնի, նոր ընտանիքը վերա-

դաստիարակի նրան և նրա գլխից հանի այն արատավոր գաղափար-

ները, որոնցով սնվել ու մեծացել էին նրա պապը, տատը, հորեղբայր-

ներն ու ծնողները, և մինչև անգամ եղբայրներն ու քույրերը, թեև այդ

փոքրիկներին դեռևս անհայտ էր դպրոցի ճամփան, դեռ տառաճա-

նաչ չէին և շուտ էր, որպեզի տարվեին հակախորհրդային գաղա-

փարներով: Աղանը շատ էր կարոտում Խորհրդային Միության գոյատևման

համար վտանգավոր հայացքների տեր իր հարազատներին՝ իրենից

մեծ քույրերին ու փոքր եղբայրներին, բայց քանի որ ինքը վերա-

փոխվում ու նոր գաղափարներով էր սնվում, պարտավոր էր հի-շողությունից հանել նրանց: Նույնիսկ նրանց անունները տալը մեծ

վտանգ էր պարունակում իր և խորհրդային հանրության համար: Որքան էլ որ իշխանությունների ու ղեկավարության սրտով չէր,

բայց Աղանը հաճախ գիշերները երազում նրանց էր տեսնում, և ամեն

անգամ արթնանալուց հետո խուսափում էր երազը պատմել, վախե-

նալով, որ այդ քայլով ինքը ևս կարող է համարվել հակախորհրդային

գաղափարախոսության ծավալող, և որի պատճառով իրեն նույնպես

կարող են ուղարկել իր հարազատների գնացած ճանապարհով: Ձախողված մանկությանը հաջորդեց անուրախ պատանեկությու-

նը, մինչև որ հարազատներից հեռու, հուսալի քաղաքացի մեծանա-

լով ու տրակտորավարի մասնագիտություն ձեռք բերելով՝ Աղանը

գտավ իր երջանկությունը: Այդ երջանկությունն իր հետ բերեց Նախ-

շունը, որը, ինչպես ասացի, ոչ իր կամքով հղիացել էր 1949 թվականին,

երբ արդեն երեք երեխայի մայր էր: Առաջինը, տղա էր, որին արգե-

լեցին Հազարբեգ պապի անունով կոչել և խորհուրդ տվեցին Մոլոտով

անունը դնել, երկրորդն ու երրորդը աղջիկներ էին: Հիմա էլ տրակ-

տորավարի աղքատիկ աշխօրով գոյությունը մի կերպ քարշ տվող

ընտանիքում, առանց հասկանալու, թե լույս աշխարհ գալով ինչ

դժվար կացության մեջ է դնելու իր ծնողներին, չորրորդն էր պատ-

րաստվում ծնվել: Ո՛չ Աղանը, ո՛չ էլ Նախշունը նպատակ չունեին

հերթական երեխան ունենալու, բայց երբեմն կատարվում են բաներ,

Page 5: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

7

որոնց հետ մարդ, իր կամքից անկախ, ստիպված է լինում համա-

կերպվել: Եվ եթե ամուսինը մեղադրում էր Նախշունին, ապա առա-

ջին մեղավորը հենց ինքն էր, որ կնոջը թույլ էր տվել մեն-մենակ ցորեն

տանել ջրաղաց: Ջրաղացի ճանապարհին աղունով բարձած էշի կապը բռնած՝ նա

գնում էր առջևից: Այն տարիներին եղբայր անուն կրող հարևան

ազգի երկու տղաներ, որոնց կարակուլի ոչխարի մորթով պատված

գլխին շաբաթներով սանր չէր դիպել և ձեռքերին ու երեսներին՝ ջուր,

կտրում են Նախշունի ճամփան: Նախշունը քիթը բռնած՝ հեռու է

փախչում նրանց վրայից արձակվող հոտից: Սակայն բարեկամ ազգը

ներկայացնող տղաները բռնում են նրա ձեռքը և առաջարկում իրենց

եղբայրական ծառայությունը: Նախշունը հրաժարվում է, տղաները

սպառնում են, որ կվարվեն նրա կամքին հակառակ: Նախշունը

դիմադրում է, բայց եղբայրակիցները անում են իրենց գործը՝ դրանով

ավելի ամրապնդելով երկու ազգերի միջև հաստատված բարեկամա-

կան կապը, էշն ու աղունը ձեռքից առնում, իսկ իրեն ազատ են

թողնում: Նախշունը կատարվածը հիմք ընդունելով՝ անիծելով հային

զոռով եղբայր դարձած ազգին ու հոգու խորքում ատելությամբ լցված

նրա նկատմամբ, քոռ ու փոշման ոտքով տուն է գալիս, բայց ամուս-

նուն ոչինչ չի ասում: Ջրաղաց գնալը էժան չնստեց Նախշունի վրա, նրանց ընտանիքը

ոչ միայն բանող անասունին՝ էշին կորցրեց ու երկու պարկ ալյուրից

զրկվեց, այլև ունեցավ ադրբեջանցուց հղիացած հարս: Չնայած քիչ

հետո կորուստներից մեկը վերադարձվեց. էշը ադրբեջանական գե-րությանը չհամակերպվելով՝ կապը կտրեց և փախավ հին տիրոջ

տուն, բայց հարսը հղիությունից չկարողացավ խուսափել: Երեք

ամիս գաղտնի պահեց, և ինչ ասես, որ չէր անում այդ ընթացքում. էլ

կնոջը ոչ սազական ծանր գործեր, էլ ծառն էր բարձրանում ու ցատ-

կում՝ ոտքը կոտրելու վտանգը աչքի առաջ, էլ տեղի-անտեղի թռչկո-տում, կուժն ուսին, մոտիկ աղբյուրը թողած՝ հարևան թաղի աղբյուրն

էր գնում, որ ծանրության տակ երկար քայլեր ու պտուղը վնասվեր,

բայց այն, անվնաս մնալով, ավելի էր մեծանում: Օրերը մոտենում էին: Գիշերվա կեսին Նախշունը հևալով արթնա-

ցավ, Աղանին քնից հանեց ու ասաց.

- Դու գիտե՞ս, որ զույգ են:

Քնաթաթախ ամուսինը քիչ էր մնում կաթվածահար լիներ.

- Ի՞նչ իմացար:

- Մի անծանոթ մարդ ասաց...

Աղանը գժված վեր թռավ անկողնուց. - Մի բարկանա, երազիս երևաց:

- Ի՞նչ ասաց:

Page 6: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

8

- Եկավ, բռնեց ձեռքս...

- Նա ո՞վ էր, որ քո ձեռքն էլ բռներ,- խանդից կուրացած բղավեց Աղանը: - Հանգստացի՛ր,- սաստեց կինը,- սովորական մարդու նման չէր,

մյուս ձեռքն էլ գլխիս դրեց ու ասաց, որ առաջինի անունը իր կամքով

Սելջուկ պիտի դրվի, իսկ երկրորդինը թողեց, որ մենք որոշենք:

- Սելջուկ անուն չկա,- ասացի ես, իսկ նա պատասխանեց, որ դա

իմ գործը չէ, ինքը գիտի ինչ է ասում, և եթե իր ասածը չանեմ, շատ

վատ կլինի: Այդպես կոպիտ խոսեց ու թողեց գնաց: - Սելջո՜ւկ...,- ծոր տվեց Աղանը,- այդպիսի անուն լսել եմ, բայց ե՞րբ,

չեմ հիշում: Զույգը ծնվեց:

Հայրը իր բախտն էր լացում, թե ինչու տրակտորավար դարձավ: Երբ Սելջուկը մեծացել ու դպրոց էր գնում, իր չարածին բնավորու-

թյամբ շատ էր խանգարում ուսուցիչներին, իսկ աշակերտների հոգին

հանում էր: Դասղեկը ծնող կանչեց, բողոքեց, հետո անվան համար

հանդիմանեց, ասելով, որ սելջուկը թուրքական վայրենի մի ցեղ էր,

որը Հայաստանում քարը քարի վրա չի թողել, և երեխային չարժեր

այդ անունով կոչել:

Բայց այն ժամանակ ինչ անուններ ասես, որ հայ ծնողները չէին

դնում իրենց զավակներին՝ Վորոշիլով, Մալենկով, Լավրենտի Բե-

րիա, Չապաև, Բուդյոննի ու Ֆրունզե, կամ էլ Լենինի հայրանունով՝

Իլյիչ: Այն վատ տարիների շորշոփը մնացել էր, և մարդիկ կարծում

էին, որ եթե պետական գործիչների ու խորհրդային իշխանության

համար անխոնջ պայքար մղած զորավարների անունները այդ ձևով

հավերժացնեն՝ համ կապահովեն իրենց, համ էլ կարող են իշխանա-

վորների աչքի լույսը դառնալ ու առաջ քաշվել: Այնինչ, մեկին պաշ-

տոնից հեռացրին ու Սիբիր քշեցին միայն նրա համար, որ չորս

տարեկան տղան փոքր եղբոր համար ասել էր, թե Ստալինը տակը

ախկո է արել: Պաշտոնյան դատի ժամանակ որքան էլ ջանում էր

բացատրել, որ երեխան փաստն է արձանագրել, որ նրա փոքր եղ-

բայր Ստալինը ախկոն պահել չէր կարող և բնական պահանջը պետք

է բավարարեր՝ չանցավ, մարդը պատժվեց: Իզուր տեղը ինչքա՜ն կի-

րովներ, սվերդլովներ, Մարքս ու էնգելսներ, իլյիչներ ծնվեցին հայկա-

կան ընտանիքներում այդ տարիներին և փորձանք դարձան ծնողնե-

րի գլխին: Մյուս ծայրահեղությունն էլ այն էր, որ պոետիկ հոգի

ունեցողներն իրենց զավակներին Պուշկին, Հայնե ու Լերմոնտով էին

կոչում, իսկ արձակի սիրահարները համաշխարհային վարպետներից Տոլստոյին ու Սերվանտեսին էին գերադասում: Ինչպես միշտ, այն

ժամանակ էլ կային համարձակ արևմտամետներ, ովքեր երազում էին

Հռոմի, Միլանի, Փարիզի, Լոնդոնի, Լյուքսեմբուրգի ու Մադրիդի մա-

սին, և կարոտներն այդ քաղաքներից առնում էին՝ իրենց զավակներ-

Page 7: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

9

ին այդ անուններով կանչելով, իսկ երբ երեխաները չէին լսում, նրանք

բարկացած պահին անիծում էին այդ քաղաքներին և այսպես էին ասում. - Փարի՛զ, այ գետնի տակն անցած, հերիք է խաղաս,- էդ գրողի ցավ

Միլանին ու Մադրիդին վերցրու ու շուտ տուն արի: Իսկ այդ ծնողներն իրենք իրենց հարց տվե՞լ էին, թե որքանով է

հաճելի սոցիալիզմ կառուցող երկրում անընդհատ լսել բուրժուական

երկրների քաղաքների անունները: Պատկերացնո՞ւմ եք այն ծնողի

վիճակը, որն իր երեխայի անունը Բեռլին դնելով չէր մտածել, որ

Ֆաշիստական Գերմանիան ուխտադրժորեն կհարձակվի Խորհրդա-

յին Միության վրա, և ինքը ստիպված կլինի նրա անունը փոխել ու

Մոսկվա դնել: Այդ երևույթը չափազանց վնասակար լինելու հետ ըն-

դամենը մի օգտակար կողմ ուներ, որ երեխաները աշխարհագրութ-

յան դասին քարտեզի վրա հեշտ էին գտնում այն օտար քաղաքները,

որոնց անուները կրում էին իրենց վրա: ...Եվ երբ ուսուցիչը բացատրեց, թե ինչ է նշանակում սելջուկ, Աղա-

նը խեթ հայացք նետեց կնոջն ու հուսահատված բացականչեց.

- Վա՜յ ես քո... թուրքի անո՞ւն: Բա դու նամո՞ւս ունես, ազգանունն

էլ որ Նարիմանով դնեիր՝ ամեն ինչ տեղը կընկներ, հիմա ի՞նչ անենք: - Դու չգիտե՞ս, որ ես չեմ դրել,- բողոքեց Նախշունը:

- Վնաս չունի,- հանգստացրեց ուսուցիչը,- կարող եք Սելջո կոչել:

Եվ Սելջուկը դարձավ Սելջո ու որպես Սելջո էլ մեծացավ, հասակ

առավ, բայց փոքրամարմին մնաց: Ու չնայած շատ փոքր էր մարմնով

ու նվազ, բայց միտքն էր ճկուն, որը, ցավոք սրտի, միշտ ի չարն էր

գործադրում և ի շահ իրեն: Նա արագ յուրացրեց ժամանակակից

մարդկությանը հատուկ արատները, իրենից բարձր կանգնածներին

քծնեց, իսկ ցածրերին՝ ճնշեց ու արհամարհեց: Մի քանի ամիս ա-

տաղծագործի աշակերտ աշխատեց, և մոռանում էր, որ իր բանեց-

րած գործիքները հավասարապես էին ծառայում իրեն, ամեն մեկը իր

չափով, բայց նա ամբողջ կյանքում նախապատվությունը տվեց ու-

րագին՝ միշտ դեպի իրեն ձգելով: Այդ բնավորությամբ նա ոչ մի տեղ

երկար աշխատել չէր կարողանում, վարպետը գողության մեղադը-

րանքով վռնդեց նրան, թեև ապացույց չուներ, որ իր ոսկե ժամա-

ցույցը նա է տակով արել: Կյանքի բոլոր դժվարությունները Սելջոն

հեշտ էր տանում, և բոլոր խոչընդոտները արագ հարթվում էին նրա

առաջ... Երկվորյակը՝ Լենդրոշը, հետ էր մնում նրանից՝ թե՛ ճարպկությամբ,

թե՛ մտավոր կարողություններով, բայց Սելջոն եղբոր համար և՛ ուսուցիչ էր, և՛ ամեն ինչ, և նրան տանում էր իր ետևից... Երբ նրանք տասնհինգ տարեկան էին, Սելջոն արդեն եկամուտ էր

բերում տուն՝ կանխիկ գումար և թանկարժեք իրեր, ասելով, որ

դրանք գտել է: Հայրը այդ փողով երկուսի համար էլ երաժշտական

Page 8: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

10

գործիքներ գնեց՝ Սելջոյի համար՝ զուռնա, Լենդրոշի համար՝ դհոլ, որ

նվագել սովորեն, հարսանիքներին նվագեն ու տունը պահելու հոգսը

կիսեն: Լենդրոշը հեշտ սովորեց և լավ դհոլ էր խփում: Սելջոն գնում

էր հարևան գյուղի զուռնաչու տունը, որը Աղանի ընկերը լինելով, ձրի

պարապում էր նրա հետ: Բայց Սելջոն ծույլիկ դուրս եկավ, գլուխ

չհանեց այդ գործիքից, և ինչպես ասում են, անոթի շունը իր տիրոջը

կկծի՝ նա առանց խղճի խայթի, իր ուսուցչի տնից թռցրեց նրա հարսի

ուլունքները, գինդերն ու սկեսուրի նվիրած ոսկե մատանին ու հա-

ջորդ օրվանից այլևս զոռնաչու տանը չերևաց՝ ամոթով թողնելով

հորը: Գողությունը սովորություն դարձնելով, Սելջուկը ուր մտնում,

մի բան հասցնում էր գրպանը դնել: Գյուղում լավ գիտեին, թե ինչ

պտուղ է նա, որը մի քանի անգամ ծեծ ու ջարդ էր կերել, բայց նույնն

էր մնացել: Խեղճ Աղանը գող ու անպիտան լակոտի երեսից ամոթից

տնից դուրս չէր գալիս, դուրս գալուց էլ պատահած գյուղացիները

նախատում ու խեթ նայելով՝ անցնում էին կողքով: Բանը հասավ

նրան, որ մի օր նկուղի դուռը բացեցին ու տեսան խեղճ մարդուն

օճոռքից պարանով կախված: Նամուսով հայրը որդու արատները

տանել չկարողանալով՝ կյանքին վերջ էր տվել: Ի՞նչ իմանար խեղճ

Աղանը, որ Սելջուկ կոչեցյալ այդ աննամուս թոկից փախածը ապօրի-

նի ծնունդ է և այնպիսի մեկից է օրհնություն ստացել, որն ապահո-

վում է նրա ճանապարհը, ու նա գնալով պատուհաս է դառնալու ոչ

միայն համագյուղացիների, այլև ազգի գլխին: Մի օր նա իրենց գյուղի փոշոտ կածանով անտառից հավաքած

ցախը էշին բարձած՝ ինքն էլ ճիպոտը ձեռքին, կիսամաշ տրեխները

քստքստացնելով, տուն էր գնում ու որսորդի շան նման հոտոտելով,

ականջը ձայնի՝ խլշկոտում, անընդհատ հետ էր նայում: Բանն այն է,

որ ցախ հավաքելիս նրան տեսել էր անտառապահ Ավագն ու հյուր-

ընկալել իր տնակում, կիսել նրա հետ իր վերջին կտոր հացն ու

պանիրը, իսկ հեռանալուց առաջ Սելջոն ճարպկորեն գողացել էր այդ

մարդու ձմեռային հնամաշ քուրքը, գդակն ու հոնի օղու կիսատ շիշը,

և նրանից գաղտնի թաքցնելով էշին բարձած ձմեռվա վառելիքի տակ՝

տուն էր տանում: Սակայն այդ գողությունը էժան չնստեց Սելջոյի

վրա: Ամիսներ անց, երբ սեռական զարթոնքին հասած Սելջոն անտա-

ռի մեջ մեկուսացած իր էգ էշի հետ՝ գերագույն հաճույքն էր ստանում,

արբունքի պահին հանկարծ անտառապահ Ավագի դագանակն իջավ

նրա թիկունքին... Սելջոն իր կյանքը գողությունով սկսեց, գողությունով ու քծնութ-

յամբ ամրապնդեց իր դիրքերը, երբ տիրացավ Հայաստանի Հանրա-պետության նախագահի աթոռին: Ի դեպ, այդ աթոռը նա թռցրել էր

մի մարդու տակից, որն իրեն անհայտությունից հանել ու առաջ էր

քաշել բարձր պաշտոնների: Ինչպես ասում են, գողության սովոր

մարդը գող էլ կմնա, գողից սուրբ դուրս չի գա: Սելջուկն այն կարմիր

Page 9: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

11

կովն էր, որն իր կաշին չի փոխում կամ այն կուզիկը, որի կուզը գերեզ- մանն է շտկում: Ի դեպ, երբ նա արդեն տարիքն առել, երաշխավորագրերով ու

կաշառքով մի կերպ համալսարանն ավարտել ու մի թեթև պաշտոն էր

զբաղեցնում շրջկոմում, հոգում պահած ոխը վրեժի էր կոչում նրան:

«Խոտորնակին խատորնակ» - ասաց Սելջոն և անցավ գործի: Նա մի

թեթև առիթ էր ման գալիս ծեր անտառապահին պատժելու և չգտնե-

լով այն, որոշեց դիմել զրպարտության: Նա մի ամբաստանագիր գրեց

այն մասին, թե ինչպես են անտառապահ Ավագի տնակում թաքուն

հավաքվում հայ ազգայնականներն ու ուղիներ փնտրում Արցախ

կոչվող այդ հողակտորը Ադրբեջանից անջատելու ու մայր հայրե-

նիքին միավորելու համար՝ դրանով փորձելով սեպ խրել երկրամասի

երկու ժողովուրդների միջև ու խաթարել, ինչպես ասում էին այն

ժամանակ, նրանց դարերից եկող բարեկամությունը: Ազգայնական

գաղափարներ սերմանելու համար դատվելով և մի քանի տարի

մնալով բանտում՝ նախկին անտառապահն ու չեղյալ ազգայնականը

այնքան հալածվեց ու հյուծվեց Բաքվի բանտում, որ դեռ ազատվելու

ժամկետը չլրացած՝ վախճանվեց: Սելջոն հասավ նրան, որ Ավագի

մարմինը չտան հարազատներին: Անմեղ անտառապահից սուտ ազ-

գայնական սարքող Սելջոն այն ժամանակվանից էր պատրաստվում

հալածել ազատական գաղափարներ կրողներին, որի առաջին փորձը

տարաբախտ ծերունին էր, ազգայնականությունից այնքան հեռու,

ինչքան ինքը՝ Սելջուկը հայրենասիրությունից: Եթե հայրենասիրական արարքը տվյալ պահին օգնում էր Սելջոյին

հարցեր լուծել իր օգտին, նա ամենաբոցաշունչ հայրենասերն էր

դառնում: Իսկ եթե այն խանգարում էր իրեն, ուրեմն թքած ուներ

հայրենիքի էլ, հայրենասիրության վրա էլ: Անձնական շահը պահանջում էր, որ Սելջոն հաշվեհարդար տես-

ներ հայկական մշակույթի հնադարյան մնացորդների հետ, որոնք

համարելով ազգայնականության կենդանի դրսևորումներ՝ նա ջանք

ու եռանդ չէր խնայում դրանք ոչնչացնելու համար: Նա մարտական

ավերիչ արշավանքներ ձեռնարկեց Արցախի միջնադարյան եկեղե-

ցական շինությունների և մշակույթի գործիչների մարմիններն իրենց

տակ ամփոփող անզուգական խաչքարերի դեմ: Հանուն նոր կյանքի՝

հնի ու ազգայինի դեմ պայքարի ելած մի խումբ ջատագովների,

ինչպես նախիր, առաջն արած՝ նա անխնա ջարդում ու տեղահան էր

անում այն, ինչ հանդիպում էր մոտակայքում: Եվ նա լավ էր հաս-

կանում, որ դրանով ջուր է լցնում հայկական մշակույթի նկատմամբ մեծ հավակնություններ ունեցող և այն ախորժակով յուրացնող եղ-

բայր ադրբեջանցիների ջրաղացին: Նա իր կաշվից դուրս գալով՝ այն-

քան օգտակար գործ արեց ադրբեջանցիների համար և այնքան միա-

վոր հավաքեց, որ արժանացավ այդ երկրի առաջին դեմքի ուշադրու-

Page 10: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

12

թյանը... Սակայն ժամանակը կանգնած չէր, և ազգային հարցերը թեպետ դանդաղ, բայց իրենց տեղն էին ընկնում... Հայությունը ոտքի էր կանգնել Արցախի համար: Խորհրդային

կայսրությունը փլուզման եզրին էր: Հարկավոր էր փոխել մաշկի գույ-

նը, թեկուզ առերես, զինվել նոր գաղափարներով և միանալ Արցախը

հայրենիքին վերամիավորելու կամ էլ անկախացնելու համար պայ-

քարի ելած առաջամարտիկներին... Այդ մի արգելակը հաղթահարված էր, մնում էին հաջորդ արգելք-

ները...

Արդյոք ընթերցողին չի՞ հետաքրքրում, թե ինչպես եղավ, որ գյուղ-

ական չքավոր ընտանիքում ծնված ու մեծացած այդ կիսագրագետ,

ապօրինի ծնունդն ու դուրսպրծուկը, թուրքի արյունը երակներում,

միջակից ցածր կարողություններ ունենալով՝ բարձրացավ ու հասավ

Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարի պաշտոնին: Չէ՞

որ մարդիկ խոտակեր չէին, և տեսնում էին, թե ինչպես է իրենց աչքի

առաջ այդ նախկին մածնի աման լպստողն ու թոկից փախածը

օրեցօր առաջ գնում: Այդ հարցն ինձ շատ հետաքրքրեց, և ես հիմա արդեն ունեմ իմ

պատասխանը: Եթե դու՝ ընթերցող, նույնպես կուզես իմանալ, թե

ինչպես եղավ բանը, ես գաղտնիքը կբացեմ նաև քո առաջ, իսկ դրա

համար խորհուրդ եմ տալիս համբերատար հետևել իմ առաջիկա

շարադրանքին: Ոչինչ, որ այն թեթև շեղումներ կունենա: Բայց ի՞նչ

արած, երբ միջավայրն ու կերպարները, ինչպես նաև մի ուրիշ գոր-

ծող անձ, որին շատ ենք հանդիպելու, ստիպում են ինձ մի քիչ ուշ

վերադառնալ Սելջուկի առեղծվածին...

ԱՐԱՅԻ ԵՎ ԱՐՈՒՍԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այդ դեռատի կենսախինդ կնոջ անունը Արուսյակ էր, տղամարդու-

նը՝ Արա: Արան ծայրահեղ ազատության ձգտող իր խառնվածքով

նույնիսկ Խորհրդային բռապետության տարիներին ազատ լինելով

բոլոր տեսակի նախապաշարումներից, կեղծ գաղափարախոսութ-

յան գերին չդարձավ և ընդհատակյա պայքարի մեջ իրեն նվիրեց հայ-

րենիքի ազատությանը: Նա իշխանափոխությունից հետո էլ, տեսնե-

լով իր հարազատ երկրի շարունակական թշվառ վիճակը, զենքը վայր

չդրեց: Վերջին տարիներին, երբ նա նորից պայքարի մեջ մտավ, ար-դեն քառասունն անց քաղաքականապես լիովին ձևավորված, նույն-

իսկ երկրի ղեկը ստանձնելու պատրաստ անձնավորություն լինելով՝

ամեն գնով պայքարում էր ոտքի հանել ազատության ծարավ ժո-

ղովրդին, որպեսզի նրան դարձներ իր հողի ու ջրի, իր երկրի լիիրավ

Page 11: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

13

տերը: Բայց այն, ինչ պիտի պատմեմ վերաբերում է նրա կյանքի երի- տասարդական շրջանին: Արան ժամանակից շուտ դպրոցը ավարտելով և ինքնուրույն

օտար լեզու սովորելով, մեկնել էր Միացյալ Նահանգներ, ուր նա

հարուստ ժառանգության տեր էր դարձել, ընդունվել էր այդ երկրի

ճանաչված համալսարաններից մեկը և երեք տարում ձեռք բերել լեզ-

վաբանի վկայական ու հասել դոկտորի աստիճանի: Այնտեղ նա իր

ստացած ժառանգությունը շրջանառության մեջ դնելով, արագ բազ-

մապատկել էր, հետո վերադառնալով Հայաստան՝ քսանհինգ տարե-

կանից սկսած՝ դասախոս էր աշխատել Համալսարանում, անգլերեն

լեզու դասավանդել և զուգահեռ այլ գործեր կատարել: Այդ ժամանակ նա մի քանի անգամ հանդիպեց Արուսյակին և

պարզելով, որ այդպիսի չնաշխարհիկ աղջիկը դեռ ամուսնացած չէ,

հրապուրվեց նրանով և մտքին դրեց ինչ գնով էլ լինի, տիրանալ նրան,

եթե նույնիսկ նա սիրահետողներ ունենար: Մի բան, որ կասկածից

դուրս էր: Սիրահետողները այնքան շատ էին, որ մոլորակների նման

պտտվում էին Արուսյակի շուրջը, իսկ Արուսյակը, ինչպես Արեգակը՝

իրեն հեռու պահելով և անհասանելի մնալով՝ ջերմություն չէր տալիս

նրանց:

Արան ճանաչում էր նրան, երկուսն էլ աշխատում էին նույն փո-

ղոցի վրա, իրար հանդիպակաց հիմնարկներում, նույն ժամին էին

վերջացնում իրենց գործը, և ամեն օր, Արուսյակը՝ ձեռքին մի ամսա-

գիր, խորասուզված խաչբառի գաղտնիքները բացահայտելու խնդրի

մեջ, իսկ Արան ինչ-որ մեքենագրված թղթեր աչքի անցկացնելով,

միշտ հանդիպում էին, և մի պահ իրար նայելով ու թեթևակի բարև-

ելով, անցնում։ Այս անգամ ավանդույթը խախտվեց։ Բարեկիրթ

հագնված այս երեսունին մոտ երիտասարդը աչքը մեքենագրված

թղթերին՝ որոշեց բախվել խաչբառ լուծող այդ աղջկան և զգուշորեն

վայր գցել նրան փողոցի մայթին: Բայց նա այնքան էլ զգույշ չգտնվեց,

և Արուսյակը քերծեց ծունկը։ - Ներեցե՛ք, խաչբա՞ռ էիք լուծում, իսկ ես խանգարեցի,- փորձեց

արդարանալ երիտասարդը։ - Բայց ինչո՞ւ եք այդպես վախեցած, փոխանակ ես վախենամ։ - Վախենում եմ ձեզ համար, հանկարծ ձեր ոտքը վնասած չլինեք։ - Տվեք ձեր ձեռքը և օգնեք բարձրանամ։ Նրա թափանցիկ մարմնագույն գուլպան, որ կոչված չէր պաշտպա-

նելու ոտքը, պատռվել էր ընկնելու պահին։ Չափից կարճ շրջազգես-

տը բավականին գայթակղիչ էր դարձնում նրան կանացի գեղեցիկ մարմնի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող տղամարդու աչ-

քին, և Արան բացառություն չէր։ Նա մի քիչ անհամարձակ ձևանա-

լով՝ ձեռքը երկարեց Արուսյակին։ Արուսյակը ոտքի կանգնեց և չէր

շտապում վերև ձգված փեշը իջեցնել: Ծնկից վերև առաջացած քերծ-

Page 12: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

14

վածքից արյուն էր գալիս։ - Իմ մեքենան կանգնած է փողոցի անկյունում, եթե դեմ չեք, ես ձեզ իմ տուն կտանեմ և ձեր վերքը կբուժեմ։ Ճիշտ է, մասնագիտությամբ

բժիշկ չեմ, բայց բժշկության մեջ շատ եմ խորացել, և իմ ու բժիշկների

տարբերությունն այն է, որ նրանք չեն բուժում, բայց դրամ են առնում,

իսկ ես բուժում, բայց դրամ չեմ առնում։ Ես այստեղից հեռու չեմ

ապրում։ Արուսյակը համաձայնվեց: Արան մենակ էր ապրում, և Արուսյակը իրեն ազատ զգաց։ Արան նրա ոտքի քերծվածքները լվաց, յոդով մաքրեց և վիրակապ

դրեց։ - Վաղն այս ժամին նորից կնայեմ և յոդ կքսեմ։ Բայց ստիպված

կլինեք մի քանի օր երկար զգեստ հագնել, մինչև որ վերքը լավանա։ - Վնաս չունի, կհամբերեմ,- պատասխանեց Արուսյակը՝ սիրալիր

ժպիտ պարգևելով Արային։ Արան իր ձեռքով դառը սուրճ պատրաստեց, իր սիրած թանկանոց

վիսկիի շիշը բացեց, և նրանք սառույցով մի գավաթ վիսկի խմեցին ու

թառափի սև խավիար ճաշակեցին: Կարճ զրույցից հետո Արուսյակը

ցանկացավ տուն գնալ: - Կհանդիպենք նույն տեղում, բայց հուսամ, որ այս անգամ ինձ

բախվելիս ձեր ոչ մի տեղը չեք վնասի,- բաժանվելուց առաջ ասաց

Արան, և Արուսյակը ծիծաղեց ու հավանեց նրա սրախոսությունը։ Երկրորդ, երրորդ և չորրորդ հանդիպումներն անցան առանց հի-

շարժան միջադեպի, բայց հինգերորդ հանդիպման ժամանակ Արան

որոշեց խնդրել Արուսյակի ձեռքը՝ օգտագործելով առաջարկություն

անելու անծանոթ և անսովոր այս ձևը. - Լավ էր, որ հանդիպեցինք, Արուսյա՛կ։ - Մենք համարյա ամեն օր էինք հանդիպում։ - Ճիշտ է, բայց ամեն անգամ չէր, որ առիթ էինք ունենում խոսելու։

Դուք ճանապարհին միշտ խաչբառ լուծելով էիք զբաղված, իսկ ես չէի

համարձակվում խանգարել ձեզ։ Թեև մի բան հանգիստ չէր տալիս

ինձ, և ուզում էի, որ դրա մասին դուք անպայման տեղեկանայիք։ Դա

այնպիսի մի ահավոր լուր է, որ հիմա էլ չեմ համարձակվում հայտնել՝

մտածելով, որ այն ձեզ մեծ հոգս կարող է պատճառել, և բացի դրա-

նից՝ դուք կարող եք զայրանալ։ - Ի՞նչ է պատահել, ասեք։ - Գիտե՞ք ինչ ահավոր լուր է, Արո՛ւս։ - Արդեն չեմ համբերում, ի՞նչ է պատահել։ Արուսյակի սիրտը հևիհև էր լինում, հազիվ էր շունչը պահում, որ

հուզմունքից չխեղդվի։ - Ի՞նչ պիտի պատահի, արդեն ամբողջ քաղաքն է բամբասում։ Արուսյակը վեջապես հանգիստ շունչ քաշեց։

Page 13: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

15

- Ի՞նչ են բամբասում և ո՞ւմ մասին։ - Իմ և ձեր մասին։ - Ի՞նչ են ասում։ - Անպատկառ լեզուներն ասում են, թե իբր մենք իրար… - Իրար ի՞նչ ենք անում։ - Ի՞նչ կարող են անել իրար մի դեռատի աղջիկ և մի երիտասարդ

տղամարդ, Արո՛ւս։ - Ամեն ինչ, սկսած իրար սիրելուց, իրար ատելուց, իրար հետ հա-

րաբերվելուց ու իրարից բաժանվելուց։ - Եվ պատկերացրեք, որ ձեր թվարկածներից դեռ առաջին կետի

մասին են խոսում, և շատ խորացված են ներկայացնում մեր հարա-

բերությունները։ - Եվ ինչպե՞ս չեն ամաչում այդ չար լեզուները, Ա՛ր։ - Այո, առանց ամաչելու ասում են, թե մենք իրար սիրում ենք։ Չեմ

հասկանում, ի՞նչ իրավունքով են ո՞ւրիշների ներքին գործերի մեջ

քիթները խոթում, անգամ եթե մենք իրար սիրելիս լինենք։ Պետու-

թյուններն ասենք թե իրար գործերի միջամտում են՝ սեփական

շահերից ելնելով, բայց այդ մարդիկ ի՞նչ շահ ունեն բամբասելուց։ - Այո, և ի՞նչ իրավունքով են նրանք առաջ ընկնում դեպքերից։ - Իսկապես որ, այդ անզգամները շատ են առաջ ընկել։ - Եվ գիտե՞ք ինչն էր պատճառը, Ա՛ր։ - Պատճառն այն էր, Արո՛ւս, որ ես այս օրերին մի քանի անգամ

հարցերով դիմեցի ձեզ, այն էլ այնպիսի անմեղ հարցերով, ինչպես

ասենք՝ քանի՞ օր ունի դեկտեմբերը, քանի՞ մոլորակ կա մեր Արեգակ-

նային համակարգությունում, Ամերիկայի դրոշի վրա քանի՞ աստղ կա,

տաբատը արդուկելու համար արդուկը քանի՞ րոպե պետք է տա-

քացնել, քանի՞ սանտիմ երկարություն է ունեցել Նեֆերտիտիի քիթը,

կամ ինչպե՞ս է գրվում սերը՝ եզի «ե»-ով, թե՞ էշի «է»-ով։ Զուտ խաչ-

բառային հարցեր, որոնց դուք լավ եք տիրապետում։ Բայց այդ

զրույցները տեղի ունեցան իմ տանը, և չեմ հասկանում, թե այդ ի՞նչ

արտակարգ լսողություն ունեն այդ մարդիկ, որ մեր խոսակցությունը

իմ տան պատերից դուրս գալով՝ հասել է նրանց: Արուսյակը ծիծաղեց լիաթոք, հետո դեմքին բազմանշանակ ժպիտ

հայտնվեց, որով ուզում էր ասել, թե հասկանում եմ խոսակցությունը

շարունակելու քո խորամանկ ու սրամիտ հնարանքը:

- Իսկ հիշում եք, թե ես ի՞նչ ասացի ձեզ։ - Առաջին հարցի պատասխանը դուք էլ չիմացաք և խորհուրդ

տվեցիք ինձ օգտվել օրացույցից՝ պարզելու, թե դեկտեմբերը քանի օր ունի։ Երկրորդ անգամ նույնպես խորհուրդ տվեցիք, և ասացիք, որ

ես վայր իջնեմ տիեզերքից, ես հետևելով ձեր խորհրդին՝ վայր իջա, և

մենք միասին մի բաժակ վիսկի խմեցինք։ - Ճիշտ է, վիսկի խմեցինք, բայց դուք դեռ վայր չէիք իջել։

Page 14: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

16

- Ինչպե՞ս թե։ - Այդպես։ Լավ, շարունակեք։ - Երրորդ անգամ ասացիք, որ ես Ամերիկայում եմ ապրել ու սովո-

րել և առանց անհարմար զգալու չեմ պարզել դրոշի վրայի աստղերի

քանակը։ Ես հետևելով ձեր խորհրդին՝ իմացա դրանց քանակը։

Չորրորդ անգամ բացատրեցիք, թե ինչպես են տաբատը արդուկում,

և ես տիրապետեցի տաբատ արդուկելու նուրբ գաղտնիքներին։

Հինգերորդ անգամ նայեցիք հայելու մեջ, հավանաբար ձեր քիթը

համեմատեցիք Նեֆերտիտիի քթի հետ, շրջեցիք ձեր գլուխը իմ կողմ

և արհամարհանքով նայեցիք ինձ։ Դրանից հետո ես խուսափում էի

հարցերով դիմել ձեզ, բայց ստիպված էի վերջին հարցը տալ, որը

վերաբերում էր «է» տառի ուղղագրությանը «սեր» բառի մեջ։ - Եվ ես ի՞նչ պատասխանեցի ձեզ։ - Դուք բարկացած վրա բերիք՝ ասելով, որ կարևոր չէ, թե սերը ինչ-

պես կգրվի, կարևորը սիրելն է։ - Իսկ վերջին երեք անգա՞մը։ - Վերջին երեք անգամ ես հարցեր էի տալիս, իսկ դուք երես էիք

թեքում ինձնից և չէիք պատասխանում։ Հիմա ասեք, Արո՛ւս, ինչպե՞ս

կարող ենք խուսափել այդ բամբասանքներից։ - Մտածեք, ի՞նչ կարելի է անել, Ար։ - Դժվարանում եմ ասել, Արո՛ւս, եթե բամբասողները մեկը, երկու-

սը լինեին՝ պատիվ կպահանջեինք։ - Ուրեմն չե՞ք կարող կուլ տալ այդ վիրավորանքը։ - Ոչ, Արո՛ւս, դուք բանից անտեղյակ՝ ձեզ համար հանգիստ ապ-

րում եք, իսկ ես գիշեր ցերեկ անքուն մտածում եմ, թե ի՞նչ ելք գտնեմ

ինձ ու ձեզ այս վիճակից դուրս բերելու։ - Ինչո՞ւ եք կարծում, որ միայն դուք եք մտածում։ - Ուրեմն դուք էլ ե՞ք մտածում, Արո՛ւս։ - Ավելի շատ, քան դուք։ - Եվ ի՞նչ եզրակացության եք հանգել։ - Այն եզրակացության, որ բամբասողները ճիշտ են։ - Ինչպե՞ս, Արո՛ւս։ - Շատ պարզ, Ար, որովհետև դուք սիրում եք ինձ։ - Ես ձեզ շատ խիստ սիրով եմ սիրում, Արո՛ւս, իսկ դո՞ւք։ - Ես էլ՝ ձեզ, խստագույն սիրով։ - Իսկապե՞ս, ուրեմն մենք սիրում ե՞նք իրար։ - Իհարկե, սիրում ենք, Արա՛։ - Այդ դեպքում ինչո՞ւ տեղյակ չենք պահում իրար այդ մասին։ - Դե ուրեմն արի տեղյակ պահենք։ - Ինչպե՞ս։ - Այ այսպես,- ասաց Արուսյակն ու ոտքի կանգնելով՝ այնքան մո-

տեցավ Արային, որ զգաց նրա շունչը, սակայն գործողության շարու-

Page 15: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

17

նակությունը թողեց նրան։ Արան քաջալերված գրկեց նրա մեջքը,

մոտեցրեց իրեն և հևացող կրծքի տակ լսեց սրտի թրթիռը, ժպտաց,

Արուսը նույնպես ժպտաց, և հաջորդ պահին նրանց շուրթերն արդեն

հպվել էին իրար։ Նրանք երկար ժամանակ չէին պոկվում իրարից։

Արուսը ինքնաբերաբար հնազանդվեց և թույլ տվեց, որ Արան տիրի

իրեն։ - Հետո կամուսնանանք և կփակենք քթները մեր գործերի մեջ խո-

թող այդ մարդկանց բերանները,- ասաց Արան՝ հրճվանքից գլուխը

կորցրած, որ վերջապես կարողացավ նվաճել այս հպարտ աղջկա ոչ

միայն սիրտը, այլև մարմինը։- Ես վաղուց էի ուզում ամուսնանալ,

բայց միայն քեզ հետ, Արո՛ւս։ Սրանից հետո ես ուրիշ կնոջ չեմ դիմի:

Ավելացնեմ նաև, որ մինչև հիմա ես չեմ գտել այն սերը, որ կարող

լիներ փոխարինել քո սիրուն: Այդպես չէ՞, Արո՛ւս։ - Իհարկե, դու արդեն խնդրեցիր իմ ձեռքը և ոչ միայն ձեռքը... Դժվար էր ասել, թե ինչն էր այս երկուսին միավորողը։ Արային հա-

վանաբար գրավում էր Արուսյակի գեղեցկությունը, աղջկական

հպարտությունն ու անմիջական բնավորությունը, որից զրկված էին

շատ աղջիկներ։ Իսկ թե ի՞նչով էր գրավել Արան Արուսին, դժվար էր

հասկանալ։ Գուցե՞ գնահատել էր Արայի գեղեցիկ արտաքինը, ձևաց-

յալ վեհերոտ պահվածքը իր հանդեպ, իմացությունը, խելքը, սիրո

լուրջ հարցին երգիծորեն վերաբերվելու հմտությունը, բազմազբաղ և

գործնական լինելը, թե՞ հարստությունը, որը մեծ առավելություն է

տալիս տղամարդուն, և աղջիկները ոչ միայն նախընտրում են այդ-

պիսի փեսացուներին, այլև ուրիշների համեմատությամբ մի քանի

նիշ ավել են տալիս նրանց։ Իսկ ի՞նչ ասես այն տղաներին, որոնք ոչինչ չունեն ցուցադրելու՝ ոչ

կարողություն, ոչ արտաքին, ոչ խելք, գլուխները՝ դատարկ, երբեմն

քառակուսի, մարմինները՝ բնական չափերից շեղված, բայց տեսնում

ես բավական հետաքրքիր աղջիկների հետ, և հակառակը՝ տեսքով ու

խելքով տղաներին՝ տգեղ ու իրենցից ոչինչ չներկայացնող աղջիկնե-

րի գերին դարձած։ Ի տարբերություն նրանց՝ այս զույգը ամեն ինչով

համապատասխան էր, և երկուսն էլ կարծես թե իրար համար ստեղծ-

ված լինեին... Զարմանալի է, բայց սերը այնպիսի թաքցրած գաղտնիքներ ունի,

որոնք բացահայտելու համար ինքդ նույնպես պիտի անցնես դրա

միջով։ Իսկ եթե չես անցել՝ փորձիր և գաղտնիքները կբացվեն քո

առաջ: Եվ իզուր չէր, որ Արան, յուրովի անձնավորություն լինելով,

սիրո հարցում անգամ չգնաց տրորված ճանապարհով, այլ բացեց մի նոր արահետ, որից հաջողությամբ կարող են օգտվել այն անփորձ և

անհամարձակ երիտասարդները, ովքեր դժվարություն ունեն իրենց սերը խոստովանելու։ Հաջորդ օրը նրանք նորից նույն տեղում հանդիպեցին և նորից

Page 16: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

18

բախվեցին իրար։ Սակայն այս անգամվա բախումից միայն նրանց

շուրթերը հպվեցին իրար։ Արան Արուսյակին մեքենայով նորից իր

տուն տարավ, բացեց վերքը, յոդ քսեց, մշակեց և վիրակապեց։ Այս-

պես մի քանի օր շարունակ նա Արուսյակի ոտքին յոդ քսելու համար

հետ էր տանում քերծվածքը փակող նրա զգեստի փեշը, մինչև որ

վերքերը լավացան, աղջիկը հագնվեց իր նախկին ոճով, և Արան այլևս

նրա ոտքի այդ հատվածին հպվելու համար կարիք չուներ շրջա-

զգեստի փեշը բարձրացնելու։ Թեև վերքից հետք անգամ չէր մնացել,

բայց երիտասարդը իր հին սովորությամբ ամեն օր շարունակում էր

զննել ու շոշափել նախկին քերծվածքի տեղը։ Առանց հապաղելու նրանք օրենքով ամուսնացան և այր ու կին

դարձած, թևանցուկ տուն վերադարձան, որպեսզի վայելեն նորա-

պսակներին վերապահված երջանկությունը։ Նրանք շատ երկար ժամանակ աշխարհը մոռացած իրար երեսի

էին նայում ու քաղցր ժպտում: Ժպտալով աշխարհը շրջեցին իրար

հետ, ժպիտը դեմքներից անպակաս՝ մի առ ժամանակ վայելեցին

Ամերիկայի բարիքները: Բայց տարիներ անց, երբ Հայաստան վերա-

դարձան, այդ ժպիտը բուռն սիրո հետ երկուստեք կամաց-կամաց

սկսեց մարել՝ տեղի տալով մռայլությանը: Իսկ երբ ամուսինների մեջ

սերը սկսում է պակասել, և ժպիտը դանդաղորեն չքանում է՝ իր տեղը

զիջելով խոժոռ հայացքներին, ուրեմն ավելորդ է լավ բան սպասել այդ

ընտանիքում:

ԵՎԱՆ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐԻՉԸ, ՍԵԼՋՈՒԿԻ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ

Եթե հարցնեք, թե ով է եղել առաջին մարդը, նրանք, ովքեր ընդու-

նում են Աստծու գոյությունը, առանց վարանելու կասեն, որ Ադամն

է՝ մոռանալով, որ Ադամից առաջ Աստված ստեղծել էր մեկին, որին

պահակ էր կարգել ժամանակի վրա, մի փոքրիկ գնդիկ էր տվել ձեռքը

և պատվիրել, որ այն պտտացնի ու առաջ տա ժամանակը: Այդ պա-

հակը պարտավոր էր արձանագրել այն դեպքերը, որոնք Աստծու

կամքով հիշատակման արժանի էին։ Իր պաշտոնի բերումով այս

մարդը ստացել էր Արձանագրիչ անունը։ Լույսն ու մութը բաժանվելուց հետո երկար ժամանակ Արձանա-

գրիչը անգործ էր: Հիշարժան դեպքեր չկային, որոնք նա իր մեքենայի

մեջ գրանցեր և ժամանակն իր սովորական հունով առաջ տար։ Նա

անհարմար էր զգում պարապությունից, և որպեսզի արդարացներ իր գոյությունը, ցանկանում էր մի բանով զբաղվել, Աստծու առաջ ամո-

թով չմնալ, բայց գործ չէր գտնում, քանզի այդ ժամանակ Աստված

նրա և բոլոր հրեշտակների համար դեռ մնայուն գործատեղեր չէր

բացել, տնտեսությունը բարվոք վիճակում չէր, և ժամանակավոր

Page 17: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

19

ճգնաժամի պատճառով ամենուրեք անգործություն էր։ Արարիչն էլ,

ըստ երևույթին, չէր շտապում վիճակը բարելավել, բայց քանի որ

առաջուց, մինչև գործերի բացվելը, հաստիքներն էր ստեղծել, ուստի

գործավորներին վճարում էր գործազրկության դիմաց այնքան ժա-

մանակ, քանի դեռ տնտեսությունը կարգի չէր բերվել։ Բայց շուտով դա էլ կարգավորվեց, ամեն ինչ իր լուծումն ստացավ,

և անցան դեպքերով հարուստ հազարամյակները, որոնք հավերժ-

ության մեջ վայրկյաններ էին: Արձանագրչի քրտնաջան օրերը վերջ

չունեին: Աստված նորից իր ձեռքով հերթական մեկին պիտի արարեր իր

պատկերով և մարդ կոչեր նրան, եթե նա, ով պիտի արարվեր, ար-

դարացներ իր կոչումը։ Հարցերը շատ էին. ինչպիսի՞ն պետք է լիներ այդ էակը, ի՞նչ նյու-

թից, ի՞նչ չափսի, ինչպե՞ս պիտի շինվեր, մարդ լինելուց բացի ի՞նչ

անձնանուն պիտի կրեր, մարդաշինության արվեստի մեջ գոյություն

ունեցող այս տեսակի համար ո՞ր եղանակը պիտի օգտագործեր

Աստված, ի՞նչ պիտի աներ այդ մարդը արարվելուց հետո, ի՞նչ լեզվով

պիտի խոսեցներ նրան, հաղորդակցվելո՞ւ էր նա իր շրջապատի հետ,

թե՞ մյուսների նման պիտի տարվեր մի տեղ բաց թողնվեր։ Եվ վեր-

ջապես ի՞նչ պաշտոն էր վստահվելու նրան: Աստված արդեն իր գլխում ուներ այս հարցերի պատասխանները:

Արարվելիք մարդը, ինչպես Ադամը, կպչուն կավից պիտի շինվեր:

Մարդաշինական արվեստի ավանդական եղանակի համաձայն այս

մեկը նույնպես ապրելու էր Երկիր մոլորակի վրա: Նա իր մոր ար-

գանդում այր մարդու օգնությամբ պիտի սաղմանվորվեր, ծնվեր ու

մեծանալով՝ ստանար նախատեսված կերպարանքը: Այս մեկին, եթե կարելի է այսպես ասել, տեր Աստվածը հատուկ

պատվերով էր սարքելու: Բանն այն է, որ իրենք իրենցից հույսները

կտրած, հարյուր հազարավոր հայեր աղերսագիր էին ուղարկել Աստ-

ծու անունով: Նրանք պաղատագին խնդրում էին, որ Աստված գլոր-

վելուց հետ պահի անդունդի եզրին հասցրած Հայաստան երկիրը:

Երկինք ուղղված ականջ ծակող այդ բանավոր ու գրավոր դիմում-

նագրերը թեև ձանձրացրել էին Աստծուն, սակայն Նա դրանք չմա-

կագրեց իր տեղակալներին, այլ խոսք տվեց անձամբ զբաղվել, երբ որ

ժամանակը ներեր: Եվ ահա եկել էր այն պահը, երբ Նա պիտի ընդա-

ռաջեր այդ ժողովրդին: Աստված այդ մարդուն ստեղծելով, տալու էր այն լեզուն, որով ինքը

խոսել էր առաջին արարածներ Ադամի ու Եվայի հետ: Եվ վերջապես, այս մարդու անունը հայերի նախահոր պատվին Հայկ էր դնելու և

ուղարկեր ազգերի մեջ ամենաշատ կորուստներ տված, մինչև հիմա

էլ տուժող ազգի երկիրը՝ Հայաստան: Միայն խոհեմ և նվիրված

առաջնորդը կարող էր այնտեղ ապրող ազգին դուրս բերեր խոր նիր-

Page 18: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

20

հից և հասունացներ ու տաներ առաջընթացի ճանապարհով: Աստված տեսնում էր, որ այդ ազգը վերջերս իր պատմական հայ- րենիքի տարածքներից ավելի շատ որակական կորուստներ է կրել և

այնպիսի որակներ է կորցնում, որոնք ցանկացած ազգի գոյության

պայմանն են: Նա նույնիսկ հույս չուներ, որ առանց իր միջամտութ-

յան այդ ազգը առաջիկայում մասնատվելիք հարևան Թուրքիայից ոչ

միայն իր կորցրած հողերը, այլև մի շան լակոտի կերաբաժին էլ հետ

չի ստանալու: Նկատի առնելով, որ այդ վիճակում այդ ազգը նույնիսկ

վերջերս ազատագրած իր պատմական հողերը Արցախում ի վիճակի

չէ պահելու՝ Աստծու գութը շարժվեց, այնքան, որ խղճահարություն-

ից սիրտը սկսեց ճմլվել և որոշեց ինչ գնով էլ լինի՝ ձեռք մեկնել նրան... Արձանագրիչը, որ Ադամի և բոլոր մարդկանց արարվելու սկզբից

մինչև վերջին րոպեն Աստծու մոտից չէր հեռացել և գրանցել էր մար-

դաստեղծման գործողությունը՝ իր բազմապիսի մանրամասներով,

այս անգամ էլ, առանց աչք թարթելու, հետևեց կավից մարդ արարե-

լու բարդ աշխատանքին։ Երկար, լարված աշխատանքով գործը գլուխ բերվեց: Ժամանակն

էր շունչ հաղորդել այդ մարդու մարմնին, որից հետո Աստված ինքն էլ

հանգիստ շունչ կքաշեր: Հոգնած էր և որոշեց մի պահ դադար տալ

գործին։ Իսկ մինչ այդ իր աշխատանքի արդյունքով հիացած՝ ամեն

կողմից նայեց նրան, ինչպես քանդակագործը իր նոր ավարտած

քանդակին։ - Ինչո՞ւ այդքան երկար չարչարվեցիք, տեր Աստվա՛ծ,- համարձակ-

վեց հարցնել Արձանագրիչը: - Բարդ գործերը հեշտ չեն գլուխ գալիս,- պատասխանեց Աստված: - Ի՞նչ կլիներ, եթե ավելի պարզ տեսակից սարքեիք։ - Եթե պարզ տեսակից սարքեմ՝ մարդիկ կսովորեն ու իրենք էլ

կսկսեն սարքել: Հիմա Երկիր մոլորակի վրա ոչ ոք նոր բան չի շինում,

մեկը մյուսից ընդօրինակում է,- ճակատի քրտինքը թիկունքին գցած

ճերմակ թիկնոցի փեշով սրբելով՝ պատասխանեց Աստված:- Այս

մարդու անունը որոշված է, Հայկ եմ դնելու: Այդպես էլ գրիր: - Հրամանքդ, տեր Աստվա՛ծ,- ուրախացավ Արձանագրիչը՝ համես-

տորեն գլուխ տալով: Աստված, թերություն գտնելու նպատակով, մանրամասն շոշա-

փեց այդ մարդու մարմինը, համեմատեց գծագրի հետ և տեսավ, որ

ամեն ինչ նախագծի համապատասխան է, այնպես, ինչպես մտածել

էր։ Այս արարածն իր կատարելությամբ չէր զիջում առաջին մարդուն։

Եվ եթե մի գնահատող հանձնաժողով լիներ, ապա սրան, նախորդ-ների հետ, պետք է առանց վերապահության ընդուներ որպես աշ-

խարհի հանճարեղագույն ստեղծագործությունը և ամենամեծ մրցա-

նակը շնորհեր հեղինակին։ Ու եթե դա չի արվել անցյալում, գոնե

ներկա մարդկությունը պիտի փորձի շտկել իր նախորդների սխալը։

Page 19: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

21

Մարդիկ մի հասարակ գյուտի համար ում ասես՝ մրցանակ են տալիս,

բայց զլանում են իրենց Արարչին շնորհ բերել այդ պարգևից, չնայած

Արարիչը դրա հույսին չի մնացել։ Սակայն ուշադրություն է, խրա-

խուսանք և տարրական հարգանքի տուրք, որ հողածինները չիմա-

նալու են տալիս կամ էլ ականջի ետև են գցում, որպեսզի իրենց ուզած

գյուտարարներին առաջ քշեն։ Բայց որ ճիշտը խոսենք՝ այդ ե՞րբ է

Աստված շոյված զգացել մարդկությունից, որ հիմա զգա։ Նա մինչև

կոկորդը կուշտ է հողածիններից։ Ինչևէ։ Մեր օրերում ամեն մի գիտնական իր գյուտն առած՝ վա-

զում է վկայական ստանալու։ Աստված ստեղծելով իր մեծագույն նո-

րությունը՝ մտքով անգամ չանցկացրեց գոնե այս նոր արարածին

պատենտավորել: Նրա համար այն էլ մեծ բավականություն կլիներ,

եթե այս նոր ստեղծածը գոհ մնար իրենից: Աստված երկու օր աչք չէր փակել, գիշեր-ցերեկ աշխատել էր, և երբ

եկել էր կավե շինվածքին շունչ ու հոգի տալու պահը՝ անքնությունից

աչքերը փակվում էին: - Դու մնա այստեղ, արթուն աչքով հսկիր այս մարդուն,- ասաց Նա

Արձանագրչին,- ես գնամ մի եկու ժամով աչքիս որդը կոտրեմ, որ գամ

շունչ ու հոգի տամ սրան: Աստված գնաց, իսկ Արձանագրիչը, որ նույնպես սաստիկ հոգնած

էր, չկարողացավ դիմանալ, դավաճան քունը հաղթեց նրան, և աչքե-

րը փակվեցին: Թե ինչքան էր քնել, ինքն էլ չէր կարող ասել: Երազի մեջ

հազարամյակների հեռավորությունից մի քաղցր հիշողություն էր այ-

ցի եկել նրան, և նա ապրում էր այդ քաղցր վերհուշով... Երազում տեր Աստված Ադամին էր արարում, և ինքն էլ գրի էր

առնում էր այդ արարչությունն ու անհոգ էր, քանի դեռ կին էակը չէր

հայտնվել իր կյանքում և չգիտեր, թե ինչ է նա ներկայացնում իրենից:

Այլ էր Ադամը: Նա արարվելուց հետո մի բանի պակաս էր զգում: Մի

անծանոթ զգացում հյուծում, մաշում էր նրան: Ադամը չէր ուտում,

շրջապատի նկատմամբ անտարբեր էր, և նա Աստծուն հայտնեց իր

անծանոթ զգացմունքի մասին։ Արարիչն էլ հենց դրան էր սպասում,

և որոշեց երջանկացնել Ադամին՝ նրա համար մի կողակից ստեղծե-

լով։ Դա Աստծու համար այնպիսի մի գործ էր, ինչպես ասենք՝ հմուտ

քանդակագործի համար արձան շինելը։ Միայն, ինչպես քանդակա-

գործին, Աստծուն էլ ժամանակ էր պետք գործը սկսելու ու ավարտին

հասցնելու։ Մանավանդ որ, այս անգամվա ստեղծվելիքը ուրիշ էր՝

կին, որը լինելով բնության մեջ ամենագեղեցիկ արարածը՝ գործի

պատասխանատվությունը ավելացնում էր: Այն կարող էր գլուխ գալ միայն նուրբ, մանրակրկիտ աշխատանքով։ Եվ Աստված այս անգամ կին շինելու համար հրաժարվեց ավան- դական հումքից՝ կպչուն կավից։ Հավանաբար այդ պահին նա իր

ձեռքի տակ բավարար չափով կավ չուներ, կամ էլ ո՞վ գիտի, գուցե չէ՞ր

Page 20: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

22

ուզում գնալ տրորված արահետով և նորամուծության էր ձգտում։

Աստված անզգայացրեց Ադամին, կոտրեց նրա կողոսկրերից մեկը,

մշակման ենթարկեց, արարեց կողակցին և Ադամին անզգայությու-

նից հանելով, հարցրեց, թե ինչ անուն է ուզում տալ իր կողոսկրից

շինվածին։ Թեև այն ժամանակ դեռ կանացի անուններ չկային, բայց

չգիտես որտեղից՝ Ադամը գտավ Եվա անունը՝ չիմանալով, որ իրենից

հետո այն պիտի դառնա բոլոր ժամանակների համար սիրվածն ու

ժամանակակիցը։ Այսօր ո՞վ չի երազում դուստր ունենալ և Եվա կոչել

նրան, կամ ամուսնության առաջարկ անելիս ո՞ր մի երիտասարդը

հավասար արժանիքներով օժտված իր սիրած օրիորդների մեջ առա-

վելությունը չի տալիս Եվային։ Վիրահատելու բժշկական եղանակը հազարամյակներ անց միայն

հայտնի դարձավ բժիշկներին, որոնք սովորեցին անջատել ու հեռաց-

նել մարդկանց մարմնի անպետք մասերը։ Սակայն տղամարդու

մարմնի մի մասից կին պատրաստելու գաղտնիքը Աստված անհայտ

թողեց գիտությանը՝ շատ համարելով նրանց համար։ Ադամը կարիք չուներ սպասելու մինչև Եվան մեծանար։ Աստծու

հրամանով Արձանագրիչը տասնութ տարով առաջ տարավ ժամա-

նակը, ու Եվան չափահաս դարձավ, տասնութ տարեկան և իր ողջ

վեհությամբ ու հմայքով կանգնեց Ադամի կողքին։ Տեսնել էր պետք,

թե ինչպես էին Ադամի աչքերը փայլում երջանկությունից։ Եթե Աստ-

ված կարևորություն չէր տվել Ադամի տեսքին, ապա հանձին Եվայի

նա ստեղծեց այնպիսի մի կին, որն ի տարբերություն մեր ժամա-

նակների կանանց՝ կարիք չուներ իր ժամանակը վարսահարդարների

մոտ անցկացնելու, քիմիական ներկերով, սրսկումների ու վիրա-

բուժական միջամտությամբ լրացնելու իր գեղեցկության պակասը,

կոծկելու արտաքին թերությունները, քանզի թերություն ասած բանը

խորթ էր նրա մարմնին։ Աստված նրան կատարյալ մարմին պար-

գևելով, ազատել էր այն հոգսերից, որոնք շատ են անհանգստացնում

Եվայի մեր ժամանակվա հետնորդներին։ Ադամը ամոթ ասածի մասին գաղափար չուներ: Նա Աստծու աչքի

առաջ Եվային իր գիրկն առավ, շոշափեց, ձեռքը արգելված տեղերին

գցեց, և բնազդով նրանց շրթունքները կպան իրար, նրանք ավելի

կխորացնեին հարաբերությունները, եթե Աստված աչքերը չոլորեր

Ադամի վրա՝ ասելով. - Ադա՛մ, այն, ինչ հիմա ուզում ես անել, շնություն է: Այդպիսի բա-

ների համար անտառ գոյություն ունի, վերցրու Եվայիդ և տար մի

թաքուն տեղ: Եվան իր հայտնությամբ ջերմացրեց Ադամի միապաղաղ առօր-

յան, սիրեց նրան և այնպիսի նոր իմաստ հաղորդեց նրա կյանքին, որ

Ադամը հասկացավ, թե որն է երջանկությունը։ Նրանք երկուսով

աշխարհում առաջինն էին, որ մարդկության համար բացահայտեցին

Page 21: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

23

սիրո գաղտնիքը։ Հետո, իհարկե, գալու էին ուրիշ սիրահարներ, ո-

րոնք խանդի ու խարդավանքի զոհ դառնալով հանդերձ, ամուր էին մնալու իրենց սիրո մեջ և խամրեցնելու էին Ադամի ու Եվայի սերը… Խանդը դեռևս ծանոթ չէր Ադամին, ո՞ւմ պիտի խանդեր նա, Աստ-

ծո՞ւն, Արձանագրիչի՞ն, թե՞ հրեշտակներին: Եթե Աստված Եվայի

կարիքն ունենար, մի հատ էլ իր համար կստեղծեր, իսկ Արձա-

նագրիչը, նրա կարծիքով ծեր էր, խանդի առարկա դառնալու համար,

հրեշտակներն էլ անսեռ էին և վտանգավոր չէին: Ադամը երբեմն

մենակ էր թողնում իր կողակցին, երբ զբաղվում էր օրվա գործերով։

Եվան էլ առիթ չուներ Ադամին խանդելու, և իր ժամանակը տրա-

մադրում էր շրջապատը ճանաչելուն։ Բնության գեղեցկությամբ հրա-

պուրված՝ կնոջը յուրահատուկ հետաքրքրությամբ, նա շրջում էր

Դրախտի մեջ, ծաղիկներ էր քաղում, փնջեր կապում և զմայլվում

դրանցով։ Հազարամյակներ հետո ճապոնացի ծաղկաբանները ծաղ-

իկների հետ վարվելու Եվայի փորձը յուրացնելով՝ ստեղծելու էին մի

նոր, աշխարհի բոլոր ծաղկասերների նախանձը շարժող գիտություն։ Եվան, սակայն, օրվա մեծ մասը հատկացնում էր Ադամին՝ նրա

համար ճաշ եփելով, իսկ գիշերները վաստակած հանգստությամբ

պառկում էր նրա կողքին՝ բավարարելով նրա սիրային կարիքները և

երազելով իրենց անդրանիկ զավակի մասին։ Այդ ժամանակ, երբ նրանք աշխարհից վերացած՝ իրենց սերն էին

վայելում, հանկարծ հայտնվեց մեկը, որը փորձեց սիրահետել Եվա-

յին, սիրաշահել ու կտրել Ադամից։ Նա ինքն իրեն չէր մեղադրում

ուրիշի կնոջը իրենով անելու ցանկասիրության համար, որովհետև

չգիտեր ինչ է կինը, սիրային արկածներ չէր որոնում և մեղավոր չէր,

որ սեր կոչվող այդ անծանոթ զգացումը մտել էր իր սիրտը։ Սիրա-

տենչ այդ էակը ներքուստ համաձայն չէր Արարչի այն կարծիքին, որ

այնպիսի գեղեցիկ մի կին, ինչպիսին Եվան է, ստեղծված է միայն մեկ

տղամարդու համար, ընդամենը մեկի սեփականությունն է, և երկ-

րորդ անձը զրկված է նրանից օգտվելու իրավունքից։ Ի վերուստ

սահմանված այդ անարդար ու խստիվ արգելքը հաշվի առնելով՝ այս

անձը համարձակվեց խնդրել Աստծուն, որ Նա ճիշտ այդպիսի մի

Եվա էլ իր համար պատրաստի, սակայն այդ գաղափարը Աստծու

ծրագրերից դուրս էր և մերժվեց: Եվայի գոյությունը գայթակղում էր այս արարածին։ Եվան նրա

թուլությունն էր: Առաջին կնոջով հափշտակված և նրա պատճառով

քունը իսպառ կորցրած այս անձը ոչ այլ ոք էր, քան ինքը՝ երազատե-

սը, մեզ ծանոթ Արձանագրիչը։ Արձանագրիչը հավատարմորեն ծա-ռայում էր Տիրոջը և երբևէ չէր չարաշահել իր պաշտոնը։ Բայց երբ

տեսավ, թե ինչպես Ադամի կողոսկրից պատրաստված Եվան դար-

ձավ տասնութ տարեկան և հառնեց իր առջև, հանկարծ կիրքը տիրեց

նրան, և այդ օրվանից նա հանգիստ չուներ...

Page 22: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

24

Ժամանակը արձանագրելու համար ստեղծված այս անձը համար- ձակություն ունեցավ Եվայի ձեռքը խնդրելու և նրանից սեր աղերսե- լու: Նա գաղտագողի հետևելով Ադամի կնոջը և մի օր նրան մենակ

գտնելով, ագահորեն գրկեց և չէր ուզում բաց թողնել։ Դա պատահեց

այն պահին, երբ Եվան Բանսարկուից գայթակղված՝ նստել էր խուր-

մայի ծառի տակ և ախորժակով արգելված պտուղներն էր վայելում։

Եվ այն պահին, երբ Եվան ուզում էր ծառից իր ձեռքով քաղած միրգը

կիսել Արձանագրչի հետ, Ադամը հեռվից նկատեց նրանց և հասկա-

նալով, թե ինչ բան է խանդը՝ առաջ նետվեց, Արձանագրչին կոպ-

տորեն հրեց մի կողմ ու հափշտակեց Եվայի ձեռքը։ Եվան շրջվեց և

կարեկցանքով նայեց տխուր կանգնած Արձանագրչին։ Խանդից

բորբոքված Ադամը չհանդուրժեց իր կողակցի այդ կարեկցական

վերաբերմունքը և նրա ձեռքից առնելով տանձի չափ մեծ, կրծած

խուրման՝ շպրտեց Արձանագրիչի վրա։ Արձանագրիչը վերցրեց այն,

հոտոտեց, ցանկանալով այդ պտղից Եվայի հոտն առնել, դրեց

հագուստի գրպանն ու անզուսպ կատաղությամբ հայհոյեց Ադամին՝

կոչելով անասո՜ւն։ Այն ժամանակ դեռ ոչ մի արարած ուրիշ արարածի

անասուն չէր անվանել, և անասունը իր պատվավոր տեղն ուներ

կենդանական տեսակների մեջ, բնականաբար մարդն էլ՝ իր տեղը։

Այնպես որ, անասուն ասելով՝ կենդանական աշխարհի այդ տեսակին

ոչ ոք չէր անպատվում ու նսեմացնում, և կենդանիներն էլ իրենց

վիրավորված չէին զգում: Սակայն Արձանագրիչը մտքով առաջ անց-

նելով, փոխեց մինչ այդ եղած կարծրացած պատկերացումը՝ Ադամին

համեմատելով անասունի հետ։ Այդ օրից անասունը, որպես անպատ-

վաբեր պիտակ, կցվեց մարդուն և մինչև օրս չի լքում նրան։ Արձանագրիչը այլևս չտեսավ առաջին տիկնոջը: Աստված խստիվ

հանդիմանեց նրան և իր ամուսնուն, քանի որ խուրմա էին կերել՝

առանց իրեն հարցնելու: Նա պատրաստվում էր իր ձեռքով ստեղծած

արարածներին վտարել Դրախտից։ Այդ արգելված պտուղը իմաստնացրել էր նրանց: Բացվել էին

Ադամի ու Եվայի աչքերը, և նրանք այնպիսի բաների մասին էին

խոսում, որ փոխանակ իրենք ամաչեին, Աստված էր ամաչում իրենց

փոխարեն և երկու ձեռքով փակելով ականջները՝ չէր ուզում լսել։

Աստծուն ձեռնտու չէր այդ անպատկառներին Դրախտում թողնել,

քանզի նրանց ներկայությունը Դրախտը ապականում էր, ուստի Նա

երես թեքեց այդ երկուսից և նրանց իրերը շալակները տալով՝ հեռաց-

րեց իր տիրույթներից։ Մտածելով, որ նրանցից հետո այլևս Դրախ-

տը ոչ ոքի հարկավոր չէ, Նա կտրել տվեց խուրմայի ու բանանի բոլոր ծառերն ու սառեցրեց եղանակը: Սա դեռևս ողբերգություն չէր։ Իս-

կական ողբերգությունը հետո էր գալու, երբ իրենց նախապապի ու

նախատատի հանցավոր արարքի համար մինչև վերջ պատասխան

էին տալու նրանց սերունդները:

Page 23: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

25

Եվ այսպես, Արարիչն անիծեց Ադամին ու Եվային և որոշեց, որ

նրանց մեղքի պատճառով տուժեն նաև նրանցից ծնվածները: Անար-

դար էր դա, թե արդար, դժվար է ասել, քանզի Աստծու գործերը

անքննելի են: Սակայն այսօր ազգերի ընտանիքում կա մի ցեղ, որի

պապերը ժամանակին սպանեցին մի ազգի՝ իր պապենական բնօր-

րանում, զավթեցին նրա ունեցվածքն ու հայրենիքը, բայց այդ հան-

ցագործների թոռները արհամարհում են Աստծու օրենքը և ասում են,

թե իրենք պատասխանատու չեն իրենց պապերի ու տատերի արած-

ների համար։ Ո՞վ է իրավացի. այդ ցեղի զավակնե՞րը, Աստծու օրենքը

խմբագրած ազգերի ընտանի՞քը, որը սատարում է նրանց, թե՞ Աստ-

ված՝ իր օրենքով: Այդ արդեն կարծես թե դուրս է մղվել Աստծու

իրավասությունից: Եվ այնպես պատահեց, որ Արձանագրիչը ո՛չ Եվային տեսավ և ո՛չ

էլ համարձակվեց Աստծուն աղաչել, որ Նա մի երկրորդ Եվա էլ իր

համար սարքի։ Թող այդ էակը լիներ ցանկացած նյութից, նույնիսկ իր

սեփական գանգոսկրից, միայն թե ինքն էլ իր Եվան ունենար կողքին,

սակայն դա լինելու բան չէր... Այս դեպքից հազարավոր տարիներ էին անցել, բայց առաջին կին

արարածը չէր հեռանում Արձանագրչի մտքից, և նա հաճախ երազում

տեսնում էր նրան: Արթնացավ ականջին հասնող խոսակցությունից... - Լավ հիշիր, որ չմոռանաս,- լսեց նա ինչ-որ մեկի ծանոթ ձայնը։-

Ապա, կրկնիր, տեսնեմ հիշո՞ւմ ես։ - Սելջուկ,- պատրաստակամ պատասխանեց խոսակիցը։ Արձանագրիչը զարմանքից քար կտրեց: Այս արարածին մի քանի

անգամ հանդիպել էր ոչ պատեհ առիթներով: Քանի անգամ էր Աստ-

ված սրան վռնդել իր տիրույթներից, բայց սա պնդերեսի նման նորից

գալիս էր ինչ-որ բան խնդրելու կամ խորհուրդներ տալու: Եվ հիմա, ոչ

ավել, ոչ պակաս, եկել էր Աստծու ստեղծած նոր մարդուն տեսնելու,

իհարկե, ոչ բարի նպատակով... - Ապրես, ուրեմն չես մոռանա, որ քո անունը Սելջուկ է,- ասաց

հյուրը՝ քաջալերված և գոհ էր, որ Սելջուկի հիշողությունը տեղն է և

կարիք չունի դրա վրա աշխատելու: - Գո՞հ ես, հո մարմնի արտաքին մասի կամ ներքին օրգանի պա-

կասություն չե՞ս զգում,- հարցրեց անծանոթը Սելջուկ կոչեցյալին։ Սելջուկը դժգոհելու առիթ չուներ և ասաց. - Ամեն ինչ տեղին է, ոչ մի մասի պակասություն չեմ զգում և շատ

գոհ եմ, որ, ինչպես ինքդ ես ասում, շունչ ու հոգի տվեցիր ինձ։ Սելջուկն ի՞նչ իմանար, թե ով է իրեն շունչ ու հոգի տվողը և եզա-

կիով դիմեց նրան, որովհետև դեռ չգիտեր հոգնակիով խոսելու ձևը։

Հետո պիտի սովորեր, երբ նույն մարմնով իրենց գյուղում վերածնվե-

լուց հետո քաղաք ընկներ:

Page 24: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

26

Սելջուկի մարմնի բոլոր անդամները հարազատ էին իրեն, և նա հարմարվել էր իր մարմնին։ Քիչ անց նա արդեն գիտեր, թե իր որ անդամը ինչի համար է և առանց դժվարության գործի էր դնում

դրանք՝ բացում-փակում էր աչքերը, տեսնում էր հեռուները, շրթունք-

ները շարժում, ականջները սրում՝ լսելու շրջապատի ձայները, ոտքե-

րը ստուգելու նպատակով դոփում էր գետնին, և ձեռքերը երկարում

դեպի ամեն մի անթույլատրելի բան։ Քաղց զգալով՝ նա կերավ հյուրի

տված բարիքներից և զգաց բերանի համը։ - Ուրեմն ամեն ինչ կարգի՞ն է, մարմնի նոր մաս հարկավոր չէ՞,-

հարցրեց անկոչ հյուրը: Սելջուկը իր մարմնի արտաքին բոլոր մասերին ծանոթ էր, բացի

ոտքերի արանքում կախված մի երկարավուն մսակտորից, որի ինչ

լինելը դեռ չէր պարզել, և հյուրի հարցին պատասխանեց. - Ամեն ինչ կարգին է, դեռ մի բան էլ ավելի: Հյուրը ժպտաց, չիմանալով ինչ պատասխանի: Սելջուկը ծարավել էր, հյուրը նրան ջուր էր խմացրել, հետո ջուրը

դուրս էր թափվել մարմնի այդ անծանոթ մասից: Նա կարծելով, թե

սեփական արտաթորանքը ըմպելիք է, համտեսել էր այն, աղի համ էր

զգացել և հասկացել նաև այդ անծանոթ անդամի նշանակությունը։

Ուրեմն իր մարմնում աղաջուր է հավաքվում, և այդ ծորակը նախա-

տեսված է այնտեղ ավելացած աղահամ ջուրը դուրս թափելու ու

նորից ըմպելու համար։ Ի՞նչ իմանար սովորական մահկանացուն, որ

մարմնից ջուրը հեռացնելուց բացի այդ մսակտորը հետագայում

ծառայելու է մի ուրիշ, աննպաստ գործի։ Դրա օգնությամբ նա իր

նման անարժան սերունդ պիտի արտադրեր՝ փորձանք դարձնելով

այն երկրի գլխին, ուր պիտի ուղարկվեր նա: - Այդ դո՞ւք եք, Բանսարկու, ի՞նչ գործ ունեք այս տիրույթում: Չգի-

տե՞ք, որ Աստված ձեր երեսը տեսնել չի ուզում,- ժամեր տևած խոր

քնից արթնանալով և աչքերը տրորելով՝ ասաց Արձանագրիչը: - Ձայն ծպտուն չհանեք,- հրամայեց հյուրը, որը, ինչպես պարզվեց՝

Բանսարկուն էր, ինքը՝ Բեհզեբուղը կամ նորին մեծություն Սատա-

նան: - Այդ ո՞ւմ հետ էիք զրուցում, պարոն Բանսարկո՛ւ,- հարցրեց Ար-

ձանագրիչը: - Սելջուկի հետ, մեր տեր Աստծու գործը թեթևացրի, ինքս նրան

շունչ ու հոգի տվեցի: - Իսկ դեմքն ինչո՞ւ եք այդքան այլանդակել, դունչը սրել, թշերը

ուռցրել, աչքերին չարախինդ արտահայտություն տվել, ճակատը նե-ղացրել, ականջներն էլ կարծես լոշտակներ լինեն: Մարմինն էլ աչքիս

շատ փոքր է երևում, ինչպես թզուկ: Տեր Աստված այդպե՞ս էր քան- դակել նրան: - Ես Սելջուկին իր իսկական կերպարի մեջ դրեցի:

Page 25: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

27

- Ի՞նչ Սելջուկ, Աստված Հայկ է դրել այս մարդու անունը: - Այս մարդու անունը Հայկ կարող էր լինել, եթե Աստված կիսատ չթողներ իր գործը: - Ուրեմն բնօրինակն ապականել ե՞ք, սրիկա՛, անունն էլ Սելջուկ եք

դարձրե՞լ,- ձայնը բարձրացրեց Արձանագրիչը: - Փորձեք ձեր լեզուն կարճել, պարոն Արձանագրի՛չ:

Բանսարկուն քրքջաց, Սելջուկի ձեռքը բռնած տարավ թփերի ետ-

ևում թաքցրեց, որ եթե Աստված արթնանալու լիներ՝ չխափաներ իր

նպատակները: Արձանագրիչը վազեց նրանց ետևից, սակայն Բան-

սարկուն կանգնեցրեց նրան՝ թույլ չտալով, որ առաջ գնա: - Ի՞նչ արեցիք Հայկին:

- Մոռացեք Հայկին, նրա անունը հիմա Սելջուկ է, և արդեն ուշ է

նրան գտնելը: Հիմա լսեք, ինչ եմ ասում: Ես ձեզ առաջարկում եմ իմ

ծառայությունը։ Ուզո՞ւմ եք, որ նա ձերը լինի։ - Ո՞վ,- հարցրեց Արձանագրիչը։ - Այն աղջիկը։ - Ի՞նչ աղջիկ: - Ադամի կին Եվան,- Արձանագրչի թույլ տեղը գտնելով՝ ասաց

Բանսարկուն: - Գիտե՞ք, թե քանի՞ հազար տարի է անցել և վստահ չեմ, որ նա

ապրում է: - Ապրում է ու դեռ այդ տարիքում թարմությունն ու հմայքը չի

կորցրել: - Իսկապե՞ս,- ուրախացավ Արձանագրիչը,- գլխիս վրա տեղ կու-

նենաք, ես մինչև մահ ու գերեզման պարտական կլինեմ ձեզ։ - Դուք մահ չունեք, դուք էլ ինձ պես հավերժ եք: - Բայց տեր Աստված հակառակն էր ասում:

- Ես ձեզ հավիտյան անմահություն եմ խոստանում, բայց դրա դի-

մաց ինձ մի ծառայություն պիտի մատուցեք: Լսել եմ ժամանակի նոր

մեքենա եք ստացել։ - Երկու հատ, մեկը տեր Աստված պահեց իրեն, մյուսը թողեց ինձ:

Իսկ ինչո՞ւ է այն հետաքրքրում ձեզ:

- Շատ եմ ուզում տեսնել, թե աշխարհում ինչ է կատարվում:

- Տեր Աստված խստիվ արգելել է այն հետ ու առաջ տալ: Ասում է

տիեզերքը պետք է իր բնական հունով ընթանա, առանց մեր մի-

ջամտության, մանավանդ Երկիրը, որպեսզի իր շավղից դուրս չգա:

- Բարի,- ասաց Բանսարկուն,- այնպես կանենք, որ իր շավղի մեջ

մնա, իսկ կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ է կատարվում մոլորակի վրա: Վատ չի լինի, եթե այն մի երկու օրով տաք ինձ:

- Այն իմ մոտից իրավունք չունի բացակայելու:

- Այդ դեպքում տվեք ձեր ներկայությամբ աշխատացնեմ: Թե՞ կաս-

կածում եք, որ կարող եմ փչացնել այն:

Page 26: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

28

- Շատ պարզ ու հասարակ, գործիք է, պարոն Բանսարկո՛ւ, բայց շինված է գիտության սաղմնավորման ժամանակաշրջանում, ես՝ մաշված ուղեղս, վաղուց ձեռքս չեմ առել այն։ - Դուք, ինչքան ինձ հայտնի է, սիրո հարցում էլ եք հնին կառչած

մնացել։ - Եթե Եվային նկատի ունեք, նա իմ միակ ու առաջին սերն էր, իսկ

առաջին սերը երբեք չի հնանում,- ասաց Արձանագրիչը՝ թաքցնելով

հուզմունքից խոնավացած աչքերը,- իսկ երկրորդ սեր միայն Երկիր

մոլորակի վրա կարելի է գտնել: - Իսկ ինչո՞ւ չգտնել, ես կօգնեմ ձեզ տեղափոխվել Երկիր, և դուք

այնտեղ կարող եք ձեր սրտի ուզածով մի կին գտնել ու սիրել:

Արձանագրիչը ձեռքը տարավ ծոցագրպանն ու այնտեղից հանեց

խուրմայի մի քանի խունացած կորիզներ և հոտոտելով՝ Եվայի յոթ

հազարամյա հոտն առավ նրանցից։ - Այդ ի՞նչ է, պարոն Արձանագրի՛չ,- քմծիծաղ տալով հարցրեց

Բանսարկուն։ - Սրանք արգելված մրգերի կորիզներն են, այն մրգերի, որոնք ճա-

շակեցին Եվան ու նրա ամուսինը՝ իրենցից հետո եկող մարդկային

բոլոր սերունդներին թողնելով մեղքերի տակ։ - Այս կորիզը մեր նվաճումն է, պարոն Արձանագրի՛չ, քանի որ սրա-

նով են բացվել այսպես ասած՝ մեղքերի ակունքները։ Սրանք թանգա-

րանային մասունքներ են, արժանի «Գինեսի» գրքում գրանցվելու, և

սրանք դուք լավ պետք է պահեք։ - Արդեն յոթ հազար տարի է պահում եմ աչքի լույսի պես, և Եվայի

կարոտը սրանցից եմ առնում։ - Մտնում եմ ձեր դրության մեջ, պարոն Արձանագրի՛չ: Ես ամեն

ինչ կանեմ, որ դուք հանդիպեք սեր սիրած Եվային, և նա կդառնա ձեր

սրտի տերը: Բայց ավելի լավ է՝ անցնենք առաջ։ Ուրեմն ասում եք՝

դժվարանո՞ւմ եք աշխատացնել այդ ժամանակի մեքենան։ - Հիմա կփորձեմ։ Սա մի առավելություն ունի. եթե դանդաղ ես ա-

ռաջ կամ հետ տալիս, ժամանակի ընթացքը համարյա չի խախտվում:

Հիմա ասեք ինչքա՞ն առաջ տամ, ներքևում արդեն դոփում են տե-

ղում։ - Ոչ թե դոփում են, ես կասեի՝ մեկ քայլ առաջ են գնում, երկու քայլ

հետ, նահանջում են։ - Մի երկու հարյուր տարով հետ գնացեք։ - Հե՞տ,- զարմացավ Արձանագրիչը։- Ես երբեք հետ չեմ տվել ժա-

մանակը, պարոն Բանսարկո՛ւ, մի անգամ շատ կամեցա Եվային տեսնել, բայց զսպեցի ինձ, սպանեցի կարոտս, քանզի վախեցա, որ

կկասեցնեմ սերունդների առաջընթացը։ - Մի վախեցեք դրանից, պարոն Արձանագրի՛չ, ո՞վ մեղադրեց այն

ցեղերին, որոնք հայտնվելով քաղաքակիրթ երկրներում, կասեցրեցին

Page 27: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

29

նրանց առաջընթացն ու հետ տարան երկու հազար տարով։ Ձեզ

կենդանի օրինակ այն երկիրը, որտեղ թերևս առաջիկայում դուք պաշտոնավարեք: - Հավանաբար թուրքերի՞ն նկատի ունեք, ես թուրքի հետ չեմ աշ-

խատի, պարոն Բանսարկո՛ւ։ - Այո, մյուսները եկան ու անցան, իսկ ձեր ասած թուրքերը մնա-

ցին։ Մենք միայն մի պահ նոր սերունդներին մի երկու հարյուր տա-

րով հետ կտանենք։ Թող տեսնեն, թե իրենց նախնիների համեմատ

իրենք ինչպիսի արքայական պայմաններում են ապրել։ Իսկ ինչ վե-

րաբերում է ձեր պաշտոնավարելուն, մի մտահոգվեք, դուք Թուրքիա

չեք գնա: - Լավ, որ ուզում եք, հետ կտամ, բայց շատ դանդաղ, ես կփորձեմ

հետ տանել, բայց արդյո՞ք փտած ուղեղս կկարողանա կառավարել

այն և խախտված ժամանակը իր տեղը գցել: - Ես ինքս կկառավարեմ, պարոն Արձանագրի՛չ, ես էլ վատ չեմ տի-

րապետում այդ գործիքին։ - Ներեցե՛ք, քանի դեռ ուրիշ արձանագրիչներ չեն հայտնվել Տիե-

զերքում, առայժմ ինձանից բացի ոչ ոք չի կարող տիրապետել ժա-

մանակին։ - Դուք ձեր մեքենայով ինչպես ուզում՝ վարվում էիք ժամանակի

հետ, ձեր կամքն էիք թելադրում, և դրանից բացի այդ մեքենան

աշխատում է շատ դանդաղ, հին ժամանակների համար է։ Նոր ժա-

մանակներին նոր արագություններ են պետք, որոնք ժամանակը

առաջ տանեն արագ թափով։ - Պարոն Բանսարկո՛ւ, տեր Աստվածը ճիշտ է ասում, որ ամեն ինչի

նորը չէ, որ լավ է, նա հիասթափված է ներկա մարդկությունից։ - Մի շահագործեք տեր Աստծու անունը, Նա հավանաբար ուրիշ

բան նկատի ունի։ - Ի՞նչ եք ուզում տեսնել անցյալում։ - Հեղափոխություններ, հեղաշրջումներ, ինչպես օրինակ Ֆրանսի-

ական հեղափոխությունը, երբ «Մարսելիոզ» էին երգում, երբ եղ-

բայրը եղբոր դեմ էր դուրս եկել, քույրը՝ քրոջ, կինը՝ ամուսնու, շունը՝

տիրոջ… - Լավ չէ, իհարկե, երբ շունը տիրոջ դեմ է դուրս գալիս: - Ոչ, մեզ հենց այդ է պետք, որ շունը տիրոջը չճանաչի, կամ էլ հա-

կառակը։ Թող տերերը նոր շներ գտնեն, և շները ուրիշ նոր տերեր

ունենան: Կուզեմ տեսնել այն երանելի ժամանակները, երբ Մոլորա-

կը բռնված էր հեղափոխություններով,- ասաց Բանսարկուն և հա-յացքը գցեց կլոր գնդիկի մեջ երևացող տեսարանին, որը ուղեկցվում

էր երգերով, խոսքերով, հարայ - հրոցներով ու անկապ ձայներով։-

Ախորժակներին նայիր,- լսվեց Բանսարկուի հրճվալից քրքիջը։- Ազա-

տությո՜ւն, հավասարությո՜ւն, երջանկությո՜ւն, եղբայրությո՜ւն, ութ-

Page 28: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

30

ժամյա աշխատանքային օ՜ր…։ Մարդկային ամբոխներ, ամեն տեղ՝ նկարներով ու կարգախոսներով։ - Հենց այդ կարգախոսներով խաբվեցին նրանք… - Լուսավորություն էին ուզում այդ տխմարները։ - Միթե չէի՞ն հասկանում, որ դրանք խոսքեր են։ Այդ ազատությու-

նը դրանց համար եղավ բանտարկյալի ազատություն, եղբայրութ-

յունը հավասարվեց թշնամությանը։ - Հավասարություն չի եղել և չի լինի,- ասաց Բանսարկուն,- իսկ

այն լուսավորությունը, որ հատկացրինք դրանց՝ ավելի մութ եղավ,

քան գիշերայն անլուսին խավարը։ Թող լուսավորվեն։ Ի՞նչ իմանային

այդ հիմար արարածները, որ իրենց ուզած լույսը մի օր մեծ փորձանք

է բերելու իրենց գլխին։ Իսկ եթե մի հարյուր տարի էլ քշե՞նք առաջ։ - Ոչի՞նչ, որ շատ առաջ տվեցի, բայց սա էլ կարևոր պահ է, Նայեք,

նայեք, պարոն Բանսարկո՛ւ, մի մեծ կայսրություն է քանդվում, այն

ճաղատ գլխով առաջնորդի արձաններն են հանում։ - Ո՞ր մի ճաղատի, նրա՞, որ դարի խիղճն էր, որի պատկերն էին

պաշտում և անունո՞վ երդվում։ - Այո, այո, հենց այդ ճաղատի, որը մեր դարաշրջանի խիղճն էր,

ոգին ու միտքը, որը միշտ և ամենուրեք այդ երկրի ժողովրդի հետ էր՝

կենդանի թե հետմահու, տան մեջ, խանութում, թե բաղնիքում։ - Մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի բա-

րեկամ և համախոհ, ինչպիսին այդ ճաղատն էր, մենք դեռ չենք ունե-

ցել, պարոն Արձանագրի՛չ։ - Մենք՝ ո՞վ:

- Ես և դուք:

- Բայց ես ձեր դաշնակիցը չեմ, և ոչ էլ տեր Աստվածը:

- Տեր Աստվածը՝ ոչ, բայց դուք կդառնաք իմ դաշնակիցը:

- Ինչպե՞ս թե,- զարմացախառն արտահայտությամբ աչքերը Բան-

սարկուին հառեց Արձանագրիչը:- Դա լինելու բան չէ, ես իմ տեր

Աստծուն չեմ դավաճանի:

- Հանգամանքները կստիպեն ձեզ դաշնակցել ինձ հետ, լավ, անցեք

առաջ...

Արձանագրիչը մի պահ դադար տվեց, չհասկանալով, թե ինչ է ու-

զում ասել Բանսարկուն:

- Եվայո՞վ եք ուզում կաշառել ինձ, դա չի լինի:

- Ի՞նչ եք տեսնում, պարոն Արձանագրի՛չ:

- Նայեք, ապա նայեք այս երախտամոռներին, սրանք նույնպես հե-

տևեցին ճնշված ազգերին և նրանց օրինակով տապալում են ճաղատ առաջնորդի արձանները։ - Ո՞վքեր։ - Սրանք, որ երբեք պետություն չեն ունեցել, և ինչի որ հասել են՝

շնորհիվ այդ ճաղատի, որը սրանց համար սահմաններ գծեց՝ հայերի

Page 29: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

31

և ուրիշ ազգերի հողերի հաշվին, նրանցից կտրեց, սրանց տվեց և սրանց համար հանրապետություն ստեղծեց։ - Դա ձեր գործը չէ, թե ինչ է արել ճաղատը սրանց համար, և աշ-

խատեք հեռու մնալ քաղաքականությունից ու գնահատականներ

տալուց,- նախատեց Բանսարկուն։ - Նրա չիր դարձած մարմինն են ուզում հողին հանձնել, բայց հողը

չի ընդունում, վախենում է, որ ծիլեր տա։ Ազգերը ոտքի են կանգնել,

անկախություն են ուզում, պարոն Բանսարկո՛ւ։ - Թող անկախանան, ինչքան շատ անկախանան, այնքան շատ

կախման մեջ կընկնեն։ - Ո՞ւմից։ - Մեզնից, ապո՛ւշ։ Կներեք, պարոն Արձանագրի՛չ, մի քիչ կոպիտ

ստացվեց։ - Դիմեք ինձ միշտ այդպես, ավելի լավ է ապուշ ասեք, քան մաշված

ուղեղ։ Միտքս պայծառացել է։ - Բայց վերջերս դուք քնկոտ եք դարձել, տեր Աստծու կարծիքով

ձեր միտքը քանի գնում, խամրում է, և դուք մնում եք նույն մաշված

ուղեղը, բայց մի մտահոգվեք, ես կվերականգնեմ ձեր նախկին առույ-

գությունը։ Արձանագրիչը արհամարհանքը կուլ տալով, դանդաղորեն շարու-

նակեց առաջ տալ ժամանակը։ Իրեն ստորացնելու համար կուզեր մի

երկու անպատիվ խոսք ասեր Բանսարկուին և թքեր երեսին, բայց

Եվային տեսնելու կարոտը զսպեց նրան: - Լավ, անցած լինի,- ասաց Բանսարկուն։ - Ուրիշ ի՞նչ եք տեսնում։ - Նայեք, պարոն Բանսարկո՛ւ, ինչքան թոկից փախած ու խաժա-

մուժ կա, դուրս եկան ամբոխի միջից և հիմա անցնում են իշխա-

նութեան գլուխ։ - Դա յուրահատուկ է հեղաշրջումներին: Միշտ էլ այդպես է եղել։

Հեղափոխության բարիքներից ձեր ասած խաժամուժն ու տականք-

ներն են եղել օգտվողները,- բացատրեց Բանսարկուն։- Նորություն-

ներ, նորություններ կուզեի տեսնել: Իսկ հիմա ի՞նչ է երևում։ Բանսարկուն լարված սպասում էր, թե ներքևում կատարվող ինչ

նոր հախուռն իրադարձության ականատես կլինի, բայց ինչպես եր-

ևում էր, նրա սպասելիքները չէին արդարանում։ Արձանագրիչը նորից առաջ տվեց ժամանակը և նրանց առաջ երև-

ացին ծուխ ու մոխիր, բացվեցին պատերազմական տեսարաններ… - Մի քանի քրիստոնյա երկրներ միացել ու Եվրոպայի մեջ դաժան-

որեն ծեծում են իրենց հավատակցին։ Նրա բաժան-բաժան եղած մարմնից մի քանի իսլամական երկրներ են վերաձևում։ - Չխաբնվեք, պարոն Արձանագրի՛չ, Հռոմի պապն անգամ քրիս- տոնյա չէ,- ասաց Բանսարկուն։ - Իսկ այդ երկրները միայն անունով

են քրիստոնյա։ Թե բովանդակությամբ ի՞նչ են, հետո կիմանաս։

Page 30: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

32

Բայց դրանք մեր հավատարիմ ենթականերն են և լավ գիտեն իրենց

գործը: Ուրիշ ի՞նչ եք տեսնում։ - Խառը ժամանակներ են, պարոն Բանսարկո՛ւ։ - Դուք այն ասեք, պարոն Արձանագրի՛չ, ժողովրդավարությունը

լայն քայլերո՞վ է առաջ գնում, թե դեռ շարունակում է կրիայի նման

դոփել տեղում։ - Բավական լայն քայլերով, պարոն Բանսարկո՛ւ։ Նոր քաղաքն եմ

տեսնում, սավառնող օդանավեր, զույգ երկնաքերները գետնին հա-

վասարեցված, փոշու ու խավարի մեջ կորած, նորից սավառնող օդա-

նավեր և ռմբակոծումներ։ Մթության մեջ խարխափող պետություն-

ների վրա նոր հարձակումներ եմ տեսնում։ - Ժամանակը մոտեցել է,- նկատեց Բանսարկուն։ - Ժամանակը ինչի՞ն է մոտեցել:

- Ժամանակը մետեցել է վերջին: Եթե այդպես է, շուտով բոլորը մի-

ատարր կդառնան, ուր որ է՝ կիջնենք Երկիր և մեր իշխանությունը

կհռչակենք ազգերի վրա,- հայտարարեց Բանսարկուն՝ նայելով Ար-

ձանագրչի մտահոգ դեմքին։ Երևում էր, որ Արձանագրիչը դժգոհ է ստեղծված իրավիճակից… - Այս ի՞նչ փոքր եկիր է, պարոն Արձանագրի՛չ։ - Հայաստանն է:

- Հայաստա՞նը: Այժմ մեզ մանր-մունր երկրները չեն հետաքրքրում,

անցիր առաջ: - Սպասեք, պարոն Բանսարկո՛ւ: Այնտեղ կարծես թե անհանգիստ

վիճակ է: Ազգային ժողովարանն է երևում: Շատ հաճախ, երբ նայում

եմ Հայոց Ազգային ժողովարանի երեսփոխանների դեմքերին, ստիպ-

ված եմ լինում բաժանելու Դարվինի այն կարծիքը, որ տեր Աստվածը

մարդուն առաջացրել է ոչ թե կավից, այլ կապիկից, իսկ եթե Դարվի-

նին ուղղելու լինեմ՝ առնետից, կզաքիսից, աղվեսից, գայլից ու բորե-

նուց... - Դու Կալիգուլայի անունը լսե՞լ ես: - Ի՞նչպես չէ, պարոն Բանսարկո՛ւ: Հռոմի կայսրը, ինքը՝ Կալիգու-

լան չէ՞ր, որ իր ձիուն սենատի անդամ դարձրեց: - Հենց այդ էի ուզում ասել. նա արեց այդ բանը իր ձիու համար, որ

բարձր արժանիքներ ուներ, բայց քո ասած այդ փոքրիկ երկրի նա-

խագահը ոչ մի արժանիքներ չունեցող ավանակներին տարավ լցրեց

Ազգային Ժողովարան: - Ափսո՜ս, հազար ափսո՜ս այդ երկիրը: Ես իմ սեփական աչքով տե-սա, թե ինչպես Աստված կավից պատրաստեց առաջին մարդուն:

Զարմանալի է, բայց այսօր կապիկի արյուն է հոսում նախկինում

սուրբ օրենքներով ապրող ցեղի ներկա շատ սերունդների երակնե- րում։

Page 31: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

33

- Ո՞վ էր սուրբ օրենքներով ապրող այդ ցեղը։ - Այն մարդու սերունդները, որի հետ Աստված առաջինը խոսեց իր լեզվով։ - Այդ մասին բերան մի բացեք, պարոն Արձանագրի՛չ։ Դա մենք

դարերով թաքցրել ենք և հիմա պետք չէ, որ դուք հայտնի անեք: Այդ

ազգին մենք հալածական դարձրինք, զրկեցինք նրան իր հայրենիքից,

փոխում ենք նրա սեփական դիմագիծը, տանում դեպի բարո-

յազրկում, իսկ դուք ուզում եք հիշեցնե՞լ նրա փառավոր անցյալը։

Չփորձե՛ք։ Մինչև հիմա դուք չհասկացա՞ք, որ մենք համակրում ենք

իսլամին և Աստծու ընտրյալ ցեղին, որից նա երես է թեքել։ Երկրորդի

համար խոստացած հայրենիք ստեղծեցինք, իսկ առաջինի համար

ընդարձակ ու անծայրածիր տարածություններ ենք ապահովում ներ-

քևում, մինչև անգամ Եվրոպան ենք առնում իրենց իսկական տերերի

ձեռքից, որպեսզի տանք իսլամի զավակներին։ Այդ մաշված ուղեղդ

երբևէ չի՞ մտածել, թե ինչպե՞ս եղավ, որ սև ոսկով հարուստ հողերը

միայն Մուհամեդի զավակներին բաժին ընկան։ Ուրեմն իմացիր.

մենք տարանք նրանց և նստացրինք այդ հողերի վրա։ Ես չէի կամե-

նա, որ մեր Արձանագրիչը քաղաքականապես հասուն չլինի։ Արձանագրիչը դժգոհ կախեց գլուխը և ոչինչ չասաց։ - Իսկ հիմա էլ Մահ կամ Ազատություն... - Ի՞նչ... - Դե ազատությունը չեղավ,- պատասխանեց Բանսարկուն,- մնում

էր գնալ դեպի Մահը: Բայց փոխարենը ընդառաջ եկան բարձր պաշ-

տոնները, և Մահն ու Ազատությունը մնացին սարերի ետևում՝ դառ-

նալով անցյալի անվերադարձ հուշեր: - Այս ինչի՞ մասին եք խոսում, պարոն Բանսարկո՛ւ: - Մաշված ուղեղդ չի՞ հասկանում հայտնի ճշմարտությունը: Խոս-

քըս վաղուց հարյուրամյակը գլորած այն կուսակցության մասին է,

որը հենց նոր միացավ իշխանությանը և ստացավ նախարարական

աթոռներ: - Նրանք ժամանակին փառքով պսակեցին իրենց անունը: - Դա կուսակցություն է, իսկ կուսակցությունները, պարոն Արձա-

նագրի՛չ, իրենց առաջացման օրվանից եղել են այդ ազգը ջլատող

անպետք ուժեր և ավելի շատ վնաս են հասցրել, քան օգուտ: Գոնե

շարքային անդամները, որոնք ոչ մի շահ ու օգուտ չունեն իրենց դա-

վանած կուսակցություններից, սպասվում էր, որ այդ բանը կհաս-

կանան ու դուրս կգան կուսակցություններից՝ թողնելով վերևներում

մի քանի խոշոր եղջերավորների, որոնք մի քանի հոգով մնալով՝ իրենք իրենց կլուծարվեին, բայց բարեբախտաբար այդպես չեղավ: - Դա կլիներ ազգի հաղթանակը: - Հաղթանա՜կ,- քմծիծաղ տվեց Բանսարկուն,- այդ երբեք չեն տես- նի: Լավ, ինչ-որ է, շարունակենք նայել, ես նորից եմ ուզում վերապրել

Page 32: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

34

հին պատմական պահերը:

- Լավ, հիմա նորից հետ կտամ,- ասաց Արձանագրիչն ու մի փոքր

հետ տարավ ժամանակը: Եվ հանկարծ ցուցադրող արբանյակը կանգ

առավ մի տան վրա, որի բակում, ջրավազանի մոտ դրված սեղանին,

հովանոցի ծածկի տակ լողազգեստով մի կին և տղամարդ ջերմ զրու-

ցում էին՝ սուրճ և ինչ-որ գունավոր խմիչք ըմպելով: Արձանագրիչը մի

պահ ուշադիր հետևեց նրանց զրույցին և կնոջ արտաքին տեսքից ու

գեղեցկությունից հիացած՝ հարցրեց Բանսարկուին. - Տեսեք, պարոն Բանսարկո՛ւ, ես սրանց անուններն էլ իմացա:

Տղամարդուն Արա են կոչում, կնոջը՝ Արուսյակ: Տեսեք, թե ինչքան են

իրար սիրում, որ ամեն ինչ մոռացած, հմայված իրար են նայում: Այս

ի՜նչ գեղեցիկ կին է Արուսյակը, լավիկն է չէ՞, կարծես Եվան լինի, նա էլ

էր այս կնոջ նման մերկ ման գալիս։ Բանսարկուն կռացավ ժամանակի մեքենայի վրա. - Ինչ եք ասում, պարոն Արձանագրի՛չ, այս կինը մորե մերկ չէ, ամո-

թատեղերը փակված են բարակ լողազգեստով:

- Ի՞նչ հրաշալի կերտվածք է չէ՞, պարոն Բանսարկո՛ւ:

- Չգիտեմ, պարոն Արձանագրի՛չ, ես կանանցից բան չեմ հասկա-

նում, կնոջ լավն ու վատը ո՞րն է։ - Չէ, ի՞նչ եք ասում, պարոն Բանսարկո՛ւ։ - Իսկ ձեր ճաշակով ի՞նչ է կինը։ Ձեր գնահատականը ինձ համար

հեղինակություն է։ - Դե գիտեք, պարոն Բանսարկո՛ւ, ես Եվայից բացի կյանքումս

ուրիշ կնոջ չեմ սիրել, ոչ էլ հանդիպել եմ։ Շատ էի սիրում նրան, շատ-

շատ։ - Եվ դուք խանդի հողի վրա գժտվեցի՞ք Ադամի հետ։ - Դե Ադամը ի՞նչ մարդ էր որ։ - Ադամը ճիշտ մարդ էր, պարոն Արձանագրի՛չ։ - Նա էր պատճառը, որ ես հրաժարվեցի Եվայից՝ իմ միակ, առաջին

ու վերջին մերժված, անպատասխան սիրուց։ Երանի՜ թե մնայինք

Դրախտում, և ես Եվայից հեռու չլինեի։ - Բայց նույնիսկ եթե մնայիք, Եվայից հեռու կլինեիք, քանզի տեր

Աստվածը նրան ու իր ամուսնուն, միևնույնն է, պիտի արտաքսեր

Դրախտից։ - Ես երկրե երկիր ման կգայի ու Եվային կգտնեի անպատճառ։ - Հեշտ է ասել, պարոն Արձանագրի՛չ, Եվան ձեզ մոտիկ չէր թողնի։

Բայց ինչո՞ւ Արարիչն այդքան դաժան գտնվեց իր ձեռքով շինված

մարդկանց հանդեպ։ Նրանք իր զավակներն էին, իսկ ո՞ր հայրն է աքսորում իր զավակներին: - Նրանք կերան արգելված ծառի պտուղները։ - Իսկ այդ պտուղները ուտելու համար չէի՞ն, պարոն Արձանագրի՛չ: Եթե ուտելու համար չէին, ապա ինչո՞ւ այդքան ախորժակով կերան։

Page 33: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

35

- Եվ կորիզներն էլ նետեցին ինձ վրա։ - Կարո՞ղ եք ասել, պարոն Արձանագրի՛չ, ո՞ւմ համար էին ստեղծ-

ված այդ մրգերը, եթե այդ երկուսից բացի Երկիր մոլորակի վրա ուրիշ մարդ արարած չէր ապրում։ - Ո՞վ գիտե, գուցե իմ և հրեշտակների համար։ - Բայց չէ՞ որ հրեշտակները ամբրոսով են կերակրվում։ Ուրեմն Ա-

րարիչն իր ու ձեզ համա՞ր էր պահում դրանք։ Իսկ եթե իր համար էր

պահում՝ հարց է ծագում. ինչո՞ւ այդքան ժամանակ չէր կերել։ Ձմեռ-

վա պաշա՞ր էր հավաքում, թե՞ սպասում էր, որ թափվեին գետնին ու

փչանային։ Եթե ինքը չէր ուտում, ուրեմն ուրիշները պետք է ուտեին։ - Ոչ, պարոն Բանսարկո՛ւ, ոչ, պատճառն այն էր, որ նրանք խախ-

տեցին կարգ ու կանոնը և կերան առանց թույլտվության։ Եթե մի

հյուր մտնի քո տուն, ինքնագլուխ բացի քո սառնարանը և ուտի այն-

տեղ պահած մթերքը, ի՞նչ անուն կտաս դրան։ - Ուզում ես դա կոչել գողությո՞ւն, պարոն Արձանագրի՛չ։ Բայց

նրանց արածը գողություն չէր, այլ անվայելուչ վարմունք, որի համար

կարելի էր գրավոր կամ բանավոր նկատողություն տալ, թեկուզ վեր-

ջին զգուշացումով, իսկ եթե տեր Աստվածը ավելի խիստ էր ուզում

վարվել, թող գործը դատարան ուղարկեր, հինգից տաս տարի

նստացներ տեղում՝ Դրախտի բանտերից մեկում, կամ ազատ աքսոր

տար և ոչ թե վտարեր Դրախտից, նրանց սերունդներին էլ մեղավոր

հաներ ու պատասխանատվության ենթարկեր իրենց նախապա-

պերի չգործած մեղքերի համար։ Դա նույնն է, որ թուրքերի այսօրվա

սերունդները պատասխան տան իրենց պապերի գործած մեղքերի

դիմաց և հայերին հատուցեն հողով, գոյքով ու փողով։ Լսելով թուրքերի անունը և ակնոցի տակից զայրալից մի հայացք

նետելով Բանսարկուի վրա, Արձանագրիչն ասաց. - Թուրքերի այսօրվա սերունդները, պարոն Բանսարկո՛ւ, իրոք,

պարտավոր են քավել իրենց պապերի հանցանքը՝ հատուցելով այն

հսկայական վնասների դիմաց, որ պատճառեցին հայերին: - Դաժան վճիռ ես կայացնում, պարոն Արձանագրի՛չ։ - Ոչ, պարոն Բանսարկո՛ւ։ - Լավ, թողնենք թուրքերին։ Ինչ վերաբերում է նախամարդկանց,

եթե ուզում ես ճշմարտությունն իմանալ, նրանք այդ մրգերը ստա-

ցան միջնորդի ձեռքից։ Ես էի այդ միջնորդը: Իրականությունն այն է,

որ ես հյուրասիրեցի նրանց՝ մտածելով, թե ինչու մարդը պիտի հեռու

մնա այդ բարիքից։ Սրա մեջ ես հանցանքի ոչ մի նշան չեմ տեսնում։

Ինչևէ, անցնենք մեր գործին։ Ի՞նչ է ցույց տալիս ժամանակի մեքե-նան։ - Նորից այդ սիրունիկ կնոջն ու այն միջին տարիքի երիտասար-

դին։ - Իսկապես որ անթերի է այդ կինը, ինչպես մի հրաշալիք: Եվայի

Page 34: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

36

նոր սերունդներն ավելի գեղեցիկ են ու բարետես։ Ինչո՞ւ գնալ Եվայի

հետևից այդքան հեռու, ես լինեի ձեր տեղը՝ կվերցնեի սրա նմաննե-

րից մեկին ու կսիրեի։ - Բայց տարիքս թույլ չի տալիս, պարոն Բանսարկո՛ւ, տարիքս… - Իսկ Եվայի համար տարիքդ թույլ տալիս է: - Եվայից ես կարոտս եմ ուզում առնել, նայել երեսին, ձեռքը բռնել,

շոյել ու համբուրել, դրանից բացի ուրիշ ոչինչ պետք չէ: - Ընդամենը այդքա՞ն, չեմ պարտադրում, դա ձեր որոշելիքն է։

Ասում եք այդ ի՞նչ տղամարդ էիք տեսնում։ Արձանագրիչը աչքերը ակնոցի տակից բարձրացրեց դեպի Բան-

սարկուն և հարցական նայեց նրան։ - Հասկացա ձեր հայացքը, պարոն Արձանագրի՛չ, եթե կանայք չեն

հետաքրքրում ինձ, այդ դեռ չի նշանակում, թե տղամարդիկ պիտի

հետաքրքրեն։ Հիմա մենք պարտավոր ենք զբաղվել հասարակութ-

յան նաև մանր անհատներով, որոնք պատմության շարժիչ ուժն են։

Մեր ժամանակի մեծ մասը մենք նրանց հետ պիտի անցկացնենք,

խաբելով սիրաշահենք, ներկայանանք որպես բարեկամ ու մտերիմ,

մինչև որ հասնենք վերջնական հաղթանակի։ Այդ է պատճառը, որ ես

հետաքրքրված եմ տղամարդկանցով և խնդրում եմ դրա մեջ ուրիշ

իմաստ չտեսնել։ Հիմա, պարոն Արձանագրի՛չ, ուշադիր նայենք այդ

տղամարդուն և պարզենք, թե ինչ գործով է զբաղված: Արձանագրիչը կռացավ ժամանակի կլոր գնդիկի վրա, որ տեսնի,

թե ինչ են անում Արան ու Արուսյակը Երկրի վրա։ Մեքենան նորից իր

սրատես աչքը սևեռեց այն առանձնատան վրա, որի բակում, լո-

ղավազանի մոտ, քիչ առաջ ցուցադրել էր նրանց: Դա այն տունն էր,

ուր Արան ամուսնությունից հետո տարել էր իր կնոջը։ Նրանք լողա-

վազանից դուրս էին եկել և արդեն տանն էին: Մինչև Արուսը իր

զգեստները կհաներ պահարանից և կզգեստափոխվեր, Արան ինչ-որ

թղթեր ուշադիր զննելուց հետո զգուշությամբ թաքցրեց դարակում և

բանալիով փակեց այն։ - Էլի դրանց եմ տեսնում, այդ Արային ու Արուսյակին… - Չեմ հասկանում, ներքևներում ուրիշ մարդ արարած չկա։ - Կա, պարոն Բանսարկո՛ւ, բայց ինչքան հասկացա՝ այս Արան

կարծես թե մութ գործերի մեջ է։ - Ի՞նչ մութ գործեր։ - Մթության մեջ լուսավոր գաղափարներ է որոնում: - Էլի՞ աշխարհը մոռացած՝ կնոջ երեսին է նայում։ - Ոչ, պարոն պարոն Բանսարկո՛ւ, ամեն ինչ շատ արագ փոխվեց, հիմա նրանք սովորական մարդ ու կին են։ Ամուսինը կնոջ համար

միշտ չէ, որ սիրելի է, նույնն էլ կինը՝ ամուսնու համար։ Տեսե՛ք, սկսե-

ցին վիճել։ - Դա ամուսնական կյանքի օրենքն է, պարոն Արձանագրի՛չ,- ասաց

Page 35: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

37

Բանսարկուն՝ զարգացնելով իր միտքը։- Մենք մտադիր չենք այն

փոխել։ Կվիճեն, կվիճեն, նորից կհաշտվեն, նորից կսիրեն իրար, իսկ

հետո կբաժանվեն իրարից։ Եվ մի կարծեք, թե դուք բացառություն

պիտի լինեիք, եթե հանկարծ բախտը ձեզ միացներ Եվայի հետ։ Դուք

էլ կվիճեիք և մի գեղեցիկ օր ապահարզան կտայիք ձեր սիրելի էակից։ - Ես՝ երբեք, պարոն Բանսարկո՛ւ, երբեք ինձ թույլ չէի տա թթու

խոսք ասել Եվային։ - Դուք չասեիք նրան, նա կասեր ձեզ, պարոն Արձանագրի՛չ։ - Պահանջկոտի մեկն է այս կինը, պարոն Բանսարկո՛ւ։ - Ի՞նչ է ուզում գաղափարներով ապրող իր ամուսնուց։ - Ի՞նչ կարող է ուզել կինը ամուսնուց, պարոն Բանսարկո՛ւ։ - Անհարմար է, պարոն Արձանագրի՛չ, ձեր տարիքից ամաչեք։ - Նայե՛ք, նայե՛ք, մկրատը վերցրեց և սկսեց կտրտել ամուսնու լու-

սանկարը։ Եվ իրոք, արբանյակային խցիկը ցույց էր տալիս, թե ինչպես է

Արուսյակը մկրատով բաժանում նույն լուսանկարչական թղթի վրա

տպված Արայի լուսանկարները, որոնց վրա նա պատկերված էր

տարբեր հագուստներով: - Դու էլ երբեք չես ասում, որ սիրում ես ինձ,- դժգոհեց Արուսը։ - Ի՞նչ միտք ունի նույնը կրկնել, եթե ինչ-որ բան չի փոխվել: Փոխ-

վելու դեպքում ես քեզ, անշուշտ, տեղյակ կպահեի: - Այդպե՞ս… - Ի՞նչ ես անում,- բորբոքված հարցրեց Արան։ - Նույն նկարները բաժանում եմ իրարից,- պատասխանեց Արուս-

յակը։ - Նույն նկարները չեն, ես եմ՝ եղբայրներիս հետ, որոնց դու դեռ չես

ճանաչում։ - Եղբայրների՞դ,- հարցրեց Արուսյակը՝ ծիծաղից թուլանալով։ - Ի՞նչ կա ծիծաղելու, Արո՛ւս։ Եղբայրներով իրավունք չունեի՞նք

նկարվելու։ Արուսյակը նորից ձեռքն առավ կտրտված լուսանկարները՝ չկարո-

ղանալով զսպել ծիծաղը. - Այսքան իրա՞ր նման, զույգե՞ր եք: - Հիմա էլ եղբայրների՞ս որոշեցիր ծաղրել,- քրթմնջաց Արան և

անցնելով աշխատասենյակ՝ նստեց գրասեղանի առաջ։ Արուսյակը միանգամից լրջանալով՝ գնաց Արայի ետևից և ամուս-

նուն նորից տեսնելով գրասեղանի մոտ՝ զայրացած վրա բերեց. - Ես դատարան կդիմեմ և ապահարզան կպահանջեմ։ - Ես քո ձեռքը չեմ խնդրել, չեմ ասել արի ինձ առ։ - Խնդրելու ձև չգիտեիր, թե չէ լավ էլ կխնդրեիր։ - Անգրագետը դու ես։ - Սիրո հարցում անգրագետ էիր ու անգրագետ ես մնացել։ Ժամա-

Page 36: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

38

նակն առաջ է գնում, իսկ դու դեռ շարունակում ես սիրել հին ձևով։ - Հիմա էլ առաջադիմության թշնամի ես ուզո՞ւմ հանել ինձ, Արո՛ւս։ - Սիրային հարցերով՝ այո։ Կենդանուց ոչ մի բանով չես տարբեր- վում։ - Արի վերջացնենք, Արո՛ւս։ - Կվերջացնենք դատարանով։ - Որոշումդ վերջնակա՞ն է։ - Այո, վերջնական է։ - Դու ինձ կենդանի անվանեցիր։ - Կենդանի ես, կենդանի էլ անվանեցի, եթե հստակ ձի կամ ջորի լի-

նեիր՝ ձի կամ ջորի կանվանեի։ - Բա որ դատարանը մեզ չբաժանեց, ի՞նչ ես անելու, անասունի

հե՞տ ես ապրելու։ Ո՞ր մի անասունի հետ կարելի է ընտանիք կազմել,

ո՞ր մի իրեն հարգող կինը կենդանու հետ անկողին կմտնի։ - Հետաքրքիր է, ի՞նչ կենդանի նկատի ունի այս կինը, ընտանի՞, թե

վայրի,- հարցրեց Արձանագրիչը։ - Դա կարևոր չէ, անցիր առաջ,- հրամայեց Բանսարկուն, և Արձա-

նագրիչը մի քիչ առաջ տարավ ժամանակը: - Այսպես երկար վիճեցին նրանք, մինչև որ գործը հասավ դատա-

րան… - Եվ ի՞նչ, դատարանը ամուսնալուծե՞ց նրանց,- հարցրեց Բանսար-

կուն։ - Դատարանը օրենսգրքի ոչ մի կետով չկարողացավ նրանց բաժա-

նել և պարտադրեց սիրել իրար։ - Մինչև ե՞րբ։ - Դատարանը հանձնարարեց նրանց սիրել իրար անժամկետ սի-

րով։ - Այդ կինը հավասարակշռությունից կհանի գաղափարի զինվոր

դարձած իր ամուսնուն։ Մենք կհետևեք նրանց, եթե կարիք լինի՝

կմիջամտենք։ Այս ասելով Բանսարկուն վեր կացավ ժամանակի մեքենայի մո-

տից, հարգանքով սեղմեց Արձանագրիչի ձեռքը ու քանի որ մութը

վրա ընկնելու ժամանակն էր, բարի գիշեր մաղթեց և ուզում էր հե-

ռանալ, երբ Աստված առաջ գալով, կանգնեց նրա դիմաց և չորս կող-

մը նայելով, չտեսավ իր պատրաստած Հայկին: - Ո՞ւր է,- հարցրեց նա Արձանագրչին: Արձանագրիչը գլխիկոր կանգնել և ասելիք չուներ: - Ո՞ւր է,- հարցը կրկնեց Աստված: Եվ Բանսարկուն չարախինդ աչքերը հառելով Աստծու վրա՝ հարց-

րեց. - Սելջուկին եք ուզո՞ւմ, Տեր Աստվա՛ծ: Աստված կռահեց կատարվածն ու դառնացած շպրտեց Բանսար-

Page 37: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

39

կուի երեսին. - Ի՞նչ ես արել Հայկի բնօրինակի հետ, անաստվա՛ծ: - Ուղարկեցի այնտեղ, ուր դուք պիտի ուղարկեիք, և քանի որ երկ- րայինները մեզնից ժամանակով շատ առաջ են, այնտեղ ամեն ինչ

արագ կատարվեց: Սելջուկը ծնվեց, մեծացավ և հիմա մի փոքրիկ

երկիր է ղեկավարում: - Երիցս անիծվես դու, և թող իմ արածները կուրացնեն քո աչքերը,-

անիծեց Աստված Բանսարկուին, ապա խոժոռ հայացքը հառեց վա-

խից քար կտրած Արձանագրչի վրա և տեսնելով, որ նրա վիճակը

վիճակ չէ, հանգիստ շարունակեց. - Իսկ դու չքվիր աչքիս առաջից: Ինձ հարկավոր չէ քեզ նման ար-

ձանագրիչը: Գնա դարձիր սովորական մահականացու և ինչ կուզես՝

արա: Բանսարկուն առաջ եկավ, հոտոտեց Արձանագրիչի վարտիքը և

անախորժ հոտ առնելով, ռունգերը լայն բացեց, փակեց, նայեց Աստ-

ծու զոհին, որը վախից չորացել, կուչ էր եկել: Եվ երբ Աստված նրանց

թողեց ու գնաց, Բանսարկուն ձեռքը դրեց Արձանագրիչի ուսին և

ասաց. - Դե որ այդպէս է, եկեք իմ ետևից։ - Այսպե՞ս, ամոթ է...

- Մինչև Եվային հանդիպելը ես ձեզ համար նոր վարտիք կգնեմ և

կտանեմ բաղնիք: Բանսարկուն բռնեց Արձանագրիչի ձեռքն ու տարավ քարախոր-

շերի ու խորխորատների միջով։ - Ո՞ւր եք տանում ինձ,- հարցրեց Արձանագրիչը՝ հասկանալով, որ

Բանսարկուն շեղում է ճանապարհը։ - Աղջիկն այնտեղ պիտի լինի, խորշից այն կողմ, տեսնո՞ւմ եք այն

մութ ու բարձր լեռները, որտեղ վերջանում էր Դրախտը,- ասաց նա և

Արձանագրչին դուրս բերելով մի կիսախավար տաղավար, որքան ուժ

ուներ՝ թափահարեց ձեռքերը։- Հիմա դուք կտեսնեք նրան,- ասաց

Բանսարկուն, և Արձանագրիչը նրա հետ օդ բարձրացավ ու սկսեց

իջնել: Նա հասկացավ, որ խաբված է և փորձեց հետ գնալ, բայց

Բանսարկուն բաց չթողեց նրա ձեռքը՝ ասելով. - Արդեն ուշ է, պարոն Արձանագրի՜չ, ու միթե չե՞ք հասկանում, որ

այստեղ դուք այլևս անելիք չունեք: - Ցավոք սրտի՝ այո,- հառաչեց Արձանագրիչն ու ենթարկվեց Բան-

սարկուին: - Ուրախ եմ, որ հասկացաք, պարոն Արձանագրի՛չ: Ինչպես գիտենք, «պարոն» բառը անծանոթ չէր Արձանագրչին: Նա

հասկանում էր, թե ինչու էր Բանսարկուն միշտ իրեն այդպես դիմում՝

սուտ հարգանք ցուցաբերելով իր նկատմամբ, որովհետև իր շահն

ուներ իրենց հարաբերությունների մեջ: Ի՞նչ իմանար Արձանագրիչը,

Page 38: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

40

որ Բանսարկուն իրեն տանում է մի երկիր, որտեղ բոլորը՝ աղքատ, թե՛

ունևոր, ընչազուրկ, թե՛ ինչքատեր, պարոններ ու տիկիններ են, և

ինքն էլ, անկախ նրանից՝ կհարգե՞ն իրեն, կհալածե՞ն, կարհամարհե՞ն, թե ոչ, գնում է համալրելու այդ պարոնների շարքը... Արձանագրիչը արտագաղթեց և վտարանդու վիճակով պիտի

ապրեր մի երկրում, որը արտագաղթի ցուցանիշներով աշխարհում

առաջիններից էր։ Հայտնի չէ, թե նա իր հետ կարողացա՞վ տանել

ժամանակի մեքենան՝ փայլուն, ողորկ, թափանցիկ և կլորավուն այն

գնդիկը, որը նա պահում էր իր բաճկոնի գրպանում և որի վրա, բնա-

կանաբար, աչք ուներ Բանսարկուն։ Երբ Արձանագրիչն այլևս իր տեղում չէր, այդ պահից սկսած՝ ժա-

մանակը սկսեց աշխատել հօգուտ Բանսարկուի։ «Անխելք մա՛րդ,

ինչո՞ւ ուշադիր չգտնվեցիր,- ինքն իրեն մեղադրեց Արձանագրիչը,- դե

հիմա արի ու փտած պարանով հորը իջիր»:

ԱՐՁԱՆԱԳՐԻՉԸ՝ ՎՏԱՐԱՆԴԻ

Էլ ի՞նչ Արձանագրիչ: Ի՞նչ պիտի արձանագրեր նա, երկրի բնակիչ-

ների թշվառ վիճա՞կը: Այդ անունը այլևս նրա համար չէր: Երբ նա ներկայացավ երկրի վտարանդիության ծառայություննե-

րին, այնտեղ նրան հարյուր էջանոց ցուցակ տվեցին, Բանսարկուն

այնտեղից նրա համար նոր հարմար անուն ազգանուն ընտրեց, և այդ

օրվանից Արձանագրիչը դարձավ Ամբակում Ամատունի: Ամբակումը հայտնվելով մի հասարակության մեջ, ուր, ինչպես

բոլոր ղեկավարները, իր կամքից անկախ հարմարվեց նրանց և Բան-

սարկուի պահանջով նշանակվեց մի այնպիսի պաշտոնի, որն այդ

երկրում ցմահ է տրվում: Երկու անձեր կարող էին լինել ցմահ ղեկա-

վարներ՝ մեկը երկրի հոգևոր առաջնորդն էր՝ հովվապետը, մյուսը

Սահմանադիր Դատարանի նախագահը: Երկուսն էլ լավ եկամտա-

բեր պաշտոններ էին, մանավանդ հովվապետինը, բայց քանի որ այն

զբաղված էր, և Բանսարկուն էլ դժգոհ չէր նրա աշխատանքից, Ամ-

բակում Ամատունուն մնում էր նստացնել Սահմանադիր Դատարա-

նի նախագահի աթոռին: Այդ երկրում բոլոր բարձր աթոռները,

հատկապես գավառապետերինն ու նախարարներինը, վաճառվում

էին կանխիկ մեծ գումարներով: Ամբակումը այդ պաշտոնի դիմաց

նույնիսկ մեկ լումա չվճարեց, քանզի միջնորդը Բանսարկուն էր, որը

սիրաշահելով նրան ու նրա հովանավորը դառնալով, մեծ հույսեր էր

կապել նրա հետ ու նաև նպատակ ուներ ձեռք բերել ժամանակի

մեքենան: Բայց Արարիչը հո միամիտ չէ՞ր, որ նրան թողներ հետը

տանել այն: Նախկին Արձանագրիչը Եվային չհանդիպեց, բայց իր հիմնարկու-

Page 39: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

41

թյան ընդունարանում նրան ներկայացրին մի սիրունատես աղջկա,

որն իր գործավարուհին էր, և որն իր գեղեցկությամբ քիչ էր զիջում

Եվային: Նրա տեսած առաջին կինը մորե մերկ էր, չնայած վերջին

օրերին թզենու տերևով փակել էր ամոթատեղին: Այս աղջիկը, իհար-

կե, մերկ չէր, և կարիք չուներ մերկ լինելու, քանի որ, այդպես, ինչպես

նա էր իր հագ ու կապով՝ բարձաճաշակ համազգեստով՝ փեշը ահա-

գին կարճ, շատ էր դուր գալիս Ամատունուն: Երբ նա նստում, ոտքը

ոտքին էր գցում ու փեշն ավելի էր կարճանում, ի ցույց դնելով մարմնի

գեղեցկությունը, Ամբակում Ամատունին աչքը չէր կտրում նրանից:

Սահմանադիր Դատարանի նախագահը Եվային չմոռացավ, բայց

շատ հավանեց իր գործավարուհուն: Հասկանալի է, որ այդ աղջիկը

Եվա չէր, և ինքն էլ իրավունք չուներ գազանավարի հարձակվելու նրա

վրա: Այդպիսի արարքը նոր պայմաններում, այսինքն՝ քաղաքակիրթ

ժամանակներում, եթե այդպես իրավունք ունենք կոչելու մեր ներկան,

կհամարվեր պաշտոնական դիրքի չարաշահում: Ուստի նա զսպեց

իրեն, և ճիշտ արեց, որ զսպեց, իսկ աղջիկն իր ղեկավարի աչքերի մեջ

զգաց իրեն տիրելու տենչանքն ու ամոթից շիկնեց: Աշխատանքի բերումով, Ամատունին, քանի որ ծերունազարդ տա-

րիքում էր և ուշացած այդ չքնաղ աղջկա համար, երբեմն ձեռքը դնում

էր նրա ուսին կամ էլ ձեռքը երկարում նրա ձեռքին, և աղջիկը, լավ

իմանալով, որ դա նրա վերջին հնարավորությունն է, որ դրանից

ավելին ընդունակ չէ անելու իր ղեկավարը՝ սիրով թույլ էր տալիս, որ

նա սահմանափակվի այդ անվտանգ ձեռնարկով: Ի վերջո, նա գործ

ուներ Սահմանադիր Դատարանի նախագահի հետ և բացի այդ,

աշխատանքը այս հեղինակավոր հիմնարկությունում շատ կարևոր

էր իր համար: Նա նույնիսկ պատրաստ էր ավելին թույլ տալ, եթե իր

ղեկավարի ցանկություններն ու կարողությունները չսահմանա-

փակվեին միայն ձեռքը բռնելով և ուսերը շոյելով: Ամբակումը լինելով բարեխիղճ, արդարամիտ և կարգապահ անձ-

նավորություն, իր բնավորությանը հակառակ, ենթարկվեց ընդուն-

ված կարգերին, ստիպված եղավ երկդիմի քաղաքականություն վա-

րել, խեղճ ձևանալ վերադասների մոտ, շողոքորթել դիրքով իրենից

բարձր կանգնածներին, նույնիսկ ստորանալու չափ ցածրանալ՝ մո-

ռանալով, թե մի ժամանակ ինքը ով է եղել: Հապա փորձեր արդա-

րամիտ լինե՞լ: Անմիջապես աթոռը կհանեին տակից: Եվ քանի որ

նրան աշխատանքից ազատելու իրավունք չունեին, հարցը այլ կերպ

կարող էին լուծել: Դժվար չէր ձևակերպել մի հայտարարություն և

ցավով ու կսկիծով հայտնել, որ ծանր ու երկարատև հիվանդությունը ստիպեց Սահմանադիր դատարանի նախագահին հրաժեշտ տալ

զբաղեցրած պաշտոնին, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքին: Բայց

Ամբակումը սիրում էր կյանքը, ինչպես նաև կուզենար ազատ ու

հպարտ ապրել և պատրաստ էր սեփական դիմումի համաձայն հեռա-

Page 40: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

42

նալ, եթե Բանսարկուն չստիպեր նրան կառչած մնալ պաշտոնից: Եվ նա մյուս պաշտոնյաների նման գերադասելով թուքն ու մուրը,

հայհոյանքն ու անպատվությունը արժանապատիվ վիճակից, մնաց

ու համակերպվեց ընդունված սովորություններին՝ մտածելով, որ ըն-

կերովի մահը հարսանիք է: Երեք ամիս էլ չէր անցել, երբ նա հանրապետության առաջին դեմ-

քին ու իշխող վերնախավին մոտիկից ճանաչելով, մի զեկուցագիր

կազմեց նրանց հասարակայնորեն վտանգավոր, պարտազանց ու

դատապարտելի արարքների մասին՝ բազմաթիվ փաստերով ապա-

ցուցեց, որ նրանք բոլորն էլ մեղսունակ ու հանցապարտ են և ար-

ժանի բանտի ճաղերի ետևում հայտնվելու: Նրանք լափել էին ար-

տասահմանյան բանկերից վերցրած վարկերն ու օգնության նպա-

տակով երկիր մտած փողերը, յուրացրել էին պետական գանձարանը,

այն միջոցները, որոնք պիտի հատկացվեին Հայկական բանակի

կարիքներին ու հզորացմանը, ճանապարհների շինարարությանը:

Նրանք էժան գնով օտարներին էին վաճառել երկրի ընդերքը՝ ոսկու,

պղնձի ու մոլիբդենի հանքերը և գումարները գրպանել: Մի խոսքով,

այն միջոցները, որոնք նախատեսված էին երկրի զարգացման ու ժո-

ղովրդի ապրուստը բարելավելու համար, այդ անաստվածները դուրս

էին հանել հանրապետությունից և մտցրել արտասահմանյան բան-

կերում բացած իրենց անձնական հաշվեհամարների մեջ: Էլ չենք

խոսում այն մասին, որ երկրի անկախությունը մազից էր կախված: Նախագահ կոչեցյալը, որ թզուկից էլ փոքր էր, ճիվաղի նման մի

բան երևաց Ամբակումի աչքին: Առաջին անգամ, երբ նա պատիվ

ունեցավ հանդիպելու այդ մարդուկին՝ դեմքը ծանոթ թվաց և անմի-

ջապես հիշեց: Դա հենց իր իմացած Սելջուկն էր, այն չարիքը, որին

Բանսարկուն կապեց այս խեղճ ու կրակ ժողովրդի գլխին: Այդ թզուկը

երկիրը արագ թափով հանձնում էր ռուսներին: Արդեն քիչ բան էր

մնացել նրանց տրամադրության տակ դնելու և այնտեղ ապրող ժողո-

վըրդի հայրենիքը դարձնելու Ռուսիո Դաշնության ծայրամասային

մի հետամնաց գավառ: Երկրում ժողովուրդը ատում էր բոլոր իշխանավորներին, իշխա-

նավորներն էլ իրենց հերթին ժողովրդին էին ատում: Եվ այսպես

երկուստեք, իրար չտանելով, իրար հետ չհամակերպվելով, փոխա-

դարձ ատելությամբ՝ ապրում էին կողք-կողքի: Մեկը՝ առոք-փառոք,

իր նորօրյա դղյակների ու առանձնատների մեջ, մյուսը՝ ծայրահեղ

աղքատության, հացի կարոտ, հացը սրբապատկերի նման պաշտող:

Ժողովրդից իրենց աթոռները պահելու համար այդ փոքր, միլիոնից մի քիչ շատ բնակչություն ունեցող երկրում գոյացրել էին ոստիկա-

նական ուռճացած, քսանհինգ հազարանոց մի բանակ, որի միակ

գործն էր անօրինինականությունների հետ չհամակերպվող անմեղ

քաղաքացիներին բռնել ու բանտերը լցնել: Սա, կարելի է ասել, ոստի-

Page 41: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

43

կանական-բռնապետական, երկյուղի մեջ ապրող մարդկանց և քաղ-

բանտարկյալների յուրօրինակ երկիր էր: Այսպիսի հանցավոր պաշտոնյաներին քաղաքակիրթ երկրներում դատում են պետությանը դավաճանելու մեղադրանքով և բանտ նե-

տում, իսկ ոչ քաղաքակիրթ երկրներում ձեռքերն են կտրում, քառա-

տում, կախաղան հանում կամ գնդակահարում, էլ չենք խոսում արև-

ելյան դաժան պատիժների մասին, ինչպես ասենք՝ տաս օրում եղեգը

հետանցքից աճեցնելով բերանից դուրս հանելը: Մանավանդ այս վեր-

ջինը, Ամբակում Ամատունու կարծիքով, շատերի համար արդարացի

պատժաձև կլիներ, եթե ժողովուրդը բախտ ունենար այն կիրառված

տեսնել հենց առաջինը երկրի նախագահի պաշտոնը հափշտակած

Սելջուկ կոչեցյալի նկատմամբ: Ամբակում Ամատունին այդ զեկուցագիրը թաքցրել էր իր աշխա-

տասենյակի չհրկիզվող պահարանում՝ հույս ունենալով, որ եթե մի օր

կարգերը փոխվելու լինեն, այն ներկայացնի նոր իշխանավորներին և

դրանով նախ իր ներդրումը ունենա հանցագործներին պատժելու

գործում, հետո պայքարողի անուն, բարձր կարծիք ու հետաքրքրութ-

յուն ստեղծի իր անտեսված անձի շուրջը։ Այդ ստվար բնութագրերը

նա տպագրում էր երկաթյա ծանր ու հնաոճ, լքված մի գրամեքե-

նայով, որը գտել էր աշխատասենյակի պահարանում: Բայց նա ավելի

շատ նպատակ ուներ այն հրապարակել և մարդկանց պարզ ու

հասկանալի դարձնել Բանսարկուի ու նրա հովանավորած պաշտոն-

յաների իսկական դեմքը, մի բան, որի մասին ժողովուրդը գաղափար

չուներ։ Մտածում էր կապվել իշխանափոխության համար պայքա-

րող ընդդիմադիրների հետ և գրառումները հանձնել նրանց, բայց

երկմտում էր, քանի որ նրանք շատ քիչ հնարավորություն ունեին

իշխանության գալու, և բացի այդ, չգիտեր, թե ում են ծառայում այդ

մարդիկ, ժողովրդի՞ն թե՞ մարդուկին: Միով բանիվ, պարոն Ամբակումը ավարտելով իր երկարաշունչ

բնութագիրը՝ վերջում մարգարեանում էր՝ ասելով, որ մի օր էլ այս

տառապյալ ժողովրդի համար գարուն կբացվի, հները կգնան և վատ

ձևով կգնան: Ու երբ նորերը գան՝ նա կհամարձակվի ժողովրդի դա-

տին հանձնել իր մեղադրականները, որպեսզի պաշտոնանկ արված

վերնախավին քարշ տան դատարան։ Նա այդ պահին իրեն պատկե-

րացնում էր երազում կորեկ տեսնող ծտի կամ այն կեր չունեցող էշի

վիճակում, որին ասում էին, թե մի սատկիր՝ գարունը մոտ է: Մի ուրիշ

ճանապարհ էլ կար. գրառումները տեղ հասցնել, առանց իր անունը

տակը նշելու: Բայց ո՞ւմ միջոցով և ինչպե՞ս... Մի խոսքով, նա որոնումների մեջ էր… Ամատունին այնպիսի արագությամբ էր աշխատում, որ հնարա-

վոր չէր խուսափել մեքենագրական սխալներից։ Անհարմար զգալով

վրիպակներով լեցուն զեկուցագիրը ժողովրդի դատին հանձնելուց՝

Page 42: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

44

նա ձեռնամուխ եղավ դրանք ստուգելուն և երկյուղով շուրջը նայելով

ու տեսնելով, որ իրեն հետևող չկա՝ սկսեց բարձրաձայն ընթերցել։

Դրանք գրաքննության ձեռքը ընկնելու վախը Ամբակում Ամատու-

նուն ստիպել էր որոշ բաներ ուղիղ իմաստով չարտահայտել, թողել էր,

որ ընթերցողը կռահի։ Ինչպես օրինակ. «…Փառք նորին մեծություն

նախագահին։ Մխիթարվենք այսքանով,- բայց հետո հաջորդում էր

համարձակ խոսքը, և նա աներկյուղ շարունակում էր. «Անկեղծ

ասած, ես՝ Սահմանադիր Դատարանի նախագահս, որ այս երկրի

վերնախավի լիիրավ անդամը դառնալու պատիվը չունեմ, ինձ չա-

փազանց նվաստացած եմ զգում… Հիմա անցնենք երկիրը ղեկավա-

րող այսպես կոչված՝ պաշտոնյաներին։ Ահա նորին մեծություն հանրապետության նախագահը...»: Բայց հենց այդ պահին լսվեց հեռախոսի զանգը, նա սեղմեց կոճա-

կը, և մի հաճելի ձայն բարձրացրեց նրա տրամադրությունը: Արա

Հովակիմյանն էր, վաղեմի հեռակա բարեկամը, որին նա հետևում էր

տիեզերքից, իսկ հիմա նրանք բարեկամներ էին: Արայի հետ խոսելիս

Ամատունին մոռանում էր զգուշության մասին: Իր այս բարեկամը, ի

տարբերություն մյուս մեծահարուստների, լուրջ հայրենասեր էր և

մտածում էր ժողովրդի մասին: Նա դրսից մեծ ժառանգություն էր

ստացել և այն բազմապատկել մի քանի անգամ: Նա նույնիսկ ար-

տասահմանում խաղատներ ուներ, ու թեև հնարավորությունները

սուղ էին, բայց որոշել էր ինչ-որ բան փոխել այս երկրում, և այդ

նպատակով հաճախ էր առանձնազրույցներ ունենում ծերունու հետ: Հեռախոսազրույցից կես ժամ անց նրանք հանդիպեցին դրսում: Արան բազմակողմանի զարգացած, արտասահմանում կրթված,

հիսունին մոտ տղամարդ էր, և Ամբակում Ամատունու նման սիրում

էր փիլիսոփայել: Բնականաբար զրույցը, որ հանրապետության քաղաքական ան-

ցուդարձի շուրջը կարծիքների փոխանակում էր, նաև մարդկանց

բնութագրումներ ու գնահատականներ, տանում էր նրան, թե ինչպես

երկիրն ու ժողովրդին դուրս բերեն ծանր, օրհասական վիճակից: - Աշխարհի հետ ընկած մի անկյունում, ուր հողն ու ջուրը, երկինքն

ու գետինը նույնն են, ինչպես մյուս անկյուններում, ուր ժամանակն

ու տարածությունը չափվում են նույն միավորներով, մարդկային

կերպարանքով, սակայն մարդկությունից հեռացած այս արարած-

ներն իրենց բիրտ իշխանությունն են հաստատել ժողովրդի վրա,- իր

գրած զեկուցագրի ոճով խոսակցությունը բացեց Ամատունին։ - Օրենքը, խիղճը, սերը, ճշմարտությունը և արդարությունը հա-լածվել ու դեն են նետվել մեր հանրապետությունից որպես վնա-

սակար հասկացություններ,- շարունակեց Արան,- իր անկախացման

օրվանից, հիշատակության արժանի ոչինչ չի գրանցվել այստեղ։ Ոչ մի քայլ առաջ։ Միայն հետադարձ քայլեր…

Page 43: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

45

- Սելջուկ Գողունյանն ասում է, թե իբր սիրում է ժողովրդին, բայց,

իմ կարծիքով, նա նման է այն կապիկին, որը օտար ձագին պինդ

գրկելով ու կրծքին սեղմելով՝ խեղդամահ է անում,- ասաց Ամատու- նին։

- Իսկ դու գիտես՞, որ քո ասած նորին մեծություն Սելջուկ Գողուն-

յանը իր ենթականերից օրվա տարբեր ժամերին ինչքան ճոխ կաշառք

է ստանում, և իր աշխատանքային ժամերը ավելի շատ բերված գո-

ղոնը հաշվելու, հաշիվները պահելու վրա է ծախսում և ժամանակ չի

ունենում հանրապետության գործերով զբաղվելու: Միշտ դեպի ինձ

ասելով, ժլատությունից մղված՝ նա զլանում է իր ձեռքը անցած գու-

մարներից գոնե մի երկու տոկոս մուծել պետության գանձարանը: Եվ

քանի որ երկրի հարստության մեծ մասը հոսում է նրա գրպանը՝

մարդիկ, որոնք պաշտոն և աշխատանք չունեն՝ քաղցած են մնում: - Եվ պարտադիր չէ բժշկության գիտակ լինել հասկանալու համար,

թե ինչ կարող է կատարվել անօթի մարդու հետ,- ավելացրեց Ամա-

տունին: - Հայտնի է, որ մարդ քաղցած կարող է դիմանալ քառասուն օր:

Բայց անմիտ բան է քառասուն օրից ավելի դիմադրելը: Ասենք թե

չմեռավ և մեկ օր էլ դիմացավ, ի՞նչ հույս, որ հետո ուտելու բան է

ճարելու: Հանրապետությունում ոմանք հուսահատությունից մու-

րացկան են դառնում: Բայց ո՞վ է ողորմություն տվողը: Հարուստներն

են նրանց այդ վիճակին հասցրել, և ծիծաղելի կլինի նրանցից ողոր-

մություն սպասել, իսկ չունևորներն էլ իրենք են քաղցած, ողորմու-

թյուն տալու բան չունեն: Մի հին քամանչա նվագող կար, որը նվա-

գելով հաց էր մուրում, բայց տեսնելով, որ բան դուրս չի գալիս, իր տան

ունեցածը քիչ-քիչ ծախեց, մինչև որ հասավ նրան, որ տունը բանկին

գրավ դրեց և քառասուն օր սոված ապրեց: Քառասունմեկ օր տևեց

մինչև գումարը դուրս գրեցին, բայց քամանչա նվագողն այլևս չկար: - Երեք ամիս այս պաշտոնին լինելը բավական էր, որ ես շատ բան

տեսնեի այս երկրում, և հասկանայի, որ նա, ով մի աթոռ ունի իր

տակը՝ աջ ու ձախ թալանում է, հասկացա նաև, որ այստեղ բարձր

շրջանակների համար գողությունը դարձել է վեհանձն արարք։ Նորին

գերազանցությունը իր երկրի բնակիչներին կերակրում է միայն սո-

խով ու սխտորաջրով ու նաև այնպիսի խոսքերով, ինչպես ասենք՝

«հոտած գլուխ, կղկղանք, արտաքնոցի արտադրանք…», երբ ինքն է

արժանի այդ խոսքերին։ Իսկ ծառայողները, նրա գրպանը լցնելով

հանդերձ՝ հետևյալ պատասխանն են տալիս. «Շոյված եմ և զգացված

եմ, ձերդ ճաճանչափայլ մեծություն…»։ Տիրակալը, պարոն Արա՛, կոպիտ է իր ենթակաների նկատմամբ, և նրա բառապաշարում բա-

ցակայում է բարեհամբույր ու փաղաքշական խոսքը,- շարունակեց

Ամբակում Ամատունին՝ նորից իր զեկուցագրի ոգով։- Նա կարող է

առանց կրքերը զսպելու հայհոյել նույնիսկ թույլ և գեղեցիկ սեռի

Page 44: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

46

էակներին, ամենաանպատիվ խոսքերն ասել նրանց, իսկ վերջիններս

այնքան են վարժվել նրա բառապաշարին, որ իրենց հասցեին

ուղղված ամենահետին հայհոյանքը ընդունում են որպես փաղաք-շական խոսք և մեծ բավականություն են ստանում։ - Նորություն չէ,- պատասխանեց Արան,- հետևելով իրենց տիրոջը՝

պաշտոնյաները կրկնում են նրան՝ նույն բառապաշարն ու խոսքի

եղանակը կիրառելով իրենց ստորադասների նկատմամբ։ Փաստորեն,

այդ նորին մեծություն կոչեցյալի բառապաշարը անհասանելի է մնում

այն պաշտոնյային, որը զրկված է ենթակա ունենալուց։ - Պարոն Արա՛, իսկ ծանո՞թ եք նշանավոր նախարարներից մեկի

հետ, որին նորին գերազանցությունը հաճախ Երկարականջ է կոչում։ - Նրա համար շատերն են երկարականջ:

- Չեմ հասկանում, եթե հավատալու լինենք նորին գերազանցու-

թյանը, ապա այս մարդու մայրը հղի ժամանակ էշով պետք է ման

տված լիներ իր ապագա զավակին, և որդին երկարականջ ծնվեր։

Բայց այս արարածին հնարավոր չէ, որ մայր ծնած լինի: Սա առա-

ջացել է ինքն իրեն։ - Դա, ինչքան հասկացա, այն բնատուր ճաղատի մասին է, ուսման

ավանդական եղանակը խարխլող, արևմտյանն էլ հաստատելու ան-

ընդունակ: Եվ բոլորդ նրա դեմքին եք նայում, որպեսզի հասկանանք

նրա մտքի սլացքն ու սրտի կարողությունը։ Իսկ Ազգային ժողո-

վարանի խոսնակի մասին ի՞նչ կասես։ - Պատվական Ասլանյանի՞, նրա մասին այն կասեմ, պարոն Արա՛,

որ այդ արարածը իր սահմանափակ ուղեղով բնավ չի տարբերվում

կենդանիներից և արժանի է ոչ թե խոսնակի պաշտոնին, այլ ախոռում

կապվելու պատվին։ Տարիքը նրան իմաստություն բերելու փոխարեն

ավելի տգետ է դարձրել: - Ես նոր մարդ եմ, պարոն Արա՛, բայց արդեն լավ գիտեմ, թե քանի երես ունեն այս երկրի պաշտոնյաները և ինչ նյութից է նրանց դեմքի

կաշին։ Ես ասեմ երկու՝ դուք հասկացեք երկու հարյուր։ - Սրանք, կարծես դերձակի ձեռքով վերաձևված ներքնաշորեր

լինեն, որ ամեն մի նոր իշխանության հարմարվելով, ոչ միայն իրենց

կուսակցություններն են փոխում, այլև, սողունների նման ամեն եղա-

նակի հետ մաշկաթափ են լինում և նոր մաշկ հագնում, իսկ դեմքով

նման են գորտի, քանզի ժողովուրդը անընդհատ թքում է սրանց

երեսներին, իսկ սրանք թուքը անձրևի հետ են շփոթում: Իսկ այն

արտաքուստ համեստ, միշտ զարմացած, կլոր գլխով, կլոր աչքերով

կարմրաթուշ մահկանացուի մասին ի՞նչ կասեք, պարոն Ամատունի՛: - Արտաքին Գործոց նախարարի՞, Կ...լ...- ի՞, որի փափլիկ թշերը,

ինչպես ինձ հայտնի դարձավ, պատեհ ու անպատեհ առիթով ուրիշ

երկրների նրա գործընկերները կսմթում և մեծ բավականություն են ստանում:

Page 45: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

47

- Այդ մարդու անունը Կլիմենտ է, պարոն Ամատունի՛,- ժպտաց

Արան: - Բայց մի մոռացեք, որ ես զառամյալ ծերունի եմ և երբեմն բառերը

կուլ եմ տալիս, մանավանդ՝ անծանոթ օտար անունները կակազելով

եմ արտասանում, դրա համար էլ այն հարմարեցնում եմ իմ լեզվին:

Ինձ համար Արտաքին Գործոց նախարարի անունը Կ...լ... է: - Նախարարը կա, պարոն Ամատունի՛, իսկ թե երբ է երկիրը ար-

տաքին գործեր ունենալու, դեռ հայտնի չէ: Այդ մարդը ի պաշտոնե

նախարար է, և եթե կարծում եք, թե պարապ է, սխալվում եք: Իրա-

կանում նա դրածո է և այնքան է ծանրաբեռնված, որ գլուխը քորելու

ժամանակ չունի: Նրա մի ոտքը այստեղ է, մյուս ոտքը Ռուսիո մայ-

րաքաղաքի Արտաքին Գործոց նախարարությունում, իսկ եթե երկու

ոտքերին ավելացնելու լինենք ևս երկուսը, որին նա արժանի է, իր

խանարհ պահվածքի պատճառով, ուրեմն այդ չորս ոտքն էլ օդում են:

Ոչ ոք չգիտի, բայց ինքը լավ գիտի, թե հանուն ինչի է պետական

փողերը օդում վատնում: Նա շաբաթը մի քանի անգամ հրավիրվում

է Մոսկվա՝ մշակվելու և հանձնարարություն ստանալու: - Գիտեմ, պարոն Արա՛, այն էլ գիտեմ, որ նա այնքան է զբաղված

լինում մոսկովյան կանչերով, որ քիչ ժամանակ է ունենում պետական

գանձատնից դուրս գրված գրպանի ծախսերով իր տիկնոջ, զավակ-

ների, տան համար գնումներ կատարելու և երկու հեկտար հողի վրա

կառուցվող երեք հարկանի առանձնատան շինարարությունը ավար-

տին հասցնելու: - Իսկ այն մեկին, որը պետության երրորդ դեմքն է, լա՞վ եք ճա-

նաչում,- հարցրեց Արան: - Ծովխաթուն Անպետքյանի՞ն, իհարկե, ճանաչում եմ: Հագ ու

կապով և արտաքնապես առաջին հայացքից տղամարդու է նման,

մանավանդ որ ինքն է դա պնդում, բայց իրականում նա ոչ միայն

տղամարդկային, այլև մարդկային մի շարք հատկանիշներից զրկված

լինելով, դժվարությամբ է տեղավորվում կենդանական խոսուն տե-

սակի մեջ: Նա միանգամից մի քանի սիրեկան է պահում, որոնցից

երկուսը հայտնի են: Մեկն իր տեղակալն է՝ սպիտակ մաշկով և ոչ

այնքան բարեհաճո կազմվածքով մի երիտասարդ, և չեմ հասկանում,

թե այս տղան մարմնական որ բարեմասնության շնորհիվ է գրավել իր

վերադասի ուշադրությունը: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, ճա-

շակին ընկեր չկա: Մյուսը թավ բեղ ու մորուքով բարձրաստիճան մի

կրոնավոր է՝ Օգոստոս վարդապետը, որը հովվապետ նստելու մի քա-

նի անհաջող փորձեր արեց և աթոռը պահպանելով հանդերձ, զուգա-հեռ որոշեց իրեն նվիրել բիզնեսին: Պետական այս երրորդ դեմքը իր

սիրեցյալի հետ թևանցուկ՝ միայն իրեն հայտնի ճարպիկ հնարքներով

մի քանի մարդու զրկեց մեծ փողերից, և պետական գանձարանից

կողոպտված ոսկու վաճառքից իր հասանալիք բաժինը յուրացնելով,

Page 46: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

48

արտերկրում խոշոր բիզնեսներ բացեց: Ինձ թվում է, որ որպես պե-

տական կարևոր այր, առաջինը Ծովխաթուն Անպետքյանն ու Օգոս-

տոս վարդապետը, եթե հայրենասեր լինեին, պիտի արձագանքեին

Սփյուռքի նախարար Աղատիկին Պապուկյանի «արի տուն» կանչին

և բանկի ոսկու ու մարդկանցից հափշտակած գողունով ոչ թե արտա-

սահմանում, այլ սեփական հայրենիքում բիզնեսներ դնեին,- շարու-

նակեց Ամատունին:- Դրանով նրանք ոչ միայն հայրենանվեր գործ

արած կլինեին, այլև օրինակ կծառայեին Սփյուռքի մեծահարուստ

հայրենակիցներին, որոնց մի ականջից արդեն տաս տարի է, ինչ

Աղատիկին Պապուկյանի «արի տուն» կոչը մտնում և մյուս ականջից

դուրս է գալիս: - Այդ տիկինը, պարոն Ամատունի՛, կոմունիզմ կառուցող հասա-

րակարգի նվերն է բուրժուական հասարակարգին: Նա քանդվող հա-

սարակարգի փլատակներից փյունիկի նման դուրս պրծնելով և իր

գաղափարները թաղելով այնտեղ, այժմ իր երկրորդ կյանքն է ապ-

րում՝ «արի տուն» կոչը բերանին: Դրսի մեր հայրենակիցները, պարոն

Ամատունի՛, տեղյակ են, թե ինչպես են իրենց գործընկերները սեփա-

կան դրամապանակները պարպել հանուն հայրենիքի ու դատարկ

գրպաններով հետ դարձել արտասահման: Նախորդների փորձից

դաս քաղելով, նրանք այլևս չեն վստահում նախարարուհու ազնիվ

խոսքին և որոշել են հայրենիքում բիզնեսից հեռու մնալ այնքան ժա-

մանակ, քանի դեռ Լենդրոշ Գողունյանը՝ հանրապետության նա-

խագահի երկվորյակ եղբայրը, վերջ չի տվել գործարարների հետ

եկամուտը կիսելու իր հիվանդագին սովորությանը: - Ճի՞շտ են ասում, որ Լենդրոշ Գողունյանը երթուղային ավտոբու-

սի վարորդ է եղել և փայատեր մտնելու այդ մասնագիտությունը ձեռք

է բերել այն բանից հետո, երբ իր Սելջուկ եղբայրը հանրապետությու-

նում բարձր պաշտոն է ստացել,- հարցրեց Ամատունին: - Այո, այո, ընդամենը երկու տարում առանց մի դոլար ներդնելու

միլիոններ վաստակելու ցուցանիշով նա աշխարհում առաջատար-

ների շարքում է, և նրա եկամուտները օրըստօրե բազմապատկվում

էին, քանի դեռ մանր ու մեծ բիզնեսները հանրապետությունում չէին

փակվել: Բայց, ինչպես ասում են, ձեռներեց մարդը քարից էլ փող

կշինի: Հիմա Լենդրոշ Գողունյանը իր եկամուտները ավելացնելու

նոր միջոց է հորինել: Պակաս եկամտաբեր չեն Երևանի փողոցներում

տեղադրված արագաչափերը, որոնք արձանագրում են վարորդների

խախտումները, և մուծված տուգանքները ուղղորդվում են դեպի

Գողունյանի բանկային հաշվեհամարները: - Պարոն Արա՛, միթե՞ դուք չեք զարմանում մեր ժողովրդի ան-

տարբերության վրա: Եթե ժողովուրդը չէ, ապա ո՞վ է մեղավոր, որ

Լենդրոշ Գողունյանը երկար ժամանակ չի գնահատվել և ընդամենը

«Պազ» - մեքենայի վարորդ է աշխատել,- կատակի տվեց Ամատու-

Page 47: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

49

նին:- Կապիտալի՞զմ ասեմ, թե չգիտեմ ինչ հասարակարգ, ամեն ինչ

իր տեղը գցեց և ցույց տվեց, թե ով որտեղ պիտի լինի... - Ճիշտ է նաև, որ նա գիրք է գրել այն մասին, թե ինչպես ուղևո-

րատարի վարորդը կարող է դառնալ միլիարդատեր և իր փորձն է

հաղորդում բոլոր վարորդներին,- ավելացրեց Արան: - Բայց նա, ինչքան ինձ հայտնի է, տառաճանաչ չէ,- իր զարմանքն

արտահայտեց Ամատունին: - Գիրք գրելու համար տառաճանաչ լինելը պարտադիր չէ: Հիմա

նույնիսկ անգրագետ գավառատերերն են գիտության դոկտորի աս-

տիճան ստանում՝ առանց գիտության հետ շփում ունենալու, բայց

շփումը գիտնականների հետ պարտադիր է: - Ինչպե՞ս թե,- խոր զարմանք ապրեց Ամբակում Ամատունին: - Հենց այդպես, կարո՞ղ եք ասել, թե մեր Ազգային ժողավարանի

երեսփոխաններից քանիսն են գրագետ, գեներալ Բաղդի՞կը, թե՞ գե-

ներալ Առաքելը, Թոխմախի Սանասա՞րը, թե՞ խանութպան Ասա-

տուրը: Շատերն էլ դժվարանում են կարդալ, բայց տառերը իրար

կապում են: - Ինչպե՞ս կարող են երեսփոխան աշխատել առանց տառերը

ճանաչելու- հաջորդ նորությունը լսելով ավելի խոր զարմանք ապրեց

Ամբակում Ամատունին: - Մեր հանրապետությունում պարտադիր չէ, որ երեսփոխանը

տառաճանաչ լինի: Նրանք իրենց աշխատանքը առանց տառերը

ճանաչելու էլ լավ են անում: Երեսփոխանի գործը կոճակ սեղմելն է,

որին նրանք արդեն տիրապետում են: Իսկ եթե մի բան չեն հաս-

կանում, դիմում են կողքը նստող կիսագրագետին: ժողովարանի

գլխավոր երեսփոխանը այնպես է դասավորել նրանց աթոռները, որ

մի անգրագետի կողքին մի տառաճանաչ նստի,- բացատրեց Արան՝

ավելացնելով:- Մարդս մարդ է մյուսին օգնելով: - Մի մոռացեք, որ մենք «Ապահով Հայաստան» ենք կառուցում,-

կատակի տվեց Ամատունին:- Ափսոս, որ գեներալները անգրագետ են,

թե չէ մեկական գիրք էլ նրանք կգրեին, թե ինչպես է «Ապահով Հա-

յաստանում» բեռնատարի վարորդը մի քանի ամսում հասցնում

գեներալի ուսադիրներ կրել: - Եվ կնճիթները խոթել բանակի գործերի մեջ: - Չգիտեմ, պարոն Արա՛, նկատե՞լ եք, թե՞ ոչ: Եթե Ազգային ժողո-

վարան կոչված ապազգային ախոռում գլխավոր երեսփոխան Պատ-

վական Ասլանյանը փորձանք է ու իսկական էշի գլուխ, ապա նրա այր

ու կին տեղակալները՝ Էդգար Շահրիմանովը և Շահրիզադե Նարի-մանյանը, շեղաչք են, ինչպես մոնղոլ-թաթար: Ա՜յ քեզ Հայաստանի

Ազգային ժողովարան: Դրանց նայելիս ինձ թվում է, թե հետ են եկել

այն ժամանակները, երբ մեր երկրի իլխանն էր Բաթուն, և որի կրուն- կի տակ հեծում էր մեր ժողովուրդը:

Page 48: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

50

- Իսկ այն արարա՞ծը, որ Սելջուկի աչքի լույսն է։ - Սենեկապե՞տը, նա իզուր չէ, որ հագնվում է թուրք սուլթանների նման: Դուք նոր եք, չեք իմանա, պարոն Ամատունի՛։ Բայց պատմեմ՝

լսեք. Թուրքիո նախագահը մեր բռնակալ Սելջոյի մտերիմներից էր:

Նա եկավ Հայաստան ֆուտբոլ դիտելու, և նրա պատվին Սելջուկը

անջատել տվեց Եղեռնի զոհերի հուշարձանի լույսերը, ֆուտբոլիստ-

ների շապիկների վրայից հանեց Մասիս սարի նկարը, որ հանկարծ

թուրք էֆենդին չիմանա, թե մենք Եղեռն ենք ունեցել, կամ էլ Մասիս

սարը մերն է եղել: Սելջոն էֆենդու համար ամեն ինչ հաճելի դարձրեց

այստեղ, իսկ ամենախայտառակը այն էր, որ իր սենեկապետին՝ այդ

միասմբակավորի կարգին պատկանող կենդանուն, հանդերձավորեց

սուլթանի զգեստներով, և վերջինս այնքան սիրեց դրանք, որ անկողին

մտնելիս անգամ հագից չի հանում։ - Ցավալի է, պարոն Ամատունի՛, շատ ցավալի է, որ թուրքը իր կեր-

պարանքը փոխեց մեր և ուրիշ ազգերի հաշվին և մարդու տեսք ստա-

ցավ, իսկ մերոնք իրենց կերպարանքը փոխեցին թուրքի հաշվին և

կիսով չափ զրկվեցին մարդկային կերպարանքից: Վկա Ազգային ժո-

ղովարանը, որն իսկական ախոռ է, խառնարան ու թալանչիների որջ: - Ժամանակը հետ է դառնում, պարոն Արա՛, հետ է դառնում դեպի

1937 թվականը, և բացառված չէ, որ Սելջուկը համակենտրոնացման

ճամբարներ բացի: - Եթե մեր հանրապետությունում շատ տեղ չլինի, Ռուսիո մեծ

եղբայրը հող կհատկացնի իր երկրում: Սա նպատակ է, որը ծրագըր-

ված իրականացվում է: Այնտեղ կտեղափոխեն մեր ազգի ընտրյալնե-

րին, որոնց մաքուր գենը շատ է պետք դեպի թաթարները ձգտող

ռուսներին, այն ռռւսներին, որոնք մեր թշնամուն զենք են վաճառում,

իսկ մեզ՝ բարեկամություն: - Ես, իհարկե երեք ամիս է, որ այստեղ եմ, բայց շատ բան հաս-

ցրեցի սովորել, նաև այն, որ երեսունյոթ թվին հազար անմեղ մարդ

ձերբակալում էին մի քանի ամսում, իսկ հիմա՝ երկու օրում: Չարի

ծնունդ Սելջոն Բերիայի ու Ստալինի հոգեհարազատ եղբայրն է: - Սելջուկն իր գոյությամբ ամենամեծ կենսաբանական վտանգն է

այս երկրի համար, պարոն Արա՛: Այս ռուսա - թուրք գործակալի ամեն

մի օրը մեր երկրին բերում է մի նոր վտանգ: Եվ ինչքա՞ն ժամանակ է

պետք, որ ժողովուրդն այս բանը հասկանա: - Հողն ու ջուրը վաճառեցին, հիմա էլ օդը տվեցին հյուսիսի բա-

րեկամին ու ասում են եկեք շնչահեղձ լինելով ապրեք Հայաստանում: - Իսկ գոնե մի կիսաթոք շնչելու օդ էլ չե՞ն թողել : - Թողել են, իրենց համար:

- Պարոն Ամատունի՛, այսօր ես վերջապես համոզվեցի, որ մենք

համախոհներ ենք, և ես կարող եմ հույս ունենալ, որ դուք կհամագոր-

ծակցեք ինձ հետ,- ասաց Արան՝ Սահմանադիր Դատարանի նախա-

Page 49: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

51

գահին դժվարին կացության մեջ դնելով, բայց վերջինս շրջանցեց

հարցը և խուսափեց իր դիրքորոշումը հայտնել: - Ծովխաթուն Անպետքյանից է պետք սկսել: Ի հեճուկս Սփյուռքի

նախարարի, և հակառակ նախագահի եղբոր, այս մարդը, որ պետու-

թյան երրորդ դեմքն է, գերադասեց իր սիրեկան կղերականի հետ

արտասահմանում բիզնեսներ բացել, միայն թե Լենդրոշ Գողունյանի

հետ փայատեր չմտներ: Եղբորը անտեսելու այդ ոչ հայրենասիրական

քայլը նրան դարձրել է նախագահի աչքի փուշը: Հա, մի բան հիշեցի,-

նորից բուն խնդրից հեռանալով՝ շարունակեց Ամատունին:- Սա մի

անգամ Իտալիայից գալով տուն՝ Ազգային ժողովարանում ասում է,

թե մեզ մոտ փառք է, դուք Վենետիկը տեսնեիք: Ամբողջ քաղաքը ջրի

մեջ կորած է ու ոչ մեկի հոգը չէ: Կարծես թե քաղաքապետարան

գոյություն չունենա այդ քաղաքում: Իսկ մեր գյուղերում շրջագայելու

ժամանակ հանդիպել էր կթվորուհիներին և կաթնատվությունը

բարձրացնելու համար կոչ էր արել, որ նրանք կթելուց առաջ կովերի

պտուկները տաք ջրով լվանան: Կթվորուհիներից մեկը արձագան-

քելով վարչապետի խորհրդին, ասել էր, թե որ տաք ջուր ունենան՝

առաջին հերթին իրենց պտուկները կլվանան: Ի՞նչ է ուզում այս մար-

դը, պարոն Արա՛, ես դեռ չեմ հասկանում,- հարցրեց Ամատունին: - Սրա ուշքը իրենը չէ նախագահի աթոռը Սելջուկի տակից առ-

նելու: - Ես սրա իսկական դեմքը տեսնելու պատիվը դեռ չեմ ունեցել,

բայց կգա ժամանակ, որ սրան էլ կհասկանամ... - Պարոն Ամատունի՛, իսկ ձեզ հայտնի՞ է, որ Հռոմի պապը սրանց,

հատկապես Գարեգին Բ-ի հետ շփվելուց հետո, երբ վերադարձավ

Վատիկան, անմիջապես ախտահանվեց ու նորից մեռոնվեց:

- Ես չեմ հավատում, որ այդ արդար մարդը մի անգամ ախտա-

հանվելով ու մեռոնվելով՝ կմաքրվի:

- Պարոն Ամատունի՛, կարո՞ղ եմ հույսս ձեր վրա դնել: - Լսել էինք, որ աներները փեսաներին կահույք, մեքենա, իսկ լավա-

գույն դեպքում, տուն են նվիրում: Հիմա կարող եմ ասել, որ դրանք քիչ

կամեցող և փեսաներին քիչ սիրող մարդիկ են: Աներոջ սերը փեսայի

նկատմամբ իսկական է, եթե նրան առնվազն դեսպանի պաշտոն է

նվիրում, մի պետական հեռատեսիլ և մի շարք հիմնարկություններ:

- Պարոն Ամատունի՛, կարո՞ղ եմ հույսս ձեր վրա դնել,- նորից

կրկնեց Արան, իսկ Ամատունին չլսելու տալով, շարունակեց.

- Հիմա էլ հերթական խոստումներն է տալիս նախագահը: Բայց մի

բան կարող եմ ասել, որ առողջ որոշումներ կարող են ընդունվել միայն առողջ ուղեղներով... - Դուք կարող եք անել այն, ինչ ընդունակ չեն բոցաշունչ ընդդիմա-

դիրները: Ես համոզված եմ, որ այս ընտրությունները ևս կեղծվելու

են, մենք բողոքարկելու ենք: Դուք որպես Սահմանադիր Դատարանի

Page 50: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

52

նախագահ պետք է դրանք անվավեր ճանաչեք և կանգնեցնեք Սելջու-

կի վերարտադրվելը: Մենք ժողովրդին ոտքի կհանենք և ամեն գնով

կաջակցենք ձեզ...

Այդ պահին Ամատունու ձեռքի հեռախոսը զանգեց: Լսվեց նորին

գերազանցություն նախագահի ոռնոցի ձայնը: Ամատունին ընդհա-

տեց զրույցը: - Սելջուկը ինձ է ման գալիս: Մեր զրույցի շարունակությունը

կթողնենք ավելի հարմար պահի, և այն ժամանակ ես կասեմ, թե

կարո՞ղ եք ինձ վրա հույս դնել: Արան մեծ սպասելիքներ չուներ Ամատունուց, և նրանից բաժան-

վեց՝ հույսի մի չնչին նշույլ տանելով իր հետ: Իսկ երբ Ամատունին

շտապեց նստավայր, ամբողջ մարմնով մեկ լսողություն դարձած՝

ականջը մոտեցրեց պատին։ Նախագահը նորից գժվել էր: Այս ան-

գամվա ոռնոցը տարբերվում էր նախորդներից... «Տեսնես Սելջուկ Գողունյանից ի՞նչ արժանիքներ են դուրս հա-

նելու նրանք, ովքեր սովոր են հներից կուռքեր շինել» - հարցրեց

Ամատունին ինքն իրեն:

ԱՌԱՍՏԱՂԻ ՃԵՂՔԸ

Թույլ լույսով լուսավորված հսկայական սրահի առաստաղից լույ-

սի փունջ էր ընկել ներս, որի մեջ նշմարվում էր հայերեն «է» տառի

պատկերը։ Իր դարն ապրած կարմիր, հնաոճ մահուդով ծածկված

սեղանի ետևում հազիվ էր երևում գորշ բաճկոնով մռայլ մի անձ-

նավորություն: Նրա մաշկը մուգ գույն ուներ, երկարավուն գլուխը

ծնոտի կողմից նեղ էր, ընդարձակ ականջները կախված էին լոշտակի

նման, իսկ ակնակապիճների մեջ հազիվ տեղավորվող անգույն, ջրա-

կալած աչքերը համարյա ոչինչ չէին արտահայտում: Բրդոտ, կարծես

երկար ժամանակ սանր չտեսած մազերը փռված էին նրա գլխին, որից

զույգ երկարավուն պոզեր հիշեցնող ծոփքեր էին բարձրանում, ինչ-

պես զույգ ալեհավաքներ։ Սեղանի տակից երևում էին հատակից

բավական բարձր կարճ ոտքերը մինչև ծնկները հասնող փափուկ

կաշվե երկարաճիտ կոշիկների մեջ, որոնց տակ, որպեսզի ոտքերը

օդում կախված չմնային, փայտե կիսաթեք ինչ-որ պատվանդան էր

հարմարեցրած: Գահի ետևում, սենյակի խորքում, աջ և ձախ կող-

մում կարդացվում էին խոշոր տառերով գրված «ԱՌԱ՜Ջ ՀԱՅԱՍ-

ՏԱՆ» և «ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ» կարգախոսները: Այդ մռայլ անձի մռայլությունն ավելի էր ընդգծվում դեմքի ծամածռությունների ու

ջղային շարժումների պատճառով։ - Ձերդ գերազանցություն, հենց նոր հայտնի դարձավ, որ «Բար- գավաճ Հայաստանը» մրցակցության մեջ է մտել մեզ հետ,- ասաց

Page 51: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

53

սենեկապետը՝ լեղապատառ ներս սողոսկելով և նոր կարգախոսները

կարդալով: - Ոչ մի «Բարգավաճ Հայաստան», ջնջել, ոչնչացնել բոլոր տեսակի

«Բարգավաճ Հայաստանները»: Մեզ պետք է միայն «Ապահով Հա-

յաստան», ուր մենք արդեն առաջ ենք գնացել ինչքան որ պետք է: - Հրամանքդ ի կատար, ձերդ ճաճանչափայլ նախագա՛հ, հիմա ես

գործի կդնեմ բոլոր լծակները, որպեսզի բնաջնջվի «Բարգավաճ Հայ-

աստանը», իսկ եթե անհրաժեշտ լինի՝ Հայաստանն ընդհանրապես: - Դե գնա ու գործի դիր լծակներդ: - Ձեր ասածը ինձ համար օրենք է, համարձակվում եմ զեկուցել, որ

շուտով «Բարգավաճ Հայաստանից» նույնիսկ անունը չի մնա: - Թող փոխեն իրենց անունը այդ թշվառները: - Թշվառ, ճիշտ են ասում, որ դուք մարգարե եք, ձերդ գերա-

զանցություն, թող այդպես էլ կոչեն իրենց կուսակցությունը՝ «Թշվառ

Հայաստան»: Դա էլ շատ է իրենց համար, և թող ամեն մեկը ոտքը իր

վերմակի չափով մեկնի,- ասաց սենեկապետն ու մեջքով դեպի դուռը,

գլուխը խոնարհած՝ հետ-հետ գնաց: Եվ մինչ նա կմոտենար դռանը,

նախագահի հոգնած աչքերը փակվեցին, գլուխը կախվեց սեղանի

վրա ու քնեց: Ու նա քնի մեջ դրսից աղմուկ լսեց, մարդկային հոծ

զանգվածները գոռում էին «Սելջո՜ւկ, հեռացի՛ր» և նրան թվաց, թե

առաստաղի ճեղքն է իր կիսամութ սենյակը լուսավորել և ահա ուր որ

է՝ խավարի թագավորությունը կլուսավառվի առատ լույսերով: Աղմուկը չթողեց, որ նա երկար քնի, արթնացավ, սենեկապետին

կանչեց և հարցրեց. - Այդ ի՞նչ բղավոցներ են դրսում, սենեկապե՛տ: Իմ հեռացո՞ւմն են

պահանջում: Սենեկապետը դժվարանալով ճշմարտությունը հայտնել, անմիջա-

պես հորինեց ու ասաց. - Համարձակվում եմ զեկուցել ճաճանչավորիդ, որ դրսում հակա-

ռակն են պահանջում: - Այսինքն... - Պահանջում են, որ մնաք: - Իսկ ես երբևիցե ասե՞լ եմ, որ հեռանում եմ: - Դե, մտավախություն ունեն, որ ձերդ գերազանցությունը կարող

է մտքափոխ լինել ու հեռանալ: - Երբեք չեմ հեռանա, եթե անգամ հակառակը պահանջեն: - Եթե նույնիսկ փայտով ծեծեն ու քշեն, բայց թույլ տվեք ասել, որ

ոչ ոք չի համարձակվի պահանջել ձերդ գերազանցության հեռացումը: Սելջուկ Գողունյանը քիթը վեր քաշեց, տրորեց քնաթաթախ աչ-

քերը, տեսավ, որ առաստաղից ներս թափանցող լույսը իրական է և

աղմուկն էլ հենց այնտեղից է լսվում: Դա աղմուկ էր միայն նախա-

գահի համար, իսկ իրականում ժողովրդի ըմբոստ ձայնն էր, կոչերն

Page 52: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

54

էին, որոնք Սելջուկ անունով իրենց նախագահին համեստ խոսքերով

դուրս էին հրավիրում Բաղրամյան 26 - ից... Նախագահը զայրույթից աչքերը կկոցեց, և հնչեց նրա խռպոտ,

կոկորդում խեղդվող ձայնը. - Նորից գլո՞ւխ է պահում այդ անասունը։ Անասուն ասելով՝ նա այդ պահին նկատի ուներ վարչապետին՝

Ծովխաթուն Անպետքյանին։ - Սենեկապե՜տ,- գոռաց նա։ - Լսում եմ, ձերդ ճաճանչափայլ պարոն նախագա՛հ։ - Կանչիր այդ լածիրակին։ - Եթե Սահմանադիր Դատարանի նախագահի՞ն նկատի ունեք,

ապա նա հենց նոր մտավ սպասասրահ: - Նա հիմա պետք չէ ինձ, կանչիր մյուս ավանակին: - Ավանակները շատ են, ո՞ր մի ավանակին նկատի ունի ձերդ

գերազանցությունը։ Սելջուկի պատկերացումով իր բոլոր ենթակաները ավանակներ

էին: Նա խիստ բարկանում էր, երբ սենեկապետը չէր կարողանում

կռահել, թե ինքն այդ պահին որ ավանակին է ակնարկում: Նա իր

տխրահռչակ իշխանության տարիներին սենեկապետ սենեկապետի

հետևից էր փոխում, ինչպես վարչապետներին, միայն նրա համար, որ

խոսքը բերանից դուրս չեկած՝ չէին կռահում և կրկնել էին տալիս: - Այդ վարչապետ ավանակին։

- Հրամանքդ կատարված է, ձերդ ճաճանչափայլ գերազանցութ-

յու՛ն։ Շուտով Ծովխաթուն Անպետքյանը ձեր տրամադրության տակ

կլինի, իսկ Ամբակում Ամատունուն հետ կուղարկեմ,- ասաց սենեկա-

պետը՝ շողոքորթելով, երկուտակ եղավ, նորից գլուխը խոնորհեց

մինչև գոտկատեղ և նորից բարձրացնելով, դուրս վազեց։ Վարչապետ Ծովխաթուն Անպետքյանը իր առանձնասենյակում

կիթառ էր նվագում: Նա ամբողջ օրը դուռը փակել էր սպասասրահում

հավաքված հաճախորդների առաջ և նոր երգի նոտաներն էր սեր-

տում: Երգի յուրացումը, ի վնաս հաճախորդների, դժվար էր առաջ

գնում, անցումը առաջին քառյակից երկրորդին, շատ վատ էր ստաց-

վում: Լսելով իր անունը՝ նա անմիջապես ոտքի կանգնեց, կիթառը մի

կողմ դրեց և լեղապատառ դուրս նետվեց առանձնասենյակից: Ծա-

ռայողական մեքենան ուղևորներից ու հետիոտներից ազատված

փողոցներով նրան երեք րոպեում հասցրեց նախագահական։ - Գալիս եմ, ո՜վ հզորագույն,- ասաց նա՝ լսելով նախագահի ոռնոցը և սպասասրահի դռների մեջ բախվելով ընդառաջ եկող սենեկապետ-

տին, ցած գլորեց նրան՝ քունքին սաստիկ ցավ պատճառելով։ - Ազատիր ճանապարհս, հիմա՛ր,- ասաց նա և կոշիկի ծայրով հրեց ոտքի կանգնող սենեկապետին։

Page 53: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

55

- Հիմա հիմարս կազատի նորին մեծությանդ ճանապարհը,- ասաց

սենեկապետը՝ ցավից կաղացող ոտքը քարշ տալով։ - Այս ի՞նչ լույս է, Անպետքյա՛ն,- կկոցած աչքերը հազիվ բարձրաց-

նելով՝ հարցրեց մռայլադեմ նախագահը։

Վարչապետը նայեց այն կողմ, որտեղից թափանցում էին լույսի

ճառագայթները, ուշի ուշով զննեց այդ փունջն ու ասաց. - Առաստաղն է ճեղքվել, ձերդ գերազանցությո՛ւն։

Նորին գերազանցությունը, որպես հաճելի պատվանուն, օգտա-

գործում էին նրանք, ովքեր առիթ էին ունենում դիմելու թզուկին։ Նո-

րին գերազանցություն թզուկը բնատուր մռայլ չէր, նա շատ կուզենար,

որ իր հյուսիսի տիրոջը գոհացներ և ինքն էլ ուրախ լիներ: Բայց միշտ

չէր, որ նրան հաջողվում էր գոհ թողնել իր տիրոջը: Եթե նա պատ-

րաստ չէր դրան, ապա Կրեմլի պալատ ընդունելության էր գնում

չոքեչոք, և հաճախ էլ հեռանում էր այն նույն պահվածքով, ինչպես որ

ներս էր մտել: Եվ քանի որ նա սովոր էր մռայլ լինել, մռայլության այդ

հատկանիշը փոխանցվել էր նրա բոլոր ենթականերին: Այն կրկնօրի-

նակելու պարտականությունից ազատ չէր նաև վարչապետը: - Առաստաղն է ճեղքվել, ձերդ բարեծնություն,- կրկնեց վարչապե-

տը,- իսկ ներս թափանցող լույսը, ցավոք սրտի, ուղարկել է ըմբոս-

տացած ամբոխը: - Առաստա՞ղը,- զարմացավ նախագահը, որն իր աչքերին չէր հա-

վատում:- Ինչպե՞ս թե,- ասաց նա։ Չգիտե՞ս որ այս տեսակ լույսից

աչքերս ցավում են և բացի այդ, նորին մեծություն Ռուսիո նախագա-

հի հրամանն է, որ մենք շրջապատված լինենք խավարով։ - Գիտեմ, գիտեմ, ձերդ բարեծնություն: Այդ լույսից ո՞ւմ աչքերը չեն

ցավում որ: Թող ձերդ գերազանցությունը հակալուսային ակնոց կրի,

իսկ Ռուսիո տիրակալի հարցով մի բան կմտածենք։ - Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս։ Փակիր այդ ծակը և վերջ։ Վարչապետը նորից զննեց լույսի փունջը և ասաց. - Եթե իմանաք, թե ինչ է երևում այդ լույսի մեջ, կսարսափեք, ձերդ

գերազանցությո՛ւն:

- Ի՞նչ է երևում:

- Հայերեն այբուբենի «է» տառն է դուրս պրծել, ձերդ գերազանցու-

թյո՛ւն: Դա ազգի էության խորհրդանիշն է, որը լավ նշան չէ: - Կանչիր ճարտարապետին, թող փակի այդ ծակը և փրկի մեզ այդ

«է» տառից: - Հին շինվածք է, ձերդ գերազանցությո՛ւն, շատ ծախսեր կպա-

հանջվեն։ - Ներկայացրու այդ ծակը փակելու նախահաշիվը, վարչապե՛տ։ - Այս րոպեիս, ձերդ գերազանցությո՛ւն,- ասաց վարչապետը և

ձեռքի պայուսակից հաշվիչը հանելով՝ արագ հաշվեց անցքը փակելու ծախսերը։

Page 54: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

56

- Նախահաշիվը պատրաստ է, ձերդ գերազանցությո՛ւն,- ասաց նա

և հաշվիչի տպած թղթի կտորը մեկնեց նախագահին։ - Աչքերս լավ չեն տեսնում,- բողոքեց նախագահը,- ինքդ կարդա։ - Պարոն նախագա՛հ, ավելի լավ չէ՞ր լինի, եթե լուսավորեինք ձեր

հիմնարկությունը, իհարկե, ուրիշ լույսով, օրինակի համար՝ կապույ-

տով։ Ես, չնայած այդքան տարիներ ապրել եմ խավարի մեջ, բայց

այնուամենայնիվ, նախապատվությունը կտայի լույսին, քանզի կա-

պույտ լույսը չափազանց առողջարար է, և բացի այդ՝ ես վախենում

եմ խավարից: Ո՞վ է մեղավոր, որ վախը շատերի մեջ մնաց այն մութ

ու խավար տարիներից, որ երկու տարի տիրեց մեր երկրին։ - Դու վախենում ես խավարից, իսկ ես՝ այդ «է» տառից: - Այդ «է» տառից ո՞վ չի վախենում, ձերդ գերազանցություն: Դա

հայոց այբուբենի ամենասարսափելի տառն է: Բայց խավարն էլ մի

բան չէ, որի մեջ ապրեցինք երկու տարի: - Ես խիստ կպատժեմ նրան, ում մտքով կանցնի հիշել մութ ու

խավար տարիները և այն հակադրել ներկա կիսամութին, առավել ևս

նրան, ով կփորձի սիրել ու գովաբանել այս լույսն ու փախչել խա-

վարից: Մենք այդ մթի ու խավարի ծնունդն ենք և մթի ու խավարի

վրա ենք կառուցում մեր ներկան: - Ես էլ եմ ձեզ պես խավարապաշտ, պարոն նախագա՛հ, այն էլ

մոլեռանդ, ավելին, քան դուք, և եթե պահանջում եք չվախենալ ու

չփախչել խավարից, ուրեմն չեմ վախենա և չեմ փախչի, կատեմ լույսը՝

ինչքան որ ուզեք, ամբողջ հոգով, ինչ գույնի էլ որ այն լինի, ինչ չափով

էլ որ այն լուսավորի, միայն թե չբարկանաք վրաս, միայն թե նորին

գերազանցություն Ռուսիո տիրակալի աչքը քաղցր պահենք մեզ վրա։ - Շատ խոսեցիր, ի՞նչ եղավ նախահաշիվը,- հարցրեց նախագահը

և վարչապետի ձեռքից հափշտակելով իրեն պարզած թերթիկը՝ մո-

տեցրեց աչքերին, և առաջին ու վերջին թվերը մի կերպ կարդալուց

հետո ձայնը կոկորդում խեղդվելով ասաց. - Այս ի՞նչ աստղաբաշխական թվեր են, ապո՛ւշ, կողոպտել ե՞ս

ուզում պետության գանձարանը: Ուզում ես, որ այն իսպառ դատար-

կես ու քո սիրեկանների հետ արտասահմանում վայելե՞ս, քեզ հերիք

չէի՞ն բանկից հանած ոսկիները: - Համարձակվում եմ զեկուցել, պարոն նախագա՛հ, որ այդ ոսկի-

ները միայն ինձ բաժին չհասան, ինչպես նաև հյուսիս-հարավ ճանա-

պարհի համար դրսի բանկերի փոխանցված մեկ միլիարդ դոլարը: - Գլխացավս բռնեց։ Քո պատճառով նորից ստիպված եմ ճերմակ

փոշի կուլ տալ։ Այս ասելով՝ նախագահը գնաց մի անկյուն, դողացող ձեռքով բա-

ցեց դեղերի տուփը և մի բուռ ճերմակ փոշի մոտեցնելով ռունգերին,

սկսեց ախորժակով հոտոտել, մի մասն էլ լցրեց բերանը։ - Հիմա ջուր կբերեմ, դեղն առանց ջրի չի մարսվում։

Page 55: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

57

- Ես քո ձեռքից ջուր չեմ խմի։ Քո տված ամեն մի գավաթ ջրի մեջ

մի կաթիլ թույն կա խառնած,- ասաց Սելջուկը՝ գերագույն վայելքի

մեջ խժռելով փոշին առանց ջրի, միայն թե որևէ մեկի ձեռքից չստուգ-

ված ջուր չընդուներ։ - Իսկ այդ ծակի համար ի՞նչ է որոշում ձերդ գերազանցությունը։ - Այդ ծակը, անպիտա՛ն, մեր ամոթն է, մեր խայտառակությունը,

այդ ծակը մեր քաղաքական ճեղքվածքն է, պետք է շտապ փակել… - Այդ ծակը, ինչ խոսք, պիտի փակվի։ Ես՝ անպիտանս, կքչացնեմ

ծախսերը, բայց ճարտարապետական կանոնը պահանջում է, որ

որևէ հին ծակ փակելու համար բացվի մի նոր ծակ, այդ նոր ծակը

փակելու համար՝ մի ուրիշ ծակ։ Ուրեմն նշանակում է ծակեր, ծակեր,

անվերջանալի ծակեր պիտի բացվեն այս առաստաղի վրա... - Չքվիր աչքիս առաջից, երկարականջ ավանա՛կ, ի՞նչ կապ ունի

ճարտարապետական կանոնը այս ծակի հետ։ Եվ ընդհանրապես այդ

ճարտարապետական կանոնները սխալ են ու անընդունելի, եթե

ծախսեր են բացում։ Վախեցիր այս լույսից և գործիր զգույշ։ Թե չէ

այնպես կանեմ, որ քո աչքերը միայն խավարը տեսնեն։ Վարչապետը գնաց դեպի դուռը։ - Ո՞ւր, անպիտա՛ն։ - Չքվում եմ, հրամանիդ համաձայն, ձերդ գերազանցությո՛ւն։ - Հեշտ է ասել «չքվում եմ», իսկ ո՞վ պետք է փակի այդ ծակը, ո՞վ

պիտի հոգ տանի, որ բերվի իմ միզամանը։ Վարչապետի պահանջով սենեկապետը ծիսական համապատաս-

խան արարողակարգով բերեց Սելջուկի միզամանը, հոտոտեց այն և

ըմբոշխնելով զգլխիչ բուրմունքը՝ հանդիսավորությամբ դրեց տիրոջ

առջև։ Ապա երկուսով բռնեցին նրա թևատակերից և պուպուզ պա-

հեցին միզամանի վրա: - Ուրիշ ինչո՞վ կարող եմ օգնել, ձերդ բարեծնությո՛ւն,- հարցրեց

վարչապետը։ - Թող հանգիստ միզեմ,- պատասխանեց բարեծնությունը։- Քեզ

որ մնա՝ այս հին շինությունը կքանդես՝ նորը կսարքես տեղում, ինչ-

պես այս քաղաքի հին կառույցները: Մենք դարավոր այդ շենքերի

փոխարեն բարձրահարկեր ենք շինում: Հներից օգուտ չկա, պետք է

քանդել, նոր շենքերը եկամտի աղբյուր են: Դրանց վաճառքից մի մեծ

բաժին էլ քո գրպանն է մտնում։ Կարո՞ղ ես ասել, ի՞նչ եկամուտ է

բերելու մեզ այս շենքի տեղում կառուցված բարձրահարկը: - Համարձակվում եմ ասել, որ ոչ մի եկամուտ էլ չի բերելու, բացի

վնասից: - Այդ դեպքում ինչո՞ւ ամեն ինչի նորն ես ուզում, թարմը, գեղեցիկը՝

հարմարավետ, կահավորված։ Այս երկիրը խավար ու խարխուլ եղել

է, խավար ու խարխուլ էլ պիտի մնա։ - Այո, այո, հասկանում եմ: Եթե ասում ենք «ԱՌԱ՜Ջ, ՀԱՅԱՍ-

Page 56: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

58

ՏԱ՛Ն»՝ նշանակում է առաջ դեպի խավարը, իսկ եթե ասում ենք

«ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ», նշանակում է անապահով՝ խավարի մեջ: Վերջացնելով միզելու հանդիսավոր արարողությունը և վարտիքը

վեր քաշելով՝ հարգարժան թզուկը իր գրասեղանի վրայից վերցրեց

խունացած մի թերթ և տալով վարչապետին՝ հրամայեց բերել բարձր

մի սանդուղք և թերթը խոթել անցքի մեջ։ - Այս լրագիրը այդ ծակը չի փակի, հարգարժան նախագա՛հ։ - Ինչո՞ւ, երկարականջ ավանա՛կ։ - Որովհետև այս թերթը ընդդիմությունն է տպում, սրա մեջ որոշ

չափով լուսավոր գաղափարներ կան, ճիշտ է, լույսն այնքան շատ չէ,

բայց խավարն էլ բավարար չէ։ - Որտեղի՞ց հայտնվեցին ընդդիմությունն ու այդ լուսավոր գա-

ղափարները։ - Դրանք անունով են ընդդիմություն, ձերդ բարեծնությո՛ւն, իսկ

թերթերը մեր գործակալն է բերել՝ պարոն Կարծրասիրտը։ Ես հիմա

խավար ու տգետ մտքերով առատ մի ուրիշ թերթ կճարեմ, և մենք

վերջապես կազատվենք դրսի այդ տհաճ լույսից ու ընդդիմադիրների

բարձրացրած ժխորից։ - Ո՞ր ժխորից, վարչապե՛տ: - Դրսի այդ ականջ ծակող ժխորից: - Բայց նրանք իմ մնալու համար են փողոց դուրս եկել: Նրանք իմ

կողմնակիցներն են: - Ո՞վ է ասում, դրանք ձերդ բարեծնության հրաժարականն են

պահանջում: Սակայն մի վհատվեք, պտղատու ծառին քար գցողներ

շատ կլինեն,- քծնեց վարչապետն ու գնաց դեպի կողքի մամուլի

սենյակ, ուր անկարգ ձևով դարսված էին հնադարյան մագաղաթներ,

պապիրուսներ, հին գրքեր ու լրագրեր: Նա վերադարձավ մի շքեղ

մագաղաթ ձեռքին։ - Մատենադարանից բերված ամբողջ ձեռագրերը տակնուվրա

արեցի, պարոն նախագա՛հ, և միայն այս մագաղաթը գտա հարմար։ - Չհանդգնես այս մագաղաթով ծակ փակել, սրիկա՛: Սրան լավ գին

են տալիս և պետք է վաճառենք: Ի՞նչ եղան քո ասած խավար հրա-

տարակությունները։ - Ժամանակը մաշեցրեց դրանք, իսկ նորերը դեռ չեն տպագրվում:

Ես էլ ձեզ հետ՝ ստիպված ենք համբերել մինչև մի խավար թերթ

տպագրվի։ - Համբերե՜լ, և ինչքա՞ն համբերեմ,- դժգոհեց նախագահը: Ճերմակ

փոշին ազդել էր: Նա նստած տեղում որոճում և գլուխը տմբտմբաց-նելով ատամներն էր կրճտացնում: - Համբերությունը կյանք է, ձերդ վեհանձնությո՛ւն: - Իսկ ես գիտեմ, որ համբերությունը մոտեցնում է իմ վախճանը,- ասաց Սելջուկը՝ բառերի մի մասը կուլ տալով:

Page 57: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

59

- Բժշկին կանչե՞մ,- հարցրեց Ծովխաթունը: - Ես եմ իմ բժիշկը,- ասաց Սելջուկը, ելավ տեղից, օրորվելով մոտե-

ցավ վարչապետին և մտերմաբար բռնելով նրա ձեռքը՝ տարավ մի

կողմ:- Լսիր, երկարակա՛նջ, վերջերս մի միտք հանգիստ չի տալիս

ինձ։ - Ի՞նչ միտք, ձերդ բարեծնությո՛ւն։ - Հիշո՞ւմ ես, որ ասում էի որոշել եմ դառնալ այս երկրի ցմահ

առաջնորդը,- բառերը երկարացնելով ասաց նա։ - Իհարկե, ցմահ, ինչպես հոգևոր առաջնորդն ու Սահմանադիր

Դատարանի նախագահը: Եվ ինչո՞ւ պիտի կաթողիկոսը ցմահ նշա-

նակվի, իսկ երկրի ղեկավարը՝ ոչ: Այդ ո՞ր օրենքով: Իհարկե՛, հիշում

եմ։ Եվ ինչպե՞ս կարելի է մոռանալ նման վսեմ գաղափարը։ - Ճիշտ ես ասում. այդ ո՞ր օրենքով, արդարությա՞ն: - Ուրիշ էլ ո՞վ կարող է մեր խարխուլ երկիրը ոտքի կանգնեցնել և

խորտակվող նավը ափ հասցնել, ձերդ բարեծնությունից բացի: - Այդ լավ է, որ հասկանում ես,- բառերը ծամծմեց Սելջուկը:- Հիմա

ներկայացել է այդ գաղափարը կյանքի կոչելու ժամանակը։ - Ես կասեի երջանիկ ժամանակաշրջանը՝ ի շահ մեր տանջահար

ազգի բարօրության: - Ազգի համար ես կանեմ այն, ինչ ազգն է ինձ համար անում: - Բայց միթե՞ ազգը հասկանում է դա: Ամեն տեղ խումբ-խումբ,

փողոցներում ու Ազատության հրապարակում հավաքվում, ձեզ են

հայհոյում, ամեն տեղ ձեր նկարներն են բազմացնում ու ցեխոտ ոտ-

քերով տրորում, կեղտոտում, զուգարաններում իրենց կղկղանքն են

մաքրում ձեր նկարներով, կարծես այս երկրում զուգարանի թուղթ

չկա: Իրենց թվում է, թե նկարները աղտոտելով ձեզնից կազատվեն:

Եվ ի՞նչ են ուզում ձեզնից: Ավելի լավի՞ն են բերելու,- հարցեց Ծով-

խաթունը, և ինքն էլ պատասխանեց:- Ձեզնից լավը մեկ էլ դուք եք,

պարոն նախագա՛հ: - Դու թեև շողոքորթում, բայց ճշմարտությունն ես բարբառում: - Չեմ շողոքորթում, այսօր ևեթ նվաստս գործնական քայլերով

կհամոզեմ, որ նորին վսեմությունդ ուրիշ ավելի վստահելի ու հավա-

տարիմ անձ, քան ես եմ, չունի: Ես կհրամայեմ ուժեղացնել հսկողու-

թյունը օպերայի շենքի շրջակայքում և կարգելեմ մարդկանց մուտքը

այնտեղ, կհետաձգեմ բոլոր համերգային միջոցառումներն ու օպե-

րային ներկայացումները: Ազատության հրապարակը կդատարկվի,

և միայն մահվան ուրվականը կշրջի այնտեղ: Մարդիկ կսսկվեն իրենց

տներում: - Աշխատանքի էլ չեն գնա՞: - Որտեղի՞ց աշխատանք, ձերդ բարեծնությո՛ւն: Բոլորը անգործ

թրև են գալիս: Ամերիկայում իրենց ծնողները պառավներ են պահում

ու նրանց տակի կեղտը մաքրում, որ սրանք այստեղ կերակրվեն,

Page 58: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

60

հագնեն ու բջջային հեռախոսներ պահեն: Դե սրանից հետո էլ թող

թրև գան: - Այնուամենայնիվ, մենք աշխատատեղեր կստեղծենք: - Իհարկե՛, մեր բոլոր կուսակիցների համար: Ի վերջո, գոնե մենք

պիտի՞ քայլենք Ապահով հանրապետության ճանապարհներով: - Մենք կսովորենք քայլել, իսկ ժողովուրդը թող տեսնի ու նախան-

ձից պայթի,- ասաց նախագահը՝ երկար հորանջելով: - Ժողովուրդը երկու տարեկան ծույլ երեխայի նման դեռ հեռու է

քայլելուց: - Դժվարանում են քայլել, բայց ավտոբուսներով դուրս են գալիս

երկրից: - Թող դուրս գան, ինչքան շատ դուրս գան, մեր օգուտն է: Մենք

կունենանք սահմանափակ թվով բնակչություն, կհայտարարենք, որ

եկիրը սնանկ է, ծանր վիճակում, և մեր արտաքին պարտքերը կներ-

վեն, իսկ հեռացողների ձայները կօգտագործենք, ընտրությունները

մոտենում են: - Մահացությունը նույնպես աճել է, և դա ևս մեր օգտին է: Միայն

հանգուցյալների ու երկրից գաղթածների ձայները բավական են, որ

մենք հաղթենք, եթե նույնիսկ բոլորը դեմ քվեարկեն, իսկ այդպիսի

բան հնարավոր չէ, քանզի մենք նրանց ձայները կառնենք: - Խոսքը ընտրակաշառքի՞ մասին է, ձերդ բարեծնությո՛ւն: - Այսուհետև չլսեմ ընտրակաշառք բառը, մենք ընտրանվեր ենք

բաժանում: Դժվա՞ր է հասկանալ: - Բոլորովին էլ դժվար չէ, ձերդ բարեծնությո՛ւն, դժվարը այն է, որ

տարբեր տեղերից ժողովրդին նախատում են, թե իբր էժան են ծախ-

վում, գլխի են գցում, որ մարդիկ իրենց արժանիքները բարձր գնա-

հատեն և հինգ հազար դրամով ընտրության չգնան: «Դուք ավելի

շատին, դրա տասնապատիկին եք արժանի»- ասում են նրանք և շատ

հավանական է, որ նախընտրական օրերին ընտրանվերները բարձ-

րացնելու պահանջով ժողովրդին ցույցերի դուրս բերեն: - Ո՞վ է անում դա, չեմ հասկանում: - Չհասկանալու բան չկա, ձերդ գերազանցությո՛ւն, ընդդիմություն

կոչվածն է կանգնած դրա ետևում: - Ընդդիմությունն արդեն այդքան ինքնուրո՞ւյն է դարձել: Ես

նրանց ղեկավարներին նման ցուցում չեմ տվել: Թե՞ ժողովրդին փա-

յատեր են ուզում դարձնել մեզ: Ոչ մի բարձրացում, պետական գան-

ձարանը դատարկ է, թող հինգ հազարով բավարարվեն: - Ես էլ եմ այդպես կարծում, բայց որոշ տեղերում արժեքները բարձրացրել են, ոմոնք կրկնապատիկն են տալիս: - Ուզում եք, որ վերջնականապես սնանկանա՞նք: Բոլորին հրա-

հանգ կիջեցնես, որ բարձրացում չլինի: Պետական փողերը պետք չէ քամուն տալ:

Page 59: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

61

- Դրա մասին մի կասկածեք: Իսկ երբ գործելու լինի նոր սահմա-

նադրությունը և ձերդ գերազանցությունը իմ ներկա աթոռը զբաղեց- նի որպես երկրի առաջին դեմք՝ ինձ ի՞նչ պաշտոն է տալու։ - Դու գլխավոր խորհրդականի պաշտոնը կստանձնես կամ էլ

դեսպան կուղարկեմ որևէ հարուստ երկիր, գնա ինչքան ուզում ես

լափիր։ - Ես մենակ ինձ համար չեմ լափում, ձեզ համար էլ կլափեմ: Չէ՞ որ

ես միշտ եղել եմ ձեր աչքը, լուսավորել եմ ձեր խավար ճանապարհը,

եղել եմ ձեր աջ ձեռքը, ձեր լսողությունը, հոտառությունն ու շո-

շափելիքը ամեն տեղ, բոլոր դժվարին պահերին։ - Շատ բան քեզ մի վերագրիր, տխմա՛ր, դու նույնիսկ կարգին

վարչապետ չեղար ինձ համար, երկիրը սնանկացրիր, հասցրիր աղ-

քատության եզրին: Ես եմ, որ հանդուրժում եմ քեզ, մեկ էլ խեղճ ու

կրակ ժողովուրդը, և շնորհակալ եղիր, որ ընդհանրապես չեմ զրկում

պաշտոնից։ - Այն օրից, երբ ճակատագիրը ինձ հանդիպեցրեց ձեզ, իմ իղձն ու

փափագը եղավ դառնալ հզորագույնիդ առաջին խորհրդատուն, բայց

հավատացեք, որ տեղակալի պաշտոնում ես ձեզ շատ ավելի պետ-

քական կլինեմ։ - Տեղակալները, հիմա՛ր, ստեղծված են նրա համար, որ շահա-

գործվեն վերադասների կողմից, մի բան, որ արգելում է մեր սահ-

մանադրությունը։ - Բայց խոսքը մեր մեջ, սահմանադրությունը շատ բան է արգելում,

պարոն նախագա՛հ, որը մենք միշտ ենք խախտում: - Խոսում ես ինչպես ընդդիմադիր, վարչապե՛տ: Կարո՞ղ ես ասել,

թե այդ երբ է Սահմանադիր Դատարանը խախտումներ արձանագրել: - Երբեք: - Դե ուրեմն ձայնդ կտրիր: Մենք օրենքով ենք խախտում: - Բայց ժողովուրդն այլ կարծիքի է: - Հիմա դու ո՞ւմ կողմից ես, ի՞մ, թե՞ ժողովրդի: - Ձերդ գերազանցությո՛ւն, ո՞վ է ժողովուրդը, որ նրա կողմից լինեմ:

Ժողովուրդը վտանգավոր է, երբ սանձերը արձակում ես: Միշտ պիտի

ձգած պահենք, եթե թույլ եղանք, մեկ էլ տեսար՝ ապստամբեց: - Իսկ ոստիկանապետը, ոստիկանները էշի գլո՞ւխ են: Ինչո՞ւ բա-

նակի հաշվին ոստիկաններին զինեցի, եթե մեզ չեն պաշտպանելու: - Այո, այդ գումարով կարող էինք ուժեղ բանակ պահել, և վատ չէր

լինի եթե... - Էլ ի՞նչ եթե..., մեր աթոռները բանակը չի պահում: - Դրա համար էլ զինվորի բերանից կտրում, ոստիկաններին ենք

տալիս, իսկ զինվորին թողնում բահի, քլունգի ու պահածոյի դատարկ

տուփերի հույսին: - Բահն ու քլունգը զենքերին են փոխարինում, հասկացանք, իսկ

Page 60: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

62

պահածոյի դատարկ տուփերն ինչի՞ համար են:

- Դրանք, ձերդ գերազանցությո՛ւն, սահմանագլխին, դիրքերում

օդում կախված գերժամանակակից զգայուն զենքեր են, որոնք իրենց

վրա վերցնելով թշնամու արձակած գնդակները, զգուշացնում են մո-

տալուտ վտանգի մասին: Իրենց փրկարար հաչոցներով մեր զինվոր-

ներին անգնահատելի ծառայություն են մատուցում նաև հայկական

գամփռները: Իսկ ինչ վերաբերում է բահին ու քլունգին, դրանք,

ինչպես արդեն ասվել է՝ կառուցողական զենքեր են: - Հիմարություններ ես դուրս տալիս, վարչապե՛տ:

- Գիտեմ, ձերդ գերազանցությունն: - Ուրիշ տեղ չկրկնես:

- Չեմ կրկնի, ձերդ գերազանցություն, բայց դա արդեն ժողովրդի

սեփականությունն է դարձել:

- Ինչպե՞ս, հիմար արարած, արդեն տարածե՞լ ես, խայտառակե՞լ

ես ուզում մեզ աշխարհով մեկ:

- Բարեբախտաբար հիմարս չէ այդ արտահայտության հեղինակը,

այլ Ազգային ժողավարանի նախագահը: Դա իմաստուն ծերունու՝

Պատվական Ասլանյանի մտքի հերթական արգասիքն էր, որը լրա-

գրողների միջոցով դարձավ պատմության սեփականությունը:

- Ասլանյանը հաճախ է մտքի այդպիսի փայլատակումներ ունե-

նում: Երևի ուզում է հասկացնել, որ թոշակի ուղարկեմ: Բայց թող

չշտապի, նա ինձ դեռ պետք է և հոգին ամբիոնի մոտ պիտի ավանդի:

- Իհարկե, ուժերի ծաղկման շրջանում ի՞նչ թոշակի մասին է խոս-

քը,- միանգամայն լուրջ ասաց վարչապետն ու անմիջապես փոխեց

խոսակցության նյութը:- Իսկ ինչպե՞ս պիտի կառավարի ձերդ գերա-

զանցությունը այս երկիրը առանց տեղակալի։ - Ազգընտիր նախարարներով, որոնք կմիավորվեն և կընտրեն

իրենց արժանավոր վարչապետին, որը ոչ մեկի պատասխանատու չի

լինի, բայց մեր հյուսիսային տիրոջից։ - Այդ դեպքում ձերդ մեծությունը, պաշտոնս ձեռքից առնելով, ինձ

չի՞ շնորհի Արտաքին Գործերի նախարարությունը: - Իսկ քեզ ո՞վ ասաց, որ ես եմ լինելու այդ արժանավոր կառավա-

րիչը:

- Ձեզանից արժանավորը վարչապետի պաշտոնի համար մեկ էլ

դուք եք, ձերդ գերազանցությո՛ւն:

- Արտաքին Գործերի նախարարություն, որպես այդպիսին, չկա,

Ծովխաթո՛ւն, դա գլուխ պահելու հիմնարկություն է, իսկ նախարա-

րին Կրեմլից մեր դաշնակիցն է իջեցնում, որպեսզի արտաքին հարա-բերություններում մենք չխոչընդոտենք նրա քաղաքականությանը:

Ռուսիան մեր դաշնակիցն է ու բարեկամը, բայց նա զենք է վաճառում

մեր արևելյան հարևանին, իսկ արևմտյան հարևանի՝ Թուրքիայի

հետ մի ուրիշ կարգի, ջերմ հարաբերության մեջ է: Բայց մենք չենք

Page 61: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

63

դժգոհում դրա համար: - Սատարելով ձերդ վսեմությանն ու մոսկվայանշանակ արտգործ- նախարարին, ես նույնպես ողջունում եմ մեր դաշնակցի կողմից մեր

ոխերիմ հարևանին տասներկու միլիարդի զենք վաճառելու առթիվ և

երախտագետ եմ Ռուսիո ղեկավարությանը այն վստահության հա-

մար, որ մեր հարևանը այդ զենքերը կօգտագործի միայն խաղաղ

նպատակներով: - Ապրես, հիմա արդեն սկում եմ գնահատել քեզ: - Պարոն նախագա՛հ, իսկ եթե այս երկիրը հռչակեք թագավո-

րություն և դուք էլ այն կառավարեք որպես ազգընտիր թագավոր, ինձ

էլ նազիր-վեզիրի պաշտոնը չե՞ք տա։ - Դու ես հիմա՞ր, թե՞ ինձ ես հիմարի տեղ դնում, Ծովխաթո՛ւն։ - Ես եմ հիմար, պարոն նախագա՛հ։ - Եթե դու ես հիմար, ուրեմն իմացիր. նախ Կրեմլը չի համաձայնվի,

որ Հայաստանը դառնա թագավորություն և երկրորդ. թագավորները

ազգընտիր չեն լինում, միապետներ են, որոնք ոչ մեկին հաշիվ չեն

տալիս։ Ինչ վերաբերում է նախագահներին և վարչապետերին, ապա

նրանք պատասխանատու են ժողովրդի առաջ։ Պահանջկոտ ժողո-

վուրդը, որը մեր ձեռքին խաղալիք է, օրենքով պարտավոր է իր կամքը

թելադրել նախագահին կամ վարչապետին, նույնիսկ նրանց հավաքել

իր բռան մեջ։ Բայց դա, այսպես ասած՝ ժողովրդավար երկրներում,

մեր երկիրը ոստիկանական հանրապետություն է: Դուռը զգուշորեն բացվեց, և թուրքական ֆեսով զարդարված մի

սև գլուխ երևաց դռների արանքում: Սենեկապետն էր. Ձերդ ճաճանչափայլ գերազանցությո՛ւն, ոստիկանապետն ու

մտավորականները տեսակցությունդ են խնդրում: Սելջուկը հորանջեց և բառերը ծամծմելով հազիվ արտաբերեց. - Ես եմ հրավիրել, ներս բեր... Նա նորից երկար հորանջեց: Եվ հենց այդ պահին էլ աչքերը փակվեցին ճերմակ փոշու մեծ չա-

փաբաժնի ազդեցությունից, որ նա ներս էր քաշել մի քանի րոպե

առաջ: Մի խոր մրափ տիրեց նրան, ինչպես արտերկրյա պաշտոնա-

կան հանդիպումների ժամանակ, երբ օդային ճամփորդություններից

հոգնած՝ չկարողանալով ինքն իրեն զսպել, բթացնող փոշին էր հո-

տոտում, և քնի աստված Օրփեոսը հյուրնկալում էր նրան: Եվ երբ

ոստիկանապետն ու մտավորականները ներս էին մտել, Օրփեոսն

այս անգամ էլ Սելջուկին իր գիրկն էր առել: Նա մանկացել և տեղափոխվել էր իր մանկության օրրանը, երբ Աղանը՝ խեղճ հայրը, նրա գողացած փողերով զուռնա ու դհոլ էր առել,

որ զույգ եղբայրները սովորեին, հարսանիքներին նվագեին ու տունը

պահեին... Մտավորականներն ու ոստիկանապետը, ինչպես մտել էին հուշիկ

Page 62: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

64

քայլերով, այդպես էլ հուշիկ քայլերով դուրս եկան: Խորհրդակցութ-

յունը հետաձգվեց... Վարչապետը նայեց Սելջուկի դեմքին, որ մղձավանջից ծամածըռ-

վել էր, քմծիծաղ տվեց, երկու ձեռքերի բաց ափերը մոտեցրեց իրար,

նշան անելով, որ հաճույքով կխեղդեր նրան, բայց այդ պահին Սելջոն

աչքերը բացեց, և Ծովխաթունը վախից կծկվելով՝ հետ-հետ գնաց:

Սակայն այդ բաց աչքերի առաջ ոչ թե ինքն էր, այլ անտառապահ

Ավագը, որը մտրակի ուժեղ հարվածով դաղում էր պատանի գողի և

հանրապետության ապագա նախագահի մեջքը: Սելջոյի բերանից մի

ծանր հառաչանք դուրս թռավ, և Ծովխաթուն Անպետքյանը ցնցվեց... Սելջոն մինչև երեկո չարթնացավ, երկինքը գլխին մթնել էր, քթից

բռնեիր՝ հոգին կտար: Նա Բաղրամյան 26-ում քնեց նաև գիշերը, բայց վայ այն քնելուն,

եթե դա քուն կարելի էր համարել: Առավոտյան կողքի շուռ եկավ,

կեսօրից հետո աչքերը բացեց, հորանջեց, ծանր հառաչեց և նորից

քուն մտավ: Վարչապետն սկսեց անհանգստանալ, վախենում էր նախագահին

մի բան պատահի, հոգին ավանդի և ազգին թողնի որբացած: Չէր

ուզենա, որ մեռներ, նախագահի մեռնելն իրեն ձեռնտու չէր, նախ

հնարավոր էր, որ մեղքը իր վրա գցեին, և հետո ի՞նչ իմանար, կարո՞ղ

էր կերածը մարսել, ուրիշների նման կուսակցություն փոխել, այլ

արժեքներ դավանել ու նորերին ծառայել: Եվ ո՞վ է ասում, թե նորերը

իրեն գրկաբաց պիտի ընդունեին: Կհանեին պաշտոնից ու դեն կը-

շպրտեին, նույնիսկ շենքից կվռնդեին: Երջանիկ կլիներ, եթե այդ-

քանով պրծներ ու ճաղերի ետևում չհայտնվեր... Զանգեց Սելջուկի կնոջը՝ Ուստիանին, Ազգային ժողովարանի նա-

խագահ Պատվական Ասլանյանին, Ամբակում Ամատունուն և մի քա-

նի օլիգարխների: Սելջոն օլիգարխներով էր նախագահ, իսկ օլի-

գարխները Սելջոյով էին օլիգարխներ: Առանց մեկի մյուսները չկային,

և առանց մյուսների՝ մեկը: Սելջուկի վերջակետը իրենց վերջակետը

կլիներ: Դրա համար էլ անհապաղ անձնական բժշկին կանչեցին:… Բժիշկը հանեց քնածի լեզուն, որը ճաքճքված էր, կարելի է ասել

ճերմակ քիմիկատը քայքայել էր այն: Հետո ստուգեց աչքերի սպի-

տակուցը, եղունգների կիսալուսինները, որոնք դեղնել էին: Հոգնա

նշանակեց, և աղիքները մաքրվեցին, բայց Սելջուկը, ինչպես բևեռա-

յին արջը, չարթնացավ: Կարծես լեթարգիական քնի մեջ լիներ... - Լյարդը շարքից դուրս է եկել և հրաժարվում է մաքրել արյունը

մարմնի մեջ թափանցող թույներից: Դա ակնհայտ երևում է դեմքի խորշոմներից և մաշկային ծածկույթից,- եզրակացրեց բժիշկը:

- Իսկ նորին մեծության կյանքին վտանգ սպառնո՞ւմ է,- հարցրեց

վարչապետը՝ խիստ մտահոգված իր ապագայով:

- Առայժմ ոչ, իսկ եթե չբուժվի՝ այո:

Page 63: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

65

- Մեռելը մեռել չէ, քանի դեռ բժիշկը չի հաստատել մահը,- իր

հերթական իմաստուն ճամարտակությամբ հանդես եկավ Ազգային ժողովարանի ծեր խոսնակը:- Փա՜ռք Տիրոջը, որ բժիշկը հույս է տալիս: Այս ասելով նա հայտնի չէ, թե որ տիրոջը նկատի ուներ, քանզի նրա

համար մեկ տեր գոյություն ուներ: Դա Սելջուկն էր: - Ներող եղեք, որ համարձակվում եմ խորհուրդ տալ,- միջամտեց

Ամբակում Ամատունին,- բայց չեմ կարող չհիշատակել, որ վերջին

ժամանակներս նորին գերազանցության մեզը պղտոր է։ Կառաջար-

կեի սա ևս դարձնել օրակարգի հարց։ - Նորին գերազանցության մեզը ոչ թե պղտոր է, այլ հարստացված,

և կարիք չկա մտահոգվելու,- հայտարարեց Ծովխաթուն Անպետք-

յանը:- Ի՞նչ կասեք, պրոֆեսո՛ր, այդպես չէ՞: Բժիշկը գլուխը տարուբերեց և լռեց: Նրա լռությունը վարչապետի

պատասխանն էր: - Իսկ ի՞նչ բուժումներ եք նշանակում,- հարցրեց առաջին տիկին

Ուստիանը: - Լյարդի հիմնարար բուժում,- կարճ պատասխանեց բժիշկը:

- Բայց իմ ամուսինը երբեք լյարդից չի բողոքել:

- Պարոն նախագահը շա՞տ էր բարկանում:

- Չափից շատ, բժի՛շկ,- պատասխանեց առաջին տիկինը,- նա

միշտ բարկացած էր: - Իսկ ո՞ւմ վրա էր բարկանում, ընտանիքո՞ւմ..., դրսո՞ւմ...

- Իհարկե՛, դրսում, նրան բարկացնողը ժողովուրդն է, ապերախտ

ժողովուրդը, որն այդպես էլ չհասկացավ ու չգնահատեց իր նախագա-

հին, թող նրա արած լավությունները բռնեն իրեն չուզողների աչքերը:

- Ժողովրդի՞,- հարցրեց բժիկը:

- Բա էլ ո՞ւմ, էլ ո՞վ է անշնորհակալ, անաղուհաց քրդի շունը,- ասաց

Ուստիանը, որի վերնաշենքից մի քանի գնդիկներ բացակայում էին,

հատկապես լիալուսնի օրերին: Իսկ այդ օրը, հակառակի պես, լիա-

լուսին էր, այլապես դժվար թե Ուստիանը խոստովաներ իր ամուսնու

ժողովրդատյացության մասին: Աշխարհում այդպիսի դեպք դժվար

թե գտնվեր, որ ղեկավարը ատեր իր երկրի ժողովրդին: Իսկ եթե հա-

կառակն է լինում, և ժողովուրդն է ատում իր ղեկավարին՝ հատկա-

պես ոչ Հայաստանի նման երկրներում, հայտնի է, թե ինչի է հասցվում

ժողովրդական ատելությունը: Այդպիսիներին պարզապես գրողի

ծոցն են ուղարկում: - Ինչո՞ւ ես խոսեցի հիվանդի լյարդի վատ վիճակի մասին,- շարու-

նակեց պրոֆեսորը,- որովհետև լյարդը այն զգայուն օրգանն է, որը արձագանքում է զայրույթին ու բացասական հույզերին, և որոնք

ոչնչացնում են լյարդի բջիջները: Ուստի լյարդի ցանկացած հիվան-

դության բուժում սկսելուց առաջ հիվանդը պետք է նախապատ-

րաստվի ինքնաներշնչման: Նա պետք է սովորի մեծահոգի լինել և

Page 64: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

66

կարողանալ ներել, ինքն իրեն ներշնչելով՝ ատելությունը մի կողմ դնել

և ինքն իրեն ստիպել ասելու, որ սիրում է իր շրջապատի բոլոր

մարդկանց, նույնիսկ իր թշնամուն՝ հայ ժողովրդին: Եվ դա ոչ թե

որպես սոսկ հայտարարություն պիտի հնչի, այլ պետք է դառնա

իսկական համոզմունք: Դա բուժման սկիզբն ու նախապայմանն է: - Իսկ ինչպե՞ս վարվել այն հանցագործների հետ, ինչպես Ժիրայր

Սեֆիլյանն ու Սասնա ծռերն են՝ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խան-

դոյանը, Շանթ Հարությունյանը և մյուսները, որոնք մարդկանց ոտքի

հանեցին, և այժմ իրենց պատիժն են կրում,- հարցրեց վարչապետը:-

Ինչպես վարվել խառնակիչ Արայի հետ, թողնե՞լ ազատության մեջ:

- Սերն ու գթությունը պահանջում է, որ պարոն նախագահը

անհապաղ նրանց ազատ արձակի բանտերից:

- Ինչպե՞ս թե,- բորբոքվեց Անպետքյանը,- ազատ արձակենք, որ

խաժամուժի գլուխն անցնեն ու տապալե՞ն իշխանությունը:

- Երբ կյանքի և մահվան հարց է՝ պաշտոնը դադարում է առաջնա-

յին լինելուց,- եզրակացրեց բժիշկը:- Ինչևէ, դա ձեր որոշելիքն է, իսկ

պարոն նախագահին բուժում է պետք: Իրեն միայն ցողունվելը կփրկի

Հյուսիսային Կորեայում: - Հյուսիսային Կորեայո՞ւմ, այդ պետության հետ մենք դիվանա-

գիտական հարաբերություն չունենք,- զարմացավ վարչապետը, բայց

խորհրդականին հրամայեց:- Անհապաղ, առանց ժամանակ կորցնե-

լու, թարգմանիչ գտիր, զանգիր Հյուսիսային Կորեա, ասա, որ մենք

ընդունում ենք իրենց նախագահի քաղաքական գիծը, գտնում ենք,

որ կոմունիզմը մարդկության զարգացման միակ ճիշտ ճանապարհն

է, մենք նույնպես պարտրաստ ենք ընտրել այն և անսասան ընթանալ

այդ ուղիով, եթե չկորցնենք առողջական ծանր վիճակում գտնվող մեր

նախագահին: Ուստի խնդրում ենք, որ մեր կիսամեռ նախագահին

ցողունեք և վերադարձնեք մեզ: Հյուսիսային Կորեայից րոպեների ընթացքում դրական պատաս-

խան եկավ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սելջուկ Գո-

ղունյանին սիրով հրավիրվում էին Փխենյան մայրաքաղաք՝ բուժվելու: Պետական բյուջեից քառասունհինգ միլիոն դոլլար դուրս գրվեց,

ստեղծվեց ուղեկցող հանձնախումբ, Սելջուկին պատգարակի վրա

դրին, սավանով ծածկեցին, որպեսզի նրա ով լինելը գաղտնի մնա, և

դուրս բերեցին շենքից: Բայց նրան դեռ օդանավակայան չէին հասց-

րել, երբ գաղտնիքը Բաղրամյան 26-ից դուրս եկավ, տարածվեց մայ-

րաքաղաքում և ամբողջ հանրապետությունում, ու մինչդեռ Սելջոն

կցողունվեր Փխենյանում, Մոսկվան արդեն տեղյակ էր: Ցողունվելու հերթը Ռուսիո նախագահինն էր...

Page 65: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

67

ԱՐԱՆ ԵՎ ԱՐՈՒՍԸ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՃՇՏՈՒՄ

Արան գրասեղանի դարակից հանեց տպագրված թղթերով մի

հաստափոր թղթապանակ, դրեց պայուսակի մեջ և պատրաստվում

էր դուրս գալ տնից, երբ զգաց թիկունքից նայող Արուսյակի չարա-

խինդ հայացքը։ - Էլի՞ մութ գործերով։ - Մթության մեջ լույս եմ որոնում, Արո՛ւս։ Համբերիր ևս մի քանի

ամիս, և դու կունենաս այն, ինչ քիչ կանանյք ունեն այս երկրում։ - Ես ամեն ինչ ունեմ, բացի կարգին ամուսնուց։ - Կարգին ամուսին էլ կունենաս, Արո՛ւս։ - Տասներկու տարի է նույնն եմ լսում։ - Համբերությունը կյանք է, Արո՛ւս։ - Ոչ, համբերությունը ինձ մի քանի տարով ավելի է մոտեցնում

ծերությանը։ Ես այլևս չեմ կարող համբերել։ - Իզուր են այդ խոսքերդ։ Դու պարտավոր ես համակերպվել քո

վիճակին, դեն նետել քո հոգում կուտակված ատելությունը, հարգել

դատարանի որոշումը և ինչպես օրենքն է պահանջում՝ սիրել ինձ։ - Ի՞նչդ սիրեմ։ - Սիրիր ինձ իմ ամբողջ էությամբ, եթե քեզ համար թանկ է դա-

տարանի որոշումն ու մեր ապագան։ - Քո էությունն ինձ հարկավոր չէ և ոչ էլ դատարանի որոշումը։ - Իսկ ի՞նչ է հարկավոր քեզ։ - Այն, ինչ որ իրենց կանանց համար ունենում են կարգին տղա-

մարդիկ։ - Ունենամ, թե չունենամ՝ պիտի սիրես ինձ, քանի որ դատարանը

ոչ մի պատճառ չգտավ մեզ կազմալուծելու։ - Պատճառները շատ խորն են՝ սրտիս ծալքերում։ - Դատավորը վիրաբույժ չէ, Արո՛ւս, որ քո սրտի ծալքերը բացի։ Դու

քոնն ես կրկնում, իսկ դատավորի վիճակի մեջ չես ուզում մտնել։ Մի

մոռացիր, որ նա առաջնորդվում է հոդվածներով, թվերով ու միայն

չոր փաստերով։ - Բա սա չոր փաստ չէ՞, մաշկս չորացրել է, արդեն կնճռոտվում է,-

բողոքեց Արուսը՝ հայելին մոտեցնելով դեմքին։ - Ոչ, դա փաստ չէ, դատավորները վճիռ կայացնելիս կանանց

դեմքի մաշկին չեն նայում։ - Դատավորը չի՞ տեսնում, թե ես ինչ եմ դարձել քո ձեռքին։ - Եթե մյուս անգամ դատավորի մոտ գնալու լինես՝ հետդ տար քո

հին լուսանկարներից։ Եվ չմոռանաս ասել, որ տասնհինգ տարի առաջ

ես նկարվել, որը քիչ ժամանակ չէ կնոջ դեմքի, առավել ևս տղամար-

դու դեմքի վրա, կնճիռներ առաջացնելու համար։ Քոնից շատ ավելի

խոր կնճիռներ իմ դեմքի վրա են բացվել, բայց ես բոլորովին միտք

Page 66: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

68

չունեմ դատարան դիմել։ - Դիմիր ում ուզում ես, իսկ ես գիտեմ, թե ինչ կանեմ։ Կարևորություն չտալով կնոջ խոսքին՝ Արան ելավ տեղից, փող-

կապն ուղղեց, վերցրեց ծանր պայուսակն ու քայլեց դեպի դուռը։ - Ո՞ւր, նորից խաղատո՞ւն։ - Խաղատուն Հանրապետության նախագահն է գնում... - Մի շահագործիր նախագահի անունը: - Ինձնից հրաժարվում ես՝ հասկացա, բայց քաղաքական հայացք-

ներդ ինչո՞ւ ես փոխում: - Քեզ հակառակ լինելու համար: - Ուրեմն քեզ համար Սելջուկն արդեն ընտրվա՞ծ նախագահ է... - Ոչ միայն ընտրված, այլև ազգընտիր: - Հիմա նա այլևս Սելջուկ չէ՞: - Իհարկե, նա այլևս Սելջուկ չէ, զտարյուն Հայկազուն է: - Հիմա քեզ համար նա այլևս Լենդրոշ անունով եղբույր չունի՞, որը

նույնիսկ ամենաաղքատ գործարարների եկամտի կեսն իրեն է պա-

հում: - Ոչ նա այլևս այդպիսի եղբայր չունի: - Եվ նրա անունը այլևս Լենդրոշ չէ՞:

- Ոչ նրա անունն արդեն Լենդրոշ չէ:

- Բայց կար ժամանակ, երբ նա գործարարների եկամտի ուղիղ

կեսը իր գրպա՞նն էր դնում: - Դա առաջ էր, հիմա ամեն ինչ շտկվել, իր տեղն է ընկել: - Կարո՞ղ է ասես, որ այլևս քաղբանտարկյալներ չկան: - Այո, արդեն քաղբանտարկյալներ չկան:

- Իսկ առա՞ջ, երբ մեր հարաբերությունները լավ էին:

- Երբ մեր հարաբերությունները լավ էին, բանտերը լիքն էին քաղ-

բանտարկյալներով:

- Հիմա, երբ քո կարծիքով մեր երկրում ամեն ինչ լավ է, կարո՞ղ ես

ասել, քաղբանտարկյալներն ազատվեցի՞ն բանտերից, թե՞ միանգա-

մից հանցագործներ դարձան:

- Միանգամից հանցագործներ դարձան:

- Իսկ կաշառված, պատվերով դատող դատավորներ, անարդար

արդարադատություն կա՞, ընտրակեղծիքները շարունակվո՞ւմ են,

մարդիկ հինգ հազար դրամ կաշառքո՞վ են գնում ընտրության: - Չկան, բոլորը կարգի են հրավիրվել և անարդարությունները վե-

րացել են, մարդիկ այլևս ընտրակաշառք չեն վերցնում:

- Քեզ որ մնա, Արո՛ւս, պետական գանձրանի հաշվին ցողունվելու համար Սելջուկի Փխենյան գնալն էլ կժխտես:

- Իհարկե, ժխտում եմ, նա տեղում է ցողունվում, ձրի: Դա էլ սուտ

է, որ վարչապետ Ծովխաթուն Անպետքյանը հանրապետության

ոսկիները սեփականացրել և գողացած փողերով Կիպրոսում արտա-

Page 67: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

69

դըրություն է դրել:

- Իսկ նոր նշանակված վարչապետի մասին ի՞նչ կասես:

- Ո՞վ է նոր վարչապետը:

- Մուկնը: Սելջուկը Հյուսիսային Կորեա հասնելուն պես հրամայել

է Ծովխաթուն Անպետքյանին հանել, դեսպան ուղարկել, իսկ Մուկ-

նին, պարտքի դիմաց, վարչապետի պաշտոն է տվել:

- Մուկնի համար ոչ մի բան ասել չեմ կարող, քանի դեռ չգիտեմ քո

կարծիքը նրա մասին:

- Մուկնը եղածների մեջ ամենակարգին մարդն է: Նա հարուստ է,

բայց քիչ է թալանել, իր ունեցածի մեծ մասը ձեռք է բերել սեփական

քրտինքով, ինչի որ հասել է, իր աշխատանքով է հասել, բարի է, քա-

ղաքավարի ու մարդկային: Բայց ո՞վ կթողնի, որ մաքուր աշխատի:

- Կթողնեն և նույնիսկ կպահանջեն, որ մաքուր աշխատի: Բայց դա

չի լինի, թալանելու սովոր մարդը չի ուղղվի:

- Արտագաղթ էլ չկա՞, Արո՛ւս: - Իհարկե՛, չկա, հիմա մեծ թափով ներգաղթ է սկսվել, գալիս են ու

գալիս, վերջ չկա:

- Իսկ թալան ու կողոպո՞ւտ, երկրի կառավարումը ձախողած,

Արցախյան հաղթանակը պարտություն ներկայացնող, հող հանձ-

նելու պատրաստ, երկիրը ծախու հանած իշխանավորներ կա՞ն... - Առաջ կային, հիմա չկան, բոլոր հայրենասեր դարձան:

- Այնպես ես խոսում, կարծես թե այդ բոլոր թերությունները մեր

երկրին չեն վերաբերվում: - Իհարկե՛, մեր երկրին չեն վերաբերում,- դիտավորյալ հակաճա-

ռեց Արուսյակը:

- Իսկ ո՞ր երկրին:

- Բոլոր երկրներին, բացի Հայաստանից:

- Արո՛ւս, լո՞ւրջ ես ասում:

- Միանգամայն լուրջ:

- Միթե՞ կարելի է այդքան իջնել և հավասարվել Հանրապետական

կուսակցության ջադու պառավի մակարդակին, միայն նրա համար,

որ ինձ հակադրվես: Հրապարակներում ու փողոցներում, որտեղ ժողովուրդ կար, ան-

պայման հայտնվում էր ՀՀԿ-ի տատիկ կոչվող մի անգրագետ պառավ,

որը իշխանության վահանն էր ժողովրդի դեմ: Սակայն նա իր վարքով

այնքան էր հեռու տատիկ բարի անունը կրելուց, որ ավելի շատ հե-

քիաթների ջադու պառավներին էր նմանվում և գավազանի փոխա-

րեն ավելի հարմար կլիներ, եթե ցախավել բռնած լիներ ձեռքին: - Արան կնոջ պատասխանին չսպասելով, դուռը ետևից փակեց և

դուրս եկավ: Քաղաք գալով, նա մեքենան կանգնեցրեց կենտրոնի հին շենքերից

մեկի մոտ։ Այն մի կառույց էր, որը առաջներում ահ ու սարսափ էր

Page 68: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

70

տարածում մարդկանց սրտերում, այնտեղ մտնելը հավասար էր

կյանքին հրաժեշտ տալուն: Իսկ եթե բախտը ժպտում էր, և բերման

ենթարկվածը դուրս էր գալիս այդ շենքից, միևնույնն է՝ սեփական

տան դուռը փակ էր նրա առաջ: Նրան սպասում էր իր նոր կացարանը

Սիբիրում: Այսպիսի հիմնարկները ուրիշ երկրներում կոչված են ապահովելու

ազգային անվտանգությունը, իսկ Հայաստանում այն զրկված լինելով

ինքնուրույն գործելու հնարավորությունից, իր գոյությունը իմաստա-

վորում էր նրանով, որ անվտանգության աշխատակիցները միահա-

մուռ ուժերով լծվեն ժողովրդի ոտնձգություններից Սելջուկի և մյուս

դրածոների անվտանգության ու աթոռների պահպանմանը: Դա, այս-

պես ասած, Աչալրջության տաճարն էր, ուր խորհրդային տարիներին

այլախոհներին, ըմբոստներին ու հայրենասերներին, նույնիսկ հայ-

րենասիրության մեջ կասկածվողներին տանում էին պատժելու, իսկ

հիմա հրավիրում են զգոնության կոչելու և աչալրջության դասեր

տալու: Եթե մարդ գահավիժելով երկրորդ անգամ է այնտեղ մտնում,

ուրեմն բանը բուրդ է, կորցրել է զգոնությունը, և նրան սպասում է ոչ

թե սիրալիր զրույցը, այլ պատժախուցը: Արան այն բացառիկ այցելուն էր, որը հրավիրված էր զգոնության

դասեր քաղելու, և զգոնության կոչող ուսուցիչը ոչ այլ ոք էր, քան այդ

հիմնարկության առաջին դեմքը, երեսնականների հայտնի Մուղդու-

սու արժանավոր հետնորդը՝ Կարծրասրտ անունով: Ես չգիտեմ, թե

այս մարդը ինչքանով էր համապատասխանում իր զբաղեցրած պաշ-

տոնին, բայց որ սահմանափակ ուղեղի տեր էր, դա ակնհայտ է: Նա

կենդանաբանություն առարկայից լրիվ բոբիկ լինելով և կճղակավոր-

ներին սմբակավորներից չտարբերելով, մի ցուցարարի «խոզ», «էշ» և

«ոչխար» անվանեց՝ առանց բացատրելու, թե գիտական ինչ հնարքով

է այդ կենդանիներին միավորում նույն տեսակի մեջ: Մի կողմից այդ

հեղինակավոր հիմնարկության տնօրենի կարծիքը, մյուս կողմից այս

կենդանիների տարբեր լինելը ցուցարարին տարակուսանքի մեջ գցեց,

և նա չկարողացավ կողմնորոշվել, թե ինքը Անվտանգության նախա-

րարի թվարկած կենդանիներից որ մեկը կարող է լինել: Մի խոսքով,

Կարծրասիրտ անունով այս մարդը ոչ մի քայլ առաջ չի գնացել այն

վատ ժամանակվա այս նույն հիմնարկությունը ղեկավարող չեկիստ

Մուղդուսուց, որը սրա նման մարդկանց կենդանիներից չտարբե-

րելով՝ սպանդանոցներ էր քշում ու մորթազերծ անում: Արան թեև պատրաստ էր զրույցին և գիտեր ինչպես խույս տալ

մեղադրանքներից, բայց լավ ճանաչելով նրանց, համոզված էր, որ կփորձեն հավաքագրել և կառաջարկեն գործակցել իրենց հետ: Հանդիպումից խուսափել հնարավոր չէր, պայմանավորված ժա-

մին նա Կարծրասրտի գրասենեակում էր։

Page 69: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

71

ԱՐԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ

Քարտուղարուհին սիրալիր ժպտաց՝ բերանը լայն բացելով և ընդ-

գծված հաստ շուրթերն ու վայելչատեսք ատամնաշարը ցուցադրելով։

Եվ եթե Արան փորձ չունենար, նրան կթվար, թե բավական է նման մի

պատասխան ժպիտ, և հնարավոր է նվաճել գեղեցիկ սեռի այս գրավիչ

ներկայացուցչին։ Բայց այդպես չէր։ Քարտուղարուհին բոլոր այցե-

լուներին էր նման ժպիտ պարգևում։ Եվ ո՞ւր կհասներ, եթե ամեն մի

այցելու փոխադարձ ժպիտ ուղղեր նրան և ունենար այն սպասելիքը,

որ չուներ Արան այդ պահին։ Սա ընդամենը ներս հրավիրող ժպիտ

էր։ Մեծ գրասեղանը գտնվում էր ընդարձակ աշխատասենյակի խոր-

քում, և այցելուն այդ տարածությունը անցնելու հետ հաղթահարում

էր հոգեբանական ճնշվածությունը, որ առաջանում էր այն պահից,

երբ նա ոտքը դռնից ներս էր դնում։ Արան բացառություն չէր, և նա

նույնպես իրեն ճնշված զգաց, սիրտը սկսեց բաբախել արագ, նախօ-

րոք դասավորված մտքերը խճողվեցին, խրոխտությունը տեղի տվեց,

և նա Կարծրասրտի ընդունելությանը արժանացավ ահագին խեղ-

ճացած վիճակում։ Հաջորդ արգելքը, որ նա պիտի հաղթահարեր,

գրասեղանի դիմաց դրված հսկայական կաշվե բազկաթոռն էր, որի

հետ վարվելու համար մեծ հմտություն էր հարկավոր, և որը հնարա-

վոր չէ նվաճել, եթե քաղաքակրթության հետ լրջորեն չես հաղորդա-

կցվել ու հղկված չես։ Արայից առաջ ներս մտած այցելուին Կարծրա-

սիրտը դուրս էր արել աթոռի հետ ճիշտ չվարվելու պատճառով, քանի

որ նա մենամարտի էր բռնվել բազկաթոռի հետ մինչև որ կարողացել

էր նստել։ Սեղանի հետևը բազմած Կարծրասիրտը զայրացած ասել

էր նրան. - Աչքիս չերևաս, մինչև չքաղաքակրթվես ու չհղկվես։ Եվ համագործակցության պատրաստ խեղճ հաճախորդը հետ էր

գնացել քաղաքակրթության դասեր առնելու, անտաշությունը հղկե-

լու և աթոռի հետ վարվելու ձևը սովորելու։ - Նստե՛ք,- ասաց Կարծրասիրտը՝ առանց դեմքի մկան շարժելու, և

Արան ձեռքի մեկ հպումով պտտեցրեց բազկաթոռն ու տեղավորվեց

վրան։ «Չէ սա այն անտաշներից չէ, լավ հղկել են» - մտածեց Կարծրասիր-

տը և գոհ մնաց նոր այցելուից։ - Դուք պարոն Արա Հովակիմյա՞նն եք։ - Այո,- կարճ պատասխանեց Արան։ - Ասացեք, պարոն Հովակիմյա՛ն, ի՞նչ է ուզում ձեր կինը գաղա-

փարներով ապրող իր ամուսնուց։ - Դուք նույնիսկ դա էլ գիտե՞ք: - Մենք ամեն ինչ գիտենք, պարոն Հովակիմյա՛ն:

Page 70: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

72

- Կինս ուզում է, որ ես իմ ժամանակը տրամադրեմ իրեն։ Եվ քանի

որ չեմ կարող բավարարել նրա պահանջները, նա ինձ, արդեն գիտեք,

համեմատում է.. - Ասեք, ասեք, մեզանից մի թաքցրեք ոչինչ: - Համեմատում է... անասունի հետ։ - Կանանցից հարկավոր է զգուշանալ և հեռու մնալ, պարոն Արա՛։

Մի սխալ քայլ, և նրանք կարող են կործանել ձեզ, դառնալ ձեր գաղա-

փարների թշնամին։ Նա նույնիսկ դատարա՞ն էր դիմել: - Դատարանը օրենսգրքի ոչ մի կետով չկարողացավ բաժանել մեզ։ - Դուք ավելի լավ գիտեք ձեր կնոջը, քան ես, և ինքներդ ավելի ճիշտ

կարող եք կողմնորոշվել։ Ես խորհուրդ կտայի զգուշանալ։ Կարծրասիրտը գլուխը թաղեց թղթերի մեջ։ Տիրեց մի պահ լռու-

թյուն, որից հետո նա շարունակեց՝ ուղիղ նայելով Արայի աչքերի մեջ

և փորձելով նրան շփոթեցնել. - Որքան ինձ հայտնի է՝ դուք անցել եք այն պատնեշը, որ ձեզ իրա-

վունք է տալիս գալ ինձ մոտ, և ես հրավիրել եմ ձեզ՝ մեզ հետ հա-

մագործակցելու։ Պատմեք ձեր մասին, պարոն Արա՛, բայց կարճ։ «Ի՞նչ անել,- մտածեց Արան,- արի առերես համաձայնվիր, հետո

կտեսնենք ինչ է լինում»: - Ես շատ պատնեշներ եմ ցատկել, որպեսզի բախեմ ձեր դուռը։ Կարծրասիրտը հավանեց Արայի կարճ պատասխանը։ - Հիմա ես ձեզ հետ համառոտ հարցազրույց կունենամ։ Գիտե՞ք,

թե մարդուն ինչու համար է տրված լեզուն,- սկսելով իր համար ավան-

դական, սակայն ոչ սովորական հարցազրույցը՝ առաջին կարճ հարցը

տվեց Կարծրասիրտը՝ սպասելով կարճ պատասխանի։ - Ես լեզվի դասախոս եմ աշխատում։ - Ես լեզվաբանին արժանի պատասխան եմ սպասում ձեզնից։ - Լեզուն տրված է, սկսենք կենդանական աշխարհից, կովին՝ բա-

ռաչելու, էշին՝ զռռալու, շանը՝ հաչալու, թռչուններին՝ դայլայլելու… - Իմ հարցը վերաբերում է բանական արարածներին։ - Լեզուն մարդուն տրված է խոսելու համար։ - Իսկ ավելի որոշակի՞։ - Ավելի որոշակի՝ լեզուն տրված է մարդուն արտահայտելու իր

մտքերը։ - Եթե ուզում եք համագործակցել մեզ հետ, պիտի իմանաք մեր

չափանիշները լեզվի վերաբերեալ։ Լեզուն մարդուն տրված է շողո-

քորթելու և չարախոսելու համար։ Քիթն ինչի՞ համար է։ - Ես բժշկությանը և կենդանաբանությանը մոտիկ կանգնած անձ-նավորություն լինելով՝ գիտեմ, որ քիթը տրված է մարդուն հոտառու-

թյան համար։ - Ոչ, պարոն Արա՛, ոչ, դա մի ժամանակ էր, փոխվել են գնահա-

տականները։ Հիմա մարդկային զգայարաններն այլ նպատակներ են

Page 71: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

73

հետապնդում։ Ապա, փորձե՛ք գուշակել: - Քիթը մարդուն տրված է ուրիշի գործերի մեջ խցկելու համար։ Եվ

որքան մեծ լինեն մարդկային քթերը՝ այնքան դրանք ավելի խորը

կխցկվեն ուրիշների գործերի մեջ։ - Հրաշալի պատասխան: Հիմա բացատրեք ականջների դերն ու

նշանակությունը։ - Ականջները մարդու գանգի վրա տեղադրված ձայնորսիչներ են,

որոնք պարտավոր են որսալ շրջապատի ձայները,- լրիվ հունի մեջ

մտնելով՝ պատասխանեց Արան։ Կարծրասիրտը գոհ մնալով՝ սպասեց, որպեսզի ստանա իր հարցի

սպառիչ պատասխանը ականջների մասին։ - Ե՞վ…,- հարցրեց նա։ - Եվ օգտագործել հոգուտ նրանց, ովքեր հանձնարարել են որսալ

այդ ձայները։ - Հասկանալի է, իսկ աչքե՞րը։ - Աչքերը հեռուն նայող հեռադիտակներ են, որոնք պարտավոր են

տեսնել, թե ինչ է կատարվում նույնիսկ սահմանից այն կողմ։ Եթե

աչքերը տկար են, հարկավոր է զինել գերհագեցած ակնոցով։ Բնա-

կան և արհեստական աչքեր կրող անձը իրավունք չունի վրիպելու ոչ

մի պահ իր տեսադաշտից։ - Ես ձեր մտածելակերպը հավանեցի, պարոն Արա՛, կարող եմ

շնորհավորել ձեզ։ Դուք անցաք հարցազրույցը։ - Շնորհակալ եմ վստահության համար, պարոն Կարծրասի՛րտ,

Դուք բավական փափկասիրտ գտնվեցիք իմ հանդեպ։ - Հիմա անցնենք գործի։ Ես ձեզ կտամ ցուցակը, իսկ դուք կաշ-

խատեք և այն կդարձնեք մեր ծրագիրը։ Ուրեմն այսպես. «Շոյիր, որ-

պեսզի ապտակես։ Ատիր, բայց ձևացրու, թե սիրում ես։ Սուտը

ներկայացրու որպես ճշմարտություն։ Ցույց տուր, թե կառուցում ես,

բայց ինչքան կարող ես՝ ավերի՛ր։ Ստեղծիր պատրանք, թե կանգ-

նեցնում ես, բայց վայր գցի՛ր, տապալի՛ր։ Ասա, որ ներում ես, բայց

պատժի՛ր։ Խոսիր բարու անունից, բայց գործադրի՛ր չարը։ Մի ափ-

սոսա մարդկային արիւնը…, եթե նա մեզանից չէ»։ - Մինչև հիմա դրա հակառակն եմ սովորել։ - Դուք նախապատրաստական դասընթացներ պիտի անցնեք։ - Ես չեմ հասկանում գործի բուն էությունը։ - Դժկամություն եմ նկատում ձեր դեմքին, պարոն Հովակիմյա՛ն։ - Ոչ, պարոն Կարծրասի՛րտ, պարզապես մարդկային արյունն եմ

ափսոսում։ - Եվ մտածում եք հետդա՞րձի մասին։ Անկեղծ եղեք ինձ հետ։ «Ուրիշ ելք չկա, առայժմ հարկավոր է ժամանակ շահել» - մտածեց

Արան և պատասխանեց՝ ինքն իր սկզբունքներին դեմ գնալով. - Արդեն ասել եմ, որ կինս ինձ ավանակ է կոչում, իսկ ավանակնե-

Page 72: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

74

րը, որքան ինձ հայտնի է, հետադարձի քայլ չեն անում։ Եթե կնոջս հա-

մեմատությունը ինչ-որ չափով համապատասխանում է իրականութ-

յանը, ուրեմն իսկապես հետադարձ չկա… - Իսկ եթե չի համապատասխանում իրականությանը՝ հետդարձի

միայն մեկ ճանապարհ ունեք, վճարել ձեր ազատությամբ։ - Ես արդեն ասացի. հետադարձ քայլ չեմ անում։ - Մենք կաշխատենք միասին։ Ցտեսությո՛ւն։ - Ցտեսությո՛ւն,- պատասխանեց Արան և վեր կացավ փշրված

սրտով։ Ոտքերն իրեն չէին ենթարկվում։ Թույլ քայլերով հասավ դռա-

նը և այնպես դուրս նետվեց գրասենյակից, ինչպես թռչունը վան-

դակից։ Ընդունարանում նրան նորից սիրալիր ժպիտ պարգևեց քար-

տուղարուհին, և Արան համոզվեց, որ այդ աղջիկը ստեղծված է միայն

ժպտալու համար։ Նա այն ծառայողերից էր, որոնց տնօրենները

պահում էին միայն հաճախորդներին հաճոյանալու նպատակով։ Բայց ո՞ւր կարող էր փախչել Արան, եթե նրա տեղը վանդակն էր։

Բանտ կամ ազատություն. եթե ընտրեր ազատության ճանապարհը,

ուրեմն պիտի հավաքագրվեր ու աշխատեր Սելջուկի համար: Հակա-

ռակ ընտրությունը բանտախուցն էր, ուր նա կարող էր հայտնվել իր

ընկերների կողքին և նրանց պես հերոսանալ: Իսկ ի՞նչ կարող էր տալ

այդ, բացի նրանից, որ մի աշխատող ձեռք ևս կպակասեր: «Ինչքան պետք է դողա իր իշխանության համար երկիրը զավթած

անձը, որ հերոսներին ձերբակալի, և չհասկանա, որ ինչքան ավելի

շատ է ձերբակալում, այնքան ավելի շատ է հերոսացնում նրանց, և

ավելի խախուտ է դարձնում իր աթոռը,- մտածեց Արան,- Ինչքա՞ն

կարող է ժամանակ շահել Սելջուկը այդպես: Նա համաձայն կլինի

թեկուզ ժողովրդի կեսին հերոսացնի, միայն թե իր ոտքի տակի հողը

ամուր լինի: Բայց այդպես չէ»: Քարտուղարուհին իր արհեստական հերթապահ ժպիտով նորից

ճանապարհեց նրան, և այս անգամ Արային թվաց, թե նա հեգնում է

իրեն։ Շենքի ապահովությունը պահպանող ոստիկաններից մեկը նրա

ձեռքից վերցրեց անցաթուղթն ու թույլ տվեց դուրս գալ: Արան նայեց

պահակակետի տանիքին թեթև քամուց փողփողացող հանրապե-

տության դրոշին և հիշեց, թե ինչպես էին սրանց գործընկերները

ցույցերի ժամանակ ոտնատակ տալիս այն, որը հիմա առոք-փառոք

ծածանվում է իրենց գլխավերևում: «Եթե ոստիկանների համար երկ-

րի դրոշը նույնիսկ լաթի արժեք չունի, ի՞նչ արժեք կունենա այն իրենց

նախագահի համար: Զարմանալու բան չկա, նմանը նմաններին է գտնում»:

Page 73: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

75

ՑՈՂՈՒՆՎԱԾԸ

Մի քանի ժամից օդանավը վայրէջք կատարեց Փխենյանի օդանա-

վակայանում: Նախագահին միանգամից տարան այն հիվանդանոցը,

որտեղ հիվանդները ցողունային բուժում են ստանում: Այդտեղ նրան

ուշքի բերելուց հետո հոգեբաններ հրավիրեցին, որպեսզի հարցա-

քննությամբ և հարակից ստուգումներով պարզեն հիվանդի դիմաց-կունությունն ու հոգեկան վիճակը՝ համոզված լինելու համար, թե նա

կդիմանա՞ արդյոք ցողունվելու ոչ դյուրին վիրահատությանը: Առաջինը մի ակնոցավոր կարճահասակ պրոֆեսոր մոտեցավ նրա

անկողնուն, շոյեց գլուխը, հետո բռնեց աջ ձեռքը, աչքերը կկոցած

նայեց ափի մեջ և հարցրեց. - Աստվա՞ծ կա: - Անկասկած կա,- պատասխանեց հիվանդը: - Իսկ սատանա՞: - Իհարկե՛, Աստված և Սատանան միասին են կառավարում աշ-

խարհը: - Եկեղեցի գնո՞ւմ եք,- հարցրեց մյուս պրոֆեսորը: - Եկեղեցին է գալիս ինձ մոտ, բայց մենք հիմա սկսել ենք եկե-

ղեցիներ կառուցել: - Շա՞տ եք կառուցում: - Ամեն տաս քառակուսի կիլոմետրի վրա մի եկեղեցի: - Ի՞նչ կա այդքան եկեղեցիների մեջ: - Սուրբ խորան, թանկարժեք ջահեր, սուրբ գրքեր... - Ուզում եմ ասել, ո՞րն է այդքան եկեղեցիներ կառուցելու նպա-

տակը,- հարցրեց կարճահասակ պրոֆեսորը: - Հայը միշտ կառուցել է, ապրելու տներից ու բերդ-ամրոցներից

ավելի շատ՝ վանքեր ու եկեղեցիներ, ինչպես մեր օրերում: Դրանք

Աստծու տներ են, իսկ Աստված անգութ չէ և չի թողնի իր անտուն

զավակներին մնալ անօթևան, նրանց կհավաքի իր տան մեջ, իր թևի

տակ: Եկեղեցաշինության վերջին նվաճմանը հայ ժողովուրդը հա-

սավ իմ և Գարեգին Բ կաթողիկոսի օրոք: Մենք կառուցողներին կոչել

ենք շինող: Ունեցել ենք Ներսես Շինող կաթողիկոս, որի կողքին

պատիվ ունեն դասվելու նաև Սելջուկ և Գարեգին շինողները: - Ես մի տեղ կարդացել եմ, որ ձեր երկրում գող-հանցագործներն

են եկեղեցի կառուցում: Լսել եմ նաև, որ գող հանցագործն է օրհնում

այն՝ գող-հանցագործ վերնախավի ու գող-հանցագործ նախագահի,

գող-հանցագործ, գլուխները անմեղ կույսերի նման ճերմակ գլխաշո-

րով փաթաթած, պատկառելի ձևացող, բայց անբարոյական կանանց

մասնակցությամբ: Ի՞նչ է այդ եկեղեցին, եթե ոչ անբարոյականու-

թյան բույն: Թող ինձ ների ձեր Աստվածը, քանզի ես չէ, որ պիտի

հասկացնեմ իրեն, որ այդ կառույցը ամեն ինչ կարող է լինել, բացի

Page 74: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

76

իրեն համար տուն լինելուց: - Մեզ մոտ այդպիսի բաներ չկան, պրոֆեսո՛ր: Դրանք սովորական

մեղադրանքներ են: Մենք եկեղեցի ենք կառուցում, որպեսզի Աստծու

աչքը քաղցր պահենք մեզ վրա:

Կարճահասակ պրոֆեսորը շարունակեց.

- Զարմանալ կարելի է, երբ Հայսատանի հողը ինքնին արդեն

սրբարան է: Հիմա հարց եմ տալիս ձեզ. սրբարանի մեջ սրբարա՞ն: Դա,

իհարկե, ձեր իմանալիքն է, բայց ի՞նչ եք կարծում, եթե այդպես շարու-

նակեք՝ չի՞ նշանակում է, որ ոչ մի թիզ հող չի մնա առանց եկեղեցու:

- Ինչքան շատ կառուցենք, այնքան ավելի շատ Աստված քաղցր

աչքով կնայի մեզ:

Հոգեբանները զարմացած հայացքներ փոխանակեցին: - Այո, այո,- նկատելով նրանց դեմքերի արտահայտությունը՝ պա-

տասխանեց նախագահը:- Մենք շատ ենք խրված մեղքերի մեջ, իսկ

եկեղեցու կառուցումը ոչ միայն թեթևացնում, այլև մեզ ազատում է

մեղքերից: Ես քիչ առաջ ասացի, որ եկեղեցիները Աստծու տներ են,

իսկ մեզ մոտ անտուններ շատ կան: Նրանք իրենց տները գրավ են

տալիս բանկերին պարտքերի դիմաց և չկարողանալով վճարել,

կորցնում են, իսկ Աստված, որ սիրում է մարդկանց, չի թողնի անտուն

և կհրավիրի իր տանը ապրելու: - Համակեցությա՞մբ, ինչպես սենեկակիցնե՞րը,- հարցրեց միջահա-

սակ պրոֆեսորը: - Այո: - Իսկ հանդերձյալ կյանքին հավատո՞ւմ եք,- հարցրեց կարճա-

հասակ պրոֆեսորը, որն ակնոցն իջեցրել էր քթին և ապակու տակից

ուշադիր նայում էր հիվանդին: - Հավատում եմ անվերապահորեն... - Իսկ դրախտն ու դժողքը իրականությո՞ւն է: - Իրականություն չէի համարի, եթե երկուսն էլ իմ աչքի առաջ

չլինեին: - Ինչպե՞ս թե ձեր աչքի առաջ, որտե՞ղ եք տեսել: - Իմ ղեկավարած երկրում: - Իսկ քավարան չկա՞ ձեր ղեկավարած երկրում: - Քավարան ո՞ւմ համար: Մեղավորները, որոնք հարստություն են

դիզել ժողովրդի հաշվին՝ միտք չունեն իրենց մեղքերը քավելու, իսկ

ժողովուրդն էլ, որ ունեզուրկ է և քաղցած՝ չգիտեմ ինչո՞ւ հայտնվել է

դժողքում և այնքանով է մեղավոր, որ դրանց գլուխը չի ջարդում,

որպեսզի ճանապարհ բացի գոնե քավարան գնալու,- ինքն իրեն կեղծեց Սելջուկը՝ ցույց տալով, թե իբր մտածում է իր ղեկավարած

երկրի հասարակ ժողովրդի մասին: Հոգեբանները դարձյալ իրար նայեցին, գլխով ինչ-որ բան հաստա-

տելով և կարճ ժամանակով հեռացան խորհրդակցելու ու հիվանդի

Page 75: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

77

հոգեկան վիճակի մասին եզրակացության հանգելու: Այդ ժամանակ

Սելջուկը նկատեց իր ակնողնու մոտ կանգնած երկու երիտասարդ

սիրունատես կանանց, որոնք ձայնագրիչները բարձր պահած տե-

սագրում էին խոսակցությունը: Նրանցից մեկը մոտեցավ Սելջուկին և հարցազրույցի համար

թույլտվություն խնդրեց: Սելջուկը համաձայնեց: - Պարոն նախագա՛հ,- հարցրեց լրագրողը,- ձեր խոսքը լսելուց

հետո այն համոզմանն ենք հանգում, որ ձեր ղեկավարած երկրում

ծայրաստիճան աղքատություն է տիրում, և տպավորությունն այն է,

որ մեղավորը դուք եք: Սելջուկը ժպտաց, ինչպես միշտ՝ նեղն ընկած ժամանակ, մտածեց,

ինչպես արդարանալ և պատասխանը գտնելով՝ ասաց, որ մեղավորը

իրեն նախորդած երկու նախագահներն էին, որոնք ավերել են երկիրը,

և հիմա ինքը դժվարին կացության մեջ է: Վիճակը բարելավելու հա-

մար իր նախաձեռնությամբ հիմնվել է մի կուսակցություն, որի նշա-

նաբանը Հայաստանը առաջ տանելն է: Նա հիշատակեց իր կուսակ-

ցության մյուս նշանաբանը՝ երկրի ապահովությունը, որին վերջ ի

վերջո պիտի հասնի ժողովուրդը: Հետո նա մի կարճ բացատրություն

տվեց Խորհրդային երկրի փլուզման հետ միաժամանակ տնտեսու-

թյան փլուզման մասին, և խնդիրը համարեց փակված: Բայց համար-

ձակ լրագրողը երկրորդ աննպաստ հարցն ուղղեց նրան. - Մեզ ասել են, որ դուք սիրում եք խաղատներում խաղալ և

այնտեղ տարվել եք ձեր երկրի բյուջեի մեծ մասը: - Այդպիսի բան չկա,- կտրուկ մերժեց Սելջոն: - Լավ,- շարունակեց համարձակ լրագրողը,- իսկ ի՞նչ կասեք այն

մասին, որ ցողունվելու նպատակով դուք համարյա դատարկել եք ձեր

երկրի բյուջեի մնացորդը: - Դա արդեն հերյուրանք է: - Այդ դեպքում ի՞նչ գումարներով եք բուժվելու, ցողունվելը շատ

թանկ հաճույք է, և, որքան մեզ հայտնի է, դուք այնքան աշխատա-

վարձ չեք ստանում, որով կարողանաք փակել բուժման ծախսերը: - Դրանք անհատական բարեգործների գումարներ են,- կարճ կա-

պեց նախագահը և հարցազրույցը այդքանով ավարտվեց: Նույն օրը երեկոյան կորեական թերթերը հրապարակեցին Հայաս-

տանի նախագահի հետ լրագրողների զրույցը, որոնք ներկայացնում

էին սոցիալիզմից կապիտալիզմին անցած երկրի տխուր, անհեռա-

նկար վիճակը, ինչպես նաև հոգեբանների զրույցի նյութն ու նրանց

եզրակացությունը, որի համաձայն հիվանդը հոգեպես խախտված լինելուց բացի նաև կատարյալ ապուշ էր, քանզի բացահայտ, առանց

թաքցնելու ներկայացնում էր իր երկրի բացերն ու արատները: Առաջին վիրահատությունը հաջող անցավ: Թեև երկրի գանձա-

րանից ահագին գումար դուրս եկավ, բայց կարևորը, որ երկիրը որբ

Page 76: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

78

չմնաց, Սելջուկը լավացավ և երեք ամսվա բացակայությունից հետո

աշխատանքի վերադարձավ բոլորովին առողջ ու երիտասարդացած: Բժշկի քննությունն ու հսկողությունը պարտադիր էր, և այս

անգամ ուրիշ բժիշկ այցելեց նրան: Սելջուկի այն հարցին, թե ինչ է

պատահել իր պրոֆեսորի հետ, աշխատակազմի ղեկավարը պատաս-

խանեց, որ իր անձնական բժիշկը անկայուն քաղաքական հայացք-

ների տեր լինելով՝ հեռացվել է պաշտոնից և այժմ գտնվում է քրե-

ակատարողական հիմնարկությունում: Փաստորեն, բժշկի համարձակ պահվածքը դուր չէր եկել ոչ մեկին,

և երբ նրա ցուցումով անհույս հիվանդ Սելջուկին օդանավ էին նըս-

տացնում Հյուսիսային Կորեա ճանապարհելու, իրեն էլ ոստիկանա-

կան մեքենայով քաղաքային ոստիկանատուն էին տանում: Բժիշկը

այնտեղից ուղարկվեց բանտ և լրացրեց այն պակասը, որ ուներ քա-

ղաքական բանտարկյալների բանակը, որը հիմնականում համա-

լըրված էր Արցախյան պատերազմում կռված և ժամանակին Վար-

դան Մամիկոնյանի, Տիգրան Մեծի, Անդրանիկի ու Նժդեհի շքա-

նշաններով պարգևատրված նախկին հերոս ազատամարտիկներով

ու սպաներով: Իսկ պատերազմի մասնակից մարտիկներից քչերը,

որոնց հաջողվել էր խուսափել դատվելուց, ապրում էին մեկուսաց-

ված: Նրանց փոխարեն Սելջուկն իրեն շրջապատել էր ինքուս գենե-

րալներով, որոնց համար գրել կարդալ չիմանալը ամոթ բան չէր, ինչ-

պես նաև հայերենից երկու ոտքով կաղ մի քանի հրամանատարնե-

րով ու նրանց տեղակալներով, որոնք զինվորների հացի, հագուստի,

վառելիքի ու ռազմամթերքների խնայողության հաշվին իրենց ըն-

տանիքների համար անսասան դղյակներ ու շքեղ առանձնատներ էին

կառուցել: Սելջուկը ցողունային բուժումն ավարտել ու հենց նոր էր վերա-

դարձել Հյուսիսային Կորեայից, երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար

Ալիևից մի ծանրոց եկավ նախագահականի հասցեով: Երբ ծանրոցը

բացեցին, տեսան մի ոսկե մեդալ և ոսկետառ պատվոգիր՝ հայերեն

գրությամբ. «Ադրբեջանի երախտապարտ ժողվուրդը բարձր է գնա-

հատում հայ ազատամարտիկներին բռնադատելու և բանտերում

մեկուսացնելու Սելջուկ Գողունյանի քաղաքական գիծը, որը նպա-

տակ ունի կազմալուծել Հայկական բանակը և հնարավորություն

տալ ադրբեջանցիներին վերագրավել Ղարաբաղը: Այդ ծառայության

համար Մեջլիսը իր արժանին է հատուցում Սելջուկ Գողունյանին՝

պարգևատրելով Ադրբեջանի ազգային հերոս Քյոռօղլու մեդալով»: Դա թաքցնելու բան չէր, և նույն օրը ընդդիմադիր, իրենց ազատ համարող թերթերը ադրբեջանական թերթերից արտատպեցին «ՀԱ-

ՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐՈՍ» վերտառությամբ

հոդվածը: Երբ Սելջուկը կարդաց այն, մտքով վերադարձավ երիտա-

սարդություն և աչքի առաջ պատկերացավ Ադրբեջանի ներկա նա-

Page 77: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

79

խահագի հայրը՝ Հեյդար Ալիևը, որին ծառայում էր մեծ պարտաճա-

նաչությամբ: Սելջուկի անձնական բժշկի և մյուս քաղբանտարկյալների ազա-

տության պահանջով մի քանի ազատախոհ քաղաքացիների նախա-

ձեռնությամբ ցույցեր տեղի ունեցան, որոնք վերաճեցին իշխանու-

թյան հիմքը սասանող ապստամբության: Սակայն այն ճնշվեց դա-

ժանորեն և ցրվեց ջրցան մեքենաների ու ոստիկանության կոշտ մի-

ջամտությամբ: Տասնյակ քաղաքացիներ վիրավորվեցին, և բանտերը

կրկին լցվեցին հարյուրավոր նոր քաղբանտարկյալներով: Այս անգամ

էլ Սելջոն Բաքվից ինչ-որ հեռագիր ստացավ: Հեռագրում ասվում էր,

որ նա իր նպատակամետ գործողություններով լավագույն ծառայու-

թյունն է մատուցում ադրբեջանական բանակին: Այդ բանը գնահա-

տելով Բաքուն նրան արժանացնում է Ադրբեջանի Հանրապետու-

թյան կրկնակի հերոսի կոչման և պարգևատրում Շուշիի հայերի

ջարդարար Սուլթանովի անվան շքանշանին: Փաստորեն, Սելջուկի կառավարությունը աշխատում էր երկու

գլխավոր ճակատով, առաջինը՝ ինքնապահպանումն էր, երկրորդը՝

Բաքվին հաճոյանալու ձգտումը, իսկ ժողովրդի հակակրանքը իր

նկատմամբ հաշվի չէր առնում: Իր խորին համոզմամբ ժողովուրդը

այնքան կազմակերպված չէր, որ իշխանությունը կարողանար առնել

իր ձեռքից, և քանի դեռ ինքը գահին է, չի թողնի, որ մարդիկ ազատ

շունչ քաշեն: Երեքամսյա դադարից հետո նորից իշխանության ղեկը ձեռքն

առնելով, Սելջուկի առաջին գործերից մեկը եղավ շարունակել ընդ-

հատված նիստը ոստիկանապետի և մտավորականության մասնակ-

ցությամբ, մանավանդ, որ վերջին քաղաքական հուժկու ցնցումներից

հետո դրա կարիքն ավելի շատ էր զգացվում: Բայց այդ մասին մի

փոքր հետո... Նրանք, ովքեր ցանկանում էին Սելջուկի բնական մահը՝ ասենք, որ

երևակայության տուրք տվողներից էին, և ամեն երևակայական չէ,

որ իրագործվում է: Ուրեմն կնշանակի, որ Սելջուկը կամ անվախճան

է, կամ էլ վախճանը շատ հեռու է: Գուցե՞ սերունդները ականատես

լինեն դրան, բայց ոչ ներկա սերունդը: Բանն այն է, որ Սելջուկի կյան-

քը երկարացնելու և չծերանալու ցողունման միջոցը հնարավորու-

թյուն տվեց հայ ազգին մի քիչ էլ վայելել նրա ներկայությունը: Իսկ ի՞նչ էին արել նրան: Կորեայում բժիշկները նրան որոշ ժա-

մանակով դեպի ապագա տեղափոխելով՝ ձվարաններում պատվաս-

տեցին կնոջ և տղամարդու բեղմնավորված սերմնաբջիջ, որը պա-րունակում էր մարդու օրգանիզմի մասին ամբողջ տեղեկությունը՝

ունենալով նրա զարգացման մանրամասն ծրագիրը: Հետագայում

այդ ձվաբջիջը տրոհվեց և վերածվեց բազմաթիվ բջիջների, որոնք

կոչվում են ՑՈՂՈՒՆԱՅԻՆ կամ ՀԻՄՆԱԿԱՆ բջիջներ: Փաստորեն,

Page 78: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

80

Սելջուկի բոլոր բջիջներն ու հյուսվածքները այդ մեկ սեռական բջջի

ժառանգներն էին: Բեղմնավորված այդ սաղմնաբջիջը եթե չմտներ

Սելջուկի ձվարան, ապա սկիզբ կդներ կորեացի մի մանկան կյանքի,

բայց այն սպանվեց, որպեսզի կյանք տրվեր մի օտար անպիտան

մարմնի: Թե քանի միլիոն է նստել այդ պատվաստումը, ձեզ արդեն

հայտնի է, բայց որ Հայաստանի հավերժական ղեկավարի աթոռը

զբաղեցնող մարդու աչքերը կամաց-կամաց կշեղանան և մաշկի

գույնն էլ կփոխվի՝ նրան դարձնելով մոտավորապես Ազգային ժո-

ղովարանի տղամարդ և կին փոխխոսնակների՝ Էդգար Շահրիմա-

նովի և Շահրեզադե Նարիմանյանի նման մի բան, դա անկասկած է:

Ուրեմն եթե մինչև հիմա նզովք, անեծք, պարսավանք, թուղթ ու գիր

և այլ ժողովրդական եղանակները չեն աշխատել, և եթե Սելջուկ

Գողունյանը այդքան անեծք ու նզովք թուլակազմ հիվանդ վիճակում

շալակած տարել է, սրանց հետո կտանի ու կտանի: Չեմ ասում սա

հուսաթափվելու համար: Եթե ոչ ներկա, ապա գոնե գալիք սերունդ-

ները ավելի արժանապատիվ կգտնվեն և չեն հանդուրժի նրա ներ-

կայությունը...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Այն ժամանակ, երբ ոստիկանապետն ու մտավորականները ըն-

դունարանում սպասում էին, իսկ Սելջուկը արջի մրափ էր մտել՝

սենեկապետի մտքով գիտե՞ք ինչ անցավ, որ եթե Աստծված չարասցե

նախագահը մեռնի ու տեղը կարգին մեկը գա՝ գրագետ, ազգի համար

շահագրգռված ու պատրաստված ղեկավար, ի՞նչ կլինի ոստիկան-

ների հարցը, պարզ է, որ կմաքրվեն, տականքները դատարանի առաջ

կկանգնեն, իսկ ուռճացած կազմը կկրճատվի: Անկասկած ոստիկա-

նապետ գեներալ Գալուստ Գևորգյանը ևս իր տեղում չի մնա: Նրա ոչ

միայն պաշտոնը ձեռքից կառնեն, այլև ուսադիրները ուսերից կպո-

կեն և կուղարկեն այնտեղ, որտեղ նա անմեղ մարդկանց է ուղարկում:

Ոստիկանության հարցը պարզ է: Իսկ ինչպե՞ս վարվել ծախու մտա-

վորականության հետ: Նրանք և՞ս պիտի կրճատվեն, ուռճացած կազ-

մը թեթևացվի, իսկ տականքները պատասխան տան: «Աստված ոչ

արասցե,- ինքն իրեն փսփսաց քարտուղարը,- վատն են, ինչ են, բայց

ինձ չեն վնասում, ուրեմն թող ամեն մեկը մնա իր տեղում, մանավանդ

նախագահը...»: Հրավիրյալները խոնարհ ներս եկան: Նախագահը նրանց առա-ջարկեց նստել: - Կեցցե՛ հայ մտավորականները,- քրթմնջաց Սելջուկը՝ քնկոտ

աչքերը բարձրացնելով: - Շնորհակալ ենք,- բոլորի անունից պատասխանեց ճերմակա -

Page 79: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

81

գանգուր մազերով և թուխ դեմքով մի բանաստեղծ՝ մորուքը եղուն-

գով քերելով: - Եղեք ազատ և անկաշկանդ,- ասաց Սելջոն՝ կեղծ ժպիտ հաղոր-

դելով մռայլ և մտազբաղ դեմքին: - Եթե ձերդ բարեծնությունը պահանջում է, որ ազատ և անկաշ-

կանդ լինենք, ուրեմն պարտավոր ենք լինել ազատ և անկաշկանդ,-

ասաց երգահանը՝ նստած տեղից ոտքի կանգնելով: - Ուրախ եմ մոտիկից ծանոթանալու մեր ազգային մշակույթի

ավանդները շարունակող ստեղծագործողների հետ: - Մենք պետք է ուրախ լինենք, որ մեր անկախ պետության հմուտ

ղեկավարը արժանի համարեց նվաստներիս ընդունելու,- ասաց հայ

թատրոնի ծերունազարդ անխոնջ մշակը, որ պատիվ էր ունեցել երկու

տարի առաջ Սելջոյի և հոգևոր առաջնորդ Գարեգին Բ-ի հովանոցը

բռնելու:- Երախտապարտ կլինեմ, եթե ձերդ բարեծնությունը ինձ

կրկին վստահի ազգի համար շահավետ այդ գործը: - Ո՞ր շահավետ գործը նկատի ունեք,- հարցրեց Սելջուկը, որը

հավանաբար մոռացել էր թատերական գործչի ազգին մատուցած

անշահախնդիր ծառայության մասին: - Երկու տարի առաջ ես ամպհովանի պահեցի ձերդ բարեծնության

և Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխին և երախտապարտ կլինեմ, եթե

նորից ինձ վստահվի այդ պատվավոր գործը: - Իհարկե՛,- պատասխանեց Սելջուկը,- կարող եք վստահ լինել, որ

ազգին օգտակար լինելու համար մեզ ոչ մի խոչընդոտ չի խանգարի: Նստածների մեջ հայ գրականության քննադատական միտքը

առաջ մղող թմբլիկ դեմքով և սուր բեղերով միջին տարիքի մի այր այդ

պահին նախանձոտ հայացքը շրջեց դեպի թատրոնի մշակն ու եթե

նախագահի աշխատասենյակում չլինեին, իր դժգոհությունը կհայտ-

ներ նրան՝ ասելով, որ պապն ամեն անգամ հալվա չի ուտում, որ նա

արդեն իր լուման ներդրել է այդ լուրջ պետական գործում, և հիմա

հերթը մյուս ստեղծագործողներինն է: - Ես նույնպես պատրաստ եմ, եթե ձերդ բարեծնությունը շնորհ

բերի ինձ վստահել այդ վսեմ գործը,- իր պատրաստակամությունը

հայտնեց յոթանասունի շեմին ոտք դրած՝ ճանաչված հրապարա-

կախոս-արձակագիրը, որի մեծ, ուսերից էլ լայն գլուխը թվում էր, թե

կապ չուներ սեփական մարմնի հետ, և իրանը, որ կրում էր այն,

կարծես թե մեկ ուրիշից փոխ առած լիներ: Նրա դեմքին դրոշմված էր

ծայրահեղ մի մտահոգություն, և նրան նայողը այն կարծիքն էր

կազմում, որ նա իր ուսերին կրում է ոչ միայն ազգի ու երկրի, այլև ամբողջ մարդկության հոգսը: Հրապարակախոս-արձակագիրը իրեն

ճանաչողներին հայտնի էր իր բարեհամբույր, հաշտվողական բնավո-

րությամբ, և այդ էր պատճառը, որ նա համայնավարների օրոք ազնիվ

համայնավար էր, իսկ լինելով ազատ շուկայական հարաբերություն-

Page 80: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

82

ներով զարգացող երկրի քաղաքացի՝ արագ որդեգրել էր նոր գա-

ղափարները, դարձել համայնավարության համառ թշնամին և նոր

տնտեսվարության մոլեռանդ պաշտպանը: Իր հոգում բուն դրած

բարի կամքի ու սիրո շնորհիվ էր, որ նա չատեց նորանկախ հանրա-

պետության երեք նախագահներից և ոչ մեկին, և երեքին էլ հավասար

մեծարեց ու սիրեց: Նա, որ ուսանող ժամանակ «արջը» «ռ» - վ էր

գրում, իսկ «շոտլանդացի» բառի մեջ «տ» և «դ» տառերի տեղը փոխե-

լով, ուսանողական նստարանից առաջադիմությունը համառ նպա-

տակ դարձնելով՝ հասավ բարձր գրագիտության, և հիմա, որպես ար-

ժանավոր մտավորական, պատիվ ունի Բաղրամյան 26-ում Հանրա-

պետության նախագահի ձեռքը սեղմելու: Ասեմ նաև, որ հանդիպման

նախաձեռնությունը ոչ թե իրենից, այլ նախագահից էր գալիս: Եվ

հիմա, ամպհովանի բռնելու իր պատրաստակամությունը հայտնելով,

հրապարակախոս-արձակագիրը՝ բարեհամբույր մի անկեղծ ժպիտ

պարգևեց երկրի նախագահին՝ փոխադարձաբար նույնը չստանալով

նրանից: Իսկ ի՞նչ ասես, եթե մի ոտքը գերեզմանին, նախկինում հարգված

ու սիրված երգահանը, հանուն Սելջոյի սիրուն, վարկաբեկում է ինքն

իրեն, որոշում դավաճանել ժողովրդին ու իր ձեռքով առհավետ թա-

ղում իր հիշատակը՝ բարձրաձայն հայտարարելով, թե իբր հայ ժողո-

վուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում դեռ չի ունեցել

այնպիսի ազգանվեր կուսակցություն, ինչպիսին ՀՀԿ-ն է, միայն նրա

համար, որ նրա առաջնորդը սովորական մահկանացու չէ, այլ հար-

գարժան նախագահ Սելջուկ Գողունյանը: Հայ երգի այդ հովիվը

առաջին անգամ չէր, որ բարձրաձայնում էր իր սրտի խորքից դուրս

թռած այս ճշմարտությունը, և այդ հանդիպմանը նա չկարողանալով

զսպել իր անձնվեր սերը դեպի այդ կուսակցությունը՝ երկրորդ անգամ

խոստովանեց այդ: Ոչինչ, որ ժողովուրդը չի սպասում նրան փառքով

ու հանդիսավորությամբ հողին հանձնել, քանզի նա արդեն մեռած է

ժողովրդի համար, և ժողովուրդն արդեն կատարել է նրա անշուք թա-

ղումը, յոթը, քառասունքն ու տարին՝ նրա հետ հողին հանձնելով նաև

ժողովրդականի կոչումը: Եվ քանի որ նա արդեն հողին էր հանձնված,

հետևաբար նրա խոսքը նախագահականում հնչեց անդրշիրիմյան

աշխարհից... Սելջուկը խորապես շնորհակալ եղավ երգահանից, որ նա վեր

հանեց իր կուսակցության իսկական արժեքը, և այնքան ոգևորվեց,

որ ելավ աթոռից և գրկախառնվելով երգահանի հետ, շարժեց մյուս

մտավորականների բարի նախանձը: - Ազգն ու կուսակցությունը, ինչ խոսք, գնահատում է ձեր շնորհքն

ու տաղանդը, և հրավիրելով այստեղ, ես մի փոքրիկ անակնկալ եմ

պատրաստել ձեզ համար,- ասաց Սելջոն և դարակից հանելով մի

երկու տասնյակի չափ շքանշաններ, ոտքի կանգնեց և խնդրեց, որ

Page 81: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

83

բոլորը մեկ-մեկ առաջ գան: - Դուք արժանանում եք Մեսրոպ Մաշտոցի և Խորենացու շքա-

նշաններին։ Վստահ եմ, որ լսած կլինեք այդ անունները: - Համարձակվում եմ ասել, որ լավ տեղեկացված ենք,- խոսեց

գրական քննադատության մշակը: - Ես դրական եմ գնահատում ձեր քաջատեղյակությունը: - Խորապես զգացված ենք, որ գնահատում եք մեր գիտելիքները:

Զգացված ենք նաև այն վստահությունից, որ ցուցաբերում եք մեր

նկատմամբ, ուստի պատրաստ ենք ավելի շատ ծառայել ժողովրդին

և խոնարհաբար կատարել այն առաջադրանքները, որ մեզ կվստահի

մեր երկրի բարեխնամ առաջնորդը,- իր ջերմ գնահատանքի խոսքը

հնչեցրեց գրող-հրապարակախոսը։ - Մտավորականությունը երկրի հայելին է, մենք հպարտ ենք ձեզ-

նով, քանզի դուք եք պարզերես անում մեր ժողովրդին: Դուք ապա-

ցուցեցիք ձեր վստահությունը մեր երկրին, ժողովրդին և կուսակցու-

թյանը: Ես վստահում եմ ձեզ և հրամաններ չեմ արձակելու։ Ինքներդ

մշակեք ձեր անելիքները։ Հեռուստատեսային էկրանները ձեր տրա-

մադրության տակ են, վաղվանից մտեք մահկանացուների տները,

լեզուներդ քաղցրացրեք, խոսեք, համոզեք, նվաճեք բոլորի սրտերը և

գայթակղեք սին խոստումներով։ Համոզված եմ, որ ձեր ծառայու-

թյունը կօգնի մենք հաղթանակին: Այս ասելով, նախագահը ելավ աթոռից, Մաշտոցի ու Խորենացու

շքանշաններով մեկ-մեկ զարդարեց գրականության և արվեստի ան-

խոնջ մշակների կրծքերը: Բայց սխալմամբ ճերմակահեր երգահանին

պարգևատրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի շքանշանով: Իզուր էր ներքուստ բողոքում երգի հովիվը: Վազգեն Սարգսյանի

շքանշանով պարգևատրվելու պատիվ է ունեցել նաև Զորավար Անդ-

րանիկը: - Դե, հիմա կարող եք գնալ։ Ձեր պարգևատրումները միայն

շքանշաններով չեն վերջանում: Մենք նախատեսել ենք նաև դրա-

մական պարգևներ: Չմոռանաք, որ առջևում ընտրություններն են,

իսկ դուք անելիք շատ ունեք, ձեր գործը պիտի լինի ապստամբության

պատրաստվող ժողովրդին համոզել և տուն ուղարկել, հեռու պահել

անկանխատեսելի ջարդից, քվեատուփերից, որպեսզի մենք կարողա-

նանք ապահովել խաղաղ, թափանցիկ և արդար ընտրություններ: Մտավորականները, որոնք շարքով կանգնած՝ Խորենացու ու

Մաշտոցի շքանշաններն էին ընդունում, մի երախտագիտական հա-

յացք ուղղեցին դեպի նախագահն ու կրծքերը զարդարված պետա-կան պարգևներով՝ խոնարհ դուրս եկան նախագահի աշխատասեն-

յակից և ուղղություն վերցրին դեպի կողքի սենյակը, որտեղ նրանց

սպասում էին դրամական պարգևները: Չգիտեին, թե ինչքան գումար

էր հատկացված ամեն մեկին, բայց ինչ էլ որ լիներ՝ էլի բան էր, ինչպես

Page 82: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

84

մտածում էին նրանք՝ շնից մազ պոկելն էլ օգուտ է: Այն գտնված փող

էր, մանավանդ չնախատեսված, որի համար երախտապարտ ու շնոր-

հակալ էին... Եվ այսպես, այս հանդիպումը նշանավորվեց նրանով, որ Սելջոն

հանրապետության մտավորականների մի ստվար մասին՝ երաժշտու-

թյան, գրականության, թատրոնի ու գեղարվեստի մշակներին, հիմ-

նականում վաստակաշատ և ծերունազարդ, ինչպես նաև միջին տա-

րիքի այրերին ու կանանց, հավաքեց իր հետույքում: Նրանց արժա-

նին հատուցվեց ոչ թե հայ մշակույթին մատուցած ծառայություն-

ների, այլ երկրի նախագահին անմնացորդ նվիրվածության դիմաց: Այդ օրից այս երկրի բնակչության համար «մտավորական» բառը

իմաստափոխվեց: Եթե մինչ այդ Հայաստանը մտավորականության

համար հայրենիք էր, ապա այս պահից դարձավ Սելջուկի լիիրավ

հավերժական տիրապետությունը հաստատելու աշխարհագրական

տարածք: Ինչ վերաբերում էր «մտավորականություն» բառին, ապա

երկրի ազգաբնակչությունը այն համարում էր շքանշանակիր ստեղ-

ծագործեղներին չհամապատասխանող կոչում, որը տառասխալով էր

գրված: Դարերով ավանդված այդ բառի մեջ պարզվում էր, որ փա-

փուկ «ր» - ն իր տեղում չէ, և անհրաժեշտություն առաջացավ այն

կոշտ «ռ» - ով փոխարինելու: Այս դեպքից հետո հայոց լեզվի բա-

ռամթերքը ավելացավ մի նոր բառով, իսկ ժողովուրդը կարոտով էր

մտաբերում մոտիկ անցյալի իր ստեղծագործող մտավորականներին,

հանգուցյալ արվեստաբան Հենրիկ Իգիթյանին, որն իր ելույթի ժա-

մանակ Խորհրդային կայսրության ղեկավարին դեմ առ դեմ

կանգնած՝ նրան ԲՕԶ անվանեց, այսինքն ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔ-

ՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ, իսկ այն արդեն երեսնամյա վաղեմություն ուներ, և

հայ մտավորականի այդ պահվածքը վաղուց անցյալում էր մնացել:

Հներին, նույնիսկ Խորհրդային ժամանակներում, եթե մեդալներ,

շքանշաններ ու կոչումներ էին շնորհվում, առաջինը հաշվի էին

առնվում նրանց ծառայությունը, ստեղծագործական ավանդն ու

նվիրումը երկրին, բայց ոչ երկրի ղեկավարին:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՇՔԱՆՇԱՆ Է ՍՏԱՆՈՒՄ

Ո՞վ է ասում, որ բարձր պաշտոնյաների մեջ հավատացյալներ չկան:

ոստիկանապետ Գալուստ Գևորգյանը բարեպաշտ հավատացյալ էր:

Նա զբաղված մարդ էր, բայց օրվա մեջ ժամանակ էր գտնում նվիր-վելու աղոթքին ու ապաշխարանքին: Նրա աղոթքերը այնքան ջեր-

մեռանդ էին, որ ամեն մի նրան ճանաչող վստահ կարող էր ասել, որ

նա մասնագիտություն ընտրելիս մեծ սխալ է գործել: Գևորգյանի կրո-

նական գիտելիքներն ու հավատը խոսում էին այն մասին, որ նա

Page 83: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

85

պետք է զբաղեցներ վեհափառի աթոռը և ժողովրդին խոտորումից

դեպի Հայ առաքելական եկեղեցին դարձնելու գործում կատարեր այն,

ինչը չի հաջողվում ներկա կաթողիկոսին: Ոստիկանապետը ափսոսանքով բաժանվեց եկեղեցում մատուց-

վող առավոտյան պատարագից և աղոթքը բերանին՝ դեռ վերջին

տողին էլ չէր հասել ու իր հասանելիք հանապազօրյա հացը չէր

ստացել Աստծուց, երբ գրպանի հեռախոսը զանգեց: Նախագահը

նրան զրույցի էր հրավիրում: Դե պատկերացրեք մոլեռանդ հավա-

տացյալի վիճակը: Ինչքան էլ որ աղոթող անձը բարեպաշտ ու աստ-

վածավախ լինի և ինչքան էլ Աստված վեր լինի ամեն ինչից՝ մեկ է, նա

աղոթքն ու պատարագը մի կողմ թողած՝ դուրս կնետվի եկեղեցուց և

անհապաղ իրեն կգցի նախահագական: Այդպես էլ եղավ... Նրա անձնական վարորդը փողոցային երթևեկության կանոնները

խախտելով և դեռ մի քաղաքացու էլ վրաերթի ենթարկելով, մեքենան

հրեղեն նժույգի արագությամբ թռցնելով՝ հասցրեց Բաղրամյան 26: - Մենք միասին շատ անելիք ունենք, և դրա համար է, որ զրույցի

հրավիրեցի քեզ,- ասաց նախագահը: - Հուսով եմ, որ կարդարացնեմ ձերդ մեծության վստահությունը և

կկարողանանք կոտրել ժողովրդի համառ դիմադրությունը: - Ժողովուրդը մի պինդ ընկույզ է, որը դժվար է կոտրվում: - Հավատացնում եմ ձեզ, որ ժողովրդի քիթն արդեն տրորված է: - Տրորելը քիչ է, պետք է արյունոտել և խելքի բերել: - Ճիշտ այդպես, ձերդ բարեծնությո՛ւն, կարյունոտենք և խելքի

կբերենք: - Մենք արդեն ոստիկանության մի ահռելի և հզոր բանակ ունենք,

ես կարծում եմ, որ այլևս համալրելու կարիք չկա, և հերիք է ինչքան,

որ հայ մայրերը ոստիկաններ ծնեցին: Բայց մի կողմից էլ մտածում

եմ, որ եթե այսքան հայհոյանք ոստիկանների մայրերն են ընդունում՝

դժվար թե ծնելիությունը պակասի: Ընդհակառակը, ոստիկանաբեր

դարբնոցը կաշխատի, և այդ համակարգը նոր թափ կստանա մեր

հանրապետությունում: Ձեզ տեսնեմ, հայ մայրե՛ր, ինչքան կարող եք՝

ոստիկաններ արտադրեք, դրանք մեր պարծանքն են, մեր ապահո-

վության երաշխավորները,- ասաց Սելջուկը՝ նայելով իրենով հիացած,

ուշադիր լսող ոստիկանապետին: - Աստված և ոտաբոբիկ սրբերը վկա, իմաստուն մտքեր է արտա-

հայտում ձերդ բարեծնությունը: Ո՞վ չգիտի, որ ոստիկանները քսան-

հինգ տարի գիշեր ու ցերեկ ոտքի վրա են՝ փողոցներում ու հրապա-

րակներում, միշտ այնտեղ, որտեղ թեկուզ երեք մարդ կա: Վտանգը սկսվում է այն պահից, երբ երեք հոգի իրար գլխի են հավաքվում... - Վարժեցրած շան լակոտների պես այս ու այն կողմ են վազվզում,-

շարունակեց նախագահը:- Վահաններով պաշտպանվում են ան-

պաշտպան ժողովրդից, ծեծում ու երբեմն էլ ծեծվում, կրակում, սպա-

Page 84: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

86

նում, ամբողջ օրը բերման ու տարման են ենթարկում մարդկանց,

ծաղրում ու ծանակում, ստորացնում, բայց ավելի շատ իրենք են ստո-

րանում, որովհետև իրենց տեսակով...,- նախագահը մի պահ դադար

տվեց և շարունակեց,- որովհետև իրենց տեսակով ստոր են... Սելջուկը աչքերը բարձրացրեց և ապշահար ոստիկանապետին

ուղղեց՝ սպասելով, թե ինչ ազդեցություն կունենան իր խոսքերը նրա

վրա: Նա միայն զարմանք ու տարակուսանք նկատեց նրա դեմքին և

որոշեց շարունակել նույն ոգով. - Ձերոնք ազգային հերոսների դեմ դատարաններում սուտ ցուց-

մունքներ են տալիս, արվամոլների նման իրար թև մտած՝ այր մար-

դուն անհարիր շարժումներ են անում ու փողոցներ փակում: Ճիշտ է,

ինձ ու եղբորս են պաշտպանում ժողովրդից, բայց գիտեմ նաև, որ

թաքուն տեղը լավ էլ մորս ու դստերս, եղբորս հարսին ու կնկան են

հայհոյում, բայց ի՞նչ արած. ստիպված են շան չարչարանք քաշելով

ծառայել իմ թիկնազորում և քաջություն չունեն իրենց մեջ որոշում

կայացնել ու ժողովրդի կողմն անցնել, թեև գիտեն, որ դա նաև իրենց

փրկությունը կլինի: Ի՞նչ լավ է, որ խիղճ չունեք, թե չէ այսքանը ինչ-

պե՞ս կարող էր ձեր խղճի վրա ծանրանար ու տեղավորվեր: Բայց,

այնուամենայնիվ, հարամ լինի այն հացը, որ դուք եք ուտում, այդքան

դժվար վաստակով, այդքան չարչարանքով, չարքաշ վիճակում այդ-

քան անքուն գիշերներ անցկացնելով, և ոչ միայն մարդկանց, այլև

բնության՝ արևի, անձրևի ու ձյան հետ դրսերում կռիվ տալով, այդ-

քան հայհոյանք, անեծք, թուք ու մուր կուլ տալով: Լավ ճանաչելով

ձեր տեսակը, ավելորդ եմ գտնում կոչ անել, որ խոհեմ գտնվեք և

միանաք ժողովրդին: Դրանք զուր խոսքեր կլինեն, քանի որ դուք նոր

զելանդացի ոստիկանների չափ քաջություն չունեք: Եվ ընդհանրա-

պես զրկված եք այն հատկանիշներից, որոնք հատուկ են այր մար-

դուն… Գալուստ Գևորգյա՛ն, կարո՞ղ ես ասել, թե որն է հայ և ադրբե-

ջանցի ոստիկանի տարբերությունը: - Երկուսն էլ ծառայում են իրենց ժողովրդին: - Գալուստ Գևորգյա՛ն, ո՞ւմ ես էշի տեղ դրել: Ոստիկանները ոչ թե

ժողովրդի, այլ քո աթոռը պահելու համար են ծառայում: Իսկ Հայաս-

տանի ու Ադրբեջանի ոստիկանների տարբերությունն այն է, որ

ադրբեջանցին հերոսանում է հայկական հուշարձանները հրացանա-

զարկերով տապալելով և հայի հետքերը վերացնելով Ադրբեջանում,

իսկ հայ ոստիկանը պարգևներ է ստանում և խրախուսվում Ադրբե-

ջանի դեմ կռված հայ ազգի հերոսներին ու ազգի հոգսերով ոտքի

ելած լավագույն զավակներին հալածելու, ծեծելու, ջարդելու, անդա-մալուծելու ու բանտերը լցնելու համար և հող է նախապատրաստում,

որպեսզի ադրբեջանցիները նոր հերոսություններ գործեն առաջի-

կայում Ադրբեջանին հանձնվելիք հայկական յոթ շրջաններում: Մի

խոսքով, իրեն հարգող մարդը Հայաստանում ոստիկան չի աշխատի,-

Page 85: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

87

այսպես խոսեց Սելջուկը՝ ներկայացնելով հայ ոստիկանների իրական

կերպարը և սպասելով, թե իր ասածը ինչ ներգործություն կունենա

ոստիկանապետի վրա: Ոստիկանապետը աչքերը առաստաղին հառած՝ լսում ու չէր հաս-

կանում, թե ինչ է դուրս տալիս իր պաշտելի անձը, չէր հասկանում՝ իր

դիմաց ընդդիմադիր Արա Հովակիմյա՞նն է, թե՞ հանրապետության

նախագահը: Եվ այդպես Սելջուկի կատակը չհասկանալով էլ նա փոր-

ձեց արդարանալ. - Ասում եք, թե իրեն հարգող մարդը Հայաստանում ոստիկան չի

աշխատի, իսկ ի՞նչ անի, երբ աշխատանք չկա: - Ո՞վ է ասում, որ չկա, մենք դերասանների ու երգիչների համար

անսպառ աշխատատեղեր ենք բացել: Կարո՞ղ է իրենց մոր փորից

ոստիկան են դուրս եկել: - Ի՞նչ խոսք, որ մեր կազմը շատ է ուռճացած և եթե ձերդ գերա-

զանցությունը կբարեհաճի՝ կարող է մի մասին կրճատել և խնայո-

ղության հաշվին մեր և մյուսների աշխատավարձերը բարձրացնել: Սելջուկը գլուխը դժկամորեն տարուբերեց: - Ներող եղեք, ձերդ բարեծնությո՛ւն, եթե իմ մարդիկ ճիշտ չեն

աշխատել: - Լավ, մի նեղվիր, ոստկանապե՛տ, մեկ-մեկ էլ կարելի է ճշմար-

տությունն ասել, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի ճշմարտու-

թյան գերին դառնանք: Հենց այդ ճիշտ չաշխատելու համար էլ գնա-

հատում եմ քեզ: Դու կստանաս գեներալ լեյտենանտի կոչում, իսկ

աչքի ընկած ոստիկանների աշխատավարձերը կբարձրացվեն: Ոստիկանապետի վեր ելած սիրտը տեղն ընկավ, և նա խոր հոգոց

հանեց՝ սպասելով, թե հետո ինչ է ասելու Սելջուկը… - Հանեք տեսագրությունները և պարզեք, թե ով ինչով է զբաղված

եղել վերջին ցույցերի ժամանակ, երբ մենք անխոնջ պայքար էինք

մղում Սասնա ծռերի և նրանց աջակիցների դեմ: Անգործներին և

նրանց, ովքեր մարդկանց ձեռքեր չեն ոլորել, քիթ ու մռութ չեն ջարդել

ու հաշմանդամ չեն դարձրել՝ գրավոր նկատողություն կհայտարա-

րես՝ վերջին զգուշացումով: - Հրամանքդ, տե՛ր: - Չմոռանաս նաև այն տղային, որ թուքը երեսին դեռ չէր չորացել,

բայց անձնվիրաբար պայքրում էր Ժիրայր Սեֆիլյանի թիմակից այն

կնոջ դեմ:

- Սյուզան Սիմոնյանի՞, որը թքեց այդ տղայի դեմքին:

- Դա ուղտի թուքից էլ թունավոր էր, և ամեն մի ոստիկան չէ, որ այդ վիճակում կարող է իր գործը ավարտին հասցնել: Ներկայացրու

այդ տղային «Արիության համար» շքանշանի, իսկ աշխատավարձի

մասին էլ չեմ խոսում: - Չենք կարող, ձերդ գերազանցությո՛ւն:

Page 86: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

88

- Ինչո՞ւ, այդ ոստիկանը տուժված կողմ է:

- Մենք այդ տղային հավանաբար ազատենք աշխատանքից:

- Ինչպե՞ս թե ազատենք…

- Որովհետև այդ կինը գործը դատարան է տվել և հիմա էլ ուզում է

տեղափոխել Եվրոդատարան:

- Ի՞նչ հիմքեր ունի:

- Խոսքը մեր մեջ, ձերդ գերազանցությո՛ւն, այդ ոստիկանը այնպես

էր ոլորել Սյուզան Սիմոնյանի ձեռքը, որ վնասվածք էր պատճառել:

Ուրիշ բան, եթե գործը դատական բժկին հասած չլիներ: Ոստիկանի

հանդեպ նրա արարքը այդ պահին դիտվում է որպես ինքնապաշտ-

պանական միջոց: Այսպես է ամրագրված Եվրախորհրդի սահմա-

նադրության մեջ:

- Ա՜խ, այդ եվրոպական դատարանները, ինչքա՞ն պիտի տառա-

պենք դրանց երեսից:

- Այո, ձերդ գերազանցությո՛ւն, մեր հանրապետության պատվի

հետ են խաղում:

- Լավ, ոստիկանապե՛տ, մեր զրույցը ավարտված է, կարող ես գնալ,

երկու օրից բարձրացման հրամանը կստանաս: Գալուստ Գևորգյանը խոր գլուխ տվեց, շնորհակալություն հայտ-

նեց և շուռ եկավ, որ գնա, բայց երկու քայլ էլ չէր արել, երբ լսեց

Սելջուկի ձայնը. - Սպասի՛ր, քեզ պիտի պարգևատրեմ,- ասաց նա և ձեռքը մտցրեց

սեղանի դարակը: Ոստիկանապետը առաջ եկավ: Սելջոն Մովսես Խորենացու շքա-

նշանը բռնած մոտեցավ նրան, որ զգաստ կանգնել էր և ձեռքի հան-

դիսավոր շարժումով այն փակցրեց նրա համազգեստին, կրծքամասի

վրա: Գալուստին դժվար էր հասկանալ, թե ինչու է նախագահը

ստեղծագործողի շքանշան տալիս իրեն, երբ ինքը արժանի է Վազգեն

Սպարապետի, կամ առնվազն Անդրանիկի շքանշան ստանալու

պատվին: Ի՞նչ իմանար նա, որ Սելջուկը շփոթել է. Վազգեն Սպա-

րապետի շքանշանը ծերունի երգահանին է տվել, իսկ Խորենացու

շքանշանը՝ իրեն, այսինքն ուժային կառույցի նախարարին: Դրանով Սելջուկը ոստիկանապետին մի քայլ առաջ, կամ գուցե՞

հետ էր տանում՝ դարձնելով ստեղծագործող մտավորական և պար-

տավորեցնում էր անցնել կամ երգեր ու սիմֆոնիաներ գրելու, կամ էլ

գրականության մեջ իր ուժերը փորձելու՝ արձակի կամ թերևս ավելի

հեշտ գրվող չափածոյի ժանրում: Հիմա ո՞վ ասես, որ չի գրում: Ազգա-

բնակչություն երեք մարդուց մեկը բանաստեղծ է: Ի՞նչ պիտի խան-գարեր, եթե մի միջակ գրող էլ ավելանար եղածներին: Բայց եկեք

չշտապենք և կանխակալ կարծիք չստեղծենք, մանավանդ, ինչպես

ասում են, շատ հաճախ տաղանդը բացահայտվում է հասուն տա-

րիքում, հատկապես բանաստեղծության ասպարեզում: Չմոռանանք,

Page 87: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

89

որ մեր ոստիկանապետը լինելով բարեպաշտ հավատացյալ և փա-

փուկ սրտի տեր մարդ՝ հակում ուներ դեպի փիլիսոփայությունն ու

հռետորական արվեստը: Նա իր անձը վտանգելով, մտնում էր ցու-

ցարարների մեջ, առանձնանում որևէ խմբի հետ և պաթոսով խոսում

բարձր բաների մասին, երբեմն էլ ցուցարարներից մի քանիսի հետ

գնում էր եկեղեցի աղոթելու և մոմ վառելու: Եվ նա այնքան էր տար-

ված լինում իր ունկնդիրներին մատուցվող գաղափարներով, որ չէր

նկատում, թե ինչպես են իր ենթակաները քաշքշում ցուցարարներին

և թևերն ու վզները ոլորելով, կանանց ու աղջիկների ականջօղերը

պոկրտելով, իսկ սիրուն կանանց, առիթից օգտվելով՝ գրկելով ու այ-

տերը համբուրելով՝ տանում նստացնում մեքենաներն ու ուղղություն

վերցնում դեպի ոստիկանական բաժանմունք, որպեսզի այնտեղ

դաստիարակչական աշխատանք տանեն նրանց հետ և մեղավորները

տույժի ենթարկվեն: Երբեմն դաստիարակչական աշխատանքների

արդյունքը լինում էր այն, որ բերման ենթարկվածները հայտնվում

էին հիվանդանոցներում կամ էլ տուն էին վերադառնում խեղված

վիճակում՝ ուռած քթերով ու շրթունքներով, ջարդված ատամներով

ու գանգոսկրերով, մեկ կամ երկու ոտքից կաղալով և վնասված

ներքին ու արտաքին օրգաններով: Սա ի միջի այլոց, իսկ ինչ վերաբերում էր ոստիկանապետի տա-

ղանդին, հուսանք, որ այն կբացահայտվի նաև բանաստեղծության

բնագավառում, և նա կապացուցի, որ նախագահը չէր սխալվել, երբ

իրեն արժանացրել էր Մովսես Խորենացու շքանշանին:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՏԱՐԵՑ ՏԻԿԻՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԽԱՆԳԱՐԵԼ

ՍԵԼՋՈՒԿԻ ՏՈՆԸ

Ոստիկանապետ Գալուստ Գևորգյանը Մովսես Խորենացու շքա-

նշանը ստանալուց երկու օր անց նախագահին հանդիպեց Եռաբլու-

րում՝ Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների պանթեո-

նում: Դժվար է ասել, թե այդ երկու օրվա ընթացքում քնարերգության

աստվածը շնորհ արե՞ց այցելել ոստիկանապետին, բայց որ նա իր

կոչմանը հավատարիմ էր մնացել՝ անկասկած էր: Նա արդեն գեներալ

լեյտենանտի ուսադիրներով էր, իր սաների ու իրեն ենթակա հրամա-

նատարների հետ, որոնք գերժամանակակից զենքերով զինված և

ամուր վահաններով հայտնի չէ ումից պաշտպանված՝ իրենց հերթին

ապահովում էին նախագահի ու կառավարական բարձրաստիճան ղեկավարների անվտանգությունը, իսկ նրանց մյուս՝ ստվար մասը

խիստ և աչալուրջ հսկողության տակ էր առել հիշատակի օրվա

մասնակից այն ազատամարտիկներին, որոնցից մահը պատերազմի

դաշտում հեռու էր մնացել, և որոնց դեռ չէին հասցրել բանտ նստաց-

Page 88: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

90

նել: Հսկողություն էր սահմանված նաև զոհված մարտիկների ծեր,

հազիվ ոտքի վրա կանգնող մայրերի ու հայրերի, մյուս հարազատ-

ների ու ժողովրդական զանգվածների նկատմամբ, որոնք սպասում

էին մինչև Սելջոն և կառավարության անդամներն իրենց տուրքը

տան զոհվածներին և նրանց հեռանալուց հետո իրենք իրավունք

ստանան մտնելու հուշահամալիր: Սա առաջին անգամն էր, երբ ցողունվելուց հետո նախագահը

այսպիսի մեծ միջոցառման էր մասնակցում, և աչալուրջ ու սթափ

լինելու համար նա, կամքի ուժ հանդես բերելով, ինքն իրեն ստիպել էր

հեռու մնալ ամեն տեսակի թունաքիմիկատներ ընդունելուց: Նա նույ-

նիսկ պատրաստվել էր մի կարճ ելույթի, որը գրել տվել էին իրեն և

հայտնի չէ, թե ինչպես կմատուցեր այն, եթե փորձեր տեղ-տեղ աչքը

թղթից կտրել, թեև միշտ չէ, որ էշը ցեխից հանում էր: Չնայած դա նրա

համար այնքան էլ կարևոր չէր. ո՞վ պիտի նկատեր նրա վրիպումներն

ու սայթաքումները, երբ իր շուրջը հավաքած ղեկավարների հետ հա-

մեմատած՝ ինքը կարող էր փիլիսոփայության դոկտորի համբավի

հավակնել, թեպետ նրանց մեջ քիչ չէին պատմության, գրականա-

գիտության, մանկավարժության և գիտության այլ բնագավառների

դոկտորներն ու պրոֆեսորները: Պիտի խնդրեմ ինձ չհարցնել, թե այս

մարդիկ ինչպես են ստացել այդ կոչումները... Այնտեղ էին Հայաստանի Հանրապետությունում մեծ թիվ կազմող

հին ու նոր կուսակցությունների բազմաթիվ անդամներ՝ իրենց դրոշ-

ներով: Ներկա էին նաև այնպիսի կազմակերպություններ ու կուսակ-

ցություններ, որոնք անդամներ չունեին, և միայն ղեկավարներով էին

առաջնորդվում՝ նման այն մարդկանց, որոնք պարում են իրենց սե-

փական նվագի տակ:

Այնտեղ հազարավոր դրոշների խայտաբղետություն էր: Ամեն մի

կուսակցություն եկել էր իր դրոշով, որոնց մեջ ամենամեծն ու բարձրը,

որ ամեն տեղից երևում էր, պատկանում էր իշխող Հանրապետական

կուսակցությանը: Այն փուչիկների ուղեկցությամբ տանում էին մի

խումբ հմուտ կուսակցականներ՝ իրենց բազմամարդ անդամներով

շրջապատված: Սրանք լայն ու հպարտ քայլերով գնում էին նախա-

գահի և նրա շքախմբի առջևից: Բարձր ծածանվող երկրորդ դրոշը, թռիչքի պատրաստվող արծվի

պատկերով, բռնել էին մի խումբ երիտասարդներ, որոնք ավելի շատ

հիտլերականների էին նման, բայց իրենց Հայոց արծիվներ էին հա-

մարում, և այդպես էլ կոչում էին իրենց կուսակցությունը, որը բավա-

կանին ուշ, ետպատերազմյան երևույթ էր, և արծիվները դեռևս չէին հասցրել սավառնել մարտադաշտերի վրայով, բայց ռազմական ընդ-

հարումների ժամանակ, թեկուզ հեռվից, իրենց ձայնն էին բարձ-

րացնում և հերոսաբար հոխորտում թշնամու վրա: Այդ արծիվները

հանրապետականների երկրորդ շարասյունն էին և Հայաստանի ու

Page 89: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

91

հայ ժողովրդի համար մինչև այժմ գոնե ագռավի չափ մատուցած

ծառայություն չունեին: Ճիշտ է, նրանց առաջնորդը ագռավից շատ էր

կռկռացել, բայց արծվի կռինչ դեռ չէր արձակել: Նրանց դեռ սպասում

էր փառքի ճանապարհը: Երրորդ դրոշը, որի վրա գրված էր «Մահ կամ ազատություն»՝

պատկանում էր հարյուրամյակը անցյալ դարի վերջերին բոլորած,

զառամյալ, բայց դեռ կենսունակ «Հայ Հեղափոխական Դաշնակցու-

թյուն» կուսակցությանը, որը դեռ ոչ մի անգամ հեղափոխություն չէր

արել, մի ժամանակ պատրաստ էր Թուքիո մայրաքաղաք Ստամբուլը

արյան ծով դարձնել, բայց հիմա իր դիրքերը մի փոքր զիջելով, գոնե

տարին մի քանի անգամ Թուրքիո դրոշն է այրում՝ փորձելով այդպիսի

հուժկու հարվածներով խարխլել դարավոր թշնամու դիվանագիտա-

կան վերնաշենքը: Այդ կուսակցության վերջին համարձակ քայլը

եղավ այն, որ նա երկիրը գահավիժումից փրկելու վեհ նպատակը

աչքի առաջ ունենալով, սատար կանգնեց իշխող Հանրապետական

կուսակցությանն ու իր մարտիկներից երեքին արժանացրեց նախա-

րարի կոչման: Մնացյալ կուսակցությունները, լուրջ ընդդիմադիրները, զոհված

մարտիկների ծնողները, մյուս հարազատներն ու հասարակ ժողո-

վուրդը ոստիկանական պատի ետևում համբերատար սպասում էին

իրենց հերթը հասնելուն: Ընդդիմադիրների ձեռքերը նույնպես ազատ չէին: Նրանք կրում

էին Հայաստանի Հանրապետության դրոշներն ու զինանշանները, և

մի տեսակ երկյուղով էին պահում դրանք, նույնիսկ թաքցնում էին

ոստիկաններից, որպեսզի ձեռքներից չառնեն ու ոտնատակ չտան,

քանզի, ինչպես գիտենք, նրանք սովոր էին այդպես վարվելու: Սելջուկն ու իր կուսակից երևելիները, ինչպես նաև երկրորդ

շարասյան արծվատեսք պատանիները, խոնարհված դրոշներով մի

քանի մահարձանների մոտ գլխիկոր կանգնելուց հետո եկան բեմա-

հարթակի մոտ, ուր նկարահանող խմբերի և ներքևում սպասող ժո-

ղովրդական զանգվածների համար Սելջուկը բարձրախոսով սրտա-

ճմլիկ ելույթ ունեցավ, և ով այդ պահին մազաչափ անգամ կասկա-

ծում էր նրա հայրենասիրությանը՝ վստահ կարող էր փարատել այն,

իսկ եթե նրա համարձակ ելույթի նյութը հասներ Ադրբեջանի ազ-

գայնամոլներին և նախագահ Ալիևին, հարց է, թե նրանք կարո՞ղ էին

դիմանալ այն սուր քննադատությանը, որը ուղղված էր իրենց, քանզի

Սելջուկի խոսքը հզոր էր, համարձակ և մարտաշունչ: Նա, մի կողմ

նետելով ադրբեջանցի ժողովրդից ստացած Քյոռօղլու և Ջիվանշիր Սուլթանովի շքանշանները, դրժում էր ազատագրված յոթ շրջանները

միանգամից Ադրբեջանին զիջելու իր խոստումը և վստահ հայ-

տարարում, որ այդ բանը տեղի կունենա միայն Արցախի կայուն

կարգավիճակի դիմաց, միայն այն ժամանակ, երբ Արցախի ժողո-

Page 90: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

92

վուրդը ապահով ապրելու երաշխիքներ կստանա Ադրբեջանից: Այս-

տեղ էր, որ ծնվեց նրա մտքի թռիչք հանդիսացող արտահայտությունը,

թե Աղդամը՝ հայկական Ակնան, մեր հայրենիքը չէ: Եվ այստեղ նրա

խոսքը ընդհատվեց բուռն ծափերով: Այնտեղ հավաքվածները այն-

քան էին ոգևորված Սելջոյի ելույթով, որ եթե այդ ժամանակ նա

հայտարարեր, որ Երևանն ու Գյումրին նույնպես մեր հայրենիքը չեն,

դարձյալ պիտի ընդունվեր խանդավառությամբ: Եվ ընդհանրապես

Սելջուկի խոսքը հաճախ էր ընդհատվում ծափահարություններով:

Հետո նա անցավ Ազատ և Բարեկեցիկ Հայաստանի ապագային, և

խոստացավ մինչև վերջ պայքարել, որպեսզի աղքատները վերանան

իր ղեկավարած երկրից: Նրա այս խոսքը չկամեցողները անմիջապես

շուռ տվեցին՝ խեղաթյուրելով, թե իբր նախագահը նպատակ ունի

սովամահ անելով և արտագաղթի ճանապարհը ցույց տալով՝ վերաց-

նել աղքատներին: Իսկ աղքատ ասելով, հիմնականում հասկացվում

էին ծերերը, աշխատանք չունեցողներն ու Արցախյան պատերազմի

մասնակիցները, որոնցից էին նաև Սասնա ծռեր խմբավորման տղա-

ները, որոնք իրենց հայրենասիրական ձգտումներն իրագործելու ճա-

նապարհին, կրակահերթի տակ բազում վերքեր ստանալով, ձերբա-

կալվել ու բանտ էին տարվել, և քանի որ դատարանները Սելջոյի

պատվերն էին կատարում՝ լռեցնելով ամեն մի հայրենասիրական

պոռթկում, այս անգամ ևս հույս չկար, որ արդար դատ կլինի և դա-

տավորը գնահատելով նրանց հերոսական ծառայությունը սեփական

ժողովրդին ու արդար վաստակը՝ ազատ կարձակվեն: Սելջոն սարսա-

փում էր, երբ լսում էր Սասնա ծռեր անունը: Նա այդ պահին իրեն, իր

եղբայր Լենդրոշին և իր ընտրանուն պատկերացնում էր արաբ հար-

կահավաք Բադին-Կոզբադինի ու Սյուդին-Չարխադինի դերում,

որոնց գլուխը ոսկու կոտով ջարդում է Սասնա ծուռ Դավիթը, իսկ

Սանասարը այնպես է ապտակում իրեն սպանելու եկած թշնամուն,

որ գլուխը թռցնում, մարմինը թողնում է տեղում: Դե արի Սելջո՛ւկ, ու

այդքանից հետո հանգիստ քուն ունեցիր, երբ ամբողջ ժողովուրդն է

կոտով գլուխ ջարդող ու ապտակով գլուխ թռցնող Սասնա ծուռ

դարձել ու պատրաստ է Սանասարի ու Դավթի օրինակով վարվել

իրենց հետ: Սելջուկը, քանի որ ավարտել էր Երևանի համալսարանի

բանասիրականը, կարևոր չէ ինչպես, բայց քչից - շատից տեղյակ էր

ժողովրդական բանահյուսությունից, և եթե այս պահին մեկն ու մեկը

նրան հարցնելու լիներ, թե որն է իր չսիրած գրական ստեղծագոր-

ծությունը, նա առանց վարանելու կխոստովաներ՝ «Սասնա ծռերը»: Ահա թե ինչպես կարող է ժողովրդի ամենասիրած, հազարամ-յակներով ու դարերով մշակած ստեղծագործությունը դառնալ այդ

նույն ժողովրդի ներկա վերնախավի աչքի փուշը: Եվ դա այն դեպքում,

երբ դրացի ադրբեջանցիները սեփականացրել են հարևանների Քյոռ-

օղլուն ու հարզատի պես սիրում, փայփայում են նրան և եթե ձեռք-

Page 91: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

93

ները ճար լիներ՝ Սասնա ծռերին էլ իրենցով կանեին: Դրանից ավելի

լավ էլ ի՞նչ կուզեր Սելջուկը: Արցախը հանձնողը էպոսն էլ սիրով

կհանձնի: Դատարանը ճգնում էր հաստատել, որ Սասնա ծռեր Պավլիկ Մա-

նուկյանն ու Արա Խանդոյանը մեն-մենակ կարողացել են միան-

գամից զգետնել քառասունվեց ոստիկանների և նրանցից ամեն մե-

կին տարբեր չափի մարմնական վնասներ պատճառել, ոմանց էլ

խեղանդամ սարքել: Հիմա քառասունվեց տուժողները ապաքինվել

են և եկել դատարանում ցցվել ու ցուցմունք են տալիս: Իզուր չէ, որ

ասում են Սասնա ծռեր: Մհերի, Սանասարի ու Դավթի ուժն է Արայի

ու Պավլիկի բազուկներում: Իսկ եթե նրանց տակը մեկական Քուռ-

կիկ Ջալալի եղած լիներ ու ձեռքներին էլ թուր կեծակի՝ Բաղրամյան

26-ը հօդս ցնդեցրած կլինեին՝ սելջուկներով, լենդրոշներով, գալուստ-

ներով ու ծովխաթուններով, բոլոր թալանչիներով ու գեներալներով

հանդերձ, և այսօր դատապաշտպանը Սասնա ծռերի փոխարեն

ազատամարտիկներ դատող դատավոր Մնացականյանի համար

միջնորդություն կխնդրեր, որպեսզի հարազատները տեսնեին իրեն:

Բայց Սելջուկ ու Մնացական ստահակներին ոչ մի միջնորդություն: Երբ այս մտքերով տարված Սելջուկ Գողունյանը իջավ բեմահար-

թակից և ուղղվեց դեպի իր մեքենան, նրան մոտեցավ մշակույթի նա-

խարարուհի Դեղձանիկ Պողոսյանը. - Ձերդ գերազանցությո՛ւն,- ասաց նա,- ձեր հրամանով սկսվել է

գրադարաններից «Սասնա ծռերի» հավաքագրումը: - Իսկ ինչպե՞ս է ընթանում այն: - Պետք է խոստովանեմ, որ որոշ գրադարանավարներ թաքցնում

են գրքերը՝ պատճառաբանելով, թե դրանք ընթերցողների ձեռքին են: - Հետևողական եղիր և ինչքան օրինակ որ կա՝ բոլորը հավաքիր: - Այդպես էլ վարվում եմ, ձերդ գերազանցությո՛ւն… Սելջուկը դեռ չէր վերջացրել զրույցը նախարարուհու հետ, երբ

անսպասելիորեն նրա դիմաց հայտնվեց մի տարեց կին և ջրակալած

աչքերը հառելով նրան, ասաց. - Հարգելի նախագա՜հ...

Բայց Սելջուկը չթողեց, որ նա ասելիքը ավարտի.

- Ի՞նչ գործ ունես դու այստեղ:

- Ես գիշեր ցերեկ եմ այստեղ, իմ որդու կողքին,- պատասխանեց

կինը:

- Հիմա ի՞նչ ես ուզում ինձնից, ինչո՞ւ ես մեր տոնը խանգարում,-

կոպտեց Սելջուկն ու մտավ իր մեքենան, իսկ տիկնոջը Գալուստ Գև-որգյանի մարտիկները թևատակերից բռնած հեռացրին Պանթեոնից,

նստացրին ոստիկանության մեքենան և տարան քաղաքային վարչու-

թյուն: Թե ինչ եղավ այդ տիկնոջ հետագա ճակատագիրը, հանրու-

թյանը անհայտ մնաց:

Page 92: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

94

Այս բանից հետո ներքևում կանգնածների շարքերում դժգոհու-

թյան ալիք բարձրացավ, մարդիկ լավ ճանաչելով զոհվածի մորը,

պահանջում էին բաց թողնել նրան: Միջադեպը վերջացավ նրանով,

որ մի քանի քաղաքացիներ ձերբակալվեցին:

Ու թեև վերնախավի ցրվելուց հետո ժողովուրդը բարձրացավ

Եռաբլուր, բայց ոստիկանության հսկողության տակ:

Ոստիկանները հետևում էին մարդկանց ամեն մի քայլին:

Նրանց մեջ ուշադրություն էին գրավում ոստիկանի համազգեստ

հագած սիրուն դեմքերով բարեկազմ աղջիկները, որոնց հրեշտակներ

էին կոչում, սակայն ի տարբերություն երկնայինների, այս հրեշտակ-

ների ոտքերը ամպոտ չէին, սրանք հոգեառ հրեշտակներ էին և ոչ մի

բանով հետ չէին մնում իրենց տղամարդ գործընկերներից: Մարդիկ

այս էգերին անպայման կհարգեին, եթե սրանք մարմնավաճառներ

լինեին, որովհետև սեփական մարմնի վաճառքը, սրանց ներկա աշ-

խատանքի համեմատ, ոչ միայն ազնիվ, այլև բարոյական կարելի էր

համարել: Իրենց մարմինն է, ինչ կուզեն կանեն: Եվ մարդիկ մտքում

ու բարձրաձայն հայհոյելով սրանց գայթակղող, կանացի բուն գործե-

րից կտրողներին ու այստեղ բերողներին՝ մտածում էին, թե արդյոք

հասկանո՞ւմ է Սելջուկ Գողունյանը, որ առանց սրանց ինքը կղկղան-

քի գին էլ չունի: Ինչպես նաև կարծիքներ էին հայտնում՝ ասելով, թե

իրար թև- թևի տված այս շան լակոտները, որ այսպես ջանադիր

պաշտպանում են իրենց տիրոջը, եթե մի բարի օր բանը բանից անցնի

ու ապստամբության թոհուբոհի մեջ Սելջուկը հայտնվի փողոցում,

էլի՞ կպաշտպանեն, թե՞ մկան ծակին հազար թուման կտան, որ փամ-

փուշտի չհանդիպեն... Երբ, արդեն բլրի վրա մարդ չէր մնացել, ներքևում նախադպրո-

ցական տարիքի մի երեխա նստել էր մուտքի մոտ դրված քարին,

գլուխը կախել և չէր ենթարկվում ոստիկանների հրամանին, որոնք

պահանջում էին, որ նա հեռանա այդտեղից: Ուժային նախարա-

րության ներկայացուցիչները նրան հեռու քշելու մի քանի փորձերից

հետո բռնի ուժով ձերբակալեցին, նստացրին մեքենան, ոստիկա-

նատուն տարան և գործ կազմեցին վրան՝ այսպիսի մեղադրականով. «Այս երեխայի տարիքը ճշտվում է, արտաքին տվյալները ցույց են

տալիս, որ նա չորսից վեց տարեկան է և կասկածվում է ահաբեկ-

չության, ռազմական հեղաշրջմամբ իշխանությունը գրավելու և պե-

տական դավաճանության մեջ: Մեր բոլոր հարցերին նա հրաժարվում

է պատասխանել, համառորեն թաքցնում է իր նպատակները, չի

ուզում խոստովանել, թե ինչ ահաբեկչական խմբի հետ է կապված: Մենք նրա գործունեության մասին ստույգ ոչինչ պարզել չկարողա-

ցանք, սակայն համառ լռությունը, որ նա պահպանում է, ավելի է

մեծացնում մեր ունեցած կասկածները նրա Սասնա ծռերի անդամ

լինելու վերաբերյալ»:

Page 93: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

95

Պետական դավաճանությունից ու ահաբեկչության հոդվածներից

բացի, մյուս մեղադրանքները այս չորսից վեց տարեկան անձի վրա

այն են, որ նա չի ենթարկվել ոստիկանության հրամանին, նստած

տեղից գլուխը չի բարձրացրել, դիմադրություն է ցույց տվել և ուժ

գոծադրել, որի հետևանքով մի ոստիկան թեթև վիրավորվել է, մյուս-

ները ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և գտնվում են

Գրիգոր լուսավորչի հիվանդանոցում: Ոստիկանների առողջական

վիճակը գնահատվում է ծանրից թեթև: Բժիշկները պայքարում են

նրանց կյանքը փրկելու համար: Զգոնությունը քննությունը անցկացնող ոստիկաններին ստիպել

էր ծայրահեղ զգուշորեն մոտենալ հարցին, քանզի կասկած չկար, որ

երեխան կապ ունենալով Սասնա ծռեր խմբավորման հետ, ամենայն

հավանականությամբ ռումբ է թաքցրել մոտակայքում: Ամբաստա-

նագիրը գրող բարձաստիճան ոստիկանը չէր բացառում, որ նա կա-

րող էր լինել Ագռավաքարում փակված Փոքր Մհերի իրավահաջորդը

կամ հենց ինքը՝ Փոքր Մհերը, և այդ իսկ պատճառով անհապաղ

պետք է մեկուսացվեր հասարակությունից: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ հանցագործության մեջ

կասկածվողը մինչև վերջ լռում էր և նույնիսկ աքցանով հնարավոր չէր

բառ պոկել նրա բերանից: Թեպետ բժշկական քննությունը հետո

ցույց տվեց, որ երեխան եղել է խուլ և համր, բայց դա ոստիկա-

նության կարծիքով ամենևին էլ չէր թեթևացնում նրա մեղքերը: Թվում է, թե տարեց կնոջ հետ կապված միջադեպը և ժողովըր-

դական ընդվզումը պետք է որ ազդեր նախագահի տրամադրության

վրա, բայց նա, ամուր կամքի և ուժեղ բնավորության տեր մարդ լինե-

լով, արհամարհեց կատարվածը և իր մեծ շքախմբով, նոր վարչապե-

տի, Ազգային ժողովարանի նախագահի, մարզպանների, նախարար-

ների ու նշանավոր երեսփոխանների ուղեկցությամբ գնաց հանցա-

գործ դեպքերով հայտնի Հարսնաքար ռեստորան, որտեղ նրանց

սպասում էին առատ ուտեստներով ու խմիչքներով սեղանները:

Կերուխումը, երգն ու պարը շարունակվեցին մինչև կեսգիշեր:

Բոլորը արբունքի մեջ էին, կատարները տաքացած, լուրջ մարդ

չկար, և ինչպես ասում են, շունը տիրոջը չէր ճանաչում: Ընդդիմությունը ափսոսանք հայտնեց, որ չի կարող նախագահա-

կանը վերցնել իշխանության բացակայության պայմաններում, քան-զի այն ճանապարհը, որով պետք է կատարվեր իշխանափոխությունը,

սահմանադրական չէր: Պայքարի այն ձևը, որ ընտրել էր ընդդիմութ-

յունը՝ խաղաղ, սահմանադրական ճանապարհով իշխանության փո-

խանցում, գործում է միայն քաղաքակիրթ երկրներում, իսկ հայ ժո-ղովրդին միայն համաժողավրդական ապստամբությունը կարող էր

փրկել:

Page 94: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

96

Փաստորեն, եթե սահմանադրությունը չխոչընդոտեր, սա սելջուկ-յան գիշատիչների վերջին խրախճանքն էր լինելու: Բայց եկեք արդարության դեմ չմեղանչենք և միանալով փորձով

ձևավորված հասարակական կարծիքին՝ խոստովանենք, որ Հայաս-

տանի նման փոքր և նվազ բնակչություն ունեցող երկրում դեռ չի

ծնվել այն մեծ մարդը, որը կարողանա ձեռնոց նետել Սելջուկին:

Համաձայնվենք նաև այն մտքի հետ, որ այս վիճակի մեղավորը ոչ թե

Սելջուկն է, այլ այն անձը, որը նրան ցույց է տվել Հայաստանի մայ-

րաքաղաք գալու ճանապարհը: Այդ մարդը Հայոց առաջին նախա-

գահն էր, նա, ով նրան նշանակեց այդ բարձր պաշտոնին և ասաց, որ

պիտի լափես, անկախ նրանից, որ որովայնդ փոքր է, պիտի քանդես,

փչացնես երկիրը, այնքան ավերես, մինչև որ խարխլվի ու մարդիկ

ուժասպառ լինեն, պիտի անես այնքան, ինչքան որ պետք է, և ոչ թե

այնքան, ինչքան որ ուժդ պատում է: Այնպես որ, հարգելի քաղա-

քացինե՛ր, եթե բան ունեք պահանջելու՝ պահանջեք Հայաստանի

անվտանգությունն ու իշխանությունը Սելջուկի ձեռքը հանձնողից:

Եթե ուզում եք մաքրել երկիրը՝ պիտի սկսեք շան գլխից, որը նույնպես

իրեն ընդդիմադիր է ձևացնում, թաղված է իր բնում, որտեղից միայն շնիկի սուտ և նպատակին չհասնող հաչոցներն են լսվում Սելջուկի ու

նրա շրջապատի հասցեին: Կարծիքներ կան, որ սրանք հայի անվան տակ թաքնված թուրքա-

ջհուդական մնացորդներ են, որոնք պատվեր են ստացել սնանկացնել

ու դատարկել Հայաստանը հայերից: Ազնվացեղ հայերի մի խումբ

պահանջել է ժամանակակից բարձր սարքերի օգնությամբ քննության

ենթարկել սրանց արյունն ու պարզել ազգային ծագումը: Սակայն այս

մարդիկ վիրավորված արժանապատվությամբ հրաժարվել են ազնիվ

հայերի պահանջը կատարել՝ հայտարարելով, թե իրենք են ազնվա-

ցեղը, որ հենց իրենց երակներում է հոսում զտարյուն հայի, արիացու

արյունը: Բայց հո ասելո՞վ չէ: Սելջուկից ի՞նչ հայ: Բոլոր սելջուկ-

յանները թող մի պահ կանգնեն հայելու դիմաց և ուշադիր նայելով

սեփական դեմքերին՝ համոզվեն, որ իրենց պատճատով հայը Հա-

յաստանում արդեն ազգային փոքրամասնություն է...

ԴԵՂԻՆ ԱՆՁՐԵՎ

- Իսկ ձերդ բարեծնությունը կրկին կարիք չունի՞ միզելու,- հարց-

րեց սենեկապետը։ - Դեռ վաղ է,- պատասխանեց Սելջուկն ու նորից կես բուռ ճերմակ

փոշի մոտեցրեց ռունգերին և շնչասպառ լինելով, ագահորեն հոտո-

տեց այն, որն արդեն նախորդ գիշերվա խնջույքից հետո երրորդ ան-

Page 95: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

97

գամն էր կրկնում: Եվ բնական է, որ այդ գիշերվա հանդիսությունից

հետո ճերմակն իր սև գործն արած լիներ և Սելջուկը կորցներ սե-փական անձի նմատմամբ վերահսկողությունը:

Սենեկապետը պատրաստվում էր դուրս գալ, որ իր տիրոջն առան-

ձին թողներ վարչապետ Մուկնի ու Ազգային ժողովարանի նախա-գահ Պատվական Ասլանյանի հետ: Բայց նա մի կոպիտ սխալ էր թույլ

տվել, որի համար իզուր չէր, որ արժանացավ Սելջուկի խիստ հանդի-մանանքին: - Իսկ ո՞վ պիտի դատարկի միզամանը, հիմա՛ր,- բղավեց նա սե-նեկապետի ետևից։ - Ո՞ւր դատարկեմ այս մասունքը, ճաճանչավոր տե՛ր, երբ բոլոր

տակառները լցվել են։ Հարկավոր է նորերը պատվիրել։ - Դու Հանրապետությունը կսնանկացնես քո անհարկի պահանջ-

ներով։ Եղած տակառները հերիք են։ - Դրանց պարունակության մի մասը թող լցնեն ջրցան մեքենա-

ները, որպեսզի ցուցարարներին ցրեն,- հասուն տարիքի պատճառով

բառերը ծանր-ծանր արտաբերելով, ասաց Ազգային ժողովարանի

նախագահ Պատվական Ասլանյանը՝ աջ ձեռքով ոսկե գլխիկով զար-

դարված ձեռնափայտին հենվելով: - Իսկ մնացա՞ծը,- հետաքրքրվեց վարչապետ Մուկնը: - Մնացածը կպահենք այն նոր շենքերի պատերի շաղախի համար,

որոնք պիտի կառուցենք հների տեղում։ Դա կօգնի, որ շաղախը

ամուր լինի,- հիմնավորեց Ասլանյանը: - Ջրցան մեքենաները լիցքավորելու մտահղացումը չեմ կարող

հիանալի գաղափար համարել որպես Բաղրամյան 26-ից ուղարկված

նվեր քաղաքի բնակիչներին,- հակառակվեց վարչապետ Մուկնը։ - Տարիքը մարդուն իմաստություն ու փորձ է տալիս, և այն, ինչ

առաջարկում եմ՝ արդյունք է իմաստության և փորձի,- վարչապետին

խայթեց ժողովարանի ծերունի նախագահը:- Եթե Աստծու հաջողու-

թյամբ հասնես իմ տարիքին, դու էլ ինձ նման կիմաստնանաս և

վարչապետի գործն էլ լավ կանես: Իսկ հիմա դու այդ պաշտոնի

համար պիտանի մարդ չես: Վարչապետը խայթվածի պես նայեց ծերունուն ու թեև ինքը դիր-քով նրանից մեկ աստիճան ցածր էր, բայց որոշեց ասել Ազգային

ժողովարանի նախագահի մասին այն, ինչ մտածում էր. - Այս մարդն ի՞նչ մեղավոր է, որ հիմար է ծնվել և էշ կերել, էշ մե-ծացել է: Մարդիկ հիմար ծնվելու իրավունք ունեն, և ձեզ, պարոն

Ասլանյա՛ն, ոչ ոք չի զրկում այդ իրավունքից: - Զգաստացիր, Մոկո՛ւն, այս մարդը իմ աջ ձեռքն է, և դու նրան

վիրավորելով՝ ինձ ես վիրավորում,- հանդիմանեց Սելջուկը՝ վարչա-

պետի անունը հարմարեցնելով այն բարբառին, որով նա երբեմն

Page 96: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

98

խոսում էր արբունքի պահերին: Մուկը Արցախի բարբառով Մոկուն

էր կոչվում: - Ներող եղեք, պարոն նախագա՛հ,- ասաց Մուկնը: - Ներե՞մ, բայց մինչև երբ... Մուկնը շատ լավ գիտեր, որ ինքը ժամանակավոր է վարչապետի

պաշտոնում: Նա մեծ գումար էր շահել Սելջուկի հետ թղթախաղում,

և Սելջուկը այդ գումարը զլանալով իր գրպանից վճարել՝ փոխարենը

Ծովխաթուն Անպետքյանի պաշտոնն էր զիջել նրան: Իսկ Անպետք-

յանին Պետական բանկից մեկ ու կես տոննա մաքուր ոսկին դուրս

հանելու, ինչպես նաև Հարավ-հյուսիս ճանապարհի շինարարության

համար հատկացված մեկ միլիարդ գումարը փոշիացնելու և նման այլ

ծառայությունների դիմաց անվարձահատույց չթողնելով, խոստացել

էր դեսպանի պաշտոն որևէ մեծ երկրում: Սելջուկը իր ճկուն մտքի ուժով նոր սահմանադրություն էր գրել

տալիս, որպեսզի երկրի նոր օրենքով վարչապետը դառնար երկրի

առաջին դեմքը, և ինքը իրենով աներ այդ պաշտոնն ու ցմահ ղեկա-

վարեր: Եվ հայտնի չէ ի՞նքը ավելի երկար կմնար այդ պաշտոնին, թե՞

մինչև իր դժողքի բաժին դառնալը երկրի հարցերը լուծած վերջացրած

կլիներ: - Իսկապես որ լավ մտահղացում է,- ասաց Սելջուկը:

- Ո՞րը, ձերդ վսեմություն,- հարցրեց ծերունին:- Վարչապետի գոր-ծը ծեր տարիքում ավելի լավ կատարե՞լը: - Ո՛չ, ջրցան մեքենաներով ցուցարարներին ցրելու առաջարկդ: - Ձերդ գերազանցության մեզի միջոցո՞վ: - Այո, դատարկեք ջրցան մեքենաների մեջ, դա այս պահին ավելի

կարևոր է, մարդիկ հետ կքաշվեն, քանի դեռ ոստիկանապետը արյուն

չի թափել: Իսկ հիմա անցիր քո պարտականությանը: - Լսում եմ, ձերդ վսեմությո՛ւն,- ասաց Ասլանյանն ու հայացքով

հասկացրեց սենեկապետին, որ վարվի նախագահի կամքով։ Սենեկապետը նույնպիսի հանդիսավորությամբ, ինչպես մատու-

ցելիս, վերցրեց միզամանը, դրեց զարդարված անվավոր սայլակի վրա,

խորհրդավոր շարժումներով, ինչպես նամազի պատրաստվելիս, ձեռ-

քերը տարածեց չորս կողմ, բարձրացրեց միզամանը, մոտեցրեց իր

հոտոտելիքին, հոտ քաշեց մի քանի անգամ, խորը շնչեց արձակվող

բույրը, և դեմքը այնպիսի բավականություն ստացավ, կարծես հա-

ճելի «Շանել» մակնիշի օծանելիքից արձակված բուրմունքն էր թա-

փանցում նրա ռունգերից ներս։ Դրանից հետո նա միզամանը մեկնեց

Ազգային ժողովի նախագահին, ապա վարչապետին, որ նրանց նույն-

պես պատճառի նախագահի մեզի անուշ բույրը ըմբոշխնելու բավա-

կանությունը։ Վարչապետն ու Ազգային ժողովարանի նախագահը,

որոնց ատելի էր նախագահի մեզի հոտը, իրենց կամքից անկախ,

ստիպված հոտոտեցին միզամանը և փորձեցին թաքցնել տհաճու-

Page 97: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

99

թյունից թթված դեմքները: Բայց Սելջուկ Գողունյանից, նույնիսկ

կիսազգոն վիճակում, դժվար էր որևէ բան թաքցնել։ Նա չնկատելու

տալով նրանց արարքը՝ պատասխանը պահեց հարմար ժամանակի։ Առաջ անցնելով ասենք, որ հաջորդ օրը տասնյակներով հսկա-

յական տակառները, որոնք լիքն էին նորին մեծության տարիներով

հավաքված մեզով, հանդիսավորությամբ օծվելով՝ ջրցան մեքենա-

ներից դատարկվեցին ցուցարարների վրա և ուղղություն վերցրեցին

դեպի քաղաքի տարբեր թաղամասեր։ Այրող արևը հեղուկը արագ

գոլորշիացրեց, և քաղաքի վրա, տեղ-տեղ, մի կարճ պահ դեղնավուն

անձրև տեղաց, ժանգագույն ջուրը հոսեց փողոցներով և լցվեց փո-

սերը՝ ամեն տեղ նեխահոտ ու գարշահոտ տարածելով, որի հետև-

անքով ճանճեր, մոծակներ և ուրիշ տհաճ միջատներ բազմացան

երկրում և սկսեցին գայթակղել թռչուններին ու խոզերին։ Կերակրվե-

լով դրանցով՝ թռչուններն ու խոզերը վարակակիրներ դարձան և,

որպես իսկական պատուհաս, սկսեցին անհանգստացնել բնակչութ-

յանը զանազան տհաճ հիվանդություններով, որոնցից մեկն էլ մարդ-

կությանը սպառնացող թռչնահարբուխն էր և դրան փոխարինելու

եկած խոզի հարբուխը։ Գործի մեջ միջամուխ եղած օդերևութաբաններն ու աստղագետ-

ները փորձեցին լուծել դեղին անձրևի այս հանելուկը, ու թերևս

կարողանային բացահայտել այն, եթե վերևից հրահանգ չստանային

կանգ առնել իրենց ուսումնասիրության կես ճանապարհին: Դեղին

անձրևը մի քանի պաշտոնյայից բացի, մյուսների համար մնաց ան-

բացատրելի առեղծված։ Իսկ գուշակներն ու նախապաշարված մար-

դիկ այն համարեցին նախախնամութունից ուղարկված վատ ազ-

դանշան։

ՆՈՐ ԵՐԵՎԵԼԻՆԵՐ, ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀՀԿ-ԱՑՈՒՄ

Մեծ ծախսերի պատճառով Սելջուկի աշխատասենյակի առաս-

տաղի ճաքը այդպես էլ չփակվեց։ Հանրապետության գրադարան-

ներում Ազգային ժողավարանի նախագահի որոնումները՝ գտնել

խավար լրագիր, արդյունք չտվեցին։ Մնում էր գտնել մի խավարամիտ

խմբագրատուն և այնտեղից բերել տալ այն։ Բայց ո՞վ, երբ նոր վար-

չապետը, որին այնքան էլ չէր մտահոգում բռնակալի առողջական

վիճակը, առաստաղի այդ բացվածքի նորոգությանը, որպես երկրոր-

դական խնդրի վերաբերվելով, այն հանել էր իր աշխատանքային օրակարգից։ Եվ նա, քանի որ առանձնապես շահագրգռված չէր այդ

ճեղքը փակելու գործով, Ազգային Անվտանգության Ծառայությանն

ուղարկած իր մի նամակով ի միջի այլոց տեղյակ էր պահել կատար-

վածի մասին և հրահանգել գտնել մի հարմար լրագիր ու այն բերել

Page 98: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

100

նախագահական։ Բռնապետն էլ, կարծես հաշտվելով այն դժվարությունների հետ,

որոնք առաջ էին եկել մեծ ծախսերի պատճառով, անցքը փակելու

հարցով շատ չէր անհանգստացնում Ազգային ժողովարանի նախա-

գահին ու վարչապետին։ Հանրապետության բյուջեն նա պահում էր

իր հսկողության տակ և թույլ չէր տալիս մեկ ավելորդ լումայի վատ-

նում, առանց իր իմացության, բացի այն դեպքերից, երբ հարցը վերա-

բերվում էր սեփական տեսողությանը, ղեղեր գնելուն, խաղատներում

այն ծախսելուն կամ առողջական նպատակով ցողունվելուն, եթե

դրա կարիքը երկրորդ անգամ զգացվեր։ Իսկ թե իշխանական վեր-

նախավը և մյուս պաշտոնյաները ինչպես ձեռք կբերեին իրենց

հավելյալ եկամուտները՝ դա իրեն չէր հետաքրքրում, թողել էր նրանց

իրավասությանը: Միայն թե նրանք պետական գանձարանը հան-

գիստ թողնեին: Ինչ վերաբերում է իր տեսողությունը, ապա ներս

թափանցող լույսի պատռաճով այն օր օրի ավելի էր վատանում։ Սելջուկը սեփական տեսողությանն այնքան կարևորություն չէր

տալիս, որքան սահմանադրական բարեփոխումներին, քանի որ նոր

սահմանադրության հետ էր նա կապում իր երազներն ու հույսերը: Սահմանդրության վերափոխման գործը գլուխ էր բերելու Ամբա-

կում Ամատունին՝ միակ պաշտոնյան, որ գտնվում էր աննախանձելի

վիճակում, քանի որ մինչև օրս նա իրեն համարում էր Աստծուց լքված,

առևանգված, և ինչպես ինքն էր նկարագրում՝ ապրում էր գերյալի

վիճակում։ Ամբրոսը, որ նրա նախկին կերակուրն էր եղել, այստեղ

փոխարինվել էր խաշ-խորովածով, թառափի խավիարով, կոկորդի-

լոսի խաշլամայով և այլ թանկանոց պարարտացնող կերակուրներով,

որոնք ամեն օր առիթ էր ունենում ճաշակելու նա, քանի որ Սելջուկը

այն նախագահներից էր, որոնք աշխատելուց ավելի շատ կերուխում

էին սիրում, և որոնց ներկա էին լինում ղեկավարող բարձր անձնա-

կազմի անդամները, բացի Արտաքին գործոց նախարարից, որը միշտ

օդային ճամփորդությունների էր։ Աչքերը լույսի սովոր Ամբակում Ամատունին մի անկյուն քաշված,

ինչպես մահապարտը իր խցում՝ Եվայի հազարամյա կարոտը իր

քարտուղարուհուց առնելով, դիմացը հնաոճ տպագրական մեքենան,

ակնոցը քթին իջեցրած, տպում էր՝ առանց դադար տալու իր գործին։

Եվ երբ լսում էր իր վերադասներից մեկի՝ ավագ տիրոջ կամ վարչա-

պետի ձայնը՝ ապա իր երկաթյա գրամեքենայից անբաժան՝ դուրս էր

գալիս շենքից և անձնական վարորդը նրան արագ տեղ էր հասցնում:

Հետո միջանցքները չափչփելով, նա հևիհև շտապում էր իր ղեկա-վարների մոտ՝ նոր հանձնարարություն ստանալու և մի նոր անվա-

յելուչ արտահայտություն լսելու իր հասցեին։ Նա օրնիբուն արձանագրում էր օրվա ամեն մի նորություն՝ լավ լիներ այն, թե՝ վատ: Այդ օրը Գերմանիայի Բունդեսթագը ընդունել էր

Page 99: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

101

Հայոց ցեղասպանության մասին մի բանաձև, որով Ամատունին առ-

անձնապես ոգևորված չլինելով՝ այսպես գնահատեց. «Դա էլ մի սուտ

ժամանակավոր որոշում է, որին քամին բերեց, քամին էլ կտանի»: «Հիմա Բունդեսթագին թողնենք, անցնենք Սելջուկ Գողունյանին,-

մեքենագրեց նա:-Նրանք, ովքեր հույս են փայփայում, որ մի օր

Նեմեսիսը կայցելի ու իր գիրկը կառնի Սելջուկին՝ հեքիաթի հավա-

տացողներ են, քանզի Նեմեսիսի ի հայտ գալը այս պարագայում

ընդամենը մի դրվագ է հայկական հերոսական դյուցազնավեպից և

հնարավոր է իրագործվի, եթե այնտեղ պատկերված միջավայրը տե-

ղափոխվի ներկա իրականություն: Նեմեսիսից ձեռք քաշենք, վրեժ-

խնդրության դիցուհին շատ հեռու է Սելջուկից: Իսկ նրանք, ովքեր

ցանկանում են Սելջուկի բնական մահը՝ ասենք, որ երևակայությանը

տուրք տվողներից են, և ամեն մի երևակայական չէ, որ իրականաց-

ման ենթակա է: Ուրեմն կնշանակի, որ Սելջուկը կամ անվախճան է,

կամ էլ վախճանը շատ հեռու է»: Եվ ահա այդ պահին հեռախոսը զանգեց, և զառամյալ Ամատունին

նորից լսեց Սելջուկի ձայնը։ Հայտնի չէ, թե այս անգամ ինչու էր

բռնակալը կանչում իրեն։ Հանձնարարությունը, որ նա ստացել էր,

պետք է պատրաստեր Ասլանյանի և հանձնաժողովի անդամների

հետ, բայց վերջիններս զբաղված էին և ամբողջ հոգսը թողել էին

Ամբակումի ուսերին։ Նա գիշեր ցերեկ աշխատելով՝ այն ավարտել էր

ժամանակից շուտ, և եթե Սելջուկը դրա համար էր կանչում իրեն՝ այդ

մասին զեկուցելու ժամանակը դեռ չէր մոտեցել։ Ինչևէ, նա դադարացրեց տպելը, դժվարությամբ ելավ տեղից, կո-

կորդը մաքրեց, գրկեց գրամեքենան և հևիհև արտասանեց խոսա-

փողի մեջ. - Գալի՜ս եմ, ձերդ գերազանցությո՛ւն…,- ճանապարհին հևալով

դողդոջուն ձայնով նա շարունակ այդ էր կրկնում. - Գալի՜ս եմ, ձերդ գերազանցությո՛ւն, գալի՜ս եմ, գալի՜ս…,- ասելով

նա մոտեցավ ընդունարանին և բռունցքով բախեց դուռը, որը ուշա-

ցումով բացեց սենեկապետը։ - Ճաճանչավորին զայրացրել են ձեր գրամեքենայի ստեղների

չխկոցները, որ նա լսում էր լսափողի մեջ: Ոչի՞նչ, որ բարկությունը իմ

գլխին թափեց,- խիստ խոսքով հանդիմանեց Սելջուկի սիրելին։ Սահմանադիր դատարանի նախագահը խոնարհաբար մեջտեղից

կիսվեց: Դա շողոքորթելու ամենահարմար ձևն էր, որ ընտրել էր Ամ-

բակում Ամատունին: Թեև նա սկզբունքորեն դեմ էր քծնելուն, բայց

պարտավոր էր, քանի որ կարգերն ու օրենքն էին ստիպում: Հակա-ռակ դեպքում նա ուսերի վրա չէր շարունակի կրել իր հնամենի ու

պատկառելի գլուխը: Եվ նա մեջտեղից երկատված ասաց. - Լսում եմ, ձերդ բարեծնությո՛ւն: - Դու արդեն ինձ համբերությունից հանում ես, սրանից հետո

Page 100: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

102

կտպես համակարգչով։ - Համարձակվում եմ զեկուցել, որ համակարգիչն ինձ համար չէ,

ձերդ բարեծնությո՛ւն։ - Ինչո՞ւ, ավանա՛կ,- իր բառապաշարի քաղցրությունը սովորա-

կանի նման ցուցադրեց նորին բարեծնությունը։ - Ես հնի մնացուկ եմ, ձերդ բարեծնությո՛ւն։ Չեմ կարող սովորել։ - Ես էլ եմ հնի մնացուկ, հետամնաց և խարխուլ մի գյուղից, բայց

սովորեցի։ Տիրապետում եմ համակարգչային խաղերին, և ոչ միայն

համակարգչային, այլև խաղատան կանոններին և միշտ հաղթող եմ

դուրս եկել։ - Լավ է, շատ լավ, որ հաղթող եք դուրս գալիս, սրանից հետո այլևս

մեր պետական բյուջեից գումարներ չեն գնա խաղատներ: - Եթե չանցնես համակարգչին՝ քեզ թոշակի կուղարկեմ։ - Համարձակվում եմ հակաճառել, ձերդ բարեծնությո՛ւն, որ ես

ժամանակ չունեմ խաղերով զբաղվելու, իսկ ինչ վերաբերում է տպե-

լուն, ապա իմ այս հնաոճ մեքենան ավելի արագ է սպասարկում, քան

գիտության ամենավերջին խոսքով պատրաստված համակարգիչը։ - Ես չեմ կարող հանդուրժել քեզ նման տգետին ու հետամնացին։ - Ներեցե՛ք, բայց տգետիս մտահոգում է մի հարց, թե ինչպես է

նորին գերազանցությունը սիրելով խավարը՝ համակերպվում համա-

կարգչի պաստառի լույսին։ - Համակարգիչը, հիմա՛ր, նորօրյա գյուտ է, լուսավոր լինի, թե խա-

վար՝ պիտի օգտվենք դրա ծառայութունից։ Ես տիրապետում եմ նույ-

նիսկ նրա մութ պաստառին։ Դու էլ սովորիր,- իր բարի խորհուրդը

տվեց Սելջուկը և անցավ բուն խնդրին։- Ի՞նչ արեցիք, կարողացա՞ք

ձևակերպել առաջարկներս և ներմուծել նոր սահմանադրության մեջ։

Իսկ որտե՞ղ են մյուս երկարականջները։ - Ո՞ր մյուս երկարականջները, ձերդ գերազանցությո՛ւն։ - Ո՞ւմ հետ պիտի մշակեիր փոփոխությունները։ - Պարոն Մուկնին և պարոն Պատվական Ասլանյանի՞ն նկատի

ունի ձերդ վեհանձնությունը,- միջամտեց սենեկապետը։- Ասլանյանը

կարճ ժամանակով ուշանում է, քանզի պատրաստվում է հաճելի

անակնկալ մատուցել ձերդ ճաճանչափայլությանը, իսկ Մուկնը ըն-

դարանում հեռախոսի վրա է։ Հիմա կկանչեմ: Եվ նա դուրս եկավ վարչապետին ներս հրավիրելու...

- Ձերդ գերազանցությո՛ւն, հանձնարարությունը պատրաստ է, և

պետք է ասեմ, որ Տիեզերքի արարումից ի վեր դեռ այսպիսի սահմա-

նադրություն չի հորինվել,- պատասխանեց Ամատունին հպարտորեն՝ մտածելով, որ վերջապես առիթ ունի գոհացնելու մռայլ բռնակալին։ - Կարդա՛, մաշված ուղեղ։ - Հիմա մաշված ուղեղս կկարդա, որ գոհանա ձերդ բարեծնութ- յունը,- ասաց նա և թղթապանակից առանձնացնելով մի խունացած

Page 101: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

103

թերթ՝ սկսեց ընթերցել. «Մեր ստերը իբրև ճշմարտություն պիտի

անցնեն, իսկ կեղծիքները՝ որպես ուղիղ խոսքեր։ Հարկավոր է այն-

քան փորել երկրի ընդերքը, մինչև որ պարպվեն բոլոր պաշարները,

եղած չեղածը տալ հյուսիսի մեր տիրոջը, սուտ երդումով խաբել

արևմտյան տերություններին՝ խոստանալով ազատություն տալ բո-

լոր տեսակի մարմնական ցանկություններին, քաջալերել պղծութ-

յունը, լրբությունը, անասնական ցանկությունները, արվամոլութ-

յունը և բոլոր միասեռական ու բազմասեռական ձգտումները: Իսկ

իրականում բարձր խավերի մեջ պարտավոր ենք խրախուսել ամբար-

տավանությունը, անազնվությունը, սովորեցնել, որ անսանձ թողնեն

արատավոր ցանկությունները, հոգ տանել, որ մարդիկ թավալվեն

մեղքերի մեջ և լինեն աստվածուրաց։ Առաջարկվում է կերտել պիղծ

ղեկավարների դիմանկարները և կախել փողոցներում, իսկ հրապա-

րակներում կանգնեցնել այդ նույն գարշելիների ու եղկելիների

արձանները, ինչպես հեռավոր աշխարհամասից բերված «Կատուն»՝

չմոռանալով արժանին հատուցել նաև հայ բոլշևիկ, ժամանակին մեր

հայրենիքը ծախու դնող Անաստաս Միկոյանին… Պետք է խրախու-

սել արտագաղթը, ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ դուրս

գան մեր երկրից և բռնեն հյուսիս տանող ճանապարհը: Հարկավոր է

արագացնել Արցախին առաջարկվող Մադրիդյան սկզբունքների կի-

րառումը, երկրում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր ներդնող-

ները վնասով դուրս գան և հեռանան դատարկ գրպաններով: Եվ

վերջապես, այնպես պետք է անել, որ մարդիկ երդում տան և խոստա-

նան հավատարիմ ծառայել ձերդ բարեծնությանը, ամենուրեք փողա-

հարեն ձեր պատվական բնությունը, իմաստուն ընթացքն ու մեծ

փառքը…»։ - Հրաշալի մտքեր են, ձերդ ճաճանչափա՛յլ,- բացականչեց Պատ-

վական Ասլանյանը, որ արդեն ներս էր մտել և կլանված լսում էր: Նա

հրճվանքից ծափ տվեց։ - Դու ձայնդ կտրիր,- սաստեց բռնակալն ու մռայլվեց։ - Երևում է ձերդ բարեծնությունը գո՞հ չէ,- հարցրեց Ամատունին։ - Ճաճանչափայլը այն կարճամիտներից չէ, որ այսպիսի խղճուկ

մտքերով բավարարվի,- ասաց վարչապետ Մուկնը հեգնանքով։ - Ուրեմն այս համայն Տիեզերքի վրա ուրիշ թերություններ չգտա՞ր,

որով կարողանայիր լրացնել մեր սահմանադրությունը, տխմա՛ր, և

բավարարվեցիր միայն այսքանո՞վ։ - Ներող եղիր, ձերդ բարեծնությո՛ւն, երբ տխմարիս միտքը խամ-

րում է, ամեն ինչ չէ, որ հիշում եմ։ - Սա կլինի քո վերջին ծառայությունը ինձ։ Դու նույնիսկ իմ ղե-

կավարած կուսակցությանը անդամագրելու դիմում չես ներկայացրել: - Ձերդ բարեծնությունը ներողամիտ է, գիտեմ,- ասաց Ամատու- նին՝ ամոթից գլուխը կախելով։

Page 102: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

104

- Ձերդ բարեծնությո՜ւն,- ասաց Ասլանյանը,- Ես ձեզ համար մի մեծ

անակնկալ եմ պատրարաստել և եթե թույլ կտաք՝ այն քիչ հետո կա-

րող եմ ներկայացնել: - Թույլ եմ տալիս, ներկայացրու:

- Այս րոպեիս,- ասաց Ասլանյանն ու գլուխ տալով դուրս եկավ

աշխատասենյակից:

- Ո՞ւր գնաց այդ երկարականջը, այս ի՞նչ անլուրջ վերաբերմունք է,

մենք սահմանադրական բարեփոխումներ ենք քննարկում:

- Գնաց, որ անակնկալով վերադառնա,- պատասխանեց Մուկնը:

- Իսկ դու, խավարամիտ արարա՛ծ,- ասաց Սելջուկը Ամատու-

նուն,- քանի որ չես տիրապետում նոր տեխնիկային, քո կամքով

կթողնես պաշտոնդ:

- Ձերդ բարեծնությո՜ւն,- աշխատասենյակի խորքից ձայն տալով

առաջ եկավ Ասլանյանը՝ իր հետևից բերելով հինգ քաղաքացիների և

բռնակալի ուշադրությունը գրավելով իր վրայ՝ ակամայից փրկեց

Ամատունուն։ - Ահա և ինքը՝ երկարականջ ավանակը,- ասաց Մուկնը։ - Տեսնում եմ,- պատասխանեց Սելջուկը՝ զարմացած նայելով սրահ

խուժած Ասլանյանին և նրա հետևը շարված հինգ քաղաքացիներին։ - Սրանց ինչո՞ւ բերեցիր այստեղ։ - Սրանք, ձերդ գերազանցությո՛ւն, զգայարաններ են, որոնք ծա-

ռայելու են ձեզ, և դուք սրանց օգնությամբ եք մտնելու այս երկրի

բնակիչների սրտերը։ Թույլ տվեք սրանց երեսփոխանի կարգավի-

ճակ շնորհել,- խնդրեց Ասլանյանն ու ծանր-ծանր սկսեց ներկայացնել

իր կողքին շարված այդ քաղաքացիներին։ - Աչք, Քիթ, Ականջ, Շոշոփելիք և Լեզու,- թվարկեց Ասլանյանը՝

մեկ առ մեկ ցույց տալով նրանց։ Շոշափելիքը ներկայացնող երևելին մի չնաշխարհիկ քաղաքացու-

հի էր և ուներ անզուգական սլացիկ մարմին ու գեղեցիկ դեմք, հագել

էր թափանցիկ շղարշե հագուստ, որը, ճեղքվածքից թափանցող լույսի

օգնությամբ, առանց ոչինչ թաքցնելու, ցուցադրում էր մարմինը՝ իր

բարեհաճ կառուցվածքով։ Նա կնոջ և տղամարդու հավասար իրա-

վունքների ջատագով լինելով, առանց որևէ բարդույքի, կոնքերը աջ,

ձախ և վեր ու վար շարժելով՝ առանձնացավ շարքից, մոտենացավ

գահին, նստեց տիրոջ գոգին ու տնտղեց նրա մարմինը, շոյեց դեմքը

և նույնիսկ իր շուրթերը հպեց նրա շուրթերին: Սելջուկը ոչ մի ձևով

չհամակերպվելով այն հավասարությանը, որ Շոշափողը առաջար-

կում էր դնել իր և տղամարդու միջև՝ ջղային շարժումով այնպես հետ մղեց նրան, որ գցեց գետնին՝ ասելով. - Այստե՞ղ, մարդկանց աչքի առա՞ջ, հետո, երբ ազատ կլինեմ, ես

քեզ կ հրավիրեմ զրույցի, նույնիսկ բարձր պաշտոն կտամ քեզ: Եթե կուզես՝ Արդարադատության նախարարությունը:

Page 103: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

105

Ի դեպ, երբ Շոշափելիքը հաստատվել էր Արդարադատության

նախարարի պաշտոնում, արաբական մի հարուստ շեյխ, միլիոններ

խաղացնելով և ծանոթ ու բարեկամ հանելով մեջտեղ, փորձում էր

համոզել Սելջուկին, որ թույլ տա նրան գոնե մեկական գիշերով

առանձնանալ իր հետ: Ճիշտ է, Սելջուկը գայթակղվեց միլիոններով և,

ինչպես շատ հարցերում, պատրաստ էր զիջման, բայց նախարարու-

հին չհամաձայնվեց իր պատիվը փոխանակել առաջարկվող գումա-

րով, որից մի մեծ բաժին իրենն էր լինելու: Սելջուկը, իհարկե, շատ

բարկացավ, իսկ արդարադատության նախարարուհին իր մեղքը նրա

հանդեպ քավեց և մեծ ծառայություն մատուցեց նրան՝ արդարության

դեմ մեղանչելով, երբ իր շոշափելիքով դես ու դեն տնտղելով, բարձր

ամբիոնից հայտարարեց, որ մեր երկրում քաղաքական բանտարկյալ-

ներ չկան: Դրանից ավելի լավ զգայարան Սելջուկը ունենալ չէր կա-

րող... Վայր ընկնելու ժամանակ Շոշափելիքի ոտքը քերծվեց։ Բայց դա

դաս չեղավ մյուսներին։ Նրանք մոտեցան գահին և իրենց հարգանքի

տուրքը մատուցեցին բռնակալին՝ նրբորեն շոյելով նրա մարմինը,

ականջին ինչ-որ բան փսփսալով, աչքով անելով, լեզու ցույց տալով և

հոտոտելիքները վեր քաշելով։ Սելջուկի համբերության բաժակը լցվեց, դուրս եկավ ափերից,

հրեց բոլորին և բղավեց Պատվական Ասլանյանի վրա. - Սրանց բերեցիր, որ ծաղրուծանակի ենթարկե՞ն ինձ, դու էլ նայես

ու հրճվե՞ս։ - Ոչ, ձերդ բարեծնությո՛ւն, ոչ։ Սրանք այսօրվանից կդառնան ձեր

զգայարանները: Այնպիսիք, ինչպիսիք սրանք են, մինչև հիմա չեք

ունեցել դուք։ Սրանցից մեկը կլինի ձեր աչքը, մյուսը՝ ձեր շոշափելիքը,

այն մյուսը՝ ձեր լսողությունը, այն մեկը՝ ձեր լեզուն, իսկ վերջինը՝ ձեր

հոտառությունը, որից հետո դուք կունենաք ավելի սուր տեսողու-

թյուն, ավելի արագ կողմնորոշվելու զգացողություն, հատու և սպա-

նիչ լեզու, որին չի դիմանա անգամ մեղվի խայթ ունեցող երգիծաբանն

ու ձեր ոխերիմ թշնամի Արա Հովակիմյանը… - Իսկ ես ենթադրում եմ, որ կուժեղանա նաև ձեր հոտառությունը,-

միջամտեց Մուկնը,- դուք ցածր վիճակից կբարձրանաք Կրեմլի տի-

րոջ և ձեր երկու թունավոր գործընկերների՝ ղազախի ու բելոռուսի

աչքին: Համոզված եղեք, որ եթե այս զգայարաններով գնաք նրանց

հետ հանդիպման, նրանք չեն համարձակվի ձեզ ստորացնել ու

խայթել, իսկ երկրի ներսում կդառնաք անմրցելի: Սելջուկին թեև դուր չեկավ Մուկնի միջարկությունը, բայց լռեց, քանի որ նրա ասածի մեջ սխալ բան չկար։ Զգայարաններից մեկը ութսուն տարեկան կայտառ մի պառավ էր՝

կոպիտ դեմքով ու լայն երեսով, կիսաճերմակ մազերը ծաղկավոր

գլխաշորի տակ թաքցրած, ձեռքին հնամաշ ձեռնանափայտ, որը

Page 104: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

106

հաճախ էր հորիզնական դիրքով առաջ պարզում, երբ ասելիքը չէր

կարողանում տեղ հասցնել: Ջադուի կերպարանքով այդ պառավը

ճիշտ կաներ, եթե ցախավելին հեծած ման գար և այդպես ներկայա-

նար նախագահական: Նրա բերանից դուրս եկած բառերը նախա-

տինք ու լուտանք էին ժողովրդի հասցեին: Նա միշտ այնտեղ էր,

որտեղ մարդիկ հավաքվում էին բողոքի ցույցերի: Սելջոն թեև անձ-

ամբ չէր ճանաչում նրան, բայց հեռվից նկատել էր, թե ինչպիսի

անխոնջ պաշտպան ունի հանձին այդ տիկնոջ, որը կյանքն ու հոգին

է տալիս իր համար և հակադրվում ժողովրդին՝ առանց անձնական

շահ ունենալու: Այդ տեսնելուց հետո Սելջոն համակրանքով լցվեց ՀՀ

կուսակցության պառավի նկատմամբ, ինչպես կոչում էին նրան, և

բարի գտնվելով՝ հրամայեց նրան առնել պետական հովանու ներքո: - Դուք էլ ե՞ք այստեղ,- պառավին նկատելով՝ ասաց Սելջուկն ու

առաջ գալով ձեռքը մեկնեց նրան: Պառավը ձեռքը սեղմելու փոխա-

րեն կռացավ և համբուրեց այն: - Այո, պարոն նախագա՛հ, ես միշտ քեզանից անբաժան եմ:

- Ինչպե՞ս ես անբաժան, երբ ես առաջին անգամն եմ տեսնում քեզ,-

հարցրեց Սելջուկը:

- Ես մտքով գիշեր ու ցերեկ քեզ հետ եմ, աղոթում եմ քեզ համար,

որ փորձանքի չգաս ու անիծում եմ ժողովրդին:

Այդ բանը իմանալով, Սելջուկն անմիջապես տիկնոջը պարգև-

ատրեց Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու և արիության հա-

մար շքանշաններով, ինչպես նաև խոստացավ գալիք խորհրդարա-

նական ընտրություններում առաջադրել նրա թեկնածությունը:

- Իսկ հիմա, կլսենք նորեկների երդումը: Երդում տվե՛ք և խոս-

տացեք հավատարիմ ծառայել մեր տիրոջը,- հրամայեց Պատվական

Ասլանյանը զգայարաններին, ապա դարձավ Ամատունուն։- Արձա-

նագրի՛ր, մաշված ուղեղ։ - Այս րոպեիս կարձանագրեմ, - ասաց Ամատունին, թուղթը խցկեց

մեքենայի մեջ, բայց մոռանալով, թե ինչ է մեքենագրելու՝ հարցրեց. - Երդում տվեք և…, և… - …Խոստացեք հավատարիմ ծառայել մեր տիրոջը,- շարունակեց

Ասլանյանը։ - Հավատարիմ ծառայել մեր… նոր տիրոջը,- կրկնեց Ամատունին

և մեքենագրեց, չգիտես որտեղից ներմուծելով «նոր» բառը, որը ցնցեց

բռնակալին։ Նա մի քանի ջղային շարժումներ անելով և լույսի փնջից

նեղվելով՝ կկոցեց աչքերն ու բղավեց ուղիղ Ամատունու ականջի մեջ. - Ի՞նչ նոր տեր, տխմա՛ր, քանի՜ ամիս եղավ, որ ծառայում ես ինձ և հիմա աչքիդ նո՞ր եմ երևում, հա՞։ Քեզ թվում է, թե դեռ Ադամ-Եվայի

ժամանակներո՞ւմ ես։ Թե՞ ուրիշ տիրոջ ես սպասում՝ կարծելով, թե

նա ավելի լավն է լինելու։ Ես եմ, որ հանդուրժում եմ քեզ նման ապու- շին։ Հիմա չքվի՛ր աչքիս առաջից և այլևս չերևաս։

Page 105: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

107

Այս ասելով՝ զայրացած տիրակալը Ասլանյանի ձեռքից հափշտա-

կեց օձագլուխ ադամանդակուռ գավազանն ու հարվածեց Ամատու-

նու չոր հետույքին, որից միայն կաշին ու ոսկորներն էին մնացել։

Ապա տեսնելով, որ հարվածը նրա վրա ազդեցություն չի գործում, այս

անգամ գավազանը ավելի ուժգին իջեցնեց նրա գլխին։ Հարվածն այն-

քան ուժեղ էր, որ գավազանի ոսկե գլխիկից ադամանդը պոկվելով՝

մնաց զառամյալ ծերունու գանգամաշկի մեջ։ Տուժվածը երկու ձեռ-

քով գրկեց գլուխը, աղի արտասուք թափեց, հետո մեղավորի գիտակ-

ցությամբ կմկմաց. - Ներող եղեք, ձերդ գերազանցությո՛ւն, երբեմն միտքս մթագնում

է՝ հները աչքիս նոր են երևում։ - Քեզ երկու օր ժամանակ, գնա վերակառուցվի՛ր։ Կամ կվերակա-

ռուցվես, կամ էլ կթողնես պաշտոնդ։ - Խոստանում եմ վերակառուցվել, ձերդ բարեծնությո՛ւն։ - Հիմա վերակառուցման դարաշրջան է,- միջամտեց վարչապետ

Մուկնը։- Ամբողջ աշխարհն է վերակառուցվում, դու էլ պիտի վերա-

կառուցվես, անպատճառ։ - Իսկ դու ձայնդ կտրիր, կերևա երկու օրից,- ասաց տիրակալը և

մի ուժգին հարված էլ նրա հետույքին հասցրեց։ - Գոնե գավազանիս ադամանդներն ափսոսացեք, ձերդ գերազան-

ցությու՛ն,- համարձակվեց խոսել Ասլանյանը։ - Չքվե՛ք,- եզրափակեց Սելջուկը, որին ճերմակ փոշին վերջնակա-

նապես հունից հանել էր։ - Բայց ես գերազանցությանդ դեռ չեմ բացատրել, թե ինչպես

պետք է օգտվեք այս զգայարաններից։ - Ինձ բավարարում են իմ ունեցած զգայարանները,- ասաց բռնա-

կալը՝ կասկածամտորեն նայելով Պատվական Ասլանյանին՝ նրա մա-

տուցած ծառայության ետևում դավադրության հոտ առնելով։ - Ձերդ գերազանցությո՛ւն, դուք դեռ կարգին զգայարաններ չունեք,

իսկ եղածներին էլ չեք հավանում։ Սրանք մեր նոր աշխատանքային

անձնակազմի անդամներն են՝ երևելիները, ձեր սեփական հինգ զգա-

յարանները, որոնք ձեզ ծառայելով հանդերձ՝ մեր կուսակցությանը,

մեր վեհ նպատակներին են ծառայելու։ - Իսկ ո՞ւր է վեցերորդը։ - Ո՜վ, ձերդ գերազանցությո՛ւն, ձեր ինչի՞ն է պետք վեցերորդը, երբ

դուք արդեն տիրապետում եք հինգ հզոր երևելիներին, իսկ եթե վեց-

երորդն եք ուզում՝ ահա նա դրսերում ծառայող ձեր ամենաբարեխիղճ

զգայարանը,- ասաց Ազգային Ժողովարանի խոսնակը՝ կուրծքը շքա-նշաններով զարդարված ՀՀԿ-ի տիկնոջը ցույց տալով։ - Դե որ այդպես է, թող պարապ չկանգնեն, գնան աշխատեն։ Այս լսելով՝ երևելիները Ասլանյանի, Մուկնի, սենեկապետի ու Ամատունու աչքի առաջ շարժվեցին դեպի Սելջուկն ու շարվեցին նրա

Page 106: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

108

կողքին։ Բռնակալն զգաց, որ իր հետ մի անախորժ բան է կատարվում,

հանկարծ թուլություն զգաց, մարմինը օրորվեց և վայրկենապես

գիտակցությունը կորցնելով՝ աթոռից գլորվեց ներքև։ Ոչ ոք չմոտեցավ, որ ձեռք մեկներ և բարձրացներ իր ուշաթափված

տիրոջը, բացի Ամատունուց։ Երբ բռնակալը ուշքի եկավ և ոտքի

կանգնելով, վերլուծեց կատարվածը, հասկացավ, որ մարդկային այդ

զգայարաններին բերելով, Ազգային ժողովարանի խոսնակը փորձում

է թուլացնել իրեն, այնպես անել, որ խարխլվի իր բնական ուժը, որից

հետո հեշտ կարողանա վայր գցել աթոռից։ Այժմ արդեն Սելջուկի համար բացահայտվեց մյուս գաղտնիքը, թե

ինչու վարչապետ Մուկնը չի բերում խավարամիտ լրագրերը։ Ուրեմն

սրանք երկուսով ձեռք-ձեռքի են տվել իր դեմ: Դիտավորյալ ձգձգելով

դրանց հայթայթումը՝ Ծովխաթուն Անպետքյանը դանդաղ վնասում

էր իրեն, հիմա էլ Մուկնը՝ սպասելով, որ իր աչքերը շարքից դուրս գան,

որից հետո դյուրին կլինի ազատվել կույր նախագահից։ Ահա թե

ինչպիսի հետին նպատակներ ունեն այս ավանակները, որոնք, թեև

երկրորդն ու երրորդն են իրենից հետո, բայց ձգտում են մեկական

աստիճանով վեր բարձրանալ։ Եվ այդ միջադեպից հետո Սելջուկը սկսեց ավելի ատել վարչա-

պետին ու Ազգային Ժողովարանի խոսնակին, իսկ Ամատունու հան-

դեպ, քանի որ սերն ու երախտագիտությունը, որպես զգացմունք,

բացակայում էր նրա սրտում, որդեգրեց մեղմ ներողամիտ քաղաքա-

կանություն, բայց շարունակեց նրա հետ խոսել այն նույն բառապա-

շարով, որով խոսում էր բոլորի հետ, հատկապես արբեցած պահերին,

երբ անտեղի հայհոյում էր նույնիսկ յուրայիններին։ Խորհրդակցությունից հետո Ամբակում Ամատունին Սելջուկին

հաճոյանալու համար որոշեց դիմում գրել և անդամագրվել նրա Հա-

յաստանի Հանրապետական կուսակցությանը: Իմանալով այդ մա-

սին, և զգալով իր գլխին կուտակվող սև ամպերը, չհապաղեց նաև

վարչապետ Մուկնը, որը նույնիսկ առաջ ընկավ նրանից: Դա այն օրերին էր, երբ տնից դուրս եկողին բռնում և մտցնում էին

Սելջուկի կուսակցության մեջ: Մարդիկ ստիպված օրվա մեծ մասը

տանն էին անցկացնում: Բայց լինում էին սայթաքումներ, որի համար

պատասխան էին տալիս՝ սեփական անձը կուսակցականացնելով:

Նույնիսկ դպրոցական երեխաներին չէին խնայում: Այդ օրերին էր,

երբ երրորդ դասարանում սովորող մի աշակերտուհի տուն գալով, իր

մայրիկին, որն ընդդիմադիր էր, հարցրեց.

- Ի՞նչ է կուսակցությունը: - Կուսակցությունը վատ բան է, աղջի՛կս,- պատասխանեց մայրը:

- Ինչո՞վ է վատ,- հարցրեց դուստը:

- Որովհետև ինչ վատ բան որ պատահում է ժողովրդի հետ, կուս-

ակցությունից է գալիս, մանավանդ Հանրապետականից, որ պատու-

Page 107: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

109

հաս է մեր ժողովրդի գլխին,- փորձեց իր դստերը կուսակցության

էությունը բացատրել մայրը:

- Բա որ պատուհաս է, ինչո՞ւ մեր դասարանցիներին կուսակցա-

կան գրեցին:

- Ո՞նց թե գրեցին, ովքե՞ր,- զայրացավ մայրը:

- Մի պարոն ու մի տիկին եկան ու գրեցին:

- Իսկ դասատուն ի՞նչ ասաց:

- Դասատուն ինքն էլ գրվեց:

- Այ քեզ դավաճա՜ն,- վրդովված բացականչեց մայրը՝ չիմանալով,

որ հաջորդ օրը աշխատանքի վայրում մի դիմում էլ իրեն պիտի դեմ

տային, որից նահանջելը հավասար էր աշխատանքը կորցնելուն:

Ասում են, թե մի քանի օրվա մեջ ՀՀԿ-ն մինչ այդ չտեսնված ան-

գերազանցելի արդյունքի հասավ, յոթ հազար գլուխ միանգամից

ավելացնելով եղածների վրա:

Մեկին էլ այդ նախրի մեջ էին մտցրել առանց հարցնելու, հաշվի

չառնելով, որ երիտասարդը անընդհատ ձեռքը խղճին դրած փորձում

էր համոզել, որ ինքը դաշնակցական է, որ իր համար երկու սկզբունք

գոյություն ունի՝ մահ կամ ազատություն, մի բան, որ չունի ուրիշ

կուսակցություն: Ի՞նչ արած, այդպես էլ է լինում: Այդ չարաբաստիկ

դեպքից հետո այս երիտասարդը իր խղճուկ աշխատավարձից բաժին

էր հանում և՛ Սելջուկի կուսակցությանը և՛ Հայ Հեղափախական

Դաշնակցությանը:

Այս նշանակալից իրադարձությամբ հայտնի օրն էր, երբ Սահմա-

նադիր Դատարանի նախագահ Ամբակում Ամատունին նույնպես

որոշեց կուսակցականացնել իր անձը: Եվ քանի որ երբեք կուսակ-

ցական չէր եղել ու չգիտեր դիմում գրելու ձևը՝ նա ընդօրինակեց

վարչապետ Մուկնին՝ տառացի կրկնելով նրա բառերը և անուն ազ-

գանունն էլ նույնը կթողներ, եթե վարչապետը չնկատեր և փոխել

չտար այն: Նրա դիմումը հետևյալ բովանդակությունն ուներ. «Ես՝

Ամբակում Ամատունիս, ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետա-

կան Կուսակցության ծրագրին և կանոնադրությանը, և համաձայն

եմ ՀՀԿ ծրագրի, մանավանդ նրա վարած քաղաքականության հետ՝

անխտիր բոլոր հարցերում, հատկապես արտագաղթը խթանելու,

ազատագրված հողերը Ադրբեջանին զիջելու, օլիգարխների թալանը

պաշտպանելու, շարունակելու գույքը պարտքի դիմաց Ռուսաստա-

նին հանձնելու քաղաքականությունը, լայն արշավը երկիրը կողոպ-

տելու, ընդերքը դատարկելու, ժողովրդին լիակատար սնանկացնելու,

երկրի ճանապարհները, օդն ու ջուրը և ինքնիշխանությունը Ռուսիո Դաշնությանը հանձնելու վսեմագույն առաքելության հետ: Անվերա-

պահորեն համամիտ եմ ՀՀԿ նախագահ Սելջուկ Գողունյանի այն

ձևակերպման հետ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Որպես գաղա-

փարապես հասուն անձնավորություն՝ խնդրում եմ շնորհ անել ինձ

Page 108: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

110

ընդունելու Ձեր սրբացված կուսակցության շարքերը»: Նույն օրը ևեթ նախագահ Սելջուկը կարդաց Ամատունու դիմումը,

հավանեց և առանց հարցեր տալու ստորագրեց, իսկ մի քանի օրից

հանդիսավոր ձեռքսեղմումով նրան հանձնեց անդամատոմսը: Այդ յոթ հազար նոր կուսակիցների մեջ պատահմամբ նաև պար-

սիկ զբոսաշրջիկներ էին հայտնվել, որոնք եկել էին Երևանում իրենց

Նովրուզ բայրամ կրոնական տոնը նշելու: Դրանք իրականում պար-

սիկի անվան տակ թաքնված Հայաստանում ապրած և հայերեն իմա-

ցող ադրբեջանցիներ էին, որոնք ազգային զտման տարիներին իրենց

ունեցվածքով անցել էին Պարսկաստան, և կարոտը նրանց ստիպում

էր հաճախ լինել իրենց նախկին բնօրրանում: Նրանք իրենց մեջ

պահելով թշնամությունը հայերի նկատմամբ՝ սիրով հանձն առան

անդամագրվել ՀՀԿ-ին և պատրաստ էին նաև առաջին ամսվա ան-

դամավճարը մուծել, քանզի լավ գիտեին, որ այդ կուսակցությունը

հայ ժողովրդի թշնամին է:

ՍԵԼՋՈՆ ԹԱԹԱԽՎՈՒՄ Է ՀՈՐԴԱՆԱՆԻ ՋՐՈՎ

Ծանր գավազանը հատակին զարկելով և սև վեղարի տակից

պսպղուն աչքերը բնի մեջ պրպտացնելով, ներս եկավ Ամենայն Հայոց

կաթողիկոս Գարեգին Բ-ն և թեթևակի գլուխ տալով՝ կանգնեց Սել-

ջուկի աշխատասեղանի առաջ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ավելի ծեր է ու վատառողջ, քան Գա-

րեգին Բ-ն, բայց Գարեգինն է ձեռնափայտով ման եկողը: Սա այն

կաթողիկոսն է, որը Եղեռնի մեկ միլիոն զոհերին, առանց իրեն հաշիվ

տալու, որ կարող է մեջները վատ մարդիկ էլ եղած լինեին, բոլորին

միանգամից սրբերի շարքը դասեց, և բոլորը միանգամից, նույնիսկ

նրանք, ովքեր որ քավարանում ու դժողքում էին, հետմահու անմի-

ջապես բարձրացան Յոթերորդ երկինք և զբաղեցրին Աստծու աջ ու

ձախ կողմերում եղած ազատ նստատեղերը: Այդպիսով Հայ առաքե-

լական եկեղեցին փրկվեց օտարացումից և հայացավ, քանզի ազգու-

թյամբ հայ սրբերը քանակով գերազանցեցին օտարազգի սրբերին:

Այս կաթողիկոսի համար ամեն մի տոնը մեռելոց է: Սա ինչքան որ

մեռելներին է սիրում, եթե դրա կեսի չափ ողջերին սիրեր ու աղոթեր

նրանց համար, ազգի վիճակը այսքան անմխիթար չէր լինի: Ի՜նչ երջանիկ ազգ են հայերը, որ ունեն ազգընտիր նախագահ և

անձամբ Աստծու կողմից նշանակված կաթողիկոս: Սա ես չեմ ասում: Ես ո՞վ եմ, որ նման հանդուգն հայտարարությամբ փորձեմ Աստծու

անունը շահարկել: Ես ընդամենը հենվում եմ մի հեղինակավոր տի-

րացուի վկայության վրա, և բառացի մեջբերում նրա ասածը. «Վեհա-

փառը Աստծո կամքով նշանակված մարդ է...»: Հայտնի է, որ Գարե-

Page 109: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

111

գին արքեպիսկոպոսին կաթողիկոս երաշխավորեց, և ընտրության

ժամանակ նրա հաղթանակը ապահովեց Վազգեն Սարգսյան սպա-

րապետը, որն այն ժամանակվա Հայաստանի վարչապետն էր: Չգի-

տեմ ո՞ր Աստծուն նկատի ունի այդ տիրացուն, բայց որ վեհափառի

համար Վազգենը այդ պահին ոչ պակաս աստված էր, դրա մասին

երկու կարծիք լինել չի կարող... «Կամ աղն է պակաս, կամ մաղը» - մտածեց Սելջուկն ու «Բարի

տեսանք, վեհափառ տեր» ասելով՝ հրավիրեց նստել: Գարեգին Բ-ն սև փարաջայի փեշերը հավաքեց և տեղավորվեց

բազկաթոռին: Խորամանկ ժպիտը փայլում էր նրա դեմքին:

- Լուրջ խորհրդով եմ եկել,- ասաց նա,- կուզեմ, որ ձերդ գերազան-

ցությունը թաթախվի Հորդանան գետի ջրով: - Ես մի անգամ արդեն օծվել եմ Գանգեսի ջրում, և ի՞նչ միտք ունի

նույնը կրկնել Հորդանանում:

- Հորդանանը հրաշքների կատարման վայր է, ձերդ գերազանցու-

թյո՛ւն: Այն իսրայելացիների սրբարանն է: Ավետյաց երկիր մտնելուց

առաջ նրանք Մովաբի դաշտում՝ Հորդանանի ափին են կանգ առել:

Հենց այդտեղ է Մովսեսը ցամաքացրել գետի հունը և ընտրյալ ժո-

ղովրդին փոխանցել Տիրոջ կամքը՝ ասելով, որ գետի արևելյան կող-

մում, իրենց ճանապարհին, իսրայելցիները մի քանի թագավորու-

թյունների կդիմադրեն: Առաջին հրաշքը կատարվեց, երբ Աստծու

ընտրյալները Ուխտի տապանակով գտնվում էին Հորդանան գետի

ափին, քահանաների ոտքերի տակ վարար գետը ցամաքեց, և ժողո-

վուրդը անցավ ցամաքի վրայով: Տիրոջ կամքով Եղիա մարգարեն իր

մորթե վերարկուով խփեց գետի ջրերին, ջրերը ետ քաշվեցին, և նա

Եղիսե մարգարեի հետ անցավ ցամաքած գետի հունով: Իսկ Եղիսե

մարգարեն ասորեստանցիների զորքի հրամանատար Նեմանին բո-

րոտությունից բուժեց՝ պատվիրելով յոթ անգամ թաթախվել Հորդա-

նանի ջրերի մեջ: Եղիսեն մեկ այլ հրաշք գործեց Հորդանանում՝ մար-

գարեների որդիներից մեկի կացինը գետի հատակից ջրի երես դուրս

բերելով: Եվ վերջապես այնտեղ՝ Հորդանանի ջրով Հիսուս Քրիստոսն

է մկրտվել, և սուրբ է այդ ջուրը: - Ի՞նչ կտա ինձ այդ ջուրը:

- Այն կտա, որ գետը մտնելով մեղքերից կազատվեք և իրավունք

կստանաք նոր մեղքեր գործելու, և քանի որ գետի ջուրը սուրբ է՝ դուք

էլ կսրբանաք՝ հնարավորություն տալով ինձ, որ ձեզ սրբերի շարքը

դասեմ և ապահովեմ դրախտի ուղեգրով:

- Ներիր, վեհափառ տե՛ր, և ասածս որպես կատակ ընդունիր. քաչալը ճար ունենա՝ իր գլխին կանի:

- Ես թեև քաչալ չեմ, բայց վաղուց եմ ճար արել գլխիս: Ես թաթախ-

վեցի Հորդանանի ջրում, երբ դեռ աբեղա էի: Այնպես որ, ոչ միայն

գործած մեղքերս եմ քավել, այլև այդ օծումով նոր և գալիք մեղքերիս

Page 110: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

112

եմ թողություն տվել: Ի՞նչ իմանանք մեր գլխին գալիքը: Մեղքերից

ապահովագրվելը պարտադիր է, ինչպես կյանքի ապահովագրությու-

նը սովորական քաղաքացիների համար: Իմ խորհուրդը ձեզ՝ չհրա-

ժարվել:

- Բայց ես ինչպե՞ս գնամ Հորդանան, երբ մեր և Իսրայելի դիվա-

նագիտական հարաբերությունները խախուտ են:

- Մեծ բան, մենք Հյուսիսային Կորեայի հետ նույնպես դիվա-

նագիտական հարաբերություններ չունենք, բայց դա չխանգարեց, որ

գնաք ու ցողունվեք, և վատ չցողունեցին:

- Ասում եք կսրբանա՞մ ու մեղքերից կթեթևանա՞մ, և կարևոր չէ՞,

թե ինչ ծանրության մեղքեր են դրանք...

- Կգնաք, ուղիղ կմտնեք ջուրը, և բոլոր ծանր մեղքերը ոչ միայն

կթեթևանան, այլև անցյալում կմնան, կմոռացվեն, Աստծո ցուցակից

դուրս կգան: Ես խաչը սուրբ ջրով թաթախելով՝ կօծեմ և կմեռոնեմ

ձերդ գերազանցության գլուխը:

Վեհափառը համոզեց Սելջոյին, և վերջինս մեղքերից ազատվելու

ու մանավանդ սրբերի շարքը դասվելու գաղափարով գայթակղված՝

հաջորդ օրը ևեթ կաթողիկոսի հետ թռավ Հորդանան: Նրանք այնպիսի ափ ընտրեցին, որ ավազոտ լիներ և աչքից հեռու:

Մի քիչ հեռվում թիկնապահներին թողնելով, Գարեգին Բ-ն առանձ-

նացավ Սելջուկի հետ, Սելջուկը հանեց շորերը՝ բացի վարտիքից և

խորացավ գետի մեջ այնքան, մինչև որ ջուրը հասներ գոտկատեղին,

իսկ կաթողիկոսը փարաջայի փեշերը վեր քշտելով, բոբիկացավ և

կանգնեց ծանծաղուտ ափին, սպասելով, որ Սելջուկը լրիվ թաթախվի

Հորդանանի ջրով, մի քանի անգամ սուզվի ու գլուխը դուրս հանի, որ

հետո ավազների վրա կատարվի մեռոնվելու կարգը: Ու երբ Սելջոն դուրս էր եկել ջրից, և վեհափառը պատրաստվում

էր օծելու սուրբ արարողությանը, հանկարծ չգիտես որտեղից հայտ-

նվեց մի չորքոտանի մոխրաթավալ, որն ըստ երևույթին, գետի շրջա-

կայքում թափառող վայրի էշերի երամակից էր անջատվել: Կենդանին

մոտեցավ ափին, մտավ գետը, ջուրը պղտորելով առաջ գնաց, ծա-

րավը հագեցրեց ու եկավ կանգնեց Սելջուկի կողքին: Կաթողիկոսը

զարմացած աչքերը մեկ ավանակի, մեկ Սելջուկի վրա ուղղելով, ջա-

նում էր հասկանալ, թե այդ ինչ նշան է, որն, ըստ երևույթին, ուղարկ-

վել է նախախնամությունից այս լուրջ պահի առիթով: Եվ հանկարծ

կաթողիկոսը մտքի սլացիկ փայլատակումով ասաց. - Սա այն համեստ կենդանին է, որը անապատի միջով Տիրոջը

տարավ Երուսաղեմ: Սուրբ նշանը ասում է, որ պիտի հեծնես սրան, ձերդ գերազանցությո՛ւն:

Սելջոն իր մանկությունը մտաբերեց, թե ինչպես էր վարժ ցատկում

էշի վրա և հմտորեն հնազանդեցնում ցանկացած չվարժեցրած ավա-

նակի, հիշեց իր սեռական կյանքը իրենց ընտանեկան այդ կենդանու

Page 111: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

113

հետ, թե ինչպես էր գոհ թողնում նրան: Նա փորձեց նույնպիսի

ճարպկությամբ հեծնել նաև այս ավանակին, բայց տարիքն արդեն իր

գործն արել էր: Նրա առաջին փորձը ձախողվեց: Էշը պոչը թափա-

հարելով խփեց Սելջոյի դեմքին և սուր ցավ պատճառեց: Սելջոն

բռնեց էշի պոչից, իսկ այդ տգետ անասունը, հաշվի չառնելով իր հա-

մառ հեծյալի դիրքն ու պաշտոնը, ոչ միայն չթողեց, որ նա բարձրանա

իր վրա և իրենով սրբանա, այլև էշավարի մի աքացի հասցրեց նրան:

Էշ՜, դու է՜շ, հարվածը այնքան դիպուկ էր ու այնքան ուժգին և այն էլ՝

մարմնի ցողունված մասին, որ Սելջոն ցավից գալարվեց և ուշագնաց

եղավ: Հիմար անասունը իր այդ մի աքացիով ազգային բյուջեին

առնվազն քառասուն հինգ միլիոն դոլարի վնաս հասցրեց: Դեռ վնասը

մի կողմ, այդպիսի միլիոններ քիչ չէին նրա ձեռքի տակով անցել: Կար-

ևորը առողջությունն էր, որը հաճախ փողով չի գնվում: Երկար ժամանակ նա ուշքի չէր գալիս: Ստիպված եղան տեղա-

փոխել հիվանդանոց, որտեղ վերակենդանացման բաժանմունքում

նրան ուշքի բերեցին, և քանի որ մարմնի ցողունված մասը աքացու

հարվածից վնասվել էր, ստիպված եղան դիմել վիրահատական մի-

ջոցին և պատվաստել նոր ամորձիներ: Երբ վիրահատությունը հաջող էր անցել և Սելջուկը բացել էր ծան-

րացած կոպերը՝ հասկանալով, թե ինչ է կատարվում իր հետ, վեհա-

փառը մեղավոր աչքերը կախեց նրա վրա և ասաց.

- Ոչինչ, ձերդ վեհանձնությո՛ւն, դեպք էր՝ պատահեց: Սրբացման

ճանապարհը միշտ էլ փշոտ է լինում, տատասկոտ ու քարքարոտ,

որով պարտավոր է անցնել սրբացվող անձը: Դուք ձեր փորձությունը

պատվով կատարեցիք: - Աչքից չերևաս,- դժվար արտաբերելով ասաց Սելջոն:

Սակայն վեհափառը համառորեն շարունակում էր մնալ նրա

գլխավերևում և ձեռքը գլխին դնելով՝ պատրաստվում էր աղոթելով ու

մեռոնելով ավարտին հասցնել նրա սրբացման գործը, երբ Սելջոն

ամբողջ ուժով բղավեց.

- Ասում եմ չքվիր աչքիս առաջից:

- Կաթողիկոսը հեռացավ գլխիկոր՝ իր հետ տանելով այն աղն ու

մաղը սեփականելու հույսը, որի պակասությունը շատ էր զգում, և

որը ստանալու դիմաց պատրաստվել էր սրբացնել Հայաստան երկրի

անօրինական նախագահին: Իսկ թե ինչ աղ ու մաղի պակաս ուներ

Գարեգին Բ-ն և ի՞նչ ավար էր ձեռք բերելու՝ այդպես էլ մնաց իր անձ-

նական գաղտնիքը այնքան ժամանակ, մինչև որ նորից հարաբե-

րությունները լավացրեց Սելջուկի հետ: Այսպես ձախողվեց Սելջուկի սրբացման, նրա համար դրախտի

ուղեգիր ձեռք բերելու, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն ևս

մեկ քայլով դեպի հայություն ուղղորդելու փորձը...

Page 112: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

114

ԺՈՂՈՎ

- Հը՞, մաշված ուղե՛ղ, վերակառուցվո՞ւմ ես,- չարախնդաց վարչա-

պետ Մուկնը՝ տեսնելով Սահմանադիր Դատարանի նախագահին,

որին պետք է որ ստվերի տակ թողներ, սակայն հասակով, գլուխը

բարձր, հպարտ կանգնած՝ նա ավելի ցածր էր երևում, քան գրա-

մեքենայի ետևը նստած Ամատունին։ - Արդեն վերակառուցվեցի, պարոն Մո՛ւկն, խավար ուղեղիս մեջ

լույսի շողեր են առկայծում, և եթե ցանկանաս՝ կարող են լուսավորել

պոչավոր էակներիդ բնակարանները,- սրախոսեց Ամատունին՝ արագ

չխչխկացնելով գրամեքենայի ստեղները։ - Վերակառուցվածները տպագրում են համակարգչով, իսկ դու

կառչած ես այս հնոտիին,- նորից հին երգը երգեց Պատվական Աս-

լանյանը։ Մինչ Ամատունին կփորձեր արդարանալ, դուռը բացվեց ու երևաց

մի սև գլուխ, որի վրա աճած և ձիգ-ձիգ վեր հառնող մազերի առա-

տությունից գանգը սև խողովակի տեսք էր ստացել։ - Ո՞վ է,- հարցրեց Ամատունին։ - Կարծրասիրտն է՝ նոր Մուղդուսին, մութ գործերի գործակալութ-

յան գաղտնի գործակալը։ Եկել է իմ հրամանով,- պատասխանեց վար-

չապետ Մուկնը։ - Պարո՜ն Կ…կ…կ՞ - ն, վտանգավոր մա՞րդը,- ձայնը իջեցնելով

ասաց Ամատունին՝ դռների մեջ կանգնած Կարծրասրտին տեսնելով։

Նրա զառամյալ ծերունական հիշողությունը հաճախ էր դավաճա-

նում իրեն, և նա Կարծրասրտին ինչպես ասես, որ չէր դիմում։ Մոռա-

նալով այդ հարգարժան պարոնի անունը՝ նա մեկ Քարսիրտ էր ասում

նրան, մեկ Կարծրամիտ, երբեմն էլ՝ Կակղամիտ, կամ Կակղասիրտ։

Մի անգամ էլ այնքան սխալվեց, որ նրան պարզապես Կակղամորթ

կոչեց։ Եվ քանի որ սրանցից ոչ մեկը չէր համապատասխանում Կարծ-

րասրտի իսկական էութեանը, հետևաբար իր իսկ՝ Կարծրասրտի

առաջարկությամբ, նա շարունակեց նրան անվանել պարոն Կ…կ…կ։

Սրանք բոլորն էլ Կարծրասիրտ անվան սկզբնատառերն էին, որոնք

սայթաքելով կրկնվում էին Ամատունու կակազող լեզվի տակ։- Ինքը

պարոն Կ…կ…կ-ն, Աչալրջության տաճարից: Ես մեղավոր չեմ, որ

հիշողությունս երբեմն ինձ դավաճանում է: - Իսկ ո՞վ է մեղավորը, ե՞ս,- զարմացավ վարչապետ Մուկնը։ - Ո՛չ, հարգարժան նախագահը։ Ո՞ւմ գլխին գավազանով այդքան

զարկես և հիշողություն մնա։ - Պատճառաբանությունդ հարգելի չէ։ Եթե գլխին զարկելով լիներ,

ես քեզանից ավելի վատթար վիճակում պիտի գտնվեի, քանզի նորին

վեհանձնությունը երբ ճերմակի ազդեցության տակ է՝ նրա ոչ լեզվին

կարող ես դիմանալ, ոչ էլ գավազանի հարվածներին,- խոստովանեց

Page 113: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

115

Պատվական Ասլանյանը։ - Ես ավելի շատ եմ գավազանածեծ եղել, պարոն Ասլանյա՛ն։ - Ո՛չ, դու նոր աշխատող ես, իսկ ես ավելի քան տաս տարի նրա

ճիպոտի հարվածների տակ եմ:

Կարծրասիրտը հարգալից բարևեց և ձեռքով սեղմեց Մուկնի,

Ասլանյանի, ապա Ամատունու ձեռքը։ - Ի՞նչ նորություններ ես բերել ինձ, պարոն Կարծրասի՛րտ։ - Միայն այսքանը կարողացա գտնել, պարոն վարչապետ,- ասաց

նա և լրագիրը դրեց սեղանին։ Վարչապետը վերցրեց այն, արագ աչքի

անցկացրեց և խավար մտքերի չհանդիպելով՝ խնամքով ոլորեց ու

թափով կիջեցներ Կարծրասրտի գլխին, եթե նրա ղեկավարած հիմ-

նարկի նկատմամբ ունեցած ակնածանքը չլիներ: - Ի՞նչ հասկանամ սրանից։ - Ես չեմ տպագրողը, պարոն վարչապե՛տ, բայց կասկած չկա, որ

որակյալ է և ահագին վտանգավոր մտքեր է պարունակում իր մեջ։ - Ես քեզ խավար լրագիր պատվիրեցի, իսկ դու ամենալուսավորն

ես բերել։ Այդ լուսավոր մտքերը հարգի են ինձ ու քեզ համար, բայց ոչ

մեր տիրոջ։ Նորին վսեմությունը խավարասեր միջատի պես խար-

խափում է իր ապարանքում և չի ուզում, որ մի լուսավոր կետ լինի

այնտեղ։ - Լուսավորության մասին խոսում է մի մարդ, որ վերջերս է թողել

մկան խավար բունը,- իր սովորության համաձայն հեգնեց Ասլանյանը:

- Ավելի՞ խավար, քան ձեր ախոռը և այնտեղի մսուրից կերակրվող-

ներն ու ախոռապա՞նը:

- Պարոն վարչապե՛տ, ես կատակ էի անում, իսկ դուք լրջացրիք:

- Իմ ասածը նույնպես ընդունեք որպես կատակ,- ժպտաց պարոն

Մուկնը:- Լավ, անցնենք բուն գործին, ինչի համար որ հավաքվել ենք:

Լսենք պարոն Կարծրասրտին:

- Ինձ ասացին, որ այդ լուսավոր ճեղքը նման է հայերեն «է» տա-

ռին: Ու թեև ես նախապաշարումներին չեմ հավատում, բայց այս

դեպքում պետք է ասեմ, որ դա խիստ վտանգավոր նշան է: - Այն էլ ինչքա՜ն վտանգավոր,- ասաց Ասլանյանը՝ ծանր գլուխը

տմբտմբացնելով:

- Վտանգավորն այն է, որ մեր նախագահը քանի գնում, ավելի խա-

վարասեր է դառնում,- ճշմարտությունից չվախենալով, խոստովանեց

Մուկնը։- Կարծես իսլամական երկրի նախագահ լինի։ Լավ, գլուխը

քարը, ինչ ուզում է՝ թող անի, միայն թե մեզ էլ իր նման խավարասեր

չսարքի։ Ահա թե ինչու եմ գերադասում քեզանից ստանալ այնպիսի թերթեր, որոնք ամբողջովին թաղված լինեն խավարի ու տգիտության

մեջ։ - Այդքան խավար թերթեր հիմա ո՞վ է տպում։ Երկրագնդի վրա

խավար տեղ չի մնացել։

Page 114: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

116

- Եփած հավի ծիծաղը բերեցիր, պարոն Կարծրասի՛րտ։ Ամբողջ

երկրագնդի կեսը խարխափում է խավարի մեջ: Մտիր Թուրքիա,

Ադրբեջան, Էմիրաթներ, Սաուդական Արաբիա, Իրան, Պակիստան,

մահմեդական ցանկացած երկիր՝ թեկուզ Եվրոպա, ուր արդեն տեղ-

տեղ կիսով չափ իսլամի օրենքներն են իշխում, թերթի կրպակից գնիր

պատահական մի լրագիր, և ինչքան խավար ու տգետ միտք ուզես՝

կարող ես գտնել այդ լրագրի մեջ։ - Այդ երկրներում տպված թերթերը այնքան են խավար ու մութ,

որ լապտերը ձեռքիդ, խարխափելով պիտի մոտենաս դրանց։ Դրան-

ցո՞վ եք ուզում փակել Հայաստանի Հանրապետությունում առաջա-

ցած ճեղքը: - Հենց այդ է հարկավոր մեզ, եթե մեր տիրոջ առողջությունը թանկ

է քեզ համար, խարխափելով անցիր այդ երկրներով, գնիր ցանկացած

մի լրագիր ու բեր այստեղ, որ փակենք առաստաղի ճեղքը և թույլ

չտանք նորին վսեմությանը վախճանվել կուրությունից։ Այդ էաձև

լույսը նրա աչքերին այնքան վնաս է, ինչքան մեզ համար եռակցման

բոցատու ճառագայթները: Եթե չես ուզում, որ նրա մահը քո խղճի

վրա ծանրանա՝ բեր այդ լրագիրը։ - Քավ լիցի, պարոն վարչապե՛տ։ Ես կյանքս կզոհաբերեմ, միայն

թե մեր նախագահի գլխից մազ չպակասի։ - Դու միակը չես, որ պատրաստ ես անձդ զոհելու։ Ուրեմն բարի

եղիր առաջիկա հավաքին ներկայանալ պահանջվող լրագրով։ - Բարի կլինեմ, սակայն առաջիկա հանդիպումը նախատեսված է

մեկ ամիս հետո։ Ես կայցելեմ արտահերթ։ Այդ թերթը գտնելը չնայած

ահագին գումարի հետ է կապված, սակայն ես, հանուն նորին գերա-

զանցության, անձամբ կհոգամ ծախսերը, և ինչպես հիվանդին դեղ

հասցնող դեղագործը՝ շուտափույթ կբերեմ պահանջվող ապրանքը։ - Ո՞ւմ ես էշի տեղ դնում, պարոն Կարծրասի՛րտ:

- Ոչ մեկի նպատակ չունեմ էշի տեղ դնելու, պարոն վարչապե՛տ: - Ո՞վ չգիտի, որ քո ճամփորդական ձախսերը պետական գան-

ձարանն է փակում: Հիմա ո՞վ է էշը, պարոն Կարծրասի՛րտ:

- Ես եմ էշը, պարոն վարչապե՛տ: - Քավ լիցի, ես այդ չէի ուզում, որ խոստովանեիր: Բայց եկեք

գանձարանը չդատարկենք ավելորդ ծախսերի պատճառով: Կգաս

նախատեսված ժամանակ և այդ օրն էլ կբերես խավար թերթը։ - Ուշ չի լինի՞, ինչպես խաշից հետո մատուցված սխտորը։ - Երբեք էլ ուշ չէ։ Անցնենք գործի։ Ժողովի եմ հրավիրել ձեզ։ - Իսկ ո՞րն է օրակարգը։ - Սահմանադրությունը բարեփոխել և դուրս գալով քաղաքական

ու տնտեսական ներկա ծանր իրավիճակից՝ ծրագրել պայծառ ապա-

գա կերտելու հեռանկարը։ - Հրաշալի օրակարգ է, իսկ ո՞ւր են ժողովականները։

Page 115: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

117

- Ես կլինեմ կուսակացական ժողովի նախագահը, դու և պարոն

Ասլանյանը՝ մասնակիցները, իսկ այս մաշված ուղեղը, նկատի ունեմ

Ամբակում Ամատունուն, ինչպես միշտ, կլինի քարտուղարը։ - Ժողո՜վ, ժողո՜վ, հաշվետու վերընտրական ժողո՜վ,- ուրախացած

բացականչեց սենեկապետը։ - Ժողով, բայց ոչ վերընտրական,- ճշտեց վարչապետը,- պետք չէ

ժամանակից առաջ ընկնել։ - Իսկ ես ի՞նչ պետք է անեմ,- հարցրեց սենեկապետը։ - Դու դռան մոտից չհեռանաս։ - Ես դռան մոտից էլ կմասնակցեմ ժողովին։ - Եթե պարոն վարչապետը թույլ տա՝ կարող ենք շարունակել,-

ասաց Ամատունին՝ թուղթը դնելով տպագրական մեքենայի մեջ։ - Այդպե՞ս ես վերակառուցվում, մաշված ուղե՛ղ,- նախատեց

Ասլանյանը՝ ձեռքը մեկնելով մեքենայի մեջ դրված թղթին։ Ամբակում Ամատունին ճերմակ թղթի փոխարեն տպված թուղթ

էր դրել մեքենայի մեջ։ - Մեղավորը ոչ թե իմ մաշված ուղեղն է, այլ այստեղ տիրող խա-

վարը, պարոն Ազգային Ժողովարանի խոսնա՛կ։ - Քո արդարանալու այդ փորձը կարող ենք ընկալել որպես խա-

վարի, նույնն է, թե նորին գերազանցության դեմ ընդվզում։ - Աչքերս լավ չեն տեսնում։ - Զգույշ եղիր, գլխիդ փորձանք չբերես, պարոն Ամբակո՛ւմ, Լավ,

անցնենք գործի,- ասաց վարչապետը։ - Ժողովի բացումը թողնում ենք ձեզ, պարոն վարչապե՛տ, որից

հետո ցանկացողները կարող են մտքեր փոխանակել,- առաջարկեց

Ասլանյանը։ - Ոչ մի միտք,- սաստեց վարչապետը։- Ինչքան ժամանակը առաջ է

գնում, այնքան ավելի կարիք է զգացվում բարելավելու մեր հանրա-

պետության սահմանադրությունը։ - Գրանցիր այս խոսքերը, ով դու՝ մաշված ուղե՛ղ,- դարձավ

Ասլանյանը Ամատունուն։ - Հիմա կգրանցեմ, և վարչապետ Մուկնի բերանից դուրս թռած

բոլոր թանկագին մտքերը կդառնան պատմության սեփականությու-

նը,- ասաց Ամատունին, մի խեթ հայացք նետեց Ազգային Ժողովա-

րանի խոսնակի վրա և որոշեց չխեղճանալ ու նրա երեսին շպրտեց

բերանին եկածը։- Մինչև մտքերը գրանցելը մի բան կուզեմ ասել

ներկաներիդ. եթե ձեզ թվա, թե աշխարհի երեսին ամենահիմար

մարդն եք՝ հիշեք, որ ձեզնից առաջ Պատվական Ասլանյան կա: - Այդքա՞նը,- զայրույթից ատամները կրճտացրեց Ասլանյանը:

- Առայժմ այդքանը:

- Անցնենք առաջ,- ասաց վարչապետը:- Ներկայացել է այն պատ-

մական պահը, երբ մեր նախագահականի խավար, խուլ և խարխուլ

Page 116: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

118

պատերի կողքին, հին, դարավոր շենքերի փոխարեն, պիտի բարձրա-

նան նոր լուսավոր հարկեր։ Ինչքան իրենց դարն ապրած կառույցներ

կան քաղաքում, պիտի քանդվեն և նորերը կառուցվեն: - Իսկ ի՞նչ վերաբերմունք ունի պարոն վարչապետը վաղուց իրենց

դարն ապրած շինությունների, ինչպես ասենք՝ չորրորդ դարի կառույց

Էջմիածնի Մայր տաճարի, Հռիփսիմե, Գայանե և Շողակաթ վանք-

երի վերաբերյալ, եթե քանդելու պայմանը հնությունն է, ապա դրանք

շատ ավելի հին են,- գլուխը գրամեքենայից բարձրացնելով, հարցրեց

Ամբակում Ամատունին:

- Մենք ո՞ւմ համար ենք հարյուրավոր նոր եկեղեցիներ կառուցել,

եթե այդ հնոտիները պիտի պահենք: Ճիշտ է ասում պարոն Ամատու-

նին, դրանք քանդելու շենքեր են,- իր հեղինակավոր կարծիքը ասաց

Կարծրասիրտը:

- Այդ եկեղեցիները կաթողիկոսի իրավասության տակ են, կուզի

կքանդի, կուզի՝ ոչ, դա իր գործն է,- պատասխանեց վարչապետը:

- Բայց Գառնին ու Էրեբուն էլ հո կաթողիկոսինը չե՞ն:

- Ինչո՞ւ ես ընկել ամեն ինչ քանդելու հետևից,- Ամատունուն ճիշտ

չհասկանալով, հարցրեց Մուկնը,- Գառնիի մեհյանը անցյալ դարում է

վերականգնվել և միտք չունի քանդել, իսկ Էրեբունին ինքն իրեն

գետնին է հավասարվում: Բավարարվա՞ծ ես:

- Այո, ձեր սպառիչ բացատրությունը ինձ բավարարեց, պարոն

Մո՛ւկն, բայց նախագահական շենքը շատ հին է ու փտած, առաս-

տաղը ճեղքված, կառաջարկեի հիմքից քանդել և նոր շենք կառուցել

տեղում։ - Ես քեզ ձայնի իրավունք չեմ տվել, պարոն Ամատունի՛,- բար-

կացավ վարչապետը,- իսկ դու արդեն երրորդ հարցն ես ուղղում ինձ:

Գիտե՞ք ինչ է ասում նորին մեծությունը։ - Ի՞նչ է ասում,- հարցրեց Կարծրասիրտը։ - Քեզ նույնպես ձայնի իրավունք չեմ տվել, բայց իմացիր. ասում է՝

միշտ չէ, որ նորը լավ է։ - Դա մեր ճաճանչավորի վերջին թևավոր մտքերից է,- միջամտեց

սենեկապետը կիսաբաց դռան ետևից։ - Նախ դա թևավոր միտք չէ, երկրորդ. Մեր ճաճանչավորը, ինչպես

խոստովանել է մի առիթով, իր տատի մտքերն է օգտագործում: Նա

իր հանգուցյալ տատիկից փայլուն մեջբերումներ է արել նույնիսկ

Եվրոխորհրդի բարձր ամբիոնից:

- Եվ ընդունվել է բուռն ծափահարություններով: Կասկածից դուրս

է, որ ճաճանչավորը իմաստուն մտքերի շտեմարան է,- հաստատեց Կարծրասիրտը։ - «Շտեմարան»,- կրկնեց Ամատունին,- դա է՞լ գրանցեմ։ - Արձանագրիր ամեն ինչ, որ կլսես, իսկ դու՝ պարոն Կարծրասի՛րտ,

հավաքագրիր լավագույն ճարտարապետներին ու որմնադիրներին…

Page 117: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

119

- Եվ կառուցենք լուսավոր Բաղրամյան 26 ու քաղաքամայր, այն-

պես չէ՞, դրանով նաև ճեղքված առաստաղի խնդիրը կլուծենք,- առա-

ջարկեց Կարծրասիրտը։ - Չասացի՞ դու Բաղրամյան 26- ի հետ գործ չունես։ Այստեղ արդեն

մի ճեղք կա, և ուրիշ լույս չպիտի երևա։ Գրանցի՛ր, ով մաշված ուղե՛ղ։ - Արդյոք լսելիքս ինձ չի՞ դավաճանում, խավարի իշխանության

երկրորդ դեմքը հովանավորում է լո՞ւյսը,- հարցրեց Ամբակումը։ - Բաղրամյան 26 - ը առայժմ խավարի մեջ կմնա։ Այդպես է կամե-նում ճաճանչափայլը։ Լույսը կտարածվի միայն քաղաքի կենտրոնում,

իսկ հետո Բաղրամյան 26 -ի խավարը կխժռի, կուլ կտա կենտրոնի

լույսը։ - Ճի՞շտ է, որ պետական գանձարանը դատարկ է: - Այո, պարոն Ասլանյա՛ն, Ծովխաթուն Անպետքյանը հեռանալուց

առաջ իսպառ դատարկեց այն, նույնիսկ պայծառափայլի մեզի տա-

կառների համար փող չթողեց։ - Այդ վերջին նախադասությունն էլ գրանցե՞մ։ - Ասացի արձանագրիր ամեն ինչ։ Ամատունին վերջին նախադասությունից գրի առավ երկու բառ և

շարունակությունը մոռանալով՝ հարցրեց. - Պայծառափայլի մեզի… ի՞նչ… - Մեզի տակառների համար փող չկա։ Ուշադիր եղիր և այլևս

հարցեր չտաս։ «Ուշադիր եղիր և այլևս հարցեր չտաս» - բարձրաձայն արտասա-

նելով մեքենագրեց Ամատունին։ - Նույնիսկ մեզի տակառների համար փող չի մնացել, ես էլ ուզում

էի խնդրել, որ որոշ գումար դուրս գրեք։ - Միզելու տակառների՞ համար, պարոն Կարծրասի՛րտ։ - Ոչ, ընդհանուր գործի, գոնե խավար թերթ հայթայթելու ծախսը

փակելու։ - Պարոն Կարծրասի՛րտ, գումարները ներքևում են հավաքվում և

վերև ուղարկվում։ Լավ կլինի, որ այդպիսի անհիմն պահանջներով

չանհանգստացնես ինձ։ Եթե ասեմ, որ մեր ճաճանչավորը պարտք-երով է գնում խաղատուն, կհավատա՞ս: - Կհավատամ:

- Պարոն վարչապե՛տ, ինչո՞ւ ես խղճիդ վրա մեղք վերցնում, ե՞րբ է

ճաճանչավորը խաղատուն գնացել,- իր կուսակցապետին փորձեց

արդարացնել Ասլանյանը: - Պարոն Ասլանյանը ճիշտ է ասում, ես վստահ կարող եմ հայտա-

րարել, որ նա պետական բյուջեն տարվելուց հետո այլևս խաղատնե-րում չի երևում,- միջամտեց Ամբակում Ամատունին: Ասլանյանը ի

պատասխան սուր հեգնանքի՝ նրա վրա սևեռեց իր խոժոռ հայացքը:

Page 118: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

120

- Ես պատասխանատու եմ ասածիս համար, պարոն Ասլանյա՛ն,-

պատասխանեց Ամատունին: - Լա՛վ, եկեք շատախոսությամբ չզբաղվենք,- խոսակցության նյու-

թը փոխեց Մուկնը։- Ավելի լավ կլինի լսենք պարոն Կարծրասրտի

առաջարկները սահմանադրության վերաբերյալ: - Հարկավոր է կրթել ժողովրդին...,- սկսեց Կարծրասիրտը։ Սենեկապետը իր տկար լսողությամբ ոչ ճիշտ ընկալելով «կրթել»

բառը՝ ոգևորված բացականչեց. - Կրտե՜լ, հրաշալի՜ է։ - Գուցե մկրտե՞լ նկատի ունի,- հարցրեց վարչապետը: - Այդ «մկրտելը» «կրտելն» է կամ մկրատելը, այսինքն թլփատելը,-

միջամտեց Ամատունին:- Այդ ծեսի ակունքը հրեական է: Ավելի լավ չի

լինի՞ հրաժարվել մկրտվելուց և «կնքվել»՝ կնիք ունենալ: - Քո առաջարկը, պարոն Ամատունի՛, սահմանադրական բարեփո-

խությանը քիչ է առնչվում: Այդ հարցով խոսիր կաթողիկոսի հետ: - Կաթողիկոսն էլ ինձ լսե՞ց: Ես չեմ մոռացել, թե ինչպես հրաժար-

վեցին իսլամ հայ տղաներին կնքելուց՝ պատճառաբանելով, թե նրանք

չեն հասկանում քրիստոնեության էությունը: Ուզում եմ այդ հոգևոր

հովիվներին հիշեցնել. երբ հազար յոթհարյուր տարի առաջ Գրիգոր

քարոզիչը մտրակի հարվածների տակ հազարավոր մարդկանց լցրեց

Արածանի գետն ու կնքեց՝ այդ մարդիկ գիտեի՞ն ինչ է քրիստոնեու-թյունը, կամ երբ հայերեն գրերը վերացնելուց հետո հույն ու ասորի

աբեղաները իրենց լեզուներով քարոզ էին կարդում, ո՞վ էր հասկա-

նում քրիստոնեության ինչ լինելը: - Պարոն Ամատունի՛, այդ իսլամ հայերին մկրտելու ծախսերը ո՞վ

պիտի քաշեր: Կարո՞ղ է հայկական եկեղեցին իրենց համար բարե-

գործական հիմնարկ է,- հարցրեց Ազգային Ժողավարանի խոսնակը՝ աչքերը զարմանքից լայն բացած:- Թե՞ աշխարհից անտեղյակ էին և

կարծում էին, որ դեռ ձրի բան կա: - Ուրեմն թող չասեն, թե այդ տղաները քրիստոնեությունից բան

չեն հասկանում: - Շատ շեղվեցինք,- ասաց վարչապետը,- անցնենք առաջ, կրտելու

մասին էիք խոսում, պարոն Կարծրասի՛րտ: - Կրթելու,- հիշեցրեց Կարծրասիրտը: - Կրտե՜լ,- իրենը շարունակեց սենեկապետը: - Գրական հայերենով կլինի՝ ամորձատել,- ճշտեց Ամատունին։ - Վատ չէ,- մարդկանց կրտելու գաղափարով խանդավառված ար-ձագանքեց Ազգային Ժողովարանի խոսնակ Ասլանյանը։ - Հարկավոր է կրթել ժողովրդին,- կրկնեց Կարծրասիրտը։ - Կրտե՜լ, պարզապես հիանալի է,- նորից չհասկանալով, թե ինչի

մասին է խոսքը՝ իրենը շարունակեց սենեկապետը, իսկ Ամբակումը

Page 119: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

121

զայրացավ նրա վրա. - Էլի քո՞նն ես կրկնում, այս մարդն ասում է «կրթել»։ - Ի՞նչ տարբերություն, կրթե՞լ, թե՞ կրտել,- ասաց սենեկապետը։ - Կրթելու և կրտելու տարբերությունը ահագին է, բայց երկուսն էլ

մի ընդհանուր նպատակի են ծառայում,- ասաց Մուկնը՝ դիմելով

Կարծրասրտին։- Այդ մեկն արդեն արվում է, իսկ ի՞նչ կասի Ազգային

Ժողովարանի ղեկավարը։ - Ես կառաջարկեի մասնագետներ պատրաստելու հետևյալ սահ-

մանադրական եղանակը. բոլոր բարձր պաշտոնները հանձնել հան-

ցավոր անցյալ ու ներկա ունեցող գործիչներին և թողնել, որ նրանք

շարունակեն իրենց արատավոր գործերը։ Այդ դեպքում մենք նրանց

արատները զենք կդարձնենք մեր ձեռքում, և եթե նրանք համարձակ-

վեն գործել մեր կամքին ու պահանջներին հակառակ, անմիջապես

կմերկացնենք նրանց, կվարկաբեկենք մարդկանց աչքին, կդարձնենք

մեզ կամակատար և ինչ ուզենանք՝ կանենք նրանց հետ: - Իզուր չէ, որ ուսերիդ վրա կրում ես այդ գլուխ կոչվող ծանր զանգ-

վածը, որը լի է իմաստությամբ,- շռայլ խոսքով այսպես գովեց Ազգա-յին Ժողավարանի խոսնակին Ամբակում Ամատունին, քաջալերելով նրան, որ փքվի և ուռի իր մեջ:

- Մեր ճաճանչավորը այնքան է ամեն մեկիս տխմար ու հիմար կո-չել, որ կորցրել ենք վստահությունը մեր գիտելիքների ու սեփական

արժանապատվության նկատմամբ: Ուրեմն տխմարս այնքան էլ

տխմար չէ, ինչպես կարծում էի ինքս իմ մասին,- դեմքին հրճվալից

ժպիտ խաղացնելով, ասաց Ասլանյանը։ - Տխմար ասելով, ճաճանչավորը հանճար նկատի ունի։ Երբ ասում

է անպիտան ու ապիկար, հասկանում է պիտանի։ Ապուշ ասելով՝

զգոն նկատի ունի։ Սրանք փաղաքշական խոսքեր են, որոնցով նա

պատվում է ձեր անձը, պարոն Ասլանյա՛ն,- հեգնանքը թաքցնելով,

նրան փառաբանեց Ամատունին։ - Շոյված և զգացված եմ վեհանձնության գնահատականից և

անչափ հարգալից վերաբերմունքից։ - Դարձյալ շեղվեցիք,- վրդովվեց վարչապետ Մուկնը,- եկեք նորից

լսենք պարոն Կարծրասրտին։ - Մենք, պարոն վարչապե՛տ, կաշառել գիտենք, բայց քիչ ենք կա-

շառում, խաբել գիտենք, բայց քիչ ենք խաբում, ստել գիտենք, բայց

քիչ ենք ստում, ատել գիտենք, բայց քիչ ենք ատում, ազդել գիտենք,

բայց քիչ ենք ազդում, մարդկանց ուղեղները լավ չենք լվանում։ - Ես քեզ շատ հավանեցի,- խանդավառված բացականչեց Ասլան-

յանը։ - Իսկապե՞ս,- հարցրեց Կարծրասիրտը հիացած,- բայց մեր նպա-

տակները կյանքի չեն կոչվի, եթե չբացվեն գանձարանի դռները։ Իմ

Page 120: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

122

աշխատողները ռոճիկ չեն ստանում, ո՞վ պետք է իշխանավորներիդ

պաշտպանի ժողովրդից:

- Մեզ ժողովրդից ոստիկաններն են պաշտպանում, որոնց ռոճիկ-

ները նույնպես ուշացվում են, բայց հայրենիքի նկատմամբ պատաս-

խանատու լինելու զգացումը նրանց ստիպում է լռել, նրանք հասկա-

նում են, որ հայրենիքը խրված է պարտքերի մեջ։ Ես՝ վարչապետս,

ինչպես նաև նախագահը, դեռ աշխատավարձ չենք ստացել։ - Ես էլ հավատացի, հա՞... - Մենք մեր աշխատավարձերի կես տոկոսը նվիրում ենք բանակի

հիմնադրամին, սահմանին կանգնած այն տղաներին, որոնք ապահո-

վում են մեր անհոգ, ցոփ ու շվայտ կյանքը,- հպարտորեն հայտարա-

րեց սենեկապետը: Կարծրասիրտը այն քմծիծաղով ընդունեց։ - Իսկ ի՞նչ ասի այս մաշված ուղեղը, որ աշխատում է գրեթե կամա-

վոր հիմունքով և աշխատավարձի հարց չի բարձրացնում,- ասաց

վարչապետը՝ գլխի շարժումով Ամատունուն ցույց տալով։- Ավելի լավ

կլինի լռես և այլևս փողի անուն չտաս։ - Լռում եմ, պարոն վարչապե՛տ։ - Հենց որ գործի անուն եմ տալիս՝ բոլորը փող են ուզում։ Ժողովը

ավարտված է՝ եթե հարցեր չկան... Ամատունին ձեռք բարձրացրեց, ձայն խնդրեց և ասաց.

- Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի հետ բախվելիս երեք զին-

վոր է զոհվել: Չեմ հասկանում, ինչո՞ւ է ճաճանչավորը ավանդույթը

խախտել և այս անգամ չի ցավակցել մեր թշնամուն: - Ցավում եմ, բայց թուրք զինվորների զոհվելու հարցը դուրս է մեր

սահմանադրական քննարկումներից,- կարճ կապեց վարչապետը:

- Հաջորդ հարցս վերաբերվում է անընդհատ ձգձգվող հայ և թուրք

պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որին համաձայնվել է

Սելջուկ Գողունյանը: Եթե ճաճանչավորը խոսք է տվել և տղամարդ է,

ուրեմն իր խոսքի տերը պիտի լինի, և այդ հանձնաժողովը ստեղծի:

Մինչև ե՞րբ տատանվենք և չիմանանք՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞

չի եղել: - Պարոն Ամատունի՛, վստահ եղեք, որ այդ հարցը նույնպես կգտնի

իր լուծումը,- ձայն խնդրելով, հավաստիացրեց Ասլանյանը:

- Ես կուզեի, որ նոր սահմանադրությամբ մեր երկրի բոլոր քա-

ղաքացիները աշխատելու հնարավորություն ստանան:

- Պարոն Ամատունի՛,- պատասխանեց Ասլանյանը:- Մինչև հիմա

մտածում էի, որ Հայաստանում ամենահարգի գործը դերասաննե-

րինն է ու երգիչներինը, մի քիչ էլ ավել կամ պակաս՝ լրագրողներինը: Հիմա երբ այսքան հզոր թափ է ստացել եկեղեցաշինությունը, հույս

ունեմ, որ նոր աշխատատեղեր են բացվելու և՛ եկեղեցի շինողների, և՛

եկեղեցիներում ծառայողների համար: Թող մարդիկ իրենց անպտուղ

մասնագիտությունները փոխարինեն եկեղեցու պահակի, մոմավա-

Page 121: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

123

ճառի, աբեղայի ու քահանայի մասնագիտությամբ, եթե չեն ուզում

անգործ մնալ: Ուրախ պետք է լինել, որ վերջապես գործազրկու-

թյունը իսպառ վերանում է մեր երկրում: - Հարցս իր սպառիչ պատասխանն ստացավ, և ես բավարարված

եմ: Սակայն մի կարևոր խնդիր դուրս մնաց մեր քննարկումներից. դա

արտագաղթն է, Հայաստանը հայությունից իսպառ դատարկվելու

վտանգը:

- Այս հարցին էլ Կարծրասիրտը սպառիչ պատասխանեց՝ ասելով.

- Արտագաղթը դադարեցնելու միակ միջոցը այն է, որ Հայաստանը

մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Դրանից հետո ով ինչքան ուզում է,

թող գաղթի: Ո՞ւր պիտի գաղթի, եթե ոչ՝ Ռուսաստանից Ռուսաստան:

Դա արտագաղթ չի համարվի, այլ երկրի ներսում տեղափոխություն... - Տրամաբանական է, բայց ոչ ձեռնտու,- առարկեց Ամատունին:-

երկիրը դաշնակցից դարձրիք հպատակ, հիմա էլ ուզում եք, որ վե-

րանա՞ աշխարհի երեսից, պարոն Կ..կ...կ... - Փոքրերը մեծերի հետ դաշնակից լինել չեն կարող,- կարճ կապեց

Կարծրասիրտը:

- Առաջարկները քննարկման կդնենք Ազգային Ժողավարանում,-

ասաց խոսնակն ու դրանով ժողովն ավարտվեց:

Ամատունին չէր կարող հանգիստ նստել և սպասել, թե ինչպես են

մութ ամպեր կուտակվում իր երկրի գլխին: Նա անմիջապես կապվեց

Արա Հովակիմյանի հետ, պատմեց նրան այն վտանգավոր ընթացքի

մասին, որին մեջ դրել են երկիրը և վերջապես համաձայնվեց իր գրա-

ռումները տրամադրել նրան, որոնց մեջ հանգամանորեն խոսվում էր

պետական այրերի, երկրի առաջին դեմքերի գործած հանցանքների,

պատվերով սպանությունների, պետական եկամուտները լափելու,

չարաշահումների, անհիմն ձերբակալությունների և մյուս դավաճա-

նական արարքների մասին: Նրանք որոշեցին գաղտնի գրառումները

տպագրեն և տարածելով՝ ամեն տեղ տեղյակ պահեն ժողովրդի գլխին

գալիք չարիքի մասին: - Միայն ժողովրդական հուժկու ապստամբական ալիքը կարող է

տապալել Սելջուկի բռնատիրական համակարգն ու փրկել երկիրը

հոշոտող ճիրաններից,- ասաց Արան: - Ես հիմա ստիպված եմ երկդիմի քաղաքականություն վարել,-

խոստովանեց Ամբակումը:

- Ես նույնպես, ձերբակալվելու վտանգը աչքիս առաջ ունենալով: Նրանք ճիշտ էին: Այնպիսի բռնատիրական երկրում, ինչպես Հա-

յաստանն էր, սահմանադրական ճանապարհով ոչ մի փոփոխության հնարավոր չէր հասնել: Սահմանադրությունը հորինել էին, որպեսզի

արտաքին աշխարհին ցույց տային, թե իբր իրենք էլ են օրենքով ղե-

կավարում և ղեկավարվում: Բայց ո՞ւմ հայտնի չէր, որ այնտեղ իշ-

խում է բռնությունը, համատարած կաշառքը, աչքակապությունն ու

Page 122: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

124

հալածանքը, մարդկանց մինչև ստորացման աստիճանի նվաստա-

ցումը, որին ժողովուրդը դեռ համբերում էր: Սելջուկի իշխանության

օրոք երկիրը ոչ միայն կորցրեց իր անկախությունը, այլև հասցվեց

չքավորության եզրին: Ժողովուրդը 1991-ին թեև անկախություն ստացավ, բայց այդ օր-

ից ի վեր աչք չբացեց: Նրանք, ովքեր գիտեին անկախության գինը և

պայքարում էին, չշահեցին, և ստացվեց այնպես, որ անկախությունը

Աստծուց իջեցված պարգև եղավ ջրի երես դուրս եկած տականք, սրի-

կա, ստորաքարշ ղեկավարների և նրանց ծառայող ոհմակների հա-

մար, որոնց համար կարևոր չէր, թե ինչ հասարակարգում փողատեր

կլինեն: Մի խոսքով, ազգի սերուցքը իջավ հատակ, իսկ տակի տիղմը

բարձրացավ վերև՝ դառնալով վերնախավ...

ՀԱՆՈՒՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ

- Հարգանքներիս հավաստիքը,- ասաց Կարծրասիրտը իրեն ընդա-

ռաջ եկող վարչապետին։ - Ի՞նչ կճաշակեք և ի՞նչ կուզեք ըմպել. վիսկի,

կոնյակ… - Ոչ ճաշակելու ախորժակ ունեմ և ոչ էլ ըմպելու։ - Իսկ ես ուզում էի ձեզ հրավիրել քաղաքի ամենալավ ռեստորանը։

Այն փակել կտամ մի քանի ժամով: - Պաղպաղակ կարելի է, բայց շատ սառը չլինի։ Քիչ հետո պարոն Մուկնը և Կարծրասիրտը քաղաքի լավագույն

ռեստորաններից մեկում էին: Այցելուներին դուրս էին արել, և նրանք

ազատ կարող էին զրուցել:

- Հիմա ձեզ տաք պաղպաղակ կբերեն։ - Դու գիտես իմ հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ,-

ասաց վարչապետը շշուկով և զգուշորեն շուրջը նայելով, թեև իրենց

լսող չկար։- Համոզված եմ, որ գաղտնապահ ես։ - Մեր երկրի մութ գործերի ծառայության առաջին դեմքը ինչպե՞ս

կարող է գաղտնապահ չլինել։ - Ասում ես մեր երկրի, բայց պատրաստ ես մեկ վայրկյանում ջնջել

նրա անկախությունը, որը լավ գիտես, թե ինչ ճանապարհով ձեռք

բերեցինք: - Այն մեզ նվեր մատուցվեց վերևից: - Թող նվեր լինի, իսկ ո՞վ է նվերը ուրիշին տալիս: Դու կհարգե՞ս

այն մարդուն, որը քո տված թանկանոց նվերի հետ այդպես վարվի: - Չեմ հարգի: - Ուրեմն առաջարկություններդ պետք է օրակարգից հանես: - Կհանեմ: - Արի անկեղծ խոսենք, պարոն Կարծրասի՛րտ: Դու հավանո՞ւմ ես

Page 123: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

125

ճաճանչավորի վարած քաղաքական գիծը։ - Ուրիշ էլ ո՞վ կարող է Հայաստանի Հանրապետությունը տանել

այնպիսի ճկուն հունով, եթե ոչ ճաճանչավորը։ - Ես այդ չէի սպասում, շողոքորթում ես, բայց ո՞ւմ մոտ, և ինչո՞ւ։ - Պարոն Մո՛ւկն, ես միշտ համամիտ եմ եղել ձեր հեղինակավոր

կարծիքներին։ Եթե հակառակն եք մտածում, պատրաստ եմ մի կողմ

դնել իմ սխալ կարծիքը։ - Հիմա էլ ի՞նձ ես շողոքորթում։ - Այո, եթե հավատարմությունը շողոքորթություն եք համարում։ - Հասկանալի է, հիմա ասա. հավանո՞ւմ ես ճաճանչավորին։ - Հավանելը հավանում եմ…, բայց… - Էլ ի՞նչ բայց... - Լավն է ճաճանչավորը, առնական, գեղեցիկ, բարետես ու բարձ-

րահասակ, իմաստուն, բայց ինչո՞ւ եք ուզում ինձնից իմանալ նրա մի

քանի աննշան թերությունների մասին։ - Արժանի՞ է նա այն պաշտոնին, որ զբաղեցնում է։ - Արժանի լինելը արժանի է, բայց… - Բայց ի՞նչ։ - Մի փոքր կոպիտ է, դժգոհ ու մի քիչ էլ՝ մռայլ։ - Ներողամի՞տ է։ - Ներողամիտ է, բայց մի ստիպեք, որ ես խոսեմ։ - Խաբեբա՞ է։ - Ես վատաբանելու սովոր չեմ, ինչքան էլ անարժան լինի մարդ։ - Ստախո՞ս է:

- Ինքն իր համար մարդ է...

- Այսքան որ աշխատում ենք, գոնե գնահատո՞ւմ է։ - Չեմ սիրում մարդու հետևից խոսել։ Երեսին ինչ ուզես՝ կասեմ:

Ի՞նչ ասեմ, ամբողջ աշխարհը գիտի նրա արածները։ - Շարունակենք աշխատե՞լ, թե… - Քանիսի հետ ընկերություն արեց, իրեն լավություն անողներին

վնասներ տվեց, բանտերը խցկեց։ Ես ի՞նչ իմանամ, պարոն Մո՛ւկն,

դա ձեր իմանալիքն է։ Այսօր նա է բռնակալը, նա է ճիշտը, վաղը մեկ

ուրիշ բռնակալ կգա՝ նա կլինի ճիշտը։ - Ուրեմն ուրի՞շը պիտի գա։ - Ես այդ նկատի չունեի, ուզում էի ասել՝ եթե հանկարծ նորին գե-

րազանցութեանը մի բան պատահի և… - Եվ ի՞նչ։ - Եվ..., լեզուս պապանձվելով եմ ասում. եթե մեկ ուրիշը գա նրա փոխարեն... - Իսկ ո՞ւմ ես տեսնում նրա փոխարեն։ - Քավ լիցի, պարոն Մո՛ւկն, ճաճանչավորը միակ և արժանի բռնա-

կալն է։ Թերություններ բոլորն էլ կունենան։ Բամբասելը լավ բան չէ,

Page 124: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

126

և ես չէ, որ պիտի խոսեմ։ - Մեկ րոպեում տաս կարծիք փոխեցիր։ - Ներող եղեք, ես ցանկություն հայտնեցի համամիտ լինել ձեր

կարծիքին՝ առանց իմանալու, որ դուք հակառակն եք մտածում։ - Վճռական եղիր և ասա այն, ինչ մտածում ես։ - Ես կարծում եմ, որ ճաճանչափայլը բոլորովին էլ խելացի չէ, ոչ էլ

գեղեցիկ, առնական ու բարձրահասակ... - Ասա, ասա, կուզեմ ճշմարտությունը քո բերանից լսել: - Ճաճանչափայլը տգեղ, անկիրթ, սառնասիրտ ճիվաղի մեկն է։ - Նա ստո՞ր է, կոպիտ, անտաշ, խաբեբա, ստախոս, տմարդի, քեն

պահող, հայրենիքի դավաճան... - Ճիշտ այդպես, պարոն Մո՛ւկն: Բայց նա ի՞նչ մեղավոր է, որ նրան

նշանակել են ու ասել, որ պիտի լափես, քանդես, փչացնես երկիրը,

այնքան ավերես, մինչև որ խարխլվի, ուժասպառ լինի, այնքան, ինչ-

քան որ կարող ես, ինչքան որ ուժդ պատում է: Այնպես որ, եթե բան

ունենք պահանջելու՝ պահանջենք Հայաստանի անվտանգությունն

ու իշխանությունը ճաճանչավորի ձեռքը հանձնողից: Եթե ուզում եք

մաքրել երկիրը՝ պիտի սկսեք շան գլխից... - Ուրեմն նրան թողնենք, անցնենք թոշակառուների՞ն: Դրանից

ի՞նչ կշահի երկիրը: - Ոչինչ էլ չի շահի: - Ուրեմն ի՞նչ անենք: - Ի՞նչ պիտի անենք, աշխարհի վրա մի թերություն չկա, որ այդ

մարդը չունենա, և այն բարձր աթոռը, որի վրա նա նստած է՝ նրա

համար չէ։ - Ափսոս չի՞ այդ հմուտ ղեկավարը, փայլուն դիվանագետը, մեծ

հայասերն ու ժողովրդավարը, որ ուժերի ծաղկման շրջանում գնա

թոշակի: Սելջուկները ազգային պարգև են և հազար տարին մեկ են

ծնվում,- դիտավորյալ խոսքը փոխեց Մուկնը: - Իսկապե՞ս, ներիր, պարոն վարչապե՛տ, որ ես ինքս ինձ դավա-

ճանեցի, ես ներքուստ այդպես չեմ մտածում... - Դու այն ասա. ո՞ւմ համար է այդ աթոռը։ - Միայն արժանավորի համար,- խուսանավեց Կարծրասիրտը,

չհասկանալով, թե ինչ է ուզում իրենից վարչապետը և ում օգտին

պիտի խոսի հիմա։ - Իսկ ո՞վ է ավելի արժանավորը, պարոն Կարծրասի՛րտ։ - Նորին գերազանցությունը,- պատասխանեց նա մի կարճ պահ

մտածելուց հետո՝ աչքերը բարձրացնելով դեպի խոսակիցը, և Մուկնի դեմքի գոհունակությունը տեսնելով, վստահ շարունակեց,- նա, ում

հիմա տեսնում եմ իմ դիմաց նստած, և պատրաստ եմ կյանքիս գնով

պայքարել, որպեսզի դուք նվաճեք այդ գահը և դուք դառնաք գալիք

նորին գերազանցությունը։

Page 125: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

127

- Մի ասա նորին գերազանցություն։ Իսկ քեզ համար ի՞նչ կցանկա-

նայիր։ - Կարծրասիրտս քչով բավարարվող եմ, ձերդ գերազանցությո՛ւն,

ես գոհ կլինեմ ինչ բարձր պաշտոն որ վստահելու լինեք ինձ։ - Դու կստանձնես իմ ներկայիս պաշտոնը: Այս գործը հինգ հա-

զարներ բաժանելով չէ, որ պիտի գլուխ գա։ Կարծում եմ, իրար հաս-

կացանք։ - Լսում եմ, պարոն նախագա՛հ, իսկ Արա Հովակիմյանը մեզ հար-

կավոր չէ՞։ - Արա Հովակիմյանը արմատական փոփոխությունների կողմնա-

կից է, որը ես չեմ ընդունում: Իսկ հիմա կարող ենք անաղմուկ հեռա-

նալ։ - Իսկ պաղպաղակը, այն արդեն ահագին տաքացել է։ - Թող մնա հաջորդ անգամ,- ասաց Մուկնը և մոտացավ դռանը։ - Կարծրասի՛րտ։ - Այո, պարոն նախագա՛հ։ - Այդ փոփոխությունները մեր անձնականի համար չեն: Դրանք

արվում են հանուն հանրապետության փրկության։ Ի՞նչ իմանար պարոն Մուկնը, որ այն ժամանակ, երբ ինքը ծրագիր

էր կազմում Կարծրասրտի հետ, Սելջուկը հերթական թղթախաղի

ժամանակ նորից վարչապետի պաշտոնն էր խաղագրավ դրել և տար-

վել անխղճաբար:

Փաստորեն, Սուլջուկն առաջ էր ընկել իրենից, և Մուկնը ինքն էր

ընկել այն թակարդը, որը ուզում էր լարել Սելջուկին բռնելու համար:

ԲՌՆԱԿԱԼԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է ԲԱՌԱՊԱՇԱՐԸ

Սելջուկը պտտացնում էր կիսամութ աշխատասենյակի մի անկյու-

նում դրված Երկրի քարտեզապատ մեծ գունդը, և ինքն իրեն խոսելով

ու ձեռքը լեռից դաշտավայր, դաշտավայրից լեռ, ծով ու օվկիանոս

տեղափոխելով՝ դաշնակիցներ էր որոնում... «Ամերիկան մեզ բարեկամ է: Ռուսաստանը՝ դաշնակից ու մեծ եղ-

բայր, արյունակից հարազատ է գալիս: Հիմա ասեք, մեծ եղբորից ես

ինչպե՞ս հրաժարվեմ: Բա ազգակցական կա՞պը, նույն խմբի արյո՞ւնը,

որ եռում է երկուսիս երակներում: Չէ, բաժանվելն անհնար է: Ոչ ես

կարող եմ թողնել իրեն, ոչ էլ ինքը՝ ինձ: Դա չլինելու բան է: Երկու եղ-

բայրներիս միայն մահը կարող է անջատել, այն էլ Աստծու որոշելիքն

է, թե որ մեկիս առաջ կգցի» - խոսում էր Սելջուկը բարձրաձայն, ճեր-

մակ փոշու մեծ չափաբաժնից միտքն ու լեզուն տկարացած, ինքն իր

հետ կռիվ էր տալիս, երբ հուշիկ քայլերով, աննկատ ներս մտավ

Ամատունին և կանգնեց նրա թիկունքին։

Page 126: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

128

- Դաշնակից, դաշնակից։ Ուրիշ ովքե՞ր են արժանի սրանցից լինե-

լու իմ դաշնակիցները։ - Բոլորը, բացի մեծերից, մեծերը հայտնի են իրենց խարդախու-

թյուններով,- ասաց Ամատունին կամացուկ։ Սելջուկը լսելով թիկունքից հնչող ձայնը՝ մի փոքր վախեցավ, շուռ

եկավ և տեսավ ծերունուն խոնարհ կանգնած, մի մեծ ցուցակ ձեռքին։ - Էլ բարեկամ մի փնտրեք, վեհանձն տե՛ր: Հենց նոր լուր առա, որ

Ռուսիան կրկին նորոգեց Թուրքիո հետ բարեկամությունը, Ամերի-

կան ու Եվրոպան էլ են Թուրքիո բարեկամ գալիս, բնականաբար մեզ

բարեկամ լինել չեն կարող: Չինաստանն ու Կորեան նույնպես բարե-

կամ չեն դառնա մեզ: Ինչ մնում է Պարսկաստանին, նրան էլ չենք

կարող բարեկամ դարձնել՝ խանդոտ Ռուսաստանի պատճառով:

Կմնա հույսը դնել սեփական բարեկամության վրա: Իսկ եթե դա էլ

չկա, ուրեմն կմնանք անբարեկամ: - Ես կգերադասեի փոքրիկ դաշնակիցներ ունենալ, փոքրերը քիչ

են դավաճանում։ Ասենք այնպիսի դաշնակից, ինչպիսին Մադագաս-

կարն է: Պետք է խորացնել հարաբերությունները այդպիսի երկրների

հետ: - Ճիշտ է ասում ձերդ վսեմությունը, փոքր են, բայց զորավոր են:

Մուկն էլ փոքր էր, բայց ազատեց թակարդն ընկած առյուծին։ - Ե՞րբ է առյուծը թակարդն ընկել, որ Մոկունն էլ ազատած լինի: - Դուք վարչապետ Մուկնի՞ն նկատի ունեք: - Ես ուրիշ Մոկուն չեմ ճանաչում, անպիտանը ոչ մի անգամ ինձ

ձեռք չմեկնեց: - Ձերդ վսեմությունը չի՞ հիշում, երբ մի անգամ ժողովուրդը ոտքի

էր կանգնել, Մուկնը չէ՞ր, որ ձեռք մեկնեց ձեզ, սուտ խոստումներ

տվեց մարդկանց և տուն ուղարկեց: - Նա սովորական կրծող է և հարկավոր չէ ինձ: - Ձերդ գերազանցությունը ուզում է զոհաբերե՞լ Մուկնին: - Այն, ինչ զոհաբերվելու համար է, արդեն զոհաբերված է... - Հիմա մենք սրա զոհն ենք,- ասաց Ամատունին՝ պտտեցնելով

գունդն ու ձեռքը դիպցնելով Կովկասյան լեռներից ներքև, Կասպից

ծովի ափին գտնվող կանաչով ներկված մի երկրի, որի մայրաքաղաքը

ծովի կողմից շրջապատված էր նավթի բարձր աշտարակներով։ - Կամաց, ավանա՛կ, դուրս կհանես շավղից։ - Այս երկիրը խարդախության մեծ փորձ ունի, ձերդ վեհանձնու-

թյո՛ւն, քանի որ խարդախ ճանապարհով իրենով արեց մեր ու ուրիշ-

ների հողերը, հիմա էլ ասում է, թե խաչքարերն ու վանքերն էլ իր պա-պերն են ստեղծել և իրենց հետ բերել Ամուր գետի ափերից: Հիմա իր

ունեցած նավթի շնորհիվ շարունակում է իր քաղաքական ապական-

ված գիծը։ - Բայց իր հետ նոյնպես խարդախ ձևով են վարվում՝ շահագործե-

Page 127: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

129

լով նրա նավթը։ - Այո, ձերդ վեհանձնությո՛ւն, խաբեությանը խարդախությամբ են

պատասխանում, բայց սա ավելի խարդախ է և շահած է դուրս գալիս։ - Ի՞նչ փորացավ ունես, ավանա՛կ, ասելիքդ ասա։ - Փորացավ չունեմ, ձերդ վսեմությո՛ւն։ Աղիքներս լավ են գործում

և ժամանակին դուրս եմ գնում: Նվաստս բառարաններից հանել է այն

տիտղոսներն ու պատվանունները, որոնցից օգտվելով՝ դուք կարող

եք քաղցրացնել ձեր լեզուն։ - Կարդա դուրս գրածներդ։ - Ուրեմն կարելի է այսպես դիմել բոլոր ստորադասներին, ինչպես

օրինակ. լիրբ, սև կամ կողտոտ բերան, հոտած գլուխ, գարշելի և եղ-

կելի, պիղծ, ապականված, անսանձ, անօրեն, հաստագլուխ, կավե

գլուխ, անաստված կամ աստվածուրաց… և այլն։ - Այդքա՞նը։ - Ոչ, ձերդ բարեծնություն, ընդգրկել եմ այդ կարգի բոլոր ածա-

կանները, բացի անասնականից։ - Ավելացրու նաև անասնական տիտղոսները՝ շուն, էշ, խոզ, բոլոր

կենդանիների անունները դիր։ - Թույլ տուր չհամաձայնվել ձերդ վսեմության հետ։ - Ինչո՞ւ, հոտած գլուխ, վատ կլինե՞ր, եթե քեզ շուն, էշ, ավանակ,

եզ, կամ օրինակի համար, խոզ անվանեի։ - Ես ժամանակին Ադամին անուսուն կոչեցի, բայց նա անասուն

չդարձավ և շարունակեց ապրել որպես մարդ։ Հետո ես հասկացա, որ

շունը, կատուն, խոզը, եզը, կովը և մնացած բոլոր կենդանիները հայ-

հոյանքի արժանի չեն։ Օրինակ՝ կովը կաթ է արտադրում և այդ բա-

րիքը ամբողջությամբ տալիս է մարդուն՝ իրեն գոնե մի կաթիլ չպա-

հելով։ Կովը դեռ ոչինչ, բա ոչխարը, որ համ կաթ է տալիս, համ բուրդ

և պետք եղած դեպքում առանց տրտնջալու իր անձն է զոհաբերում,

որպեսզի կերակրի մարդկանց, ի տարբերություն խոզի, որը այդ

պարտականությունը հանձն է առնում դժկամությամբ, ձայնը գլուխը

գցելով։ Այդ կենդանիները, ձերդ գերազանցությո՛ւն, իմ համեստ կար-

ծիքով ոչ թե հայհոյանքի, այլ մեծարման են արժանի։ Ես քերականու-

թյունը լավ եմ սերտել և պատրաստ եմ վերլուծելու հայհոյանքի էու-

թյունը։ Հայհոյանքները լինում են երեք տեսակի. որակական, սեռա-

կան և անասնական։ Այս վերջինը, ճիշտ է, շատ է գործածական, բայց

ինչպես ասացի, իրեն չի արդարացնում։ Այ, ուրիշ են սեռականները,

ինչպես օրինակ՝ ես քո մոր…, քո քրոջ…, կամ քո կնոջ… - Լռիր, անպատկա՛ռ։ - Ես չեմ հայհոյում, ձերդ բարեծնությո՛ւն, օրինակներ եմ բերում։ - Չհամարձակվես, շարունակի՛ր։ - Մի անգամ լսեցի, որ Ազգային Անվտանգության Ծառայության

ղեկավարը՝ պարոն Կ...կ...կ-ն, ցուցարարներից մեկին միանգամից

Page 128: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

130

երկու անուն տալով՝ համ էշ է կոչել, համ ոչխար։ Զարմանում եմ,

ինչպե՞ս է այս մարդը ղեկավարում այդ մեծ հիմնարկությունը, երբ

դեմ գնալով կենսաբանության օրենքներին, սմբակավոր կենդանուն

չի տարբերում կճղակավորից և նույն մարդուն փորձում է տեղավորել

կենդանական երկու տեսակի մեջ։ Հիմա հետ դառնաս ու ասես. «Էշն

էլ ես դու, ոչխարն էլ»։ Բայց դժբախտաբար ինքը արժանի չէ էշ կամ

ոչխար լինելու։ Եթե էշ կամ ոչխար լիներ, գոնե կենդանական բնազ-

դով իր տեսակը կտարբերեր մյուսից։ - Չհամարձակվես հայհոյել մի պաշտոնյայի, որը իմ անձի ապա-

հովության համար է աշխատում:

- Ես չեմ հայհոյում, ձերդ գերազանցությո՛ւն:

- Շարունակի՛ր:

- Ինչ վերաբերում է որակական հայհոյանքներին, ինչպես օրինակ՝

հիմար, տխմար, ապուշ և այլն, ապա դրանք համապատասխանում

են իրականությանը և կիրառելի են, երբ հնչում են վսեմությանդ բե-

րանից։ Եվ գիտե՞ք ինչու։ - Ինչո՞ւ, կավե գլո՛ւխ։ - Որովհետև որքան էլ որ այդ հայհոյանքը ընդունող անձերը խե-

լացի լինեն, սակայն վսեմությանդ կողքին նրանք ավելի ապուշ են

երևում, քան իսկական ապուշը, տխմարն ու հաստագլուխը։ - Այսօր քեզ հավանում եմ, շարունակիր դուրս գրել այդ անուն-

ները։ - Հարկավոր է ձեռք բերել շատ հանրագիտարաններ, որպեսզի

դրանց միջից հանեմ համապատասխան պատվանուններ ու տիտ-

ղոսներ և դրանցով ավելի հարստանա ձերդ վեհանձնության լեզուն։

«Բրիտանական մեծ հանրագիտարանն» ու «Հայկազյան ընդհանուր

բառարանը» ես հայթայթեցի իմ ուժերով, բայց մյուսները չեմ կարող

ձեռք բերել առանց ձեր միջամտության։ - Ասա երկարականջ ավանակին, թող բերել տա այդ գրքերը, իսկ

հիմա մենակ թող ինձ, որպեսզի ես կարողանամ դաշնակիցներ ընտ-

րել։ - Հանկարծ այն կանաչ գույնով ներկվածին դաշնակից չառաջար-

կես, ձերդ գերազանցությո՛ւն,- ասաց Ամատունին և պատրաստվում

էր խոնարհվել դուրս գալուց առաջ, երբ սենեկապետին առաջը գցած

և շալակը տված մի մեծ սանդուղք, իսկ իր ձեռքին անփույթ փաթաթ-

ված մի թերթ՝ ներս խուժեց վարչապետ Մուկնը։ - Պարոն վարչապե՛տ, ինձ հարկավոր են աշխարհի բոլոր հանրա-

գիտարանները,- խնդրեց Ամատունին։ - Հանրագիտարաններն ի՞նչ ես անելու, մաշված ուղե՛ղ։ - Չքննարկել,- կարգադրեց Սելջուկը և սենեկապետի ուսին տես-

նելով ծանր աստիճանը՝ հարցրեց. - Սա ինչի՞ համար է։

Page 129: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

131

Սենեկապետը ծանր բեռից ազատվեց, այն դրելով Սելջուկի ոտքե-

րի առջև։ - Ձերդ գերազանցությո՛ւն, հետամնաց երկրներն անգամ այլևս

խավար թերթեր չեն տպում, այս մեկը, որը հազիվ ձեռք բերեցինք,

տպված է Թուրքիայում, թեև լուսավոր է, բայց առաջնորդող հոդվա-

ծում այնքան խավար մտքեր կան, որոնք ոչ միայն այս, այլև շատ

ծակեր կարող են փակել։ - Երկու տարի աչքերս ցավացրեցի, աչքի հիվանդություն ստացա,

որ վերջը թուրքական լուսավոր թերթո՞վ փակես այդ ճեղքը։ Ո՞ւր են

ձեր խոստացած ճարտարապետները։ - Բոլոր ճարտարապետները լուսավորվել են և չեն կարող լուսա-

վորված ուղեղներով փակել այս խավար պալատի ճեղքերը։ Նրանք

հները քանդում, նորերն են կառուցում: Այս թերթը, իր մի կարճ հոդ-

վածով, ավելի շատ խավար է պարունակում, քան աշխարհի բոլոր

խավարամիտ թերթերը։ - Գիտեմ, դրանց թագավորները իմ փայփայած գաղափարների

մարմնացումն էին։ Աբդուլ Համիդին խավարին մատուցած իր ան-

խոնջ ծառայությունների համար ես բարձր եմ գնահատում, և իզուր

չէ, որ իմ սենեկապետին նրա զգեստները հագցրեցի։ - Դուք ինձ փրկեցիք, ձերդ ճաճանչափայլ գերազանցությո՛ւն, ես

ոչ մի հագուստով ինձ այնքան ազատ ու հարմար չեմ զգացալ, որքան

երջանկահիշատակ սուլթանի հագուստով,- շողոքորթեց սենեկապե-

տը՝ ավելացնելով։- Սակայն ճաճանչավորդ դեռ պարտք ունի սուլթա-

նին ծնող ժողովրդին: Նրա շնորհիվ մի շարք լուսավոր ազգերի առաջ-

ընթացը կասեցվեց երկու հազար տարով և ուղարկվեց դեպի խոր

մթություն։ - Նրանք վաղուց արդեն ստացել են իրենց պարգևները մեր դաշ-

նակցից, նույնիսկ սկուտեղի վրա պետություն են նվեր ստացել և դեռ

շատ բան կստանան, եթե չթերանան իրենց պարտականությունները

կատարել։ - Չեն թերանա, հիմա նրանք մի կարճ դադար են տվել, որպեսզի

մի փոքր շունչ քաշեն և ավելի արագ ցատկեն դեպի խավարը։ - Լավ, շատ խոսեցիք, փակիր այդ ճեղքը, երկարականջ ավանա՛կ,-

ասաց նա Մուկնին։- Կատարիր քո վերջին ծառայությունը: - Էլ ո՞վ պիտի մտածեր ձերդ վսեմության մասին, եթե ոչ քո նվաստ

ծառան։ Այլևս ձեր աչքերը չեն տկարանա այդ չարաբաստիկ «է» - ի

ու ապականված լույսի պատճառով և կսկսեն կազդուրվել։ - Չեմ ուզում լսել շողոքորթող բառեր, ազատիր ընդունարանս, եթե չես ուզում, որ կտրել տամ լեզուդ, տխմար կավե գլո՛ւխ,- զայրացավ

Սելջուկը՝ իր բառապաշարը հենց նոր հարստացրած բառերից մեկը

օգտագործելով։ - Իսկ այդ ծա՞կը, ձերդ մեծությո՛ւն։

Page 130: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

132

- Չքվիր աչքիս առաջից։ - Հիմա կչքվեմ, և նորին մեծությունը գոհ կմնա։ Բայց չքվելուց

առաջ համարձակվում եմ զեկուցել մի ցավալի դեպքի մասին, որ

տեղի է ունեցել Թուրքիո արևելյան նահանգներից մեկում: Քրդերի

հետ ունեցած բախման ժամանակ կանոնավոր բանակը այս անգամ

քսան զոհ է տվել: Արդյոք ձերդ գերազանցությունը չէ՞ր բարեհաճի

ցավակցական հեռագիր ուղարկել նախագահ Էրդողանին: Դա ան-

պայման կամոքի նրա ցավ ապրող սիրտը: - Անհապաղ գրել տուր այդ ցավակցական հեռագիրն իմ անունից

և ուղարկիր: Չմոռանաս գրել, որ կիսում եմ Թուրքիո նախագահի

ծանր վիշտը: Սա թող լինի քո վերջին ծառայությունը ինձ:

Պարոն Մուկնը հեռացավ՝ իր հետ տանելով լրագիրը, և առաստա-

ղի ճեղքը այս անգամ էլ չփակվեց։ Թուրքական առաջնորդող հոդ-

վածն անգամ չօգնեց նախագահին։ Նրա հետևից դուրս եկավ Ամա-

տունին, ապա սենեկապետը՝ ծանր սանդուղքի տակ կքված։ Մուկնը, չկռահելով, որ իր լիազորություններն ավարտված են,

Ամատունուն հրավիրեց նստել իր ծառայողական մեքենան, որը

նրանց տարավ Ազատության հրապարակ: Այնտեղ հացադուլավոր-

ները լուռ նստել էին ոստիկանների ջարդած վրանների մոտ: Մարդիկ

նրանց համար նոր վրաններ էին տեղադրում: Ոստիկանապետ Գա-

լուստը հենց նոր ավարտելով իր հերթական ապաշխարանքն ու օրվա

աղոթքը՝ ժամանել էր Ազատության հրապարակ, որպեսզի քաղցր

խոսքով կամ ուժով ցուցարարներին հաներ հացադուլից: - Խոչընդոտեք հացադուլավորերին,- հրամայեց վարչապետը: - Հենց այդ էլ անում ենք:

- Ինչպե՞ս,- հարցրեց Ամատունին: - Ստիպում ենք հաց ուտել: - Ուտո՞ւմ են,- հետաքրքրվեց վարչապետը:

- Համառորեն հրաժարվում են: Չեն ուզում հասկանալ նույնիսկ իմ

հորդորը, որ մեր երկրում սոված մարդ չպիտի լինի:

- Ահա թե ովքեր են խանգարում, որ մեր հանրապետությունում

վերանա սովը,- հեգնեց Ամատունին:- Ուրիշ մեղավորներ մի փնտրեք: - Վրանները քարդեք,- հրամայեց վարչապետը՝ մի խոժոռ և արհա-

մարհական հայացք նետելուն Ամատունուն: - Արդեն քանդել ենք,- պատասխանեց ոստիկանապետը: - Բայց տեսե՞ք, նորերն են տեղադրում: - Վնաս չունի, դարձյալ կջարդենք: Մի մտահոգվեք, պարոն վար-

չապե՛տ, քաղաքում ինչքան վրաններ կան, բոլորը կոչնչացնենք: Նույ-նիսկ, եթե արտասահմանից բերել տան՝ դրանք էլ կջարդենք... - Քաղաքի կենտրոնում, արտասահմանցի հյուրերի աչքի առաջ…,

միթե՞ այս մարդիկ չեն հասկանո՞ւմ, որ իրենց արածը պատիվ չի

բերում մեզ, ի՞նչ կմտածեն հյուրերը մեր մասին:

Page 131: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

133

- Ուշացած մտահոգություն է, պարոն վարչապե՛տ, քսանհինգ տա-

րով ուշացած:

- Ես պատասխանատու եմ միայն իմ ղեկավարած ժամանակա-

հատվածի համար, պարոն Ամատունի՛: - Իսկ ես կարծում եմ, որ դուք այսօրվանից պատասխանատու չեք

նաև ձեր ղեկավարած ժամանակահատվածի համար: - Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Որովհետև մինչև ձեր գալը նավն արդեն սկսել էր խորտակվել:

Ձեր մնալն ու գնալը ոչինչ չի փոխելու: - Ցավոք սրտի, ճիշտ եք,- պատասխանեց Մուկն ու շարժվեց դեպի

իր մեքենան, չպատկերացնելով, որ վերջին անգամն է օգտվում դրա

ծառայությունից: Ամբակումը հետևեց նրան, իսկ քանդելու մեջ մաս-

նագիտացած ոստիկանները գեներալ Գևորգյանի ցուցումով գրոհե-

ցին նոր տեղադրված վրանների վրա և սկսեցին ջարդոտել դրանք՝

թույլ մաղող անձրևի տակ թողնելով հացադուլավորներին: Պարոն Մուկնը գիշերը անհանգիստ անցկացրեց, սիրտը վկայում

էր: Առավորտյան գնաց աշխատանքի, գործավարի տարօրինակ հա-

յացքի ներքո բացեց աշխատասենյակի դուռը և իր գրասեղանի ետևը

տեսավ բարեկեցիկ արտաքինով մի տղամարդու՝ թղթերի մեջ խորա-

սուզված: Եվ երբ անծանոթը ներկայացավ, պարոն Մուկնը միայն այն

ժամանակ հասկացավ, թե ինչ էին նշանակում Սելջուկի և Ամա-

տունու վերջին ծառայության մասին ակնարկները:

Այդքանից հետո վիրավորված արժանապատվությունը ինչպե՞ս

կարող էր թույլ տալ նրան մնալ մի կուսակցության մեջ, որի ղեկա-

վարը զլանալով ձեռքը սեփական գրպանը տանել՝ պաշտոններն էր

խաղասեղանի վրա դնում:

Ըստ շրջանառվող լուրերի՝ հաջորդը Արցախն էր, որից հետո հեր-

թը հասնելու էր Հայաստանի Հանրապետությանը: Ընդդիմությունը

ջանք չէր խնայում կանխելու հայկական երկու հանրապետություն-

ները խաղագրավ դնելու Սելջուկի փորձերը: Հայրենիքի նկատմամբ

ունեցած սերը պարոն Մուկնին ստիպեց մի կողմ դնել տարաձայնու-

թյուններն ու, առանց ժամանակ կորցնելու, միանալ ընդդիմադիրնե-

րի դաշինքին: Նա իր ներկայությամբ պետք է որ նոր լիցք հաղորդեր

այդ շարժմանը:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ԵՆ Արա Հովակիմյանը խուսափեց ձերբակալվելուց, ցույց տալով, թե

իբր կատարում է Կարծրասրտի հանձնարարությունը: Նա մի քանի

դրույթներ էր մշակել այն ծրագրից, որը պիտի դառնար առաջնորդող

ձեռնարկ և հասարակությունից խիստ գաղտնի բաժանվեր բարձր

Page 132: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

134

պաշտոնատար անձանց։ Բայց Արան բարեխղճորեն կատարեց մի

ուրիշ պարտականություն. հրապարակեց Ամատունու գրառումների

առաջին մասը, և տեղի ունեցավ անսպասելին։ Ամեն տեղ մարդիկ

տեղեկացան պետական այրերի, Սելջուկի ու նրա նախորդների մինչ

այդ հույժ գաղտնի պահվող հանցավոր ու դավաճանական արարք-

ների, ինչպես նաև առաջիկայում ժողովրդի դեմ պատրաստվող դա-

վադրության մասին: Մարդիկ սկսեցին խոսել բարձրաձայն և մեղա-

վորներին պատասխանատվության ենթարկելու կոչեր հնչեցնել: Սել-

ջուկը ծուղակի մեջ էր զգում իրեն։ Ժողովրդին նա սկսեց վերաբերվել

որպես բացահայտ թշնամու և ոստիկաններին ավելի գրգռեց իրենց

ազգակիցների դեմ: Եվ քանի որ Ծովխաթուն Անպետքյանը չորս ոտքով թաթախված

էր այդ կեղտի մեջ և ուր էլ որ լիներ, պատասխան էր տալու, շտապեց

մաքրել իր հետքերը: - Պարոն Կարծրասի՛րտ, չե՞ս կարծում, որ դավաճանությունը ներ-

սից է, եթե փաստաթղթերը գողացվել են, իսկ առաջին հատորն

արդեն հրապարակվել և ձեռքից ձեռք է անցնում։ Կարծրասիրտը բացասաբար տարուբերեց գլուխը:

- Ինչպե՞ս հրատարակվեցին դրանք։ - Այդ Արա կոչեցյալ նենգ դավաճանի ձեռքով։

- Ասում էիր, որ պատրաստ է ծառայել մեզ։

- Հիմա եմ հասկանում, որ ժամանակ էր շահում։ - Ուրեմն թշնամի է։ Ինչո՞ւ շարքից չես հանում դրան։

- Մտադիր էի, բայց քանի որ արդեն ճանաչված է, այդպիսի անձ-

նավորությանը վերացնելը կգցի մեր վարկը ժողովրդի աչքին, չնայած

մեր վարկը նոր չէ, որ պիտի ընկնի։ - Ուրեմն նա արդեն հասցրե՞լ է ժողովրդի սիրելին դառնալ։ Իսկ

ինչպե՞ս ձեռք բերեց այդ գաղտնի թղթերը: - Այդ արդեն չգիտեմ:

- Ի՞նչ ես առաջարկում։

- Ոչ մեկը ավելի լավ չի կարող անել այն, ինչի որ ընդունակ է նրա

կինը։ Այդ Արուսյակը նրան հոգեկան անդամալույծ կդարձնի։ Արայի

նյարդերը չեն դիմանա, և նա կմարի իր կնոջ ձեռքերի վրա։

- Ուզում ես ասել, որ հարկավոր է սիրահետե՞լ նրա կնոջը,- հարց-

րեց Ծովխաթուն Անպետքյանը: - Այո, բայց ո՞վ է անելու դա,- հարցին հարցով պատասխանեց

Կարծրասիրտը:

- Դու, գնա և կատարիր նրա ամուսնու պարտականությունները։ - Այդ գործի համար ես պիտանի չեմ։

- Ինչո՞ւ։

- Այդ գործը անելու համար հարկավոր է ունենալ փխրուն սիրտ։

Իմս կարծր է։

Page 133: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

135

- Փափկացրու մի քիչ,- առաջարկեց Ծովխաթուն Անպետքյանը։

- Շատ կարծր է, չափից դուրս։

- Սրտիդ մեջ մի քիչ զգացմունք դիր։

- Պիտի ունենամ, որ դնեմ։

- Քաղցր որ ուտես, արյանդ մեջ կմտնի, և սիրտդ քաղցրանա։

- Փորձել եմ, մի ամբողջ օր միայն շոկոլադի սալիկներ էի ուտում,

այնքան, որ վախենում էի շաքարս բարձրանա, բայց այդ էլ չօգնեց։ - Ուրեմն կանանց նկատմամբ անտարբե՞ր ես, անպիտա՛ն։ - Այո, Ծովխաթուն Անպետքյա՛ն, այնպես, ինչպես դու։ - Տարօրինակ է։ Իսկ երբ կիսամերկ գեղեցկուհիներ ես տեսնո՞ւմ,

սիրտդ վեր չի՞ թռնում, ոտքերդ չե՞ն դադարում քեզ ենթարկվելուց։ - Ամենևին։

- Այդ քո գեղեցիկ քարտուղարուհուն որ զբաղեցրել ես և հաճախ

ես նստացնում կողքիդ, ի՞նչ ես զգում։ - Բացարձակապես ոչինչ։

- Ուրեմն չե՞ս ասում «երնեկ սրա տիրոջը»։ - Ցավոք սրտի՝ ոչ, ես նրան պահում եմ միայն գեղեցիկ ժպտալու

համար։ - Եվ միայն ժպտալու համար աշխատավա՞րձ ես տալիս նրան։

- Այո, այդ ժպիտը հաճախորդներ է ընդունում և ճանապարհում։

- Ահա թե ինչպես ես վատնում պետական փողերը։ Իսկ տղա-

մարդկանց նկատմամբ ի՞նչ զգացմունք ունես։ - Ցավոք սրտի դրանցից էլ բան չեմ հասկանում։

- Լավ մտածիր, եթե կնոջը ընդունակ չես, մենք կարող ենք քեզ

ուղարկել ամուսնուն սիրահետելու։ Հիմա տղամարդիկ ավելի շատ

տղամարդկանց են ձգտում, իսկ կանայք՝ կանանց։ - Դա, ինչ խոսք, լավ է՝ որպես լուսավորության դարաշրջանի

նվաճում, բայց ես այդ գործին նույնպես պիտանի չեմ։

- Դու ոչ թե Կարծրասիրտ ես, այլ քարսիրտ։

- Ես մեղավոր չեմ, որ մայրս ինձ այդպես է ծնել։ Կուզե՞ս գտնեմ

ուրիշին։

- Հարկավոր չէ։

- Ի՞նչ ես առաջարկում։

- Առաջարկում եմ սրանով ավարտել խոսակցությունը։ Մնաս բա-

րով։

- Հեշտ է ասել մնաս բարով, իսկ հետո՞:

- Հետո՞, ես իմ գործերը թողած՝ քո գործո՞վ զբաղվեմ։ Բոլորի

փոխարեն աշխատում եմ, հիմա էլ գնամ այդ կնո՞ջը սիրահետեմ, բայց ինչպե՞ս, երբ կանանց նկատմամբ ունեցած զգացմունքով ես

քեզանից հետ չեմ մնում։ Այ եթե տղամարդուն լիներ՝ ուրիշ բան: Բայց

Արան այդ մարդը չէ, նա իսկական ասպետ է, նրա հայացքից դեռ ոչ

մի գեղեցիկ կին խույս չի տվել:

Page 134: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

136

Ծովխաթուն Անպետքյանն էլ ոչ մի զգացմունք չուներ կանանց

նկատմամբ, և սա այն միակ պահն էր, երբ նա շատ ափսոսաց, որ ոչ

միայն կնամոլ չէ, այլ առհասարակ կանանց չի կարող տանել: Ի՞նչ

արած, Կարծրասրտի անկարողության պատճառով Արուսի սիրտը

նվաճելու շնորհը տրվում էր իրեն։ Մնում էր կեղծ սիրահարի դիմակ

հագնել և անհապաղ գործի անցնել։ Բայց իրեն բոլորը ճանաչում էին,

և նա վարպետորեն քողարկվեց, փոխեց սանրվածքը, աչքերի գույնն

ու Արուսյակին ներկայացավ բեղ-մորուքով: Սակայն դեմքի ջայլա-

մային կառուցվածքը, այնուամենայնիվ, մատնում էր իրեն:

ԾՈՎԽԱԹՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԻՐԱՀԵՏԵԼ ԱՐՈՒՍՅԱԿԻՆ

- Ուրեմն ասում եք Արան անմե՞ղ է,- հարցրեց ներկված դեմքով և

բեղ-մորուքով անծանոթ պարոնը՝ իր կախարդող հայացքով Արուս-

յակի աչքերի մեջ նայելով։ Սակայն Արուսը այն կանացից չէր, որոնք

հեշտությամբ կախարդվում էին ամեն մի նոր ծանոթացած պարոնի

հայացքից։ - Անմեղ մարդ չկա,- կտրուկ պատասխանեց նա։

- Այդ դեպքում դուք եք մեղավոր, ինչո՞ւ այդպես վարվեցիք։ - Ես ատում եմ Արային, և ուզում էի անպայման մի խոր վերք

պատճառել նրան։ - Բայց դուք խոր վերք պատճառեցիք մեր պետությանը։ - Նախ այդ խոր վերքը իմ ամուսինն է պատճառել, հետո ինձ հա-

մար ավելի կարևոր է արժանապատվությունը։ Ես գողացա այդ փաս-

տաթղթերը, կվաճառեմ և բավարարված կլինեմ, որ նա իրեն նվաս-

տացած զգա։ - Իսկ նա ի՞նչ է անում հիմա։

- Փորձում է իրեն հեռու պահել քաղաքական մութ գործերից, և իր

ասելով զբաղված է արտասահմանի բիզնեսներով։ - Չի՞ վախենում վրեժխնդրությունից։

- Ի՞նչ իմանամ, վախեցած է։ Ուրիշ թղթեր էլ ունի, իսկ շարու-

նակությունը նրա ուղեղի մեջ է, և շատ հավանական է, որ հեռանա՝

մի ուրիշ տեղ դրանք հրապարակելու։

- Իսկ դուք, տիկի՛ն, կգնա՞ք նրա հետ։

- Թող հեռանա, ես չեմ խանգարի նրան։

- Իսկ գիտե՞ք, թե որտեղ են այդ թղթերը։

- Դրանց դիմաց ավելի մեծ գումարներ են առաջարկում ինձ, քան կարող եք առաջարկել դուք։

- Ես այնպես կարող եմ անել, որ նա ընդմիշտ հեռանա ձեզնից և

ինչ որ ունի՝ հարստություն, բիզնեսներ՝ մնա ձեզ։ - Բայց մեկ է, ես հենց այնպես ձեր ձեռքը չեմ տա այդ թղթերը։

Page 135: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

137

- Ո՞վ է ասում հենց այնպես, ես ձեզ մեծ գումար կվճարեմ։

- Կտաք այդ գումարը և կստանաք այն, ինչ որ կա ինձ մոտ։ - Իսկ այն գաղտնիքնե՞րը, որոնք նա պահում է իր գլխում։

- Ի՞նչ, ուզում եք, որ նրա գլխի համար է՞լ գին առաջարկեք ինձ։ Ես

այդ քայլին չեմ գնա։

- Եթե դուք դրան համաձայն չեք, ուրեմն կարող եք նրա ուղեղից

դուրս կորզել այն բոլոր գաղտնիքները, որոնք նստած են այնտեղ։

- Չեմ կարող, ես նրա մտքերի վրա իշխանություն չունեմ։

- Իսկ նրա անձի վրա, տիկի՛ն, ունե՞ք իշխանություն, կամ նա՝ ձեր

անձի վրա։

- Ես պաշտոնապես նրա կինն եմ, իսկ նա՝ իմ ամուսինը։

- Ասել կուզեք, որ նրա հետ անկողնում ինչ-որ բան կատարելիս ոչ

թե զգացմունքով եք առաջնորդվում, այլ ի պաշտոնե՞։

- Ինչպես ուզում եք, այնպես էլ հասկացեք։

- Ներեցե՛ք, իսկ ուրիշ տղամարդու, որ միայն զգացմունքով է

առաջնորդվում, չէի՞ք ցանկանա ունենալ ձեր ամուսնու փոխարեն։

- Շատ եք առաջ անցնում, պարո՛ն։

- Չե՞ք ուզում պատասխանել հարցիս։

- Եթե շատ պնդեք՝ կպատասխանեմ։ Առայժմ չեմ տեսնում այդ

տղամարդուն։ - Շատ կուզեի, որ դուք ինձ տեսնեիք այդ տղամարդու դերում։

- Ձեր ո՞ր մի արժանիքի, ներկված դեմքի՞ համար, պարո՛ն։

- Իմ արժանիքները, տիկի՛ն, դուք առաջիկայում կտեսնեք։ - Մեր հանդիպումը զուտ գործնական նպատակ է հետապնդում։

Ցտեսություն, պարո՛ն, մինչև հաջորդ գործնական հանդիպում։

- Հեռանալուց առաջ թույլ տվեք համբուրել ձեր ձեռքը։

- Խնդրեմ, համբուրեք, եթե դա է ձեր ուզածը։

Արուսը մեկնեց ձեռքը, Ծովխաթունը այն բարձրացրեց իր ձեռքի

ափով, մոտեցրեց շուրթերին, համբուրեց ջերմագին և նորից իր ձեռ-

քի ափով ցած իջեցրեց՝ ասելով. - Իմ ուզածը միայն այսքանը չէ, տիկի՛ն… - Բավարարվեք այսքանով, ցտեսությո՛ւն։

- Ցտեսություն, տիկի՛ն։

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ՆՈՐ ՓՈՐՁ

Ծովխաթուն Անպետքյանը մեծ դժվարությամբ իր կեղծ սիրային

հարցերն էր փորձում կարգավորել Արուսյակի հետ։ Նա տարված չէր

սիրո այդ նոր առարկայով, որ մոռանար իր հին սեռակիցներին։ Նրա

խոստումը նման էր տանը պահվող այն կատվի խոստումին, որով նա

հանձն է առնում փրկել իր տիրոջը օրավուր բազմացող մկներից և

Page 136: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

138

հերթով հաշվեհարդար է տեսնում նրանց հետ։ Կատվի մատուցած

այդ շնորհակալ ծառայությունների համար ասում են՝ կեցցե կատուն,

որ իր փորի համար մուկ է բռնում։ Ծովխաթունն էլ այդպես՝ այդ հան-

րաճանաչ կատվի օրինակով, սեփական շահի համար աշխատում էր

մեջտեղից հանել խավարի թագավոր Սելջուկին և նախագահականը

ազատել մթության ճիրաններից... Այն բարեփոխելու մտադրությամբ նա մտավ նախագահի ընդու-

նարան։ Սելջուկը դեռ ամուր էր, թեև մի քանի անգամ նշանակված

դեղահաբերի փոխարեն կուլ էր տվել այն լուծողական հաբերը, որոնք

Ծովխաթունը գաղտնի խցկել էր նրա դեղատուփերի մեջ։ Սրանք

հատուկ պատվերով արտադրված ուժեղ դեղեր էին, որոնք փորհա-

րությունը ուղեկցում էին սաստիկ ցավերով և ճերմակ փոշու հետ

զուգահեռ մի քանի անգամ օգտագործելուց հետո Սելջուկը պետք է

որ անդամալույծ դառնար և առհավետ գամված մնար անկողնուն։ Հենց այս գաղափարը կյանքի կոչելու առաքելությամբ էլ Ծովխա-

թուն Անպետքյանը զգուշորեն բացեց աշխատասենյակի դուռն ու

մտավ ներս։ Նա նպատակ էր դրել իր տիրոջը տկարացնել նաև ան-

միտ ու աննպատակ հարցեր տալով, որպեսզի կարողանար նրա

առանց այն էլ բորբոքված նյարդերը գրգռել։ Այս անգամ ևս նա փոր-

ձեց շոշափել տիրակալի թույլ տեղը՝ հայացքը ուղղելով դեպի լույսի

փունջը։ - Այս ծակը, ձերդ գերազանցությո՛ւն… Սելջուկը տրամադրություն չուներ նրան լսելու և նուրբ ձևով փոր-

ձեց դուրս հրավիրել։

- Ազատիր ինձ քո ներկայությունից, տխմար արարա՛ծ։

- Ժամանակ չունի՞ նորին գերազանցությունը պատասխանելու

նվաստիս ընդամենը մեկ հարցին։

- Հանգիստ թող ինձ, երկարականջ ավանա՛կ։ - Հանգիստ կթողնեմ, ձերդ գերազանցությո՛ւն, բայց մի անչափ

կարևոր հարց մտահոգում է ինձ, որը չեմ կարող վճռել՝ առանց իմ

ղեկավարի իմաստուն խորհուրդը հաշվի առնելու։ - Տուր հարցդ։

- Ձերդ գերազանցությո՛ւն, պատահե՞լ է, որ կին սիրես։

- Տղամարդ էլ չէ՝ կին,- զայրացավ Սելջուկը,- վաղուց այդպիսի ան-

պատկառ հարց չէի լսել։ Ինչպես լեզուդ չի պապանձվում, ապիկա՛ր։ - Պապանձվելով եմ ասում… - Քեզ չե՞ն ասել, որ սիրելը դեմ է մեր օրենքներին։ Մեր գործը

ատելն է, չարը սերմանելը։ Դու սկսել ես ապրել հետին մտքերով։ - Հետին մտքերով չեմ ապրում, ձերդ վեհանձությո՛ւն, այլ թարմ

առաջավոր մտքերով։ - Չքվի՛ր աչքիս առաջից, անպետք արարա՛ծ։ Դու նորից ինձ

գլխացավ ես պատճառում։

Page 137: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

139

- Հիմա կչքվեմ, ո՜վ հզորագույն, բայց թույլ տվեք չքվելուց առաջ մի

բան խոստովանել։ - Դու արդեն զայրացնում ես ինձ։ Հիմա քո պատճառով ստիպված

եմ նորից փոշի շնչել։

- Ընդունեք ահա այս դեղը,- ասաց Ծովխաթունը՝ գրպանից մի

սրվակ հանելով։- Հիմա գլխացավով տառապողները սրանից են

օգտվում։ Պատրաստված է գիտության վերջին խոսքով և արագ օգ-

նում է։ Ինչքան շատ ընդունեք այս հաբերից, այնքան ձեր գլխացավը

արագ կմեղմանա և բոլորովին կվերանա։ - Դու իմ կործանո՞ւմն ես ցանկանում, սրիկա՛։

- Ես կգերադասեի ինձ տկար տեսնել, քան ճաճանչավորիդ հի-

վանդ, քանզի դուք եք մեր երկրի խիղճը, միտքը, հույսը, ապավենն ու

ապագան։ - Ես քեզ զրկում եմ ձայնի իրավունքից, հիմար քծնո՛ղ։

- Բայց, ձերդ բարեծնությո՛ւն, չէ՞ որ քծնելը մեր քաղաքական կար-

ևոր զենքն է։ - Ցավոք սրտի, դու ճիշտ ես։ - Հիմա կգնամ, միայն թե վսեմագույնդ շատ չբարկանա։ Ծովխաթունը հեռացավ։ Նրա առաքելությունը որոշ չափով ծառա-

յեց իր նպատակին։ Սելջուկը նրա բերած նոր դեղերից հրաժարվեց,

բացի լուծողականից: Սաստիկ գլխացավը մեղմելու ցանկությունը

ստիպեց նրան ընդունել լուծողական դեղը։

ԴԵՐՁԱԿԸ

Չնայած կեսօր էր, սակայն Արուսյակը, թափանցիկ գիշերանոցը

հագին՝ մեկնվել էր մահճակալի թավշյա ծածկոցին և շուռումուռ էր

գալիս՝ չիմանալով, որ այդ արարքով Արային հնարավորություն է

տալիս հիմնավորելու կասկածները, որոնք վերաբերում էին իրեն դա-

վաճանելուն։ Բանն այն է, որ առավոտյան տնից դուրս գալուց առաջ

Արան որոշել էր օգտագործել կանանց դավաճանությունը ի հայտ

բերող մի միջոց, որով առանց սխալի հաստատվում էր այն վարկածը,

որ սեփական կնոջ հետ օտար տղամարդ է պառկել անկողնում։ Նա

Արուսից գաղտնի բարձրացրել էր ներքնակը և պլաստիլինի կլոր

գնդիկներ էր շարել ներքնակի տակ։ Եթե երեկոյան գնդիկները տա-

փակած գտներ՝ ուրեմն նշանակում է, որ նոր եղանակը աշխատել է

անթերի՝ գրանցելով անհրաժեշտ տեղեկությունը։ Ահա թե ինչպես

նա պիտի կարճացներ իրեն հիմարի տեղ դրած Արուսի լեզուն՝ նրան

հանցանքի վայրում բռնացնելով։ Արուսը Ծովխաթունին ընդունեց սրահում։ Ծովխաթունը բերել էր

խոստացած գումարը, որի դիմաց նրան պետք է հանձներ այն փաս-

Page 138: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

140

տաթղթերը, որոնք նա բախտ էր ունեցել սեփական աչքով տեսելու։

Արուսը հաշվեց ստացած գումարը, դժգոհ մնաց, և վաճառքը չկա-

յացավ, բայց գնորդը խոստացավ լրացնել պակասը։ - Ինչքա՞ն եք պատրաստվում բերել հաջորդ անգամ։ - Հաջորդ անգամ ես ինձ լիովին՝ մարմնով և հոգով կտրամադեմ

ձեզ, սիրելի՛ս։ - Ձեր մարմինն ու հոգին ինձ պետք չեն մինչև մնացածը չբերեք։ - Ամեն ինչ կբերեմ, Արո՛ւսյակ, ինչ որ ձեր մտքով անցնի՝ ոսկի,

ադամանդներ, մարգարիտներ, անգին քարեր, որոնք մինչև հիմա դեռ

ոչ մի կին չի կրել իր օրում։ - Դուք ստիպում եք սիրել ձեզ։ - Սերը մեծ զոհաբերություն է պահանջում, որին պատրաստ եմ

գնալ մինչև վերջ։ - Մի բան, որին ընդունակ չէ ամուսինս։ Նա չզոհաբերեց իր ժա-

մանակը նույնիսկ առօրյա հաճույքների համար՝ կինո, թատրոն, օպե-

րա։ Չեմ հիշում, որ նա ինձ մի անգամ պարահանդեսի տարած լինի։ - Ես ձեզ կտանեմ ամենահայտնի օպերան և ամենաթանկ ու

զվարճալի պարահանդեսները արտասահմանում։ Ամբողջ կյանքս

անմնացորդ կանցկացնեմ ձեզ հետ, և չեմ զղջա իմ ծախսած գումար-

ների համար, բայց այս անգամ շուտ պիտի գնամ, Արո՛ւս։ Ափսոսում

եմ, բայց պիտի բաժանվենք, քանզի այս գիշեր ժողովի եմ հրավիրել

երևելի անձանց։ Լուրջ հարցեր ունենք քննարկելու, որոնցով պայմա-

նավորված են մեր երկրի և երկուսիս ապագան։ Շնորհակալություն

հաճելի երեկոյի համար։ - Ես էլ խորապես զգացված եմ, բայց չէր խանգարի, որ մի քիչ էլ

մնայիք և ես համոզվեի, թե ով եք դուք։ - Բա ամուսի՞նդ։ - Ամուսինս ինձ համար արդեն անցյալ է, և ես բավարարվում եմ

նրա այտերից մի քանի խաբուսիկ համբույրներ քաղելով։ - Ես ուզում եմ ասել՝ նրա գալու ժամանակը չէ՞։ - Նա հիմա իր գաղափարներով տաքացած քննարկումների է, և

չէր խանգարի, եթե երկարաձգեինք այս հաճելի պահը, և ես նոր խոս-

տումներ լսեի ձեզնից։ - Ձեզ համար, սիրելի Արուսյա՛կ, նույնիսկ պաշտոնս եմ հարվածի

տակ դնում։ - Պաշտոնը պետք չէ հարվածի տակ դնել, եթե դա է ձեր եկամտի

աղբյուրը։ Ծովխաթունը ուզում էր գրկել Արուսին, և Արուսն էլ հետ էր քաշ-վում, երբ լուսամուտի հետևից մեքենայի շարժիչի ձայն լսվեց, որին

հաջորդեց ավտոտնակի դռան ճռնչոցը։ - Ամուսինս է,- շփոթված ասաց Արուսը,- ո՞ւր պիտի թաքնվեք։ Նա իր չկայացած սիրեկանին առաջնորդեց զգեստապահարան,

Page 139: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

141

բայց հետ կանգնելով իր որոշումից, պահարանի դարակից հանեց

սանտիմետր, թուղթ ու գրիչ և տալով նրա ձեռքը՝ ասաց. - Դուք դերձակ եք, ես՝ ձեր հաճախորդը, եկել եք չափսերս

վերցնելու։ Ահա ձեզ թուղթ ու գրիչ։ Արուսյակը կանգնեց ձիգ, իսկ Ծովխաթունը սանտիմետրը գցեց

վզով՝ ձևացնելով, թե չափսերն է վերցնում։ Նա «հաճախորդի» կոնքի

լայնությունն էր չափում, երբ դուռը բացվեց, և Արան հայտնվեց ներ-

սում։ - Ծանոթացիր, Ա՛ր, քաղաքի ճանաչված դերձակներից է։ - Բարև ձեզ, եկեք ծանոթանանք,- գրիչը մի կողմ դնելով՝ ձեռքը

Արային երկարեց Ծովխաթունը, սակայն այն մնաց օդում կախված։ - Հիմա սիրեկաններդ դերձա՞կ են կոչվում։ - Վերջ տուր, կասկածամտությանդ, Ա՛ր, դերձակները դերձակ էլ

կոչվում են։ - Այո, այո, դերձակները դերձակ են կոչվում, պարոն Ա՛ր,- Արուս-

յակի ասածը հաստատեց Ծովխաթունը։ - Կորեք, երկուսդ էլ հեռացեք իմ տնից։ - Ինչպե՞ս անհարմար չես զգում Ա՛ր։ - Անհարմար զգալով եմ դուրս հրավիրում:

- Պարոն Արա՛, կխնդրեի թույլ տալ, որ ավարտեմ իմ աշխատան-

քը,- ասաց Ծովխաթունը՝ շարունակելով չափսերը վերցնել։ - Ձեր աշխատանքը, պարո՛ն, դուք իմ անկողնում եք ավարտել։ - Մի զրպարտեք ինձ, պարոն Արա՛։ - Ա՛ր, միթե՞ ես իրավունք չունեմ դերձակ հրավիրել տուն։ - Դերձակ իրավունք ունես, բայց սիրեկան՝ ոչ:

- Դու կույր ես և չես տեսում, որ այս ներկված դեմքով պարոնը

ընդունակ չէ սիրեկան լինելու:

- Ճիշտ է ասում, տիկինը, պարոն Արա՛, ես բոլորովին ընդունակ

չեմ սիրեկան լինելու:

- Հա, ինչպես նախկին վարչապետը, դեմքով էլ ահագին նման եք

նրան:

- Պարոն Արա՛, միթե՞ չեք ուզում ձեր կնոջը տեսնել հրաշալի զգես-

տով, ավելի գեղեցկացած։ - Գեղեցկացած՝ ո՞ւմ համար, դուրս կորեք իմ տնից։ - Ձեզ համար, միայն ձեզ համար, պարոն Արա՛։ - Իհարկե քեզ համար, իմ սիրելի, խանդոտ ամուսնու համար։ - Ես քեզ էլ ի՞նչ ամուսին, երկուսդ էլ դուրս կորեք։ - Դուք իրավունք չունեք ինձ կոպտելու, ես կբողոքեմ ուր որ հարկն է, և դուք ձեր ոտքով կհեռանաք ձեր տնից։ - Սատանայի ծնունդներ,- ասաց Արան և ոչ պարկեշտ հայհոյան-

քով համեմելով խոսքը՝ երկուսին էլ ուժով հրեց դեպի դուռը։ - Դուք վիրավորում եք սատանա՞յի ծնունդներին, այո՞, գիտե՞ք, թե

Page 140: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

142

ինչ եք ասում, դրա համար պատասխան կտաք։ - Անտա՛շ, կասկածամի՛տ, խանդո՛տ, ինչո՞ւ ես զրպարտում այս

պատվելի պարոնին։ Արան բացեց դուռը և երկուսին էլ դուրս արեց տնից, դուռը փակեց

նրանց վրա, առանց ժամանակ կորցնելու գնաց ննջասենեակ, հետ

տարավ ներքնակը և տեսնելով պլաստիլինի գնդիկները տափակած

ու ներքնակին կպած՝ ասաց. - Ես միայն իմ մեռնելու օրը չգիտեի, բայց այն էլ մոտ է։ Նա իր սրտի խորքում թաքուն փայփայած սեր ուներ կնոջ նկատ-

մամբ, և այն արդեն փշրված էր: Այդպիսի հարված նա դեռ չէր ստացել:

Ձեռքը դրեց ցավացող կրծքին և թեքվեց անկողնու վրա, որից հետո

էլ չէր հիշում, թե ինչ կատարվեց իր հետ։ Սրտի նոպան վրա էր հասել,

և նա գիտակցությունը կորցրած, պառկած էր մահճին՝ բաց աչքերը

առաստաղին հառած... Կնոջը տնից վռնդվելու պահին Արան դուրս էր շպրտել նրա ձեռքի

պայուսակը։ Արուսը բանալին հանեց պայուսակից, Ծովխաթունին

սպասեցնել տվեց դրսում, իսկ ինքը բացեց դուռն ու առաջ գնաց դեպի

ննջարան և Արային գտավ անգիտակից վիճակում: Կարծելով, թե մե-

ռած է՝ սարսափեց իր առաջ դիակ տեսնելուց։ Արայի զարկերակը

խփում էր թույլ և անկանոն։ Արուսը վախեցած ցնցեց նրան։ Արան մի

պահ բացեց աչքերն ու նրան տեսնելով գլխավերևում, ավելի վա-

տացավ ու փակեց աչքերը։ Շատ չանցած՝ շտապ օգնության մեքենան նրան հիվանդանոց

տարավ…

ՍԵԼՋՈՒԿԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

Արան չմեռավ։ Վիրահատությունը հաջող անցավ, և նա մեկ շա-

բաթ հետո տանն էր։ Ծովխաթունի և Կարծրասրտի ջանքերը՝ ուղղված նրան հոգեկան

անդամալույծ դարձնելուն, ապարդյուն անցան չափազանց հոգա-

տար բժիշկի շնորհիվ։ Մնում էր մի միջոց, որին էլ կառչեց Ծովխա-

թունը։ Ինչպես ասում են՝ նա մի ձեռքով ուզում էր երկու ձմերուկ

բռնել՝ Սելջուկին ուղարկել Արայի մոտ և այդ ճանապարհով երկու-

սից էլ ազատվել։ Ճաճանչավորը հագ ու կապով՝ իր աշխատասենյակի ետևի կիսա-

մութ ննջօթյակում սև, ահագին մեծ ու ծանր մի կանոնագիրք ձեռքին քնել էր ցածրիկ մահճակալի վրա և խռմփացնում էր՝ հետն էլ մեկ-մեկ

հետույքից անախորժ ձայներ հանելով։ Սենեկապետը, մահճակալի

մոտ մստած, արմավենու մի լայն տերև տարուբերելով՝ հով էր անում

իր տիրոջը և նրա հանգիստ քունն էր ապահովում աներես խայթող

Page 141: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

143

ճանճերից, որոնք, հայտնի չէ որտեղից, ներս էին թափանցել: Նորին

բարեծնություն թզուկի կարծիքով, որին համամիտ էր սենեկապետը,

դրանք պետք է որ առաստաղի բացված ճեղքից ներխուժած լինեին:

Այդ «է» տառը իսկական փորձանք էր դարձել նրանց գլխին: Սենեկա-

պետը հով անելու ընթացքում մեկընդմեջ ինքը ևս խռմփացնում և

սուլթանի գլխարկով զարդարված գլուխը հենում էր քնած տիրոջ

կրծքին։ Բայց երբ տիրոջ խռմփոցի հետ հետոյքից դուրս եկող ձայ-

ները հաճախակի դարձան՝ նա արթնացավ նիրհից, ախորժակով հո-

տոտեց ապականված օդը և քիթը վեր քաշելով՝ մեծ բավականություն

ստացավ։ - Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց…,- սկսեց հաշվել նա իր վսեմա-

գույն բռնակալի արձակած ձայները, այն նպատակով, որ խնդրեր

Ամատունուն գրանցել դրանք՝ ի թիվս Բաղրամյան 26-ում տեղի ունե-

ցած հիշարժան իրադարձությունների, հետագայում այն «Գինեսի»

ռեկորդների գրքի մեջ ներմուծելու ակնկալությամբ։ Ցավոք սրտի,

սենեկապետի հաշվելու կարողության պակասն ու թույլ հիշողութ-

յունը խանգարեցին այդ գործն իր վախճանին հասցնելուն։ Դեռ հար-

յուրին չէր հասել, երբ հաշիվը կորցրեց, գլուխը ինքնաբերաբար

կախվեց և սկսեց տիրոջ հետ համաչափ խռմփացնել։ Բայց Սելջուկը խոր քնի մեջ երանելի պահեր էր ապրում: Նա մի

անգամ առիթ էր ունեցել տեսնելու Արայի կնոջը՝ Արուսյակին և հենց

առաջին հայացքից մինչև ականջները սիրահարվել էր նրան: Նա ոչ

մեկին այդ մասին չէր ասել, թեպետ երազել էր ունենալ նրան, բայց

դիրքն ու պատիվը թույլ չէին տվել, իսկ եթե նույնիսկ համարձակվեր

մի կողմ նետել այդ և սիրահետեր նրան, իր կնոջ՝ Ուստիանի ձեռքից

չէր պրծնի: Ուստիանը խստիվ պատվիրել էր նրան, որ իրենից բացի

ուրիշ սեր չունենար: Փաստորեն, Սելջուկը իր կնոջը չսիրելով, զրկված

էր ընդհանրապես ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ սեր ունենալուց: Նա

ստիպված էր մարել այդ միակ սերո կայծը, քանի դեռ այն բոցի չէր

վերածվել: Հիմա նա երազում, օգտվելով առիթից, որ Արան երկրից

բացակայում է, գաղտագողի մտել էր նրա տուն ու գրավելով Արուս-

յակի սիրտը, իր գիրկն էր առել նրան…

Ափսո՜ս որ խանգարեցին նրան, և հենց այդ երազախաբության

լուրջ պահին, ո՛չ ինքը, ո՛չ էլ իր սենեկապետը չզգացին, թե ինչպես

աննկատ քայլերով սենյակ ներխուժեց Ծովխաթուն Անպետքյանը։ - Ձերդ վեհանձնությո՛ւն,- ասաց նա՝ չիմանալով, որ Սելջուկը

նիրհում է։ Ննջեցյալները, կարծես համաձայնեցված, խոր ու երկար խռմփոց արձակեցին և արթնացան, իսկ Սելջուկը վերջին անախորժ ձայնը

արձակելով և իր կյանքի ամենաերանելի պահը անցյալում թողնելով,

անմիջապես նստեց անկողնում։ - Չեմ ուզում երեսդ տեսնել, հեռացի՛ր,- գոռաց նա՝ դեռ երազից

Page 142: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

144

մնացած հուշով ապրելով։ - Ձերդ գերազանցությո՛ւն։ - Ո՞ր պատին խփի գլուխը ձերդ գերազանցությունը, ո՞ւր կորչի ձեր

ձեռքից։ Դուք բոլորդ ձանձրացրել եք ինձ։ - Ոչ մի պատի մի խփեք ձեր գլուխդ և ոչ մի տեղ մի կորեք, եթե

շատ եք բարկանում, օգտվեք ձեր երկնային ըմոշխնելիքից։ - Դու գիտե՞ս ինչ է գերդոզայնությունը։ Ես որոշել եմ հրաժարվել

այդ փոշուց։ - Իզուր է վախենում ձերդ վսեմությունը։ Այդ փոշին գերդոզայնու-

թյուն չի առաջացնում։ - Բավական է ժամավաճառություն անես, ասա ասելիքդ։ - Պարգևեք ինձ վայրկյաններ ձեր բազմազբաղ ժամանակից։ - Դու արդեն կերար իմ ժամանակը։ - Ի՞նչ է երկու րոպեն տիեզերական հավերժության մեջ, ձերդ բա-

րեծնությո՛ւն։ - Ի՞նչ է եղել, հիմա ի՞նչ փորացավ ունես։ - Փորացավ չունեմ, ձերդ վսեմությո՛ւն, ես ինձ լավ եմ զգում։ - Եթե նորից պաշտոն ես ուզելու՝ ավելի լավ կլինի կորչես, ազատ

հաստիք չունենք, բավարարվիր դեսպանի պաշտոնով։ - Պաշտոնի համար չէ, որ եկա, այս անգամ եկել եմ ձեզ տեղյակ

պահելու, որ մի նոր հաղորդագրություն եմ ստացել։ - Ի՞նչ հաղորդագրություն։ - Մի քաղաքացի և քաղաքացուհի վիճում են։ Ամուսիններ են,

ամուսինը հայտնի ընդդիմադիր է: - Մեզ ի՞նչ, թող վիճեն։ - Նրանք իրար անպատիվ խոսքեր են ասում և այնպես են թշնա-

մացել, ինչպես շունն ու կատուն։ - Նախ շունն ու կատուն արդեն բարեկամներ են, և հետո ինչքան

ուզում են, թող թշնամանան, ավելի լավ։ - Այդ կինը խնդրում է, որ իր ամուսնուն գործուղենք գրողի ծոցը։ - Բայց նա համոզվա՞ծ է խնդրում, խոսքի մեջ վճռակա՞ն է։ - Վճռական լինի, թե ոչ՝ խնդրանքը պիտի հարգենք։ - Միայն կնոջ խնդրանքը բավարար չէ այդ մարդուն բերման

ենթարկելու համար։ Իսկ մեղքեր շա՞տ ունի այդ հողածինը։ - Նա մեծ բիզնեսներ ունի։ - Բիզնեսներ որ ունի, մեղքեր էլ կունենա։ - Այդ մահկանացուն շատ ագահ ու աչքածակի մեկն է։ - Քեզնից ավելի աչքածա՞կ… - Նա դաժան է ու անխիղճ, իր գործավորներին օր ու արև չի տալիս,

տանջում է գիշեր ու ցերեկ, և բոլորի միաբերան ցանկությունն է՝

նրան գրողի ծոցն ուղարկել։ - Ուրիշ ի՞նչ մեղքեր ունի այդ քաղաքական գործիչը։

Page 143: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

145

- Մեղքե՞ր՝ ինչքան ուզես, չունենա էլ՝ կսարքենք, շալակը կտանք։ - Ասում ես ընդդիմադի՞ր է, տուր ինձ դրա մեղքերի ցուցակը, հաս-

ցեն և հեռախոսը, որ անձամբ ծանոթանամ գործին։ - Ինչո՞ւ ժամանակ վատնել, երբ նվաստս արդեն պատրաստել է

զեկուցագիրը,- ասաց նա՝ մի քանի էջից բաղկացած թղթերի մի կույտ

տալով Սելջուկին։- Ահա, հասցեն, հեռախոսը և այն ամենը, որոնք

հիմք են ծառայում նրան բերման ենթարկելու։ Սելջուկը հենց առաջին էջում, երբ հանդիպեց Արայի անվանը,

գույն տվեց, գույն առավ, սիրտը սկսեց թփրտալ և դեմքը մռայլվեց:

Կարծես թե երազը շարունակվելիս լիներ: Առիթը ինքն իրեն ներկա-

յացել էր: Արա Հովակիմյանին ձերբակալել կտա, մի սուտ մեղք կբար-

դի վրան, գործ կբացի, որի հաջորդ քայլը կլինի Արուսին տիրանալը... Ճերմակ փոշին նորից չափաբաժնից ավելի օգտագործելով՝ ուղե-

ղը մթագնել էր, և նրա շաղված աչքերը Ծովխաթուն Անպետքյանի

փոխարեն տեսնում էին իր բարերարին՝ Բանսարկուին:

- Դու քո ոտքով պիտի գնաս Արա Հովակիմյանի տուն,- լսեց նա

Բանսարկուի ձայնը:

- Ես իմ ոտքո՞վ, ձերդ գերազանցությո՛ւն, բայց չէ՞ որ նա ինձ

ճանաչում է: - Դու քո իսկական դեմքը ցույց չես տա։ Սկզբից ևեթ չփորձես

սիրահետել այդ կնոջը, կներկայանաս որպես հոգեռ հրեշտակ և

կպահանջես նրա ամուսնու հոգին։ Մինչ այդ դու կիմանաս այդ

անօրենի բոլոր գաղտնիքները, որպեսզի մերկացնես և վարկաբեկես

նրան իր կնոջ աչքի առաջ: Եվ երբ կհամոզես նրան ու դուրս կբերես

տնից՝ մնացյալը կթողնես դրսում սպասող ոստիկաններիդ, հետո

կվերադառնաս և կփորձես քեզանով անել նրա կնոջը: Սելջուկի աչքի առաջ իր բարերարի աղավաղված կերպարանքը

դանդաղորեն փոխվեց, և նա նորից տեսավ ջայլամի այդ տհաճ դեմքը:

Մի պահ նրան թվաց, թե իրեն ցուցումներ տվողը Ծովխաթուն

Անպետքյանն էր և ասաց. - Չքվի՛ր, և քո խորհուրդները քեզ պահիր։ - Կչքվեմ, ո՜վ ճաճանչավո՛ր, բայց ես ձեզ խորհուրդներ չեմ տվել։ - Իսկապե՞ս,- զարմացավ Սելջուկը,- ուրեմն դա իմ մեղսատո՞ւն էր:

- Ահավասիկ, ձերդ բարեծնությո՛ւն, նա բոլոր նեղ պահերին օգնու-

թյան է հեսնում ձեզ:

- Փա՜ռք Բանսարկուին,- օրհնեց Սելջուկը՝ աչքերը առաստաղին

հառած, ապա դիմեց Ծովխաթունին:- Հիմա ես ավելի շատ սկսեցի

խորշել Աստծուց, բարի եղիր մատուցել իմ միզամանը։ Ծովխաթունը ձեռքի շարժումով նշան արեց սենեկապետին, և քիչ

հետո կրկնվեց հին ծիսական արարողակարգը։ Սելջուկը դեռ չէր

ավարտել իր գործը, երբ Ծովխաթունը հարցրեց. - Ի՞նչ է ծրագրում անել ձերդ բարեծնությունը։

Page 144: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

146

- Թող հանգիստ միզեմ:

- Եթե իմ օգնության կարիքն ունեք՝ պատրաստ եմ...

- Մինչև օրս չսովորեցի՞ր քո պարտականությունը, տխմա՛ր։ - Ներող կլինեք ավելորդ հարցերի համար։ - Ներե՜լ, բայց մինչև ե՞րբ,- մռնչաց թզուկը, վերջին կաթիլը դուրս

մղեց միզափամփուշտից և ավարտելով արարողությունը՝ մի կողմ

քաշվեց, որպեսզի Ծովխաթունը վերցնի միզամանը։ Սակայն վեր-

ջինս նորից զլացավ կատարել իր նվիրական պարտքը և այն թողեց

սենեկապետին։ Սենեկապետը հաճույքով ձեռքն առավ միզամանը, մի քանի ան-

գամ ըմբոշխնեց զգլխիչ հոտը, ձեռքերը չորս կողմ տարածեց ու դեպի

երկինք բարձրացրեց, ինչպես նամազ անելիս, ապա այն պարզեց

Ծովխաթունին, որ նրան նույնպես պատճառի այն մեծ բավականու-

թյունը, որ ինքն էր ստացել, բայց Ծովխաթունն, ինչպես միշտ,

խուսափեց՝ միզամանի բուրմունքը վայելելու մենաշնորհը թողնելով

սենեկապետին։ Դիմահարդարը մի հարմար բարակ կաշվե դիմակ բերեց, Սելջուկը

այն երեսին քաշեց և ուրիշ մարդ դարձավ, փոխեց իր հանդերձներն

ու դուրս եկավ շենքից: Ծովխաթունը հեգնական ժպիտը դեմքին՝

ուղեկցեց նրան: Վարորդը նրան տարավ ուր որ հարկն է։

ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐԸ

- Արի ապրենք հաշտ ու խաղաղ,- առաջարկեց Արան, Արուսյակը

առարկեց. - Ես չեմ կարող երջանկանալ մի մարդու հետ, որ հիվանդ է։ - Բժիշկները բուժեցին ինձ, ես արդեն համարյա թե ոտքի վրա եմ: - Դու գլխից ես հիվանդ, Արա՛: - Դու հիվանդացրիր ինձ, Արո՛ւս։ - Ինքդ քեզ հիվանդացրիր խանդի հողի վրա։ - Կնոջ դավաճանության հողի վրա։ - Կան խելքից պատուհասներ և խանդից պատուհասներ, դու

պատկանում ես այս վերջինների թվին։ - Այսօր այսքանը, ավելի շատ վիճելը կարող է հունից հանել ինձ,-

ասաց Արան և գլուխը թաղելով վերմակի մեջ՝ քնեց։ Մինչ նրանք կվիճեին, Սելջուկը, դեմքը քողարկած, ամառային ճերմակ համազգեստով, ձեռքին պայուսակ, գործարար մարդու տես-

քով՝ իջավ մեքենայից և մոտեցավ Արայի առանձնատան մուտքին։

Նա նորից ստուգեց հասցեն և ձեռքը դրեց դռան զանգի կոճակին... Արան ծանր էր շնչում, Արուսյակը հրեց նրա ուսը, և երբ Արան

Page 145: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

147

հանկարծ խռմփացնելով բացեց աչքերը, կինը մտածեց, որ ամեն ինչ

կարգին է և շտապեց խոհանոց։ Հնչեց դռան զանգը։ - Բարև ձեզ,- ասաց Սելջուկը,- ես հրեշտակապետն եմ։ Արուսյակը այցելուին ներկարարի տեղ դնելով՝ ասաց. - Երեք անգամ պիտի զանգե՞մ, որ բարեհաճեք ներկայանալ։ - Ոչ, տիկի՛ն, հենց առաջին ահազանգից։ - Դուք ուշացրել եք պատվերը, և ես ձեզ զեղջով եմ վճարելու։ - Վճարելու մասին մի մտածեք, տիկի՛ն, մեր ծառայություններն

անվճար են։ - Չէ, ի՞նչ եք ասում, ես ձեզ մի բան կտամ։ - Հարկավոր չէ, տիկի՛ն։ - Դե լավ, աշխատեք, հետո կտեսնենք,- ասաց Արուսյակը և բակ

դուրս գալով՝ ձեռքը մեկնեց դեպի աստիճանը։- Ահա ձեզ աստիճան,

բերեք։ Սելջուկը հնազանդ կատարեց հրամանը։ - Ներկը դո՞ւք եք բերել, թե՞ ես պիտի առնեմ։ Բաց վարդագույն

կներկեք, ես մուգ գույներ չեմ սիրում։ - Ես հրեշտակապետն եմ, տիկի՛ն։ - Հրեշտակապե՞տ,- քմծիծաղ տալով կրկնեց Արուսյակը,- իսկ ո՞ր

ընկերությունից եք։ - Երկնային սպասարկությունների ընկերությունից։ - Անցած անգամ դուք չէի՞ք, որ եկաք նախահաշիվ կազմելու։ - Ինձ մարդիկ առաջին անգամ են տեսնում, տիկի՛ն, առաջին և

վերջին։ - Ինչքա՜ն բարձր կարծիքի եք ձեր մասին։ Չեմ հասկանում, դուք

այն ներկարարը չե՞ք։ - Ասացի՝ ոչ,- պատասխանեց Սելջուկը՝ զայրույթից կարմրելով։ - Այդ դեպքում ինչո՞վ կարող եմ օգտակար լինել ձեզ։ - Եկել եմ պարոն Արային տանելու։ - Ձեր դեմքն ինձ ծանոթ է։ Անցած անգամ դուք չէի՞ք զանգել։ Ո՞ւր

եք տանում նրան։ - Ո՞ւր կարող է տանել մահկանացուին հրեշտակապետը։ - Ես ի՞նչ իմանամ, գրողի ծոցը։ - Տիկի՛ն, վայել չէ հրեշտակապետի հետ այդ ձևով խոսել։ - Ի՞նչ ձևով եմ խոսում ո՞ր։ Նրան միշտ դուրս էիք կանչում և

գիշերները տուն չէր գալիս։ Նա հիվանդ է, բժիշկը արգելել է նրան

տնից դուրս գալ։ - Ասեք հրեշտակապետն է կանչում, թող անմիջապես գա։ - Չեմ ասի։ - Ո՞նց թե չեք ասի, առաջին անգամն եմ լսում այսպիսի բան։ - Հեռացեք այստեղից։

Page 146: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

148

- Ես ձեր կանչով եմ եկել։ Արային կտանեմ, և դուք հանգիստ

կվայելեք ձեր ժառանգությունը։ - Այնպես եք խոսում, կարծես անվերադարձ եք տանում։ - Այո, այո, միանգամայն անվերադարձ։ - Դուք միայն ասում եք։ - Հրեշտակներս մեր խոսքի տերն ենք։ - Հիմա ոչ մի մարդ իր խոսքի տերը չէ։ - Չեք տեսնո՞ւմ, տիկի՛ն, որ ձեր դիմաց կանգնածը մարդ չէ։ - Ինչո՞ւ, մարդը պոզով - պոչո՞վ է լինում։ - Մարդիկ ոչ, բայց որոշ հրեշտակներ պոզով և պոչով են։ - Մեղա՜ քեզ, տեր Աստվա՛ծ։ Աստծու անունը լսելով, Սելջուկը ատելությունից ջղաձգվեց և

սկսեց դողալ ամբողջ մարմնով։ - Մի հիշեցրու այդ անունը, թե չէ քեզ էլ ամուսնուդ հետ կտանեմ,-

ձայնը բարձրացրեց նա և առանց հրավերի սպասելու անցավ շեմից

ներս։ - Հիմա ոստիկան կկանչեմ,- սպառնաց Արուսը՝ փակելով անծա-

նոթի ճանապարհը։ - Հարգանքն ու վարվեցողությունը իսպառ բացակայում են այս

տանը,- ձայնը բարձրացրեց Սելջուկը և կոպտորեն հրելով Արուս-

յակին՝ վայր գցեց ու անցավ առաջ։ Արուսյակը ցավացող ձեռքը գցելով դռան բռնակին՝ ոտքի ելավ և

միջանցքից ձայն տվեց Արային. - Հրեշտակապետ անունով մի անպատկառի մեկը քեզ է հարցնում։ Սելջուկը համոզված լինելով, որ պաշտպանված է ոստիկաններով,

անվախ գնաց կանգնեց քնաթաթախ Արայի գլխավերևում, վերմակը

մի կողմ նետեց նրա վրայից, բռնեց թևերից և կոպտորեն բարձրաց-

րեց, նստացրեց անկողնում, ինքն էլ նստելով նրա կողքին։ Արան

ծուլորեն բացեց աչքերը և նորից թուլացած վայր ընկավ։ Սելջուկը

չթողեց, որ նա գլուխը դնի բարձին և նորից բարձրացրեց ու նստաց-

րեց անկողնու մեջ։ Արան բացելով աչքերը և դիմացը տեսնելով օտար

տղամարդու՝ արթնացավ ու միանգամից զգաստացավ։ - Վեր կա՛ց, հավաքվի՛ր, գնում ենք։ - Ո՞ւր ենք գնում։ - Եկել եմ հոգիդ առնելու։ - Ասում է անունը Հրեշտակապետ է,- միջամտեց Արուսյակը։ - Հիմա էլ դա հրեշտակապե՞տ է կոչվում,- աչքերը Արուսյակի վրա

չռելով՝ հարցրեց Արան։ - Այո, այո, հրեշտակապետ է կոչվում, արագացրո՛ւ, վեր կա՛ց, իմ

վայրկյանները հաշված են։ - Իսկ ես պարապությունից ձանձրանում եմ, հա՞։ - Դու պարոն Արան ես, այնպե՞ս չէ։

Page 147: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

149

- Այս ի՞նչ բան է, Արո՛ւս։ Արդեն օրը ցերեկո՞վ ես կանչում նոր

դերձակիդ։ - Ի՞նչ դերձակ, դերձակն արդեն խանութ է բացել, ու եթե պետք

լինի՝ ես ինքս կգնամ նրա մոտ։ - Ես հրեշտակապետն եմ, եկել եմ հոգիդ առնելու, տուր հոգիդ։ - Հիմա էլ հրեշտակնե՞րն են չափսերդ վերցնում, Արո՛ւս։ - Իմ հրեշտակը միշտ դու ես եղել։ - Եղե՜լ, իսկ հիմա՞։ - Հիմա ես ապրում եմ առանց հրեշտակի։ - Բա այս մարդուկն ո՞վ է, բա այն դերձակ կոչվածն ո՞վ էր։ - Դուք անկիրթ մարդ եք երևում, պարոն Արա՛։ - Կարծեմ, ես չեմ մտել քո տուն՝ կնոջդ սիրահետելու։ - Ես կին չունեմ։ - Ունենայիր։ Եթե ամեն մի կին չունեցող իմ կնոջից օգտվի, ո՞ւր

կհասնի։ - Ես քո կնոջ խնդրանքով եմ եկել, վեր կա՛ց, գնանք։ - Ի՞նչ եք խոսում, ես ձեզ չեմ ճանաչում, դուք անկոչ հյուր եք,

հեռացեք այստեղից,- բարկացավ Արուսը՝ Սելջուկի թևից քաշելով։ - Հիմա էլ հաջորդ սիրեկանիդ ես կանչել ու անմե՞ղ ես ձևանում։ - Ասում եմ՝ ես այս մարդուն չեմ ճանաչում։ - Այ տղա՛, ես քո ժամանակը չունեմ, ոչ էլ քո հավեսը, ես բազմազ-

բաղ հրեշտակ եմ, տուր հոգիդ։ - Ո՞վ ես դու, փաստաթուղթ ունե՞ս,- պահանջեց Արան։ Սելջուկը ցույց տվեց վզից կախված այցետոմսը՝ իր նկարով։ - Սա քո վկայակա՞նն է,- կոպտորեն ձեռքը այցետոմսին գցելով՝

հարցրեց Արան։ Սելջուկը ետ տարավ նրա ձեռքը. - Կարդալ չգիտե՞ս։ - Ի՞նչ իրավական փաստաթղթով ես մտել իմ տուն։ - Ահա իրավական փաստաթուղթը,- ասաց Սելջուկը, պայուսակից

հանեց մի գրություն և մեկնեց Արային։- Դե հիմա տուր հոգիդ։ - Ես հոգի չունեմ քեզ տալու։ - Ինչպե՞ս թե, անհոգի՞ ես ծնվել։ - Բայց պարո՜ն… - Ես քեզ համար ի՞նչ պարոն, պարոնները Երկրի վրա են, մենք՝

հրեշտակներս, ապրում ենք Երկնքում։ - Մեզ սովորեցրել են դիմելու տարբեր ձևեր՝ պարոն, միստր, միսս,

սինյոր, սինյորա, մսյո, գասպադին, գասպաժա, պան, պաննի և այլն, բայց ինչպես դիմել «հրեշտակներիդ»՝ չեն սովորեցրել։ - Մեզ դիմելու միայն մեկ ձև կա, կարող ես ասել «ձերդ ճաճան-

չափայլ վեհանձնություն»։ - Ես չգիտեի, որ հրեշտակները այդքան գաճաճ են լինում։

Page 148: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

150

- Մենք՝ հրեշտակներս, կատակներ չենք ընդունում, շուտ, վեր կա՛ց

գնանք, արդեն ասացի, որ ես բազմազբաղ հրեշտակ եմ։ - Ափսոս որ հյուրնկալության օրենքն է խանգարում ինձ։ Եթե դու

իմ տանը չլինեիր, ես ուրիշ կերպ կխոսեի քեզ հետ։

- Ինձ հե՞տ՝ հրեշտակապետի՞ս։ Անամոթ։

- Հրեշտակապետ սիրեկանն էր պակաս։

- Հրեշտակները, տխմա՛ր, սիրուհիներ չեն պահում։

- Կեղծված փաստաթղթով մտել ես իմ տուն։ Հեռացի՛ր։

- Կհեռանանք միասին։ Բայց իմացիր. քո անցյալն ու ներկան, ինչ-

պես բացված գիրք, իմ առջևն է։ Դու Արան ես, կյանքում անառակ ու

անպիտան մի երկրածին։ Մութ գործերով ես զբաղվել, խաբեությամբ

տիրացել ես մեծ բիզնեսների, ունես հարյուրավոր աշխատողներ,

որոնց օր ու արև չես տալիս։ - Ճգնաժամային պայմաններում ես աշխատատեղեր եմ բացել և

շաբաթը հինգ օր նրանց համար գործ եմ հայթայթում։ - Նրանք մոռացել են ինչ բան է արևը։ Լույսը չբացված՝ մտնում են

բիզնեսներդ, դուրս գալիս երեկոյան մութին։ - Ստում ես, նրանք աշխատում են օրը ութ ժամ և վատ չեն վճար-

վում։ - Ստանում են իրենց աշխատածի մեկ տասերորդ մասը։ Նրանք

իրենց ժամանակը անց են կացնում քո բիզնեսներում և մոռացել են

իրենց բարեկամներին ու հարազատներին։ Նրանց երեխաները չեն

ճանաչում իրենց ծնողներին, մեծացել են առանց նրանց երեսները

տեսնելու, իրենց հայրերին հանդիպելիս քեռի են ասում, իսկ մայ-

րերին՝ մորաքույր։ - Դա ոմանց համար բիզնեսի օրենք է, բայց ոչ ինձ համար: Իմ

աշխատողները շնորհակալ են, որ այս ծանր պայմաններում անգործ

չեմ թողնում իրենց։ - Քո աշխատանքային գործիքներն ավելին արժեն, քան գործավոր-

ներդ։ Գործիքներիդ, հաստոցներիդ ու շենքերիդ մասին հոգ ես տա-

նում, չես թողնում, որ մաշվեն, իսկ գործավորներիդ մինչև ոսկորները

բացվելը մաշացնում ես, հետո էլ դուրս ես գրում որպես անպետք

իրեր։ - Ստում ես, իսկ շենքերն ու գործիքները ձրի չեն, փող եմ վճարել։

- Եկամուտներդ թաքցնում ես պետությունից, տուրքերից փախ-

չում ես, աշխատողներիդ ձեռքն էլ չնչին գումար տալով՝ ճամփու ես

դնում։ - Հիմա դու հրեշտակապե՞տ ես, թե՞ հարկային ծառայության տե-սուչ։ - Եթե մնայիր Երկրի վրա, հարկային տեսչությանը պիտի հաշիվ

տայիր, հիմա այդ բոլորի համար պատասխան կտաս այնտեղ, ուր որ

հարկն է։

Page 149: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

151

- Էս ամեն ինչը դո՞ւ ես պատմել այս մարդուկին, Արո՛ւս։

- Ես քո մեղքի տակ չեմ մտել։ - Բա սա ո՞վ է, որտեղի՞ց գիտի մեր բիզնեսների մասին։ - Նորից եմ կրկնում, ես հրեշտակապետ եմ և ամեն ինչ գիտեմ քո

մասին։ Որպեսզի համոզվես, բերեմ մի քանի օրինակ. դու հայհոյող

մարդ ես եղել և հայհոյել ես քո նախկին բարեկամի մարմնի մասերը

այնպիսի մանրամասնությամբ, այնպիսի ներքին ու արտաքին օր-

գաններ ես հայտնաբերել նրա մարմնի մեջ, որոնք մինչև հիմա անա-

տոմիայի համար գաղտնիք են։ Երկրորդ. դու հարբեցող էիր և դա-

սախոս եղած ժամանակ հարբած էիր մտնում լսարան։ - Նախ ես հարբած չեմ մտել լսարան, և երկրորդ՝ քիչ վարորդներ

կա՞ն, որոնք ուղևորներ են տեղափոխում հարբած վիճակում։ - Վարորդներն իրենց ուղևորներին տանում են շրջապտույտների,

բայց քեզ վստահված ուղևորները հիմնականում մատաղ սերնդից

էին, որոնց դու ոչ թե շրջապտույտի պիտի տանեիր, այլ դեպի երջա-

նիկ ապագան։ Երրորդ. դու քո բարեկամի տունը զավթեցիր և վրան

երկրորդ հարկ կառուցեցիր։ Չե՞ս հիշում, իսկ ես հիշում եմ։ - Բայց դա վերջացած վեճ է։ Նա ինքը մեղավոր լինելով, վրեժ լու-

ծեց ինձնից։ - Նա մինչև մահ ու գերեզման ապրեց անտուն, թշվառական վիճա-

կում, և նույնիսկ վշտից բանաստեղծ դարձավ։ - Բայց մի քառատող գրելով խայտառակ արեց իմ անունը, ու գի-

տե՞ս ինչ էր գրել. «Անիրավ Արը կտրեց իմ ծառը»։ Հետո այդ քերթ-

վածը դրել էին քերականության դասագրքում, որով հիմա հայ աշա-

կերտները սովորում են ենթական, ստորոգյալն ու լրացումները։ - Ենթակա ասացիր, հիշեցի. այն ժամանակ դու լեզվի դասախոս

էիր և բայերն էիր խոնարհում, իսկ հիմա՝ գործավորներիդ ես խո-

նարհում քո առաջ։ Իսկական բռնակալ։ Այն ժամանակ էլ ի չարն էիր

գործադրում քո բոլոր իրավունքները։ Հիշո՞ւմ ես։ Արը զարմացած էր մնացել։

- Սուտ է,- ասաց նա և դարձավ կնոջը,- Արո՛ւս, մի քանի րոպե ինձ

այս մարդու հետ մենակ թող։ - Ինչ որ ասելու ես՝ ասա իմ ներկայությամբ։ - Ասում եմ՝ առանձին թող մեզ։

- Տիկի՛ն, մի վիճեք իմ ժամանակի հաշվին։ Այն շատ թանկ արժե։ Արուսյակը դժկամությամբ հեռացավ, իսկ Արան թեքվեց դեպի

խորհրդավոր հյուրն ու շշուկով ասաց նրա ականջին. - Չեմ ուզում, որ կինս ամեն ինչ իմանա, մանավանդ անցյալիս մասին։ Արուսյակը մտավ ննջասենյակ, որպեսզի այնտեղից լսի նրանց

խոսակցությունը, սակայն ննջասենյակի դուռը փակ էր։ Բռնակը

լռվել, չէր պպտվում։

Page 150: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

152

«Ինչո՞ւ պիտի փակվեր» - ինքն իրեն ասաց նա և հանկարծ դռան

հետևից լսեց պատասխանը. - Ես եմ փակել։

- Ո՞վ ես դու,- վախեցած հարցրեց Արուսյակը, և ուզում էր հետ

քաշվել, երբ միանգամից դուռը բացվեց, և նա տեսավ այն պարոնին,

որը մի քանի օր առաջ եկել էր փաստաթղթերը գնելու: Ծովխաթունն

էր, նորից քողարկված։ Նա էր ներսից փակել դուռը և ականջը պա-

տին՝ ամբողջ էությամբ լսողություն դարձած, հետևում էր, թե ինչ է

տեղի ունենում պատից այն կողմ։ - Ինչպե՞ս եկաք։ - Ձեր սերը, Արուսյա՛կ, ձեր սերը ինձ ետնամուտքից ներս բերեց

այստեղ։ - Ես չեմ պատրաստվում ձեզ սիրել։ Հեռացեք նույն ճանապար-

հով։ Ես մենակ չեմ։ - Լսում էի ձեզ, և ուզում եմ ասել, որ նա հենց ինքը՝ հրեշտա-

կապետն է, ես եմ միջնորդել, որ գա։ Շուտով դուք մենակ կլինեք, և ես

կվայելեմ ձեր սերը։ - Ինչպե՞ս թե հրեշտակապետն է։ - Այո, այո, հավատացեք, ինքն է որ կա։ - Բայց հրեշտակները հեքիաթներում են լինում, իսկ իրականում

գոյություն չունեն։ - Գոյություն ունեն, Արուսյա՛կ, հավատացեք ինձ։ - Հավատա՞մ։ - Իհարկե՛, պետք է հավատաք։ - Դուք լո՞ւրջ եք ասում: - Ես իրավունք չունեմ ձեզ հետ կատակելու: - Բայց եթե այդպես է, ես սկսում եմ խղճալ Արին։ - Մի նահանջեք ձեր դիրքերից, Արուսյա՛կ, խնդրում եմ, մի սպա-

նեք իմ անաղարտ սերը։ - Նորից դատարկ ձեռքո՞վ եք եկել։ - Ոչ, այս անգամ բերել եմ ահա այս համազգեստը, իսկը ձեր

չափսով, թանկ վճարեցի, բայց քանի որ խոստացել էի՝ բերեցի։ Արուսյակը վերցրեց համազգեստը և պահեց իր վրա։ - Հիանալի է, իսկ զարդե՞րը։

- Զարդերը պատվիրել եմ, կբերեմ մյուս այցելությանս։ - Մտեք այս պահարանի մեջ և ձայն չհանեք։ Ծովխաթունը համաձայն չէր զգեստապահարանում թաքնվելու

առաջարկին, բայց ի վերջո, մտավ այնտեղ, իսկ Արուսյակը անցավ իր նոր համազգեստը փորձելուն։ Ծովխաթունը պահարանի կիսաբաց

դռնից գողունի հետևելով Արուսյակի հագնվելուն՝ դուրս նայեց և իր

ենթադրյալ սիրեցյալի հիանալի տեսքով արբեցած՝ բացականչեց. - Հրաշա՜լի է…

Page 151: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

153

- Ցածր, կբռնվենք,- մատը շուրթերին դրած՝ շշնջաց Արուսյակը։ - Արուսյա՛կ։ Արուսը պահարանի դուռը հրեց նրա վրա.

- Այստեղից դուրս չգաք։ - Արուսյա՛կ, վերցրեք այս դեղը։ Հրեշտակապետը երբ զայրանում

է՝ գլխացավ է ունենում։ Հենց որ ասի՝ գլուխս ցավացրիք, տվեք թող

խմի, ստիպե՛ք։ - Ի՞նչ է սա։

- Հետո կիմանաք, ամեն ինչ լավ կլինի, ձեր ուզածով։ - Բայց դուք ինձ մղում եք մտածված հանցանքի։ Բա որ Արայի հետ

ինձ էլ տանի՞։ - Ես գլխով պատասխանատու եմ ձեզ համար։ - Ի՞նչ իմանամ։

- Ո՞նց թե, Արուսյա՛կ, չհամոզվեցի՞ք, որ կյանքս առանց ձեզ մեկ

լումայի արժեք չունի ինձ համար։ - Համոզվեցի։ - Դե ուրեմն գործեք։ - Լավ, մնացեք այստեղ,- ասաց Արուսը՝ դուռը պինդ փակելով։ - Դեղը չմոռանաք,- լսվեց պահարանի փակ դռան հետևից։ - Իսկ եթե հրաժարվե՞ց։ - Եթե հրաժարվեց, զայրացրեք, ափերից հանեք. հենց որ գլխա-

ցավը սաստկանա՝ ինքը կուզենա խժռել այդ կոճակները։ Մինչ Արուսյակը զբաղված էր իր նոր զգեստով, Սելջուկը մյուս

սենյակում շարունակում էր Արայի անցյալից դուրս գրած տեղեկու-

թյուններով խեղճացնել նրան։ - Բոլորովին սթափ վիճակում քո ուսանողուհիներից մեկի հետ

չլսվելիք մի բան արեցիր և անհայր թողեցիր նրա զավակին։ Հիմա նա

իր հորն է որոնում, բայց չի գտնում։ Ի՞նչ իմանա խեղճ երեխան, որ քո

նման սրիկան է նրա հայրը։ Մի քանի կանանց դժբախտացնելուց

հետո իր օրինական ամուսնուց բաժանեցիր նրա հավատարիմ կնոջը՝

ամուսնացար նրա հետ, բայց շարունակում էիր սիրուհիներ պահել։

Հիմա քեզ կարողացա՞ համոզել, թե ով եմ ես։ - Ասածդ հեռու է ճշմարտությունից, բայց դու այն ասա. գաղտնի

գործակա՞լ ես, թե՞ գրբաց, բախտագուշակ։ - Գրբա՞ց, դու զայրացնում ես ինձ, գլխուղեղս սկսվեց շարժվել։ Արը կասկածների մեջ ընկավ։ Արո՞ւսն է պատմել, բայց նա այս

բոլորի մասին գաղափար անգամ չունի։ - Արո՜ւս, դու ես կանչել սրան, հա՞։ Արուսը դուրս եկավ ննջասենյակից։ Արան կնոջը դեռ չէր տեսել

այդպիսի հագուստով, որի մեջ նրա մարմինն ավելի սլացիկ տեսք էր

ստացել՝ ընդգծելով բաց հոլանի թևերը, փարթամ կուրծքը, ուղիղ,

համաչափ ոտքերը, որոնք իրենց ամբողջ գեղեցկությամբ գայթա-

Page 152: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

154

կղություն էին առաջացնում։ Նա անցավ նրանց դիմացով ու մինչև

կմոտենար բազկաթոռին, երկուսի հայացքներն էլ տարավ իր հետ։

Այդ պահին կնոջ նկատմամբ խամրած կիրքը նորից արթնացավ

ամուսնու մեջ, և նա կուզենար նետվել դեպի իր կինն ու նրան առնել

իր գրկի մեջ։ Սակայն, ցավոք սրտի, պահը թույլ չէր տալիս այդ։ - Որոշեցի հրեշտակապետի ներկայությամբ պատշաճ հագուստով

լինել։ Սազո՞ւմ է, ձերդ ճաճանչափայլ վսեմություն։ - Տիկի՛ն, վայել չէ հրեշտակապետից նման բաների վերաբերյալ

կարծիք հարցնել։ - Այդ որտեղի՞ց,- հետաքրքրվեց ամուսինը։ - Դերձակն է կարել։ Ադ անվան հիշատակությունը տխրեցրեց Արային։ - Դերձա՞կը, նորի՞ց այդ դերձակը։ Դո՞ւ ես կանչել այս ինքնակոչ

հրեշտակին։ - Ճիշտն ասած՝ ամեն մի բարկացած կին իր ամուսնու համար հո-

գեառ է հրավիրում, բայց այս դեպքում ես կապ չունեմ։ - Ասա, ո՞վ է այս մարդը։ - Հրեշտակապետն է։ - Խոսքներդ մե՞կ եք արել։ - Ոչ, պարոն Արա՛։ - Ես բանավոր եմ դիմել ձեզ, պարոն հրեշտակապե՛տ, իսկ բանա-

վոր դիմումներին, ինչքան գիտեմ, ընթացք չեն տալիս։ - Նախ, ես պարոն չեմ, երկրորդ՝ մեզ մոտ ժողովրդավարությունը

այնքան բարձր հիմքերի վրա է, որ ընթացք ենք տալիս մեր բոլոր

հայցվորների նույնիսկ բանավոր դիմումներին։ - Իսկ ես իրավունք չունե՞մ հետ վերցնելու իմ բանավոր դիմումը։ - Ձեր դիմումը, տիկի՛ն, անցել է մի քանի հանգրվաններով և այլևս

բեկանման ենթակա չէ։ Այս հարցը չի քննարկվելու երկրորդ անգամ,

վերջ։ Եթե ամեն մի հաճախորդի հետ ես այսքան ժամանակ վատնեմ,

մարդիկ անմեռ կմնան։ - Բայց, պարոն հրեշտակապե՛տ… - Դեռ ոչ մի մահկանացու չի համարձակվել խոսել ինձ հետ այս

ձևով։ Այս ի՞նչ անպատկառ հաճախորդ ես դու։ - Չգիտեմ Երկնքում ինչպես, բայց մեզ մոտ էլ մի քիչ ժողովրդա-

վարություն կա, և ես օգտվում եմ իմ ազատ խոսքի իրավունքից։ - Երկնքի ու Երկրի օրենքները տարբեր են, պարոն Արա՛։ Տուր

հոգիդ, թե չէ… - Թե չէ ի՞նչ, արձանագրությո՞ւն ես կազմելու։ - Արձանագրությունը պատրաստ է, և եթե շարունակես քեզ այդ-

պես անվայել պահել, ուրիշ կերպ բերման կենթարկվես։ - Ոստիկա՞ն պիտի կանչես։ - Ոչ,- ասաց Սելջուկը և գրապանից հանելով բջջային հեռախոսը՝

Page 153: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

155

սեղմեց համապատասխան կոճակը։ - Հիմա ես լուր կտամ Երկինք, և

այնտեղից երկու ծառայող կուղարկեն ձեր տուն իրենց երկար թրե-

րով՝ քեզ նման անպատկառին կարգի հրավիրելու. «Ալո՞, երկարա-

կա՛նջ…»։ Պահարանի մեջ թաքնված Ծովխաթունը վերցրեց հեռախոսը. - Երկարականջ ավանակը լսում է, ձերդ գերազանցությո՛ւն… «Երկրային գործերի հրեշտակային ծառայությունից երկու ծառա-

յող ուղարկիր Երկիր…, այս հասցեով»։ Խոսափողի մեջ լռություն տիրեց։ Մի պահ սպասելով և ձայն

չլսելով՝ Ծովխաթունն անջատեց հեռախոսն ու դրեց գրպանը։ Արան Սելջուկի ձեռքից խլել էր հեռախոսը... - Տուր այստեղ,- բղավում էր Սելջուկը։ - Չեմ տա,- համառում էր Արան՝ այն իր մոտ պահելով։ Սելջուկը բռնեց Արի ականջն ու ոլորեց…

ԿԱՐԾՐԱՍԻՐՏԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ Նախագահականի գլխավոր դարպասի մոտ պահակը, հաստ փո-

րը առաջ ցցելով, փակեց Կարծրասրտի ճանապարհը։ - Սպասի՛ր, իրավունք չկա։ - Ինձ մինչև օրս ոչ ոք չի համարձակվել իրավունք հարցնել։ - Դա առաջ էր, ճաճանչավորը շենքից դուրս գալուց առաջ խստաց-

րեց կարգերը։ Նշանաբանը ասեք և անցեք։ - «Կործանիչ ճանճերի լեգեոն»։ - Ես ձեր խոնարհ ծառան,- ասաց պահակն ու ծալվեց մեջտեղից։ Խորանալով շենքում՝ Կարծրասիրտը առաջացավ մեծ ու փոքր

միջանցքներով։ Մենակ մնալով և լավ չիմանալով, թե ինչ պետք է անել

այդ պահին, նա որոշեց կապվել Ծովխաթունի հետ։ - Պարոն Կարծրասի՞րտ,- լսեց նա Ծովխաթունի խուլ ձայնը, որ

նախագահական էր հասնում Երևանի մոտակա գյուղերից մեկի մի

առանձնատան զգեստապահարանից։ - Հարգանքներիս հավաստիքը։ - Ինչպե՞ս է գործերի վիճակն այդտեղ: - Սովորականի նման, չնայած Սելջուկի երկարատև բացակայութ-

յունը մի փոքր անհանգստություն է առաջացրել։ - Այս խոշոր եղջերավորը երկար լռվեց այստեղ։ - Այստեղ ամեն ինչ խառն է ու անկանոն, ինչպես միշտ։ Ինչո՞ւ է

ուշանում Սելջոն, և ի՞նչ եք մտադիր անելու։ - Ավելի ստույգ՝ չգիտե՞ս ինչ է կատարվում այդտեղ։ - Դե, ուրիշ նախագահացուներ չկան, որ մեջտեղ ելնեն: Միակ

թեկնածուն պարոն Մուկնն էր, որը հեռու մնաց այս տարածքից: Կա-

Page 154: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

156

րող եք վստահ լինել, որ իշխանության ձգտողներ չեն լինի։ - Չգիտեմ, թե այս հիմարին ինչ է սպասում այստեղ։ Չեմ ուզում

դեպքերից առաջ անցնել։ Մնա նախագահությունում, ոստիկանութ-

յունն ու բանակը կփորձեն միջամտել։ Երկու գեներալներին էլ կանչիր

և կալանավորիր, բռնագրավիր գահը և պահիր ինձ համար։ - Ապագա նախագահի համար կաշխատեմ հենց այս րոպեից,

ինչքան որ ուժերս ներեն։ - Անցիր գործի, քիչ հետո քեզ տեղեակ կպահեմ գործերի ընթացքի

մասին, մինչև ցնոր տեսություն։ - Ցտեսությո՜ւն, պարոն նախագա՛հ,- ասաց Կարծրասիրտը, հեգ-

նանքով դեմքը թթվացրեց և հնչեց հայհոյախառն անզուսպ մի ար-

տահայտություն Ծովխաթունի մոր և քրոջ հասցեին: - Ի՞նչ,- լավ չհասկանալով հարցրեց հասցեատերը:

Բայց հեռախոսն արդեն անջատված էր…

ԻՆՔՆԱԿՈՉ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՈՒՄ Է ԱՐԱՅԻՆ

- Լավ, կտամ,- ասաց Արան հևալով և զուր ջանքեր գործադրելով

ազատելու ականջի բլթակը Սելջուկի մատների արանքից։ - Հոգիդ էլ տուր,- ասաց Սելջուկը՝ վերցնելով անջատած հեռա-

խոսը։ - Հոգիս էլ կտամ, միայն թե ասա. ո՞վ ես դու։ - Քեզ նման տխմարին դժվար է բան հասկացնել։ Վեր կա՛ց, գնում

ենք։ - Ո՞վ է քեզ իրավունք տվել ինձ տխմար ասելու,- կատաղած վրա

բերեց Արան և հարձակվելով Սելջուկի վրա՝ բռնեց վերնաշապիկի

օձիքից։ - Ա՛ր, չես տեսնո՞ւմ, պատռեցիր,- երկուսի արանքը մտնելով՝ փոր-

ձեց հանգստացնել Արուսը, ապա օգնեց թզուկին հանել պատռված

վերնաշապիկը և Արայի նոր վերնաշապիկներից մեկը բերելով՝ տվեց

նրան։ Արան չթողեց, որ անկոչ հյուրը հագնի այն, բայց վերջինս ձեռքի

բացված ափը դնելով Արայի գլխին՝ նրան հրեց մի կողմ։ - Ներող եղիր, սովորություն է, շուտ եմ բարկանում,- ասաց ինք-

նակոչը` հագնելով Արայի վերնաշապիկը։ - Հիմա որ Արի հոգին առնում եք, դժո՞ղք պիտի տանեք, թե՞

արքայություն,- հետաքրքրվեց Արուսյակը։ - Չգիտեմ, հանձնաժողովն է որոշողը։ - Իսկ ո՞վ է հանձնաժողովի նախագահը։ - Երկրային արատավոր սովորությամբ ուզում եք Երկնքո՞ւմ էլ

ծանոթ որոնել։ Չի անցնի։

Page 155: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

157

- Իսկ ձեր կարծիքով, ի՞նչ որոշում կկայացնի հանձնաժողովը։ - Կարծեմ դուք մի կարճ պահ Ամերիկայում եք ապրել: Այնտեղ

գնալուց առաջ, երբ դեսպանատուն էիք մտնում, գիտեի՞ք ինչ կարգա-

վիճակ եք ստանալու,- հարցեց Սելջուկը Արուսին։ - Հարցազրույցի հաջորդ օրը դեսպանատան մոտ հերթ կանգնե-

ցինք, մի թուղթ տվին ձեռքներս ասին՝ «ռեֆյուջի»։ - Ի՞նչ է «ռեֆյուջին»։ - Փախստական։ - Տեսնո՞ւմ եք, դեռ Երկնային դեսպանատուն չմտած՝ ուզում եք

ամեն ինչ նախօրոք իմանալ։ - Երկնքում է՞լ են հարցազրույց անցկացնում,- հարցրեց Արան։ - Երկնային հարցազրույցը ամերիկյան հարցազրույցի նման չէ, որ

խաբես, մեղքերդ թաքցնես և անցնես։ - Հնարավոր չէ՞ ուրիշ ճանապարհով մտնել արքայություն։ Շատ

մարդիկ Մեքսիկայով են մուտք գործում Միացյալ Նահանգներ։ - Երկրային օրենքները Երկնքում չեն անցնում։ Այնտեղ շատ խիստ

է, վերջերս ավելի խստացրին, երբ մարդիկ սկսեցին խաբել։ - Ճիշտ է, էս Տիեզերքի վրա գոնե մի մաքուր անկյուն պիտի լինի՞

թե ոչ,- գլուխը մտահոգ տարուբերելով՝ ասաց Արան։ - Արագացրո՛ւ, քեզ եմ սպասում։ - Այդ արագացում ասածիդ պատճառով աշխարհի մեկ վեցերորդ

մասում մի մեծ երկիր քանդվեց, Եվրոպան փոխեց իր հագուստը։

Կարող է՞ մտադիր եք նույն բանը Երկնքում կատարել։ - Ո՞ր բանը։ - Այդ վերակառուցումը։ Երկինքը նույնպես վերակառուցեք։ - Դու անօրեն մարդ ես երևում։ - Ա՛ր, լրջացիր և փոխիր խոսքիդ երանգը, քանի որ դու, իրոք, գործ

ունես հրեշտակապետի հետ,- ասաց Արուսյակը՝ փորձելով կարգի

հրավիրել ամուսնուն։ - Իսկապես, վերակառուցվելու նպատակ չունե՞ք։ - Վեր կա՛ց, անօրեն, քո երկար մնալը վտանգ է Երկրի համար։ - Իսկ հանձնաժողովը գիտի՞ իմ մեղքերի մասին, թե՞ ես անձամբ

պետք է զեկուցեմ։ - Դու այնպիսի մեղքեր ես գործել, որոնց չափը որոշելու համար

հարկավոր է կազմել նոր դատաստանագիրք։ - Ուրեմն ներում չկա՞ Արին, ձերդ վեհանձնությո՛ւն։ - Երկնային դատավորները նման չեն երկրայիններին։ Նրանք

պատրաստ են ներել, եթե մեղադրյալը նախօրոք Երկինք է գնում՝ զղջալով իր մեղքերը։ - Ուզո՞ւմ ես խոստովանեմ, զղջամ բոլոր մեղքերս, սրտիդ ուզածի

պես էլ քեզ ճամփու դնեմ, միայն թե ձեռ քաշես ինձնից։ - Ես քեզ համար քահանա չեմ և խոստովանանք չեմ ընդունում,-

Page 156: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

158

բարկացավ Սելջուկը և ոտքի կանգնեց։- Վեր կա՛ց, շո՛ւտ, մենք երկար

ճանապարհ ունենք գնալու։ - Էս մարդը համբերություն չունի։ - Ինքը մարդ չէ, Ա՛ր, և վիրավորվում է, երբ իրեն մարդ են ասում։ - Ուրեմն դու անպատվում ես Աստծու ստեղծագործությո՞ւնը։ Աստծու անունը լսելով՝ Սելջուկը զայրացավ, սկսեց ջղային շար-

ժումներ անել և բղավեց. - Չեմ ուզում լսել այդ անունը, և չփորձես հրեշտակապետին հա-

մեմատել մարդ արարածի հետ։ - Մարդ ասացի՝ նեղացար, բա որ քեզ հանկարծ էշ ասեի՝ ի՞նչ

կանեիր։ - Ես չեմ կարող հանդուրժել քեզ պես անպատկառի գոյությունը,-

ասաց Սելջուկը և նորից ոլորեց Արայի ականջը։ - Բավական է, Ա՛ր, հրեշտակապետը զայրանում է։ Արան բռնեց ենթադրյալ հրեշտակապետի կոկորդից, բայց հյուծ-

ված լինելով՝ չկարողացավ ուժեղ սեղմել։ Սելջուկը առանց դժվարու-

թյան ազատեց իր կոկորդը, Արային հանեց անկողնուց, տապալեց

գետնին, հետո ոտքը դրեց կրծքին։ - Արո՛ւս, դու լավ գիտես, թե ով է սա, և երկուսով խոսքներդ մեկ

արած՝ որոշել եք ստորացնել ինձ։ - Ա՛ր, նա հենց ինքն է, որ կա՝ հրեշտակապետը։ - Դու ծաղրում ես ինձ, նույնիսկ անամոթաբար հայհոյեցիր,- զայր-

ացավ Սելջուկը և ոտքով ավելի ուժեղ սեղմեց Արայի կուրծքը։ - Դու արժանի չես իմ հայհոյանքին։ - Ա՛ր, դու հրեշտակապետի ներկայությամբ քեզ անվայել ես պա-

հում։ - Անպատկա՜ռ, հիմա գլխուղեղս կպայթի։ Մինչ Սելջուկը զբաղված էր Արայով, Արուսյակը հասցրեց նրա

դեղահաբերի սրվակները դատարկել։ - Ձերդ վեհանձնությունը չէ՞ր բարեհաճի գլխացավի դեղ ընդու-

նել,- ասաց Արուսյակը՝ սեղանի վրա դրված սափորից ջուր լցնելով

բաժակի մեջ և գրպանից դեղի սրվակը հանելով։ - Նեղություն մի քաշեք, տիկի՛ն, իմ դեղերն ինձ հետ են։ - Սելջուկն իր դեղերի տուփը բացեց և դրեց սեղանին: Արուսյակը

նրանից աննկատ, սրվակը, որ բռնել էր ձեռքին, խառնեց նրա դեղ-

երին:

- Տիկի՛ն, ես էլ չեմ կարող դիմանալ, այս հանդուգն արարածը ինձ

հունից հանում է։ - Խմեք ձեր այս դեղը, սա շատ կօգնի,- ասաց Արուսյակը՝ ցույց

տալով այն սրվակը, որ դրել էր նրա դեղատուփի մեջ։ Արան նկա-

տելով այդ՝ Արուսյակին աչքով արեց: - Դուք գլխացավանք եք ինձ համար։ Հենց որ Երկիր եմ գալիս,

Page 157: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

159

առանց գլխացավի չեմ հեռանում։ Նա բացեց դեղատուփը, որպեսզի կուլ տար հետը բերած հաբերը,

սակայն սրվակները դատարկ էին։ - Չեմ հասկանում, այս ե՞րբ հասցրեցի դատարկել։ - Ձեր դեղերից սա ամենաուժեղն է,- կրկնեց Արուսյակն ու բա-

ժակով ջուրը մեկնեց Սելջուկին։ Սելջուկը վերցրեց բաժակը, զույգ հաբերն ու կուլ տվեց դրանք: - Սրանք իմ դեղերից չէին: Ես կյանքումս այսպիսի դեղ չեմ խմել։

Եթե հանկարծ ինձ մի բան պատահի՝ ինձնից չնեղանաք։ Ձեզ էլ

կտանեմ ձեր ամուսնու հետ։ - Հրեշտակներդ որ հիվանդանում եք, ինչո՞վ եք բուժվում,- նորից

փորձեց ծաղրել Արան։ - Սխտորով խառնած ամբրոս ենք ընդունում։ Մեր բոլոր դեղերը

սխտորից ու ամբրոսից են պատրաստվում։ - Ամբրոսն ի՞նչ բան է,- հետաքրքրվեց Արուսյակը։ - Ամբրոսը աստվածային կերակուր է,- պատասխանեց Արան։- Եվ

այս ավանակը, իրեն հրեշտակի տեղ դրած՝ ուզում է համոզել մեզ, որ

ամբրոսով է կերակրվում։ - Եվ բոլոր հիվանդությունների՞ն է օգնում,- հարցրեց Արուսյակը՝

լարված սպասելով, թե ինչ է տեղի ունենալու հրեշտակապետ կոչ-

վածի հետ այդ հաբը խմելուց հետո։ Սելջուկն ավելի կատաղեց իր

զոհի հեգնական խոսքից և, առանց ոտքը նրա կրծքի վրայից մի կողմ

տանելու, կռացավ, բռնեց նրա մյուս ականջն ու այնպես ոլորեց, որ

քիչ էր մնում պոկեր։ - Դու ինձ հայհոյեցիր, էշի հետ համեմատեցիր, ու դա էժան չի

նստելու քեզ վրա։ - Քեզ հիշեցնող ավելի հարմար կենդանի չգտա,- ձեռքը տանելով

դեպի ցավացող ականջը՝ ասաց Արան և սկսեց ներկայացնել էշի

առավելությունները։- Էշը իր ձայնալարերի օգնությամբ այնպիսի

կոշտ և բարձր նոտաներ է վերցնում, որ ամենալավ երգիչների նա-

խանձն է շարժում։ Եվ դա այն դեպքում, երբ ոչ նոտաներ է սովորել,

ոչ էլ ձայնի մշակման դասընթացներ անցել Իտալիայում, երաժշտա-

կան այդ բարձունքին նա հասել է միմիայն ինքնուսուցմամբ, և դու

կերազեիր էշի ձայնային տվյալներն ունենալ։ Էշը ինքնուս է, բայց

ինքնուս էլ կա, ինքնուս էլ։ Վերջերս մի ինքնուս երգչի ձայնագրութ-

յուն ընկավ ձեռքս։ Եթե լսես նրա խռխռոցը, որ նոյնպես երգ է, ընդ-

հանրապես կհիասթափվես երաժշտությունից, իսկ այդ ձայնագրութ-

յան հեղինակին, եթե իսկապես հրեշտակապետ լինեիր, անհապաղ դժողք կուղարկեիր։ - Գիտեմ, գիտեմ այդ երգիչներին, ժամանակը որ եկավ, դրանց էլ

կտանենք դժողք, և նրանց պատիժը կլինի այնտեղ հավիտյան երգել

այդ անպիտան երգերը:

Page 158: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

160

- Բայց, այդպես վարվելով, դուք ավելի դժոխայի՞ն կդարձնեք

դժողքը,- ասաց Արուսյակը։ Սելջուկը ոտքը հետ քաշեց Արայի վրայից և ձեռքը մեկնելով նրան՝

ոտքի կանգնեցրեց։ - Շտապի՛ր, ես քո ժամանակը չունեմ։ Արան ոտքի կանգնելով՝ ձեռքը մեկնեց դեղերի սրվակին և ջղայ-

նացած հարցրեց Արուսին։ - Եթե հետին նպատակներ չունես, ապա ինչո՞ւ ես այս ինքնակոչ

հրեշտակին «վայագրա» տվել։ - «Վայագրան» ի՞նչ է,- հարցրեց Սելջուկը։ - Իբր թե չգիտե՞ս, սեռական զգացողությունը բարձրացնող դեղ է,

Ամուր աստծու հզոր զենքն է։ - Ամո՞ւրն ով է։ - Ի՞նչ Երկնքի բնակիչ ես, որ Ամուրին չես ճանաչո՞ւմ: Ամուրը սիրո

աստվածն է։ - Եվ դուք ինձ Ամուրի զե՞նքը տվեցիք, փոխանակ գլխացավի դեղ

տալու։ Դուք էլ մոռացեք Երկիրը, տիկի՛ն, և պատրաստվեք ինձ հետ

մեկնել Երկինք։ - Չեմ հասկանում, Արո՛ւս, այս ի՞նչ է կատարվում։ Արուսյակը մոտեցավ Արային և ականջին շշուկով ասաց, որ հյու-

րը հրեշտակապետն է, և ինքն է տվել նրան այդ դեղը, որպեսզի զրկի

գերբնական հատկություններից։ Հասկացրեց նաև, որ չվախենա

նրանից, քանի որ իրենք հաղթող են դուրս գալու այս պայքարում։

Արան, թեև չէր ուզում հավատալ Արուսի ասածին, բայց մի անհաս-

կանալի կասկած ընկավ սիրտն ու անկոչ հյուրի նկատմամբ որոշեց

փոխել իր վերաբերմունքը։ - Հը՞, պարոն հրեշտակապե՛տ, մի լավ տեղ գիտեմ, կյանքումդ

այդպիսի կանանց դեռ չես հանդիպել։ Թանկանոց են, բայց ոչինչ,

ծախսերը ինձ վրա։ Արո՛ւս մի հատ էլ ինձ տուր դրանից։ Արուսյակը, իբր թե զայրանալով, ասաց. - Ի՞նչ, հիվանդ էիր, «վայագրայի» անուն լսեցիր՝ առողջացա՞ր։ - Գնանք ժամանակ անցկացնենք, մեկ էլ ո՞վ գիտի երբ առիթ լինի։

Ճիշտ է՞, որ ասում են երկնքում արգելված են այդ բաները։ - Դու և կինդ մեկ ժամից ներկայանալու եք ահեղ դատաստանին

և ինչպիսի՞ բաներ ես մտքովդ անցկացնում։ - Բայց «վայագրան» ազդում է կես ժամից։ Երկնքում որ նեղեց և

ուզեցար մի բան անել՝ ո՞նց է լինելու քո վիճակը։ - Դու արդեն անցնում ես սահմանը։ - Անցնեմ, թե չանցնեմ, շուտով մի բան ես ուզելու։ Լավ մտածիր։ - Ես ձեզ նման չեմ և գիտեմ տիրապետել իմ կրքերին։ - Պարոն հրեշտակապե՛տ, Արային տանելուց առաջ խնդրում եմ

լսեք իմ օգտակար խորհուրդը։

Page 159: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

161

- Նախ Արային մենակ չեմ տանում, քեզ էլ՝ նրա հետ, և հետո ոչ մի

օգտակար խորհուրդ չեմ ուզում ընդունել։ Ես շատ զբաղվեցի ձեզնով։ - Բայց գիտե՞ք, մեր օջախում սովորություն չկա, որ այցելուն տնից

քաղցած հեռանա։ Դուք այսօր մեր պատվավոր հյուրն եք։ Բացի այդ,

Արն էլ քաղցած է և առավոտվանից բերանը հացի պատառ չի դրել։

Պիտի խնդրեմ, որ սպասեք միասին ճաշենք, որից հետո ուր ուզում

եք՝ գնացեք։ - Լավ, համաձայն եմ, բայց ինձ շատ չսպասեցնեք, թող շուտ հացը

ուտի, գնանք։ - Շատ չես սպասի, իսկ եթե ուշանում ես, կարող եմ «լիմուզին»

պատվիրել, որը քեզ կտանի մինչև երկնքի սահմանը,- ասաց Արան։ - Պետք չէ այդ ծառայությունը, ես իմ թևերով ավելի շուտ տեղ

կհասնեմ։ - Պարոն հրեշտակապե՛տ, դուք շախմատ խաղո՞ւմ եք,- հարցրեց

Արուսյակը՝ ձեռքը մեկնելով շախմատի տախտակին։ - Շախմատը մտածելու խաղ է, Արո՛ւս։ Կարծեցյալ հրեշտակապետն այս անգամ ևս լուռ կուլ տվեց մահ-

կանացուից ստացած վիրավորանքը։ Իսկ Արան պահարանի դարա-

կից հանեց նարդին և դնելով ցածրիկ սեղանի վրա, մոտ բերեց բազ-

կաթոռը։ - Սա անիծյալ, աղմկոտ խաղ է, գլխացավ պատճառող։ Ես ինձ

հեռու եմ պահում աղմուկից։ - Դու, ինչպես ասում ես, հրեշտակապետ մարդ ես և վախենում ես,

որ տարվե՞ս մի սովորական մահկանացուի։ - Իսկ ո՞վ ասաց, որ վախենում եմ, շարիր, խաղում ենք։ Առաջինը զառը գլորեց Սելջուկը՝ բերելով ամենախոշոր թիվը,

որին հաջորդեցին ուրիշ խոշոր զառեր, և առաջին խաղում Արան

պարտվեց։ - Չեղավ,- զայրացավ Արան,- բոլոր հրեշտակներդ ե՞ք սովոր զառ

բռնելու։ - Ես արդար խաղի կողմնակից եմ, զառը խաղացողին է տալիս և

մեղավոր չեմ, որ դու խաղալ չգիտես։ Երկրորդ խաղը ևս հաջողություն չբերեց Արային, նա զայրացած

գոչեց. - Դու մարդ չես դառնա։ - Իսկ ես չեմ պատրաստվում մարդ դառնալ։ Երկնքի գործերն ո՞ւմ

թողնեմ, որ մարդ դառնամ։ - Ուրիշ զբաղվողներ կլինեն,- ասաց Արան։ - Ես գործերս վարում եմ ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնու-

թյան։ - Անփոխարինելի մարդ չկա։ Մարդ անվան հիշատակությունն այս անգամ չզայրացրեց ինքնա-

Page 160: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

162

կոչ հրեշտակապետին։ Նոր ընդունած դեղը տակնուվրա էր անում

նրան, կրքոտ ցանկություն առաջ բերելով ներսում։ - Իսկ հրեշտակներդ գոնե իրար ձեռք մեկնո՞ւմ եք կյանքի դժվար

պահերին,- հարցրեց Արուսյակը։ - Ամեն մի հրեշտակ գիտի իր գործը և այն կատարում է անթերի։ - Ուզում ես ասել, որ մասնագիտացվա՞ծ են,- հարցրեց Արան։ - Այո, մասնագիտացած են իրենց գործի մեջ։ - Ձեզ մոտ բարձրագույն ուսում չեն ստանում, այսինքն մնում են

թերուս,- ասաց Արան։ - Ամենալավ ուսում ունեցող հողածիններդ մեր հրեշտակների

ոտքի եղունգը չարժեք։ Դու ամբարիշտ մարդ ես, շո՛ւտ, հավաքվի՛ր,

չգիտեմ ի՞նչ է լինելու քո վերջը։ - Խաղը կիսատ թողենք ու գնա՞նք։ - Լավ, խաղիդ նայիր, և էլ հարցեր չտաս, ի՞նչ եղավ ձեր ճաշը։ - Մի քիչ էլ համբերեք, կլինի,- պատասխանեց Արուսյակը։ - Բայց մենք տեղ ունենք գնալու,- ասաց Արան։ - Եթե շատ եք շտապում՝ գնացեք, մինչև գաք՝ ճաշը պատրաստ

կլինի։ Բայց չեմ կարծում, որ Արան այս վիճակով կարող է ձեզ ուղեկ-

ցել: - Տիկի՛ն, մենք գնալու ենք հավիտենականություն, որտեղից չեն

վերադառնում։ - Ա՛ր, մի բան մտածիր, զբաղեցրու իրեն՝ մինչև ճաշը լինի։ - Մեզ սուրճ և խմիչք տուր, Արո՛ւս։ Արուսյակը կոնյակի շիշն ու բաժակները դրեց ցածրիկ սեղանի

եզրին և անցավ գազօջախի վրա սուրճ եփելու։

ՄԻՆՉԴԵՌ ԾՈՎԽԱԹՈՒՆԸ ՀՈՒՅՍԵՐ ԿՓԱՅՓԱՅԵՐ…

Կարծրասիրտը նորից ականջին մոտեցրեց հեռախոսը. - Լսում եմ, պարոն Ծովխաթո՛ւն։ - Լսի՛ր, այս ավանակի երգը երգված է, քիչ առաջ նա կուլ տվեց

«վայագրայի» հաբերն, ու արդեն սրա հիմար ուղեղը սկսում է փոշի-

անալ։ Հիմա ասա, ի՞նչ նորություն կա այդտեղ։ - Ուրախանում եմ, որ շուտով տեսնելու եմ մեր հաղթանակը։ - Խոսիր բուն գործի մասին։ - Շատ պատասխանատու պահ է։ Հակված այս ծանր բեռի տակ՝

հարթում եմ իմ միակ և արժանավոր տիրոջ ճանապարհը դեպի նա-խագահի աթոռը։ - Աշխատիր անթերի, որպեսզի սխալներիդ համար պատասխան

չտաս։ - Երկու եղջերավորներն էլ կալանավորված են,- ասաց Կարծրա-

Page 161: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

163

սիրտը, հեռախոսը մի քիչ հեռացրեց իրենից և կրկնեց Ծովխաթունի

իգական սեռի հարազատների հասցեին արդեն մեկ անգամ ասված

քաղցր խոսքը։ Կարծրասիրտը ինքն էլ գիտեր, որ անտարբեր է նրանց

նկատմամբ, և այդ խոսքը ասում էր սրտի հովության համար։ Ծով-

խաթունը նորից չհասկանալով ասվածը՝ հարցրեց հանդերձապա-

հարանի իր թաքստոցից՝ ցածր, հազիվ լսելի ձայնով. - Ի՞նչ, չեմ լսում։ - Ասում եմ խորապես շնորհակալ եմ այս գործը ինձ վստահելու

համար: Կտեսնվենք հանրապետության ղեկավարի աթոռի մոտ։ Աստիճաններով բարձրանալով՝ նա կանգ առավ նախագահի սեն-

յակի դռան առաջ։ Ուզում էր բախել դուռն ու ներս մտնել սրահ, սա-

կայն իր դիմաց տեսավ սենեկապետին, որը ինքնազոհ նետվելով

առաջ՝ սեփական մարմնով փակեց Կարծրասրտի ճանապահը։ - Ո՞ւր,- հարցրեց նա։ - Ազատիր ճանապարհս, հիմար արարա՛ծ։ - Ինձ հիմար ասելու իրավունք ունի միայն իմ տերը, ինքը՝ ճա-

ճանչավորը, իսկ ո՞վ ես դու։ - Լավ նայիր և կճանաչես։ - Լավ եմ նայում, բայց չեմ ճանաչում։ - Ես եմ քո նախագահը, բաց արա աշխատասենյակի դուռը և

խոնարհվիր առջևս։ - Ճաճանչավորը տեղում չէ։ - Բա ո՞վ է քո դիմաց կանգնածը։ - Ոչ ձայնդ է ճաճանչավորի ձայնին նման, ոչ էլ արտաքինդ։ - Քեզ չե՞ն ասել, որ հարգալից լինես վերադասներիդ նկատմամբ։ - Ասել են, բայց ճաճանչավորի բացակայության դեպքում ես ոչ

մեկի իրավունք չունեմ ներս թողնելու։ - Եթե հասել եմ այստեղ և ուզում եմ մտնել աշխատասենյակ,

ուրեմն բարի եղիր խոնարհվել իմ առաջ և առաջնորդել ներս։ Սենեկապետը մի պահ վարանեց, բայց հետո ըմբռնելով, թե ինչ է

կատարվում, խոնարհվեց՝ մեջքից երկու կես լինելով և բացեց դուռը. - Բարի եմ ու խոնարհ և պատրաստ՝ ենթարկվելու հրամանիդ։ - Այդպես, հիմա արդեն հավանեցի քեզ։ Դու այսօրվանից կլինես

հանրապետության զինված ուժերի սպարապետը։ - Շնորհակալ եմ,- ասաց սենեկապետը՝ զարմանքից քար կտրելով

և նորից մեջքից երկու կես լինելով։ Այս շարժումը, որ նշանակում էր հարգանքի պաշտոնական տուրք

վերադասին, Բաղրամյան 26 - ում, փոխարինում էր սովորական մար-զանքին։ Իջնելով, ծռվելով ու բարձրանալով, ծառայողները լիարժեք

լրացնում և նույնիսկ գերազանցում էին մարզական այն չափանիշ-

ները, որոնք սովորաբար սահմանվում էին աշխարհի քաղաքակիրթ

երկրների մարզասեր բնակիչների համար։ Սենեկապետը մրցակից

Page 162: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

164

չուներ, քանզի ոչ ոք օրվա մեջ այնքան չէր խոնահվում, որքան նա։ Նա

չէր խոնարհվում միայն Ամատունու առաջ։ - Շնորհակալության փոխարեն առաջնորդիր ինձ դեպի գահը։ - Աչքիս վրա, ձերդ ճաճանչափայլ վեհանձնությո՛ւն… Նորընծա սպարապետի ուղեկցությամբ Կարծրասիրտը անցավ

սրահը, գնաց առաջ և բազմեց աթոռին։ Սպարապետը սկզբից չիմա-

նալով իր անելիքը՝ մի քանի անգամ աննպատակ ծռվեց, հետո ննջա-

րանից բերեց հնադարյան մի խույր, որով ուզում էր պսակել իր նոր

տիրոջ գլուխը, բայց վերջինս թույլ չտվեց՝ ասելով, որ հարկավոր չեն

ձևականությունները։ - Ձևականություն չէ, ձերդ ճաճանչափայլ վեհանձնությո՛ւն։ Սա

նախկին նախագահին չէր սազում, բայց ձեզ շատ կսազի։ Կարծես թե

ձեզ համար կարված լինի։ Կարծրասիրտը համաձայնվեց, և սպարապետը նրա գլուխը զար-

դարեց խույրով։ Մնում էր օծվել։ - Պարոն Ամատունի՛,- հեռախոսի համապատասխան կոճակը ան-

ձամբ սեղմելով, ասաց Կարծրասիրտը,- ես ձեզ հրավիրում եմ նախա-

գահական։ Ամատունին լսելով իր անունը, անմիջապես թողեց գործը և գրա-

մեքենան թևատակին՝ շտապեց Բաղրամյան 26։ - Ձերդ գերազանցությո՜ւն…, այո՞, աչքե՞րս լավ չեն տեսնում, թե՞

ուղեղս է բթացած։ - Ամենքիդ աչքերն են տկար և ուղեղները՝ բթացած։ - Հարկավ, հարկավ, ձերդ գերազանցությո՛ւն, եթե դուք եք ասում,

ուրեմն ճիշտ է։ Մեր ուղեղները բթացած են, իսկ աչքերը՝ տկար,

այնքան տկար, որ լավ չեն տեսնում նույնիսկ իրենց տիրոջը։ - Մեր պատմության Ոսկեդարը սիրո, հավատարմության դար է

եղել, բայց Ոսկեդարերը երկարաձիգ չէին, դժբախտաբար Քարի ու

Պղնձի դարերն են երկար։ Անիրավություն է ձեզնից պահանջել, որ

միշտ ապրեք Քարի ու Պղնձի դարերում, հոտած, նեխած քարան-

ձավների, կույր տգիտութեան և խավարի մեջ։ - Նորին գերազանցությունդ երբեք այսպիսի իմաստուն մտքեր չէր

ասում, և հիմա ես ականջներիս չեմ հավատում։ - Լսիր, պարոն Ամատունի՛, արդյոք դու խելացի՞ ես, թե՞ հիմարի ու

տգետի մեկը։ - Ինչպես որ ձերդ վեհանձնությունը հարմար կգտնի։ - Ես քեզ հռչակում եմ խելացի։ Վստահ եղիր ուժերիդ վրա, քո

խելքն ու իմաստությունը հարկավոր է լինելու մեզ, և դու օգնելու ես ինձ։ Խոստանո՞ւմ ես։ - Իշխանական վերնախավում ինձ ոչ ոք բանի տեղ չի դնում, ձերդ

գերազանցությո՛ւն։ Խորապես զգացված եմ վստահության համար և

պատրաստ եմ օգնել ուժերիս ներածին չափով։

Page 163: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

165

- Ոչ մեկի չթողնես ինձ մոտ, մինչև ես չկարգադրեմ։ - Նորին գերազանցության բոլոր հրամանների համար գլխով պա-

տասխանատու եմ։ - Իսկ հիմա կանգնիր նախագահականի շենքի առաջ, արթուն

աչքով հսկիր ապարանքն ու շրջակայքը, անսովոր բան տեսնելուն

պես զեկուցիր և պատրաստ եղիր հրամանիս։ - Ես սահմանադրության հսկիչն եմ, ձերդ գերազանցությո՛ւն, իմ

գործը սահմանադրական բարեփոխումներն են։ - Չեմ սիրում երբ հակաճառում են։

- Լսում եմ, ձերդ գերազանցութի՛ւն,- ասաց Ամատունին ու գնաց

արթուն աչքով ապարանքը հսկելու։

«ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԸ» ՄԱՐԴԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Արուսյակը շոկոլադի սալիկները դրեց սեղանին, սուրճը լցրեց բա-

ժակները և կոնյակի շիշը տալով ամուսնուն՝ ասաց. - Սա շատ համեղ շոկոլադ է, իսկ սուրճը բրազիլական է։ - Այս մարդու ախորժակը շոկոլադով մի փակիր, Արո՛ւս,- ասաց

Արան և բացելով կոնյակի շիշը՝ լցրեց իր, Սելջուկի և Արուսյակի

բաժակները։- Կոնյակ է, ձերդ վեհանձնությո՛ւն, հայկական, բայց

նորերից չէ, հիսուն տարվա, շատ մաքուր, համը բերանդ կմնա։ Սելջուկը մի կում արեց սուրճից, դատարկեց կոնյակի բաժակի

պարունակությունը, և բերանը դառնացավ։ - Տհաճ է, շատ տհաճ,- ասաց նա փորձելով մնալ իր դերում։ - Եթե չեք հավանում, կարող եմ ուրիշ տեսակի սուրճ բերել,- առա-

ջարկեց Արուսյակը։ - Կարիք չկա, տիկի՛ն, ես սովոր եմ միայն երկնային կերակուրների։

- Մենք էլ էինք ձեզ նման… - Ի՞նձ նման,- Արուսյակի խոսքը կտրեց Սելջուկը։- Դուք նոր մեղք

եք գործում՝ մահկանացուներիդ համեմատելով ինձ հետ։ - Ուզում էի ասել, որ երբ գնացել էինք Ամերիկա, մենք էլ ոչ մի բա-

նից համ չէինք առնում։ Հետո բերաններիս համը փոխվեց,- արդարա-

ցավ Արուսյակը։ - Պիտի հարմարվես այն միջավայրին, որտեղ ապրում ես, գնա մի

քանի օր մնա Ամերիկայում, բերանիդ համը այնպես փոխվի, որ էլ

չուզենաս Երկինք բարձրանալ,- խորհրդի կարգով ասաց Արան։ - Դուք ինձ արդեն ձանձրացնում եք ձեր խորհուրդներով։ Ես միտք չունեմ այստեղ մնալ և աղբ ճաշակել։ - Կերակուրների նկատմամբ խիստ զգույշ եք երևում,- նկատեց

Արուսյակը։ - Չէ, դուք արդեն չարաշահում եք իմ համբերությունը։ Վեր կաց,

Page 164: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

166

Երկնքում և Երկրի վրա գործերն ինձ են սպասում,- ասաց Սելջուկը՝

դատարկելով կոնյակի երկրորդ բաժակն ու ետևից էլ ըմպելով սուրճն

ու դառնությունից դեմքը թթվացնելով։ Արան վերցրեց նրա սուրճի բաժակն ու շուռ տվեց ափսեի մեջ։ - Դուք ինձ վիրավորում եք,- ասաց Արուսյակը, - լավ կլինի՞ որ մենք

էլ ձեզ հյուր գանք և հեռանանք՝ առանց ձեր տիկնոջ եփած խորտիկ-

ները ճաշակելու։ - Ասացի ես կին չունեմ, և ոչ էլ սովորություն՝ հյուրեր ընդունելու։

Իսկ եթե ընդունում ենք, այլևս հետ չենք ուղարկում։

- Բա ինչո՞ւ եք ամուրի մնացել։

- Ո՞ր ամուսնացածն է օգուտով դուրս եկել,- ասաց Արան։ - Դուք Երկնքի գործերից լրիվ անտեղյակ եք։ - Այս մարդը մեր նման պարապ չի, երևի գլուխ քորելու ժամանակ

էլ չունի,- ասաց Արան՝ ցույց տալով, թե պաշտպանում է հյուրին։ - Դե դրա համար էլ ասում եմ թող ամուսնանա, համ էլ գլուխ քորող

կունենա,- ասաց Արուսյակը՝ շարունակելով։- Այդքան գնում - գալիս

եք, Երկրի վրա մեկը չեղա՞վ, որ հավանեք, առնեք տուն տանեք։ - Մեզ մոտ ամուսնանալու սովորություն չկա։ Եթե ամուսնացար,

մի օր էլ պիտի ապահարզան տաս, իսկ բաժանվելը այնքան էլ հաճելի

զբաղմունք չէ։ - Ես մի ծեր զույգի եմ ճանաչում, որ միասին ապրել ու մինչև վերջ

մի բարձի վրա են ծերացել,- ասաց Արան։ - Դա երջանիկ բացառություն է:

Արուսը երկնային կենցաղավարությամբ հետաքրքրված՝ հարցրեց. - Լավ, ինչքան հասկացա, դուք մահկանացուներիս արհամարհում

եք, բայց գոնե հրեշտակներդ իրար նկատմաբ հարգանքո՞վ եք, հյուր

գնո՞ւմ եք իրար։ - Ոչ, երկնքում այդպիսի արատավոր սովորություններ չկան։

- Իսկ ասենք՝ երբ գնում եք մեծ միջոցառումների՝ կնունք, ծննդյան

տարեդարձ, հարսանիք, աղջիկների քաղցր տասնվեցամյակների՝

նվերներ տանո՞ւմ եք։

- Ոչ, դրանք երկրային ապականված սովորություններ են։

- Ձեզ մոտ դրվածքը լավ է,- ասաց Արան։- Իսկ մեզ մոտ ամեն ինչ

նվերով է որոշվում։ Առանց նվերի ոչինչ չկա։ Նվեր չտարար՝ քեզ մար-

դու տեղ չեն դնի, չեն հարգի, կմնաս մենակ ու անգործ։ - Հետո էլ ինձնից դժգոհում եք։ Ի՞նչ կլիներ ձեր վիճակը, եթե բոլորդ

անմահ մնայիք և անվերջ իրար նվեր տանեիք։ Լավ, շատ խոսեցինք,

հավաքվեք գնանք։ Սելջուկը ոտքի էր կանգնել, բայց Արան զոռով նրան նստացրեց. - Սպասիր, Արուսը սուրճի բաժակդ չի նայել։

- Ի՞նչ է նշանակում սուրճի բաժակ նայել։

- Սուրճի բաժակը ձեր ապագան է,- ասաց Արուսյակը՝ շուռ տված

Page 165: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

167

բաժակը ձեռքն առնելով։- Սուրճի բաժակը ցույց է տալիս, թե ինչպես

է դասավորվելու ձեր հետագա կյանքը, ի՞նչ դժվարություններ եք

ունենալու կյանքում։ - Իմ ապագան ինձ հայտնի է, ես մտադիր չեմ թողնել Երկրից

հոգիներ տեղափոխելու իմ շնորհակալ գործը։

- Ամոթ չլինի հարցնելը, ինչքա՞ն եք վաստակում այդ պաշտոնը

զբաղեցնելու համար,- հարցրեց Արան։ - Մենք երկրայիններիդ նման չենք, որ ամեն ինչ փողով չափենք։

Հոգիներ տեղափոխելու գործը արվում է կամավոր հիմունքներով։ - Ուրեմն ձերդ վեհանձնությունը կյանքում դժվարություններ է

ունենալու…,- բաժակի մեջ նայելով՝ ասաց Արուսյակը։ - Իմ միակ դժվարությունը դու ես և քո ամուսինը։

- Դրանք ժամանակավոր դժվարություններ են և շուտով կանցնեն։

Նեղված եք երևում։ Առողջութան մասին շատ մի մտածեք, լուրջ

հիվանդություն չունեք, բաժակը ցույց է տալիս, որ դուք ցողունվել եք

և ձեզ վտանգ չի սպառնում։ Կապրեք մինչև խոր ծերություն։ - Ի՞նչ ես խոսում, Արո՛ւս, հրեշտակներն անմահ են։ - Ես չեմ ասում, բաժակն է ցույց տալիս։ Սելջուկը անհանգիստ շարժվեց տեղում։ - Կարո՞ղ եք ինձ մի միզաման բերել։

- Մենք միզաման չենք պահում,- ասաց Արուսյակը։- Փոքր երե-

խաներ չունենք տանը, բայց զուգարանից, իհարկե, կարող եք օգտվել։ Արան Սելջուկին ուղեկցեց զուգարան...

ԿԱՐԾՐԱՍԻՐՏԸ ԻՐ ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ

Նախագահականի կիսամութ սրահում, միահեծան իշխանության

խորհրդանիշը՝ թագը գլխին, Կարծրասիրտը ձեռքերը լայն բացեց ու

սկսեց քահ-քահ ծիծաղել: Նրա վարակիչ ծիծաղը տարածվեց դահլի-

ճից դուրս։ Սպարապետական բարձունքին հասած նախկին սենեկա-

պետը, զռռացող ավանակի կամ խրխնջացող ձիու նման վարակվելով

իր նոր տիրոջից, ձայնակից եղավ նրան։ Երկուսն էլ իրար լավ էին

հասկանում և ուզում էին ասել, թե այս ինչպե՞ս եղավ, որ բախտը

շռայլորեն ժպտաց իրենց։ Տերը լրջացավ։ Լրջացավ նաև սպարա-

պետը։ - Ի՞նչ կհրամայեք, ձերդ ճաճանչափայլ գերազանցությո՛ւն։ - Ասա, սպարապե՛տ, դրսում ամեն ինչ կարգի՞ն է։ - Հանդարտություն է, ձերդ գերազանցությո՛ւն, ի՞նչ կհրամայեք։ - Հրավիրիր ինձ մոտ օրենքի պահապան Ամատունուն։ - Աչքիս վրա,- ասաց սպարապետն ու պոկվեց տեղից։ Կարծրասիրտը մենակ էր, երբ հեռախոսը զանգեց։ Ծովխաթունն

Page 166: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

168

էր, որը պահարանում թաքնված՝ հետևում էր, թե ինչ է տեղի ունենում

հարևան սենյակում: Օգտվելով դադարի հարմար պահից, քանի դեռ

Սելջուկը զուգարանում էր, նա նորից զանգեց նախագահական։ - Լսում եմ,- չոր պատասխանեց Կարծրասիրտը։ - Դու դեռ այդտե՞ղ ես։ - Այո։ - Լսի՛ր, այս հիմարը հիմա էլ խմիչքով է փոշիացնում ուղեղը։ - Ուրախ եմ։ - Շատ մի ուրախանա, դժվարությունները դեռ առջևում են։ Ինչ-

քան էլ համոզված լինես, որ մեր դիրքերն ուժեղ են, այդ երկու եղջե-

րավորներին բաց չթողնես, թե չէ ընդդիմադիր կդառնան: - Որպես ընդդիմադիր էլ կարող ենք ձերբակալել:

- Ինչո՞ւ, երբ մեր ձեռքում են: Ես դեռ կմնամ այստեղ, իսկ դու

աչալուրջ եղիր։ - Աչալուրջ եմ, իսկ ինչ վերաբերում է դժվարություններին, ապա

նրանք արդեն ետևում մնացին։ - Ինչպես թե՞… - Այդպես։ - Թողնեմ ու գա՞մ։ - Քո այստեղ լինելը ոչինչ չի փոխում, մնա այդտեղ։ Ամատունին և սպարապետը մի կողմ քաշված՝ սպասում էին։ Խո-

սակցությունը ավարտվելուն պես երկուսն էլ գոտկատեղից ծռվելով

պատիվ տվեցին։ - Խոնարհ ծառադ ներկայացել է հրամանքդ կատարելու,- ասաց

Ամատունին՝ գոտկատեղից կիսված մնալով։ - Վեր կաց, պարոն Ամատունի՛, և խոսիր ինչպես հավասարը հա-

վասարի հետ։ Այսօրվանից արգելում եմ որևէ մեկին խոնարհվել իմ

առաջ։ Արձանագրի՛ր։ Ամատունին հայացքով զննեց նախագահին և ասաց զարմանքով. - Արդյոք ճի՞շտ լսեցի, թե՞ պատրանք էր։ - Պատրանք չէ, պարոն Ամատունի՛։ Իսկ հիմա ջնջիր «նորին գե-

րազանցություն» տիտղոսը։ - Այդ տիտղոսը ջնջել կլինի՞։ - Այդպիսի՞ տիտղոսներ է ձնջել պատմությունը։ - Ջնջեմ և փոխարենը ի՞նչ գրեմ, ձերդ գերազանցությո՛ւն։ - Մոռացիր ինձ դիմելու այդ ձևը։ Դա հնի մնացուկ է։ - Արձանագրեցի, հետո՞, ձերդ գերազանցությո՛ւն։ - Դու նորից քո՞նն ես կրկնում։ Չասացի՞ մոռացիր այդ ձևը։ - Սովորություն է, ձերդ գերազանցությո՛ւն, ժամանակ կուզի մինչև

հրաժարվենք։ Իսկ ձերդ գերազանցությունը ուրիշ ի՞նչ պաշտոնա-

կան ձև է առաջարկում «ձերդ գերազանցության» փոխարեն։ - Դուք հիշողությունից թույլ ե՞ք, պարոն Ամատունի՛։

Page 167: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

169

- Ճիշտ այդպես։ Ասում եք ինչպե՞ս ենք դիմելու ձերդ գերազան-

ցությանը այսուհետև։ - Պարզապես պարոն, պարոն Կարծրասիրտ,- ասաց Կարծրասիր-

տը՝ գլուխը դժգոհ տարուբերելով։ - Ուրեմն ձերդ գերազանցության տնական անունը պարոն Կարծ-

րամի՞տ է եղել։ Սա պատմությանը միանգամայն անհայտ, բայց ակն-

հայտ փաստ է, որը հարկավոր է հավերժացնել,- ասաց Ամատունին և

արագ գրանցեց այն։ - Ոչ թե Կարծրամիտ, այլ Կարծրասիրտ, և ոչ էլ՝ Կկկ։ Գրանցիր,

պարոն Ամատունի՛։ Այսուհետև այս տարվա, այս ամսվա, այս օրվա,

այս ժամվա, այս րոպեի այս վայրկյանից Հայոց աշխարհի վրա տեր

ու տնօրեն է հռչակվում խավարի ու տգիտության հակառակորդ,

գիտության և առաջընթացի պաշտպան, լուսավորյալ Կարծրասիր-

տը՝ պարոն տիտղոսով։ - Հիանալի՜ է... - Արձանագրիր խոշոր տառերով։ - Կարձանագրեմ Տիեզերքում գոյություն ունեցող ամենախոշոր

տառերով, ձերդ գերազանցությո՛ւն։ - Մի օրինակը պահիր պատմության արխիվում, իսկ մյուս օրինա-

կը քեզ մոտ և չտարածես՝ մինչև հրաման չստանաս։ Դե հիմա քաշվիր

սրահի մի անկյուն և սպասիր հրամանի։ Քիչ հետո մենք կդիտենք մի

հետաքրիր ուղիղ թողարկում։ Ամատունին նստեց սրահի իրեն ցույց տված անկյունում՝ սպասե-

լով հրամանի, իսկ սպարապետը հավաքեց ծառայողներին ու սպա-

սավորներին, որպեսզի բոլորը ճանաչեն երկրի նոր ղեկավարին։

ՍԵԼՋՈՒԿԸ ԱՎԵԼԻ Է ԶԻՋՈՒՄ ԴԻՐՔԵՐԸ

Արուսյակը սուրճի բաժակը դեռ վայր չէր դրել։ - Ձեր սիրային գործերում նորություններ կլինեն։ Մազերը վերև

բարձրացրած սանրվածքով մի կին է երևում այստեղ։

- Բա պարոնը չասա՞ց, որ սիրային գործով չի զբաղվում։ - Հիմա ես բաժակի՞ն հավատամ, թե՞ իրեն։ - Բավական է, տիկի՛ն, դուք էլ սկսեցիք ձանձրացնել ինձ։

Արուսը սուրճի բաժակը մեկնեց Սելջուկին և ցույց տալով հատա-

կին հավաքված մրուրը՝ ասաց. - Բացե՛ք ձեր սիրտը։ - Ի՞նչ, սիրտս բացեմ մի կնոջ առաջ։ Դա անկարելի է։ Վերջ տվեք

ձեր այդ արատավոր սովորույթին,- ասաց Սելջուկը բարկացած և

բաժակը զարկեց սրահի բարձր ճաշակով նորոգված պատին՝ կեղ-

տոտելով այն սուրճի չմաքրվող մրուրով։

Page 168: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

170

- Էս ի՞նչ արեցիր,- ասաց Արան՝ ափսոսանքով պատին նայելով։ - Վեր կաց, վեր, ուշացանք։ Հիմա այնտեղ մեզ են ման գալիս։

- Ճաշը պատրաստ է,- ասաց Արուսը,- մոտեցեք սեղանին։ - Եկ, ձերդ վսեմությո՛ւն, մի կտոր հաց ուտենք, հետո կտեսնենք։ Երկու բաժակ ալկոհոլը արել էր իր գործը։ Սելջուկը նստել էր բազ-

կաթոռին և չէր ուզում տեղից շարժվել, բայց Արան ու Արուսյակը նրա

թևերից բռնած մոտեցրին սեղանին։ - Տեսե՞ք, ինչ ճոխ սեղան է գցել Արուսը։ - Ամեն անգամ վսեմությունը մեզ հյուր չի գալիս,- պատասխանեց

Արուսը։ - Կուզե՞ք շուտ - շուտ այցելեմ ձեզ։ - Ինչո՞ւ չէ, մի բուռ հայ ենք մնացել աշխարհում, վատ կլինի՞, որ

հաճախակի իրար երես տեսնենք։ - Մենք ազգություն չունենք, իսկ ինչ վերաբերում է շուտ-շուտ

այցելելուն՝ սա վերջինն է ձեր օջախում։ Նախկին բռնակալի դեմքը մռայլվեց։ Տեղավորվեցին սեղանի շուր-

ջը։ Արան կոնյակ լցրեց՝ հարցնելով. - Դու ի ծնե՞ ես հրեշտակապետ, թե՞ հատուկ պատրաստություն

ես անցել, մասնագիտացել այդ գործի մեջ։ - Ես աչքս բացել՝ ինձ հրեշտակ եմ տեսել։ Ադամին ու Եվային ես

եմ երկրից դժողք տեղափոխել։ - Ադամին ու Եվայի՞ն,- զարմացավ Արան,- քանի՞ տարեկան կտաս

նորին վսեմությանը, Արո՛ւս։ - Մի վաթսուն տարեկան։

- Այդքան էլ երևում է, բայց ո՞վ կասի, որ հինգ-վեց հազար տա-

րեկան է։

- Իմ տարիքը թիվ ու սահման չի ճանաչում։

- Հրեշտակապետության ինչպիսի՜ փորձառություն։ Ո՞վ կարող է

այդքան երկար դիմանալ նույն պաշտոնում,- զարմացավ Արան:- Բա

հո Հայաստանը չէ՞, որ շաբաթը մեկ վարչապետ փոխեն: Գիտե՞ս ինչ-

քան մարդ կա այդ պաշտոնին սպասող:- Մի շաբաթն էլ բավական է,

որ իրենց փայը լափեն ու մի կողմ քաշվեն: - Մենակ չեն լափում, կիսվում են նախագահի հետ,- ավելացրեց

Արուսը:

Սելջուկը ջղաձգվեց...

Արուսը շարունակեց.

- Ասում եք այքան տարվա փորձառություն ունեք, չէ՞. հապա փոր-ձեք ձեր մասնագիտությամբ աշխատանքի ընդունվել։ Կասեն գործը

լավ չգիտի, ծեր է, քանի որ միայն երիտասարդ գեղեցիկ կանանց են

նախընտրում, դիպլոմ կուզեն, որը դուք չունեք։ Եթե նույնիսկ ունե-նաք էլ՝ տարիքը կնայեն, մի բան պոչից կկպցնեն ու դիմումը մի կողմ

Page 169: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

171

կշպրտեն։ - Իմ փորձառությունը տիեզերական է, իսկ արագությունը՝ հրեշ-

տակային։ Ոչ ոք չի կարող ինձ հետ մրցել,- ասաց Սելջուկը՝ համտես

անելով թարմ երինջի մսով պատրաստված արգանակից։- Առաջին

անգամ եմ այսպիսի անհամ ճաշ ուտում։ - Եթե Երկրում հիմնավորվես՝ մենք քեզ համով ճաշեր կհյուրա-

սիրենք։ Սելջուկը խոժոռ հայացքով զննեց Արային։ - Չեմ ասում Երկինքը լրիվ թողնես։ Մեր երկիրը, փառք Աստծու,

երկքաղաքացիություն ընդունում է։ Ուզածդ ժամանակ արի, գնա,

գնա, արի։ - Օդային ծառայություններն էլ առաջվանը չեն,- միջամտեց Արուս-

յակը։ - Ճամփորդական ընկերությունները խնդրում են։ Ձեզ մի գործ

կճարենք մեր երկրում, կաշխատեք, հեշտ ու հանգիստ կապրեք։ Սրա

նրա հոգին առնելով՝ դուք անեծքի տակ եք ընկնում, թշնամությունից

բացի ուրիշ բան չեք վաստակում։ - Մանավանդ որ այդ գործի համար չեք վճարվում։ - Չէ, այդ բանը մի համոզեք ինձ, մեղքի տակ մի մտեք։ - Հրեշտակ մարդ ես, ի՞նչ է քեզ համար մեր երկրում աշխատանք

գտնելը։

- Եկեք եհովայական դարձեք, կոստյումով ու փողկապով, սուրբ

Գիրքը թևիդ տակ՝ դռնե դուռ, դրանց մարգարեությունը քարոզեք,-

խորհուրդ տվեց Արուսյակը։ - Աղավաղեմ քրիստոնեական ուսմո՞ւնքը։ Դա մեզ սազական չէ։

- Գիտնական դարձիր,- առաջարկեց Արան։- Այնքան գիտական

ճյուղեր կան, որոնք դեռ զբաղված չեն։ Ասենք՝ միջատաբանությունը։

Կարող ես զբաղվել ոջիլների ուսումնասիրությամբ։ - Ոջիլը որպես դասակարգ արդեն վերացել է,- ճշտեց Արուսյակը՝

ամուսնու միտքը ուղղորդելով դեպի ուրիշ մանր միջատներ։ - Ոջիլ չլինի՝ թող թիթեռ լինի, ի՞նչ տարբերություն։

- Թիթեռը ընդամենը մեկ օր է ապրում, մինչև սկսի ուսումնասիրել՝

կսատկի։ - Խավարասերներ վերցրեք, համ երկար են ապրում, համ էլ արագ

բազմանում են։ Քանի որ այդ միջատների արտաքին ու ներքին օր-

գաններն արդեն ուսումնասիրված են՝ գիտության մեջ նոր խոսք

ասելու համար ավելի շատ ուշադրություն դարձրեք դրանց հոգեկա-

նի վրա։ Պիտի աշխատեք բացահայտել այդ կենդանու բարոյական

կերպարը, իսկ եթե անբարոյական է, ապա հակառակը՝ վեր հանեք նրա անբարոյական էությունը։ - Ուրեմն նորին վսեմությունը մի խավար անկյուն քաշված՝ խա-

վարասե՞ր պիտի ուսումնասիրի ու ինքն էլ խավարասե՞ր դառնա, որ

հանկարծ մի տնային տնտեսուհի դեղ փչի վրան, սատկացնի, ամբողջ

Page 170: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

172

աշխատանքը ջուրը գցի։ - Ուրեմն թող երգիչ դառնա, այս երկրի նախագահից էլ վաստակա-վորի կոչում, շքանշաններ կստանա։ Նա այնքան առատաձեռն մարդ

է, որ ամեն մի իրեն թթու խոսք չասողին շքանշան է տալիս։ Երգչի

ժամական վարձատրությունը ամենաբարձրն է։ Ամիսը մի հարսանի-քում էլ որ երգի՝ մի տարի ճոխ կապրի: - Ո՛չ ձախ ականջս է լավ լսում, ո՛չ էլ աջը։ Արան նորից լցեց բաժակները։ Սելջուկը կոկորդն այրելով անմի-

ջապես խմեց իր բաժակը։ - Ականջները բոլորովին էլ կարևոր չեն,- խոսակցությանը վերա-

դարձավ Արան,- կարևորը, որ քո ունկնդիրները ականջներ ունենան։

Բեթհովենը երկու ականջից զուրկ էր, իր գրած սիմֆոնիաները ինքը

չէր լսում, բայց սերունդներն են լսում և դեռ կլսեն։ Մնում է գտնել մի

թուրքերեն երգարան, ընտրել տարաբախտ կյանքի մասին երգերն ու

հրամցնել հանդիսատեսին։ - Բայց թուրքերը ձեր թշնամիներն են։

- Մեր ազգի մի ստվար մասը մեծահոգաբար թշնամությունը մի

կողմ է դրել, ներել է թուրքերին և արժանին է հատուցում նրանց եր-

գարվեստին, ուրախանում նրանց հաջողություններով, լսում ու կա-

տարում նրանց երգերը։ Շատ հայեր այնքան են նվիրված նրանց, որ

ապրելով Ամերիկայի մեջ և չգոհանալով ամերիկյան կինոարվեստի

նվաճումներով, թուրքականն են գերադասում՝ չհեռանալով հեռուս-

տացույցի առջևից։ Լավ է, որ այդ հայերը «Օսկարի» վրա իրավունք

չունեն, թե չէ ամենալավ մրցանակները թուրքերին կտային։ - Ես սիրում եմ դասական և հոգևոր երաժշտություն,- ասաց Սել-

ջուկը՝ մտահոգ, գլուխը ցավակցաբար տարուբերելով, ցույց տալով,

թե իբր այդ նորությունը շատ է անհանգստացնում իրեն։ - Դասական երգի բիզնեսը հայերիս մեջ այլևս չի քայլում։ Բոլոր

դասական երգի հովիվները՝ երգահաններ, թե երգիչներ, իրենց հիմ-

նական գործը թողած՝ ուրիշ զբաղմունքով են տուն պահում,- տխուր

հառաչեց Արուսյակը։ - Դե եթե այդ գործն էլ ձեր սրտով չէ՝ եկեք ձեզ ուղարկենք Ամե-

րիկա: Այնտեղ կթոշակավորվես, խնամակալ կունենաս, ձրի կոշիկ և

միզապաշտպան տակաշորեր կստանաս,- առաջարկեց Արան։ - Ինչո՞ւ, նորին վսեմությունը տակը միզո՞ւմ է, որ տակաշոր ստա-

նա։ - Եթե չի միզում, որևէ մեկին լավություն կանի, էնքա՜ն տակը մի-

զողեր կան, որ տահաշոր չեն ստանում: Դրանք նվիրելով՝ դուք բարե-

գործի անուն կհանեք, թերթերը կգրեն ձեր մասին: - Կգնաք ծերերի մանկապարտեզ, երգ, բանաստեղծություն կլսեք,

կպարացնեն, կզվարճանաք։ Ձեզ ի՞նչ է հարկավոր այս տարիքում։

Ուրախ կյանք, ձրի ապրուստ,- ասաց Արուսյակը։

Page 171: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

173

- Լավ, եթե այդպես է, եկեք հիմա ձեր ամուսնուն տանեմ, հաջորդ

վերադարձիս կմտածեմ երգիչ դառնա՞մ, թե՞ մանկապարտեզ գնամ։ - Ժողովուրդը գիտե՞ս ինչ է ասում,- հարցրեց Արան։ - Ի՞նչ է ասում։

- Ասում է՝ գելի գլխին Ավետարան են կարդում, իսկ գելը թե՝ «շուտ

արա, ոչխարը սարն անցավ»։ - Ժողովրդի խոսքը ինձ համար մեկ գրոշի արժեք չունի, քանի որ

ես չեմ սիրում ժողովրդին,- խոստովանեց Սելջուկը՝ կոնյակով լցված

բաժակը խփելով Արայի ու Արուսյակի բաժակներին:- Այս մի բաժակն

էլ խմենք, գնանք, ողջ լինեք, ձեր կենացը։ - Ինչքան իրար տեսնենք, լավ տեսնենք,- ասաց Արան՝ մի կում

անելով։ - Դե լավ, հավաքվի՛ր, քեզ հինգ րոպե ժամանակ։

- Համբերի՛ր, կհավաքվենք,- ասաց Արան՝ Սելջուկի դատարկ բա-

ժակները թարմացնելով։ Անկոչ հյուրը ոտքի կանգնեց։ - Ո՞ւր,- հարցրեց Արան։ - Ես աշխատանքի մեջ եմ։

- Այ մա՜րդ, քեզ ի՞նչ պիտի անի երկու բաժակ կոնյակը։

- Զգոնությունս եմ կորցնում։ Վեր կաց՝ գնանք։

- Եթե ուզում ես՝ գնա, ես տնից դուրս եկողը չեմ։

- Վեր կաց, այ տղա՛, երկու բաժակ կոնյակով ու մի կտոր խաշ-

լամայով հրեշտակապետ չեն կաշառում։ - Ես ճանապարհ գնալու համար դեռ չեմ կազդուրվել։ - Քեզ կտանեմ, այնտեղ կբուժեն։ Մենք լավ բժիշկներ ունենք։

- Ամենալավ բժիշկները Գերմանիայում են։ - Դուք չկարողացաք ապացուցել ձեր երկրային կյանքի առավելու-

թյունները,- ասաց Սելջուկը՝ ձեռքի ժամացույցին նայելով։- Հիմա ուր

որ է՝ ահեղ դատաստանը կսկսվի։ - Նստիր տեղդ,- կոպտեց Արան՝ թզուկին նստեցնելով աթոռին։ - Ես ձեր պահանջները կատարեցի, հիմա ժամանակն է, որ դուք էլ

կատարեք իմ պահանջը։ Վեր կաց… - Քո կենացը դեռ չենք խմել։

- Հա,- գլուխն օրորելով համաձայնվեց Սելջուկը, կոնյակով լցված

բաժակի պարունակությունը կուլ տվեց, և նորից բառերը լեզվի տակ

սայթաքեցին։- Ես գնացի։ - Գնա՛։

- Դատարկ ձեռքով չեմ գնա այստեղից։ - Առ ու գնա՛,- ասաց Արան՝ կոնյակի կիսատ շիշը նրա ձեռքը տա-

լով։ Սելջուկը գլխին քաշելով այն՝ դատարկեց։ Եվ հանկարծ նրա դեմքը

միանգամից փոխվեց, դարձավ գունատ, չարախինդ ու սարսափազ-

Page 172: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

174

դու։ Արայի ու Արուսյակի աչքի՞ն այդպես երևաց, թե այդ փոփոխու-

թյունը իրական է: Գլխի վրա հայտնվեցին պոզեր, ձեռքերը մազոտվե-ցին, իսկ վերջավորությունները վերածվեցին այծի կճղակների։ Մարդ

ու կին սաստիկ վախեցած՝ մի կողմ քաշվեցին։ - Կարո՞ղ եմ նորից օգտվել ձեր միզամանից։

- Իհարկե՛,- հազիվ կմկմաց Արան՝ մարմնով մեկ դողալով և վախից

վարտիքը կեղտոտելով, իսկ Արուսյակը սփրթնել էր, գույն չէր մնացել

երեսին, մարմինը սարսռում էր։ Հարբած Սելջուկը Արուսի կիսատ բաժակի պարունակությունը

ևս կուլ տվեց ու վազեց զուգարան։ Արան կեղտի ծանրությունից վայր

ընկնող վարտիքը վեր քաշելով հետևեց նրան… - Սպասե՛ք, լույսը վառեմ, ձերդ վսեմությո՛ւն,- ասաց նա՝ զուգա-

րանի դռան մոտ կուչ գալով։ - Պետք չէ, ես ինքս,- պատասխանեց Սելջուկը՝ իր ետևից փակելով

զուգարանի դուռը։ Քիչ հետո լսվեցին որոտի խուլ ձայներ, ապա

քարափից թափվող առվի շռնդալից շառաչյուն։ Նորին վսեմությունը ինչպես որ ներս էր ընդունել սուրճը, կերա-

կուրն ու խմիչքը, նույն ձևով դուրս էր մղում հետույքից ու բերանից։ Վախը մի կերպ սպանելով իր մեջ՝ Արուսյակը մոտեցավ զուգա-

րանի դռանը։ - Էս ի՞նչ է անում։

- Ի՞նչ կարող է անել մարդ զուգարանում, Արո՛ւս։

- Բայց ինքը մարդ չէ։

- Օգնելու որևէ բան կա՞, ձերդ վսեմությո՛ւն,- վախից դողացող

ձայով հարցրեց Արան զուգարանի դռան ետևից։ - Ոչ, ոչ, շնորհակալ եմ ուշադրության համար,- ներսից հարգալից

պատասխանեց Սելջուկը՝ մի նոր թնդյուն արձակելով։ Այդ մեղմ

պատասխանից Արան մի քիչ սրտապնդվեց։ - Չեմ ուզում մտածեք, որ երկրային գործով եք զբաղված, և ես չեմ

բարեհաճում ձեռք մեկնել ձեզ։ - Չեմ մտածի, հանգիստ թող ինձ և չքվիր աչքիս առջևից։

Արային թվաց, թե վերանում է, և Արուսյակը իրեն մենակ զգալով,

վախեցած՝ ձեռքերը առաջ պարզեց, որ շոշափեր անտեսանելի դար-ձած ամուսնուն, բայց իզուր, նա չկար։ - Վերջ, տարա՞վ,- բարձրաձայնեց Արուսյակը։ - Դեռ ոչ,- պատասխանեց Սելջուկը ներսից։- Գնա ամուսնուդ ու-

նեցած չունեցածը հավաքիր, պատրաստիր, որ դուրս գամ ու գնանք։ Արուսյակը գնաց Արայի համար ճանապարհի պատրաստություն

տեսնելու։ - Արա՞,- կանչեց Սելջուկը, և Արան նորից հայտնվեց զուգարանի

դռան ետևում։

Page 173: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

175

- Լսում եմ, ձերդ վսեմությո՛ւն։ - Ուզո՞ւմ ես էլի խաղանք։

- Ինչպես կուզես, ձերդ վսեմությո՛ւն։ - Ես դեռ էստեղ երկար կմնամ, իսկ դու գնա խաղալ սովորիր։

- Էդ սառը ջրի վրա աղիքներդ չմրսացնես, ձերդ վսեմությո՛ւն,- շո-ղոքորթեց Արան։ - Չեմ մրսացնի, ես վերևներից եմ, ցրտին սովոր եմ։

- Կուզեի, որ ձերդ վսեմության նման բարի ու արդարամիտ հրեշ-

տակներ շատ լինեն Երկնքում։ - Ես եմ երկրորդը Երկրում ու Տիեզերքում, և ոչ ոք չի կարող չափ-

վել ինձ հետ, Բանսարկուից բացի,- չարի ուժից իր վերջին զորութ-

յունը ստանալով՝ հոխորտաց Սելջոն։ - Հա՞։

- Այո, այդ մեկը լավ իմացիր։

- Ներեցե՛ք, բայց դա խմիչքն է խոսո՞ւմ ձեր մեջ, թե՞ ձերդ վսե-

մության լեզուն։ - Խմած եմ, բայց հարբած չեմ։

- Իսկապե՞ս, դո՞ւք եք Տիեզերքի տերը։ - Ես գիտեմ ինչ եմ ասում և պատասխանատու եմ ասածներիս

համար։

- Ուրախ եմ պաշտոնիդ բարձրացման առթիվ, բայց եթե չեմ սխալ-

վում, հրեշտակապետը Տիեզերքի տիրոջից շատ երկար մղոններով է

բաժանված։ - Ես անցել եմ այդ ճանապարհը։ Լավ, դու գնա վարտիքդ մաքրիր,

նարդու քարերը շարիր ու ինձ սպասիր։ - Լսում եմ, ձերդ վսեմությո՛ւն,- ասաց Արան և մտնելով մյուս զու-

գարան՝ իրեն կարգի բերեց, օծանելիքով օծվեց և գնաց նարդու քա-

րերը շարելու։ Նա որոշել էր այս անգամ ավելի վատ խաղալ, բավա-

կանություն պատճառեր վսեմությանը և մեղմեր նրա բարկությունը։

Կարծում էր, որ դա դեր կխաղա իր փրկության գործում։ Արուսյակն այնտեղ մի ահագին ճամպրույկի մեջ նրա շորերն էր

դասավորում։ - Էդ ո՞ւր գնացիր, ի՞նչ եղավ քեզ հետ,- հարցրեց նա՝ Արայի

անսպասելի հայտնությունից զարմացած։ - Ես էլ չհասկացա, Արո՛ւս, միայն այն զգացի, որ սավառնում եմ,

բարձրանալս ու իջնելս մեկ եղավ։ - Լավ էր, որ եկար, ես այնքան էի վախեցել քեզ համար։

- Այդ ի՞նչ ես անում։ - Ճամպրույկդ եմ դասավորում։

- Ճամպրույկն ինչո՞ւ համար։

- Որ ճամփա ելնես։

- Այդպես հանգիստ էլ ճանապարհ ես դնում, հա՞։

Page 174: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

176

- Ի՞նչ անեմ, նորին վսեմության պատվերն եմ կատարում։ - Ուրեմն հաստատ ուզում է տանել, հա՞։

- Դու էլ տեսար, թե ինչքան փորձեցի համոզել, որ հետ կանգնի։ - Էդ ծանրությունը ո՞նց եմ տանելու, ոտքերս հազիվ եմ քարշ

տալիս։

- Ուզո՞ւմ ես ավելի փոքր ճամպրույկի մեջ տեղավորեմ։

- Էն պայուսյակի մեջ մի երկու ձեռք շոր դիր, հերիք է։ - Բա մի ձեռք փոխնորդ չդնե՞մ հետդ։

- Բա որ էստեղի շորերը էնտեղ մոդայից դուրս եկած լինե՞ն։ Ավելի

լավ կլինի կարգին փող դնես հետս, մինչև հարմարվեմ, աշխատանք

գտնեմ։ - Տանը առձեռն փող չունենք։

- Բանկի քարտերից մի երկուսը տուր, ճանապարհին նորին վսե-

մությանը կխնդրեմ մի քանի րոպեով բանկի մոտ կանգնի։ - Էդ փողերից շատ չհանես։

- Կհանեմ ինչքան որ պետք է։

- Դու գիտես։

- Արո՛ւս, գիտե՞ս ինչ եմ մտածում։

- Ի՞նչ։

- Որ սա հրեշտակ չէ։

- Բա ի՞նչ է։

- Հրեշտակները բարի են լինում, սա մի ուրիշ բան է։

- Ուրիշ ի՞նչ բան։

- Վախենում եմ անունը տալ։

Մինչդեռ նրանք զրուցում էին, Սելջոն իր գործն ավարտեց և եկավ

կանգնեց նրանց գլխավերևում։ Նա նորից վերադարձել էր իր նախ-

կին տեսքին և այլևս սարսափելի չէր։ Բայց քանի որ թույլ էր մարմնով

և չէր կարողանում ոտքի վրա կանգնել, փռվեց կողքի փափուկ բազ-

կաթոռին և աչքերը փակելով՝ իրեն չենթարկվող գլուխը թեքեց ուսի

վրա։ - Անհասկանալի է,- ասաց Արուսյակը՝ Արայի գունատ դեմքին նա-յելով։ - Արա՛,- ասաց Սելջուկը ծուլորեն՝ բացելով աչքերը։ - Լսում եմ, ձերդ վսեմությո՛ւն։ - Ուզո՞ւմ ես անմահ մնալ։

- Այո, ձերդ վսեմությո՛ւն, ուզում եմ։ - Անցիր մյուս սենյակ, դուռը փակիր և ապաշխարիր։

- Ինչպե՞ս, ձերդ վսեմությո՛ւն։ - Հազար անգամ փառք տուր նորին վսեմությանս, որ տեր ու տի-րակալն է համայն տիեզերքի՝ Բեհզեբուղից հետո։ Խնդրիր ինձնից,

որ արթնացնեմ քարացած խիղճս մահկանացուիդ հանդեպ, և դու

կստանաս քո ցանկացածը։

Page 175: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

177

- Ի՞նչ բառերով, ձերդ վսեմությո՛ւն։ - Այս նույն բառերով, որ ասացի։ Գնա ու հազար անգամ դանդաղ

կրկնիր։ Հակառակի պես Արան մտավ հենց այն ննջարան, որտեղ թաքնվել

էր Ծովխաթուն Անպետքյանը, բարձրացավ մահճակալի վրա, ծալա-պատիկ դիրք ընդունեց և սկսեց իր երկարաշունչ աղոթքը, որ ժամեր

պիտի խլեր նրանից մինչև որ ստանար ապրելու բաղձալի իրավուն-քը…

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՆ ԱՅԴ ՊԱՀԻՆ

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես էր Ազգային Անվտանգութ-

յան Ծառայությունը ազգի անվտանգությունից ելնելով, Արա Հովա-

կիմյանի տանը գաղտնի տեսախցիկ տեղադրել: Կարծրասիրտը միացրել էր հեռուստացույցը և հրճվանքով դի-

տում էր այնտեղ իր արկածները շարունակող Սելջուկ Գողունյանին՝

համոզված լինելով, որ նրա առաջ արդեն փակ են Բաղրամյան 26 - ի

դռները։ Ամբակում Ամատունին իր մատյանի մեջ գրի էր առել այն ճիշտ

անունն ու արտահայտությունները, որոնք պարտավոր էր օգտագոր-

ծել նոր տիրակալին դիմելիս և հիշողության մեջ ամրապնդելու հա-

մար հաճախ էր աչքի անցկացնում այդ գրառումները, բայց դժվա-րանում էր հիշել։ Եվ ահա մեկ անգամ ևս ինքն իրեն ստուգելով և

փորձելով հիշել՝ ասաց. - Պարոն Կարծրասի՛րտ, երևելիները, նախարարներն ու երեսփո-

խանները ձերդ վեհանձնության տեսակցությունն են խնդրում։ - Նորի՞ց ձերդ վեհանձնություն,- գլուխը բացասաբար տարուբե-

րելով ասաց Կարծրասիրտը,- հրավիրիր, թող գան։ - Մոտ եկեք, տյա՛րք և տիկնա՛յք և հրամեցեք նստել,- ասաց Կարծ-

րասիրտը։ - Թույլ տուր ներկայացնեմ, ձերդ… պարոն Կարծրասի՛րտ,- ասաց

Ամատունին և թեև դա իր գործը չէր, բայց ստիպված լինելով կատա-րել նոր նախագահի կամքը՝ անցավ նրանց ներկայացնելուն։- Ահա

Աչքը, որը կլինի ձեր տեսողությունը, Ականջը, որ պիտի լինի ձեր

լսողությունը, Բերանը, որը ձեր խոսքն է, Շոշափելիքը՝ մի քիչ թեթև-

աբարո վարքով և Քիթը, որը կծառայի ձեզ որպես հոտառություն։ - Առանց շոշափելու էլ զգում եմ, որ նորին գերազանցության աթո-

ռը զբաղեցնողը ինքնակոչի մեկն է,- ասաց Շոշափողը։ Քիչ կային նրա նման գեղեցիկ ու հմայիչ արտաքինով կանայք

Բաղրամյան 26-ում։ Նա միշտ կիսամերկ էր, Եվայից մի քիչ ավելի

Page 176: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

178

պարկեշտ հագնված, հպարտանում էր իր մարմնով և սիրում էր ցու-

ցադրել այն, որին տեսնելիս նախկին նախագահը կնոջ՝ Ուստիանի

ահից, աչքերը փակում էր։ Նոր տիրակալը թեև ինքնակոչ էր, բայց

Շոշափողը որոշեց գայթակղել նրան։ Նա սեթևեթելով մոտեցավ

Կարծրասրտին, նստեց նրա գրկին, շոյեց մարմինը, գլուխը դրեց նրա

կրծքին, չիմանալով, որ դրա տակ թաքնված է մի կարծր սիրտ։ Նոր

տիրակալը խուսափեց նրանից, մի կողմ հրեց այդ գեղեցկուհուն՝ իր

կոպիտ վարմունքով հիասթափեցնելով նրան։ Շոշափողն իրեն ան-

տեսված զգալով՝ որոշեց ոչ մի կապ չունենալ այդ նոր տիրոջ հետ։ - Նախկին տիրակալը չօգտագործեց իմ ականջները, որոնք ես

նրան էի տրամադրել հանուն իր վերելքի, և նա գահավիժեց։ Չեմ

լսում նոր ինքնակոչ տիրակալի սրտի տրոփյունն ու շնչառությունը։

Կատակի ժամանակ չէ, ազատեք այդ գահը և հեռացեք,- պահանջեց

Ականջը՝ քաշվելով մի կողմ։ - Ինչքան էլ որ ծերացած լինեմ և աչքերիս լույսը թուլացած, բայց

հարկավոր լույսը կտամ իմ տիրոջ աչքերին, եթե տեսնեմ նրան, բայց

նա դեռ չի երևում ինձ,- ասաց Աչքն ու կանգնեց մյուս երկուսի կող-

քին։ - Ո՞ւր է այն անուշ բուրմունքը, որ ո՛չ առաջվա տիրոջ մարմինն

ուներ և ո՛չ էլ նոր տիրոջից եմ առնում այն,- ասաց Քիթը՝ ինքը ևս

չգոհանալով նոր տիրակալից։ - Չկա այն քաղցր լեզուն, որ չորացել է այս ինքնակոչի բերանի մեջ,-

ասաց Լեզուն՝ իր հերթին հրաժարվելով նոր տիրակալից։ Կարծրասիրտը խոր հիասթափությամբ ոտքի ելավ, փողկապն

ուղղեց, հազաց, մի արհամարհական հայացք նետեց զգայարաննե-

րին և, ի հեճուկս Լեզվի, ասաց իր համառոտ, բայց համոզիչ խոսքը. - Պարոնայք և տիկնա՛յք, հարգելի նախարարնե՛ր, երեսփոխան-

ներ, երևելինե՛ր, ես եկել եմ ձեզ հպատակվելու և ձեզ ծառայելու։ Ինչ

որ ունեմ՝ միտքս և անձս, ինձ համար չէ, այլ ձեզ համար։ Դուք գերի

եք, իսկ ես եկել եմ ձեզ ցույց տալու, թե որն է ազատությունը։ Դուք

վախեցած եք, ես բերել եմ ձեզ համարձակություն։ Դուք կույր եք

երկու աչքից։ Ես եկել եմ բացելու ձեր աչքերը։ Խավարի մեջ եք, եկել

եմ ցրելու ձեզ պատած խավարը։ Իսկ այն, ինչ ուզում եք տալ ինձ հինգ

երևելիներդ՝ ես ավելին ունեմ։ Դրանք ինձ հարկավոր չեն։ Դրանք,

հարգելի զգայարաննե՛ր, կարող եք պահել ձեզ, կամ էլ ծառայեցնել

ում որ կուզեք։ - Ուրիշ էր մեր նորին գերազանցությունը, և այն, ինչ ասում եք դուք,

մենք վաղուց ստացել ենք նրանից,- խոսեց մի նախարար, որի միակ գործը նախկին տիրակալին քծնելն էր, և բոլորը համաձայնվեցին նրա

հետ։ Կարծրասիրտը մնաց մենակ։ Նրան նեցուկ կանգնող չմնաց

բացի նոր սպարապետից, Ամատունուց և Լուսավորության նախա-րարից։ Բայց նոր նախագահը չէր հուսահատվում։

Page 177: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

179

- Ուզո՞ւմ եք տեսնել ձեր նորին գերազանցությանը, պարոնա՛յք և

տիկնա՛յք։ Տեսե՛ք,- ասաց նա և կարգադրեց սպարապետին, որ տե-սախցիկի մեջ երևացող պատկերը փոխանցի պատի վրա։ Սպարապետը կատարեց հրամանը։

- Խնդրեմ, հիացեք ձեր նախկին տիրոջով։ Պատկերի մեջ պարզ երևում էր, թե ինչպես է Արուսյակը ճամպ-

րուկից հանում Արայի զգեստներն ու տեղավորում ձեռքի պայուսակի

մեջ։ Սելջուկը, որ աչքերը փակ նիրհում էր, հանկարծ մի խոր հոգոց

հանեց, արթնացավ, աղերսող աչքերով նայեց Արուսյակին, և նրա

որովայնից դուրս թռավ թախծոտ մի հառաչ. - Օրիո՜րդ… Արուսյակը վախեցած շրջվեց դեպի հրեշտակապետ կոչեցյալը, և

ո՜վ զարմանք. Նորին վսեմությունը բարի, սիրահարված աչքերով

իրեն էր նայում։ Հետո նա ձեռքը տարավ դեպի կրծքավանդակն ու

դարձյալ մի թախծոտ բառաչ արձակեց. - Սի՜րտս, սի՜րտս… - Ի՞նչ եղավ, ձերդ վսեմությո՛ւն։ Սպասեք, ես հիմա կօգնեմ ձեզ,-

ասաց Արուսյակը և բռնելով Սելջուկի ձեռքը՝ ստուգեց զարկերակի

աշխատանքը։ - Ձեր սիրտը չէ, աղիքներն են, լուծ էիք, չէ՞։

- Սրտիս մեջ ծանրություն եմ զգում։ - Այստեղ ոչ մի ծանրություն էլ չկա։ - Այնտեղ մի կին կա նստած։

- Ուրեմն «Վայագրան» աշխատեց։ Իսկ մեջդ ուրիշ՝ մի տեսակ

ցանկություն չի՞ առաջանում։ - Առաջանում է։

- Ի՞նչ է առաջանում։

- Ծնկներս են թուլանում, և ոչ միայն ծնկներս… - Դա լա՞վ է, թե՞ վատ։ - Լավ, կյանքումս այդպիսի զգացում չեմ ունեցել… - Ահա ձեր տիրակալը, դեմքը քողարկած է, բայց ձայնից հո ճա-

նաչեցի՞ք,- ասաց Կարծրասիրտը՝ հրամայելով սպարապետին պատ-

կերը հանել պատի վրայից։

- Ինքն է, նվաստացած չոքել է մի տիկնոջ առաջ և սե՞ր է աղերսում

նրանից,- ասաց առողջապահության նախարարը հեգնանքով։- Ավելի

լավ կլիներ՝ կույր լինեի և չտեսնեի այդ նվաստացումը։ - Իսկ ես կհանեմ ականջներիս բուրդը, որպեսզի ավելի լավ լսեմ

նոր տիրակալիս,- ասաց լուսավորության նախարարը։ - Մեզ հարկավոր չէ այդպիսի նորին գերազանցությունը,- լսվեց մի

ուրիշ նախարարի ձայն։ - Իսկ դո՞ւք, պարոնա՛յք,- դիմեց Կարծրասիրտը մյուսներին։- Ի՞նչ

կասեք։

Page 178: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

180

- Ցածրակարգ արարած է,- ձայնեցին նախարարները։ - Ներեցե՛ք, լավ չտեսա, հավանաբար աչքերս ակնոցի կարիք ու-

նեն,- ասաց մի ծերունի նախարար։

- Ինչո՞ւ է փափկացրել իր կոշտ լեզուն,- արտահայտվեց մեկ ուրիշը

զարմացած։- Ժամանակն է հրաժարվել այդպիսի նախագահից։ Եվ հենց այդ պահին էլ Կարծրասիրտը հանդես եկավ մի նոր, ավե-

լի կրակոտ ճառով և բոլորին գերելով ու հմայելով՝ ձայների ճնշող

մեծամասնությամբ ընտրվեց նախագահի պաշտոնակատար։ Հետո,

երբ տեղի ունենային արտահերթ ընտրությունները, պիտի կայանար

հանդիսավոր օծումը։

ՍԵՐԸ ԵՎ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈԻՆԸ

Արան, մահճակալի վրա ծալապատիկ նստած, փրկության աղոթ-

քի խոսքերն էր կրկնում, երբ հեռախոսի մեջ հնչող մի ախորժալի

երգեցիկ ծլնգոց հասավ ականջին։ Նա չորս կողմ նայեց, և երբ զան-

գը կրկնվեց՝ զգաց, որ զգեստապահարանից է։ Մտքով անցավ, որ

Արուսյակը կարող էր հեռախոսը թողած լինել այնտեղ։ Նրա հեռա-

խոսի ձայնը նույնպես երգեցիկ էր, բայց ավելի դուրեկան։ Արան

աղոթքը բերանին՝ իջավ մահճից, գնաց դեպի պահարանի դուռը, այն

դեպի իրեն քաշեց, բայց կարծես մեկը ներսից պինդ պահելիս լիներ ու

չթողներ, որ բացվի։ Դուռը բացվեց և պահարանի մեջ երևաց նույն

ինքը՝ դերձակը, ինչպես նրան ներկայացրել էր Արուսյակը։ - Դերձա՜կ սրիկա՛,- բղավեց Արան՝ բռնելով նրա օձիքից։ - Իզուր եք խանդում ինձ։ Ես բերեցի ձեր կնոջ նոր զգեստը, և դուք

այնքան կույր եք, որ չեք տեսնում ձեր կնոջը այդ շքեղ հագուստով։ - Ես քո հաշիվը հետո կմաքրեմ, հիմա ինձ հարկավոր է պայքարել

ապրելու համար,- ասաց Արան և «դերձակի» օձիքը բռնած՝ շարու-

նակեց աղոթել. «Հազար փառք եմ տալիս նորին վսեմությանդ, որ

պաշտոնով երկրորդն ես տիեզերքում, խնդրում եմ քեզ, որ արթնաց-

նես քարացած խիղճդ մահկանացուիս նկատմամբ և փրկես…»։ - Ես եմ հիմա ձեր տերը և ինձ պիտի ուղղեք փառքի այդ խոսքերը։

Դուք միայն ինձնով կարող եք ապրելու իրավունք ստանալ,- ասաց

«դերձակը»՝ ընդհատելով Արայի աղոթքը։ - Լռիր, շուն շան որդի՛, սատանայի ճո՛ւտ… - Դուք նորից անպատվո՞ւմ եք սատանայի ճտերին, դրա համար

պատասխան եք տալու։ Արան աղոթքը բերանին, «դերձակի» օձիքից բռնած, քարշ տվեց

դեպի դուռը և երբ բացեց այն՝ լսեց սենյակից եկող խոսակցությունը։ - Ձեզ պետք է փրկվել, ձերդ վսեմությո՛ւն,- ասում էր Արուսը։

Page 179: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

181

- Ինչպե՞ս,- լսվեց «հրեշտակապետի» ձայնը։ - Արը որ ասում էր, այն փողոցային աղջիկներով։ Ասում եք ի՞նչ կին

է նստած ձեր սրտում։ - Պիտի օգնեք ինձ։ - Ես ոչինչ չեմ կարող անել, դիմեք սրտի մասնագետի։ - Դուք եք իմ սրտի մասնագետը, տիկի՛ն։ Ես սրտիս դռները փակ

եկա ձեզ մոտ, բայց վերադառնում եմ՝ տանելով այնտեղ նստած մի

չքնաղ էակի։ - Չեմ հասկանում, ո՞վ է այնտեղ, որտեղի՞ց հայտնվեց այդ չքնաղ

էակը։ - Դուք մտաք իմ սրտի մեջ և գրավեցիք այն։ Հիմա խնդրում եմ,

եթե կարելի է, ստուգեք ձեր սիրտը, և դուք էլ ինձ կգտնեք այդտեղ։ - Ես ձեզ չեմ տեսնում իմ սրտում։

- Ուրիշ որտե՞ղ կարող եմ լինել ես։

Արան բաց թողեց «դերձակի» օձիքը և գոռաց դռան մոտից. - Ուրիշ սրտերում որոնիր քեզ, գնա ոստիկանատուն, խուզարկել

տուր ինչ սիրտ որ կուզես և հեռու քաշվիր իմ կնոջից։ Արան «դերձակի» վիզը ոլորելով դուրս հանեց ննջասենյակից։ Եվ

այդ պահին տեղի ունեցավ մի բան, որին ոչ ոք չէր սպասում: Դերձակ

կոչեցյալի դեմքը քողարկող արհեստական դիմակաշին պատռվեց

Արայի ձեռքի տակ, և բացվեց Ծովխաթուն Անպետքյանի դեմքը: Իսկ երբ Սելջուկը տեսավ նախկին վարչապետին և ներկա դես-

պանին՝ միանգամից փոխվեց, դարձավ առաջվա բռնակալն ու ոռնաց

ամբողջ կոկորդով. - Երկարակա՜նջ ավանա՛կ, հաստագլո՜ւխ արարա՛ծ, դու ի՞նչ գործ

ունես այստեղ։ - Անհանգիստ էի քեզ համար, պարոն նախագա՛հ,- ասաց Ծովխա-

թուն Անպետքյանը՝ դիտավորյալ «նախագահ» բառը շեշտելով, որ-պեսզի բացի առեղծվածը:- Ուշանում էիր, և ես էլ ստիպված՝ եկա քո

ետևից։ Վախենում էի, որ հանկարծ փորձանքի չհանդիպես։ - Չքվիր այստեղից, ապիկա՛ր։ - Զսպիր բարկությունդ, ձերդ գերազանցությո՛ւն։ - Ո՞ւմ ես թողել դեսպանատունը, հոտած գլո՛ւխ։

- Այնտեղ ամեն ինչ կարգին է, բայց եթե ձերդ գերազնացությունը

ուզում է, որ չքվեմ, հենց այս րոպեիս կարող եմ գնալ։ - Չքվելուց առաջ բարի եղիր մատուցել իմ միզամանը։ - Ուրեմն միզաման մատուցո՞ղ ես աշխատում, հա՞, բա ասում էիր,

թե մեծ պաշտոնի ու անսպառ կարողության տեր ես, ստախո՛ս,- գո-

ռաց Արուսյակը Ծովխաթուն Անպետքյանին այդքան խեղճացած

վիճակում տեսնելով։ - Ես չեմ հրաժարվում իմ խոսքից, Արուսյա՛կ, և դու այս հիմարին մի հավատա,- Սելջուկին մատնացույց անելով՝ փորձեց արդարանա-

Page 180: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

182

Ծովխաթունը: - Սպասիր, չգնա՛ս,- ասաց Արուսյակը, մտավ ննջասենյակ և քիչ

անց վերադարձավ փոխված հագուստով՝ հետը բերելով Ծովխաթու-նի նվիրած զգեստը։ - Առ, հարկավոր չէ ինձ,- ասաց նա՝ զգեստը շպրտելով նրա երեսին։ Ծովխաթունը թեև համոզված էր, որ Սելջուկը տապալված է, բայց

զգույշ լինելու սովորությունը նրան ստիպեց սեփական արժանա-պատվությունը վիրավորող ամեն տեսակի խոսքեր լսել, այս անգամ

նույնպես չհակաճառեց բռնակալին՝ համաձայն լինելով այս տանը

մարսել ամենամեծ վիրավորանքը, իսկ նախագահականում իրակա-նացնել իշխանափոխությունը։ - Հեռացե՛ք այստեղից, պարոն նախագա՛հ,- մեղմ հրամայեց Արու-սյակը: - Տիկի՛ն, իսկ եթե ձեր ասած այդ խուզարկությունը հայտնաբերեց

ինձ ձեր սրտում, կուզե՞ք որ ես ապրեմ այնտեղ։ - Իմ կնոջ սրտի դռները փակ են քո առաջ, Սելջուկ սրիկա՛, տանս

դռները նույնպես,- ասաց Արան՝ ձեռքի կտրուկ շարժումով պատռեց

Սելջուկի դեմքը քողարկող դիմակաշին և ցույց տալով տան դուռը,

ասաց։- Լավ իմանալով, թե ինչքան ստոր, վրեժխնդիր ես դու, լավ

գիտակցելով, թե ինչ է սպասվում ինձ, քեզ համեստորեն դուրս եմ

անում իմ տնից։

ԱՄԱՏՈՒՆԻՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈԻՆԸ

- Ձերդ ճաճանչափայլ վեհանձնությունը ավելի բարձր աթոռների

է արժանի,- շողոքորթեց սենեկապետի պաշտոնը դեռ վայր չդրած

նորընծա սպարապետը իր նոր տիրոջը, երբ նա հերթական ստուգ-այցն էր իրականացնում։ - Ի՞նչով է զբաղված Ամատունին,- առանց սպարապետի շողոքոր-

թությունից շոյվելու, չոր հարցրեց Կարծրասիրտը։ - «Դարի Կանոնագիրքն» է ավարտին հասցնում։ - Արդե՞ն,- զարմացավ Կարծրասիրտը։- Ուղեկցիր ինձ նրա մոտ։ - Աչքիս վրա,- ասաց սպարապետը և թիկնապահներ հրավիրելով,

ուղեկցեց իր տիրոջը Ամատունու աշխատասենյակ։ Կարծրասիրտը լսելով հնաոճ գրամեքենայի ստեղների համաչափ

ձայնը՝ զսպեց զայրույթն ու ասաց. - Զարմանում եմ պարոն Ամատունու վրա։ Այս դարում, գիտական

մեծագույն հեղաշրջումների այս ժամանակաշրջանում ամբողջ աշ-

խարհում ուրիշ մեկի չեմ ճանաչում, որ այնպես կառչած լինի իր հնա- ոճ գրամեքենային, ինչպես այս մարդը։

Page 181: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

183

- Այդ մարդը դեռ շարունակում է խարխափել հնի մեջ և ապրել իր

Եվայով,- չարախոսեց սպարապետը՝ բացելով Ամատունու աշխա-

տասենյակի դուռը։ - Սահմանադրությունը, որ «Դարի Կանոնագիրք» կոչեցի, և որը

նվաստս խոստացել էր գրել, պատրաստ է, ձերդ… պարոն Կարծրա-

սի՛րտ,- տեղից վեր կացավ և զեկուցեց Ամատունին։ - Ծավալո՞ւն է,- հետաքրքրվեց տիրակալը։ - Ընդամենը ութ հարյուր էջ, ձերդ… պարոն Կարծրասի՛րտ։

- Ընթերցե՛ք։ - Բոլո՞րը… - Ոչ, միայն սկիզբը։ - Հիմա կընթերցեմ, ձերդ… պարոն Կարծրասի՛րտ,- ասաց Ամա-տունին և մեքենագրված թղթերից առաջին էջը հանելով՝ մաքրեց

կոկորդն ու սկսեց կարդալ. «Արդ բարիօք է եւ գեղեցիկ բնութեամբ,

եւ մեզ եւ ամենայն արարածոց, որ ի վերայ Երկնից՝ յօգուտ եւ ի

դարման, իբրեւ ճրագ մի ի մեծի տանն ձեղուան եւ յատակի լուացեալ՝

առ ի զխաւարն եւ զստուէրն զերկուց մեծացն անօթոց ի բաց ի մէջոյ

փարատելոյ։ Բայց ինքն եթէ իցէ եւ եթէ չիցէ՝ զայն ոչ գիտէ…»։ - Այս ի՞նչ եք գրել, պարոն Ամատունի՛։ - «Դարի Կանոնագիրքը», ձերդ պարոն... Կարծրասի՛րտ։ - Այդ ի՞նչ լեզու է։ - Գրաբար է, ձերդ գերազանցությու՛ն, այն լեզուն, որով Աստված

խոսեց Ադամի ու Եվայի հետ։ - Նախ Աստված Ադամի ու Եվայի հետ ոչ թե գրաբարով է խոսել,

այլ նախագրաբարով... - Ներեցեք, ձերդ բարեծնությո՛ւն, բայց իմ սեփական ականջով եմ

լսել, թե ինչպես էր տեր Աստված հենց այս լեզվով խոսում իմ և իր

ստեղծած արարածների հետ: - Ո՛չ այդ Ադամն ու Եվան և ո՛չ էլ քո այդ գրաբարը հարգանք չեն

ներշնչում ժամանակակից քաղաքակրթության համար։ - Ադամը՝ այո, քանզի նա մարդ չէր ընդհանրապես, բայց Եվայի

մասին պիտի խնդրեի, որ վերապահումով արտահայտվեք։ Նույն

պատշաճ հարգանքը կխնդրեի ունենայիք նաև գրաբարի հանդեպ,

քանզի այն իսկական հայերենն է։ Կարծրասիրտը, ինչպես բոլոր բարձր պաշտոնյաները, աչքի չէր

ընկնում հայասիրությամբ, և զարմանալի կլիներ, եթե նա խրախու-

սեր հին հայերենով գրված «Դարի Կանոնագիրքը», որը ընդամենը

պիտի փոխադրվեր ժամանակակից գրական հայերենի։ - Դուք հավանաբար մոռացել եք, թե որ դարում եք ապրում, պա-րոն Ամատունի՛։ - Քսանմեկերորդ դարում, ձերդ… պարոն Կարծրասի՛րտ։

Page 182: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

184

- Ո՞ւմ համար եք գրել, ո՞վ է հիմա գրաբար խոսում, ո՞վ է կարդալու

ձեր «Դարի Կանոնագիրքը»։ Իսկ այս ի՞նչ ուղղագրություն է։ Ոչինչ

չհասկացա ձեր կարդացածից։ - Հայերեն, Մեսրոպյան դասական ուղղագրություն։ - Գոնե գրեիք նոր, աբեղյանական ուղղագրությամբ, որպեսզի

գիտունն էլ, տգետն էլ կարողանան կարդալ։ Փոխե՛ք, անմիջապես

փոխե՛ք։ Գրեք լատինատառ կամ ռուսատառ հայերենով, որով պատ-

րաստվում ենք գրել և խոսել։ - Ներեցեք, պարոն… ձերդ Կարծրասի՛րտ, բայց իմ գրամեքենայի

ստեղները չեն կարող մեքենագրել այդ խառնածին տառերը։ Կարծրասիրտը առաջին անգամ ձայնը բարձրացրեց, և նրա բար-

կությունը ճակատագրական եղավ Ամատունու համար. - Ձեր հնաոճ գրամեքենայի ստեղներով և ձեր այդքան սիրած

գրաբար լեզվով գրեք ձեր թոշակի անցնելու դիմումը։ Ամատունին, որ նրանից պակաս զայրացած չէր, արագ մեքենա-

գրեց պահանջվող դիմումն ու մեկնեց նախագահի պաշտոնակատա-

րին, որը արագ աչքի անցկացրեց գրածը, որտեղ Ամատունին իրեն

կոչում էր բռնակալ, հին տիրակալի շարունակությունը, համարելով

նրան ոչ պակաս խավարամիտ, դաժան, քինախնդիր և վրիժառու,

որի հետ անհամատեղելի համարելով իր հետագա աշխատանքը՝

խնդրում էր ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից։ - Այս ի՞նչ եք գրել,- երկրորդ անգամ ձայնը բարձրացրեց Կարծ-

րասիրտը։ - Ես պատասխանատու եմ իմ գրածի համար,- ասաց Ամատունին,

վերցրեց գրամեքենան և դուրս եկավ աշխատասենյակից։ - Պարոն Ամատունի՛,- ձայն տվեց Կարծրասիրտը նրա հետևից։ Ամատունին ուշադրություն չդարձնելով նրա կանչին՝ հեռացավ

միջանցքով։ - Հետ եկե՛ք,- գոչեց Կարծրասիրտը,- այդպես չեն հեռանում։ Ամատունին իրեն անհայտ մի արագություն հաղորդելով ոտքերին,

իջավ սանդուղքով... - Ոչինչ,- ասաց բռնակալը՝ ատամները կրճտացնելով,- ինչպես որ

գնացիր, այնպես էլ հետ կգաս։

ԴՈՒ ՀԱՓՇՏԱԿԵՑԻՐ ԻՄ ԱԹՈՌԸ

Իշխանության ղեկը ձեռքն առնելու ախորժակով Ծովխաթուն Ան-

պետքյանը կանգնեց ընդունարանի դռան մոտ, և երբ առանց հապա-ղելու բացեց այն, մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ նախագահի

աթոռը զբաղված։ - Երբեք չէի մտածի, որ ձերդ գերազանցությունը ավելի շուտ կժա-

Page 183: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

185

մաներ։ - Առաջ եկեք, պարոն դեսպա՛ն,- լսվեց ձայնը սրահի խորքից։ - Ձերդ գերազանցությունը երբեք այդքան սիրալիր չի եղել ինձ

հետ,- ասաց Ծովխաթունը՝ հանգիստ առաջ գնալով դեպի կիսամութ

սրահի խորքում դրված աշխատասեղանը։ Եվ ի՞նչ, աթոռին նստած

էր ոչ թե իր իմացած բռնակալը, այլ Կարծրասիրտը… - Պարոն Կարծրասի՞րտ կամ հավատարիմ ծառա՛… - Այո, ես եմ, ձեր նախկին հավատարիմ ծառան, իսկ այժմ արդեն

այս երկրի տերը։ - Ուրեմն դուք հափշտակեցիք այն աթոռը, որ ի՞նձ է պատկանում,

թե՞ պարզապես կատակում եք։ - Զգույշ արտահայտվեք, պարոն դեսպա՛ն, եթե չեք ուզում ընդ-միշտ հեռանալ պաշտոնից։ - Ոչ, ոչ, ի՞նչ եք ասում, ես պարզապես չգիտեմ ինչպես դիմել ձեզ.

նորի՞ց ձերդ գերազանցություն… - Պարզապես պարոն նախագահ և վերջ։ - Ձերդ վսեմությունը արժանի է ավելի բարձր տիտղոսների։ - Նույնը ես եմ ասում,- մեջ մտավ սպարապետը՝ օգտվելով շողո-քորթելու հարմար առիթից։ - Տիտղոսը չէ կարևորը, կարևորը գործն է, հարգանքը՝ դիմացինի

նկատմամբ, ազատությունը, անկաշկանդությունը, վեհ և անձնվեր

ձգտումները,- հերթական փքուն խոսքերը շռայլեց Կարծրասիրտը։

- Ես պատրաստ եմ բոլոր ուժերով նեցուկ կանգնել նորին մեծու-

թյան բարեկարգումներին։ Առաջարկում եմ բարձրակարգ և ստորա-

կարգ նոր պաշտոնների, դատավորների ընտրություն, նոր կանո-նագիրք… - Դուք, որպես դեսպան, օգտակար գործեր կարող եք անել։ - Ես կառաջարկեի ինձ դարձնել ձեզ տեղակալ, որպեսզի ավելի

օգտակար լինեմ մեր երկրին ու ժողովրդին։ - Գիտե՞ք ինչ է ասում ժողովրդական խոսքը։ - Ի՞նչ է ասում։ - Ասում է՝ շուն լինեմ, տեղակալ չլինեմ, որովհետև տեղակալները

շան նման չարչարվում են։ - Ես կգերադասեի շուն լինել։ - Բայց ամեն մի շուն չէ, որ արժանի է տեղակալի պաշտոնին, պա-

րոն Ծովխաթո՛ւն։ Բացի այդ՝ ես թույլ չեմ տա ինձ շահագործել ձեզ,

ինչպես շուն։ - Ես գերադասում եմ շահագործվել, բայց լինել ձեր երկրորդը։ - Դուք որպես դեսպան էլ կարող եք շահագործվել, եթե, իհարկե,

ուզենաք։ - Չեմ առարկում նորին գերազանցության կամքին։

Page 184: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

186

- Այս րոպեից կարգադրում եմ նոր ծննդյան վկայականներ տալ

բոլոր խավարապաշտ ծառաներին՝ նոր փոխված անուններով։ - Եվ ի՞նչ պիտի գրենք հին անունների փոխարեն։ - Խավարը կվտարենք այս երկրից, բոլորին կգրենք լուսապաշտ։ - Կանչե՞նք պարոն Ամատունուն։ - Ինչո՞ւ եք կանչում Ամատունուն։ - Թող գա և գրանցի։ - Ամատունին ազատված է պաշտոնից իր սեփական դիմումի հա-մաձայն։ Թող նա վայելի իր ծերության թոշակը, իսկ դուք կստանձնեք

նրա պարտականությունները։ - Այդ չնչին դրամի դիմաց, որ ես պիտի ստանամ Սահմանադիր դա-

տարանի նախագահի և դեսպանի պաշտոնում աշխատելու համար,

գիշերները ցերեկ կդարձնեմ հանուն մեր հանրապետության։ - Դուք կթողնեք դեսպանի պաշտոնը։ - Նոր պաշտոնում աշխատավարձի բարձրացում սպասվո՞ւմ է։ - Գանձարանը դատարկ է, ճիշտ է, նորին գերազանցության միզե-

լու տակառների համար այլևս գումարներ չեն ծախսվի, բայց դա չի

նշանակում, թե շուտով կփակվի մեր տնտեսական ճեղքվածքը։ Մենք

դեռ շարունակում ենք մեր աշխատավարձերի մի մասը հատկացնել

մեր երկրի սահմանները պահպանող և մեր խաղաղությունը ապա-

հովող մարտիկների հիմնադրամին։ - Դուք շարունակում եք նախկին բռնակալի սխալները, պարոն

Կարծրասի՛րտ։ Իսկ ի՞նչ եք մտածում այն լուսավոր ճեղքի մասին, որը

այդքան անհանգստություն պատճառեց մեր նախկին տիրակալին։

Թերևս քանդենք այն և նորից կառուցենք։ - Գանձարանը դատարկ է, առայժմ խոսք լինել չի կարող այդ ճեղքի

մասին։ Իսկ հիմա բոլորդ ազատ եք, հանգիստ թողեք ինձ, ես պիտի

խորհեմ և արարեմ։ - Ձեզ հանգիստ թողնելուց առաջ կուզեի հարցնել, թե արդյոք

նորին վսեմությունը պահանջ չի՞ զգում միզամանի։ Ուզում եմ ասել

պետք չէ՞ մատուցել նորին գերազանցության միզամանը,- հարցրեց

Ծովխաթունը հեգնախառն քծնանքով։ - Հիմա պետք չէ, հետո կբերեք։ - Իսկ ձերդ վսեմությունը նո՞րը կկամենա, թե՞ կուզենա օգտվել հին

միզամանից։ - Ամեն մի հին հարկավոր է փոխարինել նորով։ - Ձերդ վսեմությունը նկատի ունի նաև պաշտոնյաների՞ն։ - Այո, բայց ես գնահատում եմ ձեր վաստակը, դա ձեզ թող չմտա-

հոգի։ - Շնորհակալ եմ։ - Կարող եք հանգիստ խղճով հեռանալ։ Ծովխաթունը հեռացավ, բայց ոչ հանգիստ խղճով...

Page 185: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

187

Կարծրասիրտը կանչեց սպարապետին և կարգադրեց. - Սպարապե՛տ, գործիր։ Սպարապետը հասկացավ տիրոջ ակնարկը… - Աչքիս վրա,- ասաց նա և դուրս եկավ Ծովխաթունի հետևից,

որպեսզի արդարացնի իր նոր պաշտոնը… Չնայած նոր ղեկավարը ցանկություն հայտնեց ամեն մի հին փո-

խարինել նորով, սակայն սպարապետը մնաց իր հին համազգեստի

մեջ՝ շարունակելով հարգանքի տուրքը սուլթանին։ Եվ հենց այդ հա-մազգեստով էլ նա մի քանի բաշիբոզուկների իր ետևից գցած գնաց

հաշվեհարդար տեսնելու Ծովխաթուն Անպետքյանի հետ, որն արդեն

գահակալ դառնալու հույսը կորցրած՝ մտքերի մեջ իր ծրագրերն էր

փայփայում, թե ինչպես նեցուկ կանգնի նոր տիրոջը և համոզի, որ նա

իրեն գոնե հին պաշտոնում վերականգնի և միասին ձեռք-ձեռքի

տված հին բարքերը արմատախիլ անեն ու նորը հաստատեն: Այդ

մտքերի մեջ էր նա, երբ գլխին մի պարկ հագցրին և պարանով այնպես

կապեցին, որ նա չկարողացավ իր բողոքի ձայնը բարձրացնել... Դրանից հետո սպարապետը ոգևորությամբ գնաց զեկուցելու իր

նոր տիրոջը։ - Ի՞նչ արեցիր, կարողանալո՞ւ ես ի կատար ածել հրամանս։ - Ձերդ ճաճանչափա՛յլ, Ծովխաթունին բռնեցի և չորս մասի բաժա-

նեցի։ - Ի՞նչ արեցիր մասերը,- հարցրեց տիրակալը՝ ուրախանալով, որ

ազատվեց մեծ հոգսից։ - Մասերը այրեցի, և մոխիրը քամուն տվեցի։ - Ափսո՜ս,- հառաչեց Կարծրասիրտը։ - Ինչո՞ւ է ափսոսում ճաճանչավորը։ - Որովհետև այդ մասերը ես ցանկանում էի քննության ուղարկել,

պարզելու, թե ինչ մարդկային տեսակ է եղել նա։

ՍԵԼՋՈՒԿԸ՝ ՆՎԱՍՏԱՑԱԾ

- Ինչո՞ւ էիր եկել այստեղ, սրիկա՛,- հարցրեց Արան, բռնելով նախ-

կին բռնակալի կոկորդից։ - Եկել էի քեզ տանելու։ - Եկել էիր տանելու՝ տանեիր։ - Տվեցիք այդ «վայագրան» և հիմա պահանջում եք, որ հանգիստ

նստե՞մ։ - Տվեցինք, որ տղամարդու շնորհք գա վրադ, բայց դա չի նշանա-

կում, որ պիտի տմարդություն անես նաև տանս մեջ։ - Ի՞նչ մագնիսական զորություն ունեք դուք, տիկի՛ն, որ ստիպեցիք սիրահարվել ձեզ,- ասաց Սելջուկը՝ կոկորդը ազատելով Արայի ձեռ-

Page 186: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

188

քերից։ - Հեռացիր իմ տնից, թե չէ…,- սպառնաց Արան։ - Օգնեք ինձ, օրիո՛րդ,- Արայի սպառնալիքը հաշվի չառնելով,

Արուսյակին դիմեց Սելջուկը։ - Ուշացաք ինձ օրիորդ ասելու համար։ - Ուշացած սեր՝ միթե՞ հնարավոր չէ ուղղել։ - Արդեն տասներկու տարի է, ինչ ես ամուսնացած եմ Արի հետ։ - Ի՞նչ է տասներկու տարին տիեզերական հավերժության մեջ։ - Ինչքան պինդ երես ունեք դուք՝ Սելջո՛ւկ: Այնքան բացասական

լիցքեր, որ դուք եք ընդունում, այնքան անեծք, որ ձեր վրա է թափվում,

եթե շանը ուղղված լիներ՝ շունը վաղուց սատկած կլիներ: - Չե՞ս հիշում այն համազգային անեծքի օրը, Արո՛ւս, որ հայ-

տարարվեց Հայաստանում և Սփյուռքում, երբ մի ամբողջ օր մարդիկ

բան ու գործ թողած՝ այս ստոր արարածին էին անիծում, բայց սրա ոչ

գլուխը ցավաց, ոչ էլ մատը փուշ մտավ:

- Ես հակաանեծքային պատվաստում եմ ստացել: Տիկի՛ն, մի մեր-

ժեք այն սերը, որ իր ոտքով ներկայացել է ձեզ, սեր, որ երջանկություն

է բերելու մեզ՝ երկուսիս։ - Հեռացեք, խնդրում եմ,- պահանջեց Արուսյակը։ - Չեմ հեռանա, մինչև չսիրեք ինձ։ Ես ձեր նվերն եմ, տիկի՛ն։ - Ես նվեր չեմ ընդունում։ - Վեր կաց, շուտ, արդեն ահեղ դատաստանի ժամանակն է,- Սել-

ջուկի թևից քաշելով ասաց Արան,- այնտեղ հիմա քեզ են ման գալիս։

Հայրենադավ գործերը քեզ են սպասում: - Սիրեք ինձ, տիկի՛ն։ - Չեմ սիրելու... - Եթե մերժում եք հավիտենական սերս, ապա գոնե մի երկու օրով

սեր պարգևեք ինձ, տիկի՛ն։ - Անպատկառ,- վրա բերեց Արուսյակը՝ մոռանալով, որ հանրապե-

տության նախագահն է իրենից սեր աղերսողը։ - Ես իմ խոսքի տերը կլինեմ և ոչ միայն երկու օրից ձեզ կվերա-

դարձնեմ ձեր ամուսնուն, այլև վարչապետի պաշտոնը կտամ իրեն,-

ասաց Սելջուկը՝ ձեռքը գցելով Արուսյակի փեշին։ - Հեռացրու ձեռքդ իմ կնոջից։ - Տուր ինձ, այս օրիորդն իմն է։ - Չեմ տա,- ասաց Արան՝ ինքն էլ իր հերթին բռնելով կնոջ փեշից և

խփելով Սելջուկի ձեռքին։ - Չես տալիս, մի տուր, ու տես, թե ոնց ես կորցնում կնոջդ։ - Փորձիր նորից կախվել փեշից, իմ ձեռքից չես պրծնի։ - Արի նստիր, հանգիստ խոսենք և որոշենք, թե ով պիտի օգտվի

այս օրիորդից։ - Ես իր չեմ և պատկանում եմ իմ օրինական ամուսնուն,- զայրա-

Page 187: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

189

ցած վրա բերեց Արուսյակը։ - Այո,- հաստատեց Արան,- մեզ օրենքն է միացրել, օրենքն էլ իրա-

վունք ունի բաժանելու։ - Քո առաջին երկու կանա՞նց էլ օրենքը բաժանեց, հա՞։ - Մի զրպարտեք իմ ամուսնուն։ - Ձեր ամուսինը, տիկի՛ն, սովորություն ունի կին առնելու ու բաց

թողնելու։ Եթե կարծում եք, թե դուք վերջինն եք, սխալվում եք։ - Ճիշտ չեք ասում, ես առաջին կինն եմ իր կյանքում։ - Նա ձեզ խաբել է, տիկի՛ն,- ասաց Սելջուկը, Արայի աչքերի մեջ

նայելով։ - Ճի՞շտ է ասում, Ա՛ր։ - Այս ստախոսը ինձ վարկաբեկելով՝ նպատակ ունի սիրաշահել քո

սիրտը, Արո՛ւս։ - Ստելու և կեղծիքների համար պատասխան ես տալու, Արա՛։ - Քո արածը, Սելջո՛ւկ, դուրս է մարդկային օրենքներից։ Ուրիշ

մեկը լիներ իմ փոխարեն, բերանդ արյունլվիկ կաներ։ - Իսկ քո արածը օրենքի սահմաններո՞ւմ էր։ Ի՞նչ էր առաջին կնոջդ

անունը։ Դու չասես՝ ես եմ ասելու։ Արան զարմանքից քարացավ և Սելջուկի հետախուզող հայացքի

ներքո ասաց, որ եթե նկատի ունի Լուսին անունով աղջկան, ապա նա

իր առաջին կինը չի եղել։ - Լուսի՜ն,- կրկնեց Արուսյակը վիրավորված ինքնասիրությամբ։ - Իսկ երկրորդ, երրորդ կանանց անունները։ - Չփորձես իմ անվան հետ խաղալ, սրիկա՛: Սա էլ հո՞ նախընտ-

րական խոստումները չեն, որ ստես ու անցնի:

Սելջուկը բացասաբար տարուբերեց գլուխը, և Արուսյակի սիրտը

մեծ կասկած ընկավ, որ նա ճիշտ է։ Հուզմունքից ձայնը խեղդվեց կո-կորդում։ Իսկ երբ Սելջուկը հաջորդ հարցը ուղղեց Արային, թե քանի

զավակ է ունեցել նա իր նախկին երեք կանանցից, Արուսյակը առանց

պատասխանի սպասելու մի շառաչուն ապտակ հասցրեց Արայի դեմ-քին՝ ասելով. - Հեռացիր ինձնից, ես քո երեսը տեսնել չեմ ուզում։ - Մոռացե՞լ ես, Արո՛ւս, որ դու հավերժական սեր էիր ուխտում ինձ,

խոստանում սիրել անբիծ սիրով։ Իսկ հիմա այս խաբեբայի՞ն ես հա-

վատում: - Խաբեբան դու ես, որ բոլորից մեկ-մեկ խոստումներ ես կորզել և

բոլորին մեկ-մեկ դավաճանել,- ասաց Սելջուկը։ - Արո՛ւս, դու պարտավոր ես սիրել ինձ, ինչպես առաջ։ - Սիրել քեզ պես անպատկառի՞ն՝ երբեք։ - Դու վտանգավոր անձնավորություն ես, Արա՛, և քեզ այսուհետև

արգելվում է սիրել։

Page 188: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

190

- Կանա՜յք, երեխանե՜ր,- հուզված կրկնեց Արուսը,- զայրույթից

ոտքերս թուլանում են, չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում ինձ հետ։

- Ի՞նչ աներ, չբեր կի՞ն առներ,- ասաց Սելջուկը՝ փորձելով ծաղրել

Արային, իսկ Արան համբերությունից դուրս գալով, ձեռքը բռունցք

սարքած իջեցրեց Սելջուկի գլխին։ Սելջուկը ցավից վնգստալով, հար-

ձակվեց Արայի վրա: - Լկտի՜, անպատկա՜ռ…,- ասաց Արուսյակը, և խանդն ու միայն

կանանց հասկանալի ու տղամարդկանց անհայտ մի զգացում պատ-

ճառ դարձավ նրա ուշաթափվելուն։ Սելջուկը թողեց իր ախոյանին և շրջվեց, որ գրկի Արուսյակին ու

ուշքի բերի. - Չմոտենաս, ես պիտի գրկեմ,- ասաց Արան։ - Ես արդեն նրա սրտի մեջ եմ, ես պիտի գրկեմ։ - Նա վկայականով դեռ իմ օրինական կինն է, ես՝ նրա ամուսինը։ Սելջուկը ձեռքի ափը դրեց Արայի գլխին և հրելով գլորեց բազմոցի

վրա։ Սրտի կաթվածից չապաքինված Արան գլխապտույտ զգաց և

մեկնվեց բազմոցին։ Իսկ Սելջուկը, ինչպես գազան, հափշտակեց իր

որսն ու ծանրության տակ կքված՝ տարավ ննջարան: Նա Արուսին

դրեց մահճակալին և ներսից դուռը փակելով՝ կլանված սկսեց նայել

նրա դեմքին։ Մինչդեռ Սելջուկը ուշքի կբերեր Արուսյակին, Արան ինքն էլ չհաս-

կանալով՝ արթուն, թե՞ քնած, տեսավ Կարծրասրտին իր տան մեջ, իր

դիմաց կանգնած՝ թագը գլխին և այն Էակերպ լույսը, որ բացվել էր

նախագահականի առաստաղի վրա, փայլում էր իր գլխավերևում։

Այդ լույսը Արային մի անսովոր համարձակություն էր հաղորդել։ - Պարոն Կարծրասի՜րտ… - Ես եմ, տեսնո՞ւմ ես, թագադրված։ Ես եմ այս երկրի տերը։ Եկել

եմ քեզ առաջարկելու, որ ստանձնես իմ նախկին պաշտոնը։ Դա նվեր

չէ, պարզապես դու արժանի ես այդ գործին։ - Հեռացե՜ք, պարոն Կարծրասի՛րտ, ես սոսկում եմ ձեզանից։ - Լավ մտածիր, դու մեծ բան կկորցնես, եթե հրաժարվես։ - Մի կաշառեք ինձ խոստումներով։ Ես արդեն կորցրեցի ամեն ինչ

և ցանկություն չունեմ վերագտնելու։ Փոխարենը գտա մի բան, որ ոչ

մեկդ չունեք,- ասաց նա՝ ձեռքը մեկնելով դեպի լույսը։ - Պարոն Ար՛, բարձր եղիր որպես տղամարդ։ Քո կինը նորից քո

կողքին կլինի, լավ մտածիր։ - Չեմ ուզո՜ւմ,- ձայնը բարձրացրեց Արան,- չեմ ուզո՜ւմ, չեմ գնա ոչ

մի գործարքի ձեզ հետ։ Հանգի՜ստ թողեք ինձ… Արան բացեց աչքերը։ Կարծրասիրտը չկար, Էակերպ լույսը նույն-

պես։ Նա ուղղվեց տեղում և դանդաղ գնաց դեպի այն սենյակը, ուր

Սելջուկը պետք է որ առանձնացած լիներ իր կնոջ հետ։ Ննջասենյակի

Page 189: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

191

դուռը ներսից փակ էր, որը նա ուսով հրեց և բացեց այն պահին, երբ

Արուսյակը ձեռքը բարձրացրած՝ մի շառաչուն ապտակ էր հասցնում

Սելջուկի դեմքին, իսկ Սելջուկը առ ոչինչ համարելով այն՝ ասաց, որ

սիրում է իրեն։ Դրա փոխարեն Արուսյակը երկրորդ ապտակը հասց-

րեց նրան։ - Ասում եմ՝ սիրում եմ ձեզ, չե՞ք հասկանում։ - Չեմ ուզում հասկանալ։ - Տիկի՛ն, խոսք եմ տալիս ապրել քեզ հետ, դու կվայելես երկրային

բոլոր բարիքները, իսկ ես՝ քո հավերժական սերը։ Արան տաքացած վրա հասավ Սելջուկին: Վերջինս ծնկով փորձ

արեց հարվածել նրա ամորձիներին, բայց ուժով զորացած Արան

հրեց նրան դեպի պատշգամբ բացվող դուռը: Սելջուկը դիմադրում էր: - Ի՞նչ ես ուզում անել, Ա՛ր: - Ես հիմա դժողք կուղարկեմ սրան: - Սպասիր, Ա՛ր, հիմա մեր տունը շրջապատված կլինի ոստիկա-

նական զորքով: - Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, Արո՛ւս, բայց ես գիտակցաբար

գնում եմ այդ քայլին: Արուսյակը փորձում էր հետ պահել ամուսնուն Սելջուկին կեն-

դանի բաց չթողնելու քայլից, իսկ Սելջուկը դիմադրում և աղաչում էր

խղճալ, խնայել իրեն, սակայն այդ պահին խիղճը շատ հեռու էր Արա-

յից: Նա ստիպված էր պայքարել երկուսի դեմ, հետ պահել Արուսյա-

կին, իսկ Սելջուկին հրել դեպի բազրիքը: Եվ երբ նա մի պահ զբաղված

էր կնոջը հեռացնելով, Սելջուկի ձեռքին ատրճանակ հայտնվեց: - Կամ ես ողջ կմնամ, կամ դու,- ասաց Արան և ինչքան ուժ ուներ,

սեղմեց Սելջուկի ձեռքը, թույլ չտալով, որ ատրճանակի փողը ուղղվի

իր կողմ: - Կրծքավանդակը ցավում էր, բայց նա իր մեջ դեռ ուժ ուներ, մա-

նավանդ որ կյանքի ու մահու հարց էր: Արուսյակն արդեն հանգիստ

էր թողել իրեն, իսկ Սելջուկի մատներն արդեն թուլացել էին... Ատրճանակը դանդաղ պոկվեց նրա մատների արանքից և վայր

սահեց, զարկվելով պատշգամբի տախտակամածին: - Ես սրա արյան մեղքի տակ չեմ մտնի, թող գնա,- ասաց Արան,

նորից ուժ հավաքեց, Սելջուկի մարմինը բարձրացրեց բազրիքի վրա

և առանձնատան առաջին հարկի պատշգամբից գլորեց ներքև։ Ներքևից թրմփոցի ձայն լսվեց։ Երկուսով դուրս նայեցին և ան-

լուսին մթության մեջ տեսան մի կերպարանք, որը դժվարությամբ ոտքի կանգնեց և կաղալով գնաց դեպի բակից փողոց տանող դար-

պասը… Նրանք իրար երեսի նայեցին, երկուսն էլ թեթևակի ժպտացին, ի- րար ձեռք բռնեցին, որին հաջորդեց հաշտության համբույրը…

Page 190: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

192

ՎԵՐՋԱԲԱՆ

Բաղրամյան 26-ի շրջակայքում Կարծրասրտին հանգիստ չէր տա-

լիս քառատված Ծովխաթունի ուրվականը, որը ժամը մեկ իր ահա-սարսուռ հռհռոցով գրավում էր նրա ուշադրությունը, և թվում էր, թե

ուր որ է, նա շուտով կգա զբաղեցնելու այն աթոռը, որի վրա, թեկուզ

անապահով, բայց նստած էր։ Կարծրասիրտը քիչ էր մնում խելագար-

վեր։ Նրա միակ խորհրդատուն սպարապետն էր, որը պակաս վախե-ցած չէր։ Փաստորեն, հին վարչապետը իր հիստերիկ ոռնոցներով,

անհարկի ծիծաղով ու հայտնությամբ Բաղրամյան 26-ը մի կատար-

յալ դժողքի էր վերածել՝ թույլ չտալով, որ իր ախոյանը վայելի այն

բարիքը, որը անխնա վայելել են Հայաստանի ընտրված և չընտրված

նախագահները։ Կարծրասիրտը ահաբեկած էր: Պաշտոնի բերումով շատ գլուխներ

էր կերել, բայց ոչ մի հանգուցյալ իրեն այս վիճակին չէր հասցրել, ինչ-

պես Ծովխաթունը...

Մինչ Կարծրասիրտը կփորձեր ահն ու սարսափը հանել իր միջից

և ամրանալ աթոռին, նախկին բռնակալը մի կերպ ցանկապատը

անցնելով՝ ոչ մի թիկնապահի ու պահապան ոստիկանների չհան-

դիպեց: Շուրջը մթություն էր: Ահագին ժամանակ ո՛չ մեքենա էր

երևում, ո՛չ մարդ, որ խղճար նրան և գոնե քաղաք հասցներ: Բախտը ժպտաց, մի բեռնատար կանգնեց և նրան վերցրեց, բայց նա, որպեսզի չճանաչվի, խուլ ու համր ձևացավ, թե չէ այն, ինչ չը-

հասցրեց անել Արան, մեծ բավականությամբ կշարունակեին իրա-

կանացնել անծանոթները: Վարորդը թվացյալ խեղճ ու կրակ ուղևո-

րին իջեցրեց քաղաքի արվարձանում: Տղամարդկային կարողությունը բարձրացնող դեղի ներգործութ-

յունը դեռ չէր անցել, և նա այս ու այն կողմ վազելով և իր տեղը չգտնե-լով, իրեն պատեպատ զարկելով, նույնիսկ այդ ողորմելի վիճակում,

կին էր ուզում, որ հագուրդ տար իրեն տիրապետող կրքերին։ Սակայն

բոլոր կանայք խոսքները մեկ արած և խիղճները հանձնած իրենց

ձեռքի պայուսակներին, չէին ընդառաջում նրան։ Տան աղբը թափող

կանանց ետևից էր վազում, փեշերից կախվելով՝ նրանց «օրիո՜րդ...,

օրիո՜րդ...» կանչելով՝ պաղատագին սեր էր աղերսում, իսկ «օրիորդ-ները» մերժում էին նրան, և ոչ միայն մերժում, այլև կծու խոսքեր էին

ասում ու տեղը եկած ժամանակ էլ դառն ապտակներ հասցնում դեմ-քին՝ գաղափար չունենալով, որ իրենցից դատապարտվածը ընդամե- նը մեկ օր առաջ այս երկրի միահեծան տերն ու տիրականն էր։ Սելջուկը ոչ մի կնոջ սիրտ չկարողանալով նվաճել, հիշելով պատա-

նեկությունը, պատրաստ էր կենակցել նույնիսկ ավանակի հետ, բայց

այս օրերին քաղաքակրթության սանդուղքով վեր բարձրացող Հայ-

Page 191: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

193

աստանում, և այն էլ մայրաքաղաքում, որտեղի՞ց ավանակ ճարվեր: Մի լաթի կտոր ճարեց, նստեց կեղտոտ մի աղբամանի մոտ, և

ճարահատյալ ինքն իրեն ամոքեց ձեռնաշարժությամբ: Տունը շատ հեռու էր, գրպանում փող չուներ, իսկ հեռախոսը վա-

ղուց իր հետ չէր: Այդ գիշեր նա փողոցում քնեց, մի անտուն մարդու

կողքին, որին ինքն էր հասցրել աղքատության դուռը: Առավոտյան նրան տեսնողները ասում էին, որ նա մի օրիորդի

հետևից խանութ մտնելով՝ ձեռքը գցել էր նրա թանկարժեք պայու-

սակին: Խանութի աշխատողը նկատելով այդ՝ ստիպված էր եղել

դռները կողպել, որ գողը չփախչի և ոստիկան էր կանչել։ Սակայն

մինչև ոստիկանների գալը հաճախորդները ճանաչել էին նորին գե-

րազանցությանը և ոտքերից քարշ տալով՝ դուրս էին հանել խա-

նութից, ձեռք ու ոտքը կապել, գցել մեքենան ու տարել անհայտ

ուղղությամբ... Կուզեմ, որ բոլորիդ հայտնի լինի, թե ինչ էր կատարվել Սելջուկի

հետ դրանից հետո։ Որոշ ժամանակ իրենց անձը գաղտնի պահող

երկու արժանապատիվ հայորդիներ, որոնք հավանաբար Սելջուկի

զոհերից էին, նրան մի թաքուն տեղ լավ ծեծել էին, թքել վրան, հագի

շորերը հանել և մորե մերկ վիճակում ստիպել, որ չոքեչոք ման գա:

Ապա ոստիկանների կողմից արհամարհված, ոտքերի տակ տրորված

ու գետնին գցած մի դրոշ էին գտել, փայտը սրել ու հետույքից մտցնե-

լով մինչև կոկորդը, վերջ էին տվել նրա անփառունակ կյանքին: Որից

հետո արյունով շաղախված նրա մարմինը փաթաթելով հարդա-րանքի կարոտ իր հագուստի մեջ՝ նետել էին աղբարկղը... Ահա թե ինչպես Սելջուկն արժանացավ իր իսկական փառքի

պսակին: Իսկ Ծովխաթունի թափառող ուրվականը հանգիստ չէր տալիս

Կարծրասրտին: Բաղրամյան 26-ը նրան հոգեկան անդամալույծ

կդարձներ, եթե նա մի քանի օր էլ մնար մնար այնտեղ։ Կարծրասիրտը մտքին դրել էր վերադառնալ իր նախկին գործին,

բայց ո՞ւմ թողներ նախագահի պաշտոնը՝ չգիտեր։ Միակ թեկնածուն

սպարապետն էր՝ նախկին դռնապանն ու սենեկապետը, որը իր

քծնելու բարձր արժանիքներով հանդերձ՝ տգետ էր և կամազուրկ։ Այդքանով հանդերձ, Կարծրասիրտը Բաղրամյան 26-ը հանձնեց

սպարապետի տնօրինությանն ու գնաց իր առաջվա հիմնարկ՝ այն-

տեղից հսկելու նախագահականն ու երկրի անցուդարձը։ Սպարապետը, որ շողոքորթելու վարպետ էր, երեսնիվայր ընկավ քառատված Ծովխաթունի ոտքերի առաջ, համբուրեց դրանք և աղա-չեց ու պաղատեց, որ նա հանգիստ թողնի իրեն, իսկ դրա փոխարեն

ինքը կկատարի նրա բոլոր պահանջները։ Ծովխաթունը առաջարկեց,

որ ինքը դառնա պատվավոր նախագահ և երկիրը կառավարվի իր

Page 192: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

194

խորհրդով։ Այդպես էլ եղավ։ Այն, ինչ չէր կարող անել խելքը,

հերոսությունն ու ուժը, արեց շողոքորթությունն ու հնազանդութ-յունը։ Սպարապետը դարձավ Ծովխաթունի վասալն ու շարունակեց

կառավարել նրա խորհրդով։ Իսկ Կարծրասիրտը կորցրեց ունեցած

պաշտոնը, նավթային մագնատներն ու բավարարվեց միայն իր գրա-

սենյակներով, որոնցում գործում էր մի մեծ իրավաբանական հիմ-նարկություն։ Ինքը դարձավ այդ բոլորի գլխավոր փաստաբանը։ Ինչ վերաբերում է Ամբակում Ամատունուն, ապա նա հոգեչափ

վիրավորված Կարծրասրտից, բարի առաքելությամբ ժամանեց Եր-

կիր՝ Արևմտյան Հայաստան։ Նա նույնպես չէր գտնում իր տեղը,

մանավանդ, որ Երկրում Եվայից հետո ահռելի փոփոխություններ

էին տեղի ունեցել։ Չէր հավանում տիրող բարքերը, գոյություն ունե-

ցող մարդկային հարաբերությունները, ատում էր պետական խար-

դավանքները մեկը մյուսի դեմ, հզորների ամբարտավանությունն ու

թույլերին հալածելը։ Ուզում էր իր ձայնը բարձրացնել անարդա-

րությունների դեմ, բայց ինչպե՞ս, չգիտեր։ Անորոշությունը նրան ստիպեց վերադառնալ իր ակունքներին:

Նա տաքսի վարձեց և վարորդին պատվիրեց քշել այնտեղ, որտեղ

պետք է որ եղած լիներ Դրախտը։ Բարեբախտաբար վարորդը գրա-

գետ մարդ էր, նախկին գիտաշխատող և գիտեր, որ տարօրինակ ան-ծանոթի պատվիրած տեղանքը այնքան էլ հեռու չէ։ Պարզապես նրան

պիտի հասցներ մինչև թուրքական սահման, իսկ թե այնտեղից նա

ինչպես կգնար Բյուրակն, որ այժմ Բինգյոլ են կոչում՝ իր գործն էր։ Սահմանի վրա թուրքերը, վախենալով պետական դավադրութ-

յունից, հրաժարվեցին ձևակերպել անցանկալի հյուրի փաստաթղթե-

րը և Բինգյոլ գնալու անցագիր տրամադրել: Ամատունին ստիպված

էր իր գրամեքենան թողնել սահմանին, կաշառել թուրք սահմանա-

պահին և անցնել Երկիր։ Այն, ինչ նա տեսավ սահմանից այն կողմ՝ ողբերգական էր։ Այնտեղ

չկար ոչ մի կատարյալ դեմք։ Նա չհանդիպեց մեկին, որ հիշեցներ

Ադամի առաջին հետնորդներին։ Այդ նույն բանը նա համարյա չէր

նկատել նաև սահմանի մյուս կողմում, ուր պետք է որ ապրելիս լինեին

Ադամին ու Եվային շարունակող ցեղի անմիջական հաջորդները։

Վերջիններս շատ էին խառնվել՝ կորցնելով իրենց նախկին դիմագիծը,

հոգեբանությունն ու ազգային առանձնահատկությունը։ Իսկ սահ-

մանից այն կողմ ապրում էին ցեղասպանների սերունդները։ Ի՞նչ

իրավունքով։ Ամատունին չէր հասկանում։ Եթե ժամանակի մեքենան իր մոտ լինե՜ր... հենց դրա համար էլ արժեր վերադառնալ դեպի սկիզբ,

որպեսզի այս հալածյալ ազգը նորից տեր կանգներ իր ունեցածին և

այլևս ցեղովի չսպանվեր: Նա մի քանի մղոն ոտքով քայլելուց հետո տաքսի կանգնեցրեց՝

Page 193: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

195

նույն պատվերը տալով նրան։ Թուրքը անտեղյակ էր Դրախտից, և

նրան թվաց, թե իր ուղևորին երկինք պետք է տեղափոխի։

- Երկրային Դրախտ,- ճշտեց ուղևորը,- Բինգյոլ։ - Ինչքա՞ն կտաս,- հարցրեց թուրքը։ - Ինչքան որ ուզես,- պատասխանեց ուղևորը։ - Հինգ հարյուր ամերիկյան դոլար,- պահանջեց թուրքը։ Ամատունին իր ունեցած փողերից, որ վաստակել էր ծառայելու

ընթացքում, վեց հարյուր դոլար տվեց վարորդի ձեռքը։ Թուրքը ուրա-խությունից իրեն կորցրեց և քիչ էր մնում մեքենան վթարի ենթարկեր,

բայց վերջին պահին տիրապետեց իրեն։ Դրախտի այն հատվածը, որտեղ նա հաճախ էր տեսնում Եվային,

անճանաչելիորեն փոխվել էր։ Քարանձավը քանդվել ու փակվել էր։

Այն քարը, որի վրա նա նստել էր Եվայի կողքին, հողմնահարվելուց

քայքայվել էր, բայց դեռ պահպանում էր իր սիրեցեալի հիշատակը։

Թզենիներ չկային։ Այնտեղ այլևս խուրմա չէր բուսնում: Խուրմայի

ծառերը չորացել էին անհիշելի ժամանակներում… Գիշերը վրա հասավ և Ամատունին երազ տեսավ: Ինքը նույն

Արձանագրիչն էր՝ նույն տեղում: Գրպանեց հանեց ժամանակի մե-

քենան, դրեց նույն քարի վրա առաջացած մի խոր փոսի մեջ, և մեքե-

նան սկսեց պտտվել իր առանցքի շուրջը՝ արագ հետ տալով ժամանա-կը։ Անդադար պտույտ գործելուց հետո վերջապես հասավ այն պահը,

երբ Եվան Բանսարկուի ձեռքից պիտի ընդուներ իմաստության

պտուղը։ Արձանագրիչը փորձեց դանդաղացնել մեքենայի ընթացքը

և խանգարել Բանսարկուին, սակայն ժամանակը այնքան արագ էր

առաջ գնում, որ նա ոչ միայն պտղի հանձնումը չկարողացավ կանխել,

այլև չհասցրեց Եվայի ձեռքից խլել այն։ Եվան դարձյալ ճաշակեց ար-գելված պտուղը, նույնիսկ նրա կեսը հրամցրեց Ադամին։ Մնացածը

շարունակվեց այնպես, ինչպես որ եղել էր նախկինում, և մարդկու-թյունը՝ մեղքերի տակ թաղված, շարունակեց իր առաջընթացը... Նա տխուր հետևում էր Եվային, որը կարծես թե ծաղրական մի

հայացքով նայում էր իրեն։ Հետո ընդառաջ վազելով Ադամին՝ բռնեց

նրա ձեռքը, բանից անտեղյակ, որ քիչ հետո կհայտնվի Արարիչն ու

կարձակի Դրախտից վտարելու հրամանը...

Արձանագրիչը գլուխը դրեց այն հողմահարված քարին, որ նախկի-

նում ողորկ էր։ Նա փակեց աչքերն ու կարծում էր, որ այլևս չի բացի։

Կարիք չկար, որ կրկնվեր հազարամյակներ տևող այն տաղտկալի

կյանքը, որը ոչ մի վայրկյան երջանկություն չբերեց իրեն։ Միակ հաճելի պահերը Եվայի հետ սիրո չկայացած դրվագներն էին, որոնք

արդեն անցել էին նրա ապրած երկրորդ կեանքի սկզբում...

Արթնացավ խոր քնից և ոտքով քաղաք գնաց: Այստեղ նրան ցնցող

լուրեր հասան Հայաստանից: Ասում էին, որ ժողովուրդը ոտքի է

Page 194: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

196

կանգել և իշխանափոխություն է պահանջում: Նա անցավ սահմանն ու առաջին գործը, որ եղավ, գնաց Ազատու-

թյան հրապարակ: Բայց այն այնքան մարդաշատ էր, որ անհնար էր

առաջ գնալ: Ծանոթ ձայն էր լսվում, այն գալիս էր հարթակից: Ուրախությանը սահման չկար. Արան էր՝ խոսափողով: Նա այն հասկացավ, որ գրոհով վերցված է նախագահականի շեն-

քը, ժողովդի հաշվին հարստացած շատ գավառապետեր, նախարար-

ներ, բարձր պաշտոնյաներ, երեսփոխաններ ու թալանչիներ կալանա-

վորված էին: Բացառություն չէին նաև երկու նախկին նախագահներն

ու կաթողիկոսը: Խնայել էին պարոն Մուկնին: Գլուխը պրծացրել էր

Արտաքին Գործոց նախարարը, որը, ինչպես միշտ, այս անգամ էլ

օդում էր: Արան ժողովրդին էր հանձնում նրանց դատաստանը:

Յուրաքանչյուրը պիտի դատվեր իր գործած մեղքերի չափով: Հրապարակ էին եկել նաև ամպհովանի բռնող և շքանշանակիր

մտավորականները, որոնք, համարձակությամբ ներշնչված՝ պիտի

հրաժարվեին Սելջուկի ձեռքից ստացած պարգևներից, իսկ այն ծեր

երգահանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի շքանշանից, որին ար-

ժանացել էր երգարվեստին մատուցած իր վաստակի շնորհիվ: Նրանք

խոսք էին խնդրում հակասելջուկյան բուռն ելույթների համար և

պատրաստ էին սրտանց միավորվել նոր կազմավորվող իշխանութ-

յանը: Բայց քանի որ Սելջուկն արդեն տապալված էր և իր անխռով

հանգիստն էր անցկացնում քաղաքային աղբանոցում, ուստի մտա-

վորականների աջակցող ելույթների կարիքը չզգացվեց: Նրանց փո-

խարեն խոսեցին ազգի արժանավոր զավակները՝ իրենց կյանքի

լավագույն տարիները բանտերում անցկացրած մտավորականներ

Շանթը, Ժիրայրը, գնդապետ Ավետիսյանը, անազատության մեջ

եղած արցախյան պատերազմի մասնակից ուրիշ հերոս սպաներ ու

մարտիկներ, Սասնա պանծալի ծռերից Մանուկյան հայր ու որդին,

Խանդոյան եղբայրները, ծռերին հաց բերող Արթուրը և էլի շատերը,

որոնց անուններն արժանի են պատմության մեջ հիշատակվելու:

Նրանց մարմինների վրա դեռ մնում էր սելջուկյան հետքերի հիշատա-

կը, ու դեռ կմնա, որովհետև այն անջնջելի է: Պատմության աղբանոցն էր նետվում երկրորդ սելջուկյանների

տխրահռչակ ժամանակաշջանը...

Հենց այդտեղ էլ՝ Ազատության հրապարակում, ժողովրդի մաս-

նակցությամբ ընտրվեց նոր իշխնություն և նոր Ազգայն ժողովարան:

2016 թ. դեկտեմբեր - 2017 թ. փետրվար Լոս Անջելես

Page 195: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

197

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Թե ինչպես Սելջուկը դարձավ Սելջո…………………………..4 Արայի և Արուսի սիրո պատմությունը……………………......12 Եվան և Արձանագրիչը, Սելջուկի ի հայտ գալը…………........18 Արձանագրիչը՝ վտարանդի…………………………….............40 Առաստաղի ճեղքը…………………………………………....... 52 Արան և Արուսը հարաբերություններ են ճշտում……….........67 Արան քննությունը չի անցնում…………………………….......71 Ցողունվածը…………………………………………………......75 Հանդիպում մռավորականների հետ………………………......80 Ոստիկանապետը նույնպես շքանշան է ստանում………........85 Թե ինչպես էր տարեց կինը փորձում խանգարել

Սելջուկի տոնը………………………………………………......89 Դեղին անձրև………………………………………………........96 Նոր երևելիներ, համատարած ՀՀԿ-ացում………………....... 99 Սելջոն թաթախվում է Հորդանանի ջրով………………….....110 Ժողով……………………………………………………….......114 Հանուն պետության փրկության………………………….......124 Բռնակալը հարստացնում է բառապաշարը……………….....127 Փաստաթղթերը գաղտնազերծված են……………………......133 Ծովխաթունը փորձում է սիրահետել Արուսյակին………......136 Դավադրության ևս մի փորձ………………………………......137 Դերձակը…………………………………………………….......139 Սելջուկի գործուղումը……………………………………….... 142 Անկոչ հյուրը………………………………………………….... 146 Կարծրասիրտը Բաղրամյան 26 – ում……………………....... 155 Ինքնակոչ հրեշտակապետը համոզում է Արային…………....156 Մինչդեռ Ծովխաթունը հույսեր կփայփայեր………………....162 Հրեշտակապետը մարդացման ճանապարհին…………….....165 Կարծրասիրտը իր տարերքի մեջ…………………………....... 167 Սելջուկը ավելի է զիջում դիրքերը……………………............. 169 Նախագահականն այդ պահին……………………………...... 177 Սերը և նորին վսեմությունը………………………………...... 180 Ամատունին ավարտում է իր առաքելությունը…………….... 182 Դու հափշտակեցիր իմ աթոռը……………………………...... 184 Սելջուկը նվաստացած………………………………………... 187 Վերջաբան……………………………………………………... 192

Page 196: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

198

ԿԱՐԵՆ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Ս Ե Լ Ջ Ո Ւ Կ Ը

ՎԵՊ

Շարվածքը, էջադրումը և ձևավորումը՝ հեղինակի

ՏՊԱՐԱՆ

LITO BOOKS, INC

525 W. Windsor Road

Glendale, CA 91204

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ - 2017

Գրքից օրինակ ունենալու համար կարող եք դիմել հեղինակին՝

Հեռախոս. (818) 429-1350

[email protected]

Page 197: SELJUK Novel · վերածված եկեղեցու բակը, մարդասիրական նկատառումով աչքերը կապեցին, որ չտեսնի, թե ինչպես են

199