Transcript
Page 1: զինագործություն 10 5
Page 2: զինագործություն 10 5

Մարտական զենքերիարտադրությունը՝ զինագործությունըհամեմատաբարավելի վաղ, քան

երկաթի մշակման հետ կապված մյուսարհեստները, անջատվեց

դարբնությունից և ինքնուրույն արհեստդարձավ:

Հայկական զորքերը գործածել են զենքիշատտեսակներ և հանդերձանք, զրահ

ու նման այլ արհեստականպաշտպանական միջոցներ, իսկ դահնարավոր էր արհեստագործության ևառաջին հերթին մետաղագործության

իր ժամանակի համար բարձրզարգացման պայմաններումֈ

Նետի ծայրեր, Անի, Դվին

Page 3: զինագործություն 10 5

ՄիջնադարյանՀայաստանում զորքի

տեսակները կազմվում էինըստ զենքի տեսակների, որիվերաբերյալ բավականաչափառատտեղեկություններ կանհայկական մատենագրական

աղբյուրներում։

Աղբյուրների հիման վրակազմվել է միջնադարյանՀայաստանի զորքերիգործածած զենքերի

տեսակների մոտավորապեսհետևյալ ցանկը.

1. պարսատիկ2. նետ ու աղեղ

3. նիզակ (գեղարդ)4. տեգ

5. սուր, թուր, սուսեր6. սվին7. շերտ8. սակր9. վաղր

10. մուրճ11. մկունդ

12. ճիկռ (ճկուռ)13. վարոց14. վահան

15. սաղավարտ16. ամեն տեսակի զրահներ

17. պարիսպ քանդող և քար նետողմեքենաներ

18. հրձիգ նյութերֈ

Page 4: զինագործություն 10 5

Նետի ծայրեր, Գառնի

Ամենամասսայական գործածության զենքերից մեկն էր նետ ուաղեղը։ Աղեղը պատրաստում էր առանձին արհեստավոր, իսկ

նետերը կռում Էր մետաղագործ արհեստավորը նետրարը։ Անիի, Դվինի և Գառնիի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծքանակությամբ նետի երկաթե ծայրեր. դրանք շատ բազմազան են

թե ձևով ու մեծությամբ և թե գործածության նպատակովֈ Կ. Ղաֆադարյանը Դվինում գտնված նետերի սլաքները, ըստ նրանց

ձևի, բաժանում է վեց խմբի, այն է՝ ճանկավոր, եռանիստակոսավոր, տերևաձև տափակ, կոնաձև քառանիստ, սրածայր

երկարավուն և տձև կամ անկանոն սրածայր:

Միջին դարերում սովորություն կար նաևգործածելու թունավոր սլաք. ՆերսեսՇնորհալին նետի մասին հանելուկում

գրում է.«Օձն փայտ Է թևաւոր,

Տուտն երկաթ Է թունաւոր,Նա թռչելով խոցէ ի խոր,

Զով հարկանէ մեռնի բոլոր»։

Page 5: զինագործություն 10 5

Թեև հայկական զորքերը անուն էին հանել իբրև քաջև դիպուկ նետաձիգներ, բայց նրանք նետաղեղիցավելի գործածում էին նիզակն ու սուրը։ Հետևակը,

մեծ մասամբ, զինված էր լինում նիզակով, իսկհեծելազորը՝ սրով և երկար նիզակով, կար և ճոճ

նիզակ, որը գործածվում էր մոտիկ տարածությունիցթշնամու վրա նետելու համարֈ

Նիզակի ծայր` հեծյալներինձիուց վայր բերելուհարմարանքով, Անի

Հետևակը հեծելազորի դեմ կռվելու համարգործածում էր հատուկ ձևի նիզակներֈ

Դրանցից մեկը գտնվել է Անիում և խոցողսրածայրի կողքերից ունի երկու դեպի ետծռված կեռ, որոնցով կարելի էր հեծյալինբռնել և քաշելով ցած գլորել ձիուցֈ Դվինումգտնվել է մի խողովակաձև նիզակի ծայր, որըկողքից ունեցել է սակր, որի ցածի ետ ծռված

ծայրը ծառայում էր նույն նպատակին, ինչպեսև նույնատիպ մի այլ զենքֈ

Page 6: զինագործություն 10 5

Նիզակների ծայրեր, հեծյալներին հարվածելուև ձիուց վայր բերելուհարմարանքով, Անի

Դաշույններ, ԳառնիՍուր, Անի

Page 7: զինագործություն 10 5

Թշնամուն ոչնչացնելու հատուզենքերի կողքին միջնադարյան

Հայաստանում շատտարածված էիննաև անձնական պաշտպանական

միջոցները — վահանը, սաղավարտըև զրահը։ Վահանավոր հետևակ

զորքերը, հարկ եղած դեպքում խիտշարքերով կանգնելով, վահանափակ

պարիսպ էին կազմում մնացածզորքերին պաշտպանելու համարֈ

Սաղավարտը հայերի մոտուներ սովորական սրածայրկոնիտեսք, ծածկում էր նաևմարտիկի քիթը, իսկ կողքերից

և ետևից ունենում էրհարմարանք երկաթե

հյուսածո ցանց ամրացնելուհամար, որպեսզի ռազմիկիվըզը պաշտպանված լիներսրի կամ թրի հարվածիցֈԶրահը լինում էր տարբերտեսակի: Մետաղե զրահըկարող Էր պատրաստվածլինել առանձին մասերից:

Կային և ամբողջական զրահներհագնելու համար, որ կոչվում Էինզրահ (բարբառով զրեհ) ճօշ կամ

ճօշան, ջօշան:

Page 8: զինագործություն 10 5

Վերնախավի, մանավանդ թագավորների, թագավորազունների և իշխանների զենքերը մշակվում էին

հատուկ խնամքով, իսկ զենքերի դաստակները, պատյանները, ձիերի սարքերը զարդարվում էին ոսկով, արծաթով ու թանկագին քարերով և այդ ամենը արվում էրբարձր արվեստով ու մեծ հմուտությամբֈ Ուրեմն, միայն

զինագործները չէին կարող սպասարկել զորքերի և իշխան-հրամանատարների սպառազինմանպահանջները, այդգործին մասնակից էին դառնում նաև պղնձագործները,

ոսկերիչները, ակնագործները, կաշեգործները, թամբագործները, թաղեգործները և այլ արհեստավորներֈ

ԴոստակովՌոմանԳասպարյան Գրիգոր

Երևանի թիվ 198 ավագդպրոց

Երևան 2013թ.


Recommended