Transcript
Page 1: Հայտարարություն 22 Դեկտեմբերի 2010

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2010թ Դեկտեմբերի 1–ին ՀՌԱՀ-ը կատարելով ՀՀ քաղաքական

իշխանությունների պատվերը կրկին, ակնհայտ եւ ապօրինի խախտումներով

մերժեցին Ա1+ անկախ (ժողովրդական) հեռուստաընկերությանը եթեր

հեռարձակվելու իրավունքից:

ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից իրակականցված այս քայլը

եւս մեկ անգամ հաստատում է, որ ի դեմս այս խմբի Հայաստանը ձեւականորեն

է անդամկցում ԵԱՀԿ-ին եւ չի պատրաստվում կատարելու իր իսկ կողմից

ստանձնած միջազգային իր պարտավորությունները: Մանավորապես իր այս

քայլով քաղաքական իշխանությունները մերժեցին կատարելու Ա1+-ի

վերաբերյալ կայացրած Եվրոպական դատարանի որոշումը:

Քաղաքական իշխանությունների այս որոշումը ապացույցն է այն բանի,

որ նրանք պետականորեն արգելում են ՀՀ քաղաքացիներին` անհանտներին եւ

հասարակական, հասարակական-քաղաքական միվորումներին, ազատորեն

ստանալու տեղեկատվություն, ինչպես նաեւ իրացնելու իրենց ազատ

արտահայտվելու իրավունքը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

Իշխանությունների քամհրական եւ ցինիկ վերաբերմունքը ՀՀ

քաղաքացիներին, եւս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք չեն վայելում

հասարակության մեծամասնության վստահությունը եւ պատրաստվում են

կրկին պետական հեղաշրջման:

Ա1+ հեռուստաընկերության վերաբացումը` հեռուստաեթեերով

հեռարձակվելու իրավունք ունենալը, այլ ոչ թե հեռուստաեթերով

հեռարձակվելու իրավունք շնորհելը, հասարակական պահանջ է եւ այն պետք

է իմպերատիվ կարգով կատարվի ՀՀ իշխանությունների կողմից: ՀՀ

Սահամանադրությունը ուղղակիորեն պահանջում է ապահովելու ՀՀ

քաղաքացիների ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու

իրավունքը եւ այդ պահանջը պետք է կատարվի:

“Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների

Պաշտպանության Ընկերակցությունը պահանջում է ՀՀ քաղաքական

իշխանություններից կատարելու ՀՀ Սահամադրության, ՀՀ Քաղաքացիների,

Եվրոդատարանի պահանջը` վերաբացելու Ա1+ հեռուստաընկերությունը`

տալ նրան հեռուստաեթերով հեռարձակվելու իրավունք:

“Հայ Քաղաքացիական Հասարակություն”

Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը

Դեկտեմբեր 22, 2010թ. Լոս Անջելես