Աղստևը Կուր գետի աջակողմյան վտակն է: Այն սկիզբ է առնում Փամբակի Թեժլեռ գագաթի լանջերից: Վերին հոսանքում արագահոս է և ունի մեծ անկում: Իջևան քաղաքից հունը լայնանում է: Աղստևը սնվում է ձնհալքից և անձրևաջրերից: Խորությունը մեծ չէ, սակայն վարաումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր: Աղստևը մայր գետին է միանում Ադրբեջանի մոտ: Ադրբեջանում ասում են Աղստաֆաչայ: Գետի երկարությունը 133կմ է, ավազանը՝ մոտ 2889 քառ.կմ: Խոշոր վտակներն են ձախից՝ Բլդան, Սառնաջուր, Ոսկեպար, իսկ աջից՝ Գետիկ և Աղդան: Գետի միջին և ստորին հոսանքների շրջակայքը հարուստ է անտառներով և բուսականությամբ, սառնորակ և հանքային աղբյուրններով: Վերջիններից են Դիլիջան, Արևհովիտ, Սպիտակ, Հաղարծին և այլն: Աղստևի ջուրը անուշահամ է, ձկնառատ, օգտագործվում է հիմնականում ոռոգման համար: Ամենախոշոր ջրամբարը կառուցված է Ղազախ քաղաքի մոտ: Ժողովրդական ավանդությամբ ուրարտական երկրի տարածքում իշխած ոմն աղա Ստեփանի անունից է առաջացել Աղստև անունը: Աղստևը Տավուշի մարզի միակ գետն է: Այն իջնում է Գուգարքի լեռների կատարներից և հասնում է մինչև Ադրբեջանի սահմանը: Աղստև գետը աղքատ է օգտակար հանծոներից:
Եթե արդեն տեղեկացվեցիր պատասխանիր հարցերին:
Աղստև գետն այսօր մարզի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների համար ծառայում է որպես աղբավայր:
Մի շարք գյուղական ու քաղաքային համայնքների կոյուղաջրերը առանց մաքրման լցվում են գետը, ու սա աղտոտման միակ պատճառը չէ: Գետի երկայնքով կառուցված են հասարակական մի շարք օբյեկտներ, գետաբերանին կառուցված բազմաբնակարան շենքերի բնակիչները, մսի պասաժների տերերը իրենց շինարարական աղբը, մորթած անասունների մորթիներն ու ներքին օրգանները թափում են անմիջապես Աղստևի մեջ:
Աղստև գետի բնապահպանական խնդիրները
Տավուշի նման գեղեցիկ մարզը իր գեղեցիկ քաղաքներով՝ ինչպիսիք են Իջևանը, Դիլիջանը, Նոյեմբերյանը և մյուս այլ քաղաքները վերածվել են մեծ աղբակույտի, քանի որ չկան աղբի վերամշակման կենտրոններ: Նաև մեծ խնդիր է գետերի վրա ջրամբարների սխալ կառուցումը, որի պատճառով մարզերի որոշ տարածքներում սողանքներ են տեղի ունենում: Տավուշի մարզպետը հանդիպում է ունեցել Բնապահպանության նախարարի հետ և առաջ է բերել աղբահանության խնդիրը, նախարարն էլ իր հերթին խոստացել է խնդրին լուծում տալ: