Transcript
Page 1: Փաստեր դդմի մասին

Փաստեր դդմի մասին(թարգմանություն անգլերենից)

Տարոն Անտոնյան

4-2 դասարան

Հյուսիսային դպրոց«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Page 2: Փաստեր դդմի մասին

Ի՞նչ չափերի կարող են հասնել դդումները։

Դրանք մի՞րգ են, թե՞ բանջարեղեն։

Ի՞նչ տարբեր եղանակներով կարող ենք դդումն օգտագործել մեր սննդի մեջ։

Page 3: Փաստեր դդմի մասին

Սովորաբար դդումները լինում են նարնջագույն, սակայն դրանք երբեմն կարող են լինել դեղին, սպիտակ, կանաչ

կամ կարմիր։

Page 4: Փաստեր դդմի մասին

«Դդում»(pumpkin) անվանումն առաջացել է հունարեն «pepōn» բառից, որը նշանակում է «մեծ

սեխ»։

Page 5: Փաստեր դդմի մասին

Դդումներն ունեն հաստ կեղև, որի ներսում գտնվում են պտղամիսը և սերմերը։

Page 6: Փաստեր դդմի մասին

Գիտականորեն, դդումները համարվում են միրգ (դրանք պարունակում են սերմեր), սակայն երբ խոսքը գնում է

դրանց եփելու մասին, դրանք հաճախ նշվում են որպես բանջարեղեն։

Page 7: Փաստեր դդմի մասին

Դդումները սովորաբար գնդի (գնդակի) ձև ունեն։

Page 8: Փաստեր դդմի մասին

Դրանց քաշը կարող է տարբեր լինել, սակայն միջին չափի դդումը կարող է կշռել շուրջ 13 ֆունտ

(6 կգ)։

Page 9: Փաստեր դդմի մասին

Մրցույթների համար կարող են աճեցվել հսկա դդումներ․ որոշ դդումներ կարող են կշռել 1000 ֆունտից (450 կգ) ավելի։

2010 թվականին աշխարհի ռեկորդ գրանցած դդումը կշռում էր 1810 ֆունտ։ Դա մի ահռելի դդում էր։

Page 10: Փաստեր դդմի մասին

Դդմի ծաղիկները լինում են թե՛ արական և թե՛ իգական սեռի և դրանց փոշոտումը (ծաղկափոշու փոխանցումը),

որպես կանոն, կատարվում է մեղուների միջոցով։

Page 11: Փաստեր դդմի մասին

Ամեն տարի ԱՄՆ-ում արտադրվում է ավելի, քան 1 մլրդ․ ֆունտ (450 մլն․կգ) դդում։

Page 12: Փաստեր դդմի մասին

Սննդի մեջ դդումը կարելի է օգտագործել թխելով, տապակելով, շոգեխաշելով կամ խաշելով։

Page 13: Փաստեր դդմի մասին

Շատ հայտնի են դդմապուրը, ինչպես նաև դդմի բովված սերմերը։

Page 14: Փաստեր դդմի մասին

Դդումով կարկանդակը քաղցր աղանդեր է, որը սկսել են պատրաստել Հյուսիսային Ամերիկայում

և ավանդաբար համտեսել են բերքահավաքի ժամանակ, ինչպես նաև Գոհաբանության և

Սուրբ Ծննդյան տոներին։

Page 15: Փաստեր դդմի մասին

Դդումները լայնորեն օգտագործվում են որպես ձևավորում Հելոունի ժամանակ։

Մոմերով ներսից լուսավորված՝ փորագրված դդումը հայտնի է «դդմից լապտեր» անվանումով։

Ենթադրվում է, որ այդ ավանդույթը սկզբնավորվել է Իռլանդիայում, որտեղ, սովորույթի համաձայն, դեմքեր են փորագրվել շաղգամների, ճակնդեղի և այլ արմատապտուղների վրա՝ որպես Սամհայնի գաելական փառատոնի մի մաս։

Page 16: Փաստեր դդմի մասին

100 գ դդումը պարունակում է շուրջ 26 կալորիա էներգիա։

Page 17: Փաստեր դդմի մասին

Իսկ սա մենք ենք՝ սեբաստացիներս, մեր դպրոցում անցկացվող ամենամյա

դդմածեսի կամՂափամայի տոնախմբության օրը


Recommended