Ձայն
Լայն իմաստով` առանձգական միջավայրիմասնիկների տատանողական շարժում, որըալիքների ձևով տարածվում էգազերում, հեղուկներում կամպինդմարմիններում:
Նեղ իմաստով` մարդու և կենդանիներիլսողությանապարատով ընկալվող երևույթ:
Մարդն ընդունակ է լսելու 16 -ից մինչև 20000
հց հաճախականության ձայն:
Ձայնիաղբյուր կարող են ծառայել ճնշմանտեղային փոփոխություն կամ մեխանիկականլարում առաջ բերող երևույթները, ինչպես նաևմիջավայրի սահմանափակ ծավալիտատանումները (օրինակ, փողայիներաժշտական գործիքներում):
Իբրև ձայնի աղբյուր կիրառվում են բարձրախոսիդիֆուզորը, հեռախոսիմեմբրանը, պիեզոէլեկտրական կամմագնիսաստրիկցիոն նյութերց պատրաստվածթիթեղներն ու ձողերը, էլեկտրաձայնայինփոխակերպիչները ևայլն:
Մեքենաներն ու մեխանիզմներն, գազի և ջրի շիթերըաղմուկի աղբյուր են:
Տատանողական բարդ համակարգ է նաև մարդու ևկենդանիների ձայնային ապարատը:
Ձայնի ընդունիչը ծառայում է ձայնային էներգիանընդունելու և այլ տեսակների փոխակերպելուհամար:
Ձայնի ընդունիչ են մարդու և կենդանիներիլսողությանապարատը, տեխնիկայում` միկրոֆոնը, հիդրոֆոնը, գեոֆոնը ևայլն: Ընդունիչի հատուկտեսակ է ռադիոմետրը:
Ձայնիտարածումը կարող է ուղեկցվելալիքներին հատուկերևույթներով (անդրադարձում, կլանում, բեկունություն, դիսպերսիաևայլն):
Ձայնայինալիքների նշանակությունը, հետևաբար ևուսումնասիրումը, որով զբաղվում է ձայնագիտությունը, շատկարևոր է ինֆորմացիայի հաղորդման, ազդանշման ավելի կատարյալհամակարգեր մշակելու, ավելի հնչեղ երաժշտական գործիքներստեղծելու համար:
Ձայնը ստորջրյա կապի և լոկացիայի միակ հնարավորմիջոցն է:
Ձայնը մարդու, ձայնայինապարատի միջոցով արտաբերվողտարբեր բարձրությամբ, ուժգնությամբ ու տեմբրերովհնչյունների համախումբ է:
Ձևավորվում է աստիճանաբար (երբեմն` թռիչքաձև), օրգանիզմի (կենտրոնական նյարդային և ներզատիչհամակարգերի) զարգացմանը զուգընթաց:
Նորածինների ձայնի բարձրությունն ու տեմբրընույնն են, ուժգնությունը` տարբեր:
Տարիքի հետ ընդլայնվում է ձայնածավալն ըստուժգնության ու բարձրության, ձևավորվումտեմբրը:
Ձայնը կտրուկփոփոխվում է(ձայնի բեկում կամ մուտացիա) սեռական հասունացման շրջանում (11-12-ից մինչև 18-19 տարեկան) ևտևում 5-6 ամսից մինչև 2-3 և նույնիսկ 5 տարի. տղաների կոկորդի չափերնաճում են մոտ 1,5 անգամ, աղջիկներինը` 1/3-ով, նկատվում է ձայնալարերիգերարյունություն, խոսելիս ձայնային ապարատիհոգնածությունը ևառանց պատճառի ձայնի խռպոտում:
Ձայնայինապարատի ցանկացած մասիախտաբանական փոփոխությունից ևհաճախ` կոկորդաբորբից առաջանում ենձայնի ֆունկցիաների խանգարումներ:
Ձայնը կենդանիների, բնորոշ է բազմաթիվմիջատներին, ձկներին, անպոչ երկկենցաղներին, որոշ սողուններին (գեկոններ, քամելեոններ, կոկորդիլոսներ ևայլն), համարյա բոլորթռչուններին ու կաթնասուններին:
Լայն իմաստով կենդանիների ձայներին ենվերագրվում բոլոր այն հնչյունայինռեակցիաները, որոնքարձակվում են ոչ միայննրանց ձայնային ապարատի, այլև ձկներիլողափամփուշտի, լողակների, թռչուններիպոչի, թևերի, կտուցի, որոշ միջատների ոտքերիու թևերի հատուկ ապարատների, որովայնիհատվածի ևայլնի կողմից:
Միջատների և երկկենցաղների հնչյունայինռեակցիան բազմացման ժամանակ ծառայում էորպես տեսակի ճանաչմանազդանշան, ձկներինը`նաև վտանգի ևտագնապի, կապիկներինը և երգողթռչուններինը` վախի, վտանգի ևայլն:
Որոշ կենդանիներ (դելֆիններ, չղջիկներ, մութանձավներում բնադրող թռչուններ ևայլն) սեփական ձայնիանդրադարձմանընկալումով կարողանում են որոշելառարկանների (որս, արգելք ևայլն) տեղըտարածության մեջ:
Աղմուկ
Ընդհանուր հասկացությամբ` կողմնակիձայների խարնուրդ, որը խանգարում էխոսքի, երաժշտության հստակ ըմբռնմանը, հանգիստն ու աշխատանքը:
Աղմուկը վնասակարազդեցություն է գործումմարդու օրգանիզմի, առանձնապես նյարդայինհամակարգի վրա` առաջացնելովգերհոգնածություն և հյուծում է գլխուղեղիկեղևի բջիջները:
Աղմուկի (80-90 դբ ևավելի) տևականներգործությունը վնասում է լսողության օրգանը, մարդուն դարձնում դյուրագրգիռ, խանգարումքունը, վատացնում ախորժակը, առաջ բերում
գլխացավ, երբեմն գլխապտույտ:
Աղմուկը հիպերտոնիկ հիվանդությանզարգացմանպատճառներից է:
Բարձր հաճախականությանտատանումների ձայներից բաղկացածաղմուկը ավելի շատ է վնասումլսողությանը:
Աղմուկի դեմ պայքարելու համարանհրաժեշտ էմիկրոշրջանների, ձեռնարկությունների, արտադրամասերի, բնակելի և հասարակական շենքերիձայնագիտականտեսակետից ռացիոնալպլանավորում, աղմուկի տարածմանարգելակում` ձայնակլանիչ և ձայնամեկուսիչ նյութերիօգտագործմամբ, մեխանիզմների ու մեքենաներիտեղական ձայնամեկուսացում:
Նյութը պատրաստեցին`
Նելլի Ալավերդյանը
Մարիամ Ենգիբարյանը
Գրիգորյան Լիլիթ
ԶուլալյանԱրաքսյա
10-4 դասարան
Recommended