Download pptx - Social Media for NGOs

Transcript
Page 1: Social Media for NGOs

Սոցիալական լրատվամիջոցներ

ը ՀԿ-ների համար

Արթուր Պապյանwww.ditord.com

[email protected]/

ditord@ditord

Page 2: Social Media for NGOs

Սոցիալական լրատվամիջոցները. մի քանի հարց

1. Ի՞նչ է սոցիալական լրատվամիջոցը2. Ովքե՞ր են օգտվում սոցիալական լրատվամիջոցներից3. Ի՞նչ խնդիրներ կարելի է լուծել4. Ի՞նչ «սոցիալական ցանցային գործիքներից» օգտվել։5. Ո՞վ կզբաղվի դրանով6. Ինչպե՞ս կառավարել քննարկումները6. Ինչպե՞ս չափել ազդեցությունը։

Սոցիալական լրատվամիջոցները ՀԿ-ների համար.էհ, հետո՞

Վերջին շրջանում հաճախ է խոսվում սոցիալական լրատվամիջոցների մասին, իսկ ձեր հասարակական կազմակերպությունը նույնիսկ չգիտի, թե դա ինչ է։ Ուզում եք ինչ-որ բանից սկսե՞լ... Փորձենք հասկանալ, թե դա «ինչո՞վ են ուտում», եւ ինչպես կարելի է օգուտ քաղել ձեզ համար դեռեւս անծանոթ եւ օտարոտի այդ երեւույթից։ Ձեզ մոտ կարող են առաջանալ հետեւյալ հարցերը.

Page 3: Social Media for NGOs

Ի՞նչ է «սոցիալական լրատվամիջոցը» եւ ի՞նչ կապ ունի ՀԿ-ն դրա հետ

Սոցիալական լրատվամիջոցները ՀԿ-ների համար

Առավել պարզունակ մոտեցման դեպքում «Սոցիալական մեդիա»հասկացությամբ բնորոշում ենքայն նոր մեթոդները եւ, հիմնականում, առցանց գործիքները, որոնց օգնությամբ մարդիկ որոնում եւ գտնում են տեղեկատվություն, լուրեր եւ մեդիա արտադրանք։

Սոցիալական մեդիա կարող են հանդիսանալ բլոգերը, սոցիալական ցանցերը (Facebook, Odnoklassniki, Livejournal), video փոխանցման կայքերը (YouTube), պոդկասերը, էջանշման կայքերը (de.licio.us)։  Ձեր դոնորները, բարերարները, ձեր անդամները եւ նույնիսկ ձեր աշխատակազմի անդամները արդեն օգտվում են այդ գործիքներից, եւ ակնկալում են, որ դուք նույնպես, որպես կազմակերպություն, դա կանեք։

Ամենահաճելին այն է, որ «սոցիալական մեդիաները» հիմնականում անվճար ծառայություններ են։

Ավանդաբար ընդունված մոդելի համաձայն ՀԿ-ները, ելնելով իրենց կազմակերպության առաքելությունից, գնահատում են հնարավոր դոնորների, հիմնադրամների, բարերարների պատրաստակամու-թյունը կոնկրետ խնդրի վերաբ երյալ գումար տրամադրելու առումով եւ ներկայացնելով ծրագիր, խնդիր, առաջարկ՝ փորձում են դա իրագործելու համար գումար ստանալ։Այսօր այդ մոդելը դեռ գործում է, սակայն մոտենում է «անկեղծության» պահը։

Page 4: Social Media for NGOs

Ովքե՞ր են սոցիալական լրատվամիջոցների օգտագործողները Մի կարծեք, որ միայն երիտասարդներն

են օգտվում սոցիալական լրատվամիջոցներից։ վերջին շրջանում գնալով աճում է Facebook ցանցի եւ YouTube վիդեփոխանցման կայքի տարեց օգտագործողների թիվը։

Երեւէ լսե՞լ եք «Ցանցավորված միջին խավ» տհասկացությունը։ Սա դոնորների նոր տեսակ է՝ մարդիկ, ովքեր ունեն գումար եւ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են ինտերնետում։

•«Ցանցավորված միջին խավի»

միջին տարիքը 30-40 է։

•Նրանք սովորաբար տիրապետում

են մի քանի օտար լեզուների՝

անգլերեն, ռուսերեն։

•Հայաստանյան միջին խավի

ներկայացուցիչներ են (վաստակում

են $600-$3000)

•Սիրով պատրաստ են $10-$50

նվիրաբերել որեւէ բարի նպատակի։

Հայկական բլոգոսֆերայում վերջին տարիներին մեծ տարածում են գտել սոցիալական աջակցության ակցիաները. գոյություն ունի ցանցային հայ համայնքի մի զանգված, մարդիկ՝ ովքեր, ունենալով գումար եւ ցանկություն ցանցային համայնքի մյուս անդամների մոտ «լավամարդ» խաղալու, իսկ հաճախ նաեւ՝ պարզապես բարի սիրտ, հաճուքով մասնակցում են տարբեր տեսակի հանգանակությունների։ Հատկանշական օրինակ է հայնտի հայ բլոգեր Օգոստոսը։

Սոցիալական լրատվամիջոցները ՀԿ-ների համար

Page 5: Social Media for NGOs

Ի՞նչ իրատեսական նպատակներկարելի է դնել սոցիալական լրատվամիջոցի առաջ

Նախքան սոցիալական լրատվամիջոցների աշխարհ մուտք գործելը ձեր կազմակերպությունը պետք է իր համար ձեւակերպի այն խնդիրները, որոնք ցանկանում է լուծել ՍԼ-ների օգնությամբ։

1. Տեղեկատվություն տարածել ձեր կազմակերպության եւ ձեզ հուզող խնդրի մասին (awareness building), պատմել ինչո՞վ եք դուք զբաղվում եւ ինչո՞ւ է դա կարեւոր։2. Ավելի հասանելի դառնալ. ձեր համախոհները, ընկերները, հովանավորները կկարողանան ձեզ հետ շփվել իրենց համար հասանելի եւ ծանոթ միջավայրում։3. Տեղեկատվություն հավաքել. լսել, թե մարդիկ ինչ են մտածում ձեր կազմակերպության մասին։4. Համագործակցել համախոհների հետ, նախաձենել տեղեկատվական արշավներ։5. Գումար հայթայթել (fundraising) – ՆՇՈՒՄ. սոցիալական ցանցերում գումար հայթայթելու նախաձենությունները ինքնպատակ չեն կարող լինել։ Դա շարունակում է մնալ առաջին հերթին հարաբերությունների կառուցում։ Մի ակնկալեք ձեր ֆինանսական խնդիրը լուծել ՍԼ-ի միջոցով։

«Եթե սոցիալական

լրատվամիջոցների

օգնությամբ

պարզապես ուզում եք

գումար հայթայթել,

վստահ եղեք, որ ձեր

ջանքերը

դատապարտված են», -

Սթիվ ՄըքԼոֆլինԽ

նդ

իր

նե

ր

Սոցիալական լրատվամիջոցները ՀԿ-ների համար

Page 6: Social Media for NGOs

Ամեն ինչ կախված է այն բանից, թե ի՞նչ խնդիրներ եք ցանկանում լուծել։

Ի՞նչ գործիքներից օգտվել

Եթե ուզում եք իմանալ ուրիշներն ի՞նչ են խոսում ձեզ հետաքրքրող խնդրի վերաբերյալ, կարող եք որոնում կատարել blogs.yandex.ru, technorati.com կամ feedster.com կայքերով՝ պարզել ի՞նչ են խոսում բլոգերները։ Շատ օգտակար կարող է լինել Twitter-ը՝ օգտագործեք search.twitter.com կայքը՝ որոնում կատարելու համար։

Հանգանակություններ կազմակերպելու եւ գումար հավաքագրելու համար փորձեք օգտվել Facebook Causes , ChipIn, Fundable, Squidoo կամ Firstgiving. Սակայն միշտ հիշեք՝ նախ՝ «friendraising», ապա՝ «fundraising»։

Եթե, օրինակ, ուզում եք պարզապես հասանելի դառնալ ձեր թիրախ խմբի եւ համախոհների համար, կարող եք ստեղծել Facebook-ի եւ LinkedIn-ի խումբ, բացել բլոգ կամ Twitter –ի օգնությամբ պարբերաբար տեղեկատվություն տարածել ձեր մասին։

What ’ s in

your

soc ia l med ia too lk i t ?Փորձարկեք

տարբեր գործիքներ եւ պարզեք, թե ո՞րն է ձեզ համար ամենահարմարը։

Որոշում կայացնելուց հետո հետեւողական եղեք։ Լքված բլոգից ու Facebook խմբից վատ բան չկա։

Սոցիալական լրատվամիջոցները ՀԿ-ների համար