15
ՋՋՋՋՋՋ

"Ջերմոց" նախագիծ

Embed Size (px)

Citation preview

Page 1: "Ջերմոց" նախագիծ

Ջերմոց

Page 2: "Ջերմոց" նախագիծ

Ինչով էր մեզ համար օգտակար ֆիզիկայի <<Ջերմոց<< նախագիծը

Այս նախագծի շնորհիվ ես կարողացա իմ խորհուրդներով օգտակար լինել մեր բակում պատրաստվող ջերմոցին։ Ֆիզիկայից՝ ջերմահաղորդման եղանակների ուսումնասիրությունը կիրառվեց ջերմոցի պատրաստման գործընթացին:

Page 3: "Ջերմոց" նախագիծ

Էմիլեայի և մայրիկի ջերմոցի կառուցման սկիզբը

Page 4: "Ջերմոց" նախագիծ

Իմ և մայրիկիս նպատակն է մեր ջերմոցում աճեցնել ԱՄՆ-ից և Սինգապուրից բերված սերմեր:

Page 5: "Ջերմոց" նախագիծ

Նախագիծը ցանկություն առաջացրեց մեզ մոտ համացանցում փնտրտել և գտնել ջերմոցի մասին պատմող նյութեր: Թարգմանել ենք անգլերենից և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Մեր կարծիքով սա հետաքրքիր կլինի նաև այն սովորողին, ով կցանկանա այգում, տանը թե դպրոցում պատրաստել ջերմոց:

Page 6: "Ջերմոց" նախագիծ

Ջերմոց Ջերմոցը կառույց է որի մեջ

մարդիկ բույսեր են աճեցնում։ Ջերմոցները կարող են լինել տարբեր չափսերի։

Ապակուց պատրաստված ջերմոցները, որոնք նախատեսված են բանջարեղենի կամ ծաղիկների համար սովորաբար ումենում են հնարավորություն տաքացնելու, հովացնելու կամ լուսավորելու։ 

Page 7: "Ջերմոց" նախագիծ

Ջերմոցային խնամք

Ջերմոցում տնկելը նման է բակում տնկելուն: Բույսերին միշտ պետք է ջուր և համապատասխան սնուցիչներ, նաև պաշտպանություն տարբեր հիվանդություններից: Սակայն ջերմոցի միջավայրը նաև տարբերվում է դրսի, այգիների միջավայրից:

Page 8: "Ջերմոց" նախագիծ

Ջերմաստիճանը- Դրսային պայմանները կարող են փոխվել՝ լինել սառը, ամպամած նաև կարող է ձյուն գալ, այս դեպքերում ջերմոցում պետք է պահպանել բույսերի համար բավարար ջերմաստիճանը: Տաքացուցիչները, օդանցքները և օդափոխիչները ճանապարհ են դեպի ջերմաստիճանի կառավարմանը:

Page 9: "Ջերմոց" նախագիծ

Նաև կարելի է համակարգչով կարգավորել այս ամենը։ Ջերմոցը կարող է պատրաստված լինել տարբեր նյութերից,  բայց սովորաբար լինում է պլաստիկից կամ ապակուց։ Ջերմոցը տաքանում է արևի ճառագայթների օգնությամբ այս երևույթը ֆիզիկայում անվանում ենք՝ ճառագայթում: Արևի ճառագայթները ներթափանցելով ջերմոց, տաքացնում են հողը: Երբ ջերմոցի բաց ապակիները, կամ պլաստիկները փակում ենք, տաք օդը բարձրանալ և պատերից դուրս գալ չկարողանալով մնում է ջերմոցում։ Այս երևույթը անվանում ենք կոնվեկցիա։ Այսպիսով ջերմոցը տաք է մնում։ Նա դառնում է ջերմության <<թակարդ>>:

Page 10: "Ջերմոց" նախագիծ

Որտեղ կառուցել ջերմոցը Որպեսզի մեր այգում կառուցենք փոքրիկ

ջերմոց, խորհուրդ է տրվում ազատ տարածքը ընտրել շենքի հարավային մասում։ Գլխավոր պայմանը ջերմոցի համար արևի լույսն է։ Այս պատճառով բոլոր մյուս կառույցները պետք է լինեն ջերմոցից դեպի հյուսիս։Կարող ենք նաև ջերմոցը կառուցել շենքին հենված։ Այս դեպքում ջերմոցը պետք է կառուցվի շենքի հարավային պատին հենված։ Ջերմոցի ամենալավ տեղը այնտեղ է որտեղ միշտ արև կա։ Առավոտյան լույսը օգնում է բույսերին ավելի արագ մեծանալ։ Կարող ենք նաև պատրաստել ջրհոր՝ անձրևաջուր հավաքելու համար, որը կոգտագործվի ջերմոցը ջրելու համար:Ցանկալի է, որ ջերմոցները ունենան 2.4մ. երկարություն և 1.8մ. Լայնություն և 1.8մ. Բարձրություն:

Page 11: "Ջերմոց" նախագիծ

Հողի բաղադրությունը Բույսերը պարունակում են մոտ 70 տարր։

                         Հողի բաղադրության մեջ մտնում են անօրգանական միացություններ, որոնց հիմնական բաղադրքմասն են կազմում հետևյալ տարրերը՛՝ սիլիցիումը, ալյումինը, երկաթը, մագնեզիումը, կալցիումը, նատրիումը, կալիումը և ֆոսֆորը։ Անօրգանական մասնիկներն են՝ ածխածինը և ջրածինը։ Հողում նաև կա ազոտ և քիչ քանակությամբ ծծումբ։ Հողի մեջ պետքէ լինի մեծ քանակությամբ թթվածին, որպեսզի բույսի արմատները կարողանան շնչել։ Քիչ կամ առանց թթվածին հողի մեջ բույսը չի կարողանա ապրել։

Քանի որ մեր ջերմոցի հողը, մայրիկը ասեց

«Բերրի չի» , մենք ողջ ջերմոցը լցրեցինք սնկի կոմպոստը:

Page 12: "Ջերմոց" նախագիծ

Կարևոր տարրեր Երեք կարևորագույն տարրերն են ազոտը՝ N,

ֆոսֆորը՝ P և կալիումը՝K: Այս տարրերը բույսերին անհրաժեշտ է մեծ քանակներով։Ազոտը մտնում է սպիտակուցների բաղադրության մեջ։ Նրա պակասի դեպքում բույսը կկորցնի իր կանաչ գույնը և կսկսի դեղնել։ Ազոտը բույսերին պետք է առանձնապես գարնանը։Ֆոսֆորը պարունակում է նուկլեինաթթուներում, որոնք մասնակցում են բույսերի մեջ կատարվող օքսիդացման–վերականգնման պրոցեսներին։ Այն առանձնապես պետք է բազմացման ժամանակ,՝ օրինակ գարնանը երբ բույսը ծաղկում է, նաև պետք է աճի և զարգացման ժամանակ։Կալիումն արագացնում է ֆոտոսինթեզի պրոցեսը և նպաստում ածխաջրերի կուտակմանը։Այս երեք տարրերը օգտագործվում են որապես հանքային պարարտանյութեր։ 

Պարարտանյութերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝https://anichok.wordpress.com/2015/01/26/պարարտանյութեր-քիմիա/

Page 13: "Ջերմոց" նախագիծ

Այս նախագծին մասնակցել է նաև Նազելի Տեր-Պետրոսյանը: Նա մեր բնագիտա-տեխնիկական լաբորատորիայում պոլիէթիլային տարան դարձրել է փոքրիկ ջերմոց և նրա մեջ աճեցրել է բույս պահպանելով ջերմահաղորդման բոլոր տեսակները:

Այդպիսի ջերմոցներ կարող են պատրաստել բոլորը՝ ինչպես մեծ,այնպես էլ փոքր:

Page 14: "Ջերմոց" նախագիծ

Առայժմ այսքանը մեր ջերմոցի մասին: Աղբյուրներ-

en.wikipedia.org/wiki/Greenhouse https://greenhouseseeds.nl www.greenhouse.io https://greenhouse.lotus.com

Page 15: "Ջերմոց" նախագիծ

Ղեկավարներ՝ Գայանե Մխիթարյան և Սուսաննա Սահակյան

Նյութը պատրաստեցին 9-րդ դասարանի

Աննա Հարությունյանը և Էմիլեա Սիմոնեանը