6
ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ- ԵԵԵԵԵԵԵԵ

Եղիշե Չարենցի տուն թանգարան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Եղիշե Չարենցի տուն թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Page 2: Եղիշե Չարենցի տուն թանգարան

Եղիշե Չարենցի տուն-թանգարան, հիմնադրվել է 1964 թվականին՝ 20-րդ դարի հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի` Երևանում 1935-1937 թվականներին ապրած բնակարանում: Բացվել է 1975 թվականի հունվարին: 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց: Չարենցի տուն-թանգարանում հավաքված են չարենցյան շուրջ 5300 անձնական իրեր, ցուցանմուշների ընդհանուր թիվն անցնում է 15000-ից։Այսօր թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, վերականգնված է մեմորիալ (հուշատուն) մասը, իսկ մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը:Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր, կապված Չարենց մարդու, քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ։ Վերականգնված է բանաստեղծի աշխատասենյակը։

Page 3: Եղիշե Չարենցի տուն թանգարան
Page 4: Եղիշե Չարենցի տուն թանգարան

Երեք սրահներում ներկայացված է նրա կյանքն ու ստեղծագործությունը։ Գործում է «Չարենցը կերպարվեստում» մշտական ցուցահանդես։ Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոներ, չարենցյան ընթերցումներ և այլն։ Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է։Բանաստեղծի 80-ամյա հոբելյանի առթիվ Չարենցի տուն-թանգարանի ցուցասրահներից Չարենցի տուն-թանգարանը մշտական գործող հուշասրահ է բացել նաև Չարենցավան քաղաքում։Թանգարանը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքում։

Page 5: Եղիշե Չարենցի տուն թանգարան
Page 6: Եղիշե Չարենցի տուն թանգարան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրՄիջին դպրոց6-2 դասարան

Արզումանյան Անգելինա