8
ԿԿԿԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ Կ:

Ալեքսանդր Սպենդիարյան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ալեքսանդր Սպենդիարյան

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, 

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանը 

հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է:

Page 2: Ալեքսանդր Սպենդիարյան

Ալեքսանդր Սպենդիարյանը երաժշտական ունակությունները ժառանգել

է դաշնակահար մորից. 7 տարեկանից ստեղծագործել է, 9 տարեկանից նվագել է դաշնամուր, իսկ ավելի ուշ՝ ջութակ: 1890 թ-ին ավարտել է Սիմֆերոպոլի գիմնազիան, 1895 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ստեղծագործական առաջին փորձերն արել է այդ տարիներին, եղել է ուսանողական նվագախմբի կոնցերտմայստեր: 1892–94 թթ-ին կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Նիկոլայ Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900 թթ-ին՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ, միաժամանակ ավարտել իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:

1901 թ-ից Սպենդիարյանը մշտապես բնակվել է Ղրիմում, որտեղ ծավալել է դիրիժորական գործունեություն, մշակել ժողովրդական երգեր և պարեղանակներ: Յալթայի նրա տանը հաճախ հավաքվել են ժամանակի խոշոր գրողներ և արվեստագետներ Լև Տոլստոյը, Ֆեոդոր Շալյապինը, Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը և ուրիշներ: 

Կենսագրություն

Page 3: Ալեքսանդր Սպենդիարյան

Որպես կոմպոզիտոր՝ Սպենդիարյանը ձևավորվել է

ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ: 1894 թ-ին գրել է «Այ վարդ» (ըստ Ալեքսանդր Ծատուրյանի) ռոմանսը, 1902 թ-ին՝ «Ձկնորսն ու փերին» բալլադը՝ ձայնի (բաս) և նվագախմբի համար, 1911 թ-ին՝ «Էդելվեյս» մելոդեկլամացիան (համերգային-էստրադային ժանր, գրական երկի ընթերցումը՝ նվագակցությամբ)՝ Մ. Գորկու տեքստերով: Կոմպոզիտորը մտերիմ է եղել Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդգես Սուրենյանցի, Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Թամանյանի հետ:

Որպես կոմպոզիտոր

Page 4: Ալեքսանդր Սպենդիարյան

1905 թ-ին բաց նամակով բողոքել է  Սանկտ Պետերբուրգի

կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից Ն. Ռիմսկի-Կորսակովին հեռացնելու համար:

Ժողովրդական ստեղծագործության հիմքի վրա Սպենդիարյանն ստեղծել է ծրագրային երաժշտություն: Նրա գործերն աչքի են ընկնում մեղեդայնությամբ, հարմոնիկ ու նվագախմբային արտահայտչամիջոցների ցայտունությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Նրա «Այնտեղ, այնտեղ, դեպի վեր այն դաշտը» հերոսական երգը՝ ձայնի (տենոր) և նվագախմբի համար (Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) տոգորված են ազատության համար պայքարի կոչով:

Գործունեություն

Page 5: Ալեքսանդր Սպենդիարյան

 «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի (ըստ

Միխայիլ Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի (Յակով Պոլոնսկու խոսքերով) և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիայի (ըստ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի Սոնյայի մենախոսության) համար Սպենդիարյանն արժանացել է Գլինկայի անվան մրցանակների (1908, 1910 և 1912 թթ.): Ռուս բալետմայստեր Միխայիլ Ֆոկինը «Երեք արմավենու» երաժշտությամբ ստեղծել է բալետ, որի առաջին ներկայացումը տեղի է ունեցել Բեռլինում (1911 թ.):

Ստեղծագործությունները

Page 6: Ալեքսանդր Սպենդիարյան

1917 թ-ից Սպենդիարյանը Ղրիմում ղեկավարել է

ինքնագործ երգչախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել ժողովրդական և հեղափոխական երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր...», «Կարմիր դրոշ» և այլն): Մոսկվայում, Պետրոգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և այլ քաղաքներում հանդես է եկել հեղինակային համերգներով: 1924 թ-ին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով կոմպոզիտորը տեղափոխվել է Երևան, մասնակցել կոնսերվատորիայում օպերային դասարանի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր:

Կենսագրություն

Page 7: Ալեքսանդր Սպենդիարյան

Հայաստանի շրջաններում լսել և ձայնագրել է ժողովրդական

երգեր ու պարեղանակներ, մշակել է նաև Սայաթ-Նովայի «Ղարիբ բլբուլ» երգը: Սպենդիարյանը գրել է խորհրդահայ առաջին դասական` «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոյի հեղինակ՝ բանաստեղծուհի Սոֆյա Պառնոկ): «Ալմաստը» հայկական օպերային արվեստի բացառիկ նմուշներից է. աչքի է ընկնում ազգային ինքնատիպությամբ, ծավալուն զանգվածային տեսարաններով՝ խմբերգեր, պարեր, դրամատիկական դրվագներ: Օպերայի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1930 թ-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում, ապա՝ Օդեսայում և Թիֆլիսում: Երևանի օպերայի և բալետի թատրոնը 1933 թ-ին բացվել է «Ալմաստ» օպերայի ներկայացումով:

Գործերը

Page 8: Ալեքսանդր Սպենդիարյան

Սպենդիարյանը մեծ դեր է խաղացել հայկական կոմպոզիտորական

դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման մեջ: Նա ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ), «Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներից են:

Երևանում գործում է Սպենդիարյանի տուն-թանգարանը, նրա անունով են կոչվել Երևանի օպերայի և բալետի թատրոնը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց, որի առջև կանգնեցված է նրա կիսանդրին: 

Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն՝ 11 հատորով:

Սպենդիարյանի երկերը