16
ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ ԵԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵԵԵ ԸԸԸ ԸԸԸԸԸԸԸԸ ԸԸԸԸԸԸ ԸԸԸԸԸԸԸԸ

էսսե գրելու ուղեցույց

  • Upload
    -

  • View
    219

  • Download
    16

Embed Size (px)

Citation preview

Page 1: էսսե գրելու ուղեցույց

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան

ԷՍՍԵ ԳՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ըստ կենսաբան Մարիամ Օհանյանի

Page 2: էսսե գրելու ուղեցույց

Ընդհանուր տեղեկություններ

Այս սահիակշարի նպատակն է սովորել, թե ինչպե՞ս պետք է գրել ընդլայնված շարադրություն կամ Էսսե կենսաբանություն առարկայից:

Դրա համար պետք է իմանալ հետևյալը. 1. նախ անհրաժեշտ է ընտրել և հիմնավորել թեմայի ընտրության

անհրաժեշտությունը, 2. նյութին առընչվող համապատասխան տեղեկատվությունները

հավաքել միայն պաշտոնական գրականությունից, 3. ճիշտ նկարագրել և համախմբել /սինթեզել, կապել/ տարբեր

աղբյուրներից հավաքած տեղեկատվությունները, 4. քննարկել բոլոր փաստարկները կամ գաղափարները, 5. կարողանալ արտահայտել սեփական կարծիքը թեմայի վերաբերյալ:

Page 3: էսսե գրելու ուղեցույց

Ճիշտ ընտրված գրականությունը շատ կարևոր է, սիրելի՜ սաներ: Համագործակցե՛ք համապատասխան մասնագետների և Ձեր ղեկավարի հետ:

Աղբյուրը.՝ http://payload334.cargocollective.com/1/13/421670/8981569/MFA_Creative_writing_1_1000.jpg

Page 4: էսսե գրելու ուղեցույց

Ինչպիսի՞ն պետք է լինի էսսեն

Ձեր խոսքը պետք է լինի հստակ, հակիրճ, գրվի պարզ և հասկանալի լեզվով:

Նկարագրության մեջ բերեք բոլոր փաստարկները և հակափաստարկները՝ նշելով դրանց հեղինակներին:

Աղբյուրը.՝ http://commonsenseatheism.com/wp-content/uploads/2010/09/debate-cartoon.png

Page 5: էսսե գրելու ուղեցույց

Գրելաոճը

Աշխատանքը ցանկալի է ներկայացնել 12 տառաչափով: Յուրաքանչյուր միջտող պետք է լինի կրկնակի, 3 - 4 սմ եզրագծով:

Դա հնարավորություն է տալիս ուսուցչին կողմնային սյունակներում գրել մեկնաբանություններ:

Առաջին էջը պետք է լինի տիտղոսաթերթը: Երկրորդ էջը պետք է սկսել աշխատանքի բովանդակության

կրճատ նկարագրությամբ, որը սովորաբար լինում է 1/3 էջի չափով, ո՛չ ավել:

Ներածությունը սկսվում է երրորդ էջից: Աշխատանքը էջանշվում է:

Page 6: էսսե գրելու ուղեցույց

Գրե՛ք առնվազն մեկ նախագիծ/draft/, նախքան վերջնական տարբերակը Ձեր ուսուցչին ներկայացնելը:

Թողե՛ք Ձեր աշխատանքը մեկ կամ երկու օր/կամ ցանկալի է, նույնիսկ՝ մեկ շաբաթ/, հետո այն կրկին կարդացե՛ք:

Ստուգե՛ք ուղղագրությունը, ևս մեկ անգամ կարդացե՛ք բոլոր ապացույցները:

Ուղղե՛ք առկա բացթողումները և քերականական սխալները: Կետադրական նշանները շատ կարևոր են: Յուրաքանչյուր բացթողում մեկ ստորակետով կարող է նախադասություն մեջ մտցնել երկիմաստ:

եթե դուք վստահ չեք Ձեր աշխատանքի ուղղագրական և քերականական կառույցի վրա, ապա կարող եք խնդրել, օրինակ, Ձեր մայրենիի կամ անգլերենի ուսուցչին կարդալ ձեր ձեռագիրը և օգնել ձեզ ուղղել սխալները, նախքան այն դուք կհանձնեք կենսաբանության ուսուցչին:

Սիրելի՛ սաներ

Page 7: էսսե գրելու ուղեցույց

Ընդհանուր և կոնկրետ կենսաբանական տեսակի գիտական անունները պետք է գրել շեղատառ (կամ ընդգծել նրանք), ցեղի անունները պետք է գրել մեծատառով, իսկ տեսակինը՝ փոքրատառով: Օրինակ.՝ Eucalyptus regnans: Երբ որևէ ցեղի անունը արդեն նշված է, միանգամայն հասկանալի է, թե որ ցեղատեսակին է պատկանում տվյալ տեսակը: Այս դեպքում թույլատրվում է օգտագործել ստորև ներկայացված ձևաչափը:

E. regnans Եթե տվյալ տեսակի ընտանիքի անունը օգտագործվում է, որպես տեսակի

կարգաբանական միավոր, ապա այն գրվում է ՄԵԾԱՏԱՌՈՎ, մնացած դեպքերում կարելի է գրել այն փոքրատառ, որպես ածական:

Օրինակ. ՝ Tubificidae դառնում է tubificid որդեր):

Homo sapiens

Page 8: էսսե գրելու ուղեցույց

Կարելի է թվերը գրել տառերով, սակայն արաբական 1- 10 և բարձր թվերը պարտադիր գրվում են չափման միավորները նշելիս: Օրինակ.՝ 1 մ , 100 գ, 10 ° C: Այս դեպքերում միշտ օգտագործվում են արաբական թվերը :

Ենթավերնագրերը անհրաժեշտ չեն, բայց նրանք օգնում են ճիշտ ձևակերպել շարադրությունը: Զգույշ եղեք չափազանց շատ վերնագրեր եւ ենթավերնագրեր օգտագործելուց: Եթե 1000 բառից բաղկացած շարադրություն եք գրում, նպատակահարմար է նրանում ներառել 2-3 ենթավերնագրեր, իսկ եթե 2500 բառից ավել ՝ կարող եք օգտագործել ավելին:

Աղբյյուրը. ՝ https://planetared.com/wp-content/uploads/2016/06/Cómo-encontrar-seriales-para-cualquier-programa-2.jpg

Page 9: էսսե գրելու ուղեցույց

Գիտական հետազոտական աշխատանքները կարելի է բաժանել փաստարկների և գաղափարների տրամաբանական կապը արտացոլող, իրար հետ փոխկապակցված չորս բաղկացուցիչ մասերի: Այս չորս մասերը կարող են առանձնացվել են հետևյալ կերպ.

1. Ներածություն 2. Զարգացում 3.Եզրակացությո

ւն 4. Հղումներ

/ցիտված գրականություն/:

Աղբյուրը.՝ http://employees.csbsju.edu/hjakubowski/classes/ch331/bind/deoxy_oxyHbCartoonAnimation.gif

Page 10: էսսե գրելու ուղեցույց

Կարևոր է, որ Դուք օգտագործեք բարձրորակ աղբյուրներ մասնագիտացված գիտական գրքերից և ամսագրերից, ինչպես նաև էլէկտրոնային և ոչէլեկտրոնային հոդվածներից:

Նշե՛ք առաջնային գրականութունը, աղբյուրը: Գրքերը, շատ դեպքերում, համարվում են երկրորդական աղբյուրներ: Նրանք ներառում են առաջնային գրականության հեղինակային մեկնաբանությունները: Նման մեկնաբանությունները չեն կարող միշտ լինել միակը: Ուստի պետք է խորհրդակցել գրադարանավարի հետ: Հիշե՛ք, որ ամսագրերում անդրադառնում են մի շարք գիտնականների առաջնային հոդվածներին:

Հանրագիտարանները, թերթերը և սիրված ամսագրերը ցիտելու համար ընդունելի աղբյուրներ չեն համարվում: Նրանք հազվադեպ են գրված գիտնականների կողմից և իրենց բովանդակությամբ չեն անրադառնում գիտական վավերականությանը:

ԱՂԲՅՈՒՐԸ

http://www.free-power-point-templates.com/articles/wp-content/uploads/2013/02/animated-checklist-clipart-presentermedia-580x253.jpg

Page 11: էսսե գրելու ուղեցույց

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Աշխատանքի շատ կարևոր մասը հավաքած փաստերի ճիշտ նկաարագրությունն է՝ առանց սեփական կարծիքը հայտնելը: Դուք կարող եք բերել տարբեր գրաֆիկներ, նկարներ, գծապատկերներ՝ նշելով հեղինակներին:

Այնուհետև պետք է արտահայտել սեփական մտքերը: Շարադրությունը պետք է արտացոլի վերնագիրը: Հագեցրե՛ք այն

կառուցվածքային փաստարկներով այնպես, որ իրար հաջորդող պարբերությունները ցույց տան որոշակի շարունակականություն: Եթե դուք բավական կարդացել եք Ձեր թեմայի մասին, ուրեմն նախապես մտածել եք նաև բոլոր հարցերի մասին, որոնք կարող են ներառված լինել Ձեր շարադրության մեջ: Դրա համար դուք պետք է ունենաք հստակ ծրագիր, ապա նոր սկսեք գրել:

Ձեր աշխատանքը կարդալու է կենսաբան, ով շատ լավ տիրապետում է ձեր թեմային:

Page 12: էսսե գրելու ուղեցույց

1. Ներածություն Այն օգտագործվում է թեման սահմանելու, ընդհանուր գծերով

ներկայացնելու, թեմային առընչվող լրացուցիչ տեղեկություններ հաղորդելու համար: Այն պետք է լինի հակիրճ (ոչ ավելի, քան շարադրության մեկ տասներորդ մասը): Այն պետք է ներառի հետևյալը.

Ֆոն / background/- հետազոտության համառոտ ներածական տեղեկատվությունը

Կիրառման շրջանակը /scope/ - թեմայի մեկնաբանությունը, պարզաբանումը:

Աղբյուրը.՝ http://3.bp.blogspot.com/-FLbXBzYSB6g/UPj_ptDjz_I/AAAAAAAADQQ/_X97NTtJvSc/s1600/animated+desktop+wallpapers+in+hd.jpg

Page 13: էսսե գրելու ուղեցույց

2. Զարգացում Այս բաժնում դեպքերի

տրամաբանական զարգացումը պետք է ընթերցողին լինի ակնհայտ: Ուսուցիչը չի ընդունում թեմային առընչվող երկար նկարագրություններ, սակայն նա ուզում է տեսնել թեմայի վերաբերյալ ձեր քննադատական վերլուծությունը: Դա նշանակում է, որ նա ակնկալում է կարդալ խորը վերլուծական աշխատանք և տեսնել լավագույն հղումները:

12-րդ դասարանի սաները իրենց էսսեում սովորաբար օգտագործում են հիմնական 10 հղում, իսկ 10-րդ դասարանի սաները ՝ 5-8 :

Ներտեքստային հղումները /intext citations/ ևս շատ կարևոր են:

Մի՛ մոռացեք գրագողության մասին/:

Աղբյուրը.՝ http://clive-hitchcock.com/wp-content/uploads/2012/12/3d-man-reading-a-book.jpg

Page 14: էսսե գրելու ուղեցույց

Տեքստում կարող ենք օգտագործել մեկ կամ երկու նկարներ, սյունակներ, աղյուսակներ: Շարադրությունը չպետք է լինի գերհագեցած դիագրամներով եւև նկարներով, հատկապես, եթե նրանք տեքստում չեն նշված: Միայն առավել համապատասխան տեղեկատվությունը տեսանելի ներկայացնելու նպատակով կարելի է փաստարկները ամբողջացնել գրաֆիկներով և նկարներով (օրինակ, եթե անհրաժեշտ է ներկայացնել ապացույցներ):

Տեքստի մեջ միշտ բերեք ցանկացած նկարի կամ աղյուսակի հղումը /Օրինակ.՝ նայե՛ք նկար 1 կամ, պարզապես՝ նկար 1.:

Աղբյուր.՝ http://www.clipartbest.com/cliparts/Kij/gE4/KijgE4Xiq.gif

Page 15: էսսե գրելու ուղեցույց

3. Եզրակացություն Եզրակացությունը պետք է միավորի

ներկայացված շարադրություն ողջ կառույցը: Այն պետք է արտահայտի Ձեր սեփական կարծիքը քննարկվող հարցի շուրջ:

Պետք է ունենա տրամաբանական ավարտ: Այն կարող է ներառել հետազոտության հետագա աշխատանքների մասին տեղեկատվություն, որը կամփոփվի բոլոր չլուծված խնդիրների պատասխանները ստանալու ուղիներով:

Եզրակացությունը սովորաբար կազմում է շարադրության մեկ տասներորդը մասը:

Աղբյուրը.՝ http://www.cliparthut.com/clip-arts/633/confucius-cartoon-633952.jpg

Page 16: էսսե գրելու ուղեցույց

4. Հղումներ Հղումները պետք է կատարվեն MLA ստանդարտներով: Օրինակ.՝ Ներտեքտային հղում - (“Works of Joyce Wieland”) (Wong) Հղում թեմայի վերջում - “Works of Joyce Wieland.” Celebrating

Women’s Achievements: Women Artists in Canada. National Library of Canada, 2000. Web. 29 Mar. 2009.

Wong, Jessica. “Celebrating the Kid Inside.” CBC News. Canadian Broadcasting Corporation. 30 July 2004. Web. 20 Aug. 2008.

Եթե Ձեզ անհրաժեշտ է ներառել մի հղում , որի նյութը, դժվար է գտնել, տեղադրեք այն անկյունային փակագծերում (<>).

Wong, Jessica. “Celebrating the Kid Inside.” CBC News. Canadian Broadcasting Corporation. 30 July 2004. Web. 20 Aug. 2008. <http://www.cbc.ca/arts/features/rejuvenile>.