5
ՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ 4-1 ՍՍՍՍՍՍՍ, ՍՍՍ ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍ

Հայաստանի պատմության թանգարան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Հայաստանի պատմության թանգարան

Սվետլանա Համբարձումյան4-1 դասարան, Նոր դպրոց

Հայաստանի պատմության թանգարան

Page 2: Հայաստանի պատմության թանգարան

Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի օրենքով: Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը:Թանգարանն առաջին այցելուներին ընդունել է 1921թ. օգոստոսի 20-ին: Տարիների ընթացքում թանգարանը բազմիցս անվանափոխվել է: 2003թ.-ից այն կոչվում է Հայաստանի պատմության թանգարան: Այստեղ ներկայացված է Հայաստանի մշակույթի և պատմության տարբեր ժամանակները՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը:

Page 3: Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանից սկսվում է ծանոթությունը Հայաստանի հետ: Ցուցասրահներում ցուցադրվում են հազարամյա պատմություն ունեցող նմուշներ, իրեր, արձաններ, պատկերներ և այլն:Շատ հետաքրքիր են արծաթյա և ոսկյա մետաղադրամների, ազգային հագուստի և զարդեղենի ցուցադրությունները: Ինձ թանգարանում շատ էին գրավել այս արձանիկները, որոնց մոտ անպայման ցանկացա նկարվել:

Page 4: Հայաստանի պատմության թանգարան

Թանգարանում ներկայացված են բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ զենքեր, ոսկյա, արծաթյա, ոսկրե նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից:Այստեղ է Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրությունը, Անի քաղաքի մանրակերտը:Թանգարանում իր տեղն է գտել նաև 5500-ամյա կաշվե ոտնամանը:Իսկ Լճաշենից պեղված փայտյա կառքերն և նրանց բրոնզե մանրակերտերը

Page 5: Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պետական թանգարանում ցուցադրվում են ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների պատմական և մշակութային տարբեր ժամանակաշրջաններից նմուշներ՝ քանդակներ, խեցեղեն, անոթներ, ժամացույցներ, արձանիկներ և բազմաթիվ այլ իրեր: Պատմության թանգարնը միշտ լիքն է լինում այցելուներով: Իսկ թանգարանային գիշերվա ժամանակ մարդկանց հոսքը այնքան մեծ է լինում, որ հերթեր են առաջանում: Պատմության թանգարանը իմ սիրած վայրերից է: Դեռ փոքրուց եմ սիրել այցելել թանգարան ու բաց չթողնել նոր ցուցադրությունները: