6
ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷ ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ

Էլեկտրական դաշտ

  • Upload
    liana-v

  • View
    190

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Էլեկտրական դաշտ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԱՇՏՅուրա Օհանյան

Հարություն Չրաղյան

Գայանե ՕհանյանԼիանա Վահանյան

Page 2: Էլեկտրական դաշտ

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ: 

Page 3: Էլեկտրական դաշտ

Էլեկտրական դաշտն ունի 2 հիմնական հատկություն:1.Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:

Համոզվելու համար թելից կախենք լիզքավորված պարկուճը և էլեկտրականացած ապակե ձողը մոտեցնենք դրան: Անմիջական շփում չլինելու դեպքում էլ թելից կախված պարկուճը կշեղվի ուղղագծից և կձգվի դեպի ձողիկը:

Page 4: Էլեկտրական դաշտ

2.Լիցքավորված մարմնի կողմից ստեղծված դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ մարմնից հեռու՝ թույլ:

Համոզվելու համար հենարանը, որի վրա կախված է պարկուճը, դանդաղ հրենք դեպի լիցքավորված ձողիկը: Կտեսնենք, որ ձողիկին մոտենալու հետ պարկուճի թելի շեղման անկյունն ավելի ու ավելի կմեծանա: Անկյան մեծանալը վկայում է, որ ինչքան պարկուճը մոտենում է էլեկտրական դաշտի աղբյուրին, այնքան մեծ ուժով է այդ դաշտն ազդում պարկուճի վրա:

Page 5: Էլեկտրական դաշտ

Ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է էլեկտրականացված մարմնի, կամ մասնիկի վրա, կոչվում է էլեկտրական ուժ:

Էլեկտրական դաշտում հայտնված մասնիկն այդ ուժի ազդեցությամբ ձեռք է բերում արագացում, որը կարելի է որոշել Նյուտոնի երկրորդ օրենքի միջոցով:

a= , որտեղ m-ը տվյալ մասնիկի զանգվածն է:

Page 6: Էլեկտրական դաշտ

Էլեկտրական դաշտի գրաֆիկական պատկերման համար ընդունված է ուժագծերի օգտագործումը:

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ էլեկտրական դաշտում:

Երբ լիցքավորված մասնիկն էլեկտրական դաշտի մեջ է մտնում, այդ դաշտում նրա արագությունը կարող է կամ աճել, կամ նվազել: Եթե մասնիկի լիցքը փոքր է 0-ից, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելու դեպքում մասնիկի արագությունը կաճի, իսկ հակառակ շարժվելու դեպքում՝ այն կարգելակվի: Իսկ եթե մասնիկի լիցքը մեծ է 0-ից, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելու դեպքում մասնիկի արագությունը կարգելակվի, իսկ հակառակ շարժվելու դեպքում՝ այն կաճի: