13
ԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲ ԼԼԼԼԼ ԼԼԼԼԼԼԼԼ ԼԼԼԼԼ ԼԼԼԼԼԼԼ

Բջջային հեռախոս

  • Upload
    liana-v

  • View
    157

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Բջջային հեռախոս

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ

ԼԻԱՆԱ ՎԱՀԱՆՅԱՆՅՈՒՐԱ ՕՀԱՆՅԱՆ

Page 2: Բջջային հեռախոս

Առաջին հեռախոսն ստեղծելուց անցել է ավելի քան 100 տարի: Միայն տարբեր աղբյուրներից հայտնի է, որ

1902թ. մարտի 20-22 ոմն Նաթան Սթաբլիֆիլդ ուսումնասիրել և հայտնաբերել է էլեկտրոնային կապը:

Page 3: Բջջային հեռախոս

Սթաբլիֆիլդի մասին, սակայն, ոչ մի տեղեկություն չի պահպանվել: 1947թ. "Bell laboratories" ընկերությունն

առաջարկել է ստեղծել բջջային հեռախոսը: 1973թ. ապրիլի 3-ին "Motorolla" ընկերության ինժեներ Մարտին Քուփերը

կատարել է աշխարհում առաջին բջջային հեռախոսի զանգն իր մրցակից "Bell Laboratories" ընկերության գործընկեր

ինժեներ Ջոել Էնգելին: Այն փաստը, որ ձայնը լսվել է հեռու տարածության վրա հաստատել են բազմաթիվ վկաներ: Այն

ժամանակ այդպիսի նորություններն արգելվում էր տարածել, և ինչ-որ գաղտնի հնարքով կարողացել են գաղտնի պահել

կապի ստեղծման մասին տեղեկությունները:

Page 4: Բջջային հեռախոս

Զանգահարելով նրան`   միակ բանը, ինչը նա ասել է, հետևյալն էր. «Ես քեզ զանգում եմ իսկական բջջային հեռախոսից»: Բջջային հեռախոսից կատարված առաջին զանգը փաստացիորեն դարձավ հեռահաղորդակցման ոլորտում նոր

դարաշրջանի մեկնարկ:

Page 5: Բջջային հեռախոս

Մարտին Քուփերը զանգել էր "DynaTAC" մոդելի`   աշխարհում առաջին բջջային հեռախոսից, որն ուներ 1.15 կգ քաշ, իսկ նրա չափերը կազմում էին 22,5х12,5х3,75 սմ: Հեռախոսը

բաղկացած էր 2 հազար դետալից, իսկ հեռախոսի մարտկոցի լիցքը բավականացնում էր ընդամենը 20 րոպե խոսելու

համար: 

Այս հեռախոսի առջևի մասում 12 ստեղն կար, որոնցից 10-ը թվերն էին, 2-ը զանգահարելու և 1-ը զանգն ավարտելու:

"DynaTAC"-ը չի ունեցել էկրան և լրացուցիչ հնարավորություններ: Բջջային հեռախոսի մշակման համար

ընկերությունը ծախսել է 15 տարի և 90 մլրդ դոլար:

Page 6: Բջջային հեռախոս

Այս նախատիպն այդպես էլ

արտադրության չի հանվել։ Առաջին

"Motorola" սերիական բջջային հեռախոսը

հայտնվել է վաճառքում 1983թ.

մարտի 6-ին, այլ տվյալներով՝ նույն

թվականի հոկտեմբերի 13-ին։ Այն 800 գրամ էր և

արժեր 3.5 հազ. դոլար։

Page 7: Բջջային հեռախոս

Հեռախոսը մեզ հնարավորություն է տալիս, սեղմելով ընդամենը մի քանի

կոճակ, խոսել երկրագնդի ցանկացած վայրում գտնվող մարդկանց հետ: Այսօր

աշխարհում գործող հեռախոսների թիվը հաշվվում է միլիոն-միլիոններով:

Դրանք միավորված են հեռուստահաղորդակցական վիթխարի

ցանցերում, որոնցով հաղորդում են հեռախոսազանգեր, ֆաքսեր,

հեռուստա- և ռադիոազդանշաններ, ինչպես նաև համակարգչային

տվյալներ:

Page 8: Բջջային հեռախոս

Երբ մենք խոսում ենք հեռախոսով, մեր ձայնի ալիքները մտնում են հեռախոսափողի միկրոֆոնի մեջ, որը դրանք փոխարկում է էլեկտրական թույլ հոսանքի՝ էլեկտրաազդանշանների: Դրանք

ապարատից մտնում են հեռախոսացանց: Երբ որևէ մեկը զանգահարում է մեզ, ազդանշանները մալուխով հասնում են հեռախոսափողի բարձրախոսին, որի մեջ գտնվող մետաղե

փոքրիկ դիաֆրագման տատանվելով առաջացնում է հնչյուններ, որոնք մենք լսում ենք:

Երբ մենք ենք հավաքում անհրաժեշտ հեռախոսահամարը, հաղորդիչն ազդանշաններ է ուղարկում տեղական

հեռախոսակայան, որը դրանք հեռախոսացանցով ուղարկում է մյուս հեռախոսին, հեռախոսակայանին կամ այլ երկրի հեռախոսացանցին և ապահովում հեռախոսակապը:

Page 9: Բջջային հեռախոս

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ

Հեռախոսից ազդանշանները հեռախոսակայան են հասնում պղնձե մալուխներով: Կայանների մեծամասնությունը միմյանց

միացված է թելքաօպտիկական մալուխներով, որոնցով ազդանշանները հաղորդվում են լազերային իմպուլսների ձևով: Որոշ ազդանշաններ հաղորդվում են բարձրահարկ շենքերի վրա տեղակայված ալեցիրներից իրար ուղարկվող միկրոալիքներով:

Միջազգային հեռախոսազանգերը հաղորդվում են ստորջրյա մալուխներով կամ արբանյակային կապով՝ մերձերկրյա ուղեծրով

պտտվող արբանյակների միջոցով:

Page 10: Բջջային հեռախոս

Հեռախոսացանց մտնելուց առաջ ազդանշանների մեծ մասը փոխարկվում է թվայինի. Ւփոփոխական էլեկտրական հոսանքը

գրանցվում է 0 և 1 թվերից կազմված կոդով: Այդ ազդանշանները հարմար է ուղարկել էլեկտրական իմպուլսների

կամ միկրոալիքների տեսքով: Այդպիսի ցանցը կոչվում է թվայնացված: Հեռախոսի մեջ մտնելով` դրանք վերստին

փոխարկվում են ձայնային ազդանշանների: Բջջային հեռախոսների ազդանշանները ռադիոհաղորդիչը հաղորդում է

ռադիոկայմին (ալեհավաք), դրանից էլ՝ հեռախոսացանցին:

Page 11: Բջջային հեռախոս

ՀԵՌԱԽՈՍԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Էլեկտրական ազդանշաններ հաղորդող առաջին սարքը հեռագիրն էր: Հաղորդագրությունները

հաղորդվում էին հատուկ կոդով՝ Մորզեի այբուբենով: 1838 թ-ին Սեմյուել Մորզեի հայտնագործած այդ

կոդում այբուբենի տառերը նշելու համար օգտագործվում էին էլեկտրական հոսանքի կարճ ու երկար իմպուլսների տարբեր համակցությունները:

Page 12: Բջջային հեռախոս

Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, կատարելագործելով հեռագիրը, 1875 թ-ին բացահայտեց, որ հեռագրով կարելի է նաև հնչյուններ հաղորդել. այդպիսով նա

դարձավ հեռախոսի գյուտարարը: 28 համարներ իրար միացնող առաջին հեռախոսակայանը բացվել է 1878 թ-ին: Թեև 1890-ական թվականներին երևան եկան ինքնաշխատ

հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակում էին աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները: 1956 թ-ին անցկացվեց անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962 թ-ին արձակվեց կապի

առաջին «Թելսթար» արբանյակը: 1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսվեց

օպտիկական թելքերի օգտագործումը:

Page 13: Բջջային հեռախոս

Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային

հեռախոսները, որոնք հնարավորություն են տալիս

հեռախոսային խոսակցություններ վարել

ցանկացած վայրից, ուղարկել կարճ հաղորդագրություններ (SMS), լսել երաժշտություն,

լուսանկարել և նույնիսկ կատարել

տեսանկարահանումներ: