23

Մթնոլորտ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Մթնոլորտ
Page 2: Մթնոլորտ

Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ միհսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրիմակերևույթն է:

Մթնոլորտը հունարենից թարգմանաբար նշանակումէ «ατμός - գոլորշի» և «σφαῖρα - ոլորտ»։ երկնայինմարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում էձգողականության շնորհիվ:

Page 3: Մթնոլորտ

Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որնօգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, ևածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար: Մթնոլորտը հանդես էգալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույնճառագայթներ ից պաշտպանող շերտ:

Page 4: Մթնոլորտ

Երկրի մթնոլորտային օդի մոտավորբաղադրությունը. ազոտ` 78,08%,թթվածին` 20,95%, արգոն` 0,93%, ածխածնի երկօքսիդ` 0,038%, ջրային գոլորշի` մոտ 1%: Բացի այսչնչին քանակությամբ պարունակվում էնաև ջրածին, հելիում, մի շարք այլ ՙազնիվգազեր՚ և աղտոտիչներ:

Page 5: Մթնոլորտ

Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունիերկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիրմոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևիցանջատված գազերից: Ժամանակի ընթացքումմթնոլորտը մի քանի գործոնների ազդեցությանհետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված էերկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:

Page 6: Մթնոլորտ

.Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այսշերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում, որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-իվրա ջերմաստիճանը նվազում է 5–6օC-ով:

. Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմբարձրության: Օդնայնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչևգրեթե սև:

. Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդշերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշումասնիկներից:

. Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմբարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազիառանձին լիցքավորվածմասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որիաղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքումփայփլում են մի քանի ժամ շարունակ:

. Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա: Գիտնականները ենթադրում են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000օC-ի:

Page 7: Մթնոլորտ
Page 8: Մթնոլորտ

Մթնոլորտը Երկրագնդի և նրաաշխարհագրական թաղանթիջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրիմակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չիտաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտըհաճախանվանում են Երկրագնդի վերմակ:

Page 9: Մթնոլորտ
Page 10: Մթնոլորտ

Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում էերկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտիմիջով, շփումից շիկանում են, այրվում և միայնմանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրիվրա՝ չվնասելով նրան (միայն առանձինդեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնքմեծ զանգվածիպատճառով չեն հասցնում լրիվայրվել, և Երկրագնդի վրաառաջանում են մեծխառնարաններ):

Page 11: Մթնոլորտ

Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրիշրջապտույտ, իրականացվում է կենդանիօրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգելթողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծքանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազիշերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համարկործանարարանդրամանուշակագույն ճառագայթներիմեծ մասը:

Page 12: Մթնոլորտ

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտիգազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակություննանընդհատավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքովուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայիտաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբարչափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակներիսահմանափակումը:

Page 13: Մթնոլորտ
Page 14: Մթնոլորտ
Page 15: Մթնոլորտ
Page 16: Մթնոլորտ

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիներիկենսագործունեության վրա բացասաբարազդող նյութերի թույլատրելի քանակիգերազանցումն է միջավայրում: Տարբերում ենշրջակա միջավայրի բնածին և մարդահարույցաղտոտիչներ:

Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի(աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվաղտոտում) և այլ ձևերով:

Page 17: Մթնոլորտ

Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնականլանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրիֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտիփոփոխություններով:Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքայինպարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցներիներգործության հետևանք է:Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածինմիկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկներիտարածման միջոցով:

Page 18: Մթնոլորտ

Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ ևմիկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում ենթույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից ենածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները ևայլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: CO ևCO2 գազերի արտանետումների ամենամեծ բաժինն ընկնում է հատկապեսավտոմոբիլային տրանսպորտին:Ծծմբային գազի՝ ծծմբի երկօքսիդի (SO2) առաջացման աղբյուրը մինչև 5–7% ծծումբպարունակող ածխի և մազութի այրումն է: Մթնոլորտում ծծմբի երկօքսիդըփոխարկվում է ծծմբի եռօքսիդի (SO3), որը օդում վերածվում է ծծմբական թթվի ևթթվային անձրևների ձևով թափվում է գետին:Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման հիմնականաղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներնեն, ազոտական թթվի արտադրությունը: NO2-ը դեղին գույնի կայուն գազ է ևմթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ: Հաճախ քաղաքների օդն այդ գազիցստանում է շագանակագույն երանգ:

Page 19: Մթնոլորտ

Ավտոտրանսպորտի արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքներիթերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ:Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարքածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնքհանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչիհետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղիառաջացման վտանգը:Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթիձևով պահպանվում պինդ ածխածինը (մուր) և ծանրմետաղները:

Page 20: Մթնոլորտ

Որոշակի կլիմայական պայմաններումանդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբտեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում՝լուսաքիմիական սմոգ, երբ առաջնային աղտոտող նյութերըքայքայվում են՝ գոյացնելով աղտոտող նոր նյութեր: Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտըմթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքովմթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ուշարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման:Բույսերի և կենդանիների նեխման հետևանքով օդ ենթափանցում նաև բազմաթիվ ախտածին մանրէներ:

Page 21: Մթնոլորտ
Page 22: Մթնոլորտ

ՄԹՆՈԼՈՐՏԸ մեր մոլորակի ևնրա օրգանական աշխարհիհամար ունի չափազանց կարևորնշանակություն: Երկրի վրաառանց մթնոլորտի կյանքը չէրառաջանա:

Page 23: Մթնոլորտ