8
ՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍ

Սիրտ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Սիրտ

Սիրտ Իսախանյան Նարեկ

Page 2: Սիրտ

ՍիրտՍիրտը մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ-անոթային համակարգումայն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:

Page 3: Սիրտ

Մարդու սրտիկառուցվածքը

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում:Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն(թթվածնով աղքատ), իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ):Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից:Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը և աջ փորոքը:

Page 4: Սիրտ

Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը(եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական): Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը(երկփեղկ կամ միտրալ փական): Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի, միջին շերտ` սրտամկան,որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր`պոմպային ֆունկցիան, և արտաքին շերտ: Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ:

Page 5: Սիրտ

- Սիրտ անոթայինհամակարգի

Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են,որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ:Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը տանում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին,կոչվում են զարկերակներ:Իսկ երակները ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են: Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները:Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը, որը, սկսվելով աջ փորոքից,երակային արյունը տանում է թոքեր, և աորտան,որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին:Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները, որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ,իսկ թոքային 4 երակները` թոքերից բերելով զարկերակային արյունը,բացվում են ձախ նախասրտի մեջ:

Page 6: Սիրտ

 Սրտի ֆիզիոլոգիանՍրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է,նրա մղիչ ֆունկցիան:Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման:

Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա(արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը, որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը): Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ:Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք,որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ:Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ:

Page 7: Սիրտ

Սրտի հաղորդչական համակարգՍրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից:Գլխավոր հանգույցը կոչվում է ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույց:Այն գտնվում է աջ նախասրտի պատում:Այնտեղ գտնվող միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ:Այդ հանգույցում առաջացած գրգիռները հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում,միաժամանակ այդտեղից գրգիռները համանման հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին,որը գտնվում է միջփորոքային միջնապատում:Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը,որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների:Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում:Հաղորդչական համակարգում գլխավոր հանգույցի ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման,ինչպես նաև հաղորդչական համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ` առիթմիաներ:

Page 8: Սիրտ

Սրտային ցիկլՎերը նկարագրված յուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը,այնուհետև միաժամանակ կծկվում են փորոքները, հետո`ընդհանուր հանգիստ:Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը: Քանի որ սովորական պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75զարկ/րոպե,հետևաբար մեկ սրտային ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ: Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի սիստոլան,որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների սիստոլան,որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ, և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա:

Այսպիսով,նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ,իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ: Հատկապես կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը,քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները,որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին,այս փուլում լայնանում են,հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը: