6
ԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽ ԽԽԽԽԽԽ ԽԽԽ ԽԽԽԽԽ 4-3ԽԽԽԽԽԽԽ

Խաշի պատմություն

Embed Size (px)

Citation preview

Page 1: Խաշի պատմություն

Խաշի պատմություն

Անի Աթոյան նոր դպրոց 4-3դասարան

Page 2: Խաշի պատմություն

«Խաշ» անվանումը առաջացել է հայերեն «խաշել» բառից, նույն բառից են առաջացել նաև այլ կերակրատեսակների անվանումները

(խաշլամա, խաշու, խաշիլ)։

Page 3: Խաշի պատմություն

Բաղադրություն

Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքեր (ինչպես նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի),

փորոք, սխտոր, աղ, և կանաչի։ Մասերը մաքրելուց և լվանալուց հետո (Հայաստանում ավանդաբար դնում են 10-12 ժամով հոսող ջրի տակ), այն խաշվում է 6-8 ժամ։ Սխտորը, աղն ու կանաչին մատու ցվում են սեղանին,

կերակուրը համեմելու նպատակով։

Page 4: Խաշի պատմություն

Ավանդություն

• Կա խաշի առաջացման հետ կապված հետաքրքիր լեգենդ, որի համաձայն` եղել է մի թագավոր, ով միշտ լավ միսն իրեն է պահել, իսկ ոսկորները դուրս է գցել:

Այդտեղ ապրելիս է եղել Խաշ անունով մի հովիվ, թագավորին դուր է եկել նրա պատրաստած ապուրի

հոտը, նա հովվին իր մոտ է կանչել ու հրամայել ոսկորները եփել, եփածը փորձել ու շատ է հավանել և

դրանից հետո միշտ ոսկորներն իրեն է պահել, իսկ միսը բաժանել աղքատներին:

Page 5: Խաշի պատմություն

Ճաշ և արարողակարգ• Խաշը ավանդաբար ուտում են վաղ առավոտյան՝ առատ կերուխումի

հաջորդ օրը։ Խաշը ուտում են մինչև նախաճաշը կամ նրա փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ։

Խաշը ուտում են լավաշի, բողկի և տարատեսակ կանաչիների հետ։ Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։ Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական

արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Ավանդաբար խաշն ուտում են տարվա ցուրտ

եղանակին՝ ձմռանը:

Page 6: Խաշի պատմություն

Բարի ախորժակ