View
269
Download
5
Category
Preview:
Citation preview
Նարեկ Իսախանյան5-2 դասարան
Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից է: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն
այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Մագման Երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում
երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ: Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի: Այն
ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝
խառնարանով: Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ
ձևավորվում է հրաբխային լեռը:
Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ: Այժմ Երկրի վրա կա ավելի
քան 1300 գործող հրաբուխ: Դրանց թվին են պատկանում Երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու
Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝
Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկայում, Մաունա Լոան՝
Հավայան կղզիներում, և այլն:
Հայկական լեռնաշխարհում գործող են համարվում Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններում
շարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները: Գործող հրաբուխներ կան ոչ միայն Երկրի մակերևույթին,
այլև օվկիանոսների ու ծովերի հատակին: Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջուրը հրաբխի խառնարանի վրա
սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել: Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են
գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ` Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում:
Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու
կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ: Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները: ՀՀ տարածքում հայտնի են ավելի քան 500
«քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է:
79 թ-ին Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով գործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը,
Հերկուլանումը, Ստաբիանը, և բազմաթիվ գյուղեր: 1883 թ-ին Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման
հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու: Գազափոշու
ամպերը հասել են 80 մ բարձրության: Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հզ. մարդ:
Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և, ջուրը, խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր
ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար: Կոլումբիայում 1985 թ-ի հրաբխի հետևանքով
ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հզ. մարդ:
Գործող հրաբուխների տարածմանշրջաններում հաճախ հանդիպում են
պարբերաբար տաք ջուր և գոլորշիշատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում
են գեյզերներ:
Recommended