MOODLE - anau.am · Հակիրճ նկարագրություն բաժինը ենթադրում է...

Preview:

Citation preview

Էլեկտրոնային ուսուցման հարթակ

MOODLE

Էլեկտրոնային ուսուցումն իրենից ներկայացնում է գիտելիքների փոխանցում և

ուսուցման գործընթացի կառավարում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների

միջոցով:

Էլեկտրոնային ուսուցման ամբողջական համակարգը բաղկացած է երեք հիմնական

մոդուլներից.

• ուսուցման կառավարման համակարգեր

• ուսուցման բովանդակություն

• հեղինակային գործիքներ

Էլ. ուսուցման գլխավոր նպատակն է ստեղծել հեռահար ուսուցման համակարգ, որը

ներառում է էլեկտրոնային ուսուցման տեխնոլոգիական ու կազմակերպչական

գործընթացները, և ունի հետևյալ առավելությունները

▪ Նոր թիրախային խմբերի ձեռքբերում

▪ Ուսուցման և գիտելիքների որակի բարձրացում

▪ Ճկունություն -հնարավորություն է տալիս հարթակն օգտագործել (թե դասախոս,

թե ուսանող) ցանկացած վայրից, ցանկացած պահի

▪ Ժամանակի և ծախսերի խնայողություն – օրինակ, երբ դասընթացը պետք է

անցկացվի այլ երկրում կամ քաղաքում

• ռեսուրսների խնայողություն (մարդկային, ֆինանսական)

• ուսանողների թվաքանակի ավելացում

▪ Լայն հասանելիություն, քանի որ օգտագործում են բոլոր բուհերը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Էլեկտրոնային ուսուցման հարթակը

(elearning.anau.am), պարունակում է տեղեկատվություն դասավանդվող առարկաների և

ուսումնական ծրագրերի վերաբերյալ:

Նշենք, որ հարթակի տեղեկատվությունը բաց չէ և հասու չէ ցանկացած մարդու.

անհրաժեշտ տեղեկատվությունից (դասախոսություններ, մեթոդականներ և այլ նյութեր)

օգտվելու համար պետք է գրանցվել և ստանալ թույլտվություն տվյալ դասախոսի

կողմից:

Հարթակի կառավարչական գործիքները եռալեզու են:

Ստորև ներկայացված է Moodle հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը.

Քայլ 1: Գրանցում

Քայլ 2: Դասընթացի ստեղծում (ադմինիստրատորի կողմից)

Քայլ 3: Տեղեկատվության մուտքագրում (դասախոսական նյութեր,

թեմաներ, հարցաշարեր տեսանյութեր, նկարներ և այլն)

Քայլ 4: Ուսանողների գրանցում

Քայլ 5: Ուսանողների մուտքի թույլտվություն տվյալ առարկային (կցում)

Քայլ 1: Գրանցում

Այցելեք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքէջ, որտեղ

աջ մասում սեղմեք Էլեկտրոնային ուսուցում բաժնի վրա կամ այցելեք հետևյալ հղմամբ՝

http://elearning.anau.am/

Համակարգ մուտք գործելու համար գրանցվում ենք հարթակում քայլերի հետևյալ

հաջորդականությամբ․

1. Ընտրել «Գրանցվել» կոճակը.

2. Լրացնել անձնական տվյալները

Մուտքաբառը գրել լատինատառ փոքրատառերով՝ Ձեր անվան առաջին տառը կամ

անունը և ազգանունը:

Գաղտնաբառը պետք է ունենա նվազագույնը 8 նիշ (այդ թվում՝ 1 թվանշան, 1

փոքրատառ, 1 մեծատառ, 1 նշան (+, -, *, # և այլն)

Օրինակ՝

Անի Սարգսյան

Մուտքաբառ: asargsyan

Գաղտնաբառ: Asargsyan#2018

Լրանցնել նաև էլ. փոստի, անվան, ազգանվան դաշտերը:

Անունը և ազգանունը պարտադիր գրել հայատառ:

Լրացնելուց հետո սեղմել «Ստեղծել իմ հաշիվը» կոճակը:

Ani-sargsyan@gmail.com

Ani-sargsyan@gmail.com

Անի

Սարգսյան

3. Ստուգեք Ձեր էլ. հասցեն և հաստատեք անձնական էջը՝ այցելելով էլ․

փոստի նամակում առկա հղմամբ։

4. Հաստատելուց հետո այցելում ենք elearning.anau.am հարթակ և մուտք

գործում անձնական էջ՝ «Մուտք» կոճակով․

5. Լրացնում ենք գրանցվելուց նշած մուտքաբառն ու գաղտնաբառը

Մուտքաբառ: asargsyan

Գաղտնաբառ: Asargsyan#2018

6. Այցելեք Անձնական էջ

Քայլ 2: Տեղեկատվության մուտքագրում (դասախոսական նյութեր,

թեմաներ, հարցաշարեր)

Սեղմեք Իմ դասընթացները կոճակը, որտեղ գրանցված են Ձեր կողմից դասավանդվող

առարկաները՝ ըստ դասախոսությունների, գործնական կամ լաբորատոր

պարապմունքների և ըստ մասնագիտությունների։

Առարկաները/դասընթացները գրանցվում են համակարգի ադմինիստրատորի կողմից և

կցվում դասախոսին։ Դասախոսը կարող է փոփոխել առարկայի/դասընթացի

անվանումը և այլ տեղեկատվություն, սակայն նորը գրանցել չի կարող։ Դրա համար

անհրաժեշտ է դիմել հարթակի պատասխանատուներից մեկին։

Ընտրում ենք դասընթացներից մեկը և կատարում համապատասխան

փոփոխություններ։

Առարկայի/դասընթացի ձախ կողմի՝ ներքևի հատվածում՝ Настройки/Կառավարում

բաժնից ընտրում ենք «Կարգաբերման պարամետրեր» կոճակը և կատարում

լրացումներ, ինչպես նաև Файлы описания курса/դասընթացը բնութագրող ֆայլեր

բաժնում ավելացնում առարկան բնորոշող նկար։

Դասընթացի ամփոփագիր բաժնում նշվում է մասնագիտությունը, կուրսը և թե

պարապմունքի ինչ ձևի համար է նախատեսված առարկան։

Վերոնշյալ դաշտում KDWin – ի Armenian phonetic unicode տառատեսակով նշվում է.

«Դասընթացը նախատեսված է հեռակա «Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և

ավտոմատացում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների գործնական պարապ-

մունքների համար:»

Հաջորդ «Դասընթացը բնութագրող ֆայլեր» բաժնում ավելացնում ենք նկար

Սեղմում ենք ցուցադրված սլաքի վրա, այնուհետև «Վերբեռնել ֆայլ» выбрать файл (ընտրում

նկարը) և սեղմում upload this file

Ստանալու ենք՝

Համապատասխան դաշտերը լրացնելուց հետո սեղմում ենք «Պահպանել և ցուցադրել»

կոճակը։

Վերը նշվածը սահմանված ձևաչափ է և պարտադիր։

Առարկայի օրինակելի տեսքը ստորև․

Առարկայի/դասընթացի նախնական տեսքը կարգավորելուց հետո սկսում

ենք լրացնել և հարթակում տեղադրել դասախոսի նյութերը։

Նորից «Իմ դասընթացները» բաժնից ընտրում ենք առարկան և բացում ներքոնշյալ էջը․

Սեղմել «Խմբագրել» կոճակը, այնուհետև «Խմբագրել բաժինը».

Այս բաժնում կարող է տեղադրված լինել առարկայի ընդհանուր նկարագիրը,

կրեդիտների քանակը, բազմագործոնային բաղադրիչները՝ համապատասխան

տոկոսներով, և այլ հակիրճ տեղկատվություն առարկայի մասին։

Դասընթացի համառոտ նկարագիրը լրացնելուց հետո անցնում ենք բուն թեմաների

տեղադրմանը և սեղում 2-րդ «Խմբագրել» կոճակը, այնուհետև edit week.

Բացվելու է ներքոնշյալ էջը․

Բաժնի անվանումը դաշտում (√ նշանը հանելուց հետո) լրացնել։

Թեմա 1. Բարձրագույն մաթեմատիկայի հիմունքներ

Նկարներ բեռնելու

համար սեղմել կոճակը

Հակիրճ նկարագրություն բաժինը ենթադրում է թեմայի համառոտ նկարագիրը (կարող է

լինել 1 պարբերություն, կամ ամբողջական տեղեկատվություն՝ կախված դասախոսի

դիրքորոշումից)։ Այս հարթակը կարող է ներառել նաև նկարներ և տեսանյութեր։

Նկարներ բեռնելու համար վերը ցուցադրված կոճակը սեղմելուց հետո, բացվելու է

ներքոնշյալ էջը։

Էջը բացվելու դեպքում ընտրել «BROWSE REPOSITORIES» կոճակը և հետևել քայլերին.

Այնուհետև ընտրում ենք «Վերբեռնել ֆայլ» կոճակը, հետո выберите файл: Ընտրում ենք

համապատասխան նկար և սեղմում upload this file

Ներքոնշյալ էջում՝

1. նկարին տալիս ենք անուն

2. նկարին տալիս ենք չափս՝ 200x120 (200-ը գրելուց հետո 2 անգամ սեղմել Auto size

կոճակը՝ մյուս թվի ավտոմատ հաշվարկման համար)

3. ընտրում ենք Left

4. Պահպանում՝ save image

1 2

3

1

4

3

2

Վերադառնալով նախորդ էջ՝ սեղմում ենք «Պահպանել փոփոխությունները» կոճակը և

դուրս գալիս տվյալ էջից։

Այնուհետև ավելացնում ենք PDF ֆորմատով դասախոսությունները:

Ավելացնել պաշար

Նշել պաշարի անվանումը

և կցել համապատասխան ֆայլը` PDF ձևաչափով

Սեղմում ենք ցուցադրված սլաքի վրա, այնուհետև «Վերբեռնել ֆայլ» выбрать файл (ընտրում

PDF-ը) և սեղմում upload this file

Այնուհետև սեղմել «Պահպանել և վերադառնալ դասընթաց» կոճակը:

Անցնել մյուս թեմաների տեղադրմանը նույն հերթականությամբ։

Տեսանյութեր տեղադրելու համար

Սեղմում ենք «Ավելացնել գործունեությունը կամ ռեսուրսը»

Ավելացնել URL

1. Նշել URL-ի անվանումը

2. Տեղադրել տեսանյութի հղումը

Այնուհետև սեղմել «Պահպանել և վերադառնալ դասընթաց» կոճակը:

Թեմաների համար նախատեսված հարթակների քանակը կարելի է ավելացնել և

պակասեցնել (տես ներքոնշյալ նկարը).

Օրինակ թեման կարող է ունենալ հետևյալ տեսքը.

2

1

Քայլ 3. Ուսանողների մուտքի թույլտվություն տվյալ առարկային (կցում)

Բացում ենք «Անձնական էջը» և ձախ կողմից՝ «Իմ դասընթացները» բաժնից, ընտրում

համապատասխան առարկան, որին ցանկանում ենք կցել ուսանող.

Այնուհետև «Կառավարում» բաժնից ընտրում ենք «Օգտագործողներ» բաժինը.

Այնուհետև սեղմում ենք «ENROL USERS» կոճակը.

Ներքոնշյալ էջը բացվելուց հետո.

1. Բաժնից ընտրում ենք «Ուսանող»

2. Բաժնում գրում ենք ուսանողի անունը, ազգանունը և որոնում

Ուսանողի ընտրությունը կատարելուց և համապատասխանությունը ստուգելուց հետո

հաստատել վրան click անելով։

1

1

2

1

Համապատասխանությունը ստուգելու համար նախապես

ուսանողներից վերցնում ենք նրանց էլ.հասցեները:

Ստանալու ենք ներքոնշյալ էջը:

Ուսանողը մուտք գործելով հարթակ տեսնելու է միայն այն առարկաները, որոնց ունի

թույլտվություն՝ առարկայի տիրոջ (դասախոսի) կողմից տրված: Ամբիոնի մյուս

դասախոսների առարկաները, որոնց ուսանողը կցված չէ, տեսնելի չեն նրա համար

(բացառությամբ առարկայի անվանումը, դասախոսը և ում համար է նախատեսված

տեղեկատվությունից):

Անհրաժեշտ կլինի նաև առարկան ավարտած ուսանողներին հեռացնել հարթակից։

Դրա համար քայլերի նույն հաջորդականությամբ՝

Կառավարում Օգտագործողներ Գրանցել օգտատեր

Ընտրելով համապատասխան ուսանողին հեռացնում

Ցանկալի է որ դասընթացը հագեցած լինի նկարներով և տեսանյութերով:

Առարկայի վերջում՝ թեմաներից հետո, պետք է ներկայացված լինի

• Օրացուցային պլան

• Հարցաշար

• Անհատական/ինքնուրույն աշխատանքի թեմաներ

• Մեթոդական ցուցումներ

• Առարկայական ծրագիր:

Recommended