161
1

ՑԱՎԸ ՁԱՆՁՐՈւՅԹ Է ՓԱՐԱՏՈւՄ (1)

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

1

Page 2: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

2

- Թ Ա Վ Ր Ե -

«Ձեռքս անցնի դառնա ի հող` գիրս մնա հիշատակող»

(հայ գրչի պատգամ)

Page 3: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

3

Թադևոս Թադևոսյան – ԹԱՎՐԵ

Վիպակի հերոսները հաճախ հայտնվելով բարդ իրավիճակ-

ներում`ճակատագրական վճիռներ կայացնելու անհրաժեշտության

առաջ են կանգնում:

Հնարավոր է`հերոսների հետ մեր տեսակետները չհամընկնեն ու

մենք այլ կերպ վարվեինք, լինելով նրանց տեղում…

Հարգելի ընթերցող, զինվենք համբերությամբ ու ներողամտու-

թյամբ ուղեկցենք նրանց:

Page 4: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

4

ՑԱՎԸ ՁԱՆՁՐՈւՅԹ Է ՓԱՐԱՏՈւՄ

Բոլոր մեծ ու փոքր ճակատագրերի տերը, նորին մեծություն Բե-

մադրիչը, իր տիեզերական բարձունքներից մի աչքը խուփ, մյուսը

բաց`հորանջելով զննեց Արագած լեռը… Այնուհետև`քնատ հայացքը

Հայաստան աշխարհի վրայից սահեցրեց դեպի հեռավոր Ռուսաս-

տանի Վլադիմիր քաղաքի կողմն ու կանգ առավ թոշակի անցնող

ճերմակահեր Բաուլինի ծոծրակին:

Բաուլինը, քրեական հետախուզության պետը, աշխատասեղանից

իր անձնական իրերն էր հավաքում:

Գորշ ամպերը գլխի տակ բարձ սարքելով`Բեմադրիչը, նախքան

քնելու անօգուտ փորձ անելը մտմտաց. « Տաղտկալի բան է անմա-

հությունը… »:

Առավել զվարճալի տեսարան որոնելով, նա թողեց Բաուլինին ու

կրկին նայեց Արագած լեռան կողմը . այնտեղ, անդունդի գլխին` ող-

բերգություն էր հասունանում…

Արոտով տարված քարայծների խումբը հանկարծ խուճապի

Page 5: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

5

մատնվեց: Մի մութ ստվեր, արագորեն սահելով նրանց գլխավե-

րևում մոտեցավ ու մեջքից ճանկեց մոր կողմը փախչող ձագուկին:

Խոշորաթև արծիվ էր դա, որը թևերը հուժկու թափ տալով հաղ-

թահարեց իր ու զոհի ծանրությունը և օդ բարձրացավ:

Քարայծների խուճապն անցավ, նախքան անդունդը գլորված մի

քանի քար կհասնեին փրփրադեզ գետի երախը…

Երկար տարիներ խումբը առաջնորդող խոշորաեղջյուր որձը մի-

այն, հարկ համարեց ընդհատել արոտը: Նա հանդարտ մոտեցավ

դժբախտ ձագուկի մորը, որը դեռևս տխուր աչքերը չէր կտրել երկը-

նքից: Կանգնելով ողբացող մոր առջև, նա սկսեց առջևի ոտքերը հեր-

թով վեր ու վար անել, կարծես խանգարելով, չթողնելով, որ էգը խե-

լագարվի…

Տխուր ու անմռունչ երկխոսություն սկսվեց: Էգը, իր վայրի ընդեր-

քից, արցունքի երկու կաթիլ պեղած լսում էր առաջնորդին, որը կար-

ծես ասում էր.

-Ի՜նչ կարող ես անել, քարայծի բախտ է… Կամ գայլ ու հովազն է

մեզ հոշոտում կամ քարափն ու վիհն է տանում…

Հետո, նախքան դունչը խոտերի մեջ մտցնելը, առաջնորդը կրկնա-

պատկված զգոնությամբ զննեց չորս կողմը: Նա ցածում, ձորի մեջ,

նեղ արահետով վազող մի աղվես տեսավ, որն ատամներում պա-

հած`արծվի մի ճուտ էր տանում…

- - -

Կեսօր էր, երբ ավարը մագիլներում սեղմած`արծիվը պտույտ

գործեց իր բնի վրա: Նախքան վայրէջք կատարելը նա արդեն

նկատեց, որ երկուսի փոխարեն միայն մի ճուտն է իրեն դիմավո-

րում... Կռահե´ց եղբայրասպան ոճրի մասին. ասես ներկա եղած

լիներ այն պահին, երբ այս մեկը բնից դուրս էր հրել մյուսին ու ան-

դունդը վիժեցրել… Ու մինչ վայրէջք էր կատարում`հիշեց, որ շա՜տ

տարիներ առաջ ինքն էլ էր այդպես վարվել…

Ճտի աղվամազը փետուրի էր փոխվում, շուտով ճախրելու էր: Հի-

մա նա դարձել էր առավել ուշիմ ու կախարդ դերվիշի նման ծիծա-

ղելի ճոճվելով, ցատկոտեց դեպի մայրը, որը որսից ամուր կառչած`,

կտուցով սկսեց բրդահան անել այն: Մոր աչքերը կարծես ասում էին.

-Հետևի´ր գործողություններիս:

Շատ բան գլխի ընկնելով, ճուտն ավելի թեքեց գլուխը, հակվեց

մինչև մոր ճանկերը: Ըմբռնե´ց:

-Ահա՜ թե ինչ… Պա՜րզ է, ճանկերս չպետք է թուլացնեմ:

Page 6: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

6

Հանկարծ` դասը լավ սերտած աշակերտի նման, նա մորից խլեց

նախաձեռնությունն ու առաջին անգամ սիրտ պատառոտեց:

Դասն ավարտած համարելով, մայրը մի կողմ քաշվեց: Սարսռեց-

նող ճիչ արձակելով`նա կարծես ազդարարեց.

-Սա´ էր, այսքա´նը:

- - -

Բոլորովին վերջերս, ընդամենը մի քանի տասնյակ միլիոն տարի

առաջ, Երկիրը կյանքով լցնելուց հետո`, Բեմադրիչն արդեն ձանձ-

րույթը վտարել էր տիեզերքից…

Գուցե Երկի´րն էլ, մի օր կձանձրացնի նրան, բայց հիմա մի փոքր

այլ է, թերևս առաջվանը չէ:

Առաջներում, ունայն հավերժության թմբիրի մեջ, կրկնվող երազի

պես`նրան ձանձրացնում էին աստղերի միապաղաղ փայլն ու ժա-

մանակ առ ժամանակ ծնվող, խորտակվող, սև-սև անցքերի տիե-

զերական կոյուղիներին անցավ ու անմռունչ կուլ գնացող արևներն

ու նրանց արբանյակ մոլորակները… Անցավ էին կործանվում հա-

մաստեղությունները, անմռունչ էին պայթում իրար բախվող մոլո-

րակները, առանց ցավի ու առանց կարոտ զգալու էին ցաքուցրիվ լի-

նում կարծր նյութի դրանց բեկորները:

Բեմադրիչն ինքն էր մի ժամանակ, ոչնչի ու սև քաոսի մեջ մենու-

թյան ցավը ճաշակել, այնուհետև`խավարի կրծքին թշշացող, շիկա-

ցած աստղերով արտասվել:

Բոլոր հիշողություններից առաջ էր, երբ Երկիրն էլ, մնացած աստ-

ղերի պես արդեն պաղել, սառել ու բյուրեղացել էր, երբ բոլոր քա-

րերը հատիկ-հատիկ հասցրել էին հողմահարվել…

Անզգամ քարից, կարծր նյութից հոգնել էր Բեմադրիչը…

Թանձրացած ձանձրույթը փարատելու համար`նրան բաբախող

սրտեր ու ցավ զգացող կենդանի մարմիններ, հոշոտվող ու բզկտվող

հոգիներ էին հարկավոր:

Ու կավը զատվեց ցեխից…

Ու Քրիստոսի ծնունդից երկու հազար տասնմեկ տարի անցավ…

Ու մինչ մարդկությունը աշխարհի կործանման իր հաշվարկների

մեջ խաբված էր արդեն տասնմեկ տարի`, որդերն արդեն պիթոններ

էին դարձել…

Պիթոններից վտանգավոր`, նրանց փոքր եղբայր իժերն էին առա-

վել թունավորները…

Ժանիքներն ու մագիլները բազմազան էին, խոցելու ձևերն անհա-

Page 7: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

7

մար: Լոկ նպատակներն էին միանման, թեկուզ`ստամոքսներն էին

չափսերով տարբեր…

Բեմադրիչը շարունակում էր համր ձևանալ ու մարդը լքված, մի-

այնակ էր տիեզերքում: Մարդու հետ երկխոսության մեջ էր միայն

սեփական արյան կանչի ձայնը. ոմանց այն ստորացնում էր չար պա-

հելով սրտերը, ոմանց` ընդհակառակը, միտքը վեհացնելով, խելա-

գարության էր հասցնում նրանց հոգիները:

Բաուլինը թախծոտ հայացքով նայեց աշխատասենյակի պատերին

ու քթի տակ մրմնջաց.

-Գրո՜ղը տանի, որքան սրընթաց անցան տարիներս:

Նա զգաց, թե ինչպես է իր ներսն ամայանում: Թոշակի անցնելու

հեռանկարը նրա առջև ամայի մի տարածություն էր բացում, որը ոչ

հարևանների հետ դոմինո շրխկացնելով, ոչ էլ մանավանդ, հեռուս-

տացույցի առջև նստելով էր հնարավոր լցնել:

Եթե հիմա նրա պառավը, Աիդա Գուրգենովնան նրա կողքին լի-

ներ ու ինքը կարողանար նրան մեկ անգամ էլ հիշեցնել, որ նա թանկ,

չափազանց թանկ է իր համար, ապա կուզենար, որ հենց այս պահին

էլ, վերջին շունչը փչելով մեռներ:

Բարեբախտաբար Աիդա Գուրգենովնան հիմա նրա կոխքին չէր ու

այդ պահին խոհանոցում ամուսնու համար ընթրիք պատրաստե-

լով, իր հերթին մտածում էր. « Այսուհետև`թոշակառու ծերուկիս

հետ ավելի շատ հնարավորություն կունենանք ժամանակը միասին

անցկացնելու և բարձիթողի մատնված մեր ամառանոցով զբաղվելու

համար »:

Օրվա երկրորդ կեսն էր արդեն, երբ Բաուլինի երիտասարդ օգ-

նականը`Դյոմինը, անսպասելիորեն բաժակներ բաժանեց աշխա-

տակիցներին ու երկու շիշ ,, Օչակովյան կիսաքաղցր’’ շամպայն բա-

ցեց: Նրա այդ քայլը բոլորի կողմից հրճվանքով ընդունվեց: Բաու-

լինն ինքն էլ, հաճույքով ափերը շփեց ու փորձեց վանել իրենից վրա

հասած թախծոտ տրամադրությունը:

-Կեցցե´ս Դյոմին, - արտասանեց նա, - տեսնում եմ, որ ինձանից

հետո իրոք ընդունակ ես ղեկավարելու այս բաժինը:

Վերցնելով իրեն մեկնված լիքը բաժակը, Բաուլինը լայնորեն ժըպ-

տաց աշխատակիցներին: Մի կողմ թողած նախկին խստահայացու-

թյան ու պահանջկոտության դիմակը` նա հիմա ներողամտություն

Page 8: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

8

ու բարեհոգություն ճառագելով ընդունում էր հրաժեշտի մաղթանք-

ները և մտերմաբար սեղմում իրեն պարզված ձեռքերը: Կատակներ

փոխանակելով, նա միաժամանակ գրասեղանից անձնական իրերն

էր հավաքում ու գրպանը նետում…

Վերջում անթաքույց դժկամությամբ, նա հերթապահին հանձնեց

իրեն ամրագրված զենքն ու վկայականը և ինքն իրեն մի քանի ժա-

մով շուտ`ուղարկեց թոշակի: Աշխատակիցները զարմացած

մնացին. թեկուզ վերջին օրով, նա առաջին անգամն էր բոլորից շուտ

լքում աշխատավայրը:

Անպարփակ ձանձրույթ զգալով`Բաուլինը դուրս եկավ փողոց ու

քայլերն ուղղեց Կլյազմա գետի կողմը: Ապրելու համար`, թերևս չա-

փից շատ ժամանակ էր առջևում մնացել: Դա նրան սարսափեցրեց.

ձանձրույթը միակ բանն էր, որից նա մինչև այժմ վախեցել էր ու

ճմլվող սիրտը թեթևացնելու համար շուրթերը կլորացնելով, օդը

մեծ-մեծ ումպերով կուլ տվեց:

Գետի կամրջին կանգ առնելով, նա նայեց անապաստան թա-

փառաշրջիկների փոքրիկ վրաններին: Դրանցից մեկը, որի առջևում

սֆինքսի պես ձգված մի լաբրադոր տեսակի շուն էր նստած ու եգիպ-

տական բուրգ էր հիշեցնում`, առանձնանում էր մյուսներից…

Քաղաքը, ուր ծնվել, հասակ էր առել Բաուլինը, շատ էր կեր-

պարանափոխվել ու զրկվելով հին կնճիռներից, նորերն էր ձեռք

բերել: Նա ափով շփեց դեմքն ու ասես իր կնճիռները համրելով,

մատները դանդաղ սահեցրեց ճակատն ակոսող խորը փոսիկնե-

րով…

Հեռվից ոստիկանական մեքենաների ազդանշաններ լսվեցին: Բա-

ուլինը ինքնաբերաբար ցնցվեց: Վաղուց ձևավորված զգացում էր

դա, որն արագորեն վանեց իրենից ու անհոգ ժպտաց. « Ազդանշան-

ներն այլևս ինձ չեն վերաբերում, ես այլևս ծառայության մեջ չեմ

գտնվում »:

Նա արմունկներով հենվեց կամրջի ճաղին ու հենց այդ պահին էլ

ուսին հպում զգալով շրջվեց. Դյոմինն էր, որը ժպտում էր այնպես,

ասես կատարել էր կարևոր մի առաջադրանք ու հիմա գովեստի էր

սպասում:

-Դու՞ ես բարեկամ, - ժպտաց Բաուլինը: -Ի՞նչ կա:

-Ահա´, ձեր ծխամորճն էիք մոռացել: Գիտեմ, որ առանց սրա չեք

դիմանում:

-Ճիշտն ասած`ես էի աչքիցս հեռու դրել: Առավոտյան կրկին որո-

շել էի թողնել ծխելը… Բայց բարեկամս, ի՜նչ լավ է, որ հիմա այն

հասցրիր:

Page 9: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

9

Դյոմինը հետևեց, թե ինչպես ծխամորճը տեղավորվեց կոմիսարի

բերանում, որից նրա դեմքն ասես նոր-նոր ավարտուն տեսք

ստացավ ու կրկին հայտնվեց նշանավոր խուզարկուների շարքում:

Դյոմինն այդ տեսարանից բավականություն ստացավ. Բաուլինը

միշտ էլ հեղինակություն էր եղել նրա համար:

-Մոտ օրերս վերցրու թղթապանակդ ու անցիր թեյելու, - ծուխ

փստացնելով ասաց Բաուլինը: - Գործեր կլինեն, որոնց կարևոր

հանգամանքներին հնարավոր է չես հասցրել դեռևս ծանոթանալ:

-Այո կոմիսար, անպատճառ կանցնեմ: Իմ մտքով էլ էր դա անց-

նում… Դե, իսկ մինչ այդ` ջերմորեն բարևեք ձեր տիկնոջը, Աիդա

Գուրգենովնային:

-Ես այլևս էլ ի՜նչ կոմիսար, - լիաթոք խնդաց Բաուլինն ու սովո-

րականից ուժեղ սեղմեց Դյոմինի ձեռքը: - Դե, պահպանիր քեզ:

Մինչ Դյոմինը անշտապ հեռանում էր, նորից ու ավելի մոտիկից

հնչեցին ոստիկանական մեքենաների ազդանշանները: Այս անգամ

Բաուլինը դրանց վրա ուշադրություն չդարձրեց: Նա աչքը կրկին նե-

տեց բրգաձև վրանի առջև սֆինքսի պես նստած շան վրա, որի

մեջքին ու թաթերին խաղացող լակոտներ էին հայտնվել: Բաուլինի

սիրտը հաճույքից թրթռաց, երբ հանկարծ որոշեց այդ լակոտներից

մեկը գնել կամ նվեր ստանալ…

Դյոմինը գետի հանդիպակաց ափից տեսավ, թե ինչպես կոմիսա-

րը շրջանցեց միանման վրաններն ու մոտեցավ դրանցից բրգաձևին:

- - -

Վրանի բնակիչը, ներս ընկած աչքերով ու տկար տեսքով, դուրս

սողոսկեց:

-Բաուլին: - Ներկայացավ հյուրն ու իր հերթին հարցական նայեց:

Ի պատասխան`անվստահ ձայնով հնչեց.

-Միք… Միքո… Միքայե´լ:

Լաբրադորի խաղաղ վարքագծից ոգևորված, Բաուլինը նրան շո-

յելու զգուշավոր փորձ արեց: Փաղաքշանքից գոհ շունը երազկոտ

փակեց աչքերն ու լեզուն ալարկոտ կախ գցեց:

-Խաղաղասեր բնավորություն ունի ձեր շունը, - ասաց Բաուլինը:

-Ոչ միշտ, - արձագանքեց վրանաբնակը: Նա գրպանները պեղելով

հանգցրած ծխախոտի մի մնացուկ դուրս բերեց ու հարցրեց. - Լուց-

կի ունե՞ք:

Բաուլինը պատրաստակամորեն լուցկի մեկնեց նրան ու հաճելի

զրույց նախաձեռնելու հույսով նստեց:

Page 10: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

10

-Միշտ երազել եմ, - ասաց նա, - շուն ունենալու մասին, բայց դրա

համար առաջներում ժամանակ չեմ ունեցել:

-Հա´, շունը լավ բարեկամ է, - հաստատեց վրանաբնակն ու ան-

սպասելի հարց տվեց. – Հիմա ամա՞ռ է, թե աշուն:

Մի փոքր տարօրինակ համարելով իրեն ուղղված հարցը, Բաու-

լինը խուզարկու հայացքով զննեց նրան: Վրանաբնակի դեմքին

ցրվածություն կարդալով նա հարկ համարեց սպառիչ պատասխան

տալ.

-Աշուն է… 2011-ի հոկտեմբեր ամիսն է:

Մարդամոտ տոներով սկիզբ առած զրույցը խոստումնալից էր:

Բաուլինի համար ակներև էր, որ դժվար չի լինելու ստանալ շան

լակոտներից մեկին: Սակայն ի հեճուկս նրա, մինչ կակնարկեր իր

մտադրության մասին`, ազդանշաններ արձակող ոստիկանական

հատուկ ջոկատի մեքենաները եկան ու արգելակեցին վրանների

հարևնությամբ: Միաժամանակ`գետում մոտոռանավակ հայտնվեց

ու մի բեռնատար էլ կանգ առավ փողոցի գլխին: Նույն պահին բարձ-

րախոսով հնչեց քաղաքապետարանի պահանջը վրանները հավա-

քելու և զբաղեցրած տարածքն ազատելու մասին:

Անմիջապես հետաքրքրասերների բազմություն հավաքվեց: Մինչ

վրանների շուրջ կմարեր դժգոհ շշուկներից առաջացած ալիքը,

բարձրախոսով մեկ անգամ էլ հնչեց պահանջը: Դրանից հետո ոստի-

կանները փութաջանորեն գործի անցան: Նրանք սկսեցին դուրս մղել

թշվառ վրանաբնակներին ու շրջել, տեղահան անել նրանց վրաննե-

րը:

Ցաքուցրիվ արված, աղբակույտի վերածված նրանց գույքը հավաք-

վում ու նետվում էր բեռնատարի թափքը: Մի քանիսը, որոնք կառչե-

ցին իրենց վրաններից և փորձեցին բացատրություն ստանալ, պա-

տըժվեցին ռետինե մահակների հարվածներով ու սկսեցին ցավից

ոռնալ:

Թեժացող իրադրությունը գնահատելով, Բաուլինը ձեռքը մեկնեց

օգնելու իր նոր ծանոթին և զգուշացրեց նրան.

-Միքայե´լ, հապաղում եք, հարգելիս: Չե՞ք տեսնում, որ սրանք

արհամարհում են քաղաքավարության կանոնները և հաշվի չեն առ-

նի ձեր տկարությունը: Շտապե´ք…

Սթափվելով` Միքայելը խցկվեց վրանի մեջ: Մի քանի ձագ գրկած`

նա դուրս թռավ ու նրանց արկղի մեջ դնելով, ասաց.

-Ձագերից մեկին չեմ կարողանում վրանից դուրս քշել:

Խառնաշփոթ իրարանցումը մոտեցավ նրանց: Վախեցած մայր

լաբրադորը դուրս պրծավ հրմշտվող մարդկանց շրջափակումից ու

Page 11: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

11

սկսեց անհասցե հաչալ:

Միքայելի վրանն էլ տեղահան արվեց ու ոստիկաններից մեկը մա-

հակը դեմ տալով Բաուլինի կրծքին, հեռու հրեց նրան: Ոգևորված

ոստիկանին զգաստացնելու համար`, վերջինս խիստ տոնով գոչեց.

-Դե´, դե´… սերժանտ: Ես ոստիկանության կոմիսար եմ:

Ի պատասխան`Բաուլինը կոպտորեն մի կողմ հրվեց: Տեսնելով,

որ իր ասածը տեղ չի հասել, նա ստիպված մեկ անգամ էլ կրկնեց,

բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար`, թեթևակի ճշգրտում

մտցրեց.

-Սերժա´նտ, ասացի`ձեր առջև ոստիկանության նախկին կոմի-

սար է կանգնած: Ես կոչումով գնդապետ եմ ու…

Այս անգամ սերժանտը գլուխը մոտեցրեց բարիկադի մյուս կող-

մում հայտնված Բաուլինի քթին ու գոռաց.

-Իսկ ես` Հռոմի Պապն եմ:

Ավելորդ ջանասիրություն դրսևորելով, սերժանտը ռետինե մահա-

կը ծանրորեն վրա բերեց ու զարկեց Բաուլինի ծոծրակին: Հարվածի

ուժգնությունից Բաուլինի ձախ թմբկաթաղանթը մի պահ խլացավ:

Նախքան հարվածից սթափվելը`, նա իր տեսադաշտից կորցրեց

թշվառ Միքայելին, բայց ոտքերի տակ կոխկրտվելու ահից վնգստա-

ցող լաբրադորի կորած ձագին նկատեց ու նրան մի կերպ ճանկելով,

դուրս պրծավ քաշքշուկի միջից:

Այլևս չնկատելով թիկունքում շարունակվող իրարանցումը, նա

ձագին պահեց իր գլխավերևում, պարզեց նրա սեռն ու քայլերն

Page 12: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

12

ուղղեց դեպի տուն: Մտքում շան համար անուն փնտրելով ու ցավա-

ցող ծոծրակը շփելով, նա ժպտաց.

-Միայն թե`պառավս դեմ չլինի տանը շուն հայտնվելու կապակ-

ցությամբ:

- - -

Դյոմինը, որը գետի հանդիպակաց ափից տագնապով ականատես

էր եղել այդ իրարանցմանը, հավաքված բազմությունը ճեղքելով

մոտ վազեց: Մարդկանց գլխավերևից նա տեսել էր, թե ինչպես ծանր

մահակը իջավ Բաուլինի ծոծրակին: Սակայն`, նախքան մոտ կվա-

զեր Բաուլինն արդեն հեռացել էր:

Հոգնելով նրան փնտրելուց, Դյոմինը մոտեցավ մահակ բանեցնող

ջանասեր սերժանտին: Նրա հետ մի քանի կարճ նախդասություն

փոխանակելուց հետո թևանցուկ արեց ու մի կողմ տարավ: Նրանք

մտան մոտակա շենքի շքամուտքից ներս…

Շուտով այնտեղից առաջինը դուրս եկավ սերժանտը, որի վերին

շրթունքը պատռվել էր ու փքվել: Այնուհետև հայտնվեց Դյոմինն ու

մի փոքրիկ տոպրակ, որի մեջ սովորաբար դեպքի վայրում հայտնա-

բերված հանցանշաններն են լցնում`, խնամքով տեղադրեց անթա-

փանց ծրարի մեջ ու վրան հասցե գրելով, հանձնեց գլխիկոր սեր-

ժանտին:

- - -

Աիդա Գուրգենովնան ոչ միայն դեմ չեր տանը շուն հայտնվելու

կապակցությամբ, այլև ցնծություն ապրեց…

Ամուսնու առջևից ընթրիքի մնացորդները հավաքելով, նա շտա-

պեց ծծակով շիշ բերելու, որն անհիշելի ժամանակներից դեռ պա-

հվում էր գզրոցում: Շանը կաթ լցնելով, նա նախատեց ամուսնուն.

-Թանկագինս, առավոտյան ինչու՞ էիր մոռացել Դյոմինի համար

գործածս գուլպաները հետդ վերցնել:

Բաուլինը կնոջից ծածուկ շփեց ցավացող ծոծրակն ու արդարա-

նալով հանգստացրեց նրան.

-Հիշի´ր Գուրգենովնա, որ ես արդեն թոշակառու եմ և ինձ կարելի

է երբեմն մոռացկոտություն հանդես բերել… Իսկ Դյոմինը այս երկու

օրը անցնելու է մեզ մոտ թեյելու, ինքդ էլ կհանձնես գուլպաները:

Շուտով, հրճվանքով շանը կերակրելուց հետո, գրեթե մոռացած

աշխարհում ամեն բան, նույնիսկ հեռուստացույցի մասին`, ամու-

սինները երկար ժամանակ խոնարհվել էին սեղանին դրած մի թղթի

վրա ու մտաբերելով իրենց հայտնի բոլոր շների անունները, գրի էին

Page 13: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

13

առնում դրանք, դժվարանալով ընտրել դրանցից մեկը…

Դռան անսպասելի զանգը նրանց կտրեց հաճելի զբաղմունքից:

Բաուլինը շտապեց դուռը բացելու:

Դռների մեջ հայտնվեց մահակ բանեցնող սերժանտը: Տեսնելով

Բաուլինին նա լեղակի գույն ստացավ, ասես կախաղան բարձրանա-

լու հարթակ էր բերվել: Իր վրա ճիգ գործադրելով ու դժվարությամբ

շարժելով վերին շրթունքը, նա անսովոր շվվոցով արտաբերեց.

-Ես… Ես շատ եմ ցավում արածիս համար ու…

Սովոր լինելով սկզբում լսել`, Բաուլինը լռություն պահպանեց:

Տեսնելով, որ իրեն չեն ընդհատում, սերժանտը ավելի շփոթվեց: Խեղ-

ճը կգերադասեր, որ բարձրաձայն հոխորտային իր վրա, մի ծանր

ապտակ հասցնեին ու դրանով ամեն ինչ ավարտվեր…

Հետևելով աստիճանաբար մեռելագույնի փոխվող սերժանտի դեմ-

քին, Բաուլինը խզեց լռությունը:

-Կարծում եմ, - ասաց նա, - կհրաժարվես մի գավաթ սուրճ կամ

թեյ խմելու առաջարկությունիցս: Այդ պատճառով ստիպված եմ այս-

պես, առանց ներս հրավիրելու էլ ասել. ուժի իշխանություն ունենալը

առաջին հերթին զսպելու համար է, ապա նոր` բանեցնելու:

-Ես, իրոք զղջում եմ արածիս համար:

-Լա´վ: Հետևելով ձեր վարքագծին`կարծում եմ արդեն դաս եք

քաղել այսօրվա միջադեպից: Ես բավարարված եմ ձեր այցելությամբ

և չարություն չունեմ մեջս պահած: Գնացե´ք երիտասարդ, գնացե´ք:

Ի զարմանք Բաուլինի, որը կարծում էր, թե սերժանտը սեփական

սրտի թելադրանքով է այցելել իրեն`տեսավ, թե նա ինչպես գրպա-

նից մի ծրար հանեց ու զեկուցողի կեցվածք ընդունելով ձգվեց:

-Կարգադրված է, - ասաց նա, - այս ծրարը հանձնել ձեզ:

Սերժանտի ետևից փակելով դուռը`Բաուլինը բացեց ծրարը: Այն-

տեղից մի փոքրիկ տոպրակ դուրս քաշեց: Տոպրակի մեջ արյունոտ

ատամ էր դրված: Մտաբերելով քիչ առաջ դռների մեջ կանգնած սեր-

ժանտի պատռված շրթունքն ու անսովոր շվվոցով նրա խոսելը,

շշընջաց.

-Է՜խ Դյոմին, Դյոմին… Ես քո ի՜նչն եմ ասել…

Փիլիսոփայորեն համակերպված աշխարհում ձևավորված կարգ

ու կանոնի հետ, նա կայտառացավ: Ձեռքի տոպրակը հեռվից վար-

պետորեն նետեց աղբամանի մեջ ու վերադարձավ կնոջ մոտ:

-Ո՞վ էր, - մատը շների անվանացուցակի վրա պահած ու ակնոցի

վրայից նայելով, հարցրեց Աիդա Գուրգենովնան:

Բաուլինը տեղավորվեց նրա կողքին ու ձեռքը անփույթ թափ

տալով պատասխանեց.

Page 14: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

14

-Հռոմի Պապն էր:

- - -

Իսկ իր տիեզերական բարձունքներում, նորին մեծություն Բե-

մադրիչը ժպտաց միայն, երբ Բաուլինի դեռևս անանուն շնիկը, քնի

մեջ մորը հիշելով վնգստաց… երբ աստիճաններով իջնելիս,

ատամից զրկված սերժանտը թունդ ու կուշտ հայհոյեց թե´ Դյո-

մինին, թե´ Բաուլինին… երբ ինչ-որ տեղ, մի կրոնավոր ծածուկ աջ

ու ձախ նայեց, « Մեղա՜, մեղա՜… » կանչեց ու սքեմի տակից օղու

տափաշիշը հանելով մոտեցրեց բերանին… երբ հետաքրքրասեր մի

որդ, լքեց հասած ծիրանի քաղցր միջավայրն ու մոլորվելով ընկավ

թթվի տակառի մեջ…

2012թ.

Վրանների տեղահանությունից հետո փայտաշեն, խարխուլ մի

տնակ հայթայթելով`, Միքայելը ողջ ձմեռվա ընթացքում ապաստան

էր գտել Վլադիմիրի սակավ բնակեցված ու անհրապույր արվար-

ձաններից մեկում:

Կիսով չափ թեքված նրա տնակի ներսում յուրահատուկ տհաճ

հոտ էր տիրում: Պատճառը` անկյուններում կիտված պահածոյի դա-

տարկ տուփերն էին ու կեղտոտ ցնցոտիների կույտը, որի տակ իր

շան հետ կուչ գալով, նա լուսացնում էր գիշերները:

Ձմեռվա ընթացքում նրա հյուծված դեմքը մազակալել էր, որի վրա

ցցվել էին այտոսկրերն ու սրվել էր քիթը: Աչքերը վաղուց կորցրել

էին իրենց փայլն ու խորացել, թաղվել խոռոչներում: Նրա անգույն,

սմքած շրթունքներն ասես երբեք բացուխուփ չէին արվել և թվում էր,

թե նա իր սեփական ձայնն էլ մոռացած կլինի…

Նա այլևս ձեռք չէր տալիս վառարանի մոտ կիտված ցախին, կար-

ծես մոռացել էր, որ փայտը այրվելու և ջերմացնելու հատկություն

ունի: Անկյունում դրված հեռուստացույցն էլ, որը թեկուզ պատյանից

զուրկ էր ու ցուցադրում էր փոշու մեջ կորած, սարդոստայնով պատ-

ված որովայնը`, դադարել էր նրան հետաքրքրելուց… Այդ կերպ նա

ակամա փախուստ էր տվել համայն աշխարհից ու ինքն իրենից:

Վերջերս, դիմակայելով տագնապի նշաններ ցույց տվող սրտի

ճգնաժամին, նա կորցրել էր նաև շարժվելու եռանդը: Միայն քաղցն

էր ստիպում նրան, որ երբեմն-երբեմն, սնունդ հայթայթելու համար`

դուրս գար իր որջից…

Page 15: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

15

Հաճախ դժվարանալով գտնել ետդարձի ճանապարհը, նա երկար

դեգերում էր, ծանր-ծանր քարշ գալիս շան ետևից այնքան ժամա-

նակ, մինչև որ հոգնած ու ձանձրացած չորքոտանին ինքն էր բարե-

հաճում նրան ետ առաջնորդել:

Ահա արդեն երկու օր էր, ինչ նրանք ոչինչ չէին կերել: Կարծես

տիրոջը դուրս հրավիրելով ու սովորական դարձած ուղևորությանը

կանչելով`, շունը սկսել էր քաղցից սվվալ: Հոգնելով դատարկ լակա-

մանի շուրջը պտտվելուց և տեսնելով, որ ուշադրության չի արժա-

նանում, շունը մեկ անգամ էլ հարցական նայեց տիրոջ կողմն ու

խեղճ-խեղճ գնաց, նստեց դռան առջև: Դունչը թաթին դնելով, համա-

կերպված կենդանին սկսեց ակնապիշ հետևել տիրոջը: Ահա, վերջա-

պես տերը բարեհաճեց շարժվել ու նայել նրա կողմը…

Սակայն արհամարհելով շան նվվոցը, Միքայելը խռովված հոգով

ցնցոտին քաշեց մինչև ուսերը և շրջվեց մյուս կողքի վրա: Դավա-

ճանաբար կաղացող հիշողությունը, որն արդեն մի քանի տարի աղ-

ճատել էր նրա ապրած կյանքի մասին հերթագայությունը, զուլալվող

ջրի հատակին նստող տիղմի պես աստիճանաբար սկսեց կարգա-

վորվել նրա գլխում: Խառնիճաղանճ հուշերը, որոնց գիրկն ընկնելուց

նրա սիրտը թե´ ջերմանում, թե´ ցավ էր զգում, խավար գիշերվան

հաջորդող լույսի հեղեղի պես`սկսեց հորդալ նրա հոգում…

- - -

Ընտանիքի ավագ որդին`Լեռնիկը, Միքայելից մեծ էր տաս տա-

րով: 1966-ին, երբ լրացավ Լեռնիկի տասնվեցը, նրա աչքերն ասես

նոր բացվեցին ու նա սկսեց առանձնահատուկ ուշադրություն դար-

ձընել իր համադասարանցի Ծովիկի վրա:

Ծովիկը, որին տաս տարվա ընթացքում Լեռնիկը գրեթե չէր էլ

նկատում, դպրոցական արձակուրդներից հետո առավել հասունա-

ցել ու լրջախոհ էր դարձել: Լեռնիկի աչքերում, նախկին լղարիկ աղ-

ջընակից`Ծովիկը հանկարծ փոխակերպվել էր ծաղկող ու փթթող

գեղեցկուհու:

Թաղը թաղի դեմ գրազով կազմակերպվող ֆուտբոլային խաղերը,

գրեթե միշտ`Ծովիկենց բակում էին անցկացվում: Ճիշտ է, խաղա-

դաշտը ասֆալտապատ էր, տեղ-տեղ բզկտված, սակայն երկու կող-

մերի կրքոտ երկրպագուների համար էլ այն հարմար էր իր չեզոք

տեղակայությամբ:

Մոտակա շենքերի բնակիչները ցերեկվա այրող տապից հետո

դուրս էին թափվում իրենց բնակարաններից ու սառը գարեջուր կամ

Page 16: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

16

պաղպաղակ վայելելով` հետևում խաղի ընթացքին:

Ամեն անգամ խաղի ընթացքում`, Ծովիկը սկսում էր իրենց պա-

տըշգամբի անկարգությունները շտկել կամ ձգված պարանից կիսա-

չոր լվացքը հավաքել…

Իրեն փոխանցված գնդակը կասեցնելուց առաջ`Լեռնիկը գողունի

հայացք նետեց Ծովիկենց պատշգամբին: Տեսնելով, որ գնդակը

հայտնվեց Լեռնիկի մոտ, Ծովիկի ձեռքերում ցնցուղը քարացավ ջրի

կարոտ ծաղկամանի գլխին:

Խաղից դուրս վիճակ չկար, Լեռնիկի առջև միայն դարպասն էր ու

նրա հուժկու հարվածներին ծանոթ դարպասապահը: Վերջինս, ա-

փերի մեջ գնդակի մոտալուտ դաղոցը կանխազգալով`նախապատ-

րաստվեց դիմակայելու հարվածին: Նա թեթևացած շունչ քաշեց, երբ

Լեռնիկի հարվածը շեղ ստացվեց ու գնդակը դարպասի վերին ձողից

մազաչափ բարձրությամբ`մի կողմ սուրաց:

Հաջորդ վարկյանին լսվեց դիմացի շենքի երկրորդ հարկի լուսա-

մուտի ապակու փշրվելու ձայնը:

Նախկինում մեկ անգամ արդեն, այդ բնակարանի տերը կատաղի

հոխորտալով ծակել էր գնդակը և հասել այն բանին, որ տղաներով

փոխհատուցել էին հասցրած վնասը…

Բոլորի հայացքները կանգ առան Լեռնիկի վրա: Անհաջող հար-

վածի համար գլուխը թափ տալով`, նա զայրացած թքեց իր առջև.

ուրիշ ժամանակ կարելի էր պարզապես մոռանալ գնդակի մասին,

ապակու արժեքը մի տաս տարեկան երեխու միջոցով փոխանցել

տուժողին ու հեռանալ… Սակայն`այսօրվա խաղի հաղթող կողմը իր

հետ էր տանելու նախօրոք գնված չորս արկղ գարեջուրը և նա

ստիպված քայլերն ուղղեց գնդակը ետ կորզելու:

Գրպանում մի ճմրթած երեք ռուբլիանոց շոշափելով նա մտածեց,

որ դա լիովին բավական է կոտրած փեղկի ապակին գնելու համար:

Նախորդ անգամ մեկ քառակուսի մետր ապակին շուկայից գնել էին

ընդամենը երկու ռուբլով…

Հասնելով երկրորդ հարկ, նա դեռևս մտմտում էր, թե ինչպես բա-

նակցի և ինչ բառերով մեղանչի, երբ հանկարծ տուժողի դուռը բաց-

վեց ու անսպասելիորեն հայտնվեց Ծովիկի հոր ծանոթ կերպարան-

քը: Այլայլված տեսքով նա հավասարվեց Լեռնիկին և օղու անտա-

նելի հոտ արտաշնչելով նրա դեմքին, ասաց.

-Գիտե´մ, որ դու թաղի բերանբաց տղերքից չես, աղջիկս այդ

առումով քեզ շատ է գովել… - Շարունակելով ճանապարհը նա ավե-

լացրեց. - Այնպես որ` թող ոչ ոք չիմանա մեր այս հանդիպման մա-

սին:

Page 17: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

17

-Դե իհա´րկե, բերանբաց չեմ, - ուսերը թոթվեց Լեռնիկն ու ոգևոր-

ված իր հասցեին Ծովիկի տված գնահատականից`ճաղերի արան-

քից ավելացրեց. - Իմ կողմից բարևեք նրան:

Եվս երեք աստիճան բարձրանալուց հետո`Լեռնիկը թակեց բաց

մնացած դուռը:

-Տանուտե՜ր, - կանչեց նա ու երեքանոց թղթադրամը գրպանից

դուրս հանեց: « Այսպես ավելի լավ է, մտածեց նա, թող մինչև զայ-

րույթից պայթելը մատներիս արանքում փողը տեսնի »: Շուրջը նայե-

լով նա մեկ քայլ էլ առաջացավ ու կրկին ձայն տվեց. - Տանուտե´ր,

կարելի՞ է:

Գնդակը հայտնվեց Լեռնիկի տեսադաշտում: Բավական էր երկու,

երեք քայլ անել ու կարելի էր կռանալով բարձրացնել այն: Հատակին,

ապակու կտորներից զատ`նաև կոտրած հայելու բեկորներ նկատեց.

« Գրո՜ղը տանի, մի՞թե գնդակը հայելուն էլ է դիպչել »:

Այդ բեկորներից մեկի վրա սայթաքելով`Լեռնիկը փռվեց հատա-

կին:

Սոսկումով ցնցվեց…

Ջախջախված քունք ու ճակատով տանտիրոջ անշունչ մարմինն

ընկած էր սեփական արյան լճակի մեջ… Ձեռքերն ակամա արնոտե-

լով`, Լեռնիկը թիկունքում լպրծուն պոչով արդուկ շոշափեց… Ոտքի

ցատկեց: Ինքնամոռաց կերպով փորձեց ազատվել արյունոտ ափե-

րից ու դրանք գոտկատեղին քսելով դուրս նետվեց:

Արդեն աստիճանների վրա, կոկիկ հագնված, կլորադեմ մի երի-

տասարդի բախվեց… Երիտասարդը կանգնած տեղից զարմացական

հայացքով Լեռնիկին ուղեկցեց մինչև այն պահը, քանի դեռ նա իր

տեսադաշտում էր:

Այդ երիտասարդը, որը պարզապես հյուր էր եկել իր ազգակա-

նին`, հենց նա էր, որը քրեական հետախուզությունում աշխատած

ընդամենը մեկ տարվա ընթացքում հասցրել էր թաղի բնակիչների

կողմից սոսկումով ու ատելությամբ արտասանվող ,,Գեբելս’’ մա-

կանվան տերը դառնալ…

Որպես ականատես, հենց նրա ցուցմունքով էլ`մեկ ժամ անց, իբր

կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում գազանաբար

մարդ սպանելու մեղադրանքով`, ձերբակալվեց Լեռնիկը…

- - -

Սուգը պատել էր ընտանիքին… Լեռնիկի արյունոտ հագուստը և

արդուկի վրա թողած նրա մատնահետքերը հիմք ընդունելով, նրան

Page 18: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

18

դատապարտել էին տասնհինգ տարվա ազատազրկման:

Առավոտյան Միքայելին մանկապարտեզ տանելուց առաջ`, մայրը

նրա չեմուչումը անտեսելով պոմիդորով պատրաստած ձվածեղ դրեց

սեղանին:

Փոքրիկ Միքայելը, որին քնքշանքով կրճատ Միքո էին կանչում`,

փորձեց շարունակել կամակոր չեմուչումը, բայց կսկիծների մեջ

հայտնված ծնողների կողմից այլևս ուշադրության չարժանանալով,

գդալը ձեռքն առավ:

Մայրը ուռած աչքերով նստեց աթոռի եզրին ու աղերսանքով նա-

յեց ամուսնուն:

-Ի՞նչ կլինի, - ասաց նա, - այսօր Միքոյին դու տար մանկապար-

տեզ: Ես տրամադրություն չունեմ:

-Է՜հ, գիտես ես ունե՞մ, - ծանր հոգոցով արձագանքեց ամուսինը:

-Խնդրու´մ եմ , - տնքաց մայրը:

Միքայելը գողունի նայեց հոր կողմը, որը մինչև օրս ոչ մի անգամ

իրեն չէր ուղեկցել մանկապարտեզ:

-Լա´վ, - զիջեց հայրը:

Ծանոթ լինելով հոր խստությանը, Միքայելը մեկընդմիշտ սերտել

էր ափսեի մեջ ոչինչ չթողնելու սովորույթը: Վերջին գդալը մոտեցնե-

լով բերանին, նա սպասեց գովասանքի: Սակայն հայրը լուռ բռնեց

նրա ափն ու դուրս առաջնորդեց:

Երբ անցնում էին միջանցքում կախված հայելու կողքով, Միքայելը

հասցրեց նկատել, որ իր ճերմակ շապիկի վրա, ինչպես ամեն ան-

գամ ուտելուց հետո` կարմրավուն յուղաբիծ էր հայտնվել…

Փողոցն անցկացնելուց հետո հայրը կռացավ ու ամրացրեց որդու

կոշիկների թուլացած կապերը:

-Տղա´ս, նասկիներդ ինչու՞ ես թարս հագել: Դու արդեն վեց տա-

րեկան ես, լսու՞մ ես: - Հայրը մի կերպ բռնացրեց որդու թափառող

մանկական հայացքը: - Քեզ հետ եմ խոսում, լսու՞մ ես, առանց այն էլ,

աշխարհը թարս է… Մյուս անգամ ուշադիր կլինես: Դե, գնա´:

Լեռնիկի ձերբակալությունը իրոք տարակուսանքի մեջ էր գցել թե´

նրա հարազատներին, թե´ հարևաններին: Այդ առթիվ սկսել էին

մտաբերվել նրա հետ կապված այնպիսի դեպքեր, որոնց մասին

թվում էր, թե պետք է վաղուց մոռացած լինեին: Նախքան մանկա-

պարտեզի դռներին մոտենալը, փոքրիկ Միքայելը մտաբերեց նա-

խորդ գիշերվա լսած` այդ պատմություններից ամենավառը, որը

նույնիսկ արտասվող մորն էր ստիպել լիաթոք ծիծաղել: Հենց այդ-

պես, հատակին խաղով տարված ու հպանցիկ լսածներով էլ

բարձվում են մարդու հիշողության մառանները…

Page 19: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

19

Ուրեմն`, Միքոյի երկու ամսեկան հասակում մայրը բարուրել էր

նրան ու օրորոց դրել, իսկ տասնամյա Լեռնիկին հանձնարարել, որ

հսկի եղբորն ու զգուշանա այրվող գազօջախից, որի վրա ճաշ էր եփ-

վում: Մայրը շտապել էր խանութ, իսկ պատասխանատվությունն իր

վրա ստանձնած Լեռնիկը, անակնկալի գալով եռացող ճաշի ուժգ-

նացող բլթբլթոցից`կարծել էր, թե հրդեհ է ծագում: Նա հերոսաբար

օրորոցից դուրս էր կորզել Միքոյին և օգնության կանչերով հինգե-

րորդ հարկից… աղավնու թևերով… թռել… վայրէջք էր կատարել

բակում: Վրա հասած մայրը գրկել էր որդիներին ու շոյել Լեռնիկի

գյուխը, ասելով. - « Ապրե´ս, կեցցե´ս Լեռնիկ ջան »:

Հետո`, նախքան հրշեջները կժամանեին, մի քանի խիզախ ջահել-

ներ մուտք էին գործել նրանց բնակարան: Ծուխ ու կրակ չհայտ-

նաբերելով նրանք դուրս էին եկել և հայտարարել. - « Տանը, միայն

անուշ բուրալով, գազի վրա եփվող ճաշն է բըլթբըլթում, մեկ էլ`հա-

տակին նետած Լեռնիկի հոլն է դեռ ֆըռռում »:

- - -

Կեսօրին`Միքայելը ծածուկ, առանց դաստիարակներին զգուշաց-

նելու ծլկեց մանկապարտեզից:

Խորհրդային կայսրության փոքրիկ մակետը, որն անխափան գոր-

ծում էր նաև մանկապարտեզի պատերից ներս, խռովահույզ ալիքի

նման ծառս էր եղել նրա դեմ: Ասես առողջ օրգանիզմ ներթա-

փանցած օտարածին վիրուս էր հայտնվել, որի դեմ լայնածավալ

պայքար էր սկսվել… Որպես աշխարհի ,,ամենաարդար’’ կոդեքսով

ձերբակալված գող ու մարդասպան Լեռնիկի եղբայր` Միքայելը լռե-

լայն օտարվել էր կոլեկտիվից:

Ճաշին`երեխաներից մեկը մի փոքրիկ մեխ էր նետել նրա ափսեի

մեջ: Ճիշտ է, Միքայելը մեղավորին պատժել էր վերջինիս շապիկը

քաշքշելով ու պատռելով, սակայն ամենատարօրինակն այն էր, որ

երբ նա կերել, վերջացրել էր ափսեի պարունակությունը, մեխը չէր

հայտնաբերել: « Մի՞թե մեխը կուլ եմ տվել », - անցել էր նրա մտքով,

բայց այլևս դրա ժամանակը չէր. օգտվելով դաստիարակի թողտվու-

թյունից, երեխաները սկսել էին վանկարկել.

- « Գո-ղի´ եղ-բա´յր »:

Ձեռքի տակ հայտնված առաջին խաղալիքը, որը Միքայելը նետել

էր նրանց ուղղությամբ`, պահարանի վրայից ցած էր գցել մի կավե

ծաղկաման և փշրել այն: Մինչ երեխաները մատնացույց էին արել

Միքայելին`, վրա հասած դաստիարակը ափերով կառչել էր նրա

Page 20: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

20

ականջներից: Ցավն անտեսելով`Միքայելը միայն խստաբարո հորն

էր պատկերացրել, երբ լսել էր.

-Ծնողներիդ կպատմե´ս քաջագործությանդ մասին ու վաղը չմո-

ռանաս մայրիկիդ մանկապարտեզ կանչել:

Երեկոյան, երբ կապտած ականջներով ու պատիժը կրելու ահը

սրտում Միքայելը պատմեց այդ միջադեպի մասին`, զարմանալիո-

րեն հայրը միայն նրա գլուխը շոյեց ու կարճ կապեց.

-Միքոյին այլևս մանկապարտեզ չուղղարկե´ս:

Մայրը գոհունակորեն գլխով արեց ու հաջորդ օրը, մի բյուրեղա-

պակե ծաղկաման ձեռքին`մտավ մանկապարտեզ:

Նյութական վնասը փոխհատուցելուց հետո, հպարտ իր որդինե-

րով ու արժանապատվորեն`ասաց դաստիարակին.

-Նույնիսկ քո երեխան է ափսոս, որ քո խնամքին է… Մատներդ

կկոտրեի, բայց` սի´րտդ մաքրիր, սի´րտդ:

Պատժաժամկետը կրելու համար`Լեռնիկին ուղղարկել էին հեռա-

վոր Ռուսաստանի Վլադիմիր քաղաքը: Երկու, երեք տարի անց, խո-

սակցությունները նրա անվան շուրջ`աստիճանաբար մարում էին:

Շատերը, բացի նրա հարազատներից, սկսել էին մոռանալ նրա գո-

յության մասին…

Դպրոցական արձակուրդները վերջանալու վրա էին: Արդեն ինը

տարեկան Միքայելը, աթոռին կանգնած`կախվել էր լուսամուտից ու

նայում էր դրսում հոլ խաղացող իր հասակակիցներին:

Բակ իջնելու համար, ամեն անգամ`մոր միջամտությունն էր ան-

հըրաժեշտ լինում, որպեսզի փափկեցվեր հոր սիրտը:

-Թույլ տուր, - ասում էր մայրը, - որ Միքոն բակ իջնի, մաքուր օդի:

Նրա ընկերը, Սուրենն էլ է դրսում…

Հայրը, որը մշտապես տարված էր լինում որևէ կենցաղային իր

նորոգելով, մի պահ կտրվում էր դրանից.

-Թող իջնի, բայց ձայն տալուն պես`տուն բարձրանա: Տե´ս, տղա

ջան, - ավելացնում էր հայրը, - նորից կռիվ չանես… Անելուց էլ`քա-

րով չխփես, քարի մեջ արյուն կա:

Աստիճաններով ցած վազելիս Միքայելը փորձում էր պատկերաց-

նել, թե այդ ինչպե՞ս կարող էր արյունը ամփոփված լինել քարերի

մեջ ու որոշում էր. Սուրենի հետ մի քար մշրելով պարզել այդ

առեղծվածը…

Page 21: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

21

Երկու-երեք ժամ անց, երբ լսում էր մոր կանչը`, տուն բարձրա-

նալու ցանկություն իհարկե չէր ունենում ու թաքնվում էր թթենի-

ների ստվերում: Երբ մայրը հոգնում էր ձայն տալուց, նա դուրս էր

գալիս թաքստոցից ու վազում այն կողմ, ուր ընկած հացի մի չոր պա-

տառ էր նկատած լինում… Երբ ղրթղրթոցով ծամում էր այդ քաղց

հագեցնող հրաշքը, նրան թվում էր, թե դա ամենահամեղ բանն է

աշխարհում: Այնուհետև` անձրևը կամ էլ վրա հասած մութը բոլո-

րին քշում էր իրենց տներով:

Միքայելը գողունի բացում էր իրենց տան դուռն ու փորձում ծնող-

ներից աննկատ ներս թափանցել:

Բայց`… ուշանալու համար պատիժն անխուսափելի էր: Նա գլխի-

կոր անկյուն էր կանգնեցվում ու այդ ընթացքում ցուցամատով պա-

տի չոր ներկն էր քչփորում…

Սովորաբար այդ պատիժները վերջանում էին այսպես.

-Միքո´, մի բաժակ սառը ջուր բեր, - ասում էր հայրը:

Ջրի բաժակը հորը մեկնելուց հետո, մայրն էր ասում.

-Տղա, ո՜նց ես կեղտոտվել…

Լողացնելուց հետո մայրը կերակրում էր, բարի երազներ մաղթում

ու քնեցնում: Իսկ մինչ այդ, պատիժը կանգնած կրելու ընթացքում,

նրա թիկունքում խշշոցով աշխատող ,,Ռեկորդ’’ հեռուստացույցը,

որը վերջերս էր հայտնվել երևանցիների կենցաղում`, լուրեր էր

Page 22: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

22

հայտնում Քենեդու սպանության մանրամասների, Վիետնամում ըն-

թացող պատերազմի, ԽՍՀՄ տնտեսության հնգամյա պլանի և ինչ-

որ ,,Բիթլզների’’ մասին…

- - -

Միջին դասարաններում շախմատ ու լախտի խաղալուց բացի

Միքայելը սիրում էր հասակակիցներին հավաքել իր շուրջն ու

պատմել կեսգիշերին, աղոտ լույսի տակ կարդացած արկածների

մասին, ,,մոռանալով’’ հիշատակել, որ դրանք ոչ թե իր, այլ ուրիշնե-

րի գլխով էին անցել…

Նրա կարդացած գրքերի խիզախ հերոսները դեգերում էին Աֆրի-

կայի ջունգլիներում, Ամազոնի ափերին, Սահարայի ավազուտնե-

րում, Բորնեոյի թավուտներում, ամեն տեսակի թռչուն, գազաններով

լի անմարդաբնակ ու խորհրդավոր կղզիներում…

Ամեն մի այդպիսի գիրք ընթերցելուց հետո`, նա էլ ավելի էր վա-

րակվում այդ հեռավոր ու զարմանահրաշ վայրերը տեսնելու տեն-

դով: Սակայն մինչև մեծանալը`, նա առայժմ ստիպված էր գոհանալ

առվակների կամ ջրափոսերի շուրջ նստելով, որոնց իր վառ երևա-

կայությամբ բյուրավոր անգամներ մեծացնում ու դարձնում էր մերթ

ահեղ ջրվեժ, մերթ ալեկոծ ծով… Այդ երևակայական աշխարհներում

մրջյունները հսկաներ էին, իսկ ցեխաջրերի մեջ գալարվող անձրևա-

որդերը`պիթոններ: Ջրափոսի երեսին ընկած փայտի տաշեղը կամ

չոր տերևը նրա համար նույնն էին, ինչը նավաբեկյալի համար ծովի

երեսին նավակողից մնացած տախտակն էր կամ ջրասույզ լինող

փոքրիկ մակույկը…

Այդ հասակում նա անչափ տարվել էր զանազան կենդանիներով:

Հարմար պահ ընտրելով`նա ծածուկ, իր ընթրիքից մսեղենը ջոկում,

ծնկների վրա փաթեթավորում և հետո տանում, բավականությամբ

թափառական շներին էր կերակրում… Դպրոցի բուֆետում ծախ-

սելու նպատակով իրեն հատկացված փողերը կուտակում ու ակվա-

րիումներ, վանդակներ էր գնում… Սակայն` էությամբ դաժան չլինե-

լով հանդերձ, աշխարհաճանաչության նրա փորձերից մեկը ողբեր-

գական ավարտ ունեցավ և ընդմիշտ դաջվեց նրա գիտակցության

մեջ:

Մի կրիա ձեռքերում պահած`, դպրոցից տուն էր վերադառնում…

Խաչմերուկում կանգնեց ու շուռումուռ տվեց նրան: Կենդանին վեր-

ջույթները ներս քաշեց: Քիչ առաջ, ահա այդ կրիայի դիմաց նա մի

կողմնացույց էր զիջել, որի համար առանձնապես չէր զղջում. գալիք

Page 23: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

23

ճանապարհորդություններին մեկնելուց առաջ կողմնացույց էլի կը-

ճարեր… Եթե չճարեր`, աստղերի օգնությանը կդիմեր… Նեղն ընկ-

նելուց ծառերի ճյուղերով կկողմնորոշվեր, որոնք միշտ հակված են

դեպի արևելք… Էլ չենք խոսում հյուսիսը ցույց տվող ծառաբների

մամուռների կամ հյուսիսափայլի՜ մասին…

Ինչևէ, կրիայի մեջքի վանդակները հաշվելով`Միքայելը փորձեց

կռահել նրա տարիքը: Ոչինչ չստացվեց: Ուզեց փողոցն անցնել, սա-

կայն տեսնելով, որ լուսաֆորի կարմիր լույսի տակ մի բեռնատար

արգելակեց, հիմա էլ որոշեց կրիայի զրահի ամրությունը ստուգել:

Առանց երկար-բարակ կշռադատելու նրան դրեց բեռնատարի ետևի

անվադողի տակ ու սրտատրոփ սպասեց կանաչ լույսի վառվելուն:

Ո՞ր սատանան դրդեց այդ քայլին, ինքն էլ չգիտեր:

Երբ կարմիր լույսին փոխարինեց դեղինը, միայն այդ պահին կռա-

հեց կատարվելիքը…

Դեղին լույսին հաջորդեց կանաչը, ապա շարժիչը հռնդաց ու բեռ-

նատարը փռթկալով պոկվեց տեղից: Դեռ չեր լռել փշրվող զրահի

ձայնը, երբ կրիայի ցաքուցրիվ եղած մսի կտորները խփվեցին նրա

դեմքին:

Մի բուռ դառնալով, Միքայելը կծկվեց. կարծես հսկայամարմին մի

հրեշ ուր որ է ծանր ոտքը դնելու էր նրա ուսին:

Նստեց թուլացած ոտքերի վրա: Արյունոտ դեմքը շփեց ու արտա-

բերեց.

-Ես չէի ուզում…

- - -

Անվերջ մտատանջվելով Լեռնիկի մասին`, Միքայելի ծնողները

ժամանակից շուտ ճերմակեցին ու իրենց պատյանը ներքաշվեցին:

Երեսներից ջնջելով ծիծաղն ու ժպիտը, նրանք ակամա բարձիթողի

մատնեցին Միքոյի հասունացման շրջանում նրա տարիքի հետ

կապված խնդիրներին պատշաճ ուշադրություն դարձնելը:

Նրանց համար աննկատ`Միքոն ըմբոստ ու անբարիշտ մեծա-

ցավ… Բարձր դասարաններում նրան հատուկ էր հապճեպ վճիռներ

կայացնելն ու այդ պատճառով`ինքն իրեն բարդ իրավիճակների մեջ

գցելը: Նա կարող էր իր անհարգելի բացակայություններով լի դասա-

մատյանը ուսուցչանոցից թռցնել և այրել… Կարող էր ատելի ուսուց-

չի տան ապակիները կոտրել…

Նրա խելահեղությունները սահման չէին ճանաչում: Մի անգամ,

ապրիլի 24-ին, ցեղասպանության հիշատակման օրը, ԽՍՀՄ պատ-

Page 24: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

24

մության դասն ընդհատելով`աղբի մեծ արկղը դասասենյակ խցկեց:

Շրջեց փայլուն մանրահատակի վրա: Գնաց մի դույլ ջուր բերեց ,

լցրեց աղբակույտի վրա ու խափանելով բոլշևիկյան անմիտ թեզիս-

ներին նվիրված դատարկաբանությունը, քիչ մնաց հեռացվեր դպրո-

ցից:

Կորցնելով դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը, նա սկսեց կի-

նոթատրոններում ու սրճարաններում մաշել դասաժամերը: Շատ

շուտով նա հայտնվեց ,,դժվար’’ տղաների շրջապատում և այլևս

գլխապտույտ չէր ունենում ոչ ոգելից խմիչքներից, ոչ էլ`հաշիշ օգ-

տագործելուց…

Ներքուստ ընդունելով Միքայելի գերազանցությունը, Սուրենը մըշ-

տապես ներկա էր նրա կազմակերպած ջարդ ու հաշվեհարդարնե-

րին: « Սև » ցուցակով, սակայն արդարության սկզբունքով`նրանք ծե-

ծեցին ու զսպեցին թե´ դպրոցի, թե´ հարակից թաղերի ախոյան-

ներին:

Իր կտրուկ բնավորությանն ու անմիջականությանը բնորոշ, Մի-

քոն ,,Փշոտ’’ մականունը վաստակեց: Թանկ գնահատելով իր որդե-

գրած սկզբունքները և փորձելով անդավաճան մնալ դրանց, նա

ստիպված էր զրկվել շատեր բարյացակամությունից: Ստրկամիտնե-

րը անանցանելի անդունդ էին տեսնում Միքայելի ու իրենց արան-

քում, կեղծավորները խույս էին տալիս նրանից, իսկ պարծենկոտնե-

րը` պարզապես նախընտրում էին լռել նրա ներկայությամբ:

Միքայելի խենթությունների մասին սկսեցին քչփչալ շքամուտք-

ների առջև մշտապես ներկա-բացակա իրագործող բամբասկոտ, կա-

խարդ պառավները: Նրա համար աննկատ կյանք վարելը դառնում

էր անհնար ու դա բոլորովին էլ հաճելի չէր…

Մարդկանց հետ նրա շփումներն աստիճանաբար անհաղթահա-

րելի բարդույթի վերածվեցին, որից`ի վերջո, մենության շունչ էր

փչելու: Դե, իսկ մենության անդավաճան ուղեկիցը անքնությունն էր,

իսկ գիշերներ կարճացնելու փորձված միջոցը` ընթերցանությու-

նը…

Ժամանակ առ ժամանակ հայրը հարկ էր համարում նրան բարո-

յախոսություններ կարդալ, սթափեցնող կոչեր ու դիտողություններ

անել: Երբեմն, չափից դուրս երկարաձգվող այդ բարոյախոսու-

թյունների ընթացքում`Միքայելը ամոթից աչքերը վեր չէր բարձրաց-

նում: Ճի´շտ է, գայլի գլխին ավետարան չեն կարդում, բայց`… եթե

խրատախոսությունների ընթացքում մարդու ամոթխած աչքերը

նույնիսկ տարված են իրենց եղունգներն ուսումնասիրելով ու նա

փորձում է անտարբեր ձևանալ, միևնու´յն է, դրանից նրա լսողու-

Page 25: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

25

թյունը չի տուժում:

Այո, ինչպես աշխարհում ամեն բան, խրատախոսություններն էլ

անհետևանք չէին մնալու, սակայն առայժմ անտեսելով դրանք, Մի-

քայելը շարունակում էր հին ոգով…

- - - 1977թ.

Դպրոցն ավարտելու վերջին օրերն էին: Միքայելը քսան րոպե

ուշացումով բացեց դասասենյակի դուռը:

-Նստի´ր, - ավելորդ համարելով նրան այդ հասակում այլևս դի-

տողություն անել, ասաց ուսուցիչն ու շարունակեց ընդհատված

նյութը:

Մինչև նստելը Միքայելը հայացքով Սուրենին փնտրեց: Նա ամե-

նավերջին նստարանին, գլուխը թևին դրած` ննջում էր: « Չի կշտա-

ցել քնից », մտածեց Միքայելն ու ինքն էլ քնկոտ հորանջելով ափը

տարավ բերանին: Գիշերով միասին մուտք էին գործել ,,Արմենիա’’

հյուրանոցի երկրորդ հարկի համարներից մեկը… Ցնցուղի տակ ան-

հոգ սուլելով լողացող մի ավստրիացու պայուսակները հափշտակել

ու ինչպես ջրհորդան խողովակը գրկած բարձրացել էին, այնպես էլ

իջել, հեռացել էին…

Գողունի մեջ մոմպասե կոնֆետների թիթեղյա մի տուփ կար, որը

լի էր ձկնորսության համար անհրաժեշտ մանր մունր պարագա-

ներով:

-Սրանք, - ասել էր Միքայելը, - ինձ ավելի շատ պետք կգան, քան

քեզ, գյուղում կարթ ու թոռ ունենք, մեկ-մեկ ձկնորսությամբ կզբաղ-

վեմ:

Արդեն լուսադեմին, պայուսակները թաքցրել էին Սուրենենց նկու-

ղում և հետո նոր բաժանվել իրարից:

- - -

Շրջանավարտների վերջին զանգի ժամանակ Սուրենը բացակա-

յում էր դպրոցից: Նրան փնտրելու ապարդյուն ջանքերից Միքայելը

նյարդայնացել էր: Վերջերս անպատիժ մնացած երեք, չորս գողու-

թյուններից ոգևորված, Միքայելը նոր կողոպուտ էր ծրագրել: Ան-

հըրաժեշտ էր Սուրենի հետ քննարկել այդ կողոպուտի մանրամաս-

ները:

Երերեկոյան ուշ ժամի, երբ Սուրենն այլայլված կերպարանքով

հայտնվեց բակում, Միքայելը շտապեց հավասարվել նրան ու տագ-

Page 26: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

26

նապած հարցրեց.

-Ու՞ր էիր: Այդ ի՞նչ է պատահել… Ինչու՞ ես այդպես կծկվել:

Ասես խուսափելով ուրիշ ծանոթների էլ հանդիպելուց և շարունա-

կելով քայլել, Սուրենը տնքոցով պատասխանեց.

-Կռիվ եմ արել ու մի լավ ծեծվել:

-Ու՞մ հետ, որտե՞ղ… - պատվախնդրորեն հարցեր տեղաց Միքա-

յելը:

-Անծանոթ լակոտներ էին, չես ճանաչի, - կմկմաց Սուրենը:

-Մարմնիդ վրա հո պատռվածք չունե՞ս… Հապա վերնաշապիկդ

բարձրացրու:

-Չէ´, - ձեռքը թափ տվեց Սուրենը, - միայն ոսկորներս են մշրել:

-Բայց, գրողը տանի, - անցնելով կողոպուտի թեմային տրտնջաց

Միքայելը, - էն գործը ո՞նց ենք անելու: Դե գիտես, որ մերոնք գյուղ են

մեկնել ու գրպանումս ոչ մի կոպեկ չի մնացել… Նրանց թողած գու-

մարը հիմարաբար ծախսել եմ կարճ ժամանակում:

-Հա´, - խուլ արձագանքեց Սուրենը, - էդ գործը ձեռքից բաց թող-

նել չի կարելի: Բայց…

-Էլ ի՞նչ ,,բայց’’:

Շքամուտքի դռներին հասնելով ու առանց ետ շրջվելու Սուրենը

քրթմնջաց.

-Դու էլ տեսնում ես, որ իմ այս վիճակում հետդ գալ չեմ կարող: Դե,

իսկ հատուկ բանալիների խուրձը`, հիմա տուն կբարձրանամ ու

պատուհանից ցած կնետեմ:

-Կամքը քոնն է, դու´ գիտես, - ընկերոջ փաստարկի հետ համա-

կերպված ուսերով թոթվեց Միքայելը:

Քիչ անց Սուրենը ցած նետեց բանալիների խուրձն ու փլվեց բազ-

մոցին: Ինքը, հե´նց նոր, ստորաբար խաբեց Միքայելին: Ո´չ, ո´չ…

պարզապես`թաքցրեց ճշմարտությունը, ընկերոջը չասաց, թե ով և

որտեղ է իրեն ծեծել: Լռե´ց, որ ջրից չոր դուրս գալու համար մատ-

նել, դավաճանել է նրան ու այդ պատճառով ինքը հիմա չի´ պատ-

րաստվում դուրս նետած բանալիների ետևից ցատկել չորրորդ հար-

կից և ինքնասպան լինել… « Գուցե նույն ի´նքը, Միքայե՜լն էլ չդիմա-

նար այդքան ծեծին ու մատներ նու՜յնիսկ հարազատ եղբորը »: Գը-

րո´ղը տանի նրա եղբորը, այդ Լեռնիկ կոչեցյալին, որի նկատմամբ

ատելությամբ լցված քրեականի տեսուչն էլ`,,Գեբելս’’ մականվամբ,

իրեն ծեծի էր ենթարկել…

Առավոտյան, երբ Սուրենին բաժանմունք էին տարել, նրան թվա-

ցել էր, թե միայն իր գրպանում հայտնաբերված հաշիշի մասին բա-

ցատրություն տալով ու ինչպես ընդունված էր. դրա համար սահ-

Page 27: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

27

մանված կաշառքի չափ խոստանալով էլ գլուխը կպրծացնի: Սա-

կայն, երբ պարզվել էր, որ նա ընկերություն է անում Լեռնիկի եղբոր,

Միքայելի հետ`, ամեն ինչ այլ հունով էր ընթացել. շինծու քաղա-

քավարությունն ու հեգնախառն մեղմությունը մի կողմ էր թողնվել ու

նրան բացահայտ շանտաժի էին ենթարկել:

-Ուրե´մն, - սպառնացել էր ,,Գեբելսը’’, - եթե չես ուզում, որ մոտդ

հայտնաբերված մի քանի գրամ հաշիշի մասին զեկուցագրում կիլո-

գրամներ հայտնվեն ու նույնիսկ ,,միջուկային զենքի’’ մասին էլ

հիշատակություն լինի`, եթե չես ուզում հայտնվել որոնվողների

ցուցակում ու վզովդ վերցնել չբացահայտված զանազան հանցագոր-

ծություններ, ապա դու պետք է սկուտեղի վրա ինձ մատուցես Մի-

քայելին: Ուրիշ տարբերակ չունե´ս:

« Ահա՜ թե ինչ, - աստիճանաբար գլխի էր ընկել Սուրենը, - ուրեմն

տարիներ առաջ, իր հարազատի սպանության համար սրա ոխը դեռ

սրտում է… Սա ուզում է Միքոյին էլ իր վրեժի զոհը դարձնել »:

Երբ Սուրենը փորձել էր հիմար ձևանալ, ,,Գեբելսը’’ գետին էր

տապալել նրան և սկսել դաժանաբար ծեծ ու ջարդ տալ:

-Լակո՜տ, - ափերից ելած սպառնացել էր նա, - ուզում ես թվար-

կածս մեղքերը վզովդ վերցնե՞լ…

Թավագլոր վիճակում, հարվածներից մեկ փորը, մեկ երիկամները

պաշտպանելով`Սուրենն ի վերջո կոտրվել էր… Մտածելով միայն

իր գլուխը պրծացնելու մասին, նա փոքրոգիորեն ակնարկել էր Մի-

քայելի ծրագրած կողոպուտի մասին:

-Ակնարկներով մի խոսիր, լակո՜տ, - առանց հոգնելու նշաններ

ցույց տալու հարվածում ու գոռում էր տեսուչը: - Ստույ´գ ասա. նա

կողոպուտը ո՞ր հասցեում է մտադիր իրագործել… Պատասխանի´ր,

անասուն:

-Ախր`, - նվվացել էր Սուրենը, - թաղի ժողովուրդը կթքի երեսիս:

-Ուրեմն չգիտե՞ս, որ եթե ես ուզենամ, ապա այդ դեպքում թաղի

ժողովուրդը կթքի´ երեսիդ, իսկ եթե չուզենամ`ոչ ոք էլ ոչինչ չի իմա-

նա: Համ էլ`դու վանդակաճաղերի ետևում չես հայտնվի:

-Այդ ինչպե՞ս, - հուսալով, թե վերջին հարվածն է ստանում, մղկը-

տացել էր Սուրենը:

-Դե հիմա, - ասել էր ,,Գեբելսը’’, - նստիր աթոռին ու ես քեզ կբա-

ցատրեմ:

Սահմանափակելով ծեծը, տեսուչն անձեռոցիկով սրբել էր իր

քրտնակալած պարանոցն ու ծխախոտ վառելով, այն դրել Սուրենի

բերանը:

Page 28: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

28

- - -

Հիմա, սառը ցնցուղի տակ կանգնած`Սուրենը փակել էր աչքերն ու

փորձում էր գլխից դուրս մղել տեսուչի ցասկոտ կերպարանքը: Մի

պահ դա նրան հաջողվեց, երբ հիշեց, թե իր սիրած աղջիկը, Աշխենն

ինչպես էր իրեն հարցախեղդ անում…

«-Ու՞մ ես աշխարհում բոլորից շատ սիրում, - հարցրել էր նա »:

«- Քե´զ, ծնողների´ս, ընկերո´ջս, - թվարկելել էր Սուրենը »:

«-Հենց այդ հերթականությա՞մբ, - խնդացել էր Աշխենն ու համբու-

րել Սուրենի քունքերը »:

«-Ի՞նչ հերթականություն, ի՜նչ բան, - դժվարանալով նշածներից

որևէ մեկին առաջնություն տալ ու համոզված, որ նրանց բոլորին էլ

շատ է սիրում, ձեռքն էր թափահարել Սուրենը »:

1978թ.

Սովորականի նման փողոցը լիքն էր մարդկանցով: Ոմանք խռնվել

էին կանգառում, ոմանք ուսերը կախ գցած վեր ու վար էին անում

մայթի երկայնքով, բախվում իրար, քթների տակ դժգոհ փնթփնթում:

Արևը, որն այնպես հաստատ էր կախվել երկնքում, ասես միտք

չուներ թեքվելու`, այրում էր ինչպես երբեք:

Միքայելը հենվել էր մայթեզրի ցանկապատին և զգում էր, թե ինչ-

պես է քրտինքը վազում ուսերն ի վար:

Փորձելով դեմքին անվրդով արտահայտություն տալ, նա գլուխը

երբեմն-երբեմն ծուլորեն թեքում էր հանդիպակաց մայթի կողմը.

այնտեղ, շենքերից մեկի նրբանցքի խորքում կանգնած էր ,,Ժիգու-

լին’’, որի հողմապակու մեջ արտացոլվելով`այրվում էր արևի գուն-

դը:

Ուր որ է կհայտնվեր ,,Ժիգուլու’’ տերը, որը նախորդ երկու օրերին,

ճաշից հետո ուղիղ ժամը տասներեքն անց հիսունհինգ րոպեին

հայտնվում էր շքամուտքում: Նա հնդկահավի պես փքված այնպես

էր շարժվում դեպի իր մեքենան, ասես արևը ոչ թե կրակ էր թափում,

այլ լուսավորում էր իր հանդիսավոր երթը…

Միքայելի գրպանում գնալով ծանրանում էր հատուկ բանալիների

խուրձը… Հիմա` ներքուստ իրենից վանելով հոր բարոյախոսական

խրատները, նա հիշում էր, թե ինչպես այդ տիպը հայտնվեց իր

թիրախում:

Page 29: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

29

Տղաներով ռեստորանում էին… Իրենց սեղանը չափազանց մոտ էր

երաժիշտներին ու նա սկսել էր նեղվել աղմուկից: Չէր խառնվում

զրույցին, որ թթու խոսք չարտաբերեր: Գերադասում էր լռություն

պահպանել, երբ խոսքը ընկերության մասին էր գնում: Խստապա-

հանջ լինելով այդ հարցում, ինքը համոզված էր, որ նյութապաշտ ու

հաշվենկատ տղաները, ինչպիսիք իր սեղանակիցներն էին, իսկա-

կան ընկերությունից շա՜տ են հեռու: Չէր մոռանում, թե նրանք

ինչպես արձագանքեցին, երբ մի օր ակնարկեց, թե մտադիր է շուտով

աշխատանքի ընդունվել: Դեռ ականջների մեջ էր. « Մեր գործում դու

արդեն վարպետ ես, իսկ արհեստավորիդ մեկ ամսվա աշխատա-

վարձը հավասար է լինելու մեր մեկ օրվա մսխածին »:

-Նորից ընկերության կենա՞ցը, - արձագանքում էր Միքայելը, - էհ,

թող լինի այդպես:

Տանել չէր կարողանում, երբ նրանք կուրծք էին ծեծում, թե հանուն

ընկերության պատրաստ են ամեն զոհողության: Իհարկե, խոսքը

փողին չէր վերաբերվում… Այսինքն կյանքները պատրաստ են զո-

հաբերելու, իսկ փողը հո կյանք չի՞, որ այն զոհաբերվի… Կյանք զո-

հաբերելու ասպետական ժամանակները վաղուց անցել են: Մարդ-

կանց այդ տեսակը դա լա՜վ է հասկանում: Այ, եթե մեկի գլուխը ջար-

դելու կարիք լինի, դա ուրիշ հարց է… մանավանդ, եթե սեփական

գլուխդ բավականաչափ տաք է ու թվաքանակով էլ գերազանցում եք

հակառակորդին:

Միքայելն արհամարհաբար քմծիծաղ տվեց, հիշելով, թե փողի

մասին խոսելիս`նրանց աչքերն ինչպես էին կլորանալով դառնում

երկուական խոշոր զրոներ:

Դե, իսկ Միքայելն ատում էր փողը, ատում էր`քանի որ այն մշտա-

պես պակասություն անելու հատկություն ուներ: Փողը նրան հե-

տաքրքրում էր միայն որոշակի ժամանակ գոյատևելու համար, ինչ-

պես հիմա, երբ նրա ծնողները ամառվա ամիսներին գյուղ էին տե-

ղափոխվել ու այդ ժամանակահատվածի համար իրեն հատկացված

գումարները, գրո´ղը տանի, ինքը անհեռատեսորեն վատնել էր եր-

կու շաբաթվա ընթացքում:

Հե´նց այդպես, վերջին ռուբլին վերջանալուց էլ`, նրա մեջ գլուխ էր

բարձրացնում գողը… ամեն մարդու մեջ նստած, ծպտված, թեկուզ

ատելի, բայց անբաժանելի երկրորդ կեսը:

Միքայելը հասցրել էր խորշել այդ երկրորդ կեսից:

Գիշերները, հատկապես գիշերները, երբ նա պառկում էր քնելու,

արթնանում էին նրա անհաշտ երկու կեսերը և սկսում իրենց

կռիվը… Այդ կռիվները ավելի հաճախ ավարտվում էին աղմկարար

Page 30: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

30

երկրորդ կեսի հաղթանակով, որը կռվի ամենաթեժ պահին, մարդու

որովայնի ստամոքս կոչված շրջանում աղմկելով` առաջին կեսին

սեղմում, նեղն էր գցում և անվերջ գոռում, որ ինքը եկել է կրծքա-

վանդակի ստորին տարածություններից…

Տոթ էր: Միքայելը գրպանում շոշափեց բանալիների խուրձն ու

նայեց թևի ժամացույցին:

Այն օրը շատ խմեցին: Ինքը վրայից ոչինչ չէր ուտում: Թիկն էր

տվել աթոռին և հետևում էր շաղակրատող սեղանակիցներին, երբ

թիկունքում լսեց.

« -Առայժմ գումարը տանդ պահիր: Կմեկնեմ, ապրանքը կտես-

նեմ` նոր կուղղարկես:

-Ճիշտ ես: Չի կարելի ծոցում կամ ճամպրուկում ման ածելով

վտանգել մեր կապիտալը:

-Ես էլ եմ այդ ասում: Եթե մաքսավորներն օդանավակայանում գու-

մարը մոտս հայտնաբերեն, հո չե՞մ համոզի նրանց, թե գործկոմում

ստացածս աշխատավարձերիցս է այն գոյացել:

-Պարզ է: Դե եկ, եկ խմենք Բրեժնևի ու լճացման այս ժամանա-

կաշրջանի երկարակեցության կենացն ու դուրս գանք »:

Դրանից հետո Միքայելը թողել էր տարակուսած սեղանակիցնե-

րին ու դուրս եկել անծանոթ հարևանների ետևից:

Ամենադժվարը ժամանակին տաքսի գտնելն էր, նրանց ,,Ժիգու-

լուն’’ հասնելու համար… Դա Միքայելին հաջողվել էր:

Եվ ահա գիշատիչ հովազի նման մկանները պրկած ու լարված`,

նա հիմա պատրաստվում էր ցատկի… Հովազի համար վրիպելը

Page 31: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

31

գուցե թե ճակատագրական չլիներ, իսկ նրա համար վրիպելը նշա-

նակում էր բա´նտ: Նրա ծանոթներից ոմանք հաճախ էին հպար-

տանում բանտերում հայտնված լինելու համար և դեռ ուրիշներին էլ

վերևից նայում: Այդպիսի հեռանկարը բոլորովին չէր հրապուրում

Միքայելին:

Բա՜նտ… Եթե ինքն էլ հայտնվի բանտում, ապա սիրելի ծնողները

հաստատ կաթվածահար կլինեն: Խեղճերն արդե´ն հալումաշ էին

եղել տասներկու տարի թախծելով ու կարոտելով Լեռնիկին, որի

դեմքը միայն գունաթափ լուսանկարին նայելով էին հիմա մտա-

բերում…

Այսօր բանտի մասին տագնապալից խոհերը առավոտվանից պա-

րուրել էին Միքայելի միտքը: Դա վատ նշան էր, տապալվելու նշան

էր…

Տապալվե՜լ…

Մինչև ու՞ր… Ծով մարդկության հատակը սա չէ՞ր, ուր հայտնվե-

լով զրկվել էր վերջրյա լույսից: Սրանից այն կողմ էլի տեղ, սահման

կա՞ր արդյոք գլորվելու, տապալվելու համար…

Մի պահ երևակայական տեսիլքները կլանեցին Միքայելի միտքն

ու նրան թվաց, թե ինքը հայտնվեց օվկիանոսի հատակում: Հիմա նա

շնչահեղձ էր լինում… Թվում էր, թե խորխորատի հատակից դժվա-

րությամբ միայն իր շուրջը պտտվող ուրվապատկերներ է կարողա-

նում զանազանել: Մարդիկ վերածվել էին թիթեռանման ստվերների:

Այդ ստվերները հմայված ինչ-որ արահետով`ձգվում, լողում, սահե-

լով հեռանում էին վեր, դեպի արևի պես լույս արձակող շիկացած

այն թուջը, ուր իրենց նվիրական երազանքներն էին եփվում… Երև-

ակայական այդ թուջի մեջ հայտնվելու, այրվելով մոխրանալու կույր

մղումն էլ`, գուցե գոյության իմաստն էր գաղտնի:

Այդ անընդմեջ շարժումը ջերմացնող կրակ ուներ իր հանգույցնե-

րում, ուր ավաղ, Միքայելը շղթա չէր կազմում…

Սթափվելով այդ հոգևիճակից, նա ցավով քմծիծաղ տվեց: Սիրու-

նատես մի աղջիկ, որն այդ պահին անցավ նրա կողքով, բռնացրեց

այդ քմծիծաղն ու կարծելով, թե այն իրեն է հասցեագրված, աչքերը

տարակուսանքով կկոցեց: Զարմանքն աչքերում նա վարսավիրանոց

մտավ: Աղջիկն ի՜նչ իմանար, որ այդ երիտասարդը խորասուզվել է

մտքերի մեջ ու իր հոգին է տակնուվրա անում…

Միքայելը կրկին աչքը գցեց թևի ժամացույցին, ապա նայեց հան-

դիպակաց մայթի նրբանցքի կողմը: Հանկարծ`, հուղարկավորության

մասնակիցներին հատուկ դեմքերի լրջությամբ երկու տիպ նկատեց:

Երբ սրանք անխոս բաժանվեցին, Միքայելը մտածեց. « Կասկածելի

Page 32: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

32

դեմքեր էին… Մի՞թե սովորաբար իրարից բաժանվելիս, մարդիկ գո-

նե երկու խոսք չեն փոխանակում »:

Հիմա նա Սուրենի կարիքը զգաց: Նրան կուղղարկեր այդ երկու

կասկածելիների կողմն ու կպատվիրեր. - « Շվշվացնելով պտտվիր

բակում: Տե´ս, արդյոք արտառոց ոչինչ չկա՞ »:

Նրբանցքի խորքում հայտնվեց ,,Ժիգուլու’’ տերը: Միքայելը ցնցը-

վեց: Նրան թվաց, թե ,,Ժիգուլու’’ տերը էժանագին դետեկտիվ ֆիլմի

հերոսի պես`, միայն իր քթի ծայրին նայելով է քայլում դեպի մեքե-

նան:

Թվա՞ց, թե իրոք թակարդ էր լարված:

« Ի՜նչ թակարդ, ինչ բան, - ինքն իրեն խաղաղեցրեց նա, - հո թերթե-

րին հայտարարություն չե՞մ տվել այսօրվա ծրագրիս մասին »: Սա-

կայն այդ կերպ ինքն իրեն հանգստացնելուց հետո էլ, նրա սիրտը

ամեն զարկի հետ սկսեց ալիք-ալիք պաղ արյուն մղել մարմնի բոլոր

ուղղություններով: Շուտով վախն ամբողջովին համակեց նրան:

Բայց`կարծես, թե դա սովորական վախ չէր: Դա մի ուրիշ, վախի ու

երկմտանքի միջև ընկած ամայի մի տարածություն էր, ուր կրկին

իրար դեմ էին ելել նրա երկու կեսերը. էությունն ու բնազդները և

արդեն իրար կոկորդ էին սեղմում… Հարկավոր էր գործել, այնինչ

կենաց ու մահ գոտեմարտի հրապարակ դարձած նրա մարմինը

գամվել էր տեղում: Կոշիկները կարծես հալեցված ծանր երկաթով

էին լցվել ու ոտնաթաթերն այրվում էին դրանց մեջ… Թիկունքին

գոյացող քրտինքի պաղ կաթիլները ռազմիկ մրջյունների պես`,

մանր խայթոցներով խժռում էին նրա մարմինը…

Խրատախոսություն կարդացող հոր կերպարանքը հառնեց նրա

առջև. « Ուշքի եկ, տղաս, դու պետք է խելացի ու ազնիվ ապրես քո

կյանքը »:

Այնուամենայնիվ`նա քայլերը ծանրորեն ուղղեց դեպի հանդիպա-

կաց մայթի կողմը: Փողոցի կեսն արդեն հատել էր…

Ձեռքը տարավ գրպանը: Շոշափեց բանալիների խուրձը:

Դղրդյուն արձակելով մի բեռնատար անցավ նրա առջևից:

Հանկարծ`Միքայելը բանալիների խուրձը կտրուկ շարժումով նե-

տեց հեռացող բեռնատարի թափքի մեջ ու զգաց, թե ինչպես կռիվն իր

ներսում ավարտվեց… Ասես`հոգուց մի ծանր քար թոթափեց:

Զգա´ց, թե ինչպես բոլոր վախերը լքեցին իրեն:

Ինքն այլևս ծով մարդկության հատակում չէր: Ինքը հիմա պար-

զապես կանգնած էր խաչմերուկում, անկառավարելի շարժում ունե-

ցող խաչմերուկի բանուկ մասում`և դեռ հայացքով հետևում էր ան-

հայտ ուղղությամբ հեռացող բեռնատարին:

Page 33: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

33

Նրա մտքում կրկին հոր պատկերը հառնեց, որն իմաստուն ժըպ-

տալով կարծես ասաց. « Այո´ տղաս, գետն այլևս փոխում է իր բո-

վանդակությունը, եթե նրա ջրերի մեջ թեկուզ աննշան`, մի ավազա-

հատիկ է նետվում »:

- - -

Ճիշտ է, Միքայելի ներսում, որպես էության կողմից ծնկի բերված

հակառակորդ, պարտված բնազդները կուտակվեցին նրա ստամոք-

սում և շարունակում էին քաղցած գռմռալ`, սակայն հոգնած, բայց

հաղթանակած էությունը սրբել էր սառը քրտինքով պատված նրա

ճակատը և որպես մշտարթուն քննիչ հաստատվել սրտում:

Իսկ`…

Հացաբուլկեղենի խանութից ակնապիշ լրտեսող տեսուչ ,,Գեբելսը’’,

Միքայելին գողություն կատարելիս բռնացնելու հուսախաբությունից

ու զայրույթից` ատամները կրճտացրեց…

Նա հանկարծ խոճկորին հատուկ ինքնամոռացությամբ հարձակ-

վեց ափում պահած չամիչով բուլկու վրա և մի մեծ պատառ կծեց

դրանից:

- - -

Միքայելը ետ վերադարձավ ու վարսավիրանոցի ապակու ետևից

սկսեց ուշադիր հետևել սիրունատես աղջկան:

Նրան թվաց, թե տեսնում է նույնիսկ այն փոքրիկ մազը, որը

թրթռում էր աղջկա թարթիչներից կախված ու անհանգստացնելով

քրտնեցնում նրա քունքերը…

Ցածրահասակ վարսավիրը, միակ տղամարդը կանանց սրահում,

նայում էր հերթի կանգնածներին և փորձում արագացնել շարժում-

ները: Նա կտրում, մկրատ էր շխկշխկացնում, սրա-նրա հետ խոսք

փոխանակում, սուրճից կում անում, սանրում, դեն նետում և այդ

ամենը` նյարդային իրավիճակ էր ստեղծել նրա շուրջ…

Եռանդով ու անփութորեն խառնելով իր առջև նստած աղջկա մա-

զերը, վարսավիրը չէր էլ նկատում նրան: Իսկ աղջիկը`… որքան

նոսրանում էին նրա ծամերը, այնքան անպաշտպան էր թվում նա:

Աղջիկը նայում էր հայելու մեջ ու ջանում վանել սարսափն աչ-

քերի միջից: Միքայելը հասկանում էր նրան… Աղջիկը հիմա չափա-

զանց ծիծաղելի տեսք ուներ, ինչից որ սարսափում էր, սակայն այդ

պատճառով էլ`առավել մատչելի էր թվում: Աղջկա գլխի շուրջ այլևս

չկար քիչ առաջվա աստվածային լուսե պսակը, այն անբացատրելի

խորհրդավորությունը, որը նրան անմատչելի ու անհասանելի էր

Page 34: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

34

դարձնում: Հիմա նա նման էր էլեկտրական աթոռին նստած մահա-

պարտի, որի ավելորդ մազերը հեռացնելուց հետո`գլխին էին մո-

տեցնելու թաց սպունգը կամ թիկնոցով ծածկված նրա ուսերից,

թռցնելու էին գլուխը…

Միքայելը ծխախոտ վառեց: Նա ծուխն այնպես խորը ներծծեց`

ասես, այն քիչ առաջ այդ աղջկա մազերից արձակված բույրը լիներ,

երբ աչքերը կկոցելով անցավ իր կողքից:

Կարծես վերջին անգամ, Միքայելը մի հայացք էլ նետեց նրա կողմ:

Վարսավիրն արդեն մատն էր սահեցնում օծանելիքների տարբեր

շշիկների վրայով ու սպասում, թե դրանցից որն է աղջիկն ընտրելու:

Մինչ աղջիկը կկողմնորոշվեր`, Միքայելն անսովոր վճիռ կայաց-

րեց. « Մինչև չտեսնեմ, թե որ օծանելիքն է նախընտրում, չեմ հեռա-

նա… Ավելի ճիշտ`, այդքան սրվակների միջից, եթե նրա ընտրու-

թյունը կանգ առնի ահա այն սրվակի վրա`, ապա ինչ գնով էլ լինի,

ծանոթանալու եմ նրա հետ »:

- - -

Իսկ`… Իր տիեզերական բարձունքներից ուշի ուշով Միքայելին

հետևող ամենատես Բեմադրիչը`, դժգոհ փնթփնթաց.

-Ախր, Միքայե՜լ… Ես քեզ համար ա՜յլ դերակատարում էի նախա-

տեսել: Ա´հ, մոռացել էի, որ մարդը անկանխատեսելի արարած է,

երբ իր սրտով է առաջնորդվում: Շա՜տ բարի… Ես կօգնեմ, որ այդ

աղջիկն իր մատը հենց քո´ մտապահած սրվակի վրա դնի…

Վլադիմիրի կենտրոնական բանտի վերակացուները, տուրուդըմ-

փոց նախաձեռնելու համար`, Լեռնիկին մենախուց առաջնորդեցին:

Բանտում անցկացրած տասներկու տարիների ընթացքում`, Լեռ-

նիկն արդեն ճաշակել էր մենախցի դառնությունները: Այնպես որ`,

երբ վերակացուները ընդհանուր կարգը խախտելու համար ներս

խուժեցին, նա անմիջապես մռայլ մենախցի բետոնե սառը հատակը

մտաբերեց…

Մինչ վերակացուները, շրջանցելով տեղաշարժված մահճակալնե-

րը և կոտրված աթոռ-դարակները, կմոտենային Լեռնիկին`, խառ-

նաշփոթից օգտվելով նա հասցրեց փայտի երկու կտոր ճարպկորեն

Page 35: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

35

թաքցնել թևքերի մեջ…

Քիչ անց, հաստավիզ վերակացուն մենախցի դուռը կողպեց

Լեռնիկի վրա ու նետեց.

-Отдыхай !

Մթության մեջ խարխափելով ու բախվելով խոնավ, բորբոսակա-

լած պատերին, Լեռնիկը թևքերի միջից դուրս քաշեց փայտի կտոր-

ները: Դրանցից մեկը ուղղահայաց դիրքով կանգնեցրեց, իսկ մյուսը

հորիզոնական դիրքով դրեց վրան: Այնուհետև զգուշորեն, որպեսզի

չփլուզվի այդ դյուրաբեկ շինությունը`նստեց վրան…

Խորհրդային բանտերում մարդու կյանքը գրոշի արժեք ուներ: Սա-

կայն`, որքան թանկ էին հարազատների մասին կալանավորի կա-

րոտած հուշերը, այնքանով էլ արժքավորվում էր սեփական առող-

ջության մասին հոգ տանելը: Այդպես, դյուրաբեկ շինության վրա

նստած`, Լեռնիկը կարող էր երկար ժամանակով հետաձգել վաղ թե

ուշ հոգնած հատակին փլվելն ու անխուսափելիորեն երիկամները

շարքից հանելու վտանգը:

- - -

Անթափանց խավարի մեջ բոլորովին էլ կարևոր չէր գիշեր է, թե

ցերեկ: Իր համար էլ աննկատ, Լեռնիկն աստիճանաբար կորցրեց օր-

վա ժամերի մասին պատկերացումը… Աթոռի դեր խաղացող փայ-

տե շինությունը մեկ անգամ էլ փլուզվեց ու հոգնելով նրա վրա նստե-

լուց, Լեռնիկը հայտնվեց բետոնե հատակին:

Գլուխ չհանելով, թե որքան ժամանակ են մտադիր իրեն մենախը-

ցում պահելու, առայժմ նա միայն մի բանի մասին էր նեղսրտված

մտորում. « Ի՜նչ է, անիծյալ վերակացուները մոռացե՞լ են գոյությանս

մասին »:

Հայտնի չէր, թե որքան ժամանակ անցավ, մինչև դռան ետևում

ոտնաձայներ լսվեցին: Ուրախանալով նա մեջքը շտկեց. « Դե, իհա՜ր-

կե հիշում են… Վերջապե՜ս »:

Նախքան մենախցի դուռը բացելը, միջանցքի լույսերը մարեցին:

Մետաղաձայն արձակելով, դռան սողնակը շարժվեց: Լիակատար

մթության մեջ հնչեց սուպով լի ալյումինե թասի հատակին նետվելու

չխկոցն ու դուռը նորից կողպեցին…

Մի քանի օր անց, երբ Լեռնիկն իր ոսկրերի ցավն այլևս չէր զգում

ու նրա մարմինն ամբողջովին ընդարմացել էր`, արդեն վախի վերա-

ճող տագնապ էր սողոսկել նրա սիրտը: Մտասևեռ հարցերը մեկը

մյուսի ետևից հաջորդում էին իրար. « Ողջ դուրս կգա՞մ այստեղից,

Page 36: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

36

այլևս կհաջողվի՞ տեսնել հորս, մորս, եղբորս »:

Վրա հասավ մի պահ, երբ նա համոզված էր, որ իրեն պարզապես

ողջ-ողջ թաղել են: Այդ պահից սկսած`ժամանակն ընդհանրապես

կանգ առավ, ասես այն երբեք էլ գոյություն չէր ունեցել…

Այլևս դիմադրելու կամք չունենալով, նա հիմա միմիայն որևէ սրա-

ծայր իր էր փափագում: Կողքին ընկած փայտերը սուր ելուստներ

չունեին…

Տառապանքներին վերջ դնելու համար`, նա մտովի հրաժեշտ տվեց

հարազատներին ու ատամները մոտեցրեց թևին…

Զարկերակը կծելով պատառոտելու համար`ծնոտների մեջ ուժը

չբավականացրեց…

Ապրելու թաքուն տենչն առավել զորեղ էր…

- - -

Երկու շաբաթ անց, երբ անգիտակից վիճակում, թևատակերից

բռնած նրան բարձրացրին`, հաստավիզ վերակացուն նկատեց հա-

տակին ընկած փայտի կտորները: Գործընկերոջ զարմացական հա-

յացքի ներքո`, նա իր պարտքը համարեց այդ փայտերով հարված-

ներ տեղալ Լեռնիկի թմրած ու անզգայացած մարմնին, սակայն ոչ մի

հառաչանք չկորզվեց նրա կոկորդից:

Երբ Լեռնիկին քարշ տալով ընդհանուր բանտախուց վերադարձ-

րին, տուրուդմփոցի ժամանակ նրա բռունցքների զորությանը ծանո-

թացած ինքնակոչ հեղինակությունները, շիկահեր Բորյան ու ճա-

ղատ Կոստյան նայեցին մեկմեկու…

Լեռնիկի մենախուց ընկնելուց ի վեր չափազանց դժվար ժամանակ-

ներ էին սկսվել այդ երկուսի համար: Լեռնիկի մտերիմ ընկերը` Տո-

լիկը, թույլ չէր տվել, որ օր ու արև դիպչի դրանց գլխներին…

Տոլիկից բացի, բանտի հարակից բաժանմունքներից նույնպես չէին

դադարում սպառնալից ու ազդեցիկ ուղերձներ տեղալը դրանց հաս-

ցեներին:

Օգնելով Լեռնիկին, որ նա իր չենթարկվող մարմինը հարմարեցնի

մահճակալի վրա, Տոլիկն ատելությամբ նայեց չկայացած հեղինա-

կությունների կողմն ու ատամների արանքից նետեց.

- Հու՜խ, ես ձե´ր…

- - -

Երեք օր, գիշեր ու ցերեկ, Տոլիկը երեխու պես խնամեց Լեռնիկին:

Չգիտես թե որտեղից`, նա խտացրած կաթ էր հայթայթել: Ընկերոջը

Page 37: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

37

գդալով կերակրելուց հետո`, նրան վրայից տաք թեյ էր խմեցնում,

լրացուցիչ վերմակով ծածկում ու ճակատի քրտինքը սրբում…

Մինչ Լեռնիկը կազդուրվում էր`, Տոլիկն արդեն քանի՜-քանի՜

անգամ իր մոտ էր կանչել կալանավորների կողմից ,, Զնատոկ’’ մա-

կանունը ստացած ամենագետին և նրա հետ քննել տարիներ շարու-

նակ իրեն մտահոգող մի խնդիր: Ճիշտ է, ինքն իր համար նա վաղուց

էր նույն եզրակացությանը հանգել, սակայն ,, Զնատոկի’’ մարմնին

դաջված անհասկանալի, բայց տպավորիչ թվաբանական բանա-

ձևերը զննելով, նրան տարբեր կերպ ձևակերպելով միևնույն հարցն

էր տալիս.

-Ասա´ ինձ ,, Զնատոկ’’, նկատի ունենալով Կլյազմա գետի խորու-

թյունը և նրա հոսանքի արագությունը, քանի՞ մետր է ընդունակ

քշվելու, տարվելու երեքից չորս կիլոգրամ պարունակություն ունե-

ցող ցելոֆանե տոպրակը…

-Ուրեմն այսպես. ասում ես ի՞նչ չափսերի ցելոֆանե տոպրակի

մասին է խոսքը, - ամեն անգամ աչքերի տակից շեղ նայելով, բանի-

մացորեն հարցնում էր ,, Զնատոկը’’:

-Սովորական… Ամենօրյա…

-Հը՜…մ: Աննշա´ն, - դունչը քորելով նույն պատասխանն էր տալիս

ամենագետը: - Երկու մետրից ոչ ավել:

- - -

Երրորդ օրը կեսգիշերին, երբ Լեռնիկը բացեց աչքերն ու շուրջը

նայեց, բոլորը քնած էին: Կարծես թե`Տոլիկը նույնպես քնած էր, սա-

կայն նստած վիճակում, Լեռնիկի անկողնու ծայրին, հոգատար ծնո-

ղի պես…

Լեռնիկի դեմքին ժպիտ հայտնվեց. նա գիտեր, թե ութ տարի շա-

րունակ առավելապես ինչ երազներ էին այցելում իր ընկերոջը…

Բերանի ու աչքերի շուրջ ժպիտ պահպանելով, Լեռնիկը նորից

քուն մտավ: Եթե նա որևէ շարժում աներ, ապա Տոլիկն աչքերը կբա-

նար ու կասեր, որ քնած չի, որ պարզապես հիշողությունների գիրկն

է ընկել:

Ահա´… Թմբիրի մեջ`Տոլիկը մտաբերում էր, թե ինչպես ութ տարի

առաջ գիշերով, շինարարական հրապարակից թռցրեց ցուցամատի

հաստությամբ մետաղյա տրոսի քսան մետրանոց կապոցն ու այն

գլորելով, քարշ տալով հասցրեց ոսկերչական խանութի մոտ: Կեռիկ

ունեցող ծայրը թողեց խանութի ցուցափեղկի մոտ, իսկ մյուս ծայրը

մայթեզրյա բորդյուրի երկայնքով ձգեց, փռեց մինչև տաս, տասներ-

Page 38: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

38

կու քայլի վրա գտնվող ավտոբուսի կանգառը:

Մեկը մյուսի ետևից ծխելով`, նա սպասեց մինչև առավոտյան

ամենաառաջին ավտոբուսի հայտնվելը:

Մինչև կանգառում սպասող մի քանի մարդ, կբարձրանային ավ-

տոբուսի դռներից ներս`, Տոլիկը կայծակի արագությամբ ավտոբու-

սի ետնամասի ամուր ելուստներից կախ գցեց նախօրոք օղ արած

տրոսի մի ծայրը: Հետո սլացավ խանութի կողմ: Այն պահին, երբ

ֆսսոց արձակելով ավտոբուսը պոկվում էր տեղից, նա կոտրեց խա-

նութի ապակին ու տագնապի զիլ ազդանշանների ներքո կեռիկը

կախ գցեց մետաղյա վանդակաճաղից… Ճիշտ է, վանդակաճաղը

տեղահան անելուց հետո ավտոբուսը կտրուկ արգելակեց, սակայն

վարորդը և ուղևորները բացի նրա հետագա գործողություններին

զարմացած հետևելուց`, ոչինչ չձեռնարկեցին…

Տոլիկը ծոցից հանել էր ամենօրյա, սովորական ցելոֆանե մի տոպ-

րակ ու բռունցքով ցուցափեղկերը մշրելուց հետո`ոսկեղենը մեծ

արագությամբ տեղափոխում էր նրա մեջ…

Երբ հայտնվեց փողոցներում գիշերային հերթապահություն կա-

տարող ,,Ուազիկը’’, նա նետվեց փախուստի: Հետապնդող մեքենայի

նկատմամբ առավելություն ձեռք բերելու նպատակով`, նա թեքվեց

դեպի Կլյազմայի խորդուբորդ ափի կողմը:

Թողնելով մեքենան, ոստիկանները հետապնդումը շարունակեցին

նախազգուշական բացականչություններով և օդում հնչեցրած կրա-

կոցներով: Չարչարանքով անցկացրած անքուն գիշերը Տոլիկի հա-

մար անհետևանք չմնաց. նրա ուժերը սպառվում էին… Մի պահ

շնչասպառ կանգ առավ: Առջևում իր համար տարբերակող կողմնո-

րոշիչներ ընտրեց: «Պրծում չունե´մ », մտածեց նա ու շարունակեց

փախչել: Վազելու ընթացքում ցելոֆանի բերանը գունդ կապեց ու

հարմար պահ ընտրելով այն նետեց գետի մեջ: Հիմա հարկավոր էր

շարունակել փախչելը, փախչել`որքան հնարավոր էր հեռու այն

հատվածից, ուր ոսկեղենով լի ցելոֆանը ջուրն էր նետել:

Մի քանի րոպե անց Տոլիկը խցկվեց թփուտների մեջ ու հե-

տապնդողներին ապակողմնորոշելու նպատակով`այնտեղից մի խո-

շոր քար նետեց գետի մեջ …

Ոստիկաններից մեկը ձեռնաշղթաներ հագցրեց նրան ու խուզար-

կեց: Մյուս երկուսը, հավատացած, որ գողունը հենց այդ հատվա-

ծում ջուրը նետվեց`, մի քանի ցցեր տնկեցին գետափին…

Այն ժամանակ, քրեական հետախուզության դեռևս նորանշանակ

պետը, երիտասարդ Բաուլինը, այլևս ոչ մի փաստարկ չգտնելով

փորձում էր սթափեցնել Տոլիկին.

Page 39: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

39

-Երիտասարդ, մի՞թե չեք գիտակցում, որ թաքցնելով խոշոր չա-

փերի հասնող պետությանը հասցրած ձեր վնասը, առավել խիստ

պատժի եք արժանանալու: Չե՞ք ափսոսում ձեր թանկարժեք երիտա-

սարդ տարիները… Եթե հստակորեն մատնանշեք, թե գետի որ հատ-

վածում եք նետել հափշտակված արժեքները, ապա հնարավոր է

երկու անգամ պակաս ժամանակով ազատազրկվեք:

-Ազնի´վ խոսք, ամեն անգամ էլ գետի ճիշտ այն տեղն եմ մատնա-

նշել, ուր նետել եմ ոսկեղենը, - հրեշտակի դիմակ հագնելով ստում

էր Տոլիկը:

-Բայց ջրասուզակները արդեն երեք անգամ թիզ առ թիզ զննել են

մատնանշածդ հատվածում գետի հատակն ու ոչինչ չեն հայտնա-

բերել:

-Իսկ նրանց հիշեցրե՞լ էիք, որ ջուրը նետածս կաշվե պայուսակը

դեղնավուն է, որ նրա վրա կարմիր գծիկներ ու կապտավուն

աստղիկներ են պատկերված…

Հիմա, ազատազրկության երկար ու ձիգ ութ տարիների հեռավո-

րությունից, Տոլիկը հաճախ էր մտածում, որ ինքը պատրաստ էր

ավելին վճարելու, ավելին`քան գետը նետած ցելոֆանի պարունա-

կությունն էր, միայն թե երկնքին վանդակաճաղերի ետևից չնայեր ու

ամեն օր, ցանկացած պահի… սիրած աղջկան տեսնելու հնարա-

վորություն ունենար:

Այնուամենայնիվ, սահմանված պատժաժամկետի վերջին օրերը

հաշվելով` նրա սիրտը նաև անբացատրելի դողով էր պարուրվում,

երբ պատկերացնում էր, թե ազատության մեջ հայտնվելուց հետո

ինչպես է միայն իրեն հայտնի գետի հատվածից ոսկեղենով լի ցելո-

ֆանե տոպրակը դուրս կորզում ջրերի միջից:

- - -

Առավոտյան գլուխը բարձից վեր հանելով`, Լեռնիկը հայացքով

ողջունեց բոլորին:

Բորյան ու Կոստյան երկմտում էին: Նրանք աչք ու ունքով մեկմե-

կու հրավիրում էին առաջինը կատարել դժվարին քայլը…

Վերջապես` երկուսն էլ ոտքի ելան ու մոտեցան Լեռնիկի մահճա-

կալին:

-Լեռնի´կ, մենք մեր չափն անցել էինք, - գրեթե միաբերան ասա-

ցին նրանք: - Ներիր մեզ, եթե կարող ես: Ախր` մենք քո հետ խնդիր

չունեինք…

Լեռնիկը խստորեն նայեց նրանց ու ամպրոպաձայն ասաց.

Page 40: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

40

-Ձեր կարծիքով` այս բանտախցում լկտի վարքագիծ դրսևորելը,

նորեկին անտեղի նեղացնելը ինձ հետ խնդիր չունենալ է նշանա-

կու՞մ… Հիմա դուք մոտեցել եք ներողություն խնդրելու՞, թե արդա-

րանալու համար:

-Դե իհա՜րկե, ո´չ, - իրար խառնվեցին չկայացած հեղինակու-

թյունները, - պարզապես ներողություն ենք խնդրում:

Այդ ասելով, նրանք Լեռնիկի մահճակալին մի քանի տուփ ծխա-

խոտ ու թեյ դրեցին:

-Լա´վ, դեռ կմտածենք, - չթաքցնելով արհամարհանքն, ասաց

Լեռնիկն ու գլխով նշան արեց, որ երկուսն էլ չքվեն : - Հա´, մոռացա

ասել. այս թեյից ու ծխախոտից մի բաժին էլ ձեր ձեռքով, հիմա

տարեք ու տվեք այն նորեկին, որին նեղացրել էիք:

Իրենց անկյուններից շիկահեր Բորյայի ու ճաղատ Կոստյայի գոր-

ծողություններին ուշադիր հետևող կալանավորները մի պահ շշուկ-

ներ փոխանակեցին. բանտախցում արդարությունը վերականգնվում

էր, ամեն բան իր տեղն էր ընկնում: Իզուր չէր, որ իրենք բոլորն էլ

հարգում ու սիրում էին Լեռնիկին…

Տոլիկը վարագույրի դեր խաղացող ծածկոցը կախեց երկրորդ

հարկի մահճակալի ելուստներից: Հիմա իրենց ոչ ոք չէր տեսնում:

Նա ուրախ-ուրախ տեղավորվեց աթոռակի վրա ու կանխավայելելով

առաջիկա զրույցից սպասվելիք բավականությունը, ափերը եռան-

դով շփեց: Հարցերի էր սպասում…

-Դե, ասա´ բարեկամս, տեսնում եմ լավ լուրեր ունես ինձ հայտ-

նելու, - խոսեց Լեռնիկը:

Page 41: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

41

Տոլիկը ծոցից երկու նամակ հանեց ու հանձնեց նրան: Լեռնիկը

սովորույթի համաձայն ծրարները շրջված դիրքով մի կողմ դրեց. նա

սիրում էր հետաձգել, երկարաձգել հաճելի պահերը և այդ ընթաց-

քում փորձել կռահել, թե ում կողմից կարող էին դրանք ուղղարկված

լինել:

-Իմ ժամը հասել է: - Տոլիկը աշխատեց ցածրաձայն խոսել: - Մո-

տավորապես տաս, տասներկու օրից ինձ ազատ կարձակեն:

-Ուրա´խ եմ, - Լեռնիկը ծանր ձեռքը դրեց նրա ուսին: - Շատ

ուրախ եմ քեզ համար:

-Ես դեռ ամենակարևորը չասացի, - բացականչելու ցանկությունը

մի կերպ զսպելով շարադրեց Տոլիկը: - Դու գիտես, որ ընկերուհուս,

Օլյայի հարևանուհին այս հիմնարկում է աշխատում… Գիտես չէ՞:

Ուրե´մն, նա Օլյային ասել է, որ Հայաստանից համապատասխան

մարմինները քեզանով են հետաքրքրվել… Քո գործը վերանայվում է:

Գուցե հենց այդ պատճառով էլ`քեզ այն աշխարհից ետ բերեցին:

Լեռնիկ, եղբա´յրս. համարյա չլսված բան է, խոսք կա, որ քո գործում

միանգամայն նոր հանգամանքներ ի հայտ գալու կապակցությամբ`,

քեզ լիակատար արդարացում է սպասվում…

Լեռնիկն այլևս չէր լսում ընկերոջը: Մինչ Տոլիկը շունչը ետ բերելու

համար կում արեց ջրից ու նույն ոգևորությամբ սկսեց նկարագրել,

թե ինչպես է այդ լուրը Օլյան տեղ հասցրել, Լեռնիկը դողացող մատ-

ներով բացեց նամակներից մեկը և շնչակտուր կարդաց.

« Թանկագին որդի: Անչափ ուրախալի լուրը հայտնելուց առաջ` ես ու մայրդ մեկ ան-գամ էլ ուզում ենք կրկնել, որ այսքան տարիների ընթացքում ոչ մի վարկյան չենք կասկածել քո անմեղության մեջ: Անսպասելիորեն ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել… Քո համադասարանցի Ծովիկի հայրը, իր մոտալուտ վախճանը կանխազգալով`, անկող-նուն գամված վիճակում քննիչներ է հրավիրել ու հավաքված մարդկանց ներկայությամբ խոստովանել, որ ինքն է եղել այն սպա-նության հեղինակը, որի համար անարդարացիորեն քեզ են դատա-պարտել: Եղելությունը մանրամասն պատմելու ընթացքում Ծովիկի հայրը ներկայացրել է անհերքելի ապացույցներ, այսինքն`սպանվա-ծին պատկանող արժեքների այն մասը, որոնք դեռ հասցված չէին եղել մինչև օրս իր կողմից յուրացված լինել… Հիմա նա մահամերձ վիճակում գամված է մահճին… Այս ամենի մասին լսելով ես այցելել ու խոսել եմ նրա հետ: Որդի´ս, իհարկե թող Աստված լինի նրան դատավոր, սակայն ասեմ, որ նա խնդրեց քեզ փոխանցել իր հետևյալ խոսքերը. « Հայտնեք Լեռնիկին, որ թող ների ինձ, եթե… կարող է »:

Page 42: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

42

Գնացքով`Մոսկվայից Վլադիմիր, Միքայելը հասավ լուսադեմին:

Ուղևորները սկսեցին հավաքել իրենց իրերը, իսկ հայի աչք-ունքով մի

ծերունի, որին մինչ այդ Միքայելը չէր նկատել`, մնաց նստած այնքան

ծամանակ, մինչև որ դռները բացվեցին: Ծերունին գլուխն էր

տարուբերում, նայելով անհամբեր ուղևորներին:

Դրսում անտանելի ցուրտ էր: Նախքան կայարանի սպասասրահ

մտնելը, Միքայելի հարավցու ճակատն ու այտերը անզգայացան

ցրտից:

Նա թունդ սուրճ պատվիրեց: Ծերունին կրկին հայտնվեց նրա տե-

սադաշտում ու իր ձեռքի կապոցը թողնելով անկյունում, քայլերն

ուղղեց տուալետի կողմը: Միքայելը նայեց նրա կապոցին, որի վրայի

ալիքներն ակամա հաշվելով, որոշեց թե քանի շիշ կոնյակ կարող էր

լինել մեջը: « Այսպես է լինում, որ մարդկանց իրերը թռցնում են »,

անցավ նրա մտքով: Սուրճը վերջացնելուց հետո նա գնաց ու պա-

հապանի դեր ստանձնելով կանգնեց կապոցի գլխին:

Ծերունին չկար ու չկար… Ծխելու ցանկությունը զսպելով`, Միքա-

յելն իրեն բռնացրեց այն մտքի վրա, որ գողն ու ավազակը ծվարած են

ամեն մարդու ներսում, մեկի մոտ քնած, մյուսի մոտ արթուն, այլապես

որտեղի՞ց իր գլխում մեղավոր մտքերը:

Վերջապես ծերունին հայտնվեց: Նա առանց որևէ մեկի վրա ու-

շադրություն դարձնելու ավարտեց տաբատը կոճկելու արարո-

ղությունը և աջ ձեռքի բութը քթին հպելով փնչաց: Եկավ, կանգնեց

Միքայելի ու իր կապոցի արանքում և կասկածանքով նայեց նրան,

իբր`. « Քո նման ճարպիկների, իմ կյանքում, շա՜տ եմ տեսել »:

-Էս է՞ Վլադիմիրը, - հարցրեց նա:

-Էս է, հայրիկ:

-Տղա´, էս կողմերում հիվանդանոց պետք է լինի… Ո՞նց գտնեմ:

-Չգիտեմ, ես առաջին անգամն եմ այս քաղաքում: Տեղացու

հարցրեք :

-Եղա´վ, ապրես տղա ջան, - ասաց ծերունին ու զրույցը ավար-

տած համարելով մի կողմ թեքվեց:

-Կապոցն այդպես աչքաթող մի արեք, կթռցնե´ն, - իր պարտքը

համարելով հիշեցրեց Միքայելն ու շարժվեց:

-Ախր`, տղա´ ջան, - զանցանքի մեջ բռնված արդարացավ ծերու-

նին, - մեջը կոնյակ է, սեղանի վրա, հացի կողքն են դնելու, հո հետս

տուալետը չէի՞ տանելու… Համ ել`քո նման սրտացավ տղերքն աշ-

խարհում ավելի շատ են, քան ուրիշի ունեցվածքին աչք տնկողները:

Page 43: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

43

-Է՜, քիչ են, բայց… - ոտքը կախ գցելով փորձեց փաստարկել Մի-

քայելը:

-Այ`, քո մասին էլ, քիչ առաջ լավ բան չմտածեցի, - ծերունին ան-

ցավ շշուկի, ասես պետական գաղտնիք էր հայտնելու, - բայց

տեսնում եմ, որ լավ տղա ես, օտարին կարեկցող: Բա ի՜նչ, բոլորս էլ

երկնավորից ենք, օտարս ո՞րն է: Այնպես որ`կարեկից ու բարի

կամեցող էլ մնա: Դե, բռնածդ գործին հաջողությու´ն:

« Լավ ծերուկ է, մտածեց Միքայելը, շատ կչարչարվի մինչև իր

ուզած հիվանդանոցը գտնի »:

-Հայրիկ, քեզ կօգնեմ, միասին հիվանդանոցի տեղը կպարզենք`,

հետո նոր ես իմ գործին կվազեմ:

-Բա՜, որ ասում եմ լա՜վ տղա ես երևու՞մ…

Ծերունին չթաքցրեց ուրախությունը, թեթև քայլքով առաջ ընկավ,

իսկ Միքայելը, դեռևս չիմանալով, թե կալանավայրից ազատ ար-

ձակվող եղբորն ինչպես և ում օգնությամբ է գտնելու, հետևեց նրան:

-Մեծ թոռս արտագնա աշխատանքի էր եկել, ընկել է ու ոտքը

կոտրել, - հևալով բացատրեց ծերունին: - Հիվանդանոցում է ընկել,

հասկանու՞մ ես… Տղա´, չասացիր էլ. ի՞նչ է անունդ:

-Անունս Միքայել է: Կարող եք Միքո ասել: Իսկ ձերը՞:

-Է´հ, իմ անունը կարճ ու հասարակ է: Գո´ռ է անունս: Ուրիշ

անուն չէր էլ սազի իմ էս կարճ բոյին:

Ցրտից սրթսրթալով`, երկուսն էլ լիաթոք ծիծաղեցին:

- - -

Քառորդ ժամվա մեջ, հարց ու փորձով ծերունուն հետաքրքրող

հիվանդանոցի տեղը պարզելուց հետո`, Միքայելը բավականին հեշ-

տությամբ գտավ կենտրոնական բանտը:

Պահակային աշտարակներով ու փշալարերով պատված դժգույն

պարիսպը շրջանցելով, նա մոտեցավ ադմինիստրատիվ շենքի ան-

ցակետին: Նրան դժկամորեն լսելուց հետո`հրահանգեցին սպասել…

Երեք ժամ սպասեցնելուց հետո, կարծես բավականություն ստա-

նալով օտարին անորոշության մեջ ու փշերի վրա պահելուց`, վեր-

ջապես տեղեկացրին, որ տաս րոպե առաջ, հյուսիսային անցակե-

տով Լեռնիկին դուրս են թողել և ազատ արձակել:

Պարզելով հյուսիսային անցակետի ուղղությունը, Միքայելը շնչա-

կըտուր վազեց այդ կողմ, սակայն քչախոս ու անբարեհամբույր

ժամապահից բացի, ոչ մեկի չտեսավ…

Չիմանալով, թե ում մեղադրել և ինչ անել ստեղծված իրավիճա-

Page 44: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

44

կում, նա շտապեց կայարան վերադառնալ: Մնում էր մի բան. հու-

սալ, որ երեկոյան Վլադիմիրից Մոսկվա մեկնող միակ գնացքին

սպասողների մեջ, ձեռքին խոշորատառ գրությամբ մի ցուցատախ-

տակ բռնած`, կգտնի եղբորը: Առանց ցուցատախտակի կճանաչեի՞ն

արդյոք միմյանց… Իհարկե`ոչ: Տասներկու տարի էր անցել:

Միքայելի մոտ միայն մի գունաթափ լուսանկար կար, ուր ինքը

եղբոր կողքին էր դեռևս վեց տարեկան հասակում… Եվ արդյո՞ք

Լեռնիկը, արդեն ուրիշ փոխադրամիջոցներով չի շտապել մեկնել

Վլադիմիրից: Այնուամենայնիվ` նա ձեռնամուխ եղավ ցուցատախ-

տակ պատրաստելու գործին: Հայթայթելով մաքուր, ուղղանկյուն մի

ստվարաթուղթ, նա խոշոր տառերով գրեց. « ԼԵՌՆԻԿ »: Այնուհետև

ստվարաթուղթը թաքցրեց ապահով մի անկյունում ու ժամանակ

սպանելու նպատակով սկսեց չափչփել սպասասրահը:

Նրա հոգում, Լեռնիկին գտնելու մտքից զատ, պարապ անկյուն

հայտնվելուն պես`, այն անմիջապես լցվում էր Նունեի մասին խոհե-

րով: Նունեի հետ Միքայելը ծանոթացել էր մի քանի ամիս առաջ,

վարսավիրանոցից նրա դուրս գալու պահին ու կարծես թե`, սիրա-

հարվել էր: Հիմա` նրա սիրտը անհանգիստ թրթռալով ու միաժա-

մանակ ջերմանալով, փորձում էր կռահել. արդյոք հենց սա չէ՞ր

դարերով պոետների կողմից գովերգած սերը, ինչն իր հետ էր

կատարվում… « Այո´, այո´, հենց սա´ է… » այլ պատասխան չգտնե-

լով, մտքում հաստատում էր նա ու սարսափում մնացյալ ամեն

ինչից, այն ունայնությունից`ուր ,,Սեր’’ ասվածը տեղ չուներ:

- - -

Մի քանի ժամ սպասասրահի փայտե կոշտ նստարաններին անց-

կացնելուց հետո`, Միքայելի ընդարմացած մարմինն ու սառած ոսկ-

րերը սկսեցին ցավից տնքալ: Հիմա ցուրտն ավելի էր զգում, քան

առավոտյան վազվզելիս: Շարժվելու և մի բան ուտելու մտադրու-

թյամբ`, նա դուրս եկավ քիչ թե շատ ցրտից պաշտպանված սպա-

սասրահից ու քայլերն ուղղեց մի անշուք բարի կողմ, որը դեռևս

առավոտյան, ծերունուն ուղեկցելուց էր նկատել:

-Կերակուրն ու մի քիչ օղին կջերմացնեն մարմինս, - ատամները

կտկտացնելով արտաբերեց նա ու վերարկուի օձիքը սեղմեց ականջ-

ներին:

Մինչև գնացքի մեկնելը ժամանակ շատ կար ու պատշաճ կերպով

սնվել էր պետք: Ոտքերի տակ ձյունը ճռճռացնելով նա արագաքայլ

մոտեցավ բարին: Աստիճաններով ցած իջավ: Սեղանների մոտ գրե-

Page 45: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

45

թե ազատ տեղեր չկային: Ներսում տաք էր: Ջերմանալով`ականջ-

ները սկսեցին ծակծկել: Նախքան նա կորոշեր, թե ինչ է պատվի-

րելու, վաճառասեղանի ետևից լսեց բարմենի ձայնը.

-Հա՞յ ես:

Միքայելը գլխով արեց: Քիչ մնաց`ինքն էլ հարցներ. « Դու նույն-

պե՞ս »: Սևաչյա բարմենն ասես իր կյանքի ամենանշանակալից

դիտարկումը ներկայացնելու հնարավորությունն էր ստացել ու գրե-

թե գյուտարարի փայլ աչքերում, շարունակեց.

-Մինչև օրս այդ հարցում չեմ սխալվել: Ասե՞մ գաղտնիքը, թե ինչ-

պես եմ անվրեպ կռահում: - Նա Միքայելին օղի լցրեց ու գրեթե գո-

ռաց. - Փափախի՜ց, եղբայր… Փափախի՜ց: Էս ցրտին միայն իմ

հայրենակիցների գլխի´ն փափախ չի լինում:

-Հը՜…մ, փափախ ես ասում, - օղին խմելով արձագանքեց Միքա-

յելը, - դեռ լավ է, որ վերարկուս վերցրի: Ախր մեկ օր առաջ`Երևա-

նում, քախցր ու տաք ոսկե աշուն էի վայելում: Ու՞մ մտքով կանցներ,

որ այստեղ բուք ու բորան է:

-Պա՜րզ է, - հին ծանոթի պես գլուխը մոտ բերեց բարմենը: - Բա էս

կողմերում ի՞նչ գործ ունես:

-Եղբորս ետևից եմ եկել, որը տասնհինգ տարվա կալանքից տաս-

ներկուսը կրել, վերջացրել է ու նոր, միայն հիմա´ են պարզել, որ նա

անմեղ է եղել: Հա´… Մի´ զարմացիր: - Միքայելը գրպանից մի թուղթ

հանեց, որը ծածկված էր կլոր ու ազդեցիկ կնիքներով: - Էս թուղթը

տեսնու՞մ ես: Սա դատախազության, այսպես ասած` մեղայական

ծանուցագիրն է… Ես դրանց ի՜նչն եմ ասել: Մի հատ էլ լցրու՜…

-Այդքա՜ն տարիներ: Տխուր բաներ ես պատմում եղբայր, - տնքաց

բարմենը: - Պետք է, որ սպանության մեղադրանք լիներ, այլապես`

տասնհի՜նգ տարի…

-Էդպես էլ կա´, կռահեցի´ր: Հենց այդքան էլ արժեցել էր ուրիշի

կատարած հանցանքի մասին եղբորս լռությունն ու ատելությունը

մատնության հանդեպ: Երբ նրան տարան, ես վեց տարեկան էի…

Հիմա եղբորս դեմքն էլ եմ մոռացել… Ծնողներս էլ, էդ դարդից

մաշվել են… Հու՜խ ես դրա´նց օրենք ասողի ինչն եմ ասել:

Օղին մի պահ թուլացրեց Միքայելին ու նա կուշտ-կուշտ հայհոյեց

իշխանություններին:

-Անունդ ի՞նչ է, - սրտակից տոնով հարցրեց բարմենը:

-Միքայե´լ:

- Миша! -զվարթացավ բարմենը: - Ռուսաստանում`դու Միշա ես:

-Դա էական չի: Լա´վ, ինձ ուտելու մի բան տուր:

Խաշած հավի մի քանի պատառ ափսեի մեջ տեղադրելով, բարմենը

Page 46: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

46

հայացքով նստելու տեղ որոնեց: Հարբած այցելուներից մեկը ճանճի

պես կառչեց նրա թևից:

-Налей ещë… - մուրաց հարբածը:

-Տուն գնա´, բավական է, - հոգնած ու անգիր արած բառերով պա-

տասխանեց բարմենն ու նայեց Միքայելին: - Բարում ուրիշ հայեր էլ

կան: Դեմ չե՞ս, եթե քեզ նրանցից մեկի սեղանի շուրջ տեղավորեմ,

ինքդ էլ տեսնում ես, որ առանձին, ազատ սեղան չկա:

-Ինձ համար միևնույն է:

Շրջանցելով խառնիխուռն սեղանները, բարմենն առաջնորդեց

սրահի կիսախավար խորքը: Նրանք կանգ առան ծխով պարուրված

սեղաններից մեկի մոտ, որի շուրջ մի կին ու երկու տղամարդ էին

նստած: Տղամարդկանցից մեկը հայ էր:

-Եթե չեք առարկում, - բանակցեց բարմենը, - թող այս երիտա-

սարդը տեղավորվի ձեր կողքին: Պարզապես`սեղանները քչություն

են անում:

Առարկություն չտեսնելով, նա Միքայելի պատվիրած օղին ու ափ-

սեն դրեց սեղանին: Հեռանալուց առաջ ծանոթ ու ծեծված բառերով

շաղակրատեց.

-Աշխարհը մեզ, հայերիս համար շա´տ պուճուր է, ոնց էլ լինի,

ամենակորած վայրում էլ` հայը հայի կհանդիպի:

-Նստիր հայրենակից, - ասաց կապուտաչյա ռուսը և թևը վերցրեց

կնոջ ուսից, - դու մեզ բոլորովին չես խանգարում: - Նա աթոռը մոտ

հրեց Միքայելին ու բարմենին պատվիրեց. – Մեզ էլի օղի և չորս գա-

վաթ սուրճ բերեք:

Մյուս սեղանակիցը, մսալի քթով ու արջի պես մազոտ թաթերով

հայը, հպանցիկ զննեց Միքայելին և բամբ ձայնով հարձրեց.

-Որտեղացի՞ ես:

-Երևանցի եմ:

Կապուտաչյա ռուսը ախորժակով կծեց թթու վարունգից ու այս

անգամ, ի զարմանք Միքայելի` խոսեց կոտրած հայերենով.

- Դուք խոսել, ձեր լեզվով էլ`խոսե´լ: Դուք ինձ ու Օլյային չնայել:

Օլյան շրթներկից կարմրած ծխախոտը հանգցրեց մոխրամանի

մեջ ու հաճելիորեն ժպտաց: Նկատելով Միքայելի զարմանքը, հայը

ձեռքը մեկնեց շշին ու բացատրեց.

-Տոլիկին ես եմ հայերեն սովորեցրել: Ընդունակ տղա դուրս եկավ:

-Լա´ֆ, լա´ֆ, ուղղակի`դու լաֆ ուսուցիչ: Է՜խ… բոլորիս կենացը:

Օլյան գլուխը հակեց ընկերոջ ուսին: Նա գոհ էր, թե ինչպես հա-

ճելիորեն իր կոտրած հայերենը ցուցադրեց ընկերը: Արջանման հայն

էլ գոհ ժպտաց, ապա ուղիղ Միքայելի աչքերի մեջ նայեց:

Page 47: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

47

-Ուրեմն` երևանցի՞ ես, - հարցրեց նա:

Մի պահ Միքայելի արյունը սառեց երակների մեջ, ասես մեղավոր

էր, որ երևանցի էր ու մինչ օղու ետևից պատառը կուլ տալով գլխով

կաներ`, հայը առաջարկեց.

-Մի քիչ պատմիր քո մասին:

-Իմ մասի՞ն: Դպրոցը նոր եմ ավարտել… Գարնանը զորակոչվելու

եմ բանակ… Ունեմ եղբայր, ծնողներ… Եկել եմ եղբորս ետևից… Իմ

մասին այսքանը, առանձնապես ուրիշ ոչ մի հետաքրքիր բան: - Մի-

քայելը զգաց, որ մեջը հարբածություն կա: « Պետք է ուտել,

զգաստանալով մտածեց նա, բավական է այս աժդահաների հետ

հավասարը հավասարի պես խմեմ »:

Այցելուներից մեկը սկսեց անջատել, միացնելով խաղալ սրահի

լույսերի հետ: Միքայելը մի խոշոր պատառ կծեց հավի մսից ու

առանց շեղվելու սկսեց ծամել: Լսվեց բարմենի ցասկոտ ձայնը.

-Что, мне встать ?

-Ану попробуй… - հնչեց մարտահրավերն ընդունող հարբածի

ձայնը, որը սակայն` ճոճվելով ուղղվեց դեպի ելքը:

Բացվող ու փակվող դռան հետ ցուրտը ներս խուժեց:

-Սառնամանի՜ք է, - բռռացրեց Միքայելը:

-Օ՜, սա դեռ ի՞նչ սառնամանիկ…

-Տոլիկ, ոչ թե ,,սառնամանիկ’’, այլ սառնամանի´ք, - ներողամտա-

բար ընկերոջն ուղղեց հայը:

Կապուտաչյան ձեռքը թափ տալով հոգոց հանեց ու քթի տակ

սկսեց խռպոտաձայն մի երգ ծորացնել…

Շուտով, երբ երգելու ընթացքում կապուտաչյայի քունքերը հուզ-

մունքից լարվեցին`, Օլյան քնքշորեն ափերը դրեց նրա բռունցքին ու

խոնավացրեց աչքերը: Ակներև էր, որ նա երգում էր իր ապրած

կյանքի մասին: Երգն այնքան անկեղծ ու հուզիչ էր, որ կարծես ընկե-

րոջը մենակ չթողելու համար, հայն էլ տխրեց ու սկսեց գլուխը

ճոճել… Այնուհետև նա ճակատը հենեց բռունցքներին ու խորասուզ-

վեց մտքերի մեջ: Միքայելին թվաց, թե այդ կերպ նա աչքերն էր

թաքցնում… Տեսնես ի՞նչը կարող էր այդպես փխրեցնել նրա սիրտը,

ի՞նչն էր, որ այդպես փոթորկել էր նրա հոգին…

Երգի վերջին տողերը դիտավորյալ անավարտ թողելով`կապու-

տաչյան նայեց իր ընկերուհուն: Վերջինս սպասել չտվեց ու առանց

շփոթմունքի հնչեցրեց. - Не хочу, я судьбе, быть покорной ! Օղու բաժակները նորից լցվեցին: Տոլիկը գոհ էր սեղանակիցների

վրա թողած իր երգի ազդեցությունից ու սկսեց ոչ պակաս սրտառուչ

մի կենաց ճառել… Ավարտելով խոսքը, վերջում բաժակը մոտեցրեց

Page 48: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

48

բերանին և նախքան այն պարպելը, ասածներին հավանություն

ստանալու ակնկալիքով`, նայեց իր հայ ընկերոջը:

-Ի՞նչ կասես, - ասաց նա, - առաջարկածս կենացի հետ համաձա՞յն

ես, Լեռնի´կ:

Միքայելի ձեռքից օղու բաժակն ընկավ: Իր առջև նստած հայի

անունը լսելով`, նա բերանը բաց վիճակում սառեց…

Կոտրվող բաժակի ձայնը բարում գտնվողների ուշադրությունը

բևեռեց նրանց սեղանի կողմը: Տոլիկը ձեռքը դրեց Միքայելի ուսին ու

հարցրեց.

-Тебе плохо, братишка ?

Առանց նրան պատասխանելու`, Միքայելը կախարդվածի պես ծո-

ցագրպանից հանեց գունաթափ լուսանկարն ու այն պարզեց Լեռ-

նիկին: Լեռնիկը նույնպես կարկամել էր: Նա ևս, Միքայելի պես,

փորձ էր անում խոսելու… Մի քանի անգամ թուքը կուլ տալուց

հետո` խեղճը վերջապես կարողացավ արտաբերել.

-Միքո՜ ջան… Միքո՜…

- - -

Ուշ երեկոյան, երբ կայարանի կողմն էին գնում` Միքայելի ցե-

րեկվա ատամների կտկտոցը փոխվել էր ուժգին շխկշխկոցի ու

ոտքերի տակ ձյունը էլ ավելի ուժեղ էր ճռճռում: Չնայած դրան, նա

արձակել էր վերարկուի կոճակներն ու եղբոր մեջքը գրկած`, սառ-

նամանիքը բոլորովին չեր զգում…

Page 49: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

49

Անակնկալ ու լիակատար ազատության պարգևած արբունքը

սպասվածից ավելի կարճատև բերկրանք պատճառեց Լեռնիկին:

Շուտով նա գլխապտույտի մեջ հայտնվեց. մի կողմից հին ծանոթ-

ներն ու ընկերները հանգիստ չէին թողնում իրենց կազմակերպած

քեֆ ու հրավերքներով, մյուս կողմից թաղային տեսուչի այսպես

կոչված կանխարգելիչ, պրոֆիլակտիկ այցելություններն էին նրան

հունից հանում: Ճիշտ է, թաղային տեսուչը որպես մարդ առանձ-

նապես վատ անձնավորություն չէր, սակայն ամեն անգամ իրենց

տանը նրան համազգեստով տեսնելուց`Լեռնիկի մեջ ատելության ու

զայրույթի ալիք էր բարձրանում:

Մեկ, երկու ամիս իրեն զսպելուց հետո`նա մի օր պայթեց.

-Մինչև ե՞րբ է տևելու ամենօրյա այս ներկա-բացական: Քո ղեկա-

վարությունը չի հասկանու՞մ, որ ես ոչ թե համընդհանուր ներման եմ

արժանացել կամ օրինակելի վարքիս համար են ինձ ժամանակից

շուտ ազատ արձակել, այլ որպես անմեղ` լիովին արդարացվել եմ:

-Ինչու՞ ես բարկանում, Լեռնիկ ջան, իմ աշխատանքի բնույթն է

այսպիսին, - գլխարկը գլխին դնելով նեղացած ոտքի կանգնեց թա-

ղայինը: - Ես էլ կարծում էի, թե մեր մեջ փոխադարձ հարգա՜նք է գո-

յացել…

-Դե լա´վ, լա´վ… Մի նեղացիր, - տեսնելով նրա անկեղծ արձա-

գանքը, կակղեց Լեռնիկը: - Նստի´ր, գոնե սուրճդ վերջացրու:

Պաղ սուրճը ոտքի վրա մի շնչով դատարկելուց հետո`թաղայինը

շարժվեց դեպի ելքը: Ճանապարհին խոցված սրտով անկեղծացավ.

-Է՜… Լեռնիկ ջան, եթե կուզես իմանալ`քեզ շատ լավ եմ հաս-

կանում: Հապա ճերմակ մազերիս նայիր… Իմ փորձը վաղու՜ց արդեն

հուշել է ինձ, որ դու վատ տղա չես: Տանը ուրիշ մարդ կա՞…

-Չէ´, մենակ ենք: Ի՞նչ կա:

-Ուզածիդ համաձայն այսուհետև քեզ քիչ կանհանգստացնեմ, բայց

ուզում եմ մի բան ասել, որը թող մեր մեջ մնա, լա՞վ: Կարծում եմ քեզ

կարիք չկա ,,Գեբելսին’’ ներկայացնելու… Նա շարունակում է ա-

տամները վրադ կրճտացնել ու համառորեն պնդում է, թե հավատում

է միայն իր աչքերով տեսածին, այսինքն համոզված է, որ իր հարա-

զատի սպանությունը միմիայն քո ձեռքով է կատարվել: Իբր`, Ծովի-

կի հոր խոստովանությունը նրա այն աշխարհ գնալուց առաջ սար-

քովի էր և նա նպատակ է ունեցել լավություն անել ձեր ընտանի-

քին… Գիտե´մ, հիմա կասես, թե ձեր ընտանիքների միջև նույնիսկ

կա՜պ չի եղել… Գիտե´մ: Իսկ ինչ վերաբերվում է Ծովիկի հոր ներ-

Page 50: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

50

կայացրած անհերքելի իրեղեն ապացույցներին, ,,Գեբելսը’’ պնդում

է, թե դրանք արժանահավատության համար`պարզապես քո հարա-

զատներն են նրան փոխանցել:

,,Գեբելսը’’ հրե´շ է: Զգուշացի´ր նրանից: Նա հենց հիմա էլ շարու-

նակում է կաշվից դուրս գալ և ուղիներ փնտրել քո ու եղբորդ կյանք-

ները պղտորելու համար: Նա աջ ու ձախ երդվել է, որ հասնելու է իր

նպատակին ու առիթը բաց չի թողնելու ձեզ բանտերում փտեցնելու

համար: Ափսո´ս եք: Առավել զգոն ու հանդարտ վարեք ձեր կյանքը:

Հա´, սա էլ ասեմ, բայց խնդրում եմ հարցեր չտաս. եղբո´րդ,

Միքոյին խրատիր, որ Սուրենից հեռու մնա…

- - -

Հնարավոր դավերից ու որոգայթներից հեռու մնալու համար`Լեռ-

նիկը, թե´ ինքը զգուշացավ, թե´ եղբորը զգոնության կոչ արեց:

Ինչ վերաբերվում էր Սուրենի հետ ընկերությանը վերջ դնելու թա-

ղային տեսուչի ակնարկին, Լեռնիկն ինքն էլ, հստակորեն ոչնչից

տեղյակ չլինելով, Միքայելի կողմից լուրջ դիմադրության հանդիպեց:

Չնայած եղբոր մոտ ընկերոջը կրծքով պաշտպանելուն, Միքայելը

վաղու՜ց հոգու խորքում Սուրենի վարքն էր քննում: Նա այդպես էլ

գլուխ չէր հանում. այն ժամանակ, երբ Սուրենը ծեծված վիճակում

հրաժարվեց իր հետ ,,Ժիգուլու’’ տիրոջ բնակարանի կողոպուտին

մասնակցելուց, իր համար ծուղակ էր լարվա՞ծ, թե իրեն էր թվացել:

Նման զգացում ունեցել էր նաև քիչ առաջ, երբ Սուրենն անմիտ

առաջարկություն էր արել ու ինքը ստիպված նախատել էր նրան…

« -Խնայբանկի հարևանությամբ գտնվող առաջին հարկի մեկ սեն-

յականոցը, - ասել էր Սուրենը, - վարձով է տրվում: Եթե ուրիշի ան-

վան տակ վարձենք այն, ապա մեզ բանկի փողերից բաժանող միջ-

նապատը անաղմուկ ծակելու համար`մի քանի օր ժամանակ կունե-

նանք: Ես ինչպես հարկն է շենքը ուսումնասիրել եմ…

Մնում է, ազդանշանային համակարգը լռեցնելու համար`, վերջին

պահին հոսանքազրկել շենքը: Դե´… Ի՞նչ կասես: Շտապել է պետք,

քանի դեռ այդ բնակարանը մեկ ուրիշը չի վարձել »:

« -Վերջացրի՞ր հիմարություններ դուրս տալդ, - հորանջել էր Մի-

քայելը: - Սուրե´ն, մենք արդեն երեկվա երեխեքը չենք… Եթե ինձ

ընկերդ ես համարում, ուրեմն դու էլ իմ նման գլուխդ բարձին դնե-

լուց առաջ, մտածիր ծնողներիդ ու Աշխենիդ մասին, ապագայիդ

մասին »:

Page 51: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

51

- - -

Ախորժաբեր լահմաջոն չորս տակ ծալելով`,,Գեբելսն’’ այն մոտեց-

րեց ալրոտ շուրթերին:

-Սուրե´ն, - ասաց նա, - մատդ մատիդ չե´ս խփում:

Սուրենը հետևում էր, թե ինչպես է ,,Գեբելսը’’ մեկը մյուսի ետևից

կուլ տալիս հերթական պատառն ու վրայից մածնաթան խմում:

-Հայտնածներդ գրոշի արժեք չունեն, - ձեռքն անձեռոցիկի մեկնե-

լով, ասաց ,,Գեբելսը’’: - Նրանք ավտոտնակ կամ նկուղ ունե՞ն:

-Ավտոտնակ չունեն, բայց նկուղ ունեն: Ինչու՞:

-Դու պետք է սուս ու փուս մտնես նրանց նկուղ…Նկուղի դուռ բա-

ցելը քեզ համար պետք է, որ խնդիր չլինի, չէ՞:

-Հա´, խնդիր չի: Բայց ինչու՞, - զարմացավ Սուրենը: - Ի՞նչ ունեմ

Միքոյենց նկուղում կորցրած:

-Շատ ես հարցեր տալիս, դու միայն ուշադիր ինձ լսիր: Երեկոյան

քեզ մի նռնակ կտամ, որը էդ Լեռնիկ կոչեցյալենց նկուղում թաքցնե-

լուց հետո`, ինձ անմիջապես տեղյակ կպահես: Պա՞րզ է…

- - -

Մեկ շաբաթ անց, երբ նույն սեղանի շուրջ նրանք հանդիպեցին`,

առանց հրավերի սպասելու Սուրենն իրեն թույլ տվեց օգտվել ,,Գե-

բելսի’’ ափսեից: Նախքան իր համարձակության համար շեղակի

հայացքի արժանանալը, նա շտապեց հայտնել.

-Դրե´լ եմ… Դրել եմ կոնֆետի մի գունավոր թիթեղյա տուփի մեջ:

-Ի՞նչ տուփ, ա´յ տղա, ի՞նչն ես տուփի մեջ դրել:

-Նռնա´կը: Նռնակը դրել եմ մոմպասե կոնֆետների մետաղյա

տուփի մեջ: Նկուղ մտնելուց անմիջապես կնկատեք, աջ կողմում է…

-Ե՞րբ ես դրել:

-Երեկ չէ`առաջին օրը:

-Տխմա´ր: Բա ինչու՞ հենց երեկ չասացիր այդ մասին, - գոհունա-

կությունը քողարկելով, այնուամենայնիվ դժգոհեց ,,Գեբելսն’’ ու ոտ-

քի ցատկեց:

Թողնելով ափսեում կիտված լահմաջոները որպես Սուրենին վար-

ձատրություն`, նա դուրս սլացավ: Պետք էր խուզարկության հա-

մար անհրաժեշտ օրդեր ձեռք գցել…

- - -

Ընթերականների ներկայությամբ`,,Գեբելսը’’ Միքայելի հոր քթին

Page 52: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

52

մոտեցրեց խուզարկության օրդերն ու Լեռնիկի աչքերին նայելով մեկ

առ մեկ արտասանեց.

-Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ ձեր տանը ռազմա-

մըթերք, պայթուցիկ նյութեր եք թաքցնում:

Օգնականների հետ, բնակարանը հապճեպ ու անպտուղ տակ-

նուվրա անելուց հետո`,,Գեբելսը’’ հարցրեց.

-Դուք ավտոտնակ ունե՞ք:

-Ոչ,- մեջ ընկավ ընթերականներից մեկը, - չունե´ն:

-Հարցս տանտիրոջն է ուղղված:

-Չունենք , - արհամարհանքով պատասխանեց Միքայելի հայրը:

-Իսկ նկու՞ղ: Նկուղ ունե՞ք:

-Է, ասենք թե`հա´, ունե´նք, հետո՞, - այս անգամ անհամբեր պա-

տասխանեց Միքայելն ու մտածեց. « Թող ստուգե՜ն, գրողը տանի,

թող ստուգեն ու չքվեն… Լա´վ է, որ այս ամենը հարևանների աչքի

առաջ է տեղի ունենում: Թող բոլորը տեսնեն, որ ոչ մի ռազմամթերք

էլ չկա ու բերանները փակեն… »:

Իրենք նկուղից հազվադեպ էին օգտվում, միայն որևէ գործիքի

անհրաժեշտության դեպքում ու որևէ շարքից դուրս եկած իր այնտեղ

տեղափոխելու ժամանակ:

Վերջին անգամ Միքայելը երեկ առավոտյան, գյուղ գնալուց առաջ

էր նկուղի դուռը բացել: Վերջապես ձկնորսությամբ զբաղվելու հա-

ճույքը վայելելու հեռանկարով`, նա պատահաբար հետն էր վերցրել

նաև ձկնորսական պիտույքներով լի թիթեղյա տուփը…

- - -

Փետրվարի երկրորդ կեսին, շքամուտքի դռների մեջ, իր քառա-

սուն ամյակի նախօրեին, դանակի բազմաթիվ մահացու հարվածնե-

րով` սպանվել էր տեսուչ ,,Գեբելսը’’:

Երբ առավոտ կանուխ, համար մեկ կասկածյալներից Լեռնիկին

բաժին տարան`, նրա ետևից հարսանքավորների մի ամբողջ բանակ

եկավ վկայություն տալու, որ սպանության պահին, դրանից առաջ ու

հետո էլ`Լեռնիկը, առանց թամադայի իր տեղը զիջելու, գտնվել է բո-

լորի տեսադաշտում… Լեռնիկին ստիպված բաց թողեցին:

Ոտքի ելած ներքին գործերի ողջ համակարգը սկսեց գործել խոց-

ված ու վիրավորված արժանապատվության զգացումով: Թաղում

ամենքն իրենց պատյանը քաշվեցին, նույնիսկ թափառական շները

փողոցներից անհետացան:

Այդ օրերին Միքայելն ու Սուրենը զինկոմիսարիատից ծանուցա-

գրեր ստացան միաժամանակ. մայիսից` բանակում, ծառայության

Page 53: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

53

մեջ էին լինելու: Քիչ թե շատ աչքի ընկնող տղաներից նրանք, որոնք

նույնպես ծանուցագրեր էին ստացել, թեթևացած շունչ քաշեցին. բա-

նակ մեկնելով`գոնե երկու տարի հեռու կլինեին բորբոքված ոստի-

կանների տեսադաշտից, որոնք ամեն քայլափոխի պատրաստ էին

եղած ու չեղած գործեր բարդել իրենց գլխներին:

Շուտով Աֆղանստանում ԽՍՀՄ-ի նախաձեռնած արկածախնդրա-

կան պատերազմի զոհերը դարձած ջահելների աճյունները, որոնց

սկսեցին տուն վերադառձնել ցինկե դագաղներով`, աստիճանաբար

երկրորդ պլան մղեցին անբարեհունչ ,,Գեբելս’’ մականունը վաստա-

կած մարդուկի սպանության մասին խոսակցությունները…

Օրացույցի վրայից թերթիկ պոկելով, Միքայելը մոտեցավ լուսա-

մուտին: Հազար ու մի բաներիի մասին մտորելով, նա սիրահարված

ջերմեռանդությամբ հոգոցներ էր արձակում և հաճախակի նայում

թևի ժամացույցին… Քիչ հետո, ըստ պայմանավորվածության, պետք

է զանգեր Նունեին:

Հաղթահարել էր պետք իրենց մեջ եղած պատնեշը…

Փորձելով նախքան բանակ մեկնելը պարզություն մտցնել իրենց

փոխհարաբերությունների մեջ, Միքայելը վերջերս մի երեկույթ էր

կազմակերպել, որի ավարտին համարձակվել էր միայն նոր ժամադ-

րություն նշանակել Նունեի հետ:

Այդքա´նը: Ավելին`չէ´ր հաջողվել…

Վերջապես ինչպե՞ս հաղթահարել պատնեշը… Ինչպե՞ս Նունեին

հայտնել նրա նկատմամբ ունեցած զգացմունքի մասին: Մի՞թե եր-

բևէ, իրեն կհաջողվի բարձրաձայնել այդ մասին: « Ա´հ, գրո´ղը տա-

նի, մտատանջվում էր Միքայելը, դա այնքան էլ հեշտ բան չէ, որքան

թվում է »: Արդյո՞ք դա իր ուժերից վեր չէր, ինքը ծիծաղելի վիճակում

չէ՞ր հայտնվի խոսելով այդպիսի նուրբ զգացմունքի մասին :

« Տեսնես ուրիշներն ինչպե՞ս են կարողանում խոսել սիրուց, ո՞նց

են հաղթահարում նման խնդիրները: Շատերը գուցե, թաշկինակի

մեջ մի չորացած ծաղկաթերթ են ծրարում ու ծոցում պահում, հետո

հասակ են առնում, ճերմակում, այդպես էլ չհամարձակվելով խոս-

տովանություն կատարել: Նրանք երևի մշտապես սիրահարված

մնալու խաբկանք են ունենում, կամ` իմ նման մերժում ստանալու

ահից են լռում… »:

Page 54: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

54

Ձեռքը օդում ճոճելով Միքայելը պատասխանեց Սուրենի և Աշխենի

ողջույններին: Նրանք այդ պահին միմյանց ձեռք բռնած`, շրջանցում

էին անձրևից գոյացած ջրափոսերն ու ինչ-որ տեղ շտապում: «Հրա-

շալի աղջիկ է Աշխենը», անցավ Միքայելի մտքով… Նա կարողացել

էր Միքայելի կազմակերպած երեկոյի ընթացքում, իր զվարթ բնավո-

րությամբ Նունեին ներքաշել կատակների մեջ ու այդպիսով թույլ

չտալ, որ նա իրեն կաշկանդված զգա: Իսկ Սուրենը`…

Դե, իսկ Սուրենը գնալով օտարանում ու խուսափում էր Միքայելի

աչքերի մեջ ուղիղ նայելուց: Փորձելով գտնել ընկերոջ սառնության

պատճառը, Միքայելը սկսել էր գլուխ կոտրել կռահելու համար, թե

ինչ քամի կարող էր անցած լինել իրենց արանքով:

Մտաբերելով վերջերս, ,,Գեբելսի’’ սպանությունից հետո, իրենց

միջև տեղի ունեցած երկխոսությունը, նա ինքն իրեն շշնջաց.

-Երևի այն օրը վիրավորել եմ նրա ինքնասիրությունը:

Սուրենի գրպանում պատահաբար ծալովի դանակ նկատելով,

Միքայելը հարցրել էր.

«-Էս խառը ժամանակներում, երբ բոլորը զգուշավոր կյանք են

վարում, ինչու՞ ես ռիսկի դիմելով մոտդ դանակ պահում:

«-Չգիտեմ, - ուսերն էր թոթվել Սուրենը: - Խնձոր կտրելուց պետք է

գալիս »:

«-Ես լուրջ եմ հարցնում… Ի՞նչ խնձոր »:

«-Եթե լուրջ`ապա սկսել է թվալ, թե ամեն անկյունում ինձ դարա-

նակալող կա… »:

«-Ես նույնպես մոտս մշտապես զենք եմ պահում, բայց ոչ դանակ »:

«-Ահա´, ,,Փշոտը’’ խոսե՜ց իր փշերից, - կատակել էր Սուրենը: - Քո

փշերը ոչնչով չեն զիջում դանակին »:

«-Դե, որ ես ոզնու պես սուր փշեր ունեմ, բայց օձի պես թունավոր

չեմ`, դա իմ հակառակորդների ճամբարին էլ է հայտնի: Ես հիմա

փշերիս մասին չեմ ակնարկում »:

«-Հապա՞ »:

«-Իմ զենքը շիտակ սիրտն է: Դրանով խնդիրները տեղում ու երես

առ երես են լուծվում: Իսկ խնձոր`այս օրերին կարելի է կծելով էլ

ուտել »:

«-Շիտակ մարդու էլ թիկունքն է անպաշտպան, որքան էլ, որ

կուրծքն ամուր թվա: Ի՞նչ ասեմ, - խոցված սահմանափակել էր Սու-

րենը, - ես քո պես չեմ կարող շիտակությամբս պարծենալ, այդ պատ-

ճառով էլ մոտս դանակ է հայտնվել »:

Page 55: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

55

- - -

Նունեն նայեց լուսամուտի ապակիները թմբկահարող անձրևի

խոշոր կաթիլներին և փորձեց մտաբերել Հ. Թումանյանի նշանավոր

ոտանավորը կամակոր ու գիժ մարտ ամսվան նվիրված:

Կեսօրին, երբ անձրևի ոչ մի նախանշան չկար`, նա երկար ժամա-

նակ չէր կողմնորոշվում, թե ինչ հարմար բան հագնի: Նախորդ

ամիսներին նրա մարմինն ընտելացել էր ծանր ու տաք շորերին և

թեթև հագուստի մեջ դեռևս իրեն ազատ չէր զգալու:

Երբ սկսեց ուժեղ անձրև տեղալ`, այդ դժվարին խնդիրն անմիջա-

պես իր լուծումը գտավ. շրջազգեստի փոխարեն տաբատ ու անձ-

րևանոց կհագներ, որոնցով իրեն հավաք ու համարձակ կզգար…

Անձրևի կաթիլներն աստիճանաբար փոխվեցին կարկուտի ու

Նունեն շշնջաց.

-Ավելի լա´վ:

Չնայած Միքայելի հետ ժամադրված լինելու հանգամանքը հեռա-

վոր ու ծանր հուշեր էին արթնացրել նրա մեջ`, բայց դրանք այլևս

առաջվա պես ցավ չէին պատճառում…

Նախքան Միքայելի հետ ծանոթանալը`, Նունեն հրապուրված էր

եղել մի անձնավորությամբ: Գեղեցիկ խոսքեր, թանկարժեք նվերներ,

փոխադարձ խոստումներ ու երդումներ էին եղել… Այդ կապին ծնող-

ները հավանություն էին տվել ու սկսել իր օժիտը դիզել… Հետո`այդ

տիպը անսպասելիորեն ամուսնացել էր մի հարուստ պաշտոնյայի

թեթևամիտ ու արծվաքիթ աղջկա հետ: Նունեն նույնիսկ բացատրու-

թյան չէր արժանացել… Դրանից հետո ծնողներն աչալրջացան: Մայ-

րը Նունեին ամբողջովին ենթարկեց իր կամքին: « Աղջիկս, - սիրում

էր կրկնել մայրը, - ամեն ինչ սուտ է, ի՜նչ սեր, ի՜նչ բան… Հապա մի

քո տեսքին նայիր, գիտե՞ս ինչ բախտի ես դու արժանի: Թո´ղ, թող

ինձ վրա փեսացուիդ ընտրության հարցը »:

Կռահելով, թե մայրն ինչպես կարձագանքի`, Նունեն առայժմ լռել

էր Միքայելի հետ իր նոր կապի մասին:

- - -

Նունեի հայացքը սահեց դեպի պատի ժամացույցը, որի տկտկոցը

խլացել էր դրսում տեղացող կարկուտի միապաղաղ աղմուկից: Հան-

կարծ`նրա աչքերը կուլ գնացին իրենց խոռոչներին… Նա ուշաթափ

փլվեց աթոռին ու թվաց, թե հիպնոսի մեջ է հայտնվել:

Այդպիսի տարօրինակ բան էլի էր պատահել նրա հետ: Կարճատև

մի քանի վարկյաններ անց`նա չհասկացավ, թե ինչպես հայտնվեց

Page 56: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

56

մեկ այլ աշխարհում, ուր պատրանքներն էին տիրում…

Այդ աշխարհի մի անկյունում`, այդ կարճատև թուլության ընթաց-

քում, պատի ժամացույցը հլու իր մեխանիզմի թելադրանքին, ակա-

մա սիրախաղի կանոններ էր ցուցադրում…

,,Պարոն Երկար’’ սլաքը որքան մոտենում էր` ,,Տիկին Կարճ’’ սլաքը

այնքան հեռանում էր: Կառապանի ճիպոտի դեր ստանձնած վար-

կենաչափը մեկ ,,Պարոն Երկար’’ սլաքին, մեկ ,,Տիկին Կարճ’’ սլաքին

էր հասնում, ճիպտում ու սաստում…

Նունեին հավերժության չափ երկար թվացող սպասումի այդ մեկ

ժամվա ընթացքում`,,Պարոն Երկար’’ սլաքը վերջապես բռնացրեց

,,Տիկին Կարճ’’ սլաքին ու շատ պինդ համբուրեց:

Նունեն սթափվեց այդ հոգևիճակից: Տագնապելով, թե կարող է

չլսել հեռախոսազանգը`, նա շտապեց իր մոտ բերելու հեռախոսը:

- - -

Ճիշտ է, Նունեն հավանում էր Միքայելին, բայց վստահ էր, որ այդ

բանը հաջողությամբ քողարկել է նրանից: Սակայն վերջին անգամ,

երբ գրեթե պահանջկոտ տոնով Միքայելը խնդրեց կրկին հանդիպել

իր հետ`, Նունեն զինաթափ եղավ… Դա տեղի էր ունեցել Միքայելի

կազմակերպած երեկոյի ավարտին և հիմա սպասումից հոգեմաշ լի-

նելով, Նունեն շշնջաց.

-Կարծես թե`խենթի պես սիրահարված եմ…

Կարկուտը կրկին փոխվեց անձրևի: Նունեն սկսեց հետևել, թե ինչ-

պես էր դիմացի շենքի տուֆե ճակատը մգանում շեղակի հարվածող

խոշոր կաթիլներից: Օդը պաղ էր ու քիչ առաջվա տեղացած կար-

կուտի սպիտակ կույտերը չէին հասցնում հալվել:

Հանկարծ` նրա ծնկներին ռումբի պես պայթեց հեռախոսազանգը:

Չէր հասցրել մարել զանգի ձայնը, երբ անմիջապես բարձրացրեց

լսափողը: « Գրո´ղը տանի, մոռանալով քիչ առաջվա մտորումների

մասին զգաստացավ նա, չկարծի՞, թե սրտատրոփ իր զանգին էի

սպասում »:

-Հա´, իսկապես անձրևը ուժեղ է, - կցկտուր, բայց առանց սեթևե-

թելու հաստատեց նա:

Գուցե այն պատճառով, որ գծերի մեջ խշշոց էր հայտնվել`, Նունեն

սկսեց առավել համարձակ զգալ իրեն:

-Ի՞նչ: Լավ չեմ լսում: Չէ´, վաղը ես աշխատում եմ: Ասում ես վաղը

շաբա՞թ է: Տե՜ս, որ չգիտեի:

Նունեն իր ծիծաղը խառնեց Միքայելի հարցերին ու զգաց, թե

Page 57: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

57

ինչպես է ափն այրվում լսափողը սեղմելուց: Շարունակելով ծիծա-

ղել`, նա այդ կերպ իր դժգոհությունը թաքցրեց, երբ լսեց Միքայելի

երկչոտ արդարացումները չդադարող անձրևի ու նրա կոտրված հո-

վանոցի մասին: Նա հազիվ զսպեց իրեն, երբ ուզում էր բղավել, որ իր

հովանոցն անխափան է գործում և որ նրա տակ`նույնիսկ երեք հոգի

էլ չեն թրջվի:

-Ինչ անե՞լ… Չգիտեմ: - Նունեն հեռախոսալարը փաթաթեց պա-

րանոցի շուրջն ու անսպասելիորեն արտաբերեց. – Բայց այնպես կը-

թրջվե՜ի անձրևի տակ:

« Պոկելու լեզու ունեմ », այնուամենայնիվ մտածեց նա: Ինքն իրոք

պաշտում էր անձրևի տակ զբոսանքն ու դեմքը տարակուսանք ար-

տահայտեց, երբ լսեց.

-Չե՞ս վախենում թոքերդ մրսեցնելուց:

« Դե մի՞թե նման հարցեր են տալիս տղաները, երբ աղջիկները

նրանց բացահայտորեն խենթությունների են հրավիրում », մտածեց

Նունեն ու անտարբեր ձևանալով, իր հերթին ավելացրեց.

-Իրո´ք, կարելի է սաստիկ մրսեցնել թոքերը… կամ երիկամները:

Նունեն նկատեց, թե ինչպես իր տոնի մեջ անթաքույց հեգնանք

հայտնվեց: Նա պարանոցն ազատեց հեռախոսալարից… Ինքը չէր

սիրում մերժվել ու հաճախ քմահաճ էր դառնում: Նման պահերին

սովորաբար նա պոռթկում էր ու կարող էր առնվազն մի մատիտ

կոտրել կամ էլ`պահարանի դուռը ոտքի հարվածով փակել: Այս ան-

գամ նրա ձեռքի տակ հայտնված մի գիրք, անփութորեն նետվեց

Page 58: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

58

սենյակի ամենահեռավոր անկյունը…

Նունեի տրամադրության կտրուկ փոփոխությունը Միքայելը զգաց

իր ողջ էությամբ: « Ոչի´նչ, մտածեց նա, կգա ժամանակ ու քո կապ-

րիզները կսանձվե´ն »:

Հաջորդեց դադար, որի ընթացքում Նունեն հայացքով լուսամու-

տից հետևում էր մի քանի տղամարդու: Տղամարդիկ պատսպարվել

էին ցելոֆանի տակ և փորձում էին ավարտին հասցնել խորոված

պատրաստելու խանգարվաց արարողությունը:

Վերջապես Նունեի ականջին հասավ Միքայելի ձայնը: Նա վճռել

էր անձրևի տակ մկան պես թրջվելը հետաձգել մեկ այլ անգամվա

համար ու ասում էր, որ մի օր… որպես բացառություն… կյանքում

գոնե մեկ անգամ… թերևս`արժե զբոսնել նման տհաճ եղանակին:

« Տհաճը ի´նքդ ես » , մտքում ամփոփեց Նունեն:

Ապակու վրայի կաթիլները, որոնք իրար միանալով ծանրանում ու

թափով գլորվում էին ցած, ամբողջովին թրջել էին լուսամուտագո-

գը: Այնտեղից`ջուրը ժամանակ առ ժամանակ կաթում էր հատա-

կին:

-Ների´ր, մեր տուն հյուրեր եկան, - ստեց Նունեն և աղմուկի տպա-

վորություն ստեղծելու համար`, ափով շփեց լսափողը: - Ա՜յ թե

եղանակ էր այսօր, ճի՞շտ է… Լավ, հուսանք, որ անձրևները շուտով

կդադարեն:

Եվս մի քանի կցկտուր բառ փոխանակելուց հետո`Նունեն շրըխ-

կոցով տեղը դրեց լսափողը:

Իրիկնանում էր…

Նա մինչև վերջ բացեց լուսամուտի փեղկը: Թարմ օդը հարվածեց

նրա դեմքին: Քմահաճ անձրևը աստիճանաբար դադարեց:

Մի խումբ երեխաներ աղմուկով դուրս նետվեցին իրենց թաքստոց-

ներից:

Բակը լցվեց ուրախ ճիչ ու աղմուկով:

Նունեն հոգոց արձակեց ու խռովկան երեխու պես ժպտալով շը-

շնջաց.

-Լավ է, որ մարտ ամիսը գիժ ու փոփոխական է: Նման ,,տհաճ’’

եղանակին նա երկար ժամանակ չի համարձակվի զանգահարել: Չէ՞

որ դեռ մարտի մեկն է:

- - -

Հաջորդ օրը շաբաթ էր և զարմանալիորեն չոր ու տաքուկ եղա-

նակ:

Page 59: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

59

Գողտրիկ պուրակում, երկար ու սրտառուչ զրույցից հետո` Մի-

քայելը վերջապես կարողացավ արտաբերել, որ սիրում է Նունեին:

Իր հերթին, ամիսներ առաջ, վարսավիրանոցի մոտ իրենց ծանո-

թության դրվագները ծիծաղով վերհիշելիս`, Նունեն երջանիկ աչքե-

րով նայեց Միքայելին ու խոստովանեց, որ օծանելիքի սրվակ ընտ-

րելիս ոչ թե ի´նքը, այլ` կարծես թե նախախնամությունն էր իր

մատը դրել հենց այն սրվակի վրա, որը որ մտքում պահել էր Մի-

քայելը…

1980թ.

Գնացքն իր պոչամասն ազատեց կպչուն խավարի ճանկերից և

մխրճվեց կայարանամերձ լուսավոր տարածքի գիրկը:

Աշխենը մեկնվել էր մորաքրոջ ոտքերի մոտ և ողջ ճանապարհին

աչք չէր կպցրել: Նա հիշում էր, թե ինչպես մոտ երկու տարի առաջ,

տղաներին բանակ ճամփելուց`, Միքայելն ու Նունեն ուրախ խնդա-

լով փորձում էին մի կերպ իր գրկից պոկել Սուրենին…

Երբ հայտնվեցին լուսատախտակները, Աշխենը դուրս վազեց կու-

պեից ու կախվեց լուսամուտից: Գնացքը, այդ պահին, հարմարեց-

նելով իր քթամասը երկհարկանի շենքի ստվերի մեջ, կանգ էր առ-

նում: Հաղթահարելով վագոնի միջանցքում տիրող գարշահոտը, նա

ետ շտապեց մորաքրոջն արթնացնելու:

-Մորաքույր, արթնացի´ր: Դե շտապի´ր, ճամպրուկն ինձ, կապո-

ցը քեզ:

-Արդեն հասա՞նք: Այսքան շու՞տ, - աչքերը տրորեց մորաքույրը:

Անպատասխան թողնելով մորաքրոջ հարցը, Աշխենը հապճեպ

իրերը հավաքեց:

-Հապա ուղեկցո՞ղը… Ու՞ր է ուղեկցողը, - շարունակեց տարակու-

սել մորաքույրը: - Նա խոստացել էր, որ տեղ հասնելուն պես`ինքը

կարթնացնի մեզ:

-Երևում է`մենք պետք է նրան արթնացնենք, - ծիծաղեց Աշխենը:

-Քնո՞վ է անցել, ի՜նչ է… - հորանջելով արտաբերեց մորաքույրը և

հայտնվեց Աշխենի գրկում:

-Ի՜նչ լավ է, որ քո նման մորաքույր ունեմ, այլապես հայրս թույլ

չէր տա, որ այս խելահեղ քայլին դիմեմ:

-Եվ ճի´շտ կաներ: Ախր երկու ամիս էլ համբերեիր`Սուրենդ կզո-

րացրվեր ու իր տանկով` ինքը կգար քո ետևից…

Page 60: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

60

Ժպտալով մորաքրոջ կատակի վրա` Աշխենը կարգի բերեց մազե-

րն ու ճամպրուկը ձեռքն առնելով, զինվորականի նման ձգվեց:

-Տնա՜շեեեն… - նետեց մորաքույրը:

Նա Աշխենին այդպես զվարթացած վաղուց չէր տեսել և հիմա, դը-

ռան վրայի հայելու մեջ ժպտալով`լսում էր նրա փաստարկները:

-Մի երկա՜ր շաբաթ… Կհյուրընկալվենք քո ծանոթների տանը,

մենք նրանց նեղություն չենք պատճառի, կտեսնե´ս: Կաշխատենք

շատ չխանգարել մեր ներկայությամբ:

Աշխենի այս խոսքերի վրա մորաքույրը բարեհոգաբար ինչ-որ բան

փնթփնթաց:

-Այդ ինչ ասացի՞ր, - ծիծաղով վրա պրծավ Աշխենը, կռահելով նրա

մտքինը:

-Հե´չ: Ասում եմ. ծանոթներիս չխանգարելու պատրվակով`ստիպե-

լու ես, որ առավոտից իրիկուն կանգնենք Սուրենիդ զորամասի պա-

տերի տակ…

Շարունակելով կատակել ու ծիծաղել, նրանք շարժվեցին դեպի

ելքը: Մի պահ գնացքը փնչալով ցնցվեց. թվաց, թե մի անտեսանելի

ուժ տակից աքացի տվեց նրա որովայնին, որին հաջորդեց երկաթյա

իրանի սուր ճռինչը, ճռինչ`որն ասես չարագույժ ցավի ճիչ լիներ,

կորզված խոշտանգվող մարմնի կոկորդից…

Գնացքը հանդարտվեց ու նրանք ցած իջան:

Ամայի հրապարակի անկյունում տաքսի էր կանգնած:

Վազեցին:

Գլուխն ուսին թեքած`վարորդը ննջում էր:

Արթնացրին:

Բացատրեցին, թե ուր են ուզում, որ իրենց հասցնի… Ի պատաս-

խան` վարորդը վրացերենով ինչ-որ բան հոխորտաց, հետո աղքա-

տիկ ռուսերենով բացատրեց, որ սա`Գորի քաղաքը չէ´, որ սա

Կասպի´ն է: Բացատրեց, որ նրանց ուզած Գորին հաջորդ կայարա-

նում է, որ ,,танковий полк’’-ը և Ստալինի ծննդավայրը, երկուսն էլ

հաջորդ կայարանում են:

-Ի՞նչ Ստալին… Մենք բոլորովին այլ բան ենք հարցնում:

-Մի խոսքով`, Գորին հաջորդ կանգառում է, դուք սխալ տեղում եք

իջել, - հոգնած եզրափակեց վարորդը:

Ետ վազեցին: Նրանց ետևից վարորդը գոռաց.

-Շտապե´ք: Գնացքն այստեղ շատ կարճ ժամանակով է կանգնում:

Ի հաստատումն նրա խոսքերի`գնացքը, որը մինչ այդ նման էր

երկաթգծին մեկնված հանգստացող սողունի, հանկարծ նորից փըն-

չաց, ցնցվեց ու կարճատև շխկոցով ալիքվեց ռելսերի վրա:

Page 61: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

61

-Չե´նք հասցնի, Աշխե՜ն:

-Կհասցնե´նք:

- - -

Դժբախտ պատահարի մասին լուրը հասել ու ցավ էր պատճառել

գնդի ողջ անձնակազմին:

Սուրենը գլուխը կորցրել էր…

Նախորդ օրը, հերթապահ սպան, տագնապ հայտարարելով ոտքի

էր հանել անձնակազմին ու զինվորներին պատմել տեղի ունեցածի

մասին: Նա ավելացրել էր, որ արյուն է հարկավոր, շատ արյուն…

Այնուհետև`կամավորներով լցված ,,Ուազիկը’’ Գորիից սլացել էր

դեպի հարևան Կասպի:

Միքայելը, որը դեպքի մասին լսելուց հետո ոչ մի վարկյան չէր

հեռացել ընկերոջ, Սուրենի կողքից`, ողջ ճանապարհին գլուխը վեր

չբարձրացրեց: Ախր ինչու՞ է կյանքում այսպես լինում… Դեռևս մեկ

տարի առաջ, իրենց զորակոչվելուց մեկ տարի անց`, Նունեն

անսպասելիորեն դադարել էր իրեն նամակներ գրելուց… Դե ի՜նչ

կարող ես անել. մարդը քմահաճ արարած է, կյանքն էլ` անակնկալ-

ներով լի… Չնայած այն բանին, որ Նունեի մասին մտածելիս Միքա-

յելի սիրտը անվերջ խորովվում էր հոգու մեջ մխացող կրակի վրա`,

այնուամենայնիվ մեկ տարի առաջ նրա սիրտն այնպես չէր ցավել,

ինչպես հիմա… « Ինչու՞, ախր ինչու՞ պետք է Աշխենը սայթաքեր ու

գնացքի տակ ընկնելով`զրկվեր ոտքից… »:

Չնայած հիվանդանոցում տեղեկացրել էին, որ բարեբախտաբար

անհրաժեշտ քանակությամբ արյուն արդեն ճարվել ու ներարկվել է,

այնուամենայնիվ զինվորները պնդել էին, որ իրենցից ևս արյուն

վերցնեն… Անզորությունից չգիտեին, թե ինչպես և ինչով օգտակար

լինեն…

Վիրահատող բժշկի և Աշխենի կուչ եկած մորաքրոջ հետ այլևս

խոսելու նյութ չկար և զինվորները գլխիկոր ետ էին վերադարձել:

- - -

Երկու օր անց, երբ Աշխենն արթնացավ`կեսօր էր: Երկու օրերն էլ

նա քնած էր անցկացրել: Ճիշտ է, նախորդ օրը մի պահ սթափվել էր,

սակայն ցավերն այնքան անտանելի էին եղել, որ բժիշկները կրկին

քնեցրել էին նրան:

Դեռևս երեկ, կարճատև սթափության ընթացքում`, նա հասցրել էր

զցջալ, որ ողջ է մնացել… Սոսկալի ճակատագիրը, մեկ ակնթար-

Page 62: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

62

թում, գլխիվայր էր շրջել նրա ողջ կյանքը:

Իսկ այսօր`…

Այսօր միայն ամայություն էր տիրում նրա հոգում:

Նա աչքերը կամացուկ սահեցրեց ճերմակ սավանի վրայով այն-

տեղ`, ուր ծնկից ներքև, պետք է որ իր ոտքը լիներ…

Առատորեն, բայց անմռունչ, արցունքներ թափելով`նա այնքան

ժամանակ հեծկլտաց, մինչև որ անզգայացած և ուժասպառ նորից

քուն մտավ:

- - -

Իրիկնանում էր, երբ Սուրենը քայլերն ուղղեց հիվանդասենյակի

կողմը: Հասավ ու ընկճված սրտով հենվեց դռանը : Միջանցքում

հայտնվեց վիրահատող բժիշկը և խոշորաքայլ մոտեցավ նրան:

-Երիտասարդ, հիմա նա արթուն է: Փորձեք ինքներդ գոտեպընդ-

վել, որ ձեր հերթին նրան էլ գոտեպնդեք:

Սուրենը կարծես չլսեց նրան: Բժիշկը նայեց աթոռի վրա ննջող

Աշխենի մորաքրոջն ու կրկին խոսեց.

-Իրո´ք, շատ ցավալի է տեղի ունեցածը… Դե մտե´ք, մտե´ք, բայց

երկար մի մնացեք: Աղջկան հանգիստ է պետք:

Հայացքն անորոշ կետի պահած`, Սուրենը շարունակում էր լռու-

թյուն պահպանել: Հետո`խորը արտաշնչեց ու բացեց դուռը: Թիկուն-

քից`բժիշկը հարկ համարեց կրկնել.

-Երկար չմնաք:

Սուրենն այնպես կտրուկ մտավ ներս, որ այդ խոսքերը հազիվ

հասցրեցին նրա հետ խցկվել փակվող դռան ճեղքից:

Աշխենի մահճակալը միակն էր հիվանդասենյակում: Նա գլուխը

թեքել էր պատուհանի կողմն ու խեղդում էր լացը: Սավանի եզրը նա

քաշել էր մինչև ծնոտն ու մատներով ամուր սեղմել այն:

Սուրենն արձանի պես քարացավ տեղում. մինչև ներս մտնելը

նրան թվում էր, թե Աշխենին գտնելու է անճանաչելիորեն փոփոխ-

ված, խելահեղության սահմանն անցած հեքիաթի այն չքնաղ դշխու-

հու պես, որը հանուն սիրո ինքնազոհաբար կախարդվել ու գորտի

կերպարանք էր ստացել: Սակայն Աշխենի դեմքն առաջվանից էլ գե-

ղեցիկ ու դուրեկան էր: Ա՜խ, եթե միայն, ինչպես այդ հեքիաթներում

էր պատահում, ինքը մի համբույր տար Աշխենի շուրթերին ու նա

հրաշքով վերագտներ կորցրած ոտքը…

-Սուրե՜ն… - մեղավոր ձայնով շշնջաց Աշխենը:

-Աշխե´ն…

Սկսեցին մեկմեկու ընդհատելով խոսել, կցկտուր բառերով, արտաս-

Page 63: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

63

վախառն:

-Ախր`համբերեի´ր…

-Ուզում էի նախքան զորացրվելդ, ժամ առաջ տեսնել քեզ…

-Ախր`ընդամենը երկու ամիս, համբերեի´ր…

Քիչ անց, երբ երկուսն էլ հոգնել էին արտասվելուց`, հանկարծ

Սուրենին թվաց, թե իրեն վաղուց ծանոթ են այս տեսարանի բոլոր

մանրամասները, որ ինչ-որ ժամանակ, մեկ անգամ արդեն, ինքն

ունեցել է այս ապրումները և իրեն քաջ հայտնի է նույնիսկ այս ամե-

նի հանգուցալուծումը…

Մի պահ ճնշող լռություն տիրեց: Խոսելու նյութ չէին կարողանում

գտնել: Աննկատ դռան կողմը նայելով, Սուրենն ասաց.

-Զորամասից ինքնակամ, թաքուն եմ հեռացել: Պետք է ժամանա-

կին ներկա գտնվեմ այնտեղ:

-Սուրե´ն… - կարծես չլսելով ընկերոջ արդարացումներն ու մի

կարևոր բան ասելու վճռականությամբ`, շշնջաց Աշխենը:

Սուրենը, որը մինչև վերջ էլ չկարողացավ որևէ սփոփիչ խոսք պե-

ղել, գտնել իր ներսից`, սթափվելով արձագանքեց.

-Բա՞ն էիր ուզում ասել:

Զգալով, որ դեռևս պատրաստ չէ իր մտքինը շարադրել`Աշխենը

գլուխը կամացուկ մի կողմ թեքեց: Նա բավարարվեց միայն ասելով.

-Դեռ` կասեմ… Միառժամանակ հետո` կասեմ:

- - -

Սուրենի և Աշխենի հանդիպումից մոտ երկու ամիս էր անցել:

Գունդը համալրվում էր նորակոչիկներով:

Զինվորներն աշխուժացել էին. ծանոթանում, զրուցում, կատակում

էին: Բայց այնտեղ, ուր հայտնվում էր Սուրենը` վերջակետ էր դըր-

վում բոլոր տեսակի զրույցներին: Երեկ գիշերվա թեժ խոսակցությու-

նը դեռ թարմ էր բոլորի մտքում:

Գիշերը Սուրենը գինովցած էր հայտնվել գնդում…

Նկատի ունենալով, որ մեկ, երկու օրից նա զորացրվելու է, հերթա-

պահը աչք էր փակել: Նա բավարարվել էր դիտողություն անելով և

Սուրենին ուղարկել էր քնելու:

Քնել`չեր հաջողվել… Հայտնի բան է, սթափի մտքինը հարբածի

լեզվին է: Սուրենը սկսել էր բաձրաձայն փնթփնթալ, բողոքել իր

բախտից և արդարանալ, թե ինչու այլևս չի այցելում Աշխենին:

Վերջում էլ, թե`.

-Բոլորդ երես եք թեքել ինձանից: Ձեզ սրբերի տեղ եք դրել: Գուցե

Page 64: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

64

ձեր միջի ամենասուրբը կհամաձայնվի՞ պսակվել նրա հետ…

Սուրենի այս խոսքերի վրա Միքայելը վեր էր թռել անկողնուց ու

բռունցքի ուժգին հարվածով լռեցրել նրան:

-Սրիկա´, - նետել էր Միքայելը, - այդ աղջիկն ի´նքը քեզ կստի-պեր

իրենից ձեռք քաշել: Գոնե մինչև նրա այդ առաջարկն անելը մա´րդ

մնայիր:

Արնահոսող քիթը սրբելով`, Սուրենը մատնացույց էր արել բոլո-

րին ու ասել.

-Ես էլ, դուք էլ… Բոլորս էլ մի սանրի կտավ ենք:

Հաջորդ օրը`, զորացրվողների մեջ Միքայելն առաջիններից մեկն

էր: Արդեն կեսօրին, ճաշից հետո, գլխավերևում զինգրքույկն ուրախ

թափահարելով`, նա հայտնվեց տղաների մեջ:

Հրաժեշտ տալիս տղաներն անսովոր ուժով էին սեղմում նրա ձեռ-

քը, ասես միանում էին այն բռունցքին, որն անցած գիշեր իջել էր

Սուրենի դեմքին…

- - -

Երևան մեկնող գնացքի տոմս գնելուց հետո`Միքայելը մոտեցավ

ծաղկավաճառի կրպակին:

-Ծաղկեփունջ կազմեք, - ասաց նա, - ընտիր ու ջոկած վարդերով…

Հիվանդանոցի միջանցքում նա մոտեցավ Աշխենի մորաքրոջը և

խնդրեց, որ ծաղկեփունջը հանձնի նրան:

-Այդ դու՞ ես, Միք, - դռան ճեղքից նկատելով ձայնեց Աշխենն ու

հենվեց արմունկներին: - Նե´րս եկ… Շնորհակալ եմ բերածդ ծաղիկ-

ների համար:

Page 65: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

65

Նրանք մի քիչ խոսեցին:

Պարզվեց, որ Աշխենին շուտով դուրս են գրելու:

Նա Սուրենի մասին ոչինչ չհարցրեց:

Ամեն ինչ կռահել էր:

Հրաժեշտից առաջ հեռախոսահամարներ փոխանակեցին: Վեր-

ջում` Միքայելն ասաց.

-Քո դեմքին ժպիտը շա՜տ է սազում:

- - -

Դուրս գալով միջանցք` Միքայելն ընդհարվեց մի խոշորամարմին

տղամարդու: Երկուսն էլ զննեցին մեկմեկու:

-Ներեցեք… Դուք նրա հա՞յրն եք, - համազգեստն ուղղելով հացրեց

Միքայելը:

Կռահելով հայերեն տրված հարցի բովանդակությունը`, տղամար-

դը պատասխանեց անվարժ ռուսերենով.

-Ոչ, ես այն տաքսու վարորդն եմ: Իսկ դուք այն տանկի՞ստն եք:

Դե`նրա ընկերը…

Միքայելը բացասաբար տարուբերեց գլուխը: Նրա տարակուսան-

քը տեսնելով, անծանոթը պարզաբանեց.

-Ասում եմ`ես այն տաքսու վարորդն եմ, որը նրան հիվանդանոց

էր հասցրել: Մտածեցի այցելեմ, տեսնեմ ինչպե՞ս է աղջիկը… Համ

էլ`ահա այստեղ, - նա գրպանից մի գրություն հանեց, - այստեղ

հասցե կա գրված, ուր հրաշալի պրոթեզներ են պատրաստում,

լավագույն պրոթեզները Վրաստանում:

« Լավ է, որ աշխարհում նման մարդիկ կան », մտածեց Միքայելն ու

հայացքով Աշխենի մորաքրոջը փնտրեց…

Տուն վերադառնալուց ի վեր`Լեռնիկն իրեն ափ նետված ձկան պես

էր զգում…

Այդպես էլ չսերտելով երեսպաշտության, կեղծավորության դասե-

րը, առանց որի նրա յուրաքանչյուր ձեռնարկ ձախողում էր կրում,

նա վերջերս տեղափոխվել էր գյուղում ապրելու: « Գերադասում եմ

աթարի հոտը, քան քաղաքային ասֆալտի բուղը… », բազմանշանակ

հայտարարել էր նա…

Page 66: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

66

Երբ Միքայելը, ծնողների հետ, գնաց գյուղ նրան տեսության`,

դեռևս զինվորական համազգեստով էր:

Զորացրման կապակցությամբ նրանք մի լավ քեֆ կազմակերպե-

ցին: Լեռնիկը շատ էր ուրախացել: Նա նույնիսկ զանգահարեց Ռու-

սաստան և Տոլիկի հետ կիսեց իր տրամադրությունը: Իր հերթին Տո-

լիկը հայտնեց, որ վերջերս ամուսնացել է Օլյայի հետ և որ նրանք

հաճախ են հիշում իրենց հայ եղբայրներին:

Այդ օրերին, չնայած հարազատներով շրջապատված`, Միքայելն

ասես բացակա լիներ… Այո´, կյանքը հրաշալի բան է, մտածում էր

նա… Լեռնիկը գուցե ճիշտ է վարվել տեղափոխվելով գյուղ, ուր մար-

դիկ առավել պարզ ու անկեղծ են, ուր ջուրն էլ, օդն էլ մաքուր են…

Գյուղում ժամանակն այնպե՜ս հանդարտ է առաջ ընթանում, կարծես

աշխարհը հենց նոր է արարվել… Բայց` Նունեն… Նունեն ինչու՞

այդպես միանգամից լռեց: Չէ՞-որ ինքը չէր կեղծել նրան ու միասին

ծրագրեր էին փայփայել… Երբեմն կոպի՞տ էր վարվել նրա հետ,

գրո՜ղը տանի իր բնավորությանը… Բայց չէ՞-որ փոխարենն անկեղծ

էր սիրել նրան:

Եթե միայն իր հպարտությունն էր խանգարում Նունեի հետ կապ-

ված հանելուկը պարզելուն`, ապա մի քանի օր տատանվելուց հետո

Միքայելը մի կողմ թողեց այն ու վճռեց զանգահարել նրան:

Հուզմունքից թրթռացող ձայնով`Նունեն անմիջապես տվեց իր հա-

մաձայնությունը հանդիպման համար…

- - -

Պայմանավորված ժամին Միքայելը պուրակում էր:

Հունիսյան շոգը Երևանում անտանելի է… Պուրակի ջրազուրկ

թփերը մի կերպ դեռևս հով էին հևում: Մեղմ զեփյուռը անձրև խոս-

տացող ամպիկ էր գլորում երկնքում ու փորձում նրան էլ խցկել ար-

դեն կուտակվածների ծոցը…

Նունեն ուշանում էր: Անհամբեր շարժումով Միքայելը գրպանից

հանեց բերետն ու հագնելով ծածկեց խուզած գլխի տձևությունը:

Մտքում վճռեց, որ այսուհետ գլուխը չի խուզելու, միևնույն է մազա-

թափությունը չի դադարում…

Նա քայլերն ուղղեց դեպի պուրակի ելքը: Անցավ այն նստարանի

մոտով, որի վրա, երկու տարի առաջ, աշխարհից թաքուն`, Նունեին

երեք-չորս սրբազան բառ էր շշնջացել: Խաչմերուկի մոտ ժամ հար-

ցըրեց, ծանր ու թեթև արեց հանդիպման հավանականությունն ու

որոշեց ետ գնալ, մի քիչ էլ սպասել: Առաջներում հասցրել էր համոզ-

Page 67: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

67

վել, որ ուշանալու սովորույթը Նունեի համար չնչին զանցանք է և

այն կարող է լիովին արդարացվել հայելու առջև երկար կանգնե-

լով…

Նա կրկին անցավ ծանոթ նստարանի մոտով, շրջանցեց թփուտ-

ները և հայտնվեց արդեն սպասող Նունեի թիկունքում:

-Նունե´… Դու արդեն այստե՞ղ ես… - Միքայելը չքողարկեց ուրա-

խությունը:

-Ինչպես տեսնում ես, - ժպտաց Նունեն:

-Ո՞նց ես: Հրաշալի տեսք ունես:

-Լավ եմ: Դու՞ ինչպես ես: Քեզ առանց մազերի չէի տեսել…

-Ա´հ, - ձեռքը թափ տվեց Միքայելը: - Քայլե՞նք… Նստե՞նք…

-Ավելի լավ է քայլենք:

Այն արահետը, որի վրա հիմա նրանք ոտք դրեցին, երկուսին էլ

լավ ծանոթ էր: Այդ արահետով առաջ անցել էին ձեռք-ձեռքի տված,

թեթև ու երջանիկ… Հիմա` նրանց արանքում փիղ էլ կարող էր տե-

ղավորվել:

Դժվարությամբ, որ ստիպված է բարձրաձայնել իր զգացմունքի մա-

սին` Միքայելն ասաց.

-Դու գիտե´ս, որ սիրում եմ քեզ:

-Գիտե´մ: Այդ մասին հիշեցնում էիր նամակներովդ:

Թվաց`, թե Նունեն սկսեց կոտրատվել ու Միքայելը հասցրեց մտա-

ծել. « Մի՞թե այսպիսի կեցվածք ու պատասխան էի ակնկալում քե-

զանից »: Փորձելով սեր չմուրալ, նա արժանապատվորեն ասաց.

-Ես նույնպես չեմ մոռացել, որ ահա այն նստարանին նստած ինձ

սեր ես խոստովանել, բայց ի տարբերություն քեզ`, վերջին մեկ տար-

վա ընթացքում ոչ մի նամակ չստացա քեզանից:

Մորից ծածուկ, գալով այս հանդիպմանը`Նունեն վճռել էր իր մեջ

վերջնականապես հանգցնել Միքայելի նկատմամբ ժամանակ առ

ժամանակ մխացող կրակը: Սակայն նրան տեսնելուն պես այդ կրա-

կը առավել բորբոքվեց: Հոդս ցնդեցին մոր կողմից կրկնված նախա-

տինքներն այն մասին, թե Միքայելն իրեն հարմար թեկնածու չէ…

Ճիշտ է, Նունեն պատրաստվել էր հերոսաբար դիմակայելու Մի-

քայելի կշտամբանքներին, բայց միևնույն ժամանակ, հիմա իրեն ար-

դարացնելու նպատակով չէր կամենա ցավ պատճառել նրան: Ավե-

լին, այս պահին նա հակված էր հենց ի´ր մեջ փնտրել, գտնել մեղքի

բաժինը և ամեն ինչ չվերագրել Միքայելի բռնկուն բնավորությանը:

Նա հիմա համոզված էր, որ չափից դուրս շատ է ենթարկվել մոր

ազդեցությանը, որ փուչ բան է սեփական գեղեցկության ու հմայքի

գիտակցությամբ տարվելն ու սիրամարգի պես փքվելը… Գուցե իշ-

Page 68: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

68

խանուհու կեղծ դիմակ հագած, ուրիշներին հպատակեցնելու իր

ակամա փորձերն էլ, ժամանակ առ ժամանակ հունից հա՞նել էին

Միքայելին…

Նունեն հապաղեց, նա դեռևս հարմար բառեր չէր գտնում արդա-

րանալու համար: Նրա մտքում պայքարը շարունակվում էր. « Գրողի

ծոցը, թե ծնողներս իմ ամուսնությունից մեծ-մեծ սպասելիքներ չու-

նեն… Ես այս քաչալին եմ պաշտում, որից հիմա չգիտեմ, թե ինչպես

ներողություն խնդրեմ մեկ տարվա անարդարացի լռությանս հա-

մար… »:

Մինչ Նունեն հապաղում էր`, նրա լռությունից գրգռված Միքայելը

նյարդային տոնով գրոհի անցավ.

-Ուրեմն զուր էի ինձ ներշնչել, թե ձեռքերդ կոտրվել են, որ չես

գրում… Զուր էի մեղքը փոստատարների վատ աշխատանքի վրա

բարդում… - Միքայելի այտերը գնալով շառագունեցին, պարանոցի

մկանները պրկվեցին, որոնք նրա խուզած գլխի ճերմակ ֆոնի վրա

առավել ցայտուն ընդգծվեցին: - Զուր էի փորձում ահա այն նստա-

րանի վրա տվածդ պատասխան համբույրը`պատասխան զգաց-

մունքի վերագրել… - Միքայելը կանգ չէր առնում: Մի պահ նա

նույնիսկ գերազանցեց ինքն իրեն, ասելով. - Այն ժամանակ իզու՜ր

բավարարվեցի մի կարճ համբույրով ու ձեռքս չտարա հետույքիդ…

Նունեն տարակուսանքով նայեց Միքայելին, որն արդեն զղջացել

էր չափն անցնելու համար: Երկուսն էլ չէին կամենա, որ խոսակցու-

թյունն այսպիսի ընթացք ստանար, սակայն պատասխան գրոհն ար-

դեն Նունեի շուրթերին էր: Նա ծղոտե պայուսակից մի երկծալ թուղթ

հանեց ու մոռանալով հաշտության մասին, ասաց.

-Դե ահա, ինչպես ինքդ էլ տեսնում ես, մենք տարբեր մարդիկ ենք,

օտարներ, իրարից տասնյակ լուսատարի հեռու մոլորակներ: - Նու-

նեն իրեն բռնացրեց այն մտքի վրա, որ հիմա մոր կողմից բազմիցս

լսած բառերն է օգտագործում: Մի պահ լռեց, կարծես ափսոսաց, որ

ստիպված էր Միքայելի սիրտը ցավեցնել, բայց շարունակեց. - Հա-

ճախ եմ փորձել քեզ ներել…

-Ներե՞լ, - անակնկալի եկավ Միքայելը:

-Այո´, հասկանալ ու ներել: Հատկապես քո այս միակ ոտանավորը

վերընթերցելիս:

-Ի՞նչ ոտանավորի մասին ես խոսում:

-Ահա սրա´: Սա մի դիպուկ ու անկեղծ խոստովանություն է: Հա-

մոզված եմ, որ դու այս ոտանավորի մասին մոռացել ես: Այստեղ դու

այնքա՜ն անկեղծ ես բնութագրել քեզ, որ նաև խղճացել եմ քեզ: - Նու-

նեն խոսելու ընթացքում երկծալ թուղթը սահեցրեց Միքայելի գրպա-

Page 69: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

69

նը և շարունակեց. - Մի բարկացիր… Թույլ տուր, որ ես էլ անկեղծ

լինեմ: Դու պարծենում ես քո հիշողությամբ, մատնացույց անում այն

նստարանը, որին նստած`մենք մի կարճ ժամանակ իսկապես եր-

ջանիկ էինք… Բայց հետագայում որքան էլ փորփրել եմ հիշո-

ղությունս, նման պահեր շատ քիչ եմ մտաբերել…

-Չափազանցնում ես, - նեղվեց Միքայելը:

-Գուցե: Բայց փոխարենը գորշ օրերի պակաս չենք ունեցել: Հի-

շու՞մ ես, մի օր կոտրել, փշրելու անզուսպ ցանկություն ունեիր… Դե

իհա՜րկե, չես հիշի, հարբած էիր: Հատակին զարկելով ցաքուցրիվ

արեցիր թևիդ ժամացույցը, նրա մեխանիզմը տրորելով մոտեցար

սեղանին, մտքերի մեջ ընկար, այդ ոտանավորը գրեցիր ու հեռա-

ցար… Իհա՜րկե, այդպիսի բաները չե´ս հիշի: Իսկ հիշու՞մ ես,

հաջորդ օրը զանգել ու արտասվում էի, իսկ դու, թե`. « Բավական է

դերասանություն անես » : Ների´ր… Տեսնում եմ այս մանրամասնե-

րը քեզ ցավ են պատճառում: Բայց մենք իրո´ք լավ օրեր քիչ ենք

ունեցել ու այս ամենը նամակներով չէի կարող ասել:

Մի պահ երկուսն էլ մեղավոր ու գլխիկոր լռեցին: Միքայելն այն-

պես էր սառել, ասես մաշկազերծված վիճակում հայելու առջև էր

հայտնվել: Ինքն իր դեմ անզոր`, նա սեղմել էր բռունցքները. ամբողջ

մեկ տարի փորձել էր հանելուկ լուծել, հասկանալ: Ահա և հասկա-

ցա´վ: Հիմա նա խորշում էր ինքն իրենից, իր անզուսպ, գարշելի

բնավորությունից, մարդկանց հետ պարզ ու մտերմիկ զրույց վարե-

լու իր անկարողությունից…

Զգուշորեն, թաթերի վրա ձգվելով`, Նունեն հանկարծ շուրթերը

հպեց Միքայելի քունքին: Հետո շրջվեց, որ հեռանա…

Տատանվեց: Չգիտեր, համակերպվի՞ այս անզուսպ բնավորության

հետ, փաղաքշի՞ նրան, ինչպես իր սիրտն է թելադրում, թե՞ պոկվի

նրանից, ազատ ու անկախ ապրի, ինչպես մայրն ու իր անցյալի

փորձն էին պարտադրում…

Ի վերջո պոկվեց տեղից: Բետոնե սալիկները համաչափորեն կըտ-

կտացնելով`, հեռացավ:

Մինչ Նունեն հեռանում էր`, Միքայելը մոլորված ու կողոպտված

նայում էր նրա ետևից: Նա այդպես էլ իր մեջ ուժ չգտավ շարժելու

շրթունքները, որոնց ետևում դուրս թռչելու պատրաստ`Նունեի

անունն էր թրթռում:

- - -

Քիչ անց, ծանրացած սրտով Միքայելը քայլում էր մարդաշատ

փողոցով ու փորձում գտնե´լ, գտնե´լ այն բանալին, որն ունենալու

Page 70: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

70

դեպքում հուսալիորեն կկողպեր իր կյանքում այն դռները, որոնցով

մեկը մյուսին հրմշտելով անարգել ներս ու դուրս էին անում տհա-

ճությունները: Սակայն որքան էլ փորձում էր դրանք իր բնավորու-

թյանը վերագրել`, չէ´ր ստացվում… Չէ՞-որ իրականում այդ տհա-

ճություններն էին իրեն հունից հանելով`, այդպիսին դարձնում:

Իսկ`…

Իսկ ամենուրեք ու մշտապես ներկա գտնվող նորին մեծություն

Բեմադրիչը Միքայելի հետ իր անհամաձայնությունն արտահայտեց

գլուխը բացասաբար տարուբերելով ու մտածեց. « Այո՜, մարդկային

արատը զորավոր է պաշտպանվելիս »: Հետո նա թողեց Միքայելին և

ի բարեբախտություն թոշնած, ծարավ բուսականության`, մեծահո-

գաբար հղացավ. « Դե` լա´վ: Մի քանի ժամից թող տեղատարափ

անձրև տեղա… »:

Իսկ Միքայելը`…

Դե, իսկ Միքայելն անձնատուր էր եղել մարդաշատ փողոցի հոս-

քին: Նա քշվում, տարվում էր այնպես, ինչպես ցավն է ժամանակի

ընթացքում մարդու միջից փորձում քշվել, տարվել… Ամեն կողմից

հրմշտվելով`, նա նման էր ջրում գլորվող ավազահատիկի, որը կանգ

չէր առնելու այնքան ժամանակ, մինչև որ կողերը չհղկվեին ու ծան-

ծաղուտի չհասներ…

Բերետն ընկավ նրա գլխից ու տրորվեց ամբոխի ոտքերի տակ:

Հոգնել էր: Ուզեց դուրս պրծնել շրջափակումից, բայց իր առջև թո-

ռան ձեռքը բռնած մի ալևորի նկատեց: Թիկունքից ակամա լսեց

նրանց երկխոսությունը.

-Պապիկ, ինչու՞ են այն ծառի ճյուղերը սղոցում:

-Որպեսզի առողջ շիվեր արձակի:

-Իսկ, եթե ճյուղի վրա ծիտիկի բույն լինի, բնում էլ`ձվեր, էլի կը-

սղոցե՞ն:

Շրջադարձի վրա Միքայելը դուրս մղվեց հոսանքից ու չլսեց, թե

ալևորն ինչ պատասխանեց թոռանը: Թեթևացած շունչ քաշեց: Կըր-

պակից թերթ գնեց: Վարժ շարժումներով ծրարի նման գլխարկ սար-

քեց ու դրեց գլխին: Ալևորն ու նրա թոռը կրկին հայտնվեցին Միքա-

յելի տեսադաշտում… Նրանք, մի տուփ հավկիթ ձեռքներին, դուրս

էին գալիս մթերային խանութից:

Երկնքում ուժեղ անձրև խոստացող ամպրոպ ճայթեց: Սկսեց մանր

անձրև տեղալ:

Հանկարծ`Միքայելը մտաբերեց երկծալ թուղթը, որը Նունեն սա-

հեցրել էր իր գրպանը: « Ի՞նչ ոտանավորի մասին էր նա խոսում »:

Մաշված եզրերով թուղթը զգուշորեն բացեց: Ճանաչեց իր ձեռագի-

Page 71: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

71

րը: Կարդաց: Նորից կարդաց, բայց այս անգամ`միայն վերջին երեք

տողերը.

Քանզի`ես ափ եմ երկու, Մեկը հովիտ ծաղիկների, Մյուսը մացառ չոր փշերի…

Կարծես այդ տողերը հենց նոր ծնվեցին նրա գլխում: Հանկարծ`

խաղաղ ափ որոնող մարդու տագնապով նա պարզեց, որ հայտնվել է

այն ափում`, որը ցավոք հենց չոր փշերի մացառուտն է, ի´ր իսկ չոր

փշերի մացառուտը…

Ջախջախված սրտով նա հենվեց լուսաֆորի սյանն ու ցածրաձայն

տրտնջաց.

-Դե հիմա ցավից գալարվիր սեփական փշերիդ վրա, այնքան ժա-

մանակ`, մինչև որ բթանան մարդկանց վանող դրանց սուր ծայրերը:

- - -

Երեք օրից Նունեի ծննդյան օրն էր: Նրա հետ կոպիտ վարվելու

համար`Միքայելն իրեն չէր կարողանում ներել: Պարզվում էր`

զղջալը, ներողություն խնդրելն առավել դժվար բան էր, քան սեր

խոստովանելը…

Սուզվելով իր հոգու ամենանվիրական անկյունները, Միքայելը մի

քանի օր անընդմեջ փորձում էր մեկնաբանել քունքին ստացած

համբույրի իմաստը: Կռահելով, որ կարող է վերջնականապես մի

կարևոր բան կորցնել, նա ի վերջո վճռեց. « Ո´չ, այդ համբույրը հրա-

ժեշտի նշան չէր, այն փոխադարձ զիջումների մարտահրավեր էր »:

Առավոտ կանուխ, ուսապարկի մեջ հաց, պանիր, խաշած ձվեր, ու

մի տափաշիշ օղի տեղավորելով`, Միքայելը դուրս եկավ տնից:

Ավտոբուսը տասնհինգ, քսան րոպեից նրան հասցրեց Արա լեռան

ստորոտը: Երբ հեռացող ավտոբուսի ձայնը մարեց`, լռությունը

լցվեց արտույտների ծլվլոցով: Աչքերը կիսախուփ անելով Միքայելը

տարածեց թևերն ու ներշնչեց դաշտային խոտ ու ծաղկի անկրկնելի

բույրը…

Նշան բռնելով լեռան ստվերոտ գոգավորության վրա`, նա քայլերն

ուղղեց այդ կողմ, դեպի սրբավայր համարվող Վարվառայի քարայ-

րը:

Նրա ամեն ոտքը փոխելիս`, երկու տասնյակի չափ ծղրիդներ աջ

ու ձախ էին ցատկոտում, գլուխները պրծացնում տրորվելուց և ճա-

նապարհ տալիս նրան…

Արտույտները, մեկը մյուսին հայտնելով մարդու մուտքը իրենց

Page 72: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

72

աշխարհ`, փոխում էին իրենց երգի նոտաները և ապահով հեռա-

վորություն պահպանում…

Երկու հոպոպիկ, ,,Պու՜, պու՜…’’ կանչելով քարից քար էին ցատ-

կում, պոչիկները խաղացնում, սպասում այնքան, մինչև նորեկը կմո-

տենար`, ապա փախուստ տալով թռնում էին առաջ, կրկին ուղեկ-

ցում նրան…

Անակնկալի եկած մի քանի լոր, տագնապով թևերին տվեցին և օդ

բարձրացան…

Գույնզգույն քարաքոսով պատված ապառաժների ստվերում քու-

ջուջ անող կաքավի մի ընտանիք`, արագավազ թաքնվեց թոփուզա-

գըլուխ փշերի ետևում…

Շաղն ու ցողը գոլորշիանում էին բուսականության մեջքից…

Անակրկնելի գույներ ունեցող զանգակներն ու հասմիկները, լալա-

ներն ու անթառամները հնազանդ հպատակների պես գլուխները

խոնարհել էին արեգակի առաջ ու նոր-նոր պրկելու էին իրենց մեջք-

ները…

Միքայելն ընդհուպ մոտեցավ լեռանը: Ահա և Վարվառայի քար-

այրը…

Նա թևը հենեց ուղղահայաց ժայռին: Արևկողի ելած մողեսները

խուճապահար թաքնվեցին ծերպերում… Խորը անդորրի մեջ`, նրա

լսողությունը որսաց քարայրի խորքում չլըմփոցով ընկնող կաթիլ-

ների ձայնը: Նախքան քարայր մուտք գործելն ու շիշը կաթացող բու-

ժիչ ջրով լցնելը, նստեց շունչ քաշելու: Բնության առջև իր փոքրու-

թյան գիտակցումից զարզանդած`, Միքայելը կանչեց.

-Ու՜…ու: Աու՜…

Նրա ձայնը դհոլին տված զարկի պես, լեռան գոգի մեջ այս պատից

այն պատը թռավ ու արձագանքեց երկար:

-Ա՜յ քեզ ակուստիկա, - շշնջաց նա ու ականջ դնելով սպասեց պա-

տասխանի: Կարծես ուզում էր, որ լեռը երկխոսության մեջ մտնի իր

հետ, սակայն ժլատ լեռը լսածները կրկնելուց զատ`, ոչինչ ավելին

չասաց նրան:

- - -

Շիշը պահելով լեռան սրտից բխող բուժիչ ջրի կաթիլների տակ,

Միքայելն աղոթքի պես ցանկություններ էր մրմնջում.

-Թող պապուս աչքերը բուժվեն, թող որ այս ջուրը բարելավի նրա

տեսողությունը…

Շիշն ուսապարկի մեջ դնելուց հետո, ավելորդ չհամարելով իր աչ-

Page 73: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

73

քերն էլ ցայել`, նա ափերը պահեց կաթացող ջրի տակ:

Դուրս գալով քարայրից, նա հարմար տեղ ընտրեց նստելու

համար: Հարևան լեռան լանջից, սպիտակ ամպի նման, գառների

հոտ էր իջնում: Ախորժակով մի կտոր բան կերավ: Այնուհետև կո-

շիկները հանեց ու բերետն աչքերին քաշելով, տարածվեց խոտերին:

-Ինչպե՞ս է մարդն այս ամենը ինքնակամ թողել, հեռացել ու քա-

ղաքակրթության գիրկը նետվել, - քթի տակ մրմնջաց նա:

Մի պահ նորին մեծություն Բեմադրիչն ինքն էլ փորձեց մասնակ-

ցել Միքայելի խոհերին… Իրո´ք, ինչպե՞ս էր պատահել, որ մարդը

հե-ռացել կամ վտարվել էր բնության ծոցից…

-Ախ հա՜, - հիշաչար տոնով ծոր տվեց Բեմադրիչը, - արգելված մի

խնձոր ուտելն էր մարդուն դրախտից վռնդելուս պատճառը:

- - -

Սարսռած սրտով Միքայելը վեր թռավ քնից: Նրա գլխավերևում

բազեներ էին հայտնվել, որոնք թևերը ծալած, նետի պես ցած սուրա-

լով ազատ անկում էին ձևացնում`, ապա նորից օդ բարձրանում:

Ճանճ քշելու շարժումներով`, Միքայելը բերետը թափահարեց

բազեների ուղղությամբ:

Խաղաղվեց:

Ծմրկտաց:

Հայացքով շուրջ բոլորն ընդգրկեց:

Իրեն թույլ տվեց երազել.

-Երանի բնությունն ահա այսպես քարանար, ոչ գիշերը վրա տար,

ոչ էլ տարվա եղանակները փոխվեին… Երանի այս բազեների պես

թևեր ունենայի, դոշս քսեի լեռներին ու սահեի…

Քիչ անց, իր համար էլ աննկատ`, նա տարվեց բանջար հավաքե-

լով… Սինձ, ավելուկ ու սիբեխ փեշը լցրած`, վերադարձավ լեռան

ծմակ կողմը: Այդտեղ սլացիկ ցողուններով ու խոշորագլուխ, դեռևս

կիսաբաց կոկոններով կակաչներ էր նկատել:

Հեռվից գառների հոտը ծուլորեն մոտենում էր: Հովվաշների հաչոց-

ներն արդեն հասանելի էին…

Ծերպից ծերպ ցատկելով`, Միքայելը վերջապես հարդարեց իր

ծաղկեփունջը: Մի քանի փափլիկ սմբուլ տեղադրելով քաղած կա-

կաչների մեջ և գոհ իր կազմած փնջից, ետ վերադարձավ:

Գառները շրջափակել էին նրա ուսապարկը: Հովվաշան երկու

ամսեկան մի լակոտ փորձում էր դունչը խցկել ուսապարկի մեջ…

Page 74: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

74

Ճերմակահեր ու հողմահար դեմքով հովվի հետ երկու հարյուր

տարվա ծանոթի պես բարևելուց հետո`, Միքայելն ուտելիք և օղի

հյուրասիրեց նրան: Վերջում հարազատների պես բաժանվելուց

առաջ`, Միքայելը երկչոտ ասաց.

-Գիտե´մ, կարող է ծիծաղեք վրաս, բայց պետք է հարցնեմ. այս

լակոտին չէք վաճառի՞ ինձ:

Ձայն տալով` հովիվն իր մոտ կանչեց շներին, որոնք անմիջապես

շրջապատեցին նրան:

-Այդ լակոտը, - ասաց նա, - մի քանի ամսից ահա սրանց չափսերի

գամփռ է դառնալու… Հետո չես փոշմանի՞, կրակը չե՞ս ընկնի այդ-

պիսի շան ձեռքը:

-Եղբայրս գյուղում է ապրում, եթե վաճառեք`, գամփռից իսկական

դռնապահ կստացվի:

-Չէ´: Չե´մ վաճառի: Բայց` քեզ նվեր կտամ:

Միքայելը երախտագիտությամբ սեղմեց հովվի ձեռքն ու լակոտին

գիրկն առավ:

Արդեն բավականին հեռվից, ինչ-որ բան հիշելով հովիվը շրջվեց:

-Դու չասացիր, իսկ ես չհարցրի. աշխարհում ի՞նչ նորություն կա:

-Առանձնապես ոչ մի, - կմկմաց Միքայելը: - Հա´, երեկ հեռուս-

տացույցով հայտնեցին, որ Բրեժնևին վեցերորդ անգամ հերոսի կո-

չում է շնորհվել:

Հովիվը ձեռքը թափ տվեց ու գառների ետևից գնալով`, տրտնջաց.

-Էդ անտեր հեռուստացույց կոչվող սատանի արկղից`, բախտ

չվիճակվեց ունենամ: Հը՜…ռռ, հը՜…ռռ գառներ ջան:

- - -

Երեկոյան, հոգնածությունն ու վրայի փոշին թոթափելուց հետո`,

Միքայելը տունդարձի ճանապարհին բռնացրեց աշխատանքից վե-

րադարձող Նունեին:

Կակաչների հսկայական փունջը նրան մեկնելով`, ասաց.

-Ահա´… Ների´ր ինձ: Ծնունդտ էլ`շնորհավոր:

Նունեն սկզբում դեմքը սուզեց ծաղկեփնջի մեջ, ապա ժպտաց ու

ձեռքը դրեց Միքայելի պարզած ափի մեջ:

Իսկ`…

Իսկ շա՜տ տարիներ անց, երկինքը, լեռներն ու գառները աչքերի

մեջ ամփոփած մի հովիվ, այդպես էլ հեռուստացույց չունենալով`,

ժայռացավ սարի կանաչ ուսին…

Page 75: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

75

1986թ.

Դեկտեմբերյան ցրտաշունչ իրիկուն էր: Առավոտվանից Նունեն

ծննդատանն էր գտնվում:

Նրա հղիության ընթացքում`երեխայի սեռը պարզելու քայլեր չէին

ձեռնարկվել…

-Ինչ էլ Աստված պարգևի, շնորհակալ կլինեմ… - կնոջ գլուխը շո-

յելով, մշտապես կրկնել էր Միքայելը:

-Ես էլ… - ամեն անգամ համաձայնվել էր Նունեն:

Հիմա Միքայելն ու նրա ծնողները, առավոտվանից լարված`, բայց

հաճելի սպասումի մեջ էին: Տոնական ընթրիք պատրաստելով մայրը

հարցրեց.

-Բա`, Լեռնիկին չզանգե՞նք, չհայտնե՞նք, որ ամեն վարկյան թոռ-

նիկի ենք սպասում:

-Կհայտնե´նք, - արձագանքեց հայրը, - թող թոռս բարով լույս աշ-

խարհ գա`, կհայտնե´նք:

-Դե, ես վազեցի հիվանդանոց, - ոտքի վրա մի բան ծամելով ասաց

Միքայելն ու արդեն չորրորդ անգամ նետվեց ծննդատուն:

Հասնելով ծննդատուն`, Միքայելը շնչակտուր մոտեցավ վարդա-

գույն այտերով մանկաբարձուհուն:

-Տղա՞ եմ ունեցել, թե աղջիկ…

-Դեռ նորություն չկա, մեկ ժամից եկեք:

- - -

Սառցակալած լճի ափին փռված գյուղը, ձյան ծանրության տակ

ճկացող տանիքներով`, ցրտից կուչ էր եկել թանձր խավարում: Նույ-

նիսկ չաչանակ դռնապահ շներն էին սառել, սսկվել. ոչ մարդահաչ

կար, ոչ էլ`լուսնահաչ…

Խաղաղությունը միայն մի քանի րոպեով խախտվեց, երբ գյուղի

ծայրին գտնվող տներից մեկի բակում մարդու և չորքոտանու միջև

կռիվ ծագեց: Գզվռտոցն ու հևոցները դադարեցին միայն այն ժամա-

նակ, երբ այդ մարդը`Լեռնիկը, չորքոտանու անշնչացած դին բարձ-

րացրեց ու հարևան Մոսոյի մարդաբոյ պարսպից այն կողմ նետեց:

Այնուհետև գողեգող տուն մտավ ու ետևից սողնակը գցելով`,

մեկնվեց թախտին: Քթի տակ շարունակելով հոխորտալ, բայց ական-

ջը ձայնի պահած`, նա անհանգիստ էր. հո տեսնող չեղա՞վ, թե ինչ-

պես ինքը խեղդամահ կենդանուն նետեց հարևանի բակը:

Դեռևս հուզված`, նա լարեց լսողությունը… Չէ´, դրսից միայն այ-

Page 76: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

76

գու խորքում գտնվող փայտաշեն զուգարանի դռան թխկոցի ձայնն

էր հասնում, խառնվելով բքան ոռնոցին:

Լեռնիկը ցուցամատը մտցրեց պատռված բաճկոնի անցքի մեջ և

վերապրելով քիչ առաջվա գոտեմարտի մանրամասները, նեղված

սրտով մռթմռթաց.

-Ո՞վ լիներ իմ փոխարեն, որ թույլ տար շունն իրեն գզի… Հարե-

վան Մոսո չէ`, ուզում է ոստիկանապետի շունը լիներ…

Թանձր խավարը թույլ չէր տվել նրան զանազանելու շունը գելից և

հիմա միայն Մոսոյի նեղացած կերպարանքն էր պատկերացնում ու

ինքն իրեն արդարացնում:

Քիչ անց, մի փոքր խաղաղվելուց հետո, նա մի կողմ դրեց բաճկոնն

ու ծալապատիկ նստեց թախտին: Սկսեց շերտ-շերտ կարտոֆիլ

կտրել, աղել ու թշշոցով կպցնել կատաղած վառարանի թիթեղներին:

Նա եփածները պոկում էր, փչելով հովացնում, երանությամբ ծամում

ու նորերը շարում…

Արդեն մի քանի տարի էր, ինչ Լեռնիկը հաստատվել էր գյուղում ու

հաճախ էր մտածում, որ իր կյանքը, այնուամենայնիվ`չստացվեց...

Նրա մենությունը զարդարվում էր միայն ամռան ամիսներին, երբ

ծնողներն էին այցելում: Վերջին անգամ հարազատներին տեսել էր

աշնանը, Միքայելի ու Նունեի հարսանիքի տարելիցին: Համեմատ-

վելով երեխայի սպասող եղբոր ընտանիքի հետ`, նա առավել սրու-

թյամբ էր զգում իր հասուն տարիքը… Վերջերս նա սկսել էր ավելի

հաճախ կապնվել Տոլիկի հետ, որը պնդում էր, թե գործերը լավ են

ընթանում և համառորեն իր մոտ, Ռուսաստան էր կանչում: « Я

теперь новый русский, - ծիծաղում էր ընկե-րը. – Тебя не хватает

рядом… »:

Հանկարծ` դրսում, ինչ-որ մեկի ոտքերի տակ ձյունը ճռռաց: Հա-

ջորդեց դռան թակոցը: Սողնակը ետ քաշելով, Լեռնիկը հյուրին սի-

րալիր ներս հրավիրեց: Մոսոն էր…

Չորացած ու հողմահար դեմքով այդ մարդը Լեռնիկից բավակա-

նին մեծ էր տարիքով: Այդ հանգամանքը չէր խանգարում, որպեսզի

խոսք ու զրույցով միասին կրճատեին երկար ու ձիգ երեկոների

տաղտուկը:

Արդեն երկու տարի էր, ինչ Մոսոյի ձեռքին ամուր փայտից կոպ-

տորեն տաշած մի ձեռնափայտ էր հայտնվել, որով հիմա նա այս ու

այն կողմ հրեց մինչև մոտակա աթոռն ընկած ճանապարհի խոչըն-

դոտներն ու ծանրորեն նստեց:

Լեռնիկն ինքնաշեն սեղանը քաշեց նրա մոտ ու մեղավոր երեխու

պես վիզը ծռեց: Մոսոն լրջախոհ հայացքը բարձրացրեց ու հարցրեց.

Page 77: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

77

-Չե՜ս ասում, գիշերվա կեսին էս մարդն ինչու՞ է վեր կացել, եկել…

-Խոսիր Մոսո ջան: Նեղանալու իրավունք ունես: - Լեռնիկը կա-

խեց գլուխը:

-Խենթացա՞ր, - Մոսոն խիստ դեմք ընդունեց: - Ի՞նչ ունեմ նեղա-

նալու:

-Իյա՜…ա, ուրեմն`տեղյակ չե՞ս:

Բանից անտեղյակ Մոսոյի դեմքը ծամածռվեց: Նա լեզվով զիլ ծըպ-

պացրեց ու ափերը լայն բացեց, իբր`հո չե՞մ եկել, որ ինձ ծաղրես:

Մոլորության մեջ հայտնվելով, Լեռնիկը որոշեց հեռվից մոտենալ:

-Կա´ց, - նշան արեց նա ու իրար անցավ:

Վառարանի թիթեղներից պոկեց կարտոֆիլի եփած շերտերը,

դրանք ափսեի մեջ տեղադրեց ու դրեց սեղանին: Կայծակի արագու-

թյամբ տան անկյուններից մի քանի գլուխ սոխ, սխտոր, լավաշե հաց

ու պանիր բերեց: Վազեց թթվի ետևից, վերադառնալիս ծնկով հրեց,

բացեց պահարանի դուռը, այնտեղից մի շիշ թրմօղի հարմարեցրեց

մատների արանքում ու զվարթ-զվարթ նստեց հյուրի դիմաց:

Լեռնիկի գործողություններին հետևող Մոսոյի դեմքը պայծառա-

ցել էր, որը կարծես ասում էր. « Ա՜յ, հիմա հասկացա´նք… »:

Անսկիզբ ու անվերջ սովորական զրույցի բռնվելուց առաջ`, Լեռնի-

կը հարցրեց.

-Ուրեմն`, գալուդ պատճառը ոչ թե շունդ է, այլ անքնությու՞նդ:

-Ի՞նչ շուն, այ տղա… Քանի՞ ասեմ. զրուցելու ցանկություն ունեի,

եկա:

-Մոսո ջան…

-Հաջա´ն…

Քիչ անց այլևս լսելի չէր քամու ոռնոցը, որը կուլ էր գնացել ուրախ

կատակին ու բաժակ-պատառաքաղի զնգոցին: Խոստովանության

համար հարմար պահ ընտրելով` Լեռնիկը շշնջաց.

-Լա՜վն էր շունդ… Ափսո´ս: - Վրա հասած տհաճ դադարից նեղվե-

լով`Լեռնիկը բռունցքն իջեցրեց սոխի գլխին ու այն երկու մասի բա-

ժանեց:

-Շու՜ն, հա` շու´ն… Հոգիս հանեցի´ր: - Մոսոն զարմացած աչքերը

պլշեց Լեռնիկի վրա, որը սկսեց մատները կոտրատել: - Ա´յ տղա,

ո՞նց թե`. ,,լավն էր’’: Հիմա էլ լավն է:

-Մոսո´, քիչ առաջ շանդ խեղդել եմ:

-Ո՞նց թե`. ,,խեղդել եմ…’’, - պղտոր օղիով լի բաժակը բերանին

մոտեցնելով հարցրեց Մոսոն:

-Հա´, խեղդել եմ… Անուշ խմեցիր: Վրայից էս թթու կաղամբից կեր,

Page 78: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

78

հարսս, Նունեն է ուղղարկել: Նույնիսկ մայրս էս տեսակ թթու չի

դնում:

-Ուտու´մ եմ, ուտու´մ… Դու պատմի´ր, խոսքդ կտուրը մի´ գցիր:

-Մոսո ջան, ուրեմն դուրս եկա, ասի գնամ մաքուր օդի, դե`… էն

անտեր տեղը:

-Ուբոռնի՞:

-Հա´, ուբոռնի: Մեկ էլ`գլխիս մի ծանր բան ընկավ:

-Հո երկնաքար չէ՞ր:

-Չէ´, շունդ էր: Տեսնեմ մտադրությունը լուրջ է, ժանիքները շըխկ-

ացնելով բաճկոնս ծակել ու արդեն վիզս է ուզում պատառոտել:

Ձեռքս ետ տարա, բաճկոնախառը քաշեցի առաջս ու…

-Ու ի՞նչ:

-Տո համբերի՜, ախր բաճկոնիս մեջ քո շունն է, հո ցախավել չի՞:

Ու՞ր էի հասել: Հա´, խեղճը մաքառեց, գալարվեց ու… Մեղքս ինչ

թաքցնեմ. մինչև շունդ հոգին տվեց`, էդ միջոցին քեզ հայհոյեցի…

-Իյա՜…ա, - նեղացած ձևանալով ձգեց Մոսոն, իբր շունս հեչ, բայց

որ ինձ հայհոյել ես, չսազե´ց:

-Բա ի՞նչ: Ասում եմ` էս մարդակեր գազանին, ինչու՞ մի կարգին չի

կապել կամ ինչու՞ տեղը տեղին հաց ու ջուր չի տվել, որ մարդ տես-

նելիս քաղցից շալակը չթռնի:

-Լավ: Բա հետո՞:

-Էլ ի՞նչ ,,հետո’’: Հո շանդ երկու անգամ չէի՞ խեղդելու… Ախր Մո-

Page 79: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

79

սո ջան, ձեռք ու ոտքս կպոկեր, կտաներ: Հրե´ն, էն քրքրված բաճ-

կոնս, էն էլ`նրա ժանիքների հետքերը: Դե ասա, մեղավոր ե՞մ, թե`չէ:

-Խեղդածդ շունն ու՞ր է:

-Տնամերձդ նետեցի:

Ի զարմանք Լեռնիկի`, Մոսոն աչքն էլ չթարթեց, լիքը լցրած բա-

ժակը մոտեցրեց բերանին ու անհոգ տոնով նետեց.

-Ոչինչ , դու´ ողջ լինես:

-Ուրեմն չես բարկանու՞մ հարևան ջան, - թերահավատ հայացքով

հարցրեց Լեռնիկը:

-Հե´չ: Բոլորովի´ն:

-Հավատս չի գալիս:

-Ասացի`չեմ բարկանում:

-Ո՞նց թե, - հարձակման անցավ Լեռնիկը, ոչ մի կերպ գլուխ չհա-

նելով իրավիճակից: - Աշունը ծառիցդ մի խնձոր էի պոկել, քիչ մնաց

սիրտդ ճաքեր… Խեղճ խնձորենու էս կողմ թեքված ճյուղը սղոցեցիր:

Հիմա հավատարիմ շնիցդ զրկվել ու չես բարկանու՞մ:

-Դե բավակա´ն է շաշ-շաշ դուրս տաս, - վիրավորված պատաս-

խանեց Մոսոն: - Ծառի ճյուղը սղոցեցի, որ առողջ շիվեր արձակի:

Իսկ շունս, ի գիտություն քեզ, ողջ ու առողջ իր բնից կապած է: Համ

կերած է, համ էլ`խմած: Շունը՜դ, հա`շունը´դ… Էս տղեն իրոք խելքը

թռցրել է… Տո´ հաց կեր, հա՜ց… Կեր, որ մեր ուտելն էլ գա…

Լեռնիկի ծնոտները սկսեցին ինքնաբերաբար շարժվել:

-Չէ՜ ախպեր, դու չե´ս փոխվի… - Մոսոն սկսեց մատները ծալելով

հաշվել. - Լճի էս ափից էն ափ`մեջքալող տվիր. հաջողվե՞ց ռեկորդ

խփել… Լճի քաչալ ափին ուռենու շիվեր շարեցիր. կպա՞ն շարածդ

շիվերը… Ցանցդ ընկած ,,Իշխան’’ ձկները ջոկում ու ետ, լիճն էիր

նետում. փրկեցի՞ր ,,Իշխանի’’ գլխաքանակը… Գոնե`էդ ,,Իշխանի’’

համը տեսած կա՞ս մինչև հիմա… Ո՞ր մեկն ասեմ:

-Առածն ասում է…

-Առածդ քեզ պահիր: Վեր կաց, վե՜ր… Գնա լավաշ հաց բեր, հացը

պրծավ, - հոգնած երգեց Մոսոն, իբր`Լեռնիկ ջան, թվարկածս ձա-

խորդ արարքների հեղինակն ուր, առած ասողն ուր:

Վերջնականապես համոզվելով, որ իր վրա հարձակվողը Մոսոյի

շունը չի եղել`, Լեռնիկի արյունը պաղեց երակներում: Հիմա նա

ավելի հաճախ էր ձեռքը երկարացնում դեպի թրմօղու շիշը: Նրա

մշուշված գլխում անընդհատ նույն հարցն էր պտտվում. « Մի՞թե

խեղդածս գե´լ էր…»:

-Շատ նստեցի Լեռնիկ ջան, - ասաց Մոսոն ու ինչպես ծանրորեն

նստել էր, այնպես էլ ոտքի կանգնեց:

Page 80: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

80

Ձեռնափայտը ցուցադրաբար գետնից մի թիզ բարձր պահած`, նա

այնպես շարժվեց դեպի դուռը, կարծես ուզում էր ցույց տալ, թե

խմիչքը վրան չի ազդել ու ինքն էլ ձեռնափայտի հույսին չի:

Լուսամուտից հայացքով ճոճվող Մոսոյին ուղեկցելուց հետո`

Լեռնիկը գլուխը դրեց բարձին:

Լուսադեմին վառարանի կրակը հանգել էր ու ցրտից անկողնում

շուռումուռ գալով`, նա դեռ կրկնում էր.

-Մեղա՜ քեզ, տե´ր Աստված… Ուրեմն`խեղդածս գե´լ էր:

Լույսը դեռ կարգին չէր բացվել, երբ Մոսոյի շան ծանոթ հաչոցը,

ապա նաև դռան ուժգին թակոցը`Լեռնիկին ցած բերին անկողնուց:

Դուռը բացելով, նրա առաջ հայտնվեց Մոսոյի այլայլված կերպա-

րանքը:

-Ա՜յ տղա, խեղդածդ գել էր, գե՜լ… Դե արի, շտապի´ր: Հիմա պա-

ռավիս ուշքը վախից կգնա էդ լեշի կողքին: Արի գնանք ու ոնց որ

բակս ես նետել`, այնպես էլ դուրս տար այնտեղից:

-Բա ասում էիր. « Շաշ-շաշ դուրս մի տու՞ր »:

-Լա´վ, լա´վ: Նեղանալու ժամանակը չի: Մի շիշ երեկվա էն

պղտոր ,,բոմբից’’ վերցրու ու գնա´նք: Պառավս խաշը սեղանին

դրած` մեզ է սպասում:

Քթի տակ ժպտալով`Լեռնիկը գնաց թրմօղու ետևից…

Աշխատանքի գնալուց առաջ` Միքայելը նախաճաշելու սովորու-

թյուն չուներ: Ասում էին այդպես չի կարելի, բայց միևնույն է, մի

կերպ քնից արթնանում էր, արագ-արագ լվացվում ու դրսում վեր-

նաշապիկի կոճակները կոճկելով`, միայն կանգառում էր զղջում, որ

գոնե թեյ չխմեց…

Մինչև ավտոբուսի ժամանելը մտքում թեյից ումպ էր անում,

վրայից մի հատ քաղցրավենիք ուտում, չորեքթաթ անող որդուն

համբուրում ու նոր միայն`, իրեն խցկում ավտոբուսի դռներից ներս:

Ինչպես միշտ` այսօր էլ, ավտոբուսում ասեղ գցելու տեղ չկար,

այնպես որ, եթե մեկն ուզենար ոտքը շարժել ու կողքինի ոտնաթաթը

չտրորել, չէր ստացվի: Քաջ գիտակցելով դա, նա ևս, բոլորի նման

փորձեց դռներից շատ չհեռանալ:

Ուղևորների մեջ մարդկանց մի տեսակ կա, որոնք անվերջ քթների

տակ դժգոհ տրտնջում են, ճանճի նման բզզում… Մի ուրիշ տեսակ

Page 81: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

81

էլ կա, որոնք արմունկներով նյարդային շարժումներ են անում,

ասես կողքինները լող տալ չգիտեն ու կախվել են իրենց վզովը`

ջրասույզ անելու մտադրությամբ… Սակավ քանակությամբ մարդ-

կանց մի տեսակ էլ կա, որոնք հոգնածի ու բացակայի դիմակներ հա-

գած` մտածում են. « Բարության պակաս ունի էս ժողովուրդը… »:

Դուրս պրծնելով ավտոբուսից ու տեսնելով, որ չի ուշացել`Միքա-

յելը մոտեցավ գործարանին:

Աջ ու ձախ բարևների տարափ է… Վարպետ Անդրանիկը, որը Մի-

քայելին մշտապես հարգանք էր ներշնչում`, ասում է.

-Լսեցի՞ր Գորբաչովի ծրագիրը վերակառուցման մասին: Այսուհե-

տև յուրաքանչյուրը կարող է սեփական գործ հիմնել, ձեռներեցու-

թյամբ զբաղվել, անել այն ամենը, ինչն օրենքով արգելված չէ:

Ի պատասխան`Միքայելը թերահավատորեն ձեռքը թափ տվեց ու

ասաց.

-Միևնույն է, ձուկը հոտա´ծ է գլխից: Եղբայրս վերջերս պատմեց,

որ Գորբաչովի ծրագրերից մեկը, ,,հակաալկոհոլայինը’’, արդեն

իրագործվել է իրենց գյուղում և կացնահարվել են գյուղի բոլոր թթե-

նիները…

Տեսնելով Միքայելի տրամադրությունը, վարպետը չշարունակեց

բանավիճել ու մոտեցավ իր հաստոցին: Նա նկատել էր, որ վերջերս

Միքայելը քչախոս ու առավել կտրուկ է դարձել:

Բզկտված արտահագուստը հագնելով, Միքայելը մտածեց. « Տես-

նես որևէ մեկը գլուխ հանու՞մ է էս կյանքից… Տարիներն անցնում են

ու չգիտե´ս. քո այս մրոտ ձեռքերով, քրտնած ճակատով, երբևէ

կհասնե՞ս այնպիսիների ետևից, որոնց եղունգների տակը երբեք չի

էլ կեղտոտվել, սակայն գլխներին, ինչպես առատության եղջյուրից`

մշտապես մանանա է կաթում… Չէ´, փոխել է պետք իրերի դասավո-

րությունը… Չի´կարելի գիշատիչների մեջ գոյատևել բուսակերի բա-

րոյականությամբ… Որոշվա´ծ է, գործերս շուտով տալիս եմ իրավա-

բանականի հեռակա բաժին… Մինչ այդ`, արհեստս կարծես թե թույլ

է տալիս այնքան վաստակել, որ մտադրությունս իրագործեմ… Դա-

սախոսներին ինչպես ընդունված է`, կաշառելու փողեր են պետք,

կարգին բնակարան է պետք, մեքենա է պետք… Թույլ չե´մ տա, որ

որդիս`Տորքը, մեծանալով հայտնվի իմ այս նույն կարգավիճա-

կում… Ուրեմն`ի գործ: Քանի դեռ չի փլուզվել կարմիր ու կեղծ լո-

զունգներով արբեցած այս բռնապետությունը, քանի դեռ չի քանդվել

անբարո ծերակույտի ձեռքում հոգևարք ապրող այս կայսրությունն

ու իր փլատակների տակ չի խորտակել խաբվածների երազանք-

ները`, պետք է ոտքի կանգնել… »:

Page 82: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

82

Հոգոց հանելով Միքայելը միացրեց հաստոցը, որի ձայնը միա-

խառնվեց մեկը մյուսի ետևից միացող ուրիշ հաստոցների աղմուկին:

Մետաղյա իրերի ու մամլիչների ծանր դըմդըմփոցը սովորա-

կան էին ու կարծես օրորոցային լինեին նրա լսողության համար: Քիչ

անց, արտադրամասի աղոտ լուսավորության մեջ`, նա այլևս չէր

նկատում շիկացած երկաթներից արտազատվող յուղի քուլաները,

կենտրոնացած ու մրի մեջ կորած արհեստավորների դեմքերը…

- - -

Վերջերս, զանազան տագնապներ սրտում`, Միքայելն աշխատան-

քից հետո սկսել էր տաքսիներով տուն վերադառնալ:

Տաքսու վարորդներից մեկը, մտաբերելով նրան, հին ծանոթի պես

ժպտաց.

-Կարող ես հասցեդ չասել, հիշում եմ:

Փորձառու վարորդը գործի բերումով նաև հոգու գիտակ էր ու

տեսնելով իր ուղևորի տրամադրությունը, ճանապարհին զրույց

չնախաձեռնեց:

Միքայելն անհանգիստ էր: Նրա գլխում դեռ թարմ էր մի քանի օր

առաջվա միջադեպը, երբ տուն էր հասել ու տեսել, որ միացված

գազօջախի վրա մոռացության էր մատնված թեյնիկը: Ջրազուրկ

թեյնիկի էմալե ծածկույթը, ճտտոց արձակելով աջ ու ձախ էր

Page 83: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

83

ցայտում: Նա մոլորված նայել էր անտարբեր պառկած Նունեին, որը

հայացքը սառեցրել էր առաստաղի վրա անորոշ մի կետի ու բոլո-

րովին մոռացել նույնիսկ Տորքի մասին…

Երբ տաքսին հասավ անբարեկարգ ու փոշոտ նորակառույց

թաղամասին, Միքայելը հիմա էլ Նունեի հեգնանքով արտասանած

խոսքերը մտաբերեց. - « Էլ ուրիշ տեղում չէինք կարո՞ղ բնակարան

ունենալ… »:

Մի՞թե այսպիսին էին ընտանիքի մասին իմ պատկերացումները,

մտածեց Միքայելն ու ձեռքը տարավ գրպանը:

Վարձատրությունից գոհ մնալով`վարորդը միայն ժպտաց:

- - -

Նունեն խոհանոցում էր, իսկ Միքայելը պատուհանից կախվել,

ծխում էր: Նրա հայացքը սահում էր իրար գլխի անկանոն կիտված

բազմահարկ շենքերի վրայով, որոնք կարծես հրմշտվելով`փորձում

էին գլուխները երեկոյան արևի շողերին դիպցնել:

Հանկարծ նրա ուշադրությունը գրավեց ձախ անկյունից լսվող մի

ղրթղրթոց… Ինչ-որ տեղ, պատի ետևում առնետներ էին աշխուժա-

ցել: Տեսնես սրանց գոյության մասին Նունեն գիտի՞, անցավ Միքա-

յելի մտքով… Հավանաբար չգիտի, եթե մինչև օրս այդ մասին չի ակ-

նարկել…

Խոհանոցից տարածվող ախորժաբեր հոտերին ու սպասքի զընգ-

զնգոցին միացավ Նունեի կանչը.

-Պատրաստվիր ուտելու:

Նրա ձայնը հնչեց խաղաղ, ասես քիչ առաջ ոչինչ չէր պատահել, ոչ

հայրական տուն գնալու ցանկություն էր հայտնել, ոչ էլ մի կտրուկ

բառով մերժվել… Միքայելը պարզապես սկսել էր ատել Նունեի

խառնակիչ ծնողներին: Անհրաժեշտ էր մի բան պատասխանել,

այնինչ նրա ուշադրությունը պատի կողմն էր, ուր սաստկանում էր

առնետների բարձրացրած աղմուկը: « Ինչպե՞ս լռեցնել, խլացնել

սրանց ձայնը »: Ստիպված`երաժշտություն միացրեց:

-Տորքը քնած է… Անջատիր ու եկ ուտելու: Քեզ համար գարեջուր

եմ գնել: - Նունեի ձայնի ելևեջներում, չգիտես թե որտեղից` բարձ-

րաշխարհիկ դքսուհու կեղծ առոգանություն հայտնվեց:

« Կեցցե´ս, մտածեց Միքայելը, ես այդպես չեմ կարող… Հաշտու-

թյան ձեռքը որքան էլ ցանկանամ`առաջինը չէմ կարող մեկնել»:

Հիմա, երբ Նունեն կատարել էր այդ քայլը և իրեն մնում էր միայն

սեղմել մեկնված ձեռքը, նա ստիպված էր այլ կերպ վարվել. է´լ

Page 84: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

84

ավելի բարձրացրեց երաժշտության ձայնը: Նախընտրեց, որ Նունեն

իրեն հաստակող համարի, բայց չլսի, թե առնետներն ինչպես են

աղմկում քթների տակ… Ախր`նողկալի կրծողները հիմա էլ սուր

ծվվոցներ են արձակում ու ինքը չի ցանկանում, որ Նունեն մի նոր

առիթ գտնի այս գրողի տարած բնակարանը փնովելու համար, որը

ճիշտ է, իր սրտովն էլ չէր, սակայն`մեծ դժվարությամբ էր ձեռք

բերել…

Դռների մեջ հայտնվեց Նունեն ու հանդիմանանքով նայեց նրան:

-Չե՞ս լսում, ասում եմ քնած է Տորքը: Դե գնա´նք… սեղանը պատ-

րաստ է:

Վերջերս նրանց փոխհարաբերություններն ավելի էին պաղել ու

ամեն ինչ գլխիվայր էր շրջվել, տակնուվրա եղել … Պատճառը միայն

Նունեի մոր թողած ազդեցությունը չէր աղջկա վրա: Նունեն ի´նքն էլ,

սկսել էր չափազանց փոփոխական ու անկանխատեսելի վարքագիծ

դրսևորել, շատ խնդիրների նայել մատների արանքով… Դե, իսկ Մի-

քայելը, դեռևս պահպանելով սերը նրա հանդեպ` կուրորեն, երե-

խային հատուկ պարզամտությամբ համր պատերազմ էր մղում նրա

դեմ, ակնկալելով ընդգծված հոգատարություն, որի պակասը միշտ էլ

օդի պես զգացել էր: Գուցե`Նունեն պարզապես ընդունակ չէ՞ր նման

ջերմություն պարգևելու…

Ահա´ հիմա էլ, տեսնելով որ Միքայելը տեղից չի շարժվում`, նա

մոտիկ-մոտիկ եկավ: Միքայելի համառությունը կոտրելու հույս ու-

նի: Ծիծաղում է… Գոնե`ժպիտ կորզել է ուզում, բայց ոչինչ չի

հաջողվում:

Այդքանը բավարար չէր Միքայելին համոզելու համար… Թվում էր,

թե ինչ-որ բան դեռևս ա´յն չէ:

Ի զարմանք Նունեի, Միքայելն ավելի բարձրացրեց երաժշտության

ձայնն ու մտածեց. « Գրո՜ղը տանի այս առնետներին… »:

Ննջասենյակից լսվեց Տորքի ձայնը: Նունեն կտրուկ շրջվեց ու հե-

ռացավ: Հիմա´, նո´ր միայն, պատի ետևում իրենց սև գործն անելուց

հետո`, անիծյալ առնետները լռեցին…

Միքայելը լռեցրեց երաժշտության ձայնը: « Դե եկ`ու բացատրիր,

թե ինչու այդպես վարվեցիր… »: Համոզվելու համար, որ առնետները

վերջնականապես լռել են`, նա ականջը մոտեցրեց պատին:

Նունեի խուլ հեկեկոցից բացի`, ոչինչ չհասավ նրա լսողությանը…

Երբ Նունեն համոզվեց, որ Տորքը կտրականապես հրաժարվում է

կրկին քնելուց`, պաչիկներ տալով հագցրեց նրան:

Առանց Միքայելին հայացքի արժանացնելու, նրանք գնացին զբոս-

նելու:

Page 85: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

85

- - -

Թե´ առնետների ողջ ցեղն անիծելով, թե´ իր բնավորությունը փը-

նովելով`, Միքայելը երկար ժամանակ բռնել էր ճակատն ու գամվել

տեղում:

Շուտով քնելու անսովոր ու անզուսպ մի ցանկություն, թիկունքից

նրան հրելով`տարավ ու նետեց բազմոցին:

Դրսից հասնող մեքենաների աղմուկը սովորական էր, ընտելա-

ցավ, իսկ գլխավերևում թմբկահարող զարթուցիչը`խումար վիճա-

կում գլորեց հեռու: Թմբիրի մեջ սկսեց հստակվել ծորակից կաթացող

ջրի ձայնը: Շնչառությունը համաչափ էր ընկնող կաթիլների հաճա-

խականությանն ու նա աննկատ հայտնվեց երազն ու իրականու-

թյունը անզգույշ չլմփոցով խառնող շերեփի դերում…

Նիրհի մեջ`երեխա հասակում, իրենց ,,խռուշչովյան’’ բնակա-

րանը հայտնվեց: Խաղահրապարակ էր իջնում… Թվում էր, թե

սիրտը կպայթի հարկերի դարանակալ լռության մեջ լսվող

շշուկներից ու սկսեց միջանցքի աստիճանները չորս-չորս բաց

թողնելով ցած թռնել: Ձեռքին ճիպոտ հայտնվեց, որը քսում էր

երկաթյա ճաղերին և այնպիսի խելացնոր աղմուկ բարձրացնում,

ասես դարբնոցում զնդան էին ծեծում:

Ամեն ինչ գլխիվայր էր շրջվել ու անճանաչելիորեն փոխվել… Տա-

րիները գարնան ու ձմռան տեղերը շփոթելով էին հաջորդում իրար:

Մարդիկ իրենց հիշողության մառաններն ավելի շատ բառնալու հա-

մար`հուշերը շուկայից գնած բանջարեղենի պես լվանում, մաքրում,

կտրատում էին ու դրանց միջից անկարևորները մի կողմ նետելով,

պահածոյացնում էին միայն ընտրած, ջոկած ցանկալիներն ու թվաց-

յալ կարևորները:

Մի օր`հարկ եղավ…

Ջրի խողովակների թխթխկոցից Միքայելը վեր թռավ: Դա հրավերի

ազդանշան էր, որը նշանակում էր. « Եկ սուրճ խմելու »: Դժկամու-

թյամբ տեղից վեր ելավ, մոտեցավ խողովակներին, պատառաքաղով

թխկթխկացրեց. « Նունեն տանը չէ » ու վերադարձավ բազմոցի

գիրկը:

Ուրեմն`… Մի օր հարկ եղավ գինով լիքը լցված գնդաձև բալոնը

վեր բարձրացնելու: Մեկ փորին սեղմած օրորվելով, մեկ ոտքերի

առջև ճոճելով ու աստիճանները հաշվելով` հասավ չորրորդ հարկ:

Դռան շեմն ավլող ծանրամարմին հարևանուհու կոնքերին քսվելով

մի կերպ առաջացավ և նրա անզուսպ հարցին, թե`« Այդ ի՞նչ ես

Page 86: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

86

տանում », պատասխանեց. « Թորած ջուր »: Կինը, հավանաբար

մտահորիզոնը լայնացնելու նպատակով, փորձեց ճշտել թորած ջրի

իրական գույնը, բայց շեղ հայացքի արժանանալով`զսպեց իրեն: Նա

առավոտյան բոլորին պատմել էր, որ ներել ու հաշտվել է ախոյան

հարևանուհու հետ և հիմա ցուցադրաբար նրա շեմի փալասներն էր

ջրջրում…

Բեռի տակ ճկված, շարունակելով հաշվել աստիճանները`Միքա-

յելը հասավ հինգերորդ հարկ. « Իննսուն… Իննսունմեկ… » և բու՜մ,

ձեռքից ընկնելով`բալոնը կոտրվեց: Գինով լցված կոշիկների մեջ

ոտնաթաթերը չփչփացնելով`նա մի քանի աստիճան ցած իջավ. ինչ

եղել`եղե´լ էր, բայց ջրվեժ հիշեցնող տեսարանը հո աչքից բաց չէ՞ր

թողնելու…

Գինին, սելավի պես հարկերը լվանալով ու ծխախոտի մնացուկ-

ները բերանին, հասավ մինչև առաջին հարկ… Ճանապարհին ջնջեց

ծանրամարմին կնոջ ցուցադրաբար ջրջրած փալասներն ու նրան

զրկեց հաշտված հարևանուհու աչքին բարձրանալու հնարավորու-

թյունից:

Միքայելը հապճեպ հավաքեց ապակու խոշոր բեկորներն ու ներս

ճողոպրեց:

Երկար ժամանակ ճաղերից ծորացող ցեխախառն գինին շատ

բնակիչների ստիպեց կանգնած մնալ շքամուտքի մոտ…

Մուտքի գլխին պայթած գինով լի այդ բալոնը թրջեց բոլոր ին-

նըսունմեկ աստիճանները… Քանդվեցին կռվարար տասնհինգ

հարևանների միջև գցված հաշտության խախուդ կամուրջները…

Ջրի երես ելան զանազան հնարքներով թաքցված ,,թուղթ ու

գրերը’’… Խախտվեց հարկերում փչացած լամպերը փոխելու հա-

րևանների կազմած գրաֆիկը…

Գինու հոտն այնքան ուժեղ էր, զորեղ, որ ոտք դնելով աստիճան-

ներին մարդիկ արբենում և շփոթում էին իրենց դռների տեղն ու

բանալիների անցքերը… Նարդի խաղացողները շփոթում էին

խաղաքարերի գույնը, սուրճ խմողները`մրուրն ու իրականու-

թյունը… Մարդիկ այլևս անկարող էին ապրել առանց օդ թնդացնող

հայհոյանքների, առանց սարսռեցնող անեծքների, առանց մեկը

մյուսի թիկունքին լեզու տնկելու և ծածուկ մեկմեկու դռներ կավճո-

տելու…

Գինու բուրմունքից խենթացած կանայք գլխապատառ, ոտաբոբիկ

դուրս էին նետվում իրենց բնակարաններից այնպե՜ս ահաբեկված,

ասես գլխատված կատուներ էին հայտնաբերել իրենց ամուսնական

սավաններում…

Page 87: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

87

Հարկերում լամպերի փչանալը զուգադիպում էր ուրվական հյու-

րերի հայտնության հետ: Վրա հասած խավարի մեջ, խարխափող

ձեռքերը եղունգներ կոտրելով հարևանների շեմերի աննշան ճեղ-

քերի մեջ էին խոթում նորանոր ,,թուղթ ու գրեր’’ և անէանում…

Լույսը դեռ չբացված` պայտած դռներն այնպես էին սմբակի պես

դոփվում, ասես ձիասայլ էր հարկերում շրջում, որի կառապանը

բնակիչներին իրենց երջանկությունը գտնելու գաղտնագրերն էր

բաժանում…

Բարձիթողի մատնված ու սարդոստայնով պատված հարկերում

այնքան փոշի էր կուտակվել, որ եթե մեկը չէր փռշտում`ուրեմն նա

արդեն պատիժը կրել ու դագաղով էր տարվում: Առաստաղից թափ-

վող սպիտակ ծեփը միշտ էլ հասցնում էր փաթիլի պես նստել նույ-

նիսկ ամենաջերմեռանդ մեռլալաց տվող կանանց գլխներին, որոնք

մինչև կբարեհաճեին գլուխները լվանալ`, մազերի հանկարծահաս

ճերմակելը վերագրում էին իրենց ,,հոգեցունց’’ ապրումներին…

Կարճատև լռության րոպեներին, որի ընթացքում անհնար էր մի

կարգին վերհիշելը մոռացության փոշով ծածկված երբեմնի խաղաղ

երեկոները, լսելի էր մի ձայն ևս. առաջին հարկից մինչև տանիք, ողջ

միջանցքի բարձրությամբ մի ճեղք էր ձգվում, որը օր-օրի վրա լայնա-

նում ու քաղցրությունից ճաքող ձմերուկի պես խուլ տնքալով`, պա-

տառոտում էր սենյակների պաստառները…

Շենքը նստվածք էր տալիս:

Բնակիչներին փաստաթղթեր բաժանվեցին ստորագրելու համար,

որոնց մեջ բնակարանները շտապ լքելու ժամկետներ էին նշված…

Ծոցը դնելով մի քանի թանկագին լուսանկարներ, Միքայելը մտա-

ծեց. « Լավ է, որ մեջքիս թևեր ունեմ… »:

Ցածում, շենքից պատշաճ հեռավորության վրա`, խռնվել էին բոլոր

տասնհինգ բնակարանների բնակիչները: Նրանց ձեռքներին զանա-

զան իրեր կային. ծաղիկ չտեսած ծաղկամաններ, կիսատ խմված

օղու շշեր, յուղաներկով թարմ տեսքի բերված հեռուստացույցներ,

դռներից պոկած ձիու պայտեր, նախկին սեփական տներից հիշա-

տակ պահված սրբատաշ տուֆե քարեր, փաստաթղթեր, ճամպ-

րուկներ…

Շենքի հիմքը ցնցվեց…

Քնի մեջ անհանգիստ շուռումուռ գալով`, Միքայելը ճախրեց դեպի

անհանգիստ ամբոխի գլխավերևը:

Սկզբում շենքի տանիքը փուլ եկավ, հետո` հարկերը…

Միջանցքում բանտարկված գինու թթվահամը, ազատություն ստա-

նալով`գրոհեց մնացյալ աշխարհի վրա…

Page 88: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

88

Մարդիկ տագնապով սեղմվեցին իրար:

Օդում մի հարց կախվեց. « Մի՞թե վրա է հասել մարգարեի խոստա-

ցած վերջին ժամանակները և ի՞նչ է լինելու հետո »:

Ամբողջովին քրտինքի մեջ կորած`Միքայելն արթնացավ: Հորան-

ջեց: Համոզվելով, որ մեջքին թևեր չկան`տխրեց:

- - -

Որոշելով քիչ անց զանգահարել Աշխենին և զրուցել նրա հետ,

Միքայելը հատակից բարձրացրեց զարթուցիչն ու անցավ ջրա-

ծորակի կաթկթոցը վերացնելու գործին:

Տրամադրությունը նողկալի էր: Ճիշտ է, ԽՍՀՄ կայսրությունը դեռ

չէր փլուզվել, բայց իրականությունն ավելի էր գունաթափվել: Դի-

մակները դեն էին նետվել, փոխվել էին դիմագծերը… Թանկն ար-

ժեզրկվել էր, էժանը բազմացել… Բուրմունքից գարշահոտ էր փչում,

քաղցրից թթվահամ էր գալիս… Աղբը բազմագույն էր ու գույների մեջ

սևն էր գերիշխում…

Առաջվա պես որդերը նախընտրում էին քաղցրահամ մրգերի մեջ

խցկվել և կարկուտն էլ խփած տեղն էր սիրում ծեծել…

Ցավը դառնում էր տևական ու ցավին դիմակայելու բաժինքը սո-

վորույթի էր վերածվում: Գնալով խորացող անքնությունը ցավի կըշ-

ռաքարն էր դառնում: Ցավից ազատագրվելու միակ միջոցը` խենթա-

նալն էր մնում…

Խեղկատակության մասին երազ հայտնությունն ավարտվել էր: Նո-

Page 89: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

89

րին մեծություն Բեմադրիչը Միքայելին առայժմ տվել էր ցավի այն

չափաբաժինը, որքան որ ընդունակ էին կրելու նրա առնական, բայց

թույլ ու տկար ուսերը, ամուր, բայց միաժամանակ զգայուն սիրտը:

Ավելին`առայժմ հարկ չէր համարվել, մնացյալը նրա կյանքի հա-

ջորդ փուլերում…

1988թ.

Մեկընդմիշտ ոտքի կանգնելու մասին իր վճռին հավատարիմ`

Միքայելն ընդունվեց իրավաբանականի հեռակա բաժին…

Չնայած նա շարունակում էր կրկնապատկված եռանդով հին գոր-

ծին հաճախելը, այնուամենայնիվ իրեն թևաթափ էր զգում. անձնա-

կան խնդիրները չէին դադարում նրան հալածելուց, դրանք ասես

դավադրաբար տակնուվրա էին անում նրա կյանքն ու խորտակում

նվիրական երազանքները: Նունեի վարքում նկատվող արտառոց

փոփոխությունները շատացել էին…

Ամեն կերպ հրաժարվելով այն մտքից, որ Նունեի հոգեկան աշ-

խարհը ցավալիորեն խաթարվել է`, Միքայելը խուսափում էր նրա

վարքի իրական գնահատականը տալուց: Փորձելով ինքն իրեն սփո-

փել, նա հակված էր ենթադրել, որ խնդիրը ոչ թե Նունեի խաթարված

հոգեկան ներաշխարհն է, այլ պարզապես նրա քմահաճ բնավորու-

թյունն է սկսել ցայտունորեն դրսևորվել: Այդ պարագայում նրան թը-

վում էր միայն, որ ինքն անբացատրելի ռեբուսի է բախվել ու ակա-

մայից նմանվում էր գլուխն ավազի մեջ թաքցրած ջայլամի…

Ժամանակ առ ժամանակ նա հայտնվում էր բաժանության մտքի

առաջ: Սակայն բաժանվելը կնշանակեր ջնջել տարիների հետ ձեռք

բերված սերն ու կապվածությունը: Բաժանությունը կարող էր խեղա-

թյուրել Տորքի կյանքն ու ծանր հարված դառնալ նրա ձևավորվող

ներաշխարհի համար… « Չէ´, անկարելի է խնդրին կտրուկ լուծում-

ներ տալը, մտածում էր Միքայելը, բաժանությունը դավաճանության

նման մի բան է, դա իմ ուժերից վեր է, ես ընդունակ չեմ դրան… »:

- - -

Ձեռքը մեկնելով ծխախոտի տուփին`, Միքայելն անջատեց խա-

ռատային հաստոցը: « Է´հ, տեսնես չի՞ կարելի խաբել, մոլորեցնել

չար ճակատագրին », մտածեց նա ու ծխախոտը վառեց…

Կեղտի մեջ կորած ու զրահի պես փայլող արտահագուստը,

Page 90: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

90

պաշտպանիչ ակնոցի յուղաբծերով պատված ապակիները. սրանք

մի յուրատեսակ ամրոցի դեր էին խաղում նրա համար, որանց

ետևում թաքնված, առանց կողքից նկատվելու վախի`, Միքայելը

խորն ու սրտանց հոգոց արձակեց. « Ո´չ, բաժանությունը խիստ ծայ-

րահեղ քայլ է… Անկարելի է… Նունեի մոտ պարզապես գերհոգ-

նածություն է… Սա փորձություն է, որը շատերն են հաղթահարել

նման իրավիճակներում… »:

Այսպես, կրկին վանելով իրենից ճշմարտությունն ու խաղաղու-

թյուն փնտրելով`, Միքայելն ամեն օր ներշնչում էր իրեն, որ խճճված

ռեբուսն ինքն է ստեղծել իր գլխում: Շուտո´վ, շա՜տ շուտով, մտա-

ծում էր նա, այդ ռեբուսն իր լուծումը կգտնի, կանհետանա այնպես

անակընկալ, ինչպես որ անսպասելիորեն հայտնվել է…

Հավանաբար կաթվածից բնազդաբար պաշտպանվելու միջոց էր,

որ նա դեպքերն այնպես էր դերձակի պես կտրում, ձևում, որ օրվա

վերջում քիչ թե շատ խաղաղված, Նունեի տարօրինակ վարքին ար-

դարացումներ ու բացատրություններ գտած`, շտապում էր տուն:

Տորքն ու Նունեն ընդառաջ էին շտապում… Նրանց հարազատ դեմ-

քերը տեսնելով, Միքայելը վերջնականապես զինաթափ էր լինում և

համոզվում, որ այո´, ինքը չափից դուրս շատ է մոլորվել իր ենթադ-

րություններում:

Այսօր, չնայած արդեն գործի վերջն էր`, բայց Միքայելին դեռևս չէր

հաջողվել կարգավորել գլխում տիրող խառնաշփոթը: Նրա մտքից

դուրս չէր գալիս, որ նախորդ գիշեր, անտեսելով իր հորդորները, թե

քնել է անհրաժեշտ`, Նունեն ողջ գիշեր աչք չէր փակել ու սևեռուն

նայել էր առաստաղին: Հետո լուսաբացին վեր էր կացել ու կարծես

առաստաղից հրահանգ ստացած`, լվացքի համար նախատեսված

շորերը նետել էր աղբատար խողովակի մեջ…

Վարպետ Անդրանիկը սովորույթի համաձայն անխոս մոտեցավ,

Միքայելի գրպանից լուցկի հանեց ու ծխախոտ վառեց:

Տեսնես վարպետն ինչպիսի՞ն է իր տանը, մտածեց Միքայելը, նա

արդյոք բախվու՞մ է իր կնոջ հետ… Երևի`միայն կիրակի օրերին, երբ

կնոջն ասում է. - « Չպրծա՞վ էս անտեր կիրակին »: Նրա կինն էլ երևի

պատասխանում է. - « Եթե ձեռքերդ քոր են գալիս`մսաղացը նորո-

գիր, դնջացիր… Արդեն նորոգե՞լ ես… Այդ ե՞րբ հասցրիր »:

Մեկը մյուսի ետևից հաստոցները լռեցին: Կարծես թե`վերջ աշ-

խատանքային օրվան: Շատերն արդեն օճառվում են:

Քիչ անց բոլորը, բացի Միքայելից ու վարպետ Անդրանիկից`, գնա-

ցին:

Page 91: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

91

Վարպետը, որը սիրում էր ամենավերջում մեն-մենակ ու երկար-

բարակ լվացվել, դիմեց Միքայելին.

-Տեսնում եմ` տուն գնալու միտք չունես:

-Կիսատ մնացած մի հարմարանք կա, ուզում եմ ավարտին հաս-

ցընել, - պատասխանեց Միքայելը:

-Օգնությունս պե՞տք է, մնա՞մ, - պատրաստակամորեն հարցրեց

վարպետը, որի բերանում ծխախոտը սկսեց աշխույժ թռիչքներ

գործել:

-Չէ´, հոգնած կլինես… Գնա´:

-Ինձ հոգնել չկա´: Հիմա ետ կգամ: Գնամ պահակների մոտից

զանգեմ, կնոջս զգուշացնեմ ու վերադառնամ:

- - -

Բավականին ուշ էր, երբ Միքայելը տուն հասավ: Նունեն չկարո-

ղացավ թթվածության քողի տակ թաքցնել նրան տեսնելու ուրախու-

թյունը:

-Ու՞ր էիր, ինչու՞ այսքան ուշացար:

-Գործ կար, - սառնարանի դուռը բացելով արձագանքեց Միքա-

յելը:

-Գարեջրիդ կեսը խմել եմ, - մեղանչեց Նունեն, - այդպես եմ քեզ

պատժել ուշանալուդ համար…

Միքայելը մի շնչով դատարկեց շշի տակ մնացած գարեջուրն ու

աչքի պոչով զննեց Նունեին: « Նույն դեմքն է, նույն հայացքը, զու՜ր եմ

երևակայությանս զոռ տվել … », հասցրեց մտածել նա:

Մի պահ տագնապները ցրվեցին, կարծես թե` դրանք չէին էլ եղել:

« Լա՜վն է Նունեն », մտածեց նա, ուզեց այդ մասին բարձրաձայն

ասել, բայց դեռ սպասեց: Կարծես թե Նունեի մտքին կարևոր բան

կար, որն ուզում էր հայտնել, բայց դեռ չէր հաջողացրել…

Մինչ Միքայելը հարմար տեղ փնտրեց հեռուստացույցի առջև

նստելու համար`, Նունեն երեխայի պես պտտվեց նրա ետևից: Չէր

հասցրել նստել, երբ նա խոսեց.

-Դու չե՞ս նկատում, որ ես առաջվանը չեմ ու վերջերս շատ եմ

փոխվել:

« Սկսվե՜ց… », ահով մտածեց Միքայելն ու կրկին սրությամբ գի-

տակցեց, թե ինչպիսի դժվարին ռեբուսի առջև է հայտնվել: Ակնհայտ

էր, որ Նունեն իր փոփոխված սանրվածքի մասին չէր խոսում:

-Դե ասա´, հետդ ի՞նչ է կատարվում, - նա թեթևակի ցնցեց Նունեի

ուսերը:

Page 92: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

92

Այդպիսի պահերին Նունեն սովորաբար արտասվում էր: Բայց

արցունքներ դեռ չկային ու չէին նշմարվում: Նրա աչքերը հիմա սառ-

նորեն ժպտում էին ու այդ հանգամանքն էլ ավելի էր անհանգստաց-

նում Միքայելին. « Մի՞թե այս մի քանի օրում Նունեի ջղերը վերջնա-

կանապես քայքայվել են ու ամեն ինչ անշրջելի է դարձել »: Բայց ո ՜չ,

ահա´, վերջապե՜ս… Միքայելը զգաց, թե ինչպես Նունեի մատները

սեղմեցին իր թևը:

Ցավեցնելու աստիճան պինդ սեղմելով`, Նունեն արտասվեց: Նրա

աչքերը կարմրեցին ու պատվեցին անծանոթ մշուշով: Ցածրաձայն ու

կցկտուր նա շարադրեց.

-Չեմ ուզում քեզ ստել… Չեմ կարող քեզանից թաքցնել… Չեմ

ուզում քեզ բարկացնել… Չեմ ուզում քեզ ցավ պատճառել… Բայց`

իմացի´ր, որ ես պարբերաբար հայտնվում եմ մի հետաքրքիր աշ-

խարհում, որտեղից երբեմն դժվարությամբ եմ դուրս պրծնում… Ան-

կեղծ ասած`չեմ էլ ուզում դուրս պրծնել… Այդ աշխարհը կլանում է

ինձ: Գիտե´մ, դրանից անգործունյա եմ դառնում, անտեսում ու ար-

համարհում եմ ընդունված նորմերը, բարձիթողի եմ մատնում տան

գործերը, ձեր խնամքը… Բայց միևնույն է, այդ աշխարհից պոկ գալն

իմ ուժերից վե´ր է… Տե՜ս, տե՜ս, ահա´ նա… Այս ծերուկը, որը հիմա

նստած է սեղանի ծայրին, միանգամայն անվնաս է ու չափազանց

հետաքրքրաշարժ բաներից է խոսում… Բայց դու չե՜ս տեսնում, դու

կու՜յր ես…

Միքայելի մարմնով սարսուռ անցավ: Նա ակամա նայեց սեղանի

ծայրին ու թևը կամացուկ ազատեց Նունեի աքցաններից: Ասես ծոծ-

Page 93: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

93

րակից դանակահարված, նա ընկավ աթոռին: Երբեմն, մտածեց նա,

մեռնելուց դժվար` միայն ապրելը կարող է լինել…

Նունեն տագնապով ավարտին հասցրեց իր ասելիքը.

-Այդպես էլ գիտեի, որ կբարկանաս… Բայց եթե չփորձես ինձ հաս-

կանալ`, ապա սա վաղ թե ուշ կկործանի մեր ընտանիքը: Ես չեմ

ուզում քեզ կորցնել… Լսու՞մ ես: Բայց հետագայում ինչ էլ որ լինի`,

ներիր ինձ…

Միքայելը չէր լսում նրան: Հիմա նա վերհիշում էր ամիսներ առաջ

աղբի միջից հայտնաբերած իրենց ոսկյա զարդեղենի մասին, որոնք

ենթադրել էր, թե պատահաբար էին այնտեղ հայտնվել… Հիշում էր

նաև այլ միջադեպերի մասին, որոնց ժամանակին շատ կարևորու-

թյուն չէր տվել, բայց հիմա`դրանք սկսեց միանգամայն այլ կերպ լու-

սաբանել:

Հանկարծ`պատի ետևում վերսկսվեց կրծողների շարժն ու լսվեց

Միքայելին ծանոթ ղրթղրթոցը, որի ձայնը ջրում լողալ չիմացողին

նետված փրկօղակի պես`շեղեց Նունեի ուշադրությունը: Նա հաճույ-

քով փոխեց խոսակցության նյութը.

-Այս ի՞նչ ձայներ են:

-Առնետներ են, - անփույթ պատասխանեց Միքայելը, այլևս անհե-

թեթ համարելով թաքցնել նրանց ներկայության փաստը:

Կարծես ճշմարտության ժամն էր…

-Ի՞նչ առնետներ, - փրկօղակից կառչելով հարցրեց Նունեն:

-Մեր առնետներն են, - օգնելով, որ Նունեն ամուր բռնվի փրկօղա-

կից`մտահոգ պատասխանեց Միքայելը: - Լա´վ, բավական է աչքե-

րիցդ ջրհեղեղ թափես:

-Ջրհեղե՜ղ… - լացի միջից ծիծաղեց Նունեն ու աղմուկով քիթը վեր

քաշեց:

Վե´րջ: Ուրեմն փրկօղակը նրան բարեհաջող ափ հասցրեց ու ար-

դեն ոտքերի տակ ամուր հող զգաց… Միքայելը նրա թաց դեմքը սեղ-

մեց իր ուսին: Մի՞թե դավադիր ճակատագիրը հենց իր ընտանիքն է

հարվածի թիրախ ընտրել… Մի՞թե ստիպված են լինելու հոգեբույժի

դիմել… « Տե՜ր Աստված, աղերսագին մտածեց նա, միայն թե ո´չ այդ

բանը… »:

Նա հպանցիկ նայեց Նունեի դեմքին: Մոտ օրերս հանգստյան տուն

կգնան ու նա կվերագտնի իրեն, կվերականգնի տեղի տված նյար-

դերը… Իսկ Տորքը՞… Այդ օրերին Տորքը հաճույքով կմնա Աշխենի

խնամքին, նրանք իրար հետ լեզու են գտել: Այդպիսով ամեն ինչ

կկարգավորվի: « Ի՞նչ եմ գլուխս մտցրել. հոգեբու՜յժ, բժի՜շկ… Մեկն

էլ լինի, նրանց բուժի »: Թեթևություն զգալով իր վճռից, Միքայելն

Page 94: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

94

ասաց.

-Մի քանի օրից հանգստյան տուն կգնանք, իսկ վաղը`անպայման,

մի սրբավայր ենք գնում:

-Երեքո´վ… - հավանություն տվեց Նունեն: - Վաղու՜ց մոմ չենք վա-

ռել:

Շատ դեպքերում մարդը տկար արարած է: Նրա ուսերն ու կամքը

պատրաստ չեն կրելու այնպիսի ծանրություն, որը թեթևացնելու լը-

ծակը ոչ թե իր ձեռքերում, այլ երկնքում է գտնվում: Այդ պատճառով

էլ` Միքայելը կրկին նախընտրեց խույս տալ իրողության աչքերի մեջ

ուղիղ նայելուց և կույր ձևացավ: Այդպես ավելի հեշտ ու տանելի էր :

Թուլությա՞ն, թե ուժի նշան էր երբեմն կույր ձևանալը… Ուղեղու՞մ,

թե սրտում էր ծնվում ինքնապաշտպանական այդ բնազդը:

Չգիտե´ր:

Չգիտեր ու այդ պատճառով, թե ուղեղին, թե սրտին կույրի մուգ

ակնոցներ հագցրեց: Թո՜ղ թվա, թե ոչինչ էլ չի պատահել: Թո՜ղ թվա,

թե սրբավայրում մոմեր վառելով իր ռեբուսը լուծում կգտնի… Հետո,

շա՜տ հետո, երբ Նունեն կվերագտնի իրեն, երբ իր անօգնական փոք-

րիկը կմեծանա`, միայն այդ ժամանակ ինքը կբացի իր աչքերն ու

կպոկոտի այս վերքի կեղևը, կփորձի ամեն բան հասկանալ: Այնժամ

էական չի լինի. կսպիանա՞ հետագայում այդ վերքը, թե ոչ… Բայց դա

հետո´, ո՜չ հիմա:

-Զարմանալի պատկերներ էի տեսնում… - շարունակեց անկեղծա-

նալ Նունեն…

Նա սկսեց ներկայացնել, պատմել այն հետաքրքիր աշխարհի մա-

սին, որի մեջ ինքը հայտնվել էր: Թվում էր, թե Միքայելը լսում է

նրան, բայց դա բոլորովին էլ այդպես չէր: Նա հիմա փորփրելու

ցանկություն չուներ: Հիմա`, ապրած կյանքի մի մեծ շրջան, կոմայի

մեջ հայտնված տեսիլքի պես արագորեն սլանում էր նրա աչքերի

առջևով:

Ուշադրություն պահանջելով, Նունեն ցնցեց Միքայելի ուսն ու

կրկնեց իր վերջին միտքը.

-Չե՞ս լսում: Ասում եմ`քո աչքերն էլ էին վերջերս շատ փոխված…

Ստո´պ: Միքայելի դեմքին տարակուսանքի ու զայրույթի նշաններ

հայտնվեցին: Կոման կարծես թե ընդհատվեց: Նա հիմա կուզենար,

որ Նունեն լռեր կամ ուրիշ, փուչ կանանց պես բամբասեր որևէ

մեկից… Կուզենար, որ նա պատմեր իր սիրած շրթներկի առավելու-

թյուններից… Թող բողոքեր վերելակի վատ աշխատանքից…

Ոչ մի արտառոց ռեբուս էլ գոյություն չունի, հասկացավ Միքայելը:

Նունեն մի´շտ է այսպիսին եղել… Նույնիսկ այն ժամանակ, տաս

Page 95: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

95

տարի առաջ, երբ իր թևի ժամացույցը խփել էր հատակին ու փշրել…

Բոլորն էլ ,,փշեր’’ ունեն, բայց իր ,,փշերը’’ Նունեի արտասովոր տա-

ղանդի շնորհիվ էին ի հայտ գալիս…

Ջանալով թույլ չտալ կոպտություն, նա մի կողմ հրեց Նունեին:

Փորձեց հեռուստացույց միացնել: Փակելով նրա ճանապարհը`, Նու-

նեն ցցվեց հեռուստացույցի առջև ու նորից աքցանեց նրա թևը: Հիմա

նա ավելի ուժեղ սեղմեց մատները, այնպես ուժեղ, որ Միքայելը

մտածեց. « Որտեղի՞ց նրան այսքան ուժ »:

Երբ Նունեն կրկին խոսեց, Միքայելին թվաց, թե նա կարիք ունի

համախոհի, որին ուզում է ծանոթացնել սեղանի ծայրին նստած ան-

տեսանելի ծերուկի հետ… Կույրի մուգ ակնոցները փշուր-փշուր

եղան Միքայելի ներսում: Զայրույթից պայթե՞լ, թե պարզապես դուռը

շրխկացնելով հեռանալ… Թող գրողի ծո´ցը կորչեն սերն էլ, տարի-

ների կապվածությունն էլ:

Հապա Տո՜րքը…

Չէ´, դուռը չի կարելի աղմուկով շրխկացնել, քնա՜ծ է փոքրիկը:

Կտրուկ շարժումով ծխախոտի տուփը հայտնվեց Միքայելի գըր-

պանում: Հերթը լուցկու տուփինն էր…

Հանկարծ`, խուճապի մատնված Նունեի տաք շնչառությունը հա-

սավ նրա դեմքին: Միքայելը կրկին հայտնվեց աքցանների մեջ:

Նունեն սկսեց տաք համբույրներ տեղալ նրա դեմքին…

- - -

Առավոտյան, լույսը դեռ կարգին չբացված` Միքայելը ոտքի վրա

էր: Կույրի մուգ ակնոցները հիմնովին մշրված էին… Դրանց բեկոր-

ները ներսից բզկտում էին նրա հոգին, թույլ չտալով որևէ բան անել

կամ կամենալ:

Նա գլուխը կախեց սառը ջրի հոսանքի տակ և ափսոսաց, որ այն չի

կարող քշել, տանել, ազատել իրեն արդեն լուծումը գտած ճակա-

տագրական ռեբուսի կապանքներից:

Մի պահ նա մտաբերեց տարիներ առաջ այն օրը, երբ փորձում էր

համարձակություն հավաքելով սեր խոստովանել ու հասկանալ, թե

ինչու են շատերը չորացած ծաղիկը թաշկինակով ծրարել, ծոցում

պահել, հասակ առել, ծերացել`, բայց լռել ու չեն խոստովանել…

Նա դռան ճեղքից նայեց քնած Տորքին ու Նունեին: Ձեռքը դրեց

ճմլվող սրտին ու քթի տակ մրմնջաց.

-Այսուհետ`քո կյանքը հոգևարքի է նմանվելու, ուր երազանքնե-

Page 96: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

96

րիդ համար այլևս տեղ չկա: Այսուհետ`մինչև Տորքի մեծանալը, դու

մեռնելու իրավունք էլ չունես…

- - -

Ինչ-որ տեղ լեռներում, սրբավայր համարվող մի քարայրում, խու-

նացած, հրաշագործ խաչքարը համբուրելուց հետո` ուխտավորները

անհուն հավատքով մոմեր վառեցին:

Իսկ`…

Իսկ իր տիեզերական բարձունքներից հսկող ամենատես նորին մե-

ծություն Բեմադրիչը`այդ քարայրում մի ցեց նկատեց: Ակամայից

ողջ մնալով`, այդ ցեցն իրեն անբախտ հռչակեց այն պահին, երբ նրա

անմիտ ցեղակիցներն անձնուրացորեն նետվեցին դեպի մոմերից

տարածվող լույսն ու իրեն հերթ չտալով, հանգցրին թրթռացող

կրակները…

1992թ.

Անցնող մի քանի տարիները չափազանց ծանր հաջորդեցին իրար:

Ազգամիջյան խնդիրներով հղի բռնապետություն էր փլուզվում, եր-

կիրը վերածվում էր մեծ ու փոքր պատերազմների թատերաբեմի:

Թվում էր, թե ժամանակի մեջ տեղի ունեցող իրադարձությունները

լոթարգիական քնում հայտնված տևական ու վատ երազներ էին…

Նոստրադամուսյան կռահումներն էին սկսել հաճախակի հիշվել,

,,հրաշագործ’’ կաշպիրովսկիներն ու չումակներն էին բազմացել…

Կործանիչ երկրաշարժ էր պատուհասվել…

Արցախը պատերազմի կռվախնձոր էր դարձել…

Ցուրտ ձմեռներն ու արհեստականորեն հոսանքազրկված Հայաս-

տանը վերադասավորել էր մարդկանց շարքերն ու յուրաքանչյուրին

իր տեղը դրել: Լկտիները բազմացել էին… Հարմարվողներն իշխում

էին… Չհարմարվողներն ատամ էին կրճտացնում`կամ հեռանում

երկիրց…

Շատերն ականջալուր նախնադարի կեռմաններում բռնաբարված

իրենց արյան կանչին ու քիմքերում նեղճակատ թալանչու զարթոնքը

զգալով`, խոնավ ու մութ տիրույթում, բորբոսի վրա խրախճանք

սարքած խավարասերների նման թե´ տռփեցին, թե´ տռզեցին…

Այդպիսի ինքնահավաններն իրենց առանձնահատուկ կեցվածքի

շնորհիվ`սկսել էին հեռվից նշմարվել:

Իսկ`…

Page 97: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

97

Իսկ նախնյաց զուլալ արյան կրողները, թշնամուն ծնկի բերած

այրերը, խավարի դեմ ըմբոստացածները կամ թիկունքից զարկվե-

ցին կամ էլ`սրտի կաթվածից գնացին…

Գարունները, երբ վառարան չմտած ծառերի բողբոջները սկսում

էին պայթել`, անցած ձմեռների սարսափները տեսած հատուկենտ

չոր տերևներ դեռ շարունակում էին թրթռալ ամենավերին ճյուղե-

րին…

Մնացածները, խույս տալով նույն բախտին արժանանալուց`, ամեն

գնով հասցրել էին տերևաթափ լինել, մշրվել, փոշիանալ, ներծծվել

երկրի ընդերքը կամ էլ` քշվել, տարվել դեպի օտար ափեր ու օվկիա-

նոսներ…

- - -

Համալսարանի հեռակա բաժինն ավարտելուց առաջ` Միքայելը

,,Աուդի’’ մակնիշի մեքենա գնեց: Հիմա`այն, փոշու մեջ կորած կանգ-

նած էր Աշխենի տան պատուհանի տակ:

-Լվանալ է պետք, - մեքենային նայելով ասաց Միքայելը:

-Իրո´ք, - հաստատեց Աշխենն ու հարցրեց. - Իսկ ավարտական

քննություններիդ լա՞վ ես պատրաստվել:

-Լավ պատրաստվել`. նշանակում է ժամանակին կաշառել քննա-

կան հանձնաժողովի անդամներին: Պատկերացրու, քննություն

հանձնողների մեջ կան այնպիսիները, որոնք սեփական ազգանունը

գրելիս մեկ-երկու տառասխալ են թույլ տալիս…

Միքայելը մոտեցավ դռանը:

- Դե լավ, գնալուս ժամանակն է, - ասաց նա: - Եթե նորից առևտուր

անելու կարիք ունենաս, առանց տատանվելու զանգահարիր:

-Շնորհակալ եմ օգնությանդ համար, - ասաց Աշխենը: - Իմ կողմից

բարևիր Նունեին ու համբուրիր Տորքին:

Չնայած ճակատագրի դառը հարվածներին`Աշխենը զարմանա-

լիորեն պահպանել էր կենսախնդությունն ու լավատեսությունը: Կի-

թառի վրա նրա կատարումները, նուրբ ասեղնագործությունները,

պատրաստած թխվածքները, բուրավետ սուրճն ու անմիջական զը-

րույցները` մեծ բավականություն էին պատճառում Միքայելին: Նրա

ստեղծած աշխարհը անապատում գտնվող օազիս էր հիշեցնում Մի-

քայելին…

Գոհ իրենից, որ կարողացել էր ժամանակ հատկացնել Աշխենի

համար շուկայից գնումներ կատարելու համար`, Միքայելը տուն վե-

րադարձավ:

Page 98: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

98

- - -

Տորքը հատակին ինչ-որ խաղով էր տարված, իսկ Նունեն ձևաց-

րեց, թե կլանված է ընթերցանության մեջ: Միքայելը տեղավորվեց

հեռուստացույցի առջև ու մտածեց. « Մեծագույն հրաշք կլիներ, եթե

մարդ կարողանար կյանքը զրոյից սկսել »:

Պատերազմի մասին ֆիլմ էին ցուցադրում: Գերմանացի ֆաշիստ-

ները նեղում էին ռուսներին: Վիրավորները ցավից ոռնում էին:

Թվում էր, թե արյունը դուրս է հորդելու էկրանից…

Միքայելը երկմտության մեջ էր հայտնվել: Իրավաբանականի վը-

կայականը շուտով նոր հեռանկարներ էր բացելու նրա առաջ: Չնա-

յած շուրջը տիրող համատարած գործազրկությանը`, շնորհիվ իր

բարձրակարգ խառատային հմտությունների, նա վերջին շրջանում

մեծ գումարներ էր վաստակել: Այդ գումարները թույլ էին տալիս

կամ փոխել անհաջող թաղամասն ու բնակարանը, կամ էլ`

,,վճարել’’ դատախազության ոլորտում մի փափուկ աթոռի տիրա-

նալու համար: Նա հակված էր վերջին տարբերակն ընտրելուն, որը

սակայն`թանկարժեք կոստյումներ, փողկապներ ու վերնաշապիկ-

ներ ունենալու անհրաժեշտություն էր ենթադրում: Բացի դա`, այդ

ամենը մշտապես մաքուր ու հարդարված կրելու անհրաժեշտու-

թյուն էր լինելու: Այդ հարցում պա՜րզ է, Նունեն չի աջակցի իրեն…

Խոհարարական արվեստը սերտելուց հետո, որը Միքայելի մոտ

սահմանափակվում էր սուրճ եփելով ու ձվածեղ պատրաստելով`,

նա ստիպված էր յուրացնելու նաև արդուկելու բարդ հմտությունը:

Սա դեռ խնդրի մի կողմն էր: Մյուս կողմից`նա լավ գիտեր, որ

դատախազության հոտած համակարգում աշխատող մեծամիտ ու

հաստավիզ այրերը չոր պաքսիմատներով, տնից բերած խաշած

ձվերով կամ հոտդոգերով չէին սնվում… Նրանց հետ ամենօրյա

,,հաց ուտելուն’’ հավասարը հավասարի իրավունքով մասնակցելու

ազատությունը իր գրպանում մշտապես առկա կլորիկ գումար-

ներով էին պայմանավորված լինելու: Առանց խիղճն ու հոգին

սատանային վաճառելու, արդյոք կարո՞ղ էր երկար ժամանակ ոտք

գցել դրանց նմանների հետ…

Հանկարծ Տորքը, որը թողնելով խաղը հայտնվեց Միքայելի թիկուն-

քում, հեռուստաէկրանին նայելով հարցրեց.

-Ինչու՞ են ,,մերոնց’’ սպանում, հը՞:

Ասես հայտնագործելով երկրորդ համաշխարհայինի ծագման

պատճառը, Միքայելը պատասխանեց.

-Որովհետև`տղա´ս, ,,մերոնք’’ քո պես եղունգները կրծոտելու

Page 99: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

99

վատ սովորություն ունեն:

Առանց էկրանից կտրվելու Միքայելը թիկունքով զգաց, թե ինչպես

որդու դեմքին խորամանկ ժպիտ հայտնվեց:

- - -

Ֆիլմի ավարտից հետո հայր ու որդի գնացին զբոսնելու պուրա-

կում: Ոտքի տակ ընկնելով Տորքը հարցեր էր տեղում…

-Սա ի՞նչ կրակ է:

-Հավերժական կրակ է:

-Բայց ինչու՞ են վառել:

-Պատերազմում զոհվածների հիշատակի համար:

Տորքը գլուխն անցնող մի աղջնակի կողմ շրջեց ու լեզու ցույց տվեց

նրան: Միքայելը կռացավ, անձեռոցիկով սրբեց որդու քիթն ու ամ-

րացրեց նրա կոշիկների թուլացած կապերը:

-Տղաս, նասկիներդ թա՜րս ես հագել, - ասաց նա ու մի կերպ որ-

սաց Տորքի թափառող հայացքը: - Մեծ տղա ես արդեն, լսու՞մ ես,

առանց այն էլ`աշխարը թարս է:

Միքայելը ժպիտով հիշեց տարիներ առաջ իրեն ուղղված հոր

նույն խոսքերը: Ասես`նոր ըմբռնեց դրանց իմաստը:

« Իրո´ք, մտածեց նա, մարդու ներդրած ջանքերը զուր են երջանիկ

լինելու համար: Մարդը ցանկանում, պայքարում է, սակայն բախտը

վճռում, տնօրինում է… Երջանկությունն ամեն մարդու խելքի բանը

չի: Այն ընտրյալների մենաշնորհն է, ջութակ նվագելու պես դժվար

արվեստ է, որով քչերն են օժտված »:

-Կարոտել եմ հոպարիս, համ էլ`տատիկ, պապիկիս… - ասաց

Տորքը:

Միքայելն ինքն էլ կարոտել էր նրանց, բայց համբերում էր մինչև

համալսարանից ավարտական վկայականի ստանալը, որը մի լավ

քեֆ անելու, հարազատներին ուրախացնելու առիթ կդառնար:

Դե, իսկ գյուղ գնալիս`Նունեն իհարկե չէր ցանկանա իրենց ըն-

կերակցել:

Նա խորշում էր գյուղից:

Եվ` ընդհանրապես…

Նորից ծանրություն իջավ Միքայելի սրտին: Նա քնքշորեն շոյեց

որդու գլուխը:

-Տղա´ս, երեք օրից կգնանք գյուղ, նրանց տեսության:

-Ուռռա՜…ա՜…

Page 100: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

100

- - -

Երեք օր անց, երբ գյուղ գնացին`Տորքը տարերքի մեջ էր:

Նա չէր նկատում փայտաշեն զուգարանի անհարմարությունները,

լամպի լույսի տակ անցկացրած երեկոների տաղտուկը, խախուտ

սեղան-աթոռների ճռռոցները, տատ ու պապի ափերին գոյացած

կոշտուկները և նրանց դեմքներին հայտնված խոր կնճիռները…

Դռնապահ շունը, որը Տորքին թույլ էր տալիս հեծնել իրեն`, ան-

սահման բերկրանք էր պատճառում նրան: Կչկչան հավերը, վան-

դակներում վխտացող ճագարները, ծաղիկների հոտից խենթացած

մեղուների բզզոցը… այս ամենը Տորքին մոռացնել էին տվել աշ-

խարհում ամեն բան:

Զննելով ծնողների թորշոմած դեմքերը Միքայելը մտմտում էր.

կյանքը հրաշալի բան է, բայց նաև` շատ տխուր:

Միաժամանակ մտաբերելով, թախծելով Նունեի մասին, որի հետ

իրենց կյանքն արդեն վերածվել էր փլատակների`, նա նաև հար-

ցախեղդ էր լինում. « Ինչու՞ հիվանդությունն ու մահը իշխանություն

ունեն երկրի ու մարդկանց վրա… »:

- - -

Մեկ տարի անց Տորքը սկսեց դպրոց հաճախել…

Միքայելն արդեն դատախազությունում աշխատանքի էր տեղա-

վորվել, երբ հարմար ձևով փոխանակեց իրենց բնակարանը…

Նունեին ու Տորքին այնտեղ բնակեցնելով, ինքն իր համար առան-

ձին բնակարան վարձեց…

Հիացած չլինելով հանգամանքների նման դասավորությունից, բայց

նախընտրելով նրանց մասին հոգալ հեռվից`, Միքայելը մտածում

էր. « Սա լավագույն լուծումն է: Այս կերպ Տորքը հեռու կմնա իմ ու

Նունեի միջև ընթացող սառը պատերազմին ականատես լինելուց»:

Աշխարհագրական անառիկ դիրք ունեցող Շուշիի ազատագրման

համար`հինգ հարյուր մահապարտներ էին անհրաժեշտ:

Ի զարմանք զինապարտության առումով արտոնյալ կարգավիճա-

կում գտնվող իր կոլեգաների`, Միքայելը զորագրվեց խենթ կամա-

Page 101: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

101

վորների այդ ջոկատին ու մեկնեց արցախյան պատերազմին մաս-

նակցելու:

Ճիշտ է, Շուշին փառքով գրավվեց, բայց զոհվել`այնուամենայնիվ,

Միքայելին չվիճակվեց. մահը չէր սիրում, շրջանցում էր իրեն արհա-

մարհողներին: Սակայն մահը մեկ անգամ ընդհուպ մոտեցավ, շնչեց

նրա ռունգների մեջ ու ստիպեց անդառնալիության սարսուռը գի-

տակցելով, կառչել կյանքից…

Հետագայում, երբ վերքերն ապաքինվել էին ու նա դուրս գրվեց

զինվորական հոսպիտալից, ադեն կայուն զինադադար էր հաստատ-

վել:

Որպես հաղթանակած պատերազմի թոհ ու բոհով անցած աշխա-

տակից, Միքայելը պաշտոնի բարձրացում ստացավ…

Պահպանելով կապը երբեմնի մարտական ընկերներից լոռեցի

Վահանի հետ`, նրանք երբեմն հանդիպում էին իրենցից մեկնումեկի

տանը: Այդ հանդիպումներն ավարտվում էին լուսադեմին :

Հուշերի գիրկն ընկած, նրանք արշալույսը դիմավորում էին բերնե-

բերան լցված մոխրամանների ու դատարկ օղու շշերի ընկերակ-

ցությամբ…

- - -

Հարմար տեղ ընտրելով Թարթառ գետի ափին`, մազակալած դեմ-

քերով երկու զինյալ ազատամարտիկներ թաքնվեցին թփուտներում:

Նրանցից մեկը հեռադիտակն աչքերին մոտեցրեց:

Առջևում փռված գյուղը ազերիները կրակի էին տվել: Կծվահամ

տարածելով տանիքները դեռ մխում էին:

-Միքո´, էս գյուղը Լևոնարխը չի՞, - հարցրեց հեռադիտակով նայո-

ղը:

-Չգիտե´մ Վահան, - չոր պատասխանեց Միքայելը, - մենք բավա-

կանին շեղվել ենք ճամփից: Հապա կռացի´ր ու հեռադիտակն ինձ

տուր: Իրավունք չունենք բացահայտվելու, մոռացել ե՞ս, որ լեզու գե-

րելու առաջադրանք ունենք:

-Լա´վ, լա´վ, մի բարկացիր, - ժպտալով կռացավ Վահանն ու ան-

ցավ ռուսերենի. – Ահա´, я ниже травы и тише вады, գո՞հ ես:

-Պա՜հո, ռուսերեն էլ գիտե՞ս, - ձախից աջ զննելով արձագանքեց

Միքայելն ու հանկարծ սառեց:

-Ի՞նչ կա, ի՞նչ տեսար, - ընկերոջ դեմքի տագնապը կարդալով

լրջացավ Վահանը :

-Ե՜ս ձեր մերը, - ատամ կրճտացրեց Միքայելը: - Ա´ռ, ի´նքդ նա-

Page 102: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

102

յիր: Էն բեռնատարի առջև կանգնածներին տեսնու՞մ ես:

-Հա´, տեսա, - հեռադիտակն աչքերին մոտեցնելով պատասխա-

նեց Վահանը: - Վա՜խ, ես ձե´ր: Գերված հայի ընտանիք է. պառավ

մարդ ու կնիկ են, իրենց երկու թոռների հետ:

-Ո՜նց չեն հասցրել ժամանակին փախչել, փրկվել…

Գերված ծերունին ու նրա պառավը թևերը կտրած թխսկաններ էին

հիշեցնում: Անհնազանդ երեխեքին մոտիկ պահելու համար նրանք

թոռից թոռ էին քայլում ու շեղակի նայում իրենց գլխին պահակ

կարգված ազերի զինվորին:

-Յոթից տաս տարեկան երեխեք են, Միքո´: Փոքրն աղջիկ է, մեծը

տղա:

-Սրանք որ գյուղը կրակի են տվել, ուրեմն`բավարար ուժեր չունեն

այստեղ հաստատվելու, - մրմնջաց Միքայելը: - Սրանց միայն թա-

լանն է մտահոգում:

-Հա, էդպես էլ կա: Հրե´ն, աճապարում են: Բեռնատարները ավա-

րով բարձելուց հետո կհեռանան: Միքո ջան… բա էս խեղճերի վերջն

ի՞նչ է լինելու:

-Վահա´ն… Էլ չսկսե´ս… Մենք երկուսով ոչինչ չենք կարող անել,

ազերիները վխտում են գյուղում: Եթե նույնիսկ հաջողվի գերիների

գլխին կարգած պահակին ու բեռնատարի վարորդին շարքից հա-

նել` միևնույն է, երեխեքի ու ալևորների հետ հեռու չենք փախչի: Մեզ

կհետապնդե´ն, կհասնե´ն:

-Ախր` կսպանեն նրանց:

-Որ սպանեին`, մինչև հիմա կսպանեին: Բորենիների այս ոհմակի

համար հենց այնպես սպանելը լիարժեք խրախճանքի համար բա-

վարար չի: Սրանք թալանն ավարտելուց հետո, իրենց հիվանդ

երևակայությամբ զվարճալի տեսարան են հորինելու:

-Կամ էլ`իրենց հետ կտանեն ու հետագայում նրանց համար գըլ-

խագին կպահանջեն, - ասաց Վահանն ու մի պահ երկմտելուց հետո

խելահեղություն բարձրաձայնեց, ինքն էլ չհավատալով դրա իրա-

գործելիությանը. - Միքո´, իսկ եթե հենց բեռնատարով էլ նրանց

փախցնե՞նք:

-Դե իհա՜րկե, - հեգնեց Միքայելը, - բեռնատարի վարորդին էլ

հետներս գերի, որպես լեզու կտանենք: Էդպե´ս է, չէ՞ Վահան եղ-

բայր: Չէ´, դու ինձանից`առավել խելառն ես:

- - -

Մինչև արևի մայր մտնելը նրանք անշտապ վերջ տվեցին ուտե-

լիքի իրենց պաշարին: Գրեթե չէին խոսում: Երկուսի համար էլ իրենց

Page 103: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

103

անելիքը պարզ էր:

Թարթառի ափամերձ ճանապարհին խոշոր տրամաչափի խողո-

վակներ էին շարված: Դրանք խորհրդային ժամանակներից, բարձի-

թողի մատնված շինարարական աշխատանքներից էին մնացել:

Մարդ կարող էր առանց մեջքը կորելու`, դրանց մեջ հասակով մեկ

կանգնել: Իրենց խելահեղ ծրագիրն իրագործելու համար նրանք

որոշել էին խողովակից խողովակ աննկատ առաջ ընթանալ և քայլ

առ քայլ մոտենալ գերյալներին…

Չնայած մտքներին դրածը խելահեղություն էր, բայց այլընտրանք

չունեին:

Նախքան աղջամուղջի թանձրանալը սպասել էր պետք:

Միքայելը հաճախակի նայում էր գերված աղջնակի կողմը, որը

պլաստիրինե սալիկից ինչ-որ բան էր ծեփում և հիշում, թե ինչ

բավականությամբ էր Տորքի համար տոնավաճառից պայուսակ ու

գրենական պիտույքներ ընտրում…

Ափի մեջ քողարկելով ծխախոտից առկայծող կրակի լույսը, Վա-

հանը ծխում էր… Նա աչքի պոչով հետևեց, թե ինչպես նիրհի մեջ

հայտնված Միքայելը գլուխը հակեց իր ուսին:

- - -

Երբ ոտք դրեցին վերջին խողովակի մեջ, Վահանը հանկարծ բռնեց

Միքայելի բազուկը: Նա գլխով գերյալների կողմը ցույց տվեց ու

մրմնջաց.

-Տե´ս, բիձեն մեզ նկատեց:

-Տեսնում եմ: Նա գլխի է ընկել, որ մենք յուրայիններ ենք, - ցածրա-

ձայն արձագանքեց Միքայելն ու ցուցամատը բերանին տանելով,

հեռվից հորդորեց ալևորին. « Շը՜…շշշ »:

Ի զարմանք նրանց, փոխանակ ալևորը անհոգ ձևանալով չմատ-

ներ իրենց ծածուկ առաջխաղացումը`, նա սկսեց ձեռքերն օդում

թափահարելով ինչ-որ բան հասկացնել: Հետո` ափերով գլուխը բըռ-

նեց ու կծկվեց… Դրան անմիջապես հաջորդեցին խողովակ ներ-

խուժած երկու հովվաշների հաչոցներն ու ազերիների գոռոցները…

Թիկունքից սրընթաց գրոհող հենց այդ շների մասին էլ փորձում էր

հասկացնել խեղճ ալևորը: Նա բռունցքները սեղմած ականատես

եղավ, թե ինչպես, նախքան շներն իրենց զոհերին կհասնեին`, ան-

կանոն կրակահերթերից խոցված, երկու ազատամարտիկներն էլ

տապալվեցին…

Համոզվելով, որ պատասխան կրակ չկա, ազերիները խողովակի

Page 104: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

104

երկու ծայրերից մոտեցան ընկածներին:

Հովվաշներից մեկը, Միքայելի ծնկին ընկած`հևում էր, վերջին

շունչը փչելով: Ազերիներից մեկն անվնաս մնացած շանը մի կողմ

քշեց ու ընկածների զենքերը վերցրեց: Մյուսը ստուգեց Միքայելի ու

Վահանի զարկերակները:

-Ողջ են, - քրթմնջաց սա ու զինակիցների թիկունքից ձայնեց բեռ-

նատարի մոտ հայտնված իր հրամանատարին. – Միրզո´, դեռ

շնչում են: Ի՞նչ անեմ, սատկացնե՞մ:

Ի պատասխան`Միրզոն անշտապ ծխախոտ վառեց: Մոտեցավ

ալևոր բիձուն : Գլուխն այնքան մոտեցրեց վերջինիս, որ նրանց

քթները գրեթե քսվեցին իրար: Այդ ակնթարթին միմիայն հայն ու

թուրքը գիտեին իրենց համր երկխոսության բովանդակությունը:

Թուրքը կարծես ասում էր. « Աչքե´րդ գյաու՜ր… Խոնարհի´ր աչ-

քերդ », իսկ ալևորն իր ողջ կեցվածքով լուռ հիշեցնում էր. « Ողոր-

մելի՜ թուրք, դու հիմա միայն իմ կյանքն ես տնորինում, ուրիշ ոչի´նչ

ավելի »:

Միրզոն հոգնեց համառ հայի աչքերի մեջ սևեռուն նայելուց: Դի-

վային ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Շարժվեց թոռներին փարված

պառավի կողմը: Փորձեց շոյել աղջնակի շեկ մազերը: Սա խույս

տվեց ու դեմքը մխրճեց տատու թևատակի մեջ…

-Բայրա´մ, - ծղրտաց Միրզոն, - սրանց բոլորին քշեք էդ խողովակի

մեջ:

Դեմքի կամազուրկ արտահայտությամբ`Բայրամը գլուխը դուրս

ցցեց խողովակից:

-Որպես ի՞նչ, - հարցրեց նա, - բա` հետներս չենք տանելու՞, սրանք

իրենց քաշով մեկ ոսկի արժեն իրենց հայրենակիցների համար:

-Սրանց հետներս քարշ տալը ավելորդ գլխացավանք է: Բեռնված

բեռնատարներով է պետք զբաղվել, - ստրատեգի դեր ստանձնեց

Միրզոն: - Հրամա´նս կատարիր:

-Էդ դեպքում, կոկորդները չկտրե՞մ պրծնի, գնա… - Բայրամն իր

այդ առաջարկությունն արեց ղասաբի անհոգությամբ:

-Խե՜ղճ Բայրամ, էդքանն է՞ երևակայությունդ: Դրանով նրանց

միայն լավություն արած կլինես… Հետևիր, որ հոսանքալարեր հաս-

ցընեն այստեղ:

-Ի՞նչ ես որոշել, - ջանասեր աշակերտի հայացքով`շնչակտուր

հարցրեց Բայրամը:

-Կարգադրիր, որ հոսանքի շարժական ագրեգատն ու երկաթի

կտորներ մոտեցնեն այստեղ:

-Ղուրբա´նդ լինեմ, մտքիդ դրել ես`սրանց տոկի տալով գյոռբա-

Page 105: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

105

գյոռ անե՞լ:

-Չէ´, առավոտյան էս գյուղի շրջակա բարձունքներում մերոնք հե-

նակետեր են տեղադրելու: Հայերի ոտքը շուտով կտրվելու է էս կող-

մերից, գլխի չես ընկնու՞մ, մեր փոխարեն արևն իր անելիքը կանի:

Քաղցը, ծարավը, սրանց սեփական մեզի գարշահոտն ու էդ սատկած

շան նեխահոտը շուտով կանեն իրենց սև գործը…

Մինչ Բայրամի բութ դեմքը գնալով էլ ավելի էր ընդարձակվում

ժպիտից`, Միրզոն փորձեց հրճվանքի գագաթնակետին հասցնել

նրան ու մարգարեացավ ավարտելով իր խոսքը.

-Իսկ դու կարդաշ, երբ թոռան տեր դառնաս`, նրան կդնես չոքերիդ

ու հիշելու, պատմելու բան կունենաս… Հա´յդե, արագացրու´:

Սթափվելով` Բայրամը շուրջը նայեց: Գլխի նշանով մի քանի զին-

վոր կանչեց:

-Էս չորսին քշեք խողովակի մեջ, - կրքոտ գոռաց նա ու ոգևորված

գործի անցավ: - Երկաթի կտորնե´ր բերեք, արմատուրանե´ր բերեք:

-Շտապի´ր, - հիշեցրեց Միրզոն, - կես ժամից շարժվում ենք:

-Խողովակը երկու կողմերից վանդակաճաղերով փակե´լ, - ճչաց

Բայրամը, - էնպես փակեք, որ արանքից կատու էլ չանցնի:

- - -

Մխացող գյուղն անէանում էր թանձրացող մթան մեջ: Վառվում

էին միայն շարասյուն կազմած թալանով լի բեռնատարների լուսար-

ձակները:

Առաջապահ բեռնատարի խցում նստած, Միրզոն միացրեց ռա-

դիոկապը:

-Հե՜յ, Բայրա´մ, ի՞նչ եղաք… Ուշանում եք, չոքել եք նամազի՞…

-Արդեն վերջացրինք, - խշշոցի միջից հնչեց Բայրամի պատաս-

խանը: - Գալիս ենք:

Ստուգելով վանդակաճաղի ամրությունը, Բայրամը ջուր խմեց

պլաստիկ շշից: Չարախնդալով`նա կիսադատարկ շիշը կանգնեցրեց

մի քարի վրա, հետո թքեց աշխարհից երկաթե վանդակով բաժան-

ված հայերի ուղղությամբ ու հեռացավ:

Երբ բեռնատարները տեղից պոկվեցին, երեխաները մեկը մյուսի

ետևից, ձեն-ձենի տալով սկսեցին լացել…

Անթափանց խավարի մեջ խարխափելով`զառամյալ ամուսինները

մոտեցան ընկած ազատամարտիկներին:

Գլխաշորը բռի մեջ հավաքելով, պառավը հերթով շոյեց ընկածնե-

րի դեմքերը…

Page 106: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

106

Միքայելն ասես այրվեց այդ հպումից: Նա տենդագին աջ ու ձախ

թափահարեց գլուխը: Այդ հպումը կարծես խանգարեց, ընդհատեց

նրա սքանչելի երազի ընթացքը, երազ`որի ավարտն այնքա՜ն գրա-

վիչ ու ցանկալի էր թվում նրան:

-Թողեք ինձ… - խույս տալով պառավի ափից, զառանցագին ար-

տաբերեց նա ու արմունկների վրա հենվելով, գլուխն անգիտակից

վեր հանեց: «- Միքայե´լ, - հանկարծ հստակորեն հնչեց նրա ականջ-

ներում. նորին մեծություն Բեմադրիչն էր… - Միքայել, մի´ դիմադ-

րիր այդ հպումին: Միևնույն է, քեզ վիճակված չէ մեռնել հիմա: Մահը

երբեմն երանություն է քո նմանների համար… Դու դեռ ճանապարհ

ունես անցնելու… Դու դեռ պետք է սովորես դողալ կյանքիդ վրա ու

կառչել նրանից, կառչել այնպես` որ թեկուզ մեկ վարկյանով, ուզե-

նաս երկարաձգել քեզ հատկացված ժամանակը »:

Մինչ պառավը տարված էր վիրավորներով, ծերունին արձակեց իր

կոշիկի կապերն ու ասաց.

-Գառներ ջան, վրաներդ ինչքան թել ու թելացու կա` հանե´ք, պա-

րան ենք գործելու: - Արու թոռանը մոտ քաշելով` նա անհամբեր

հարցրեց. - Էն հորըդ սարքած պարսատիկը մոտդ է՞, գառը´ս:

-Մոտս է պապի, - գրպանից պարսատիկը դուրս քաշելով պատաս-

խանեց թոռը:

-Դե պինդ պահիր: Թող լույսը բարով բացվի`, դա մեզ փրկելու է:

Հեռվում ընկած մի ծանր մուրճ եմ տեսել: Պետք է թել ու կեռիկով,

պարսատիկիդ օգնությամբ`, էդ մուրճը մեզ մոտեցնենք…

Ռուսաստանում, Ելցինի իշխանության գլուխ գալուց հետո, Վլա-

դիմիրի մարզային խորհրդի ընտրությունների ժամանակ`Տոլիկը և

թաղային այլ հեղինակություններ ակտիվորեն ներգրավվեցին ընտ-

րական մրցապայքարում…

Այն բանից հետո, երբ Տոլիկի կողմից առաջարկված մի քանի

կարևոր նկատառումներ տվեցին իրենց դրական արդյունքներն ու

վճռորոշ ձայների մի խոշոր խմբաքանակ ապահովեցին նրա պաշտ-

պանած թեկնածուի օգտին, վերջինս իր տարած հաղթանակի կա-

պակցությամբ բանկետ կազմակերպեց: Նա չմոռացավ խայտաբղետ

ու բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ առաջարկել, որ բոլորը

հոտնկայս խմեն Տոլիկի կենացը… Տոլիկի համար այդ պահը շրջա-

Page 107: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

107

դարձային նշանակություն ունեցավ:

Շռնդալից հաջողությունները որքան անսպասելի էին, նույնքան էլ

բնական ընդունվեցին Տոլիկի կողմից: Նրա համար անսովորն ու

անբնականը միայն իր անվան լրիվ ձևով կիրառմանն ընտելանալն

էր… Այդ խնդիրը դեռևս հաղթահարման փուլում էր, երբ նա հեռա-

խոսով կապնվեց հեռավոր Հայաստան ու Լեռնիկի հետ խոսելիս քիչ

մնաց ասեր. «Ողջու´յն, քեզ հետ խոսում է Անատոլի Միխայլիչը…»:

Ինչևէ, նա Լեռնիկից տեղեկացավ, որ վերջինս առայժմ չի պատ-

րաստվում մեկնել Ռուսաստան, սակայն համառորեն պնդեց, որ ըն-

կերն իրեն որևէ հաշվեհամար թելադրի:

Մեկ օր անց, այդ հաշվեհամարին` Տոլիկն իր կողմից մի ու կլորիկ

գումար փոխանցեց:

- - -

Ավելորդ հիշաչարությունից զուրկ լինելով`Տոլիկն իր նախկին եր-

կու բանտակիցներին, շիկահեր Բորյային ու ճաղատ Կոստյային

պատահական հանդիպման արդյունքում, լավություն անելու նպա-

տակով ընդունեց աշխատանքի:

Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ, այդ մասին տեղեկանա-

լով`Լեռնիկը ոչ միայն չողջունեց ընկերոջ ինքնաբուխ այդ քայլը,

այլև`զգոնությունը կրկնապատկելու կոչ արեց: « Լավ գինին`, ասաց

նա, կարող է քացախ դառնալ, բայց քացախից գինի չի´ ստացվում »:

Չնայած Լեռնիկի նախազգուշացմանը`սկզբում ամեն ինչ լավ էր

ընթանում, շիկահերն ու ճաղատը կարծես թե չէին չարաշահում

Տոլիկի վստահությունը: Սակայն, ինչպես հետագայում Տոլիկն ինքն

էլ համոզվեց, իրո´ք, կարմիր կովը երբեք իր կաշին չի փոխում…

Տեղեկանալով շիկահերի ու ճաղատի մանր-մունր հափշտակու-

թյունների մասին, Տոլիկը նախքան նրանց աշխատանքից հեռաց-

նելը, որպես պատիժ`յուրաքանչյուրից քառանիշ թվով գումար պա-

հանջեց: Ճիշտ ժամանակին վճարելով պատժագումարը, շիկահերն

ու ճաղատը թեթևացած շունչ քաշեցին. իրենց հայտնի հանցավոր

աշխարհի օրենքներով`ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջանալ:

Դրանից երկու ամիս էր անցել…

- - -

Արդեն մի քանի օր էր ինչ դավադրաբար շիկահերն ու ճաղատը

քնձռոտ մի ,,Մոսկվիչով’’ ծածուկ հետևում էին Տոլիկին…

Տունդարձի ճանապարհին, կարևոր գործնական հեռախոսազանգ

Page 108: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

108

ստանալով`Տոլիկը մեքենան կանգնեցրեց Կլյազմայի ափին ու իջավ

ղեկից:

Լիակատար ազատության մեջ խոսել-վերջացնելուց հետո, մինչ

բջջային հեռախոսը կտեղավորվեր նրա գրպանում`շիկահեր Բոր-

յայի ատրճանակից արձակած գնդակը լռվեց նրա կրծքավանդակի

մատոսկրերի արանքում…

Տոլիկն անօգնական ծնկի իջավ: Անզոր լինելով որևէ դիմադրու-

թյուն ցույց տալու`նա զգաց, թե ինչպես նախկին բանտակիցներն իր

վրայից հանեցին պարանոցի շղթան, ամուսնական մատանին ու

դրամապանակը:

Ավելորդ աղմուկից խուսափելով և երկրորդ գնդակն արձակելու

փոխարեն`, սրիկաները նրա ոտքերից բռնած մի քանի մետր քարշ

տվեցին մինչև գետի բերանն ու պատրաստվեցին ջուրը նետել:

-Սպասի´ր, - խզված ձայնով գոչեց ճաղատն ու ձեռքը խոթեց Տո-

լիկի գրպանը:

-Ի՞նչ պատահեց, - գողունի հայացքով ամայի փողոցը զննեց շի-

կահերը:

-Առանձնատան բանալինե´րը… Սրա կնոջ հետ զվարճանալ եմ

ուզում, համ էլ`տանը եղած արժեքները ձեռք կգցենք :

Այս խոսքերը կիսամեռ Տոլիկի գիտակցությանը հասնելով, նրա-

նից մի վերջին բացականչություն կորզեցին:

-Օ՜լյա… - ասես վերահաս մահացու վտանգից կնոջը նախազգու-

Page 109: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

109

շացնելու համար բղավեց նա ու զգաց, թե ինչպես խուճապի մատ-

նըված սրիկաներն աճապարեցին իր մարմինը Կլյազմայի ջրերի մեջ

նետել:

Գետը կուլ տվեց նրա վիրավոր մարմինն ու մի քանի անգամ

գլխապտույտ ոլորեց իր հորձանուտում: Տարերքի դեմ պայքարի ան-

օգուտ ճիգեր գործադրելով`Տոլիկը սոսկումով պատրաստվեց մահն

ընդունելուն…

Մտաբերեց Աստծուն:

Նրա մտքում հստակորեն գծագրվեց հայրական օջախը, մոր կող-

մից առանձնահատուկ հոգածությամբ խնամվող տան աջ անկյունը,

ուր ձեռագործ սփռոցի վրա, մշտապես խորհրդավոր լռություն պահ-

պանելով` դրված էր միջնադարյան փայտաշեն սրբապատկերը…

Հանկարծ նրա դեմքը դաղվեց, զարկվելով մի մատ հաստությամբ

մամռակալած մետաղալարի, որից ամուր կառչելով`ակամա վեր-

սկըսեց դիմադրելու ջանքերը… Երբ մի կերպ ազատվեց խանգարող

կոշիկներից ու գլուխը դուրս հանեց ջրից`, սրիկաներն արդեն հե-

ռացել էին:

- - -

Օլյան ափով սեղմեց հարվածից կարմրած աչքը, բացուխուփ արեց

ցավացող ծնոտն ու լեզվով թրջեց պատռված շրթունքը: Սավանի

եզրը մոտ քաշելով`նա ծածկեց իր մերկությունն ու անվնաս աչքով

հետևեց լկտի, անպատիժ վարքագծով անկոչ հյուրերին: Սրանք

մոտեցան Տոլիկի համար նախատեսված ընթրիքի սեղանին և սկսե-

ցին օգտվել:

Իր գցած սեղանների ախորժաբեր տեսքի համար` Օլյան ամեն

երեկո ամուսնու հաճոյախոսություններին էր արժանանում…

-Տեսնու՞մ ես, - օղի կոնծելով չարախնդաց կատաղի տեսքով շի-

կահերը, - մեծապատիվ ամուսինդ, Անատոլի Միխայլիչը`չկարողա-

ցավ պաշտպանել քեզ: Իսկ դու սպառնում էիր. « Ամուսնուս ձեռքից

չե՜ք պրծնի »:

-Քո այդ հեղինակավոր ու կարևոր ամուսինը հիմա Կլյազմայի

ձկներին է կերակրում, - հեգնեց ճաղատը:

Արժանանալով ընկերոջ շեղ հայացքին, ճաղատը զղջաց, որ ժա-

մանակից շուտ բերանբացություն արեց: Իրենք զրկվեցին տան

արժեքներին տիրանալու համար մանևրելու հնարավորությունից:

-Քաչալ շու´ն, շտապեցիր, - նախատեց շիկահերն ու բերնեբերան

լցրեց բաժակները: - Միշտ էլ`կտրելու լեզու ես ունեցել:

Մեղքն ընդունելով, ճաղատը երես առածի պես ցուցադրեց իր լե-

Page 110: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

110

զուն ու կծոտեց այն, իբր`այդ կերպ պատժեց ինքն իրեն:

Լսելով, թե Տոլիկի հետ ինչպես են վարվել, Օլյայի աչքերից ար-

ցունքի առվակներ վազեցին:

-Տոլի´կ, ա՜խ իմ թանկագին Տոլիկ… - մղկտաց նա:

Մի պահ շիկահերը դադարեց ծամելն ու արդարանալու լկտի

փորձ արեց.

-Նա ի´նքն ընտրեց իր ճակատագիրը, արդեն մի քանի անգամ

կանգնելով մեր ճանապարհին: Էդպես չի՞, քաչալ:

-Էդպես է, - հայացքը չկտրելով շքեղ կահույքից, հաստատեց ճա-

ղատը: - Եթե նա ժամանակին ճիշտ ընտրեր իր ընկերներին, եթե

քիթը վեր չտնկեր ու մեզ չնեղացներ`, ապա կրծքին գնդակ չէր ստա-

նա:

Սրիկաներն անմեղ հայացքներով միաժամանակ այնպես թոթվե-

ցին ուսերով, ասես դեռ պետք է պարգևատրություն էլ ստանային

իրենց արածի համար:

Հիմա, կատարվածի մասին կցկտուր պատկերացում կազմելով`

Օլյայի հեծկլտոցը փոխվեց անբնական ոռնոցի: Չնայած նա գիտակ-

ցեց իր մոտալուտ վախճանը, այնուամենայնիվ մղկտացող սրտից

դուրս մղեց սարսափն ու փոխարենը վրեժխնդիր լինելու զգացում

ունեցավ: Նա գրեթե համոզված էր, որ եթե Տոլիկի հետ կատարվածի

մասին իմացած լիներ քիչ առաջ, այն պահին, երբ այս սրիկաները

լղոզվել էին իր մարմնին`, ապա նրանց հետ ոչ թե պայքարի մեջ

կմտներ պոկ գալու համար, այլ ընդհակառակը, ի´նքը կփաթաթվեր

նրանցից գոնե մեկի պարանոցին ու ատամներով կպատառոտեր

կոկորդը…

Կասկած չունենալով, որ սրիկաները հեռանալուց առաջ իրեն ողջ

չեն թողնելու`, նա զրուցելու զգուշավոր փորձ արեց.

-Իսկ ի՞նչ է, դուք ամուսնուս վաղու՞ց էիք ճանաչում: - Օլյան իր

հարցն այնպիսի տոնով հնչեցրեց, որ թվաց, թե մթնոլորտը լիցքա-

թափ եղավ ու սրիկաներն էլ իրենց մեղքերին թողություն ստացան…

-Դե`… չհաշված բանտում միասին անցկացրած մի քանի ամիս-

ները, - քմծիծաղով պատասխանեց շիկահերը, - մոտ մեկ տարի նա

մեր բո՜սն էր:

-Ես քեզանից մեկ ամիս ավել եմ նրա հետ բանտում անցկացրել… -

ասես ընկերոջից շոշափելի առավելություն ձեռք բերելով, հպար-

տորեն կուրծքը ծեծեց ճաղատը:

Օլյան թևերն արագորեն մտցրեց խալաթի մեջ ու վրայից գոտին

կապ գցեց: Իր արածը փոքրիկ նվաճում համարելով`նա շարունա-

կեց հարցեր տալ.

Page 111: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

111

-Հետո՞… Եվ ինչ եղավ այնուհետև՞:

Ճաղատը, որն այնպես էր սեղանից օգտվում, ասես մի քանի օր

ուտելիքի երես չէր տեսել`բացատրեց.

-Այնուհետև՞: Այնուհետև քո ժլատ ամուսինը, չնչին գողության, մի

քանի մանր-մունր ապրանքի համար մեզ հեռացրեց աշխատան-

քից… Եվ դեռ ստիպեց, որ հազարապատիկ ավելին վճարենք դրա

համար:

Շատախոս ընկերոջ վրա բարկացած`, շիկահերը դժգույն տեսք

ընդունեց: Նա բռունցքը ուժգին խփեց սեղանին ու սաստելով նրան,

պահանջեց.

-Հերի´ք է սա մեզ հարցաքննի, դատարանում չենք: Գործի´ ան-

ցանք:

-Իրավացի ես, - ծղրտաց ճաղատն ու գլուխը խոթեց շիկահերի

քիթը : - Մեկ էլ լցրու և գործի անցնենք:

Այդ պահին`Օլյան հանկարծ դիվային ծիծաղ արձակեց: Ինքն էլ

չիմանալով, թե հաջորդ վարկյանին ինչ պետք է ձեռնարկի, գյուտ

արածի պես, առանց աչք թարթելու ասաց.

-Ես ձեր այդ պատմությանը քաջ ծանոթ եմ, Տոլիկը մանրամաս-

նորեն պատմել էր այդ միջադեպի մասին…

Գրեթե միաբերան, բայց անթաքույց հետաքրքրությամբ, սրիկա-

ները հարցրին.

-Հետո՞ ինչ:

Օլյան մտքում տոնեց հերթական փոքրիկ նվաճումը: Տեսնելով, որ

իրեն հաջողվեց շարժել սրիկաների հետաքրքրությունը`նա առանց

քողարկելու ատելությունը, հաղթականորեն եզրափակեց իր հորի-

նած սուտը.

-Հետո այն`ողորմելի տականքներ, որ ձեզանից մեկը մատնել էր

մյուսին, չարախոսել… հույս ունենալով այդ կերպ էժան պրծնել և

խուսափել իր բաժին պատժագումարը Տոլիկին վճարելուց:

Լսելով ինչ-որ մատնության մասին`շիկահերը չափազանց հե-

տաքրքրված մոտեցավ Օլյային: Ուսի վրայից շեղակի, կասկա-

ծանքով նայեց ճաղատին ու հարցրեց.

-Հապա՞, հապա՞… Հետաքրքի՜ր է: Ուրեմն`ասում ես. մեզանից

մեկը մատնե՞լ էր մյուսին…

Օլյայի աչքից չվրիպեց, թե նա ինչպես աննկատ շոշափեց ատըր-

ճանակը, ասես`նախկինում ճաղատին կասկածելու հիմքեր էր ունե-

ցել և հիմա դրանում համոզվելու ապացույցներ էր գտնելու:

Պառակտման սերմը նետված էր և կարող էր արդյունավետ գոր-

ծել… « Կարծես թե`ստացվե´ց », մտածեց Օլյան:

Page 112: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

112

Երբ արդեն շիկահերն ընդհուպ մոտեցել էր Օլյային, առանձնու-

թյան մեջ հայտնված ճաղատը մոտ վազեց ու կատաղի հոխորտաց.

-Ինչե՞ր ես դուրս տալիս, շա´ն քած… Ի՞նչ մատնություն, ի՞նչ

բան… - Այդ ասելուց հետո նա շրջվեց ընկերոջ կողմն ու իր նկատ-

մամբ կասկածներ ունենալու համար`, բացատրություն պահանջող

աքլորի կեցվածք ընդունեց: - Հը´, ի՞նչ կա, ինչու՞ ես այդպես նայում

վրաս: Չլինի՞ էս խորամանկ քածի նետած խայծը կուլ տվիր: Ես`ինձ

թույլ չտվեցի քո վրա կասկածելու, իսկ դու՞…

Մի պահ լռություն տիրեց, ճաղատը թևերը պարզած պատասխա-

նի էր սպասում: Նրա կեցվածքը համոզիչ էր: Շիկահերը նահանջեց:

Խոսակցության նյութը փոխելով`նա դիմեց Օլյային.

-Լա´վ: Հնարավոր է քեզ ողջ թողնենք, եթե ինքդ մեջտեղ բերես

տանը պահված փողերն ու ոսկեղենը:

Համոզվելով, որ խոսակցության նյութը փոխվեց`, ճաղատն ինքնա-

գոհ մոտեցավ սեղանին: Որպես քիչ առաջվա կրած բարոյական

վնասի փոխհատուցում`ինքն իրեն օղի լցրեց:

-Ի՞նչ կասես, - շիկահերը ցնցեց Օլյայի ուսը, - ուզու՞մ ես ապրել:

-Կորեք գրողի ծո´ցը, - իր ծրագիրը տապալված համարելով նե-

տեց Օլյան: Վստահ, որ ամեն դեպքում իրեն ողջ չեն թողնելու`նա

սիրտը դատարկեց անեծքների սոսկալի տարափ տեղալով. – Անիծ-

յա´լ լինեք: Երկուսդ էլ դժոխքի բաժին դառնա´ք…

Ճաղատն ասես հենց դրան էր սպասում: Մոտ վազեց: Մի կողմ

հրեց շիկահերին ու գետին տապալեց Օլյային: Սկսեց անխնա հար-

վածներ տեղալ:

Շիկահերը տաքացած ընկերոջը մի կողմ քաշեց միայն իր ծխախո-

տը վառելուց հետո: Դժկամությամբ պոկ գալով գետնամած կնոջից,

ճաղատը սուլելով անցավ տան անկյունները քչփորելուն:

Մի կերպ բացուխուփ անելով արյան մեջ կորած շրթունքները, Օլ-

յան ինչ-որ բան քրթմնջաց: Շիկահերը խոնարհվեց, ծուխը բաց թո-

ղեց նրա դեմքին ու ականջը կիպ մոտեցրեց:

-Նորի´ց կրկնիր, - պահանջեց նա, - ասածներիցդ բան չհասկացա:

Հեռվում ճաղատի ուշադրությունը լարվեց: Ընդմիջելով սուլելն ու

ձևացնելով, թե կլանված է դարակների խորքը տնտղելով, նա փոր-

ձեց թիկունքով որսալ այն, ինչը պատրաստվում էր կնոջից դուրս

կորզել ընկերը:

Շուրթերի վրայից արյունը լիզելով, Օլյան կցկտուր արտաբերեց.

-Տոլիկը… Այն ժամանակ Տոլիկն ինձ ասաց, որ…

Լարված հետաքրքրության մեջ պահելով շիկահերին`, Օլյան դի-

տավորյալ անավարտ թողեց իր խոսքը: Նա ինքն էլ չգիտեր, թե ինչ

Page 113: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

113

շարունակություն հորինի: « Ճաղա´տը… Պետք է սրան ասել, որ ճա-

ղատն է մատնիչը », փայլատակեց Օլյայի մտքում ու նախքան կրկին

կխոսեր`, այտուցված կոպերի ճեղքից նկատեց, թե ինչպես ճաղատը

ճանկեց խոհանոցային դանակն ու ցատկեց իրենց կողմ: « Ահա և`

վերջս եկավ… », հասցրեց անցնել Օլյայի մտքով:

Հաջորդ ակնթարթին շիկահերը, որը գաղտնիքը դուրս կորզելու

ակնկալիքով դեռ հակված էր Օլյայի վրա`, հանկարծ խուլ տնքաց ու

փլվեց հատակին: Խոհանոցային դանակը, մինչև բռնակը`մխրճված

էր նրա թիակների միջև…

Հարվածը հասցնելուց հետո ճաղատը լիաթոք շունչ քաշեց. ասես`

գլխին կուտակված մութ ամպեր էր քշել: Շնչառությունը տեղը բերե-

լով, նա բացականչեց.

-Բա ի՜նչ, սպասեի, որ էս քածին հավատալով`դու´ ինձ խփեի՞ր:

Խորխը լեզվի ծայրին կուտակելով, նա թքեց շիկահերի վրա, սա-

կայն հենց նույն պահին էլ`սփրթնած քար կտրեց: Մարող հայացքը

ջղաձգելով, շիկահերը գոտկատեղի մոտ պահած ատրճանակն ուղ-

ղեց նրա վրա: Ձգանը քաշելու համար փորձեց հավաքել վերջին

ուժերը…

Ափն առաջ պարզելով և այդ կերպ փորձելով թաքնվել, պաշտ-

պանվել ատրճանակից`, ճաղատը ետ ընկրկեց: Հնչեց կրակոցի ձայ-

նը… Գնդակից այլանդակված քունքով` նա սկզբում փլվեց աթոռին,

ապա գլորվեց հատակին:

Գրեթե նույն պահին, վրա հասած լռության մեջ, պարտեզի կող-

մից`հուսակտուր մի ճիչ լսվեց.

-Օլյա ՜…

- - -

Ամբողջովին ցեխի ու արյան մեջ կորած`Տոլիկը մի կերպ հասել էր

պարտեզում գտնվող տաղավարին: Լսելով կրակոցի ձայնը, նա կար-

ծեց, թե Օլյային գնդակահարեցին:

Հուսահատ բացականչեց, ուժասպառ ծնկեց ու սկսեց ողբալ կնոջ

կորստյան մտքի վրա:

-Աստված իմ, Տոլիկ, Տոլյա՜… - թույլ ու խռպոտաձայն արձագան-

քեց Օլյան և սողաց դեպի պարտեզի կողմը:

Սակայն հաշվի առնելով, որ ամուսինը հրազենից վիրավորված

է`, թեքվեց դեպի հեռախոսը : Շնչակտուր հավաքեց շտապ օգնու-

թյան համարը: Հավերժության չափ երկար թվացող վարկյանների

ընթացքում, մինչ հեռախոսի ծայրին կպատասխանեին`, նա բազ-

միցս շշնջաց.

Page 114: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

114

-Դեռ ամեն ինչ կորած չէ… Ո՜ղջ է սիրելիս…

Հեռախոսով խոսելուց հետո`նորից սողաց դեպի պարտեզի կողմը:

Երբ Տոլիկը հայտնվեց նրա տեսադաշտում`, Օլյան ժպտաց ար-

ցունքների միջից ու թախանձեց.

-Դիմացիր թանկագինս, բժիշկները ճանապարհին են:

Գիտակցությունը կորցնելու ընթացքում Տոլիկը լուռ հետևում էր

ժպտալով դեպի իրեն սողացող Օլյային, որի խոշտանգված դեմքը,

այդ ժպիտից`ամբողջովին ծամածռվում էր…

- - -

Շտապ օգնության և ոստիկանության մեքենաները ժամանեցին

գրեթե միաժամանակ:

Քրեական հետախուզության փորձառու պետը, Բաուլինը հայաց-

քով ուղեկցեց պատգարակով տեղափոխվող Օլյային ու մոտեցավ

Տոլիկի վրա խոնարհված բժշկին:

-Ի՞նչ կասեք, - հարցրեց նա, - կապրի՞:

-Կարծում եմ վերքը մահացու չէ, - պատասխանեց բժիշկը: - Բարե-

բախտաբար գնդակը դեմ է առել ոսկրի: Անհրաժեշտ է շտապ վերա-

կանգնել կորցրած արյունը…

Երբ շտապ օգնության մեքենան մեծ արագությամբ պոկվեց տե-

ղից`, Բաուլինն իր երիտասարդ օգնական Դյոմինի ուղեկցությամբ

մոտեցավ դիազննություն կատարող փորձագետներին:

Զննելով սպանվածների թևերին ու պարանոցներին դաջված զա-

նազան օձերը, սարդերն ու կարիճները`նա ծոր տվեց.

-Այո՜… Դյոմին: Տեսնու՞մ ես, դժվար չէ կռահել, թե այստեղ ով ում է

սպանել: Անհասկանալին միայն այն է, թե այդ հանճարեղ կնոջն ինչ-

պես է հաջողվել ամեն ինչ հանգեցնել հենց այսպիսի վերջաբանի:

1999թ.

Հայաստան աշխարհը ցնորված երազի մեջ էր հայտնվել: Մի քանի

շաբաթ առաջ, օրը ցերեկով`խորհրդարանն էր գնդակահարվել:

Սպանվել էին երկրի առաջին դեմքերը…

Կեսգիշերն անց էր, երբ Միքայելը դուրս եկավ դատախազության

շենքից: Նրա նոր նշանակված պետը տեղի-անտեղի խորհրդակցու-

թյուններ հրավիրելով`փորձում էր մարդկանց աչքներին թոզ փչել ու

Page 115: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

115

տպավորություն ստեղծել, թե մտահոգված է երկրի հոգսերով… Այդ

խորհրդակցությունների հիմնական նպատակը աշխատակիցների

ուղեղների լվացմանն էր ուղղված լինում: Չլինի´ թե հանկարծ`,

որևէ աշխատակցի խելքին փչի`սեփական նախաձեռնությամբ աջ ու

ձախ հարցազրույցներ բաժանի լրատվամիջոցներին… Չէ՞-որ այդ

թոկից փախած ժուռնալիստները սիրում են քիթները խոթել ամե-

նուրեք… Լվից ուղտ սարքելով`նրանք գրգռում են հասարակության

զայրույթը…

Այսօր էլ, խորհրդակցության ողջ տաղտուկի ընթացքում`Միքայե-

լը մի կերպ զսպել էր իրեն, լռություն պահպանել: Ճերմակած ափերը

զննելով`նա թախծել էր անցյալում թողած իր խառատային հաս-

տոցը, կեղտի մեջ կորած, զրահի պես փայլող իր մրոտ արտահա-

գուստը, իր պաշտպանիչ ակնոցի յուղաբծերով պատված ապակի-

ները…

Երբ նա տուն հասավ`Տորքը, որը մոր հետ արդեն վեց-յոթ տարի

էր, ինչ առանձին էին ապրում, գնացել էր: Սեղանին մի գրություն

կար ու վրան`խնձոր: Միքայելը կծեց խնձորն ու կարդաց.

« Այսօր շաբաթ էր, կարծում էի տանը կլինես: Հեռախոսդ ինչու՞ էր անջատված… Գիտեմ, որ վաղը գյուղ ես գնալու, ափսոս չեմ կարող ես էլ գալ: Մայրիկը քեզ բարևում էր: Դե`մինչ հանդիպում… Տորք »:

Գրությունը մի կողմ դնելով`Միքայելը դժկամորեն քայլեց դեպի

անկողինը: Խռովված նայեց անկողնու հարդարված մակերեսին ու

մի գիրք ճանկելով փլվեց բազկաթոռին: Հինգ-վեց թերթ ընթերցելուց

հետո տեսնելով, որ ոչինչ չի ընկալում կարդացածից`, գիրքը մի

կողմ դրեց: Լուսադեմից շուտ, ինչպես արդեն երկար տարիներ`,

քնել չհաջողվեց:

- - -

Հաջորդ օրը, խորացող անքնության դեմն առնելու մտադրու-

թյամբ`նա մասնավոր այցելության գնաց իր ծանոթ հոգեբանի տուն:

Մի քանի մտերմիկ կատակներ փոխանակելուց հետո հոգեբանը

լրջորեն մտավ իր դերի մեջ ու բավականին երկար վարեց զրույցը:

Շուտով`, ներքուստ կաշկանդված ու շփոթված Միքայելը նրա մա-

սին մտածեց. « Պարզվում է քեզանից հրաշալի հոգեառ կստացվեր »:

Իր համար էլ աննկատ`նա սկսեց տրտնջալ, որ անընդմեջ զանա-

զան ,,ինչուների’’ պատասխաններ է փնտրում… Նկարագրեց մի

քանի երազներ, որոնք այցելում էին իրեն երկար ու ձիգ գիշերների

հոգեմաշ անող ժամերից հետո, արդեն ուժասպառ վիճակներում…

Page 116: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

116

-Մանրամասն պատմի´ր երազներիցդ ամենավառը, - բազկաթոռի

մեջ ավելի խոր ընկղմվելով`արտերկրային խաղաղությամբ առա-

ջարկեց հոգեբանը:

Հանկարծ`Միքայելին թվաց, թե սենյակի գույքն ու պատերը կուլ

գնացին ամայությանն ու չքվեցին իրականության միջից: Երբ նա

սկսեց կարկամած խոսել`այնուամենայնիվ հիպնոսված նայեց իր

ոտքերի տակ, մանրահատակին…

Մանրահատակը վերածվել էր անդունդի գլխին կախված քարա-

փի… Բերանում կիսատ ծամած խոտի դառնահամ զգաց… Ինքը

հիմա փոքրաքանակ քարայծների խոշորաեղջյուր առաջնորդն էր…

Անգութ արծիվն արդեն ճանկել էր մոր կողմը փախչող ձագուկին

ու իր ավարի հետ ծանրորեն օդ էր բարձրանում…

Ինչու՞ անիծյալ արծիվը հենց իր հոտից տարավ ավարը…

Ինչու՞ հովազն էլ, արծիվն էլ գիշատիչներ են…

Ի՞նչ է զգում զոհը հոշոտվելու կարճատև վարկյանների ընթաց-

քում…

Արդյո՞ք հոգևարքի ժամանակ, երբ կտուցներն ու ժանիքները խը-

րախճանք վայելելով մարմիններ են պատառոտում, սրտերն արդեն

դադարած չեն լինում բաբախելուց…

Մի՞թե նորին մեծություն Բեմադրիչը, այլ կերպ չէր կարող փա-

րատել իր հավերժական ձանձրույթը…

Հանկարծ`նորից հայտնվեցին սենյակի գույքն ու պատերը:

-Երե´ք… Չո´րս… Հի´նգ… - խիստ մտահոգ տեսքով հաշվում էր

հոգեբանը: - Արթնացի´ր…

Page 117: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

117

Միքայելին ջուր առաջարկելուց հետո`հոգեբանն անընթեռնելի ձե-

ռագրով դեղատոմս լրացրեց:

-Գիտե´մ, - ասաց նա, - թե հիմա ինչ ես մտածում իմ մասին:

-Մի՞թե կռահել ես, - ժպտաց Միքայելը, - որ արդեն զղջացել եմ քեզ

այցելելուս համար:

-Լա´վ, կատակը մի կողմ, Մի´ք: Կարծում եմ մեր ընկերությունը

միայն կշահի, եթե քեզ անկեղծորեն ճշմարտությունն ասեմ:

-Փորձի´ր, եթե գտնում ես, թե առանց այդ ճշմարտության չեմ կա-

րող ապրել:

-Ինչպես ասում են`ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան

քաղցր սուտը:

Շփոթության մեջ հայտնվելով`Միքայելն անհամբեր ոտքի կանգ-

նեց: Ինքը չի եկել այստեղ դառը ճշմարտություններ լսելու: Ինքը

պարզապես ինչ-որ դեղահաբերի կարիք ունի գիշերները նորմալ

քնելու համար…

Դեղատոմսը գրպանը դնելով`նա ասաց.

-Եթե քաղցր չէ այդ ճշմարտությունը, ապա մի´ բարձրաձայնիր:

-Կամքը քոնն է, միայն թե նշանակածս հաբերն ընդունիր:

Շարժվելով դեպի ելքն ու փորձելով իր հերթին խաղալ հոգեբանի

ջղերի հետ`Միքայելը լուրջ տոնով հարցրեց.

-Հա´, ի դեպ: Այսօր կիրակի է… Կիրակի օրով այցելուներ ընդունե-

լու թույլատրություն ունե՞ս քաղաքապետարանից: Հարկային տես-

չությունը տեղյակ է՞ սրանից…

Կատակը նշանակետին դիպավ: Շփոթված հոգեբանը արդարա-

նալու խղճուկ փորձ արեց:

-Չե՞ս տեսնում, կատակում եմ: Խոստովանիր, որ վախեցար, - ինք-

նագոհ ժպտաց Միքայելը: - Հաշիվը հավասարվեց. ոչ ոքի, համա-

ձա՞յն ես… Դե´հ, ցտեսություն:

Դուրս գալով… ավելի ճիշտ`դուրս պրծնելով հոգեբանի մոտից,

Միքայելը սլացավ գյուղ, ծնողներին ու Լեռնիկին տեսնելու:

- - -

Կիրակին ավարտվում էր: Նայելով թևի ժամացույցին, Միքայելն

աննկատ ուղղեց փողկապը: Արդեն ուշ էր:

Մայրը չտեսնելու տվեց որդու շտապողականությունն ու նրա ափ-

սեի մեջ մի քաղցրահամ բլիթ ավելացրեց:

-Հաջորդ գալուցդ, - ասաց նա, - Տորքին անպայման հետդ կբերես:

Page 118: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

118

Միքայելը բարեհոգաբար ժպտաց մորը, համբուրեց նրա քունքը,

ծամեց բլիթն ու ոտքի կանգնեց: Միացրեց անջատած հեռախոսն ու

գրպանը նետեց: Շոյեց գամփռի գլուխը, որը մտերմաբար դունչն էր

մոտեցրել: Հորը, մորը, եղբորը, որոնց այցելում էր ամեն կիրակի,

մեկիկ-մեկիկ համբուրեց ու ափսոսաց, որ ստիպված է գնալու:

Նրա ,,Աուդին’’, քարքարոտ ճանապարհի մի կարճ տարածք հաղ-

թահարելուց հետո, բարձրացավ ասֆալտի վրա:

« Առողջությանդ հետևիր » - մտահոգ ասել էր մայրը: « Մարդկանց

խիստ չդատես » - ինչպես միշտ հիշեցրել էր հայրը: Ինքն էլ`

Լեռնիկին էր զգաստացրել, նրա ականջին ասելով. - « Մեքենադ

սկսել ես արագ վարել… »:

Դուրս գալով գյուղամիջյան ճանապարհից, Միքայելն անշտապ

ընթացավ քաղաքի ուղղությամբ: Ճանապարհն ազատ էր, կարելի էր

ավելի արագ ընթանալ, սակայն`սովորույթ չուներ:

Նա ակնապիշ նայում էր լուսարձակների ուղղությամբ փռված

ճանապարհին, որը հեռվում բարակում ու կորչում էր խավարի մեջ:

Քսան-քսանհինգ րոպեից տեղ կհասնի… Մոր դրած մրգերը կթող-

նի բեռնախցում, վաղը դրանց մի մասը կփոխանցի Տորքին: Աշխե-

նին էլ բաժին կհանի այդ բարիքից: Իսկ այսօր`… Այսօր ինքը լուսա-

մուտները բաց կթողնի ու բազմոցի վրա փռվելով`, հենց այդպես էլ

կքնի:

Այո´, քնել պետք է, որքան էլ, որ ատես այդ արարողությունը…

Վաղվա օրը պատասխանատու ու ծանր էր լինելու: Նրա վարույ-

թում գտնվող մի աղմկահարույց գործի վերաբերյալ պետը զեկուցա-

գիր էր պահանջել: Միքայելի տեսակետը վճռորոշ էր լինելու, որն

ամենայն հավանականությամբ տարբերվելու էր պետի կանխակալ

կարծիքից…

Միքայելը նեղսրտված ծխախոտ վառեց. ծանր բան էր մարդկանց

ճակատագրեր որոշող զեկուցագրեր գրելը… Հենց այդ պատճառով

էլ`նա հոգու խորքում սկսել էր ատել իր աշխատանքը: Այո՜… Երբ

շահն է պտտում աշխարհը, երբ անկուշտ է քաղաքական վերնա-

խավն ու նա է թելադրում արդարադատությանը`, ապա այդ համա-

կարգում ազնիվ սկզբունքներ բանեցնելը կամ դրանց անդավաճան

մնալը երբեմն հերոսության, իսկ հաճախ`անհեթեթության է վերած-

վում…

« Լա´վ, բավական է… Աշխատանքի մասին`աշխատանքի ժամին»,

որոշեց Միքայելն ու փորձելով մինչև վերջ վայելել աշնանային գի-

շերվա մեղմությունը, սեղմեց կողապակին իջեցնող կոճակը: Թարմ

օդի հետ`մեքենայի սրահ ներխուժեց ծղրիդների գիշերային միա-

Page 119: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

119

պաղաղ աղմուկը:

Ափով շփեց ճակատը, հետո միացրեց ռադիոընդունիչը: Եթերում

Ազնավուրի ձայնը հնչեց: Շառլը կյանքի բոհեմից էր երգում… Հրա-

շալի ինքնազգացողություն առաջացավ: Նրա գլխում ակամայից

սկսեցին միախառնվել երգի բառերը, առաջիկա զեկուցագրի հետ

կապված խնդիրները, հոր խրատն ու աստվածաշնչյան պատվրան-

ները…

Ծխախոտը վայր ընկավ նրա ձեռքից: Շոշափելով գտավ ու դուրս

նետեց:

Երաժշտությունը կլանել էր նրան: « Պետք է գնել Ազնավուրի եր-

գերի ժողովածուն… »:

Հեռվում արդեն նշմարվում էին քաղաքի լույսերը, երբ հանկարծ`

ճանապարհի կենտրոնում մի մարդ հայտնվեց: Ինչպես անամպ եր-

կընքում որոտն է ճայթում`, այնպես էլ մեքենայից խուլ դմփոցի ձայն

արձակվեց:

Միքայելը կտրուկ արգելակեց: Ետ նայեց: Ականջին վայր ընկնող

մարմնի թրըմփոց հասավ… Թրըմփոցի ձայնն ավելի ուշ մարեց,

քան խճաքարերի մեջ աղմուկով մեխվող անիվների ճռինչը լռեց:

ՄինչՄիքայելի գիտակցությանը կհասներ կատարվածը`նա ար-

դեն, ատամները սոսկումով խրել էր ստորին շրթունքի մեջ…

Գլուխը հպեց ղեկին: Շոշափելով մի կերպ անջատեց ռադիո-

ընդունիչը: Քունքերը սկսեցին պայթել լարվածությունից. « Այս ի՜նչ

պատահեց »:

Գլուխը վեր հանեց: Հայացքով ընդգրկեց առջևում տեսանելի ողջ

ճանապարհը: Ոչ մի մեքենա, ոչ մի կենդանի շունչ:

« Փախչե´լ » - անցավ նրա մտքով…

Տատանվեց մի պահ: Հաջորդ վարկյանին դուրս նետվեց մեքենա-

յից ու վազքով մոտեցավ ընկածին: Խոնարհվեց ու բարձրացրեց նրա

գլուխը: Ափերը խոնավացան արյունից…

-Գրո՜ղը տանի, - մղկտաց Միքայելը:

-Աա՜…խ, - տնքաց վիրավորը:

-Ո´ղջ ես: Փառք Աստծո… - արձագանքեց Միքայելը:

Գլուխը կորցրած`նա մի քանի անգամ ետ ու առաջ վազեց, հետո

մեքենայից վիրակապ ճանկեց:

Խոնարհվելով ընկածի վրա, հապճեպ վիրակապեց նրա գլուխը,

այնուհետև մի կերպ գրկեց նրան, հասցրեց մեքենայի մոտ ու տեղա-

վորեց առջևի նստատեղին: Նետվեց դեպի ղեկը:

,,Աուդին’’ խճաքարեիր մեջ անիվներով մի քանի պտույտ կատա-

ղի սայթաքեց, ապա թափ հավաքելով ցատկեց ասֆալտի վրա:

Page 120: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

120

Քաղաքի լույսերը, անցավ Միքայելի մտքով, հիմա այնքան էլ մոտ

չեն թվում… Տեսնես`գիշերային հերթապահող բժիշկը կարգին մաս-

նագետ կլինի՞…

Արյունոտ ձեռքերը սոսնձի պես կպչում էին ղեկին: Սոսկումը

պատել էր Միքայելին: Նա ավելի խորը սեղմեց աքսելետրատորի

ոտնակը: Շարժիչը, իր ողջ պահուստային հզորությամբ, հռնդաց:

Երբեք այսքան արագ չէր վարել մեքենան, որն հիմա ասես թռչում էր

օդով, ոչ թե սլանում ու թվում էր, թե անիվները չէին հասցնում դիպ-

չել ասֆալտին…

Առանց ճանապարհից աչքը կտրելու`, Միքայելը գլուխը մոտեց-

րեց վիրավորին ու համակ ուշադրությամբ հետևեց նրա շնչառու-

թյանը:

-Ախր`ինչպե՞ս, որտեղի՞ց հայտնվեցիր ճանապարհի հենց կենտ-

րոնում, - առանց պատասխան ակնկալելու բացականչեց նա:

Վիրավորն անհասկանալի ինչ-որ բան քրթմնջաց:

-Դիմացի´ր… Քիչ մնաց, որ հիվանդանոց հասնենք, - փորձեց քա-

ջալերել Միքայելը: - Ջուր կուզե՞ս:

Կողքինը լուռ էր: Միքայելն աստիճանաբար դանդաղեցրեց մեքե-

նայի ընթացքը:

-Գոնե մի բան ասա´, խոսի´ր…

Երբ մեքենան լրիվ արգելակեց`կողքինի գլուխը կամազուրկ ծալ-

վեց կրծքին: Թեթևակի ցնցեց թշվառի ուսերը… հետո`ամբողջ ուժով:

Այնուամենայնիվ`ստուգեց նրա զարկերակը: Ինչ-որ բան միանգա-

մից գնդվեց Միքայելի կոկորդում: Ակամա մարդասպանի դերում

հայտնվելով`, նա անջատեց շարժիչը:

-Աստված իմ, ինչու՞… - փոխված, անդրշիրիմյան ձայնով արտա-

բերեց նա, ինքն էլ չճանաչելով սեփական ձայնը:

Ծխախոտ հանեց տուփից, կպչուն մատերից պոկելով`տեղավո-

րեց բերանում: Վառեց ու խորը ներս քաշեց ծուխը: Ձեռքերի դողն

անցավ: Ոտքերի մեջ թուլություն հայտնվեց: Աչքերի առջև սկսեցին

ծանոթ ու անծանոթ դեմքեր պտտվել:

-Ինչու՞… Ինչու՞… - զայրույթով պոռթկաց նա ու հարվածներ տե-

ղաց ղեկին:

Կոկորդում գնդվածը տեղաշարժվեց, սահեց ցած: Կարծես թե`ելք

գտավ… Երկնքից հետևող ամենատես աչքից քողարկվելու հա-

մար`նա անջատեց լուսարձակները:

Դուրս եկավ մեքենայից: Ծածուկ նայեց ճանապարհի աջ ու ձախ

կողմերին…

Page 121: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

121

Միայն քաղաքի լույսերն էին քիչ հեռվում թրթռում:

Մոտեցավ անշունչ մարմնին, գրկեց ու դուրս հանեց մեքենայից:

Զգուշորեն դրեց ճամփեզրյա խճաքարերին:

Լռության մեջ ծղրիդների ձայնը սկսեց սղոցել նրա լսողությունը:

Այդ ձայնը խլացնելու՞, թե լպրծուն արյունից ձերբազատվելու հա-

մար, նա ափերն աղմուկով շփեց ճանապարհամերձ փոշու մեջ…

Կրկին համոզվելով, որ մայրուղին դատարկ է, նա նետվեց դեպի

ղեկը: Շարժիչը կրկին հզորաձայն մռնչաց: Լուսարձակները պատռե-

ցին թանձր խավարի կուրծքն ու իրենց ետևից քարշ տվեցին ,,Աու-

դիի’’ մուգ ստվերը:

- - -

Այդ գիշեր Միքայելն աթոռին նստած անցկացրեց: Միայն լուսադե-

մին, կարճատև թմբիրի մեջ հայտնվեց:

Երազում մոլեգնած խառնամբոխ տեսավ, որից սարսափած`թաք-

նըվելու փորձ էր անում:

Մինչ իրեն կհայտնաբերեին`, նրանցից պաշտպանվելու համար

արդարացումներ էր փնտրում… Երբ իրեն գտան`, վայրագ ու չար-

ադեմ հետապնդողներից մեկը գոչեց.

-Դու կու՜յր ես, կույր ու մեղավո´ր…

Նրա թիկունքում խառնամբոխը միաբերան ձայնակցեց.

-Կու՜յր է, կույր ու մեղավո´ր է…

Անմտություն համարելով արդարանալը, Միքայելը խոհեմաբար

Page 122: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

122

լռում էր: Հանկարծ`երկնակամարը լուսավորվեց ու մի տեղ այդ

լույսը խտացավ: Լույսի կենտրոնում հայտնվեց նորին մեծություն

Բեմադրիչը…

Միքայելի շուրջ օղակը սեղմելով, խառնամբոխը շարունակում էր

ֆշշալ.

-Կու՜յր ու մեղավո´ր է…

Ակնհայտ էր, որ նրանք չէին տեսնում լույսի խտացումը երկնա-

կամարում: Միքայելը մի կերպ դուրս պրծավ շրջափակումից: Նորին

մեծություն Բեմադրիչը սպասեց, մինչև նա ապահով տեղ բարձրա-

ցավ:

Այնտեղ, բարձունքի վրա`ուրիշ արարածներ էլ կային: Նրանց մեջ

էր նաև սպիտակամորուք թզուկ ծերուկը… Նունեն բռնել էր ծերուկի

ձեռքն ու ժպտում էր Միքայելին:

Սպիտակամորուք թզուկ ծերուկն իրո´ք անվնաս տեսք ուներ: Նա

իր չափսերով`այո´, հեշտությամբ կարող էր տեղավորվել աշխարհի

երեսին գոյություն ունեցող, յուրաքանչյուր մարդու տանը եղած,

ցանկացած տիպի սեղանի ծայրին…

-Նստիր մեր կողքին, դու արդեն յուրային ես, - մեղմաձայն ասաց

Նունեն: Հետո ավելացրեց. - Այստեղ բոլորն են խառնամբոխից վա-

խենում…

Սպիտակամորուք թզուկ ծերուկը գլխով հաստատեց Նունեի խոս-

քերը:

Միքայելը լուռ նստեց նրանց կողքին: Այդ պահին լույսը շա-

տըրվանի պես թափվեց նրանց գլխին:

Շլացրեց:

Կուրացրեց:

Հետո, երբ լույսի խտացումն անհետացավ երկնակամարից`, Մի-

քայելը շրջվեց այն կողմ, ուր քիչ առաջ խառնամբոխն էր ֆշշում:

Սև մոխրակույտ տեսավ միայն…

Նոր հազարամյակի շեմին, Միքայելի ծնողները, ձեն-ձենի տալով`

երկուսն էլ մեկ ամսվա ընթացքում մահացան…

Լուսահոգիների շիրիմները եղբայրներով ըստ պատշաճի բարե

կարգելուց մեկ տարի անց`, Լեռնիկը վաճառեց տնամերձ հողամա-

սի մեծ մասն ու մեկընդմիշտ մեկնեց Ռուսաստան:

Page 123: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

123

Ձեռներեցության տաղանդով օժտված Տոլիկը շոշափելի հաջողու-

թյունների էր հասել, բայց մշտապես հավատարիմ մարդկանց պա-

կաս ուներ: Նա անմիջապես Լեռնիկի տնօրինությանը հանձնեց Սի-

բիրից դեպի Եվրոպա անմշակ փայտանյութի արտահանման ու

Վլադիմիրի պահեստներից դրա վաճառքի կազմակերպման գործը:

Երկու-երեք տարվա ընթացքում Լեռնիկը հատուկ չորանոցներ

սարքեց: Շուկայի պահանջներին համապատասխան ժամանակա-

կից կահույքի արտադրամասեր հիմնեց, մանրահատակ արտադրող

ավտոմատ հոսքագծեր տեղադրեց… Շուտով լավագույն արտադ-

րանքի համար միջազգային մրցանակներ շահեցին, սկսեցին հայտ-

նըվել հեղինակավոր կատալոգների առաջին էջերում…

Կադրային վերադասավորումներ կատարեց: Իրեն հատուկ հե-

տևողականություն դրսևորելով հասավ այն բանին, որ արմատախիլ

արվեց հաճախորդների աչքին թոզ փչելու ավանդույթը, բացառվեց

թացը չորի ու անորակը որակյալի հետ առաքում կատարելու հնա-

րավորությունը:

Արդյունքում`նրան վստահված ոլորտի շահույթները երկար սպա-

սել չտվեցին և շուտով հասան ահռելի չափերի…

- - - 2004թ.

Սուրճի գավաթը գոլորշի էր արձակում Լեռնիկի գրասեղանին:

Սովորույթի համաձայն նա գլուխը հակել էր բռունցքներին և

ապարդյուն ջանում էր գործնական խնդիրների վրա կենտրոնանալ:

Անսովոր գլխապտույտ ու սրտի ծակոցներ ուներ: Սովոր չլինելով

ինքնազգացողությունից տրտնջալու, այնուամենայնիվ հիշեց, որ

շուտով իր հիսունհինգն է լրանալու:

Տխրեց… Տարիները թռել էին գլխապտույտ արագությամբ:

Միքայելին մտաբերեց… Վերջերս չէր կարողանում նրան բռնաց-

նել, հեռախոսները լռում էին: Կարոտել էր եղբորը, խոսել էր ուզում

հետը: Զգում էր, որ նրա հետ ինչ-որ բան է կատարվում, ան-

հանգստանում էր նրա համար…

Ակամա մտաբերեց չորս տարի առաջ, ծնողների շիրիմների մոտ

կայացած իրենց զրույցը… Ինքը ոտնաթաթով ուղղանկյուն գծեր էր

քաշել գերեզմանի մի անկյունում ու ասել.

-Ահա´, հենց այստեղ, նրանց ոտքերի տակ կթաղեք ինձ:

Այն ժամանակ, դեռևս պատանի Տորքը, զարմանքով հոր կողմը

նայեց ու հարցրեց.

-Էս ինչերի՞ց է խոսում հոպարը…

Page 124: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

124

Ողորմաթասերից կարմրած այտերով Մոսոն, աչքերի մեջ արցուն-

քաբեր ամպեր կուտակած`, շարունակ լռում էր: Մատների մեջ չոր

ծղոտ մշրելով Լեռնիկը շարունակել էր.

-Մեր կյանքն այնպես դասավորվեց, որ հարազատներով իրարից

հեռու մեծացանք, մշտապես կարոտելով իրար… Հիմա էլ`որոշել եմ

Ռուսաստան մեկնել: Ո՜վ գիտի, թե վերջին հանգրվանս ուր է

լինելու…

Լեռնիկի խոսքերից անակնկալի եկած`Տորքն ու Միքայելը շփոթ-

մունքի մեջ էին հայտնվել: Տորքին շեղելու համար`Լեռնիկը շրջվել

էր Մոսոյի կողմն ու ասել.

-Մոսո ջան, քո շան սատկելուց հետո տնամերձդ զրկվել է աշխու-

ժությունից: Եթե իմ պառավ գամփռին հանձնեմ քեզ, լավ կպահե՞ս:

Ձեռնափայտը բաց թողելով`Մոսոն փաթաթվել էր Լեռնիկին ու

փղձկացել բարձրաձայն…

Գլխապտույտը նորից զգացնել տվեց:

Լեռնիկը մշուշված հայացքը բարձրացրեց գրասեղանին կիտված

թղթերի կույտից ու կտրվելով հիշողություններից, կապնվեց քար-

տուղարուհու հետ.

-Անցի´ր խնդրում եմ… Սուրճին ձեռք չեմ տվել, տար`քանի դեռ չի

շրջվել սեղանիս վրա:

Նախքան Լեռնիկը կշտկեր մեջքը`սիրունատես քարտուղարուհին

ներս մտավ, անկաշկանդ ցուցադրեց իր մարմնի բարեմասնու-

թյուններն ու վերցրեց սուրճի գավաթը: Նա հասցրեց խուզարկու հա-

յացք նետել Լեռնիկի վրա և հարցրեց.

-Ձեզ վատառո՞ղջ եք զգում:

-Ճիշտն ասած`այո, - ցրված պատասխանեց Լեռնիկն ու մեկ բա-

ռով բնորոշեց. - Գերհոգնածությու´ն է:

-Այսօրվա համար նախատեսված հանդիպում չունեք, սովորակա-

նից շուտ տուն գնացեք, - փորձեց հոգատար ու խելացի երևալ քար-

տուղարուհին:

-Ինչպե՞ս… Օրացույցիս վրա նշված է, որ հույների հետ պայմանա-

վորվածություն ունենք:

-Հավանաբար ձեր ուշադրությունից վրիպել է, որ նրանք ֆաքսով

լրացուցիչ հաղորդագրություն են ուղարկել, հայտնելով իրենց հա-

մաձայնության մասին: Ձեր առաջադրած պայմաններն ընդունելով`,

նրանք խոստացել են բեռնափոխադրման իրենց բաժին կանխիկ գու-

մարով ներկայանալ հաջորդ շաբաթ:

-Իսկապե՞ս: Հը՜…մ: Իրո´ք, աչքիցս վրիպել է այդ հաղորդագրու-

թյունը, - փրկված տոնով խոստովանեց Լեռնիկը:

Page 125: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

125

Նախքան նրա մոտից հեռանալը`քարտուղարուհին չմոռացավ ու-

սերը վարպետորեն կծկելով, խորություն հաղորդել կրծքերի միջև

ընկած փոսիկին:

-Վերջին երեք շաբաթները, - սոխակի ձայնով ծլվլաց նա, - ձեզ

համար չափազանց ծանրաբեռնված էին: Նույնիսկ հանգստյան օրե-

րին եք աշխատել… Գնացեք ու մի լավ հանգստացեք:

- - -

Լեռնիկն իր մեքենան արգելակեց դարբնագործ, գեղեցիկ դար-

պասների առջև ու սեղմեց հեռակառավարման վահանակը: Դար-

պասի փեղկերը թեթևորեն բացվեցին: Աննշան թեքությունը թույլ էր

տալիս, որ մեքենան ազատորեն գլորվելով սահի և հասնի նախա-

տեսված կայանատեղին:

Շուտով մեկ տարի կլրանար, ինչ նա ձեռք էր բերել այս եռահարկ

առանձնատունը: Ճիշտ է, այն չափից դուրս մեծ էր նրա նման մե-

նակյաց մարդու համար, բայց կյանքում կրած դառնությունների դի-

մաց`, կարծես ապտակ հասցնելով ճակատագրի դեմքին, հավանել

ու անմիջապես կնքել էր առուծախի պայմանագիրը:

Վերցնելով շան համար գնված երշիկի փաթեթը, նա դուրս եկավ

մեքենայից:

Առանձնատունն ամբողջովին պարսպապատ էր, ինչը թույլ էր

տալիս շանը մշտապես արձակ պահել: Արդեն երկու տարեկան նրա

հայկական գամփռը գայլի ախորժակ ուներ, որը սիրում էր ոտքերի

տակ վտվտալով ողջունել տիրոջն ու այդ կերպ հայտնելով իր ուրա-

խությունը`, արժանանալ հյուրասիրության:

Շանը փաղաքշելու մտադրությամբ`Լեռնիկը երշիկից մի պատառ

պոկեց ու քայլեց սալարկած արահետով:

-Բողա´ր: Ու՞ր ես, Բողա´ր, - ձայն տվեց նա տեսնելով, որ շունը չի

հայտնվում:

Տարօրինակ է, ոչ մի արձագանք: Զննելով շուրջը`Լեռնիկը պը-

տտվեց տեղում:

Վերջապես, ահա´ նա, իր շու´նը, բայց`… անսովոր դիրքով, յասա-

մանի թփի տակ: Ընկա՜ծ…

Տագնապը պարուրեց Լեռնիկին: Մի պահ գլխապտույտն առավել

սրությամբ զգաց: Հետո`սթափվելով վազեց շան մոտ:

-Բողա´ր… Իմ խե՜ղճ Բողար, - հուզված մրմնջաց նա կարծելով,

թե շունը սատկել է: Բայց տեսնելով, որ նա քնած է`շրջվեց տան

կողմ:

Page 126: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

126

Երրորդ հարկի լուսամուտների մեջ շարժում նկատեց… Ձեռքը

տարավ գրպանը. վատ չէր լինի կապնվել տղաներից մեկնումեկի

հետ: Մեկ-երկու նիշ հավաքելուց հետո`, հեռախոսի մարտկոցը մե-

ռավ… Ջանալով այլևս չբացահայտել իր ներկայությունը, Լեռնիկը

շտապեց շքամուտքի կողմն ու ճանապարհին տրտնջաց.

-Մի՞թե չի´ գործել գրողի տարած անվտանգության համակարգը:

Դուռը բանալիով բացելու կարիք չկար: Կոտրած ապակու բեկոր-

ները շրջանցելով`, թեթևակի հրեց դուռն ու ներս թափանցեց: Դա-

րակներից մեկում փնտրեց ու ճանկեց մետաղյա սեյֆի բանալին:

Սլացավ սեյֆի ուղղությամբ, ուր ըստ կանոնակարգի պահում էր

որսորդական վինչեստրը: Կարճ ժամանակում լիցքավորեց հրազենն

ու զգուշորեն մուտք գործեց ընդարձակ դահլիճ:

Անմիջապես աչքին զարնեց տիրող խառնաշփոթը: Ամենուրեք ի-

րերը տեղաշարժված էին, կահույքի դռներն ու կոմոդների դարակնե-

րը`բաց: Նայեց վերև: Փայտե ճաղերի արանքից զննեց հարկաբա-

ժինները:

Առաստաղից, հարկաբաժինների կենտրոնով`մի հսկայական ջահ

էր կախված, որի խոշոր ու փայլուն պլաֆոնի հայելային արտա-

ցոլման մեջ նա օտարի ստվերային շարժը նշմարեց:

Համոզվելով, որ անկոչ հյուրը դեռևս գտնվում է երրորդ հարկում,

Լեռնիկի դեմքը սառը քրտինքով պատվեց: Առանձնապես ցանկու-

թյուն չունենալով զենք գործադրելու, թեկուզ գողության նպատակով

իր տուն սողոսկած մարդու նկատմամբ, նա շուռումուռ տվեց վին-

չեստրը, ասես`համոզվելու համար, որ ձեռքինը ոչ թե խաղալիք, այլ

իսկական հրազեն է: Անազատ կյանքի մասին հուշեր արթնացան

նրա գլխում. « Հիմա, եթե ես սրան շանսատակ անեմ, անցյալս չի

թողնի, որ օրենքի ձեռքից էժան պրծնեմ… »:

Ուժգնացող գլխապտույտը փորձելով վերագրել քաղցածությանը,

նա հատակին ցփնված շոկոլադներից մեկը առանց շրշյունի փաթե-

թահան արեց ու տարավ դեպի բերանը:

Վերին հարկեր տանող ճյուղավոր աստիճաններից ընտրելով ձա-

խակողմյանը, ուր սովորաբար թողնում էր տան շարժական հեռա-

խոսը`նա զգուշորեն, թաթերի վրա վեր բարձրացավ…

Երկրորդ հարկում վերցրեց հեռախոսն ու հավաքեց Տոլիկի հա-

մարը, բայց նրա հեռախոսը հաղորդագրություններ ընդունելու ռե-

ժիմի վրա էր:

Լեռնիկի կանգնած տեղից պարզ երևում էր երրորդ հարկում կա-

տարվող իրարանցումը: Համոզված, որ իր ներկայությունը չի մատ-

Page 127: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

127

նել ու անկոչ հյուրին պատժելու վճռականությամբ լի, նա շարու-

նակեց վեր բարձրանալ: Արդեն երրորդ հարկ էր հասել, երբ լսեց.

-Սատանա´ն տանի… Մի՞թե այսպիսի տուն ունեցողը փողերը

միայն իր հաշվեհամարին է պահում:

Այլևս չթաքնվելով`Լեռնիկը վինչեստրն ուղղեց գողի վրա:

-Կռահեցի´ր, - որոտաց նա:

Անակնկալի եկած գողը շրջվեց: Զարմանքի ու վախի արտահայ-

տությունը դեմքին, նա ձեռքերը վեր բարձրացրեց:

-Քեզանից բացի տանը ուրիշ մարդ կա՞, - խստորեն հարցրեց Լեռ-

նիկը, - գործընկեր ունե՞ս:

Խոսելու ունակությունը կորցրած, գողը միայն գլուխը բացասա-

բար տարուբերեց:

-Չփորձես ստիպել, որ զենք բանեցնեմ, պա՞րզ է, - նախազգուշաց-

րեց Լեռնիկը: Մի քանի քայլ ետ գնալով, նա նստելու տեղ փնտրեց:

Գլխապտույտը գագաթնակետին էր հասել… Փորձեց քողարկել վրա

հասած թուլությունն ու կրկին խոսեց. - Չստե´ս, գործընկեր ունե՞ս:

Գողը կուլ տվեց բերանում կուտակված թուքը, զորեղ պարանոցի

վրա շարժեց ադամախնձորն ու վերջապես գտավ խոսելու կարողու-

թյունը:

-Չէ, ես մենակ եմ, - պատասխանեց նա:

-Ո՞վ ես, այ տղա, ինչացու՞ ես… - գլխապտույտը դեմքի խոժոռու-

թյամբ քողարկելով հարցրեց Լեռնիկն ու զննեց գողին:

Նա միջահասակ էր, թիկնեղ ու հաղթանդամ: Կարմրաթուշ այ-

տերն ու աչքերի պարզ արտահայտությունը ամենևին չէին համա-

պատասխանում նրա ընտրած մասնագիտությանը: Ավելի շուտ նա

նման էր օլիմպիական խաղերում հաղթանակ նվաճած ըմբշամար-

տիկի, որը պատվո պատվանդանին ոտք դնելուց`պարզապես սայ-

թաքել էր…

Դրսից անսպասելիորեն ոստիկանական մեքենաների զիլ ազդա-

նըշաններ լսվեցին: « Ուրեմն, - մտածեց Լեռնիկը, - այնուամենայնիվ

գործել է անվտանգությանս համակարգը »:

Գողի կարմրաթուշ այտերը վարկենապես գունաթափվեցին: Սը-

փրթնելով`նա գլուխն աննշան թեքեց հասնող ձայների կողմն ու ա-

ռանց աչքը կտրելու հրազենի փողից, աղերսեց.

-Աղաչու´մ եմ, բաց թողեք ինձ:

Ի պատասխան`նա միայն արհամարհական քմծիծաղի արժանա-

ցավ: Դրսում մեքենաները ճռինչով արգելակեցին:

-Աղաչու´մ եմ… - անհամբեր կրկնեց գողը:

Լեռնիկը զգաց, թե ինչպես են քունքերը պայթում: Այնպիսի ինք-

Page 128: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

128

նազգացողություն առաջացավ, ասես ատամնաբույժը լնդերի մեջ ա-

ռատորեն թմրեցնող սրսկում էր կատարել, որից`նրա շրթունքներն

ու լեզուն հիմա ուռում, անզգայանում էին…

-Քո առաջին վրիպումն այն է, - դժվարությամբ արտաբերեց Լեռ-

նիկը, - որ գործել է անվտանգությանս համակարգը: Երկրորդ վրի-

պումդ այն է, որ մուտք ես գործել հենց ի´մ տուն…

-Բաց թող, աղաչու՜մ եմ…

Լուսամուտից հետևելով, թե ինչպես են ոստիկանները հաղթա-

հարում պարսպի բարձրությունը, Լեռնիկը շարունակեց կիսատ թո-

ղած միտքը.

-Բայց դու բախտիցդ մի բողոքիր: Առաջին վրիպումիդ շնորհիվ,

քանի որ գործել է անվտանգությանս համակարգն ու հիմա ոստի-

կանների ձեռքն ես ընկնելու, կխուսափես իմ դատաստանից: Քեզ

համար դա չարիքի փոքրագույնն է:

Այդ ասելիս կարծես ամեն ինչ սկսեց լողալ Լեռնիկի աչքերի առաջ

ու գլուխը հազիվ ուսերի վրա պահելով, նա բարբաջեց.

-Հուսով եմ`գամփռիս քնաբերից բացի, ուրիշ բան չես տվել…

Խոսքը դեռ չավարտած`, վինչեստրի փողը կախ ընկավ Լեռնիկի

ձեռքերում: Նա բաց թողեց զենքը: Փորձեց բռնել սյունը, որն ասես

կախարդանքով`հեռացավ նրա առաջ պարզած ափերից… Հավա-

սարակշռությունը կորցրած ետ-ետ գնաց: Նկատեց, թե ինչպես գողի

աչքերը զարմանքից լայնացան… Թիկունքով բախվեց հարկաբաժի-

նը եզրափակող փայտե բազրիքին ու փորձեց կառչել որևէ առար-

կայից, սակայն`գլխիվայր շրջվեց… Օդից կառչելու ապարդյուն ճիգ

արեց:

Մրրիկի արագությամբ մտքով անցավ. « Միքո՜ ջան, ահա և վերջս

եկավ… »:

Նրա կիսաշրջան կատարող հայացքի առջև հայտնվեց հսկայա-

կան ջահի փայլուն պլաֆոնը: Հաջորդ ակնթարթին`տեսավ առաջին

հարկի կոշտ մանրահատակը…

Հանկարծ`Լեռնիկի ոտնաթաթը հայտնվեց գողի ամուր գրկախառ-

նության մեջ:

Մինչ նա ճոճվում էր օդում ու նրա կոշիկներից մեկը կհասցներ

թրըմփոցով ընկնել հատակին`, գողը փորով հենվեց հենաճաղին ու

տնքաց.

-Ձեզ մի´ թափահարեք, հազիվ եմ պահում…

Գիտակցելով, որ իր անկանոն ցնցումները ուժասպառ են անում

գողին, Լեռնիկը հաջողացրեց կառչել ճաղից և անշարժանալ:

Page 129: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

129

Գլխիվայր կախված նա տեսավ, թե ինչպես առաջին հարկը լցվեց

ոստիկաններով:

Գերմարդկային ճիգի գործադրելու պատճառով`գողի աչքերը շա-

ռագունել ու ասես դուրս էին թռչելու իրենց խոռոչներից: Նա տնքում

ու արջի պես ոռնում էր առանց ջանք խնայելու…

Ոստիկաններից մի քանիսն արդեն աստիճաններով վեր էին սլա-

նում: Նրանցից մեկը, ատրճանակը պարզած`դիրքավորվեց երկրորդ

հարկում…

Տեսնելով, որ գողն ամբողջովին ուժասպառ է եղել, իսկ օգնության

շտապող ոստիկանները դեռ նոր էին շրջանցում երրորդ հարկը,

Լեռնիկը հաշտվեց իր մոտալուտ վախճանի հետ: Այլևս համակերպ-

ված ճակատագրի հետ ու մտահոգվելով բացառապես իր համառ

փրկարարի մասին`, նա գոռաց ոստիկանների ուղղությամբ.

-Գողն ինձ հրեց ու փախավ, իսկ սա`իմ բարեկամն է:

- - -

Բաուլինը ծխամորճը թափահարեց մոխրամանի մեջ ու առանց

աչքերը բարձրացնելու հարցրեց.

-Ի՞նչ կա, Դյոմին: Տեսնում եմ կարևոր բան ես ուզում հայտնել:

Դյոմինը, օրվա հաղորդագրությունների ամփոփագրերը ձեռքին`

նստեց պետի առջև:

Page 130: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

130

-Այսօր կեսօրին, - սկսեց նա, - շքեղ առանձնատների գոտում տե-

ղի ունեցած կողոպուտի փորձը ոչ մի տրամաբանության մեջ չի տե-

ղավորվում: Հայտնի է դարձել, որ տուժողը Տոլիկի մտերիմ ընկերն է,

այն մարդու`, որի վրա տասնմեկ տարի առաջ մահափորձ էր կա-

տարվել… Հիշու՞մ եք:

-Իհարկե´ հիշում եմ: Ժամանակին քեզ պատմել եմ, որ Տոլիկի

պատանի հասակում նրա քրեական գործը իմ վարույթով է անցել…

Այդ հասակում ոչ ոք ապահովագրված չէ սայթաքելուց: Ասեմ ավե-

լին. ես ու պառավս հետագայում մտերիմ հարաբերություններ ենք

հաստատել Տոլիկի և Օլյայի հետ:

Մենք երբեմն փոխադարձ այցելություններ ենք կատարում: Նրանք

անզուգական զրուցակիցներ են…

Շարունակի´ր միտքդ Դյոմին, լսում եմ:

Բաուլինի նման ներածականից հետո Դյոմինը կռահեց, որ հիմա

անհեթեթություն է դուրս տալու, սակայն կմկմալով շարունակեց.

-Առանձնատան տերը`Լեռնիկը, որը սրտի հետ կապված առողջա-

կան լուրջ խնդիրներով հիմա հիվանդանոցում է, պնդեց`որ գողու-

թյան փորձ կատարողը իրեն հրելուց հետո փախուստի է դիմել…

Սակայն`դեպքի վայրում ներկա գտնված, նրա այսպես ասած

,,բարեկամը’’ նույնիսկ Լեռնիկի անունը չի կարողանում կարգին

արտասանել…

Հենց այս հանգամանքն է կասկածելի: Ես արդեն պարզել եմ, որ

այդ Լեռնիկը թիկունքում բանտային կյանքի տասներկու տարվա

կենսագրություն ունի…

Բաուլինը բարձրացրեց հոգնած աչքերը: Նա չէր սիրում, երբ աշ-

խատակիցները մարդկանց անցյալը շահարկում էին:

Փորձելով չկոտրել իր երիտասարդ օգնականի մասնագիտական

ոգևորությունը, նա ասաց.

-Դյոմին, թանկագի՜ն բարեկամ… Երևակայությանդ շատ զոռ մի´

տուր:

-Չգիտեմ, - փորձեց շփոթմունքը հաղթահարել Դյոմինը, - կապեր

ու բացատրություններ էի փնտրում… Ամեն օր սնկի պես բանդիտա-

կան խմբակցություններ են գոյանում… Նրանց միջև անողոք պայ-

քար է գնում, մշտապես ազդեցության ոլորտներ են վերաբաշխվում:

Հորանջելով`Բաուլինը ոտքի կանգնեց: Նայեց թևի ժամացույցին:

Ծխամորճը տեղադրեց բռի մեջ ու թևը գցեց Դյոմինի ուսին:

-Բարեկամս, - դռան կողմը շարժվելով ասաց նա, - նախկինում

Տոլիկը մի քանի անգամ առիթ ունեցել է ինձ պատմելու Լեռնիկի

մասին: Հանգիստ թող նրան, նրա պարագայում ես խնդիրներ չեմ

Page 131: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

131

տեսնում: Ուշ է Դյոմին… Երբեմն էլ` տուն գնալ է պետք:

2005թ.

Առանց ոտքերից կոշիկները հանելու, միայն փողկապը թուլացնե-

լով`Միքայելը հարբած նետվեց բազմոցի վրա:

Մինչև քուն մտնելը նա փորձեց ձեռքով մի կողմ քշել սեղանի

ծայրին հանգրվանած սպիտակամորուք թզուկ ծերուկին, բայց փո-

խարենը վայր գցեց օղու շիշը: Հատակին իրար բախվելով`դատարկ

շշերը այս ու այն կողմ գլորվեցին:

Արդեն երեք ամսից ավելի էր, ինչ Նունեն մահացել էր… Պարապ

թողելով իր սպիտակամորուք թզուկ ծերուկին`, պարզապես քնել ու

չէր արթնացել…

Պարապ մնալուց հետո սպիտակամորուք թզուկ ծերուկը սկսել էր

զգուշավոր, բայց համառ փորձեր կատարել Միքայելի սեղանի

ծայրին մշտապես հաստատվելու համար…

Իսկ Տորքը՞…

Տորքը զորակոչվել էր բանակ: Թույլ չտալով, որ հայրը միջամտի

իր ծառայությունը հեշտացնելու հարցում, նա հայտնվել էր սահմա-

նապահ հենակետերից մեկում:

- - -

Առավոտյան, սափրվելուց հետո, ցնցուղի պաղ ջրի տակ թողնելով

գլխացավը`Միքայելը շտապեց աշխատանքի:

Ընդմիջմանը նա երկար ժամանակ ուրվականի պես կանգնել էր

ընդունարանի լուսամուտի առջև ու հայացքը սառեցրել Արարատ

լեռան գագաթներին: Հիմա` նա թախիծով մտաբերում էր երիտա-

սարդ տարիների իր սիրահարված հոգեվիճակը, Նունեի մազերի

անկրկնելի բույրը, չորեքթաթ անող Տորքի հետ իր գզվռտոցները,

խառատային հաստոցը, Աշխենի կիթառի հնչյունները, լուսահոգի

ծնողների հարազատ դեմքերը, Ռուսաստան մեկնելիս`Լեռնիկի խո-

նավացած աչքերը…

Նա առնվազն հոգնել էր իր տպավորիչ կոստյումներից, կեղծավոր

կոլեգաներից, ջութակահարի ձեռքերի պես ճերմակած իր ափերից

ու գիրանալու նշաններ ցույց տվող փորից… Որքան նա բարձ-

Page 132: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

132

րանում էր ծառայական աստիճաններով, այնքան ավելի շատ էր

օտարանում շրջապատից ու փակվում իր պատյանի մեջ:

Խոր հոգոց արձակելով հիմա նա մտածում էր. « Մի՞թե այս գար-

շելի ներկան նկատի ունեի, երբ տարիներ առաջ որոշում էի հանուն

որդուս ապագայի` ամուր ոտքի կանգնել… »:

Հանկարծ`նորին մեծություն Բեմադրիչը աննկատ հայտնվեց Մի-

քայելի թիկունքում և մանկան պես կրկնելով նրա շարժումները,

փորձեց զվարճանալ այդ խաղից: Բարձրաձայն խոսելու ցանկու-

թյունը զսպելով, նա Միքայելի նման լրջախոհություն հաղորդեց իր

դեմքին ու նրա պես ինքն էլ աչքերը քաղաքի տանիքների վրայով

տեղափոխեց ցածում ծփացող փողոցային եռուզեռի վրա:

Մազաչափ անգամ չկասկածելով, որ բարձրից իրենց հետևող եր-

կու զույգ աչքեր կային`մարդիկ ինքնամոռաց նետվել էին զանազան

խնդիրներով լի իրենց հոգսերի ծովը…

Մայթերը չափչփողների, մեքենաների մեջ երթևեկողների հա-

մար`Միքայելն ու Բեմադրիչը գոյություն չունեին…

Միքայելի ու Բեմադիրչի հայացքների ներքո վխտացող մարդիկ,

քաղաքը, լեռներն ու երկինքը գոյություն ունեին զուտ այն բանի

շնորհիվ, որ արժանացել էին նրանց ուշադրությանը… Բավական

էր, որ նրանք թիկունքով շրջվեին կամ փակեին իրենց աչքերը և այդ

ամենը, որպես պատրանք կչքվեր, կանհետանար, կանէանար իրա-

կանության միջից…

Միքայելն այդպես էլ վարվեց. նա մի պահ փակեց աչքերը և աշ-

խարհը ետ նահանջեց: Նրա մութ կոպերի ետևում, նյութից

զատվելով` մնաց միայն վերուվար սահող հյուլեանման լուսավոր

կետիկների բռնած քաոսային, անկանոն պարը…

Իր ձանձրույթը փարատող նորին մեծություն Բեմադրիչը, Մի-

քայելի թիկունքը լքելուց առաջ` լսեց, թե ինչպես այդ մարդուկը

մտքում փիլիսոփայեց.- « Ամեն մարդ ինքն է հորինում սեփական

ցավերի ծովը… »:

- - -

Ընդունարանի դուռը թակեցին: Միքայելը կտրվեց մտքերից ու

դժկամորեն զբաղեցրեց իր աթոռը:

-Մտե´ք, - ասաց նա:

Երիտասարդ սերժանտի ուղեկցությամբ`հանկարծ ներս մտավ

Սուրենը… Քսանհի՜նգ տարի էր անցել այն օրից, ինչ Միքայելի բը-

ռունցքն իջել էր նրա դեմքին:

Միքայելն անխոս վերցրեց իրեն մեկնված թղթապանակն ու նըս-

Page 133: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

133

տելու նշան արեց: Գլխիկոր ու ընկճված հոգեվիճակով`Սուրենը տե-

ղավորվեց աթոռի եզրին: Նա ձեռքի թաթերը մտցրեց ծնկների ա-

րանքն ու շունչը պահեց:

Ակներև էր, որ չճանաչեց Միքայելին:

-Դրսում սպասիր, - սերժանտի կողմը նետեց Միքայելն ու մտա-

ծեց. « Որքա՜ն ես փոխվել, Սուրե´ն… Երևի ես էլ եմ շատ փոխվել, որ

չճանաչեցիր »:

Մինչ Սուրենի աթոռը ճռռոց կարձակեր, որից նա էլ ավելի կշա-

ռագուներ`, Միքայելն աչքի անցկացրեց փաստաթղթերը: «Ահա՜ թե

ինչ… Ուրեմն`ավտոբուսի վարորդ ես, Սուրեն… Վրաերթ ես կա-

տարել… Վրաերթիդ զոհը վաթսունութամյա կին է եղել, որն ավտո-

բուսից իջել ու հետո փակ դռներից փորձել է իր պայուսակն ազա-

տել… Իսկ այս ակտը, ինչպես երևում է`վարպետորեն է կազմել

ավտոտեսուչը, այնպես է գրառել, որ ունեցած-չունեցած կարողու-

թյունդ բերես, թողես արդարադատության շենքի պատերի տակ ու

բերածիդ չափից կախված`, օրենքը որոշի. նժարը քո՞, թե զոհի

կողմը թեքել…»:

Միքայելը կտրվեց թղթերից: Ծխախոտ վառեց ու տուփը Սուրենին

մոտ հրեց:

Միաժամանակյա այրվող գլանակների ծուխը, ամպի պես կախ-

վելով`հիշեցրեց ընդունարանի փչացած կոնդիցիոների մասին: Մի-

քայելը բացեց վանդակապատ լուսամուտի փեղկերը:

Հիշեց տարիներ առաջ իր կատարած վրաերթը…

Հիշեց կեսգիշերային ծղրիդների միապաղաղ աղմուկը, որը հիմա,

բաց լուսամուտից կարծես ներս խուժեց ու սղոցեց նրա լսողու-

թյունը… Ծխախոտը սկսեց սոսնձի պես կպչել նրա մատներին,

որոնք ասես թաթախված լինեին լպրծուն արյան մեջ… Գրպանից մի

քանի դեղահաբ հանեց ու ետ քաշվեց լուսամուտից: Ձեռքը մեկնեց

ջրի շշին ու մտածեց.

« Այո՜… Իրոք աշխարհը թարս է ու կլոր, իսկ կյանքը`բարդ ու հի-

շաչար: Ամեն ինչ պտտվում է ի շրջանս յուր ու վաղ թե ուշ`ամեն

բան իր անդրադարձն է ունենում: Ինչո՞վ եմ ես Սուրենից տարբեր-

վում… Նա ոտքից զրկված Աշխենին չհանդուրժեց, իսկ ես խա-

թարված ներաշխարհով Նունեին… Ոչ ոք ապահովված չէ իր ոտքը

կորցնելուց կամ բանականությունը խաթարելուց… Տարիներ առաջ

հոգեբանս փորձեց քաղցր ստի փոխարեն ինձ դառը ճշմար-

տությունը ներկայացնել, հասկացնել, որ անվերջ ,,ինչուների’’ պա-

տասխաններ փնտրելուց լավ հոտ չի փչում, որ այդ ամենն արդե´ն

իմ վատառողջ ու խեղված հոգեկանի մասին է վկայում…

Page 134: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

134

Ժամանակին, նման հոգեվիճակից Նունեին դուրս բերելու հա-

մար`մտածում էի նրան հանգստյան տներ տանել, հրաշագործ

խաչքարերի հարևանությամբ հույսի մոմեր վառել…

Այո՜, երևում է`հիմա արդեն ինձ ոչ հանգստյան տները կօգնեն, ոչ

էլ համր երկնքին ուղղված`մոմեր վառելը կփրկեն: Հիմա´, քանի դեռ

գիտակցում եմ դրա անհրաժեշտությունը, ինձ շտապ հոգեբույժ է

անհրաժեշտ… »:

Երբեմն հպանցիկ հայացքներ նետելով գլխիկոր նստած Սուրենի

վրա`Միքայելը բավականին երկար գրառումներ կատարեց:

Գրելն ավարտելով նա ոտքի կանգնեց: Ներս կանչեց սերժանտին:

Կարգադրեց, որ իր գրության հիման վրա ազատ արձակվի Սուրենը

և որ նա`հետագայում ներկայանա միայն ծանուցագրեր ստանալիս:

-Իսկ ահա այս նամակը, - ավելացրեց նա, - կուղղարկեք համա-

պատասխան կադրերի բաժնի պետին: Թող հրավիրեն այս վրաերթի

ակտը կազմող ավտոճանապարհային տեսուչին, որպեսզի վերանա-

յեն նրա մասնագիտական ու մարդկային որակների համապատաս-

խանելիությունը իր զբաղեցրած պաշտոնի հետ:

Այնուհետև աշխատասեղանի վրայից Տորքի լուսանկարը տեղա-

փոխեց վերնաշապկի գրպանը:

Հիշեց գունաթափ մեկ այլ լուսանըկարի մասին, որի մեջ ինքը

դեռևս վեց տարեկան էր ու եղբոր կողքին կանգնած…

« Տեսնես ի վերջո, ի՞նչ եղավ այդ լուսանկարը, - ինքն իրեն հար-

ցըրեց նա ու ջանաց մտաբերել: - Պետք է, որ դրած լինեմ ձկնոր-

սական պիտույքներով լի թիթեղյա տուփի մեջ»:

Արդեն միջանցքում, ինչ-որ բան մտաբերելով`Միքայելը շրջվեց:

-Սերժանտ, - ասաց նա, - եթե հարցնեն`ասեք, որ շուտով կվերա-

դառնամ: Ընդմիջումից հետո`կվերադառնա´մ:

Երբ Միքայելն արդեն հասել էր միջանցքի վերջը, թիկունքում լսեց

սերժանտին ուղղված Սուրենի ապշահար հարցը.

-Տղա ջան, ինչպե՞ս էր այդ մարդու անունը…

Հիմնարկի շենքից դուրս գալուց, մուտքի մոտ հերթապահողին

հանձնելով իր աշխատասենյակի բանալիները`, Միքայելն իմիջայ-

լոց ասաց.

-Հետևե´ք, որ ընդունարանիս փչացած կոնդիցիոները նորոգվի:

- - -

Մանկության ընկերոջ հետ անակնկալ առերեսումից խորապես

շփոփված`, Սուրենը ցամաքած սրտով հայտնվեց փողոցում…

Տանը նրան անխուսափելիորեն սպասող փնթի ու փնթփնթան

Page 135: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

135

կնոջից հեռու փախչելով, նա չնկատեց, թե ինչպես ծանր քայլերն

իրեն տուն առաջնորդելու փոխարեն`տարան դեպի քաղաքը երկու

մասի բաժանող կիրճի պռունկը: Կամրջին մոտենալիս նա ակամա

պատկերացրեց որդու կերպարանքը, որը մշտապես լիքը մոխրա-

մանը ծնկին դրած`վաղու՜ց արդեն, իր հետ խոսելիս չէր մոռանում

արհամարհաբար ծռել բերանի վերին անկյունը…

« Այո՜, կյանքս բումերանգի է նմանվել, - մտածեց նա, - շուտով որ-

դիս էլ ինձ ծերանոց կուղարկի այնպես, ինչպես ես եմ ժամանակին

իմ զառամյալների հետ վարվել… »:

Այս և շատ այլ բաների համար անկեղծորեն զղջալով, հիմա կսկի-

ծը ճմլում էր Սուրենի սիրտը:

Հենվելով կամրջի հենաճաղին, նա մի պահ գլուխը հակեց թևին:

Տարիների հետ իր ոչնչության գիտակցումից`, ամոթն ահագնացել

էր նրա հոգում…

Ինքը կնոջը ենթարկվելով, գլուխն ազատե´լ էր զառամյալ ծնողնե-

րից…

Ինքը տարիներ առաջ, իրեն անձնուրացորեն նվիրված Աշխենի´ն

էր դավաճանել…

Ինքը հասարակ ծեծի արդյունքում, ,,Գեբելսի’’ մոտ, պարբերաբար

Միքոյի´ց ու Լեռնիկի´ց էր երգել…

Ոտքերն անցկացնելով կամրջի հենաճաղերից այն կողմ`Սուրենը

կանգնեց կյանքի ու մահվան սահմանագլխին:

Page 136: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

136

Ամեն անգամ, ավտոբուսի ղեկը բռնած, այս կամրջի վրայով անց-

նելիս`նրա գլխում ակամայից նույն հարցն էր ծագում.

« Տեսնես`երբեմն այս սահմռկեցուցիչ բարձրությունից ցած նետ-

վողները, խելքի պակասությունի՞ց են այդ քայլին դիմում, թե ամո-

թից են փախչում »:

Հանկարծ պատանի հասակում, Աշխենի ծիծաղախառը տված

հարցը հնչեց նրա ականջներում.

- « Ու՞մ ես աշխարհում բոլորից շատ սիրում… »:

Որպես այն ժամանակ Աշխենի տված հարցին պատասխան, Սու-

րենը հազիվ լսելի ձայնով արտաբերեց.

-Քե´զ… Ծնողների´ս… Ընկերո´ջս…

- - -

Պաղպաղակ գնելով`Միքայելը տեղավորվեց ,,Աուդիի’’ մեջ: Նախ-

քան հովացնող սարքերը կմեղմեին շիկացած մետաղից արտազա-

տվող հեղձուցիչ օդը, պաղպաղակը նրա ձեռքերի մեջ փափկեց ու

սկսեց ծորալ: Բեռնախցիկից անձեռոցիկ հանեց ու սրբեց մատները:

Հայացքով աղբաման փնտրեց ու դուրս եկավ մեքենայից:

Թողնելով, որ մեքենայի սրահը հովանա`, մուտք գործեց ժամա-

նակակից արվեստների ցուցասրահ:

Մտադրված հինգ րոպեից ավելի երկար մնաց այնտեղ:

Գամվել էր մի ցուցանմուշի դիմաց, որը լցոնված էր կոտրած կի-

թառի մնացորդներով, ճմրթած գունավոր թղթերով ու այլ կենցա-

ղային աղբով…

Այցելուների մի խումբ կիտվեց նրա շուրջ և խցանեց նահանջի

ուղիները: Նրանք կլանված ու բանիմաց հայացքներով զննում էին

այդ անմիտ ցուցանմուշը: Միքայելը նայում էր նրանց զմայլված

դեմքերին ու ակամա մտածում, որ ինքը կյանքից շատ է կտրվել,

քանի որ միայն զարմացած է արվեստի նման մեկնաբանությունից,

որն ահա´ թե ինչպես պետք է ներգործի առաջադեմ մտածողու-

թյամբ դիտորդի վրա:

Դուրս գալով ցուցասրահից, Միքայելը քայլեց դեպի մեքենան:

-Ես նրանց նման չեմ… - քրթմնջաց նա: - Գուցե աշխարհայացքս

փոխելու և ճակատագրին մոլորեցնելու համար, մոլորակների հան-

դեպ գտնվելուս տեղն ու դի՞րքը պետք է փոխեմ…

Տեղավորվելով մեքենայի մեջ, նա զայրույթով շրխկացրեց դուռը:

Շուտով, մեքենան դուրս բերելով քաղաքից`նա իրեն հայտնաբե-

րեց գյուղ տանող ճանապարհին:

Page 137: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

137

Հասնելով հայրական տուն, առաջին հերթին տանիք բարձրացավ:

Դես ու դեն հրելով փոշու մեջ կորած զանազան իրեր, վերջապես

նկատեց ձկնորսական պիտույքներով լեցուն մոմպասե կոնֆետների

թիթեղյա տուփը: Անհամբերությամբ բացեց այն:

Ամենևին չզարմացավ, երբ հանկարծ տուփի մեջ, թանկագին գու-

նաթափ լուսանկարի կողքին`նռնակ տեսավ:

Վերհիշեց տարիներ առաջ այն օրը, երբ իրենց տունը, իբր հավաս-

տի տեղեկության հիման վրա`, նռնակ հայտնաբերելու հույսով խու-

զարկեցին ,,Գեբելսի’’ գլխավորությամբ:

-Սուրե´ն… - ափսոսանքով արտաբերեց Միքայելը:

Այնուհետև`համբուրեց լուսանկարը, դրեց ծոցն ու ցած իջավ:

- - -

Վերադարձի ճանապարհին մի պահ թվաց, թե սպիտակամորուք

թզուկ ծերուկը մեքենայի կապոտին նստած`ժպտում է…

-Կորիր գրողի ծո´ցը, թզուկ, - որոտաց Միքայելն ու դեմքը շփելով,

կտրուկ շրջադարձ կատարեց:

Արհամարհելով արագությունը սահմանափակող ճանապարհա-

յին նշանները, նա սեղմեց աքսելետրատորի ոտնակն ու մեքենայով

ցատկեց Երևան-Թբիլիսի մայրուղու վրա…

Մինչև ուշ երեկո`իրենով հետաքրքրվող չի լինի…

Բացի գործընկերներից`, իրենով հետաքրքրվող չի´ լինի… Նունեն

մահացել է, Տորքը բանակում է, Լեռնիկը հազարավոր կիլոմետրեր

հեռվում է, Աշխենը վաղուց չի զանգահարում, Վահանը հերթական

զորավարժության դիտորդ է նշանակվել գլխավոր շտաբի կողմից…

Իսկ`…

Իսկ մինչ իրենով հետաքրքրվող լինելը`ինքն արդեն հասած կլինի

Սև ծովի ափերին, ողջ գիշեր կփռվի փափուկ ավազներին, ոտքերը

ջրից դուրս չի հանի ու կվայելի ամառային գիշերվա աստղալից

երկինքը: Մե՜կ էլ տեսար, հաջորդ օրը մեքենան իրեն Վլադիմիր

հասցնի… Լեռնիկին գրկել է ուզում:

Ճանապարհը ծանրաբեռնված չէր ու Թբիլիսին վաղուց արդեն թի-

կունքում էր մնացել:

Երկնքի ձախ կողմում ծուլորեն արևն էր կախվել, աջում լիա-

Page 138: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

138

լուսնի խամրած գունդն էր ժամանակից շուտ հայտնվել: Վերջինս

կարծես մարտահրավեր էր նետում իր ախոյանին, երկնքից նրան

վտարելու և այնտեղ միահեծան իշխելու մտադրությամբ:

Հիմա Միքայելին թվում էր, թե որքան մեքենան առաջ է ընթանում,

այնքան տարիները ետ են պտտվում: Նրան թվում էր, թե շուտով

հասնելու է այն օրվան, երբ կանգնած էր գունաթափ լուսանկարում

եղբոր կողքին ու Լեռնիկն էլ`դեռ ճակատագրական շեղ հարվածը

չեր հասցրել ֆուտբոլի գնդակին…

Քաղցը զգացնել տվեց: Ճանապարհամերձ խորտկարանից գնում-

ներ կատարեց ու նստեց խոտերի վրա:

Նրա հարևանությամբ, լաբրադոր տեսակի մի մայր շուն`վերջին

շունչն էր փչում: Ձագերից մեկը, մի քանի անգամ սայթաքելուց հե-

տո, վերջապես բարձրացավ հիվանդ մոր ուսին ու սկսեց նվվալ:

Սրան ափի մեջ առնելով`Միքայելն ասաց.

-Մենա՞կ ես մնացել… Ես նույնպե´ս, բարեկամ:

- - -

Մի քանի մեքենա ետևում թողնելով, Միքայելի ,,Աուդին’’ հավա-

սարվեց զբոսաշրջիկներով լի մի ավտոբուսի, որի կողապակու վա-

րագույրը հոգնած եզան հևացող լեզվի պես դուրս էր ընկել ու

թրթռում էր քամուց:

Հեռախոսի կարգավորող ազդանշանը հիշեցրեց դեղահաբ ընդու-

նելու մասին: Գրպանից հանեց դեղատուփն ու ուսի վրայից դուրս

նետեց: Մի շնչով դատարկեց շշի մեջ եղած խմելու ջուրը: Վազանց

կատարելու համար`ավելացրեց արագությունը:

- - -

Երկար ժամանակ նրա ետևից ընթացող արծաթափայլ մի ,,Մերսե-

դես’’, լուսային ու ձայնային ազդանշաններ տալով`հավասարվեց:

« Ստիպված եմ տուգանվել… », մտածեց Միքայելն ու աջ ընդու-

նեց: Կանգնեցնելով մեքենան`պատրաստվեց փաստաթղթերը ներ-

կայացնելուն: Սակայն`նրանից պահանջեցին, որ դանդաղ ընթաց-

քով հետևի իրենց:

Միքայելը ենթարկվեց. « Հայկական համարանիշերով մեքենա են

տեսել… Ուզում են աչքից հեռու`, մի լավ թեթևացնել դրամա-

պանակիս պարունակությունը »:

Շրջանցեցին ճանապարհամերձ եղեգնուտի ջրափոսերը, հայտ-

նըվեցին բլրապատ մի բացատում: Հանկարծ`,,Մերսեդեսը’’, որն

Page 139: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

139

առաջնորդում էր Միքայելին, թափով շրջադաջձ կատարեց ու կիպ

արգելակեց ,,Աուդիի’’ թիկունքում:

-Բանդիտներ են, - զգաստանալով քրթմնջաց Միքայելը, տեսնելով

որ իր առջև փախուստի ուղիներ չկան:

,,Մերսեդեսի’’ ետևի դռնից մի հաղթանդամ վրացի դուրս եկավ:

Նախքան նրա մոտենալը, Միքայելը ձգվեց բեռնախցիկի կողմն ու

այնտեղից նռնակը տեղափոխեց գրպանը:

Վրացին բացեց ,,Աուդիի’’ դուռն ու պահանջեց.

-Դու´րս եկ մեքենայից:

-Ովքե՞ր եք, ի՞նչ է պատահել:

-Դուրս եկ, կբացատրե´նք:

Շան գլուխը շոյելով`Միքայելը ենթարկվեց: Մինչ նա դուրս եկավ

մեքենայից`, կապոտին նստած սպիտակամորուք թզուկ ծերուկը

հասցրեց աչքով անել նրան… Անմիտ ժպիտ հայտնվեց Միքայելի

դեմքին:

Թիկունքից հրելով`, վրացին պահանջեց, որ տեղավորվի ,,Մեր-

սեդեսի’’ մեջ: Անխոս ենթարկվելով`Միքայելն աչքի պոչով զննեց

առջևում նստածների անտաշ ու կոպիտ դեմքերը:

Առջևում, վարորդի կողքին նստածը, ցուցադրաբար սկսեց ատըր-

ճանակ պտտեցնել մատների մեջ ու հարցրեց.

-Էդ ո՞նց է պատահել, որ միայնակ, առանց ուղեկցող պահակային

ծառայության`համարձակվել ես այս կողմերում հայկական հա-

մարանիշներով հայտնվել:

-Կարծում էի եղբայրական հանրապետության տարածքում եմ

գտնվում, - նախատինքով պատասխանեց Միքայելը:

-Ի՞նչ է, նախկին ԽՍՀՄ-ից սովորույթ է մնացե՞լ… - ծղրտաց ղեկին

նստածը:

-Չգիտե՞ս, - միջամտեց ետևում, Միքայելի կողքին նստած հաղ-

թանդամը, - որ ժամանակները փոխվել են, որ մեքենաները խլվում

են, որ դրանց տերերն անհետանում են…

-Կա´րճ ասեմ, - խոսեց ատրճանակ պտտեցնողը, - որպեսզի նոր

մեղքի տակ չմտնենք ու դիակդ չփռենք`, դու հիմա մեզ կհանձնես

մեքենայիդ բանալիներն ու փաստաթղթերը: Պա՞րզ է:

-Եթե իհարկե չես նախընտրում, որ այս բացատում սեփական գե-

րեզմանդ փորես, - երևակայությանը զոռ տվեց հաղթանդամը:

-Բահ ու լինգ ունենք, - ծուխը Միքայելի դեմքին փչելով ետ չմնաց

ղեկին նստածը: - Բայց որպեսզի շատ չչարչարվես, կարող ենք լեշդ

ահա այն ճահճուտը նետել:

Միքայելը, որն ի զարմանք այս եռյակի շարունակում էր անմիտ

Page 140: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

140

ժպիտ պահպանել դեմքին, հանգիստ ու անշտապ գրպանից դուրս

բերեց նռնակը: Նախքան սրանք ուշքի կգային`, քաշեց նռնակի

կանխարգելիչ օղակը: Նռնակն ափում պինդ սեղմած ու հենց այդ

ափը բռունցք դարձնելով`, նա մի քանի շեշտակի հարված հասցրեց

կողքինի քթարմատին… Արյունը, որը շատրվանի պես սկսեց

հորդալ սրա քթից`, ճանապարհ հարթեց դեպի զարմանքից բաց

մնացած նրա բերանը:

Միքայելի դեմքից անմիտ ժպիտն անհետացել ու փոխարինվել էր

ահարկու դաժանությամբ: Նրա վճռականությունը կասկած չէր

հարուցում, որ ինքը նույնպես պատրաստ է հեշտությամբ զոհվելու,

,,Մերսեդեսի’’ հետ հոդս ցնդելու, եթե որևէ դիմադրության հանդիպի

ու ստիպված լինի ձեռքից բաց թողնել նռնակը…

-Ատրճանա´կդ, - առջևում նստածի գլխին հարվածելով ու աչքերը

մյուս երկուսից չկտրելով, որոտաց Միքայելը:

-Մեծ սխալ ես գործում, բի´ճո, - ցավից գլուխը բռնելով ֆշշաց

առջևվում նստածը: - Վրադ էժան չի նստի:

Մազերից ամուր բռնած`, Միքայելը սրա գլուխն իրեն քաշեց, ա-

ջով երկու ծանր հարված իջեցրեց ճակատին ու կրկնեց իր պահան-

ջը.

-Ասացի`ատրճանակդ, բի´ճո՜…

Արյունով լցված աչքերը ճպճպացնելով, սա Միքայելին հանձնեց

իր զենքը:

-Բանալինե´րը, - վարորդին նայելով պահանջեց Միքայելը:

Սա հապաղեց, նայեց կողքինին ու փորձեց նրանից համաձայ-

նություն ստանալ: Քունքին երկու դիմահար հարված ստանալով, սա

բանալիները բնիկից դուրս քաշեց:

-Հիմա դուրս եկ մեքենայից, - բանալիները վերցնելով, պահանջեց

Միքայելը: - Բեռնախցումդ պարան կփնտրենք… Ձեր գործում ա-

ռանց պարանի յոլլա չեք գնում, չէ՞:

Քիչ անց, եռյակին ամուր կապելուց հետո`, Միքայելը նռնակի

կանխարգելիչ օղն իր ձողիկի հետ միասին մտցրեց տեղը: Նստեց իր

մեքենան:

Մի կերպ շրջադարձ կատարեց ու իջավ ղեկից:

Մոտեցավ ,,Մերսեդեսին’’ ու ծակեց նրա բոլոր չորս անվադողերը:

Եղեգնուտի մոտով անցնելիս`,,Մերսեդեսի’’ բանալիները, ատրճա-

նակն ու նռնակը նետեց ճահճուտի խորքը:

Իր մեքենայի կապոտին հաստատված սպիտակամորուք թզուկ

ծերուկին`, Միքայելն առաջին անգամ ժպիտ պարգևեց…

Page 141: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

141

- - -

Շուտով, երբ մայրուղու վրա նրա տեսադաշտում կրկին հայտնը-

վեց զբոսաշրջիկներով լի հևիհև ընթացող ավտոբուսը, հանկարծ

ճանապարհի ասֆալտը սկսեց հալվել… Ասֆալտից բարձրացող

շիկացած գոլորշու միրաժի մեջ`առջևից ընթացող ավտոբուսը

փոխակերպվեց սևաջրերի վրա սահող տձև մետաղակույտի, որի

անիվներին կպչող ձյութի ձայնը նմանվեց ջրի չփչփոցի…

Ուղևորների հըռհըռոցն ու կըչկըչոցը վերածվեց նավաբեկյալների

արձակած աղեկտուր ու աղիողորմ օգնության կանչերի… Իր հեր-

թին`,,Աուդին’’ նմանվեց խռովահույզ ծովի տարերքի մեջ նետված

ձվակճեպի, որին Միքայելը, ջրասույզ լինող ավտոբուսի առաջաց-

րած ջրապտույտից փութաջանորեն հեռացնելու հուսահատ ճիգով`

հուժկու առաջ մղեց…

Ասես փոթորկի դիմակայած և ուժասպառ հևալով`, նա նայեց հա-

յելու մեջ. ավտոբուսը չկա´ր, այն անհետացել էր, ասես`իրո´ք ջրա-

սույզ էր եղել…

Ափով շփեց դեմքն ու նայեց արագության ցուցիչին. այն հատել էր

նախազգուշացնող բոլոր սահմանները:

Վառելիքը վերջանալու վրա էր. ոտքը հեռացրեց արագության ոտ-

նակից:

- - -

Բաքը լիցքավորելուց հետո, երբ ուզում էր տեղավորվել մեքենայի

մեջ`, բարձրախոսը նկատի ունենալով նրան, խոսեց.

-Դուք մոռացաք վճարել:

Մոտենալով լցակայանի հսկչին`Միքայելը թղթադրամ մեկնեց ու

քրթմնջաց.

-Ներեցե´ք:

Հեռախոսի ազդանշանը կրկին հիշեցրեց դեղահաբ ընդունելու մա-

սին: Առանց թղթադրամի մնացորդին սպասելու, նա վերադարձավ

մեքենայի մոտ: Նստատեղից բարձրացրեց հեռախոսը, շուռումուռ

տվեց այն ու անսպասելիորեն նետեց որքան կարող էր հեռու:

Այդ տեսնելով, ապշահար հսկիչը գլուխը դուրս տնկեց իր խցի

փեղկից:

Ուշադրության չարժանացնելով իր վրա ուղղված զարմացական

հայացքները, Միքայելը զննեց ,,Աուդիի’’ անվադողերը, կարծես ու-

զում էր համոզվել, որ դրանք իրոք կլոր են… Հետո շրջվեց հսկչի

Page 142: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

142

կողմը:

-Ծովն այստեղից շա՞տ է հեռու, - հարցրեց նա:

-Ոչ, - կարեկից ու ըմբռնող տոնով պատասխանեց հսկիչը, -ահա

այն ցածրիկ բլուրի ետևում է…

Գրկելով նվվացող շանը, Միքայելը քայլերն ուղղեց բլուրի կողմը:

Նա միայն ձեռքը թափ տվեց ի պատասխան հսկչի, որը մի քանի

անգամ ետևից բղավեց.

-Մեքենա՜ն… Ախր, մեքենան դու´րս բերեք հերթի միջից:

- - -

Բլրի բարձունքը հաղթահարելուց հետո`Միքայելի առջև բացվեց

Սև ծովի համայնապատկերը: Եփած խեցգետնի պես շառագունած

արևի գունդն արդեն կուլ էր գնում ամենակուլ հորիզոնին: Արևն

այսօր պարտություն էր կրել ու իր տեղը զիջում էր մոգական լիա-

լուսնին…

Միքայելի քայլերն ինքնաբերաբար արագացան, ուզում էր վար-

կյան առաջ վայելել մանր ու փափուկ ավազի մեջ փռվելու բավակա-

նությունը:

Զառիթափի վայրէջքն արագորեն հաղթահարելով`նա միաժա-

մանակ ազատվեց վերնաշապկից, այն թողնելով կառչած փշոտ

մասրենիներին: Աջ ու ձախ հրեց կոշիկները: Հանեց տաբատը:

Ափն ամայի էր: Սակայն գետինը, որը ծածկված էր ընկույզի չափ

խոշոր ավազաքարով, բոլորովին նման չէր իր փափագած մանր ու

փափուկ ավազին:

Գուցե սա այն ափը չէ՞ր, որին ինքը ձգտել էր… Գուցե ինքը հայտ-

նըվել էր այնտեղ, ուր երբեք չէ՞ր կամեցել… Մի՞թե իր անցած ողջ

ճանապարհը մոլորություն էր եղել…

Քանի դեռ լցակայանի հսկիչը զայրացած հայհոյելով մի կողմ է

հրում իր ,,Աուդին’’, անհրաժեշտ է այս ամենից գլուխ հանել կամ`…

փախչե´լ: Այո´, փախչել է պետք:

Ոչ ոք չի նկատի իր փախուստը: Մարդիկ կլանված են կոտրած

կիթառներով ու ճմրթած թղթերով լցոնված ցուցափեղկեր զննելով…

Նրանց համար ի՞նչ փույթ, թե ինքը որտեղ կթաքնվի… Նրանց չի

մտահոգում, որ աշխարհը թարս է, իսկ կյանքը որոգայթներով լի…

Մի՞թե ջրասույզ եղած ավտոբուսի ուղևորները թիթեռի նման թեթև

չէին ապրում… Նրանք այնպե՜ս անհոգ էին հըռհըռում …

Բայց`… կըչկըչալն ու հըռհըռալը յուրաքանչյուրի անձնական

գործն է: Մի՞թե ինքն իրավունք ունի նրանց դատապարտելու, կամ

Page 143: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

143

այլ բան պահանջելու ուրիշներից: Մեղադրելու համար առնվազն

հրեշտակի թևեր պիտի ունենաս մեջքիդ: Դատելն Աստծո մե-

նաշնորհն է…

«Այո, փախչել է պետք, քանի որ մինչև օրս սխալ եմ երազել, սխալ

եմ սիրել, սխալ եմ պայքարել… Ատել եմ այն ամենը, ինչն ուրիշների

համար ընդունելի է եղել… Սիրել եմ այն ամենը, ինչից խույս են

տվել ուրիշները…»:

Հանկարծ`Միքայելին թվաց, թե պատանի հասակում, լուսաֆորի

մոտ, բեռնատարի անիվների տակ ճզմված կրիայի մսերը ցփնվեցին

իր դեմքին: Նա թափով ջուրը նետվեց և փորձեց լվանալ դեմքը…

Սուզվեց: Փորձեց ջրասույզ անելով խեղդել, թոթափել հոգու բեռը:

Լողալ չգիտեր: Ականջները ջրով լցվեցին: Մի խո՜ր լռության մեջ

հայտնվեց:

Սկզբում փորձեց մաքառել: Հետո փակեց աչքերն ու անձնատուր

եղավ: Տարօրինակ էր. հասցրեց նկատել, որ ջուրը տաք է և դուրե-

կան: Ժամանակը երկարաձգվեց ու կանգ առավ: Նրան թվաց, թե

մինչև ջրախեղդ լինելը`կհասցնի առանց շտապելու որևէ հաստ-

ափոր բառարան թերթել…

Չէր կողմնորոշվում. ծանր արճճի նման սուրում էր վա՞ր, թե թեթև

խցանի պես սլանում էր վեր…

Բացեց աչքերը: Զգաց, թե ինչպես ավազը նահանջեց ուսերի տակ:

Ուրեմն`ծանր արճճի պես վար էր սուրացել…

Հասկացավ, որ շուտով ստիպված է լինելու բացել նաև բերանը:

Որտեղից-որտեղ`մի ժպիտ հայտնվեց նրա դեմքին. կարծես հա-

ջողվել էր լվանալ ուղեղի ծալքերն ու թոթափել հոգու բեռը: Լվաց-

ված ուղեղով ու ազատագրված նրա միտքն այլևս հիշողություններ

չուներ…

Եթե ափին լիներ, մի կուշտ կծիծաղեր…

Երբ արդեն շնչահեղձ էր ու թեթև խցանի պես դուրս մղեց իրեն

դեպի ջրի մակերևույթ`, ասես հենց այդ պահին էլ ծնվեց:

Այդ նորածնի հոգու մեջ` ,,եսը’’ ցավալիորեն երկատվում, պա-

ռակտվում էր…

Ինչ-որ տեղ լեռները փլուզվում էին… Ինչ-որ տեղ քարերն ան-

դունդն էին գլորվում, դիզվում փրփրադեզ գետերի մեջ և փոխում

ջրերը հոսելու նրանց նախկին հուները… Ներդաշնակությունները

քայքայվում էին… Անկանոնը բնականոն էր դառնում, օրինա-

չափությունները խախտվում էին… Միացությունները տրոհվում

էին…Դաշինքները ժխտվում, մերժվում էին… Կապերն արձակվում

էին…

Page 144: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

144

- - -

Առավոտյան սառած ու մրսած արթնացավ: Մամռապատ խութերի

ու գլաքարերի մեջ թոշակառուները խեցիներ, ոստրեներ էին հա-

վաքում: Նրա գլխավերևում մի պառավ հայտնվեց:

-Այս ժամին օդը սառն է, - ասաց նա, - դուք այդպես կհիվանդա-

նաք: Ձեզ օգնություն պե՞տք է, - ոտքը կախ գցեց պառավը:

-Այս ծովի անունն եմ մոռացել…

-Սև´: Սև´ է այս ծովի անունը, - լսածը կատակի տեղ ընդունելով

ժպտաց պառավն ու հեռացավ:

Նորից քնել էր ուզում: Երեկվա ճանապարհի հոգնածությունը չէր

անցել: Արևի առաջին շողերի հետ օդը ջերմացավ ու նա քուն մտավ:

Մի քանի ժամից արևահարված ու քրտինքի մեջ կորած բացեց

աչքերը: Ամպամած երկինքն անձրև էր խոստանում: Արևը ձվաձև

բոժոժի տեսք էր ընդունել ու պատվել սարդոստայնով… Սավառնող

ճայերից մեկը խճճվել էր սարդոստայնի մեջ և հայտնվել աճպարարի

պես հմուտ սարդի գրկում… Ծովից ճահճահոտ էր փչում…

Միքայելը մասրենու ճանկերից պատառոտելով պոկեց վերնաշա-

պիկը: Տաբատի վրա խաղաղ մրափող շանը մի կողմ հրեց: Դեղահաբ

հայտնաբերելու հույսով խուզարկեց գրպանները: Մեքենայի բա-

նալիներից ու դրամապանակից զատ`ոչինչ չգտավ: Դրանք դեն

նետեց ու զղջաց, որ դեղերը շպրտել է: Գլուխն ափերի մեջ առավ ու

ծնկեց: Թվաց, թե հայտնվել է անհաղթահարելի դարպասներով ար-

գելապարսպի առջև:

-Մի՞ք… Միքո´… Միքայե՜լ… - կարծես մուտք գործելով այդ դժնի

դարպասներից, իր անունը մտաբերեց նա ու տեսավ, որ անխու-

սափելիորեն դատապարտված է դեգերելու իր առջև բացված մութ

լաբիրինթոսում:

Ծնկների առջև խոշոր ավազաքար շոշափեց:

- Ինչու՜… - գոռաց նա ու քարը նետեց դեպի երկինք:

Ամպերը որոտացին:

Թվաց, թե չհասցնելով խույս տալ Միքայելի երկինք նետած քա-

րից`նորին մեծություն Բեմադրիչը կրունկը բռնեց ու ոռնաց ցավից:

Ցասկոտ շանթերը մի պահ պատռեցին ամպամած երկնքի խոժոռ

դեմքը: Բեմադրիչն ամպագոռգոռ հոխորտաց.

-Հապա այս ըմբոստի երևակայության թռիչքի՜ն նայեք… Մի սրա

համարձակությա՜նը նայեք… Հիմա այս քարը ետ չուղղարկե՞մ,

ուղիղ այդ մարդուկի ճակատին:

Թե հիացմունք, թե կարեկցանք առաջացնող ներկայացման հեղի-

Page 145: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

145

նակ նորին մեծություն Բեմադրիչը բավարարվեց միայն մանր

անձրև մաղելով նրա գլխին:

Նա Միքայելի համար նոր դերակատարում էր սահմանել…

Միքայելի առնական, բայց փխրուն սիրտը կոտրվել էր, ամուր

բայց տկար ուսերը հիմնովին ջախջախվել էին: Հիմա նա պատրաստ

էր նոր դերակատարմանը: Միայն նրա նման ցավից փախուստ

տվածներն էին, որ խենթանալով`, արհամարհում էին ցավն ու ցա-

վազերծ աշխարհի պատրանքում ապրում… Խենթերն էին միայն

ընդունակ, իրենց խաղով հիացնել զվարճացող, անաչառ հանդի-

սատեսին`, նորին մեծություն Բեմադրիչին…

Հինգ տարի անց, հիշողության կցկտուր բեռով ու իր հավատարիմ

շան հետ, բեռնատար գնացքի վագոնում թաքնված`, Միքայելը

հայտնվեց Վլադիմիր քաղաքում:

2006թ.

Կեսգիշերային հերթապահությունը հանձնելուց հետո` Տորքը լամ-

պի քողարկված լույսի ներքո սիրած աղջկան նամակ էր գրում:

Մութն ընկնելուց հետո, ցանկացած լույսի աղբյուր`առանձնահա-

տուկ բծախնդրությամբ էր քողարկվում: Չնայած հրադադար կոչվա-

Page 146: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

146

ծին ու եվրոպական դիտորդական հանձնախմբի ներկայությանը,

ադրբեջանցիների հետ սահմանի այս հատվածում վերջերս հայտնը-

ված ազերի դիպուկահարի կրակոցներից`, երկու հայ զինծառայող

էր կյանքից զրկվել ու մի հողագործ վիրավորվել:

Թողնելով նամակը, Տորքը ցած դրեց գրիչը. մոր անժամանակ

մահվան մտքի հետ մի կերպ համակերպվելուց հետո`, հիմա էլ հոր

երկարատև լռությունն էր սպանում: Շուտով մեկ ու կես տարի

կլիներ, ինչ հորից բացարձակապես տեղեկություն չուներ ու դրան ոչ

մի կերպ բացատրություն չէր գտնում…

Տորքի ծանրացած կոպերը փակվում էին, քունը տանում էր: Կոշտ

հարմարություններով գետնափոր դիտակետի իր անկյունը, կան-

չում էր:

Նամակն ավարտելով ծրարեց ու ծոցը դրեց: Վերջին տողերը մըտ-

քում կրկնելով`, քնելուց առաջ մի պահ մաքուր օդի դուրս եկավ.

« Սիրում եմ, մտքով ամեն վարկյան քեզ հետ եմ: Ծառայությանս

վերջին շաբաթներն եմ հաշվում: Կարոտել եմ… »:

- - -

Վառվող լուցկու լույսը, համատարած խավարի մեջ առկայծեց այն

պահին, երբ Տորքն իր տաբատի կոճակները կոճկելով`երազկոտ

հայացքը աստղալից երկնքից մի պահ թեքեց դեպի քարքարոտ բլրա-

կի կողմը:

-Ո՜նց թե… Սատանա´: Ուրեմն այդտեղ է՞ քո թաքստոցը:

Տորքը կռացավ: Զգաց, թե ինչպես մարմնով սարսուռ անցավ ու

մտածեց. « Եթե վերադառնամ ավտոմատիս ետևից`, հետո դժվար թե

նրա գտնվելու ճշգրիտ տեղը նորից կարողանամ որոշել: Համ էլ`ավ-

տոմատով ի՜նչ պիտի անեմ, մի քանի անհաջող կրակահերթ ու նա

կթաքնվի… »:

Քանի դեռ դիպուկահարը թուլացրել է զգոնությունը և իրեն թույլ

տվեց լուցկի վառել մթության մեջ, ուրեմն նրան միայն անակնկալի է

պետք բերել, որոշեց Տորքը: Մտքից հանելով ավտոմատի ետևից վե-

րադառնալու գաղափարը, նա շոշափեց գոտուց կախ տված սվին

դանակն ու ինքնաբերաբար ձեռքը տարավ դեպի ծոցը: Հանեց

ծրարած նամակն ու զինգրքույկը և դրեց քարի տակ, զինակից

ընկերների համար տեսանելի մի տեղում:

Մթության մեջ, անընդհատ զանազան կողմնորոշիչներ մտապա-

հելով`, սկսեց զգուշորե սողալ թշնամու թաքստոցի ուղղությամբ:

Page 147: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

147

Շատ դանդաղ էր առաջ ընթանում: Հիմա նրա միտքը պտտվում էր

սպանելու կամ սպանված լինելու տագնապների շուրջ… Մի՞թե

ինքը, քիչ հետո, ստիպված է լինելու մոտիկ տարածությունից շնչել

մեկ ուրիշի դեմքին ու նրա աչքերի մեջ նայելով`մահացու հարված

հասցնել: Կամ`ստանալ…

-Ամեն դեպքում, իզուր ավտոմատս չվերցրի, - քթի տակ շշնջաց

նա ու ջրափոսի մեջ ցեխոտված ափը քսեց կիսալուսնի տակ առկայ-

ծող իր գլխարկի մետաղյա զինանշանին:

Ցեխաջրով նաև դեմքը շփեց: Քունն իսպառ թռավ գլխից: Հիմա,

առավել սթափ դատելով`որոշեց հապաղել. « Թող բթանա ազերու

զգոնությունը… Բոլորն են թմրում լուսադեմին… »:

Բավական սպասելուց հետո`գիշերային ցուրտը ստիպեց նորից

առաջ սողալ… Անհրաժեշտ էր հասնել ոչ շատ հեռվում գտնվող խո-

շոր քարերի կույտին, որից հետո առաջխաղացումը ավելի հեշտ կլի-

ներ…

- - -

Ցեխոտ համազգեստի մեջ ցրտից սարսռալով`, Տորքը վերջապես

հարմար տեղավորվեց մարդաբոյ մի քարի ետևում:

Նա ազերի դիպուկահարին նկատեց այն պահին, երբ սա փոխա-

նակ քնած լինելու`, փորձում էր փոքրիկ կացնով պահածոյի տուփի

վրա անցք բացել:

Գոտկատեղից լայնաշեղբ սվինը դուրս քաշելով ու գնահատելով

իրավիճակը`Տորքը մտածեց. « Գրո´ղը քեզ տանի, քնած լինեիր, ոչ

թե սոված: Երկուսիս համար էլ`հեշտ կլիներ »:

Օպտիկական սարքով համալրված ազերու հրազենը նրանից

երեք-չորս քայլի վրա էր գտնվում: Անհնար էր առաջինը հասնել նրա

զենքին: Տորքը որոշեց օգտվել անսպասելի հարձակվողի առավելու-

թյունից ու աճպարարի նման բռնեց իր սվինի շեղբից:

« Թող կարծի, թե անվրեպ դանակ նետող եմ » - վճռեց նա ու

այնպիսի արագությամբ նետվեց առաջ, որ ազերին նույնիսկ փորձ էլ

չարեց հրազենի կողմը նայել, միայն բաց թողեց պահածոյի տուփն ու

կացինը տնկած ոտքի ցատկեց:

Երկուսի համար հասկանալի ռուսերենով`Տորքը գոչեց.

-Բռնվեցի՞ր շու´ն:

Կացնի առավելությունը սվինի նկատմամբ գիտակցելով, ազերին

գլադիատորի կեցվածք ընդունեց ու մարտականորեն գոռաց: Նրա

ձայնից քնահարամ եղած մի քանի լոր վախեցած օդ բարձրացան…

Page 148: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

148

Իր հերթին սպառնալից կեցվածք ընդունելով, Տորքը հեգնեց.

-Чем больше боишься, тем громче орëшь ?

Չնայած հասակով մեկ կանգնած ազերու չափսերը հեշտ մենա-

մարտ չէին խոստանում, այնուամենայնիվ Տորքն առաջ նետվեց…

Քանի դեռ նրանք ապահով հեռավորություն պահպանելով էին

մանևրող հարվածներ ճոճում օդի մեջ`, Տորքն իր հաղթանդամ

հոպարին մտաբերեց…

Գյուղում, թաց խոտերի վրա… ոտաբոբիկ… հազա՜ր անգամ,

քրտինքի մեջ կորած սամբոյի հնարքներ էր յուրացրել: Հակառակոր-

դին թիկունք ցույց տալու փոխարեն`, հոպարը սովորեցրել էր դիմա-

կայելու և վնասազերծելու արվեստը…

Հարմար պահ ընտրելով`ազերին կռացավ, ձախ ձեռքով մի քար

ճանկեց ու կրճատեց իրենց միջև եղած տարածությունը: Մենա-

մարտը թեժացավ… Կացնի ու սվինի առաջին իսկ մոտակա բա-

խումներից երկուսի թևերն էլ արնածորող վերքեր ստացան: Կռիվը

կատաղի հուն մտավ …

Կացինը ետ տանելու պահին ազերին հասցրեց ձախում բռնած

քարով հարվածել Տորքի այտոսկրին: Հարվածը ուժգին էր, որից

շշմած`Տորքը չոքեց… Չոքեց, բայց հասցրեց սվինը մխրճել ազերու

ոտնաթաթի մեջ: Ցավից ոռնալով`, ազերին բաց թողեց կացինն ու

թավալվեց գետնին:

Ստացած հարվածից ակնթարթորեն սթափվելով, Տորքը զավթեց

հակառակորդի կացինն ու հաղթականորեն կանգնեց նրա գլխավե-

րևում: Շնչառությունը ետ բերելով, նա սպառնաց.

-Հիմա սրանով գլուխդ թռցնե՞մ:

Ազերին ռուսերենով ինչ-որ բան բարբաջեց: Լացակումած թա-

խանձեց: Տորքն ազատ ձեռքով բռնեց նրա օձիքից:

-Մի´ նվվա, - ասաց նա, - կթողեմ ապրես… Եթե կյանքդ քո երկրի

համար մի գրոշի արժեք ունի, ուրեմն քեզ կփոխանակենք գերեվար-

ված որևէ հայի հետ:

Լսածի բովանդակությունից մի փոքր խաղաղված, ազերին փոր-

ձեց արժանապատվություն ցույց տալ :

-Ես զինվո´ր եմ, - կուրծքը ծեծելով ասաց նա:

-Քեզանից ի՞նչ զինվոր, դու թաքստոցից խփող ես… դու թիկունքից

գյուղացու վրա կրակող նենգ թշնամի ես…- բնութագրեց Տորքն ու

մտածեց. « Չէ´, սրանց հետ իրենց համար հասկանալի լեզվով է

պետք խոսել »: Հանկարծ թշնամուն գերի տանելու մասին մտադ-

րությունը փոխեց ու գրպանից մի վիրակապ հանեց: - Էս վիրա-

կապը ձախ ձեռքումդ ամուր պահիր, - ասաց նա:

Page 149: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

149

-Ի՞նչ ես որոշել… - կամազուրկ տոնով հարցրեց ազերին:

-Քեզ ազատ եմ արձակելու… Հրացան բռնող թաթդ պիտի կտրեմ

ու թողեմ, որ եկածդ ճամփով ետ գնաս:

Ազերին փորձեց գթություն մուրալ…

-Պիտի կտրե´մ: Աջ թաթդ կամ գլուխդ, ի´նքդ որոշիր, - անսասան

վճռականությամբ գոչեց Տորքն ու կացինը բարձրացրեց: - Երեքը

հաշվելուց հետո հարվածելու եմ: Թաթդ քարին դիր, եթե գլուխդ ա-

վելի թանկ է քեզ համար: Մե´կ, երկու´, երե´ք…

2012թ.

Շունն այնքան տեղաշարժեց լակամանը մինչև, որ իր վրա բևեռեց

ուշադրությունը: Միքայելը դժկամորեն դուրս սողաց ցնցոտիների

տակից: Մի ձեռքը դնելով ծակծկող սրտին`նա քչփորեց շուրջը նետ-

ված տոպրակները, դուրս բերեց ուտելիքի խղճուկ մնացուկները, մո-

տեցավ դռանը, շանը դուրս արեց ու կերակուրը թողնելով նրա

առջև` դուռը ներսից կողպեց:

Արհամարհելով ուտելիքի առկայությունը`շունը սկսեց կաղկան-

ձել. տերը երբե´ք իր հետ այդպես չէր վարվել…

-Հեռացի´ր, գնա´, - ներսից հրահանգեց Միքայելն ու մի պահ ա-

կանջը պահեց դռանը:

Շունը չէր լռում: Չդադարելով մտքում «Գնա´, գնա´…» կրկնել, նա

խոնարհվեց զանազան իրերով լեցուն մի արկղի վրա: Այնտեղ մա-

տիտ փնտրեց: Ձեռքը մատիտին հասցնելու համար դուրս քաշեց մի

խճճված պարան, որն ինչպես գործի դրված պարսատիկ`իր հան-

գույցների միջից մի կողմ նետեց հեռուստակառավարման վահա-

նակը: Դիպչելով աթոռին, վահանակը ինքնաբերաբար հաջողեց մի-

ացնել մոռացված, բաց ու փոշոտ որովայնով հեռուստացույցը:

Միքայելն ակամայից հայացքն ուղղեց բացվող էկրանին, ուր մի

տղամարդ օղ սարքած պարանը գլխի շուրջ փորձարկելուց հե-

տո`այն ամրացրեց առաստաղին:

-Հեռացի´ր, գնա´, - շան կողմը նետեց Միքայելն ու սկսեց հետևել

էկրանին:

Տղամարդը մոտեցավ մոմերով զարդարված սեղանին: Հավաքեց

օգտագործված սպասքն ու դրանք ծորակի տակ ողողելուց հետո`

խնամքով չորացրեց: Այնուհետև անցավ լոգարան, ուղղեց քիչ թե

շատ անկարգությունները: Հայելու առջև զննեց իրեն: Բծախնդրորեն

Page 150: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

150

կարգի բերեց սանրվածքը: Առանձնակի նշանակություն տալով իր

գործողություններին, շտկեց սրբչի յուրաքանչյուր դարձածալը…

Մինչ շունը առանց հոգնելու նշաններ ցույց տալու շարունակում

էր կաղկանձել, Միքայելը կապկելով կրկնօրինակում էր հեռուս-

տաէկրանի տղամարդուն: Փալասների վրա նստած, նա շոյում էր

մազակալած դեմքը, օղ սարքում պարանի ծայրին…

Իսկ էկրանին`տղամարդը վեհորեն բազմել էր աթոռին և ինչ-որ

բան էր գրում: Այնուհետև նա գրությունը խնամքով ծրարեց և ուղղա-

հայաց դիրքով կանգնեցրեց վարդերով լի ծաղկամանի կողքին:

Միքայելն իր հերթին ծնկի վրա մի ճմրթած թուղթ հարդարեց ու

մատիտի ճոճվող ծայրով գրեց.

« Մոռացել ես ինձ, տեր Աստված, հոգիս անկտուր է մնացել: Մո-ռացումիդ մեջ անզոր եմ ու թևաթափ… Թվում է նեխել եմ ու ճան-ճերը ձվադրում են մեջս, կարծես`որդերը խորքումս տռփանք են ապրում… Ախր` հիշի´ր ինձ, հայացքիդ բոցերի մեջ մի պահ ինձ այ-րիր, հետո´ մոռացիր… »:

Գրի առած հառաչանքների տակ իր անունը դնելով, նրա դեմքին

ժպիտ հայտնվեց. դրանով`կարծես իր անհայտության վրա հուշա-

քար կանգնեցրեց:

Այդ ժպիտը քարացավ նրա աչքերի շուրջ, երբ կրծքավանդակում

չարագույժ կերպով կրկին խլրտաց ծակծկող սիրտը: Նրա ժպիտը մի

պահ նույնիսկ քմծիծաղի վերածվեց, երբ հիշեց, թե ինչպես էր մեքե-

նայով ծովին ընդառաջ սլանում… Հիշեց, թե ինչպես մի կողմ նետեց

դեղահաբերն ու ձեռքի հեռախոսը, թե ինչպես ծովի ջրերը լվացին

նախկին կյանքի մասին իր բոլոր հուշերն ու ջրասույզ արեցին, խոր-

տակեցին այդ կյանքին կապող կամուրջները:

Կրծքի տակ ծակոցները սաստկացան…

Աստիճանաբար ժպիտն անհետացավ նրա դեմքից: Գիտակցու-

թյան մեջ քաոսային պատկերներ ու հնչյուններ հայտնվեցին: Թվաց,

թե սիրտը հայտնվեց արծվի մագիլներում ու սկսեց անդադար կըտ-

ցահարվել…

Սաքսաֆոնը գաղտնիքներ էր պատմում… Ջազի հնչյունները հո-

գի էին մաշում… Ինչ-որ տեղ, հալածված անտիլոպը վերջին շունչն

էր փչում հովազի երախում… Անխոնջ ալիքները բիրտ ժայռեր էին

մերսում… Կետերն իրենց ափ էին նետում… Հաստաբուն ծառերը

գետին էին տապալվում…

Բայց երկինք նետված մի քար, այնտեղ անսասանորեն հաստատ-

ված աստղերի պես`, համառորեն ետ չէր վերադառնում…

Page 151: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

151

Հիմա`կարոտը, անպարփակ կարոտը, հոշոտելով խժռում էր Մի-

քայելի սիրտը:

- - -

Դռան ետևում շան կաղկանձը փոխվեց զույգ հաչոցի, որին որպես

ողջույնի պատասխան`խառնվեց մեկ ուրիշ շան հաչոց:

Միքայելը չնկատեց, թե ինչպես մի ստվեր անցավ լուսամուտի ե-

տևից, որին հաջորդեց դռան անսպասելի թակոցը:

-Միքայե՜լ, Միքայե՜լ, բացեք դուռը:

-Ո՞վ է, - ասես հանցանքի մեջ բռնված արձագանքեց Միքայելն ու

փնտրեց ձայնի աղբյուրը:

Հեռուստաէկրանին տղամարդն արդեն ճոճվում էր պարանից

կախված ու ոտքերն էր ջղաձգորեն ցնցում:

-Բացեք դուռը, բարեկամ, - նորից հնչեց դռան ետևից: - Մենք շատ

բաներից կարող ենք խոսել:

-Բայց`… Մենք խոսելու ի՞նչ ունենք:

-Ախր`մենք ծանոթներ ենք, - հորդորեց ձայնը, միաժամանակ շը-

ներին լռեցնելու փորձ անելով: - Ահա´, մեր շներն արդեն ճանաչել

են իրար: Քո շունը`իմ շան մայրն է:

Միքայելը մտաբերեց իր լաբրադորի լակոտներին: Նրանք ոտնա-

կոխ լինելով կատաղած ամբոխի ոտքերի տակ, տրորվեցին կամ կո-

րան այն օրը, երբ գետափին շարված վրաններն էին տեղահան ար-

վում: Նա հիշեց իր վրանին մոտեցած մարդուն, որը փորձեց պաշտ-

պանել իրեն ու ռետինե մահակի ծանր հարված ստացավ ծոծ-

րակին…

-Ծանոթներ ենք, - արտաբերեց Միքայելն ու մոտեցավ դռանը:

Ոտնաձայներ լսելով`շները լռեցին սպասումի մեջ:

-Այո, ծանոթներ ենք, - հնչեց դրսից:

Բացելով դուռը, Միքայելը հայտնվեց երկու շների բռնած շուրջ-

պարի կենտրոնում:

-Բաուլին, - լայն ժպիտը դեմքին հիշեցման կարգով ներկայացավ

հյուրն ու գլուխ տվեց:

Մի կողմ քաշվելով`Միքայելը ներս թողեց նրան:

- - -

Երկար ու սրտառուչ զրուցեցին: Բաուլինը իր մոտ եղած կատվա-

խոտի կաթիլներից, սրտի աշխատանքը կարգավորելու համար`

Page 152: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

152

առաջարկեց Միքայելին:

Այնուհետև իր շանը թողնելով նրա մոտ, մեկ ժամով հեռացավ:

Երբ վերադարձավ`, նրա թևատակին մի ձեռք մաքուր շորեր

կային: Առարկություն չնդունող տոնով`նա ասաց.

-Բարեկամս, նախքան սրանք հագնելդ գնում ենք ռուսական բաղ-

նիք… Եթե`իհարկե, սրտիդ աշխատանքն արդեն կարգավորվել է:

Բաուլինը բացառիկ ձգողականության տեր մարդ էր, դրանում Դյո-

մինը հավատացած էր:

Բաուլինի թոշակի անցնելուց մոտ կես տարի անց էլ`Դյոմինը գը-

րեթե ամեն օր այցելում էր նրան: Անտեսելով այն հանգամանքը, որ

Բաուլինն այլևս իր վերադասը չի և ինքը պարտավոր չի դա անելու`,

Դյոմինը հին սովորույթի համաձայն զեկուցում, պատմում էր

նշանակալի անցք ու դեպքերի մասին… Իր հերթին`Բաուլինը հայ-

րաբար խրատում ու զանազան օգտակար խորհուրդներ էր տալիս

նրան:

-Ամեն օր, քո վարույթներով առաջին հերթին մարդիկ են անցնում,

հետո նոր`օրինախախտներ… - հիշեցնում էր Բաուլինը:

Դյոմինը երբեք չէր հոգնում նրան լսելուց: Մարդ հասկացության

բաուլինյան մեկնաբանությունները նրա համար չափազանց հետա-

քըրքիր էին: Նման բաներից ոչ լրատվամիջոցներն էին սիրում գրել,

ոչ էլ հեռուստաեթերներն էին շատախոսում…

Ահա´, հիմա նույնպես, Դյոմինն ունկնդրում էր Բաուլինին և մը-

տածում. « Նա պատմում է ինչ-որ Միքայելի մասին… որին հայտնի

չէ, թե որտեղից է ճանաչում… հայտնի չէ, թե նա ինչ պտուղ է… Սա-

կայն` պարզվում է օգնե´լ է ուզում նրան… »:

Անտարբեր չլինելով բոլոր նրանց հանդեպ, ում հետ երբևէ խաչվել

էին իրենց ուղիները, Բաուլինը ոգևորված պատմում էր, որ արդեն

հասցրել է Միքայելի համար հրաշալի հոգեբույժ գտնել, որ այսու-

հետ`բժշկի մոտ այցելությունների կազմակերպման խնդիրը, պար-

զըվու՜մ է, դրվելու է Դյոմինի ուսերին… Ինչու՞: Շատ պարզ մի պատ-

ճառով. հաշվի է առնվում այն ծանրակշիռ հանգամանքը, որ Դյո-

մինն իր տրամադրության տակ մեքենա ունի…

Ի վերջո`Դյոմինը չզարմացավ, երբ այս ամենը ներկայացնելուց

հետո Բաուլինը թեթևացած շունչ քաշեց ու եզրափակեց.

-Թանկագին իմ բարեկամ, երբեմն ոչ միայն հանուն աշխատա-

Page 153: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

153

վարձի է անհրաժեշտ վազվզել, այլ նաև`մեր խղճի առաջ մաքուր

գտնվելու…

Այնքան էլ հիացած չլինելով իր վրա դրված նոր պարտականու-

թյան բեռից, Դյոմինը մտքում ասաց. « Գրո՜ղը տանի…», սակայն`մի-

այն բարձրաձայնեց.

-Չեմ համարձակվում հակաճառել:

Ահա´, այդպիսին էր Բաուլինը:

- - -

Մի անգամ, սպասասրահում նստած`Բաուլինն ակամայից լսեց

Միքայելի և հոգեբույժի միջև երկխոսությունը: Նրա դեմքը պայծա-

ռացավ, երբ անսպասելիորեն իրեն ծանոթ անուն որսաց…

-Գիշերները, - ասում էր հոգեբույժը, - քուն մտնելուց առաջ, դու

պետք է մաքրես գիտակցությունդ, աշխատես ոչնչի մասին չմտածել:

-Այդ դեպքում էլ ի՞նչ կմնա ինձ, - դիմադրում էր Միքայելը: - Եթե

քուն մտնելուց առաջ կամ երբևէ, հաջողացնեմ մաքրել գիտակցու-

թյունս, ապա հուշերս այնպես չե՞ն ջնջվի, որ այլևս չվերականգնվեն:

Ես չեմ ուզում, որ այդպիսի բան պատահի:

-Մի՞թե կարծում ես, թե մեր համատեղ աշխատանքի նպատակը

հենց դա է: Ընդհակառա´կը, հավատացնում եմ քեզ. ծնողնե´րդ,

Նունե´ն, Տո´րքը, Լեռնի´կը… նրանք մշտապես քո սրտում են ու աշ-

խարհում ոչ մի ուժ նրանց մասին հուշերը չի կարող խլել քեզանից:

Վստահի´ր ինձ: Նշանակածս դեղահաբերը ժամանակին ընդունիր և

փորձիր քնելուց մաքրել գիտակցությունդ: Այդպես քեզ ավելի լավ

կզգաս: Դու երիտասարդ ես… Դու դեռ կսիրես… Քեզ սպանող ցավը

ետ է նահանջելու: Դու դեռ կսովորես չկառչել ցավից:

-Իմ դեպքում`վախենում եմ մի փոքր այլ կերպ լինի: Ինձ համար

ցավից հրաժարվելը նշանակում է մտովի դավաճանել բոլոր նրանց,

որոնց պաշտելով`նրանց ցավն իմն եմ դարձրել:

-Մի´ անհանգստացիր, ամեն անգամ, երբ կարթնանաս`սիրելի

մարդկանց մասին հուշերդ կրկին քեզ հետ կլինեն: Հիշի´ր, գիշեր-

ները ինքնախարազանման համար չեն, գիշերները խորն ու անխռով

քնելու համար են: Հուշերով տարվելու, պարզապես ապրելու հա-

մար`ցերեկները լիովին բավականացնում են մարդուն:

- - -

Հոգեբույժին կատարած այցելությունից վերադառնալով, Բաուլինը

մի կողմ քաշեց Դյոմինին:

Page 154: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

154

-Գուցե մտածես, - ասաց նա, - թե ծերությանս հետ խելքս թռցրել

եմ, բայց որոշել եմ վերջին բացահայտում գրանցել իմ հաշվին:

-Հետաքրքի´ր է, - Բաուլինի ճերմակ մազերին նայելով, ուշադրու-

թյունը լարեց Դյոմինը:

-Չէ´, չկարծես թե խոսքը օրինախախտության մասին է:

-Հապա՞… - զարմացավ Դյոմինը:

-Անհրաժեշտ է անաղմուկ, առայժմ առանց կրքեր բորբոքելու

պարզել. եղբայր ունի՞ արդյոք Լեռնիկը:

-Խոսքն այն Լեռնիկի մասի՞ն է, որի առանձնատան կողոպուտի

փորձ անողին այդպես էլ չբացահայտեցինք… - հիշողութունը փոր-

փըրեց Դյոմինը:

-Բարեկամս, ուրիշ էլ ի՞նչ Լեռնիկի ես ճանաչում, - նախատեց Բա-

ուլինը: - Պարզի´ր այդ Լեռնիկի եղբոր անունը… Եթե`իհարկե, նա

եղբայր ունի:

-Բայց չէ՞, որ նա Տոլիկի ընկերն էր, իսկ դուք մտերիմ էիք Տոլիկի

հետ: Կարող եք այդ բանը հեշտությամբ պարզել, հենց նրանից հար-

ցընելով:

-Այդպես հարմար չէ: Ավելի լավ է`, - չգիտես ինչու, շշուկի անցավ

Բաուլինը, - դու անաղմուկ Լեռնիկի գործը թերթիր, քեզ համար դա

բարդ խնդիր չէ: Եվ բացի այդ, ասացի չէ՞. առայժմ անտեղի կրքեր

բորբոքելու կարիք չկա: Երբ ինքներս համոզվենք`այն ժամանակ էլ

ուրիշներին կհայտնենք… Դեռ չեմ ասում, որ խաղաքարերը բացե-

լուց առաջ`խորհրդակցել է պետք Միքայելի բժշկի հետ:

Գարունն իր իրավունքների մեջ էր մտել… Բաուլինի ամառանոցը

տարիներ շարունակ բարձիթողի էր մատնված եղել: Օրերը տաքա-

նալու հետ, այնտեղ իսկական եռուզեռ սկսվեց:

Իր ժրաջան տիկնոջից, Աիդա Գուրգենովնայից ետ չմնալով, Բա-

ուլինը ջանում էր իրենց երկհարկանի համեստ շինությանը կից հո-

ղակտորը վերածել փոքրիկ դրախտի:

Այդ գործում նշանակալի ներդրում ունեցավ նաև Միքայելը: Վա-

յելելով ու գնահատելով իր նոր բարեկամների ջերմ, հոգատար վե-

րաբերմունքը, նա փորձում էր ամեն կերպ վարձահատույց լինել:

Այգու չոր ճյուղերն էտելուց ու սղոցելուց հետո, նա խնամքով խուզել

Page 155: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

155

ու փոցխել էր մարգագետնի խոտը:

Շարունակ թանկագին անուններ մտաբերելով`, Միքայելը հետևո-

ղականորեն կատարում էր հոգեբույժի բոլոր ցուցումները և ընդու-

նում նրա նշանակած դեղահաբերը: Ճիշտ է, նրա հոգում կուտակ-

ված բեռը նկատելիորեն թոթափվել էր, բայց դեռ վաղ էր լիակատար

բուժվելուց խոսելը…

Հիմա`նա գլուխը թեքել էր մարգագետնին անհոգ թավալվող եր-

կու լաբրադորների կողմն ու ափերով պարուրել իր առջև դրված

թեյի տաք գավաթը… Շուտո´վ, շա՜տ շուտով, իր հոգում նույնպես

վերջապես խաղաղություն կտիրի ու այն համահունչ կլինի գարնա-

նային զարթոնքի հետ… Շուտո´վ, շա՜տ շուտով, ամեն ինչ հեքիա-

թային ավարտ կունենա: Բայց`…

Բայց գրողը տանի, ոչ մի կերպ չի´ հիշում`. հեքիաթներում երկըն-

քից երկու՞, թե երեք խնձոր էր վայր ընկնում, արդարությունը վե՞ց,

թե յոթ սարերի ետևում էր գտնվում…

Դեռ պատանի հասակից, երբ Միքայելը հուշերով էր տարվում`,

ակամայից մի մաղ էր պատկերացնում: Մաղի միջով լավն ու վատը,

մեծն ու փոքրը, արժեցողն ու անարժեքը անցկացնելուց հետո`մաղի

երեսին մնացածը որպես անպիտան, մի կողմ էր նետում… Արդյուն-

քում`հարազատների մասին հուշերն էին մնում: Քննելով շատ ու

շատ բաներ, նա ափսոսանք էր զգում, որ նրանց բոլորի կյանքը

դառնահամ անցավ… Ինչ վերաբերում էր զուտ իր ապրած կյան-

քին`, անցանկալի հուշերից մեկը, որն ամեն անգամ մնում էր մաղի

երեսին ու մի կողմ նետվում, դա տեսուչ ,,Գեբելսի’’ անվանն էր

առնչվում: Հենց այդպես, հակառակ իր ցանկության, կարծես մաղի

երեսին մնացած ,,Գեբելսի’’ մասին անցանկալի դրվագներն արթ-

նացան նրա մտքում, երբ Աիդա Գուրգենովնան ձեռքերում հանդի-

սավոր պահած մի տորթով` հայտնվեց նրա տեսադաշտում…

Արևի պես ճառագող ժպիտը դեմքին`Աիդա Գուրգենովնան մոտե-

ցավ ծաղկած գիլասենու ստվերում գտնվող տաղավարին… Երբ

տորթը հայտնվեց սեղանին, Միքայելը ետ հրելով իր աթոռը, նահան-

ջեց ու աչքերը փախցրեց տորթի վրայից: Փորձեց վանել անցանկալի

հիշողորթյունները: Ոչինչ չստացվեց, ստիպված էր վերապրել այն

ամենն, ինչը նրա մեջ արթնացրել էր ախորժաբեր տեսքով տորթը:

Տորթից արձակվող անուշ բուրմունքը նրա ռունգների մեջ էր ար-

դեն ավելի քան երեսուն տարի…

Թաղային տեսուչի, Լեռնիկին արած շրջահայաց ապրելու նախա-

զգուշական կոչից հետո էր… Փետրվարի կեսին, կեսգիշերից հետո

էր…

Page 156: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

156

- - -

Ամեն գնով վրեժ լուծելու մոլուցքը ,,Գեբելսին’’ մոլագարության էր

հասցրել: Նրա տենդագին շնչառությունն անընդհատ եղբայրների

թիկունքին էր… Բանը հասել էր այնպիսի անհեթեթության, որ երբ

պատահական ավտովթարի զոհ դարձավ ժամանակին Լեռնիկի

դատավճիռ կայացրած դատավորը`, քիչ մնաց դրա կազմակերպման

հեղինակ դարձնեին Լեռնիկին: Դժվար չէր կռահել, թե նման

վարկածն ում կողմից էր առաջ քաշվել… Ի բարեբախտություն Լեռ-

նիկի`հայտնվեցին ավտովթարի իսկական մեղավորին տեսած ակա-

նատեսներ, որոնք էլ հերքեցին նրա մասնակցության վարկածը:

Բացի այն, որ Լեռնիկի ոչ հեռավոր անցյալը մատի փաթաթան

սարքած ,,Գեբելսի’’ ստորադասները ամեն պատրվակով նրան քարշ

էին տալիս իրենց հիմնարկության չարագույժ միջանցքներով`, թա-

ղեցիներից ոմանք խոստովանում էին, որ իրենցից տարբեր կերպ եղ-

բայրներին վարկաբեկող տեղեկություններ կորզելու փորձեր են ար-

վում…

Չբավարարվելով տան խուզարկության բեմականացմամբ, մի օր

,,Գեբելսը’’ նույնիսկ հանդգնել էր տաք գլխով թակել եղբայրների

տան դուռն ու նրանց մորը սպառնալ, թե ի վերջո կգտնի օրենքը

Լեռնիկի նկատմամբ կիրառելու միջոցը…

Հրեշն ամեն կերպ թունավորում էր նրանց կյանքը…

Դրանից լավ հոտ չէր փչում…Միքայելի ներսում զայրույթը լավա-

յի պես եռ էր գալիս… Նա ծածուկ նայում էր հոր, մոր, եղբոր դեմքնե-

րին ու տեսնում, որ անկարող է խեղդել իր մեջ գլուխ բարձրացնող

գազանին…

Փորձելով պարզել ,,Գեբելսի’’ տան տեղը, նա անվերջ կրկնում էր

մտքում. « Խո´զ, դու պատասխան կտաս եղբորս ջահելությունը խոր-

տակելու և հիմա նորից`մեր գլխին նման սպառնալիք կախելու հա-

մար »:

Գործելու համար հարմար պահը Միքայելին երկար սպասել չտը-

վեց. իր ծրագրից բոլորովին անտեղյակ`, Լեռնիկը հարսանիքի հրա-

վիրվեց… Ողջ օրը լինելով տասնյակ մարդկանցով շրջապատ-

ված`Լեռնիկը ոչ մի կերպ չէր կարող հայտնվել կասկածելիների

ցուցակում…

- - -

Մեքենան ավտոտնակում կողպելուց հետո, ձեռքերի մեջ մի շքեղ

տորթ պահած`,,Գեբելսը’’ քայլերն ուղղեց դեպի իրենց շենքը: Աղոտ

Page 157: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

157

լուսավորված շքամուտքի դիմաց նա կարճատեսի ակնոցներով, կո-

կիկ հագնված մի երիտասարդի նկատեց: Երիտասարդը մի պահ

կանգ առավ, մատների արանքում պահած գրությունը համեմատեց

շենքի ցուցատախտակի հետ, այնուհետև առաջ ընկնելով`շքամուտք

մտավ:

-Ջահե´լ, - թիկունքից լսեց ակնոցավոր երիտասարդը, - ու՞մ ես

փնտրում մեր շենքում:

-Քե´զ, - շրջվելով պատասխանեց երիտասարդը:

-Ի´, ա՜յ տղա՞, - ճանաչելով Միքայելին ցնցվեց ,,Գեբելսն’’ ու հենց

նույն պահին էլ սուր ծակոց զգաց որովայնի շրջանում:

Բաց թողելով տորթը, նա ձախով բռնեց Միքայելի օձիքից, իսկ աջը

տարավ կողքից կախ տված ատրճանակին…

Նրա անպաշտպան մնացած ձախ թևատակին դանակի ամեն

հարված հասցնելու հետ`, Միքայելն ատամների արանքից մեկ-մեկ

արտաբերում էր.

-Որ քո ճարպո´տ… կեղտոտ ձեռքե´րը… այլևս չհասնե´ն… իմ

ընտանիքին:

Չմոռանալով դանակը գրպանը նետել`Միքայելը գետնից բարձ-

րացրեց վայր ընկած կարճատեսի ակնոցները: Այնուհետև կինոլոգ-

ների շներին մոլորեցնելու նպատակով հետը բերած օծանելիքի

շիշը` ամբողջությամբ շրջեց շքամուտքի հատակին:

- - -

Հեռախոսն անջատելով`Բաուլինը մոտեցավ տաղավարին: Թևան-

ցուկ արեց կնոջն ու բազմանշանակ տոնով ասաց.

-Դյոմինի հետ էի խոսում: Շուտով նա այստեղ կլինի: Պատկե-

րացնու՞մ եք, նա մի մեծ անակնկալ է խոստացել:

Դյոմինին քիչ հետո տեսնելու միտքը պայծառեցրեց Միքայելի

խնամքով սափրած դեմքը, նրանք հասցրել էին մտերիմ ընկերներ

դառնալ: Վերջին կումն անելով թեյից, ձեռքը մեկնեց բահին:

-Ուզում եմ, - ասաց նա, - խնձորենու տակ հողը փխրեցնել:

-Բարեկամս, այսօրվա համար բավական է, - աթոռին տեղավոր-

վելով ասաց Բաուլինը:

-Ավելի լավ է,- առաջարկեց Աիդա Գուրգենովնան, - երկուսդ էլ

գնացեք փողկապներ կապելու:

-Ճիշտն ասած փողկապներից ետ եմ սովորել, - մղկտաց Միքայելը

միաժամանակ նեղվելով այն մտքից, որ փողկապը հենց Աիդա Գուր-

գենովնայից էր նվեր ստացել:

Page 158: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

158

-Խնդիր չկա´, - որպես Միքայելի հետ համերաշխության նշան ա-

սաց Բաուլինը: - Գուրգենովնա, գուցե այսօր ե՞ս էլ փողկապ չկրեմ:

-Լա´վ , հարազատներս: Գոնե վերնաշապիկներդ հագեք, - զիջեց

Աիդա Գուրգենովնան ու մինչ տղամարդիկ տեղներից վեր կկենային,

գլուխը մի կողմ թեքեց: - Ահա՜ և Դյոմինի մեքենան, - բացականչեց

նա:

Դյոմինն իր մեքենան քշեց տաղավարի մոտ ու բազմանշանակ

նայելով հայելու մեջ, դեռ սպասեց: Խորամանկ ժպտալով`, նա մինչև

վերջ բարձրացրեց մագնիտոֆոնի ձայնը:

-Սկսում եմ մատուցել խոստացված անակնկալը, - տոնական տը-

րամադրությամբ բացականչեց նա:

Մագնիտոֆոնից հնչող կիթառի մեղմ հնչյունների ներքո`, կանա-

ցի մի ձայն անսպասելիորեն երգեց հայերենով: Բոլորը հայացքներն

ուղղեցին Միքայելի կողմ, որի բիբերը զարմանքից լայնացան ու ծնո-

տը թուլացած կախ ընկավ:

-Աշխենն է երգողը… - ճանաչելով կատարողի ձայնը, շշնջաց նա:

Այդ պահին, անկյունից մի ծանրաքարշ ,,Համմեր’’, ամբողջովին

մուգ ապակիներով, դանդաղորեն առաջ սահեց ու արգելակեց այգու

հարևանությամբ:

Միքայելը գլուխը թեքեց ,,Համմերի’’ կողմը, որի դռները միաժա-

մանակ բացվեցին: Ուզեց կանգնել, բայց ոտքերը չենթարկվեցին…

Արցունքի երկու կաթիլ փորձեցին գոյության իրավունք վաստակել

նրա աչքերում, սակայն բավարար ծանրություն չհավաքելով, ետ

Page 159: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

159

նահանջեցին…

Սկզբում ,,Համմերի’’ ղեկը բաց թողելով մեքենայից իջավ Օլյան:

Տոլիկը մնաց տեղում նստած:

Այնուհետև հայտնվեց Լեռնիկի ժպտացող դեմքը…

Վերջին ուղևորը Տորքն էր, որը իջնելուց հետո մի պահ հապաղեց,

ապա սթափվեց ու նետվեց դեպի հայրը…

Վերջապես կարողանալով ոտքի կանգնել և հայտնվելով Տորքի

գրկում`Միքայելը խզված ձայնով հառաչեց.

-Տե՜ր Աստված, մի՞թե երանությունը տառապանքի ծայրին էր

գտնվում…

Հանկարծ Միքայելն արտասվեց. լու՜ռ ու անմռունչ:

Նրա աչքերից քարացած աստղեր էին կաթում… Այդ աստղերն

անձնուրաց մարտիկների պես խրամատավորվում էին խավար քա-

ոսի կրծքին ու առկայծելով փորձում զատել մութը լույսից, կարծր

քարը բաբախող սրտից…

Հիմա, քանի դեռ Միքայելն անձայն էր արտասվում ու թվում էր, թե

նրա կարծրացած սիրտն այլևս ցավ չի զգում`, բացարձակապես

անհետաքրքիր էր դարձել զվարճասեր Բեմադրիչի համար:

Նորին մեծություն Բեմադրիչը կարծր սիրտ ունեցողների ճակա-

տագրեր չէր տնօրինում…

Նա կարող էր Միքայելի բոլոր մեղքերի համար նրան շանթահա-

րել, այրել ծծմբի ծովում կամ դժողքի եռացող կաթսայի մեջ նետել

հավիտյան… սակայն ապաշնորհ, անցավ ու անմռունչ արտասվող

անզգա դերակատարներ`նրան չէին զբաղեցնում:

Այդպե´ս էր:

Սակայն այդպես էր միայն մի քանի կարճատև վարկյանների ըն-

թացքում: Այդպես էր, քանի դեռ Միքայելը կարծր աստղերով, համր

ու լուռ էր արտասվում , այդպես էր, քանի դեռ խավարի կրծքին

թշշացող`, պարզապես շիկացած արցունքներ էր կաթեցնում:

Այդպես էր մինչև այն պահը, քանի դեռ ճակատագրի դեմ ուղղված

ցավագին ոռնոց չէր կորզվել նրա կոկորդից…

Ճզմված ու տրորված սրտերի, խաչված ու ջախջախված մարմին-

ների, խեղված ու խաթարված ճակատագրերի հավաքածու կազմո-

ղը, նորին մեծություն Բեմադրիչը`իր տիեզերական բարձունքներում

շուռումուռ եկավ գորշ ամպերի վրա:

Page 160: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

160

Անմահության ու հավերժության դառը բաժինքը, հարատև ձանձ-

րույթը փարատելու համար`, նա կրկին զվարճանք փնտրեց ու քը-

նատ հայացքով զննեց Երկիր մոլորակը: Նրան, հեշտությամբ զվար-

ճանք գտնելու համար`, բավական էր եղել ժամանակին համայն

կենդանությանը սրտեր բաժանելն ու նրանց ժանիքներով զինելը…

Նա զվարճացավ թաթը թակարդի մեջ թողած մի աղվես տես-

նելով…

Կլանվեց գայլից լեղապատառ փախչող մի նապաստակի հետևե-

լով…

Խնդաց մեղուների խայթոցներից ուռած դնչով մի արջի վրա…

- - -

Բեմադրիչը, որի համար թվում էր, թե ոչինչ առավել կարևոր չէր,

քան յուրաքանչյուրիս կյանքի տևողությամբ խորն ու անխռով քնած

ձևանալը`շարունակում էր տևական լռություն պահպանելը:

Նա չէր սիրում, երբ աղերսներով ու հառաչանքներով անհան-

գըստացնում էին իրեն, սակայն լսելով Միքայելի հառաչանքը, թե

արդյո՞ք երանությունը տառապանքի ծայրին է գտնվում, հիշաչար

ու տիրաբար քմծիծաղ տվեց.

-Դե իհարկե ո´չ, երկնքի դեմքին քարով զարկող ըմբոստ մարդուկ:

Եվ ինչու՞ քո նման քմահաճ դերակատարները, որոնք ոչ թե ընծա-

յածս բանականությամբ են առաջնորդվում, այլ իրենց սրտի թելադ-

րանքով`, կարծում են, թե տառապանքը պետք է ծա՜յր ունենա…

Հոգնելով Միքայելից ու թողնելով նրան, Բեմադրիչը շրջվեց դեպի

Արագած լեռան կողմը: Այնտեղ, անդունդի գլխին, շուտով անզիջում

պայքար էր ծավալվելու…

Տարիքն առած խոշորաեղջյուր քարայծը, հոտն առաջնորդելու ի-

րավունքը կրկին վաստակելու համար`առճակատվելու էր ջահել որ-

ձի հետ:

Խոյահարվելու պատրաստ կռվարար որձերից ապահով հեռավո-

րություն պահպանելով ու զգուշանալով երկնքում ճախրող խոշորա-

թև, ծանոթ արծվից, ուր որ է`ծննդաբերելու էր մայր քարայծը:

- ՎԵՐՋ –

Page 161: ՑԱՎԸ  ՁԱՆՁՐՈւՅԹ  Է  ՓԱՐԱՏՈւՄ (1)

161