View
3
Download
0
Category
Preview:
Citation preview
Հավելված
Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության պետական չափորոշիչներ
Գլուխ I. Ընդհանուր դրույթներ
Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության պետական չափորոշիչների կարգավորման շրջանակները և նպատակները
1. Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության պետական չափորոշիչները (այսուհետ՝ չափորոշիչներ) սահմանում են, թե ինչ գիտելիքներ, հմտություններ, արժեքներ և վերաբերմունք պետք է ձեռք բերի երեխան նախադպրոցական դաստիարակության և կրթության շրջանակներում, նաև՝ սահմանում է վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատության միջավայրի ու կրթական որակի չափանիշը:
2. Չափորոշիչը պարտադիր է բոլոր վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատությունների համար (անկախ նրանց իրավական ձևից):
3. Չափորոշչի նպատակներն են.
ա)աջակցել նախադպրոցական և կրթական հաստատություններում որակյալ դաստիարակչական և կրթական գործընթացի իրականացմանը,
բ) նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման նպատակով՝ հասնելիք արդյունքների սահմանում ծնունդից մինչև ընդհանուր կրթության սկզբնական աստիճանի առաջին դասարան մտնելը,
գ)դաստիարակության և կրթության արդյունքների սահմանում՝ 2 տարեկանից մինչև ընդհանուր կրթության տարրական աստիճանի առաջին դասարան մտնելը,
դ)վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության հաստատությունների կողմից անհատական կրթադաստիարակչական գործընթացի ուղղորդման ապահովում յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ սահմանափակ կարողություններով և/կամ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար,
ե) երեխայի ֆիզիկական և զգայական զարգացման ապահովում,
զ) երեխայի ճանաչողական զարգացման և դպրոցի համար նախապատրաստման ապահովում,
է)վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատություններում որակյալ դաստիարակչական ու կրթական գործընթացի ուղղորդման համար պարտադիր միջավայրի ստեղծում,
ը)նպաստել երեխայի զարգացման համար անվտանգ և դրական դաստիարակչական ու կրթական միջավայրի ստեղծմանը:
Տերմինների պարզաբանում
Այս չափորոշիչներում օգտագործվող տերմինները, այս չափորոշիչների նպատակների համար, ունեն հետևյալ նշանակությունը.
ա)Ավերսիվ ռեակցիա- արձագանք, որն արտահայտվում է խուսափելով կամ տագնապով և առաջացել է տհաճ, սպառնալիք արտահայտող կամ այլ անցանկալի խթանից(օրինակ՝ երեխան արտահայտեց ավերսիվ ռեակցիա խնձորի հյութի նկատմաբ, երբ ձեռքը բաժակին կպչելուց, հյութը սեղանին թափեց, երեխան ասաց, որ այն անհամ է),
բ)Ասերտիվություն- ունակություն՝ արտահայտել սեփական ցանկությունները, զգացմունքները, կարիքները և պաշտպանել սեփական իրավունքներն այնպես, որ հաշվի առնվի ուրիշների զգացմունքները և չխախտվի նրանց իրավունքները,
գ)Երեխայի անհատական պորտֆոլիո –հավաքածու, որը ներառում է երեխայի աշխատանքները, դիտարկումների/գնահատումների հետևանքով ստացված բազմաբնույթ տեղեկությունները, երեխայի նկարները տարբեր գործունեություններ կատարելիս և այլն,
դ) Էմպաթիա- մարդու ունակություն՝ պատկերացնելու, թե ինչպես է զգում, ինչ է վերապրում մեկ ուրիշը կոնկրետ իրավիճակում և դրսևորել հոգածություն նրա նկատմամբ (օրինակ՝ երեխան ընկերոջը հուսադրելու համար առաջարկում է իր սիրած խաղալիքը),
ե) Խաղ- երեխայի պահվածքի առաջատար ձև, որը նպաստում է երեխայի բազմակողմանի զարգացմանը,
զ)Համայնք- մի տարածքում իրարից տարբերվող այնպիսի անձանց ընդհանուր միասնությունը, որոնք ունեն ընդհանուր հետաքրքրություններ և նման են,
է)Ինքնառեֆլեքսիա- սեփական փորձի քննադատական վերլուծության գործընթաց, նաև՝ սեփական վարքագծի և մտածողության վերլուծություն, ընկալում, գնահատում, պլանավորում և վերահսկում,
ը)Ինտերակցիա (փոխներգործություն) - երկու կամ ավելի մարդու կողմից միմյանց նկատմամբ, այլ առարկաների կամ երրորդ անձանց հանդեպ ուշադրություն դարձնելը,
թ)Բարեկեցություն- վիճակ, որը ներառում է երջանկության զգացում և բավարարվածություն: Դա ենթադրում է անհատի արդյունավետ սոցիալական գործունեություն և տրամադրվածություն՝ լավատեսության, հետաքրքրասիրության և տոկունության հանդեպ,
ժ)Կոնտինուում-իրադարձությունների, գործընթացների շարունակականություն, ամբողջականություն,
ի)Իրավասություն-ինքնավստահության զգացում, որը կապված է ինչ- որ բանի հաջող իրականացման հետ,
լ) Ուսումնական պլան- յուրաքանչյուր պլանավորված կամ չնախատեսված փորձառություն, առօրյա գործունեություն, երևույթ և ամեն տեսակ հարաբերություն, որը իրականացվում է երեխայի զարգացման և կրթության համար հատկացված միջավայրում,
խ)Տոկունություն- անհատի կարողություն՝ հաղթահարել և հարմարվել բոլոր տեսակի կենսական մարտահրավերներին և փոփոխություններին՝ կենսաբանական, հոգեբանական և բնապահպանական ռեսուրսների կիրառմամբ,
ծ)Մեթոդաբանություն- սկզբունքների, ակտիվությունների և մոտեցումների համակարգային ամբողջականություն, որի կիրառմամբ էլ իրականացվում է երեխայի դաստիարակությունն ու կրթությունը,
կ)«Ես»-ի հայեցակարգ- ընդհանուր պատկերացում սեփական անձի մասին,
հ) Երկրորդ անգամ օգտագործվող նյութ-կրթական ռեսուրսի տեսակ, որը կիրառվել է մեկ անգամ և կրթական նպատակներից ելնելով՝ հնարավոր է երկրորդ անգամ կիրառել (օրինակ՝ կոճակներ, գործվածքներ, հին ամսագրեր, թերթեր, պլաստմասե կամ թղթե տարաներ և այլն),
ձ) Պատկանելիություն, պատկանելիության զգացում- երեխայի, որպես անձի անխուսափելի մաս: Երեխան պատկանելիության զգացում ունի իր ընտանիքի, նրա շուրջ գոյություն ունեցող մշակութային խմբի (հարևանության, համայնքի) և իր կյանքում՝ ավելի լայն հասարակության հանդեպ: Երեխայի պատկանելիության զգացումը փոխկապվածության անհրաժեշտության ճանաչումն է նրա կողմից և նրա հանդեպ, ձևավորում է ինքնություն և երեխային ընլկալել է տալիս, թե ով է ինքն և ինչպիսին կարող է լինել/դառնալ,
ղ)Մշտադիտարկում(մոնիթորինգ) - գործընթաց, որը ենթադրում է տվյալների համակարգված հավաքում, մշակում և վերլուծություն: Մշտադիտարկման նպատակն է գնահատել վաղ և նախադպրոցական դաստիարակության ու կրթական հաստատությունների առաջընթացը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել: Մշտադիտարկումը կարող է լինել ներքին, որն ուղղակիորեն իրականացնում է նախադպրոցական և կրթական հաստատության աշխատակիցը/աշխատակիցները, կամ արտաքին, որն իրականացնում է ցանկացած այլ կողմնակի անձ/ կազմակերպություն,
ճ)Ճկունություն- իրավիճակին համապատասխան փոխվելու կամ փոփոփոխվելու ունակություն,
մ)Բազմամշակութային թիմ- մասնագետների խումբ, որի նպատակն է գնահատել կրթական առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխայի կարիքները և արդյունավետ միջոցառումներ ծրագրել ու անցկացնել՝ երեխային ուսումնական գործընթացում ներգրավելու նպատակով: Այս խմբի անփոփոխ անդամներն են համարվում երեխայի ծնողը և դաստիարակ-մանկավարժը: Մնացած կազմը սահմանվում է ելնելով անհրաժեշտությունից՝ հոգեբան, աշխատանքային թերապևտ, խոսքի թերապևտ, հատուկ մանկավարժ, մեթոդիստ, դաստիարակ և այլն: Բազմամշակութային թիմ կարող է ստեղծվել ինչպես հաստատությունում, այնպես էլ քաղաքապետարանի մակարդակով,
յ) Դրական կարգապահություն- կարգապահության մոդել, որը կիրառվում է ծնողների կամ վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատությունների աշխատակիցների կողմից: Նրա նպատակն է ապահովել երեխայի զարգացումը երկկողմ հարգանքի, հարաբերությունների հիման վրա: Դրական կարգապահությունն ուղղված է ելք գտնելու, իսկ դրական պահվածքի առաջարկումը՝ ուսուցանելու և ոչ թե անցանկալի կամ բացասական վարքը պատժելու վրա,
ն)Գործնական խնամք – գործողություն, որն ուղղված է հիմնխնդրի կարգավորմանն ու մարտահրավերների հաղթահարմանը,
շ)Պրոսոցիալ վարք-ցանկացած գործողություն, որն ուղղված է անհատի կողմից ուրիշին օգնելուն: Պրոսոցիալ վարքի իրականացման հիմնական շարժառիթը՝ այլ մարդուն օգնելն է: Պրոսոցիալ վարքը իրենից ներկայացնում է նաև ալտրուիզմ, որը սեփական անվտանգությունն ու հետաքրքրությունը չկանխատեսած՝ երկրորդ մարդուն օգնություն ցուցաբերելն է,
ո)Ռիսկային խաղ-խաղ, որը երեխային առաջարկում է մարտահրավերների ու հնարավորությունների քննություն և ոչ թե վտանգ առողջության համար,
չ)Կրթական անձնակազմ- վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատությունների աշխատակիցներ, որոնք անմիջականորեն ներգրավված են կրթական գործընթացում (օրինակ` դաստիարակ-մանկավարժ, դաստիարակ, ուսումնական ծրագրի համակարգող / մեթոդիստ և այլն),
պ)Կրթական ռեսուրս-վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատությունում օգտագործվող բոլոր նյութերը(օրինակ՝ գործարանային եղանակով պատրաստված կամ ձեռագործ խաղալիքներ, բնական, գեղարվեստական և գրենական պիտույքներ, բաց և երկրորդ անգամ օգտագործվող ու տպագիր նյութեր և այլն),
ջ)Գործունեություն-անհատի կամ խմբի կողմից իրականացվող ցանկացած գործընթաց: Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության ծրագրերի շրջանակներում, գործունեությունը կարող է նախաձեռնել երեխան, մեծը կամ՝ պայմանավորված առօրյա գործունեությամբ: Առօրյա գործունեությունը կրկնվում է ամեն օր և կարևոր է կրթական գործընթացի հաջող իրականացման համար. խումբ ընդունվելը, սնունդ, հանգիստ, հագնվել, ձեռքերի լվացում և այլն: Երեխայի ամբողջական և բազմակողմանի զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է բազմակողմանի փորձառություն, որն ապահովված է տարբեր տեսակի գործունեությամբ. դրամատիկ, ավանդական, ստեղծագործական, հետազոտական խաղեր և այլն,
ռ)Տրանզիցիա- գործընթաց, որը ենթադրում է երեխայի անցումը տնից կամ երեխաների վաղ միջամտության (զարգացման) ծրագրից վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության ոլորտ կամ անցում վաղ և նախադպրոցական դաստիարակության ու կրթական ոլորտում առկա տարբեր գործընթացների միջև կամ երեխայի անցումը վաղ և նախադպրոցական դաստիարակությունից և կրթությունից ընդհանուր կրթության տարրական աստիճանի առաջին դասարան,
ս)Ունիվերսալ դիզայն-շրջակա միջավայրի, կառույցի, ենթակառուցվածքի կարգավորում/հարմարեցում, անհրաժեշտ տեխնոլոգիաներով ապահովում, որպեսզի շրջակա միջավայրը առավելագույնս հասանելի լինի բոլոր մարդկանց համար, այդ թվում` սահմանափակ կարողություններով անձանց, որոնք ունեն տեղաշարժման դժվարություն, լսողության կամ տեսողական խանգարում կամ այլ: Ունիվերսալ դիզայնը ներառում է նաև ուսումնական ծրագիր, որը հաշվի է առնում բոլոր երեխաների շահերը և հնարավորությունները, գնահատման համակարգը և դասավանդման մեթոդները,
վ)Բաց նյութ- կրթական ռեսուրսի տեսակ, որը կարող է օգտագործվել այլևայլ կերպ: Բաց նյութը կարող է լինել ինչպես բնական ծագմամբ (օրինակ `քարեր, ձողիկներ, տերևներ, փետուրներ և այլն), այնպես էլ՝ գործարանային (օրինակ` ապակե և փայտե գնդակներ, ստվարաթղթե տուփեր, գործվածքների կտորներ և այլն): Երեխաների կողմից բաց նյութի օգտագործումը նպաստում է երևակայության, ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը,
տ)Սխալների հանդեպ հանդուրժողական միջավայր- գործառական նշանակության համապատասխան միջավայր, որտեղ նվազագույնի է հասցվում պատահական գործողությունների ժամանակ անցանկալի արդյունքները,
ր)«Խարաչոյի»(«Լաստակ»)մեթոդ- երեխային քայլ առ քայլ օգնության ապահովում է, որպեսզի նա ավելի արդյունավետ անի այն, ինչը դեռևս ինքնուրույն չի կարողանում անել, ժամանակի ընթացքում ավելի քիչ օգնության ցուցաբերելու և ինքնուրույն գործելու հնարավորություն տալը,
ց) Համակողմանի զարգացում- ինքնագնահատման և ուսուցման գործընթաց, որը ներառում է անհատի ֆիզիկական, սոցիալական, զգացմունքային և հոգևոր աճը ամբողջությամբ: Երեխայի բազմակողմանի / ամբողջական զարգացումը ենթադրում է նրա հուզական, ֆիզիկական, մտավոր, ստեղծագործական, հոգևոր և հարաբերությունների կարիքների համադրում: Զարգացման այդ մոտեցումը խրախուսում է խնամակալին տեսնել երեխային որպես ամբողջական անձ և ոչ թե զարգացման առանձին ոլորտների հավաքածու:
Չափորոշիչների կառուցվածքը
Չափորոշիչները ներառում են չափորոշիչների երեք տեսակ.ա)Երեխաների դաստիարակության և կրթության չափորոշիչ
բ)Դպրոցական պատրաստվածության կրթական պետական չափորոշիչ
գ)Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատությունների շրջակա միջավայրի և ուսումնա-դաստիարակչական գործընթացի որակի չափորոշիչ (այսուհետ՝ որակի չափորոշիչ)
Երեխայի դաստիարակության և կրթության չափորոշիչ
1. Երեխայի դաստիարակության և կրթության չափորոշիչը բաղկացած է 3 մասից.ա) Առաջին մասը սահմանում է 0-ից մինչև 2 տարեկան երեխայի վաղ զարգացման չափանիշները,բ) Երկրորդ մասը սահմանում է 2-ից մինչև 3 տարեկան երեխաների դաստիարակության և կրթության չափանիշները,գ) Երրորդ բաժինը սահմանում է 3-ից միչև 4 տարեկան և 4-ից միչև 5 տարեկան երեխաների դաստիարակության և կրթության չափանիշները:
2.Երեխայի դաստիարակության և կրթության չափորոշիչը նախատեսում է երեխաների զարգացման ոլորտները և թեմատիկ ուղղությունները: Երեխայի զարգացման ոլորտները սերտորեն կապված են միմյանց հետ և դրանցից ոչ մեկը միակողմանի չի զարգանում, մեկի զարգացումը նպաստում է մնացած ոլորտների զարգացմանը: Թեմատիկ ուղղությունները երեխայի համար բազմակողմանի տեղեկատվությամբ և տարիքին համապատասխան ոլորտային գիտելիքի տիրապետում է նախատեսում, նաև՝ նպաստում է երեխայի զարգացման ոլորտներում տրված հմտությունների յուրացմանը և գիտելիքների ձեռքբերմանը:
3. Երեխայի զարգացման (դաստիարակության-կրթության) ոլորտները հետևյալն են.
ա) Ֆիզիկական և սենսորային(զգայական) զարգացում (դաստիարակություն-կրթություն)- աջակցել երեխային, զարգացնել նուրբ մոտորիկա, կոպիտ մոտորիկա և սենսորային(զգայական) հմտություններ,
բ)Սոցիալ-էմոցիոնալ զարգացում (դաստիարակություն-կրթություն)-աջակցել երեխային, զարգացնել այն հմտությունները, որոնք հարկավոր են դրական հարաբերություններ ստեղծելու համար, ինչպես շրջապատում գտնվողների, այնպես էլ՝ սեփական անձի հետ, որպեսզի ճանաչի ինքն իրեն, սովորի կառավարել սեփական զգացմունքները, ազդակները և վարքագիծը, սովորի համագործակցել և այլն,
գ)Հաղորդակցման հմտությունների, լեզվի և խոսքի զարգացում-աջակցել երեխային, զարգացնել հաղորդակցման հմտությունները՝ որպես ուսումնառության և հասարակության մեջ գոյություն ունեցող անբաժանելի երևույթի,
դ)Ճանաչողական զարգացում- աջակցել երեխային, զարգացնել մտածողության հմտությունները, օգտագործելով հետաքրքրասիրության և ստեղծագործական ունակությունը,
ե) Ինքնուրույնություն և հարմարեցված վարքի զարգացում-աջակցել երեխային, զարգացնել անկախ լինելու և հարմարվողական վարք, որպեսզի սովորի ժամանակակից և փոփոխվող աշխարհում դիմակայել մարտահրավերներին:
4.Թեմատիկ ուղղությունները հետևյալն են.
ա)Արվեստ- ուղղություն, որն օգնում է երեխային բավարարել հետաքրքրությունը տեսողական արվեստի, երաժշտության, դրամայի, պարարվեստի նկատմամբ և նրան հնարավորություն է տալիս արտահայտելու իր մտքերն ու զգացմունքները արվեստի ոլորտների միջոցով,
բ)Գրագիտություն- ուղղություն, որը նպաստում է երեխայի վաղ գրագիտության զարգացմանը, երեխայի հետաքրքրության բավարարմանը գրքի, գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ,
գ)Առողջ ապրելակերպի և գիտության տարրեր- ուղղություն, որն աջակցում է երեխային առողջ ապրելակերպի (առողջ սննդի, հիգիենայի, ֆիզիկական ակտիվության յուրացման) հաստատման հարցում, ինչպես նաև՝ փողոցային երթևեկության կանոնների, կենցաղային անվտանգության, բնական աղետների ռիսկերի հետ կապված հարցերի, հասարակության մեջ վարքի կանոնների յուրացմանը: Գիտության տարրերի թեմատիկ ուղղությունը նպաստում է երեխայի հետաքրքրությունների բավարարմանը՝ կապված գիտության այլևայլ ոլորտների հետ, տեղեկատվություն ստանալու կենդանի և անկենդան բնության մասին, շրջակա միջավայրի պաշտպանության և քաղաքացիության հետ կապված հարցերի շուրջ, մաթեմատիկական հասկացությունների և ժամանակակից տեխնոլոգիաների մասին տեղեկատվություն ստանալուն:
5. Երեխայի կրթության չափորոշչով նախատեսված երեխայի զարգացման յուրաքանչյուր ոլորտում և թեմատիկ ուղղություններում սահմանված են արդյունքներ: Արդյունքը երեխայի ուսուցման և զարգացման համար սահմանված կոնկրետ նպատակ է: Արդյունքները բոլոր տարիքի երեխաների համար ընդհանուր են: Որոշակի տարիքի արդյունքը սահմանված է ցուցանիշներով: Ցուցանիշը արդյունքին հասնելու ցուցիչ է և փոխվում է ըստ երեխայի տարիքի ու զարգացման համապատասխան:
6. Երեխայի դաստիարակության չափորոշիչը սահմանում է երեխայի զարգացմանն ուղղված հասնելիք արդյունքը, որը նույնն է բոլոր տարիքի համար:Երեխայի դաստիարակության չափորոշչով տրված են կարգեր և ցուցանիշներ:Կարգը ներկայացնում է մեկ կոնկրետ ունակություն, գիտելիք կամ հասկացություն: Ցուցանիշը որոշակի գործողություն/վարքագիծ է, որը երեխան դրսևորում է կոնկրետ հմտություն տիրապետելու/ունենալու ժամանակ: Ցուցանիշները տրված են երեխայի զարգացման արդյունքների տեսքով:
Դպրոցական նախապատրաստման կրթական պետական չափորոշիչ
1. Դպրոցական նախապատրաստման կրթական պետական չափորոշչում սահմանված է մեկ ուսումնական տարվա վերջում մինչև ընդհանուր կրթության տարրական աստիճանի առաջին դասարան մտնելը երեխայի կողմից հասանելիք արդյունքները նրա ֆիզիկական, մտավոր, սոցիալական և էմոցիոնալ զարգացման համար:
2. Դպրոցական նախապատրաստման կրթական պետական չափորոշիչը բաժանված է երեխայի զարգացման ոլորտների:
3. Երեխայի զարգացման ոլորտներն են.
ա)Առողջություն և ֆիզիկական զարգացում,
բ) Ուսուման նկատմամբ մոտեցում,
գ) Սոցիալական –էմոցիոնալ զարգացում,
դ) Ճանաչողական զարգացում և ընդհանուր գիտելիքներ,
ե) Խոսք, հաղորդակցություն և գրագիտություն:
4.Երեխայի զարգացման յուրաքանչյուր ոլորտ բաղկացած է ենթաոլորտներից, որոնք բաժանված են ուղղություններով: Յուրաքանչյուր ուղղություն սահմանում է արդյունք, որը ներկայացնում է երեխայի զարգացման համար սահմանված հատուկ նպատակ:
Որակի չափորոշիչ
1. Որակի չափորոշիչը բաժանված է ուղղություններով:
2. Որակի չափորոշչի ուղղություններն են.
ա)Անվտանգություն և պաշտպանվածություն - ուղղություն, որում տրված են այն հիմնական հայեցակետերը, որով բնութագրվում են նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատությունների անվտանգությունը և պաշտպանվածությունը, նաև տրված են այն արդյունքները, որոնք վերաբերվում են ինչպես երեխայի, այնպես էլ նախադպրոցական դաստիարակության և կրթության հաստատությունների աշխատողների ֆիզիկական ու էմոցիոնալ անվտանգությանը,
բ)Ուսումնական ծրագիր և մեթոդաբանություն- ուղղություն, որում տրված են այն մեթոդական միջոցների բնութագրիչները, որոնք նախատեսում են աշակերտակենտրոն ուսուցում և նպաստում են որակի չափորոշչով նախատեսված արդյունքներին հասնելուն:
գ) Ֆիզիկական միջավայր- ուղղություն, որում տրված են երեխայի զարգացմանը նպաստող ֆիզիկական միջավայրի բնութագրիչները,
դ)Հարաբերություն- ուղղություն, որում տրված են վաղ և նախադպրոցական դաստիարակության ու կրթական հաստատության տարածքում ձևավորվելիք հարաբերությունները և երեխայի զարգացմանը նպաստող սոցիալական միջավայրի բնութագրիչները,
ե)Կրթական գործընթաց- ուղղություն, որում տրված է երեխային ուղղված կրթական գործընթացի բաղադրիչները և գործընթացն արդյունավետ ուղղորդելու բնութագրիչները,
զ)Ընտանիքի և համայնքի մասնակցություն- ուղղություն, որում տրված են արդյունքներ, որոնք նպաստում են երեխայի ընտանիքի ակտիվ մասնակցությանը վաղ և նախադպրոցական դաստիարակության ու կրթական հաստատության ամենօրյա գործունեության մեջ և ապահովում է դրական փոխհարաբերություններ հաստատության ու երեխայի ընտանիքի միջև,
է)Մշակութային բազմազանություն ու ներգրավվածություն- ուղղություն, որում տրված են նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատությունում մշակութային բազմազանության հարգանքի և յուրաքանչյուր երեխայի հավասար ներգրավվածության հետ կապված բնութագրիչները, անկախ նրա կարիքներից, հնարավորություններից, մշակութային, էթնիկ, կրոնական կամ այլ հիմքերով տարբերություններից,
ը)Կառավարում և գնահատում- ուղղություն, որում տրված է որակյալ ծրագրի պլանավորման, իրականացման, գնահատման և աջակցման սկզբունքները:
3. Յուրաքանչյուր ուղղություն հասնելիք արդյունքների՝ չափորոշիչների տեսքով է ներկայացված: Յուրաքանչյուր չափորոշչի համար սահմանված է արդյունքի ձեռքբերման բնութագրիչների՝ ցուցանիշների ցանկը:
Գլուխ II. Երեխայի դաստիարակության և կրթության չափորոշիչներ
0-ից մինչև 2 տարեկան երեխայի վաղաժամ զարգացման չափանիշներ
1.Երեխայի զարգացման ոլորտները.
ա)Երեխայի զարգացման ոլորտ-Ֆիզիկական և սենսորային(զգայական) զարգացում.
ա.ա) Երեխան հսկում է մարմնի շարժումը, շարժվում է նպատակաուղղված, համակարգված և պահպանում է հավասարակշռությունը.
Կարգ
Ցուցանիշներ (տրված ցուցանիշներին հասնելու համար յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի կիրառել հարմարեցված սարքավորումներ կամ օժանդակ հարմարանք)
Որովայնի վրա պառկել
Որովայնի պառկելիս՝ մի քանի վայրկյանով բարձրացնում է գլուխը:
Որովայնի պառկելիս՝ գլուխը և կրծքավանդակի վերին մասը բարձրացնում է, հենվում է դաստակներին:
Որովայնի վրա պառկելիս՝ գլուխն ու կրծքավանդակը բարձրացնում է, հենվում է բազուկների վրա:
Որովայնի վրա պառկելիս՝ գլուխը և կրծքավանդակը բարձրացնում է, հենվում է մի ձեռքի վրա և մյուսն օգտագործում է ինչ- որ բանի հասնելու համար:
Կողքի պառկել
Կողքի պառկելիս՝ գլուխը պտտում է երկու կողմի վրա էլ:
Կողքի պառկելիս՝ ձեռքերը մարմնի միջնագծին է մոտեցնում:
Ոտքը տանում է դեպի բերանը:
Մեջքին պառկելիս՝ բարձրացնում է գլուխը:
Նստել
Բարձրանալիս՝ բռնում է գլուխը:
Նստում է աննշան հենարանի օգնությամբ:
Ինքնուրույն նստելիս՝ կարիքի դեպքում հենվում է ձեռքերին:
Նստում է ինքնուրույն, առանց հենվելու ձեռքերին:
Կանգնել
Կանգնել ձգտում է հենարանի օգնությամբ:
Կանգնած է հենարանի օգնությամբ:
Կանգնած է ինքնուրույն:
Թեքության վրա կամ ներքնակին կանգնելիս` պահպանում է հավասարակշռությունը:
Տեղափոխվել
Որովայնից շրջվում է մեջքի վրա և հակառակը (կես շրջում, լրիվ շրջում, մի քանի շրջում:)
Չոչ է անում ձեռքերի և ծնկների վրա (ետ և առաջ):
Քայլում է խնամակալի կամ հենարանի օգնությամբ:
Քայլում է ինքնուրույն:
ա.բ) Երեխան վերահսկում և համակարգում է մարմնի փոքր մկանները.
ա.գ) Երեխան օգտագործում է զգայական օրգանները (տեսողությունը, լսողությունը, շոշափելիքը, համը, հոտառությունը)՝ սեփական զգացողությունները կառավարելու համար.
Լսողություն և տեսողություն
Գլուխը շրջում է լույսի ու աղմուկի ուղղությամբ:
Ձայները լսում է 30 վայրկյանի ընթացքում:
Այնպես է լսում խոսակցությունը, որ ուրիշ ձայները չեն գրավում նրա ուշադրությունը:
Կանչին արձագանքում է:
Նայում է շարժվող առարկաներին:
Մի քանի վայրկյան հայացքը սևեռում է գունավոր առարկաների վրա:
Հայացքը սևեռում է մոտ և հեռու գտնվող առարկաների վրա:
Շփում և համտեսում
Դուր է գալիս ֆիզիկական հպումը և շոշափելիք ազդակը:
Աշխարհն ընկալում է բերանի և ձեռքերի միջոցով (բերանն է դնում և «ստուգում» բոլոր առարկաները):
Սնունդը վերցնում է ձեռքերով և դնում է բերանը (կպչում և ուտում է բազմապիսի սնունդ):
Հավանում է «կեղտոտ» աշխատանքներ (օր., ջրով, սնունդով):
Արձագանքում է այլևայլ զգացողություններին(ջերմությանը և ուտելիքի համին):
Հոտառություն
Ճանաչում է մոր կաթի հոտը:
Հոտառում է տարբեր հոտեր (չի արձագանքում սովորական հոտերին):
Տհաճ հոտերին արձագանքում է շարժումներով և դեմքի արտահայտությամբ:
Կոնեսթետիկա (շարժում)
Հավանում է շարժական խաղեր:
Նմանակում է մեծահասակների շարժումները (օր., պարում է):
Հավասարակշռության պահպանում
Փորձում է պահպանել հավասարակշռությունը, երբ գրկում եք:
Նստած ժամանակ պահպանում է հավասարակշռությունը:
Պահպանում է հավասարակշռությունը ձեռքերին և ոտքերին (4-ի վրա) կանգնելիս:
Ծնկների վրա կանգնած վիճակում պահպանում է հավասարակշռությունը:
բ) Երեխայի զարգացման ոլորտը -Սոցիալ- էմոցիոնալ զարգացում.
բ.ա) Երեխան դրսևորում է գիտելիքներ և հավատ սեփական անձի ու հնարավորությունների նկատմամբ.
Կապվածություն
Ժպտում է խնամակալին:
Երբ կանչում է խնամակալը, գլուխը նրա կողմն է շրջում:
Շրջապատը հիմնականում խնամակալի օգնությամբ է ճանաչում, չնայած համարձակվում է առանց նրա էլ գործել:
Իրեն անվտանգ է զգում մերձավոր մեծահասակների հետ(օր., փնտրում է նրանց, երբ վախենում է կամ, երբ հանգստանալ է ուզում):
Երբ ինչ-որ նոր բան է անում (օր., ինքնուրույն կանգնում է կամ քայլում է), նայում է խնամակալին:
Բացի հիմնական խնամակալից, առանձնահատուկ հարաբերություն է հաստատում ևս մեկ մեծահասակի հետ, ով պարբերաբար և ներդաշնակորեն շփվում է նրա հետ:
Լաց է լինում հիմնականում, երբ խնամակալը դուրս է գալիս սենյակից:
Դրսևորում է կապվածությունը, հիմնականում գերադասում է լինել խնամակալի հետ, քան՝ ուրիշի:
Նեղվածությունը և դժգոհությունը լացով է արտահայտում և կանչում է խնամակալին:
Զայրացնում է խնամակալից բաժանվելը (օր., երբ մայրիկը գնում է աշխատանքի):
Ինքնագնահատական
Ուսումնասիրում է սեփական մարմինը (օր., զննում է ձեռքերը, հասնում է ոտքի մատներին):
Մատնացույց է անում և ձայնով հասկացնում հայելու մեջ տեսած պատկերը:
Սեփական անունը լսելիս՝ մարմնի շարժումով, դեմքի արտահայտությամբ կամ ձայնով է արձագանքում:
Երբ հարցնում են, մատնացույց է անում իր մարմնի մասերը (օր., Որտե՞ղ է քիթդ: Ցույց տուր քո ականջը):
Հայելու մեջ ճանաչում է ինքն իրեն և կանչում է:
Նախաձեռնության արտահայտում
Էմոցիան ցուցադրելու և պահանջները բավարարելու նպատակով լաց է լինում:
Մատնացույց է անում կամ ձգվում է, ցանկությունն արտահայտելու համար, ընտրած առարկայի կամ անձի կողմը:
Նպատակին հասնելու համար՝ համառորեն նույն ձայնն է հանում և միևնույն շարժումով ձգվում է ինչ- որ բանի կողմը:
Կարճ ժամանակով (10-15 րոպեով) զբաղեցնում է ինքն իրեն:
Իրավասություն
Միևնույն ձայնը կհանի կամ կկրկնի նույն ժեստը, որն ուշադրութուն է գրավում (օր., կրկնակի անգամ կթափահարի խաղալիքը, երբ պարզի, որ նա ձայն է հանում):
Ցանկալիին հասնելը ուրախությամբ է արտահայտում:
Փոխվում է արտահայտությունը այս կամ այն գործողություն կատարելիս, երբ փորձում է որևէ խնդիր լուծել:
Նոր գործողություն կատարելու համար նայում է խնամակալին և ժպտում է հաջողության դեպքում:
բ.բ) Երեխան դրսևորում է սեփական զգացմունքները.
Զգացմունքների ընկալում
Նմանակում է ուրիշ երեխաներին (օր., լաց է լինում, երբ ուրիշ երեխաները լաց են լինում):.
Ստանում է նույնպիսի արտահայտություն և դրսևորում է նույնպիսի զգացում, ինչպիսին կարդում է խնամակալի դեմքին:
Ընկալում է ուրիշի կողմից արտահայտված տարբեր զգացումները (օր., ուրախությունը, վախը, տխրությունը):
Զգացմունքների արտահայտում
Ժպտում է, երբ ծանոթ դեմք է տեսնում:
Երբ հարկավոր է օգնություն, հանգստացնել կամ ուշադրություն, դրանց մասին լացով, ձայնով կամ մարմնի շարժումով է հայտնում խնամակալին:
Խաղալիս արտահայտում է զգացմունքները (օր., ժպտում է կամ ծիծաղում, բարյացակամությանը պատասխանում է ժպիտով, ծիծաղով, ձեռքը շարժելով: Փոխվում է, երբ ինչ-որ բան անհանգստացնում է, կամ չի կարողանում լուծել խնդիրը):
Դրսևորում է զգացմունքները, ապրումները ծանոթ մարդկանց, կենդանիների կամ առարկաների հանդեպ (փաթաթվում է և համբուրում ծնողներին):
Զգացմունքների և վարքագծի կառավարում
Հեշտությամբ է հանգստանում, երբ հանդարտեցնում է խնամակալը, կամ ինքն իրեն զբաղեցնում է խաբուսիկ ծծիչով, մատներով, փաթաթվում և շոյում է փափուկ խաղալիքները, վերմակի ծայրը:
Հանգստանալու համար դիմում է խնամակալին, փնտրում է ուղիներ ուշադրության արժանանալու համար և կտրում է լացը, հենց բավարարվում է պահանջը:
Շատ է աղմկում, բարձրաձայն ծիծաղում է, դուր է գալիս սեփական ձայնը լսելը:
Մերձավորների մոտ դրսևորում է անվտանգության զգացում, փնտրում է նրանց, երբ վախենում է, կամ հանգստանալ է ուզում:
Ազդակների և վարքագծի կառավարում
Խնամակալի օգնությամբ ձևավորվում է զգոնության և սննդի հաջորդականությամբ ընդունելու ցիկլը (օր., արտահայտում է դժգոհություն քունը խանգարվելու դեպքում):
Ներգրավված է մի քանի պարբերական գործողությունների մեջ (օր., երգում է կամ մրմնջում է ինքն իրեն քնելուց առաջ):
Սպասում է և նախօրոք պատրաստվում է ցանկալի գործունեությունների համար (օր., բակ դուրս գալիս՝ ձեռքերը մեկնում է դեպի խնամակալը, որպեսզի գրկի):
Ենթարկվում է խնամակալի պարզ ցուցմունքին (օր., տա՛ր, բե՛ր, տո՛ւր, դի՛ր);
բ.գ) Երեխան դրսևորում է պրոսոցիալ վարքագիծ.
Սոցիալական սպասելիքներ և նորմեր
Պարզելու համար, թե որ վարքագիծն է ընդունելի, և որն անընդունելի՝ դիտում է խնամակալին:
Ելնելով խնամակալի այս կամ այն գործողությունից, գլխի է ընկնում, թե ինչ են սպասում իրենից և ինչպես պետք է վարվի:
Գիտի, որ կարող է խաղալ թույլատրելի առարկաներով, բայց եթե արգելված առարկան փորձում է վերցնել, այդ պահին նայում է խնամակալին, ուշադրություն է դարձնում նրա արձագանքին:
Սկսում է մտածել, որ որոշ իրեր իրեն է պատկանում, որոշը՝ ուրիշին (օր., խաղալիքի մասին կարող է ասել. «Ի՛մն է», կարող է կատարել ցուցմունք. «Բե'ր տատիկի ակնոցը»):
Հարաբերություն
Նայած, թե ինչն է անհանգստացնում, տարբեր ձայներով է լաց լինում:
Ուրիշներին հասկացնում է իր պահանջները:
Նմանակում է ծանոթ մեծահասակների միմիկան և ժեստեր(օր.,ձեռքը թափահարում է հրաժեշտի ժամանակ, օդային համբույր է ուղարկում):
Խնամակալների նկատմամբ սերն արտահայտում է դեմքի արտահայտությամբ, մարմնի շարժումներով, փորձում է հաստատել փոխհարաբերություն:
Ստուգում է խնամակալի արձագանքը իր վարքագծի վերաբերյալ (օր., լաց է լինում այն պատճառով, որ խնամակալը պատասխանի):
Կրկնում կամ նմանակում է գործողություններն
այն ժամանակ, երբ գիտի, որ ուրիշները նայում են:
Սոցիալական խաղ
Ակամայից ժպտում է ուրիշ երեխա տեսնելիս:
Ցույց է տալիս, որ հաճելի է հարաբերություն ուրիշ երեխաների հետ (օր., ձեռքը մեկնելով, մարմնի շարժումով, ձայնային ազդանշաններով):
Դիտում և նմանակում է այլ երեխաների գործողությունները, փորձում է ուրիշ երեխաների նման գործել:
Փորձում է խլել ուրիշ երեխաների խաղալիքները:
Ուրիշ երեխաների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, փորձում է մոտենալ և դիպչել նրանց:
Ուրախ է ուրիշ երեխաների շրջանում գտնվելու համար:
Կոնֆլիկտի լուծում
Գրավում է խնամակալի ուշադրությունը և հասկացնում է, թե ինչ է ուզում:
Կարևորում է, թե ինչին պետք է տա առավելությունը և ինչ է մտադիր անել «այո՛» և «ո՛չ» պատասխանների միջոցով:
Իր պահանջին իբրև պատասխան, փորձում է ընդունել խնամակալի օգնությունը:
գ) Երեխայի զարգացման ոլորտը- Հաղորդակցման հմտությունների, լեզվի և խոսքի զարգացում.
գ.ա)Երեխան դրսևորում է լսելու ունակություն և հասկանում է լսածի նշանակությունը (ռեցեպտիվ լեզու).
Բառերի նշանակությունը
Նայում է զրուցակցի աչքերին և բերանին:
Իր անունը լսելիս՝ նայում է կամ ձայն է հանում:
Հաճախ լսած բառին սևեռուն հայացքով է արձագանքում (օր., երբ լսում է «մայրիկ» բառը, նայում է մայրիկին):
Երբ արգելման նպատակով ասում են «ո՛չ», կանգ է առնում:
Համապատասխանաբար արձաքանքում է ծանոթ բառերին (օր., մատնացույց է անում, վերցնում է, նայում է կամ տալիս է):
Հրահանգներ
Զրուցակցի պարզ բառային խնդրանքին պատասխանում է գործողությամբ (օր., ծափ է տալիս, թափահարում է ձեռքը, տալիս է խաղալիքը և այլն):
Կատարում է միաստիճան բառային հրահանգը (օր., «Վերցրո՛ւ տիկնիկը»): Բառային հրահանգը չունի ոչ վերբալ նշաններ (օր., ձեռքի մեկնումը դեպի նշված օբյեկտը):
գ.բ) Սեփական մտքերն արտահայտելու համար երեխան օգտագործում է ժեստեր(շարժումներ) և բառեր, զրուցում է (արտահայտիչ լեզու և խոսք).
Ոչ վերբալ
Մարդկանց, օբյեկտների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում առնվազն 1 րոպե ընթացքում:
Իր ցանկությունն արտահայտում է ժեստերով (օր., ձեռքերը վերև բարձրացնելով հասկացնում է, որ ուզում է իրեն գրկեն):
Պատասխանում է ձեռքով թափահարելուն:
Փոխհարաբերությունների ժամանակ կիրառում է ժեստեր, դեմքի արտահայտություն, հնչյուններ:
Հասկանում է մատնացույց անելը և ինքն էլ է գործածում հաղորդակցման համար:
Մատնացույց է անում հեռավորության վրա գտնվող օբյեկտը, բակում ուշադրություն գրավելու համար, տեղեկատվություն ստանալու համար և այլն:
Վերբալ
Բլբլում, թոթովում է:
Հնչյուններ է արտասանում հարաբերությունների համար (օր., լաց է լինում տարբեր ձայներով):
Թոթովել, սկսում է վանկեր արտասանել («մա-մա, տա-տա» և այլն ):
Բառի նշանակությունն արտահայտելու համար օգտագործում է հնչյունային հաջորդականություն (օր., նտա՝ ջուրը և ծարավ լինելը նշելու համար):
Արտաբերում է առաջին բառերը:
գ.գ) Երեխան լեզուն այլևայլ նպատակների համար է օգտագործում (պրագմատիկ զարգացում).
Շփում
Տարբեր ձևով է լաց լինում, նայած ինչն է անհանգստացնում:
Բլբլացնում է և ուշադրության համար տարբեր հնչյուններ է արտասանում:
Բլբլացնում է և իբրև պատասխան խնամակալի խոսքին՝ հնչյուններ է արտասանում:
Կրկնում է ուրիշի արտասանած հնչյունները:
Չնայած այն բանին, որ կարող է օգտագործել փոփոխված հնչյուններով բառեր, հասկացնում է խնամակալին, թե ինչ է ուզում (օր., նտա ինդա):
Փոխհարաբերությունների համար օգտագործում է բառեր, տարբեր մտքեր արտահայտելու համար փոխում է առոգանությունը:
գ.դ) Երեխան դրսևորում է գրելու և կարդալու հիմնական ունակություններ.
Հնչյունաբանություն
Արտասանում է առանձին հնչյուններ և վանկեր:
Հնչյուններն ու վանկերն արտասանում է այնպես, որ նմանվի խնամակալի արտասանածին, նմանակում է տարբեր հնչյուններ:
Սկսում է ընկալել հնչյունների միջև եղած տարբերությունը և տարբեր ձևով է արձագանքում տարբեր ձայներին:
Բառերի արտասանությունը հեշտացնելու համար դիմում է որոշակի միջոցի (օր., կրկնում է առաջին վանկը՝ «մայրիկի» փոխարեն ասում է «մարիկ», փոխում է վանկը՝ «գեղեցիկի» փոխարեն ասում է «ցացիկ»):
Ծանոթ բանաստեղծություններն արտասանում է վերջին բառերով:
Նախապատրաստվել ընթերցանության համար
Գիրքը խնամակալին է տալիս, որ կարդա:
Միմյանցից տարբերում է նկարը և գրածը:
Նախապատրաստվել գրավորի համար
Աչքերով հետևում է շարժվող առարկային:
Մատիտը բռնում է ձեռքով և փորձում է խզբզել:
Չմտածված խզբզումներ է անում և ուրիշներին ցույց տալիս:
դ) Երեխայի զարգացման ոլորտը- Ճանաչողական զարգացում.
դ.ա) Երեխան դրսևորում է հետաքրքրասիրություն նորության հանդեպ, ուշադրությունը կենտրոնացնում է և պահպանում տրված խնդրի վրա.
Հետաքրքրասիրություն
Նոր ձայներին և հնչյուններին արձագանքում է ուշադիր, գլուխը շրջելով դեպի ձայնը, վերջույթների շարժումով:
Շրջապատն ուսումնասիրելու և ընկալելու համար կիրառում է տարբեր զգայական օրգաններ:
Նոր դեմքերին արձագանքում է զննելով կամ վարքագծը փոփոխելով:
Առարկաները տարբեր կողմերից է ուսումնասիրում (ուսումնասիրում է առարկաները):
Հետաքրքրություն է դրսևորում նոր գործունեությունների և խաղալիքների բաղադրիչ մասերի նկատմամբ:
ՈՒշադրության կենտրոնացում
Խնամկալի աչքերին է նայում:
Ուշադրություն է դարձնում օբյեկտին, փորձում է հասնել, զննել, ձեռքը գցել:
Զննում է դեմքը 1-2 րոպեի ընթացքում:
Շարունակում է գործունեությունը ժամանակի որոշակի հատվածում (3-5 րոպեի ընթացքում):
դ.բ) Երեխան ստեղծագործաբար է մոտենում ամենօրյա գործունեությանը և փնտրում է խնդրի լուծման այլևայլ ուղիներ.
Ստեղծագործական մոտեցում
Առարկաները բերանն է դնում, թափահարում է և ձեռքով ստուգում:
Առարկաները նետում է, գցում կամ շպրտում:
Կրկնում է տեսած գործողությունները(փորձում է խորանարդիկները շարել իրար վրա, այն բանից հետո, երբ տեսի, որ ուրիշն է այդպես անում):
Սկսում է առարկաները այլ կերպ և ստեղծագործաբար օգտագործել (օր., դատարկում է խաղալիքների արկղը, շրջում է և վրան աշտարակ կառուցում):
Խնդրի լուծում
Խնդրի լուծման համար փորձում է խնամակալին կանչել:
Փորձում է հասնել գլորվող խաղալիքին:
Փնտրում է խաղալիքը, որը հենց նոր աչքի առջևից կորավ (օր., փնտրում է տիկնիկը, որը կիսով չափ ծածկված է վերմակով):
Որոշ դեպքերում ոչ ստանդարտ ձևով է օգտագործում առարկաները (օր., տունիկ խաղալու ժամանակ պատառաքաղի փոխարեն մատիտ է օգտագործում):
դ.գ) Երեխան դրսևորում է փորձը մեկնաբանելու ունակություն, հասնում է նպատակ-արդյունքին, սկսում է քննադատական և խորհրդանիշներով մտածողություն.
Խորհրդանշային մտածողություն
Արտահայտում է զգացմունք առարկան տեսադաշտում հայտնվելու կամ տեսողությունից անհետանալու դեպքում:
Դրսևորում է առարկաների մշտականության զգացում (օր., փնտրում և գտնում է այն առարկան, որը թաքցրել էին):
Խաղալիքի հետ խաղում է որպես կենդանի արարածի:
Իրականություն և երևակայություն
Նմանակում է կենդանիների ձայները:
Սկսում է երևակայական խաղ(օր., կերակրում է տիկնիկին, ձեռքն է վերցնում և այլն):
Պատճառ-հետևանքայնություն
Սեղմում է խաղալիքը և թափահարում է, որովհետև դուր է գալիս դրանից դուրս եկող ձայնը:
Փնտրում կամ նայում է ընկած խաղալիքին:
Արդյունքին հասնելու համար բազմաթիվ անգամ կրկնում է գործողությունը:
Մեկնաբանություն
Աչքերով հետևում է շարժվող մարդկանց և առարկաներին:
Ճանաչում է խաղալիքը կամ խաղը, որով զբաղված էր նախորդ օրը և ուրախությունն է արտահայտում:
Գլխի է ընկնում, որ վարքագիծը կապված է որևէ երևույթի հետ (օր., երբ մայրը հագցնում է բաճկոնը, հասկանում է, որ դա դուրս տանելու հետ է կապված):
Հետազոտում
Տարբեր օբյեկտների, առարկաների դիտարկման համար կիրառում է հինգ զգայարանն էլ:
Դիտում է երևույթները և առարկաները, զանազան ճանապարհներով ուսումնասիրում է դրանք (օր., բերանն է դնում, փչացնում է, նետում):
Թափահարում է խաղալիքը, որը ձայն չի հանում և սպասում է ձայնին:
Փորձի հիման վրա հասկանում է առարկաների գործնական նշանակությունը:
ե) Երեխայի զարգացման ոլորտը-Ինքնուրույնության և հարմարվողական վարքի զարգացում.
ե.ա) Երեխան դրսևորում է նախաձեռնություն և ինքնուրույնություն.
Ինքնավարություն
Հետաքրքրություն է դրսևորում շրջապատի նկատմամբ:
Հեռանում է խնամակալից, շրջակա միջավայրը դիտելու համար, սակայն ստուգում է նրա գտնվելու տեղը:
Փորձում է, որ ինքն անի և դիմադրում է խնամակալին (օր., ուզում է ինքն ուտի, հագնվի):
Ինքնուրույնություն
Փորձում է հասնել և ձեռք տալ տարբեր առարկաների:
Ինքնուրույն ընկալում է շրջապատը (օր., չոչ է անում դեպի իրեն հետաքրքրող առարկան):
Սկսում է նոր գործողության յուրացում և առարկաների ինքնուրույն օգտագործում (օր., եթե առաջ խաղալիքը բերանն էր դնում, այժմ նայում է և խաղում):
Խնդիրն ինքնուրույն լուծելու համար կիրառում է սեփական փորձը (օր., եթե արկղից փոքր խաղալիքը հանելիս չի կարողանում ձեռքով հասնել, կիրառում է նախկինում իրականացրած ուրիշ գործողություն. շրջում է արկղը և գցում իր ուզած խաղալիքը):
Ընտրություն
Առավելությունը տալիս է որոշակի համերին, առարկաներին և մարդկանց:
Նախաձեռնություն
Շրջվում է դեպի ծանոթ ձայները:
Նստում և վեր է կենում առանց ուրիշի օգնության, հենվելու համար օգտագործում է տարբեր առարկաներ:
Նոր միջավայրում գտնվելիս փորձում է պարզել, թե որտեղ է գտնվում, զննում է շրջակայքը և ծանոթանում է նրան:
ե.բ) Երեխան դրսևորում է անձնական հիգիենայի և ինքնասպասարկման հմտություն-կարողություններ.
Սնունդ
Ձեռքը մեկնելով դեպի կուրծքը կամ շիշը, հասկացնում է, որ քաղցած է:
Երբ կերակրում են, երկու ձեռքը շշին է դնում:
Խնամակալին օգնում է բաժակը ( շիշը) բռնելուն:
Բռնում և խմում է բաժակից (քիչ թափվում է):
Ուտում է մատներով, ինքնուրույն:
Գդալը բռնում է (օգտագործում է որպես խաղալիք, բռնում է, խփում է, բերանն է դնում):
Ուտում է գդալով, տանում է բերանի մոտ (մի քիչ թափում է):
Հագնվել-հանվել
Օգնում է (օր., բարձրացնում է ձեռքը, երբ խնամակալը հագցնում է ներքնաշապիկը):
Հանում է գլխարկը:
Հանում է գուլպաները:
Բնական պահանջների վերահսկման սովորություն
Լացով կամ դեմքի արտահայտությամբ հասկացնում է, որ թրջվել է, և հարկավոր է փոխել:
Դրսևորում է միզելու և արտաթորության հսկման նշանները (չոր է 1-2 ժամվա ընթացքում, արտաթորությունը հավանական է հաճախակի սնվելուց հետո):
ե.գ.) Երեխան բացահայտում է, որ իրեն ապահով է զգում, դրսևորում է վստահություն և անվտանգության կանոնների իմացություն.
Անվտանգության զգացում
Ճանաչում է հիմնական խնամակալին:
Տարբերում է ծանոթ և անծանոթ դեմքերը:
Հասկանում է «չէ»-ի նշանակությունը, թեև միշտ չէ, որ ենթարկվում է արգելքի:
Պաշտպանված լինելու զգացում
Ծանոթ երեխաների կամ մեծահասակների հասարակության մեջ լինելիս՝ դրսևորում է համաձայնություն և գոհունակություն:
Հիմնականում խաղում է խնամակալի հետ:
Անծանոթ շրջապատում հիմնականում ձգտում է դեպի խնամակալը:
Խնամակալի ներկայությամբ և օգնությամբ հանգիստ խաղում է խաղադաշտում անծանոթ երեխաների կողքին:
ե.դ) Երեխան դրսևորում է ճկունություն և իր վարքագիծը համապատասխանեցնում է միջավայրի ու ամենօրյա գործունեության փոփոխությանը.
Ճկունություն
Ակտիվորեն ուսումնասիրում է շրջակա միջավայրը:
Վարքագծի փոփոխությամբ հասկացնում է, որ նկատում է նոր միջավայրը:
Խնամակալի օգնությամբ բացահայտում և ուսումնասիրում է նոր և անծանոթ իրավիճակները:
Անծանոթ շրջապատում ազատ է զգում իրեն, երբ խնամակալը կողքին է գտնվում, փորձում է ծանոթանալ նոր և անծանոթ միջավայրին:
Տոկունություն
Կրկնում է հաջողված գործողությունները (օր., կանգնում է, ընկնում է, նորից է կանգնում):
Կրկնում է դժվար գործողությունները և գործի է անցնում:
Ինքնավստահության զգացումի համար կրկնում է ծանոթ գործողությունները:
2. Թեմատիկ ուղղություններ.
ա) Թեմատիկ ուղղություն- Արվեստ.
ա.ա) Երեխան հետաքրքրվում է տեսողական արվեստով և կիռարում է այն ինքնարտահայտման համար.
Գեղագիտական և քննադատական վերաբերմունք
Ուշադրությունը սևեռում է լույսին, վառ գույնի խաղալիքներին և առարկաներին:
Զննում է խիստ տարբերվող գույնի խաղալիքը, առարկան:
Տարբեր բաղադրության արտադրանք, նյութ տեսնելիս, հետաքրքրություն է առաջանում՝ ստուգել առարկաները, որոնք կարող են ունենալ տարբեր մակերես, ձև և ծավալ:
Հետաքրքրվում է նկարներով, նկարազարդումներով, կոնստրուկցիաներով և տարբեր ձեռագործերով:
Ստեղծագործական ինքնադրսևորում
Հետաքրքրվում է տարբեր աշխատանքային նյութերով ( օր., զննում է, ձեռք է տալիս, փշրում է, հունցում է, ստուգում է, թե ինչ հետք է թողնում):
Փորձի և հետազոտման համար օգտագործում է տարբեր նյութեր (օր., ներկ, մատիտներ, պաստել, խաղալու խմոր, եռաչափ նյութեր):
ա.բ) Երեխան հետաքրքրվում է կատարողական արվեստով և այն օգտագործում է ինքնարտահայտման համար.
Գեղագիտական և քննադատական վերաբերմունք
Խաղաղվում է հանգիստ, բարեձայն երաժշտություն լսելիս:
Երաժշտությունը լսելիս՝ արձագանքում է գոռոցով և մարմնի շարժումով, ակտիվորեն արտահայտում է զգացմունքները:
Հետաքրքրվում է պարով, (հետևում է և փորձում է միանալ պարողին):
Առավելություն է տալիս ծանոթ երգերին և ռիթմ լսելուն:
Ստեղծագործական ինքնարտահայտում
Երաժշտություն
Զգացմունքային տարբեր վիճակներին տարբեր հնչերանգով է բլբլացնում և ձայներ արձակում:
Փորձում է ձայնով, շարժումներով միանալ երգին, պարին:
Տարբեր առարկաներով տարբեր ձայներ է արձակում և հետևում է այդ գործընթացին:
Տարբեր ձևերով է շարժվում. 1)երաժշտության ուղեկցմամբ (օր., պարով, ծափով, մարմնի ճոճումով, որը համապատասխանում է ռիթմին) և 2) առանց դրա (օր., պարով, ծափով, մարմնի ճոճումով, որը չի համապատասխանում ռիթմին):
Դրամա
Կրկնում է ծանոթ գործողությունները (օր., ականջի մոտ է տանում լսափողը):
Խաղի ժամանակ նպատակադրված օգտագործում է իրական առարկաներ):
բ) Թեմատիկ ուղղություն-Գրագիտություն.
բ.ա) Երեխան հետաքրքրվում է և հաճույք է ստանում գեղարվեստական ստեղծագործություններից.
Գեղագիտություն և քննադատական վերաբերմունք
Հետաքրքրվում է պատկերազարդ գրքերով:
Գրքի հետ հարաբերություն
Գրքերին նայում է ինչպես՝ առարկաներին:
„Ուսումնասիրում» է գրքերը (օր., ձեռքով կպչում է, համն է տեսնում, փորձում է պատռել):
Ուշադրություն է դարձնում գրքի մեջ եղած գունավոր պատկերազարդումներին:
Հետաքրքրվում է գրքով (օր., գիրքն իր հետ տանում է, թերթում է, նայում է էջերը և այլն):
գ) Թեմատիկ ուղղություն-Առողջ ապրելակերպի կանոններ և գիտության տարրեր.
գ.ա) Երեխան սկսում է ճանաչել առողջ ապրելակերպի կանոնները՝ ճիշտ սնվելը, հիգիենան և ֆիզիկական ակտիվությունը.
Ֆիզիկակաան ակտիվություն
Ակտիվորեն շարժում է ձեռքերն ու ոտքերը:
Փորձում է յուրացնել նոր շարժումներ (օր., պտտվել, նստել-վեր կենալ, առարկան ձեռքը բռնել և այլն):
Միանում է ակտիվություններին, որոնք պահանջում են շարժում և տեղափոխություն (օր., չոչ անել, կանգնել, քայլել, խաղալիքն արկղը գցել և այլն):
Տանը, թե դրսում հաճույքով ընդգրկվում է խաղերին, որոնք պահանջում են ֆիզիկական ակտիվություն:
Մասնակցում է խնամակալի կողմից անցկացվող ֆիզիկապես ակտիվ գործողություններին (հեշտ շարժումներով) 3-5 րոպե տևվողությամբ:
Առողջ վարքագիծ
Ընդգրկված է ամենօրյա անհատական ակտիվություններին, գործողությունները հիմնականում խնամակալն է իրականացնում (օր.,սնունդ, քուն, հիգիենա):
Խնամակալի օգնությամբ և աջակցությամբ ընդգրկված է ինքնասպասարկման ակտիվություններին(զուգարան, ձեռքերի լվացում):
Միանում է առողջությանը նպաստող ամենօրյա գործողություններին (օր., հանգիստ, ատամների մաքրում):
Մարմին
Ցույց է տալիս մարմնի գոնե մեկ մասը, չնայած նրան, կա՞րող է, թե՝ ոչ անվանել մարմնի այդ մասը(օր., ձեռք, քիթ):
գ.բ) Երեխան դիտարկում է և ուսումնասիրում բնությունը.
Բնություն
Անկենդան կենդաარაცოცხალი
Բնության գրկում լինելու դեպքում արտահայտում է զգացմունք (օր., հովը փչելիս, ձյունը տեղալիս):
Բազմապիսի բնական նյութերի և եղանակի դիտարկման համար օգտագործում է զգայական զգացողություններ:
Բազմապիսի բնական նյութերի և եղանակի ուսումնասիրման համար օգտագործում է զգացողություններ ու պարզունակ գործիքներ (օր., մանկական բահ):
Կենդանի
Հետաքրքրություն է ցուցաբերում կենդանիների և թռչունների նկատմամբ:
Ուշադրություն է դարձնում, թե ինչպես են խնամում բույսերը և կենդանիներին:
Դիտարկում է բնության կենդանի արարածներին (օր., դիտում և ձեռքն է առնում որդը):
Հոգալ շրջակայքի մասին
Գիտի, որտեղ է աղբարկղը և ուր պետք է լցնել աղբը:
գ.գ) Երեխան հետաքրքրվում է և ծանոթանում առարկաների ու երևույթների ֆիզիկական բնութագրիչներին.
Ֆիզիկական միջավայր
Տարբեր չափսի, ձևի, կազմության և գույնի առարկաների բացահայտման համար օգտագործում է զգացողությունները:
Նկատում է առարկաների վերափոխությունը
(օր., նկատում է , թե ինչպես է աշխատում խնամակալը՝ պատրաստում է խաղալու խմոր ջրի և ալյուրի խարնուրդով և այլն):
Մասնակցում է խնամակալի նախաձեռնած առարկանների հետազոտմանը (օր., խաղում է ավազի մեջ, ջրում և այլն) և այդ պահին կիրառում է պարզունակ գործիքներ (բահ, տարբեր չափսերի սպասք և այլն):
Առարկաների տեղերը փոխում է:
Տարբեր չափսի, մասսայի և ձևի առարկաները տեղափոխում է տարբեր կերպ (օր., տարբերվող արագությամբ, տարբեր միջոցներով՝ պայուսակով, բեռնարկղով, ձեռքով և այլն):
գ.դ) Երեխան հետաքրքրվում և ծանոթանում է տարածությանը, ժամանակին, տարբեր մշակույթներին, ավանդություներին, քաղաքացիական հարցերին.
Տարածություն
Ճանաչում է իր համար սովոր տեղերը (սենյակը, տունը):
Պահանջում է զբոսանքի տանել („ատա-ատա“):
Գիտի, որտեղ է պահված սիրած խաղալիքը և սնունդը:
Խաղալիս փորձում է յուրացնել տարածական ուղղությունները (օր., խաղալիս փորձում է մտնել և թաքնվել ստվարաթղթե արկղում, բարձրանա սեղանին, մտնել թունելը և այլն ):
Ժամանակ
Ենթարկվում է ամենօրյա, կրկնվող գործողություններին, խնամակալի օգնությամբ պահպանում է ճաշի և քնի ռեժիմը:
Գլխի է ընկնում, երբ է սկսվում և երբ ավարտվում այս կամ այն գործողությունը (օր., ծափ է տալիս երաժշտությունն ավարտվելիս):
Գիտի, ինչ է նշանակում ռեժիմ (օր., երբ խնամակալն ասում է.
«Ճաշից հետո բակ կգնանք», նրան արդեն պարզ է, որ ուտելուց հետո պետք է պատրաստվի բակ գնալուն):
Մշակույթ և ավանդույթներ
Հաճույք է պատճառում ընտանիքի անդամների հասարակության մեջ լինելը (ժպտում է, վարվում է ինքնավստահ):
Նկատում է մարդկանց միջև եղած պարզ տարբերակող նշանները (օր., ցուցաբերում է հետաքրքրություն մարդու նկատմամբ, որը ակնոց կամ զարդեղեն է կրում, որը յուրահատուկ փայլ ունի):
Գիտի ընտանիքի անդամների անունները, նրանց պատկանող առարկանները և նկատում է ընտանիքի անդամների միջև եղած պարզ տարբերակիչ տարիքային նշանները:
Քաղաքացիություն
Կատարում է պարզ ցուցմունքներ և հաստատված ամենօրյա ռեժիմը(օր., երբ խումբ է մտնում, հանում է դրսի կոշիկը և հագնում ներսինը, ուտելուց առաջ լվացվում է ):
Օգտագործում է տարբեր մասնագիտությունների պարագաներ (օր., ֆոնենդոսկոպ, մուրճ, ոստիկանի գլխարկ և այլն):
գ.ե) Երեխան օգտագործում է մաթեմատիկական ունակությունները.
Առարկաները խմբավորում է ըստ չափսի և ձևի
Առարկաների հավաքածուից առանձնացնում է մեկ առարկա (օր., կառուցում է աշտարակ պլաստմասե գունավոր խորանարդիկներից):
Առաջարկած գունավոր մատիտների վրա սևեռում է հայացքը և անմիջապես ընտրում մի որևէ գույն:
Թվեր
Մատներով ցույց է տալիս կամ անվանում է իր տարիքը:
Խնամակալի օգնությամբ փորձում է մատներով հաշվել:
Չափում
Խաղում է տարբեր չափսերի և գույների խաղալիքներով:
Մեկը մյուսի մեջ է դարսում երկու կամ երեք տարբեր չափսերի խաղի բեռնարկղեր:
գ.զ)Երեխան տեխնիկան օգտագործում է համապատասխան նշանակությամբ.
Տեխնիկայի օգտագործում
Դիտարկում է մեքենաների և էլեկտրական սարքավորումների օգտագործման գործընթացը (օր., համակարգչի, բջջայինի, ֆոտոխցիկի, պլանշետի և այլն):
Խաղալիս օգտագործում է խաղալիք կամ օգտագործումից հանված տեխնիկա (օր., խաղային հեռախոս կամ տեսախցիկ, համակարգչի ստեղնաշար, հին բջջային և այլն):
Գիտի, ինչին և որտեղ պետք է սեղմի մատը, որ խաղալիքը աշխատի:
Սարքավորումներ
Դիտարկում և ուսումնասիրում է խաղալիքը կամ իրական բժշկական սարքերը, շինարարական գործիքները և մեքենաները:
2-ից 3 տարեկան երեխայի դաստիարակության ու կրթության չափանիշներ
2-ից 3 տարեկան երեխայի կրթության չափորոշիչներ.
ա) Երեխայի զարգացման (դաստիարակություն-կրթություն) ոլորտներ.
ա.ա) Ոլորտ- Ֆիզիկական և սենսորային(զգայական ) դաստիարակություն-կրթություն
Չափորոշչի արդյունքները
ա.ա.ա) Երեխան պետք է կարողանա վերահսկել մարմնի շարժումները և կատարել ակտիվություններով սահմանված գործողություններ:
Ցուցանիշներ. երեխայի մոտ զարգացած է խոշոր մոտորիկան. խաղում է գնդակով, բարձրանում և իջնում է աստիճաններով, վազում է, ոտնաթաթերի օգնությամբ վարում է եռանիվ հեծանիվ, թռչկոտում է:
ա.ա.բ) Երեխան պետք է կարողանա առարկաներն ու գործիքները նպատակամետ օգտագործել:
Ցուցանիշներ. երեխայի մոտ զագացած է խոշոր մոտորիկան և անհրաժեշտության դեպքում օգտագործում է առարկաներ, օրինակ՝ նկարում է մատիտով, խաղում է խորանարդիկներով,
ա.ա.գ) Երեխան պետք է կարողանա համակարգված շարժումներ իրականացնել շրջակայքն ընկալելու և ճանաչելու նպատակով:
Ցուցանիշներ. երեխային հաճելի է, երբ նրա համար գիրք են կարդում կամ գիրքը թերթում է: Կրկնօրինակում է կենդանիների ձայները և շարժումները, ծանոթ առարկաները ճանաչում է հպումով, շոշափելով ուսումնասիրում է անծանոթ միջավայրը,
ա.բ) Ոլորտ- Սոցիալ-էմոցիոնալ դաստիարակություն-կրթություն
Չափորոշչի արդյունքները
ա.բ.ա) Երեխան պետք է կարողանա սեփական վերաբերմունքն արտահայտել իր անձի և նոր շրջապատի հանդեպ:
Ցուցանիշներ. երեխան օգտագործում է «ե՛ս», «ի՛մ», «ի՛նքս» բառերը: Ճանաչում է սեփական ձեռքբերումները: Արտահայտում է ուրախություն և կիսվում է ուրախությամբ ուրիշների հետ, անունով դիմում է ընտանիքի անդամներին, դաստիարակներին ու հասակակիցներին, խնամակալի օգնությամբ կատարում է ընտրություն, թե որ շորը հագնի, ինչ խաղա: Սկսում է հոգ տանել իր մասին,
ա.բ.բ) Երեխան պետք է կարողանա զգացմունքները հասկանալ և արտահայտել:Ցուցանիշներ. ցուցաբերում է հետաքրքրություն հասակակցի զգացմունքի հետ կապված, օրինակ՝ հետաքրքրվում է, ինչու է նեղված ուրիշ երեխան: Թվարկում է զգացմունքները. ուրախություն, վիրավորանք, վախ: Կարող է կառավարել ազդակները, օրինակ՝ ասում է «ո՛չ», երբ արգելված առարկա են տալիս: Փնտրում է խնամակալի աջակցությունը, երբ տիրում են ուժեղ զգացմունքներ,
ա.բ.գ) Երեխան պետք է կարողանա պրոսոցիալ վարքագծի դրսևորել:
Ցուցանիշներ. երեխան կարող է շփվել խնամակալի հետ, խաղալ հասկակիցների հետ, խնամակալի գործողությունները կրկնօրինակել (օրինակ՝ գիրք կարդալու, մեքենա վարելու նմանականություն), լուծել կոնֆլիկտը խնամակալի օգնությամբ,
ա.գ) Ոլորտ- Հաղորդակցման ունակությունների, լեզվի և խոսքի զարգացում
Չափորոշչի արդյունքները
ա.գ.ա) Երեխան պետք է կա�
Recommended